Entries' title containing ա : 10000 results

Ենթադրական, ի, աց

adj.

hypothetical.

· Calfa


Ենթադրեմ, եցի

va.

to submit, to subdue, to subject;
to suppose, to presuppose.

· Calfa

NBHL (10)

ներգործական բայ Որպէս Ընթադրել, ներքոյ արկանել. նուաճել. եւ Ի վայր դնել. Ὑποτίθημι subjicio

Ենթադրեալ կործանեցին զբելիար։ Ձուլադրոշմն ձուլիւք ենթադրեալ (զբելիար՝) կորզէր։ (Շար.)

Ի խօսելն ընդ աստուծոյ աղօթիւք՝ հեղգանամք զնոյնն (զկնկուղ) ենթադրել։ (Լմբ. եկեղ.) որպէս Հանգուցանել, կարգել.

Զանձինս սուրբ մանկանցն ենթադրեաց ի գոգն աբրահամու։ (Շար.)

Զգարնանային հասարակօրութիւնն սկիզբն պարագայց ամսոց ենթադրէ։ (Փիլ. ել. Ա. 1.)

Կացուցանել. հաստատել. առդնել.

Յաղթօղ դաւաճանութեան զմերս ենթադրեալ բնութիւն։ (Նար. ԺԱ)

Իբրու զի մի է մարդն ոգւով եւ մարմնով... մի զնորա հասարակ զգոյութեանն սկիզբն ենթադրեալ։ (Նիւս. կազմ.)

Զայն իսկ՝ հրոյ սկիզբն եւ այլոց ենթադրեսցուք մարմնոց։ Արդ ենթադրելի է նախ զմին եւ զմիւսն. եւ առ ի յետոյս ենթադրելովքն դարձեալ անցցուքլ։ (Պղատ. տիմ.)

ըստ փիլիսոփայից, Ի ներքոյ դնել նախ ինչ մի որպէս հիմն բանից եւ իրաց. Ὑποτίθημι substituo, substerno, suppono


Ենթադրութիւն, ութեան

s.

submission, subjectionjsupposition, assertion, demand;
hypothesis.

· Calfa

NBHL (14)

ԵՆԹԱԴՐՈՒԹԻՒՆ. ըստ փիլիսոփայից եւ եւ աստուածաբանից՝ իբր Ենթակայութիւն. կամ ենթադրեալն. ὐπόστασις hypostasis, suppositum

Վասն ակամայց եւ մեծամեծ ենթադրութեանց պատերազմաց. (Փիլ. իմաստն.։)

Ենթադրութեամբ հերիայ յօշատեցաւ ի տիտանացն դիոնեսիոս. (Նոննոս.։)

ԵՆԹԱԴՐՈՒԹԻՒՆ. որպէս Առաջարկութիւն. դիտաւորութիւն. եւ Առաջեդեալ նպատակ.

Իսկ ըստ ենթադրութեանս՝ ինձ իսկ ոչ թուի արտաքոյ շրջել ենթադրեալ բանիցն. (Պղատ. օրին. ՟Է։)

Բոլոր դիտումնս մեր, եւ նորին գրոյս ենթադրութիւն խաղաղութեան է ուղղութիւն. (Գերմ.։ Ի վերայ ճառիդ եւ երեւելոյ ենթադրութեանդ. Փիլ. իմաստն.։)

(Միամօր որդիս այրւոյս) միայն է պայծառութեանս (տոհմիս) ենթադրութիւն. (Նիւս. կազմ.։)

ὐπόθεσις suppositio, subjectio եւ այլն. Ենթադրելն, եւ ենթադրեալ իրն. որպէս Նուաճումն.

ԵՆԹԱԴՐՈՒԹԻՒՆ. Դնելն. հաստատելն. եւ Հաստատուն ինչ. պարտք. պատշաճք. δεόμενα debita, officium կախմունք.

Յուսով ենթադրութեամբ ի քրիստոս. (Թէոդոր. խչ.։)

Վաճառուց (դաշանց), եւ այլոց սմանց առ միմեանս ենթադրութեանց, որք կարօտանան պատշաճաւոր դասութեանց. (Պղատ. օրին. ՟Ժ՟Ա։)

ԵՆԹԱԴՐՈՒԹԻՒՆ. Խնդիր. ճարտասանական՝ որոշեալ պարագայիւք, ուր դրութիւնն է անորոշ առանց պարագայից.

Զանազանեցաւ յենթադրութենէ դրութիւն շրջակայիւքն։ Եթէ առդիցես դրութեանս դէմս կամ պատճառս, որք են շրջակայք, առնես ենթադրութիւն. (Պիտ.։)

Յայնժամ առօղն եւ առեալն լինէին մի ենթադրութիւն եւ մի անձն. զի տեսակ մարդոյն կայանայր ի վերայ նախկին ենթադրութեանն, ոչ ինքեամբ. (Մխ. ապար.։)


Ենթալուսնեայ

adj.

sublunary.

· Calfa

NBHL (3)

Մասնականացն, եւ ենթալուսնեացն ոչինչ միշտ եւ նոյնպէս բնաւորեցաւ գոլ. (Անյաղթ պորփ.։)

Կամ որք ընդ լուսնովս են»։

ὐποσεληνιακός, -όν sublunaris, -re Որ ինչ է ընդ լուսնիւ, կամ ի լուսնոյ եւ ի վայր.


Ենթակայ, ից

s.

subject.

· Calfa

NBHL (12)

Եօթնադիսակ վարս գլխոյ նորա՝ նշանակ ենթակայ եօթնարփի շնորհացն աստուծոյ. (Եղիշ. դտ.։)

Արդարեւ խորիսխ մեղու են բանքն քրիստոսի, որ ի մարմնի կալով յենթակայոջ. (Համամ առակ.։)

Գետող ասեն զանձն, իսկ գիտելի զենթակայ իրն։ Աստեղաբաշխութիւն ենթակայ ունի զերկնային մարմինն. (Սահմ. ՟Ա. եւ ՟Դ։)

Աչք բազում անգամ ... ի ստոյգ ենթակային գիտութենէ սխալեալք. (Փիլ. ՟ժ. բան.։)

Դիտեցեր զենթակայ առաքինութեան սանդուղքն. (Կլիմաք.։)

ԵՆԹԱԿԱՅ. գ. Անձն կամ իրն, յոր յենուն ձիրք անհատին. գոյացութիւն՝ յոր յարին պատահմունք.

Մարդ զենթակայէ ասի՝ զումեմնէ մարդոյ, եւ նենթակայում ոչ յումեք է ... մակացութիւն նենթակայում է անձին, եւ զենթակայէ ասի զքերականութենէ ... Գոյացութիւն (անհատ) ո՛չ նենթակայում է, եւ ոչ զենթակայէ է. իսկ պատահումն ի հարկէ գոլ նենթակայումն. քանզի թարց ենթակայի ել անկար է. (Արիստ. ստորոգ.։)

Պատահումն է, որ լինի եւ բացալինի՝ առանց ենթակային ապականութեան. (Պորփ.։)

ԵՆԹԱԿԱՅ. ըստ տրամաբանից, Եզրն՝ զորմէ ստորոգի ինչ. որպէս եւ ստորոգեալ կոչի՝ որ ինչ ասի զենթակայէ.

Նախադասութիւնքն (բաղկանան) ի ստորոգելոյ եւ յենթակայէ։ Ունի նախադասութիւն՝ ենթակայ եւ ստորոգեալ. (Անյաղթ պորփ.։)

Այլ զայլմէ ստորոգիցի իբր զենթակայէ. (Արիստ. ստորոգ.։)

ὐποκείμενος, -ον subjectus, -um Որ ինչ ի ներքոյ կամ առաջի կայ. ստորակայ. առարկայ.


Ենթակայական, ի, աց

adj.

hypostatical;
constitutive.

· Calfa

NBHL (3)

Շնչաւորին եւ զգայնոյն տարբերութիւն՝ ենթակայական (կամ ենթական) է կենդանւոյւ գոյացութեան. քանզի կենդանին՝ գոյացութիւն շնչաւո՛ր զգայո՛ւն է. (Պորփ.։)

Իսկ Սիմոն ջուղայեցի ենթակայական կոչեաց զգոյականն, հայելով ի լտ. substantivum

ԵՆԹԱԿԱՅԱԿԱՆ συστατικός constitutivus որ եւ ԵՆԹԱԿԱՆ. իբր Բաղկացուցիչ զենթակայն. որ եւ ԲԱՂԿԱՑԱԿԱՆ.


Ենթակայանամ, ացայ

vn.

to subsist;
to exist.

· Calfa

NBHL (10)

ὐφίστημι, ὐφίσταμαι substo, subsisto իրօք կալ՝ իբր յինքեան կայացեալ. գտանիլ արդեամբք եւ հաստատութեամբ. զետեղիլ. բաղկանալ.

Ենթակայացաւ, եթէ միայն ի սոսկ մտածութեան կայ. (Պորփ.։)

Են ոմանք անուանեալ, եւ ո՛չ ենթակացեալք, որպէս արալեզն եւ եղջերուաքաղն ... եւ դարձեալ են ոմանք, որ ենթակացեալք են, եւ անուանեալք. որպէս մարդ, եւ արհեստ. (Սահմ. ՟Ե։)

Զօրանայր շնորհօքն աստուծոյ, որ ենթակայացեալ էր յեօթնագիսեան հեր գլխոյ նորա. (Եղիշ. դտ.։)

Յորում եւ ենթակայացեալ են ոչ միայն քառիցն արհեստք, այլ բոլոր էակացն խոկմունք. (Մագ. ՟Ի՟Ե։)

Յերեւելեաց եւ յաներեւութից ենթակացեալ է աշխարհ ... Աշխարհի ենթակացելոյ. (Մաքս. եկեղ.։)

Կամ որպէս Ենթակայ լինել, ներքոյ անկանիլ.

Գոյացութիւնն ենթակայանայ պատահմանց. (Անյաղթ պորփ.։)

Զառաջին դասն ընկալեալ տեսականին, որոյ ենթակայանայ բոլոր մարդկային հոգիք. (Մագ. ՟Ծ՟Բ։)

Հոգին քրիստոսի ենթակայացաւ ցաւոց, տրամութեան, եւ զայրացման. (Մխ. ապար.։)


Ենթակայացուցանեմ, ուցի

va.

to cause to subsist or exist.

· Calfa

NBHL (2)

Ենթակայ կացուցանել. ներքոյ արկանել. եւ Ինչ մի ձեւացուցանել.

Զոր յոքնաբան նիւթ ի վար առեալ ենթակայացուցանէր. (Մագ. ՟Խ՟Գ։)


Ենթակայութիւն, ութեան

s.

existence;
hypostasis.

· Calfa

NBHL (7)

ὐπόστασις subsistentia, et substantia որ եւ ԵՆԹԱԿԱՑՈՒԹԻՒՆ, եւ ՍՏՈՐԱԿԱՅՈՒԹԻՒՆ. գրի եւ ԸՆԹԱԿԱՅՈՒԹԻՒՆ. Իրական գոլն հաստատութեամբ. իսկութիւն. գոյաւորութիւն. գոյացութիւն. բնութիւն, եւ անձնաւորութիւն. զորս ըստ տեղւոյն պարտ է զանազանել.

Ենթակայութեամբ եւ մտածութեամբ նիւթաւորք գոն. որպէս փայտ եւ քար։ Ենթակայութեամբ եւ մակամտածութեամբ իսկ աննիւթք. որպէս աստուած, հրեշտակք, միտք, հոգի։ (Իսկ առ երկրաչափս) Ձեւք ենթակաայութեամբ նիւթաւորք գոն, իսկ մակամտածութեամբ աննիւթք գոն. (Սահմ. ՟Ժ՟Զ։)

Բանականն եւ մահկանացուն բաղադրեցաւ յենթակայութիւն մարդոյ. (Պորփ.։)

Որ է կերպարան էութեան, եւ գծաւորութիւն ենթակայութեանն նորա. (Աթան. ի կոյսն. այն է բանն. Եբր. ՟Ա. 3։)

Փոխանակ միոյ ընթակայութեան տեառն մերոյ երկուս ենթակայութիւնս եւ դէմս տարօրինապէս խորհեցան. (Սանահն. իբր յաթանասէ։)

(Յարի զկնի.)

Մի ենթակայութիւն». որ է ուղիղ ըստ հասարակ առման իբր Անձնաւորութիւն. (այլ առ նախնիս յունաց Ենթակայութիւն կամ իբօսդասիս՝ է՛ր զի իբրեւ անձն, եւ է՛ր զի իբրեւ բնութիւն առեալ լինէր)։


Ենթակէտ

cf. Ստորակէտ.

· Calfa

NBHL (2)

Միջակն () յաւարտելոյն (։) եւ յենթակիտէն (,) ունի զիւր ունակութիւնն։ Բութն եւ ենթակէտն զանկատաարութիւն բանին յայտնեն. (Երզն. քեր.։)

ὐποδιστολή subdistinctio, interpunctio, coma, virgula Ստորակէտ. ստորատ. այն է կէտն (,) եդեալ յընթացս անկատար բանից. ըստ յունաց նաեւ ի վերայ սկզբնատառ ձայնաւորաց. այլ ի մեզ լոկ իբր մակակէտ տառիս ի. որ եւ գրի ի ի՝.


Ենթաձգութիւն, ութեան

s.

subjection, submission.

· Calfa

NBHL (2)

Զայլս (ի ձիոց) ի տուն աղօրեացն արգելլով՝ զենթաձգութեանն հարկանել ծառայական սպասաւորութիւն. (Պիտ.։)

ὐπόζευξις subjectio, subjugatio Ի ներքոյ իրիք իբր լծոյ մտանելն եւ ձգելն. նուաճութիւն.


Ենթամնայ, ի

s.

hyphen, mark of division of a word.

· Calfa

NBHL (3)

Ենթամնայ եւ ստորատդ հակառակ են միմեանց. ենթամնայդ ի խառնել զբանն, իբր թէ օրէնս ուսոյց. իսկ ստորատն ի բաժանել զսոյն. (Երզն. քեր.։)

Ի ձեռագիր մատեանս դնի եւ ի վերայ տառիս ը, ի նշանակ սղելոյ, կամ որոշ հնչելոյ. որպէս թէ զօրութեամբ եւս լինի իմանալ զեդեալն ներգործութեամբ. զոր օրինակ հ՟ըզօր, հ՟ընարք, անն՟ըման։

ὐφέν subunio Գիծ ձգեալ ի ստորէ բառից բարդելոց՝ մանաւանդ առանց ա տառի, ի նշանակ զօդելոյ. որպէս եւ ի յօդել զբառն հատուածեալ ի տողադարձս. զորօրինակ բարձ ընտիր, նոյ ընծայ, օրէնս ուսոյց. եւ ա րեւ, ի մաս տա սէր.


Ենթանրակ

s.

subclavian.

· Calfa


Եպարքոս, աց

s.

prefect;
viceroy, vizier.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «փոխարքայ, կուսակալ». առաջին ձևը ունի միայն Վրք. հց. իսկ երկրորդը աւելի սովորական է. Վրք. հց. Ոսկ յհ. ա. 37. գործածւում է նաև ար-դի գրականի մէջ՝ նշանակելու համար Տաճ. ևաց կամ Պարսից Սադրազամը։ Որից ե-պարքոսական Յայսմ., եպարքոսութիւն Լմբ. պտրգ. Վրք. հց. Յայսմ.-տե՛ս նաև հիւ-պարքոս։

= Յն. ἔπαρχος «գլխաւոր, հրամանատար. 2. գաւառի կամ նահանգի կառավարիչ. 3. փոխհիւպատոս. 4. քաղաքապետ». գալիս է յն. ἔπί «վրայ»+ ἂρχω «առաջնորդել, իշխել» բառերից։ Յունարէնից են փոխառեալ նաև վրաց. ეβარხოხი եպարխոսի «շրջանի կառա-վարիչ», ռուս. enapxъ «թեմակալ, վիճակա-ւոր եպիսկոպոս»։-Հիւբշ. 348։

Ուղիզ մեկնւց նախ ՀՀբ, յետոյ ἰՀբ.

NBHL (4)

Բառ յն. ἕπαρχος (ի վերայ այլոց կարգեալ իշխան) եւ ὔπαρχος (ընդ այլով իշխան կարգեալ). praeses, praefectus, dux, vicarius եւ այլն. Կուսակալ. բդեշխ. փոխարքայ. փաշա, վէզիր.

Թէ եպարքոս ոք փոխադրէ զօրէնս թագաւորի. (Ոսկ. յհ. ՟Ա. 37։)

Ետ եւլոժի գանձ բազում, զի արասցեն զնա եպարքոս։ Լուաք զքէն, թէ եպարքոս լեալ ես դու. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Եպարքոս, ստորիշխան. (Հին բռ.։)


Եպարքոսութիւն, ութեան

s.

prefecture;
vice-royalty, vizirate.

· Calfa

NBHL (4)

Ամբրոսիոս յեպարքոսութենէն կոչեցաւ եպիսկոպոս մեդիոլանու. (Լմբ. պտրգ.։)

Ստացաւ ապարանս , եւ առ զեպարքոսութիւն քաղաքին. (Վրք. հց. ձ։)

Առցես զպատիւ եպարքոսութեան. (Հ=Յ. դեկտ. ՟Ի՟Ա.։)

ἑπαρχία կամ ὐπαρχία praefectura եւ այլն. Իշխանութիւն եպարքոսի. բդեշխութիւն. քաղաքապետութիւն.


Եպերանք, անաց

s. pl. blame, contempt.

· Calfa

NBHL (8)

ԵՊԵՐԱՆՔ որ եւ ԵՊԵՐ. ἑπιληψία invasio, correptio, reprehensio Այպանութիւն. այպերանք. ընդվայրհարութիւն. մեղադրութիւն. դսրով. ստգտանք. այպ.

Նոյն ընդ Եպերանք, որպէս արմատ նորին. (լծ. ընդ այպն. թ. այըպ)

Փառքն եւ պատիւ որդւոյ թագաւորին ո՛չ աւ ո՛չ եպեր ինչ ընկալցի. (Աթ. հց.։)

Այս եպեր առ վարդապետսն է. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Առանց եպերանաց է արդար դատաւորին իրաւունքն. (Յճխ. ՟Զ։)

Առանց խծբծի եւ եպերանաց գեղեցկապէս կեցեալք։ Պարսաւանս եւ եպերանս ունի. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։)

Եպերանաց խծբիծ. (Նար. ՟Խ՟Ը։)

Զոր պատմեմս եպերանօք. (Լմբ. պտրգ.։)


Եպիկուրեան

s.

epicurean.

· Calfa


Եպիմանիկոս

s.

sacerdotal maniple.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«պատարագչի բազպանը» Լմբ. պտրգ. սխալմամբ գրուած է եպիմա-տիկոս, եպիմիոտիկոս Լմբ. մատ. 148. այս վերջին ձևը ունի նաև Բառ. երեմ. էջ 88։

= Յն. ἐπιμανίϰιον կամ ἐπιμάνιϰον, ոս կազմուած է յն. έπլ «վրայ» և լտ. manica «թեզանիք» բառերից. (այս բառը չունին Bailly և Sophocles յիշում է Hefele, Btrg. z. Kirchengeschichte, I1, 222)։-Հիւբշ. 348։

Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ, յետոյ ՆՀԲ։

NBHL (1)

վրիպակաւ գրեալ Եպիմատիկոս. Բառ յն. էբիմանի՛գիօն. ἑπιμανίκιον այսինքն Բազպան։ (Լմբ. պտրգ.։)


Եպիսկոպոսական, ի, աց

adj.

episcopal.

· Calfa

NBHL (3)

Յաղագս եպիսկոպոսական ձեռնադրութեանս. (Փարպ.։)

Մելքիսեդեկ ... եպիսկոպոսական արքայապատիւ ճոխութեամբ. (Նար. ՟Ղ՟Գ։)

ἑπισκοπικός episcopalis Սեպհական եպիսկոպոսի եւ եպիսկոպոսութեան.


Եպիսկոպոսակից, կցի, կցաց

s.

suffragan, companion of a bishop.

· Calfa

NBHL (4)

Եպիսկոպոսակցօք, եւ սարկաւագօք. (Փիլիպ. ՟Ա. 1։)

Յովսէփ եպիսկոպոս՝ բազում եպիսկոպոսակցօք իմովք. (Եղիշ. ՟Գ։)

Արիստակէս հօրն էր գործակից եպիսկոպոսակից յամենայն ընթացս վարդապետութեանն. (Բուզ, ՟Գ. 2։)

συνεπίσκοπος coepiscopus Պաշտօնակից եպիսկոպոսի, որպէս այլ եպիսկոպոս կամ քորեպիսկոպոս.


Եպիսկոպոսանիսկ

adj.

where a bishop's see is;
— եկեղեցի, cathedral.

· Calfa


Եպիսկոպոսանոց

cf. Եպիսկոպոսարան.

· Calfa

NBHL (4)

ԵՊԻՍԿՈՊՈՍԱՆՈՑ որ եւ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՐԱՆ. Հայրապետանոց. Պատրիարգարան. Կաթողիկոսարան.

Մտանէին յեպիսկոպոսանոցն։ Բազմեալք էին ի ներքս եպիսկոպոսանոցին. (Բուզ. ՟Գ. 19։)

Եկեալ ի նախնական հասանէին եպիսկոպոսանոց. (Կաղանկտ.։)

Տայր հրաման շինել եպիսկոպոսանոց. (Ուռհ.։)


Եպիսկոպոսապետ, աց

s.

archbishop.

· Calfa

NBHL (5)

Սրբոյն աթանասի եպիսկոպոսապետին աղեքսանդրի։ Սրբոյն բարսղի եպիսկոպոսապետի կեսարու. (Ի խորագիրս գրոց նոցա։)

Եպիսկոպոսապետ վրթանէս. (Խոր. ՟Գ. 5։)

ἁρχιεπίσκοπος archiepiscopus, patriarcha, pontifex Արքեպիսկոպոս. հայրապետ. կաթուղիկոս. պատրիարգ. պապ.

Եպիսկոպոսապետ էր աղուանից. (Յհ. կթ.։)

Սուրբ եւ առաջին ամենայն եպիսկոպոսապետաց՝ հայրապետն հռովմայ. (Շ. թղթ. առ կայսր.։)


Եպիսկոպոսապետութիւն, ութեան

s.

archbishopric.

· Calfa

NBHL (2)

Արքեպիսկոպոսութիւն. կաթողիկոսութիւն.

Եկաց յեպոսկոպոսապետութիւն հայոց ասպուրակէս։ Տալ փոխանակ նորա յաթոռ եպիսկոպոսապետութեանն զսուրմաակն. (Խոր. ՟Գ. 41. եւ 64։)


Եպիսկոպոսարան, աց

s.

bishop's see, bishop's palace.

· Calfa

NBHL (3)

cf. Եպիսկոպոսանոց.

Ուխտ եպիսկոպասարանին։ Բիւզանդիոն, որ յառաջն եպիսկոպոսարան էր, եղեւ պատրիարգարան (որպէս աթոռ). (Ճ. ՟Ա.։ Հ=Յ. յունիս. ՟Դ.։)

Զեպիսկոպոսարանն ո՛ւմ կամի շնորհիցէ. (Մխ. դտ.։)


Եպիսկոպոսեան

s. pl. the bishops.

· Calfa


Եռաբաժին առնեմ

sv.

to trisect.

· Calfa

NBHL (2)

ԵՌԱԲԱԺԻՆ ԱՌՆԵԼ. Յերիս մասունս բաժանել.

Եռաբաժին արարեալ նոյ զաշխարհ ամենայն՝ յարեւելից մինչեւ ի մուտս արեւու. (Եպիփ. ծն.։)


Եռաբաշխ

s.

trinomial.

· Calfa


Եռաթիւ

adj.

three, composed of three numbers;
ternary.

· Calfa

NBHL (4)

Երրեակ թուով. երեք.

Յեռաթիւ աւուրց լրման՝ ի տիպ մահու իւր եւ յարութեան. (Սկեւռ. աղ.։ Սկեւռ. կուս։)

ԵՌԱԹԻՒ (անձամբ).

Սուրբ երրորդութիւն, որ մի է, եւ եռաթիւերկրպագեալ քարոզի. (Եպիփ. ծն.։)


Եռաթուեան

cf. Եռաթիւ.

· Calfa

NBHL (2)

Եռաթիւ. երեքանձնեայ.

Զեռաթուեան եւ զեզակի լոյսն աչալուրջ երեսօք համարձակապէս տեսանելով. (Թէոդոր. խչ.։)


Եռաթթուուկ

s.

tritoxide.

· Calfa


Եռաժանի

cf. Երեքժանի.

· Calfa

NBHL (2)

cf. երեքժանի, եւ երեքարձէն։ Նմանութեամբ ասի ի գծագրութեան տարեկան բոլորակի.

Զվերջագրեալն եռաժանի իմն թիւ աւարտեալ. (Շիր.։)


Եռալուսեակ

adj. chem. triphanous.

· Calfa


Եռալուսեան

adj.

having three lights.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զերրեակ լոյս, իբր Եռանձնեայ.

Համապատիւն կցորդութեանց ... եռալուսեանն զուգակցութեանց. (Նար. ՟Հ՟Ե։)


Եռականգուն

adj.

of three cubits or fathoms.

· Calfa

NBHL (8)

τρίπηχυς tricubitus Երից կանգնոց. իրեք կանգուն.

Երկակն եւ եռակ աճեցեալ զ ըստ միոյն անմարմնութիւնն. (Փիլ. այլաբ.։)

Քննութիւնս ինն առաքել ի դելփիա, բաժանել յիւրաքանչիւր եռակէ զմին. (Պղատ. օրին. ՟Զ։)

cf. ԵՐՐԵԱԿ. ա.գ. τριάς trinus, ternarius

Յարաբարդեալ ի վերայ եռակին. (Մագ. ՟Հ՟Զ։)

Եռակ հաւատոց (որ յերրորդութիւնն) հետեւմամբ. (Սիսիան.։)

Երկուց եռից ըստ եռակին։ Գր. (տղ. յերուսաղէմ.։)

Եռականգուն մեծութիւն ունել։ Ոչինչ է ներհական եռականգնումն։ Եռականգունն՝ քանակ նշանակէ. (Արիստ. ստորոգ.։)


Եռակերպ

adj. chem. trimorphous.

· Calfa


Եռակըմպանոց

adj.

furnished with three couches or seats.

· Calfa

NBHL (2)

Ուր իցեն երրեակ ըմպանոցք կամ նստարանք ուտելոյ եւ ըմպելոյ. ըստ յն. եռընկողմանոց. τρίκλινος, -ον tribus lectis instructus, triclinium

Եռակըմբանոցս, եւ բազմակըմբանոց տաճարս՝ ի կրայի պատենից եւ ի փղոսկրէ կազմեալ. (Փիլ. տեսական.։)


Եռակի

adv.

trebly.

· Calfa

NBHL (8)

Եռակի զսպայսն բաժանելով՝ երիս քաղաքս բնակեցուցանել. (Պղատ. օրին. ՟Գ։)

Եռակի տրամատի ամանակացն զանազանութիւն, ի ներկայս, յանցեալն, յապառնին. (Խոսրովիկ.։)

Եռակի հաստատունն (ըստ երկրաչափից) բաժանելի է. (Մագ. ՟Հ՟Զ։)

Թիւ եռակի բաժանի. դատ, կոճատ, եւ անհատ. (Տօնակ.։)

Եռակի լսի այս. (Երզն. մտթ.։)

ԵՌԱԿԻ. ա. Իբր Երրեակ.

Եռակի անձնաւորութիւն. (Ճ. ՟Ա.։)

Եդաւ եռակի գիր ի վերայ խաչելոյն՝ վկայելով զնա թագաւոր. (Տօնակ.։)


Եռակողմեան

adj.

trilateral.

· Calfa


Եռակողմն

cf. Եռակողմեան.

· Calfa


Եռահատոր

adj.

in three volumes.

· Calfa


Եռահիւսակ

adj.

that consists of three things or words;
— նուագ, trisagion.

· Calfa

NBHL (7)

Երիւք նոյն բառիւք հիւսեալ, սուրբ սուրբ սուրբ. երեքսրբեան.

Եռահիւսակ սրբասացութիւն, կամ սրբասացութիւնք. (Անյաղթ բարձր.։ Անան. եկեղ.։ Յհ. իմ. եկեղ.։)

Զեռահիւսակն առնուլ զօրհնաբան՝ զփառատրութիւնն սրոբէական. (Գանձ.։)

Փառք եռահիւսակ անձանց սուրբ երրորդութեանն, եւ միոյ տէրութեան. (Յիշատ.։)

Եռահիւսակ պսակ». իբր յերից նիւթոց կամ գունոց հիւսեալ. (Նանայ.։)

ԵՌԱՀԻՒՍԱԿ մ. Իբր Եռահիւսակ սրբասացութեամբ.

Որ ի հրեղէն լեզուացն եռահիւսակ սրբաբանիս». տպ. եռահիւսեակ. (Շար.։)


Եռահիւսեակ

cf. Եռահիւսակ.

· Calfa

NBHL (2)

Իբր Եռահիւսակ սրբասութիւն.

Զեռահիւսեակըն նուագեալ, զմի տէրութիւնդ երգաբանեալ. (Շար.։)


Եռահրաշ

adj.

wonderful, astonishing, surprising.

· Calfa

NBHL (2)

Ըստ երից գլխոց հրաշալի. երից հրաշալի կամ փառացի.

Եռահրաշ զինու վառեալ, հաւատով, սիրով, եւ յուսով. (Սիսիան.։)


Եռաճեղ

adj.

having three branches.

· Calfa

NBHL (2)

Որոյ են երեք ճեղք կամ ճիղք. իրեք ճղով.

Երկճղի կամ եռաճեղ. (Ոսկիփոր.։)


Եռամ, ացայ, ացի

vn.

to boil;
to bubble;
to shudder;
to swarm;
to crawl.

· Calfa

NBHL (31)

ԵՌԱԼ. ζέω եւ այլն. կէս մի իրապէս, եւ կէս մի նմանութեամբ, Վառիլ բորբոքիլ. վառուիլ.

ԵՌԱԼ. ἁναζέω, ἑκζέω, ἑκεράω ferveo, fluo, crepo Զայրանալ բորոտութեան, կեղոյ, ցաւոյ, եւ սորսորիլ եւ զեռեալ բղխեալ, յորդեալ որդանց, գորտոց, եւ կայտռիլ զեռնոց բազմութեամբ. վխտալ.

Իբրեւ զջուր մի՛ եռասցիս. (Ծն. ՟Խ՟Թ. 4։)

Եռաց (կաթսայ, այսինքն ջուր կաթսային), զեղաւ, քաջ եռաց. (Եզեկ. ՟Ի՟Գ. 5։)

Որովայն իմ իբրեւ զտիկ քաղցուոյ կապեալ եռայ. (Յոբ. ՟Լ՟Բ. 19։)

ζέω, ἑκζέω ferveo, efferveo, ebullio, aestuo Յեռ՝ այսինքն յեռանդն հարկանիլ. ի ջերմութենէ յուզիլ. պղպջել. պճպճեալ, էփիլ, եփ ելլալ.

Իբրեւ զջուր կաթսայից ի հրոյ եռացեալ։ Իբր ի քրայս ընտրութեան փութոյ քոյ սիրոյ հանապազ եռամ, եւ ոչ երբէք պարզիմ. (Նար.։)

Ոչինչ եռացեալ կերեալ է իմ». այսինքն ջերմ կերակուր, կամ եփեալ. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Իբրեւ յերկնուստ ահագին հրձգութիւնք եռային. (Եղիշ. ՟Զ։)

Քարինք տեղւոյն եռացին. (Եղիշ. յար.։)

(Արիւն պաղեալ) ապա պարպատէ, եւ եռայ. (Բրս. ՟խ. մկ.։)

Որպէս զի մի՛ տոչորիցիմք մեք յայնպիսի արեգակնէ, որ ի վերայ մերկ գլխոյ առաւել եռայ. (Նիւս. երգ.։)

Շանթք հրեղէնք եռալոյ ի բաց հատանին. (Կանոն.։)

Եռայր հոգւով։ Հոգւո՛վ եռացէք. (Գծ. ՟Ժ՟Ը. 25։ Հռ. ՟Ժ՟Բ. 11։)

Առեալ զխրատն, եւ եռեալ ի հոգի իւր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Աշխատեցէ՛ք մանկունք, եռացէ՛ք յընթացս արթնութեամբ. (Կլիմաք.։)

Եկեալ ի կռիւ (գաւազանն) զօրէն ըմբշի ... սրտմտութեամբ եռալ զեռալ պաշտամանն. (Ագաթ.։)

Սիրով առ իրեարս եռացեալք. (Յհ. իմ. ատ.։)

Առ անօրէն հաճոյական սէրն եռացան. (Ոսկ. հռ.։)

Եռայր սէրն մարթայի քան զմարիամու. (Եփր. համաբ.։)

Եռայր սիրտ իւր ի զայրացումն. (Վրք. հց. ՟Ը։)

Սրտմտութեամբ եռացեալք որպէս վրէժխնդիրք. (Լաստ. ՟Ժ՟Զ։)

Եռային ցասմամբ զնոսա սպանանել. (Ոսկ. գծ.։)

Ծաղր առ մեզ ի դիւացն եռացեալ (գրգռեալ). (Կլիմաք.։)

Ախտ բորոտութեան մեծապէս ցասմամբ եռայր յերկրի. (Խոր. առ արծր.։)

Որպէս նոր ցաւ եռացեալ իցէ մանկան. (Վրք. հց. ՟Դ։)

Եռասցեն խաւարտք ի մարդ եւ յանասուն. (Ել. ՟Թ. 9։)

Եռաց ի նմա որդն, եւ նեխեցաւ. (Ել. ՟Ժ՟Զ. 20։)

Եռացին որդունք ընդ աչս նորա. (Եղիշ. ՟Է։ Եռաց յերկիր նոցա գորտ. Սղ. ՟Ճ՟Դ. 30։)

Զիա՛րդ եռացին ստինք ցամաքեալք. (Եփր. ծն.։)

Երան զեռան սլանան ի մարմինս ծովու. (Նար.։)


Եռամանակ

adj.

of three times or measures.

· Calfa

NBHL (3)

Ունօղ զերիս ժամանակս՝ հասակի, կամ եղանակաց տարւոյ, մանաւանդ քերթողական եւ երաժշտական ամանակի ըստ երկարութեան եւ սղութեան ձայնաւորաց.

Առաքինագոյն մակացութեամբք զերծեալ յեռամանակ տարւոյ. (Մագ. ՟Է։)

Մեծասարն՝ ներկայնէ եւ նաղօտէ՝ եռամանակ. ո՛րգոն. դա՜ւիթ. մեծավերջն յաղօտէ եւ ներկայէ եռամանակ. որպիսի, կորի՜ւն։ Ներգեւն ն՝երից աղօտաց եռամանակ. որպիսի ի սահակ. (Թր. քեր.։)


Եռամասն

adj.

that consists of three parts;
tripartite.

· Calfa

NBHL (6)

ԵՌԱՄԱՍՆ ԵՌԱՄԱՍՆԵԱՅ. τριμερής trium partium ἑπίτριτος (pes poeticus) constans tribus brevibus, et una longa Ունակ երից մասանց, կամ մասնաւոր իրաց, զանազանութեանց, կարգաց, յարկաց, չափմանց, կերպից, եւ այլն։

Եռամասն խառնեալ էութեամբք (որ են աստուածութիւն, մարմին, եւ հոգի բանական) միաւորեցաւ անշփոթելի. (Նար. կուս.։)

Հոգի եռամասնեայ է, բան ունի, ցասումն, եւ ցանկութիւն. (Ճ. ՟Թ.։)

Զեռամասնեայս ունի զօրութիւնս։ Յառաջ գայ յեռամասնեայ հոգւոյն. (Լմբ. պտրգ.։)

Ողնափայտ եռամասնեայ (տապանն նոյի). (Մագ. ՟Ժ՟Ա։)

Կիսաբոլորից բացատաացն, եւ եռամասնիցն, եւ ութամասնից եղելոց ... Ութամասնեայ բացատաւն եռամասնեայքն լնուին. (Պղատ. տիմ.։)


Եռամասնեայ

cf. Եռամասն.

· Calfa

NBHL (6)

Եռամասն խառնեալ էութեամբք (որ են աստուածութիւն, մարմին, եւ հոգի բանական) միաւորեցաւ անշփոթելի. (Նար. կուս.։)

Հոգի եռամասնեայ է, բան ունի, ցասումն, եւ ցանկութիւն. (Ճ. ՟Թ.։)

Զեռամասնեայս ունի զօրութիւնս։ Յառաջ գայ յեռամասնեայ հոգւոյն. (Լմբ. պտրգ.։)

Ողնափայտ եռամասնեայ (տապանն նոյի). (Մագ. ՟Ժ՟Ա։)

Կիսաբոլորից բացատաացն, եւ եռամասնիցն, եւ ութամասնից եղելոց ... Ութամասնեայ բացատաւն եռամասնեայքն լնուին. (Պղատ. տիմ.։)

ԵՌԱՄԱՍՆ ԵՌԱՄԱՍՆԵԱՅ. τριμερής trium partium ἑπίτριτος (pes poeticus) constans tribus brevibus, et una longa Ունակ երից մասանց, կամ մասնաւոր իրաց, զանազանութեանց, կարգաց, յարկաց, չափմանց, կերպից, եւ այլն։


Եռամեայ

adj.

triennial.

· Calfa

NBHL (5)

Այնմիկ՝ որ եռամեայ իցէ, եւ քառամեայ ... Յեռամենիցն մինչեւ ցվեց ամսն. (Պղատ. օրին. ՟Է։)

Եռամեան (կամ եռեմեան) զիւրաքանչիւր ոք զկենդանեացն հրամայէ առնուլ. (Փիլ. լին.։)

Պտղակորոյս տնկոյ ձիթենւոյն եռամեանն դատարկութեամբ. (Նար. ՟Ձ՟Ա։)

Նստաւ կինն, եւ սնոյց զորդին իւր երամենաւ զուարակաւ. (Տօնակ.։)

ԵՌԱՄԵԱՅ ԵՌԱՄԵԱՆ. τριετής triennis որ եւ ԵՐԵՄԵԱՆ գրի, եւ երամեան, ենի. Երեքամեայ. երից ամաց. իրեք տարու կամ տարւան.