Entries' title containing ա : 10000 Results

Զանալութ

cf. Ընձուղտ.

Etymologies (1)

• տե՛ս Անալութ։

NBHL (2)

Կենդանի ինչ նման զանալութոյ. (Խոր. աշխարհ.։)

(Օրին. ԺԴ. 5։ Գաղիան.։ Խոր. աշխարհ.։) ուր ասէ՝ գտանիլ ի Գուգարս, որպէս եւ յԵթէովպիա եւ ի հնդիկս։


Զանակ

s.

piece, bit.

Etymologies (2)

• «կտոր, մաս, հատ» Բուղ. 102. Ճա-ռընտ. Վրք. բրս. ամէն տեղ էլ գործածուած է ոսկու կամ արծաթի կտորի համար։

• Նահապետեան, Բազմ. 1906, 398 ուղղում է Բուզանդի մէջ նշանակ, բայց առանց նկատի առնելու, որ նոյն բառը գործածուած է նաև Ճառընտրում։ Գ-Մ.. Բազմավէպ, 1917, էջ 6-8 ուռռում է քանակ, որին դէմ է Վարդանեան, ՀԱ, 1921, 249, որովհետև քանակ բառը ոս-կեդարեան չէ։

NBHL (2)

Ազգ իրաց. տեսակ. մասն. կտոր, հատիկ.

Մի՛ գտցի նորա արծաթ եւ ոսկի ... մի՛ գտցի ոսկւոյ կամ արծաթոյ զանակ առ ումեք. (Բուզ. ՟Գ. 9։ Ճ. վրք. բրս.։)


Զանապ

s. ast.

dragon's tail.

Etymologies (3)

• «Վիշապ համաստեղութեան պո-չը» Վրդն. սղ. ճգ. էջ 344 և պտմ. տպ. Վե-նետ. էջ 137, հրտր. Էմինի, էջ 180։

• -Առար. [arabic word] δanab կամ zanab «ագի, պոչ», որից δanab-i-tinnīn «Վիշապ հաաստեղութեան պոչր». ըստ այսմ վերի բա-ռը նոր տառադարձութեամբ է։-Հիւբշ. 264։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Հիւբշ, ZDMG, 35 (1881), 659։

NBHL (2)

Բառ արաբ. զէնէպ. այսինքն Տուտն. ձետ. ագի. ուստի զէնէպի թիննին, վիշապատուտն, անուն աստեղ.

Վիշապն՝ որ ասեն զամենայն երկինս բոլորեալ է. զորոյ զտուտն եւ զգլուխն ռաստ եւ զանապ կոչեն աստեղագէտքն, եւ զխաւարն արեգական եւ լուսնին անտի ասեն. (Վրդն. սղ. եւ Վրդն. պտմ.։)


Զանգակ, աց

s.

bell;
clock bell;
handbell, small bell hung on the neck of cattle;
— ելեքտրական, electric chimes;
— բուսոց, bell-glass;
— կանթեղի, lamp-glass, glass-globe, glass-shade;
գանգիւն —ի, stroke of a bell;
ձուլիչ —աց, bell-founder;
չուան —ի, bell-rope, bell-pull;
— հարկանել, to ring the bell;
— վասն ննջեցելոց, to toll for the dead;
հնչէին —ք պատարագի, the bells were ringing for church.

Etymologies (4)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «զանգակ կամ բոժոժ (մեծը և կամ փոքրը)» ՍԳր, որից՝ զանգականի «զան-գակներ» Մագ. մեծ են, էջ 20 զանգակագանչ Նարեկ., զանգակաձայն Եղիշ. չրչր. և խա-չել., զանգակատուն Յիշատ., զանգակեալ «բոժոժներով զարդարուած» Արծր. գրւում է նաև կ տառով՝ զանկակ, զանկակաձայն ևն։ Բուն արմատն է զանգ, որ ունի Վահր. գրուած զանկ ձևով. սրանից զանգիկ կամ զանկիկ «մակալեզու, պզտիկ լեզու, լեզուակ, voile de palais» Ոսկիփ.։ Արդի գրականում արե-վելեան բարբառը գործածում է զանգ, իսկ արևմտեան բարբառը՝ զանգակ։-Նոր բառեր են՝ զանգահարութիւն, զանգակաձև, զանգաածաղիկ (ըստ Տիրացուեան, Contributo, § 508 campanula crispa Lam. ծաղիկո)։

• = Պհլ. *zang ձևից, որ աւանդուած չէ. բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] ︎ zang,) [arabic word] ︎ zangala, zangula, [arabic word] zangul, [arabic word] zangūla, [arabic word] zangulāla «զանգակ, բո-ժոժ, փոքր զանգակ». սրանցից փոխառեալ ևն նաև ասոր. ❇ zaggā «զանգակ», [syriac word] . zangā «հնչիւն», քրդ. zenk, zengil, zangei, zangil «բոժոժ», zengeluk «կոկորդ, կոկոր-դի ոսկոր» (հմմտ. վերը զանկիկ «մակալե-զու»), ուտ. զmնգ, օսս. žangarak մռառ ზანგალაკი զանգալակի «բոժոժ» ևն։-Հիւբշ. 149։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, Bö̈tticь [other alphabet] 1850. 354 սանս. camkha։ Նոյն, Arica, 75, 235 պրս. zang։ Lag Urgesch. 980 պրս. zangula։ Նոյն, Le-sam. Abhd. 41 պրս. zang, žang, zan-gula, ասոր. zag ևն։ Patrubány, ՀԱ, 1908, 342 զ նախդիրով անկանիլ բայից։

• ԳՒՌ.-Ախց. Կր. զանկ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ջղ. զանգ, Գոր. Շմ. Ռ. Տիգ. զանգ, Մրղ, զանգ՝, Ագլ. Տփ. զա՛նգակ, Սչ. զանգագ՝, Պլ. զանքագ, Ղրբ. զm՛նգ'ակ' զmնգ', Սլմ. զանգ'mկ։, Մկ. Ոզմ. Վն. զmնկակ, Հմշ. զօն-գագ։-Գործածւում է զանգաք նաև իբր ած. «քաղցրահնչիւն» նշանակութեամբ (ինչ, զանգակ ձայն. զանգակ աղբիւր). Երև. կայ զանգակ ծաղիկը (ըստ Պռօշեան, Սկիզրն երկանց, էջ 53)։-Նոր բառեր են զանգաթել, զանգաձայն։-Նոր փոխառութիւն է զանգու-լակ (Ղրբ. զնգօ՛լակ), իբր պրս. zangulak «բոժոժ»։

NBHL (5)

κώδον campana, tintinnabulum Գործի մեծ եւ փոքր՝ պղնձի՝ ձայնահան լեզուակաւ որ ի միջի. զանկակ, եւ բոժոժ.

Ոչ զանգակ նիւթոյ պղնձոյ դանդաչեցուցեալ. ար. ՟Զ՟Բ։)

Զանգակս ոսկիս ի մեջ նոցա շուրջանակի. (Ել. ՟Ի՟Ը. 33։ ՟Լ՟Թ. 23։ ՟Բ. Մնաց. ՟Դ. 13։)

Զյարմարութիւն եւ զմիաբանութիւն եւ զհնչումն ի միասին զաշխարհիս մասանց զանգակքն երեւեցուցանեն. (Փիլ. քհ. ՟Զ։)

Շարժեաց ծերն զզանգակն՝ գալ աշակերտին .. . մոռացաւ զհարկանել զանգակին. (Վրք. հց. ձ։)


Զանգակագանչ

adj. adv.

at the ringing of a bell.

NBHL (2)

Գանչեցուցանօղ՝ կամ հնչեցուցանելով զզանգակս. ի ձայն զանգակաց.

Զանգակագանչ, բեհեզազանգուած ... զարիւնագեղ անճառն խորհուրդ հանրահռչակեաց. ար. խչ.։)


Զանգակածաղիկ

s. bot.

bell-flower


Զանգակահար

adj. s.

bell ringer, ringer.


Զանգակաձեւ

adj.

bell-fashioned, bell shaped.


Զանգականի

s. pl.

the bells.

NBHL (2)

այսինքն Զանգակք. զանկակներ,

Զգեստըն նռնաձեւ, պարառաբար՝ զանգականին. ագ. ոտ. մանուչ.։)


Զանգակատուն, տանց

s.

steeple, bell-tower, belfry;
ելանել ի —, to go up on the -.

NBHL (3)

Ի բաղադրութիւնս կամ ի բարդութիւնս է իբր Պէս, պիսի. (լծ. ընդ ազն. ազգ. կէն. գոյն. պրս. սան) ուստի կազմի, Ո՛րզան, Բազմազան, Սրբազան եւ այլն. եւ հետագայ բառք։

Բուրգն՝ յոր կախին զանգակք մեծամեծք ի պէտս ժամահարի.

Միաբանեցաք սուրբ նշանիս, եւ շինեցաք զզանգակատունն. (Յիշատ.։)


Զանգակեմ, եցի

vn.

to adorn with little horse-bells.

NBHL (2)

Զանգակօք եւ բոժոժիւք զարդարել.

Բարձրավիզ խրոխտանացն զրահս, եւ ոտնատորոփ փռնկալոյն մանեակս զանգակեալս. (Արծր. ՟Գ. 2. ա՛յլ ձ. զանգեալս։)


Զանգակիկ

s.

little bell, hand-bell;
hare-bell, blue-bell.


Զանգանեմ, գի

va.

to knead, to bake;
to adhere;
to mix mortar;
to mix;
— իւղով, to butter.

NBHL (12)

ԶԱՆԳԱՆԵՄ ԶԱՆԳԵՄ իբր ռմկ. որ եւ ԶԱՆԿԱՆԵԼ, ԶԱՆԿԵԼ. (իբր բոլորովին անկանել, այսինքն հիւսել, յեռուլ, կամ յանգել) Խառնել եւ զօդել ի մի, մանաւանդ զալիւր ընդ ջրոյ կամ իւղոյ. շաղել. շաղախել. թրել. թրմել. մակարդել. ծրդել. մածուցանել. բաղադրել. միաւորել. տարրացուցանել. շաղվել, միացնել.

Շօթաբաղարջս զանգեալ իւղով։ Նաշիհ ցորենոյ զանգեալ իւղով։ Նաշհւոյ զանգելոյ իւղով։ Նաշհւով զանգելով ընդ իւղոյ. (Ել.։ Ղեւտ.։ Թուոց. եւ այլն։)

Զարիւնն, կամ յարենէն զանգանել ընդ հող. (Եւս. քր. ՟Ա։)

Խառնակելով զամենայն ինչ եւ զանգանելով։ Մարմինն քակտեալ լուծանի առ այնոսիկ՝ յորոց խառնեալ զանգաւն (ա՛յլ ձ. զանկեալ է) (Փիլ.։)

Զմանրամազ փոշիացեալ հողս ջրոյն խոնաւութեամբ զանգանէ. (Եղիշ. ՟Բ։)

Յամուսնութենէ երկոցունց կողմանցն զանգանի սաղմնն. (Ոսկ. եփես.։)

Ի ցանկութիւնս մարմնականս զանգանիք. (Ճ. ՟Ա.։)

Եւ ի քրիստովնէից հոյլք ոչ սակաւք ընդ նոսա զանգեալք լինէին։ Յաղագս գարշելի ի հեշտութիւնսն վայելել եւ զանգանիլ. (Բրս. գորդ. եւ Բրս. չար.)

Ընդ որ առաւել իմն զանգանի (կինն) քան զայր մարդ. արգ. ՟ա. պետ. ՟Է։)

Տգիտութեամբ զանգեալ. (անդ. ՟Ը։)

Ամենայն կեանք մեր պղծութեթեամբ զանգեալ գտանին. (Ոսկ. յհ. ՟Ա 8։)

Հող մաքուր եւ յստակ առեալ՝ զանգէր, եւ ուղղով խառնէր. (Պղատ. տիմ.։)


Զանգեմ, եցի

va.

cf. Զանգանեմ.

NBHL (12)

ԶԱՆԳԱՆԵՄ ԶԱՆԳԵՄ իբր ռմկ. որ եւ ԶԱՆԿԱՆԵԼ, ԶԱՆԿԵԼ. φυράω , ἁναφυράω misceo, commisceo, macero, subigo (իբր բոլորովին անկանել, այսինքն հիւսել, յեռուլ, կամ յանգել) Խառնել եւ զօդել ի մի, մանաւանդ զալիւր ընդ ջրոյ կամ իւղոյ. շաղել. շաղախել. թրել. թրմել. մակարդել. ծրդել. մածուցանել. բաղադրել. միաւորել. տարրացուցանել. շաղվել, միացնել.

Շօթաբաղարջս զանգեալ իւղով։ Նաշիհ ցորենոյ զանգեալ իւղով։ Նաշհւոյ զանգելոյ իւղով։ Նաշհւով զանգելով ընդ իւղոյ. (Ել.։ Ղեւտ.։ Թուոց. եւ այլն։)

Զարիւնն, կամ յարենէն զանգանել ընդ հող. (Եւս. քր. ՟Ա։)

Խառնակելով զամենայն ինչ եւ զանգանելով։ Մարմինն քակտեալ լուծանի առ այնոսիկ՝ յորոց խառնեալ զանգաւն (ա՛յլ ձ. զանկեալ է) (Փիլ.։)

Զմանրամազ փոշիացեալ հողս ջրոյն խոնաւութեամբ զանգանէ. (Եղիշ. ՟Բ։)

Յամուսնութենէ երկոցունց կողմանցն զանգանի սաղմնն. (Ոսկ. եփես.։)

Ի ցանկութիւնս մարմնականս զանգանիք. (Ճ. ՟Ա.։)

Եւ ի քրիստովնէից հոյլք ոչ սակաւք ընդ նոսա զանգեալք լինէին։ Յաղագս գարշելի ի հեշտութիւնսն վայելել եւ զանգանիլ. (Բրս. գորդ. եւ Բրս. չար.)

Ընդ որ առաւել իմն զանգանի (կինն) քան զայր մարդ. արգ. ՟ա. պետ. ՟Է։)

Տգիտութեամբ զանգեալ. (անդ. ՟Ը։)

Ամենայն կեանք մեր պղծութեամբ զանգեալ գտանին. (Ոսկ. յհ. ՟Ա 8։)

Հող մաքուր եւ յստակ առեալ՝ զանգէր, եւ ուղղով խառնէր. (Պղատ. տիմ.։)


Զանգիկ

s. chem.

uvula, epiglottis;
receiver.


Զանգիտակ

cf. Զանգիտող.


Զանգիտանամ, ացայ, ացի

vn.

cf. Զանգիտեմ.

NBHL (4)

Թէ ոչ էր զանգիտանալ (Քրիստոսի կամաւ ի մահուանէ), ոչ լինէր ազատ ի զանգիտելոյ բնութիւնս. (Կիւրղ. գանձ.։)

Մի՛ զանգիտանայք ի գայլոց. տպ. մի՛ զանգիտեալ զարհուրիցիք. (Ոսկ. լուս.։)

Ոչ զանգիտացեր գալ։ Մի՛ զանգիտասցէ եւ երկմտիցէ. (ՃՃ.։)

Զի դողասցեն եւ զանգիտասցեն. (Եփր. ել.։)


Զանգիտանք

s.

fear, dread, apprehension, fright, dismay.

NBHL (3)

Զանգիտելն. ահ. երկիւղ. վախ.

Ուր անհաւատութիւն, զանգիտանք (անդ). (Սեբեր. ՟Դ։)

Զզանգիտանս դարձելոցն ի ճշմարտութենէն. (Ճ. ՟Բ. (որ ի Ա. զանգիտութիւնն)։ Զզանգիտանք (այսինքն ի զանգիտանաց) ի բաց հրաժարեալք. Պիտ.։)


Զանգիտեմ, եցի

vn.

to fear, to be afraid of, to dread;
to doubt.

NBHL (11)

Զիա՞րդ ինքն զանգիտելոյ էր ընդունակ։ Զիա՞րդ զանգիտէ ի մահուանէ, որ զայլսն ուսուցանէ արհամարհեալ զմահ. (Կիւրղ. գանձ.։)

δειλιάω, δειλόομαι, ἑξίστημι , εὑλαβέομαι եւ այլն. timeo, paveo, formido, vereor եւ այլն. որ եւ ԶԱՆԳԷՏ ԼԻՆԵԼ, ԶԱՆԳԻՏԱՆԱԼ. Առ չգիտելոյ զպատճառս եւ զելս իրաց՝ յահի եւ յերկիւղի լինել. կասկածել. խիթալ. երկնչել. զարհուրիլ. խրտնուլ. շրտնուլ. շուարիլ, սարտնուլ. կասիլ. վհատիլ. վախել, վախվխել, խրտիլ.

Մի՛ երկնչիցիք, եւ մի՛ զանգիտիցէք։ Մի՛ երկնչիր, եւ մի՛ զանգիտեր. (Օր. ՟Ա. 21։ ՟Լ՟Ա. 8։ Յես. ՟Ա. 9։ ՟Ը. 1։ ՟Ժ. 25։ Յհ. ՟Ժ՟Դ. 27։)

Յայտ արար, թէ զանգիտեաց. Ա. Մակ. ՟Ե. 41։)

Մի՛ զանգիտել յանօրէն հեթանոսաց. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Է. 8։)

Մի՛ զանգիտիցես յերեսաց նոցա։ Յերեսաց նոցա մի՛ զանգիտիցես. (Եզեկ. ՟Բ. 6։ Մի՛ երբէք զանգիտիցեն սիրտք ձեր. Երեմ. ՟Ծ՟Ա. 46։)

Խորհուրդ մահկանացուաց զանգիտօղք են. յն. երկչոտ. (Իմ. ՟Թ. 14։)

Ո՛չ ի սպառնալեացն զանգիտեաց, եւ ո՛չ յաւետիսն մխիթարեցաւ։ Սակայն եւ յայնմանէ ոչ են զանգիտելոց. (Եղիշ. ՟Դ. ՟Ե։)

Լինի եւ ըստ յն. ոճոյ կրաւորական ձայնիւ.

Քանզի զանմահն տեսեալ զկեանս՝ ոչ զանգիտեցայք յառժամեայսն յերկեղէն. անձ.։) Որպէս եւ կրաւորական նշանակութեամբ ասի.

Զի մի՛ զանգիտեսցի զանխլանալ ի քումմէ մաքրափայլ եւ վսեմական պետութենէդ. այսինքն երկիւղ կամ կասկած լինիցի. ագ. ՟Ա։)


Զանգիտեցուցանեմ, ուցի

va.

to make afraid, to frighten, to terrify, to dismay.

NBHL (7)

ἁφίστημι, δειλιαίνω averto, timore incutio Տալ զանգիտել. երկեցուցանել. կասեցուցանել. վախցընել, խրտեցնել.

Զի մի՛ զանգիտեցուսցէ զսիրտ եղբօր իւրոյ իբրեւ զիւրն. (Օր. ՟Ի. 8։)

Զանգիտեցուցին զսիրտս որդւոցն Իսրայէլի։ Եղբարք ձեր զանգիտեցուցին զսիրտս ձեր. (Թուոց. ՟Լ՟Բ. 9։ Օր. ՟Ա. 28։)

Յիշատակ առաջին մեղացն զանգիտեցուցանէ. (Փիլ. ել.։)

Մի՛ ասէ զանգիտեցուցաներ զմիտս զօրացդ. (Ոսկ. ես.։)

կամ թէ սպառնալեօք քոյովք համարեսցիս զանգիտեցուցանել զմեզ. (Կաղանկտ.։)

Մռնչելն առիւծու նախ քան զըմբռնելն՝ զանգիտեցուցանէ զպատահեալսն. (Լմբ. առակ.։)


Զանգիտութիւն, ութեան

s.

cf. Զանգիտանք.

NBHL (7)

δειλία ignavia, metus, terror Զանգիտանք. երկիւղ. երկչոտութիւն.

Յաղագս արիութեան, եւ զանգիտութեան։ Զանգիտութեան ծնո՛ւնդ է առ մեզ խափանումն. (Պղատ. օրին. ՟Ծ՟Ա։)

Չարութիւն է ցասմնատեսակին՝ բարկացողութիւն եւ զանգիտութիւն։ Զանգիտութիւն է չարութիւն ցասմնատեսակին, ըստ որում զարհուրեալք լինին ի ձեռն երկեղից որ յաղագս մահու. (Արիստ. առաք. յորմէ եւ Լմբ. սղ.։)

Մի՛ արդեօք զծածուկն (ելս յԵրուսաղէմ) զանգիտութիւն ինչ իմասցիս. զի ո՛չ վասն երկեղի զայն եւս առնէր. անայ.։)

Խէթ խղճի ընդոստուցանէ զիս ի զանգիտութիւն. արկ. աղ.։)

Ոչ այնքան յաղագս անձին զանգիտութեան՝ քան թէ յաղագս վարդապետին սիրոյ. (Երզն. մտթ.։)

Ընդէ՞ր եղեւ փախուցեալ. ո՛չ էր իրքն զանգիտութեան, այլ պահէր զանձն վասն քարոզութեան։ Ոչ էր ի զանգիտութենէ՝ յառաջագոյն դառնալ յԱնտիոք. (Ոսկ. գծ.։)


Զանգիտումն, ման

s.

cf. Զանգիտանք.

NBHL (4)

Երկիւղիւ ըմբռնիլ, եւ զանգիտման ախտիւ. (Կիւրղ. գանձ.։)

Պղերգանաց հետեւել, եւ զանգիտմամբ ամփոփել. (Պրպմ. Լ՟։)

Զանգիտումն եւ յանդգնութիւն ի սրտմտականէն լինի. աքս. ի դիոն.։)

Ոչ գոյ սմա հաղորդութիւն առ զանգիտումն. (Պղատ. օրին. ՟Ժ։)


Զանգիտող

adj.

timid, fearful, afraid.


Զանգուած, ոց

s.

dough, leaven;
mole;
mass, mixture;
amalgam.

NBHL (9)

Ի նմին զանգուածոյ (կաւոյ) առնել անօթ. (Հռ. ՟Թ. 21։)

ԶԱՆԳՈՒԱԾ կամ ԶԱՆԿՈՒԱԾ. φύραμα massa, pasta, mactra Զանգեալ ինչ, որպէս խմոր, հայս, ձոյլ, գուղձն. եւ ստեղծուած մեր բաղադրեալ ի մարմնոյ եւ ի հոգւոյ. խառնուրդ. խառնուած. զանգումն. զանկված, շաղված բան մը, մէկ խմոր եղած.

Ի թոնիրս քո, եւ ի զանգուածս քո։ Եւ զզանգուածս իւրեանց՝ ծրարեալ ի կտաւս իւրեանց. (Ել. ՟Ը. 3. ՟Ժ՟Բ. 34։)

Առջիք հաս ի նուէր Տեառն զառաջին զանգուածոց ձերոց. (Թուոց. ՟Ժ՟Ե. 18. 21։)

Փոքր մի խմոր զամենայն զանգուածն խմորէ։ Եղիջիք նոր զանգուած. Ա. Կոր. ՟Ե. 6. 7։)

Ի զանգուածոյ ճարպոյ. (Ովս. ՟Է. 4։)

Զմարմին բանին ո՛չ յայլմէ իմեքէ ծանեաք, այլ ի կուսէն, այսինքն ի մարդկային զանգուածոյս. (Յհ. իմ. երեւ.։)

Կենացդ նշխար ընդ կաւոյս զանգուածոյ։ Զանգուածն հանդերձանաց։ Այս զանգուած նիւթոյ՝ կաթուածոց ձիթոյ։ Ախտից մերոց զանգուածոյ։ Ի զանգուածոյ մաքուր զաւակի։ Զանկուածոյ հողոյս։ Ի հիւթ զանգուածոյ հողածինն մարդոյ. (եւ այլն. Նար.։)

Յամենայն չարեաց զանգուածոց պա՛րտ է որոշել. աշկ.։)


Զանգուածիկ

s.

particle.


Զանդիկ, դկաց

s. adj.

follower of Zoroaster;
manichean;
աղանդ, manicheism.

NBHL (4)

պ. զէնտիյք, զընտըք. Անուն ազգի եւ աղանդոյ եւ գրոց առ նախնի պարսիկս. քաղդեայ աստղահըմայ, մոգ կամ կրակապաշտ, եւ մանիքեցի՝ իւիք իւիք խտրանօք հետեւօղ զանդ կամ զէնտ մատենի զրադաշտայ. (Եզնիկ.։ Եղիշ. ՟Գ։)անդ, լծ. ծնունդ, ծննդաբան ըստ ախտարաց։)

Մանկանց զանդիկ աղանդին, այսինքն են մանինացիքն ... որ ծառայեն աստեղագիտութեան. (Մծբ. ՟Գ։)

Եւ զի Մանի նշանակէ ծառայ, վասն որոյ ասի ի (Հին բռ.)

Զանդիկ, սպասաւոր։


Զանխլաբար

cf. Զանխուլ.

NBHL (7)

λανθανόντως latenter, clam Զանխուլ օրինակաւ. ծածկաբար. լռելեայն. գաղտուկ, սուսիկ փուսիկ.

Զանխլաբար ունելով զեղեալսն. (Խոր. ՟Գ. 38։)

Հուր զանխլաբար ... յայտնելով զիւր մեծութիւնն. (Դիոն. երկն.։)

Ոչ որպէս զառաջին գալուստն զանխլաբար եկաւորէ. (Զքր. կթ.։)

Ա՛ռ զանխլաբար, եւ հեռացաւ. (Լմբ. իմ.։)

Փութապէս զանխլաբար ի տունս իւրեանց հասանել. աստ. ՟Գ։)

Բայց սակայն զանխլաբար նշանակէ զերրորդութիւնն. (Մխ. երեմ.։)


Զանխլանամ, ացայ

vn.

to hide ones self, to steal away, to retire;
to be ignorant of.

NBHL (22)

եւ դիմ. ԶԱՆԽԼԱՆԱՄ λανθάνω, λήθω lateo որ եւ ԱՆԽԼԱՆԱԼ. (իբր առ խուլս ընդ լռութեամբ մնալ) Թաքչիլ, ծածկիլ, անյայտանալ, անգիտելի մնալ. ծածկըւիլ, չգիտցուիլ.

Մի՛ գուցէ զանխլասցի ի մէնջ եւ չարագոյն անիրաւութեանցն պարսաւանք. (Պիտ.։)

Ի մէնջ զանխլանալ կարծէին. (Յհ. իմ. պաւլ.։)

Յաչաց մարդկան եւ յԱստուծոյ զանխլանալ կարծէին. (Մխ. երեմ.։)

Զանխլանայ նմա յէիցս եւ ոչինչ. (Պրպմ. ՟Ի՟Է։)

Զանխլացի՛ր, եւ թաքո՛ զանձն քո։ Անդ զանխլանայ յամենեցունց. (ՃՃ.։)

Զանխլանալ կամիմ յամենայն երկնային զօրութեանցս. քեզ միայնում յայտնեմ. (Ոսկ. յաւետիս.։)

Բազում ինչ զանխլացեալ թաքչի. (Լմբ. պտրգ.։)

Բազում ինչ եւ գերագունիցն էութեանց զանխլացաւ, եւ միայն հաւաստեաւ գիտելի է ամենիմաստի եւ իմաստնացուցչի Աստուած պետութեանն. (Դիոն. եկեղ.։)

Զանխլացաւ յաչս նոցա բանն Աստուծոյ եղեալ մարմին. (Մեկն. ղեւտ.։)

Զանխլացեալ լինէր բանն։ Ոչ փութացաւ, զի անխլացեալ լիցի. (ՃՃ.։)

ԶԱՆԽԼԱՆԱԼ. ն. λήθομαι, λανθάνομαι obliviscor, ignoro, minime adverto, latet me Անգիտանալ. մոռանալ. անգէտ ձեւանալ. պատրուակել. թաքուցանել զանձն կամ զխորհուրդն որպէս խուլ. եւ Խաբել անձամբ զանձն. չգիտնալ, չգիտցօղ ձեւանալ.

Այլեւ զահ երկիւղի ամիրապետին ոչ զանխլանայր. (Յհ. կթ.։)

Կամաւ զանխլանան զառիթն լինել մեղաց մարդկան։ Իսկ նա որ ամբարտաւանն է (սատանայ), զանխլանայ ի դատապարտութենէն. (Լմբ. սղ.։)

Ճանապարհորդեալ՝ զանխլանալով զխորհուրդսն յեղբարցն. (Ճ. ՟Բ.։)

Զանխլանայր՝ որպէս ոչ գիտելով զեղեալսն. (Սոկր.։)

Ընկերին դաւաճանիցէ, զանխլացեալ զինքն, զի ինքեան նախ առաջին զդարանակալութիւնն գործէ. (Ածաբ. ժղ.։)

Յորմէ ամենեւին անգիտանան նոքա՝ կամաւորապէս զանխլացեալ. (Շ. յուդ. ՟Է։)

Զի մի՛ ի մոլորելոցն պատրանս արկեալ զմեզ՝ զանխլասցուք. (Պրպմ. ՟Լ՟Ե. եւ ՟Ժ՟Բ։ Մի՛ զախլասցուք ինքեանց (այսինքն անձանց). Դիոն. ածայ.։)

Զանխլանան ինքեանց. (Նիւս. բն.։)

Կամ ἑπιλανθάνομαι որպէս Ի մոռացօնս կամ ուշամոռաց լինել. գտանի գրեալ եւ Զանխելանալ, կամ Անխելանալ.

Ոչ ի վեր ելանելով ի մարդկայնոցս, այլ որպէս զանխելացեալ, եթէ քեզ յաղագս Աստուածայնոյն է բանս. (Կիւրղ. գանձ.։)


Զանխլանք

s.

cf. Զանխլութիւն.

NBHL (2)

λήθη, κρύψις occultatio, oblivio Ծածկութիւն. խուսափումն. մոռացօնք.

Յայտնի է զինքն սիրողաց զանխլանօք։ Զանխլանօք ի բազմանուաճ խորհրդոց. (Ճ. ՟Ա. եւ ՟Ը։)


Զանխլացուցանեմ, ուցի

va.

to hide, to conceal.

NBHL (6)

λανθάνω, ληθάνω, κρύπτω latere vel oblivisci facio, occulto Տալ զանխլանալ իրացն. թաքուցանել. ծածկել. գոցել, պարտըկել.

Ոչ զանխլացուցանէր զայնպիսի հրաշալի տեսիլ։ Զանխլացոյց զինքն. (ՃՃ.։)

Ոչ ծածկէր զնորահրաշ տեսիլն, եւ ոչ զանխլացուցանէր յԱստուածային խորհրդոյն. (Նիւս. երան.։)

Անյայտացաւ միտք (յոչ բարւոք վերծանողէն). զի ի լսողէն զանխլացոյց, եւ ինքն անարուեստ գտաւ. ագ. քեր. եւ Երզն. քեր.։)

Պատրուակ մարմնոյս զանխլացուցանէ ի մէնջ զտէրութիւնն (Աստուծոյ)։ Զիւրն զանխլացուցանէր զպատրանս. (Լմբ. սղ.։)

Յերկեղէ բարեպաշտ թագաւորաց զանխլացուցանեն զաղանդս իւրեանց. (Լմբ. յայտն.։)


Զանխլութիւն, ութեան

s.

state of a thing hidden, secret, concealment, hiding.

NBHL (4)

Առիւծ ի գնալն խաղաղէ զհետն՝ վասն զանխլութեան, եւ միանգամայն հարկանելոյ զորսն։ (Ոսկիփոր.)

Ըստ զանխլութեանն ընդ նմին ի ներքս բերեալ։ (Գերմ.)

Զրկօղն ապաստանեալ ի ճարտարութիւնն, եւ ի թագաւորին զանխլութիւն իրին, ջանայ ճարտարութեամբ բանիցն զթագաւոր հաւանեցուցանել։ (Լմբ. սղ.)

Տրտմութեան զանխլութիւն լինել։ (Պղատ. օրին. II)


Զանխուլ

adj. adv. s.

hidden, secret;
secretly, clandestinely, by stealth, incognito, without being known;
hiding-place, lurking-place;
— ի ներքս սպրդել, to creep, to slip, to steal stealthily.

NBHL (27)

ԶԱՆԽՈՒԼ λαθῶν, λήθιος latens, clandestinus որ եւ ԱՆԽՈՒԼ, (իբր համախուլ, անլսելի. լռիկ) այսինքն Թաքուն. ծածկեալ. գաղտնի. անգիտելի. անյայտ իմն. ուստի եւ ԶԱՆԽՈՒԼ ԼԻՆԵԼ՝ է Թաքչիլ, անյայտ մնալ.

Որ է իժն զանխուլ, եւ կերող մարդախանձ չարն. ամամ առակ.։)

Զանխուլ խորհրդով զԱստուածատեսն անուն ընկալաւ. ար. կուս.։)

Երկու գալուստ ասեն Աստուածային գիրք՝ Քրիստոսի. զմին՝ անխուլ եւ ծածուկ. (Բրսղ. մրկ.։)

Այս զանխուլ էր ի նոցանէ. (Լմբ. սղ.։)

Զմիայնութիւնն սիրէ՝ զանխուլ լինել ի բազմաց լաւ համարեալ. (Փիլ. իմաստն.։)

Զանխուլ ի ժողովրդոցն լինէր (բանն) յաղագս ոչ լինելոյ թարգմանիչ. (Խոր. ՟Գ. 47։)

Զանխուլ կեանս կեայ յանքոյթ ի յամրի ի մրրկաց. (Ոսկ. եփես. ՟Ի՟Ա։ (իբր լռիկ, հանդարտ, անզբաղ)։)

ԶԱՆԽՈՒԼ. ἁγνοῶν ignorans եւ այլն. Անգէտ. անտեղեակ. պէխապէր եւ սուտ խուլ.

Եւ ապա այգուն՝ իբրեւ զանխուլ իրին գոլով՝ ինքն ի խնդիր լինի խեղդամահ ժանտին. (Յհ. կթ.։)

Յորմէ դու զանխուլ ես, զիա՞րդ մեզ լինիս ուսուցիչ. (Շ. ՟ա. յհ. ՟Բ։)

Զհոգւով ընթերցօղն քննութեան սաղմոսացս՝ կարծեմ ոչ զանխուլ գոլ խորհրդոցն Քրիստոսի։ Ի սորա դատաստանէն ոչ եմք զանխուլ, այլ ծանեաք. (Լմբ. սղ.։)

Զականջս լսողացն զանխուլս ի բանէն յարկացոցեն (անարուեստ վերծանօղք). (Երզն. քեր.։)

ԶԱՆԽՈՒԼ. գ. σκέπη tegmen κρύφον occultum Ծածուկ վայր. ծածկութիւն.

Ընդ իջանել ընդ զանխուլ լերին. ( լեառն սիփէր տեղը) Ա. Թագ. ՟Ի՟Ե. 20։)

Ի ծործորս եւ ի զանխուլս սիրեն թագչել. (Գէ. ես.։)

Ոչ պարտիս կալ ի զանխուլս՝ ծածկոյթ զբազմութիւնս առնելով. արկ. քհ.։)

Եթէ յայտնագոյն ոչ յանդիմանեսցէ, ի զանխլիցն ոչ նահանջէ երբէք բանիւ. անակ. յոբ.։)

ԶԱՆԽՈՒԼ. մ. κρυφῶς, λάθρα occulte, clam Զանխլաբար. ի ծածուկ. լռելեայն. անյայտաբար. լռիկ մնջիկ. յարամրի. գողտուկ, սուսիկ փուսիկ.

Կարծեաց զանխուլ գործել չարիս. (Խոր. ՟Գ. 24։)

Սատանայ բազում անգամ զանխուլ մարտնչի՝ զչարն բարի կերպացուցեալ. (Խոսր. պտրգ.։)

Հեզութեամբ էջ, եւ զանխուլ. (Լմբ. սղ.։)

Այսչափ ամս աւելի առանց վկայութեան եդեալ՝ զանխուլ բազում ամաց յաճախութիւն յանձնէ մուծանէ. (Եւս. քր. ՟Ա։)

λάθρα clam Ծածուկ. գաղտ.

Զանխուլ ի լսողաց եւ ի տեսողաց. արգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Զանխուլ յամենեցունցն. (Լմբ. սղ.։)

Զանխուլ յիմանալւոյն փարաւոնէ. (Վրդն. ել.։)


Զանկ

cf. Զանգակ.

NBHL (1)

cf. Զանգակ. ահր.։)


Զանկապան, աց

s.

stocking, hose.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «սռնապան, ծնկները ծածկող կամ պատող մեծ գուլպայ կամ զրահ» Դան. գ. 21. Կղնկտ. Արծր., որից զանգապանակ՝ նոյն նշ. Սեբ. հրտր. Պատկ. էջ 63 (նորագիւտ բառ)։ Նոր գրականի մէջ աւելի սովորական է զանկաան, թէև բառիս ուղիղ ձևն է զանգապան։

• = Զնդ. 'zangōpāna-կամ պհլ. *zangpan «սռնապան» ձևից. այս բառերը թէև աւան-դուած չեն իրանեան գրականութեան մէջ, բայց սովորական են նրանց կազմիչ մասե-րը, այն է՝ զնդ. zanga-=պհլ. zang «սր-րունք» (=սանս. jahgha-«ոլոք», օտս, zan-gā «ոլոքի ետևը») և զնդ. pāna-=պհլ. pān=պրս. [arabic word] -ban «պահող». հմմտ. թաթ-պան, սռնապան, դաստապան ևն. կայ նաև վերջի մասի հայերէն թարգմանութեամբ՝ զանգապահ Արծր. 132։-Իրանեանից փո-խառեալ են նաև արաբ. [arabic word] zunjub, [arabic word] zanjuban, zunǰubān «գօտի» [arabic word] za-njabat «փոքրիկ բարձի նման մի ծրար է, որ արաբ կանայք յետոյքի վրայ են կապում, որպէսզի մեծ երևայ. որովհետև արաբների մէջ յետոյքը մեծ կանայք շատ յարգի են» (ըստ Կամուս թրք. թրգմ. Ա. 156)։-Հիւբշ. 149,

• ՆՀԲ որպէս ծնկապան։ Lag. Urgescn 718 տուաւ նախ ուղիղ մեկնութիւնը, ո-րից յետոյ Lag. Gesam. Abhd. 24, Պատկ. հրտր. Սեբ. էջ 199։ Հիւնք. զան-գակ բառից է հանում։

• ԳՒՌ.-Նոյն արմատից, բայց տարբեր բառ է զանգալ Երև. «սռնապան». հմմտ. նաև Ղրբ. զինգ, զինգէր (յգ.) «տաւարի ոտներ՝ խաշի համար»։

NBHL (5)

ԶԱՆԿԱՊԱՆ կամ ԶԱՆԳԱՊԱՆ. περικνημίς tibilae, ocrea որպէս ծնկապան. այսինքն Պահպանակ ծնգաց եւ սրունից. սռնապան. գուրպայ. ճիվերը ծածկօղ մենծ գուլպայ.

Արքն այնոքիկ կապեցան պատմուճանօք ... եւ զանկապանօք իւրեանց. ան. ՟Գ. 21։)

Լանջապահս, թիկնապահս, զանգապանս, սռնապանս։ Շռնջապահս ձիոցն, եւ տաշտս գաւակացն, եւ զանգապանս ի չորս կողմանս (չորից ոտիցն)։ Բազպանս ի ձեռն արկեալ, զանգապանս ի վերայ բարձիցն պնդեալ. (Արծր. ՟Ա. 5։ ՟Գ. 2։)

Ետուն նմա եւ զանգապանս մարգարտով. (Կաղանկտ.։)

Զանկապան. ձեռաց եւ ոտից պահք։


Զանկիկ

s.

uvula.

NBHL (2)

Իբր զանգակիկ. Մակալեզու. ներքին լեզուակ ի փողս. պզտի լեզու.

Ստեղծ Աստուած ի խռչակին միս որպէս սին, որ կոչի զանկիկ, որ պահէ զշունչն անմոլար։ Բերանն որպէս փանդեռն է, եւ օդն որպէս զաղիսն, զանդիկն իբրեւ զէշն, լեզուն որպէս կդընտոց. (Ոսկիփոր.։)


Զանց

s.

passage, transition;
առնել, to pass, to omit, to skip, to leave, to neglect, to fail;
— լինել, to be wanting, to fail;
առնուլ, to flee, to run away.

NBHL (21)

Սաստկականն եւ հայցականն բառիս՝ Անց, անցք. որպէս Անցումն ըստ չափ սովորական. վարի ընդ բայս, եւ ի բաղադրութիւնս բայից, եւ դուն ուրեք առանձինն. ἑξοχή eminentia

Ի ձեռն փողոյն ելեալ ձայնն՝ աճառապատ արտուղութեանն զանցիւք. (Նիւս. կազմ.։)

ԶԱՆՑ ԱՌՆԵՄ, արարի. παρέρχομαι, παροδεύω, ὐπερείδω praetereo, transeo, omitto, negligo, despicio Անցանել իբր քերելով՝ անհոգաբար. անտես կամ անփոյթ առնել. թողուլ անցնիլ, երեսը չնայիլ, երեսի վրայ թողուլ, անհոգ ըլլալ.

Մի՛ զանց առներ ի ծառայէ քումմէ։ Զանց առնիցէ տէր զդրօքն։ Կամէր զանց առնել առ նոքօք։ Տեսեալ զնա՝ զանց արար։ Գուցէ տեսանիցես, եւ զանց առնիցես զնոքօք։ Որոց զիմաստութեամբ զանց արարեալ։ Մի՛ զանց առնիցես զնովաւ։ Աստուած իմ մեծ է, եւ ոչ արասցէ զանց զինեւ.եւ այլն։

Արդ զայլսն զանց առնելի է, բայց զմի ոչ վայրապար թերեւս յիշելի. (Փիլ. ՟ժ. բան.։)

Զի մի՛ եւ զփոքր ինչ զանց արասցուք. (Վրք. հց. ՟Բ։)

Զանց առնել զերկուց թագաւորացն զհանդէս. աստ. ՟Ի՟Ե։)

Զանց առնէր զբազում օթեւանօք. (Ագաթ.։ Ղեւոնդ.։)

Զանց առնել զանցաւորօքս։ Զամենեքումբք զանց արարին վասն անճառ երանութեան։ Մի՛ իւիք զանց առնել ի ճշմարիտ աւանդիցն. (Յճխ.։)

Մի՛ զանց առներ զծառայէ քումմէ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Զանց արարէք զփրկութենէ ձերմէ. (Ճ. ՟Ա.։)

Թերեւս զնմանէ զա՞նց արար բանսարկուն, եւ առ քե՞զ միայն ներգործէ. (Լմբ. ատ.։)

Բազում օրինակք խորին խորհրդոյ, զորոց ոչ է մարթ զանց առնել. (Տօնակ.։)

ԶԱՆՑ ԱՌՆԵԼ. ὐπερβαίνω transcendo, excedo, supero Գերազանցել. գեր ի վերոյ լինել. եւ Զանցանել ըստ չափ. վրայ ելլալ, յաղթել.

Բառնայ զտնօրէնութիւնս, եւ զանց առնէ զանիրաւութեամբք. (Միք. ՟Է. 17։)

Ժողովուրդ զժողովրդեամբ զանց արասցէ առաւելութեամբ։ Զանց առնել առաւելութեամբ՝ դարձեալ այսպէս, գեղեցիկ զյոռւովն, (եւ) արդար զանիրաւաւն. (Փիլ. լին. ՟Դ. 158։)

Զարծուով զանց արարեալ ամենեւին. (Ոսկիփոր.։)

Զո՞ր պատասխանատուութիւն ունիցիմք՝ զանց առնելով քան զպէտսն. այսինքն չափը անցնելով. (Ոսկ. յհ. ՟Բ. 34։)

ԶԱՆՑ ԼԻՆԵԼ. Թողեալ լինել. վրիպիլ. ըստ յն. անցանել. παρέρχομαι, διέρχομαι

Զի ոչ զանց եղեւ ի նոցանէ բան մի. (Եսթ. ՟Ժ. 5։)

Ոչ զանց եղեալ մոռացաւ մեզ. (Նիւս. կազմ.։)


Զանցանեմ, նցի

vn.

to pass;
to surpass, to surmount, to excel;
to go beyond, to exceed;
to escape, to leap;
to be wanting, to fail;
cf. Անցանեմ;
— զհասակաւ, ծերութեամբ, to grow old;
— զարամբ, զամուսնութեամբ, to be unfaithful to the husbands or marriage bed.

NBHL (17)

ὐπερβαίνω, ἁναβαίνω , ὐπερβάλλω, διαφέρω transcendo, excedo, antecello Անցանել ըստ չափն եւ ըստ սահմանն իրիք կարգի. գերազանցել. յառաջել. առաւելուլ ի լաւն կամ ի վատթարն, ի հասակն, յուժի, եւ այլն. որ եւ ասի ԱՆՑԱՆԵԼ ԶԱՆՑԱՆԵԼ. վեր անցնիլ, առաջ անցնիլ.

Յանձն իւր սկսաւ կորզել զքահանայութիւնն, եւ զանցանել զյասոնեաւ. (՟Բ. Մակ. ՟Դ. 24։)

Սոքա զանցին զնոքօք՝ փութացեալ ի քաղաքն երուսաղէմացւոց. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 3։)

Անցէք զանցէք, ապաքէն բռնացարուք, թագաւորել կամիք. (՟Գ. Մակ. ՟Զ. 17։)

Մի՛ զանցանել եւ զրկել յիրիդ յայդմիկ զեղբայր իւր. Ա. Թես. ՟Դ. 6։)

Զծառայականաւն չափով ոչ անցանել. (Կիւրղ. գանձ.։)

Զանցցես զաստեղօք. (Ճ. ՟Գ.։)

Քան զամենայն միտս մարդկայինս մեծութիւն ուրախութեանց նորա զանցեան. (Բրս. հց.։)

Զանցեալ էին զհասակաւ վասն յերկար ծերութեանն։ Աբրահամ էր ծեր զանցեալ։ Ծերութիւն զանցեալ՝ քաջալաւութեան աճումն։ Սխալակելով, եւ զանցանելով զգինւով (այսինքն զգինըմպութեամբ) առանց հանճարոյ. (Փիլ.։)

Այս անցանէ զանցանէ ըստ բնութիւն։ Արութեամբ եւ իրաց քաջութեամբ անցանէր զանցանէր զհերակղիւ. (Եւս. քր. ՟Ա։)

Անցեալ իսկ զանցեալ էին ի բանէ հարուածք եւ ցաւք, զոր համբերէին վկայքն. (Եւս. պտմ. ՟Ը 9։)

ԶԱՆՑԱՆԵԼ. որպէս Զանց առնել, կամ լինել. յանցանել. յն. ի բաց անցանել. ի բաց վազել. փախչել. կամ խուսափել.

Ո՛չ զանց ի նմանէ ամենայն մտածութիւն. (Սիր. ՟Խ՟Բ. 20։)

Ամենայն կին՝ որ զանցանիցէ զարամբ իւրով։ Զանց զամուսնութեամբն. (Եփր. ել.։)

Բազում ի գրոց անտի վկայութիւնս վասն ժամանակիս կարճեալ զանցանեմք. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Քաղցեալ տեսանելով՝ անտես առնեմք, եւ (մերկ՝) զանցանեմք։ Գուցէ ինչ զմեօք զանցանիցէ բանս. (Ոսկ. յհ. ՟Բ. 33։ եւ ՟Ա. 4։)

Որ ինչ կամի, ոչ զանցանէ. (Ագաթ.։)


Զանցառու, աց

adj.

negligent, careless;
indolent, sluggish.


Զանցառութիւն, ութեան

s.

omission, negligence, carelessness.


Զանցումն, ման

s.

cf. Օրինազանցութիւն.

NBHL (2)

ԶԱՆՑԱՒՈՐՈՒԹԻՒՆ ԶԱՆՑՈՒՄՆ. παράβασις transgressio Զանցանելն ըստ սահման, ըստ օրէնս. յանցաւորութիւն. օրինազանցութիւն.

Զայն՝ որ համարէին, թէ զանցաւորութիւն էր օրինացն, ի մէջ ածէին։ Նոցա թուէր, թէ զանցումն է օրինացն. (Ոսկ. յհ. ՟Բ. 10։ ՟Ա. 22։)


Զանցուցանեմ, ուցի

va.

to pass, to surpass;
to go beyond;
to cause to fail or be wanting, to make to sin;
անցուցանել —, to excel, to exceed.

NBHL (23)

եւ չ. ὐπερβάλλω, προσυπερβάλλω excello, exupero եւ այլն. Անցուցանել զչափ. այսինքն զանցանել. գերազանցել. առաւել լինել. անցունել, վեր անցնիլ, վեր ըլլալ.

Աստուծոյ ծառայել՝ եւ զմեծ թագաւորութեամբն զանցուցանէ։ Քան զամենայն որ միանգամ աստուածասէրք են, առաւելեալ զանցուցանէ։ Առաւել զանցուցանելով եւ զանընտանեացն վայրենագունօքն. (Փիլ.։)

Որ զանցուցին չար արուեստիւք իւրեանց զվարդապետիւ իւրեանց. (Ճ. ՟Բ.։)

Զանցուցանէին զամենայն հայրենի գթով. արգ. ՟ա. յհ. ՟Գ։)

Զամենայն գթով զանցուցանել պարտիմք. (Բրս. հց.։)

Զանցուցին զնոքօք՝ բազմապատկելով զչարն. (Վրդն. ծն.։)

Սարդանապաղղոս անցոյց զանցոյց զամենեքումբք՝ որ յառաջ քան զնա էին, բարեկեցութեամբ եւ յուղութեամբ. (Եւս. քր. ՟Ա։)

ԶԱՆՑՈՒՑԱՆԵԼ. Առաւելուլ զիմն քան զայլ ինչ.

Առաւել զանցոյց զաչարձակութիւն ապականութեան իւրոյ քան զնորայն. (Եզեկ. ՟Ի՟Գ. 11։)

ԶԱՆՑՈՒՑԱՆԵԼ. Մեծացուցանել աւանդութեամբ. գերազանց առնել. վեր անցընել.

Հաւասար իմոց նախարարացս առաւել եւս զանցուցից. (Եղիշ. ՟Բ։)

ԶԱՆՑՈՒՑԱՆԵԼ. περιαιρέω aufero եւ այլն. Տալ զանց լինել. ի բաց անցուցանել, յապաղել. խափանել. ունայնացուցանել. ի դերեւ հանել. վրայէն անցընել, փճացնել.

Զմահաբեր զօրհասի ժամանակն զանցուցեալ. յն. խոյս տուեալ. (՟Գ. Մակ. ՟Ե. 7։)

Այր նորա զանցոյց (զուխտ կնոջն), եւ տէր անպարտ արասցէ զնա։ Այր նորա զանցուսցէ։ Եթէ զանցուցանելով զանցուսցէ այրն նորա. (Թուոց. ՟Լ. 13. 14. 16։)

Հրէայն զթլփատութիւն ոչ զանցուցանէ (քան զութ օր) ... եւ դու զառանց ձեռաց առնելոյ զթլփատութիւն յապաղես։ Զի՞ զանցուցանես զքեւ զպարգեւս արքայութեանն. (Սեբեր. ՟Ժ։)

Բարի խոստովանիս, եւ զաւետեալսն զանցուցանես. (Բրս. ապաշխ.)

Չիք այլ ոք որ փոխէ (զօրէնս քրիստոսի), եւ զանցուցանէ. (Եփր. համաբ.։)

Որ հաւատով եւ սրբութեամբ ճաշակէ ... զանցուցանէ յիւրմէ զսուրն սատանայի. (Ճ. ՟Ժ.։)

Ջանան եւ որոգայթս պատրաստել, եւ աստուած զանցուցանէ զմեօք. տպ. անցուցանէ. (Խոսր.։)

Զխնամս սուրբ սիրոյն զանցուցանէ. (Յճխ. ՟Թ։)

Մի գուցէ խաբեսցէ, եւ զանցուսցէ զայն՝ որ ի բնութենէ հաճոյն էր. (Փիլ. լին. ՟Դ. 88։)

Կամ Տալ զանց առնել. յանցուցանել.

Մեղք զանցուցին զադամ զպատուիրանաւն. (Եփր. հռ.։)


Զաչացու, աց

s.

blind, sightless, eyeless.

NBHL (4)

μυωπάζων caecutiens, lusciosus Աչացու. աչացաւ. կոյր. աչքը աւրած, աչք չունեցօղ, հաւկուր.

Կոյր է եւ զաչացու. (՟Բ. Պետ. ՟Ա. 9։)

Իբրեւ զաչացու խարխափեսցեն. յն. իբրեւ որոց ոչ իցեն աչք. (Ես. ՟Ծ՟Թ. 10։)

Զանհամար զաչացուսն, զորոց զլուսարանս խաւարեցուցին. աստ. ՟Բ։)


Զառածանեմ, ծի

va.

to avert, to scatter, to distract;
to render useless;
to mislead, to deceive;
to pervert;
ի տխուր խորհուրդս —, to have the spleen or blue-devils;
յախտս իւր —, to give a loose to one's passions;
զանձամբ —, to come to one's self again, to recover one's self.

NBHL (20)

ԶԱՌԱԾԱՆԵՄ կամ ԶԱՌԱԾԵՄ ԶԱՌԱԾԱՆԻՄ կամ ԶԱՌԱԾԻՄ. ἁποστρέφω, -φομαι , καταπλήσσω, -ομαι, ἁνακύκλοω, -ομαι եւ այլն. averto, everto, seduco, revolvo, -or եւ այլն. Առնուլ ածել ուժգին, ձգել. ի բաց քեցել, եւ եղծանել, յեղաշրջել։ Այլ առաւել վարի կր. Բուռն վարիլ. բերիլ. խոտորիլ. դառնալ. եղծանիլ զեղծանիլ. յիմարիլ. խարդաւանիլ, անկանիլ, գահավիժիլ. համակիլ ի չարիս.

Եւ ոչ Աստուած ամենագէտ զայրն զառածանէր յանօրէն խորհրդոցն. (Վրք. պօղ. անապ.։)

Որչափ դու աստ համարիս բարի ինչ կատարել, նա զայն արտասուօքն զառածանէ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Յանասնականն զառածանէ չարութիւն. (Պիտ.։)

Ի մեղս զառածեն (դեւք զմարդիկ). (Խոսր.։)

Դարձեալ միւսանգամ անդրէն զառածանէր (յապշութիւն). (՟Գ. Մակ. ՟Ե. 15։)

Ի պատուէրս մարդկան զառածելոցն ի ճշմարտութենէ. (Տիտ. ՟Ա. 14։)

Զբուն Աստուածն թողին, եւ ի պիտակսն զառածան։ Յանօրէն ամբարշտութիւնն զառածեաւ. (Սեբեր. ՟Գ. եւ ՟Բ։)

Մի օրն շրջի, անցանէ զեօթնեքումբք, դարձեալ անդրէն զնոքիմբք զառածանի։ Ոչ տայ զանձամբ զառածանել (յինքն գալ). (Վեցօր. ՟Բ. եւ ՟Է։)

Յայնչափ մոլորութիւն զառածեալ էին։ Յազգի ազգի հոգս զառածեալ ծնդիցին։ Ի ցասումն զառածայ։ Անդրէն ի նոյն չարիս զառածայք. (Ոսկ. մ. ՟Ա. 8. 21։ ՟Բ. 5. 18։)

Յուռութս եւ ի գիր զառածին. անդ. ՟Ի՟Զ։)

Ի զանազան անկարգութիւնս զառածայք։ Ի հարուածս եւ ի տուգանս զառածանիմք։ Ընդէ՞ր զառածանիս հոգովք։ Զառածեայք տրտմութեամբ։ Եթէ զառածանիցին ի բանիցն, զամօթ երեսաց կրելոց են։ Ի մեղս զառածի։ Ի նոյն նմանութիւն սատանայի զառածեալ է։ Ի չար գործս զառածեալ. արգ.։)

Մի՛ ի շատխօսութիւն զառածանիր. (Ճ. ՟Ա.։)

Ամենայն համեստութիւն կարգաց զառածեալ յանկարգութիւն դարձաւ. աստ. ՟Ժ՟Բ։)

Բազումք զառածեալք ի մտաց զառողջութիւն գտին. իբր անկեալք ի մտաց, մտաթափք. (Ճ. ՟Ա.։)

Զիա՛րդ զառածեալ անկաւ ի մտաց այնպիսի պատուական այր. աստ. ՟Ե. իբր մոլորեալ կամ յայլոյ խելս եղեալ։)

Ոչ զգացի երբէք զառածեալս։ Անզղջական զառածեալս։ Զառածեալդ ի մաքրութեանց. ար.։)

Եւ ինքն զառածեալ անդրէն դառնայր անմխիթար տրտմութեամբ՝ զօթեւանս ագանէր. (Եղիշ. ՟Բ։)

Յիւրաքանչիւրոցն անուանս երդմունս կատարել զառածանին. (Յհ. իմ. պաւլ.։)

Ի փափկութեան եւ ի բարեկենդանութեան զառածեան. աշկ.։)


Զառածանիմ, ծայ

vn.

cf. Զառածանեմ.


Զառածանք, նաց

s.

wandering, error, bad conduct, perversion, perversity.

NBHL (3)

ԶԱՌԱԾԱՆՔ ԶԱՌԱԾՈՒՄՆ. Զառածանիլն՝ ըստ ամենայն առման.

Ի հմայս ... եւ ի դիւաց զառածանս. անդ. ՟Ի՟Ա։)

Տրփանացն զառածումն։ Բարետոհմիկ կերպարանիս ազատութիւն՝ իջանէ ի ծառայական ամբարշտութեան զառածումն. (Պիտ.։)


Զառածումն, ման

s.

cf. Զառածանք.

NBHL (3)

ԶԱՌԱԾԱՆՔ ԶԱՌԱԾՈՒՄՆ. Զառածանիլն՝ ըստ ամենայն առման.

Ի հմայս ... եւ ի դիւաց զառածանս. անդ. ՟Ի՟Ա։)

Տրփանացն զառածումն։ Բարետոհմիկ կերպարանիս ազատութիւն՝ իջանէ ի ծառայական ամբարշտութեան զառածումն. (Պիտ.։)


Զառածեալ

adj.

averted, scattered.


Զառամ, աց

adj.

decrepit, broken down, crazy.

Etymologies (2)

• րէ՛ր Ամ։

• ԳԴ պրս. [arabic word] zarmān «ծեր, զառա-մեալ»։ Հիւնք. թառամիլ բառից։ Յակո-բեան, Բիւր. 1899, 600 պրս. zarmān. Թիրեաքեան, Արիահայ բառ. էջ 32 պհլ. zarman, իսկ էջ 157 պրս. zar «ծեր»+հյ. ամ «տարի» բառերից։

NBHL (3)

παρηκμακώς, ὐπεργήρως senes, decrepitus, exoletus Անցեալ զամօք. հնացեալ աւուրբք. ի խոր ծերութիւն հասեալ՝ անձն, կամ հասակ. խիստ ծեր, հալւոր կամ պառւած, խռֆած.

Թէ ի զառամաց ոք իցէ, հանդերձ գոռոզութեամբ հրամայէ. իսկ եթէ մանուկ, ընդդէմ կայ. (Ճ. ՟Ժ.։ Վրք. հց. ձ։)

Ի զառամ ծերութեանն գարշելի եւ անշահագոյն զսա համարելով. (Պիտ.։)


Զառամանամ, ացայ

vn.

to be decrepit or extremely old.

NBHL (5)

παρακμάζω, προβαίνω consenesco, exoleo Յոյժ ծերանալ. յառաջել ամօք. անցանել զաւուրբք. հնանալ. տկարանալ. աղճատիլ. հալեւորիլ, պառւիլ, խռֆիլ.

Գարշելի է հասակաւ զառամանալ, եւ ոչ զառամանալ ի պակշոտութենէն. (Ածաբ. մկրտ.։)

Որ ծերունիք էին, ասեն. մեք զառամացեալ եմք հասակաւ. (Պտմ. աղեքս.։)

Զառամացեալ մարմին. (Յհ. իմ. ատ.։)

Ծերք զառամացեալք։ Զառամացեալն եւ յիմարեալն. (Լմբ. իմաստ. եւ Լմբ. սղ.։)


Զառամացեալ

adj.

cf. Զառամ.