Definitions containing the research աւել : 2851 results

Մուշտ

s.

fisticuff.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ, որ նախդիրների ցանկի մէջ յիշում են Թր. քեր. 30 և Համամ. քեր. 267։ «Մուշտ. մուշտակեալ ասի մուշտ կամ հաւել ի հոյլս կամաւ ի ջոկս աւանաց (ըստ ՆՀԲ անասնոց)»։


Մուրց

s.

fist;
— առնել ընդ միմեանս, to box, to cuff, to fight with fists.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Brosset JAs. 1834. 369 և Չուբինով վրաց. ბრძოლა բրձոլա «կռիւ, պատե-րազմ» բառի հետ են դնում։ ՆՀԲ «որ-պէս պրս. mušt «բռունցք»։ Peterm 63 մարտնչել բայից։ Müller SWAW 42, 255, որից Justi, Zendsp. 228 զնդ. ma-rənc «սպանել», պհլ. marōcinitan։ Հիւբշ. KZ 23, 29 աւելացնում է նաև յն. μάρναται «կռուիլ» և սանս. mrnāti «փշրել»։ Lag. Arm. Stud. § 1536 թերևս նոյն է բռունցք բառի հետ։ Հիւնք. 295 մարզել բայից։ Bugge, Lуk. Stud 1, 55 լիկ. mrbbene?


Մատեան, ենից

s.

book;
parchment, scroll, roll, register;
code, manuscript;
աստուածային, աստուածաշունչ —ք, the Holy Scriptures, — Bible;
—ենից դարան, library;
ի —ենի հարկանել, տալ, to write, to set down or couch in writing, to register, to record;
մատեան — գունգ, the immortal band (Persian cavalry).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. mātīkān «գիրք, մատեան» բառի աւելի նոր mātyān ձևից. յայտնի է պհլ. Mətīuῇ [hebrew word] i haγῆr [hebrew word] tistῆn «ատիայն հայ-զար Դատաստանաց» գիրքը. բառիս ձևա-փոխութիւնը ճիշտ այնպէս է, ինչպէս հպհլ, mātīkān>նպհլ. mātyān>հյ. մատեան «էգ ձի».


Մատն, տին, տանց

s. mus. fig. va. vn.

finger;
finger's breadth, inch;
tune, air, strain;
բոյթ —, thumb;
ցուցական —, forefinger;
միջին —, middle finger;
մատանւոյ —, ring-finger;
փոքր —, little finger;
մատունք ոտից, toe;
յօդք մատանց, knuckles, finger joints;
մատունք նուագարանաց, keys, keyboard, stop;
մատունք սանդղոց, steps, stairs;
մատունք որթոյ, shoots, branches or tendrils of a vine;
— աստուծոյ, the finger or hand of God;
ծայրակտուր մատամբք, with maimed fingers;
ուսոյց զմատունս իմ ի պատերազմ, he taught my hands to war;
ի ծայր մատանց, at the finger's ends;
ծայր մատանց ոտից, tiptoe;
ճարճատել զմատունս, to crack one's fingers;
—ն առնել, to point at one;
to denounce;
to defame, to laugh at, to scorn;
վաստակել մատամբք, to live by one's labour;
ի մատունս գնալ, to walk on one's toes, to walk tiptoe;
յոտն ի — յառնել, to stand tiptoe;
մոռացկոտաց զ— կապել, to resolvedly to forget, to make a memorandum;
մատամբ ցուցանել, to point at with the finger, to indicate;
ծայրիւ միայն մատին ճաշակել, to taste, to taste slightly;
դնել մատունս ի վերայ բերանոյ, to place a finger on the lips, to keep silence, to be benumbed;
— անձին իւրոյ գործել, to kill oneself, to commit suicide, to make away with oneself;
— լինել իւրեանց արծաթոյն, to lavish, to waste, to squander;
արգելուլ, ըմբռնիլ մատին ի դռնամէջս, to jamb one's finger in a door;
cf. Ճիւղ;
betraying;
— լինել, եղանիլ, to give or addict oneself to, to surrender, to give in;
— լինել, to betray;
— լինել անձին or անձամբ անձին, to betray oneself, or one's own cause, to do oneself an injury;
— առնել, — եւ տուր լինել, to betray;
to be betrayed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բլուր» Վստկ. նորագիւտ բառ, որի համար գտնում եմ հետևեալ վկայութիւն-ները. Պարտ է որ շրջեն զկարմիր գետինն... և զչորն որ ցամաք լինի ի հիւթոյ և բլրնով ւինի և մատներով ի ձմեռան աւուրքն. էջ 17. -Բարձրագոյն կողերն և մատներն և տա-փերն՝ ևս առաւել լաւ են, զի օդն անդ յաւ բանի. էջ 177.-Պէտք չէ շփոթել յաջորդ մատներ ռառի հետ, որ եզակի ուղղական է և իբր ածական է գործածւում։ Արմատիս հնառոյն գործածութիւնը ցոյց է տայիս մա-տոյց «զառիվեր», որ մէկ անգամ գործած-ուած է Յես. ժե. 7. «Իջանեն ի Գաղգաղ, որ է հանդէպ մատուցին (եբր. զառիվերին) Եղոմիմայ»։


Մատռուակ, աց

s.

cup-bearer;
butler.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «մատուցօղ ըմպելեաց, իբր առուաց»։ Տէրվ. Նախալ. էջ 172 հնխ. madhu (իմա՛ médhu) «մեղր, մեղրա-ջուր» բառից, իբր մատու-ռա-կ։ (Իմաս-տի կողմից շատ յարմար է այս բա-ցատրութիւնը, որովհետև հնխ. médhu «մեղրաջուր»-ը գինի կամ արբուցիչ ըն-պելիք էր. հմմտ. սանս. mādhura «ո-գելից ըմպելիք», madya «գինի», mad-ra «ուրախութիւն», յն. μεϑύω «հառ-բիլ», μέϑυσις «հարբեցութիւն». μεϑίοϰω «հարբեցնել», զնդ. maδa-«ոգելից ըմպելիք», պհլ. և պրս. mar «գի-նի»։ Բայց ինչպէ՞ս պէտք է բացատրել ձևը, եթէ բառը լինէր բնիկ հայ. պիտի ունենայինք *մեդ-, իսկ եթէ իրանակա-նից լինէր փոխառեալ (ինչպէս ցոյց են տալիս ա ձայնաւորը և -ակ վերջավո-րութիւնը), պիտի ունենայինք հյ. մար-իրան. maδa-ձևի դէմ։-Աւելի փորձիչ է հնխ. mad-«խոնաւանալ, թաց լինել, mattus «հարբած», սնս. mádati «հար-ռիլ» ևն (Boisacq էջ 598, Pokorny 2, 230), բայց բառիս -ռուակ վերջաւորու-թեան պատճառաւ անյարմար)։ -Յա-կոբեան, Բիւզանդիոն л 743 եբր. միզ-րաք «աման, տաշտ, գաւաթ», արաբ.


Մարգարէ, ից

s.

prophet, seer;
սուտ —, false -;
կին —, prophetess;
փոքր —ք, the Lesser prophets.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ հանում է մոգ բառից։ Lag, Re-liqq. gr. 83 եբր. [hebrew word] ngr «հոսիլ, հեղուլ» արմատի հետ, որ մերժում է Lao Arm. Stud. § 1443։-Karolides Γλ. συγϰρ. 91, 190 մեր բառին է կցում կապադովկ. յն. ϰαρϰάλτζα «առասպե-լական հսկայ»։ Հիւնք. և Ալիշան, Հին հաւ. 392 լատ. Mercurius «Հերմէս» ռառից։ Patrubány SA 1. 217 սանս mārg «կանխատեսիլ»+հյ. ար (իմա արար)+ է յունական վերջաւորութիւնը։ ռից՝ ճշմարիտ բառի նմանողութեամբ։ Մառ ИАН 1909, 1057 մարգարէ հա-մարում է նախաւոր «աստղաբաշխ. աստեղագէտ». արմատը դնում է հյ. մարգ «աստղ», որի աւելի պարզ ար-մատն է յաբեթական մրգ «փայլ». ցե-ղակիցներն են արաբ. barq «փայլիլ». վրաց. բրկիալի «փայլուն», լառ. մու-րուցխի, մուրունցխի «աստղ», մինգր. մուրիցխի «աստղ» և հյ. պերն, պայ-ծառ։ (Հայերէնից է փոխառեալ վրաց. მემარეე մեմարգե «վհուկ, կախարդ, աստղագէտ», որ կազմուած է պաշտօն ցոյց տուող մե-մասնիկով. որով ար-մատը կլինի մարգ <հյ. *մարգ «աս-տրղ»)։ Այս մեկնութիւնը մերժելով՝ վե-րի ուղիղ մեկնութիւնը տուաւ առաջին անգամ Salemann ИАН 1913, էջ


Մարգարիտ, րտոյ, րտի, րտաց

s. bot. chem.

margaret, pearl;
daisy;
margarine;
շարք —րտաց, string of pearls;
pearl necklace;
ծածկեալ —րտօք, pied with daisies;
մի՛ արկանէք զ—ս առաջի խոզաց, don't cast pearls to swine;
cf. Ընդելուզանեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Լտ. margarita բառից, որ փոխառեալ է ինքն էլ յն. μαργαρίτης հոմանիշից. (աս-ւում է նաև μάργαρον, μαργαρίς, μάργαρος) սրանց հետ նոյն են պրս. [arabic word] mar-vārīd, murvārīd, ասոր. [syriac word] mar-gānīϑā, գոթ. marikreitus ևն. բոլորի սկիզ-բը համարւում է սանս. [other alphabet] manǰarə «ծաղիկների փունջ, ծաղկի կոկոն, մարգա-րիտ» (Boisacq 610)։ Հայերէն բառը առ-հասարակ դնում են յունարէնից. բայց ո-ռովհետև նա աւանդուած է այնքան հին ժա-մանակից, երբ դեռ յունարէն փոխառութիւն-ներ չէին կարող լինել հայերէնում, ուստի աւելի յարմար եմ կարծում դնել հռովմէա-կան փոխառութիւն, քանի որ լտ. margari-ta, margaritum ձևերը դեռ Կիկերոնի և Տա-կիտոսի ժամանակից գործածական են։-Աճ.


Մարդպետ, աց

s.

chief guardian of the harem, chief of the eunuchs, kislar agasi.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կառմուած է մարդ+պետ բառերից. այս մարդ բառով պէտք է հասկանալ իրանական մի առանձին ցեղ, որ Պարսկաստանից Հա-յաստան անցնելով, պարապում էր աւազա-կութեամբ։ Մարդերը յիշուած են Քսենոփո-նի ժամանակից, աւելի յետոյ Տիգրանի ժա-մանակ՝ իբրև առանձին կռւող ցեղ։ Յոյն և լատին պատմագիրները (Ստրաբոն, Պլու-տարքոս, Քսենոփոն, Տակիտոս) կոչում են սրանց Κάρδοι, *Ἀμορδοι, Mardi. Հայոց մէջ սրանց բնակած գաւառը կոչուեց Մար-դաստան, ժողովուրդը Մարդացիք, իսկ ի-րենց գլխաւորը (որ է Մարդոց ցեղապետը) անցնելով պալատական ներքինապետու-թեան պաշտօնին, մարդպետ բառն էլ դար-ձաւ հոմանիշ «ներքինապետ» բառին։


Մարթ, ի

s. adj.

means;
possible;
v. imp. — է, it is possible, it may he so;
it is fitting or proper.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. ճշմարիտ բառից։ ostir ՀԱ 1912, 357 յն. μάρπτω «բռնել» բառի հետ՝ հնխ. mərgntō-ձևից. նշանակու-թեան տարբերութեան համար հմմտ. լտ. potior «գրաւել», possum «կարող եմ»։ Lidén IF 44, 191 գոթ. magan «կարենալ», յն. μαχανά «հնարք ևն» բառերի հետ. հայերէնը իբր հնխ. magh-tro-ձևից։ Պատահական նմանութիւն ունին վրաց. მართება մարթեբ «պարտիլ, պէտք լինել, ստիպուիլ, պարտք կամ պարտականութիւն ունե-նալ», მართებული մարթեբուլի «պատ-շաճ, կրթեալ, քաղաքավար», მართვა մարթվա «ճշտել, սրբագրել, կառավա-


Մարմենի

s.

distaff.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mrmeno-ձևից? հմմտ. սանս. [other alphabet] marman-«ան-դամ, անդամների յօդաւորութիւնը, ամբողջ ռործարանները, մարմնի բաց մասերը՝ ո-րոնք աւելի են ենթակայ վիրաւորուելու, մարդուս տկար մասերը՝ որ պէտք է ծած-կել». բացի հայերէնից ու հնդկերէնից ուրիշ լեզուի մէջ չկայ այս բառը։ Pokorny, 2, 290 սրանց հետ է միացնում մի կողմից լիթ. melmú «ողնաշար», լեթթ. melmeni «ողնա-շարի ծայրի մասը» և միւս կողմից յն. μέλος «անդամ, յօդ», կիմր. cуm-mal «յօդաւորու-թիւն», կորն. mal, յգ. mel-l-ow, բրրտ. mell «յօդերը, ողնաշար» (Boisacq 625 առաջին շարքը բաժանում է երկրորդից)։ Բայց եթէ միացնենք լիթ. և լեթթ. ձևերը, հայերէնի ր ձայնը (փխ. ղ) անյարմար դուրս կգայ. ուս-տի կասկած է ծագում որ իրանեան փոխա-ռութիւն լինի. բայց իրանականում էլ նման ձև չկայ։-Հիւբշ. 473։


Հէն, հինից

s.

marauder, rover, robber, brigand;
— ծովու, sea-robber, pirate, free-booter, corsair, sea-rover;
—ք, marauding, plundering;
piracy;
հինից պարապիլ, to become a highwayman, to rob, to plunder;
հինի or հինիւ ելանել, to take to the highway, to over-run or scour, to make incursions;
զի՞նչ քան զայն — եւ աղաղակ կայցէ, what can be more grievous or more barbarous than that ?.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ծելով իբր ց-խենի), յն. *μνισνο ձևե րի հետ. իսկ Cpeд. передвиж. 20 լտ. hinnus «ջորի», յն. ἴννος «ջորի», ὅνος «էշ» և ἰππος «ձի» բառերի հետ։ + ՀԷՆ «հիւսել, հիւսուածք». սրա հէնք ձևը գործածական է արդի գաւառականներում. այս արմատից են բխում հինել «հիւսել» Ոս-կիփ. հինուշ Ոսկ. ղկ. հինուած «հիւսք, հիւ-սուածք» ԱԲ. աւելի հին ձևեր են հենուլ Թղ. պրոկղեայ ՀԱ 1921, 18, Եփր. ծն. Ոսկ. յհ. բ. 39 (որի ռամկականը համարւում է հե-նել Լմբ. սղ.) և հանուլ Յոբ. ժ. 11, Կոչ. 156, 224. ըստ այսմ արմատը ներկայանում է հայերէնի մէջ հէն, հեն, հան ձևերով։


Մարտ, ից

s.

war, battle, combat;
wrestling;
dispute, quarrel;
ի — պատերազմի պատրաստիլ, to prepare for war;
ելանել ի — պատարազմի ի վերայ ուրուք, to take up arms against;
— գնել, մղել ընդ ումեք, տալ — պատերազմի ընդդէմ ուրուք, to give battle, to make war on, to wage war;
— ընդ միմեանս հարկանել, —եդեալ կռուել, to fight, to combat, to attack;
միշտ —իւ լինել ընդ ումեք, to be in perpetual hot water with, to be continually at war with;
— ի վերայ ուրուք յարուցանել, ի — պատերազմի գրգռիլ, to incite to battle, to excite or create war against;
— պնտերազմի էր նոցա ընդ միմեանս վասն, they were at war for;
անագորոյն —իւ պատերազմաւ, by a bloody battle, by a sanguinary conflict;
—ն յերկոցունց կողմանց մնայր անպարտելի, the battle remained undecided;
cf. Պատերազմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

լուածով։ Նոյնը նաև Հիւբշ. Arm. Stud. 42։ Տէրվ. Նախալ. 98 հնխ. mar ար-մատի տակ է դնում սանս. mar, յն. μάρνασϑαι, թերևս լտ. malus «չար» և հյ. մեղք, մարտ։ Karolides, Γλ. ουγϰρ. Չ2 սանս. mar, maraka «սպաննող», լտ. Mars, կապադովկ. μαρϰαόνω «կռուիլ»։ Bugge KZ 32, 70 հայերէնի t ձայնը մեկնելու համար յիշում է իռլ. martad «մահացու»։ Հիւնք. լտ. Martis սեռա-կանից։ Հիւբշ. Arm. Gram. 473 անա-պահով է համարում համեմատել լն. μάρ-να-μαι ձևի հետ՝ տ-ի բացակա-յութեան պատճառաւ։ Müller WZKM 11, 205 յն. μάρναμαι?. կամ հպրս. *mar-da «կռիւ», որ ծածկւած է գտնում պհլ. պազ. hamēmal «թշնամի» բառի մէջ (իբրև *ham-marda)։ Վերի ձևով մեկ-նում է նախ Scheftelowitz BВ 29, 28 և աւելի լաւ՝ Walde 467։ Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] mrad «ապստամբիլ»։ Nyberg, Hilfsb. 2, 21 իրան. *hamarti-«կռիւ» բառից» նա-խավանկի անկումով. արմատն է ar, որից ունինք հպրս. ham-ara «հակառա-կորդ, ոսոխ», ham-arana «կռիւ, պա-տերազմ», պհլ. artīk «կռիւ, պատե-րազմ»։


Մարտ

s.

month of March.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

լուածով։ Նոյնը նաև Հիւբշ. Arm. Stud. 42։ Տէրվ. Նախալ. 98 հնխ. mar ար-մատի տակ է դնում սանս. mar, յն. μάρνασϑαι, թերևս լտ. malus «չար» և հյ. մեղք, մարտ։ Karolides, Γλ. ουγϰρ. Չ2 սանս. mar, maraka «սպաննող», լտ. Mars, կապադովկ. μαρϰαόνω «կռուիլ»։ Bugge KZ 32, 70 հայերէնի t ձայնը մեկնելու համար յիշում է իռլ. martad «մահացու»։ Հիւնք. լտ. Martis սեռա-կանից։ Հիւբշ. Arm. Gram. 473 անա-պահով է համարում համեմատել լն. μάρ-να-μαι ձևի հետ՝ տ-ի բացակա-յութեան պատճառաւ։ Müller WZKM 11, 205 յն. μάρναμαι?. կամ հպրս. *mar-da «կռիւ», որ ծածկւած է գտնում պհլ. պազ. hamēmal «թշնամի» բառի մէջ (իբրև *ham-marda)։ Վերի ձևով մեկ-նում է նախ Scheftelowitz BВ 29, 28 և աւելի լաւ՝ Walde 467։ Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] mrad «ապստամբիլ»։ Nyberg, Hilfsb. 2, 21 իրան. *hamarti-«կռիւ» բառից» նա-խավանկի անկումով. արմատն է ar, որից ունինք հպրս. ham-ara «հակառա-կորդ, ոսոխ», ham-arana «կռիւ, պա-տերազմ», պհլ. artīk «կռիւ, պատե-րազմ»։


Համարակար, աց

s.

reckoner, calculator, book-keeper, accountant, auditor of accounts;
տուն, տեղի —ի, counting-house;
accountant's office, ciphering.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳԴ համեմատեց պրս. ասարէկիյո բառի հետ, որի նշանակութիւնը և ա-ռաջին մասը նոյն են մերի հետ, բայց երկրորդ մասը (կիյր «բռնել») գործ չու-նի մեր կար-ի հետ։ Աւելի վատ է ՆՀԲ, որ դնում է պրս. շիւմարկիր։ Առաջին անգամ M. A. Levy (Geigers zweit Zeitsch. 5, 215) հայ բառը կցեց միշն ձևին։ Պատկ. Maтep. II 22 պհլ. ha mār ձևից։


Համբարակապետ, աց

s.

intendant, steward, furnisher, purveyor, provider, contractor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. anbārakpat «համբարակապետ», որ կազմուած է anbār-ak «համբար»+pat «պետ» բառերից. աւելի ընդարձակ տե՛ս Ամ-բար։-Աճ.


Համբարու, աց

cf. Համբարի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ պրս. parī «պարիկ» բառի հետ։ Պաւասանեան, Պատմ. գրակ. 197 «համ. բարների կամ շտեմարանների պահա-պան աստուած»։ Հիւնք. պրս. հիւպարի «կարապ»։ Մէնէվիշեան, Արդի լեզուա-գիտ. էջ 61 հունգ. hämā «մթին»+պա-րիկ բառերից, իբր թէ համբարու «սև աառեև»։ Stackelberg, Дрeви. Bocт 1901, թրգմ. Բազմ. 1902, էջ 121 կցում է պրս. hambaruna ձևին, որ չունի ԳԴ։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst. Յու-շարձան 402 սումեր. amar-baruu «մա-տաղ եղնիկ»։ Ուղուրիկեան (տե՛ս Գաբ. բռ. էջ 771 և 1405) ֆրանս. vampir բառի հետ։ Meillet, Rev. ét. arm. 1, 10 իրան. *ham-paru-ձևից, որի հետ նոյն. է parikā>պարիկ։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] hān-bar «բորենի և նման վայրի գազան» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 155)։ 11. Եզն. որից համբաւել «կոչել, հռչակել, յայտարարել, անուն կամ լուր հանել» Մտթ. թ. 31. Եզն. համբաւաւոր Եփր. եբր. համբա-ակոծ առնել Կոչ. համբաւահան Բուզ. համ-բաւատենչ Փարպ. Խոր. չարահամբաւ Պիտ. Բրս. մրկ. բազմահամբաւ Սիսիան. բարե-համբաւ Բ. մակ. ժդ. 37. մակբայական գոր-ծածութեամբ՝ համբաւու «ի լրոյ» Կղնկտ։ հրտր. Էմ. էջ 40։


Համբերելիք

s.

affairs requiring patience, annoyances, troubles.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Տե՛ս վերը՝ համ մասնիկի տակ. և աւելացրո՛ւ Մրղ. համփրէրէլ, խամփրէրէլ։


Համբոյր, բուրից

s. fig. gr. adj.

kiss, embrace;
*buss;
sweetness, affability, familiarity;
union, joint, joining together;
spondee;
sweet-tempered, affable, benign, gentle, mild, meek;
propitious, favourable;
agreeing, unanimous;
— ձեռաց, hand-kissing;
յուդայի, մատնչի, a traitor's kiss;
— տալ ումեք, to embrace, to kiss;
to buss;
տալ միմեանց — խաղաղութեան, to give the kiss of peace;
ի — ածել, to familiarize, to tame, to domesticate;
հաշտ եւ — առնել, — յարդարել, to appease, to calm, to pacify, to reconcile;
գալ ի —, to get or grow tame, familiar, to be tamed;
— եւ կամակ բարս ստանալ, to be good-tempered, gentle, amiable.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Լմբ. մատ. 498 ստուգաբա-նում է համ «մի, ամբողջ» և բիւր բա-ռերից. «Հաղորդին Քրիստոսի և մի-մեանց համբուրիւն, քանզի և նոյն ինոն ստուգաբանութիւն անուանս զտարացոյց խորհրդոյս մեզ յայտնէ. համբիւր. համն մի ստուգի, այսինքն թէ բազումքն այս-պէս հաղորդեալ, իրերաց միանան»։ Ա-ւետիքեան, Քերակ. 1815, 313 համ բոյր «մէկ բուրում, մէկ շունչ ունենալը»։ ՆՀԲ դնում է բոյր բառի՞ց և վրաց. ամպօ՜րի։ Lag. Urgesch. 432 budh արմատից։ Muller SWAW 84 (1877), 217 բոյր արմատից։ Էմին, Динaст. Cnис. 1884 (արտ. Изcлъд. и Cтaт. էջ 186) կազ-մուած -ոյր մասնիկով։ Աղայեան, Աղ-բիւր 1887 յաւել. էջ 68 բոյր բառից, որովհետև հին ժամանակ համբուռեւու ժամանակ «իրարից հոտ էին քաշում»։ Նազարէթեան, Պատկեր 1893, 235 ար-մատը համ, ամ, համբ՝ միութեան և հաւաքման նշան։ Հիւնք. բոյր բառից, որովհետև «համբուրելդ հոտոտել իսկ


Համեմ, ոց, աց

s.

amomum;
spice;
cf. Համեմանք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ իրարից տարբերելով երկու նշա-նակութիւնները՝ «համադամ» իմաստով դնում է համ բառից, իսկ երկրորդ «հա-մեմեղէն» իմաստով կցում է յն. ἂμωμον լտ. amomum բառերի հետ։ Հիւնք. հյ. համ և յն. ἀμωμον։ Canini, Et. étym. 31 համ և համեմ=սանս. hima «փոքր կարդամոմ» և յն. ἂμωμον։ (Վերջին յն. բառը Boisacq 59 կցում է եբր. *hamom ենթադրեալ ձևին, որ հանում է սեմա-կան hmm (արաբ. [arabic word] hamm) «տա-քանալ» արմատից, իբր «տաքացուցիչ դեղօրայք»։ Այս դէպքում հյ. բառը իր նախաձայնով աւելի համապատասխան պիտի լինէր սեմական ձևին)։ Հիւբշ. (առ. Jensen, Hitt. u. Arm. 97) ռնում է հյ. համ բառից՝ -եմ մասնիկով. հմմտ. խոհեմ, վաղեմի։ (Բայց այս երկուսն էլ ածական են, մինչդեռ համեմ գոյա-ևան է)։


Համեմ, եցի

va.

cf. Համեմեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ իրարից տարբերելով երկու նշա-նակութիւնները՝ «համադամ» իմաստով դնում է համ բառից, իսկ երկրորդ «հա-մեմեղէն» իմաստով կցում է յն. ἂμωμον լտ. amomum բառերի հետ։ Հիւնք. հյ. համ և յն. ἀμωμον։ Canini, Et. étym. 31 համ և համեմ=սանս. hima «փոքր կարդամոմ» և յն. ἂμωμον։ (Վերջին յն. բառը Boisacq 59 կցում է եբր. *hamom ենթադրեալ ձևին, որ հանում է սեմա-կան hmm (արաբ. [arabic word] hamm) «տա-քանալ» արմատից, իբր «տաքացուցիչ դեղօրայք»։ Այս դէպքում հյ. բառը իր նախաձայնով աւելի համապատասխան պիտի լինէր սեմական ձևին)։ Հիւբշ. (առ. Jensen, Hitt. u. Arm. 97) ռնում է հյ. համ բառից՝ -եմ մասնիկով. հմմտ. խոհեմ, վաղեմի։ (Բայց այս երկուսն էլ ածական են, մինչդեռ համեմ գոյա-ևան է)։


Հան

s.

grand-mother.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Brosset, JAs. 1834, 369-405 մեր հանք բառի հետ է համեմատում պրս. kān, վրաց. քանի հոմանիշները, որոնք ո՛չ մի յարաբերութիւն չունին, որովհե-տև հայերէնի մէջ ք արմատական չէ։ Peterm. 26, 30 սանս. hր։ Մորթման ZDMG 26, 570 բևեռ. siu-khεni «աա-տերազմ», ուր khani=հյ. հան. հմմտ. գերմ. Feld-zug։ Justi, Zendsp. 90 զնդ. xa «աղբիւր» բառի տակ է դնում հյ. kankh (=հա՞նք)։ Նոյն, Kurd. Gram. 204 օրդ. ēnim «առնեմ» բայի հետ։ Եա-զըճեան, Արևելք 1884 նոյ. 16 սանս. han։ Bugge IF 1, 458 հ յաւելուածով՝ նախաւոր *anō ձևից, իբր յն. ἀνά սնս. ániti «շնչել», գոթ. uz-ana «արտաշըն-չել» ևն։ Հիւնք. յն. ἀνιημι «հանել ի վեր կամ արտաքս», ἀϰωϑέω «ի վեր ունել, բարձրացուցանել»։ Meillet, De ind. men, էջ 26 և MSZ 16, 245 սանս. sanōti «շահիլ, ձեռք բերել, օգտուիլ, ստանալ», յն. ἀνυμι, ἀνύω «կատարել, լրանցել, ի գլուխ հանել» բառերին իբրև ցեղակից։ Նոյնը յիշում է Հիւբշ. IF Anz. 10, 48։ Brugmann, Grdr. 2 II*, էջ 13Ի հնխ. sen արմատի sn-ձայնդարձից։ Պատահական նմանութիւն ունի արաբ.


Հանապ

s.

a large drinking-glass.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ֆրանս. hanap բառն է, որ նշանակում է «մի տեսակ բաժակ՝ ոտքով և կափարի-չով». այս ձևի բաժակը գործածական էր ամբողջ միջին դարում և աւելի ուշ. Ֆրան-սիայում մինչև ժՋ դարը, Գերմանիայում մինչև ԺԸ դարը։ Բառիս բուն աղբիւրը գեր-մանական է. հմմտ. հբգ. hanap, hnapf, մբգ, napi, գերմ. Napi, հսաքս. hnaep, հոլլ. nap, նոյն նշ։ Գերմանականից անցաւ լատին և ռոման ընտանիքին, ուր ունինք ստ. լտ. ha-nappus, anappus, nappa, իտալ. napрo և հֆրանս. hanap։ Դժուար է կարծել թէ նոյ-նից յառաջացած լինին նաև հսլ. konobu, ko-nobi, ռուս. конобъ, конобь «լւացքի տաշտ, պտուկ, փայտեայ կուժ» (Kluge 345, Boi. sarn 534. Berneker 558)։


Հանդերձ, ից

s.

coat, clothes, garb, attire, wearing apparel;
old clothes;
preparation, show, pomp, magnificence;
— շքեղ, լայն, magnificent, flowing robe;
— առանց խորշխորշանի, garment without folds;
— արքայական, royal robe;
հեծելազն —ք or —անք, riding habit;
— բաղանեաց, bathing gown;
—ք նորք, a suit of new clothes;
— հարսանեաց, wedding garb;
— սգոյ, mourning;
արկանել զիւրեւ — այրութեան, to wear widow's weeds;
ի բաց հանել զ— այրութեան, to put of widow's weeds.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աւետերեան, Քերակ. 106 համ «կից» +դարձ կամ դիրս, իբր «համանգա-մայն»։ ՆՀԲ համ դարձ կամ համայն տարաց։ Böttich. Arica II dhar արմա տից աճած է դնում։ Lag. Urgesch. 641 drh արմատից՝ իբր զնդ. handərəza-«տոզակ, կապոց»։ Spiegel, Huzw Gram. 190, 191 զնդ. handərəza-։ Mül-ler SWAW 42, 254 սանս. drh, զնդ. də-rəz արմատից։ Justi, Zendsp. 318 ա զնդ. handarəzan ձևի տակ է դնում։ Bugge IF 1, 449 հայ. ձորձ դնելով հը-նագոյն *դորձ ձևից, այս վերջինը հա-մարում է հան-դերձ բառի հետ նոյն, որով երկուսն էլ ընդունում է բնիկ հայ և ո՛չ թէ փոխառեալ։ Այս խնդրի վրայ աւելի երկար, յատկապէս Lidén-ի կար-ծիքը՝ տե՛ս Դերձակ բառի տակ։ Հիւնք. համ մասնիկով պրս. տէրզ արմատից։


Հանդերձ

prep.

with, along with, together with;
եղբարբքն —, with his brothers;
— այնու, withal, besides, moreover;
— այսու ամիենայնիւ, all the same, in spite of all that;
after all, however;
— ամենայն թերութեամբքն, in spite of all his faults or defects;
— սոքիմբք, with all that;
at the same time;
այլովքն —, et cetera, etc., and so of the rest, so on, so forth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աւետերեան, Քերակ. 106 համ «կից» +դարձ կամ դիրս, իբր «համանգա-մայն»։ ՆՀԲ համ դարձ կամ համայն տարաց։ Böttich. Arica II dhar արմա տից աճած է դնում։ Lag. Urgesch. 641 drh արմատից՝ իբր զնդ. handərəza-«տոզակ, կապոց»։ Spiegel, Huzw Gram. 190, 191 զնդ. handərəza-։ Mül-ler SWAW 42, 254 սանս. drh, զնդ. də-rəz արմատից։ Justi, Zendsp. 318 ա զնդ. handarəzan ձևի տակ է դնում։ Bugge IF 1, 449 հայ. ձորձ դնելով հը-նագոյն *դորձ ձևից, այս վերջինը հա-մարում է հան-դերձ բառի հետ նոյն, որով երկուսն էլ ընդունում է բնիկ հայ և ո՛չ թէ փոխառեալ։ Այս խնդրի վրայ աւելի երկար, յատկապէս Lidén-ի կար-ծիքը՝ տե՛ս Դերձակ բառի տակ։ Հիւնք. համ մասնիկով պրս. տէրզ արմատից։


Խօս

s.

cock-crowing;
cf. Խօսք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Archiv. sl. Phil. 28(1906), 37 և աւե-լացնում է հհիւս. gaukr, հբգ. gouh «կկու», նբգ. gaukeln, լիթ. szaukiu «բղաւել, կոչել, գոչել»։ (Յիշում է Boi-sacq 423)։ Գաբրիէլեան ՀԱ 1909, 222 գւռ. խօրսոնք ձևի համաձայն՝ հինը դնում է խօրսք կամ խօրոսք և այստե-ղից փոխառեալ թրք! խօրօզ «աքլոր»։ Karst, Յուշարձան 426 թթր. sóz եա-կուտ. ós, չաղաթ. öz'e, ույղուր. uče «խօսք»։ lljinskij A. 29, 167 (ըստ Berneker 406-7) ռուս. xулить «թըշ-նամանել, անարգել», xвалить «գո-վել», որոնց երկուսն էլ մերժում է Ber-neker (անդ)։


Ծածուկ

adj. adv. s.

hidden, secret, occult;
stealthy, clandestine, underhand, furtive;
—, ի —, in secret, privately, secretly, by stealth, clandestinely;
—ք, hiding-place;
the secrets;
the private parts;
—ք սրտի, bottom, the inmost recess of the heart;
— հրամանք վերին Տեսչութեան, the inscrutable ways of Divine Providence.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայ բոշայ. ծասխը-կարիչ «ծած-կել, խնամել». աւելորդ վերջաւորութեանց համար հմմտ. կարել, ծամել, քսել և քար-շել բայերը։


Ծակ, ուց

s. adj.

hole;
opening, aperture;
bored;
perforated;
— բանալ, to make or bore a hole;
խնուլ զ—, to stop up a gap;
ի — կարաս կրել ինչ, to draw water with bottomless buckets, to labour in vain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. ծակ, Ալշ. Մշ. ծագ, Ակն. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. ձագ, Ասլ. ձագ, ձայ, Ագլ. ծօկ. Հճ. ձոգ, Զթ. ձօգ, ձոգ։-Ժողովրդական գոր-ծածութեամբ ստացել է նաև «բանտ» նշանա-ևութիւնը, որի աւելի հին վկայութիւնը ունի Զքր. սարկ. Բ. 102 «Մուծին զնա ի ծակ և ոչ թողին զնա ելանել արտաքս»։-Նոր բա-ռեր են ծակակար, ծական, ծակաչք, ծակիչ, ծակոց, ծակուլիկ, ծակուռ, ծակռտել, ծակ-ծըկել ևն։


Ծաղր, ղու

s.

laugh, laughter, laughing;
derision, mockery, raillery, banter;
sneer;
— առնել, դնել, հեղուլ, to laugh;
to joke, to jest;
to laugh at, to scorn, to deride, to make sport of, to ridicule;
— լինել՝ կալ՝ մնալ, to be laughed at, derided, ridiculed, made a jest of, to make oneself the laughing-stock of;
— առնել զոք յայտ յանդիման, to scorn, to deride one to his face;
զծաղու գալ, ի — հատանիլ, to laugh, to hurst out laughing, to suffocate with laughter;
cf. Ծանակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, սեռ. -ղու (յետնաբար նաև -ղեր *ճխ. էջ 248, Ոսկ. յհ. ա. 36, էջ 369, նաև ծաղրու) «ծիծաղ, խնդալը, ուրախութիւն. 2. վրան խնդալը, ծանականք. 3. վրան խնդա-լու բան» ՍԳր. Ոսկ. եբր. և յհ. ոճով ասւում է ծաղր առնել «վրան խնդալ, ծաղրել» ՍԳր. ծաղր լինել կամ կալ «ծաղրելի դառնալ» ՍԳր. որից ծաղրել Փարպ. Խոր. ծաղրալից Իմ. ժէ. 8. ծաղրախառն Եւագր. ծաղրածու Ոսկ. մ. և Եփես. ծաղրական Ոսկ. յհ. ա. 19, 23. ծաղրասէր Սարգ. ծաղրերես «խըն-դումերես, ուրախ դէմքով» (չունի ՆՀԲ) Յայսմ. յնվ. 1 (այր մի... ծաղրերես և թը-խամորթ). Յկ. կր. էջ 16. քաղցրածաղր «քաղցրաժպիտ» Տեսիլ դան. 134 (նորա-գիւտ բառ).-նոր բառեր են ծաղրարանու-թիւն, ծաղրալի, ծաղրելի, ծաղրանկար, ծաղրանկարիչ, ծաղրաթերթ, ծաղրաբանա-կան ևն։-Բառիս բուն արմատն է՝ ծաղ, որի վրայ աւելացել է ր մասնիկը (հմմտա-մեղր)։ Պարզական ծաղ ձևը պահում են ծիծաղ, ծաղել «ծաղրել» ՀՀԲ, ծաղկու «ծաղ-րածու» Ոսկ. ա. տիմ. ժդ. ծաղբաստ «ծաղ-րելի» ՋԲ (եթէ սակայն վստահելի են այն ձևերը)։ Պարզ արմատի կրկնաւորն է ծի-ձաղ (<*ծէծաղ) «ժպիտ, վրան խնդալր, ծաղր». գործածական է միայն գաւառա-կաններում և արդի գրականում. որից ծի-ձաղիլ ՍԳր. Ագաթ. Կոչ. Վեցօր. Ոսկ. յհ. ռ. 17. (բուն իմաստն է «ծաղրել». նշանա-կութիւնը ճշտելու համար հմմտ. Վրք. հց. Բ. 150 «Ոչ ժպտեցայ, այլ ծիծաղեցայ ընդ անկարութիւն վատութեան ձերոյ». որի դէմ միւս խմբագրութիւնն ունի «Ո՛չ ծիծաղեցաւ աւ այպն արարի»). ծիծաղկոտ Ոսկ. մ. ա Բ. ծիծաղեցուցանել Վրք. հց. ծիծաղական Պորփ. Սահմ. ծիծաղանք Պղատ. օրին. «ե-դածիծաղ Նար. առաք. բազմածիծաղելի Նիւս. բն. ծիծաղուն, ծիծաղաշարժ (նոր բառեր) ևն։


Ծամ, աց, ոց

s.

hair, head of hair;
կեղծ —, wig, periwig, peruke.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

կուսի էլ նշանակութիւնը անստոյգ է. ոստ Gesenius 1910, էջ 680-1 sam-mā աւելի հաւանաբար նշանակում է «քօղ», իսկ sammīm «թակարդ»)։ Տէրվ. տե՛ս ծամ, ծամել արմատի տակ։ Հիւնք. յն. ϰόμη «գէս» բառից։ Peder. sen, Հայ. դր. լեզ. 47 ծամել բառի հետ. Պատահական նմանութիւն ունի վրաց. წამი ծամի «թարթիչ» (իմա՛ կոպի մազերը)։

ՓՈԽ (borrowing) Հալ-բոշայերէն ծամխը-կարիչ «մազտաք, ծամոն». խը, իչ յաւելուածների համար հմմտ. ծածկել, քերել, քարշել, կա-րել բառերը. -իսկ գնչ. čamkerava «ծամել» ծագում է ուղղակի սանս. čam «ուտել» ձևից։


Ծառայ, ից

s.

man-servant, domestic, waiter, boy, valet, footman;
slave;
vassal, dependent, subject;
ազնիւ, հաւատարիմ —, good, faithful servant;
վարձ —ի, wages, hire;
գրատ or նշամազգեստ —ի, livery;
— առնուլ, to hire or engage a servant;
արձակել զ—, to discharge or dismiss a servant;
ի բաց արձակել զամենայն զ—ս, to clear the house;
նորոգել զամենայն զ—ս, to engage new servants.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «սպասաւոր, նաև գերի. զինւոր, արբանեակ» ՍԳր. Եզն. Ոսկ. յհ. բ. 33 և փիլիմ. որից ծառայել ՍԳր. Ոսկ. մ. ա. 21 և յհ. բ. 25. Սեբեր. Եփր. ծն. ծա-ռայացեալ Եզն. Ոսկ. մ. ա. 21. ծառայա-կան Ագաթ. ծառայաբարոյ Ոսկ. մ. ա. 10, ծառայագոյն Ոսկ. յհ. բ. 33. ծառայազունք Սեբեր. Ոսկ. յհ. ա. 9. ծառայակից ՍԳր. ծա-ռալապստամբ Եվս. քր. բազմածառայ Փարպ. անծառայական Ոսկ. ես. Ագաթ. չա-րածառալ Կոչ. 109. ծառայութուոր Տաթև. ամ. 512 կամ ծառութրար «ծառայութիւն ա-նող» Սմբ. դատ. 101 (երկոան էլ չունի ԱԲ), հետաքրքրական ձև է Պղատ. օրին. էջ 192 «ընտանիք և ծառանիք և ծառայք». որի բա-ցատրութեան համար դիմելով բնագրին (Platonis opera, Paris 1883, հտ. Բ. էջ 357), գտայ որ կայ միայն οἰϰέτης τε ϰαὶ δούλονς. որից հետևում է թէ ծառանիք և ձառաւք հոմանիշ են և մին կամ միւսը յե-ւոյ է աւելացուած իբրև բացատրութիւն։


Ծեփ, ոց

s. chem.

plaster, stucco;
cement, mortar;
lute.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Նոյն է վրաց. წება ծեբա, წობა ծոբա «մխրճել», დაწება դածեբա «սուզել, մր-խըրճել», მწუბება մծուբեբա «ցեխի մէջ թաւալիլ», წ.ბება ծեբեբա «կպցնել, փակ-ցընել», წებო ծեբո «խէժ, սոսինձ», მეწებება մեծեբեբա «իրար կպցնել», დაჭებება դա-ծեբեբա «իրար կպցնել» բառերի հետ (վեր-ջաձայն բ-ի համար հմմտ. հյ. թեփ, սեռ. րեփոյ> վրաց. თებო թեբո)։ Բայց այս նը-շանակութիւնները այնպէս են, որ չեն կա-սող իրարից բխիլ. վրացին աւելի ընդհա-նուր իմաստ ունի, ուստի աւելի նախնական է. մինչդեռ հյ. «ծեփել» մի մասնաւոր ա-ռում է միայն, ուստի պիտի ասէինք թէ փո-խառեալ է վրացականից. բայց ճիշտ այս ի-մաստը պակասում է վրացերէնում։ Ընդհա-կառակը «կպցնել» իմաստը գտնում ենք այնպիսի հայ բարբառների մէջ (Բուլանըխ, Մարաղա, Սալմաստ), որոնք ո՛չ մի կապ չունին վրաց հետ։ Այս բոլորից հետևում է այն՝ որ թէ՛ հայր և թէ վրացին փոխառեալ ևն մի երրորդ ընդհանուր աղբիւրից, որ Հա-յաստանի նախաբնիկների լեզուն է։ Խալդե-րէնը ունիծ (s) ձայնը. հմմտ. [other alphabet] si և [other alphabet] su վանկերը։-Աճ.


Ծիծառն, առան, առունք, ռանց

s. ornith. swallow;
վայրի —, marten, martlet;
ձագ —ռան, young -;
ճչէ —, the — twitters;
cf. Ծաղիկ;
մի — ոչ բերէ գարուն, one — does not make spring;
one bee makes no swarm.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Տաթևացի, Հարց. 220, Ինճիճեան Հնախ. Գ. 21 և Capelletti, Armenia, թրգմ. Արշալ. արրտ. 1842, էջ 108 հա-մարում են բնաձայն բառ։ Böttich. Ari-ca 67. 98 և Lag. Urgesch. 775 պրս. zalū, zarū «տզրուկ» բառի հետ՝ սխալ-մամբ լատ. hirundo «ծիծառն» նշանա-կութիւնը լտ. hirudo «տզրուկ» նշանա-կութեան հետ շփոթելով։ Muller SW. AW 88 (1877), էջ 14 յն. γενιδών և լտ. hirundo հոմանիշների հետ։ Նոյն-պէս է նաև Տէրվ. Նախալ. էջ 82։ Հիւնք. ծիածան բառից։ Tomaschek, Die alt Thraker II. 25 թրակ. ϰουστάνη «ծի-ծառնախոտ» բառի հետ։ եռեմեան Բաոմ. 1897, 123 ըստ աւանդութեան ծիծ առնել ձևից է հանում։ Patrubány ՀԱ 1908, էջ 315 լտ. garrio ձևի հետ, որով ինքն է լինում բառիս առաջևն ուղիղ մեկնիչը։ Նոյնը յետոյ աւելի մանրամասն Petersson KZ 47, 287։ Պատահական նմանութիւն ունին թուշ. ծիծաი «ճպուռ», օսս. ծիվ «ճնճղուկ»։


Լիմոն

s.

lemon, citron;
օշարակ —ի, or —աջուր, lemonade.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լիմոն» Բժշ. Վստկ. գրուած է նաև լիմաւն, լեմոն (ըստ Բառ. երեմ. յաւել. 567 լէիմօն). որից լիմոնի «ծառը» Վստկ, 42, 154. այժմ աւելի ընտիր ձև է համարւում (գոնէ արևմտեան գրականում) լեմոն, լեմո-նի. նոր բառեր են, լեմոնաջուր, լեմոնագոյն։


Լիտր, լտեր, լտերք, լտերց

s.

pound (16 ounces);
litre.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ր հլ. (լտեր, լտերց) «մի տեսակ չափ է» (ըստ Շիր. 12 ունկի էր, որ համաձայն քննութեան Մանանդեանի, Տեղեկ. ինստետ Բ. էջ 30՝ հաւասար է 326 գրամի. այժմ Հա-յաստանում լիտրը 6 տաճկական օխա կամ 12 ռուսական թունկա է) Յհ. ժբ. 3. ժթ. 39, Ոսկ. ես. Մագ. -առաջին երկու վկայութիւն-ները հաստատապէս ցոյց են տալիս, որ լիտ-որ իրօք հին ժամանակ փոքր չափ էր. երբ Մարիամ մի «լիտր» նարդօս է վերցնում Յի-սուսի ոտքերը օծելու համար կամ Նիկոռե-մոսը 100 «լիտր» զմուռս է վերցնում Յիսու-սի մարմինը զմռսելու համար, անշուշտ խօս-օը փոքր չափերի մասին է։ Աւելի յետոյ լիտ-րը դարձաւ մեծ չափ. և Բրս. մրկ. 381 դնում է լիտրը իբրև «հայկական մեծ չափ», յիշեց-նելով միևնոյն ժամանակ թե լիտրը ըստ հը-րէից է «սիկղ, չորս դրամի ծանրութիւն»» Գռուած է նաև ղիտր. որից լտրանոց Զքր. տաոկ. Բ. 140։


Լլուկ

s.

torment, vexation;
affliction, trouble.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. lel-արմատից, որի առաջին իմաստն էր «շարժել, ցնցել». հմմտ. լիթ. leliuoǰu, leliuoti «օրօրել, ճօճել». լեթթ. leluoǰu, leluōt «օրօրոցի մէջ մանկան օրօրել, նանիկ ասել», ռուս. лелеять «գը, գուել, փայփայել», ուկրայն. tel'ijaty «ճօ-ճել, օրօրել, գգուել», բուլգար. lél'am «օրօ-րել», leléjka «օրօրոց», սերբ. lêliam «շար-ժուիլ, տատանիլ», հչեխ. leleju «յուզուիլ». հլեհ. lelejanie «ծովի ծփանք», սանս. le-láyati «ճօճուիլ, տատանիլ, դողալ», la-layati «գգուել, փայփայել», lálati «պա-րապ բաներով զբաղիլ, կատակել, խաղալ» (Trautm. 156, Berneker 699)։ Հայերէնի մէջ հնխ. արմատը պահուած է երկու ձևով. հնխ. lel, որ տուած է հյ. լելալ (տե՛ս տակը գւռ.) և հնխ. lēl, որ տուած է հյ. լիլ-, ուկ մասնեևի ւաւելումով *լիլուկ, որից էլ լլուկ։ Նախնական «շարժել» իմաստը պահում են դեռ գաւառականները։ Pokorny 2, 377 համեմատուած բառերը դնում է la-, le-բնաձայն արմատի տակ։-Տե՛ս և լող։-Աճ.


Լովիաս

s. bot. kidney-bean.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լոբի» Մխ. առակ. Մխ. բժշ. գրուած է նաև լուվիաս Բժշ. լուպիա, լու-պիաս, լուպիայ, լօվիաս Բժշ. Ամիրտ. լո-վէստ Բառ. երեմ. յաւել. 575. նոր գրակա-նում ընդունուած է՝ արևմտեան բարբառով լուբիա, արևելեան բարբառով լոբի։


Լուք

s. zool. cf. Թոդան;
shad.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] luk, որի հետ նոյն ենն արաբ. laika, պրս. [arabic word] lak, թրք. [arabic word] lok միջ. յուն. λϰϰϰϰ, սանս. [other alphabet] laksa, հինդ. lákh «դոճի խէժ». այս բոլորի մասին աւելի ընդարձակ տե՛ս լայքա բառի տակ։


Խոնջ, ի —

s. adj.

fatigue, lassitude;
fatigued, tired, weary, faint, jaded.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վայր, ցած». մէկ անգամ միայն գործածել է Եւս. պտմ. 166 «Որք միանգամ էին յեօթն և ի տասնամենից և ի խոնջ»։ (ՆՀԲ գրում է խոնճ. տպուած է խոնջ)։-ԱԲ այս նշանակութեան վրայ աւելացնում է նաև «մէջը» նշանակութիւնը, որի համար անշուշտ որևէ աղբիւր ունի իր առջև. բայց այդ աղ-բիւրը անյայտ է։-ՋԲ բնաւ չէ յիշում այս բառը։


Խոշոր, ից

adj.

stout;
great;
thick;
rough, rude, rustic, unpolished;
awkward, ill-shaped, ill-made;
rugged, toilsome, difficult;
— զգեստ, coarse cloth;
— ձայն, rough voice;
harsh sound;
— գոյնք, stiff or unconnected colouring.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «կոշտ, անհարթ, խորտու-բորտ, հաստ» Պղատ. Նիւս. Փիլ. Պիտ. «թանձր, կոպիտ, հաստ (զգեստ)» Ոսկ. Բ, կոր. «թաւ, կոշտ, հաստ (ձայն)» Սարգ. Սահմ. Պրպմ. 238. «խիստ ճգնական (կեանք)» Տաթև. ձմ. ժզ. «ցուրտ, սառն» Տիմոթ. էջ 324 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 82), որից խոշորա-գոյն Կորիւն. Ոսկ. Ագաթ. խոշորավար Իւա-գըր. խոշորեցուցանել Ոսկ. Ա. կոր. խոշո-րութիւն Ոսկ. յհ. ա. 3, Բ. կոր. ժդ. Վեցօր. 97. յետնաբար «սխալ», հմմտ. Վրդն. սղ. յռջ. (Ամն կրկին էր գրած, սրբեցին. զխոշո-րութիւն եօթանասունքն «Տարին երկու անռամ էր գրած, սխալը ուղղեցին»).-անխոշոր «որ կոպիտ չէ» ԱԲ. խոշորշի (մասնիկի համար հմմտ. լայնշի, բոլորշի) Փիլ. իմաստ. էջ 94 (նորագիւտ բառ).-խոշոր՝ գրուած է նաև խաշար Փիլ. Բրս. հց. Մագ. թղ. 204, խաշոր Տիմոթ. կուզ, էջ 32 (ճանապարհի անհար-թութեան համար ասուած)։-Գաւառական-ների և արդի գրական լեզուի մէջ խոշոր նշանակում է «մեծ, աւելի՝ կոպիտ կերպով մեծ»։ Բառիս հետ նոյն են խոժոռ (տե՛ս այս բառը առանձին), խշուր «փշրանք, մանրուք» ՀՀԲ. «փոքր, սակաւ, քիչ» Բառ. երեմ. էջ 142 և 146. «բոյսերի սէզ կամ ճիլ՝ որով փաթաթում են նոր պատուաստուած տուն-կերը» Վստկ. 130, 138 (երկուսն էլ գըծ. խշրով, որից էլ Վաստակոց գրոց հրատա-րակիչը՝ էջ 247 և ՀԲուս. § 998 դնում են ուղ. խշր! մինչդեռ խշուր ձևը գտնում ենք հենց գաւառականների մէջ). խշրել «փշրել, մանրել» ՀՀԲ. «կոխել, փշրել» Բառ. երեմ. էջ 146. թերևս նաև խեշերանք «բեկորներ» Յհ. իմ. պաւլ։

= Բառիս հետ նոյն են վրաց. ხომორი խո-շորի կամ ხუმური խուշուրի «ոչ մեծ, ոչ փոքր, այլ միջակ մեծութեամբ. 2. բռնկցնե-լու նիւթ, տաշեղ, կպչան, Յ. քարի մանը կտորներ, խիճ. 4. ո՛չ հաստ ոլորած թել», ხვიმერი խվիշերի «կտոր կտոր կոտրտած». ხვიჟირი խվիժիրի «խոշոր ջարդած կտոր-ներ, աղի կռոճ ևն (=Պլ. խոշոր աղ)», დახ-ვიჟრვა դախվիժրվա «քար կամ աղ կոտրա-տել», ღახააჯς, ծախվիժրա «ճանապարհի համար քար ջարդել», սվան. խոշա «խոշոր, մեծ, երէց», պրս. [arabic word] xušā̄ra «փշրանք. որ ի սեղանի ի կերակրոյ և ի հացէ թափի»։ արաբ. [arabic word] xuš̌ar, [arabic word] ❇šara «սե-ղանից աւելացած փշրանք, առհասարակ ա-ւելորդ և դէն գցելու բան» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 839). [arabic word] xarāš̌a «տաշեղի նման թափթփուք», [arabic word] xaraš «մանրուք իրեր» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 325). բայց յայտնի չէ թէ ի՞նչպէս պէտք է կապել այս բոլորը իրար հետ և ո՛րն է նրանց նախնա-կան աղբիւրը։ Հիմնական նշանակութիւնն է անշուշտ «ջարդոտած կտորներ», ինչ որ յա-րաբերական գաղափար է և կարող է ըմբըռ, նուել ըստ տեղւոյն «մանր, փշուր, փշրանք» և կամ «խոշոր, մեծ կռոճներով». այս վեր-չինից էլ կբխի «կոպիտ, կոշտ կամ անհարթ (խոժոռ)» գաղափարը։-Աճ.


Խոտ, ոց

s.

grass, herbage, turf, verdure;
pasture;
չոր —, bay, forage.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո հլ. «թաց կամ չոր խոտ» ՍԳր. Ա-գաթ. որից խոտաբուտ Բ. մակ. ե. 27. խո-տալից Ոսկ. ես. խոտակեր Սղ. ճե. 20. Եզն. Ագաթ. խոտահամբար Ագաթ. խոտաճարակ Բ. մակ. ժ. 6. Ագաթ. Բուզ. խոտեղէն Ոսև. ես. Եզն. խոտակ «խոտիկ, մի քիչ խոտ» Մեծոբ. խոտաբոյս (նոր բառ), խոտչէք «խո-տի վրայ դրուած հարկ» Սմբ. ռատ. 22. մանրախոտ Ագաթ. կանթեղխոտ Բժշ. մոլա-խոտել Առակ. իդ. 31. խոտալի (նորագիւտ բառ) Յկ. կր. 38. ծխախոտ, քթախոտ, ընչա-խոտ (նոր բառեր).-այստեղ է պատկանում նաև խոտմուշ «խռիւ» Վստկ. էջ 178, որի երկրորդ մասը անյայտ է, բայց գրչութիւնն էլ կասկածելի. դրա համար աւելի լաւ եմ համարում խոտոշ՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ձմ. ճծե. «Մի վառած մոմն զբազումս վառէ և ոչ պակասի և մին խոտոշն զմին այլն վառէ և ընդ աշխառհ տարածի». հմմտ. Գնձ. խոտուշ «չոր խո՞տ» (տե՛ս Մամիկոնեան, Հազարից մէկը, էջ 227)։

ԳՒՌ (dialectal) Հճ. Ջղ. Սլմ. Վն. խոտ, Ալշ. Մ. խոդ, Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Շմ. խօտ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. խօդ, Ագլ. Մկ. Ոզմ Տփ. խուտ, Տիգ. խուդ, Մրղ. խուտ, Հմշ. Սեբ. խէօդ, Ասլ. խէօ՛դ, խէօ՝*, Զթ. խիւդ։ Նոր բառեր են խոտալի, խոտածառ, խոտա-հար, խոտահան, խոտահարկ, խոտազաւ, խոտաւել, խոտնոց, խոտել, խոտկալ, խոտ-կեռ, խոտկուռ, խոտհասուկ, խոտհունձ, խոտնձուոր, խոտկապ, խոտոտ ևն։

ՓՈԽ (borrowing) Հիւնք. հայերէնից փոխառեալ է համարում թրք. [arabic word] ot «խոտ» բառը, որի չաղաթայերէն ձևը նոյնպէս [arabic word] ot է։ Pe-dersen ևս (անդ) հայերէնից է համարում օսմ. եաքուտ. ot «խոտ», որից otarmaq «արածել, ճարակիլ, թունաւորել», մոնգոլ. bta-č̌i «բժիշկ» (տ. դեղ բառի տակ)։-Այւ բոլորը կասկածելի եմ համարում։-Կով-կասեան լեզուների մէջ էլ կայ մի ամբողջ խումբ, որ մեր ձևին շատ մօտիկ է հնչում այսպէս՝ արչ. xotu, անդ.. xordo «խոտ», xotte «արմատ», ուտ. xod, ավար. guet, վրաց. xe, լազ. xe «ծառ», ռուտ. xütՋ, ցախ. xuta «գարի». դժուար է սակայն այս ամ-բռոջ խումբը՝ զանազանակերպ նշանակու-թիւններով՝ դնել հայերէնից փոխառեալ, մա-նաւանդ որ հայերէնը չունի հնդևրոպական ծագում. ուստի աւելի յարմար եմ կարծում մեր բառը փոխառեալ դնել հիւսիսային կով-կասեան լեզուներից։-Աճ.


Խորխ, ի

s.

slough;
skin, hide;
shell, bark, rind, peel;
*spittle, phlegm.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Չեչէն. խորխո «թաւիշ», կիւրին. xur «կաշի, մորթ», քրդ. [arabic word] xur «մորթ. կաշի» (վերջինս Justi, Dict. Kurde 162 հա-մեմատում է մեր բառի հետ՝ որ սխալմամբ գրում է խորք)։-Այս բառերի համեմատու-թիւնը սակայն այնպէս է, որ աւելի ենթա-դրել է տալիս թէ բոլորը միասին խալդեան կամ մի ուրիշ աղբիւրից են։


Խորշ, ից

s.

corner;
compartment, division, pigeon-hole;
chess-squares, chequers;
niche;
cell, partition;
nook, lurking-place, hidden corner;
hollow, cavity;
— հանդերձիկ, fold, plait, crease;
— երեսաց, ճակատու, dimple;
wrinkle, puckering;
— ծովու, gulf, bay;
creek, cove;
— նաւի, hold of a ship;
— լերանց, cave, cavern;
— կենդանեաց, den, haunt, lair;
— թռչնոց, eyrie, nest;
ի — մի, in a corner;
— զխորշիւ իջանել, to fold, to plait, to crease;
to become wrinkled, to knit the brow;
—ս քաղել, to fold variously;
—ս —ս գործել, to make smnall rooms or cells;
to gather, to plait;
—ս արկանել յայտս, to wrinkle, to pucker.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խորշակ, տաք քամի». մէկ անգամ ունի Ոսկիփ. «Առաքեմ ի վերայ ձեր խորշ քամի, որ մինչ ի լերինս խարշէ և այրէ»։ Աւելի սովորական է խորշակ, ի-ա հլ. «տօթ, հարաւային տաք և վնասակար քամի, ե-րաշտ, չորութիւն» ՍԳր. Ագաթ. Ոսկ. յհ. ա. 17, Եզն. 17, 19. որից խորշակահար ՍԳր խորշակահարութիւն Բ. մն. զ. 28. խորշա-կառ Ոսկ. մ. գ. 8. բազմախորշակ Ոսկ. լուս. խորշակայեղց Պիտ. ևն։


Խուխ, խխոր

s.

phlegm, pituite;
թքանել զ—, — արկանել, to expectorate;
— բերել, to cough up.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Ռ. Սեբ. խուխ, Ասլ. խիւխ, Ղրբ. խօխ, Ջղ. խիխ, խեխ։ Նոր բառ է խխալ «միշտ մաղաս թքել»։-Խորխ «կեղե-ւանք» բառի հետ շփոթելով ձևացած են Ջղ. (գիւղերը) խորխ, Կր. Տփ. խօրխ, Ախց. խօռխ. աւելի հնից ունինք խողխ ձևը՝ որ գտնում եմ գործածուած Վրք. և վկ. Ա. 56հ (1204 թուից)։


Խուղբ

s.

filth, sweepings, dirt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«աւելած աղբը, աղտեղութիւն». մէկ անգամ գործածում է Ոսկ. ա. տիմ. ը. էջ 69 (այլ ձեռ. խաղբ). որից աղբախուղբ Փիլ. նխ. էջ 115 և քհ. 199։


Խուճապ, աւ

s. adv.

fright, terror, alarm, dread, haste, hurry, precipitation;
խուճապաւ, in haste, in a hurry;
—ք, phantom, spectre.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. հապ, ճեպ, խուսափ, թրք. հի-ճապ (իմա՛ արաբ. hiǰāb «ամաչել, պատկառիլ»)։ Հիւնք. պրս. čānuk «շուտ» և թթր. čap-maq «արշաւել»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. էջ 187 պրս. [arabic word] xaǰāu «գոչիւն, աղմուկ»։


Խուն

adj. adv.

little;
— ինչ, — մի, a little, very small quantity, however little;
— ինչ ժամանակ, a short time;
— ինչ իրք են, there is very little;
ի — վայրկենի, in a moment, in an instant.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. qun-կամ qhun-ձևից, որից են նաև ալբան. un՛, hun՛ «ցած-րացնել, ստորացնել, խոնարհեցնել», un'em, hun'em «իջնել, խոնարհիլ, կռանալ, ստո-րանալ», un'εte, hun'εtε «խոնարհ, ցած, փո-քըր, ստոր», գւռ. ul', ul'em նոյն. նշ, ռուս. գւռ. xинить «նախատել, յանդիմանել, կշտամբել», սերբ. hina «խաբէութըւն», hi-niti «խաբել, կեղծաւորիլ», ռուս. xилыи «թոյլ, թօշնած», пօ-xилыи «ծռած, խոնար-հած». ւեհ. chunaç «ծռել», pochyly «ծուռ, կոր, ցածր», սերբ. pri-hil «խոնարհ» ևն (Berneker 413), ռուս. xулить «հայհոյել. պարսաւել, վատաբանել», չեխ. chulostivy «փոքրոգի, թոյլ» (անդ, էջ 406)։-Աճ.

= Պհլ. *xuān «սեղան»+հյ. աւագ բառե-րից բարդուած, իբր «սեղանապետ, հացե-րեց». հմմտ. պրս. [arabic word] xvansalār «խոհարարապետ»։ Աւելի ընդարձակ տես խան «սեղան»։


Խուց, խցի

s.

chamber;
cell.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասուր. xussu «ցանկապատ. 2. շէնքի յաւելուածական մաս». սկզբնապէս նշանա-կում էր «մի տեսակ եղէգ», յետոյ «եղէգէ շինուած տնակ», յետոյ «խրճիթ, հիւղակ»։ որոնց վրայ տե՛ս Muss-Arnolt, Ass. engl. Handwb. էջ 331 բ. ստուգաբանօրէն կց։ում է արաբ. ❇xuss «սէզից և եղէգից շինուած տուն, որ թուրքմէններն ու քուրդերը ❇ hūγ (հյ. հիւղ) են կոչում. 2. միայն ձեղունը տախտակէ, իսկ պատերը սէզէ շինուած տուն. 3. «ինետուն, թէև սէզից շինուած չլի-նի» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 373), եբր. xus «դուրսը. 2. փողոց. 3. քաղաքից ւրս գտնուած մասը (Gesenius 17, 219)։ -Աճ.


Խոփ, ոց

s.

coulter, plough-share.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կովկասեան լեզուներից փոխառեալ բառ է. հմմտ. վրաց. ხოՅი խոպի, ხოუი խոփի «թի», მახოუე մեխոփե «թիավար», մինգր. ხობი խոպի, ხობი խոբի, ხოუი խոփի «թի, բահ», լազ. xope «թի, թիակ» (փորելու կամ նաւի), կուբ. hob «բահ, թի».-այս բոլորը աւելի նախնական մի նշանակութիւն ներկա յացնելով, ենթադրելի է որ հայերէնն է փո-խառեալ և ո՛չ թէ ընդհակառակը։-Աճ.


Թիզ, թզի, թզաւ

s.

span;
palm;
թզաւ յերկայնութիւն, a palm's length;
թանձրութիւն նորա թզաւ, four inches thick.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «լիաբաց ձեռքի վրայ բոյթ մատի ծայրից մինչև ճկոյթի ծայրը եղած տարածութիւնը (մօտ 24 սանտիմետը) կամ բստ երկրաչափների՝ ուղուկ, չորս մատնա-չափ» ՍԳր. Կիւրղ. գնձ.-արդի լեզուի մէջ էլ ընդունուած է թիզ «բթամատից մինչև ճկոյ-թը» և քիլ «բթամատից մինչև ցուցամատը՝ որ է մօտ 18 սանտիմետը». (այսպէս է նաև Խտջ. որ պահում է յիշեալ երկու բառերն էլ)։ -Բայց Եզնիկի մէջ՝ էջ 214 կարդում ենք. «Ո՛չ աւելի զթիզն քան զքիլն գտանեմք», ո-րից երևում է որ թիզը քիլից փոքր (կամ հա-ւասա՞ր) է։ Սրան համապատասխան է գա-լիս Ղրբ. կէղ (=քիլ), որ նշանակում է «թիզ, բթամատից մինչև ճկոյթը»։-Թիզ բառից ու-նինք թզեան «մէկ թիզ երկարութեամբ» Կիւրղ. դտ. Ոսկ. հերոդ. թզաչափ Յալսմ. թզաչափաբար Անյ. պորփ. թզուկ «խիստ կարճահասակ, գաճաճ» Ոսկ. ա. տիմ. էջ 155, Խոր. աշխ. Վրք. հց. թզահասակ «թզուկ» ԱԲ. երեքթզեան Եւս. քր. իննթզեան Երզն. լս։


Թիւ, Թուոց

s. gr.

number;
enumeration;
list, order, rank;
quantity;
era, epoch;
number of chapters (in a book);
—ք, arithmetic;
վերացեալ —, abstract number;
—ք or Գիրք Թուոց, Book of Numbers;
ոչ էր or ոչ գոյ նոցա —, բազում էին քան զ—, their multitude was innumerable;
թուով ամք, մարդիկ, few years;
few men, persons;
թուով են առաքինիք, virtuous people are rare;
ի թուոյ փախչել, to be innumerable, numberless;
անցուցանել ընդ —, ի — արկանել or — համարոյ առնել, to number, to count, to calculate;
to range, to set in order;
ի — արկանել զզօրս, — համարոյ առնել զօրաց, to review the troops;
ի — or ընդ — մտանել, ի — անկանել, to be of, or among the number;
կարգել ի — այլոց, to reckon or rank among;
կարգել զոք ի — սրբոց, to canonize, to number among the saints;
ի — ասել, to recite;
ի — գիտեմ, ուսեալ եմ, I know by heart, memory or rote;
— համարուց, — համարոյ ամենայնի, the detail;
the sum total;
cf. Ոսկեթիւ. number.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ո հլ. «համրանք», ՍԳր. «թուանշան» Փիլ. Սահմ. «թուաբանութիւն» Փիլ. ել. «տա-բեթիւ, թուական» Շնորհ. «գրքի գլուխ» Խոր. որից ի թիւ ասել «առանց եղանակի կարղալ (սաղմոս ևն)» Յհ. իմ. ի թիւ ուսանիլ, գիտել «բերան իմանալ» Վրք. հց. ընդ թիւ մտա-նել «համարուիլ» ՍԳր. թուել «համրել, հա-շուել» ՍԳր. Վեցօր. թուիլ «համարուիլ, կար-ծեւիլ» (հմմտ. համար, համարել և համրել). մհյ. թվենալ «հաւանիլ» Անսիզք 79. թուե-գուցանել Ոսկ. ես. թուիք «կարծիք» Յհ. կթ թուական Սահմ. տոհմաթիւ Ա. տիմ. ա. 4. Տիտ. գ. 9. բազմաթիւ Եդիշ. Մանդ. կապ-հաթիւ Եղիշ. մարդաթիւ ել. ժբ. 4. մեծաթի Բ. մակ. բ. 25. եղբայրաթիւ «եղբայր համա-րուած» Եփր. ել. քոյրաթիւ Եփր. ծն. երկ-թուեան Ագաթ. § 656. թուով «քիչ, սակաւ» (և ո՛չ թէ «շատ»). Փարպ. էջ 12, 63, 133, 144, 152, 157, 168 (ըստ դիտողութեան Թ. Աւդալ-բեգեանի, Տեղեկ. ինստիտ. 1, 59). նոր բա-ռեր են թուաբան, թուաբանութիւն, թուաբա-նական, թուահամար, թուանշան, թուարկել, թուարկութիւն ևն։ Այստեղ է պատևանում վերջապէս թուելեաց երգ Խոր. որ ծագում է թուել «ասել, պատմել» բայից (ըստ Մ. Ա-բեղեան, Հայ ժողովրդական առասպելները 1901, էջ 67-68= Արրտ. 1899, 141). հմմտ. յն. λεγω «ասել, պատմել, կարդալ, թուել, համարել», լտ. computare «թուել, հաշուել, ծանր արտասանել», ֆրանս. compter «թուեւ-հաշուել, համրել» և čonter «պատմել», comp-te «հաշիւ» և conte «վէպ», գեռմ. Zahl «թիւ», zählen «թուել, համրել» և erzáhlen «պատմել», անգլ. to tell «թուել, համարել, ասել, պատմել»։ Այս նշանակութեան հա-մար հմմտ. յատկապէս հետևեալ վկայու-թիւնները (ըստ Անդրիկեան, Բազմ. 1906, 107). «Քրիստոս արտաքս ընկեցեալ (հա-րուստների տներից) և պառաւն մտեալ՝ թուէ առասպելս» (հեքիաթ է պատմում). Ոսև մեկն. կողոս. ճառ 8, հտ. Ա. էջ 619. «Ջի եթէ միոյն (աւետարանչի) զամենայն էր ա-սացեալ, ապա աւելորդ էր և այլոցն ևս թիւ» («պատմութիւնը, պատմելը»). Ոսկ. մտթ. Ա. «Զի թէ միայն զամենայն ինչ ասացեալ էր՝