Definitions containing the research արեկ : 546 results

Ասպականի, անեաց

s.

huntsman, hunter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-նւոյ, -նեաց) «որսորդ» Փիլ. լին. 371. (շփռթ է Պիտ. թ. 5 հատուածում, ուր կարող է թէ՛ «որսորդ» և թէ մանաւանդ «որսի շուն» նշանակել). որից ասպականա-սպաս, որ մէկ անգամ գործածուած է Նար. լե. էջ 97.-«Ընդ քանանուհւոյն ձայնի ի խորոց սրտիս պաղատիմ, սովեցելոյս ասպականաս-պաս կաղկանձողական ամենաթշուառ վը-տանգաւորիս, ապրուստ կերակրոյ փշրանաց հացի ի բազմազեշտ քո սեղանոյ մասնաւո-րեսցես»։ Այստեղ ամբողջը ակնարկութիւն է Մտթ. ժե 27 Քանանացի կնոջ և յատկապէս «Քանզի և շունք կերակրին ի փշրանաց ան-ևելոց ի սեղանոյ տեառն իւրեանց» հատուա-ծի։ Լծ. Նար. լե. մեկնում է «շան ուտելիք. լափ» (անշուշտ սպաս «թանապուր» բառից կարծելով), ՀՀԲ «շան կերակրոյ սպասող կամ յուսացող», ՓԲ «որսական շան նման կերակրոյ սպասող», Աւետիքեան, Մեկն. Նարեկի, Վենետ. 1859, էջ 194 «սպասաւոր կամ ծառայող որսորդի, որ է շուն» (ասպա-կանի+սպաս բառերից) և էջ 553 «շան պէս սաասող կամ ձիանց պահապան»։ Իսկ ես կարծում եմ, որ ասպականասպաս նշանաևում է «կերակրի մնացորդներին սպասող» և կազմւած է ո՛չ թէ ասպականի «որսորդ կամ շուն», այլ ասպակ «կերակրի մնացորդ» բա-ռից. ըստ այսմ ասպականասպաս ճիշտ այն է՝ ինչ որ Ոսկ. պօղ. ա. 459 «շունք սեղանոյն ասպակի սպասիզեն»։ ՆՀԲ ուզում է հանել ասպ «ձի» բառից


Առաջ, ոյ

adj.

front, head;
arm, division, branch;
—ք գետոյ, arm of a river;
յ—ոյ or յ—ոյ կողմանէ, before, in front, at the head of;
զ—ս ունել, առնուլ, to obviate, to be beforehand, to prevent, cf. Սկսանել;
— նաւու, head, prow, how of a ship;
— զօրաց, division of forces;
ընդ առաջ գնալ ելանել, to go to meet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ցոյները և ռումինացիք ունին ար-ցիվո՛ւրիօն (άρτζιβούριον), արցի՛վուրցի (άρτζίβουρτζι), արթէզֆօռթէզ ևն ձևով բա-ռեր, որոնք փոխառեալ և յարմարեալ են մեր Առաջաւորաց Պահոց անունից, որի վրայ այ-լակերպ առասպելներ են պատմում։ Առաս-պելի հնագոյն վիճակը գտնում ենք Ճառ ընդ-դէմ Հայոց խորագրով յունարէն ընդարձակ մի գրուածքի մէջ, որ վերագրւում է ԺԱ-ԺԲ դարից Սահակ անուն մի հայ կաթուղիկոսի, բայց հաւանօրէն Եւտեմիոսի (ԺԲ դարից) կամ Կալլիստոսի (ԺԴ դարից) խարդախու-թիւնն է (տպ. Migne, Patr. gr. հտ. 132)։ Այս Ճառի մէջ մի առանձին գլուխ կայ՝ որի վերնագիրն է Γερί τῆς σατανιϰῆς νηστείας τοῦ αρτζιβουρίον (Յաղագս դիւական պահոց արցիվուրի, Ա. գլ. ժդ)։ Ահա թէ ի՛նչ է պատմւում յիշեալ գլխում. «Սարգիս անու-նով մէկը, Հայոց մոլորութեան վարդապետ, մի շուն ունէր արցիվուր անունով։ Սակայն այս բառը նշանակում է «առջևից գնացող» (առաջաւոր)։ Սարգիսը սատանայի ազդեցու-թեամբ այս շունը գործ էր ածում իբրև իր ռաւստեան աւետաբեր և յայտարար, ամէն անգամ՝ երբ մի գիւղ, մի քաղաք կամ մի ուրիշ տեղ երթար, ուր իր մոլորութեան ժան-տախտից բռնուած աշակերտներ էին բնա-կում։ Երբ սրանք տեսնում էին շանը, յա-ջորդ օրը թափորով մի քանի մղոն տեղ ընդ առաջ էին գնում իրենց վարդապետին։ Մի անգամ՝ երբ շանը սովորական պաշտօնով մի տեղ ուղարկեց, գայլերը ճանապարհին պատառեցին նրան։ Սարգիսը երկրորդ օրը գնալով նոյն տեղը և տեսնելով որ ոչ ոք իրեն ընդ առաջ չի եկել, ինչպէս սովորութիւն էր, սաստիկ բարկացաւ։ Երբ քաղաք մտնելով ի-հասած, մարդիկ ուղարկեց փնտռելու համար և գտնուած ոսկորներից գուշակելով թէ գայ-լերն են կերել, հրամայեց ամենայն Հայոց՝ որ ամէն տարի, սահմանեալ օրեր, նրա մահուան համար ծոմ պահեն ու մեծ սուգ բռնեն. և այս պասը կոչեց արցիվուրց պաս»։-Նոյն առաս-պելը գտնում ենք նաև Աֆթիմիոս Սեկտատի-նոսի Զէն կատարեալ գրքում. Նիկեֆորոս Կալսթասի Պատմութեան և Աթէնքի Միլե-տիոս արքեպիսկոպոսի Եկեղեցական պատ-մութեան մէջ, որ Ջենատիոս Սքոլարիոս սար-կաւագի ձեռքով համառօտուելով տպուած է նախ Զմիւռնիա (1861) և յետոյ արաբերէն թարգմանութեամբ՝ Երուսաղէմ (1867), այն ժամանակի յունաց Երուսաղէմի պատրիարք Կիւրեղի հրամանով։ Սրա իններորդ գլխի թարգմանութիւնն ունի Երուսաղէմի Սիօն ամ-սագիրը (Չ տարի, 1871, մայիս, թիւ 5, էջ 100), ուր մեր բառը դարձել է յն. արթէզֆոո-թէզ կամ արթէզֆոռ։ Առասպելի մի ուրիշ ձևն ունին ռումինա-ցիք, որոնց մէջ բառը դարձել է արցիվուրցի։ Ռումին առասպելի մէջ արցիվուրցի է կոչւում մի հայ աւագերէցի շունը։ Աւագերէցը անտա-ռով անցնելիս մոլորուել և այդ շան միջոցով կարողացել է գտնել ճանապարհը։ Հայերը աւդ շունը սրբերի կարգն են դասել և ի պա-տիւ նրա՝ Ս. Սարգսի բարեկենդանին պաս են պահում և Զատկի թաթախման երեկոյին էլ նրան նուիրուած մի տօն են կատարում (տե՛ս Պ. քհ. Մամիկոնեան, Ռումանահայոց ներկան և ապագան, Կալաց 1895, էջ 44-45)։


Աղի, աղւոյ

adj.

salt, saline, brackish;
cf. Աղիք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ.-ւոյ,-եաց) «փորոտիք». քիչ անգամ է գործածւում եզակի. ինչ. «Քուն ա-ռողջութեան ի վերայ չափաւոր աղւոյ». Սի-րաք. լդ. 24. սովորաբար յոգնակի գործա-ծութեամբ՝ աղիք ՍԳր. Ագաթ. (այսպէս են նաև հյ. ընդերք, յն. σπλάγγνα, έντερα, լտ. exta, viscera, սանս. jathárāni ևն. հմմտ. Meillet MSL 17, 18)։ Ածանցման մէջ մտնում է 4 ձևով.-1. աղե-ինչ. աղե-կէզմ, Լմբ. պտրգ. աղեխարշ Բրս. մրկ. Լմբ. պտրգ. աղեկոտոր Յհ. կթ. աղեցաւ «սիրտը ցաւած, վշտահար» (նորագիւտ բառ) Ուսպ. էջ 328 (Հանապազ աղեցաւ և լերդախոց լինելով), 2. աղէ-. այսպէս են գրւում նաև նախորդները յետնաբար. 3. ա-ղի-. միայն աղիկամի Եւս. քր. բայց սովո-րական է բառավերջում. ինչ. նեղաղի «նրբաղիք» Նիւս. կազմ. ըստ Լեհ. փքաղիք Փիլ. լին. նախաղի Սոկր. (ուրիշ է աղիո-ղորմ՝ աղ բառից). 4. աղ-. աղախարշանք «սրտի կսկիծ, խշխշուք» Ոսկ. Եբր. ա. ա-ղախարշումն Ճառընտ. գարաղութիւն Պղատ. տիմ. աղապատանք «գութ, սէր» Փիլ. ի-մաստ։ Աղիք նշանակում է նաև «նուագա-րանի լար» Սեբեր. «Օրհնեցէք զՏէր սաղմո-սարանաւ և ջնարաւ և աղեաւ»։ Աւս նշանա-կութիւնը յառաջ է եկած նիւթի պատճա-ռաւ։ Որից տասնաղի «10 լարանի քնար» Սղ. եօթնաղի Փիլ. քաղցրաղի Ոսկ. յհ. ա. 1. բազմաղի «բազմալար» Եփր. համաբ. աղէ-գէտ «նուագել իմացող» Ագաթ. աղեպատ «քնարի բարակ ծայրը՝ որի վրայ հանգչում են թելերը» ԱԲ. աղեյարմար «յարմարաւոր լարերով, լարերը յարմարած» Նար. աղե-մատունք «քնարի լարերի վրայ շարժող մատներ» ԱԲ. աղեբախք «քնարահարու-թիւն» Յհ. կթ։ Նոյնպէս «աղեղի լար կամ աղեղ», որից աղեներգործութիւն «նետա-ձգութիւն» Պիտ.։ Աղիքր համարուած է նաև գութի կայան. «Արդարն ողորմի անասնոյ իւրում. աղիք ամբարշտաց անողորմ են» ՍԳր. որից «գութ, ողորմութիւն, սիրելի գա-ւակ» ՍԳր. այսպէս և յն. σπλάγχνα, լտ. viscera «աղիք, գութ, սիրելի զաւակ», σπλαγχνιζω «գթալ, կարեկցիլ»։ (Այժմ այս իմաստները տրւում են թոքերին. ինչ. ռմկ. ջիգար)։-Աղիկամի, աղիկամութիւն «ա-զատ, ինքնակամ» Եւս. քր. ա. բառերի մէջ աղիք առնուած է իբր «անձ»։-Նոր գրա-կանում կազմուած ձևեր են աղեթափութիւն, աղեխորով, աղեկապ, աղեկիզիկ, աղեկը-տուր։


Ամիկ, մկի

s.

he-kid.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տարեկան արու ուլ» ՍԳր. (5 անգամ), Եփր. օրին. էջ 287. ուրիշ տեղ չկայ։

= Կազմուած է ամ «տարի» բառից, իբրև տարևոր ուլ. կազմութեան կողմից բոլորո-վին նման է վրաց. ყარივი տարիգի «գառ-նուկ», որ շինուած է հյ. տարի բառից. հմմտ-նաև Ղրբ. տրէ՛կան<տարեկան «խոճկոր»։-Լճ,


Ալոջ, ի, աց

s. zool. she-kid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. ալոջ, Մկ. ալիւչ, Ոզմ. ա՛լուչ «երկու տարեկան էգ ուլ»։


Ախտ, ից

s.

illness, disease, indisposition;
affection, passion;
vice, bad habit;
menses;
seed of man;
— ցաւոց՝ դառնութեան, calamity, plague, disaster, any thing troublesome;
— արտասուաց, tears;
— քնոյ, sleep;
— մահու՝ մահացու, mortal malady;
զ—ս մահու ջերանիլ, to be seriously, mortally ill;
— մարդահաճութեան, adulation, flattery;
ապաս ունել ախտի, մեծարել զախտ, to give one's self up to vice, pleasure.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «հիւանդութիւն» ՍԳր. Ոսկ. մ. ա. 4. որից ախտաբեկ Ոսկ. Փիլ. ախտա-բեր Կոչ. ախտահալած Ագաթ. ախտաժէտ ՍԳր. ախտանալ ՍԳր. ժանտախտ Ոսկ. յհ բ. 11. չարախտավոր Ագաթ. ախտացոյց (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 102. ախտաքաղ «հիւանդութիւնները ջնջող» Սա-սըն. 65 (սխալ տպուած աղտաքաղ). նոր զրականի մէջ բազմաթիւ բժշկական բա-ռեր. ինչ. թոքախտ, այտուցախտ, գեղ-ձախտ, հնդախտ, շաքարախտ, ծովախտ, շնախտ, շնախտաբոյժ, ախտանիշ, ախ-տաբան, ախտաբանական, ախտաբանու-թիւն, ախտահանել, ախտահանիչ, ախտահա-նութիւն ևն։ Հետևելով յն. παϑος բառին. ախտ նշանակում է նաև «կիրք, ներքին բեր-մունք, մոլութիւն» Սեբեր. Ժղ. զ. 2. Խոր. Փիլ. Նիւս. (այս իմաստով գործածական է յատկապէս նոր գրականում՝ իբրև առանձևն բառ). որից ախտակիր Սարկ. Շար. ախտա-կըրիլ Շար. Սարգ. Աթ. համբ. Նար. ախտա-կըցիլ «կարեկցիլ, գթալ» Խոր. Լմբ. ախտա-կըցութիւն «գութ, կարեկցութիւն» Աթ. Ածաբ. Շնորհ.-ԱԲ ունի ապախտ տեղիք «սրբազան վայրեր» բառը, որ ապախտ «ապերախտ» բառի հետ գործ չունի և կազմուած է ախտ բառից՝ ապ բացասականով։


Բաշ, ի, ից

s.

horse hair, mane.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Բարդուած է բաշ+հատ(անել) բառե-րից։ Հայոց սովորութիւնն է քուռակի բաշե-րը խուզել մինչև 3 տարեկանը, որից յետոյ, դառնում է ձի և այլ ևս բաշերը թողնում են։ Այս սովորութիւնը ստուգեցի Երևանի կա-ռապաններից ու ձիապաններից։ Այսպէս է եղել նաև գիւղերում։


Զանգակ, աց

s.

bell;
clock bell;
handbell, small bell hung on the neck of cattle;
— ելեքտրական, electric chimes;
— բուսոց, bell-glass;
— կանթեղի, lamp-glass, glass-globe, glass-shade;
գանգիւն —ի, stroke of a bell;
ձուլիչ —աց, bell-founder;
չուան —ի, bell-rope, bell-pull;
— հարկանել, to ring the bell;
— վասն ննջեցելոց, to toll for the dead;
հնչէին —ք պատարագի, the bells were ringing for church.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «զանգակ կամ բոժոժ (մեծը և կամ փոքրը)» ՍԳր, որից՝ զանգականի «զան-գակներ» Մագ. մեծ են, էջ 20 զանգակագանչ Նարեկ., զանգակաձայն Եղիշ. չրչր. և խա-չել., զանգակատուն Յիշատ., զանգակեալ «բոժոժներով զարդարուած» Արծր. գրւում է նաև կ տառով՝ զանկակ, զանկակաձայն ևն։ Բուն արմատն է զանգ, որ ունի Վահր. գրուած զանկ ձևով. սրանից զանգիկ կամ զանկիկ «մակալեզու, պզտիկ լեզու, լեզուակ, voile de palais» Ոսկիփ.։ Արդի գրականում արե-վելեան բարբառը գործածում է զանգ, իսկ արևմտեան բարբառը՝ զանգակ։-Նոր բառեր են՝ զանգահարութիւն, զանգակաձև, զանգա-կածաղիկ (ըստ Տիրացուեան, Contributo, § 508 campanula crispa Lam. ծաղիկո)։


Երկու, կուց, կոքումբք, երկուք

adj. adv.

two;
pair;
second;
besides, moreover.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից է փոխառեալ վրաց. რշემალი երկեմալի «մի տարեկանից մեծ արու ոչխար» (Բառարան Սաբա Սուլխան Օր-ռելիանիի, ժԸ դար), «խոյ» (Աղուէսագիրք, հրտր. Պենոելաշվիլի, ԺԸ դար), որ ըստ Շա-նիձեի երկու+ամ բառերից է՝ վրաց. -լի մասնիկով (հաղորդագրութիւն Իլիա Աբուլա-ձէի՝ Թիֆլիսից)։


Երջանիկ, նկաց

adj.

happy, blessed, prosperous, fortunate, lucky;
— լինել, to be happy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա հլ. «բախտաւորուած» Վեցօր. ե. (թէև ՆՀԲ բառիս համար ոսկե-դարեան վկայութիւն չի տալիս, բայց ունինք մի գեղեցիկ վկայութիւն. «Փափկակեաց, բարեկեցիկ, դիւրասնունդ, երանիկ, երջա-նիկ, չարայօժար և մեղսասէր» Վեցօր. ե, տե՛ս ՆՀԲ երանիկ բառի տակ). սրանից՝ եր-ջանկանալ Երեմ. ժբ. 1, բարերջանիկ Սահմ. Խոր. Վրդ., նախերջանիկ Պիտ., գերերջանիկ Լաստ., բազմերջանիկ Յհ. իմ. երև., երջանა կաւէտ Պիտ. Զքր. կթ., երջանկայիշատակ, ապերջանիկ (նոր բառեր) ևն։


Եզն, զին, զանց

s. ast. bot.

ox;
Taurus;
եզին ագի, mullein;
եզին աչք, camomile;
cf. Եզնակն.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ն հլ. (-զին, -զանց) «եզ» ՍԳր, «ցուլ կենդանակերպը» Եզն., որից՝ եզնանոց «գոմ» Ոսկ. մ. բ. 27, եզնալուծ Սիր. իզ. 10, եզնակ «փոքր եզ» Եպիփ. ծն., «ոսկի բզեզ» Գաղիան. Մխ. առակ., եզնախոլ Պտմ. ա-ղէքս. եզնող «հօտաղ, մշակ, երկրագործ, հերկող» Վեցօր. էջ 129 (ըստ սրբագրութեան Հ. Ա. Վարդանեանի, ՀԱ, 1911, 302 չունի ՆՀԲ), որ յետնաբար եղել է եզող Նար. էջ 138 (Աւետիքեան, Մեկն. Նարեկի, Վենետ. 1859, էջ 281 հասկանում է «միաւորող, կապող լծոց, մաճկալ», իբր եզ «մէկ» բառից). նոյն արմատից է նաև Եզնիկ յատուկ անունը։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. eg'h-ձևից, որ ա-ճած է հայկական ն մասնիկով. միւս լեզու-ներից ունինք միայն սանս. ahf, զնդ. azi «երեք տարեկան կով», իռլ. ag «կով», ag allaid «եղջերու» (իբր «վայրի եզ»). (Pokor-ny, 1, 38, Pedersen, Kelt. Gram. 1, 97)։


Եղար, աց

s.

spouse, wife.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ (եղերական բառի տակ) լծ. հյ. եղեռն, եղերք, յն ἐλεγεία «եղերերգու-թիւն»։ Հիւնք. յն. ἔλεος «կարեկզու-թիւն»։ Meillet, Յուշարձան, 211 եղերգ համարում է կրկնական և յառաջացած *երերգ նախաւոր ձևից. Բայց այսպիսի բառ գոյութիւն չունի։ Մառ, ИAiI, 1915, 851 հյ. եղէգն և վրաց. լելի «ե-ղէգ» բառերի հետ, իսկ էջ 950 վրաց. ղրիալի «լաց»։ Միւսները տե՛ս Եղեռն։


Երինջ, րնջոց

s.

heifer, young cow;
fit, wife, spouse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Կր. Հմշ. Մկ. Մշ. Ննխ. Սլմ. էրինջ, Ջղ. յերինջ, Շմ. լէրինջ, Գոր. Մժ. հէրինջ, Ոզմ. յէրէնջ՝, Ղրբ. հէ՛րէնջ, Ագլ. m՛րինջ. այս բոլորը նշանակում են «եր-կամեայ էզ հորթ», բայց Երև. փոխաբե-րաբար նշանակում է նաև «երեք տարեկան որթի մատ, որ առանձին տնկում են»։ Հմմտ. որթ։


Երիտասարդ, աց

s.

young man, young gentleman;
թէ գոյր —ի գիտութիւն եւ ծերոյն զօրութիւն, if young folks had experience, and old ones strength.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Սրանից առնելով ՀՀԲ «յերիս տասն է արդ» և Ինճիճ. Հնախ. Գ. 24 «երից տա-սանց մարդ»։ Նոյնը նաև Մսեր Մսռ-րեանց, Ճռաքաղ, 1861, 331 ոտանաւո-րով՝ «Քեզ չէ արժան կոչումն առնոււ ե-րիտասարդ, Եթէ ամաց երից տասանց իցես ո՛չ՝ մարդ»։ Նոյնը դարձեալ ոտա-նաւորով՝ Թօփուզեան, Արծիւ Վասպ. էջ 44։ Ուղիղ մեկնութիւնը մտածեց ա-ռաջին անգամ Lag. Btrg. bktr. Lex. 5, որ բառի վերջին մասը դնում է պհլ. sard «տարի»։ Տէրվ. Altarm. 46. նա-խալ. 70, Մասիս, 1881 մայիս 8՝ վեռ. ջինիս պէս։ Հիւնք. աւսարդ բառից կամ յն. ἔρως=ερρωτ։ «սէր, տարփանք», ἔσατῶ «մուսայ տռփական նուագաց» և կամ ἐαρ «գարուն»։ Վերի ձևով ուղիղ մեկնեց Հիւբշ. Pers. Stud. էջ 244։ Scheftelowitz, BВ, 29, 67 երի-տասն+ սարդ «30 տարեկան»։


Կորկոտ, ի ou ոյ

s.

decorticated wheat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«թեփը հանած և կոտրտած ցորեն gruau», Գաղիան. (իբրև հոմանիշ է դնում յն. χόνόρος բառին, որ իրօք ի մէջ այլոց նշանակում է «կորկոտ, gruau», ըստ Bail-ly, Dict. gr.-lr. 215ա). Հալել. էջ 9 «կորկոտի չափ մանր ջարդած» Վստկ. 56, 113. որից գարեկորկօտ Վստկ. էջ 8. Մխ. բժշ. 50. կորկոտապուր «կորկոտով պատ-րաստուած մի տեսակ ապուր» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 130 (գտնւում է նաև արդի բարբառներում)։


Ոստիկան, աց

s.

governor, prefect;
inspector, surveyor, commissary;
minister.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «վերակացու, հրա-մանատար, իշխան, կուսակալ» ՍԳր. Ոսկ. մ. ա. 17. Եւս. քր. «արաբների կողմից դրուած կուսակալ Հայաստանի վրայ» Սեբ. Յհ. կաթ. (նոր գրականում «կարգապահութեան հսկող հասարակ քաղաքապահ»). որից կապանք ոստիկանք «պահապաններով բանտ» Ա մակ. ժգ. 3 (որ Վարդանեան ՀԱ 1922, 583 սրբագրում է պարեկապանս ոստիկանս), ոս-տիկանութիւն ՍԳր. Եւս. քր. ոստիկանաբար ԱԲ. նոր բառեր են ոստիկանապետ, ոստիկա-նական, ոստիկանատուն։


Շիշակ, աց

s.

lamb of a year old, yearling sheep.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] šišak կամ [arabic word] sīšāk «մեամեալ գառ», որից փոխառեալ են նաև արևել. թրք. [arabic word] šišak «երկամեայ ոչխար՝ այծ» (Shaw), [arabic word] sišek կամ [arabic word] ššek «մեծ ոչխար» P. de Cour-teille, Vámbery), թրք. [arabic word] šisek «մի-ամեայ գառ» (Будaговъ 1, 667), քրդ. sisak, լազ. šīšeγi «երկու տարեկան գառ», վրաց. მიმაგი շիշագի «միամեայ գառ՝ լաւ սնուած».


Կիր, կրոյ, ով

s. chem.

lime;
calx.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «մի ներգործութեան ենթար-կուիլը» Պղատ. օրին. և տիմ. «գործածու-թիւն» Փիլ. այլաբ. «մարմնի կարիք, բնա-կան զգածմունք, որակութիւն, բնաւորու-թիւն» (անեզաբար գործածուած) Պիտ. Յճխ. Յհ. իմ. եկեղ. «զատիկ, պասեք» Իրեն. ցոյցք, էջ 20 (յն. πϰσγα բառը πά́σχειν «չարչարել, կրել» բայից հանելով, ըստ Վարդանեանի բացատրութեան՝ ՀԱ 1910, 303), որից ի կիր ածել, ի կիր աո-նուլ, ի կիր արկանել «գործածել, գործա-դրութեան դնել» Ագաթ. Եւս. քր. կրել «բառ-նալով տանիլ» ՍԳր. Ագաթ. «չարչարանքի ենթարկուիլ, տանջուիլ, տոկալ» ՍԳր. «ու-նենալւ, վրան կրել» ՍԳր. Եւս. քր. բարեկիր Բ. մակ. գ. 31. Բուզ. բարեկրիլ Պիտ. զի-նակիր ՍԳր. Եւս. քր. դժուարակիր Մտթ. իգ 4. դիակիր Փիլ. Յհ. կթ. դիւրակրելի Պիտ. իմաստակիր Ագաթ. խաչակիր Ագաթ. Կո-րիւն. խորհրդակիր Եւագր. ծանրակիր Ագաթ. ծիրանակիր Մծբ. կիրառութիւն «գործածու-թիւն» Թէոդ. մայրագ. կիրընդունակ Խոսրո-վիկ. կրաւորական Նար. Երզն. քեր. հրեշ-տակակիր Ագաթ. բեռնակիր Գ. թագ. բ. 35, 4ա 28. րեռնակրութիւն Ոսկ. ես. յհ. ա 4 ևն։ Այստեղ է պատկանում նաև կրօն, որի վրայ տե՛ս առանձին։ Նոր բառեր են կիրառել, կիրարկել, անհամակիր, անհամա-կրելի, կրքոտ ևն։-Բոլորի հիմնական ի. մաստն է «բառնալով տանիլ»։


Կիր, կրի

s. med.

wooden bowl, vat, trongh;
albura, morphew (a malignant itch). the suffering, passion, any exterior influence;
—, ի — արկումն, use, usage, common practice;
ի — ածել՝ առնուլ՝ արկանել, to put to use, to make use of, to employ, to use;
to practise, to put into practice;
to exercise;
չարաչաբ ի — արկանել, to abuse, to misuse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «մի ներգործութեան ենթար-կուիլը» Պղատ. օրին. և տիմ. «գործածու-թիւն» Փիլ. այլաբ. «մարմնի կարիք, բնա-կան զգածմունք, որակութիւն, բնաւորու-թիւն» (անեզաբար գործածուած) Պիտ. Յճխ. Յհ. իմ. եկեղ. «զատիկ, պասեք» Իրեն. ցոյցք, էջ 20 (յն. πϰσγα բառը πά́σχειν «չարչարել, կրել» բայից հանելով, ըստ Վարդանեանի բացատրութեան՝ ՀԱ 1910, 303), որից ի կիր ածել, ի կիր աո-նուլ, ի կիր արկանել «գործածել, գործա-դրութեան դնել» Ագաթ. Եւս. քր. կրել «բառ-նալով տանիլ» ՍԳր. Ագաթ. «չարչարանքի ենթարկուիլ, տանջուիլ, տոկալ» ՍԳր. «ու-նենալւ, վրան կրել» ՍԳր. Եւս. քր. բարեկիր Բ. մակ. գ. 31. Բուզ. բարեկրիլ Պիտ. զի-նակիր ՍԳր. Եւս. քր. դժուարակիր Մտթ. իգ 4. դիակիր Փիլ. Յհ. կթ. դիւրակրելի Պիտ. իմաստակիր Ագաթ. խաչակիր Ագաթ. Կո-րիւն. խորհրդակիր Եւագր. ծանրակիր Ագաթ. ծիրանակիր Մծբ. կիրառութիւն «գործածու-թիւն» Թէոդ. մայրագ. կիրընդունակ Խոսրո-վիկ. կրաւորական Նար. Երզն. քեր. հրեշ-տակակիր Ագաթ. բեռնակիր Գ. թագ. բ. 35, 4ա 28. րեռնակրութիւն Ոսկ. ես. յհ. ա 4 ևն։ Այստեղ է պատկանում նաև կրօն, որի վրայ տե՛ս առանձին։ Նոր բառեր են կիրառել, կիրարկել, անհամակիր, անհամա-կրելի, կրքոտ ևն։-Բոլորի հիմնական ի. մաստն է «բառնալով տանիլ»։


Կիրթ

adj.

well-bred, well-educated, versed, expert, experienced, practised;
— ախորժակ, exquisite taste;
ընդ — անցանել, to exercise, to practise, to experience;
ընդ — անցուցանել, to instruct, to teach, to educate, to bring or train up;
ի — անկանել զհետ իրիք, to devote, to dedicate oneself to;
ի — ձգեալ հասանել ումեք, to gain or close up with one running;
cf. Կիրթք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մարորւած, վարժուած, սովո-րած» Ովս. ժ. 11. Եբր. ե. 14. «մարզանք. հրահանգ, կրթութիւն» Ագաթ. Վեցօր. որից կրթել «մարզել, հրահանգել, վարժեցնել» Ա. տիմ. դ. 7. Եբր. ժբ. I1. Ագաթ. «լօժա-րիլ, փափագիլ, մի բանի ձգտիլ, հետամուտ լինել» Փարպ. Եղիշ. զհետ կրթիլ «յետևից ընկնել, հալածել» Խոր. Յհ. կթ. կիրթ ի մտի ունել «լաւ միտքը պահել» Ոսկ. եբր. 529. ի կիրթ ձգիլ «մէկի յետևից շտապ եր-թալ՝ հասնելու համար» Բուզ. Դ. 23 (այս երկու կարևոր ոճերը չեն նշանակած բա-ռարանները). յապուշ կրթել «ապուշ դարձ-նել, զարմացնել» Սեբեր. յապուշ կրթիլ «ապշիլ, զարմացած մնալ» Ոսկ. կիրթերա-սան «ընտել ձի» Առ որս. կրթութիւն Ա։ տիմ. դ. 8. Իմ. ը. 18. Եւս. պտմ. կրթա-գոյն Կոչ. բարեկիրթ Պարապմ. դժուարա-կիրթ «կնճռոտ, դժուարիմանալի» Լծ. պրպմ. 595. դեռակիրթ Համամ. առկ. ընդելակըր-րիլ Պիտ. անկիրթ Եղիշ. Յհ. կթ. նախակըր-թութիւն Եւագր. յարակիրթ Կղնկտ. ևն։ Այս բոլորից դուրս կրթել նաև ոստաւնան-կութեան վերաբերեալ բառ է, ինչպէս գըտ-նում եմ Տաթև. ամ. 398 և հարց. 712 «Բե-հեզն... կրթելով առնու զսպիտակ գոյնն». (հմմտ Գւռ. բառ. քռթել, քռթիչ)։


Կնիք, նքոց

s. mus.

seal;
signet;
stamp, impression ot a seal;
signature;
mark, figure, sign, character;
proof, witness;
confirmation, sentence;
sign of the cross;
baptism;
— Հօր, the only Begotten Son;
— — անմահութեան, the seal or stamp of immortality;
անփակ —, flying seal;
— կուսութեան, maidenhead, hymen;
— դրամոյ, die, stamp;
— բանից, conclusion, end;
— հարկանել, to affix one's seal to, to seal;
լուծանել՝ քակել զ—, to unseal, to break the seal;
— տալ, to baptize;
to seal up, to terminate, to finish;
— առնուլ to receive baptism, to be baptized;
առնուլ զոք ի կնքոյ, to stand godfather or godmother to;
— բանիս, after all, in fine, in short, in a word;
— դնել բանից, to wind up a speech, to conclude a discourse. tone, sound.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայ բոշ. կավրավ «կնքահայր, սանահայր» (գւռ. քաւոր ձևից), գնչ. kirvo, kirivó, kivro «կնքահայր», որից գնչուերէնի օրէնքով իգական՝ kirvi «կնքամայր». բո-լորն էլ մեր քաւոր բառից են. (A. Paspatu սոանց համար գրում է. «Որչափ ինձ ծա-նօթ է՝ չկայ նման մի բառ՝ որ կարենայ սրան ծագում տուած լինել»։ Ի ղուր ուրեմն համեմատում է սանս. kurvat «արարեալ» ռառի հետ, որ այստեղ գործ չունի)։-Քաւոր ձևից են փոխառեալ նաև քրդ. քիրվա, քիվ-րա, քրիվա «թլփատութեան ծէսի ժամանակ կնքահայր եղող անձը». այս բառով են կո-չում հայերը քրդերին՝ բարեկամական լեզ-ւով. այս տիտղոսը ծագում է նրանից, որ շատ քրդեր «Հայոց կնքահայր կը լինին խաչ բռնելով կամ այլոց բռնել տալով. այ-ռուհետև այր քուրդն փեսայի տան քրիվան է և անոր պաշտպանն նեղ վայրկեաններու մէջ»։ (Այս քրդ. բառը չէ նշանակած Justi. ունին միայն Ճանիկեան, Հնութ. Ակնայ, էջ 71 և Միրախորեան, Նկարագրական ու-ղևորութիւն 1885 Պօլիս, հտ. Գ. էջ 219)։ Իբր թրք. բառ յիշում է նաև Будaговъ 2, 125 օ︎ kirve ձևով և ասում է թէ գոր-ծածաևան է Անդրկովկասում ու մի քանի գաւառներում, ինչ. Ղարաբաղ, Շամախի. նուխի. իսկ Ատրպատականում չի գործած-ւում. նշանակում է «կնքահայր», ինչաես երևում է թուրք մոլլաների գրած չափաբե-ոական մատեաններից և է այն անձը՝ որ թլփատութեան ժամանակ գրկում է մանու-կին. այդ առթիւ մանկիկին նուիրում է ամ-Արմատական բառարան-39 բողջ մի հագուստ և իրաւունք ունի մինչև մանկիկի ծնողների հարեմը մտնեւու։-Թուրքերէնի վրայով անցնելով հյ. կնիք բառը տուել է նաև հունգ. könyv «գիրք», մորդվին. kon՛ov «թուղթ», հսլ. kun՛iga, ռուս. книга. ուկր. knyha, բուլգար. kniga, սերբ. knjgga, չեխ. kniha, լեհ. kslega «գիրք, թուղթ, սաղմոս, խաղաթուղթ-ևն», այս կարծիքը առաջարկել է նախ Mikkola. l*inn-ugr. Forschung. 2, 77 և 1, 113՝ մեկնելով ասուրական kunukku ձևից, որ հաստառում են թուրքերէնի միջոցով՝ Pe-dersen KZ 39, 464 և 40, 189, Munkäcsi. Keleti szemle 2, 312, որ և ընդունում է Berneker 664՝ իբրև ամենից աւելի հաւա-նականը՝ սլ. kun՛iga «գիրք» բառի համար տռուած բացատրութեանց մէջ։


Կշիռ, կշռոց

s. adj. adv. ast.

balance;
steel-yard, weighing machine;
weight, heaviness, ponder-ousness;
equilibrium, poise;
equivalent, equal value, counterpoise;
proportion;
parallel, comparison, likening;
trial examination, ponderation, judgment;
equal, just, tantamount, equivalent, proportional;
equally, justly, exactly, proportionately;
perpendicularly, directly over, vertically;
ծանրոցք կշռոյ, counterpoise, the weights of a steel-yard or beam;
— դահեկանաց, money-scales;
— անօթոց, tare, tare & tret;
— հաւասարութեան, equilibrium, counterpoise;
— տեսակարար, յարաբերական, բացարձակ, specific, relative, absolute weight;
— քաղաքական, balance of power;
— տաղաչափական, the scan or measure of verses, prosody;
— գտակաւ, exactly, precisely;
— վերուստ ի վայր, in equilibrium;
perpendicularly, vertically;
կշռով, by weight;
զնոյն կշռով, as much, equally, of like measure or weight;
պաշտօնեայ կարգեալ յուղղութիւն կշռոց, officer appointed to mark weights & measures;
սահմանել զ—ս, to stamp with the public mark;
— արդար, correct balance, scales;
just weight;
— նենգութեան, false weight;
— ստութեան առնել, to falsify weights or scales;
զմէտ կշռոյն անայլայլակ ունել, to hold the balance evenly;
to counter-balance, to counter-poise, to counter-vail, to equipoise, to equilibrate;
դնել ինչ ի — ոսկւոյ, to pay exceedingly dear for, or at an extravagant rate;
դնել զգլուխ իւր ի կշիռս, to risk oneself, to incur danger, to run into jeopardy, to expose oneself to death, to carry one's life in ones hand, to encounter danger or death;
ի — մտանել, to be weighed, carefully pondered or considered;
ի — դնել զոք ընդ ումեք, ի — ընդ միմեանս արկանել, to compare with;
ի — բերեալ համեմատել, ի — համեմատութեան բերել ընդ ումե, to be compared with, to compare oneself with;
զ—ն ընդունել, առնուլ անդրէն զ—ն, to receive the equivalent, or in exchange;
կորուսանել զ— կայից, to lose the balance or equilibrium;
— հաշուի, balance, balance-sheet;
առնել զ— հաշիւ, to strike the balance;
— առնել զհաշիւ, to balance or settle an account;
Libra, the Balance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «կշռելու գործիք» ՍԳր. «կշռի թաթ կամ նժար» Պղատ. տիմ. «քաշ, ծան-րութիւն» ՍԳր. «քննութիւն, համեմատու-թիւն, դատաստան» Սեբեր. Ոսկ. յհ. «ոտա-նաւորի չափ» Երզն. քեր. «կենդանակերպի անուն» Վեցօր. Շիր. «հաւասար, համեմատ, զուգակշիռ, ուղիղ» Ղկ. զ. 34. Վեցօր. Ոսկ. ա. տիմ. ժե. Եւս. քր. «հաւասարապէս» Եւս քր. Եզն. Վեցօր. «հաւասարութիւն, համե-մատութիւն» Ոսկ. փիլիպ. և յհ. ա. 9. Սե-բեր. որից կշռել ՍԳր. Կոչ. Եւս. պտմ. և քը Եզն. կշռիչ Ագաթ. կշռարար «իրաւարար» Սեբեր. կշռաւոր Եփր. ել. կշռորդ ՍԳր. Սե-բեր. կշռոց Մծբ. կշռուած Ագաթ. կշռութիւն ՍԳր. Ոսկ. յհ. ա. 1. հասարակակշիռ Վեցօր. հաւասարակշիռ Վեցօր. միակշիռ Ագաթ Վեցօր. պայծառակշիռ Ագաթ. զուգակշռել Փարպ. բարեկշիռ Պիսիդ. դրամակշիռ Ճառ-ընտ. Շիր. դատակշիռ Լմբ. առակ. դիւրա-կշիռ Լաստ. ծանրակշիռ, կշռադատութիւն (նոր բառեր) ևն ևն։ Գրուած է նաև կշեռ Սեբեր. Մանդ. Եփր. կարկտ. Զքր. կթ. մի-ջին հյ. կշիւռ Անսիզք 79, կշեռք REA 1, 243։ + եբր. [hebrew word] ︎ gšr արմատին+innս. բայց այսպիսի բառ չունի Gesenius17։


Կոզռն, ռան, ռին, ռամբ

s.

camlet, camelot, camels colt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իբրև Հայաստանի ո՛չ բնիկ մի անա-սունի անուն՝ անշուշտ փոխառեալ է. մեր հարևան լեզուներից ո՛չ մէկի մէջ չկայ նման մի բառ. ունինք սակայն արաբ. [arabic word] ja-zur «ուղտ կամ ուղտի ձագ», յոգն. [arabic word] ǰuzur «ուդտեր»։ Այս բառը բնիկ սեմական է, որին ապացոյց են նոյն արմատիո ռևած բազմաթիւ ածանցները արաբերէնի մէջ. ինչ. [arabic word] ǰazīr. «ուղտի միս ծախող». [arabic word] maǰzar «ուղտ մորթելու տեղ», օ [arabic word] ǰuzara «մորթուած ուղտի չորս ոտքը և վի-զը, ուղտ մորթող մսագործին տրուած վարձ-քը»։ Սրանից է փոխառեալ նաև պրս. [arabic word] faōr կամ [arabic word] ǰadr «չորս տարեկան ուղտ»։ Բայց որովհետև արաբերէնից չէինք կարող փոխառութիւններ ունենալ Ե դարումն և ձևով էլ նման չէ արաբականին, ուստի իբրև աղբիւր պէտք է դնել մեզ հարևան մի ուրիշ սեմական լեզու։ Հաւանաբար, ինչ-պէս ուղտ, նոյնպէս և կոզռն փոխառութիւն է ասուրերէնից։ Չայնական փոփոխութեանց համար հմմտ. կղզի=արաբ. օ [arabic word] lazi-ra։-Աճ.


Մաղթ, ից

cf. Մաղթանք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. մախտել, մախտանք։-Այստեղ պէտք չէ դնել Արբ. մախտուն «ազգական ու բարեկամ կանանց՝ մեռելի տունը երթալով լալ ու գովքեր արտասանելը» (հակառակ իմ Գավառական բառարանի, էջ 746բ), այլ իբր մահտուն, ինչպէս ունի Ակն. նոյն նշ.։


Մաղթ

s.

asa or assa-foetida (gum);
adhesive past.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. մախտել, մախտանք։-Այստեղ պէտք չէ դնել Արբ. մախտուն «ազգական ու բարեկամ կանանց՝ մեռելի տունը երթալով լալ ու գովքեր արտասանելը» (հակառակ իմ Գավառական բառարանի, էջ 746բ), այլ իբր մահտուն, ինչպէս ունի Ակն. նոյն նշ.։


Մոզի, զւոյ

s.

bullock, young bull, sturk, steer.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Հմշ. Տփ. մօզի, Ղրբ. մօ՛ռի մէօ՛զի, Ախց. Կր. մօզիկ, Ալշ. Մշ. մօզիգ, Սվեդ. միզզա։ (Ղզ. մոզի է կոչւում «ձիու և էշի երկու տարեկան արու քուռակը» Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 486. Ղրբ. «գոմէշի ձագը», Սվեդ. «արու հորթը» ևն)։ Նոր բա-ռեր են մոզամայր, մոզարած, մոզի-մցուր.


Կառան, աց

s.

cable.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] ︎qaran կամ [arabic word] qaran բառից, որ նշանակում է «մի տեսակ ծառի կեղևից շինուած չուան, որով լուծի եզների վզերը իրար են կապում, յետոյ էլ լուծը անց կացնելու համար. 2. երկու ուղտ մօտ մօտի իրար կապելու չուան». այս բառը բնիկ սեմական է և մեկնւում է արաբ. [arabic word] aarn «կզել, միանալ» արմատով. հմմտ [arabic word] qarin «ընկեր, մերձաւոր, տարեկից. 2. լուծի մի զոյգ եզներից իւրաքանչիւրը», [arabic word] aqran «կցայօն, ունքախառ, յօնքերը իրար միացած», [arabic word] miqran «եզան լուծ», [arabic word] iqrān «երկու բանտարկեալ մէկ չուանով կապած տանիլ» ևն (տե՛ս Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 688)։-Աճ.


Կասկարայ, ից

s.

gridiron;
trivet, tripod;
խորովել՝ եփել ի վերայ —ի, to broil, to grill, to cook upon the gridiron;
միս ի —է, broiled meat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Մշ. Վն. կասկարա, Տփ. ևասկարանք, Մշ. կասկարէգ, Խրբ. գmսգm-րmգ, Զթ. գէսգէրmք, Ակն. Եւդ. գասգըրագ, Ղրբ. քսկա՛րէնք.-նոր բառեր են կասկա-բայք Ակն. Զթ. «մի աստղի անուն», կաս-կարեկ Ատն. «միշտ սրտնեղութիւն պատճա-ռող մարդ», կասկարէնք Ղրբ. «մի տեսակ խաղ է»։


Կար, ոյ, ով

s.

cord, line, string, packthread, twine;
needlework;
sewing;
seam;
—ս հարկանել, to sew, to seam.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«պէտք, հարկաւորութիւն». արմատ առանձին անգործածական, որից ունինք կա-կարևոր «հարկաւոր, պէտքի, անհրաժեշտ» ՍԳր. (ի պէտս կարևորս. կարևոր համարել. կարևոր անդամք), որ և «սիրելի, մերձա-ւոր» Գծ. ժ. 24 (Զազգատոհմն իւր և գևա-սևոր (բարեկամսն). Եւս. քր. ա. (Ազգակա-նօք և կարևոր բարեկամօք). նոյնը դար-ձեալ նշանակում է «ամորձիք» Բար. 150, 151 (այլ խմբ. երկուորի), 161 (ձ. լս. կօկլվին) Արմատական ձևը պահում է անկար «անկա-րօտ» Կիր. 172։ Կարծում ենք որ նոյն ար-մատից է նաև կարօտ «պետք ունեցող, չքա-ւոր» ՍԳր. Ոսկ. Եզն. կարօտիլ ՍԳր. կարօ-տանալ ՍԳր. Եփր. նոր գրականում կարօ-տագին, կարօտակէզ, կարօտաւոր։

«ցաւ, վիշտ». արմատ առանձին ան-զործածական, որից ունինք կարիք «ցաւ, վիշտ» ՍԳր. Եզն. կարեկից «ցաւակից, մխի-թարիչ» Պիտ. Մանդ. կարեկցութիւն Պիտ. Խոր. անկարեկան Սեբեր. անկարեկից Պիտ. անկարեկիր Յհ. կթ. ևն։ Ոճով ասւում է կա-րի առնել «ցաւիլ, տրտմիլ» Բուզ. և խդ. Բ մկ. դ. 35. Ոսկ. եբր. 479. Պտմ. հր. եգիպ. 252-3 (տե՛ս Նորայր, Կոր. վրդ. 374)։


Կար, ի, իւ

s.

force, vigour;
power;
means, faculty, capacity, ability;
— է, it is possible;
ոչ է —, it is impossible;
ըստ կարի, as much as possible;
ըստ կարի փութով, with all possible speed;
ըստ կարի նուազ, as little as can be;
իւրաքանչիւր ըստ իւրում կարի, every one according to his ability;
որչափ իկարի քում իցէ, as much as you can or as lies in your power;
ըստ իւրում կարի— զօրութեան իմոյ, to the utmost of my power, the best I can, all I can;
ոչ գոյ ի ձեռս մեր —, it is not in our power, we cannot;
իվեր քան զկար իւրեանց, beyond their strength.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«պէտք, հարկաւորութիւն». արմատ առանձին անգործածական, որից ունինք կա-կարևոր «հարկաւոր, պէտքի, անհրաժեշտ» ՍԳր. (ի պէտս կարևորս. կարևոր համարել. կարևոր անդամք), որ և «սիրելի, մերձա-ւոր» Գծ. ժ. 24 (Զազգատոհմն իւր և գևա-սևոր (բարեկամսն). Եւս. քր. ա. (Ազգակա-նօք և կարևոր բարեկամօք). նոյնը դար-ձեալ նշանակում է «ամորձիք» Բար. 150, 151 (այլ խմբ. երկուորի), 161 (ձ. լս. կօկլվին) Արմատական ձևը պահում է անկար «անկա-րօտ» Կիր. 172։ Կարծում ենք որ նոյն ար-մատից է նաև կարօտ «պետք ունեցող, չքա-ւոր» ՍԳր. Ոսկ. Եզն. կարօտիլ ՍԳր. կարօ-տանալ ՍԳր. Եփր. նոր գրականում կարօ-տագին, կարօտակէզ, կարօտաւոր։

«ցաւ, վիշտ». արմատ առանձին ան-զործածական, որից ունինք կարիք «ցաւ, վիշտ» ՍԳր. Եզն. կարեկից «ցաւակից, մխի-թարիչ» Պիտ. Մանդ. կարեկցութիւն Պիտ. Խոր. անկարեկան Սեբեր. անկարեկից Պիտ. անկարեկիր Յհ. կթ. ևն։ Ոճով ասւում է կա-րի առնել «ցաւիլ, տրտմիլ» Բուզ. և խդ. Բ մկ. դ. 35. Ոսկ. եբր. 479. Պտմ. հր. եգիպ. 252-3 (տե՛ս Նորայր, Կոր. վրդ. 374)։


Պահակապան, աց

s.

guard, garrison;
guard-house.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պահակ, պահապան» բ. թգ. ը. 14. Եւս. պտմ. գ. 6. Ոսկ. ա. Թես. ա. հին ձևն է պարհակապան «բերդապահ» Նռ-րագիւտ Ա. մնաց. ժը. 13 կամ հ-ի անկու-մով էլ՝ պարեկապան «դէտ, պահնորդ» Ա. մկ. ժբ. 27։


Պարգեւ, աց

s.

gift, present;
donation, favour, grace, gratification, munificence, liberality;
premium, remuneration, recompense;
salary, pension;
ի —, ի —ի, ի —ի մասին, as a gift, as a present;
—աւ առնել զոք, to lavish gifts or benefits on, to gift;
cf. Լնում;
cf. Ճոխացուցանեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «մեծից տրուած նուէր, ինծայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. ես. Եզն. 38 (Որ պարգև ի տեսանէ կամ ձիր ի բարեկամէ առնուցու). «ռոճիկ, թոշակ, ուտելեղէն» Ծն-խէ. 22. Ա. մկ. գ. 28. «մրցանակ» Ա. եզր. գ. 5. որից պարգևել ՍԳր. Եզն. Եփր. աւետ պարգևաբաշխ Ագաթ. պարգևական Ագաթ. պարգևապետ Երեմ. ծա. 59. պարգևատու Գ. մկ. ե. 6. Եբր. ժա. 6. պարգևիչ Ոսկ. Կողոս. աստուածապարգև Կորիւն. Ագաթ. նորա-պարգև Ագաթ. բարեպարգև Ոսկ. յհ. ա. 41. երախտապարգև Բուզ. մեծապարգև ՍԳր. Բուզ. Սեբեր. վերնապարգև Կորիւն. պարգե-ւամտիկ «հարուստ, մեծատուն» Ոսկ. ճառք, էջ 109 ևն։


Սերեկ

s.

cf. Սեկ;
leather-lid, leather-cover.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. սէ՛րէգ «սերեկ», Սեբ. սէրէգ «երեսը կապած բարակ խաւ (վէրքի, կաթի ևն)», Ալշ. Բլ. Մշ. սարեգ, Վն. սարէկ, Սլմ. սարէկ1, Խրբ. սարէք՝, Մկ. սարիկ, Ղրբ. սի՛րէկ, բոլորն էլ «սերեկ». որից սարեկել, սարեկթել, սերեկահամ, սերեկել «երեսը բա-րակ մի խաւ կապել»։


Ստի, ստուոյ

s.

honour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ստի բառը ունի միայն ԱԲ, որ մեկ-նում է «պատիւ, բարեկրթութիւն»։ Բա-ցասականը գիտեն անստի «անպատիւ. անկիրթ» ԱԲ, անստու կամ անտուս «անկարգ կամ անհամ» Բառ. երեմ. էջ 24, 25, որից և ՀՀԲ։-Վեցօրէից վկա-յութեան մէջ Վենետկի օրինակն ունի անօտու, որ հրատարակիչը ուղղում է անյօդ. Վիեննայի Մխիթարեանց թ. 249 ձեռագիրն ունի նոյնպէս անօտու, թ. 612 ձեռագիրը անոտու. իսկ Ամմատևա-նի ձեռագիրը (Մասիս 1853, թ. 11-60) անստու, որ Այվատեան կցում է Հին բառարանի անստու ձևի հետ։ Այվա-տեան այս ընթերցուածը ուղղում է ան-ստև «անմազ, լերկ», որ գոնէ արջի հա-մար յարմար ածական չէ։ Բառիս ուղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1911, 303 և 1914 643, Բառաք. դիտ. Բ. 87։


Վառեակ

cf. Վառեկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. վառէկ, Ալշ. Խտջ. Մշ. վառեգ, Մրղ. վառէկ՝, Հմշ. Ննխ. Սեբ. վա-ռէգ, Ասլ. վառէգ (վառէ*, վառէյ), Խրբ. վա-ռէք՝, Վն. վmռէկ, Սլմ. վmռէկ1, Երև. Զթ. Սվեդ. վառիգ, Շմ. վառիկ՝, Տփ. վարիկ, Մկ. վmռիկ, Ջղ. վառնէկ։ Ունինք նաև փխբ. վառեկ Ոզմ. (ծծկ.) «հարս», վառեկ աղջիկ Շլ. «9-12 տարեկան աղջիկ», վառեկիլ Արբ. «տունկերի թփաւորուիլ՝ աճիլ զարգանալը»։


Դարում, այ

s.

end, term, limit.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Եբր. [hebrew word] darōm «հարաւ» բառն է. հմմտ. Եզեկ. ի. 46 «Հաստատեա՛ զերեսս քղ ի Թեման և հայեաց ի Դագովն (եբր. ի դա-րու «հառաւ»)։ Բառս յոյն թարգմանութեան մէջ տառադարձուած է Ἀαρωμας և իբր յատուկ աւնուն առնուելով՝ հասկացւում է «հարաւա-յին Պաղեստին»։ Նարեկացին դիմել է բուն աղբիւրին և գործածում է բառը բուն «հարաւ» նշանակութեամբ, ինչպէս ունինք թեման «հարաւ»՝ փոխառեալ նոյնպէս եբրայեցերէ-նից։

ՆՀԲ և ԱԲ չունին այս բառը՝ անշուշտ յատուկ անուն համարելով, ինչպէս կար-ծում է նաև Նարեկացու հրատարակիչը, որ յիշեալ բառը գլխատառով է գրում։ ՋԲ իբր անստոյգ բառ նշանակում և մեևնում է «եղր, ծայր կամ ներքին սահ-ման»։ Սրանից է առնում ՓԲ և համե-մատում պրս. դարիւմ (իմա՛ արար [arabic word] lāruu) «թաթարական վրան թա-ղիքէ»։ Lag. Armi. Stud. § 596 կարծում է Ս. Գրքի [hebrew word] darōm (յն. տառա-դարձութեամբ ἀαρωμας) «հարաւ» բա-


Խիղճ, խղճի, իւ

s. adj.

scruple;
conscience;
doubt, distrust;
anguish, sorrow, affliction;
scrupulous, conscientious;
— մտաց, conscience;
scruple;
remorse, compunction;
խղճիւ մտաց, conscientiously, scrupulously;
ազատութիւն խղճի, liberty of conscience;
կշտամբանք խղճի մտաց, accusation, reproach of conscience;
— պահել, ի խղճի լինել մտաց ուրուք, to pretend to have scruples, to scruple to, to be conscientious;
լռեցուցանել զ— մտաց, to stifle remorse;
յազատութիւն խղճի մտացն, for conscience sake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «խղճմտանք, խղճի ցաւ» ՍԳր. Ոսկ. մ. ա. 16 և յհ. ա. 12. «չար» Ոսկ. ևս. և յհ. ա. 45. որից խիղճ մտաց «խղճմը-տանք» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 13. Եփր. թգ. խըղ-ճել «խիղճ անել, քաշուիլ» ՍԳր. Եւս. պտմ. Եզն. Սեբեր. խղճալ «տարակուսելով յետ քա-շուիլ» Եզն. «կարեկցիլ, վրան խղճալ» Ոսկ. յհ. բ. 3. խղճական «յանցաւոր» Ոսկ. «խըղ-ճալի» Գնձ. խղճամիտ Սիր. ե. 9. խղճմը-տանք Վրդն. լս. Երզն. մտթ. խղճալի Սարգ. անխիղճ ՍԳր. Ոսկ. ես. Եւս. պտմ. նոր գրա-կանի մէջ անխղճօրէն, անխղճմտանք, խըղ-ճահարութիւն ևն։ Գրուած է նաև խեղճ «խղճմտանք» Սեբեր. Ոսկ. ես. եփր. Ոսկ. մ. գ. 4. «սրտի ցաւ» Եփր. համաբ. «թշուառ, ողորմելի, խղճալի» Վրք. հց. ո-րից խեղճմիտք Եփր. եբր. 220. խեղճմտու-թիւն Մաշկ։ Բառիս երկրորդ ձևն է խիղծ «խղճմտանք, խիղճ» Լծ. նար. որ և գրուած է խիծ (իմա՛ խիղծ) Ոսկ. մ. բ. 23, էջ 695 (տպ. թախիծ). ձևի համար հմմտ. ճկոյթ և ծկոյթ։


Խնամ, ոց

s.

care, attention, solicitude;
nursing, attendance, duty, task;
mindfulness, diligence, assiduity;
—ով, carefully, mindfully, attentively;
— ածել՝ ունել՝ տանել, to take care of, to be mindful of, to look after;
to nurse, to tend, to attend;
to provide, to procure;
զամենայն փոյթ եւ զ— ունել զումեքէ, to take every care of;
to take great pains with;
տարածել ի վերայ ուրուք քլխնամս իւր՝ զգութ խնամոց, to surround with loving cares or kind offices, to be particularly attentive to, to wait assiduously upon;
հաստատեալ ի խնամս չարին, prone to evil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «հոգատարութիւն, հոգազո-ղութիւն, ջանադրութիւն» ՍԳր. որից խնա-մով Ծն. զ. 5. Առակ. ժգ. 24. խնամել Ա մակ. ժզ. 14. Ոսկ. յհ. բ. 10, 39. խնամոտ Բ մաև. ժդ. 37. Ոսկ. անխնամ Բ. մակ. ե 5. Ոսկ. բ. տիմ. ա. խնամարկել Ծն. խդ. 21. Խնամատարութիւն Ոսկ. լհ. բ. 24, 26. 30 խնամակալ ՍԳր. Եզն. Ոսկ. Ագաթ. խնամա-գութ Մծբ. խնամած Ոսկ. ես. բարեխնամու թիւն Ոսկ. յհ. ա. 37. բազմախնամ Յհ. գառն. ժոռովրդախնամ Փիլ. նխ. բ. նախախնամու-բիւն Փիլ. վերնախնամ Ոսկ. յհ. ա. 33. այս-տեղ է պատկանում նաև խնամի «ամուսնու-թեամբ ազգական դարձած» Խոր. բ. 8 կամ խնամունի Վրդն. ղևտ. որից խնամութիւն ՍԳր. Ոսկ. խնամենալ Խոր. խնամեխօս Արշ. Ոսկիփ. խնամիաբար, խնամիական (նոր բառեր) ևն։ Իմաստի զարգացման համար հմմտ. բարեկամ, որ ժողովրդական լեզուի մէջ ունի «ազգական» նշանակութիւնը, և յատկապէս յն. ϰηδεμων «խնամող, հսկող և պաշտպան. 2. խնամի, խնամութեամբ ազդական դարձած»։


Զեղջ, զղջի

s. adj.

regret, compunction, penitence;
remorse;
repentant, contrite;
— լինել մտաց ուրուք, to scruple;
to have qualms of conscience, to be smitten with remorse;
— լինել ումեք, — ապաշաւ անկանիլ ի միտս, զղջի ունել զոք, ի — գալ, հարկանիլ, ի — ապաշաւանաց գալ, ընդունել, to repent, to afflict one's conscience;
ի — ածել, — բերել, to cause to repent, to reform;
որպիսի՜ — կալցի զմեզ, how we shall repent!

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Խրբ. զըխջ'ալ, Ախց. Ոզմ. Ռ. Սլմ. Սչ. Տիգ. զըխչալ, Երև. զղճալ, Մշ. զխճալ, Մկ. զղճmլ։-Նոր նշանակութեամբ են Կր. զէխճի գալ «գթալ, կարեկցիլ, խղճալ», Ղրբ. զխճալ, Շմ. զէխճը գալ, զէխճրվիլ «զզուիլ», Տփ. զիխճ «գէշ, չար, տգեղ».-էնկիւրիի թրքախօս հայերը գիտեն zəxcum suyu «արցունք» (բուն նշանակում է «զղջման ջուր», տճկ. su «ջուր» բառից. Բիւր. 1898 էջ 789)։ Նոյն բա՞ռն է արդեօք նաև՝


Տարակոյս, կուսից

s. adj.

doubt, uncertainty, wavering, vacillation, irresolution, hesitation, embarrassment;
tribulation, anguish, anxiety;
doubtful, uncertain;
ի —կուսի կացուցանել, ի — արկանել, to cause to doubt, to call into question;
կալ ի —կուսի, to doubt, to be in doubt, to waver;
— ի —ս կցել, to multiply doubts, questions;
չիք ինչ —, there is no doubt;
undoubtedly.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «երկբայութիւն, վա-րանմունք, հոգս, մտատանջութիւն» ՍԳր. Ագաթ. «դժուարին խնդիր, կնճռոտ հարց» Ոսկ. մ. ա. 4, 6. Եզն. «աղքատութիւն, թը-շուառութիւն» Փիլ. որից տարակուսիլ ՍԳր. տարակուսանալ Ոսկ. ա. թես. տարանուսա-գոյն Ոսկ. մտթ. տարակուսանք ՍԳր. ան-տարակոյս Պիտ. տարակուսելի (նոր բառ) ևն։ Կայ նաև գրուած տարեկոյս Տաթև. ձմ. իգ (երկիցս)։

ԳՒՌ (dialectal) Շմ. տարակուս, Երև. տարակու-սած, Ջղ. տարակուսել, Մշ. տարակուսիլ Տփ. տարեկուսիլ։


Տարի, րւոյ, րեաց

s.

year, twelve-months;
պարականոն —, embolismic year;
տարւոջէ ի —, տարւոյ տարւոյ, տարւոյ —, annually, yearly, year by year, every year;
ի տարւոջ, in the year;
per annum, a year;
cf. Ամ;
cf. Թողութիւն.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(տարւոյ, տարեաց) «ամ, տարի» ՍԳր. Եւս. քր. Եփր. որից տարեկան ՍԳր. Կոչ. Ոսկ. տարեմուտ «ամանոր» Կղնկտ. Վրք. հց. «տարելից» Մաշտ. 584. տարեգը-ւուխ Տոմար. տարևոր ՍԳր. Մծբ. Եւս. քր. նոր բառեր են տարեգիրք, տարեգրութիւն, տարևորութիւն, տարեցոյց ևն։-Meillet MSL 23, 146-7 ցոյց է տալիս՝ որ հին հնդևրոպացիք տարբեր բառեր ունէին մի տարւայ և մէկից աւելի տարիների համար. այսպէս զնդ. yarə «մի տարի», sard-«շատ տարիներ»=սանս. çarád-«տարիներ», լտ. bornus «աւս (մի) տարւայ» և bīmus, tri-mus «երկամեայ, եռամեայ», գոթ. ier «մի տարի», wintrus «տարիներ» ևն։ Այսաեւ և մի տարբերութիւն, որ շատ հասկանալի է խաշնարած ժողովրդի համար, կարծում եմ որ կար նաև մեր ամ և տարի բառերի միջև. տարի նշանակում էր «մի տարի», ամ «տա-ոիներ»։ Այս տարբերութիւնը Ե դարուց ա-ռաջ արդէն ջնջուած էր. Ոսկեդարում ամ և տարի կատարեալ հոմանիշներ? էին, մինչև որ ամ բառն էլ ջնջուեց և մնաց միայն տա-րի (աւելի լի ձև քան ամ միավանկը)։ Ասա-ծիս ապացոյց եմ համարում 1) երկեամ, երեամ, երկեմեան, երեմի շատ հնաձև բա-ռերը. 2) միամեայ բառը չկայ Ոսկեդարում 3) տարեկան նշ. «մի տարւայ». 4) վրաց. տարիօի «միամեայ գառնուկ՝» փոխ առնու-ած հայերէնից, շատ հին ժամանակ, յետոյ կորած հայերէնի մէջ, փոխանակուելով ամիկ բառով. 5) ի տարւոջ «մի տարում» Եզն. 199։ Ե դարում տարի բառը երբեմն կարող էր նաև յոգնակի գործածուիլ. օր. Եղիցին ի նշանս և ի ժամանակս և զտարիս. Գաղ. դ. 10. Զթիւ աւուրց և ամսոց և տարեաց կար-գէին. Եզն. 119։-Ամբողջ Ս. Գրքում տարի բառը գործածուած է 66 անգամ, որից միայն երեքը յոգնակի, մնացեալ 63-ը եզակի, իսկ ամ բառը գործածուած է ընդ ամէնը 581 անգամ, որից 278 յոգնակի, 65 յոգնակի ի-մաստով եզակի (վեց ամ, զհազար ամ) և 198 եզակի։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տարի, Ակն. Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. դարի, Տիգ. դm-րի, Ղրբ. տա՛րէ, Մկ. տարը, Սվեդ. դարա. Մրղ. տառը՛, Հճ. դայի, Զթ. դայը՛, դարը։ Նոր բառեր են տարուկ, տարեբեր, տարեկ, տարելիցք, տարեմնայ, տարեմտութիւն, տարեատուտ, տարեզ, տարէնը, տարիքոտ, տարիք, տարիքատր, տարւօք, տարվկան, և յատկապէս տարեկան «հաճար», որի հին վկայութիւնն ունի Անկ. գիրք հին կտ. 348 և շատ աւելի ոց Դիւան, ժ. 128 (180Ո թուից)։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ტარიგი տարիգի «գառնուկ» (հմմտ. հյ. ամիկ «միամեայ գառն»), քրդ. daregan «հաճար» (գւռ. տարեկան հոմանի-շից. Աճառ. MSL 16, 353), թրք. գւռ. tere-ke «հաճար» (այս թրք. բառը գիտէ ԱԲ հաճար բառի տակ. ունի Будаговъ 1, 351 [arabic word] tereke ձևով և «xльбa հացաբոյսեր» նշանակութեամբ)։ Տարի-տարեկան բառից ևն նաև վրաց. գւռ. մի քանի կօշկակարական բառեր, որոնք յիշում և հայերէնից փո-խառեալ է դնում ბერიძე, სიტუის-კონა (Бepидзе, Гpузинcк. rлоccарiи nо имеp-çкомy и paч'инскомy говооамъ. CИ. 1912), այն է՝ ვახტარაგანი վաստարագանի 46 տարեկան երախայի կօշկի կաղապար» (էջ 14), ორტარაგანი որտարագանի «երկու տարեկան երախայի կօշկի կաղապար» (էջ 33), ვასტარაგანი տաստարագանի «տասը տարեկան երախայի կօշկի կաղապար» (էջ 40), ჩუსტარაგანი չուստարագանի «4 տարե-կան երախայի ոտքի կաղապար» (էջ 59)։


Ցախ, ոյ

s.

branches, brushwood;
furze;
birch-tree;
maple;
— մօրուք, matted beard;
*— ասել, birch-broom.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հազի ծառ» Վրդն. ծն. «ծառի ճիւղը՝ տերևներով միասին» Վստկ. էջ 79. Մառթին. «մացառ, խռիւ» Հին բռ. «անտառ կամ այրելի (վառելափայտ)» Բռ. երեմ. էջ 316. ըստ Տիրացուեան, Contributo § 341 Arica arborea L, որ է «ցարասի, հաւամրգի, խալանճ, bruyère», որից ցախեայ «ցախի փայտից շինուած» Յհ. պտմ. գ. առ լեհ. ցախսարեկ «ցախերի մէջ ապրող սարեակ» Մխ. առակ. ցախել «ցանքը ցախերով տափ-նել» ի գիրս Խոսր. էջ 19։


Քրտիկար

adj.

worship among the ancient Persians;
good and faithful minister.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

մէջ «գերմ. Hofbeamter, Դռան պաշտօ-նեայ», իբր պրս. [arabic word] kardgār «աշ-խատաւոր, գործաւոր» կամ զնդ. xуaδ-drakara «բարեկամական»։ Հիւբշ. 259 իբր փոխառեալ բառ, անյայտ իմաս-տոմ. կցում է պրս. kirdigār «ամենա-կարող. 2. դիտմամբ, կամովին, յատուկ նպատակաւ»? Ընդարձակ մի յօդուածի մէջ վերի մեկնութիւնն է տալիս Բազմ. 1895, էջ 5-6, անյարմար համարելով պրս. kirdigār «արարչառործ Աստուած 2. կամովին գիտութեամբ» և kirdār «գործ, աշխատութիւն, արուեստ, վի-ճակ, զբաղմունք, գործ բարի կամ չար»։ Նոյնը նաև Փորթուգալ փաշա, Ուսում, Եղիշէի, էջ 252-3 և Անդրիկեան, Բազմ. 1906, 441։ Թիրեաքեան, Ատրպատ. էջ 25 ուղղում է քրտար<պրս. kirdār «գործ». իր մեկնութիւնը կրկնում և հաստատում է մի առանձին յօդուածով՝ Բազմ. 1907, 22-24։


Քօշ, ից

s.

he-goat, buck.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մկ. Սվեդ. քէօշ «արու այծ», որ և Խտջ. քօշ.-փոխաբերաբար ունինք քօշ Ոզմ. «աղա, իշխանաւոր», Ակն. «մեծացած, տարիքն առած», որից քօշոտ Ակն. «2-3 տարեկան վայրի նոխազ»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ჭოϑი քոշի կամ ჭომიკი քո-շիկի, լազ. քոշատի «մէկ տարեկան արու այծ». սրանք ուշ ժամանակի փոխառութիւն-ներ են, ինչպէս ցոյց է տալիս աւ>ո տա-ռադարձութիւնը։ Լազ ձևի հետ հմմտ. յատ-կապէս քօշոտ Ակն։


Օգն

s.

help, aid, assistance, succour;
յ— գալ, հասանել, to help, aid or succour a person;
յ— կոչել, to call for help.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

aukan բառերի հետ հնխ. vag, vaks= vags «աճիլ, զօրանալ, օգնել» արմա-տից։ Հիւնք. յն. εῦ «լաւ» և γνωρίζω «գիտել»։ Karst, Յուշարձ. 416 մոնգոլ. asik թրք. asik «օգուտ», ճապոն. sukē «օգնութիւն»։ Վերի մեկնութիւնը տուաւ Meillet MSL 22, 62։ Պատահական նը-մանութիւն ունի զնդ. aogañh (արմա-տը aogah.), որ թէև ըստ Justi, Zend-sp. 9բ նշանակում է «օգնութիւն», բայց ըստ պհլ. թրգմ. «բարեկամու-թիւն» և ըստ նոր գիտունների «ոյժ, զօրութիւն»։


Օրհն

s.

cf. Օրհնութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *āfrinam «օրհնեմ, գովեմ» ձևից, որ կազմուած է a նախամասնիկով fri-«սիրել, յարգել, գովաբանել» արմատից. հմմտ. զնդ. ❇ āfrīnāmi «օրհնեմ, աղօթեմ», ❇ fri «աղօթք», ❇lիfrima-«ռոհներգութիւն», սոգդ. āfirīwan «օրհնու-թիւն», պհլ. [other alphabet] » ā̄frin «գովեստ, գովա-բանութիւն», nafrmn «անէծք», պրս. [arabic word] āfrin, āfarin «գովեստ. կեցցե՛», [arabic word] nafrin «անէծք»։ Այս բոլորր պատկանում է հնխ. prēi-, pri-«դուր գալ, հաճիլ, բարե-կամանալ» արմատին, որի այլ ժառանգ-ներն են՝ սանս. priyatē «սիրել», priyá «սիրելի, կինը», priyátā-«սէր», գոթ, friǰon «սիրել», frijaϑwa «սէր», frjonds=հբգ. friunt=գերմ. Freunϑ «բարեկամ», անգսք. trēod «սէր», հիսլ. frī «սիրելի, կինը», frīa «սիրել», frōendi «բարեկամ», հպլ. prijateli = ռուս. прiятeль «բարեկամ» ևն ևն (Po-korny 2, 86-7)։ Հայերէնի, ինչպէս և յու-նարէնի մէջ, այս արմատը չէ պահուած։ Իրանեանից են փոխառեալ նաև ուտ. afre «աղօթք, օրհնութիւն», afrep'esun «աղօթել, օրհնել»։ Հայերէնի մէջ պհլ. *āfrinam տու-ած է նախ աւհրնեմ, որ թէև անսովոր, բայց պահուած է էջմիածնի հնագոյն Աւետարա-նում (տե՛ս Rey. des ét. arm. 1, 168), յե-տոյ շրջմամբ աւրհնեմ։