Definitions containing the research արդ : 7735 Results

Փոքրոգի, գլոյ, գեաց

adj.

pusillanimous;
shortwitted, shallow, weak-minded;
light, easy;
բեռն —, light burden;
— առնել, to lighten, to lessen, to ease.

NBHL (1)

Մարդկեղէն գիտութեամբ եւ փոքրոգի իմաստութեամբ անդր հասանել անհնար է։ Անկմամբ իմով գայթակղեցին՝ որ փոքրոգիք յիմաստս էին։ Ոչ յաղագս բնաւորականին միայն կապակցութեան արեան, որ հանուրց է առիթ եւ փոքրոգեաց. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։ Յիսուս որդի.։ Շ. մտթ.։)


Փոքրոգութիւն, ութեան

s.

lightness, slenderness;
pusillanimity;
low-mindedness, baseness, cowardliness.

NBHL (1)

Զմարդկային զփոքրոգութիւնն տեառն իբր զտակար իմն անկատար ի ձեռն տրաշիցն կերակրելով. (Նիւս. կազմ.։)


Փչումն, ման

s.

blowing, breath.

NBHL (2)

Զորդի բան անուանէ. զսուրբ հոգին փչումն Աստուած ասէ։ Ադ ամն առաջին ընկալաւ զփչումն հոգւոյն, եւ պահեաց։ Փչմամբ քո ի նոսա զկենդանացուցիչ եւ զամենազօր հոգիդ քո սուրբ։ Պատշաճս զնոսա յարդարեաց ի ձեռն փչմանն։ Զարդարեցեր բանիւ, փայլեցուցեր փչմամբ։ Ոչ արգելու զնկարիլ սաղմիցն նոցա, եւ զփչումն հոգւոյն նոցա. (Աթ. ՟Ա։ Շ. մտթ.։ Ժմ.։ Ոսկ. յհ. ՟Բ. 40։ Նար. ՟Ե։ Եզնիկ.։)

Զքահանայապետականն փչումն անհա՛տ կարդալով։ Դուզնաքեայփչումն երդմնացուցչին. (Դիոն. եկեղ.։ Կոչ. ՟Ժ՟Դ։)


Փռնգամ, ացի

vn.

cf. Փռնչեմ.

NBHL (1)

Ի փռնչելոյ նորա փայլատակունք հատանին։ Վա՛շ վաշ կարդայ՝ վազս առնլով եւ փռնչելով։ Փռնկայցեն այր ընդ ընկերի (կարեկցութեամբ) եւ զայրասցին. (Յոբ ՟Խ՟Ա. 9։ ՟Լ՟Թ. 25։ Ես. ՟Ժ՟Գ. 8։)


Փռնչեմ, եցի

vn.

to sneeze;
to cry, to bellow;
to neigh.

NBHL (1)

Ի փռնչելոյ նորա փայլատակունք հատանին։ Վա՛շ վաշ կարդայ՝ վազս առնլով եւ փռնչելով։ Փռնկայցեն այր ընդ ընկերի (կարեկցութեամբ) եւ զայրասցին. (Յոբ ՟Խ՟Ա. 9։ ՟Լ՟Թ. 25։ Ես. ՟Ժ՟Գ. 8։)


Փսալտ, աց

s.

psalmist.

NBHL (1)

Յառաջ մատուցանելով նախկին փսաղտն, եւ զկնի նորա հետեւեալ ըստ կարգի սարկաւագն։ Սարկաւագունս, եւ գրակարդացս, եւ փսաղտս կարգեալ. (Յհ. իմ. ատ.։ Ճ. ՟Ա.։)


Փսխած, ի

s.

vomit;
շուն դառնայ ի — իւր, the dog returns to his vomit.

NBHL (2)

Յընթրիս կոչէր զազգըս մարդկան, եւ զիւր փըսխածն առնէր սեղան (աղօրիքն). (Շ. առակք.։)

Զբանն Աստուծոյ իբրեւ զփսխած համարեցան, այլ եկն սա յարդիւնս. (Գէ. ես.։)


Փրծանիմ, փրծայ, ծեալ, ծուցեալ

vn.

to be detached, taken away, to escape, to break away, to shake off, to get rid of;
cf. Յիշատակ.


Փրկագործեմ, եցի

va.

to save, to redeem.

NBHL (1)

Ցմեր փրկագործել զբնութիւն։ Կենարար պատարագն փրկագործէ զհոգի եւ զմարմին հաւատացելոց։ Փրկագործէ զեկեղեցի իւր։ Փրկագործելն առաջին մարդոյն։ Միշտ փրկագործի։ Ազատեալ փրկագործեաց զնոսա ի սաստիկ վտանգէն։ Այցելութիւն նորա փրկագործեալ՝ ետ զնոսա ի գթութիւնս առաջի ամենայն գերչաց նոցա։ (Խոր.վրդվռ.։ տօնակ։ Ճ. ՟Ա.։ Շ. բարձր.։ Զքր. կթ.։ Յհ. կթ.։)


Փրկանակ, ի

adj.

offering oneself as ransom for others.

NBHL (1)

Փրկանակն բան (փրկիչն)։ Դու զօրաւոր փրկանակ ենաց՝ իսկուհի երկնի։ Հաշտոթեանն մերում փրկանակ կարեալ։ Զծանր գինն աշխարհի, եւ զփրկանակն մարդկան սեռի։ Կենաց աշխարհի փրկանակ (մահն Քրիստոսի). (Թէոդոր. մայրագ.։ նար. ՟Ի՟Զ. ՟Կ՟Գ. ՟Ծ՟Ա։ Սարգ. ՟ա. պ. ՟Ա։ Լմբ. սղ.։)


Փրկանք, նաց

s.

ransom, price of redemption;
ransoming;
redeeming, deliverance;
— նամակի, prepayment, postage.

NBHL (1)

Եթէ փրկանք անկանիցին ի վերայ նորա, տացէ փրկանս ընդ անձին նորա։ Մի՛ առնուցուք փրկանս վասն փախչելոյ ի քաղաքն ապաստանի։ Ոչ փոխանակեսցէ եւ ոչ ընդ միոյ իրիք փրկանաց զթշնամութիւն։ Փրկանք անձին մարդոյ՝ մեծութիւն իւր։ Տալ զանձն իւր փրկանս փոխանակ բազմաց։ Զի՞նչ տացէ մարդ փրկանս ընդ անձին իւրոյ։ Եւ ոչ զդինս փրկանաց անձին իւրոյ։ Փրկեսցես զանդրանիկս։ Եւփրկանք նորա յամսօրէից եւ ի վեր. եւ գին նորա հինգ սիկղ։ Ոչ փրկէ մարդ, եւ ոչ տայ Աստուծոյ փրկանս. եւ այլն։


Փրկիչ, չի, չաց

s.

Saviour, Redeemer, saver, liberator;
թուական or թուականութիւն փրկչին, christian era.

NBHL (2)

Դու ես Աստուած փրկիչ իմ։ Աստուած իմ փրկիչ իմ տէր։ Ապստամբեաց յԱստուծոյ փրկչէ իւրմէ։ Որ ամենեչուն փրկչդ ես։ Ահաւասիկ փրկիչ քո հասեալ գայ։ Ծնաւ ձեզ փրկիչ, որ է օծեալ (Քրիստոս) տէր։ Երեւեցաւ շնորհն Աստուծոյ փրկիչ ամենայն մարդկան.եւ այլն։

Ասի լայնաբար եւ զմարդոյ.


Փրկութիւն, ութեան

s.

salvation;
liberation, recovery, deliverance, redemption;
ransom;
— or —ք, փրկութեանցն, զոհ փրկութեան, victim, peace-offering.

NBHL (1)

Յիսուս Քրիստոս՝ որ միայն կարող է տալ փրկութիւն Աստուծոյ վասն մեր ամեննեցուն։ Զի՞նչ տացէ մարդ փրկութիւն անձին իւրոյ. (Մաշկ.։)


Փրկչական, ի, աց

adj.

Saviour's, Redeemer's.

NBHL (1)

Ուսուցանէ մեզ եւ փրկչական բանն։ Ի փրկչական վարդապետութիւնն Քրիստոսի. (Բրս. ապաշխ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 28։)


Փցուն, ցնոյ

adj. bot.

bad, useless, vile, abject, despicable;
carious, rotten.

NBHL (1)

Ե՛ս այդոցիկ ո՛չ փցուն գրիչ, գրեմ որում գրեցայ, եւ վարդապետեմ զոր ուսայն. (Ածաբ. մկրտ.։)


Փքաղիք, ղեաց

s.

artery.

NBHL (1)

Մարդկային խորանս՝ ոսկերք եւ մարմինք են, փքաղիք եւ երակք, եւ ջիլք, եւ կապք եւ ամանք շնչոյ եւ արեան. (Փիլ. լին. ՟Ա. 28։)


Փքամ, ացի

vn.

to hiss;
cf. Փքանամ.

NBHL (1)

Մեծամեծս փքայր ջնջել ջարդել. (Յհ. կթ.։)


Փքանամ, ացայ

vn. fig.

to swell, to be swollen;
to be puffed up, elated, to grow proud, to be swollen with pride, to take a pride in one's successes, to be bloated with pride and presumption.

NBHL (1)

Մեծամեծս փքայր ջնջել ջարդել. (Յհ. կթ.։)


Փքացուցիչ, չի, չաց

adj.

windy, flatulent.

NBHL (1)

Հազարդ՝ ըստ պարթեւի՝ քակու, այսինքն փքացուցիչ եւ ուռուցիչ փոքացուցիչ որովայնի փարթամաց եւ աղքատաց. (Մագ. ՟Խ՟Դ։ Մխ. առակ.։)


Ք (ké)

s.

the thirty sixth letter of the alphabet, and the thirtieth of the consonants;
nine thousand, nine thousandth.

NBHL (1)

Ըստ նմին դրեաց եւ մեծն Խոսրով. ինքն է սկիզբն եւ կատարած. որպէս ասէ ի յայտնութեան Յովհաննէս, Ես եմ այբ, եւ ես եմ քէ։ Եւ Մարաթացին վարդան. Աստուած իմ Յիսուս Քրիստոս, որ ես այբ եւ քէ, այսինքն սկիզբն եւ կատարած։


Քակեմ, եցի

va.

to undo, to unmake, to untie, to loosen, to unbind, to detach, to disjoin, to disunite, to dissolve, to resolve;
to destroy, to demolish, to beat down, to take to pieces, to take asunder, to dismount;
— զկարեալն, to unsew, to unstitch, to rip up;
— զհիւսեալն, to unweave, to unravel;
— զբեռինս, to unpack;
— զբարձս, to dislocate, to put out of joint, to disjoint;
— զազդերս, to make hip-shot, to dislocate one's thighs;
— զոք յաթոռոց, to depose from the throne;
— զբարեկամս, to part, to separate, to sever;
զկնի քակելոյ տօնիցն, the holidays being finished.

NBHL (2)

Քակեսցես զսեղանն բահաղու։ Քակեաց զամուրս։ Ժամանակ քակելոյ, եւ ժամանակ շինելոյ։ Քակեսցեն զքարինսն։ Քակեալ քանդեցին զպարիսպն։ Քակեաց զհզօրս յաթոռոց։ Քակեցէ՛ք զտաճարդ։ Զմիջնորմն ցանկոյն քակեաց։ Հողմ մեծ ուժգին որ զլերինս քակիցէ։ Քակել զբարձս քո։ Քակեսցին բարձք նորա։ Քակեցաւ անտառն անկախիտ։ Քակեցէ՛ք քակեցէ՛ք, մինչեւ ի հասուցէ՛ք.եւ այլն։

Քակեա՛ զխարդախութիւն բռնութեան վաճառաց քոց. (Ես. ՟Ծ՟Ը. 6։)


Քակումն, ման

s.

cf. Քակտումն;
unravelling, solution, enodation.

NBHL (1)

Ի քակումն մահու։ Ընկերութեան քակումն։ Առաջի արկանէին առ ի քակումն Քրիստոսի։ Բազմութիւն քահանայապետից զքակումն հրէական կարդացն ցուցանէ։ Եւ բնաւին տանց քակումն. (Ճ. ՟Ա.։ Ոսկ. յհ. ՟Ա. 3. 28։ Երզն. մտթ.։ Մխ. դտ.։)


Քակտեմ, եցի

va.

totally, to decompose, to destroy;
to dissolve;
to divide, to separate;
քակտիմ — ի փառաց, to lose one's renown.

NBHL (2)

Զսեղանս քո քակտեցին։ Քակտեսցէ կորուստ զտուն նորա իսպառ։ Եթէ ի մարդկանէ իցէ խորհուրդդ այդ կամ գործդ, քակտեսցի. ապա թէ յԱստուծոյ է, ոչ կարէք քակտել զդոսա։ Քաղաքք քո քակտեսցին առ ի չգոյէ բնակչաց ի նոսա։ Ոչ մնասցէ այդր քար ի քարի վերայ՝ որ ոչ քակտեսցի։ Քակտեցան փեղկք խորանի իմոյ։ Երկրաւոր տաճար շինուածոյս մերոյ քակտեսցի. եւ այլն։

Եթէ օրէնս քակտեմք։ Մեղքն քո քակտեսցին ի քէն յաւուրն այցելութեան։ Մարդն քակ տեցաւ։ Ի սիրելեաց քակտեալք. (Լմբ. պտրգ.։ Մշակ։ Նոննոս.։ Լաստ.։)


Քակտութիւն, ութեան

s.

cf. Քակտումն.


Քակտումն, ման

s.

dissolution, decomposition, separation, rupture, destruction, total ruin.


Քահանայական, ի, աց

adj.

sacerdotal, priestly;
—ք, priests.

NBHL (1)

Վարդապետօք, քահանայականօք, կուսանօք։ Առաքեալք եւ մարգարէք եւ վարդապետք՝ ամենայն քահանայականօք. (Նար. երգ.։)


Քահանայանամ, ացայ

vn.

to take orders, to become or to be ordained priest;
to perform the duties of priest.

NBHL (1)

Զի՞նչ արդեօք քահանայանալն իցէ. փոխանակ ասելոյ քահանայագործել՝ քահանայանալ գրեաց։


Քահանայապետ, աց

s.

priest, chief priest;
pontiff;
hierarchy;
—ն, հռովմայ, sovereign pontiff.

NBHL (1)

Քահանայապետն օծեալ։ Կարդեցան քահանայապետն օծեալ։ Կարդեցան քահանայապետքն զգեցեալ զպճղնաւորն։ Ծերոցն հրէից, եւ քահանայապետից։ Պահապանաց տաճարին, եւ քահանայապետից։ Թագաւորօքն մերովք, եւ քահանայապետօք մերովք։ Զօրանային բարբառք նոցա, եւ քահանայապետիցն.եւ այլն։


Քահանայապետեմ, եցի

vn.

to be or become high priest or pontiff;
to perform the duties of pontiff.

NBHL (2)

Իբրու ի նոյն իսկ յաստուածութենէ քահանայապետիլ նոցունց։ Երիցագոյնն եւ մերձ առ Աստուած իմացութեանց բարեզարդութիւն ի կատարողապետականէն լուսափայլութենէ քահանայապետեալ. (Շ. հրեշտ.։ Դիոն. երկն.։)

Նուաստագունիցն կարգաց իւրաքանչիւր ոք առաջինն քահանայապետէ. իսկ վերնագունիցս այսոցիկ զարդու քահանայապետութեանս՝ աստուած քահանայապետէ. (Մաքս. ի դիոն.) (այսինքն որպէս սրբազան պետ լուսատու լինի, առաջնորդէ)։


Քահանայապէս

adv.

like a priest, sacerdotally.

NBHL (1)

Ո՛չ քահանայապէս ըստ ահարոնեան տկար օրինին մատետր։ Զուարթնոցն բան իմն ընծայեցեր մարդկօրէն փրկական քահանայապէս եւ քաւչապետաբար մաղթել. (Նար. ՟Ժ՟Դ. ՟Լ՟Դ։)


Քահանայեմ, եցի

vn.

to hold priest's office.

NBHL (1)

Մարդ ոչ կարասցէ քահանայել առանց կատարման եւ օծման հոգւոյն. (Սարկ. հանգ.։)


Քահանայութիւն, ութեան

s.

priesthood;
hierarchy.

NBHL (1)

Ո՛վ քահանայապետ սուրբ (գրիգոր), վերնոյն եւ հրեշտակական քահանայութեանն կարդակից։ Միջին եւ վերջին քահանայութիւն անմարմնոցն. (Երզն. լս. եւ Երզն. ՟ժ. խորան.։)


Բարբաջումն, ջման

NBHL (1)

Որ ձեզ ընդունայնութիւնք եւ բարբանջմունք թուին։ Ցանկայք մոլորութեան բարբանջմանց։ Անմիտ մարդոյ բարբանջմունք. (Փարպ.։)


Բարեբարք

NBHL (1)

Ոչ ի հանդերձս պաճուճեալս, այլ յոգիս եւ յանձինս բարեբարս, հեզութեամբք զարդարեալք. (Կոչ. ՟Գ։)


Բարեխնամութիւն, ութեան

NBHL (1)

Աստուածային բարեխնամութեամբդ տնտեսցեր։ Մարդասիրիդ բարեխնամութեան. (Նար. ՟Ժ՟Է. ՟Ղ՟Բ։)


Բաւական

NBHL (2)

Տէր չեմ բաւական, եթէ ընդ յարկաւ իմով մտցես։ Աղաչեմ զքեզ տէր, չեմ բաւական։ Չեմ բաւական ամենայն արդարութեան եւ ճշմարտութեանն՝ զոր արարեր ընդ ծառայի քում։ Մեծ է օր տէրն, եւ ո՞վ իցէ նմա բաւական.եւ այլն։

Նաեւ արդ իսկ ոչ էք բաւական հաստատուն կերակրոյն. (Եփր. ՟ա. կոր.։)


Բեմբ

NBHL (1)

Դիտանոցի երկնատեսակ բարձրութեան բեմբին։ Ոչ եթէ աթոռք արկեալ կան ձեռակերտական մարդկային բեմբի ի յերկրի ... դատեալ դատողացն. (Նար. խչ. եւ Նար. մծբ.։)


Բնութիւնակից, կցի, կցաց

NBHL (1)

Ոչ ես ասէ յիմ բնութիւնակից մեղաւորացն եմ օտար, եւ ոչ դու ի քո բնութիւնակցին (հօր) ողորմութենէն հեռի։ Բնութիւնակից ձեր մարդիկն։ Նախատինք են բնութիւնակցացն իմոց. (Լմբ. սղ.։)


Բոցեղէն, ղինի, նաց

NBHL (1)

Բոցեղէն սուր, կամ սրով։ Եւ գրեթէ բոցեղէն յեղանակեաց ի մարմնի հողեղինի (զտաճարն լուսազարդ). (Նար.։)


Բրիչ, չի, չաւ

NBHL (1)

Վերակացուք մարդկան ունին բանիւն կակղել զխստութիւն մտաց իբրեւ բրչաւ. (Իգն.։)


Գազանապէս

NBHL (1)

Գազանապէս խորհէր, եւ ոչ մարդկապէս. (Իսիւք.։)


Եղերդակ, ի, աց

NBHL (1)

Բաղարջ ընդ եղերդի կերիցես։ Բաղարջն նշանակէ զսուրբ մարդկան զբարի գործսն, եւ եղերդնակն զդառնութիւն եւ զզեղջ դարձելոց. (Ոսկիփոր.։)


Եւեթ

NBHL (1)

Պատուիրեցի քեզ անտի եւեթ չուտել։ Այնու եւեթ նմանեսցուք նոցա։ Բայց զի ուտիք եւեթ անցից։ Եւ նա լուռ եւեթ կայր։ Երթիցն արք եւեթ։ Բայց զայս եւեթ բանս արասցես ինձ. (եւ այլն.) յորս երբեմն չդնի ինչ ի յն. վասն որոյ ի մեզ ստէպ վարի ի զարդ որպէս թարմատար։


Զարթմնի հարկանիմ

NBHL (1)

Անուրջք երազ էին յայտնի, արդ ծածկեցաւ ի զարթմնի. այսինքն յարթնութեան. (Շ. եդես.։)


Զրախօսութիւն, ութեան

NBHL (1)

Այսպիսիքս տան պատճառ վայրապարաց զրպարտողաց մարդկան ի զլացութիւն եւ ի զրախօսութիւն (ընդդէմ) տէրունական գրոց. (Փիլ. լին. ՟Գ. 3։)


Է, ից

NBHL (4)

Յաղագս Էի։ Փոխանցելի է մեզ այժմ յարդարեւ գոյ՛ն արդարեւ էին աստուածաբանականն գոյանունութիւն. (Դիոն. ածայ.։ )

Աստուած մեծ, է էութեամբ եւ հզօր։ Զէին խնդիր ոչ թողցուք։ Որ շուրջ զէիւն են՝ առաջինք եւ մեծամեծք զօրութեանցն։ Էին Աստուծոյ։ Զմիոյն եւ զարդարեւ էին։ Զէն էապէս. (Փիլ. բագն. եւ այլն։ )

Զէն Աստուած, որ ի մարդ կերպարանեցաւ. (Եղիշ. Ե։ )

Է՜ մարդ, կա՛մ ՛ի դեհենէն երկի՛ր, կամ զարքայութենէն պէ՛տ արա. (Սեբեր. Ժ։ )


Է՜

NBHL (4)

Յաղագս Էի։ Փոխանցելի է մեզ այժմ յարդարեւ գոյ՛ն արդարեւ էին աստուածաբանականն գոյանունութիւն. (Դիոն. ածայ.։ )

Աստուած մեծ, է էութեամբ եւ հզօր։ Զէին խնդիր ոչ թողցուք։ Որ շուրջ զէիւն են՝ առաջինք եւ մեծամեծք զօրութեանցն։ Էին Աստուծոյ։ Զմիոյն եւ զարդարեւ էին։ Զէն էապէս. (Փիլ. բագն. եւ այլն։ )

Զէն Աստուած, որ ի մարդ կերպարանեցաւ. (Եղիշ. Ե։ )

Է՜ մարդ, կա՛մ ՛ի դեհենէն երկի՛ր, կամ զարքայութենէն պէ՛տ արա. (Սեբեր. Ժ։ )


Ընդդէմ, դիմաց

NBHL (2)

ԸՆԴԴԷՄ. մ. որպէս Հակառակ. եւ Փոխանակ. ըստ յն. լտ. ի բարդութիւնս, կամ ի բաղադրութիւնս բայից. ἁντι- re- կամ հյ. դիմա". հակա". փոխա". զոր օրինակ ասի.

Ո՛չ ի բաց բառնայ զմարդն. այլեւ զընդդէմն եւս, աճեցուցանէ. (Անյաղթ պորփ.։)


Ընդերկարեմ, եցի

NBHL (1)

Որ յանհնարին ցաւս ընդերկարեալ է։ Ոչ ընդերկարեաց նախահայրն մեր ի դրախտին։ Ընդերկարին յարդարութիւնն հաստատուն եւ անշարժ խորհրդովք. (Լմբ. սղ.։)