Definitions containing the research անել : 8314 results

Հոլով, ից

s. gr.

rolling, circular motion, circulation;
case;
— անուանց, oblique cases.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «թաւալում, իր վրայ պր-տըտուելը, գլորում, շրջան» Դիոն. ածայ. Մագ. Նար. «գոյականների քերականական փոփոխութիւնները» Թր. և Երզն. քեր. որից հոլով գալ «գլորիլ» Եղիշ. դտ. 181. հոլովիլ «գլորուելով երթալ (անիւ, սայլ, քառ)» Ամովս. բ. 13. Դատ. է. 13 Իմ. ժէ. 18. հոլովել «դարձնել, փոփոխել» Նար. «հեգել» Փարպ. Խոր. հոլովեցուցանել Ամովս. բ. 13. Ոսկ. յհ. ա. 4. հոլովումն Խոր. Պիտ. Փարպ. եռահոլով Քեր. քերթ. բազմահոլով Թէոդ. ի կոյսն. Նար. անհոլով Պիտ. վերջահոլով, հո-լովակերտ (նոր բառեր) ևն։


Հաւաք

adj.

assembled, gathered together.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ժողովուած» Վրդ. պտմ. այս ար-մատից են հաւաքել «ժողովել» ՍԳր. հաւա-քումն Ոսկ. յհ. ա. 38. հաւաքարան Թէոփ. ծն, հաւաքական Անյ. վերլծ. հաւաքաբանու-թիւն Անյ. վերլ. հաւաքիչ Մագ. զանազանա-հաւաք Թէոդ. կուս. բազմահաւաք Պիտ. դըժ-ուարահաւաք Խոր. զուգահաւաքել Ճառընտ. ծաղկահաւաք Խոսրովիկ. համահաւաք Վրդն. սղ. ծն. զօրահաւաք, հաւաքածու, հաւաքա-տեղի, հաւաքոյթ (նոր բառեր) ևն։ Առանց հ նախաձայնի ունինք աւաքել «հաւաքել, ժո-ղովել» Եզեկ. իթ. 5. Գ. մակ. զ. 4. Բրս. ողորմ.։ Այս բառը ունի նաև «բժշկել» նշա-նակութիւնը. այսպէս՝ աւաքել ի բորոտու-թենէ կամ զբորոտութիւն «բորոտութիւնը բը-ժըշկել» Դ. թագ. ե. 3, 6, 7, 11. աւաքեցու-ցանել «բժշկել» (անդ). պարզապէս աւաքէր «բժշկում էր» Սասն. էջ 36։ Այս նշանակու-թեան զարգացման համար հմմտ. յն. συ-ναγω «հաւաքել» և ἀποτσυναγω «բժշկել». նաև հայ. ախտաքաղ «ախտաբոյժ» Սասն, 65 (տպ. աղտաքաղ. հմմտ. քարաղր բառի տակ ասուածները)։

ԳՒՌ (dialectal) Երև. հավաքէլ, Շմ. Տփ. հավաքիլ, Գոր. Ղրբ. հվա՛քէլ, Ագլ. հվm՛քիլ, Մշ. հm-վըկել, Ռ. հաֆքէլ, Ախց. Կր. հաֆքիլ, Զթ. հաֆգ'իլ, Հճ. հէվքել.-Ախց. Կր. ևն ստացել են «տեղաւորուիլ, պարունակուիլ, պարփա-ևուեւ» նշանակութիւնը։-Նոր բառեր են հա-ւքոտել, հաւքտուկ, հաւաքս, հաւաք-տեղակ անել։


Հեզ, ոց

adj. adv.

mild, meek, gentle, affable;
calm, tranquil, still;
softly, gently.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «քաղցր և մեղմ բնութեամբ, խոնարհ» ՍԳր. որից հեզացուցանել Ոսկ. յհ. ա. 29. հեզութիւն ՍԳր. Ոսկ. մ. բ. 4. Եւս. պտմ. հեզիկ Փիլ. Խոր. Յհ. կթ. հեզասահ Պիտ. Կաղանկտ. հեզաբար Եղիշ. Խոր. հե-զօրէն Գնձ. քաղցրահեզ Եպիփ. ծն. հեզա-նազ, հեզաշունչ (նոր բառեր)։ Սխալմամբ գրուած է հեց Խոր. Ա. 11, որ լաւագոյն ձե-ռագիրների մէջ հեզ ձևն ունի։

ԳՒՌ (dialectal) Երև. հզութիւն, որ պահուած է այս առածի մէջ. «Աղվէսը մարաքումը ձագ ա հանել, մեր թազու հզութիւնիցն ա» (Պռօշ-եան, Յեցեր, էջ 155)։


Հեթանոս, աց

s.

heathen, pagan, paynim, gentile;
infidel, idolater, barbarian;
nation, people;
—ք, the heathen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «այլազգ, օտարազգի» (այս անունը տալիս էին եբրայեցիք ոչ-հրէաներին. վերջերս հայերն էլ ոչ-քրիստո-նեաներին, յատկապէս կռապաշտներին) ՍԳր. որից հեթանոսութիւն ՍԳր. Եզն. հե-թանոսացուցանել Եփր. թգ. հեթանոսաբար Գաղ. բ. 4. Եւս. պտմ. Ագաթ. հեթանոսական Գ. յհ. 7. Ագաթ. հեթանոսակիր Ագաթ. հեթա-նոսօրէն Ոսկ. մ. ա. 8. հեթանոսերէն Եփր. գաղ. ևն։


Հեծ

s.

cf. Հեծութիւն.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Հիւնք. հեծանել բայից։

«գրաստի կամ կառքի վրայ նստե-լը». արմատ առանձին անգործածական, որից կազմուած են հեծանել «հեծնել» ՍԳր. Ոսկ. ես. հեծնուլ Բրս. մրկ. հեծանելիք Ոսկ. մ. բ. 26. Եփր. ի. ծն. հեծեալ «ձիաւոր» ՍԳր հեծելազօր ՍԳր. Եւս. քր. հեծելութիւն Ամբ. գ. 8. հեծուցանել ՍԳր. Փարպ. հեծուկ «նըս-տոյ տեղի, գաւակ» Ուռհ. Մարթին. նոր գրա-կանի մէջ հեծանիւ կամ հեծելանիւ, հեծան-ւորղ։


Հեղգ, աց

adj.

idle, lazy, slothful, sluggish, tardy, dull, slow, lukewarm, cowardly;
listless, careless.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ծոյլ, անհոգ, ծանրա-շարժ, դանդաղ» Ոսկ. յհ. Փիլ. Խոր. որից հեղգալ «ծուլանալ» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 7, 17. հեղգացուցանել Ոսկ. յհ. բ. 5. հեղգութիւն Երեմ. խը. 10. Ոսկ. լհ, ա. 44. հեղգասիրա Ղկ. իդ. 25. հեղգանք Սեբեր. հեղգական Ոսկ. ես. հեղգագնաց Վեցօր. 184. հեղգագոյն Ո.և. մ. ա. 25 ևն։


Հրոտից

s.

the twelfth month of the ancient Armenian calendar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. տարեմտ. և Տաթև. հարց. 201 ստուգաբանում են «հրոտիցն ըստ դրութեանն է, զի հուր է ոտիցն, որ այրէ ի ներքուստ ի վեր ջերմութիւն արեգականն»։ Իսկ Տաթև. ձմ. ա. մեկ-նելով այս բառը՝ գրում է. «Հրոտից զխորհրդակցութիւն և զկատառումն ժա-մանաևաոն ասէ. մանաւանդ զգալուստ հոգւոյն և զերկրորդն ահագին փառօք ըստ Դանիէլի»։ (Բայց չի հասկացւում թէ ո՛ր բառից է ուզում հանել)։-Bros-set JAs. 1832, 530 և Dulaurier, Chron. arm. էջ 12 դնում են հուր բառիզ։ Ու-ղիղ մեկնեց նախ Lag. Gesam. Abhd. էջ 163՝ համեմատելով պրս. fordigān, յն. შουρδιγαν, բայց և եբր. [hebrew word] Փուրիմ (տօնը)։ Ուղիղ են նաև Պատ-կան. O назван. древн. aрм. мгсяцевъ, էջ 37 և Տէրվ. Նախալ. 94։ Ալիշան, Հին հաւ. 142 պրս. փրաւորտ, յն. Հերոյիդ, հնդ. Րուտրա, գերմ. Hrodr. ֆրանս. Ruth դիցանունների հետ։ Հիւնք. պրս. արուտ «անուն 25η աւուր արեգաևնա-յին ամսոյ Պարսից»։


Հօրան, աց

s.

flock or herd of animals;
— լինել, to jump, skip or leap for joy, to bound with joy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. կազմուած է -ան հաւա-քական մասնիկով՝ *հաւր>*հօր արմատա-կանից, որ առանձին չէ գործածուած։ Այս *հաւր ձևը գալիս է հնխ. *pā̄-tro-ից, որ կազմուած է հնխ. pā-«պահել, արածացնել» արմատից, -tro-մասնիկով. (մասնիկի հա-մար հմմտ. արօր<*aratro-, աղօրի<*ala-tro-). pā-արմատը գործածական է յատկա-պէս հօտի և հովիւի համար. հմմտ. սանս. pāti «պահել, պահպանել», paçu-pa «նախ-րապան», avi-pā̄lá «ոչխարի հովիւ», go-pala «կովարած», լտ. pā̄icō, pāvī «կովերն արա-ծացնել»։ Նոյն արմատի աւելի հեռաւոր ժա-ռանգներն են յն. πῶυ, պրս. pāda «հօտ». ինչպէս նաև հյ. հօտ՝ որ աճած է d-ով (Wal-de 564 Boisacq 409, Ernout-Meillet 702, Pokorny 1, 347 և 2, 72)։


Ձախ, ոյ, ու

adj. s.

left;
sinister;
left-handed;
left, left hand or side;
ի —մէ, on or to the left;
գիտել կամ չգիտել զաջ ե զ—, to know or not to know the right hand from the left.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Մեկնութիւնը անծանօթ է։ Հնդևրոպա-կան լեզուների մէջ «ձախ» բառը ենթարկ-ուած էր tabou-ի և այս պատճառով է որ այս գաղափարի համար չկայ նրանց մէջ մի և ընդհանուր ձև։ Գլխաւորապէս երեք անջատ խմբակներ կան. 1. սանս. savvā-, զնդ, haoya-, հսլ. šuyi.-2. հսլ. lëvu, յն. λαιός, լտ. laevos.-3. յն. σϰαιόῦ, լտ. scaevos և լիթ. kairē? սրանցից ջոկ կան նաև մասնա-ւոր ձևեր և դարձուածներ, որոնք ցոյց են տալիս թէ ինչպէս ամէն մի լեզու աշխատել է ուղղակի չարտասանել այս բառը և կողմ-նակի միջոցներով անուանել. ինչ. լն. εύώνυμος, άριστερός, զնդ. vairyāsiara-ևն. այսպիսի կղզիացեալ մի ձև է նաև հյ. ձախ (տե՛ս Meillet, Interdictions de vocabulai-re, էջ 18)։


Ձանձախարիթ

s. adj.

soot;
fuliginous, sooty, pitchy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, բառս գործածուած է մէկ անգամ Ես. ա. 18. «Եթէ իցեն մեղք ձեր իբրև զձանձախարիթ, իբրև զձիւն սպիտակ արարից. և եթէ իցեն իբրև զորդան կարմիր, իբրև զասր սուրբ արարից». երկրորդ անգամ էլ ունի Մծբ. էջ 77. «Արիւն կարմրացաւ ի նոսա իբրև զձանձախարիթ»։ Առաջին վկա-յութիւնը Եփր. ղևտ. 222 դրուած է հետևեալ ձևով. «Թէ եղիցին մեղքն ձեր իբրև որդան կարմիր և եթէ եղիցին իբրև զձանձրախա-րիթ, իբրև զձիւն սպիտակ արարից» (այս-տեղ գրուած է ձանձրախարիթ, որ յիշում է նաև ԱԲ)։-Առաջին վկայութեան ակնարեու-թեամբ են հետևեալ հատուածները. «Եթե իցեն մեղքն իբրև զձանձախարիթ անլուանա-լի սևութեամբ՝ իբրև զձիւն սպիտակասցին, և եթէ իցեն արեամբ չափ որպէս զներկած 10-488 որդան ի գոյն կարմրութեան անելանելի՝ իբրև զասր սրբեսցին». Նար. խր. 491.-Գործք քո իցեն յառաջագոյն իբրև զձանձա-խարիթ, սրբեսցիս իբրև զասր սուրբ. Կոչ. 327.-Թէ իցեն մեղք մեր գարշելի իբրև զձանձախարիթ սևացեալ և իբրև զյորդան կարմիր արեամբ մածեալ, իբրև զձիւն և զասր սպիտակ առնիցէ. Տաթև. ձմ. կր։-Ս. Գրքի եբրայական բնագրի մէջ բառիս դէմ գտնում ենք [hebrew word] šānī, որ մեկնւում է «որդնաբեր կաղնու (quercus coccitera) տե-րևների վրայից հաւաքուած որդան կարմիր ներկը (coccus ilicis) և նրանով ներկուած կտոր». յոյն թարգմանութեան մէջ դրուած է φοινίϰεος «շառագոյն կարմիր», իսկ ա-ոաբն ունի «մուր կամ թանձրածուխ, ռմկ, իս, խուրում»։ Մեր հին մեկնիչները զանա-զան տեսակ են հասկացած այս բառը և զա-նազան իմաստներով գործածած.-այսպէս՝ Մագիստրոս հասկանում է «մութ սև ոռւն». հմմտ. Պղատ. տիմ. 143 «Կարմիրն ընդ սե-ւի և ընդ սպիտակի խառնեալ՝ (լինի) ծիրա-նի. և ձանձախարիթ՝ ընդ սոքօք խառնելով մանաւանդ բորբոքմամբ՝ շարախառնի սե-աւ». յոյնն ունի «ἐρυϑρὸν δέ δὸ μέλανι λευϰῷ τε ϰραϑὲν ἁλουργὸν ὄρφνινον δὲ, ὅταντούτοις μεμιγμένοις ϰαυϑεῖσί τε μᾶλλονσυγϰραϑῇ μέλαν» (Platonis opera, Paris 1883, հտ. II, էջ 231, տող 40), ուր ձանձախարիթ բառի համապատասխանն է ὄρφνινος «մութ գոյն» (մանաւանդ սևի, կարմրի և սպիտակի խառնուրդով՝ ըստ Bailly, էջ 1408ա)։ -Ուրիշ հեղինակներից ունինք «շառա-գոյն կարմիր» Ածաբ. յայտն., «արմա-ւի գոյն» Վանակ. յոբ., «այծի մազ» Անան. յովն. (իմա՛ Անան. թրգ. էջ 9), «ծուի մածեալ յառաստաղս» Գէ. ես. Լծ. կոչ. Տօ-նակ.-իսկ Հին բռ. գրում է ձանձախ «սա-կաւակարմիր», ձանձախարիթ «վատ կար-միր, կարմրագոյն». արդի գրականում ըն-դունուած է «մուր, ծխի սևութիւնը, տճկ. խուռում»։ Երկրորդ վկայութեան մէջ (Մծբ.) ասորի բնագիրն ունի՝


Ձանձիր

adj. s. cf. Ձանձրալի;
cf. Ձանձրութիւն;
— առնել, to tire, to annoy, to plague, to importune, to tease.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ձանձրալի, տաղտկալի. 2. ձանձ րոյթ, տաղտուկ» Սիր. իե. 16. Ոսկ. եբր.-որից ձանձրանալ ՍԳր. ձանձրացուցանել ՍԳր. Ագաթ. Փարպ. ձանձրալի Եղիշ. ձանձ-րանալի Ոսկ. յհ. ա. 10. ձանձրագոյն Ոսկ. մ. բ. 10. ձանձրոյթ Ոսկ. յհ. ա. 3, 11, 26. ձանձրառևոտ Նեղոս. անձանձիր Մծբ. տն-ձանձրոյթ Փարպ. ձանձրամիտ Ադամ. 232. ձանձրախորհուրդ Ադամ. 312. համաձանձիր (?) Մծբ. 385 (ասորին ունի «հետազօտիչ», ըստ Տաշեան, Ուս. դաս. հալ. 652)։


Ձաւար, ի

s.

wheat-meal;
— գարի, pearl barley.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Տփ. ձավար, Այշ. Երև. Մշ. ձ'ա-վար, Ոզմ. ձ'mվար, Մկ. ծmվար, Մրղ. Սլմ. Վն. ბmվmր, Սեբ. զավառ. (առաջինները նշանակում են «ձաւար», վերջինը «կովերին կեր տալու համար աղացած գարի»)։ Սրա-նից են ձաւար անել «շատախօսել, դատար-կաբանել», ձաւար հաւաքել «բամբասել» ձաւար ձաւար դուրս տալ «ղնդաբանել», ձաւ-րել «ցնորիլ», ձաւրտել «մեծ մեծ խօսիլ»։


Մօր, ից

s.

dirt, mud, mire, slime;
puddle, pool, fen, marsh, bog.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mauri-կամ məu-ri-ձևից. սրա հետ հմմտ. յն. μնρω, μնρομαι «հոսել, ողողել, լալ, ողբալ», լիթ. murstu, murti, murau «խխում դառնալ, բոլորովին թրջուիլ», maurə «ճահճացած ջրերի մէջ աճող մի տեսակ բոյս, մօրաբոյս», լեթթ, maura «տան շուրջն աճող թաց ու պարարտ խոտ, արօտ», mauragas, muragas «ճահ-ճաբոյս», murit «կեղտոտել, ապականել». հսլ. murava, ռուս. мурaвá, սերբ. murava, չեհ. murawa «ծովային կամ ճահճային խոտ, արօտ», ռուս. муръ «մարգի արօտ», мурыи «գորշ» (որ է «կեղտոտ գոյնով»). мураcтьи «գորշախայտ», սլով. murava trava «տան շուրջը կամ ճանապարհների եցերքն աճող խոտ» (նշանակութեան զար-գացման համար հմմտ. գերմ. Wiese «մարգ, առօտծ= հհիբս. veisa «ճահիճ», հոլլ. ware վբաաὶ 't.︎1. «ցեխ,, տիլմ»=հբգ. wasō «թաց գետին արօտ»>ֆրանս. gazon «արօտ)» ևն։ Այս բառերը ծագում են հնխ. meu-«թաց, խո-ննձ անմաքուր ջուր, կեղտոտել» պարզա-կան աիմատից''աճած՝ρօ-աճականով (Po. ἴδrnν 2 252 rraitmahn' 172)։

LDâ 1916, 17-18 (առ Pokorny 2, 224) ալբան. makε «սոսինձ, ձութ, կանգնած հեղուկների երեսին կաաած փառ», լտ. macero «կակղացնել», հսլ. mokru «խոնաւ, թաց», ռուս. мочита «թրջել» ևն բառերի հետ, որ ընդունում է Pokorny 2, 224՝ դնելով հնխ. maq «թաց, խոնաւ» արմատի տակ. հայ ձևը իբրև *maq-ro-։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ վերի ձևով նոյն ինքն Petersson KZ 47, 281 (նոյն 1916 թուին), որ ըն-դունում է դարձեալ Pokorny 2, 252, Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2 (1927) 80 կրկնում է Neumann-ի մեկնութիւնը, ինչպէս արել էր նաև Bittner WZKM 15 (1901), 410։ (Ըստ այս մեկնութեան հյ. մօր<մաւր ցեղակից է դրւում հետև-եալ բառերին.-լտ. mare, հիսլ. marr, կիմր. կորն. բրըտ. mor, հիռլ. muin «ծով», անգսք. mere «ճահիճ, ծով», mor «ճահիճ», անգլ. meer, mere, mire, moor «տղմուտ, ճահիճ», գոթ. marei «ծով». marisaiws «ծովակ, լիճ», հբգ. mari, meri «ծով», muor «ճահիճ», հոլլ. meer, գերմ. Meer «ծով», Moor «ճա-հիճ, մօր», հսլ. morje, ռուս. морe, չեխ. mofe սերբ. möre, բուլգար. more «ծով», լիթ. mārès «ծովածոց». հառուս. mary «ծովածոց» ևն (Pokorny 2, 234, Walde 464, Boisacq 49, 1054, Traut-mann 169-170. Kluge էջ 325 և 335), Այս բոլորի նախաձևը դրւում է հնխ. mari կամ mori «ծով»։ Հայերէնը սը-րանց հետ կապելու համար երկու դըժ-ուարութիւն կայ. նախ՝ ձևը (a ձայնի դէմ աւ). բայց այս դժուարութիւնը կա-րելի էր հարթել, ենթադրելով՝ որ a ձայ-նաւորը երկբարբառի է վերածուել, այն. պէս՝ ինչպէս մատ(չիլ) և մօտ, արածել և արօտ, յատանել և յօտ։ Երկրորդ դըժ-ուարութիւնն այն է, որ *mari արմատը յատուկ է միայն արևմտեան հնդևրո-պական բարբառին և գտնւում է միայն իտալական, կելտական, գերմանական և բալթիկ-սլաւական լեզուներում (Menl-


Մօրու, ի, ից, ոց

s.

step mother.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. smakru-ձևից ցեղակիցներն են սանս. çmáçru-(յառա-ջացած *smáçru-ձևից) «մօրուք», լիթ. sma-krä «ծնօտ», smākras «միրուս, ծնօտ», լեթթ. smakrs «ծնօտ, քիմք», իռլ. smech «ծնօտ». ալբան. mjekre «ծնօտ, կզակ, մե-րուս». (այս նշանակութեանց յարակցութեան համար հմմտ. յն. γένειον «ծնօտ և մի-րուս», իտալ. barba «միրուս», բայց և Dan-te, Քաւար. xxxI 68, 74 «ծնօտ», ռուս. 6o-рoдa «կզակ, մօրուս» և զանազանելու հա-մար՝ подбородокъ «կզակ»)։ Բոլորի պար-զական նախաձևն է smek-(Pokorny 2, 689, Trautmann 270)։ Հայերէնը կարող է գալ *smakru-ձևից՝ նախաձայնի անկումով և k վերածուելով ւ-ի (տե՛ս Pedersen, Հայ. և դրացի լեզ. 31)։-Հիւբշ. 476։


Յագ, ոյ

s. adj. adv.

cf. Յագուրդ;
satiated, sated, glutted, cloyed, full;
—, ց-, to satiety, to one's fill, to the full;
ց— ուտել եւ ըմպել, to eat and drink one's bellyful.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ո հլ.) «կշտանալը լիութիւն» ՍԳր. Ոսկ. եբր. «կշտացած» Եփր. թգ. 358. որից յագիլ կամ յագենալ «կշտա-նալ» ՍԳր. Եփր. ծն. յագեցուցանել ՍԳր. Եզն. յագչիլ Սանահն. յեփր. յագուրդ ՍԳր, յագութիւն Մծբ. անյագ ՍԳր. Ոսկ. Վեցօր. 65. անյագաբար Եզն. վաղայագ, վաղայագո։ Փիլ. անյագօրէն (նոր բառ) ևն։


Յամ, ոյ

s. adv.

delay;
late.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ուշ. կամաց, դանդաղ». արմատ ա-ռանձին անգործածական. որից կազմուած են յամով «ուշ» Կլիմաք. Շնորհ. եդես. յամել «ուշանալ, դանդաղիլ» ՍԳր. Ոսկ. Սեբեր. Վեցօր. «երկայնամտիլ, յարատևել, հանա-պազորդել» Ոսկ. մ. ա. 22, 23 (=մհյ. յեմել «ուշանալ» Անսիզք 15, 23, 25), յամենալ ՍԳր. Եփր. հռ. յամեցուցանել ՍԳր. (=մհյ, յեմեցնել «ուշացնել, յետաձգել» Անսիզք 81, յիմել, յիմեցնել «վճարը ուշացնել» Սմբ. դատ. 150, 151, 154). յամումն Երզն. մտթ յամուրդ «յետաձգում» Եւս. պտմ. 93. մեծա-յամ Ճառընտ։ Այստեղ է պատկանում նաև ւամր «ուշ, դանդաղ, կամաց» Բ. պետ. գ. 9. Վրք. հց. «երեկոյ (իբրև ուշ ժամանակ)» Տիմոթ. կուզ, էջ 150. որից յամրանալ Փարպ. յամրագնաց Եզն. Վեցօր. անյամր «շուտ» Մագ. յամրաքայլ, յամրընթաց (նոր բառեր) ևն։ Երկուսի կապր հաստատում է Վրք. հց-բ. 396. Երեք օր յամր թողեալ (յետաձգելով, ուշացնելով) ոչ մկրտէր. ապա ի յասելն թէ ընդէ՞ր յամես..։


Յամառ, աց

adj.

obstinate, stubborn, self-willed, wilful, headstrong, sullen, restive;
tenacious.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «կամապաշտ, պնդագը-լուխ, ուզածն անել փափպգող» Ոսկ. ես. Եւս. պտմ. Ագաթ. Մծբ. որից յամառիլ ՍԳր. Ոսկ ես. Եփր. եբր. յամառոտ Ոսկ. մ. ա. 12. Եփր. ել. էջ 149, 180. Ղևտ. Վկ. արև. 76. Մծբ. յամառութիւն ՍԳր. Եզն. Ագաթ. ևն։


Յիմար, աց

adj.

out of one's senses, foolish, senseless, mad, crazy, silly;
ծայրագոյն —, an arch-fool, an out-fool and out fool.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «խենթ, անմիտ» ՍԳր. Ոսկ. ա. 12. Եղիշ. որից յիմարանալ Ես. ժթ. 11. յիմարիլ ՍԳր. յիմարեցուցանել ՍԳր. յի-մարութիւն ՍԳր. յիմարակորոյս Ագաթ. ևն. գրուած նաև իմար Վրդն. առ. 73. նոր բա-ռեր են յիմարանոց, յիմարաբոյժ, յիմարա-բուժութիւն։


Յոգն, յոգունք, գունց

adj.

much, many, more, several, numerous.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (յոգունք, յոգունց. գրուած է նաև լոքն) «շատ, բազում» Ոսկ. մ. բ. 10. Պիտ. Խոսր. սրանից ունինք կազմուած բազ-մաթիւ ածանցներ (ԱԲ ունի 135 հատ), որոնք սովորաբար յետին են. հնագոյններն են՝ յոգնագոյն Եզն. յոգնագնալի Ոսկ. յհ. բ. 27. յոգնաճարակ Ոսկ. յհ. բ. 23. յոգնաշնորհ Ոսկ. եփես.։ Այստեղ է պատկանում նաև յոգ-նիլ (գրուած նաև յօգնիլ, յաւգնիլ) «խոնջիլ, պարտասիլ» Թուոց իա. 4. Պիտ. Սեբ. 39. Վրք. և վկ. բ. 544. Արծր. հրտր. Պատկ. էջ 87. «ջանալ, հետամուտ լինել» Տիմոթ. կուզ. էջ 85 («Երովդէս սպանանել յոգնիւր»). նշա-նակութեան զարգացման համար հմմտ. յն. ὄχλος «բազմութիւն, ամբոխ, շփոթութիւն, նե-ղութիւն», ὄχλὲω «չարչարել, անհանգստա-նալ», ὄχληρός «յոգնեցուցիչ, ձանձրալի»։


Յողդողդ, աց

adj.

not firm, weak, tottering, unstable, unsteady;
inconstant, mutable, vacillating, wavering, versatile, fickle, volatile.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (գրուած նաև յողդյողդ՝ «տկար, խախուտ, անհաստատ, ուսման մէջ թոյլ»՝ Բ. պետ. բ. 14, գ. 15. Ոսկ. ա. տիմ, Եփր. աղ. որից յողդողդել Նաւ. գ. 10. Եփր. բ. կոր. Ոսկ. մ. բ. 9, 11 և հռ. յաղդողդե-ցուցանել Եփր. բ. թես. յողդողդուն Վեցօր. Չ6. անլողդողդ Յհ. իմ. ևն։


Յոյզ, յուզի, յոյզք, յուզից

s. adj.

research, examination, investigation, inquiet;
emotion, agitation, perturbation, trouble, confusion;
troubled, agitated;
— սրտի, emotion;
—ք խռովութեանց, troubles, broils;
— եւ խնդիր, research, perquisition, chicane, pettifogging;
ի —ս կրից, in the heat of passion;
ի նախկին —ս ցասման, in the first impulse of indignation;
— առնել, ի — առնուլ, լինել ի — եւ ի խնդիր, — եւ խնդիր առնել, to search into, to make researches, to investigate.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ի հլ. «որոնում, փնտռտուք, խու-զարկութիւն» Յհ. կթ. Ասող. Նար. երգ. «ծը-փում, տակնուվրայութիւն, խռովութիւն, շը-փոթութիւն, աղմուկ» Բ. մկ. ժդ. 15. Ոսկ. մ. բ. 3 և ես. Եզն. Ագաթ. որից յուզել «փնտռել, տակնուվրայ անել, շփոթել» ՍԳր. Ոսկ. Ա-գաթ. «խնդրել, ուզել» Մագ. մեծ են. էջ 39. «հարցնել» Մագ. մեծ են. էջ 55. (այս ի-մաստների միութեան իբր օրինակ է Պտմ. ներս. հյր. 80. Ահա ախոյեանս քո զոր յու-զէիր). յուզումն Եւագր. յուզակ Ագաթ. Կոչ. յուզախնդիր Ագաթ. յուզական Դ. եզր. ժդ. 14. մտայոյզ Դան. բ. 29. Եփր. թգ. պահա-յոյզ «գիշերապահ» Ոսկ. մ. բ. 10. ջրայոյզ Փարպ. բքայոյզ Վեցօր. բազմայոյզ Կանոն. դարանայոյզ Դ. թագ. զ. 10. խոնաւայոյզք Վեցօր. խորայոյզ Ոսկ. յհ. ա. 1. խռովայոյզ Մծբ. հողմայոյզք Վեցօր. մաղասայոյզ Բժշ. մաղձայոյզ Սիր. լդ. 23. Ոսկ. մ. ա. 18. յու-զիչ, յուզել, յուզմունք, յուզումնալից, սրտա-յոյզ (նոր բառեր) ևն։ Յետնաբար գրուած է ուզել «պահանջել, կամենալ» Մխ. դտ. Լմբ. պտրգ. Վրդն. դան. Ուռհ. էջ 6. ուզենալ «կա-մենալ» Վրք. հց. ա. 640։

= Պհլ. *уōz ձևից, որ չէ աւանդուած. սրա հետ հմմտ. զնդ. yaozaiti «շարժիլ, տատա-նիլ, ծփալ», հպրս. yaudatiy «շարժիլ», բե-լուճ. juzaγ «շարժիլ», ǰuzōx «շարժում», սոգդ. āyózot «յուզէ, iI agite, iI trouble», պրս. [arabic word] уozīdan «որոնել, հետազօտել». ❇ уοz «փնտռտուք, յոյզ, որոնում», [syriac word] razmуoz «ռազմայոյզ, ռազմախնդիր»։ Ի-րանեան բառերը պատկանում են հնխ. leug'-, leudh-«յուզել» արմատին, որի ժա-ռանգներն են նաև սանս. yut, yudh «կռիւ-պատերազմ, կռուող, մարտիկ», yudhyati «կռուիլ», յն. ὄσμίνη «կռիւ», կիմր. կորն. բրըտ. iud-«կռիւ», լտ. ǰubeo «հրամայել» ւիթ. jundu «շարժիլ, դողալ», գոթ. ǰiukā «կռիւ», jiukan «կռուիլ», մբգ. jouchen. (գերմ. jagen «վարել, քշել, որսալ», Jagd «որս» բառերի հետ գործ չունին1), հին լիթ. ǰudra «պտտւող քամի» ևն. սկզբնական նշա-նակութիւնն է «շարժել, անհանգիստ շար-ժումներ անել», որից լայնաբար «կռուիլ» ևն (Pokorny 1, 203-4, Boisacq 1007, Wal-de 396)։-Հիւբշ. 199։


Յոյլ, յուլից

adj.

slow, tardy, slothful, lazy;
cowardly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի հլ.) «ծոյլ, դանդաղ. ծանրաշարժ» Դատ. գ. 17. Կանոն, էջ 87. Կանոն առաք. 320. Բրս. հց. որից յուլանալ կամ յուղանալ «ծուլանալ, պարապ սարապ այս ու այնտեղ նայելով ման գալ» ՍԳր. «անհոգ՝ անփոյթ գտնուիլ» Եւս. քր. յուլա-ցուցանել «արհամարհոտ դարձնել» Ոսկ. յհ. ա. 2. որ և յուղացուցանել «մեղկացնել, կակ-ղել» Ոսկ. ես. 57. Բուզ. յուլութիւն կամ յու-ղութիւն «ծոյլ ու պարապ նստիլը» Սիր. իէ. 1. Ոսկ. ես. Եւագր. Եւս. քր. յուղող «մեղ-կացուցիչ» Նեղոս. յուղալ «ծոյլ ծոյլ սլքտալ» Մանռ. արմատի երկրորդ ձևն է յող-, որից յողալ «ծուլանալ, պարապ նստիլ, այս ու այնտեղ նայիլ» Ոսկ. մ. ա. 17, բ. 3, 24. «դիտել, նկատել, հսկել, սպասել» Պիտ. փիլ. յողանալ «հպարտանալ» Եփր. ծն. էջ 66. յողացուցանել «անհոգացնել, հպարտացնել» ԱԲ. երկու ձևերի ձայնական առնչութեան ամար հմմտ. թոյլ և թող, նշոյլ և նշող։


Յոռի, ռւոյ, ռեաց

adj.

wicked, bad, defective, paltry, wretched, low, vile, sorry;
unseemly, detestable.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-ուոյ, -ռեաց) «վատ, գեշ» ՍԳր. Ոսկ. մտթ. և Բ. տիմ. զ. Սեբեր. Եփր. եբր. որից յոռեցուցանել Ոսկ. մ. բ. 12. յոռեգոյն Մծբ. յոռեակ Ոսկ. յհ. ա. 11. յոռութիւն ՍԳր. Սեբեր. Ոսկ. մ. ա. 18, Եբր. Փիլիպ. Եռն. Եւս քր. Կիւրղ. ծն. գրուած է նաև ոռի Եփր. հա-մաբ. 51-52 (երեք անգամ). ռուն առմատն է *յոռ, որից յառաջացած է ի մասնիկով հմմտ. բարի, աղի, լեղի. այս պարզ *յոռ ձևն են ցոյց տալիս յոռանալ Ես. լգ. 19, Ել. ա. 7. յոռագոյն Սիր. լթ. 40. յոռացուցանել Եւագր. կայ նաև սեռ. յոռից (իբր ուղ. *յոռ ձևից) Պղատ. օր. ը. «Աստուածատեացք իսկ և յո-ռիցն թշուառականագոյնք» (յն. «յոռեացն յոռեգոյնք»). մինչդեռ յոռեգոյն ևն ծագում են յոռի ձևից։


Յորջորջ, ից

cf. Յորջորջանք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անուն, կոչումն» Շնորհ. տաղ. որից յորջորջել «կոչել, անուանել» Եւս. քը. Եփր. թգ. յորջորջանք Սեբեր. Եւս. քր. յոր-ջորջումն Սեբեր. Ոսկ. ես. յորջորջանօք «մի-այն անունով, անուանապէս» Կոչ.։


Յուշկապարիկ, րկաց

s.

onocentaur;
centaur, hippocentaur;
siren, mermaid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ յունարէնի համեմատ մեկնում է «պարիկ իշուկ», բայց նաև «վիշապակ պարիկ, վիշապ ձուկն»։ Müller SWAW 42, 251, Justi, Zendsp. 180, Lag. Btrg baktr. Lex. 54 պարիկ բառից։ Պալա-սանեան, Պատմ. գրակ. 199 իբր յուշկ+ պար+իկ «ծանր պար եկող»։ Էմին, Հայ. հեթ. կր. (թրգմ. Յոյս 1875, 357) սխալ է համարում թարգմանել ὄνοxενταυρος, ասելով թէ թարգմանիչները ո՛չ իբր կա-տարեալ հոմանիշ, այլ իբր մերձանիշ բառ են դրած յունարէն ձևի դէմ։ Lag Arm. St. § 1573 իշուկ և պարիկ բառե-րից, որ յիշում է Հիւբշման և մերժում։ Տէրվ. Altarm 96 յուշկա մեկնում է զնդ. huška, հպրս. uška, պրս. xušk, սանս. çuška «չոր», որով յուշկապարիկը դառ-նում է «ցամաքային պարիկ»։ Նոյն ձե-ւով մեկնելով Պատկ. Mamep. I. Il, սրբագրում է բառը հուշկապարիկ ձևով։ Հիւնք. պրս. ուշկէ «հեկեկանք»+հյ. պարիկ բառերից։ Ալիշան, Հին հաւ. 186 «յուշիկ՝ կամաց պարող ոգի»։ Ու-ղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 998 և 1406) վիշապ «օձ»+պարիկ, որով հասկաց-ւում է «կատաղիք դժոխոց, որոնք մա-զերի տեղ օձեր ունէին»։


Յօժար, աց

adj.

well disposed, inclined, willing, well affected;
prompt, ready, eager, desirous, anxious;
— լինել, to be disposed or inclined to, in the mood for, to have an inclination for;
cf. Օժարաբար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սրտով պատրաստ, հաճ և հա. ւան» Մտթ. իզ. 41. Մրկ. ժդ. 38. Ոսկ. եբր. որից յօժարիլ ՍԳր. յօժարանալ Եփր. ծն. յօ-ժարացուցանել Եփր. բ. կոր. յօժարութիւն ՍԳր. չարայօժար Սիր. իթ. 26. Վեցօր. Կոչ. 188. Ոսկ. յհ. բ. 9. ինքնայօժար Ագաթ. Ոսկ կամայօժար Մանդ. կանխայօժար Լմբ. ա-ռակ. մշտայօժար Նար. ղգ. մտայօժարութիւն Կոչ. մեծայօժար (նորագիւտ բառ) Հայել. 297. յօժարեցութիւն Եփր. ել. Եւթաղ. 138 (ըստ Վարդանեան, Եւթաղ 147, ծան. յն. προτροπή թարգմանուած է միշտ «յօժարեցու-թիւն», իսկ πρὸϑεσις և προϑυμίσ «յօժարու-թիւն»), սիրայօժար, յօժարակամ (նոր բա-ռեր)։ Գրուած է նաև յուժար։


Նայ, ից

adj.

humid;
s. gr. semi-vowel, liquid letters.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի). «թաց, խոնաւ. 2. կակուղ. Յ. հե-ղուկ կոչուած գրերը (ղ, մ, ն, ը). 4. թա-ցութիւն» Թր. Մագ. Երզն. և Նչ. քեր. Պիտ. Ոսկիփ. որից նայացուցանել «թրջել, ջրել, բռոգել (պարտէզ կամ ծառ)» Փիլ. յովն. 610. Պիտ. նայական «թաց, խոնաւ» Ոսկ. եփես. 803 (խոնաւութիւն նայական շոգով). նայա-մէտ Պիտ. ևն։


Նաւասարդ, ի

s.

the first month of the ancient Armenian calendar, (August).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. տարեմտ. մեկնում է. «Նաւասարդ, նոր ասի, այսինքն ըս-կիզբն տարւոյ կամ ա՛րդ է ժամանակ նաւելոյ...» և համարում է Հայկի առա-ջին որդու անունը։ Տաթև. ձմ. ա. մեկ-նում է «Նոր, այսինքն սկիզբն տարւոյ» միանգամայն Հայկի որդիներից մէկը և վերջապէս «Նաւասարդի զնաւարկութիւն ասէ, յորժամ հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջուրց»։ Նոյնպէս Տաթև. հարց. 200 «Նոր ասի, այսինքն սկիզբն տար-ւոյ. և դարձեալ՝ այժմ է եղանակ նա-ւելոյ ի վերայ Ովկիանու»։ Ստեփ. լեհ. համարում է յանուն Նաբոնասարայ տո-մարագէտ արքայի Բաբելացւոց։ Ին-ճիճեան, Հնախ. Գ. 18 նաւաստ աւարտ, այսինքն «նաւելը վերջացաւ» (իբր թէ ի յիշատակ ջրհեղեղի. հմմտ. Մն. ը, 13. «Յամսեանն առաջնում, որ օր մի էր ամսոյն՝ նուազեաց ջուրն յերեսաց երկրի և եբաց Նոյ զձեղուն տապա-նին». այդ օրը դարձաւ նոր տարի, որ և մնաց հայոց մէջ՝ մինչև այժմ կեն-դանի. իրար վրայ ջուր ցանելը և աղաւ-նի թռցնելը Նոյեան յիշատակներ են)։ ՆՀԲ նոր այս արդ կամ արտ. և կամ որպէս պրս. նէվ էսիր, այս է «նոր ժա-մանակ կամ եղանակ»։ Brosset JAs. 1832, էջ 528-9 այս և աղուան. նավա-սարդոս թուին նշանակել «վերանորո-գում», իբր nou zardi, բայց որովհետև հոռի և սահմի վրացերէն են, ուստի այս-տեղ էլ պէտք է տեսնել վրաց. երթի «մէկ» բառը (ուզում է ասել (նաւաս)-երթի)։ Ազգասէր 1846, л 53, էջ 1 նաւ հաս արդ։ Böttich. Rudim. 14 լիւդ. ὄάρδις, սանս. çarad, զնդ. sarəδa, սիւն-կեղ. σάρος ձևերի հետ։ Ուղիղ են մեկ-նում Bottich. ZDMG 1850, 359, 181, Arica 26, 86, Lag. Urgesch. 1074, Mül-ler SWAW 41, էջ 154, Justi, Zendsp. 292, Հիւբշ. KZ 23, 403, Էմին, Հայ հեթ. կրօնը (թրգմ. Յոյս 1875, 294), Տէրվ. Altarm. 46 ևն։ Sayce, The cun. inscr. of Van (1882), էջ 487 -սարդ համարում


Յաւէժ, ւեժի, ժաց

adj. adv.

perpetual, eternal, immortal;
always, without end, perpetually, eternally.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «միշտ, ամէն ժամանակ» Եսթ. ժզ. 4. Ոսկ. մ. ա. 1. «մշտնջենաւոր, յաւիտենական, անփոփոխ» Ագաթ. Եզն. որից յաւեժանալ Փիլ. Պիտ. յաւեժութիւն Փիլ. Նիւս. Երգ. Պիտ. յաւեժացուցանել Պիտ. յա-ւեժակայ Պիտ. յաւեժաբար Շար. ևն։ Նոյն բառն է ր-ի յաւելուածով՝ յաւերժ «միշտ. շարունակ» Իգն. Պիտ. Խոր. որից լաւերժա-հարսն կամ յաւերժական հարսն Սահմ. Նար. յովէդ. յաւերժապէս Յհ. իմ. եկ. յաւերժանալ Երզն. մտթ. յաւերժաձիգ «երկարատև» (նո-րագիւտ բառ) Պարակ. շար. էջ 18. յաւեր-ժայիշատակ (արդի գրականում) ևն։-Ար-մատն ու ածանցները իրար վրայ փոխա-դարձաբար ազդելով՝ գրուած են նաև յաւեժ, յաւէրժ, յաւէժանալ, յաւէրժանալ ևն, որոնք համապատասխան չեն հայերէնի ձայնական օրէնքներին։


Մաքառ, ի

s.

combat, fight;
wrestling;
contest, strife, litigation, quarrel, dispute.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -ի) «կռիւ, վէճ, պայքար» Պղատ. տիմ. 168. որից մաքառիլ «կռուիլ» Ա. մակ. ժա. 46. Կոչ. Եւս. պտմ. մաքա-ռումն Եւս. պտմ. Յհ. կթ. մաքառող Մծբ. մաքառեցուցանել Պղատ. տիմ.։


Մաքուր, քրոց

adj. fig.

pure, neat, clean, unstained, unsullied;
refined, purified;
limpid, clear;
pure, modest, chaste;
գրել զ—ն, to make a fair copy of.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Windisch. 9 յն. μάϰαρ «երանելի երջանիկ»։ Lag. Anmerkungen VIIl ասոր. [syriac word] maxwar, msxawwar Գծ. իգ. 3 (թրգմ. ϰεϰονιαμένε, բռեալ)։ Նոյն, Arm. St. § 1461 մերժում է այս մեկնութիւնը։ Տէրվ. Altarm. 58 ամո-քել ևն ձևերի հետ սանս. marǰ «քերել, ջնջել, մաքրել» ևն։ Հիւնք. մոխիր բա-ռից։-Շատ մօտիկ են հնչում, բայց երևի պատահական են ասոր. [arabic word] məraq «մաքրել, յղկել», [syriac word] ma-rīqā «մաքուր», [syriac word] mədāqā «մաք-րութիւն. 2. յղկում». այս պրմատը բնիկ սեմական է և գտնւում է նաև ուրիշ սեմական լեզուներում. ինչ. արամ. [hebrew word] mrq, եբր. [hebrew word] mārūq «յղկուած, մաքուր», [hebrew word] mə-ruqīm «թագուհու արդուզարդն ու պատ-րաստութիւնը», [hebrew word] tamruq «շփում, օծում, մաքրում», ասուր. marāku «տր-րորել, սղկել»։


Մեհեկան, ի

s.

the seventh month of the ancient Armenian calendar, February.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նորագիւտ բառս գտաւ ու մեկնեց (ըստ Հին բառ.) Մէնէվիշեան ՀԱ 1911. 219, միանգամայն մատնանիշ անելով մեհևանդ և ապարանջանք բառերը։


Մեղկ, ից

adj. fig.

soft, loose, slack, flabby;
weak, faint, nerveless, indolent, effeminate, languid, cowardly;
slothful, sluggish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «կակուղ, փափուկ, մեղմ. 2. կնատ, թոյլ, թուլամորթ» Սեբեր. Եզն. (նիւթական իմաստի համար հմմտ. Տիկ ջը-րով թրջեալ մեղկի. Վրդն. սղ. էջ 405). որից մեղկագոյն Ոսկ. մ. ա. 12, մեղկանալ Երեմ. դ. 31, Փարպ. մեղկացուցանել Ոսկ. ես. Եփր. թգ. մեղկել Ոսկ. ես. մեղկութիւն Եզն. մեղկիչ Ոսկ. մ. ա. 10. մեղկախորհուրդ Ոսկ. ես.։ Սաստկականն է զմեղկիլ կամ սմեղկիլ Վրդն դան.։ Նշանակութեան փոփոխութեամբ ո.-նինք մեղկիլ «ցաւ քաշել. ցաւ կրել», մեղ-կութիւն «ցաւ» Տիմոթ. կուզ, էջ 24, 29, 79, 275, 286, իբր հետևողութիւն յունարէնի (տե՛ս Աճառ. Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 87)։


Մենթան, աց

s.

vest, garment.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «զգեստ, հանդերձ». մէկ անգամ ունի Ոսկ. ա. տիմ. ը. «Անդ հանդերձք պաճուճեալք և ժամանակ մեն-թանաց» (մի ձեռ. մեմենթանաց). յն. «Բազ-մագին հանդերձից կայ ժամանակ»։ (ՓԲ ա-ւելացնում է նաև «ըստ ոմանց նազումն, սի-գացումն ագանելով զհանդերձս»)։


Մետաքս, ից, աց

s.

silk;
անգործ —, raw silk;
գործարան —ի, silk-manufactory.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ և ՆՀԲ համարում են յունարէն. Neumann ZKM 1837, 389 չի համար-ձակում որոշել թէ հայե՞րն են յոյներից առել այս բառը, թէ յոյները հայերից. միայն նկատում է որ յոյնը բնիկ չէ։ Böttich. Horae aram. 24 եբր. [hebrew word] dəmešeq։ «Դամասկեան մետաքսեայ կտոր»։ Նոյնը, Rudim. 45, 153 յիշում է արաբ. [arabic word] dmq s և [arabic word] d ms q, որ հանում է պրս. dimsa «սպիտակ ա. պրշում» բառից։ Ewald, Götting. Ge-dmqs և ասոր. dm šq։ Müiler SW. AW 41, 12 համարում է ասորերէնից փոխառեալ և կցում է ասոր. mitaksā և յն. μέταςα բառերին։ Lag. Keliqq. gr. յռջ. 37, ինչպէս և Hitzig ZDMG 8, 213 ջանում են յունարէնը հանել սեմական [hebrew word] 'ks «ապարանջաններով զարդար-ուիլ» արմատից։ Brockelm. ZDMG 47, 1-42 լունարէնից փոխառեալ համարե-լու հակառակ է, որովհետև յոյն բառը շատ քիչ է գործածուած, իսկ հայը բա-ւական յաճախադէպ։ Հիւբշ. Arm. Gram. չէ ո՛ր լեզուից։ Müller SWAW 136 (1897), էջ 26 և Մէնէվիշեան ՀԱ 1897, 246բ համարում են յունարէն փոխա-ռութիւն։


Մղեղ, աց

s.

chaff;
powder, ashes, dust;
— հրոյ, spark;
ի — փոխել, to turn to ashes, to be burnt to ashes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բարակ փոշի, մոխիր, մաղուք» Ես. ե. 24. որից մղեղել «փոշի դարձնել» Յհ. իմ. Նիւս. կազմ. «մի քաղաք կործանել» Յի-շատ. 1401 թ. (Դիւան ժ. էջ 16). մղեղակ Պիտ. իբրև ռմկ. գրուած է մռեղ Վրք. հց. ա-607. Վստկ. 29, 149, 160 (Լծ. նար. իզ. նշա-նակում է «հատիկը պատող բարակ մաշկը». Մզնաձև մռեղն է՝ որ պատեալ է զհատն)։ -Վերջինիս մէջ ռ-ղ տարանմանութեան համար հմմտ. բաղեղն-բառեղ ձևը։


Մողէզ, ղեզի

cf. Մողիզ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կեղտոտել» արմատից, կցելով սանս. mala «կեղտ», յն. μολύνω «ապականել», հբգ. mol, molm, molt, նբգ. Molch «մողէս» ձևերին։ (Չի ընդունում Pokor-ny 2, 286)։ Հիւնք. մժեխ բառից։ Գա-րագաշեան, Արևելք, 1895 յունիս 27 յն. մալախօս, լտ. mollis բառից, որ է կա-կուղ, իբր կակղամորթ։ Մառ, Վրդ. առ-1. էջ 409 արաբ. [arabic word] maǰūs «օա-մելէոն»։ Patrubány ՀԱ 1908, 152 լն. βλώσϰω, ἐμολον, μολοῦμαι «երթալ, գալ» բայի հետ՝ հնխ. melo «դուրս զալ» ար-մատից (տե՛ս վերը մոլ)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, էջ 111 -էզ կենդանի նշանակող մասնիկով, ինչ. խլէզ, տղէզ ևն։-Վերի մեկնութիւնը առաջարկել եմ Meillet-ին, բայց նա չէ՛ վճռական՝ պրս-l ձայնի անորոշութեան պատճառով (անձնական)։


Մոմոս, ի

s.

Momus;
cf. Միմոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ւիշում է արաբ. 'amūd «հաստա-տութիւն», matīn «հաստատուն», պրս. umūd, umid «յոյս»։ Տէրվ. Նախալ. 99 սանս. mū, յն. μόω բառերի հետ հնխ. mu «փակել, պնդել» արմատից և կամ հյ. մուծանել, մտանել, մղել, լտ. movere ևն ձևեռի հետ՝ հնխ. mu «մղել» արմա-տից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Schef-telowitz BВ 29 (1905) 24 ս 27, KZ 54 (1927), 252, որ ընդունում է նաև Meillet (նամակ 1 ապր. 1927)։


Մոյն

s. adj.

beauty, floridity, grace, loveliness;
beautiful, florid, lovely, graceful;
զ— տմոյն առնել, զ—ս ի տմունութիւն փոխել, to make beauty fade, to spoil, alter or ruin the beauty of.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նութիւն ունեցող»։ Հիւնք. կազմուած է դնում յն. μηνόω «յայտնել, ցուցանել, մեևնել», μηνυμα «ծանօթութիւն, զե-կուցումն» ձևով։ Տաշեան, Ագաթ. էջ 64 մոյն համարելով «բարի», երազմոյն հասկանում է «բարի երազոց մեկնիչ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 290 իբր պրս. երազ+ [arabic word] numūn «երազի ի-մաստը ցոյց տուող»։


Մորթ, ոց

s.

skin, hide, pelt;
leather;
remains, relics, coil;
— մարդոյ, derma, skin.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «մարմնի վրայի կաշին» ՍԳր. Եզն. որից մորթել «մորթը քերթել հանել» Ղևտ. զ. 1. Միք. բ. 8. գ. 8. Ագաթ. Եզն. «խողխողել, սպանել» Ես. կզ. 3. մորթազերծ Եզն. մորթաղ Կանոն. մորթիկ Վրք. հրց մորթագործ Շիր. քր. մորթի Փիլ. լիւս. Յայսմ. փետր. 16. Գնձ. թանձրամորթ Նիւս. բն. թեփամորթ Վեցօր. 138. թուլամորթ Եւս. քր. լերկամորթ Վեցօր. 138. խեցեմորթ Վե-ցօր. Փիլ. Նիւս. բն. հիքամորթ Մագ. զրահա-մորթ ԱԲ. թխամորթ Ախտարք. Սմբ. պտմ. տպ. 1856, էջ 82. նոր բառեր են սևամորթ, դեղնամորթ, կարմրամորթ, սպիտակամորթ ևն։

ԳՒՌ (dialectal) Սլմ. մորթ, Մշ. մորթ, մորտ, Սեբ. մօրթ, մօրթի, Ախց. Երև. Կր. Տփ. մօրթի. Ղրբ. մօ՜րթէ, Մկ. Ոզմ. մուրթ, Ասլ. մէօ՜րթ, մէօ՝ր*, Զթ. միյթի, միրթի, Ագլ. մա՛ռթի.-բայական ձևով ունինք՝ Ջղ. Սչ. մօրթել, Ախց. Կր. Պլ. Ռ. Սեբ. Ղրբ. մօրթէլ, Ննխ. մօրթէլ, մօշթէլ, Շմ. Տփ. մօրթիլ, Տիգ. մօո-թէլ, Ալշ. Մշ. մօռտել, Ոզմ. մուրթիլ, Ասլ. մէօրթէ՝լ, Մրղ. մըիրթէլ, Ագլ. մա՛ռթիլ, Հճ միյթել, որոնք բոլոր նշանակում են «խող-խողել, փողոտել». իսկ Հմշ. մօշտուշ «կա-շին քերթել, կաշին հանել»։ Նոր բառեր են անկամորթ, մորթահան, մորթոտել, մորթու-ջիղ։ Հետաքրքրական է մօրթ Ղրբ. Ննխ. «անասունների զենումը»»։


Մորմոք

cf. Մորմոքումն.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«կսկիծ, ցաւ, եռք». արմատ՝ որ առանձին գործածական է միայն նոր գրա-կանում. որից մորմոքիլ Առակ. իթ. 21. Անգ. բ. 15. Զաք. թ. 5. Գծ. ե. 38. մորմոքել Մա-րաթ. մորմոքեցուցանել Պրոկղ. ոսև. մոր-մոքող Նար. մորմոքանք Յայսմ. մորմոքումն Շնորհ. սրտամորմօք, մորմոքիչ (նոր բա-ռեր), մորմոքալից Մ. մաշտ. 339ա (նորա. գիւտ բառ)։

muža «ցաւ, վիշտ»։ Petersson KZ 47, էջ 291 -ոք մասնիկով կրճատ կրենա-կան մորմ ձևից, որ է հնխ. mor-mor-o, պարզ արմատը mor-. հմմտ. յն. μέρμηρα «հոգս», գոթ. maúrnan, հիսլ. morna. անգսք. murnan, հբգ. mornēn «հոգալ», լատ. memoro «յիշել», զնդ. mimara-սնս. smarati «յիշել»։ Pokorny 2, 686 ընդունում և յիշում է հնխ. smer-«յի-շել, հոգս անել, հոգս քաշել» արմատի տակ։


Մութ, մթոյ, ով

cf. Մութն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ռ, ի հլ. կամ ՄՈՒԹՆ, ն հլ. (մթան. ի մթան) «մութ, խաւար» Եւս. պտմ. Կոչ. «մթութիւն» ՍԳր. Եզն. Ոսկ. Սեբեր. որից մթագին Կիւրղ. ծն. մթագոյն Եփր. ծն. Ոսկ. մտԱ. մթազգած Ոսկ. մ. գ. 4. մթանալ Գ. թագ. ժը. 45. Եզն. մթապատ Վեցօր. մթա-ցուցանել Ամովս. է. 8. Սիր. իե. 24, Եւս. պտմ. Եզն. Կիւրղ. ծն. և թգ. մթին ՍԳր. Սե-բեր. Բուզ. մթնանալ Եւագր. Ոսկ. յհ. ա. 42. խորամթին Մագ. խաւարամութ Թէոդ. խչ. մթինակ Շիր. -ար մասնիկով՝ մթար «սևա-զած, մութ գոյնով» Սեբեր. 116 «աչքի ճիպռ» Եզն. էջ 6. մթարութիւն «մթութիւն. խաւար» Պիտ. «լուսնի վրայ սև նիշ, բալ» Վեցօր. 115. «իմաստի մթութիւն» Կիւրղ. ծն. մթարագոյն «մթագոյն» Ոսկ. պօղ. Ա. 782. նխալ գրչութեամբ էլ մթեր Աթան. 1899, էջ 240 (երկիցս). Ճառընտ. Յճխ. Մանդ. (Բաբ-գէն վրդ. ՀԱ 1907, 312 ընդհակառակը մթար ուղղում է մթեր, իբր «աղտ մթերեալ», որ շատ սխալ է և միայն «ճիպռ» իմաստը ի նեատի առած է։ Վարդանեան ՀԱ 1928, 533-5 նոյն մթարը (Եզն.) ուղղում է մռաղ-քըն, ինչպէս ունի Զմիւռնիոյ տպագիրը)։ Նոր բառեր են մթնշաղ, մթնոլորտ, մթնոլորտա-յին ևն։


Մուղ

adj.

tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Այս բառը շրջմամբ ունինք Պրտ. ղմէլ ձևով։ Նոյն արմատից են մղան, մղա-նել, մղան մղան անել, մղանածակ։ Նոյն արմատի *մուլ ձևն է ներկայացնում մլել «հրել, մղել, վանել, վարել» Բլ. Խլ. Մկ. Մշ. Նբ. Սլմ. Վն. որի սաստկականներն են՝ զա-նազան մասնիկներով՝ մլշկել Մրղ. Սլմ. Վն. մլշտել Ապ., մլուիլ Դվ., մլսկվել Բլ. «բազ մութեան մէջ սողոսկելով մտնել»։

նել «ջորի»։ Բայց Գ. Տ. Մկրտչեանը (անձնական) դիտել տուեց, որ պէտք է զանազանել երկու տեսակ ջորի. մին՝ արու էշի և էգ ձիու խառնուրդից յառա-ջացածը և երկրորդը՝ արու ձիու և էգ էշի խառնուրդից յառաջացածը. հայե-րէնում կարող էին սրանք զանազանուած լինել՝ առաջինը ջորի և երկրորդը մուղ բառով, թէև այսպիսի նուրբ զանազա-նութիւն ուրիշ լեզուի մէջ գոյութիւն չու-նի։ Այսպէսով մուղ դառնում էր «ջորի» և կապւում յայտնապէս լտ. mula հո-մանիշի հետ։ Պարսկաստան եղած ժա-մանակս ստուգեցի սակայն, որ ջորին միայն էգ ձիուց է ծնւում և էգ էշից ջո-րի չի յառաջանում։ Նոյնը ցոյց է տա-լիս նաև Առաք. լծ. սահմ. 276. «Կիս-էշն ջորին է և նա յիշոյ լինի և ոչ ձիոյ. այսինքն զի հարկ է որ էշն ի ձին վազէ և ի կով. և ոչ ձին յէշն վազէ կամ ի կով. և թէ ձին վազէ՝ ոչ ինչ ծնանի, այլ յիշոյ լինի»։ Այսպէսով Տէր-Մկրտչեանի ենթադրութիւնը չստուգուեցաւ։ Սակայն ստոյգ չէ նաև իմ տուած «գրաստ, ձի» նշանակութիւնը և բառը պէտք է հաս-կանալ «էգ էշ», ինչպէս ցոյց է տալիս ասորին։ Եւ շատ հաւանական է՝ որ հայ թարգմանութեան իբր բնագիր ծառայող օրինակումն էլ նոյն ասորի բառն էր գործածուած։ Կարելի չէ հյ. մուղ կցել լտ. mūlus «ջորի» բառին իբրև հնդևրո-պական ցեղակից, որովհետև հնխ. ձևն է mug'h-, որի վրայ աւելանալով -so, -slo, -sko մասնիկները, ստացուել են վենետ. musso «էշ», յն. փոկ. μυχλός «ցիռ», ալբ. mušk «ջորի», լտ. mulus «ջորի», նուազականը muscellus, muš-cella և լատինականից էլ ֆրանս. mu le, mulet, գերմ. Maul-esel և Maul-tier «ջորի», մբգ. mնl, հբգ. mül, հոլլ. muī', անգսք. mül, հիռլ. mül, անգլ. mule, ռուս. мулъ «ջորի» ևն (Pokorny 2, 311, Boisacq 653, Walde 501, Kluge 323) Հայերէնի մէջ բառը բնիկ լինելու դէպ-քում պիտի ունենայինք *մուծ կամ մուղձ։


Մուրց

s.

fist;
— առնել ընդ միմեանս, to box, to cuff, to fight with fists.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Brosset JAs. 1834. 369 և Չուբինով վրաց. ბრძოლა բրձոլա «կռիւ, պատե-րազմ» բառի հետ են դնում։ ՆՀԲ «որ-պէս պրս. mušt «բռունցք»։ Peterm 63 մարտնչել բայից։ Müller SWAW 42, 255, որից Justi, Zendsp. 228 զնդ. ma-rənc «սպանել», պհլ. marōcinitan։ Հիւբշ. KZ 23, 29 աւելացնում է նաև յն. μάρναται «կռուիլ» և սանս. mrnāti «փշրել»։ Lag. Arm. Stud. § 1536 թերևս նոյն է բռունցք բառի հետ։ Հիւնք. 295 մարզել բայից։ Bugge, Lуk. Stud 1, 55 լիկ. mrbbene?


Մռայլ, ից

s. adj.

mist, darkness, obscurity;
shadow, shade;
foggy, obscure, dark, dusk;
shady, woody.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «մութ, նսեմ, խաւարին» Ա թագ. իգ. 14, 15, 19. Եւագր. «մթութիւն, խաւար, մշուշ» Ա. թագ. իզ. I. Վեցօր. 115. Շիր. 60. Նար. «աչքի բիժ» Եփր. վկ. արև. 42 (թէ Եզնիկի մէջ էլ մթարք բառը պէտք է ուղղել մռայլ՝ տե՛ս Վարդանեան ՀԱ 1928, էջ 533-535). որից մռայլեցուցանել Փարպ. մռայլութիւն ԱԲ. նոյն բառի զանազան ձե-ւերն են՝ մառայլ ԱԲ, շրջմամբ՝ մլար Ճառ-ընտ. Վստկ. 12. Սարգ. բ. պետր. դ. (էջ 586), Անկ. գիրք առաք. 65. Կոստ. երզն. 93, 133. Անան. գիտ. 6։


Մաշկ, ից, աց

s. adj. med.

scarfskin, epidermis;
membrane, tunic;
film, pellicle;
skin, hide;
fleecy skin;
fur coat, pelisse;
worn out, used up;
— մարդոյ, derma;
— գործոյ, dressed skin, tanned hide, leather;
cordovan.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ասոր. [syriac word] meškā «մորթ» բա-ռից, որ բնիկ սեմական է. հմմտ. ցեղակից լեզուներից՝ արամ. [hebrew word] maškā, արաբ. [arabic word] mask. ակկատ. ասուր. [other alphabet] mašku կամ [other alphabet] ma-ša-ak «մարդու կամ անասունի կաշի», կռիատ msk «կաշի, մորթի»։ Այս բոլորը հանում են սեմ. mšk «քաշել» արմատից (գա-ղափարագրով SU «կաշին հանել, քեր-թել»). հմմտ. եբր. [hebrew word] mšk «դուրս ոաշել», արաբ. [arabic word] mask «բռնել», ե-թովպ. [other alphabet] [hebrew word] masak «աղեղը լարել» (Ge-senius17, էջ 468, Delitzsch, Assyr. Hndwrt. 431, Strassmaier, Alphabet. Verz. d. assyr. u. akk. Wörter 647)։ Սեմականից են փո-խառեալ նաև յն. μέσϰος «կաշի, մորթ» (Հեսիւք.) (տե՛ս Boisacq 88), պրս. [arabic word] mašk «տիկ», հպրս. maška «տիկ», պհլ. yask, քրդ. mešk «տիկ» և սրանց միջոցով՝ չաղաթ. mešk, mešik «ջրի տիկ»։-Հիւբշ. 311։

ՆՀԲ արաբ. (իմա՝ պրս.) մէշք. բայց երևի մեր բառը ուզում է հանել մաշեալ կամ լեաշկ ձևից։-Lag. Urgesch. 558 և Ges. Abhd. 282 մաշել բայից. իսկ ասոր. mašk դնում է հայերէնից փո-խառեալ։ Müller SWAW 41, 12 արամ. mašk, maškā ձևից։ Մորթման ZDMG 24, 80 ևն թրք. mešin «կաշի» բառի հետ։ Հիւնք. կաշի-ից։ Jensen փոխա-ռութիւնը համարում է հաթեան շրջա-նից։


Մառան, աց

s.

pantry, store-room, cellar, larder, buttery;
wine-cellar, wine-vault, canteen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Brosset JAs. 1834, 377 վրաց. մա-րանի։ ՆՀԲ թւում է հանել մառ «մութ» բառից (մեկնում է «ներքին և մթին սենեակ»)։ -Մառ ЗВО 5, 319 դնելով մահրան՝ մեկնում է մահ=պրս. may «գինի» + -րան = պրս. dān տեղ ցուռ տուռո մասնիկ։ Հիւնք. շտեմարան բա-ռից։ Karst, Յուշարձան 406 սումեր. mar «բնակութիւն»։


*Մասուր

s.

seed-pod of the rose.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) ինձ թւում է թէ մի կապ կայ քրդ. masur «ուռեցք», թրք. [arabic word] mayasəl «սրբանից արիւներթութիւն» (Հաճինի թրք. mayasər) և հյ. մասուր բառերի միջև։ Ի-մաստի զարգացման համար հմմտ. հյ. թութ «պտուղը» և թութք «արիւներթութիւն»։ Ժո-ղովրդական բժշկութեան մէջ մասուրը գոր-ծածւում է իբր դեղ արիւներթութեան. շատ տեղ էլ մասուրի համար կարծիք կայ թէ շատ ուտելով սրբանի քոր է յառաջ բերում. հմմտ. նաև ֆրանս. gratte-cul «մասուր», որ ստուգաբանօրէն նշանակում է «յետոյք քորող»։ -Թրք. բառի աղբիւրն է արաբ։ ❇ bavāsīr «թութք, արիւներթու-թիւն», որ դարձել է նախ թթր. [arabic word] babasir (Будaговъ 1, 272), վերջաձայնի փոփոխութեամբ թթր. և Ատրպտ. թրք. [arabic word] babasil, որ յետոյ հյ. մասուր բա-ռի ազդեցութեամբ դարձել է mayasər կամ maуnsəl։ Պէտք է նկատի ունենալ որ ժողո-վուրդը երբեմն կեղծ ստուգաբանութեամբ մի բանի անունից դեղ է հնարում. օր. լտ. as-trutium «օճառախոտ»ը փռշտալու դէմ դեղ դարձաւ. Իտալացիք սամիթի խաշուն աչքի հիւանդութեանց իբր դեղ են գործածում, ստուգաբանելով finocchio «սամիթ» բառը fino occhio «վասն աչաց» (Ernout-Meillet 77-8).


Մատռուակ, աց

s.

cup-bearer;
butler.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «գինի մատուցանող, արբուցիչ, տակառապետ» ՍԳր. Ագաթ. Փարպ. որից մատռուակել «գինի մատուցա-նել կամ ծառայութիւն անել» Ագաթ. Ոսկ. յհ. ա. 21. մատռուակութիւն Ագաթ. մատռու-ակոց «գինու մառա՞ն» (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 376։

[arabic word] širā «բաժանել, մատակարա-րել»։


Մարգարէ, ից

s.

prophet, seer;
սուտ —, false -;
կին —, prophetess;
փոքր —ք, the Lesser prophets.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. գւռ. *margar-ձևից. այս բառը թէև աւանդուած չէ գրականութեան մէջ, բայս նոյնն են հաստատում սրանից ածանցուած նորագիւտ սոգդ. mārkrāy, mārkarāk «կա-խարդ» (Gauthiot, Gram. sogd. էջ 77). mārkrāyt «գուշակք, վհուկք» (եզակին պի-տի լինի *mārkarē), որոնք գործածուած են Մանիքէական գրուածքների մէջ (Meillet BSL 1965)։ Բառիս հնագոյն ձևն է զնդ. *maϑra-kara-, որ կազմուած է զնդ. [arabic word] ︎ maϑra-«բառ. Ս. Գրքի խօսքերը» և ❇ kara-«գործող, կերտող» բառերից. հմմտ. նոյն բառից ածանցուած ուրիշ ձևեր. ինչ. զնդ. ❇ maϑran-«կանխասաց. կանխագուշակ, մարգարէ» (Գաթաների մէջ գործածուած է միայն Զրադաշտի համար), ❇ maθro-pərəsa-«Աւես-տայագէտ», mղϑrə-baešaza- [arabic word] ︎ կամ («սուրբ» ածականով) [arabic word] ︎ xe18 maϑrəm-spəntəm-baesaza-«բանիւ սրբով բժշկող». հմմտ. նաև սանս. [other alphabet] mántra-«ծիսական կամ մոգական բանա-ձև», որից [other alphabet] mantrayati «ծիսական կամ մոգական բանաձևեր արտասանել», [other alphabet] mantrakāra «երգահան, եր-գասաց», [other alphabet] mantravādin «կախարդ, մոգ, որ զանազան մոգական բա-նաձևերով հիւանդների վրայ աղօթում ու բժշկում է»։ Ըստ այսմ մեր մարգարէն էլ, որ զրադաշտական կրօնից փոխառեալ բառ է, նշանակում էր նախապէս այն արևելեան կարդացողները, որոնք Ս. Գրքերից զանա-զան աղօթքներ կարդալով հիւանդների վը-րայ, բժշկում էին նրանց, և կամ այդ գըր-ուածքներից գուշակութիւններ էին հանում. Քրիստոնէութեան հաստատութեամբ բառը նոր գաղափարների դրոշմն ստացաւ և նոր իմաստով սրբագործուեցաւ. այնպէս՝ ինչպէս պատարագ բառը հասարակ և աշխարհիկ «նուէր» նշանակութիւնից՝ անցաւ քրիստո-նէական քաւութեան պատարագի իմաստեն։ Արիական բառերին ցեղակից են յն. μάντις «մարգարէ», μαντεία «մարգարէութիւն, պատգամ», μαντοσύνη «մարգարէական գի-տութիւն», որոնք բոլորը միասին ծագում են հնխ. men-«մտածել» արմատից (Boisaq 609)։