Definitions containing the research անդ : 9178 results

Թերիակէ

cf. Թիւրակէ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ϑηριαϰή «անդեղայ, դեղթափ», որ ձառում է ϑηρίον «գազան» բառից և նշանա-կում է բուն «գազանական». -յոյնից փոխա-ռեալ են լտ. theriaca, հֆրանս. triacle, ֆրանս. thériaque, գերմ. Theriak, սպան, atriaca, լեհ. tyrjaka, ռուս. тepiáкъ, ասոր. [arabic word] ︎ teryaqē, պրս. թրք. [arabic word] tiryāk, արաբ. [arabic word] tiryāq ևն։ Պրս. բառը երկու իմաստով է. առաջին իմաստն է «մի տեսակ դեղթափ, որ կազմւում է ծովային սոխի, զմուռսի, կինամոնի, քրքումի, ափիոնի, մեղ-րի, գինիի, բևեկնի և իժի մսի խառնուրդով» (Будaговъ I, 353). սրա համար է որ Եզնիկ, էջ 63 գրում է. «Ջի՞նչ չար քան զօձ կայցէ, և ի նմանէ թերիակէ. և ի սպանող դեղոց, որք ի նենգութենէ մարդկան կազմեցան, չև հա-սուցեալ և անդէն բուժէ»։-Երկրորդ իմաս-տըն է «ափիոն». այս իմաստով և այս ձևից են մեր էլ յետնադարեան ձևերը։-Հիւբշ 350։


Զմռնիտ

s.

emery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. σμόρις (σμύριδος)՝ նոյն փոշին Լ. որից σμυρίτης λίϑος «զմռնիտեան քար».-յոյնից փոխառեալ են նաև լտ. smyris, ֆր. émeri նոյն նշ. -յոյն բառը Boisacq, էջ 886 դնում է հնխ. smer «քսել, զօծանել» արմա-տից, որին պատկանում են գոթ. smairϑr, հհիւս. smior, անգսք. smeoru, հոռ. smero «ճարպ», լիթ. smarsas, smarsté «ճենճ» ևն, որոնք թէև ունի Walde 478, բայց նրանց չի միացնում յն. σμύρις բառը։ Այս պարագա-յին պէտք է յիշել եբր. [hebrew word] samir, ասոր. [syriac word] šamī̄rā «ադամանդ. 2. զմըռ-ւետ» (Brockelm. 380)։-Հիւբշ. 349։


Զողալ

s.

cf. Զղալ;
cf. Հոյն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ անցողակի յիշում է «այլազգ. զէ-ղալ»։ Justi, Dict. Kurde, մեզանից փո-խառեալ է դնում քրդ. բառը՝ թաթար ձե-վին անծանօթ լինելու պատճառաւ։ Այս-պէս նաև Գազանճեան (Բիւր. և Յու-շարձան, անդ) թրք. գւռ. բառը,


Զուսպ

adj.

close, narrow;
subdued;
— եւ զերծ ի մարդկանէ (տեղի), distant, far from, isolated.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. զսպել (օր. բերանդ զսպէ). Ակն. սըսբիլ, որից սըսբուգ «կոկիկ (հան-դերձ, հագուստ)»։

ՀԲուս. անդ՝ նմանաձայն է «տնում zizуphus «յունապ» բառը։


Լաճ

s.

boy, lad;
waiter;
pot-boy;
shop-boy;
page, servant;
serf.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կայ նաև շրջակայ զանազան լեզուների մէջ. այսպէս՝ իմերել. լաճի «մանչ, տղայ». քրդ. [arabic word] laǰ, զազա lā̄ǰ, դուժիկի lajik, և մա-նաւանդ եթովպական ամհարիկ լեզւով [other alphabet] ləi «որդի» (տե՛ս MSL 23. 80)։ Բայց թէ ո՛րն է այս բոլորի աղբիւրը և ի՛նչ կապ ունին ի-րար հետ՝ չէ՛ յայտնի։-Աճ.


Լատան

s. med. laudanum, opiate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«cistus cyprius բոյսի անուշահոտ խէժը՝ որ ծխելու համար է գործածւում» խոր. աշխ. 603. Մաշտ. ջահկ. տե՛ս նաև ղանդանոն։


Լեգէովն, ի, աց, ից

cf. Լեգէոն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ունինք լեգէոն Ախք. «առասպելա-կան հրէշային մի ձուկ, որ ովկիանոսն է բնակւում» (Ջաւախքի բուրմունք, էջ 45). 2 Լ. «առասպելական օձ, որ երկրագունդն է շրջապատում» (Ազգ. հանդ. ժ. 198)։


Մեք, մեր, մեզ

pron.

we;
us;
— ինքնին, — մեզէն, ourselves;
զի՛նչ — ողորմելիքս, what poor creatures we are!.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

մեր=լիկ. mire «սեպհական, բնիկ» և ma «մեր», որոնցից առաջինը մերժում է ինքը անդ, 2, 113։ Մառ, Яз. и Лит. I. 245 վրաց. მე մե «ինձ», չուվաշ. ebé «ես», ebīr «մենք»։ Autran. Sumér. et ind. էջ 107 սումեր. -meš «մենք» ձևի հետ։ Պատահական է հունգ. mink «մենք», ինչպէս և հունգ. tik' «դուք». որ Karst, Gesch. d. Arm. Phil. էջ 11 ցեղակցական է համարում։


Մէզ, միզի, միզոյ

s.

urine, water, piss;
stale;
մրուր միզոյ, urinary sediment.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Կալ միայն Նբ. միզուկ «գոմէշի. ոչխարի, եզան կամ ձիու արական անդամ»։


Մէջ, միջոյ, ով, ոց, աց, ովք, օք

s. bot. prep. adv.

middle, midst;
inside, interior, heart, bosom;
loins, reins;
ցաւք միջաց, lumbago;
—ք or պորտ ընդոց, hilum of beans;
հացի միջաւ, with the crum;
ի — or ի միջի, in the midst or middle of, among, between, in, into, within;
ի միջոյ, through, out of, from;
prep. adv. ընդ —, by halves;
between, among;
in, into;
through the medium of, by means of;
— ընդ —, from time to time, now and then, ever and anon;
ց-ս, down or up to the waist;
ի միջի ձերում, among you, in the midst of you;
— գիշերոյ, midnight, twelve o'clock;
— ի գիշերի, at night, in the night, by night;
ընդ — իւր, upon his loins or side;
միջովք չափ ի վեր or ի միջոյն եւ ի վեր, from the loins upwards;
միջովք չափ ի խոնարհ or ի միջոյն եւ ի խոնարհ, from the loins downwards;
յապականութեան ի միջի, from or in the midst of corruption;
պնդել զ—ս, to gird up one's loins, to put on a belt;
խորտակել զ—ս, to break one's back;
գօտի ածել ընդ — իւր, to wear a belt, girdle or sash;
արկանել քուրձ զմիջովք, to put or gird sackcloth on one's loins;
սուսեր ընդ — ածել, ածել սուր ընդ —, to gird on a sword;
— ընդ — հերձուլ, հատանել, to cut in halves;
to split into two parts;
բառնալ ի միջոյ, to annihilate, to utterly destroy, to exterminate;
անցանել, կալ ի —, to come forward, to show or present oneself;
ի — բերել, to produce, to bring forward or out, to cite, to expose;
ի անկանել, to interpose;
փոյթ ի — առնուլ, to endeavour, to study, to try, to make any effort, to be solicitous;
դաշինս ի միջի հաստատել, to make an alliance;
արի՛, ա՛նց ի —, arise, get up, come here;
քերթացք նորա չեն ի միջի, his poems are lost;
ընդ — բանից մի՛ անկանիր, do not interrupt another's discourse;
cf. Խորհուրդ;
ի մէջ, cf. Մէջ;
ի միջի, in the middle, between, among;
ի միջոյ, from the middle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «մէջտեղը» ՍԳր. «մարդու մէջք» ՍԳր. Ոսկ. եփես. «մէջը, կէսը» ՍԳր. Ագաթ. «արգանդ» Ոսկ. ես. էջ 365 (եզակի գործածութեամբ). որից ընդ մէջ, ի մէջ, ի միջի, ի միջոյ ՍԳր. Ոսկ. Կիւրղ. ել. Եզն. միջամուխ Ոսկ. Վեցօր. Կորիւն. Սեբեր. միջամուտ Բ. մակ. պ. 15. միջապատ «գոգնոց» Ոսկ. ես. միջավայր Վեցօր. միջատ Վեցօր. միջին ՍԳր. միջնանիւ Կոչ. միջնաշխարհ Բուզ. միջնորդ ՍԳր. մի-ջոց ՍԳր. Եւս. պտմ. միջօրեայ ՍԳր. Եւառր. ընդ-միջել ՍԳր. Եզն. Եւս. պտմ. ընդմիջաշա-ւիղ Ես. ծը. 12. միջնաբերդ Բուզ. բերդամէջ Ագաթ. բանակամէջ Բուզ. աչամէջք Պիտ. լեռնամէջ Խոր. արծր. խորամիջոց Վեցօր. թիկնամէջք Սղ. կէ. 14. երկնամիջակ Զքր. կթ. Միջագետք ՍԳր. և սրա հակառակը՝ գե-տամէջք Եփր. եբր. (ՀԱ 1912, 554, ինչպէս կայ բերդամէջ, աշխարհամէջ, փողոցամէջ, քաղաքամէջ)։ Առանց ձայնաւորի փոփոխու-թեան ունինք՝ մէջօրեայ ՍԳր. Մծբ. Կոչ. մէջերկրեայ Խոր. մէջափայտ Տօնակ. մէջ-գետին Ագաթ. Բուզ. ե. 24. Ոսկ. կող. 619. Մանդ. իզ. 191 (նորագիւտ բառ, որի վրայ տե՛ս Նորայր, Կոր. վրդ. 245), մէջքաղաք «հրապարակ» Բ. մակ. ժ. 2 (Վարդանեան, Բառաք. դիտ. Բ. 72)։ Նոր բառեր են միջազ-գային, ազգամիջեան, միջամասնիկ, միջա-մասնկաւոր, միջամտել, միջամտութիւն, միջանկեալ, միջանցք, միջարկութիւն, միջ-կուսակցական, միջնադարեան, միջնարար. միջնորդաբար, միջնորդչէք, անմիջական, անմիջապէս, ընդմիջում ևն։


Մթխալ, աց

s.

an ounce and a half.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև մտղալ, մթղալ, մըտղալ) «փոքր մի կշիռ է, մէկ և կէս դը-րամ» Վրք. հց. Պտմ. աղէքս. 167. Շիր. Բժշ. Վստկ. 145, Տաթև. ձմ. ճլթ.-նոր ձև է մըս-խալ Կալիսթ. 167 (ըստ մի ձեռ.)։ Այս բառն էլ չի գտնւում Աղեքսանդրի վարուց նախա-կեչառուական օրինակում. ահա հատուածը՝ ըստ հաղորդագրութեան Հ. Ն. Ակինեանի (նամակ 1935 մայ. 12). Եւ իմ ոչ հաւա-տացեալ թէ իցեն սեղանք կռածոյք, կամ եղև ինձ զոհս մատուցանել Հերակղեաւ Ե։ հրամայեցի ծակել զմի յարձանաց անտի. և էր համակ ոսկի. և ապա լնուլ հրամայեցի զծակն. և տարաւ լտերս ՌՇ։ Եւ անտուստ ռնառեաւ մեր ընդ անապատս և ընդ ահու։ վայրս (ձեռ. Վիեննայի, л 947, էջ 106բ)։ Սրա դէմ տպագիրը (էջ 167) ունի. Եւ ոչ հա-ւատացեալ թէ իցեն սեղմք կռածոյք, կամ եղեւ ինձ համակ ոսկի. կամ եղեւ ինձ դար-ձեալ լնուլ զծակն, և գտաւ ծակուածն զի տարաւ ոսկիս հազար և հինգ հարիւր մտղալ, որ է դրամ մի։ Եւ աստուստ դարձեալ ընդ անապատն և ընդ վախուտ վայրս։


Միահանէք

s.

buffoonery, drollery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ, որ մէկ անգամ գործածում է Բուզ. Զ. 10. «Զանձն իւր կըր-թէր յագահութեան, որում ծարաւեալ աառ-քեալ փափագէր, սակայն միհանէս։ այն էին նորա»։ Այսպէս Պատկ. և Վենետ. 1889. իսկ Պատկանեանի ձեռագիրը, ՆՀԲ, ՋԲ և ԱԲ ունին միահանէք։ ՆՀԲ մեկնում է «Որպէս թէ միակ հանակ, այսինքն խաղ, կատակ, մի-մոսութիւն կամ կեղծաւորութիւն՝ առ ի հա-նել և քաղել ինչ մի յայլոց. լծ. թրք. միւտա-հանէ» (իմա՛ արաբ. [arabic word] mudāhana «շողոքորթութիւն»)։ Այսպէս նաև ՋԲ և ԱԲ։ Երկուսն էլ ընտրած են միահանէք ընթերց-ուածը։ Բառը անշուշտ յոգնակի է. ինչպէս ցոյց է տալիս էին յոգնակի բայը. եզակին պիտի լինի միահանէ կամ միհանէս։ Ինչ-պէս պէտք է կէտադրել նախադասութիւնը։ Վենետկի և Պատկանեանի հրատարանու-թիւնները վերինին պէս են. մինչդեռ ՆՀԲ «-փափագէր։ Սակայն միահանէք այն էին նորա, ի չորք անկեալ յոտս և ի ձեռս սո-ղէր...»։ Երևի նախկին ձևն է ուղիղ, որով. հետև երկրորդ պարագային սպասելի էր «զի ի չորք...»։ Առաջին ձևով կէտադրելով նա-ևառառութիւնը, անյարմար է գալիս «կա-տակ» նշանակութիւնը և աւելի յարմար է գալիս «փորձանք, վտանգ, փորձութիւն»։ Բուզանդ ուզում է ասել թէ «Յովհանը ագա-հութեան ծարաւի էր. սակայն այդ ագահու-թիւնը իր գլխին փորձանք էր բերում» (ինչ-պէս այգեպանի դէպքում. հմմտ. Բուզ. Զ. 9)։


Միւռոն

cf. Մեռոն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Նար. ղգ. էջ 261-2 տալիս է այլ ընդ այլոյ մեկնութիւններ. «Միռոնս այս օրհնաբանեալ... ըստ քերթութեանն բառի որ ըստ խտրութեանն Հոմերոնի, թարգմանեալ իմանի «ինձ մայր»... Իսկ մառնամուտ՝ որ և այս միւռոն՝ ըստ այլում բառի ցուցանի, այսինքն է «մը-թին», որ և խաւարչուտ գոլ և ծածկե-ռեալ կամ անտեսական... Մեռայ՝ որ է «ռառնութիւն»... որ և միւռոն ստուգա-բանեալ մեկնապէս ըստ մեզ՝ «մեռելու-թեան ազգականութիւն»։ (Սրանց մեկ-նութեան փորձերը տե՛ս Աւետիքեան, Մեկն. Նար. Վենետիկ 1859, էջ 531)։-Սարգիս Շնորհալի, Մեկն. թղթուն Յա-կոբայ, Գլ. ժա (էջ 166) մեկնում է մե-ռանել արմատով. «Զոր միւռոնն սուրբ անուանեմք, այսինքն մեռուցիչ բոլոր ախտից. որով և մարդիկ մեռեալք ի մեղաց՝ ի մեծ պատիւն ի վեր ելանեն և որդիք Աստուծոյ անուանին»։ -Ուղիղ մեկնեցին նորերից նախ ՀՀԲ և ՆՀԲ։-ՀԲուս. § 2065 միւռոնածառ բառի տակ յիշելով Դիոսկորիտէսի աւանդածը՝ թէ հայերը mуuron են կոչում Հռովմայե-ցոց majorana կոչած բոյսը, ենթադրում է որ «ի Հայոց բառէն առած ըլլան արև-մըտեայք majorana անունը»։


Կողով, ոց

s.

basket, pannier, frail, hamper.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասորական անծանօթ մի բարբառից փոխառեալ. հմմտ. երր. [hebrew word] kəluա «պտուղի կողով. 2. թռչունի վանդակ» (եր-կուսի ընդհանուր գաղափարն է «հիւսել, հիւսուածք»), նեբր. [hebrew word] kəlībā «կո-ղով», ասոր. [syriac word] kulbašā, եթովպ. [hebrew word] karabo «կողով», արաբ. [arabic word] qilf «կո-ռով, զամբիւղ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 829). խպտ. glèb «ցռկակապ», նասոր. ❇ kulb «կուժ»։ Սեմականներից է փոխառեալ յետնաբար նաև յն. ϰλωβός, κω-βός, ϰλοβός «թռչունի վանդակ» (Boisacq 473)։-Աճ.


Կոմս, ի

cf. Կոմէս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. კომხი կոմսի «կոմս» փո-խառեալ է հայերէնից՝ ըստ Մառ՝ անդ։


Կոյ, ի

s.

dung, cattle-dung.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «անասունի աղբ» Մանդ. էջ 205, Եպիփ. բարոյ. Վրդն. Վստկ. որից կո-յադնդիռ «աղբի մէջ ապրող բզէզ» Ոսկ. մ. բ. 15. կոյանոց «աղբանոց, լուալիք» Ոսկ. մ. գ. 17. կոյաջուր ԱԲ. կոյուղի (նոր բառ). յետին ձև է կու, ո հլ. Սիրաք. իբ. 2. Վստկ 28. Խոր. աշխ։


Կոնդակ, աց

s.

brief, bull, decree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ϰονταϰιον (նյն, ϰονταϰι) բառից. որ նշանակում է «ոլորուած գլանաձև թուղթ գրեալ, կարճ օրհներգ». ծագում է ϰόντας (=ϰοντός) բառից՝ որ նշանակում է «ռա-ւազան, ձող, ճոկան կամ մական, iavelot» Sophocles 679). իմաստի զարգառման համար հմմտ. հյ. գաւազան և գաւառանա-գիրք։ Յունարէնից են փոխառեալ նաև վրաց. კონდაკი կոնդակի «մաղթանք յանուն սրբոց, աատարագամատոյց գիրք», ասոր. [syriac word] qōndaqā «volumen», հսլ. kondakù, լեհ, kondak դուս. конnакъ «Աստուածածնի վրայ եկեղեցական տաղ» (Berneker 558)։ Նոր յունարէնում «մական» իմաստից ստա-ցուել է «հրացանի կոթ» նշանակութիւնը, որից էլ փոխառութեամբ թրք. ❇ ︎ duñ-daq, qondaq, ալբան. kondák, բուլգար. kundák, ռմկ. ղօնդաղ «հրացանի կոթ» (Berneker՝ անդ)։-Հիւբշ. 359։


Կոնքեռ

s.

enchirium.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«եևեղեցական մի զարդ՝ որ հայ-րապետը իր ձախ ազդրի վրայ է կրում» Պտոռ. 521. Լմբ. մատ. 195. Մաշտ. Ամ» պտմ. (շար.) էջ 134։ («Կոնքեռը քառակու-սի զարդ մըն է ասեղնագործուած կամ ըն-տիր կերպասէ շինուած, որ երեք անկիւննե-ոէն փոքրիկ ծոպեր ունի և չորրորդ անկիւ-նէն երիզով կկախուի գօտիէն՝ հայրապե-տին ձախ կողմէն և ձախ ազդրին վրայ». Քննասէր, Ծիսական բառարան, Օրաց. առո-հիւանդ. 1906 թ. էջ 154)

ՆՀԲ յն. γόνν «ծունկ» և γείρ «ձեռք» բառերից։ Ըստ Քննասէր (անդ) լծ. յն. կոնիքիռ կամ ենքիրիոն (իմա՛ յն. ἐγχείριον «անձեռոց», որ տալիս է հյ, ենքեր «անձեռոց» (տե՛ս այս բառը) և


Կոռ

s.

villein or duty service.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պարտադիր ձրի աշխատութիւն» Արձ. 992 թուից (տե՛ս Վիմ. տար. 10), ԺԱ դարից (Վիմ. տար. 27), Մխ. դատ. էջ 412 Զքր. սարկ. Ա. 46, Բ. I1. Առաք. պտմ. 62. որից կոռավար «այն արտը՝ որ գիւղացիք ձրի վարում են կալուածատիրոջ համար»։ Արձ. 1237 և 1241 թ. (Վիմ. տար. 80, 83) Երբել. (հրտր. Շահնազ. Ա. 335, Էմ. էջ 157)։-Ըստ Մանանդեան, Տեղեկ. ինստիտ. 1, 39 հնագոյն վկայութիւնն ունի Դուինի կանոնը 645 թ., որ յետոյ աղաւաղուելով դարձել է կռուով։


Կորիւն, րեանց

s.

a cub or whelp of any wild beast;
— առիւծու, lion's whelp;
— շան, puppy, pup, whelp.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Schroder, Thesaur. 45 ասոր. ❇ guriā «կորիւն»։ ՆՀԲ եբր. [hebrew word] gūr «ձագ», gor «առիւծի կորիւն», [hebrew word] kəpīr «կորիւն»։ Հիւնք. յն. ϰορος, ϰόρος «պատանի, շառաւիղ»։ Bugga KZ 32, 85 թերևս փոխառեալ է կովկա-սեան լեզուներից. հմմտ. չեչէն. kuor-nai «ձագ»։ Müller, SWAW 136(1897), tջ 11=Armen. VI, WZKM 5, 268 և 10, 180 սանս. garbha, զնդ. garəwa «սաղմ», յն. βρέφος «մանկիկ, ձագ» զոթ. kalbo «հորթ», հսլ. zrebe «ման-կիկ, ձագ» ևն բառերի հետ։ Հիւբշ. 461 սխալ է համարում այս վերջին մեկ-նութիւնը, որովհետև յոյն բառիս դէմ պիտի ունենայինք *կորբ և ոչ կոր-Patrubány, Բանաս. 1902, 121 հանում է կոր «կորչիլ» արմատից՝ -իւն մաս-նիկով, իբր «նա՝ որ կը կորսուի մօրէն, ա՛լ արգանդը չէ»։ Scheftelovitz BВ 28, 15 և 29, 15 հնխ. g''er-«ուտել, կուլ տալ» արմատից, որից են հյ. կեր. կուր, կերակուր։ Osthoff, Et. Parerga l 312 միացնում է լտ. galba «կաղնու որդ», հբգ. kilbur, chilburra «էգ գառ-նուկ», գոթ. kalbō «հորթ», kilϑei «ար-գանդ», անգսք. cild «երախայ», սանս. ǰartu-«բունոց», յն. βρέφις «արգանդի պտուղը, սաղմ», ὄελφῦς «արգանդ» ևն բառերի հետ և ենթադրում է այս բոլո-րի համար հնխ. ger-, g'er, gel-, gel-


Կործ

s.

overturning;
ի — or —ս լինել, to upset, to overturn.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գլխիվայր շրջուիլ, տապալուիլ». այս արմատական ձևով գործածական է միայն միջին հայերէնում. այսպէս՝ ի կործ առնել կամ լինել «ամանը գլխիվայր շրջել կամ շրջուիլ» Կանոն. Գր. տղ. կործել նոյն նշ. Վստկ. 136, 172. Յայսմ. նոյ. 26, Նոր վկ. էջ 317։ Հին մատենագրութեան մէջ աւանդուած է միայն -ան մասնիկով աճած կործան ձևով. այսպէս՝ կործան «գլխիվայր տապալուած» Կոչ. Ոսկ. ես. Բուզ. կործա-նել «տապալել, փլցնել, քանդել, ջնջել» ՍԳր. Եւս. պտմ. «գլխիվայր շրջել, կործել» Դ. թագ. իա. 13 (Որպէս շիշ մի ջնջեալ, որ կործանիցի ի վերայ երեսաց իւրոց. յն. ϰαϑως ἀπαλεισεται ό ἀλαβαστοος ἀπαλεισόμε- [arabic word] ϰαὶ ϰαταστοσεται ἐπὶ ποόσωπον aίτιն եբր. «զոր ջնջիցէ ոք և դարձուսցէ»). կոր-ծանեցուցանել Ոսկ. յհ. ա. 8. կործանիչ Մծբ. Եփր. ծն. կործանումն ՍԳր. Եւս. պտմ. դիւակործան Կղնկտ. դիւրակործանելի Անյ. պորփ. բիւրակործան Նար. եգիպտակոր-ծան Նար. գնձ. երկրակործան Նար. ինքնա-կոծան Սկևռ. կործանարար (նոր բառ). ո-ճով ասւում է ի կոր կործանել Ոսկ. մ. և ևս. Մծբ. (հմմտ. ամօթալից կոր անկեալ նորագիւտ Բ. մն. լբ. 21)։


Կորճ, ից

s. mus. adj.

griffin;
cf. Պասկուճ;
crotchet;
crooked, hooded;
cf. Փեճեկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հայաստանի Կորճայք նահանգի անռւ. նից է կազմուած։ Այս նահանգի ժողովուր-դը պատկանում էր մի օտար ազգութեան և խօսում էր մի առանձին լեզու։ Սովորելով յետոյ հայերէն՝ բնականաբար խօսում էին ո չ-բոլորովին մաքուր լեզւով. ուստի և առնուեցին ծեքական լեզուի իբրև տիպար. հմմտ. «Եւ պարտ է գիտել եթէ ըստ մերու-մըս բարբառոյ նախագաղափարաւդ վարին Կորճայքդ միայն» (Անանուն մեկնիչ, էջ 147). «Բայց յայլ վայրս, որպէս Կորճայքդ, վարին կրականին ո՛չ հմտաբար, այլ ըստ սովորութեան» (Դաւիթ մեկնիչ, էջ 112). «Զբովանդակ զբառսն զեզերականս, որպէս զԿորճայն և զՏայեցին». (Ստեփ. սիւն. քե-րակ. 187)։ Իմաստի զարգացման համար հմմտ. խաղտալուր, խաղտախուղտ։


Կում

s.

draught, mouthful.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ (հտ. Բ, էջ 1064բ) գիտէ գւռ. կում ձևը, որ լծորդ է դնում խում բա-ռին. բայց չանդրադառնալով սրա վրայ՝ կմաճաշակ բառը մեկնում է «իբր քմա-ճաշակ և կամ կմկմալով կիսաբերան»։ Պատահական նմանութիւն ունին առառ [arabic word] qam', արամ. [hebrew word] gəma՝, եբր. [hebrew word] gmā «կում կում խմել»։


Կուշտ, կշտի

s. adj.

flank, side;
belly;
*satiated.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ է պհլ. *kušt ձևից, որ հաս-տատում են պրս. ❇ kušt կամ gust, gist «կուշտ, սնակուշտ», զազա. kišt «կուշտը, կող»։-Նոյնից է կազմուած պրս. kušti gi-riftan «ըմբշամարտիլ» ոճը, որից թարգ-մանաբար հյ. կշտի բռնել «ըմբշամար-տիլ». (նորագիւտ բառ) Անկ. գիրք հին կտ. 316 և գւռ. կող բռնել «ըմբշամարտիլ»։ -Պոս. բառը ծագում է հնխ. qeu-s ար-մատից, որի ժառանգներից են սանս. košt-ha «ռրովայն», kusthika «փորոտիք», յն. ϰύστις «միզափամփուշտ», ϰυσϑος «իգա-կան անդամ», կիմր. čwthr «յետոյք, ուղ-ղաղիք», գոթ. huzd, հհիւս. hodd, գերմ. Hort «ապաստարան» ևն (Pokorny 2, 550)։ -Հիւբշ. 173։


Կոքղի

s.

conch-shell.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ խեցեմորթ, խը-խունջ». Վեցօր. 140 (մէկ անդամ). «Կոնքն և կտինքն և կոքղիք և ստրոմք»։


Կռան, աց

s.

hammer;
pick;
chisel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նորայր (անդ) նոյն է դնում նախոր-դի հետ. բայց տե՛ս տակը գւդ»


Կռզի

s. bot. cf. Գռզի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ակն. գ'ոզի, Մշ. գոզիկ (նոյնը նաև Ալշ. Խն. Բլ. Շիր. Ապ. Կարս) «չոր տեղեր բուսնող և սինձի նման տարածուած թևերով դաշտային մի բոյս է. արմատը, որ շատ խոր ւև եօնում. ունի գետնախնձորի նման կոճ-ղէզ, որի սպիտակ միջուկը համեղ ուտելիք է (ըստ Ազգ. հանդ. Ե. 20 scorzonera his-panica)»։


Կտուր

adj.

cut, cut out;
— լինել ի միմեանց, to be disunited, at variance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հարթ տանիք». հին գրակա-նութեան մէջ չէ՛ աւանդուած. կայ արդի բարբառներում. բայց սրանից ունինք քա-բակտուր «բերդի քարեղէն տանիք» Ուրհ էջ 320։


Կրայ, ից

s.

turtle, tortoise.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ծագում է կուր «մակոյկ, նաւակ» (այ-սինքն «տաշտ») բառից և նշանակում է բուն «տաշտաւոր». ճիշտ նոյն ձևով են կազմուած պրս. ❇ lāk «տաշտ. 2. կրեայ», որ և [arabic word] lakpust «կրեայ» (բառացի «տաշ-տակռնակ»), լտ. testudo «կրեայ»՝ ծագած testu «պտուկ» բառից, գւռ. տաշտիկռնակ, կրեանկօտ «կրեայ»։ Այս ստուգաբանութիւ-նը ցոյց է տալիս, որ արմատը լինելով կուր, մասնիկ է այ. ուստի լաւագոյն գրչութիւնն է կրեայ, իբր «տաշտեայ, տաշտէ»։ Ձևափո-խութիւնը ճիշտ այնպէս է, ինչ. կարկուրեայ կամ կարկուրայ «նաւակ», կեռեայ, կեռայ, կիւռիայ «կայմ», և կամ կուճ «մարմարիոն» բառից կճեայ ՍԳր. յետոյ կճայ Ոսկ. ճառք։ Այսպէս նաև անդեղեայ-անդեղայ, արտո-րեայ-արտորայ, զրեայ-զրայ-զրեահ, խա բեբայ-խաբեբեայ, շափիւղայ-շափիւղեայ, քուեայ-քուայ-քուէ, և մանաւանդ միջերկրե-այ կամ միջերկրայ։ Ճիշտ այս վերջինի նը-ման կրեայ դարձել է կրայ։ Հայերէնի մէջ չկայ -իա, իայ վերջաւորութեամբ բառ. ռո-լոր այդպիսի բառերը օտար են. այսպէս ալելուիա, ալքիմիա, ախախիա, բրաբիայ, եթիա, զմիւռնիա, լուբիա, մանդիա, էնկո-միա, թեւելիա, կասիա, կեմետրիայ, կու-լուռիայ, մեսիա, ռաքիա, սկիտիա, պիւթիա, քիմիա. կամ սխալ գրչութեան և կամ յունա-բանութեան արդիւնք. այսպէս աղիայ, ըն-տանիայ, թոռնիայ, ստնդիայ՝ իմա ստնդե-այ։-Աճ։


Նեխ, ոյ

s. chem. adj.

putrefaction, rottenness, putrescence, corruption;
infection, bad smell, stench, stink, fetidness;
brome;
corrupt, spoiled, putrid, stinking;
չարաթոյն —, foul smell;
— անկաւ ի մարմինն, it has begun to putrefy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ի հլ. «ժահահոտութւին, փտութիւն. թարախ» Բ. մկ. թ. 9, 10, 12. Կոչ. 81. «փը-տած, հոտած» Կանոն. Եղիշ. դտ. էջ 188 Վստկ. 104. որից նեխիլ «հոտիլ, փտիլ» ՍԳր. Կոչ. 289. նեխել Ագաթ. Եփր. ծն. նեխա-սաստ. Սիր. դ. 35. նեխական Ագաթ. նեխու-թիւն Յոբ. ը. 16. նեխավայր Բրս. ծն. չարա-նեխ Մանդ. նեխուտ «նեխեալ» (չունի ՆՀԲ) Եւս. պտմ. 529-30։ Նոր բառեր են ապա-նեխել, հականեխել, հականեխական։


Նեպակ

cf. Նեպուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «մի տեսակ հարկ» Օր-բել. հրտր. Էմ. էջ 149 և 159. («Տայ ի ձեռս նորա զԱրծիւ գիւղ և զբերդկաներիչ... ա-զատ յամենայն աշխարհական հարկաց և և նեպակաց. Առաք զԲեխ իւր սահմանովն և արքունի նեպակովն և տուաք զԱրուքս իւր սահմանովն և արքունի նեպակովն, որ էր երկու տասան դրամ»).-տե՛ս նաև Այտրն. ևան. Քնն. քերակ. 143։-Նեպակ բառը գրե-թէ նոյնպիսի իմաստով. գործածուած եմ գտնում նաև մէկ անգամ Թովմա Արծրու-նու պատմութեան մէջ (հրտր. Պատկ. էջ 27). «Եկեալ երեկոյին խնդալից (Որմիզդ)՝ ակն ունէր առլնուլ կերակրովն. եգիտ ապա-կանեալ և գիշակեր, զի մողէսք և կովիդայք, քարաթաթօշք և բնդռունք ի վերայ եկեալ կերան զորս նորա (նրա որսացածը)։ Արդ յայսմհետէ ըստ նեպուկի գեաղջն կապճա-համար ժժակք յամենայն ի դուռն արքունի ի սատակումն եկեսցեն. զի սոքա վնասա-կարք առ աստուծոյն եղեն»։ -Խնդրական բառի համար Պատկ. գրում է թէ հին օրի-նակն ունէր նեպակի. Պօլսոյ տիպը՝ էջ 26 ունի նեպուկի. ՆՀԲ-ի օրինակն ևս ունի նե-պակի, թէև մի քիչ տարբեր ձևով. «Մողէղք և կովիդեայք և բնդռունք, ըստ նեպակի գեղջն կապճահամար ժժակք» (տե՛ս նեպակ բառի տակ)։ ՆՀԲ այս բառը նոյն է համա-րում հյ. նեպուկ բառի հետ, որ նշանակում է «բազմոտանի մի ճճի» և Արծրունու հատ-ուածի մէջ բոլորովին անյարմար է։ Նախ պէտք է ընդունիլ այստեղ նեպակ ձևը, որի ճիշտ նշանակութիւնը իմանալու համար յի-շենք Եղիշէի համապատասխան մի հատուա-ծը, որից ազդուած է Արծրունին. «Օձք և մողէսք, գորտք և մրջմունք, և որ այլ ևս խառնափնդոր բազմաճճիք են՝ մի կացցեն. այլ վաղ թուով համարով ի մէջ բերցին ըստ արքունի չափոյն։ Եւ որ այլ ևս ինչ սպասք իցեն, կամ զոհից կամ սպանդից, ըստ տօ-նական կարգին՝ կարևոր թուականին և ըստ կապճաթիւ մոխրաչափ կարգին» (Եղիշ.բ)։ Եղիշէի այս հատուածից երևում է, որ վնա-սակար միջատները ջնջելու համար հին Պարսից կառավարութիւնը ամէն գիւղի վրայ որոշեալ մի չափ էր դրած. գիւղացիք՝ այս թիւը իրենց վրայ բաժանելով՝ ամէն մէկ անձի ընկած բաժինը որոշում էին և ըստ այնմ հաւաքելով միջատները՝ գիւղովին ներ-կայացնում էին դուռը։ Սա մի կերպով նման է Կովկասի մորեխակոռին, որ հաստատուած է ջնջելու համար մորեխը։ Նեպակը այսպէ, սով ըստ Արծր. «զրադաշտական օրէնքով ջնջելիք վնասակար միջատների համար կա-ռավարութեան կողմից նշանակուած կապ-ճահամարը կամ չափն է»։


Ներկ, ոյ

s.

tint, dye, colour;
— կոշկաց, shoe-blacking.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ո հլ. «ներկ» Բրս. մրկ. Յայսմ. Գնձ. որից ներկանել ՍԳր. Ոսկ. ես. Եփր. ծն. կամ ներկել Սեբեր. Ոսկ. մ. բ. 5. Վեզօր. 152 կամ ներկուլ Ոսկ. հռովմ. 326. ներկագործ Արծր. ներկած Մանդ. Շար. ներկածոյ Խոր. ներկուած Եփր. թգ. Եղիշ. ծիրանաներկ Եւս. պտմ. անձերկ Մանդ. երանգաներկութիւն Փիլ. նխ. երփնաներկ Մծբ. ինքնաներկ Գէ. ես. լուսաներկ Մագ. ծաղկաներկ Փիլ. սևա-ներկ Վեցօր. մեղսաներկ Վրդն. օրին. և սղ. նարօտաներկ Սեբեր. Վեցօր. 152 ևն։ Նոր բառեր են իւղաներկ, ջրաներկ, ներկարար, ներկանիւթ, ներկապնակ, ներկատուփ ևն։


Ներհակ

cf. Հակառակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. նէրհագ, Երև. նէհրակ ընկնել «յամառիլ, հակառակ գնալ». միւսները տե՛ս անդ։


Նժար, ից

s.

balance-scale.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Նոյն է վրաց. ნიეარი նիժարի «յախճա-պակի, ճենապակի», ნიჟარა նիժարա «եւե-ցեմորթի կեղևը կամ խեցին, մարգարտի պատեանը, սադափ» բառերի հետ։ Նահապե-տական կեանքում նժարը խեցեմորթի մի խեցի կամ մի կեղև էր. հմմտ. յն. πλαστιγὲ «ոստրէի կեղև. 2. կշիռքի նժար»։ Ըստ այսմ հայ բառի նախնական նշանակութիւնն է «խեցի»։ Բայց որովհետև այս իմաստը չը-կայ հայերէնում, իսկ վրացերէնի մէջ էլ «նժար» իմաստը գոյութիւն չունի, ուստի երկուսն էլ բխում են մի երրորդ աղբիւրից, որ կարող է լինել կա՛մ խալդերէնը և կամ թերևս (ժ-ի պատճառաւ) կորած իրանեան մի ձև։-Աճ. 224. Նորագիւտ Ա. մնաց. ժզ. 19. որից նըժ-դեհիլ Ոսկ. ես. նժդեհանալ Արծր. նժդեհա-կից Բ. կոր. ը. 19։ Հոմանիշն է պանդուխտ. երկուսի տարբերութիւնն այն է, որ նժդեն շեշտում է օտար երկրի մէջ բնակութիւն, իսկ պանդուխտ օտար տան մէջ բնակութիւն սրա համար է որ Ծն. իգ. 4 և Ա. պետր. բ. 11 յն. πάροιϰος ϰαὶ παρεπίδημος թարգման-ուած է պանդուխտ և նժդեհ. նոյնն են հաս-տատում նաև պանդխտանոց բառը և նժ-դեհ բառի ծագումը։


Նիհար, աց

adj.

thin, lean, meagre, gaunt, spare, skinny, scraggy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳԴ պրս. նէհար, նահար, նիզար։ Եա-զըճեան, Արևելք 1884 նոյ" 16 դրաւ սանս. har, hր արմատից։ Տէրվ. անդ, դեկտ. 6 պարսկերէնից։ Հիւնք. պրս. նի-զար բառից։


Նինջ

s.

slumber, sleep, repose;
մի՛ տար — արտեւանաց քոց, give not slumber to thine eyelids.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«քուն, թեթև քուն» Սղ. ճլա. 4. Առակ. զ. 4. որից ննջել «քնել» ՍԳր. «մտա-նել առ կին» ՍԳր. «դադարիլ, հանդարտիլ» Եփր. օրին. «մեռնիլ, վախճանիլ» ՍԳր. Ոսկ ննջեամ «քնեմ» Եփր. աւետ. ննջեզեաւ «մե-ռել, մեռեալ» ՍԳր. ննջեցուցանել ՍԳր. Եփր. թգ. դժուարանինջ Պղատ. օրին. քաղցրանինշ Արծր. ննջարան, ննջասենեակ (նոր բառեր), անննջելի (երեք ն միայար) «չքնող» ԱԲ։


Նիշ

s. geom.

sign, mark;
spot, speckle;
point;
այս —, այն —, such a one, such;
so and so;
յայս — աւուր, in such a day;
բանից նիշ, cf. Նշանաբան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *niš բառից, որ թէև աւանդւած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց նրա գո-յութիւնն են ապացուցանում՝ հայերէնից ջոկ՝ իրանեանից փոխառեալ ասոր. [syriac word] nišā «նշան, դրօշ, նշանակութիւն, պատահումն, նպատակ, օրինակ, նիւթ» և քրդ.❇ [arabic word] niši «նշան, ցուցմունք»։ Սրանց հետ հմմտ. նաև նշան, նշանակ։-Ոմանք ասոր. [syriac word] nisa, [arabic word] nisā «նշան» բառը կցելով եբր. [arabic word] nēs «նշան, իբր նշան տնկուած ձող», արամ. nissā, nesā «նշան, հրաշք» բառերին, հա-մարում են բնիկ սեմական, փոխառեալ ա-սուր. nišu «կանգնեցնել, բարձրացնել (ձեռք. աչք՝ յաղօթս, յերկինս)» ձևից (տե՛ս Gese-nius17, 507, Delitzsch, Assyr. Hndwb. 485)։ Այս պարագային հայը փոխառեալ կլինի ա-սորականից։-Հիւբշ. 204, 312։


Նիրհ

s.

light sleep, drowsiness, sleepiness, dozing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրան. *niδra-ձևից, որ թէև աւանդուած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց են-թադրւում է հյ. նիրհ = սանս. [other alphabet] nidrā-«քուն», հինդուստ. nid, nind «քուն», nindasā «քնած», գնչ. nendir, lindr «քուն» ձևերի միջոցաւ։ Չայնական փոփոխութեան համար հմմտ. հայ. մուրհակ<իրան. muhr = սանս. mudrā-։-Հիւր». 204։


Նկան, աց

s.

hearth-cake or griddle-cake;
loaf.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *nikan ձևից, որ կազմուած է ni բայական մասնիկով kan «փորել» արմա-տից. հմմտ. զնդ. nikan «հողը փորելով մե-ջը թաղել». nikanta «թաղուած, խորուած». ըստ այսմ նկան<*nikan նշանակում է «թաղուած» և յատկապէս ցոյց է տալիս «մոխրի տակ թաղելով եփուած հացը»։ Պհլ. *nikan բառի այս վերջին նշանակութիւնը աւանդուած չէ գրականութեան մէջ. իրանեան միւս ձևերը, որոնք ձայնապէս փոքր ինչ նը-ման են (այսպէս՝ պհլ. [other alphabet] nān, բելուճ naγan, սոգդ. nγn-, մինջ. naγn, պրս. [arabic word] hān. օրդ. nan, nāīi, non, զազա nāñ, na, դուժ. nōn), ծագում են *naγna-«հաց» բա-ռից և գործ չունին *nikan ձևի հետ. սակայն ունինք խորազմ. kand «հաց» (ըստ Ալ-Բիրունի), pknd «հաց» (ըստ Բուրհան-ի-Կաթիի), որոնք գալիս են նոյն kan արմատի անց. դերբ. kanta-«թաղեալ, թառուած» ձե-ւից և անուղղակի կերպով հաստատում են nikan «հաց» բառի գոյութիւնը։


Նշտիր, տրոյ, ով

cf. Նշտրակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «վիրաբոյժի դանակ» Եփր. Խրատ. (աւանդում է միայն գրծ. նշտրով ձևով). որից նշտրակ Անյ. պորփ. Վստկ. էջ 209։


Նոխազ, աց

s.

he-goat, goat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

❇Klaproth, As. polyg. 107 պրս. nиx-sar, nuxsān։ Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։ ՆՀԲ պրս. նիհազ ձևը յիշելով հանդերձ՝ հայ բառը մեկնում է «նախն յայծս»։ Ուղիղ են նաև Spiegel, Huzw. Gram. 187 190, Müller SWAW 42, 253, Lag. Btrg. bktr. Lex. 47։ Տէրվ. Altarm. 26, հայ բառը դնում է բարդուած նո<նաւ< նար (պրս. nar) «արու» և խազ<քաղ «այծ» ձևերից. իսկ պրս. nuhāz փո-խառեալ է դնում հայերէնից։


Շող, ոց, ից

s.

ray, flash of light, beam;
—ս արձակել, to emit or throw out rays, to beam.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի, ո հլ.) «արևի ճառա-ռայթ, նշոյլ, ցոլք» Բ. մկ. ա. 22. Ես. լր. 8, Ագաթ. Եզն. «լուսաւոր, փայլուն» Ոսկ. եբր. Վեցօր. 115. «տաք» Վստկ. 17. Սմբ. պտմ. 70. Տաթև. հարց. 211, որից շողալ «փայլիլ, զոլալ» Նաւ. գ. 3. Յոբ. թ. 23. Ոսկ. ես. Եփր. թգ. Ագաթ. Սեբեր. «լոյսի մէջ երևիլ» Եզն. Սեբեր. Վեցօր. էջ 161, 179 (ՀԱ 1913, 135) «երևիլ» Ոսկ. փիլիպ. 412, Եփես. 868. շո-ղանալ «սաստիկ տաքանալ» Մանդ. Յայսմ շողացուցանել Ագաթ. Եւս. պտմ. Բուզ. Սե-բեր. Ոսկ. ես. շողաւոր Կորիւն. շողային «տաք» Աբր. կրետ. 66. շողսիրտ «տաքարիւն, կրքոտ, զայրացած» (չունի ԱԲ) Անսիզք 35 շողհաց «մատաղի յատուկ մի տեսակ հաց» Սմբ. դատ. 60. շողկտացուցանել «հայելին արևի դէմ ցոլացնել» Վստկ. 73. շողրեցուցա-նել «մի քիչ տաքացնել» Վստկ. 215. կրկնու-թեամբ՝ շողշողիլ «փայլփլիլ» Նար. խչ. լող-շողենի «փայլուն» Նար. տաղ. նոր բառեր են՝ լուսաշող, ամպշող, շողշողուն ևն։ Այստեղ են պատկանում նաև նշող, նշոյլ ձևերը. ո-րոնց վրայ տե՛ս առանձին։


Շոպ

s.

parching by the sun.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մկ. շօբ «տիֆ և նման վարակի. հիւանդութիւն», շփած «արևահար», Ալշ. Մշ. շօբա «typhus»։


Շուայտ

cf. Շուայտաբարոյ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ցոփ, զեղխ, վաւաշոտ» Ժմ. յն, որից շուայտանալ «զեղխութիւն անել» Ոսկ, ա. կոր. և ա. տիմ. Մանդ. շուայտիլ Ոսկ. մ. ա. 4, 10. ա. Թես. Եփր. թգ. շուայտու-թիւն Ղկ. իա. 34. Սիր. լդ. 3. շուայտասէր Ոսկ. բ. կոր. շուայտանք Մանդ. շուայտաբա-րոյ Ագաթ. (ուղղել շղուաբարոյ). ունինք նաև գրուած լուայթիլ։


Շումրայ, ից

s.

wild fennel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վայրի սամիթ, ռազիանէ կամ ռեսէնէ». մէկ անգամ ունի Վեցօր. թ. 186՝ բացատրութեամբ հանդերձ. «Շումրայ, այս-ինքն է սամիթ վայրենի»։ Լաւագոյն ձեռա-գիրն ունի շամրայ ընթերցուածը (այլ ձ ջամրա)՝ ըստ Նորայր ՀԱ 1923, 162։-Մի Աղօթագրքում գրուած է նոյնը շամրաս և համարուած է ծաղիկ. և սրա հետ էլ թերևս նոյն է շամրաշ ծաղիկը՝ ըստ Նորայր (անդ)։ -Տե՛ս նաև շիմար.


Շուշտ

adj.

doubtful, mistrustful.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«յանդուգն, լիրբ, անզգամ», որից շշտութիւն, շշտաբար. երեքն էլ գիտէ միայն նեոսէսովիչ, Բառ. լտ.-հալ. էջ 534-5։


Շուփ

s.

suspition;
cf. Շփումն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«իրար քսել, տրորելը». արմատ ա-ռանձին անգործածական, որից կազմուած են չփել Ղկ. զ. 1, Յոբ. լ. 13, Եզն. Վեցօր. էջ 58, 59, Ոսկ. մ. բ. 4, 17, շփշփել Ոսկ. եբր. շփիլ «քսուիլ» Եղիշ. հրց. 53 (Գլուխքն յեր-կինս շփէին). լփումն Մանդ. պարզ արմա-տը երևան են հանում ամպաշուփ Ագաթ (բայց նոր տպ. § 562՝ ուղղուած ամպաշուք), ոտնաշուփ «ոտքով տրորելով» Եղիշ. այլակ, 237 (ՆՀԲ գրում է ոտնափշուր. Նորայր ուղ-ղում է ոտնաշուփ՝ Յուշարձան, էջ 167)։-Արմատիս հետ նոյն է շօշափել, որի վրայ տե՛ս առանձին։


Շպետ, աց

s.

shepherd;
cf. Հովիւ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «թուի բառ եբր. շուփէթ, որ է տեսուչ, իշխան, դատաւոր և կամ պրս. շիւպան, թրք. չօպան»։ ՋԲ համարում ե պրս.։ Müller SWAW 42, 254 համե-մատում է աոս. šubān բառի հետ, որի երկրորդ անդամը փոխանակուած է ու-րիշ բառով»։ Justi, Zendsp. 206 fšu «արջառ» ձևի տակ։ Վերի ձևով ունի Հիւբշ. ZDMG 44, 560։


Շռատ

cf. Միզագրաւ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Վրաց. შრატიշրատի «պանրից ևամ մած-նից վազած ջուրը»։ Որովհետև հայ բառը շատ ուշ է աւանդուած, խիստ քիչ է գոր-ծածուած և այժմ էլ գոյութիւն ունի միայն Խտջ. գաւառականում, մինչդեռ վրացերէնը կենդանի և շատ սովորական ձև է, ուստի պէտք է կարծել թէ հայերէնը փոխառութիւն է վրացականից։-Աճ.


Շռնիտ

s.

basin, wash-hand basin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ յն. χέρνιβον բառից։ -Կոյլաւ. Բառ. գերմ. 1341 ա դնում է բառս իբրև «միզաւառ, կրիճ, անկողին պառկած հի-ւանռի միզաման», որով անշուշտ ու-զում է կապել շեռ «մէզ» արմատին։ (Բայց այսպիսի նշանակութիւն չէ ա-ւանդուած մեր մէջ. միայն յն. γερνίβιον նուազականն է, որ նշանակում է թէ՛ «փոքր լական» և թէ «կրիճ. միզա-ման»)։