salted and dried meat;
ham;
ապուխտք, pig-meat.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Վրաց. აჭოხვი ապոխտի կամ օაάოხტი իապոխտի «չորացրած միս կսս ձուկ», ამოხტება ապոխտեբա «միսը չորաց-նել ապխտել». նոր վրացերէն ձևն է აძუხ-ტი ապուխտի, որ ունի Դրիշաշվիլի, Ձվելի քալաքիս բոհեմա, էջ 235 (հաղորդեց Գ. Ասատուր)։ Լեհ. abucht «ապուխտ, gestampf-tes Fleisch» (տե՛ս Booch-A'rkossy-Koczуи-ski, Polnisch-Deutsch. Wörterbuch, Leipzig 1891, էջ 1). լեհերէն բառը փոխառէալ է ուշ ժամանակ Լեհահայ բարրառիզ և ալս պատճառով հայերէն պ-ի դէմ ունի b՝ լեհա-հայ արտասանութեան համեմատ (տե՛ս Patrubány SA, հտ. 1, էջ 89)։
pail, vessel to hold water.
· Calfa
= Եբր. [hebrew word] saf «կոնք» բառի յգ. [hebrew word] siffōϑ ձևից այլափոխուած։ Եբրայական բնագրում մեր բառի դէմ այժմ գըտ-նում ենք [hebrew word] has-siffim «կոնքերը». որ յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է. բայց Եօթանասնից գործածած օրինաևում անշուշտ եղել է [hebrew word] sirtod ձևը՝ որ նոյնպէս յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է։ Հունարէն թարգմանութեան ժամանակ այս բառը տառադարձուել է σαφφωმ, որ յետոյ եղել է ἀφφϑ0 և άπφωϑ. առաջին երկու ընթերցուածները մնում են զանա-զան ձեռագրերում, իսկ վերջինը ընդու-նուած է իբրև մայր ձև։ Նոյնը ունեցել են նաև մեր թարգմանիչները իրենց օրինակում, որից և տառադարձրել են հայերէնը։ Այս ռառի դէմ ունինք վրաց. საბფოთი սապ-փոթի «կոնք», որ ենթադրում է յն. σαπσωϑ. այս էլ բռնում է միջին տեղը σαφφωϑ, 32-φωϑ և ἀπσωϑ ձևերի։
adj. s. right;
right hand;
ընդ աջմէ, to the right;
աջոյ ձեռամբ յաջողակ, right-handed;
յաջմէ եւ յահեկէ՝ յաջուց եւ յահեկաց, to the right and left, on each side;
— թեւ բանակի, right wing of an army;
— հաւանութեան տալ՝ կարկարել ումեք, to offer one's hand, to consent;
յ— եւ յահեակ, right or wrong.
· Calfa
, ռ, ու հլ. (բովանդակ ՍԳրքի մէջ ու-նինք 33 անգամ աջոյ, 8 աջով, 5 աջու, 2 աջուց, 2 յաջում, 62 աջմէ. յետնաբար նաև ի հլ.) «աջ» ՍԳր. Ագաթ. ևն. յետնաբառ «սրբի կամ նաև կրօնաւորի ձեռք», որով աաւում է մինչև անգամ՝ Ուր կայ ձախ աջն Պետրոսի և Պօղոսի. Վրդ. աշխ. 516։ Այս բառից են աջակողմն ՍԳր. աջաթև Արծր. աջակից Սամ. երէց. աջակցիլ Խոր. Յհ. կթ. աջեակ Վրդ. քրզ. աջել «հրաւիրեալը վերև կամ աջ կողմը նստեցնել» (հմմտ. յն. δεζιό-ομαι) Մանդ. աջին Խոր. Յհ. կթ. աջանալ (նոր բառ)։ 2. Լեռուների մէջ առհասարակ աջը հա-մառուած է լաւ, բարեգուշակ, յաջողութեան կողմ, մինչդեռ ձախը նշան է անյաջողու-թեան, ձախորդութեան, իբրև չար, անբա-րեգուշակ կողմ։ Այս նախապաշարման հա-մեմատ ունինք յն. δεšιά «աջ», δεšιδς «յաջող, ճարտար, սրամիտ, ճարպիկ», լտ. dexter «աջ, յաջողակ, ճարտար», տճկ. [arabic word] saγ «աջ, առողջ, ողջ», պրս. [arabic word] rāst «աջ, ուղիղ», գւռ. գործս աջ է գնում «յաջող է»։ Ընդհակառակը՝ յն. ἀριστερός «ձախ, անյաջոզ», լտ. sinister «ձախ, անբարե-յաջող, չարագուշակ», հյ. ձախ, ձախորդ, ձախորդութիւն, ձախող, գւռ. գործս ձախ է գնում «անյաջող է» ևն։ Ըստ այսմ հյ. աα բառից կազմուած են աջող Եզեկ. ծը. 28. Խոր. Փարպ. աջողակ «ճարտար» ՍԳր. Փարպ. «լաւ, յաջող» Պիտ. Զենոբ. աջողա-ձևոն «ճարտար» Խոր. Յհ. կթ. չաջողութիւն Եզն. մանաւանդ յ նախդիրով՝ յաջող Եւս-քր. յաջողակ ՍԳր. յաջողել կամ յաջողիլ ՍԳր. յաջողութիւն ՍԳր. Եզն. Եւս. քր. ան-յաջ «անյաջող, տարադէպ» Խոր. բ. 7. մի-ջին հյ. աջողնալ «հիւանդը լաւանալ, ապա-քինիլ» Անսիզք 65 (հմմտ. թրք. saγ «աջ, 2. ողջ»)։ Ջ. աջողութեան գաղափարից անբաժան է յառաջդիմութեան գաղափարը. ըստ այսմ աջ բառից են ծագում՝ առ մասնիկով՝ ա-ռաջ «առջևը» ՍԳր. Ոսկ. Եզն. Ագաթ. ընդ առաջ ՍԳր. Ոսկ. ես. առաջոյ, առաջապահ. առաջև, զառաջեսք, զառաջեաւ, առաջի, զառաջասուն, յառաջ ևն, բոլորն էլ հին և ընտիր (հմմտ. թրք. ōn բառը՝ որ նշանա-կում է «առջևը», իսկ կումուկերէնում ար-դէն «աջ». այսպէս՝ ong «աջ», ong yanə ռաջ կողմը». տե՛ս Mоxирa, Kумыкско-pyccкiи cловарь, Cбори. мaтep. Kавкaзa, հտ. 17)։-Այս բոլոր բառերը զուգորդուած են տեղի գաղափարի հետ. բայց յառաջդիմու-թիւն առանց ժամանակի գաղափարի՝ ան-կարելի է. այս պատճառով լեզուների մէջ այն բառերը՝ որ նշանակում են «առջև», նշանակում են նաև «նախ». հմմտ. ֆրանս avant «առջևը, առաջ, նախ», devancer քառջևից երթալ և կանխել», յն. πρὸ «առ-ջևը, առաջ, նախ», թրք. [arabic word] ön «առջևը». [arabic word] ónǰe «նախ և առաջ», պրս. [arabic word] pēš «առջևը, նախ», [arabic word] pēšrav «առ-չևից գնացողը», [arabic word] pēšin «առաջուց, կանխաւ» ևն։ Հայերէնի մէջ էլ ունինք ա-հաջ «առջևը», աշխ. «նախ, նախապէս», յառաջ «դէպի առաջ և առաջուց, նախ», յառաջել «առաջ երթալ և կանխել», առա-ջի «առջևը», բայց նաև «առջի, առաջին» Սեբեր. թ. Բուզ. ե. 51. զառաջել «կանխել» Եւս. պտմ. Եփր. ա. տիմ. առաջուստ «առջե-վից» Եփր. աւետ. «առաջուց» Եփր. Եբր. առաջին (այս բառի կազմութեան հետ հմմտ. բելուճ. p'ēšī «առաջին», բառա-ցի «այն որ առջևն է», և սոգդ. sry «առաջին», բառացի «այն որ գլուխն է»), առաջնորդ և վերջապէս յաջորդ, ուր յ և որդ մասնիկ են, հմմտ. նախորդ։
front, head;
arm, division, branch;
—ք գետոյ, arm of a river;
յ—ոյ or յ—ոյ կողմանէ, before, in front, at the head of;
զ—ս ունել, առնուլ, to obviate, to be beforehand, to prevent, cf. Սկսանել;
— նաւու, head, prow, how of a ship;
— զօրաց, division of forces;
ընդ առաջ գնալ ելանել, to go to meet.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Կր. Հմշ. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. Սչ. առաչ, Տիգ. ա-ռաչ, էռաչ, Ալշ. յառէջ՝, Ջղ. յառէչ, Մկ. հm-ռաչ, Մշ. յառաճ, Խրբ. Սեբ. Սլմ. mռmչ, Մրղ. mռmչ, Վն. mռmճ, Տփ. ա՛րաչ, Զթ. էռmչ. Ակն. Ռ. էռէչ, Ասլ. mռmշ, Հւր. հառաշկ։-Հճ. բառիս կրկին նշանակութեանց մէջ տար-բերութիւն դնելով՝ արօչ «տեղով առաջ», արաչ «ժամանակով առաջ» (ֆր. devant և avant, թրք. ōn և ilk). -Կորուսման կա-նոնին ենթարկուած են՝ Ջղ. առջ'ի, յառջ'կին. առջնէկ, Ախց. Ննխ. Պլ. առչի, առչէվ, Սլմ. mռչեվ, Տփ. ա՛րչի, ա՛րչիվը, Ասլ. mռչի, Ա-կըն. էռչէվ. Մշ. յառջ'եվ, Ալշ. բառջ'եվ, Հճ. արջ'եվ, Գոր. Ղրբ. ըռա՛չին, Վն. mռճին, Ոզմ. հէրչիվ, Մկ. հէրճիվ, Հմշ. այչիվ, այ-չի, Ագլ. ըռըշկի՛, ըռջընէօ՛կ, Հճ. արջ'mնեգ «առջինեկ»։-Նոր բառեր են առաջակապ, առաջկտրուկ, առաջուց, առաջտուն, առաջք, առաջքալուծ, ադաջօք, պռջնդարձ ևն։
ՓՈԽ (borrowing) Ցոյները և ռումինացիք ունին ար-ցիվո՛ւրիօն (άρτζιβούριον), արցի՛վուրցի (άρτζίβουρτζι), արթէզֆօռթէզ ևն ձևով բա-ռեր, որոնք փոխառեալ և յարմարեալ են մեր Առաջաւորաց Պահոց անունից, որի վրայ այ-լակերպ առասպելներ են պատմում։ Առաս-պելի հնագոյն վիճակը գտնում ենք Ճառ ընդ-դէմ Հայոց խորագրով յունարէն ընդարձակ մի գրուածքի մէջ, որ վերագրւում է ԺԱ-ԺԲ դարից Սահակ անուն մի հայ կաթուղիկոսի, բայց հաւանօրէն Եւտեմիոսի (ԺԲ դարից) կամ Կալլիստոսի (ԺԴ դարից) խարդախու-թիւնն է (տպ. Migne, Patr. gr. հտ. 132)։ Այս Ճառի մէջ մի առանձին գլուխ կայ՝ որի վերնագիրն է Γερί τῆς σατανιϰῆς νηστείας τοῦ αρτζιβουρίον (Յաղագս դիւական պահոց արցիվուրի, Ա. գլ. ժդ)։ Ահա թէ ի՛նչ է պատմւում յիշեալ գլխում. «Սարգիս անու-նով մէկը, Հայոց մոլորութեան վարդապետ, մի շուն ունէր արցիվուր անունով։ Սակայն այս բառը նշանակում է «առջևից գնացող» (առաջաւոր)։ Սարգիսը սատանայի ազդեցու-թեամբ այս շունը գործ էր ածում իբրև իր ռաւստեան աւետաբեր և յայտարար, ամէն անգամ՝ երբ մի գիւղ, մի քաղաք կամ մի ուրիշ տեղ երթար, ուր իր մոլորութեան ժան-տախտից բռնուած աշակերտներ էին բնա-կում։ Երբ սրանք տեսնում էին շանը, յա-ջորդ օրը թափորով մի քանի մղոն տեղ ընդ առաջ էին գնում իրենց վարդապետին։ Մի անգամ՝ երբ շանը սովորական պաշտօնով մի տեղ ուղարկեց, գայլերը ճանապարհին պատառեցին նրան։ Սարգիսը երկրորդ օրը գնալով նոյն տեղը և տեսնելով որ ոչ ոք իրեն ընդ առաջ չի եկել, ինչպէս սովորութիւն էր, սաստիկ բարկացաւ։ Երբ քաղաք մտնելով ի-հասած, մարդիկ ուղարկեց փնտռելու համար և գտնուած ոսկորներից գուշակելով թէ գայ-լերն են կերել, հրամայեց ամենայն Հայոց՝ որ ամէն տարի, սահմանեալ օրեր, նրա մահուան համար ծոմ պահեն ու մեծ սուգ բռնեն. և այս պասը կոչեց արցիվուրց պաս»։-Նոյն առաս-պելը գտնում ենք նաև Աֆթիմիոս Սեկտատի-նոսի Զէն կատարեալ գրքում. Նիկեֆորոս Կալսթասի Պատմութեան և Աթէնքի Միլե-տիոս արքեպիսկոպոսի Եկեղեցական պատ-մութեան մէջ, որ Ջենատիոս Սքոլարիոս սար-կաւագի ձեռքով համառօտուելով տպուած է նախ Զմիւռնիա (1861) և յետոյ արաբերէն թարգմանութեամբ՝ Երուսաղէմ (1867), այն ժամանակի յունաց Երուսաղէմի պատրիարք Կիւրեղի հրամանով։ Սրա իններորդ գլխի թարգմանութիւնն ունի Երուսաղէմի Սիօն ամ-սագիրը (Չ տարի, 1871, մայիս, թիւ 5, էջ 100), ուր մեր բառը դարձել է յն. արթէզֆոո-թէզ կամ արթէզֆոռ։ Առասպելի մի ուրիշ ձևն ունին ռումինա-ցիք, որոնց մէջ բառը դարձել է արցիվուրցի։ Ռումին առասպելի մէջ արցիվուրցի է կոչւում մի հայ աւագերէցի շունը։ Աւագերէցը անտա-ռով անցնելիս մոլորուել և այդ շան միջոցով կարողացել է գտնել ճանապարհը։ Հայերը աւդ շունը սրբերի կարգն են դասել և ի պա-տիւ նրա՝ Ս. Սարգսի բարեկենդանին պաս են պահում և Զատկի թաթախման երեկոյին էլ նրան նուիրուած մի տօն են կատարում (տե՛ս Պ. քհ. Մամիկոնեան, Ռումանահայոց ներկան և ապագան, Կալաց 1895, էջ 44-45)։
unleavened, azymous;
unleavened bread, azyme.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Վրաց. ბლარჯი բլարջի «բաղարջ», ბლარჯობა բլարջոբա «բաղարջակերաց տօն». կապադովկ. յն. παγάρτζι «բաղարջ», παγάρ-ἄιϰο φωμὶ «բաղարջ հաց» (Kаρολίδης, Γλωσσ. συγϰρ. 94 և Bugge KZ 32, 11) որ, ինչպէս γ=ղ ձայնից երևում է, ուշ ժամանակի փո-խառութիւն է հայերէնից. այսպէս նաև վրաց. ბაღაჭი բաղաճի «բաղարջ» (Չուբի-նով 99). որի մեջ ღ=ղ յետնութեան նշան է, մինչդեռ բլարջի հին է։ Ուա. պաղան «բաղարջ»։
gum ammoniac;
bamboo;
agasyllis.
· Calfa
ՆՀԲ բամբոց համարում է «գաւազան, որով լինի բախել զիմն կամ զնուագա-րան», որով թուի թէ կապել է ուզում բամբ «հաստ ձայն կամ քնարի հասա թել» բառին։ ԱԲ դնում է բամբոց «եղէ-գի տեսակ մը. պամպու»։ Սրանով բա-ռը ուզում է հանել հնդկական bam-bu-ից. այս պարագային թերևս յարմար էր սրբագրել բառը բամբոյ, ինչպէս ա-նում է Թաղիադեան, Առաջնորդ ման-կանց, էջ 38 և համարում է հնդ. bam-հնդկական բանս-լուչ՝ որ հնդկեղէգի խունկն է, սաթի նման բիւրեղացած մի նիւթ՝ որ բամբուն կոտրելու ժամանակ
arm, forearm;
power;
branch, bough;
beet, strawberry-spinach;
— առ — մարտնչել, կարկառել, to come to blows, to fight;
— առ — գնալ, to hold by the hand, to give each other the hand, to go arm in arm, together.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ են պրս. [arabic word] pāzu «բազուկ, որ է յայտնի բանջար ինչ տափատերև» (ԳԴ), գւռ. թրք. [arabic word] pázug «բազուկ», [arabic word] paskuten ( «բազ-կաթան» (տե՛ս Յ. Գազանճեան, Յուշարձան, էջ 329ա). գրական թուրքերէնում ընդուն-ուած ձևն է [arabic word] pazə «բազուկ, bette» (տե՛ս Արիկեան, Բառ. տճկ.-հայ-գաղղ. էջ 208բ)։ Թուրքերէնի միջոցաւ հայերէ-նից է փոխառեալ յն. ϰοζί «բազուկ»։ Այս բոլորն էլ յետին ժամանակի փռևառա-թիւններ են, ուստի ներկայացնում են հա-յերէն թրթռուն բ-ի դէմ խուլ p ձայնաշըր-ջութիւնը։
brick;
tile.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Մշ. աղուս «աթարի այն տեսակը՝ որ ձմեռ ժամանակ ախոռում հաւաքուած աղ-բը գարնան շրջանին տփելով են պատրաս-տած». Մկ. Վն. օղիս, Ոզմ. օղէս «աղիւս»։ Ուռումնաևան ճամբով են մտած Պլ. աղուր-սագ, Ասլ. աղիւսագ ևն «պիւթագորեան ա-ղիւսակ»։
ՓՈԽ (borrowing) Հայերէնից հին ժամանակ փոխա-ռեալ է վրաց. აღიზი ալիզի «աղիւս», որ ներկայացնում է մեր ղ-ի հնագոյն արտա-սանութիւնը։ Յետին շրջանում, այսինքն ղ տառը խ-ի մօտ հնչումն ստանալուց յետոյ, մեզանից փոխ է առնուած պրս. [arabic word] āxīz «աղիւս»։ Սխալւում են այն բոլոր քննիչները՝ որոնք կարծում են թէ հայերէն բառը պարս-ևերէնից է փոխառեալ. պարսկերէն x ձայնից անկարելի է ստանալ հյ. ղ (=l), բայց հա-յերէն ղ (=γ) կարող էր ղառնալ պրս. x
cartilage, gristle;
soap;
cf. Օճառ.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ունենք աճառ Եւդ. Սեբ. «բոլորովին նոր, չհնացած, չմաշուած (տուն, շէնք, ըզ-գեստ)». յատկապէս ասում են նոր-աճառ Եւդ. 2. Ասլ. Սեբ. Սվ. «ուժը՝ թարմութիւնը տեղը, աշխոյժ, կայտառ, եռանդուն (մարդ, թև, թիկունք)». որից աճառուտ Զն. «աշխոյժ, կորովի, vigoureux». Զէյթունի բարբառով աաւում է աջօր «նոր (գինի, տիկ ևն)»։ Յայտ-նի չէ թե այս բառերը վերի աճառ ձևի՞ց են, թէ փոխառեալ թուրքերէնից. որովհետև միև-նոյն ժամանակ ունինք պրս. [arabic word] aǰar «թարմ ու դալար», քիրգիզ. [arabic word] aǰar, [arabic word] ažar «դէմքի առողջ և դեղեցիկ գոյն, կտաւի փայլ», [arabic word] aǰarlə «առողջ ու փայլուն ռոյնով»։ Աճառ «աշխոյժ» ձևը վերի բառից եթէ յառաջացած է, այդ պարագային պէտք է դնել հայերէնից իբր փոխառութիւն։
ՆՀԲ օճան բառից է հանում։ Կերևայ թէ պէտք է կցել վրաց. აბჯარი աբջարի «զէնք, զրահ, սպառազինութիւն» բառի հետ. բայց նրանց յարաբերութեան կա-պը յայտնի չէ։ Ուղիղ մեկնեց Nyberg, Hilfsbuch 2, 3. բայց միասին է դնում նաև օճառ «սապոն», աճառ «կռճիկ» իբր *a-čarana-, ինչպէս նաև օճան, Այս բառերի միութիւնը ա՛յն ժամանակ ընդունելի կլինի, երբ իրանեանում ա-պացուցուի նոյն նշանակութեանց գո--յութիւնը։ ----︎.
adv. conj. once, at one time;
even, notwithstanding;
այս —, this once;
այլ —, another time;
առաջին —, the first time;
մի —, only once;
բազում —, many times, often;
միւսանգամ, once more, over again;
առ — մի, at once, this time;
քանիցս —, every time;
how many times?
· Calfa
= Պհլ. պազենդ. hangām «ժամանակ, մի ջոց, տարուայ եղանակները», պրս. [arabic word] hangām «ժամանակ, միջոց»և [arabic word] ︎ angām նոյն նշ. վերջինը՝ որ չէ յիշած Հիւբշման, աւելի ուղիղ է ներկայացնում մեր բառը, մինչդեռ միւսները աւելի վերաբերում են հանգամ-անք բառին։ Կազմուած են han-մասնիկովgām-արմատից, որից ունինք նաև aiwi մասնիկով՝ զնդ. aiwigāma-«ձմեռ, տա-րի» (տե՛ս Horn, § 1109 և Bartholomae, Al-tir. wórt. 89)։-Հիւբշ. 97։
Ուղիղ մեկնեց նախ Schröder, Thes. 47, իբր փոխառեալ պարսկերէնից։ ՆՀԲ այն +գամ «անգամ, հեղ» բառերից։ Laga-rde, Arm. Stud. § 111 համարում է թէ հայերէն բառի նշանակութիւնը ասոր. [syriac word] ︎ zabnā «ժամանակ, անգամ» բա-ռի վրայ ձևուած է, ըստ որում իրանա-կան hangām բառը՝ «ժամանակ» նշա-նակութեամբ չէ գործածուած մեր մէջ։ lusti, Zendsp. 3 զնդ. aiwigāma «ձմե». բառի տակ դնում է իրար հետ միասին հյ. անգամ, պրս. hangām, պհլ. փարս. ōgām (կարդա՛ hangām) ևն։ Տէրվ. Նա-խալ. 122 և Լեզու 91 համ-գամ, այսինքն կազմուած գամ բառից՝ համ մասնիկով. հմմտ. անտառ, անքոյթ, անխուլ։ Սա-գըզեան, ՀԱ 1909, էջ 335 հյ. գամ, սու-մեր. gam «անգամ» բառերից։ Müllex WZKM 9, 83 gam «երթալ» բայից, ինչպէս արաբ. [arabic word] xatva «քայլ» և ❇ marra «ընթացք», որոնք նշանա-կում են նաև «անգամ»։
mortar;
լեսուլ յ—ի, to pound or beat in a mortar.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Երև. անգանակ, Կր. Ք. անգին, Խն. ինջան «հողից շինուած մեծ տաշտ՝ որի մէջ լուացք են անում, խմոր են շաղախում կամ լոգնում»։ Մամիկոնեան, Հազարից մէկը, էջ 235 ունի անկան «մեծ սանդ փայտի՝ կորկոտ, բրինձ թակելու համար». բայց չգիտեմ թէ իրօք Գանձակի գաւառականո՞վ է, թէ գրա-բար։-Բառ. երեմ. էջ 219 ներգ. յանգանի ձևը բացատրելով գրում է «յըջանի». որից ենթադրում եմ թէ իր ժամանակ ռաւառում գործածական էր ինջան ձևը՝ որ գիտէ նաև Խիանի գաւառականր։
sensation, feeling;
advice;
— առնել, to give notice or information, to notify;
to instruct;
to advise, to admonish;
to announce, to publish;
— առնել յառաջագոյն or կանխաւ, to precaution, to premonish, to put on guard;
— լինել, to be aware of, to be informed of;
to be announced or published.
· Calfa
. արմատն անհոլով է և ոճերով մի-այն գործածական։ Առաջին և հիմնական իմաստն է «լուր», որից ազդ առնել «լուր տալ» ՍԳր. Ոսկ. ազդ լինել «լուր տրուիլ, լսուիլ» ՍԳր. ազդել «լուր տալ». Ազդեսջիք փողով (Թուոց 6. 9). ազդարար «լուր տուող». Ազդարարն ժամահար՝ փող (Յհ. իմ.)։ 2. Աւս առաջին իմաստից ծագում է «զգալ» իմաստը, ճիշտ ինչպէս աշխ. իմանալ «լուր լսել. 2. զգալ» (Ականջս չիմանար. Յաւ ի-մացայ). տճկ. duymaq «լսել. 2. զգալ». ռուս. слышать «լսել (ձայնը) և զգալ (հո-տը)» ևն։ Այս իմաստով են՝ ազդիլ «զգա-ցուիլ». Հուր ջերմութեամբն ազդի մարմնոյ. Եզն. Ի չարչարելն ոչ ինքն ինչ զայրանայ և ի տանջելն ոչ ինքն ազդի. Ոսկ. ես. ազ-դարան «զգայարանք» Նար. ազդելի «ըզ-գալի». Ազդելի աշխարհ կամ տարերք. Վեց-օր։ 3. «Զգալ» կրաւորական իմաստ է, որի ներգործականն է «ներգործել, ազդել», այ-սինքն «իմանալ տալ». այստեղից՝ ազդ «ազ-դեցութիւն». Զննելի հուրս երբեմն մերձեցաւ ի մարմինս և ազդ ինչ հրոյ ոչ եցոյց. Ոսկ. ես. 69. ազդել «զորել, ներգործել». Թէ աղն անհամի, ոչ իմիք ազդիցէ այնուհետև. Մտթ. և 13. ազռեցի, Ոսկ. ես. ազդող Եբր. դ. 12. ազդեցութիւն ՍԳր։ 4. Սրանից անբաժան է «զօրութիւն, ոյժ» իմաստը, որից ազդոյ (յետ-նաբար ազդու) «զօրաւոր» Ոսկ. ազդոյ վէրք Ոսկ. մտթ. յազդոջ (ազդ արմատի հնաւանդ ներգոյականը և նրա միակ հոլովեալ ձևը) «զօրաւոր ժամանակը» Ոսկ. Եբր. է։ Վերջին իմաստով բառս գրուած է նաև աստ (ինչպէս կայ ազդր և աստր). առանձին անգործածա-կան է. գտնւում է հետևեալ ձևերի մէջ. աս-տագոյն, աստիագոյն «սաստկագոյն» Ոսկ. յհ. ա. 3. աստևոր «հաստատուն» Ածաբ. ծն Պիտ. Խոսր. պտրգ. աստի, աստին, աստոյ «պինդ, տոկուն, հաստատուն» Փիլ. (ստէպ). Ոսկ. յհ. ա. 3. աստու, աստոյ «զտեղ» Վա-նակ. յոբ. բոլորն էլ յետին։ Բայց հնից կան՝ յաստւոջ պահել Ոսկ. ես. առաւել աս-տիք Եզն. (ըստ Թոռնեան, Հատընտ. 1891 էջ 53 ուղղելի առաւելան դիք). յաստիս ման-կութեան Բուզ. յաստիս մարմնոյ, յետ աս-տեացն մանկութեան «արբունք, առոյգ հա-սակ» Ոսկ. մտ. գ. 14. Եբր. Իդ. յաստիսս յուժի զօրութեան Ոսկ. ես։
cf. Ալի.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Շատ տեղ պահուած է ալք ձևով. տե՛ս Բիւր. 1898, 296-7 և 1899, 70 Աբե-ղեան, Arm. Volksgl. 118, Աճառ. Գւռ. բառ. 53։ Ագլ. օլ. Ննխ. ալէհար ըլալ «յանկարծա-կան մի բանից սաստիկ վախենալ» (հաղոր-դեց Ա. Զամինեան, նամակ 1927 յունիս 13). բառը ցոյց է տալիս, որ արմատն է ալ և ո՛չ ալք։ Նոյն արմատից են նաև ալոց-գալոց Մշ. «փորձանք, պատահար», ալոց-գալոց լինել «յանկարծ կորչիլ, անհետանալ. 2. յանկար-ծական մի փորձանքի ժամանակ գլուխը կոր-ցընել», ալոց աշխարհ (կամ երկիր) Սեբ. «հեռավոր անծանօթ երկիր»։
cf. Ախոյան.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Հալերէնից հին ժամանակ փոխ-առեալ է վրաց ახოვანი «առնական, քաջ». ახოვანება «առնականութիւն, քաջութիւն». y ձայնը վրացերէնում v դառնալու իբրև լաւագոյն օրինակ կարող եմ յիշել վրաց. ბავრაკი բավրակի «դրօշակ», որ ծագում է թրք. [arabic word] bayraq հոմանիշից. ճիշտ նոյն ձևով էլ հյ. ախոյեան > վրաց. ախովանի։-lusti-laba, Dict. kurde 255 քրդ. ❇ šerāxiw «ախոյեան» բառը վերլուծելով šer «առիւծ»+axiw, վերջինը համարում է հյ, ախոյեան բառից փոխառեալ։ Բայց անշուշտ սխալ է, որովհետև ախոյեան բառը բար-բառներում գոյութիւն չունի։
hearth, fire side.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ջղ. աքութ «վառարան, օջաղ»։ Բառ. երեմ. էջ. 140 ակութ ձևով յիշում է խարոյկ բառի բացատրութեան մէջ. որից երևում է որ իր ժամանակ բառը յայտնի և սովորական ձև էր։ Փամբակ՝ ակութ «փոքրիկ թոնիր, որի վրայ կերակուր են եփում, հաց թխում կամ քուրսի դնում» (հաղորդեց Ստ. Զօրեան). նոյնը նաև Շամախի (տե՛ս Շիր-վանզադէ, «Քաոս»)։
circle, assembly, company;
banquet, feast;
mattress, canopy-bed, sofa;
— առնուլ՝ բոլորել, to assemble, to sit in a circle;
to feast together.
· Calfa
, ի հլ. «սեղան, բազմական» Բուզ. դ. 4. «հանդիսականների խումբ կամ բազմու-թիւն» Եղիշ. Շնորհ. Նար. որից ակումբ առ-նուլ «խումբ կազմել» Լմբ. ակումբ մաշկեայ «մենդար, վրան նստելուփոսթ, մորթի» Յու-դիթ ժբ. 15. ակմբահոյլ Թէոդ. խչ. ակմբիլ «հաւաքուիլ» Եղիշ. խր. եռակմբանոց «երեք բազմոցով ճաշասեղան կամ սեղանատուն (ըստ հռովմէական սովորութեան), triclini-um» Փիլ. տեսակ. բազմակմբանոց «շատ բազմոցներով կամ նստարաններով սեղանա-տուն» ԱԲ։ Բառի հիմնական նշանակութիւնն է «նստիլ», որ սակայն գործածւած չէ. ա-կումբ մաշկեայ այն մաշկի կամ մորթի կտորն է, որի վրայ նստում էին (ինչպէս հիմայ մահ-մետականները՝ աղօթելու ժամանակ). ա-կումբ «ժողով. բազմութիւն» բառի համար հմմտ. ֆրանս. séance (seoir «նստիլ» բա-յից), ռուս. заcыданie (cидыть «նստիլ» բայից), հյ. նիստ (ժողովի), նիստ գումա-րուիլ, նստից բացակայիլ ևն։ Նոր գրակա-նում ակումբ նշանակում է «կլուբ» (օր. գրա-կան ակումբ, Հայոց ակումբ ևն), որի փոխա-րէն գործածւում է նաև ակմբանոց։
left, on the left side;
the left hand, the left;
յաջմէ եւ յահեկէ, right and left, on both sides.
· Calfa
, ի-ա հլ. «ձախ» ՍԳր. Ագաթ. որից ահեկակողմն Յհ. իմ. ահեկան Յհ. իմ. երև. անեկեայ, ահեկիք, ահեկին «ձախակողմեան» Խոր. Եղիշ. դատ. Յհ. իմ. երև. Փիլ. ահեկու-թիւն «ձախորդութիւն» Մխ. ապար. որ և ան-կութիւն Հայել. 146. -այս բառից պէտք է դնել նաև ահեկորդ «չար, սատանայի զա-ւակ», որ աղաւաղեալ ահկէորդ ձևով գործա-ծուած է մէկ անգամ Անկ. գիրք հին կտ. էջ 394. «Ապա յայնմ ժամանակի նեղեսցի վեշա-պըն և յառաջնորդաց իւր ըմբռնեսցի, և յահ-կէորդացն կապեսցի, և մի՛ ոք ընկալցի զնա-զի եհեղ զարիւն սրբոցն ի քաղաքս և ի գա-ւառս» (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մտ. հտ. բ)։
lintel, door-post, door-tree.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Տ. palavar «դռան վերի սեմը» (Բիւր. 1899, 798)։ Բառիս հին գոր-ծածութիւնը ցոյց է տալիս Բառ. երեմ. էջ 81, որ դրանդի բառը մեկնելու ժամանակ գրում է. «բարաւորն, որ է բալաւարն»։-Նոյնը ու-նինք նաև վրաց. ბალავარი բալավարի ձե-վով, որ Չուբինով մեկնում է «бутовая пли-тa հիմնաքար»։
s. mus. cithern.
· Calfa
= Պրս. և արաբ. [arabic word] barbut, որ և barbat (ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 455) «մեծափոր նուագարան ինչ. լավութա, luth». ոմանք այս բառը ստուգաբանում են պրս. bar-i-bat «սա-գի կուրծք»։ Ըստ այսմ բառը բնիկ պարսկե-րէ՞ն է, որից փոխառեալ են նաև յն. βάρβιτος, βάρβιτον (Զ դար Ն. Ք.), լտ. barbitus, վրաց. ბარბითი բարբիթի, ֆրանս. berbith «արաբ-ներին յատուկ մի տեսակ չորեքաղի նուառա-բան»։ Հայերէնը չի կարող լինել յունարէնից i-ի պատճառաւ, մանաւանդ որ Ուռհայեցու ժամանակ զուր է փնտռել յունական ազդե-ռութիւն։ Փոխառեալ է նոր պարսկերէնից կամ արաբերէնից, ինչպէս հաստատում է ռւ ձայնաւորը։
cushion;
bolster, pillow;
squab, mattress, divan;
bench, sofa;
hip, thigh;
dignity, degree, throne;
floor or board of a ship;
փետրալից —, downy pillow;
— երեսաց, pillow;
առաջին —, first place, place of honour;
— տալ ումեք, to confer a dignity of some one.
· Calfa
= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. սանս. barhis «զոհաբերության ժամանակ նստելու բարձիկ՝ աստուածների և զոհաբե-րողների համար», զնդ. barəziš «բարձ, ծածկոց», օսս. baz «բարձ»։ Այս բառերի եւրոպական ցեղակիցներն են՝ հպրուս. bal-sinis «բարձ», pobalso «գլխի բարձ, սնար», գալլ. bulga «քսակ», սերբ. blazina «փե-տուրէ անկողին», blazinja «բարձ», հբգ. bolstar, անգլ. bolster, հհիւս. bolstr, գերմ. Polster «բարձ» ևն (տե՛ս Hick l2, էջ 492 Kluge 374), որոնց նախաձևն է հնխ. bhelg'h։ Հայ. բարձ չի կարող բնիկ լինել, որովհետև հնխ. bhelg'h ձևի դէմ պիտի ունենայինք *րեղձ, կամ եթէ ենթադրենք, որ հայերէնը ծագած լինի հնխ. bhjg'h ստորին ձայն-դարձից, այն ժամանակ պիտի ոնենայինք *բաղձ. յամենայն դէպս միշտ ղ-ով և ո՛չ թէ ը-ով։ Վերջինը իրանական փոխառու-թեան ապացոյցն է։ Բուն պարսկերէնում barz ձևը չկայ, այլ ունինք միայն պրս. [arabic word] bāliš կամ [arabic word] bālīn, պհլ. bāusn քրդ. bālišt, bālišne, bā̄līv, bālge, վախի baleš, սար. balax (տե՛ս Horn, Grdr. § 172)։ Սակայն պէտք է որ հնապէս գոյու-թիւն ունեցած լինի նաև *barz ձևը, որից էլ յառաջանում է հյ. բարձ բառը (հմմտ. Հիւբշ. Pers. Stud. 221-3)։ Ըստ Lidén, Arm. Stud. 44, ծան. նոյն բառն է նաև պրս. bai «թև, անասունի երի»<*bard< *barz, որով հայերէն բառի կրկին իմաստ-ները (գլխի բարձ և մարմնի բարձք) երե-ման են գալիս պարսկականում։ (Տե՛ս Po-korny 2, 182)։ Հիւբշ. I Anz. 10, 45։
fortress, castle.
· Calfa
թրզմ. Տաշետն, Ուսամն. հաս. կսԽտս բառից. էջ 16 կասկածով յիշամ է ասոր. merdā, որ յայտնի կերպով մերժոմ է Հիւբշ. Arm. Gram. 301, բ և m ձայ-ների անհամաձայնութեան պատճառով։ Հիւնք. բուրդ բառից։ Bugge, Lуk Stud. 1, 37 Լիկայոնիոյ Γlερτα տեղա-նուան մէջ է ուզում տեսնել։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Բ. Խալաթեանց, Բանաս. 1902, 166 և ՀԱ 1902, 309։-Թիրեաքեան, Կարնամակ, ծանօթ. 35 դնում է ամ-բարտ-ակ ձևի հետ։ Pat-rubány ՀԱ 1906, 345-6 արմատակից է դնում բարձր և բերձ բառերին, ինչ-պէս որ Solmsen KZ 37, 575 դոթ. baurgs, հբգ. հսաքս. burg «րերդ» հա-նում է «բարձրանալ» արմատից. «բեր-դերը յառաջագոյն լէրանց բարձանց վրայ գտնուող ամուր վայրեր էին նե-ղութեան և վտանգի ժամանակ ապաս-տանելու»։ Karst, Յուշարձան, էջ 399 ասուր. birtu, Nieberg տե՛ս վերը Բարդ։
hornet, drone.
· Calfa
= Հնխ. bhor-ձևից, որի կրկնաւորներն են ներկայացնում յն. πεμ-φρη-ὸων ւ«իշամե-ղու», սանս. bam-bhara-«մեղու», bham-bharali «ճանճ», լիթ. bimbalas. bimbilas «տիզ», լեթթ. bimbals, bambals «բզէզ» (Boisacq էջ 765, Walde 315, Pokorny 2, 161)։ Սանսկրիտի նախաձևն է հնխ. bhar հայերէնինը՝ հնխ. bhor, միւսների մէջ ար-մատը ցոյց է տալիս r-l փոխանակութիւ-նը, որ կրկնութեան ժամանակ դարձել է ռնգական։ Հյ. բոռեղ ձևի մեջ -եղ մասնի-կը համապատասխանում է սանս. -al մաս-նիկին։
cf. Բորեան.
· Calfa
-Բնիկ հայ բառ՝ հնխ. bhero-«զորշ, թուխ» արմատից, որի ժառանգներն են լիթ. bèras, լեթթ. bērs հբգ. անզսք. brún, հիսլ. brūnn, ռուս. brynē'tь, որոնք նշանակում են «թուխ», յն. φάρη «ամպ» և կրկնութեամբ՝ սանս. babhrú-«գոր-շակարմիր»։ Հնագոյն ժամանակից այս բառը յատկացուած է նշանակելու զա-նաղան անասուններ, յատկապէս արջը, որի անունը թաբուի էր ենթարկուած. հմմտ. սանս. bhalla-, bhallaka-, հբգ. bero, անզսք. bera, զերմ. Bär, հիսլ. bigrn, bersi, բոլորն էլ «արջ», յն. φρύνη, φρῦνος «դոդոշ», կրկր-նութեամբ՝ սանս. babhru-«հետահան, ich-neumon», զնդ. bawrō, լտ. fiber, կորն. be-fer, բրըտ. bieuzr, հբգ. bibar, անգսք. beo-for, հիսլ. biōrr, գերմ. Biber, լիթ. bebrus, հպրուս. bebrus, ռուս. չեխ. լեհ. бобръ, բոլորն էլ «կուղբ, ջրշուն» (Pokorny 2, 166, Ernout-Meillet 340, Boisacq 1040, Berneker 47, Walde 287, Kluge 39, Tra-utmann 28, 30)։ Մեր մէջ արջը գրեթէ պահած է իր բնիկ անունը և վերի արմա-տը յատկացուած է բորենիին, որ նուազ սոսկալի գազան չէ և հիմա էլ մարդագայլ է կոչւում։ Հայերէնի մէջ պահուած է bhoro-արմատաձևը, որ գտնում ենք նաև սլաւա-կանում (ռուս. չեխ. լեհ. бобръ, ընդհ. սլա-ւական *bobrъ). -ենի կամ -6ի մասնիկը ու-նին վերի ձևերից շատերը, որոնց համար դրւում է հնխ. bhre-no-, bhro-no-ևն։-Աճ.
chimney.
· Calfa
«ծխնելոյզ» Դրնղ. 476. յետին ժամանակի բառ, որ հիմայ էլ գործածական է գւռ. բխերիկ, բուխարիկ, բուխերիկ, բու-խուրիկ, բուխերի ձևերով և «վառարան կամ ծխնելոյզ» նշանակութիւնով։
pyramid;
tower.
· Calfa
= Ասոր. [syriac word] būrgā «աշտարակ», ո-րից փոխառեալ է նաև արաբ. ❇ burj «աշտարակ, կենդանակերպ». գտնւում է նաև ուրիշ շատ լեզուների մէջ, որոնք բոլոր իրարից են փոխ առած. այսպէս յն. πύργος «աշտարակ, աշտարականման շէնք, պա-րիսպ, պատնէշ», φύρϰος «պարիսպ» (ըստ Հեսիքիոսի), լտ. burgus «պարիսպ», գոթ. baurgs «քաղաք», հբգ. purc, burg «չորս կողմից պարիսպով պատած տեղ, դղեակ». անգսք. burh, հին հիւս. borg, գերմ. Bur-ger «քաղաքացի», Burg «դղեակ», նոր փո-խառութեամբ նաև սպան. borge, ռում. burdž, բուլգար. birg ևն։ Ծագմամբ այս բառը հնդևրոպական է և յառաջանում է հնխ. bherg'h-«բարձրանալ, բաբձը» ար-մատից, որի վրայ աւելի ընդարձակ տե՛ս բառնալ։ Հին հնդևրոպացոց քաղաքները ո՛չ թէ ընդարձակ ու մարդաշատ վայրեր էին, այլ ամուր բարձունքներ, ուր ապաստանում էին նեղութեան միջոցին (տե՛ս Walde 102, 311, Bo'sacq 829, Kluge 81)։ Հայերէն բառի փոխառութեան տեղը ստոյգ չէ, բայց, ինչպէս նշանակութեան նոյնութիւնից երե-վում է, պետք է ասորերէնից փոխառեալ լինի։ Յետին ժամանակներում երկրորդ ան-գամ փոխառեալ է բառս արաբերենից բուրջ կամ պուրճ ձևով, որ տե՛ս առանձին վարը -Հիւբշ. 392։
snow-storm;
tribulation
· Calfa
ԳՒՌ (dialectal) Երև. Տփ. բուք, Ախց. Ալշ. Կր. Հճ. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. բ'ուք, Խրբ. Ննխ. Պլ. Տիգ. փուք (Պլ. գործածւում է միայն ձունին-փու-քին «սաստիկ ձիւն եկած ժամանակին» դարձուածքում. Ննխ. և Սչ. գործածում ևն «ձիւն» նշանակութեամբ. սրանց մէջ ձիւն բառը ջնջուած է). Ոզմ. բ'էօք, Մկ. Սլմ. Վն. պիւք, Ասլ. բ'իւք, բ'ի-*.-նոր բառեր են՝ բը-քակապ, բքարգ, բքել։ Գաւառականներում շփոթուած է փուք «փչել» արմատի հետ ձայնի և նշանակութեան մերձաւորութեան պատճառով. այսպէս ունինք Պլ. բքռիլ և Ննխ. Սլթ. փքռիլ «շատ ուտելուց փորը ուռ-չիլ», Ղրբ. Օշ. բքնել «տկռիլ», Ակն. բքնել, փքնել, Ննխ. փքել «հատեղէնները փչելով մաքրել»։
didrachm, piece of money;
cf. Երկդրամեան.
· Calfa
(սեռ. ի) «երկդրամեան» ՍԳր. Եւս. քր. Շիր. Երզն. մտթ. 376. գրուած է դիդրաքմեան Պրպմ. 330 (ըստ Մանան-դեան, Տեղեկագիր ինստիտուտի, 1, 11 Շի-րակացու ժամանակ դիդրաքման հաւասար էր արդի 25 կոպէկին)։
plain;
ease;
contentment;
convenience;
easy, convenient;
flat, bare;
ի դիւրի՝ ի դիւրոջ լինել, to live comfortably;
— առնել, to facilitate;
to relieve;
to give convenience;
ըստ անձին or ըստ մտաց —ի, at his ease, as he likes;
ի —ի, ի —ոջ, in a plain.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Մառի յաջող քննութեան համաձայն (ЗВo, 17, 302-3) հայերէնից փոխառեալ է վրաց. მდოვრე մդովրե «հանդարտ», მომ-დოვრება մոմդովրեբա «մեղմել». վրացի բառը մի տեսակ շղթայ է հանդիսանում հյ. ղիւր և դոյր ձևերի միջև, հաստատելով նրանց նոյ-նութիւնը. միևնոյն ժամանակ ցոյց է տալիս, որ հայերէնի հետ կապ չունին վրաց.ადვილი ադվիլի «թեթև, դիւրին», ადვილიდ ադվիլիղ «դիւրութիւն», ადვილება ադվիլեբա «դիւ-րացնել», საადვილი սաադվիլի «դիւրին», გაადვილება գաադվիլեբա «օգնել, դիւրաց-նել, սփոփել»։-(Սրանց բոլորի արմատն է dvil, որ առանձին գործածուած չէ և որ հա-յերէն դիւր բառին է կցում Brosset, JAs. 14(1834), էջ 383 ևն.)։
fortress, dungeon, fort;
redoubt.
· Calfa
Տէրվ. Նախալ. 87 պրս. [arabic word] diz «դըղ-եակ», սանս. dih, զնդ. diz, հյ. դէզ, ղի-զել բառերի հետ՝ հնխ. digh արմատից։ Կապ ունի՞ պրս. [arabic word] dula «բարձր բը-լուր» (հին ժամանակ դղեակները բար-ձունքների վրայ էին շինում)։
Easter;
— Հրէից, the Passover;
գառն զատիկ, paschal lamb;
խթումն զատիկ, Easter Eve.
· Calfa
զատուելու ժամանակ էր պատահում, որով և պատշաճապէս զուգորդուեց Հրէից պասեքին։ Մուշեղ եպս. (Գաւառի տարեցոյցը, 1911, էջ 55) հնդ. Սատի աստուծոյ և հյ. ազատ բառի հետ։ Հ. Ն, Անդրիկեան, Բազմ. 1907, 107 բուն նշա-նակութիւնը դնում է «զոհի անասուն» և կցում է գւռ. զատ «կերակուր» բառին։
two;
pair;
second;
besides, moreover.
· Calfa
(անեզական. հյց. երկուս, սեռ. տրակ. երկուց, գրծ. երկուք) «2» ՍԳր. Եւս քր. Եփր. ել. Ոսկ. ա. տիմ., որից՝ երկուϑ-րեայ «երկու օրուայ» Եփր. պհ., երկուորիք ՍԳր. Եւս. քր., երկուօրեակ Յհ. ժա. ի. իա., երկուանք «կասկած» Ոսկ. յհ. ա. 34, ընդ եր-կուիլ Պղատ. օրին., յերկուանալ Գ. մակ. ե. 23. Մտթ. իը. 17. Կոչ. Եզն., յերկուական «կասկածելի» Եզն., յերկուումն «կասկած» Փիլ., երկուաւոր «երկուսից բաղկա-ցած» Լծ. պրպմ. 788 ևն.-երևան է գալիս նաև հետևյալ ձևերով.-2. Շրնո-որից՝ երկոտասան «տասներկու» ՍԳր., երկոքին կամ երկոքեան ՍԳր. (հյց. երկոսին, բայց սրա դէմ Սիր. խ. 20, 21 եր-կուսին), երկոտասնեակ «դուժին» (նոր բառ).-3. ⦿րկի-. այս ձևը յայտնապէս երե-ւան է գալիս երկեամ «երկու տարի» ՍԳր. Ոսկ. մ. բ. 8. Եւս. քր., երկերիւր «երկու հա-բիւր» ՍԳր. Եղիշ., երկեակ Փիլ. Յհ. իմ. երև., երկևան «երկբայանք» Ոսկ. մ. և Եփես. Սե-բեր. բառերի մէջ, որոնք գալիս են նախաւսր *երկի-ամ, *երկի-հարիւր, *երկի-ակ. *երկի-հաւան ձևերից։ Անկախ և առանձին գործա-ծուած գտնում եմ մէկ անգամ Ոսկ. փիլ. 347 «Մի՛ միայն մի օր և մի՛ զերկի կամ զերիր, այլ զամենայն ժամանակս». բայց այլուր նոյնը երկտի. ինչ. Ոսկ. փիլիպ. 380, 439 Կող., 537. Եփես. 813, 895, որոնց վրայ տե՛ս տի (ըստ այսմ ուղղել երկտի).-4. ⦿րկ-, որից՝ երկարմատեան Եզն., երկդիմի Ղևտ. ժթ. 19. Եւս. քր., երկապաշտ Ոսկ., երկա-կեաց «երկակենցաղ» Եւս. քր. Ա. 21 (հմմտ. ՀԱ, 1905, 17 և 1914, 122), երկբան Ագաթ. Եւագր., երկմտութիւն ՍԳր. Եզն. Եւս. պտմ., երկիցս ՍԳր., երկրորդ ՍԳր. Եզն., երկա-տեսակել «երկու տեսակի վերածել» Պրպմ. 299ա, երկագոյ «երկու տեսակ գոյացութիւն ունեցող» Լծ. պրպմ. 537.-նոր գրականում՝ երկանիւ, երկաստիճան, երկբարբառալին, երկդասեան, երկդիմութիւն, երկզուգաթի, երկընտրանք, երկլեզուեան, երկկայմ, երկ-հատոր, երկհարիւրամեակ, երկյարկանը, երկսապատ, երկտող, երկտողիկ ևն։ Կայ նաև առանձին երկ «երկու» Մագ., որից երկիր «երկրորդ» Փիլ. Լին. Թր. քեր.։ Վերի բառե-ռեզ ոմանք կարող են յառաջացած լինել եր-կի-ձևից. յատկապէս բաղաձայնով սկսող բառերի բարդութեան մէջ. օր. երկբան<*եր-կիբան? Բայց ա-ով սկսվող բառերի, ինչպէս նաև ա յօդակապով ձևացած բարդերի մէջ՝ արմատն է անշուշտ երկ-, ինչ. երկապաշտ =
cf. Գաղթ.
· Calfa
ՆՀԲ հայերէնով ստուգաբանելով՝ մեկնում է զաղտերթ, գաղոյթ «ղօղումն փախստեամբ»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Lagarde. Armen. Stud. § 445։-Տէրվ. Մասիս, 1882, լունիս 24 քաղդ. գալութ ձևից։ Հիւնք. խախուտ, խախտել բառից։ Scheftelowitz, BВ, 29, 29 իբրև բնիկ հայերէն բառ կցում է գոթ. wraton «ճամբորդել», սանս. va-dana «ձի» բառերին։ -Պատահական նմանութիւն ունի թաթար. [arabic word] ka-gərt «գաղութ, nоcелeнie, колонiан (Будaговъ, Cpaв. cлов. 2, 409), որ եթէ չնչին փոփոխութեամբ ուղղէինք [arabic word] , կլիներ ճիշտ kagut, իբր հայե-րէնից փոխառեալ բառ՝ համաձայն ուշ ժամանակի տառադարձութեան։
mud, mire, filth;
slough.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ակն. գ'էռ «ժեխ, աւլուք, աւլելով յառաջացած աղբը», Մշկ. գ'էռ «ցեխ», Մկ. Վն. ք'օռ «ցեխ».-նոր բառեր են՝ գայռա-հան, գռաման «ժեխնոց, խաքէնդազ», քոռ-կոխ «անձրև ժամանակ տանիքի ցեխը ոտնե-րին կպչոտելը»։
bastinado, blows with a stick, whip, lash, whipping;
scourge, chastisement, punishment;
— հարկանել, to cudgel, to strike with a stick, to whip;
— ըմպել, to receive a bastinade, beating, blows, to be beaten with a stick or whip.
· Calfa
, ի հլ. «ծեծ» ՍԳր. Եզն. Եւս. քր. Ոսև. ես., «վերք» Յայսմ. մայ" 4 (Կին մի. որ ունէր ի մարմինն իւր չար վէրս, զոր շնո-ֆոր ցաւ կոչեն... և էր գան կնոջն ի թաթ ձե-ռինն սաստկացեալ), Յայսմ. յուլ՛ 5 (Շաղ-վէր կաւ և դնէր ի վերայ ցաւագար գանից մարդկան և առժամայն ողջանային), «բոյսի վիրաւոր մասերը» Վստկ. 76, 179 (երկու նշանակութիւններն էլ չունի ԱԲ), որից՝ գան ըմպել «ծեծ ուտել» Ղուկ. ժբ. 47, 48 Ագաթ.. գան հարկանել «ծեծել» ՍԳր., գանալից Բ. մկ. գ. 38. Իմ. ժզ. 1. Ագաթ. Ոսև. մ. ա. 4 Սեբեր., գանահար Ոսկ. ես., գանել «ծեծել» Բ. մակ. է. 1. Փարպ. Խոր., «կշտամբել, նա-խատել» Ոսկ. յհ. բ. 11. Բրս. մրկ., «ծառի տակը փորելու ժամանակ արմատին վնասել» Վստկ. 65, «վիրահատութեան ժամանակ շրջակայ մասերին վնաս հասցնել» (իբր մի-ջին հյ. բառ ունի Նորայր, Բառ. ֆր. 696բ), չարագան Բ. մակ. գ. 38, չարագանեալ Զաք. 4. 2. Սիր. լ. 4. Վեցօր. 170, գանգանակ առ-նել «իրաւամբ յանդիմանել, երեսը զարնել» Ոսկ. եփես. 843 (չունի ՆՀԲ), զգանեալ «ծեծ կերածի պէս եղած»? Եւագր. 236 (չունի ԱԲ), գանակոծ, գանակոծել, գանակոծութիւն (նոր բառեր)։
frizzled, curled;
—ք, curl;
—ք ջրոց, ալեաց, little waves, bubbles.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Վրաց. განვური գանգուրի «անա-սունների մազափոխութեան ժամանակ թա-փուած մազը կամ բուրդը»։
venom, virus.
· Calfa
= Պհլ. պազենդ. zahr (իմա՛ zahr), պրս. [arabic word] zahr, քրդ. zahr, zair, zar, աֆղան. բելուճ. zahr «թոյն», որոնց նախնականն է զնդ. *ǰaϑra-=սանս. *hatra-«սպանիչ (դեղ)», արմատը զնդ. ja-, gan-, սանս. hāh «զարնել, սպանել»։ Իրանեանից են փոխա-ռեալ նաև ասոր. [syriac word] ︎ zahra. թրք. zehir, ուշ ժամանակի հյ. փոխառութեամբ զահր «թոյն» (Կոստ. երզն. 154)։-Հիւբշ. 156։
captive, slave, prisoner;
— վարիլ, to be prisoner;
— ունել, to keep prisoner;
— վարել, to bring captive.
· Calfa
(-րւոյ, -եաց) «գերի. 2. գերինե-րի խումբը» ՍԳր., որից՝ գերել ՍԳր., գերե-դարձ Ես. ժդ. 17, Բ. մկ. ժ. 1, գերեկից Հռ. ժղ. 7. Ոսկ. ա. տիմ. ժդ, գերեվար Յոբ ա. 15, Ես. ժդ. 2. Դ. թագ. ժթ. 25. Սղ. ճլզ. 3, գերիչ ՍԳր., գերութիւն ՍԳր., մարդագերի Ծն. լդ. 29։ Յետին ժողովրդական ձև է գերէկ «թշուառ, խեղճ», որ գտնում եմ Յայսմ. մար-տի 22, էջ 598 բ. (Իսկ գերէկ մայրն (ս. Կոյ-սի համար է ասում] սակաւ քայլէր և անկա-նէր ի վայր)։ Ուշ ժամանակի բառ է նաև գե-րոյ տէր «անձ՝ որի մերձաւորը գերի է այ-լազգիների մօտ». հմմտ. «Յօտար աշխարհէ եպիսկոպոս, վարդապետ կամ երէց, կամ գե-րոյ տէր, առանց թեմի եպիսկոպոսի մի՛ շըր-ջեսցեն կամ շինեսցեն, այլ նորա հրամանաւ՝ ըստ պատշաճի» Կիր. 170 (նոյնը Կանռնա-գրքի մէջ՝ էջ 175). «Եւ կինն այն հարցեալ ա-սաց թէ ի՛նչ մարդ ես, և նա ասաց թէ ես ե-րէց եմ և գերոյ տէր» Յայսմ. յունվ. 3.-Պարտաւի ժողովի վերոյիշեալ կանոնի ի-մաստը հասկանալու համար պէտք է նկատի ունենալ, որ գերետէրերը շրջում էին, փող հաւարում և բերում իրենց գերիներին ազա-տում։ Կանոնն արգիլում է, որ գերոյ տէրերն առանց թեմի եպիսկոպոսի թոյլտւութեան չշրջին և ժողովարարութիւն չանեն։ Վերջին դարերում զերետէրերը ժողովարարութեան իղթեր ստանում էին էջմիածնի կաթուղիևոս-ներից և այն էլ որոշ ժամկետով. հմմտ. Սի-մէոն կաթուղիկոսի յիշտակարանը, Դիւան, Գ. էջ 595, 692, 721, 733, 765, ԺԱ. էջ 42 66, 108 ևն, որտեղ բերուած են սևռևտեսև րին տրուող ժողովարարութեան թղթերի բո-վանդակութիւնները (Թադէոս Աւդալբէգեան նամակ 1927 թ. ապրիլի 14)։ Նոյնպիսի գե-րոյ տէրերի յիշատակութիւնն ունի նաև Դրնղ. էջ 486, 489 և 608։
s. bot. lupine.
· Calfa
կամ գերմաստի, գերամաստի «մի տեսակ անտառային ծառ է. մարդաչափ բարձրութեամբ, կարմրագոյն կեղևով՝ որ կարծես գործուած է. ամուր փայտ ունի. պատրաստում են մահակներ ու ճպոտներ. երկար ժամանակ այդ ճպոտները դալար են մնում. լտ. viburnum lantana L, ռուս. гоp-новинa, ֆր. viorne» (Տիրացուեան, Cont-ributo alla flora dell' Armenia, էջ 100, Анненковъ, էջ 378բ) Բժշ. Գաղիան. (մեկ-նում են իբրև յն. թերմուկեղոս, արաբ. ալ ստաբան, աստբան). տե՛ս և ՀՀԲ, Նորայր, Բառ. ֆրանս. 762բ, ՀԲուս. § 470, Ուղու-րիկեան ԳԲ էջ 320 և 1405։
s. bot. rush;
cf. Գեղջաւագ.
· Calfa
«գիւղի տանուտէրի երկրորդը». լե-տին ժամանակի բառ, որ գործածական է արդի գաւառականների մէջ. մի քիչ աւելի հնից ունինք Ես. պտմ. 13 «Ի գիւղի ուրումն զտանուտէր գիւղին և զքահանայսն և զհիւ-րընկալն՝ զոր գզիր ասեն, արգելուին», Զքր. սարկ. բ. 125. «Յետ երից ամաց նահատա-կեցաւ գզիր Յակոռն»։
price;
value;
tax, estimate, valuation;
rate, tariff;
purchase, bargain;
— հատանել, արկանել, to rate, to appreciate, to value, to estimate, to tax, to set a price on a thing;
անարգ — հատանել, to undervalue;
գնոյ առնուլ, գնոց ստանալ, to buy, to purchase for money;
գնոյ ըմպել զջուր, to drink water that has cost money;
բարձրացուցանել, աճեցուցանել, իջուցանել, նուազեցուցանել զ—, to buy dearly;
վիճել վասն գնոյ, to raise, to augment, to reduce, to lower the price;
վիճել վասն գնոյ, to bargain;
սովորական —, price-current;
որոշեալ —, no abatement;
դնելով դնեցից ի քէն դնոց, I will pay you the price.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. vēs-no-ձևից. սրա ves-no, vos-no համազորներից են ծագում սանս. vasna-«գին», vasnám «վար-ձը», vasnayāmi «սակարկել», պհլ. vahák, պրս. [syriac word] bahā «գին», յն. ῶνοσ «գին», ὥνή «գնումն» (լեսբ. ὄννα), ὥνέομαι «գնել», գորտ. ωνὴν «ծախել», լտ. *vēnus (պահուած է միայն հյց. venum և տր. veno ձևերով) «վաճառ», vēnum dare «տալ ի վաճառ»։ որից vendere «վաճառել» (ֆրանս. vendre, իտալ. vendere, սպան. vender, ռում. vin-de, բոլորն էլ «ծախել»), կամիս. uššaniya «ծախել» և waš «գնել», որ ներկայացնում է պարզական արմատը՝ առանց -no մաս-նիկի (Pokorny, 1, 311 և Ernout-Meillet, 1044)։ Բառիս կրկին նշանակութիւնները նրանից են յառաջանում, որ վաճառումը հնապէս փոխանակութեամբ էր և վաճա-ռողը միաժամանակ նաև գնող էր (Walde, 818, Boisacq, 1082, Horn, § 242)։-Հիւբշ. 434։
night;
darkness, obscurity;
—աւ, ի —ի, by night, during the night;
nightly;
զ—ն ողջոյն, or ի բուն, all the night, անքուն —, sleepless night;
— յաւիտենական, eternal night, night of the tomb;
հեշտալի աննշոյլ —, delicious, impenetrable night;
զտիւն ամենայն եւ զ—ն ամենայն, all day and night;
զհասաբակ —աւ, at mid-night;
զ— իւր օգնական առեալ, hidden by the night or darkness;
անքուն անցուցանել զգիշերն, to pass a sleepless or bad night;
—ի տուրնջեան եղեւ, the day changed into night;
տիւ առնել զ—ն, to turn night into day;
ընդ մութ —ոյն, in the darkness of night;
ագանել ուրեք զ—ն, to set up all night, to pass the whole night;
մաշել զերկայնութիւն —ացն յերգս, to pass every night in singing;
մինչդեռ կայր եւս —ոյ, while it was yet dark.
· Calfa
= Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են յն. հոմեր. ἔσπερος «երեկոյ», τα ἔοπερα «ե-րեկոյեան ժամանակ», յետնաբար ήεσ-πέρα «երեկոյ», լտ. vesper «երեկոյ», ves-bera «երեկոյ ժամանակ», ֆրանս. vèpres «երեկոյեան աղոթք», հիռլ. fescor, կիմր. ucher, լիթ. vākaras «երեկոյ», yakaraī «արևմուտք», լեթթ. vakars «երեկոյ», հսլ. večerù, ռուս. вeчepь «երեկոյ», вeqepя «ընթրիք», գերմ. Vesperbrot «իրիկնահաց, ընթրիք», փոխառութեամբ հունգ. vacsora «ընթրիք» (Walde, 827, Boisacq, 288, Trautmann, 348)։ Այս բառերին նախաձև են դրւում հնխ. vespero, veqero, առանզ սակայն ձայնական տարբերութիւնները լիո-վին պարզելու։ Հայերէնը, որ գալիս է հնագոյն *գեշեր ձևիզ, հայում է veqero նախաձևին. հմմտ. շուն, եշ. -թոխարերէնն ունի. wse ձևը, որի հետ նոյն է քուչ. yasl «գիշեր» (Pokorny, 1, 15 և 311, Kluge, 510, Ernout-Meillet, 1054)։ -Հիւբշ. 435։
assembly, session;
action;
addition, summing up;
sum, amount;
— առնուլ, to assemble;
— դնել ընդ ումեք, to fight or quarrel with some one.
· Calfa
ՆՀԲ պրս. գիւպարէ «ջոկ» և շումար «համար, թիւ». իսկ շեղջ բառի տակ՝ լծ. տճկ. քիւմե, լտ. cumulus «շեղջ». յն. χῶμα, որ է «թումբ»։ Ուղիղ մեկ-նութիւնը տուաւ նախ Spiegel, Litter 392 և յետոյ Muller, SWAW, 1863, 233։ Lag. Arm. Stud. § 522 չի ընդու-նում այս մեկնութիւնը, ասելով, որ պրս. gu պիտի տար հյ. վ։ Սրա դէմ Հիւբշ. 130 նկատում է, որ հայ բառը փոխա-ռեալ է Սասանեանց ժամանակ։ Canini,
led-horse, beast for the saddle, surapter, sorry horse, ass, short or thick horse, animal, beast, tit;
— մատակ, mare.
· Calfa
նորառիւտ բառ, որ մէկ անգամ ուռնում եմ բռոծածուած Յհ. կթ. 390-39։ «Իւ աաա զյետկար քարտին ի գրաստս խա-չին սրբոյ կապեալ»։ Նշանակում է «խաչի մասերից մէկը, թերևս թևերը»։ Բայց կարող է լինել նաև յաջորդ գրատ, որ և գրաստ բառը և այն ժամանակ նշանակում է «այն քօղը կամ շապիկը, որ խաչի վրայ ձգուած կամ նրան հագցրած էին լինում» (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. 115)։
penny;
drachm;
gold coin;
coin;
— հատանել, to coin, to mint.
· Calfa
Առաջին անգամ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 71-74 մեկնեց պրս. dahyak ձևից, յիշելով նաև պրս. dahgāni։ ՆՀԲ հյ. դեկան, դենար և սրանց պրս. յն. և լտ. անունները։ Պատկ. Անան. շիր. էջ 27 և Исторiя монголовъ, 1873, էջ 91 պրս. dahgānī։ Հիւնք. յն. δανάϰη (իմա՛ δανείϰη) «դրամ»։ Հիւբշ. 133 պրս. ︎ dahgān «տասանոց», [arabic word] dahgāni «հին ժամանակները գործածուած մի աեսակ ոսկեայ դրամ». սրանք ծագում են պհլ. պրս. [arabic word] dah «տասը» բառից, ինչպէս լտ. denarius «դրամ» ծագում է deni «տասնեակ» բառից։ Վերի մեկ-նութիւնը տուաւ նախ Յակոբեան, Բա-նաս. 1900, 40. նոյնը յետոյ պատճա-ռաբանեալ ձևով՝ Տ.. Բաղմ. 1908 358 և 450։-Մառ, Гpaм. др.-арм. яз. 44 հայ բառը համարում է ասոր. darīku-nā-ից։
bit, curb;
bridle;
gag.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Վրաց. დანდალი դանդալի «սանձ» Դ. թագ. ժթ. 28.-Ս.Գրքի թարգմանութեան ժամանակ վրացի թարգմանիչը հայերէն բնագրում գտնելով դանդանաւանդ բառը, տառադարձութեամբ պահել է, որ յետոյ ա-ղաւաղուելով՝ ստացել է այս ձևը (տե՛ս Մառ. ЗВО, 13, 19)։
cessation, intermission, pause, relaxation, truce;
— եւ դադար լինել, to cease;
— եւ պատուէր տալ, to permit;
to give directions;
to order, to bid, to command;
to exhort;
— տալ, to cause to cease;
to give rest, to repose;
— առնել, to halt;
to pause;
— առնուլ, to cease, to break off, to take rest or relaxation, to stop;
— զինուց, armistice, truce.
· Calfa
= Բնեև հալ բառ՝ հնխ. dhul-արմատից. սրա հետ հմմտ. իռլ. dál (սեռ. dála) «ժա-մանակ տալ, յետաձգում, դադար», նիռլ. գաէլ. dáil «ժամանակամիջոց, պայմանա-ժամ, վարկ», dáilich «յետաձգել, ձգձգել-երկար մնալ», հհիւս. dugl «դադար, հան-գըստութիւն», duelia «դադարեցնել, կանգ-նիլ», հսաքս. for-dwêlan, հբգ. gi-twēlan, twellen «դադրիլ, դադար առնել». այս բո-լորը ծագում են հնխ. dhuol նախաձևից։
carpenters tool, plane;
auger;
— պայտառաց, butteris, horse-picker.
· Calfa
«հողի չա՞փ է». մէկ անգամ գտնում եմ գործածուած Օրբել. 157 «Սահմանք Դա-րատափոյ այս են, որ յիւր ձեռնագրիդ գրած են, և Աղբնոյն շինին առաջև էր երեք դուր երկիր»։-Թերևս և նշանակում է «հարթ, տափարակ» և այն ժամանակ միանում է դիւր բառի հետ։
paradise;
garden, orchard;
— կորուսեալ, Paradise Lost.
· Calfa
Հներից Վարդան, Մեկն. ծննդ. բ. 8 մեկնում է. «Դրախտ, որ է դիր աւտ մար-դոյն և կամ դիրք խիտ ծառոց և կամ դրեալն Ադամ անդ ախտացաւ զառա-ջինն»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Շրէօդէր, Thesaur. 47, համեմատելով պրս. dirext բառի հետ։ Ինճիճեան, Ե-ղան. Բիւզանդեան, 1820, էջ 210 դերև յախտից։ Նոյն, Հնախ. Գ. 17 մեկնում է «տեղի անախտութեան»։ ՆՀԲ դարաս-տան և պրս. տիրէխթան «ծառեր»։ Lag Urgesch. 636 դրաստ ձևի հետ՝ լիթ. daržas«պարտեզ» և պրս. diraxt «ծառ»՝ իբր drh «աճիլ» արմատից։ Մ. Մսե-րեանց, Ճռաքաղ, 1859, 426-430 մէջ է բերում մինչև այն ժամանակ առաջար-կուած ստուգաբանութիւնները, և ծաղ-րելով պրս. dirext ձևից հանել ուզողնե-րին՝ մեկնում է «եդեմականն, ասեն, դրախտ՝ վայր երջանիկ էր և տարախտ», Müller SWIAW. 38, 577 սանս. dru Նոյն, kuhns u. Schleich. Btrg. 3, 82 արս. diraxt։
character, mark, print, note, impression, stamp;
seal;
bodkin;
blemish;
confirmation.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ղրբ. տրիւշմը «խոզի ականջի վրայ կտրելով արուած նշան՝ ճանաչելու համար (դամղա)», Ջղ. դ'րօշմել «կնքելու ժամանակ մանուկը մեռոնով օծել», Եւդ. Պլ. (կատակի լեզւով) թրօշմէլ, Ասլ. դ'ռօշմէլ՝ «լաւ ծեծել, գանահարել».-Կայ և դրոշմ Ակն. «մարդու բնական կազմուածքը»։
banner, ensign, flag, standard;
gonfalon;
idol, statue;
—ս արձակել, to hoist a flag;
ի ջուցանել զ—, to lower the flag, to strike one's colours.
· Calfa
ՆՀԲ դրով յօշել, պրս. tlrāsidan «քանդակել»։ Canini, Et. étym. 89 պրս. darāyiš «գրել, տպել»։ Հիւնք. պրս. tirāšīdan «թրաշել, տաշել» բա-յից։ Müller, WZKM, 10, 354 յն. δρύπ-τω «ճանկռտել, պատառոտել» բայի հետ։ Աւելի լաւ և հաւանական է նոյն հեղինակի (անդ, էջ 353) տուած ծա-նօթութիւնը, որով ուզում է միացնել բառս նախորդի հետ, ասելով թէ դըօ-շակը հին ժամանակ ո՛չ թէ շորից էլ. այլ տարբեր տեսակի մի բան, օրինակի համար բարձր ձողի վրալ հասաատա-ած մի քանդակ, արծիվ, վիշապ ևն։ Այսպէս է ընդունում նաև Հացունի, Հայ դրօշները, էջ 7։