Your research : 50 Results for ալ

Entries' title containing ալ : 1469 Results

Definitions containing the research ալ : 3980 Results

Կիպարիս

s. bot.

s. bot. cypress.

• (որ և կիւպարիս, կիպարի) «նոճի ծառը» Խոր. առ արծր. Սարգ. բ. պետր. ա, էջ 415. Կլիմաք, Եփր. երաշտ. 209. Շնորհ. Վստկ. 19, 114, 142, որիզ կի-պարեայ «նոճեայ» Եպիփ. ծն. սխալ գըր-ււթիւն է պէկիւռիս (գըծ. պէկիւռիսաւ) -ւոնդ՝ էջ 90։

• = Յն. κυπάοισσος, որի հետ նոյն է նաև լտ. cupressus, cypressus «նոճի», երկուսն էլ անկախաբար փոխառեալ են միջերկրեան կամ եգէական լեզուից (Meillet MSL 15, 162, Esq. de la lang. lat. 86, Boisacq 535).-այս երկուսի միջոցով այնուհետև բառս տարածուել է շատ լեզուների մէջ. ինչ-պէս՝ վրաց. კვიმაროზი կվիպարոզի, ֆրանս. cypres, ռում. kiparos, սերբ. čempres, լեհ, čyprys, բուլգար. kiparis, ռուս. кипарисъ ևն. բոլորն էլ «նոճի»։-Հիւբշ. 357։


Կիվոս, ի

s.

cube.

• «խորանարդ, վեցանիստ» Յայտ. իա. 16. ուրիշ վկայութիւն չկայ. սխալմամբ գրուած է նաև կիվօս, կիվաւս։

• = Յն. ϰὸβος «վէգ. 2. խորանարդ», որից փոխառեալ են նաև լտ. cubus, ֆրանս. cu-be, ռուս. куbъ «խորանարդ»։-Հիւբշ. 357։


Կիտրոն, ի, իւ

s.

cedrat, citron.

• = Յն. ϰιτρον, ϰιτριον, որ նշանակել է նախ «կիտրոն, cédrat, աղաճ գավունու (բա-ռացի «ծառի սեխ») և յետոյ «լիմոն»։ Յու-նարէնից անցել է շատ ուրիշ լեզուների, ինչ. գերմ. Zitrone, իտալ. citrone, ֆրանս. citron, հունգ. czitrom, սերբ. čidrun, ռում. citru, kitru ևն, բոլորն էլ «լիմոն» իմաս-տով։ Յոյն բառը ծագել է լտ. citrus «կիտ-բոն» բառից, որ սակայն ինքն էլ աղաւա-ղուած է յն. ϰέδρος «գիհի, ǰuniperus. 2 մայրի, cêdre, լտ. pinus cedrus L» բառից (Boisacq 461)։ Ըստ այսմ բառիս ձևի և նշանակութեան զարգացման ընթացքն է յն. ϰέδρος «գիհի» > «մայրի» > լտ. citrus >յն. ϰίτρον «կիտրոն»> «լիմոն» > հյ. կիտրոն, ո-րի բուն իմաստը պահուած է դեռ արևմտա-հայ գրականում, մինչ արևելեանի մէջ եղել է «լիմոն» (ըստ որում բուն կիտրոնի պը-տուղը չկայ և գործածական չէ Կովկասում) -Հիւբշ. 357։


Կիր, կրոյ, ով

s. chem.

lime;
calx.

• = Ասորեստանեան փոխառութիւն է, որ թէև չէ պահուած ասուրերէնում, բայց կայ միւս սեմական լեզուներում. ինչպէս՝ եբր. [hebrew word] gir «կիր», արամ. [hebrew word] gīr, արաբ. [arabic word] ǰīr, սաբ. [hebrew word] gīrm «կիր», եթովպ. 7ջ) gāyār «ծեփել», քրիստ. պաղեստ. ❇ mgirīn «ծեփեալ»։-Աճ.

• ՆՀԲ արաբ. պրս. քիրէն, քէճ. սա-րուճ, իսկ վրաց. կի՛րի «կուպր»։ Ալտր-նեան, Քնն. քեր. 288 պրս. կիր (2)։ Müller SWAW 41, 153 համեմատեր ոսս. kiri, իսկ նոյնը՝ WZKM 5, 268 պրս. [arabic word] gil «կաւ, ցեխ, աղտ», հսլ. gli-na «կաւ», լատ. limus «կաւ»։ Սրան հետևելով Horn, Grdr. էջ 207 կցում է պրս. gil բառին։ Հիւբշ. Pers. Stud. էջ 94 մերժում է պրս. gil, իսկ Arm. Gram. 172 կցելով օսս. վրաց. թրք. և սեմական ձևերին՝ համարում է պարս-կերէնից փոխառեալ (կասկածով)։

• ԳՒՌ.-Երև. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կիր, Զթ. գիյ, գիր, Գոր. կէր, Ղրբ. կրէր, Հճ. գիյ. Ագլ. գայր. իսկ Ալշ. և Մշ. միայն գ'աջուկիր (գաճ և կիր) բառի մէջ։-Նոր բառեր են կիրջուր. կրահոր։

• , ի հլ. «մի ներգործութեան ենթար-կուիլը» Պղատ. օրին. և տիմ. «գործածու-թիւն» Փիլ. այլաբ. «մարմնի կարիք, բնա-կան զգածմունք, որակութիւն, բնաւորու-թիւն» (անեզաբար գործածուած) Պիտ. Յճխ. Յհ. իմ. եկեղ. «զատիկ, պասեք» Իրեն. ցոյցք, էջ 20 (յն. πϰσγα բառը πά́σχειν «չարչարել, կրել» բայից հանելով, ըստ Վարդանեանի բացատրութեան՝ ՀԱ 1910, 303), որից ի կիր ածել, ի կիր աո-նուլ, ի կիր արկանել «գործածել, գործա-դրութեան դնել» Ագաթ. Եւս. քր. կրել «բառ-նալով տանիլ» ՍԳր. Ագաթ. «չարչարանքի ենթարկուիլ, տանջուիլ, տոկալ» ՍԳր. «ու-նենալւ, վրան կրել» ՍԳր. Եւս. քր. բարեկիր Բ. մակ. գ. 31. Բուզ. բարեկրիլ Պիտ. զի-նակիր ՍԳր. Եւս. քր. դժուարակիր Մտթ. իգ 4. դիակիր Փիլ. Յհ. կթ. դիւրակրելի Պիտ. իմաստակիր Ագաթ. խաչակիր Ագաթ. Կո-րիւն. խորհրդակիր Եւագր. ծանրակիր Ագաթ. ծիրանակիր Մծբ. կիրառութիւն «գործածու-թիւն» Թէոդ. մայրագ. կիրընդունակ Խոսրո-վիկ. կրաւորական Նար. Երզն. քեր. հրեշ-տակակիր Ագաթ. բեռնակիր Գ. թագ. բ. 35, 4ա 28. րեռնակրութիւն Ոսկ. ես. յհ. ա 4 ևն։ Այստեղ է պատկանում նաև կրօն, որի վրայ տե՛ս առանձին։ Նոր բառեր են կիրառել, կիրարկել, անհամակիր, անհամա-կրելի, կրքոտ ևն։-Բոլորի հիմնական ի. մաստն է «բառնալով տանիլ»։

• րանք, քարշել. իսկ կիր «պէտք» լծ. հյ, իր, յն. χρεία «պէտք»։-Bugge KZ 32, 12 լտ. gestare, յն. βασταζω «կրել, տանիլ» ձևերին ցեղակից։ Հիւնք. կիրք և կրել դնում է կարել «կարենալ» ձևից. իսկ ի կիր առնուլ=յն. γρεία։ Schef-telowitz BВ 29, 13 լիթ. keliu, լտ. cello ևն բառերի հետ, որոնց իմաստն է «բարձրացնել»։ (Մերժում են Walde 150 և Pokorny 1, 435՝ հնխ. qel-ար-մատե տակ)։ Թիրեաքեան, Արիահաւ բռ. 202 ի կիր արկանել=պրս. [arabic word] kār «գործ» բառից, իսկ էջ 209 կրել «տա-նիլ»=պրս. [arabic word] gir (ինչպէս՝ bar-gīr «բեռնակիր»)։ Մառ, Яз. и Лит. L 252 ռասև. ekari «կրել», ափխազ. akərá «բռնել», վրաց. ekarebo «դիպ-չիլ» ևն։ Pokorny 1, էջ 37 ըստ Bug, ge-ի լտ. gero, gessi, gestum «կրել» որ հնխ. ag' «ածել, վարել» արմատի աճած g-es-ձևից է։

• ԳՒՌ.-Ալշ։ Մշ. Ջղ. Սլմ. Վն. կրել, Ախց Երև. Կր. Ղրբ. կրէլ, Ագլ. Մկ. Շմ. Ոզմ. Տփ. կրիլ, Սչ. գրել, Պլ. Ռ. Սեբ. Տիգ. գրէլ, Ասլ. գրէ՝լ, Խրբ. Սվեդ. գրիլ, Հմշ. գրուշ, Զթ. գը-յիլ, գը՝րիլ, Հճ. գmյել. բոլորն էլ «բեռ ևն փո-խադրել, տանիլ»։ Նոր բառեր են՝ կրուիլ (Պլ. գրվիլ, Ննխ. գրվէլ) «տնից տուն փո-խադրուիլ», կրիկրի անել «շարունակ կրել». կրողչէք, կրոց. նոյն է նաև կիրք Ակն. «ոխ, վրէժ»։


Կիր, կրի

s. med.

wooden bowl, vat, trongh;
albura, morphew (a malignant itch). the suffering, passion, any exterior influence;
—, ի — արկումն, use, usage, common practice;
ի — ածել՝ առնուլ՝ արկանել, to put to use, to make use of, to employ, to use;
to practise, to put into practice;
to exercise;
չարաչաբ ի — արկանել, to abuse, to misuse.

• = Ասորեստանեան փոխառութիւն է, որ թէև չէ պահուած ասուրերէնում, բայց կայ միւս սեմական լեզուներում. ինչպէս՝ եբր. [hebrew word] gir «կիր», արամ. [hebrew word] gīr, արաբ. [arabic word] ǰīr, սաբ. [hebrew word] gīrm «կիր», եթովպ. 7ջ) gāyār «ծեփել», քրիստ. պաղեստ. ❇ mgirīn «ծեփեալ»։-Աճ.

• ՆՀԲ արաբ. պրս. քիրէն, քէճ. սա-րուճ, իսկ վրաց. կի՛րի «կուպր»։ Ալտր-նեան, Քնն. քեր. 288 պրս. կիր (2)։ Müller SWAW 41, 153 համեմատեր ոսս. kiri, իսկ նոյնը՝ WZKM 5, 268 պրս. [arabic word] gil «կաւ, ցեխ, աղտ», հսլ. gli-na «կաւ», լատ. limus «կաւ»։ Սրան հետևելով Horn, Grdr. էջ 207 կցում է պրս. gil բառին։ Հիւբշ. Pers. Stud. էջ 94 մերժում է պրս. gil, իսկ Arm. Gram. 172 կցելով օսս. վրաց. թրք. և սեմական ձևերին՝ համարում է պարս-կերէնից փոխառեալ (կասկածով)։

• ԳՒՌ.-Երև. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կիր, Զթ. գիյ, գիր, Գոր. կէր, Ղրբ. կրէր, Հճ. գիյ. Ագլ. գայր. իսկ Ալշ. և Մշ. միայն գ'աջուկիր (գաճ և կիր) բառի մէջ։-Նոր բառեր են կիրջուր. կրահոր։

• , ի հլ. «մի ներգործութեան ենթար-կուիլը» Պղատ. օրին. և տիմ. «գործածու-թիւն» Փիլ. այլաբ. «մարմնի կարիք, բնա-կան զգածմունք, որակութիւն, բնաւորու-թիւն» (անեզաբար գործածուած) Պիտ. Յճխ. Յհ. իմ. եկեղ. «զատիկ, պասեք» Իրեն. ցոյցք, էջ 20 (յն. πϰσγα բառը πά́σχειν «չարչարել, կրել» բայից հանելով, ըստ Վարդանեանի բացատրութեան՝ ՀԱ 1910, 303), որից ի կիր ածել, ի կիր աո-նուլ, ի կիր արկանել «գործածել, գործա-դրութեան դնել» Ագաթ. Եւս. քր. կրել «բառ-նալով տանիլ» ՍԳր. Ագաթ. «չարչարանքի ենթարկուիլ, տանջուիլ, տոկալ» ՍԳր. «ու-նենալւ, վրան կրել» ՍԳր. Եւս. քր. բարեկիր Բ. մակ. գ. 31. Բուզ. բարեկրիլ Պիտ. զի-նակիր ՍԳր. Եւս. քր. դժուարակիր Մտթ. իգ 4. դիակիր Փիլ. Յհ. կթ. դիւրակրելի Պիտ. իմաստակիր Ագաթ. խաչակիր Ագաթ. Կո-րիւն. խորհրդակիր Եւագր. ծանրակիր Ագաթ. ծիրանակիր Մծբ. կիրառութիւն «գործածու-թիւն» Թէոդ. մայրագ. կիրընդունակ Խոսրո-վիկ. կրաւորական Նար. Երզն. քեր. հրեշ-տակակիր Ագաթ. բեռնակիր Գ. թագ. բ. 35, 4ա 28. րեռնակրութիւն Ոսկ. ես. յհ. ա 4 ևն։ Այստեղ է պատկանում նաև կրօն, որի վրայ տե՛ս առանձին։ Նոր բառեր են կիրառել, կիրարկել, անհամակիր, անհամա-կրելի, կրքոտ ևն։-Բոլորի հիմնական ի. մաստն է «բառնալով տանիլ»։

• րանք, քարշել. իսկ կիր «պէտք» լծ. հյ, իր, յն. χρεία «պէտք»։-Bugge KZ 32, 12 լտ. gestare, յն. βασταζω «կրել, տանիլ» ձևերին ցեղակից։ Հիւնք. կիրք և կրել դնում է կարել «կարենալ» ձևից. իսկ ի կիր առնուլ=յն. γρεία։ Schef-telowitz BВ 29, 13 լիթ. keliu, լտ. cello ևն բառերի հետ, որոնց իմաստն է «բարձրացնել»։ (Մերժում են Walde 150 և Pokorny 1, 435՝ հնխ. qel-ար-մատե տակ)։ Թիրեաքեան, Արիահաւ բռ. 202 ի կիր արկանել=պրս. [arabic word] kār «գործ» բառից, իսկ էջ 209 կրել «տա-նիլ»=պրս. [arabic word] gir (ինչպէս՝ bar-gīr «բեռնակիր»)։ Մառ, Яз. и Лит. L 252 ռասև. ekari «կրել», ափխազ. akərá «բռնել», վրաց. ekarebo «դիպ-չիլ» ևն։ Pokorny 1, էջ 37 ըստ Bug, ge-ի լտ. gero, gessi, gestum «կրել» որ հնխ. ag' «ածել, վարել» արմատի աճած g-es-ձևից է։

• ԳՒՌ.-Ալշ։ Մշ. Ջղ. Սլմ. Վն. կրել, Ախց Երև. Կր. Ղրբ. կրէլ, Ագլ. Մկ. Շմ. Ոզմ. Տփ. կրիլ, Սչ. գրել, Պլ. Ռ. Սեբ. Տիգ. գրէլ, Ասլ. գրէ՝լ, Խրբ. Սվեդ. գրիլ, Հմշ. գրուշ, Զթ. գը-յիլ, գը՝րիլ, Հճ. գmյել. բոլորն էլ «բեռ ևն փո-խադրել, տանիլ»։ Նոր բառեր են՝ կրուիլ (Պլ. գրվիլ, Ննխ. գրվէլ) «տնից տուն փո-խադրուիլ», կրիկրի անել «շարունակ կրել». կրողչէք, կրոց. նոյն է նաև կիրք Ակն. «ոխ, վրէժ»։


Կիւ

s.

mastic.

• ՆՀԲ Քիոս կղզու անունից, որի թրք. ևռչումն է Սաքըզ ադասը, բուն «ծամօ-նի կղզի». (իսկապէս նոյն կղզու ա-նունից է կազմուած ասոր. [syriac word] kāyē «ծամօն». տե՛ս Brockelm. Lex. syr. էջ 156)։ Pedersen, Հայ. դր. լեզ. 200 կասկածով կցում է թրք. givmāk, gäv-mák «որոճալ» բային։ Վերի մեկնու-թիւնը տւաւ Lidén, Arm. Stud. 68։


Կիւս

s.

soothsayer, conjurer, enchanter.

• ՆՀԲ լծ. յն. γόης, γοητεία «ևիւս»։ Pictet KZ 5, 43 սանս. jāyus եռ։ geasa ևն։ Հիւնք. յն. γοη «հաւահը-մայ կախարդ»։ Ալիշան, Հին հաւ. էջ 377 յն. կոէս, տլ. koes, koies «Սամո-թրակեան կղզեաց քուրմք» և Ամերի-կեանց Kivosa դիք։ Շ. վրդ. Սահակեան ՀԱ 1911, 336 հանում է Սեբաստիոյ գւռ. կիս «բուռ» բառից, իբր «ձեռնա-հմայութիւն». (այս մեկնութիւնը սխալ է, որովհետև նախ իմաստը տարբեր է, երկրորդ՝ կիս<կիցք պիտի տար *կցա-հմայ ձևը)։


Կիւրակէ, ից

s.

sunday;
cf. Կիրակէ.

• ԳՒՌ.-Խրբ. Տիգ. գիրագէ, Ոզմ. կ'ըրակէ՝, Ջղ. Վն. կիրակի. Ախց. Կր. կիրmկի, Մկ. կիրmկը՛, Ագլ. կիրm՛կի, կրրm՛կի, Սլմ. կիրակ'ի, Մրղ. կիրmկ'ի, Ալշ. Մշ. Տփ. կիրագի, Ասլ. Երև. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. գիրագի, Շմ. գիրmգի, Գոր. գըրա՛գի, Ղրբ. կ'ըրէ՛կի, գ'ըրէ՛գի, Սվեդ. գիրագէ Մծ. կրակէ (հմմտ. կրակի ձևը՝ Օգոստ. բաջ. էջ 7), Ակն. գիրէգի, Սեբ. գիրէ՝գի, Զթ. գի-յագի, գիրագի, Հճ. գիյmգի, էնկ. գիրէյի։ (Մաքսուտեան, Le parler ϑ'Akn' էջ 24 սրանց մէջ է ձայնը բացատրում է յն. ια> հյ. իա ձևից)։ Նոր բառեր են կիրակագիր, կիրակմտոց (որ և կիրակամուտ, կիրակա-մուտք, կիրամուտք, կիրակմուտ, կիրակ-մուտք, կիրամուք, էնկ. գիրամուդ), կիրկի-րիկուն (Ղրբ. գ'իրգիրի՛ւկիւն), կիրակուց, կիրակնօր, կիրակտուր։

• ՓՈԽ.-Թոք. դւռ. Տ. gireyi «կիրակի» (Բիւր. 1899, 798). մտած է նաև Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ. Ու լը ռօյա կի-րակէտա (յաւուր կիւրակէի). Յայտ. ա. 10։ Ուրիշ է զազա kirye «կիրակի»։-Ըստ Թոփ-ճեան Mitteilungen des Seminars fuin Orient. Spr. Berlin 1904, էջ 144) հյ. կիւ-րակի բառից է Պարտաւի շուկայի արաբ. անունը ❇ ︎ al-kurkiy, որ աւանդում են Իստախրի, Իբն-Հակալ, Եակութ, Կազվինի ևն. այս շուկան շատ նշանաւոր էր և մեկ փարսախ երկարութիւն ունէր։ (Այս համե-մատութեան, եթէ ստոյգ է, համաձայն պի-տի գար թրք. [arabic word] pazar «շուկայ» և «կիրակի»)։


Կլայ, ի

s.

castle, fortress, fort.

• = Արաբ. [arabic word] qal'a «բերդ, ամրոց», որից նաև փոխառեալ են քրդ. kala, թրք. qale, աղաւ. ղալա, խալէ։-Հիւբշ. 269։


Կլափն, փին

s.

jaw, jawbone.

• ՀՀԲ կլանելոյ ափ։ Այսպէս է թւում նաև ՆՀԲ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 74 և Vergl. Gram. d. Kelt. Spr. 1, 83 իբր բնիկ հայ դնում է կուլ արմատից -ափն մասնիկով։ Մառ, Teксти и paз. no Kв. фил. հտ. 1, էջ 90 (1925 թ.) կլափն և լափել դնում է յաբեթական klp արմատից, որից և վրաց. ղ'լապվա «կլանել», ղ'լապի «ումպ, մի կուլտում», իսկ սրա երկտառ կլ արմատից՝ կլանել։ Պատահական նմանութիւն ունի սնս-klap «խօսիլ, մռմռալ»։

• ԳՒՌ.-Երև. Լ. Ջղ. կլափ, որից կլափին անել, կլափին տալ «բերանը բացուխուփ անել (քաղցից կամ մանաւանդ մեռնելու ժամանակ)». նա Ղզ. կլտափ «կլափ, կզակ, կոկորդ»?-թուի թէ միևնոյն բառն է Երև. կլամ «կոկորդի բերանը» (ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 343), որ և Երև. Բլ, «գութանի և արօրի առատամի բօղազը»։


Կլիմ, ի

s.

clime, climate.

• = Յն, ❇λίμα «բաժանմունք, երկրամաս աշխարհագրական գօտի», որից փոխառեալ ևն ւատ. clima (սեռ. climatis) «մի տեռաև հողային չափ. 2. լայնութեան աստիճան» ֆրանս. climat «կլիմայ», գերմ. Klima, ա-սոր. [syriac word] qəlīmā, արաբ. [arabic word] iqlīm «աշխարհամաս» ևն։ Յունարէն բառը գալիս է ϰλίνω «ծռիլ, հակուիլ» բայից, նշանա-կում է նախ «թեքում, շեղում (հողի լե-ռան)», և անցնելով «երկրի հակումը հա-սարակածից դեպի բևեռները» իմաստից, դարձել է «աշխարհագրական գօտի» և յե-տոյ էլ «աշխարհաբաժին» (Boisacq 471)։-Հիւբշ. էջ 358։


Կծիծ

s. fig.

nibbling, stealing a little at a time;
pickpocket;
swindler, sharper, cheat.

• «գող» Սեբեր. 219, Կանոն. Շնորհ. ընդհ. որից կծծի (ի մասնիկով՝ փխ. *կծիծի) «պիղծ, ամօթալի» Ոսկ. եփես. «գող» Մագ. Տօնակ. Խոր. «ժլատ» Նառ կծծանք Մաշկ. կծծութիւն «ագահութիւն» Եզն. «գողութիւն» Ոսկ. պօղ. ա. 834 (յն. «գողանալ»), գաղտակծիծ «ծածուկ գողա-ցող» Լմբ. ժբ մարգ. էջ 117 (աբդ. ա. 5) մանրակծծի «մինչև անգամ մանր բաներ գողացող» Ոսկ. բ. տիմ։


Կղզի, զւոյ, զեաց

s.

isle, island.

• (-զւոյ, -զեաց) «ծովի մէջ ցամաք» 1Գր. որից կղզային Պիտ. կղզեակ Վրք. հց. Յայսմ. նոր բառեր են ցամաքակղզի, թե-րակոզի, կղզեբնակ, կղզիանալ։

• = Ասուրական հին փոխառութիւն, որի հետ հմմտ. արաբ. [arabic word] jazar, օ [arabic word] la' zira. ասոր. [syriac word] gāzartā «կղզի». ըստ այսմ մեր բառը շրջուած է *կզղի ձևից, ինչ-պէս որ նոր շրջումով ունինք Մշ. կզղի։ Ա-սուր. g>հյ. կ հնագոյն ձայնափոխութեան համար հմմտ. կիր և կոզռն։ Արաբերէնից փոխառեալ ձև է պրս. [arabic word] ǰaz «կղզի»։-Աճ.

• Հիւնք. պրս. քիւլչէ «գուղձ, հոռա-կոյտ» բառից։ Patrubány SA 1, 218 սանս. grah «տիրանալ, գրաւել» բայի հետ, իբր հնխ. k2lg'hio-ձևից։ Peder-šen, Հայ. դր. լեզ. 146 և Patrubány ՀԱ 1906, 346 ըն-կղմեմ և ըն-կլնում ձևերի հետ, իբր «ջրի մէջ գտնուող եր-կիր». հմմտ. լտ. insula


Կղմինդր, տրի, տրոց

s.

til, pantile;
— քառանկիւն, brick.

• (առաջինը արև-մըտեան գրականի ընդունած ձևն է և շատ ռործածական, երկրորդը՝ արևելեան գրակա-նի և քիչ գործածական), ո հլ. «աղիւս կամ կաւ թրծեալ հրով, քառանկիւն կամ կիսախո-ղովակաձև» (որ և կղմիդր, կղմինդր, կղմին-տըր, կղիմիդր, կղիմիտր, կողոմիտր, կողո-մինտր) Յհ. կթ. 125. Վրք. հց. Բ. 146. Բրս. մրկ. 359, Վստկ. 30. Ոսկիփ. Յայսմ. օգ. 16 (սեռ. կղմնդրաց), Պատմ. ժԹ դարից, հրտր. Դիւան ժ. էջ 410 (գրծ. կղմտերը), որից կղմնտրաշէն «կղմինտրով շինուած» Դիւան ժ. էջ 9. կղմնդրել «կղմինդրով ծած-կել» և կղմնղրաշէնք «կղմինդը շինելը» Rivola, Բառ. հայոց։ 200-201 (չունի ԱԲ), կղմինտրածածկ (նոր բառ)։

• -Յն, ϰεραμίς (սեռ. ϰεραμίδος) «տա-նիք ծածկելու կղմինդր». նուազականը ϰε-ραμίδιον, նոր յն. ϰεραμίδι, ռմկ. ϰεοεμίδα -ծագում է ϰέραμος «կաւ, թրծեալ կաւ» բառից. յունարէնից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] qarmīdā (Brockelm. Lex. syr. 339). արաբ. [arabic word] qirmīd (Կամուս, թրք. թրգմ. Ա. 670), ռում. cärá-midā, սլաւ. keramida, keremida, հռուս. кe-paмидa, սերբ. c'erámida (Berneker 500), գնչ. keramidini, թրք. [arabic word] kiremid, լազ. կերեմիդի, կերեմինդի (երկրորդ ձևը ըստ Kипшидзe, Дополнительныя cвeд. o чaнск. я3, GIl. 1911)։-Հիւբշ. 358։


Կղմինտր

cf. Կղմինդր.

• (առաջինը արև-մըտեան գրականի ընդունած ձևն է և շատ ռործածական, երկրորդը՝ արևելեան գրակա-նի և քիչ գործածական), ո հլ. «աղիւս կամ կաւ թրծեալ հրով, քառանկիւն կամ կիսախո-ղովակաձև» (որ և կղմիդր, կղմինդր, կղմին-տըր, կղիմիդր, կղիմիտր, կողոմիտր, կողո-մինտր) Յհ. կթ. 125. Վրք. հց. Բ. 146. Բրս. մրկ. 359, Վստկ. 30. Ոսկիփ. Յայսմ. օգ. 16 (սեռ. կղմնդրաց), Պատմ. ժԹ դարից, հրտր. Դիւան ժ. էջ 410 (գրծ. կղմտերը), որից կղմնտրաշէն «կղմինտրով շինուած» Դիւան ժ. էջ 9. կղմնդրել «կղմինդրով ծած-կել» և կղմնղրաշէնք «կղմինդը շինելը» Rivola, Բառ. հայոց։ 200-201 (չունի ԱԲ), կղմինտրածածկ (նոր բառ)։

• -Յն, ϰεραμίς (սեռ. ϰεραμίδος) «տա-նիք ծածկելու կղմինդր». նուազականը ϰε-ραμίδιον, նոր յն. ϰεραμίδι, ռմկ. ϰεοεμίδα -ծագում է ϰέραμος «կաւ, թրծեալ կաւ» բառից. յունարէնից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] qarmīdā (Brockelm. Lex. syr. 339). արաբ. [arabic word] qirmīd (Կամուս, թրք. թրգմ. Ա. 670), ռում. cärá-midā, սլաւ. keramida, keremida, հռուս. кe-paмидa, սերբ. c'erámida (Berneker 500), գնչ. keramidini, թրք. [arabic word] kiremid, լազ. կերեմիդի, կերեմինդի (երկրորդ ձևը ըստ Kипшидзe, Дополнительныя cвeд. o чaнск. я3, GIl. 1911)։-Հիւբշ. 358։


Կղմուխ

s. bot.

s. bot. elecampane, star-wort.

• ՓՈԽ.-Հայերէնի միջնորդութեամբ է թերևս վրաց. კულმუხო կուլմուխո «inula helenium (Չուբինով 634 մեկնում է ռուս девясилъ. оманъ, որ Анненковъ իր բու-սաբանական բառարանում, էջ 176 դնում է իբր inula helenium L, ֆրանս. aunée énu-le, գերմ. Wahrer ևն)։ Բայց յայտնի չէ թէ նո՞յն են սրանց հետ վրաց. კალმახი կալ-մախի «մի տեսակ սունկ» և კალმახა ბა-ლახი կալմախա բալախի «мeдвeжьe yxō խոտը»։


Կճղակ, աց

s.

hoof.

• , ի-ա հլ. «չորքոտանիների ոտքի եղունգը» ՍԳր. Եւս. քր. տրից կճղակաբաշխ. կճղակահերձ ՍԳր. երկակճղակ Բրս. սղ. կճղակաբաժին Փարպ. կճղականալ Ագաթ. կճղակաւոր Ղևտ. ժա. 3. կճղակմէջ «կճղա-կի արանքը» Վրդն. առ. 23։-Այստեղ է պատկանում նաև զկճղանալ «չորանալ, կըճ-ղակի պէս կարծրանալ», որ մէկ անգամ ու-նի Բուզ. գ. 19 «Գտանէին զնոսա լոկ ցա-մառեալ զկճղացեալ զոսկերս նոցա». (ՆՀԲ և ՋԲ այս բառը համարում են կճղանալ. բայց որովհետև հայցականի զ նախդիրը անյարմար է տեղին, ուստի Աճառ. Բանաս. 1903, 195 համարում է զ սաստկական, ո-րով բառի բուն ձևն է զկճղանալ։ Հ. Գ. Նա-հապետեան Բազմ. 1906, 313 ուղղում է կճացեալ կամ կրացեալ, այսինքն «կուճ ևամ կիր դարձած», ոմն *** Բազմ. 1908, 432 կճղակացեալ


Կնգուղ, գղի, գղոյ

s.

cowl, hood;
monk's gown or frock.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. կնգուղ, Վն. կնգ'ուխ «վե-ղար». նոր փոխառութիւն է կուկուլա Տր. «լազի գլխանոց, բաշլուղ»։-Նոյն են նաև Տփ. կնգուղ «փեսացուի կողմից հարսին տրուած նուէր, որ կազմուած է լինում մի գլխարկից՝ շուրջը ոսկիներ ևն», նոյնպէս Դվ. կնգուղ, Ջղ. քնգուղ, Ղրբ. կնգօղ, Ննխ. զնգօղ, Զթ. գօնգուղ «կնքուող մանկան վրայ գցելու շոր կամ սաւան, գդակաւոր բուռ-նուզ», որոնց բացատրութիւնը տե՛ս Գւռ. բառ։


Կնճակ

s.

the extremities of a yoke (for oxen).

• ԳՒՌ.-ՆԲ. կնճակ, Ալշ. Կր. Մշ. կնջագ «լուծի երկու ծայրերը». իսկ Վն. կնճակ են կոչւում աշխատող լծակից եզները կամ լծան երկու տաւարները։


Կնճիթ, ճթաց

s.

snout, muzzle, nose;
trunk, proboscis;
— ամպոց, water-spout.

• , ի-ա հլ. «խոզի՝ վարազի քիթ» Ագաթ. Խոր. աշխ. «փղի պատիճ» Նիւս. կազմ. որից կնճթեղ «քիթը մեծ» Եղիշ. ծն. առ վրդ. կնճթակերպ Ագաթ. կնճթացեալ Ագաթ. շնկնճիթ Ոսկ. մ. ա. 4. շանակնճիթ Խոր. աշխ. կնճթադէմ Ճառընտ. եղջերակըն-հիթ Խոր. աշխ. գրուած է կննութ (շան հա-մար) Վստկ. 222, կնջուտ (ձիու համար) Վստկ. 198։

• = Պհլ. kunčit կամ kunjīt հոմանիշից որի հետ նոյն է պրս. [arabic word] kunjiϑ կամ [arabic word] kunǰīd «սուսամ»։ Սրանցից փոխա-ռեալ են նոյնպէս բելուճ. kunčiϑ, թոխառ kuñčit, քուչ. kunč dh, արևել. թրք. [arabic word] kunjit, չաղաթ. [arabic word] kunǰi, ռուս. куи-жуть, քրդ. kunji ևն հոմանիշները։-Հիւբշ. 172։


Կշտապանակ, աց

s.

bracelet, armlet

• (սեռ. -ի) «մի տեսաև զարդ» (դրուած է յն. περιδέζιον «ապա-րանջան» բառի դէմ. բայց, ինչպէս ստուգա-բանութիւնը ցոյց է տալիս, պիտի լինի «կա-մարի նման մի զարդ՝ որ կուշտը կամ մէջքն է պատում») Ել. լե. 22. թիւք լա. 50. Ես. գ. 21. Կոչ. 12. «ձիու կուրծքի զարդ» Զքր. սարկ. Ա. 86. գրչագրական սխալ է կշտամ-բանակ Ոսկ. եբր. իր. 554 և ես. 37։

• = Պհլ. *kuštpānak ենթադրեալ ձևից, որ կազմուած է *kušt «կուշտ, սնակուշտ» (հմմտ. տակը կուշտ) և pānak (pān-ak) բա-ռերից։ Իրանեան ձևից չի կարող զատուի։ վրաց. კუმტაბანი կուշտաբանի (նշ. «կո-ճակի ծակ, լամբակ» ըստ Չուբինով 638, բայց «կշտապանակ» ըստ Մառ, Փизiолотъ 123), որ միջին պարսկական ձևից փոխա-ռեալ պէտք է լինի, ինչպէս ցոյց են տալիս պհլ. ak վերջաւորութեան անկումը (սովո-րական՝ պարսկերէնում) և b ձայնը փոխա-նակ հնագոյն p-ի։-Հիւբշ. 172

• ՆՀԲ մեկնում է պահպանակ կշտի, իբրև զուտ հայ հողի վրայ կազմուած բարդութիւն։ Lag. Arm. Stud. § 1169 յի-շում է արամ. [hebrew word] gušpn անստոյգ բառը և պրս. anguštvāna (= զնդ. *angušta-pāna) «մատնոց, կնիք», բայց առանց կարենալու որոշեր հայերէն բառի առնչութիւնը սրանց հետ։ Հիւբշ. Arm. Gram. 172 հեռաց-նում է վերջին պրս. ձևը։ Հացունի, Պատմ. տարազի 125 հիմնուելով angus. tapāna ձևի վրայ, կշտապանակ համա-րում է «զարդի մատանի» (համաձայն յունարէնի), իսկ մատանի «կնքելու մատանի»։


Կոզպատ, աց

s.

woman's veil.

• , ի-ա հլ. «լաջակ» Գէ. ես. «քը-ղանցք» Յայսմ. նոյ. 29, ապր. 20, յունիս 3. որից կոզպատեալ «լաջակով գլուխը և երեսը ծածկած» Մարթին։

• ՀՀԲ սխալմամբ գրում է կողպատ, ինչպէս ունի նաև Յայսմ. և մեկնում է ըստ այսմ «կողը պատող»։ ՆՀԲ իբր «կզակապատ»։

• ԳՒՌ.-Երև. կոսպանդ «հարսանիքի ժա-մանակ փեսայի վզին խաչաձև կապուած թաշկինակ, որ նշան է նորափեսայութեան. 2. լաջակ». նոյն բառն ունին նաև Ալշ. Նբ. Խ.-իսկ Խտջ. գօզբանդ «մի տեսակ կանա-5ի գլխակապ, որի ծայրը մեջքն ի վայր կախուած է»։


Կոզռն, ռան, ռին, ռամբ

s.

camlet, camelot, camels colt.

• = Իբրև Հայաստանի ո՛չ բնիկ մի անա-սունի անուն՝ անշուշտ փոխառեալ է. մեր հարևան լեզուներից ո՛չ մէկի մէջ չկայ նման մի բառ. ունինք սակայն արաբ. [arabic word] ja-zur «ուղտ կամ ուղտի ձագ», յոգն. [arabic word] ǰuzur «ուդտեր»։ Այս բառը բնիկ սեմական է, որին ապացոյց են նոյն արմատիո ռևած բազմաթիւ ածանցները արաբերէնի մէջ. ինչ. [arabic word] ǰazīr. «ուղտի միս ծախող». [arabic word] maǰzar «ուղտ մորթելու տեղ», օ [arabic word] ǰuzara «մորթուած ուղտի չորս ոտքը և վի-զը, ուղտ մորթող մսագործին տրուած վարձ-քը»։ Սրանից է փոխառեալ նաև պրս. [arabic word] faōr կամ [arabic word] ǰadr «չորս տարեկան ուղտ»։ Բայց որովհետև արաբերէնից չէինք կարող փոխառութիւններ ունենալ Ե դարումն և ձևով էլ նման չէ արաբականին, ուստի իբրև աղբիւր պէտք է դնել մեզ հարևան մի ուրիշ սեմական լեզու։ Հաւանաբար, ինչ-պէս ուղտ, նոյնպէս և կոզռն փոխառութիւն է ասուրերէնից։ Չայնական փոփոխութեանց համար հմմտ. կղզի=արաբ. օ [arabic word] lazi-ra։-Աճ.

• ԳՒՌ.-Ղրբ. գ'էօ՜զռակ «ուղտի ձագ». Ki-vola, Բառ. հայոց2, էջ 194 ունի կոզռնիկ ձևը՝ «կոզռն, ուղտի ձագ» նշանակութեամբ։ Ղարաբաղի գ'էօ զոնակ<*կոզռակ ձևը ցոյց է տալիս՝ որ կոզոն բառի մէջ ն ար-մատական չէ, այլ վերջաւորութիւն, ինչ. ձեռ-ն։ Միևնոյն ժամանակ կոզեռն, գոզեռն (վերջինը նախաձայն գ-ով՝ ճիշտ ինչպէս Ղրբ.) ձևերի գոյութիւնը՝ «կոզռն» նշանա-կութեամբ, ցոյց է տալիս որ կոզեռ «երա-խայ» բառն էլ նոյն է սրա հետ։ Երկուսի ընդհանուր գաղափարն է «ձագ». հմմա թրք. բալա «ձագ. 2. զաւակ, երախայ»։


Կոթ

s.

handle;
cf. Կոթուն.

• Հիւնք. կոթող բառից։ Bugge KZ 32. 84 կանթ բառի հետ ուտ. կոց հոմանի-շից փոխառեալ է համարում կասկա-ծով։ Մառ, Гpaм. др.-арм. էջ 29 կանթ բառից կազմուած։ Scheftelo-witz BВ 28, 307 սանս. gada «լախտ», ալբան. g'ede «ճիւղ» բառերին ցեղա-կից։

• ԳՒՌ.-Ալշ. Ջղ. Սլմ. Վն. կոթ, Հճ. գոթ, Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Շմ. կօթ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. գօթ, Մշ. կոտ, Ագլ. Մկ. Ոզմ. Տփ. կութ, Տիգ. գութ, Մրղ. կումթ, Զթ. գիւթ, Սեբ. գէօթ, Հմշ. գէօ՝թ, Ասլ. գէ՝օթ, գէ՝օ*, Սվեդ. դիւք (շրջեա՞լ)։-Նոր բառեր են կոթել, լողկոթ, կոթառ, կոթաւոր. կոթահան, կոթոց, կոթռուճ, կոթթափ, ան-կոթ, կոթնուկ ևն։


Կոթող, աց

s.

obelisk.

• ՖՈԽ.-Վրաց. ვოდოლი գոդոլի «աշտա-րակ, սիւն», օր. გოდოლი ბაბილოვნისა գո-դոլի Բաբիլովնիսա «Բաբելոնի աշտարա-կը». გოφლობა գոդլոբա «բարձրանալ»։


Կոծ, ոյ, ով

s.

lamentation, complaint, mourning, weeping, tears;
blow;
undulation;
— առնել՝ առնուլ՝ դնել, to wear mourning, to complain, to lament, to deplore;
— դառնութեան առնուլ ի վերայ ուրուք, to make great lamentation;
to chant mournful hymns, to sing dirges over;
— ջերմացուցանել, to cause to weep with exceeding bitterness;
ի — մրրկաց ծփիլ, to rise or toss about in waves, to be agitated, billowy.

• , ո հլ. «կուրծքը ծեծելով լաց լինել ու բղաւելը» ՍԳր. Կոչ. Ոսկ. յհ. բ. 16. «ալե կոծութիւն» Նար. որից կոծել «ծեծել, զար-նել» ՍԳր. Ոսկ. եբր. ե. Վեցօր. կոծիլ «լալ, ողբալ» ՍԳր. «ալեկոծուիլ, ծփիլ» Վեցօր. կոծալ «ողբալ, լաց լինել» Ոսկ. յհ. ա. 39. բ. 38. կոծական «ողբական» Ոսկ. լհ. բ. 38. կոծանք «ալիքների բաղխումը» Ոսկ. ե-փես. կոծօնք? «ողբ» Եւս. պտմ. 118 (ըստ սրբագրութեան Վարդանեանի՝ ՀԱ 1914, 325), կոծադիր «մեռել ողբացող» Կանրն էջ 69. կոծապար «լալկան՝ գանձ ասող կա-նանց խումբ» Պիտ. կոծատեղի «լացի վայր» Մանդ. քարկոծել ՍԳր. քարկոծանք Եփր. ել Կիւրղ. ել. ալեկոծ Ոսկ. մ. ա. 24, Վեզօր. ալեկոծութիւն Մանդ. Պիտ. ձեռակոծ Ոսկ. ես. նաւակոծիլ Ա. տիմ. ա. 20. պատուհա-սակոծ ՍԳր. Ոսկ. Սեբեր. Ագաթ. թքակոծ Լաստ. ծովակոծութիւն Ոսկ. մ. ա. 5. լու-սակոծիլ Փիլ. նխ. երասանակակոծել Փիլ. Պիտ. համբաւակոծ Կոչ. 312. հանա-պազակոծ Գէ. ես։ Բառիս առաջին և նախնական իմաստն է «զարնել, ծեծել». որից՝ անցնելով «կուրծք ծեծել» նշանակու-թիւնից՝ յառաջացել է «ողբալ, լալ» նշանա-կութիւնը։ Նշանակութեանց այսպիսի զար-գացման համար հմմտ. լիթ. plaku, plakti «զարնել, պատժել» և հսլ. plakati «լալ»։

• ԳՒՌ.-Սովորաբար պահուած լացուկոծ բարդի մէջ՝ Մշ. Ջղ. Սլմ. Վն. կոծ, Ալշ. կոձ, Ախց. Երև. Կր. Տփ. կօծ, Ննխ. Պլ. գօձ, Մրղ. կուիծ, Ասլ. գէօ՝ձ, գէօ՝զ, Զթ. գիւձ.-կայ և Սեբ. քարգօձէլ, Պլ. քարգօրձէլ, Ատն (թրքախօս հայոց բարբառով) քարգօձէլ էթ-մtք «քարկոծել».-ր յաւելման համար հմմտ-յետին հայերէնի մէջ ալէկործումն «ալեկո-ծութիւն» Օգոստ. բաջ. 12։

• ՓՈԽ.-Վրաց. კოკოცება կոկոցեբա «ող-բալ, կոծել». ծագում է *կոկոծ կրկնակա-նից և պահում է միայն հայերէնի երրորդ նշանակութիւնը։-Չուբինով 622 ևս համա-րում է հայերէնից փոխառեալ։


Կոծիծ

s.

wart, excrescence.

• ԳՒՌ.-Տփ. կըծիծ, Մշ. կօձիձ, Ոզմ. կո-ծոծ, Պլ. Ռ. գօձիձ, Մկ. կածօծ, Զթ. Հճ. գիձիձ, Սվեդ. գձէն, Սեբ. գօձիգ, Ննխ. գօ-ձիդ, Ասլ. գէօվիւ ձիձ (<կովու ծիծ. բա-ղաձայնի մօտ գէօվիւ ձիզ)։ Ալշ. Մշ. ու-նինք գ'օնձօձ, որ նշանակում է մի տեսակ փուշ (տե՛ս կոծոծ), բայց նաև «կոծիծ, ե-չունդ»։ Այլուր կայ կոծոծ «ծառերի վրայ դուրս եկած ուռեցք»։-Հմշ. գուձա «կոծիծ»։


Կոկ

adj.

smooth, polished, glossy;
tidy, set in order

• «հարթ, ողորկ» Ոսկ. գծ. Ադամ. 136. որից կոկել «ողորկել, հարթել» Փիր քհ. Առ որս. Սարգ. բ. պետ. ա, էօ 413 «զարդարել, պճնել» Տաթև. ձմ. լգ. կոկու-թիւն Ոսկիփ։ Երկու ընտիր վկայութիւն ունի Բարուք զ. 12, 23 «Ջտան փոշին՝ որ յե-րեսաց վերայ նստի, կոկել կորզելով (այ-սինքն՝ սրբել, հանել, վերցնել). Հանա-պազ զժանգն ի նոցանէ արու կարասօք կո-կէ կորզէ և մաքրէ»։ Այսպէս դարձեալ Ոսկ. մ. գ. էջ 110 «Ոչ սպիտակ պարեգօտկունքդ զոր կոկեալ ողորկեալ ընդ անձն արկեալ փերևերտեալ շրջիք»։

• ԳՒՌ.-Ջղ. Սլմ. Վն. կոկ, Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. կօկ, Ալշ. Մշ. կոգ, Խրբ. Պլ. Սչ. գօգ, Ագլ. Մկ. Ոզմ. կուկ.-փաղա-քըշական ձևով՝ Ննխ. Պլ. Սեբ. գօգիգ.-ձայ-նաւորի փոփոխմամբ՝ Զթ. գիգ.-բայական ձևով Տփ. կօկիլ, Մշ. կօգել, Ռ. գօգէլ, Զթ. գիգիլ. (մի քանի գաւառականներում կոկել նշանակում է նաև «մածունը հարել»).-նսս բառեր են կոկած. կոկիչ, կոկլիկ, կոկուն, կոկուիլ. կոկլիկցնել, կոկիչքար (>Ալշ կոկճքար)։

• ՓՈԽ.-Քրդ. kok «գեղեցիկ, սիրուն, կատա-ռեալ». (սրա դէմ Justi, Dict. Kurde դնում է պրս. [arabic word] kuk kardan, որի ի՛նչ լինելը չի իմացւում.-ԳԴ չգիտէ այսպիսի ձև)։


Կոկան

s.

sloe;
bullace.

• «մի տեսակ սալոր», որից կոկա-նենի «նոյնի ծառը» Բժշ. (լտ. prunus spi-noSa L)։

• = Պրս. [arabic word] kukam կամ gūgam «սեաւ պտուղ ինչ լեռնային նման մանը ուռոռ. սրա հետ նոյն են չաղաթ. kuikúm (Բուևւա-րայի բարբառ) «մի տեսակ խոշոր սալոր». արևել. թրք. [arabic word] kúgem «մի տեսակ վայ-րի սալոր», թրք. kukem «կոկան», Խրիմի թթր. ❇ gugen (Будaгoвъ 2, 159) «վայրի սալոր», ավար. kukan «սալոր», հունգ. kökény «կոկան», քումուք. kokan «սալոր»։

• = Կազմուած է կոկ «հարթ, ողորկ» ար-մատից, ինչպէս ունինք գւռ. կոկիչ, Ալշ. կոկին, կոկճքար «ձուաձև ողորկ քար, որով հողէ ամաններն են կոկում յղկում»։-Աճ.


Հիր, ի

s.

purple;
— garment.

• . անստոյգ նշանակութեամբ բառ. գոր-ծածուած է երեք անգամ հետևեալ ձևով. Զգեցեալ հիրս և կարմիրս. Եզեկ. իգ. 6 (յոյ-նը երկու բառի տեղ միայն ὅαxίνϑινω «յակնթագոյն»). Հիր և կարմիր և կապու-տակ և երփն երփն նարօտուց. Եզեկ. իէ. 24 (յն. այս բոլորի դէմ միայն ύάϰινϑον «ա-կինթ». բայց այլ ձձ. աւեւառնում են ϰαι πορρυραν «և պորփիւր»). Ագուցի զքեզ հիր և կարմիր. Եփր. աւետ. 305 (առնուած է Եզեկ. ժզ. 10 համարից, որ մեր թարգմա-նութեան մէջ այսպէս է. Ագուցի քեզ զերկ-նագոյնն. =յն. ὸάϰινϑον «յակինթ»)։-Որովհետև գործածուած է կարմիր և կապոյտ բառերի հետ, ուստի և գոյնի անուն է, և յատկապէս կարմրից ու կապոյտից տարբեր մի գոյն։ Եւ որովհետև յունարէնում համա-պատասխան ձևն է միշտ «յակնթագոյն», որ և վերջին օրինակում թարգմանուած է նաև երկնագոյն, ուստի պէտք է ընդունիլ, թէ հիր նշանակում է «յակնթագոյն, որ է երկնա-գոյն կապուտակ»։ Հնագոյն հայերէնում զա-նազանում էին ուրեմն կապոյտի երկու որոշ տեսակները, այն է՝ կապոյտ «cинiи, լեղա-կի գոյն», հիր «րοлуσoй, երկնագոյն»։

• Նչեցին մեկնում է բառս «պարգև կամ գոյն կարմիր». Ստեփ. լեհ. իբրև արմատ հիրիկ բառի՝ մեկնում է «ծա-ղիկ նման մանուշակի և զգեստ նոյն-պիսի գունով»։ Սրանց համեմատ ՆՀԲ «հանդերձ ծիրանի կամ պարգև յազնիւ և ի գունազարդ զգեստուց», Ջի «հան դերձ ի գոյն յակնթի կամ մանուշակա-գոյն», ԱԲ «խիլայ, պարգև, ծիրանե-գոյն լաթ», Քաջունի viola tricolor և ծաղիկը (տե՛ս Տիրացուեան, Contributo § 143)։-ՀՀԲ նոյն ընդ հիրիկ։ ՆՀԲ որպէս ծիր կամ ձիր... Թո՛ղ զի յն. εἰροῦ է ասր և εἰρω «մանել»։-Lag. Arm. Stud. § 1291 կցում է հիրիկ բառին, որ տե՛ս Müller WZKM 8, 282 փոխառեալ յն. ἰρις բառից։ Canini, Et. étym. 124 հիր դնելով «pourpre, ծիրանեգոյն» կը-ցում է սանս. hari «կանաչ, դեղին» բա-գին,


Հիրիկ

s. bot.

Iris, rainbow;
flag, iris;
— լճասէր, halophila, sword-grass, yellow waterflag.

• «լաղթեալ». ունի միայն Բառ. ե-րեմ. էջ 182։


Հիւանդ, աց

adj.

sick, ill, unwell, unhealthy, diseased;
suffering, patient;
invalid, infirm;
— լինել, cf. Հիւանդանամ;
լինել մահացու, վտանգաւոր —, լինել — ի մահ, to fall seriously ill, dangerously ill;
դարմանել, խնամել զ—, հսկել առ —ին, to nurse, to take care of, to tend, to assist, to watch by, to sit up by;
յայց ելանել —աց, to visit patients;
— հոգւով եւ մարմնով, ill both in body and mind;
— եղէ, I have been ill.

• . ի-ա հլ. (գրուած հիւանդեաց Անկ. գիրք հին կտ. 359, 360-1) «հիւանդ» ՍԳր. որից հիւանդանալ ՍԳր. Եւս. պտմ. հի-ւանդացուցանել Յոբ. իգ. 16. Եւս. պտմ. հի-ւանդանոց Սեբեր. հիւանդագին Բ. տիմ. դ. 20. հիւանդոտ Մաղ. ա. 8. Եփր. բ. կոր. և եբր. հիւանդութիւն ՍԳր. հիւանդագոյն Կոչ. Ոսկ. յհ. ա. 15. հիւանդամիտ Եբր. զ. 12, Ոսկ. յհ. բ. 28. Մծբ. հիւանդատես Ոսկ. մ. գ. 4. հիւանդանի «հիւանդներ» Մագ. մեծ են. էջ 36. նոր բառեր են հիւանդապահ, հի-ւանդապահութիւն, հիւանդապահուհի ևն։ Նա-խաձևն է *հէւանդ։

• ՆՀԲ արմատը վանդ, պրս. վէնտ «աշ-խատութիւն, տարժանումն» (յիշում է վանդեմ բառի տակ)։ Հիւնք. յն. ἀυαντή «ցամաքեցուցիչ» բառից։ Bugge KZ 32, 15 և՛ IF 1, 453 համեմատելով յն. πῆμα «տառապանք, դժբախտու-թիւն» և սանս. pāpmán «դժբախտու-թիւն, վնաս, մեղք» բառերի հետ, դնում է հնխ. pēmantó-ձևից. հոմերական ἄπήμαντος «ողջ առողջ» ձևին ճիշտ համաձայն է գալիս հյ. անհիւանդ։ Այս մեկնութիւնը ընդունում է Brugmann, Grdr2, 1, 403 և 510, և նախաձեր դնում է *pēvnto-։ Հիւբշ. It Anz. 10, 48 յի-շում է այս և նկատում է, որ *pevnί-պիտի տար *հուանդ, ուստի աւելի լաւ է դնել *peivnt-? Bugge-ի մեկնութիւնը ւեռում են նաև Boisacq 780 և Pokorny 2, 8, վերջինը դնելով հնխ. pē-«ցաւիլ, վնասել» արմատի տակ։ Մառ (տե՛ս Sa-lemann. Manichaische Stud. ЗАН 8, 92) պհլ. ❇ «հիւանդ»=մանիք. պհլ. [hebrew word] xīndg բառի հետ, որ թերևս պէտք է ուղղել [hebrew word] xīvandak։ Ըստ Մարքվարթ (անձնա-

• կան) այս պհլ. բառը պէտք է կար-դալ xīvand, xīvandak «հիւանռ». x։ vandakih «հիւանդութիւն», որից փո-խառեալ է հայր։ Պատահական նմանու-թիւն ունին վրաց. ավադ, ավաթ, ավա-դա «վատ, տգեղ, հիւանդ», ավադոբա, ավադտղ'ոփոբա «հիւանդութիւն», ինգ. ավադ «հիւանդ», ավադղ'աֆայ «հիւան-դութիւն», աւար. untun, unt'un, unt'la, untaran «հիւանդ» և լակ. hintu «հի-ւանդ»։

• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. հիվանդ, Ախց. Կր. հի-վանտ, Տիգ. հիվmնթ, Ակն. Հճ. Հմշ. հիվօնդ, Զթ. հիվօնդ, հիվոնդ, Սվեդ. հիվունդ, Ղրբ. հէ՛վէնդ, Ասլ. հվանդ, հվա*, Մկ. Վն. խի-վանդ, Սլմ. խիվանդ, խվանդ, Ոզմ. խէ՛վանդ. ածանցների մէջ ձայնաւորի անկումով ու-նինք՝ Սչ. հիվընդըդ «հիւանդոտ», Ննխ. հի-վընդնալ, հիվըննալ, Պլ. հիվընդնալ, հըվըդ-նալ (կտր. հըվըձձա), Սեբ. հըվընդեալ,, Տփ. հիվընդանալ. Ագլ. հիվընդm՛նիլ, Ասլ. հըվը'-նալ, Վն. խիվընդնալ (կտր. խիվընձm), Զթ հօվօնդնօլ, հօվօնդնոլ (բայց հը'վը'նդու-թը՛ն), Հմշ. հիվըննուշ։ Նոր բառեր են հի-ւանդատեղ, հիւանդադարձ, հիւանդատէր, հիանդիկ, հիւանդկախ, հիւանդկալ, հիւան-դուկ, հիւանդտես ևն.-Երև. մնկ. հիանդ։


Հիւթ, ոց

s.

humour;
moisture;
succulency;
— պտղոց, juice;
syrup;
— բուսոց, sap;
— մսոյ, gravy;
— փորոտեաց, intestinal juices;
— ստամոքային, gastric juice;
ապակային —, vitreous humour.

• , ո հլ. (յետնաբար ի հլ.) «նիւթ, տարր, հոյզ (մանաւանդ խոնաւութեամբ), ծուծ, իսկութիւն» ՍԳր. Եզն. Ագաթ. Կորիւն, որից ունինք հիւթաբեր Եզն. հիւթեղ Ոսկ. մ. ա. 5. հիւթանիւթ Կոչ. 50. Կիւրղ. ծն. ան-հիւթանիւթ Թղ. պրոկղեայ ՀԱ 1921, 18, հիւ-թել «կազմել, գործել» Ճառընտ. Եղիշ. ան-հիւթ Ագաթ. նմանահիւթ Նար. խչ. պատ-շաճահիւթ ԱԲ. պղնձահիւթ Կիւրղ. խչ. հիւ-թալի (նոր բառ)։

• Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. նիվթի (որ սակայն մեր նիւթ բառն է)։ ԳԴ պրս. [arabic word] hift «այն իր՝ որ գոլով խոնաւ և թաց, փոքր մի սկսեալ է չորանալ». (անստոյգ բառ է. Horn § 1099 գտնում ենք պրս. [arabic word] huft «ումպ», որ կցում է հբգ. sutan, գերմ. saufen «խմել» բառերին)։ ՆՀԲ վրաց. ծուէ՛թի. և յն. βάϑος «խորութիւն»։ Տէրվ. Նախալ. 110 հնխ. su «քամել, ծնանել» արմատից. հմմտ. սանս. su և սրանից էլ sunu «ծնունդ, որդի», savz «հիւթ» ևն, հյ. հիւթ, քամել, քամի։ Այս Su-արմատից են սանս. sutá, զնդ. hu-tī «քամուածք», իռլ. suth «կաթ», որոնց յարաբերութիւնը հայերէնի հետ մերժում է Meillet (անձնական)։ Հիւնք. յն. ὸδωρ «ջուր, քրտինք, ցող, հիւթ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 162=KZ 39, 437 հբգ. fūht, գերմ. feucht «խոնաւ», յն. ύγρός լտ. udus «խոնաւ» բառե-րի հետ։ (Յիշում է Pckorny 2, 5, բայց չի ընդունում)։ Մերժում է Patrubány, Monde or. 2 (190718), էջ 224 և կցում է սանս. siipas «ապուր», հբգ. suf «ա-պուր», հսլ. sūsati «ծծել» բառերին. արմատը *séu «խոնաւ»։ Մառ. Яöeт. cбор. 1, 61 յն. γολός «հիւթ»։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. հութ. ասում են օրինակ՝ «Յորենը, խաղողը փուճ է, հիւթ չկայ մէջը Յորենը հասեր է, հիւթ ընկեր մէջ»։

• , ո հլ. «թաւուտ, խարձ, եղեգնուտ». նոռագիւտ բառ, որ չորս անգամ գտնում եմ գործածուած Անկ. գիրք հին կտ. Գնասցուք ի գիշերիս և դարանակալ լիցուք ի ճանա-պարհին և թագիցուք ի հիւթս եղեգանն... Եւ թագեան ի մէջ հիւթոց եղեգանն (էջ 192. տող 3, 14). Երթայք դուք ի հիւթոց եղեգանդ (էջ 196). Եւ նոքա էին ի պուրակս հիւթոց եղեգանն (էջ 197).-Տե՛ս իմ Հյ. նոր բա-ռեր հին մատեն. էջ 231։


Հիւծ

adj.

lean, emaciated, thin, extenuated;
shrivelled, shrunk, withered.

• «ծիւրիլ, հալիլ, մաշիլ, ծնգիլ, նուա-ղիլ». արմատ առանձին անգործածաևան որից կազմուած են հիւծանիլ Եզն. հիւծիլ, Լմբ։ սղ. հիւծեալ Ոսկ. յհ. բ. 6. Սարգ. հիւ-ծումն Փիլ. Խոր. Նար. հիւծական Յս. որդի ծարաւահիւծ Զքր. կթ. ծարաւահիւծեալ Աթ. խչ. նոր բառեր են հիւծախտ, հիւծախտաւոր, հիւծախտաբոյժ։

• ՆՀԲ լծ. թրք. uzulmek։ Lidcn IF 44. 191 գոթ. siuks, գերմ. sīech «հիւծեալ. հիւանդ» ևն ձևերին է կցում։


Հիւղ, ից

cf. Հիւլէ.

• ՓՈԽ.-Քրդ. ❇ holik «հիւղակ, խրճիթ» (որից էլ փոխառեալ է Մշ. հօլըք). նոյնպէս և քրդ. և թուրքման [arabic word] huy «ճիլերով շինուած վրան կամ եղեգով ու խը-ռիւներով տնակ» (յիշում է բառս Կամուս, թրք. թրգմ. Ա. 29, 557, Բ. 373 և Գ. 447)։-Պատահական նմանութիւն ունին տաբ. հուլ «գիւղ», թրք. գւռ. Կես. huyuk, uyúk «հիւ-ղակ» (Բիւր. 1898, 713)։

• = Յն. δλη «նիւթ», որից փոխառեալ են նաև լտ. hyle «նիւթ», արաբ. [arabic word] hiula «հիւլէ»։ Յոյն բառի առաջին նշանա-կութիւնն է «փայտ, վառելափայտ, շինու-թեան փայտ», և փոխաբերաբար «նիւթ»։ (Այլ է յն. δλη «ցեխ»)։-Հիւբշ. 361։


Հիւղոս

s.

ichneumon.

• ՆՀԲ ծանօթ չլինելով յն. ὸλλος բա-ռին, փոխառեալ է դնում յն. εἰλως «ստրուկ, հիլոդ» բառից, մեկնելով այս «մասնաւռո ծառայ, արբանեակ», ՆՀԲ-ի այս բացատրութիւնը սխալ հասկանա-լով ՓԲ՝ հյ. հիւղոս բառին տալիս է նաև «ծառայ, պաշտօնեայ» նշանակութիւնը»


Հիւպատոս, աց

s.

consul;
փոխան —ի, vice-consul;
ի —տոջն, during the consulate of.

• , ի հլ. «փոխարքայ. կուսա-կալ» Ա. մկ. ժե. 16. Միսայէլ խչ. գրուած է նաև հիպատոս Անյ. պորփ. Սարգ. հիւպատ Եւս. քր. Արծր. հիպատ Եւս. քր. ա. 9, Ոսկ, եբր. 500. գործածուած է հիպատ «երկիր, գաւառ» նշանակութեամբ Սասն. էջ 39, 66. սրանցից են հիւպատեան «հիւպատոսներ» Խոր. բ. 47. հիւպատիկք Մխ. դտ. էջ 460. հիւպատոսական Սոկր. հիւպատոսութիւև Խոր. հիւպատութիւն Արծր. հիւպատաւորու-թիւն «հիւպատոսական աստիճան» Ասող. էջ 144 (չունի ՆՀԲ). գրուած նաև իպատոս Արձ. ԺԱ դարու (Վիմ. տար. էջ 27). արդի գրա-կանում ընդունուած է միայն հիւպատոս ձևը, «consul» նշանակութեամբ, որից էլ հիւպատոսարան, փոխ-հիւպատոս։ Առան-ձին տես անթիհիւպատոս, հիւպատի և հիւ-պատիկոս։

• = Յն, ὅπατος «հռովմէական հիւպատոս», ύπατεία «հիւպատոսութիւն», ὅπατιϰός «հիւ-պատոսական». որից փոխառեալ է նաև վրաց. იბატოხი իպատոսի, ვიმატოხი վիպատոսի «հիւպատոս». բուն նշանակու-թիւնն է «վերին, գերագոյն». հմմտ. ὸπὲρ «վեր, վերին» (Boisacq 1002)։-Հիւբշ. 361։


Հիւպերէտ, ի

s.

servant or minister.

• = Յն. δπηρέτης «ծառայ, սպասաւոր, որ և է պաշտօնեայի ստորադրեալ օգնա-կան». բուն և նախնական նշանակութիւնն է «նաւի փոքրաւոր» և ըստ այսմ ծագում է ὸπό «տակը» և ἐρέσσω «թիավարել» բառերից. յետոյ ստացել է ընդհանուր ի-մաստ։-Հիւբշ. 361.


Հիւս, ի, ոյ, ից

s.

texture, tissue;
tress;
braid;
intertwining, interweaving, wreathing;
knit;
դեղձան —ք, golden tresses;
— ձեան, avalanche, snow-slip.

• , ի հլ. (յետնաբար նաև հիւսոյ) «գըլ-խի մազի հիւսուածք, հիւսկէն զարդ» ՍԳը. Եփր. ծն. Խոր. որից հիւսել Ոսկ. ես. և յհ. ա. 40. Մծբ. հիւսուլ Յուդթ. ժ. 3. Եզեկ. իդ. 17. հիւսեալ Ել. լթ. 19. հիւսանիլ Թէող. մայր. հիւսածոյ Ոսկ. ա. տիմ. ը. հիւսակ Ոսկ. մ. բ. 24. հիւսեակ «մազի հիւսք» Անկ. գիրք հին կտկ. Ա. էջ 166. հիւսկէն Ել. իր. և լթ. Կիւրղ. թգ. հիւսումն Խոր. հիւսուածոյ Նխ. ել. բազմահիւս Պրպմ. բանահիւս Նար ծաղկահիւս Թէոփ. խ. մկ. զուգահիւսեալ Մաքս. եկեղ. եդեմահիւս Թէոփ. խ. մկ. եռա-հիւս Եղիշ. դտ. ևն։-Հիւս ձևի տեղ ունինք հեւս Եփր. ա. տիմ. 239. բայր աւանդուած է նաև հեսուլ Վրք. հց. բ. 478. հուսկուլ, հե-նել, հուսել, հուսուլ, հիսուլ (Պիսիդ. վեցօր. տող 187), յուսանել Եփր. դտ. 343, յօսել Վրք. հց. բ. 464, յօսուլ, յօսնուլ, յուսել Վրք. հց. բ. 98, ՀԱ 1912, 549 ձևերով։

• Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. քսովա ձևի հետ։ ՆՀԲ լծ. հիւսէյին իշլէ-մէք! Մորթման ZDMG 31, 432 և 573 մեր բառին է կցում հյ. հիւսն, գերմ. Haus «տուն», բևեռ. huçi «տուն», hվ-çini «հիւսն, հիւսել»։ Justi, Zendsp. 190 ա զնդ. pis «զարդարել», սանս. piç, pinçáti, պրս. abistan, փռիւգ. πεσοινοῦς։ Տէրվ. Նախալ. 105 հիւսել, հիւսկէն, հեսկ դնում է հնխ. viç=visk արմատից, որի պարզական vi ձևից գալիս են սանս. vā, հսլ. viti, լտ. vfere, հյ. հենուլ ևն։ Müller WZKML 8, 282 pis արմատի (pis «գրել», pis «զարդա-րել») *pipis կրկնականից։ Հիւնք. հիւս «ձեան հիւս» բառից։ Scheftelowitz BВ 28, 282 սանս. pā̄ça «չուան, կապանք» և գերմ. fangen «բռնել» բառերի հետ հնխ. pek' արմատից (նոյնը նաև Boi-sacq 778)։ Pedersen, Հայ. դր. լեզ. 142 յն. ύφαινω «հիւսել» բառին ցեղակից։

• ԳՒՌ.-Աս. հիւսէ՝լ, Սչ. հուսել, Ախց. Կր. Պլ. Ռ. Սեբ. հուսէլ, Տփ. հո՛ւսիլ, Հմշ. հու-սուշ, Հճ. հիսսել, Սվեդ. հիսսիլ, Զթ. Խրբ. հիսիլ, Երև. ուսէլ, Ալշ. Մշ. հուսկել, Սլմ. ուսկել, Դվ. ուսկէլ, Տիգ. ուսքէլ, Ննխ. ֆսէլ. իսկ Ղրբ. լիւսիլ «շեպը կամ աւելուկը մազի նման հիւսել», որից էլ գյ. լիւս «շեպի հիւսք, հիւսուած շեպ կամ աւելուկ»։ Նոր բառեր են հիւստակ, հիւստկել։-Վերջին լիւսել ձևը երևի յառաջացած է հյ. հիւսել և մի կորած *լեսել հոմանիշ ձևերի խաչաձևումից. հմմտ. յն. πλεϰω «հիւսել», πλόϰος «մազի հիւսք», սանս. praçna-«հիւսած բան, կո-ռով», լտ. plicō «ծալել», հսլ. pleta, plesti «հիւսել» և t աճականով՝ լտ. plecto, հբգ. flehtan, հհիւս. flétta «հիւսել» (Boisaq 793, Walde 591), որոնց արմատն է հնխ. plek'-որ և պիտի տար հյ. *լեսել։


Հիւսիս, ոյ, ի

s.

the north, septentrion;
north-wind, aquilon, Boreas;
գոռ, ամեհի —, the bleak north-wind, the lowering boreal winds.

• , ո հլ. (գրծ. -իւ Սղ. հէ. 26) կամ հիւսիսի, -սւոյ (գրուած նաև հիւսիւս, հիւ-սիւսի, հիսիս, հիսիսի, հւուս) «հիւսիսային կողմը» ՍԳր. Եզն. «հիւսիսային քամի» Երգ. գ. 16. Երեմ. իե. Նար. որից հիւսիսական Ա-գաթ. հիւսիսակողմ Եզեկ. խր. 10. հիւսի-սային Երեմ. խզ. 24. ես. խա. 25. Յովել. բ. 20. հիւսիսանալ «ցրտիլ» Վանակ. յոբ. հիւ-սիսաբնակ Ճառընտ. դերհիւսիսական «հակ, արջային» Արիստ. աշխ. նոր բառեր են՝ հիւ-նիսափայլ, հիւսիս-արևելք, հիւսիս-արևե-լեան, հիւսիս-արևմուտք, հիւսիս-արևմտեան ևն։


Հիւսն, սանց

s.

carpenter, joiner.

• Հներից Առաք. լծ. սահմ. էջ 566-7 հանում է հիւսել, հասուցանել, հոսել, ննուցանել բառերից։ ՆՀԲ, Տէրվիշ. Նա-խալ. 105 և Հիւնք. հիւսել բայից են դը-


Հիւր, ոց, ից

s. fig.

guest, visitor, stranger;
— անդնդոց, Jonah.

• , ո հլ. (յետնաբար նաև սեռ. ի կամ ու հլ. էլ. արիստ. 144) «ասպնջական, դըր-սից եկած իջևանած կամ հրաւիրուած» ՍԳր. գրուած է նաև հեւր, որ հնագոյն ձևն է. որից հիւրացեալ Սիր. իթ. 34. հիւրամեծար Կորիւն. Վեցօր. հիւրասէր ՍԳր. հիւրասիրու-թիւն Հռ. ժբ. 13. հիւրութիւն Առակ. ի. 16. հիւրընկալ Պղատ. օրին. հիւրանոց Մեսր. եր. Յհ. կթ. նոր բառեր են հիւրասենեակ, հիւ-րասրահ, անհիւրընկալ ևն։

• ՆՀԲ թուի հանել հեռի կամ հրաւէր բառից, որովհետև մեկնում է «հեռաւոր ոք հրաւիրեալ»։ Հիւնք. հեռի բառից։ Հալաճեան, Արևելք 1893 նոյ" 10 հ մասնիկով իւր բառից։ Վ'apaя, Oбъ oт-ноū aбxaаcк. яз. էջ 39 վրաց. ստու-մարի, մինգր. սումարի և ափխազ. asas հոմանիշների հետ։


Հլու, աց

adj.

good-natured, condescending, complying, docile;
pliant, supple, yielding;
— բնութիւն, pliant or flexible temper.

• = Բնեև հալ բառ. կազմուած է ճ մաս-նիկով լու արմատից. նախաձևն էր *հուլու։ -Հիւբշ. 180։

• ՆՀԲ «ի լու, լուր», լծ. և արաբ. հա-լիմ «հեզ», հիւլլամ «գառն»։ Lag. Btrg. baktr. Lex. 33 զնդ. hu «լաւ»+հայ. լու, լուայ։ Հիւբշ. KZ 23, 403 իբրև համա-զօր զնդ. hu+sravah ձևի։ Տէրվ. Նա-խալ. 73 վերի ձևով։


Հնազանդ, ից

adj.

obedient;
— առնել, to cause to obey, to make oneself obeyed, cf. Հնազանդեցուցանեմ;
— լինել, to obey, to yield, to be obedient, docile, cf. Հնազանդիմ;
— առնել ընդ իւրեւ, to compel obedience, to reduce or bring to obedience.

• Lag. Btrg. baktr. Lex. 33 զնդ. hս «բարի, լաւ» և պրս. nāz արմատի անցեալ դերբայից։ (Այս մեկնութիւնը սխալ է, որովհետև ըստ Horn, Grdr էջ 228 պրս. nāz ծագում է պհլ. nācuk ձևից։ Սակայն տե՛ս նաև նազ բառի տակ)։ Տէրվ. Նախալ. 73, 125 հ զօրա-ցուցիչ մասնիկով *նազ «կապել» բա-յից. (հմմտ. սանս. nah, լտ. necto< nehto, հյ. նիգ).-անդ համարում է -ant «-իչ, -ող» դերբայակերտը։ Հիւնք. անսամ բայից։ Ադոնց, Aрм. Юстин 377 ծին, jan, zan արմատից, իբր զնդ. Zantu-։

• ԳՒՌ.-Ագլ. Երև. Կր. Շմ. Ջղ. Տփ. հնա-զանդ, Ալշ. Մշ. Սչ. հնազանդ՝, Ախց. Ննխ. Սեբ. հնազանթ, Տիգ. հնmզmնթ, Զթ. հնա-զօնդ՝, հնազոնդ՝, Սվեդ. հնազօնդ՝, Սլմ. խնազանդ, Մկ. խնազmնդ, Վն. խնmզmնդ. Ատանայի թրքախօս հայերն էլ են պահած հնազանդ ձևը։ Բոլորն էլ գրականից փո-խառեալ։


Հոլով, ից

s. gr.

rolling, circular motion, circulation;
case;
— անուանց, oblique cases.

• , ի հլ. «թաւալում, իր վրայ պր-տըտուելը, գլորում, շրջան» Դիոն. ածայ. Մագ. Նար. «գոյականների քերականական փոփոխութիւնները» Թր. և Երզն. քեր. որից հոլով գալ «գլորիլ» Եղիշ. դտ. 181. հոլովիլ «գլորուելով երթալ (անիւ, սայլ, քառ)» Ամովս. բ. 13. Դատ. է. 13 Իմ. ժէ. 18. հոլովել «դարձնել, փոփոխել» Նար. «հեգել» Փարպ. Խոր. հոլովեցուցանել Ամովս. բ. 13. Ոսկ. յհ. ա. 4. հոլովումն Խոր. Պիտ. Փարպ. եռահոլով Քեր. քերթ. բազմահոլով Թէոդ. ի կոյսն. Նար. անհոլով Պիտ. վերջահոլով, հո-լովակերտ (նոր բառեր) ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. qkol-«շարժիլ, դառնալ, պտուտ գալ» արմատից. ցեղա-կիցներն են յն. πέλομαι «շարժիլ», ἔπλετο «դարձաւ», περιπλήμενος «դարձած», πάλιν «դարձեալ, յետս», πόλος «առանցք, լի-սեռն». ϰυϰλος «շրջան, անիւ», πολέυω «շար-ժիլ», πωλέομαι «յաճախել», τελέϑω «եմ, լինել», սանս. čarati «շարժիլ», čakrá-«անիւ», զնդ. čaraiti «դառնալ», čaxra «ճա-խարակ», հսլ. kolo, չեխ. kolo, ռուս. koleso «անիւ», հպրուս. kelan, հիսլ. hvel, hjol, անգսք. hwēol, hwēl «անիւ», անօլ. wheel «անիւ, դարձնել», լեթթ. du-celes «երկ-անիւ կառք», փռիւգ. kikλην «Սայլ կամ Մեծ Արջ համաստեղութիւնը» ևն։ Այս բոլորը ծագում են հնխ. g'el-, g'ol-, g'l-արմատից (Po-korny 1, էջ 514-6, Trautmann 125, Boi-sacq 531, 533 և 743, Walde 178, Berneker 549)։ Հայերէնը ծագում է g'ol>հոլ ձայն-դարձից (-ով մասնիկով), իսկ g' el-ձևը ներկայացնում են յեղ, եղ, որոնց վլայ տե՛ս առանձին։ Պարզ արմատը պահում են գա-ւառականները։

• ՆՀԲ «ուորմամբ գլորումն, լծ. լատ. volvo»։ Տէրվ. Մասիս 1881, մայ. 5 և Նախալ. 106 յն. εἰλύω, լտ. volvo, գոթ. valvjan բառերի հետ՝ հնխ. varu, varv «թաւալիլ» արմատից. հմմտ. նաև գիլ, գլորել, գալարել, ոլորել, բոլորել (բ նախդիրով)։ Meillet MSL 10, 282 յն. ϰυλίω, ϰυλίνδω «գլորել» բառերի հետ։ Յիշում է Հիւբշ. IF Anz. 10, 48։ Հիւնք. հիւլէ բառից։ Յ. Արշէզ, Բազմ. 1897, 52 իրար է կցում ոլ-որ, բոլ-որ, հոլ-ով և կոր։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Pedersen, Հյ. դր. լեզ. 86 համեմատե-լով հսլ. kolo «անիւ», լտ. colus «իլիկ»։ Այս մեկնութիւնը մերժելով՝ Lidén, Ar-men. Stud. էջ 131 կցում է հյ. իլ և ողն բառերին։

• ԳՒՌ.-Այս արմատից են հոլ Ալշ. Երև. Մշ. «շռնչան կամ գնդախաղ», հոլոլ Ղրբ. «անիւ», Երև. մնկ. «սայլ», Գնձ. «թելի կոճ. 2. գլանաձև բարձ», հոլոլ տալ Ղրբ. «գլո-րել», հոլոլայ Տփ. մնկ. «սայլ, գլորուիլ». հոլոլվիլ Ղրբ. «գլորուիլ երթալ», հոլնդել Ալշ. Մշ. «հրել, դէն գցել», հոլովել (գրա-կանից փոխառեալ) Ծծկ. Ջն. Սեբ. «կամա-ցուկ գողանալ», հոլվել Բռ. «դարձնել (աչ-օր, գլուխը)»։ Այս բոլորը պատկանում են հոլ արմատին. առաջինները ներկայացնում են հոլ պարզ կամ հոլ-հոլ կրկնական ձևը. միայն վերջի երկուսը հոլով ձևից են։


Հոծ, ից

adj.

dense, thick, compact, condensed;
full, quite full, abundant.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայ-ութեան) «ճիտ, կուռ, լիուլի, ոչ-անօսը» Ա-գաթ. Վեցօր. գ. էջ 60. Փիլ. Խոր. որից հո-ծիլ «պնդանալ, խտանալ, թանձրանալ» Վե-ցօր. 61. Ոսկ. եփես. 733. Փարպ. Խոր. հո-ծել «կտաւը գործելու ժամանակ գործիքով թելերը ամրացնել» Ոսկ. եփես. 806 (չունի ՆՀԲ). հոծագոյն Պիտ. Փիլ. Պղատ. հոծա-տեսակ Պիտառ. հոծութիւն Պղատ. Փիլ. հո-ծարար Վանակ. յոբ. բազմահոծ Պտմ. ա-ղէքս. յոգնահոծ Օրբել. հոծեալ «թանձր» (ինչ. հոծեալ բերան «թանձրալեզու») Յհ. կթ. Լմբ. սղ. հոծիչ «կտաւի թելերը ամրաց-նելու գործիք» Ոսկ. եփես. 806. գրուած ու-նինք նաև հոյծ Մագ. Ճառընտ. հոյծեալ Մագ. անհոյծ կամ անհոծ «կոշտ, կոպիտ. հասարակ» Մագ. թղ. 237. Երզն. քեր. խոծ Արծր. թանձրախոծ (իմա՛ թանձրահոծ) ԱԲ։


Հոկտեմբեր, ի

s.

October.

• = Յն. ὄϰτώβριος, որ փոխառեալ է լտ. october հոմանիշից. բուն նշանակում է «ութերորդ ամիս» և կազմուած է լտ. octo «ութը» բառից. տարածուած է բոլոր եւրո-պական և այլ լեզուների մէջ. ինչ. գերմ. Ok-tober, ֆրանս. octobre, իտալ. ottobre, ռուս. вктябрь ևն. հայ բառը այսպէ՛ս է ձևափո-խուած, ազդեցութեամբ սեպտեմբեր, նոյեմ-բեր և դեկտեմբեր բառերի. հմմտ. վրաց. ოკტომბერი ոկտոմբերի՝ որ նոյն ամսա-նունների ազդեցութեամբ ստացել է աւելորո մ ձայնը։-Հիւբշ. 367։


Հոմանի, նւոյ, նեաց

s.

lover.

• (-նւոյ, -նեաց) «սեղեխ, այր՝ որ տռփեալ է առ կին օտար» ՍԳր. եփր. յես. 304. «համախոհ, գործակից ի չարիս» Եպիփ. ժն. Նար. էջ 222. Արծր. որից բոզահոմանի Ոսկ. մ. բ. 12. բազմահոմանի Ճառընտ. (գրուած նաև բազմահոմեան Ոսկ. եփես. 833). նոր գրականում կազմւած է իգական հոմանուհի։


Հոյ, ոց

s. fig.

battering-ram;
cf. Խոյ;
dismay, dread, fright, terror, fear.

• «երկիւղ, սարսափ». մէկ անգամ գոր-ծածուած է Ա. մկ. գ. 25 ահ հոմանիշին կից. «Սկսաւ ահն և հոյն երթալ առաջի Յուդայ և եղբարցն»։ Սրանից են կազմուած հոյակապ «զարմանակերտ, հրաշակերտ» ՍԳր Ագաթ. Եւս. քր. և պտմ. (գրուած խոյակապ Արծր.), հոյակապեալ Պիտ. հռյանուն Պիտ.։ Կայ նաև հոյկապ անստոյգ բառը, որ մէկ անռամ ու-նի Սեկունդ. (Das Leben und die Senten-zen des Phil. Secundus, Wien 1895, էջ 39 և Մատեն. մանր ուսումն. Տաշեանի, Ա. հտ. էջ 240). «Զի՞նչ է մշակ... ծառոց տնգիչ, աղքատութեան հոյկապ, բժիշկ հողմոց». այս կտորը չունի յոյն բնագիրը. Տաշեան, անդ՝ էջ 55 թարգմանում է բառս «Einer, welcher der Armuth enthoben, ist, յորմէ բարձեալ է աղքատութիւն իւր», ՆՀԲ «պատիչ և դար-մանիչ»։-Հոյակապ բառի մէջ իմաստի զար-ռաոման համար հմմտ. ահ և ահագին «սար-սափելի. 2. մեծ, խոշոր, վիթխարի»։

• «ցից կամ ցեց». այսպէս ունի Բառ. երեմ. էջ 184. երկու իմաստներից մին ան-շուշտ սխալ է։


Ճաշ, ոյ, ոց

s.

dinner, noon-day meal;
repast, entertainment, feast;
—ոյ ժամ, the three canonical hours, Third, Sixth and Ninth;
cf. Ճաշաժամ;
սպասք, սեղան, զանգակ —ոյ, dinner-service, dinner-table, dinner-bell;
— անպաճոյճ;
frugal meal or table;
— գործել, to get dinner ready;
— առնել, to give a dinner;
— մեծ գործել, to give a grand dinner-party;
պատրաստ է —ն, dinner is on the table;
—ք զ—ս մղեն եւ ընթրիք զընթրեօք անցանեն, dinners follow dinners and suppers follow hard on suppers;
cf. Ժամ.

• , ո հլ. «կէսօրուայ կերակուր, խըն-ջոյք, սեղան տալը» ՍԳր. Ոսկ. մ. գ. 16. որից ճաշոյ ժամ «կէսօր» Դան. ժգ. 13. Հռութ. բ. 14. ճաշագործ Ոսկ. մ. գ. 17. ճա-շաժամ Բ. թագ. իդ. 15. ճաշակից Ոսկ. յհ. բ. 13. ճաշել ՍԳր. Փարպ. ճաշարան Պտմ. աղէքս։ Նոր բառեր են ճաշկերոյթ, ճաշասե-ղան, ճաշասրահ, ճաշացուցակ, ճաշադուլ, ճաշարանապետ ևն։

• = Պհլ. *čās ձևից, որ թէև չէ աւանդուած, բայց հմմտ. պհլ. čāšt «առաւօտեան նախա-ճաշ», պրս. [arabic word] čāšt «ճաշու ժամ, ճաշ, ճաշկերոյթ», čāšta, čāstī «ճաշ, ճաշ. կերոյթ», čāš-dān «հացի սնտուկ», čāst-gāh «ճաշաժամ», [arabic word] čās «ճաշ, ճաշու ժամ». սրանց հետ նոյն են սոգդ. pes-«ընթրիք անել», աֆղան. cašal «ճաշել», քրդ. čāšin «հացի սեղան», češin «խնջոյք, ընթրիք» (Horn § 433). պարսկերէնից է փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] čaš-gā «արևածագի ու կէսօրուայ մէջտեղը, երբ ոմանք ճաշ են անում»։ Հմմտ. նաև յաջոր-դը։-Հիւբշ. 187։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Մկ. Մշ. Մրղ. Ոզմ. Սլմ. Վն. Տփ. ճաշ, Ղրբ. Շմ. ճmշ, Սեբ. ջաշ, Խրբ. ջmշ, Ագլ. ճօշ. սրանցից մի քանիսը նշանակում են «ապուր, փիլաւ կամ մի ու-հիշ տեսակ կերակուր, խաւիծ, հերիսայ». այսպիսի գործածութիւն ունին Ալշ. Ղրբ. Շմ. Մշ. Լ. Վն. Եւդ. Սեբ. Սլմ. Խն։-Իբր կոօ-նական բառ՝ ամէն տեղ կայ ճաշու «կէս օրուայ ժամերգութիւն»։ Նոր բառեր են ճա-շաժամ, ճաշաման, ճաշաքամի, ճաշկիթ. հաշթող, ճաշոց, ճաշք, ճաշքուն։ Ղրբ. կայ նաև չէշտաքուն՝ որ ուղղակի պրս. čašt «ճա-շու ժամ» բառից է կազմուած։