Definitions containing the research աբ : 8770 results

Գինըմպու

cf. Գինարբու.

· Calfa

NBHL (1)

Այսօր գինըմպու, վաղիւն (լե՛ր) ջրըմպու. (Ածաբ. նոր կիր.։)


Գիշագէշ

cf. Գէշագէշ.

· Calfa

NBHL (1)

Թռչունք մահաբերք գիշագէշ պատառեն. (Մանդ. ՟Դ։)


Գիշեմ, եցի

va.

cf. Գիշատեմ.

· Calfa

NBHL (2)

Սատանայ առիւծ ասի վասն շաղղակերութեան, եւ գազանաբար կապտելոյն եւ գիշելոյն զկենդանիսն. (Մխ. դտ.։)

Իմաստասիրաբար ի քեզ ամփոփել (զբանս) եւ ո՛չ զնա ցիր եւ ցան գիշել գռեհից. (Մագ. կբ։)


Գիշերային

adj.

nocturnal.

· Calfa

NBHL (1)

Նիկոդեմոս գիշերային աստուածապաշտն. (Ածաբ. պասէք։)


Գիշերավար, ի

s.

Venus, the evening star;
cf. Գիշերագնաց.

· Calfa

NBHL (1)

Զլուսաբերն եւ զգիշերավառն։ (Պղատ. օրին. ՟Է.)


Գիջակն, կանց

adj.

blear-eyed.

· Calfa

NBHL (1)

ԳԻՋԱԿՆ գրի եւ ԳԻՃԱԿՆ, ԳԷՃԱԿՆ. Որոյ աչքն է զգածեալ խոնաւութեամբ. բժաբեր. ջրջրկած աչքով, ճպռոտ.


Գիջին

cf. Գիջային.

· Calfa

NBHL (1)

Ջուր՝ ցրտին եւ գիջին. օդ՝ ջերմին եւ գիջին. (Լծ. ածաբ.։)


Գիտակից, կցի, կցաց

adj.

conscious, acquainted, confident.

· Calfa

NBHL (1)

Գիտակից եմք ամենայն խորհրդոց ձերոց. (Լծ. ածաբ.։)


Գիտանամ, ացայ

vn.

to know, to have commerce or intimate relations with some one.

· Calfa

NBHL (1)

Ռամկական է ասելն ներգործաբար, Գիտացաւ, իբր գիտաց. գիտցաւ.


Գիտելի, լւոյ, լեաց

adj. s.

that may be known, perceivable;
—ք, note, remark.

· Calfa

NBHL (1)

Ճառիդ գիտելի եղելոյ՝ այլաբանելի է այսպէս. (Փիլ. լին.։)


Գիտեմ, տացի

va.

to know, to perceive;
to learn, to understand;
to feel, to recognize;
to be able;
to consider, to observe, to note;
to believe;
to know, to have a carnal connection with;
ոչ —, to be ignorant of, not to know;
— զայր or զկին, to lie with a man or woman;
ոչ գիտէ զամօթ, he has no shame;
քաջ, ճարտար գիտեմ զայն, I know it throughly;
չգիտեմ, I do not know, I am ignorant of it;
գիտասջիր, know ! չ— զի՛նչ առնել, to be at a loss what to do.

· Calfa

NBHL (1)

Զսոյն սա գիտէ բանս (ըստ պատմութեանց) ընդ վիթխարի սկայիցն միաբանեալ. (Յհ. կթ.։)


Գիտնական, ի, աց

cf. Գիտուն.

· Calfa

NBHL (1)

Ոչ վայրապար քահանայի, այլ յոյժ երկիւղածի եւ գիտնականի, որ գիտէ հմտաբար, եւ այլն. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)


Գլեմ, եցի

va.

to roll;
to wheel;
to surpass, to excel;
to bend, to incline;
— զձեռն, to extend or stretch out the hand;
— զոք զինքեամբ, to win over, to attract, to gain one's favour;
զյունովք — խորհրգովն, to be on the Greeks side, to be a partisan of the greeks;
— զփայլումն արեգական, to din, offuscate, darken or eclipse the splendour of the sun.

· Calfa

NBHL (1)

Այլ ոմն ի բարձրաբերձ տանեաց ի վայր գիշերի գլեալ. (Յհ. կթ.։)


Գլխագիր, գրաց

s.

initial, capital letter;
inscription, title.

· Calfa

NBHL (1)

Զմանկաբար խանձարուրսն, զմարդկապէս գլխագիրն. (Ածազգ. ՟Ժ՟Գ.) յն. ἁπογραφή կամ ἑπιγραφή


Գլխապարտ, աց

adj.

capital, that de serves capital punishment.

· Calfa

NBHL (1)

Որ յընկերին կին մտաբերեսցէ, գլխապարտ է. (Ոսկ. ես.։)


Գլխաւոր, աց

s. adj. prince, master, superior, deacon;
capital, principal, fundamental, essential, first.

· Calfa

NBHL (1)

Պետրոս գլխաւորն եւ երիցագոյն աստուածաբանիցն ծայրութիւն. (Դիոն. ածայ.։)


Գլխաւորապէս

adv.

cf. Գլխաւորաբար.

· Calfa


Գլխաւորութիւն, ութեան

s.

superiority, presidency, priority, supremacy.

· Calfa

NBHL (1)

Ընդ աբրահամեանցն եւ ընդ պետրոսեանցն գլխաւորութեանց. (Ի գիրս խոսր.։)


Գլխիբաց

adv.

the head uncovered.

· Calfa

NBHL (1)

Բացաւ գլխով. գլխաբացեալ. nudo capite


Գլխիվայր

adv.

the head downwards.

· Calfa

NBHL (1)

Շմաւոն քաջալերեալ երդմնեցոյց, զի գլխիվայր հանցեն զնա ի խաչ. (Եփր. համաբ.։)


Գծագիր, գրաց

adj. s.

traced, sketched;
designer;
draught;
drawing;
sketch;
writing, letter.

· Calfa

NBHL (1)

Ըստ գծագրացն նմանութեան, որ յալփաբետացն. (Նար. ՟Զ՟Գ։)


Գծագրեմ, եցի

va.

to trace, to draw, to delineate, to design;
to project, to describe, to paint;
to sketch;
to write, to form.

· Calfa

NBHL (1)

Գծագրեալ է ի սուտակին յուդա. (Փիլ. այլաբ.։)


Գծագրութիւն, ութեան

s.

dash, trace;
drawing, design;
sketch, draught;
form, delineation;
writing.

· Calfa

NBHL (1)

Ըստ գծագրութեան այսր օրինակի։ Ի գծագրութիւն անօրինակիդ գունակութեան։ Գծագրութեան ձերումդ տեսութեան կանխաւ դրոշմեցան։ Զկնի գծագրութեան պատմաբանութեանս. (Նար.։)


Գնաց

s. pl. gait, step, pace, course;
passage;
walk;
departure;
circuit;
way, journey;
current;
conduct, behaviour, demeanour, manners, custom;
գնացին եբից աւուրց գնաց ճանապարհի՝ յերկիր անապատ, they walked three days through the desert;
դառնալ ի գնացից չարաց, to reform, to lead a better life.

· Calfa

NBHL (1)

Մինչեւ ի յովհաննէս մկկրտիչ գան գնացք օրինացն։ Ոչ ի գնաց ժամուցն լինիմք մեք դատեալ առաջի նորա. (Եփր. համաբ.։)


Գնացումն, ման

s.

gait, carriage;
deportment;
— ջրոց, course.

· Calfa

NBHL (1)

Աղբիւրն զնոյն ունի ասէ զգնացումն ջրոյն, զմիշտ բղխումն. (Լծ. ածաբ.։)


Գնացուցանեմ, ուցի

va.

to cause to walk or run.

· Calfa

NBHL (1)

Զքեզ օրհնեն հողմք ի գնացուցանելն իւրեանց զջուրս. (Եփր. համաբ.։)


Գոգեմ, եցի

va.

to dig, to hollow;
to contain, to include.

· Calfa

NBHL (1)

Զդէմս, (որպէս) զօդ եւ զերկին զվերաբեր բնութիւնսն գոգեալ պահպանագոյն ծածկեն. (Փիլ. իմաստն.։)


Գոդի, դեաց

adj.

leprous;
venereal

· Calfa

NBHL (1)

(լծ. արաբ. ճիւտամ, ճիւզամ) Բորոտ. ուրուկ. քոսոտ. ույուզ.


Գոլոշի, շւոյ, շոյ, շեաց

va.

pour, exhalation, smoke, expiration.

· Calfa

NBHL (1)

Գոլորշիք ի սմանէ վերաբերեալ լինին։ Չոր, եւ խոնաւ գոլոշի. (Արիստ.։)


Գոհանամ, ացայ

vn.

to thank, to return thanks.

· Calfa

NBHL (2)

εὑχαριστέω gratias ago, ἑξομολογέομαι confiteor, glorifico Գոհ սրտիւ շնորհ ունել բարերարին. շնորհակալ լինել. գոհաբանել, եւ երախտապարտ զանձն խոստովանել. գոհութիւն տալ, շնորհակալ ըլլալ.

Գոհանայր յամենաբարի գթութենէ նորա։ Գոհացեալ ի նմանէ վասն բարի խրատուցն։ Գոհացեալ լինէր յամենատեառնէն. (Վրք. հց.։)


Գոհացողութիւն, ութեան

s.

grace, thanksgiving, thanks;
— or Խորհուրդ գոհութեան, Eucharist.

· Calfa

NBHL (2)

Տուր ինչ աստուծոյ գոհացողութիւն, եթէ ի բարի առնել կարողացն եղեր. (Ածաբ. աղք.։)

Կրկնաբանեաց զգոհացողութւնս ողորմած տեառնն։ Զձայն օրհնութեան գոհացողութեան. (Լմբ. սղ. եւ Լմբ. յովն.։)


Գողանամ, ացայ

va.

to rob, to steal, to take clandestinely, to take away, to purloin;
to pillage, to filch;
to embezzle, to misapply;
գաղտ —, to juggle;
հնարիւք —, to cheat;
զմիտս, զսիրտ, to captivate, to entice.

· Calfa

NBHL (6)

Գողանալով գողացան զիս յերկրէն եբրայեցւոց։ Գողացան զքեզ եղբարք մեր։ Գողացաւ զնա ի միջոյ որդւոց արքայի սպանելոցն. իմա՛ անյայտաբար տանել, կամ յափշտակել։ (Երեմ. ՟Ի՟Գ. 30.)

ԳՈՂԱՆԱԼ. որպէս Ղօղել, ղուղակել, քօղարկել զիրս կամ զհնարս. խաբել. պատրելով դաւաճանել. որսալ. գողտուկ բան տեսնել, ուսուլ բանեցնել, վարդապետութեամբ խաբել.

Գողացաւ յակոբ զսիրտ լաբանու։ Ընդէ՞ր գաղտագնաց եղեր, եւ գողացար զիս. (Ծն. ՟Ի՟Ա. 20. 26։)

(Հերովդէս) այն որ կամեցաւ զմիտսն զուարթնոցն գողանալ, գողացեալ եղեւ ինքն ի նենգեցելոց անտի. (Եփր. համաբ.։)

Զի մի՛ տեղին գողասցի զբանն ի լսելեաց։ Խաբէութեամբ ծածկեալ գողանայ զինքն. (Իգն.։)

Գողացաւ յակոբ զսիրտն ղաբանու, այսինքն գողացաւ զանձն իւր յ՝ղաբանայ, զի ճանապարհ՝ զոր ոչ գիտասցէ ղաբան, գնասցէ նա։ Ոչ գողացաւ զնա ընչիւ, բայց յայսմ գործով. գողացաւ զանձն իւր ի սրտէ անտի ղաբանու. (Եփր. ծն.։)


Գոմ, գոս, գոյ, գոյր, գուցէ, գոլ, գոլով

vd.

to be, to exist, to subsist.

· Calfa

NBHL (2)

Ուսուցանէ եւ զայս իմաստաբար աստուածաբանութիւն, ի ձեռն հրեշտակաց գոլ զնա յառաջ ի մեզ. յն. ի մեզ յառաջագայիլ. (Դիոն. երկն. քհ. Դ։)

Նեռն պատրողական նշանօքն խաբէ զմարդիկ՝ զինքն գոլով Քրիստոս. (Կիւրղ. ղկ.։)


Գոյակից, կցի, կցաց

adj.

of the same nature;
consubstantial, coexistent.

· Calfa

NBHL (2)

Վասն զի է բնութեամբ աստուած, բնութեամբ աստուծոյ եւ հօր համաբուն եւ գոյակից. (Կիւրղ. գանձ.։)

Որք գոյակիցք են (եղեալքս), կցորդակից եղիցին ի փառաբանութիւնս. (Վրդն. սղ.։)


Գոյացութիւն, ութեան

s.

substance;
reality;
essence, being, creature.

· Calfa

NBHL (3)

Գոյացութեամբ ի նմա, իսկ զօրութեամբ արտաքոյ։ Այժմ ի մարմինս իմում իշխանական առաջնորդականն ըստ գոյացութեան է. իսկ ըստ զօրութեան յիտալիա կամ ի սիկիլիա. (Փիլ. այլաբ.։)

Ըստ այսմ առ հին հռովմայեցիս իբր նոյն առեալ լինէր substantiva եւ subsistentia, որպէս յն. իբօ՛սդասիս. այսինքն ենթակայութիւն, երբեմն որպէս բնութիւն եւ երբեմն որպէս անձն. այլ յետոյ որոշեցան նշանակութիւնք ձայնիցս ի փիլիսոփայութեան եւ յաստուածաբանութեան առ ի բարձումն ամենայն շփոթութեան։

Ոմանք գոյացութիւն ունին ... ոմանք երկբայաբար ունին զգոյացութիւն, եւ այլն. (Սահմ. ՟Ա։)


Գոյացուցանեմ, ուցի

va.

to create, to give existence;
to produce.

· Calfa

NBHL (1)

Որ զգոյսս գոյացոյց։ Գոհաբանի ի գոյիցս. (Խոսր.։)


Գոյութիւն, ութեան

s.

existence, being, nature, essence, substance, reality;
goods.

· Calfa

NBHL (1)

Ոմանք աներկբայաբար ունին զգոյութիւն. որպէս մարդ մարդ, ձի, արծուի, որք խոստովանաբար գոն. (Սահմ. ՟Ա։)


Գոչողական, ի, աց

adj.

sonorous.

· Calfa

NBHL (1)

Մեծաբարբառ. հնչողական.


Գոռամ, ացայ, ացի

vn.

to make a great noise, to be violently angry;
to assault, to attack;
to insult.

· Calfa

NBHL (1)

ἑχθρεύω, φιλονικέω, ἑγκαλέω contendo, altercor եւ այլն. Իբր Մռնչելով գրգռիլ ի մարտ. գոռոզանալ. խրոխտալ. խիզախել ի կռիւ. մարտնչիլ. մաքառել. ջանալ յաղթահարել, մեծաբանել. գոչել կենդանեաց եւ տարերաց.


Գոռոզութիւն, ութեան

s.

pride, haughtiness;
insolence, arrogance, presumption;
lordliness, tyranny.

· Calfa

NBHL (1)

Զփարթամաց գոռոզութիւնս, զկարօտելոց տառապանս. (Վրք. ածաբ.։)


Գովասան, ից

s.

that praises, praiser.

· Calfa

NBHL (1)

ἑπαινετής laudator, autor laudis Գով ասօղ. գովասաց. գովաբանօղ, բարեբանօղ.


Գովասանեմ, եցի

va.

to praise.

· Calfa

NBHL (1)

Գովել, գովաբանել. հռչակե գովասանութեամբ.


Գովեստ, ից

s.

praise, eulogy, panegyric;
incense;
glory.

· Calfa

NBHL (2)

Եթէ աստուած առանց մարմնոյ յաղթէր, զի՞նչ գովեստ լինէր նմա. (Եփր. համաբ.։)

Անսովոր է հոլովս՝ գովեստեամբ։ (Եփր. համաբ.։)


Գովիչ, չի, չաց

adj. s. praiser.

· Calfa

NBHL (1)

Այն՝ որ գովէ. գովօղ. դրուատօղ. եւ Փառաբանիչ աստուծոյ.


Գործակ, աց

s.

maker, worker.

· Calfa

NBHL (1)

Ամբարհաւաճութիւն եւ բազում այլոց չարեաց գործակ է։ Գործակքն ցանկութեան՝ ոսկի, արծաթ, փառք, պատիւք։ Անպաճոյճն առ ի պէտս կերակրոց՝ առողջութեան է գործակ. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. այլաբ. եւ Փիլ. ել.։)


Գործասէր

adj.

laborious, active, diligent.

· Calfa

NBHL (1)

Գործասէրն մեղու. (Ածաբ. նոր կիր.։)


Գործավար, աց

s.

intendant, officer;
foreman, overseer.

· Calfa

NBHL (1)

Եղեւ հաւասարութիւն վարձուն. եւ զիա՞րդ բամբասեն զգործավարն իբրեւ զութութիւն յանզուգութեան։ Ըստ ծանրասրտին փարաւոնի եւ դառն գործավարի. յն. գործատուի. (Ածաբ. մկրտ. եւ Ածաբ. կարկտ.։)


Գործաւորութիւն, ութեան

s.

work;
labour.

· Calfa

NBHL (1)

Ձեռք ի խնամս տեսչութեան գործաւորութեան առ ի պտղաբերութիւն յարդարեսցին. (Յճխ. ՟Ի։)


Գործեմ, եցի

va.

to work, to make, to do, to fashion, to manufacture;
to commit, to perpetrate;
to knit;
to twist;
— զերկիր, to cultivate, to labour, to till;
— զերկաթ, to forge;
չար գործեցէք զոր արտրէքդ, you have done very wrong;
զի՞նչ գործ գործեցեր դու ընդ մեզ, why have you done this to us ? — զանօրէնութիւն, to do wrong;
to commit a crime;
— զարդարութին, to act with justice;
— զփրկութիւն, to effect salvation;
— զհանդերձս, to make clothes;
խորշս խորշս — զտապանն, to make small compartments in the ark;
ճաշ —, to give a dinner;
ճանապարհ —, to open up a way.

· Calfa

NBHL (1)

Զի՞նչ օգուտ մեզ ի մարդկային ստակարծ խաբկանացն գործիցի. (Սարկ. քհ.։)


Գործիական, ի, աց

adj.

instrumental.

· Calfa

NBHL (2)

Ոչ գործիական ի սկսմանն եցոյց (զլոյս յամանի արեգական). (Ածաբ. նոր կիր.։)

Ազգակից է գործիական կենդանեացն շարժմանց. քանզի վեցկին գործիական մարմինն բնաւորեցաւ շարժիլ, յառաջ եւ ի վերջ, ի վեր եւ ի վայր, յաջ եւ յահեակ. (Փիլ. այլաբ.։)