Definitions containing the research աբ : 8770 results

Մաճառակ

s.

new-cheese, curd;
cheese-cake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ թուի հանել մածեալ բառից։ Հիւնք. մածուցանել բայից։ Patrubány SA 1, 223 հանում է Մաճառ ազգի ա-նունից, իբրև «հունգարական պանիր»։ Պատահական նմանութիւն ունին ուտ. մուճանաղ՝ «կաթ» և արաբ. [arabic word] ma' δar «կաթը թթուելով մածնանալ» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 110). առաջինը ստուգաբանւում է մուճա «անուշ, քաղ-ցըր» և նաղ՝ «թան» բառերից և բուն նը-շանակում է «քաղցր թան»։


Մաճաս

s. anat. basilica.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Թւում է թէ արաբական փոխառութիւն է, ինչպէս ցոյց են տալիս ա, է, ի ձայնա-ւորների փոխանակութիւնը և ճ, ջ ձայնա-շրջութիւնը (տե՛ս տակը)։ Նոյն աղբիւրից են նաև վրաց. მაჯა մաջա «բազկերակ, դաս-տակ», მაჯის ժარღვი մաջիս ձարղվի «շնչերակ», მაჯის ცემა մաջիս ցեմա «ար-եան զարկը երակների մէջ», թուշ. მაჯ մաջ «բազկերակ» և թերևս նաև ն. ասոր. mača «մկանունք»։-Աճ.

Բառս չգիտէ ՆՀԲ։ Ունին միայն ՀՀԲ, ՋԲ (իբր նոր բառ) և ԱԲ, միայն առա-ջին նշանակութեամբ և առանց վկայ, ութեան։ Չուբինով 687 վրացին դնում է հայից։


Մամ, ոյ

s.

grand-mother, grand-mamma.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Յն. μάμμα, μάμμη «մեծ մայր, մամ» բառից (նախապէս նշանակում էր «մայր», յետնաբար դարձաւ «մեծ մայր»). սրա հետ հմմտ. լատ. mamma, իռլ. mam. կիմր. mam, լիթ. māma, momá, ռուս. мамa, լեհ. mama աւռան. mame. meme, ռում. mamā, ֆրանս. maman «մայրիկ», հբգ. muōma, գերմ. Muhme «մօրաքոյր», պրս. [arabic word] mām «մայր», māmā «մայրիկ, տիկին», māmak «մայրիկ», māmī «տանտիկին», քրդ. mimek «մօրաքոյր» ևն։ Այս բոլորը փաղաքշական ձևեր են, կազմուած «մայր» բառից, որոնց միավանկներն էլ կան, ինչ. սանս. mā, յն. μᾱ, μαῖα։ Գտնւում են մինչև անգամ ոչ-հնդևրոպական լեզուներում, ինչ. վեպս. սիրյ. mam «մայրիկ», արև. թրք. կամ չա-ղաթ. māmā «մեծ մայր» և մինչև իսկ չին. [other alphabet] E I= má-má «մայրիկ»։ Հայե-րէնի մէջ էլ մամ կարող էր լինել մայր բա-ռից կազմուած փաղաքշական մի ձև. բայց «մայր» բառի փաղաքշականը զուգընթաց է ընթանում հայր բառի փաղաքշականի հետ. և որովհետև հայր բառից չի կարող հայերէ-նի մէջ պապ ձևն յառաջանալ և պապ փո-խառեալ է, ուստի նոյնպէս պէտք է դնել նաև մամ բառը։ (Այսպէս է նաև գերմ. papa, որ չի կարող յառաջանալ vater «հայր» բա-ռից, ուստի և փոխառութիւն պէտք է լինի. և իրօք որ փոխառեալ է ֆրանսերէնից, 18րդ դարում, ըստ Kluge 360)։ Մամ չի կարող փոխառեալ լինել պարսկերէնից, որովհետև նշանակութեամբ համապատասխան չէ. յու-նարէնը յարմարում է թէ՛ ձևով և թէ նշա-նակութեամբ. հմմտ. ապոմամ և ապոպապ (Walde 458, Trautmann 168, Boisacq 606, Pokorny 2, 221)։

ԳՒՌ (dialectal) Ախց. Ասլ. Կր. Մշ. Պլ. Սեբ. Սչ մամ, Խրբ. մամա, Հմշ. մօմ, Ոզմ. մամէկ, Մրղ. մամը՛, մամըիկ', բոլորն էլ նշանակում ևն «մեծ մայր». իսկ Ալշ. մամ, Տիգ. մmմ «մայր», Սվեդ. մում «կնքահօր կինը»։ Նոր ձևեր են մամի Ննխ. «պառաւ կին» (Պլ. մա-մի «մանկաբարձուհի» փոխառեալ Լ յունա-րէնից), մա՛մա Վն. «մա՛յրիկ», Այն. «մեծ մայր», Արբ. «մանկաբարձուհի», մամիկ Պլ. Սլմ. Վն. «մեծ մայր», մա՛մօ Բիւթ. Մշ. «մայրիկ», մամուկծիկ Պլ. «կծկտած», մա-մուկ Ննխ. Պլ., մամիւգ Ասլ. «սարդ» (իմաս. տի զարգացման համար հմմտ. քրդ. pirik «մայր, մամ. 2. սարդ», վրաց. დედა-ზარდე-ლი դեդա-զարդելի «մայրիկ-սարդ», հիւս-օստյակ. nimsar-imi «սարդ», բուն «ոստայ-նի մայրիկ»)։


Մամուխ, մխոյ

s. bot. sloe, wild-plum.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ոստ ՋԲ ո հլ. իսկ ՆՀԲ չունի բառս) «վայրի սալոր» ԱԲ. որից մամխի (-խւոյ, -խեաց) «վայրի սալորենի» Բուզ. էջ 118 (ըստ ՀԲուս. § 1951 prunus salvaticus)։

ԳՒՌ (dialectal) Երև. մամուխ «մի տեսակ թթու-անպէտք պտուղ է», Արբ. մամուխ «թրք. ճան էրիյի կոչուած սալորը», Ղզ. Պրտ. մա-մուխ «վայրի սալոր», Ակն. մամօխ, Ասլ. մամէօ՛խ, Սվեդ. մmմէօխ «վայրի սալոռ». Մշ. մամոխ «խակ» (օր. Կեռասը մամոխ է). Ատ. մամուգ-սալօր (<մամուկ-սալոր, իմա-մամուխ-սալոր) «դամոն», որից Ղք. մա-մըխկի «մի տեսակ ծառ, մամխի»։-Մա-մուխ «սալոր» բառից որոշ պատկերաւո-րութեամբ յառաջացած է Ննխ. մամուխ «բունոց», որի համար հմմտ. Ղրբ. ծիրան և թրք. շէֆթալի «դեղձ» պտղանունները, որոնք փոխաբերաբար ստացել են նաև «բու-նոց» նշանակութիւնը։


Մամուռ, մռոց

s.

moss;
lichen;
seaweed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անխախտ կամ ջամախ կամ ղօզ կամ խոտ բարակ, որ ի ջուրն ոռւա-նայ». այսպէս՝ ունի Բառ. երեմ. էջ 203. բա-ցի առաջինից՝ մնացեալ բոլորը նշանակում են «մամուռ». ուստի անխախտ բառն էլ կա՛մ նշանակում է «մամուռ» և կամ կայ մի տարբեր մամուռ բառ, որ նշանակում է «ան-խախտ»։-Վերջինիս համար հմմտ. թերևս արաբ. [arabic word] ma'mūr «հոյակապ, շէն, բարգաւաճ, մշակեալ»։


Մայծրայ

s.

drinking-glass.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գաւաթ» Լծ. փիլ. (Պատժա-նակն մեծ մայծրայ է.. զոր տօսդաքան ա-սեն). ունին միայն ԱԲ և Հացունի, ձաղեր 76, 104։-Նոյն բառը Նորայր, Բառ. ֆռանս 180 ա, 760 ա համարում է «ծառի վրայ ուռ կամ այտոյց, broussin» (իբր մհյ. բառ). որ կրկնում են Քաջունի, Ա. 1176, Գ. 156 և Գաբ. բառ.։


Մայռ, ի

s.

vein.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է «երակ», որ ուղիղ է անշուշտ. ՋԲ «սերմն կենդանեաց կամ արգանդ», ԱԲ «երակ կամ ծննդական անդամք».-իսկ Հիւնք. ուղղում է ի չար մրրոյն։


Մայտան, ի

cf. Հրապարակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] maydān «հրապարակ». որից փոխառեալ են նաև սպան. almidana, ֆրանս. maiadan։-Հիւբշ. 270։


Ման, ի

s.

spinning;
circular motion, turn, revolution;
— առնուլ, — գալ, to turn, to move round;
to take a walk;
պտղոց —, bloom on fruit;
cf. Մանանայ;
mina (measure).

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մորթի վրայ բծեր, ցան». մհյ. բառ (տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 740բ lentille բա-ռի տակ). հմմտ. «Քալաֆն մանն է» Բժշ. (=couperose, Բազմ. 1917, 102, որ է ա-րաբ. [arabic word] kalaf)։

= Պհլ. *man ձևից, որ աւանդուած չէ. այժմ կայ պրս. ժողովրդական լեզուի մէջ mán «լիտր», որ սխալմամբ համարում և գրում են արաբ. [arabic word] mann։ Աւելի ընդար-ձակ տե՛ս մնաս։-Աճ.

Նախ ՀՀԲ, յետոյ Աւգերեան. Բցտր. չփ. և կշռ. էջ 124 և վերջին անգամ ՆՀԲ կցում են բառը յն. ասոր. եբր. և ա-րաբ. ձևերին, որոնցից ո՛չ մէկր համա-պատասխան չէր մեր բառին։


Մանանայ, ի, ից

s.

manna.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] mannā հոմանիշից, որ է եբր. [hebrew word] mān «մանանայ». ըստ Ել. ժզ 13-31 կազմուած է եբր. [hebrew word] man hū̄-«զի՞նչ է այս» ձևից. «Եւ եղև ընդ առա-ւօտն՝ ընդ արկանել ցօղոյն շուրջ զբանա-կաւն, և ահա ի վերայ երեսաց անապատին մանը իբրև զգինձ, սպիտակ իբրև զեղեամն ի վերայ երկրին. Իբրև տեսին զայն որդիքն Իսրայելի, ասեն ընկեր ցընկեր. Զի՞՛նչ է այս. քանզի ո՛չ գիտէին զի՛նչ իցէ... և անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման. և նա էր իբրև զսերմն գնձոյ սպիտակ, և համ նորա իբրև զխորիսխ մեղու»։ Ս. Գրքի թարգ-մանութեամբ մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. յն. μάννα, լտ. manna, արաբ. [arabic word] mann ևն։ Հիւբշ. կարծում է, որ բա-ռը ասորերէնից սխալ տառադարձութեամբ անցած է մեզ։ Դիտելի է սակայն, թէ մա-նանան Հայաստանի մէջ էլ է գտնւում, և յատկապէս Տարօնի կողմերը, ուր դեռ մին-չև այսօր պահում է այս անունը։ Արդեօք պէտք է ընդունիլ թէ բոլոր այս գաւառական ձևերը Ս. Գրքի թարգմանութիւնից, այսինքն գրական ճամբո՞վ են յառաջացել, թէ ընդ-հակառակը մանանայ ուղղակի ժողովրդա-կան փոխառութիւն է՝ հարաւային Հայաս-տանի ասորիների բարբառից և այստեղից էլ անցել է Ս. Գրքի թարգմանութեան։-Հիւբշ. 310։


Մանանիխ, նխոյ

s.

mustard, mustard-plant, mustard-seed;
անօթ —նխոյ, mustard-pot;
հատ —նխոյ, grain of mustard-seed;
սպեղանի ի —նխոյ, mustard plaster, poultice or cataplasm, sinapism.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «մի տեսակ կծու համեմ, թրք. խարտալ, լտ. sinapis arvensis L (ըստ Տիրացուեան, Contributo § 154)» ՍԳր. Ոսկ. մ. բ. 22, եբր. իա. յետնաբար դարձեւ է մա-նանեխ Յայսմ. Յս. որդի. Ոսկիփ. Գա-ղիան։-


Մանգաղ, աց

s.

(ցորենոյ) sickle, reaping-kook;
(խոտոյ) scythe.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(գրուած նաև մանկաղ), ի-ա հլ. (յետնաբար նաև ո հլ.) «ցորենք կամ խոտ քաղելու գործիք» ՍԳր. Սեբեր. որից մանգաղակ «յօտոց» Կոչ. 116. մանգաղաձև Գիւտ. թղթ. մանգաղամատն «մատը ման-գաղաձև» Տեսիլ դան. էջ 133։

= Ասոր. [syriac word] maggəlā (հնագոյն ձե-ւը *mangəlā), ն. ասոր. magylä ձևից. սրա հետ հմմտ. եբր. [hebrew word] maggāl, արամ. maggəlā, որից փոխառեալ են արաբ. [arabic word] minial փարսի mangāl, բոլորն էլ «ման-գաղ» նշանակութեամբ։-Հիւբշ. 311։

Նախ Schrōder, Thesaur. էջ 45 եբր. ձևից փոխառեալ։ ՆՀԲ լծ. է դնում եբր. մակէլ, մէկէլլա, վրաց. մանգալի, բայց հայերէնը հանում է ման գալ ձևից։ Lag. Reliqq. gr. 83 և Arm. Stud. § 1419 ասոր. և արաբ. ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 74 քաղդ. maggāl ձևից։ Պատկ. Maтep. I, էջ 17 պրս.-ից։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ասլ. Երև. Խրբ. Մշ. Ջղ. Տփ. մանգաղ, Սեբ. մանգ'աղ, Սխց. Կր. մանկաղ, Մկ. մանգ'mղ, մանգէղ, Մրղ. Ոզմ. Վն. մmնգ'mղ, Աշտ. Սչ. մանգէղ (տե՛ս Ամատ Հայոց բառ ու բան 458), Մժ. մmնգէղ, Սլմ. մmնգ'եղ, Հմշ. մօնգաղ, Զթ. մանգօղ, ման-գող, Հճ. մանգ'օղ, Սվեդ. մmնգիւղ։ Նոր ռա-ռեր են մանգաղաբերան, մանգաղաթև, ման-գաղաւոր, մանգաղաքաղ։-Բոլորովին ուրիշ բառ է մանգզոն «մանգաղ» (Բլ. Բբ. Սշ. Սլմ. Կր.), որ փոխառեալ է ասոր. [syriac word] magzōna ձևից։


Մանկ, ի, աւ

s.

cunning, wiliness, knavery.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. (գրւում է նաև մանգ) «նենգութիւն, խորամանկութիւն» Վեցօր. 144. «խորամանկ» Հին բռ. որից մանկաւոր Եւագր. 304. մանկաւորել «մեքենայել, խար-դախել, նենգել» Եւագր. Տիմոթ. կուզ, էջ 158. մանկաւորապէս «խաբեբայութեամբ» Տիմոթ. կուզ, էջ 185. անմանկ «անխարդախ, անկեղծ» Ոսկ. մ. ա. 25. խորամանկ ՍԳը. խորամանկել ՍԳր. չարամանկ Բրս. մախ.։

= Պհլ. *mang ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց հմմտ. պրս. [arabic word] mang «նեն-գութիւն, խաբեբայութիւն», օսս. maiie, máng «խաբեբայութիւն», máng-äwdisánt'ā «սուտ վկայութիւն»։ Այս բառերը կապւում են յն. μαγγανεύω «խարղախութիւն բանեց-նել», լտ. mango «խարդախ, խանութպան», իռլ. meng «խաբէութիւն» և հպրուս. manga «բոզ» բառերի հետ և բոլորը միասին ծա-ռում են հնխ. mang-արմատից (Boisacq 596, Pokorny 2, 233 և Walde 461)։-Հիւբշ. 191. 513։


Մանուշակ

cf. Մանիշակ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «մանուշակ ծաղիկր. լտ. viola» Ագաթ. Խոր. Փիլ. կամ նաև մա-նիշակ Լմբ. մատ. 471, Մխ. առակ. մա-նեմշակ Բժշ. սրանցից մանիշակագոյն Մաշտ. ջահկ. մանուշակաբեր Նար. տաղ.։

= Պհլ. ❇ vanavšak «մանուշակ» բառից, որ դարձած է պրս. [arabic word] ba-nafša, մազանդ. venewše, քրդ. benefsa, benewš, փոխառութեամբ նաև ասռռ. [syriac word] məniskā, արաբ. [arabic word] banafsaǰ, [arabic word] manafšaǰ, [arabic word] ︎ banafsaǰ. թրք. menefše կամ menekše և վերջինի միջոցով էլ բուլգար. menekše, նյն. μενεšές, բոլորն էլ «մանուշակ»։ Հյ. մա-նիշակ ծագում է ասորի ձևից, իսկ մանու-շակ<*մանաւշակ պահլաւ ձևից. հմմտ. սու-ներ<ասոր. safsērā։-Հիւբշ. էջ 191. 311։

ՀՀԲ անուշակ բառից է դնում։ ԳԴ պրս. պէնէֆշ։ ՆՀԲ լծ. թրք. պրս. արաբ. ձևերը։ Վերի ձևով մեկնեց նախ Böttich, Rudim. 35, Arica 73, 193, Lag. Urg. 830-1, Ges. Abhd. 22 ևն։


*Մանչ

cf. Մանուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. մանչ «արու տղայ», Սչ. մանչ «ծառայ, սպասա-ւոր», Ասլ. մանչ, մաշ «մանչ», Ակն. Հմշ. մօնչ «մանչ»։ Նոր բառեր են մանչբերուկ, մանչխաբուկ, մանչմանայ, մանչիկ։


Հոս, ք, սից

s.

flux, fluxion;
effluvia;
effusion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, Asia pol. 100 արաբ. ❇ seil, պրս. sil «հեղեղ»։ Տէրվ. Նախալ. 110 հոսել և հրոսակ դնում է հնխ. srus արմատից. հմմտ. սանս. սրու, յն. ῥέω ῥεῦμα «հոսանք, գետ» ևն։ Հիւնք. հիւ-սել բայից։ Patrubány ՀԱ 1908, 213 հնխ. ponts-ձևից, որ տես հուն։


Հովիտ, վտի, վտաց

s.

valley, vale, dale;
plain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ձոր» ՍԳր. «ցածր բըլ-րակ, մի քիչ խոր՝ դարուվար տեղ» ԱԲ. «խո-ռոչ» Պղատ. տիմ. որից հովտանալ Նիւս. երգ. հովտագոյն Փիլ. հովտաձև Խոր. Արծր. հովտային Ասող. հովտութիւն Փիլ. լին. հով-տաբար Նիւս. կազմ. բոլորահովիտ Թէոդ. կոյսն. ջերմահովիտ Յհ. կթ. գրուած է ովիտ Խոր. Ա. 16. Արծր. հրտր. Պատկ. 112. եր-կու ձևով էլ մտնում է բազմաթիւ տեղական յատուկ անունների մէջ. ինչ. Բալահովիտ, Կոգովիտ, Աղիովիտ, Արճիշակովիտ ևն-


Հոտ, ոյ, ով

s.

odour, smell;
perfume, scent;
sign, indication;
— անոյշ, անուշից or անուշութեան, grateful odour, sweet, savory smell, perfume, fragrance, cf. Անուշահոտութիւն;
քաղցր, ախորժելի, թեթեւ, սաստիկ, չար —, sweet or fine, agreeable or delicious, slight, strong, disagreeable or bad odour or smell;
— գարշ, stench;
— առնուլ, հանել, to perceive an odour, to smell, to scent, cf. Հոտոտեմ;
— ունել, to smell, to be odorous;
— հարկանել, բուրել, to spread, to exhale an odour;
cf. Հարկանիմ;
ի հեռաստանէ առնու զ— պատերազմի, he smelleth the battle afar off;
ի —ոյ ջրոյ ծաղկեսցի, it will shoot up as soon as the moisture effects it.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «հոտ» ՍԳր. լայնաբար կամ փոխաբերաբար «դոյզն նշմարանք, հետք» (այսպէս՝ պատերազմի, ջրի հոտ ևն) ՍԳը. Կոչ. Եփր. ծն. որից հոտիլ «նեխիլ և նեխու-մից գարշ հոտ արձակել» Յհ. ժա. 39. Ոսկ. մ. բ. 9 և յհ. ա. 24. հոտարան «բուրաստան» Խոր. հոտեղ Վրդն. դան. հոտևան Երզն. ոտ. անուշահոտ Ագաթ. Եզն. չարահոտ Ոսկ. ա-տեմ. ռ. ժանտահոտ Եզն. Ոսկ. յհ. բ. 27. ժահահոտ Նիւս. ըն. խանձրահոտ Ագաթ. զազրահոտութիւն Իսիւք. դիւտհոտ Անան. եկեղ. դառնահոտ Խոր. գիշահոտ Մամիկ, շարաւահոտ Կորիւն. Ագաթ. Մծբ. գարշա-հոտ Բրս. մրկ. գեհենահոտ Վրդն. պտմ. հո-տառութիւն (նոր բառ) ևն։ Արմատի կըր-կրնուած ձևն են ներկայացնում հոտոտիլ ՍԳր. Ագաթ. հոտոտել Օր. դ. 25. Տոբ. զ. 19. հոտոտալ Մխ. երեմ. Վրդն. ծն. հոտոտելիք Ա. կոր. ժբ. 17. Ագաթ. բազմահոտոտ Վրդն. սղ. յարահոտոտ Վրդն. երգ։-Հոտ և բոյր բառերի իմաստի զանազանութեան վրայ տե՛ս Փէչիկեան, Բազմ. 1925, էջ 139-140։ Գրաբարի մէջ բուրել յատուկ է թէ՛ լաւ և թէ վատ հոտի համար, մինչդեռ աշխարհաբա-րում միայն լաւ հոտի համար է. իսկ հոտիլ թէ՛ գրաբարում և թէ ժողովրդական զանա-զան բարբառներում յատուկ է միայն վատ հոտի. Պօլսի բարբադում թէ՛ լաւ և թէ վատ հոտի. օր. Գէշ կհոտի. Վարդը անուշ կհոտի։


Հոր, ոյ, ոց

s.

well, cistern, tank;
ditch-gully.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Klaproth, As. polygl. 91 արաբ. և պրս. húr։ ՆՀԲ յիշում է եբր. պօր «հոր»։ Նորայր, Բառ. ֆր. (silo բառի տակ) արաբ. հիւրի «շտեմարան ցորե-նոյ»։ Հիւնք. խոր բառից։ lomaschek, Die alten Thrak. II. 19-20 թրակ. αιοός «գետնափոր տուն», σϊρο «հոր»։ Սարգսեան, Բիւր. 1898, 484 ար-մատը դնում է որ «խորութիւն», որից հրոգայթ, խոր, ձոր, ծործոր։ Բ. Խա-լաթեանց ՀԱ 1902, 399 ասուր. hurru, եբր. [hebrew word] xōr, որոնք տալիս են հլ. խոռ (տե՛ս այս բառը)։ Jensen ՀԱ

1904, 276 փոխառեալ է դնում ասուր. buru, pūru բառից, որից նաև եբր. bōr «հոր»։ (Մառ. Ocнов. Taблнцн, էջ 4 եբր. [hebrew word] bōr, [hebrew word] būr, ասոր. [syriac word] bārā «հոր» բառերի արմատը դնում է ռեմ. bsr (bwr), որի յաբեթական հա-մապատասխանն է φ7r (>φqr), սռա-նից վրաց. ურე փրե «հոր», փղ'րա «փորել». չէ յիշում հյ. հոր բառը)։ Անդ-րիկեան, Բազմ. 1905, 512 փորել բա-յից։ Պատահական նմանութիւն ունի ճապոն. [other alphabet] horu «փորել»։


Հոր, ի, ից

s.

son-in-law.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Klaproth, As. polygl. 91 արաբ. և պրս. húr։ ՆՀԲ յիշում է եբր. պօր «հոր»։ Նորայր, Բառ. ֆր. (silo բառի տակ) արաբ. հիւրի «շտեմարան ցորե-նոյ»։ Հիւնք. խոր բառից։ lomaschek, Die alten Thrak. II. 19-20 թրակ. αιοός «գետնափոր տուն», σϊρο «հոր»։ Սարգսեան, Բիւր. 1898, 484 ար-մատը դնում է որ «խորութիւն», որից հրոգայթ, խոր, ձոր, ծործոր։ Բ. Խա-լաթեանց ՀԱ 1902, 399 ասուր. hurru, եբր. [hebrew word] xōr, որոնք տալիս են հլ. խոռ (տե՛ս այս բառը)։ Jensen ՀԱ

1904, 276 փոխառեալ է դնում ասուր. buru, pūru բառից, որից նաև եբր. bōr «հոր»։ (Մառ. Ocнов. Taблнцн, էջ 4 եբր. [hebrew word] bōr, [hebrew word] būr, ասոր. [syriac word] bārā «հոր» բառերի արմատը դնում է ռեմ. bsr (bwr), որի յաբեթական հա-մապատասխանն է φ7r (>φqr), սռա-նից վրաց. ურე փրե «հոր», փղ'րա «փորել». չէ յիշում հյ. հոր բառը)։ Անդ-րիկեան, Բազմ. 1905, 512 փորել բա-յից։ Պատահական նմանութիւն ունի ճապոն. [other alphabet] horu «փորել»։


Հորդ

adj.

trodden, frequented.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կոխուած, շիտակ (ճամբայ)» Ոսկ. գծ. 10 (չունի ՆՀԲ). որից հորդել «ճամբան բանալ, մաքրել, պատրաստել» ՍԳր. Ոսկ. մ. ա. 15 և ես. Եփր. ել. (գրուած նաև խոր-դել Պիտառ). հորդիլ «երթալ, տարածուիլ» ԱԲ. հորդան տալ «ճամբայ հանել, յառաջ վարել, քշել (զօրքը, ոչխարները ևն)» Սղ. հէ. 52. Յհ. կթ. ռահահորդ «ճանապարհորդ» ննորհ. տաղ. ներհորդիլ «յառաջ խաղալ, յառաջանալ» Յհ. իմ. ատ.։


Հու

s.

purulent blood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«շարաւալից արիւն». ունի միայն ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Մխ. բժշ. էջ 63. «Ապա թէ իւր էութիւնն աւիրի, նա հերձե զերակսն և ի յանդամ մին վաթի, հու և շարաւ ընծայի իւրմէն»։


Հուհայ

s. mus. an Armenian note.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«երաժշտական մի խազ է». ու-նին միայն ՀՀԲ, ՋԲ և ԱԲ. ըստ Schroder նշանակում է «tremulatio դողդողում» (տե՛ս Peterm. ZDMG 1851, 365-72)


Հուն, հնի

s. bot. adj. adv.

ford, shallow passage, way;
cf. Հոյն;
fordable, passable;
— մի, a little, something;
briefly, succinctly;
ի — ելանել, to obtain one's scope.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. უონი փոնի, ყნი ֆո-նի, մինգր. φონი փոնի, φონი ֆոնի. սվան. fon, lafan, աբխազ. afan «գետի հու-նը», վրաց. უუონო ուփոնո «հուն չու-նեցող (գետ)». այս բառերը կարող են ներ-կայացնել հայերէնի հնագոյն ձևը (տես Չուբ. 2 1312). իսկ ըստ Հիւբշ. 397 պատա-հական նմանութիւն ունին։


Հուր, հրոյ

s. fig. adj.

fire;
fire, heat, spirit, ardour;
passion, love, flame;
fiery, igneous;
—ն անշէջ, hell, hellfire;
շրջմոլիկ —, night-fire, Will-o' the wisp, Jack-o' lantern, ignis fatuus;
— արկանել, վառել, to set on fire, to light, to kindle, to make a fire;
— հարկանել, արկանել, տալ, հրով or —բ դատել, to set fire to, to burn, to set on fire, to inflame;
ի — եւ ի սուր սպառել, մաշել զամենայն, to put every thing to fire and sword, to destroy by burning;
to chastise with fire and sword, to punish severely;
ի — այրիլ, տոչորիլ, to be burnt, consumed by fire;
իւղ արկանել զհրով, to add fuel to the flames;
— առնուլ, to catch or take fire, to fire or blaze up;
չառնուլ —, to miss fire;
— վարեալ բորբոքէր ի գաղղիա, all France was on fire, all in a blaze;
ի — ! ի — ! հարաւ զտանէ, fire ! fire ! the house is on fire !
առ սէր քո տայր զինքն or մատնէր զանձն եւ ի —, he would go through fire and water for your sake.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. (գրծ. նաև հուրբ) «կրակ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. Ոսկ. եփես. «կրա-կէ, հրեղէն» Ոսկ. յհ. ա. 11. «բրգաձև (իբրև երկրաչափական մարմին)» Փիլ. էջ 223 (Հուր և փուղձ և ութանիստն. քանզի է՛ որ հրոյ ձև է և է՛ որ օդոյ և է՛ որ ջրոյ.-կազմուած է թարգմանաբար յն. πυρομίς «բուրգ» բառից, իբր թէ՝ πῦρ «կրակ» բա-ռից լինէր)։ Այս արմատից են ծագում բազ-մաթիւ բառեր, որոնցից յիշենք մի քանի ըն-տիրները. ինչ. հրացեալ Ժող. ժբ. 11. հրա-ռոյն Ագաթ. հրալից Յոբ. խա. 20. հրայրեաց ՍԳր. Եւս. քր. հրայրք Ոսկ. եփես. հրձիգ ՍԳր. հրատ «խարոյկ» Երեմ. է. 18. Կոչ. 268. Եւս. պտմ. «Արէս մոլորակը» Նիր. Արիստ. աշխ. հրկէզ ՍԳր. հրդեհ Ել. իբ. 2Բ. Ոսկ. ես. եփես. և գաղ. անհուր Ես. ժգ. 12 ևն։ Յետին բանաստեղծների մօտ գտնում ենք րազարդ, րակերպեալ, րակերտ, րապէս՝ որոնք յառաջացած են հրազարդ, հրակեր-պեալ, հրակերտ, հրապէս ձևերից, հ-ի ջընջ-մամբ, ր նախաձայնով բառեր ունենալու դի-տումով։ Նոր բառեր են հրանօթ, հրաբխա-յին, հրդեհաշէջ, հրշէջ, հրարծարծ, հրացա-նաւոր, հրացանաձիգ, հրացանաձգութիւն, հրթիռ, հրաթի, հրահրել ևն։

որդ. ur։ ԳԴ պրս. հուր «արեգակ» բա-ռի հետ։ Ուղիղ մեկնեց նախ Brosset. JAs. 1834, 383 ևն բացատրելով յն. πὸρ ձևով։ Ինճիճեան, Հնախ. Գ. 165 եբր. [hebrew word] ūr «կրակ»։ ՆՀԲ լծ. քաղդ. նուր, պրս. նար, յն. πδρ, լտ. urs «այրել»։ Peterm. 26, 30, 39 յն. πōρ, եբր. ūr «լոյս» և հյ. օր։ Diefenbach, Berl. Jahrb. 1843, 447 պրս. hur, յն. πόρ, հին հիւս. hyrr, գոթ. heúri «կր-րակ»։ Ուղիղ մեկնեցին Windisch. 22, Böttich. Arica 39, Lag. Urg. 190, Mül-ler SWAW 38, 583 ևն։ Տէրոյենց, Երե-ւակ 1858, էջ 179 լծ. օր և եբր. or «լոյս», ուր «կրակ»։ Մորթման ZDMG 26, 518 յն. և գերմ. ձևերի հետ նաև բևեռ. khuru. իսկ ZDMG 31, 417 բևեռ. Artuhaicav=հյ. վարազ, հուր։ Տէրվ. Նախալ. 93 վերի ձևերի հետ հնխ. pա «փչել» արմատից։ Հիւնք. պրս. հուր, խուր «արեգակ», արաբ. [arabic word] harr «ջերմ», իսկ հրատ=պրս. արատ «25m օր արեգակնային ամսոյ»։ Բ. Խալաթ-եանց ՀԱ 1902, 309 ասոր. [other alphabet] nnhrā «ւոյս» բառից փոխառեալ։ Պա-տահական նմանութիւն ունին չին. ո huo3 «հուր, կրակ», հհիւս. hyrr «կը-րակ», գոթ. haúri «ածուխ»։


Հրահանգ, աց

s.

instruction, tuition, education, discipline, teaching;
knowledge, information;
regulations;
system, rules;
diet, regimen, low diet;
—ք զինուորութեան, military discipline;
—ք զինուորաց, military exercises;
evolutions;
ի —ս կրթութեան վարժել զզօրս, to exercise, to drill soldiers;
—ք մարմնոյ, bodily exercises.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ. սովորաբար անեզական) «ուսում, կըր-թութիւն, ուսման մէջ վարժութիւն, մար-կանք, մրցում» Եւս. քր. Բուզ. Եզն. Ոսև. մտթ. և ա. կոր. «կարգ, կանոն, չափաւո-րութիւն, կարգաւորութիւն» Պղատ. տիմ. Յհ. կթ. «կարգաւորեալ, կանոնաւոր» Պիտ. Վրք. հց. որից հրահանգել Պիտ. Յհ. կթ. հրա-հանգող Պղատ. օրին. անհրահանգ Ոսկ. ա. կոր. ևն։


Հրաման, աց

s.

command, order, injunction, ordination, behest;
permission, authorization, license, leave;
decree, edict;
հակառակ —, counterorder;
—ք, destiny, fate, lot, fatality;
doom;
— հաւատոց, doctrine of faith;
— պատասխանւոյ, oracle;
անդարձ —, irrevocable order;
— հանել, դնել, տալ, to command, to order, to dispose;
to appoint, to decree;
to give leave, to permit;
— առնուլ, — պատուիրանի առնուլ, to obtain leave;
to receive orders or directions;
— տալ վասն տանն իւրոյ, to make one's will;
ես եդի զ—ս զայս, յինէն ել —ս այս, I have signed this decree;
cf. Զէն;
fire-pot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «հրաման, պատուէր» ՍԳր. (միջ. հյ. համան Անսիզք 13, 19). որից հրամանք «ճակատագիր» Եզն. Ոսկ. մ. ա. 6, բ. 1. հրամանատու Եզն. Ագաթ. հրամա-նառու Ոսկ. մ. բ. 1. հրամանաբեկ լինել «չարաչար օրհասով մեռնիլ» Կոչ. էջ 109. հռաւմանարեր Ագաթ. կորիւն. բարեհրաման Նար. ինքնահրաման Ագաթ. նախահրաման Նար. տասնհրամանեան կոչ. տօնահրաման Ագաթ.։


Հրամանատար, աց

s.

commander.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «իշխանաւոր. հազարապետ, կուսակալ» ՍԳր. Ոսկ. մ. բ. 7 և ես. -որից հրամանատարութիւն Բուզ. հնագոյն ձևն է հրամատար ՍԳր. Բուզ. Եղիշ. որ ժողովրդական ստուգաբանութեամբ տե-ղի է տուած նորակերտ հրամանատար (իբր հրաման տանող) ձևին. վերջինը արդի գրա-կանի միակ ընդունած ձևն է և նշանակում է «զօրաբանակի գլխաւորը»։


Հրապարակ, աց

s.

place, spot, ground;
public or market-place, market, exchange;
town-hall, town-house;
concourse of people, assembly, the public, crowd;
court, tribunal;
good cheer, feast;
արտաքին —ք դրանց, porch, portico, atrium, vestibule;
տիեզերական, ահեղ —, last judgment;
— մեհենից, gymnasium;
cf. Ըստ, ընթացք, թատր;
ի —ս, ի —ի անդ, —աւ, in the public places, in public, publicly, notoriously, evidently, frankly, plainly, openly;
— դնել, to consult, to deliberate;
— առնել, cf. Հրապարակեմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Lag. Urgesch. 182 զնդ. frapere ձևի հետ։ Հիւնք. պրս. օ ︎ lārvara «ամառանոց, վերնատուն» բառից։ (Այս բառի մեկնութիւնը որոշ չէ. Horn, էջ 183 դնում է պհլ. frayār, զնդ. *fra-vārana-և կամ համարում է պրս. bar-var հոմանիշի արաբացեալ ձևը։ Սրան-ցից ո՛չ մէկը չի կարող տալ հյ. հրա պարակ)։ Հալաճեան, Արևելք 1893 նոյ" 10 հուր+պար ձևերից։ Վերի ուղիղ մեկ. նութիւնը տուաւ Meillet MSL 11, 398 և 17, 247։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ურაკბარაკი ուրակպա-րակի «հրապարակ», ურაკმარაკად ու-րակպարակադ «հրապարակաւ». բառիս նա-խաձայնի վրայ՝ իբրև իրանեան f-ի ներկա-ւացուցիչը խօսում է Meillet MSL 11, 398. tra-դարձել է նախ -մր-, որի ւ ձայնը եղել է վրաց. ու. այսպէսով վրացին ներ-կայացնում է հայերէնի հնագոյն ձևը (անձ-նական)։ Վրաց. ლაბარაკი լապարակի «խօսակցութիւն, խօսք»՝ իբր «հրապառա-կում», կամ հրապարակը ըմբռնելով իբր ἔխօսելավայր» (հաղորդեց Աբուլաձէ՝ Թիֆ-լիսից)։


Հրաւէր, ւիրաց

s.

invitation;
սիրալիր —, courteous -;
— հարսանեաց, յուղարկաւորութեան, եւ այլն —, to a wedding, to a funeral;
— տալ, to invite, to bid;
մերժել զ—ն, to decline an invitation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կոչ, կոչումն, կոչունք» Նխ. ել. Սարկ. Նար. (Ոսկեդարից չէ աւանդուած. հմմտ. ՀԱ 1914, 329. բայց կայ Ոսե. ես 351 «Ոչ երկիւղ գեհենին, ոչ հրոյն սպառնալիք, ոչ տանջանացն հրաւէրք», ուր իմաստը մի քիչ տարբեր է. միջ. հյ. հաւէր Անսիզք 9). որից հրաւիրել ՍԳր. Եփր. համաբ. հրաւի-րատու Շար. անհրաւէր Ոսկ. պօղ. Ա. էջ 233 243. Եփր. Գ. 254. փեսահրաւէր Զգօն 373. հրաւիրումն Յհ. կթ. Խոսր. երկնահրաւէր Գնձ. կենսահրաւէր Տօնակ. կոչնահրաւէր Գնձ. համահրաւէր Պետր. սիւն. հրաւիրա-թուղթ, հրաւիրատոմս (նոր բառեր) ևն։ Նոր մասնիկներով աճած ձևեր են՝ հրաւիրակ Երեմ. լա. 6. Վեցօր. 177. Փարպ. հրաւիրան Հռ. ը. 28. Կոչ.։


Հրէշ, հրէշից

s.

monster;
portent, prodigy, moon-calf.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Պատև. խոր. աշխ. 1877, էջ 80 տար-բեր արմատից է դնում հրեշերէ, իբր արաբ. [arabic word] hiriš կամ haris «մէկ եղջիւրով խառնագազան, մի տեսակ օձ, ռնգեղջիւր»։ Հիւնք. հրեշտակ բառից։ Կաա ունի՝ արդեօք վրաց. რამი րաշի «առասպելական ձի», որի հետ նոյն է Ախց. հրաշ, պահուած միայն Հրաշին պէս եկաւ դարձուածում։ Ֆնտգլեան, Կոչնակ 1931, л 40 զնդ. frayaši «ամէն մէկի պահապան ոգին»։


Հիր, ի

s.

purple;
— garment.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նչեցին մեկնում է բառս «պարգև կամ գոյն կարմիր». Ստեփ. լեհ. իբրև արմատ հիրիկ բառի՝ մեկնում է «ծա-ղիկ նման մանուշակի և զգեստ նոյն-պիսի գունով»։ Սրանց համեմատ ՆՀԲ «հանդերձ ծիրանի կամ պարգև յազնիւ և ի գունազարդ զգեստուց», Ջի «հան դերձ ի գոյն յակնթի կամ մանուշակա-գոյն», ԱԲ «խիլայ, պարգև, ծիրանե-գոյն լաթ», Քաջունի viola tricolor և ծաղիկը (տե՛ս Տիրացուեան, Contributo § 143)։-ՀՀԲ նոյն ընդ հիրիկ։ ՆՀԲ որպէս ծիր կամ ձիր... Թո՛ղ զի յն. εἰροῦ է ասր և εἰρω «մանել»։-Lag. Arm. Stud. § 1291 կցում է հիրիկ բառին, որ տե՛ս Müller WZKM 8, 282 փոխառեալ յն. ἰρις բառից։ Canini, Et. étym. 124 հիր դնելով «pourpre, ծիրանեգոյն» կը-ցում է սանս. hari «կանաչ, դեղին» բա-գին,


Հիրիկ

s. bot.

Iris, rainbow;
flag, iris;
— լճասէր, halophila, sword-grass, yellow waterflag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. մէկ անգամ գործածուած է Ել. լ. 24. «Հերիկ հինգ հարիւր սիկղ». յն. համա-աատասխան բառն է ἰρις, որ նշանակում է «մի տեսակ անուշահոտ ծաղիկ՝ շուշանազ-գիներից». այսպէ՛ս են ընդունած շատերը ինչպէս նաև Գր. Աղթամարցին (հրտր. Կոստ-էջ 76)։ (Հմմտ. վերջին անգամ Տիրացուեան, Contributo § 58 և 60)։ Ոմանք, ըստ որում եբրայական բնագրի մէջ բառիս դէմ դրուած է [hebrew word] qīddā «դարիճենիկ, կասիա, lau-rus cassia L», կարծում են թէ հայերէն z-48ვ ռառն էլ պէտք է այս նշանակութեամբ առ. նել։ Գործածուած է նաև խունկի մի տեսակը նշանակելու համար. այսպէս եմ գտնում ճառընտ. «Կէսք արկանէին խունկս հիրիկս և կէսքն խունկս ապուրանս». (նոյնը Վրք. և վկ, ա. 527 խունկս խիրիկս)։-Բառգիրք երեմ. յաւել. 569 մեկնում է «խիժ, հիւթ կպչուն որ կաթէ ի ծառոյ». այսպէս նաև Տաթև. հարս. 349՝ Հիրիկ «խէժ է ծառոց»։-Ստ. Ռոշքեան էլ գիտէ հիրիկ անունով մի թուփ՝ աշնան ծաղկող և սիրելի մեղուներին, իբր լտ. laica (?)։-ՀՀԲ և ԱԲ մեկնում են նաև «ծիրանի գօտի, ծիածան». բայց այս իմաստը հայե-րէնում բնաւ չէ գործածուած և յայտնապէս յարմարեցրած է ՀՀԲ-ի կողմից, համաձայն յն. ἰρις-ի, որի առաջին նշանակութիւնն է «ծիածան»։ Նոր գրականում հիրիկ գործած-ւում է «աչքի ծիածան» նշանակութեամբ, իբր յն. ἰρις և ֆրանս. iris, որոնք ունին նաև այս նշանակութիւնը։ Հիրիկ բառի բուն և ստոյգ նշանակութիւնն է ուրեմն «անու-շահոտ և գունագեղ մի ծաղիկ» և կապ. ունի թերևս նախորդ հիր «յակնթագոյն» բառի հետ։


Հիւթ, ոց

s.

humour;
moisture;
succulency;
— պտղոց, juice;
syrup;
— բուսոց, sap;
— մսոյ, gravy;
— փորոտեաց, intestinal juices;
— ստամոքային, gastric juice;
ապակային —, vitreous humour.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. (յետնաբար ի հլ.) «նիւթ, տարր, հոյզ (մանաւանդ խոնաւութեամբ), ծուծ, իսկութիւն» ՍԳր. Եզն. Ագաթ. Կորիւն, որից ունինք հիւթաբեր Եզն. հիւթեղ Ոսկ. մ. ա. 5. հիւթանիւթ Կոչ. 50. Կիւրղ. ծն. ան-հիւթանիւթ Թղ. պրոկղեայ ՀԱ 1921, 18, հիւ-թել «կազմել, գործել» Ճառընտ. Եղիշ. ան-հիւթ Ագաթ. նմանահիւթ Նար. խչ. պատ-շաճահիւթ ԱԲ. պղնձահիւթ Կիւրղ. խչ. հիւ-թալի (նոր բառ)։

Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. նիվթի (որ սակայն մեր նիւթ բառն է)։ ԳԴ պրս. [arabic word] hift «այն իր՝ որ գոլով խոնաւ և թաց, փոքր մի սկսեալ է չորանալ». (անստոյգ բառ է. Horn § 1099 գտնում ենք պրս. [arabic word] huft «ումպ», որ կցում է հբգ. sutan, գերմ. saufen «խմել» բառերին)։ ՆՀԲ վրաց. ծուէ՛թի. և յն. βάϑος «խորութիւն»։ Տէրվ. Նախալ. 110 հնխ. su «քամել, ծնանել» արմատից. հմմտ. սանս. su և սրանից էլ sunu «ծնունդ, որդի», savz «հիւթ» ևն, հյ. հիւթ, քամել, քամի։ Այս Su-արմատից են սանս. sutá, զնդ. hu-tī «քամուածք», իռլ. suth «կաթ», որոնց յարաբերութիւնը հայերէնի հետ մերժում է Meillet (անձնական)։ Հիւնք. յն. ὸδωρ «ջուր, քրտինք, ցող, հիւթ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 162=KZ 39, 437 հբգ. fūht, գերմ. feucht «խոնաւ», յն. ύγρός լտ. udus «խոնաւ» բառե-րի հետ։ (Յիշում է Pckorny 2, 5, բայց չի ընդունում)։ Մերժում է Patrubány, Monde or. 2 (190718), էջ 224 և կցում է սանս. siipas «ապուր», հբգ. suf «ա-պուր», հսլ. sūsati «ծծել» բառերին. արմատը *séu «խոնաւ»։ Մառ. Яöeт. cбор. 1, 61 յն. γολός «հիւթ»։


Հիւծ

adj.

lean, emaciated, thin, extenuated;
shrivelled, shrunk, withered.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ծիւրիլ, հալիլ, մաշիլ, ծնգիլ, նուա-ղիլ». արմատ առանձին անգործածաևան որից կազմուած են հիւծանիլ Եզն. հիւծիլ, Լմբ։ սղ. հիւծեալ Ոսկ. յհ. բ. 6. Սարգ. հիւ-ծումն Փիլ. Խոր. Նար. հիւծական Յս. որդի ծարաւահիւծ Զքր. կթ. ծարաւահիւծեալ Աթ. խչ. նոր բառեր են հիւծախտ, հիւծախտաւոր, հիւծախտաբոյժ։


Հիւղ, ից

cf. Հիւլէ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քրդ. ❇ holik «հիւղակ, խրճիթ» (որից էլ փոխառեալ է Մշ. հօլըք). նոյնպէս և քրդ. և թուրքման [arabic word] huy «ճիլերով շինուած վրան կամ եղեգով ու խը-ռիւներով տնակ» (յիշում է բառս Կամուս, թրք. թրգմ. Ա. 29, 557, Բ. 373 և Գ. 447)։-Պատահական նմանութիւն ունին տաբ. հուլ «գիւղ», թրք. գւռ. Կես. huyuk, uyúk «հիւ-ղակ» (Բիւր. 1898, 713)։

= Յն. δλη «նիւթ», որից փոխառեալ են նաև լտ. hyle «նիւթ», արաբ. [arabic word] hiula «հիւլէ»։ Յոյն բառի առաջին նշանա-կութիւնն է «փայտ, վառելափայտ, շինու-թեան փայտ», և փոխաբերաբար «նիւթ»։ (Այլ է յն. δλη «ցեխ»)։-Հիւբշ. 361։


Հիւսիս, ոյ, ի

s.

the north, septentrion;
north-wind, aquilon, Boreas;
գոռ, ամեհի —, the bleak north-wind, the lowering boreal winds.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (գրծ. -իւ Սղ. հէ. 26) կամ հիւսիսի, -սւոյ (գրուած նաև հիւսիւս, հիւ-սիւսի, հիսիս, հիսիսի, հւուս) «հիւսիսային կողմը» ՍԳր. Եզն. «հիւսիսային քամի» Երգ. գ. 16. Երեմ. իե. Նար. որից հիւսիսական Ա-գաթ. հիւսիսակողմ Եզեկ. խր. 10. հիւսի-սային Երեմ. խզ. 24. ես. խա. 25. Յովել. բ. 20. հիւսիսանալ «ցրտիլ» Վանակ. յոբ. հիւ-սիսաբնակ Ճառընտ. դերհիւսիսական «հակ, արջային» Արիստ. աշխ. նոր բառեր են՝ հիւ-նիսափայլ, հիւսիս-արևելք, հիւսիս-արևե-լեան, հիւսիս-արևմուտք, հիւսիս-արևմտեան ևն։


Հլու, աց

adj.

good-natured, condescending, complying, docile;
pliant, supple, yielding;
— բնութիւն, pliant or flexible temper.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «ի լու, լուր», լծ. և արաբ. հա-լիմ «հեզ», հիւլլամ «գառն»։ Lag. Btrg. baktr. Lex. 33 զնդ. hu «լաւ»+հայ. լու, լուայ։ Հիւբշ. KZ 23, 403 իբրև համա-զօր զնդ. hu+sravah ձևի։ Տէրվ. Նա-խալ. 73 վերի ձևով։


Հոծ, ից

adj.

dense, thick, compact, condensed;
full, quite full, abundant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայ-ութեան) «ճիտ, կուռ, լիուլի, ոչ-անօսը» Ա-գաթ. Վեցօր. գ. էջ 60. Փիլ. Խոր. որից հո-ծիլ «պնդանալ, խտանալ, թանձրանալ» Վե-ցօր. 61. Ոսկ. եփես. 733. Փարպ. Խոր. հո-ծել «կտաւը գործելու ժամանակ գործիքով թելերը ամրացնել» Ոսկ. եփես. 806 (չունի ՆՀԲ). հոծագոյն Պիտ. Փիլ. Պղատ. հոծա-տեսակ Պիտառ. հոծութիւն Պղատ. Փիլ. հո-ծարար Վանակ. յոբ. բազմահոծ Պտմ. ա-ղէքս. յոգնահոծ Օրբել. հոծեալ «թանձր» (ինչ. հոծեալ բերան «թանձրալեզու») Յհ. կթ. Լմբ. սղ. հոծիչ «կտաւի թելերը ամրաց-նելու գործիք» Ոսկ. եփես. 806. գրուած ու-նինք նաև հոյծ Մագ. Ճառընտ. հոյծեալ Մագ. անհոյծ կամ անհոծ «կոշտ, կոպիտ. հասարակ» Մագ. թղ. 237. Երզն. քեր. խոծ Արծր. թանձրախոծ (իմա՛ թանձրահոծ) ԱԲ։


Հողմ, ոց

s. med. fig.

wind;
air;
չորք —ք, the four winds, four quarters of heaven;
—ք, jaundice;
— շրջանաւոր, monsoon;
—ք տարեւորք, կանոնաւորք, the trade-winds;
հարուած, բաղխիւն —ոյ, gust of wind;
gale;
cf. Ընթացք;
թեթեւ, քաղցր, զովարար, յաջող, անհաստատ —, light or gentle breeze;
soft, fresh, fair, changing wind;
ցըրտաշունչ, կատաղի, մոլեգին, մրրկալից, սաստկաշունչ, ուժգին, ահեղագոչ —, cold, angry or raging, furious, stormy, impetuous, violent, roaring wind;
ի թեւս —ոյ, on the wings of the wind;
— շնչէ, մռնչէ, փոխի, դադարէ, the wind blows, roars, changes, calms or falls;
— գոյ, it is windy, gusty;
— ելանէ, the wind is rising;
հակառակ է —, the wind is contrary;
ընդդէմ —ոյ նաւարկել, to sail against the wind, or in the wind's eye, to sail with a head wind, to haul the wind;
յաջողակ —ով նաւարկել, to sail before the wind, to be to leeward, to have a fair wind, a wind right aft, to scud;
to prosper;
տալ —ոյ զառագաստս, to unfurl the sails, to spread the canvass;
— աջողակ ուռնոյր՝ լնոյր զառագաստս մեր, a favourable wind filled our sails;
տալ —ոյ, to throw to the winds;
շրջել յամենայն —ոյ, to turn with every wind (of fortune), to be a weather-cock, a time-server;
զ—ս արածել, to feed on air, to cherish vain hopes, to build castles in the air;
ջանալ —ոյ, to labour or strive in vain, to lose one's pains;
գնալ զ—ով, to vanish to dissolve into air, to disappear;
զ—ս ժառանգել, to be reduced to one's last shifts, on one's last legs, to amuse oneself with idle expectations, to buoy oneself up with vain hopes;
ըստ շնչելոյ —ոց եւ վարելոյ ալեաց, at the mercy of the winds and waves;
մարգարէքն մեր էին ի —, our prophets prophesied to the wind.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար կայնաև հող-մոն, յգ. հողմունք) «քամի» ՍԳր. Վեցօր. «աշխարհի կողմերը» ՍԳր. «դալուկ հիւան-դութիւնը, դեղնցաւ» Ոսկ. յհ. ա. 21 (այսպէս ըստ համեմատութեան յն. բնագրի, ապա թէ ոչ գաւառականներում քամի նշանակում է «շարժական յօդացաւ»)։ Որից հողմայոյզք Վեցօր. հողմաշարժ Յոբ. ժգ. 25. հողմաշունչ Ագաթ. հողմավար Յոբ. ժգ. 25. ծէ. 1. հող-մեղէն Եզն. հողմակոծ Ագաթ. Սեբեր. հող-մակոծութիւն Եւագր. խաւարահողմ Նար. հարաւահողմ Ագաթ. մոլորահողմ Ագաթ. հողմընդդէմ «քամուն հակառակ» Եւագր. 93 (երկիցս. բայց տպուած հողմ ընդդէմ.-Հողմընդդէմ խորհրդոց հողմընդդէմ հողմա-կոծեալ). հողմաղաց, հողմարգել (նոր բա-ռեր)։


Հաւաք

adj.

assembled, gathered together.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ժողովուած» Վրդ. պտմ. այս ար-մատից են հաւաքել «ժողովել» ՍԳր. հաւա-քումն Ոսկ. յհ. ա. 38. հաւաքարան Թէոփ. ծն, հաւաքական Անյ. վերլծ. հաւաքաբանու-թիւն Անյ. վերլ. հաւաքիչ Մագ. զանազանա-հաւաք Թէոդ. կուս. բազմահաւաք Պիտ. դըժ-ուարահաւաք Խոր. զուգահաւաքել Ճառընտ. ծաղկահաւաք Խոսրովիկ. համահաւաք Վրդն. սղ. ծն. զօրահաւաք, հաւաքածու, հաւաքա-տեղի, հաւաքոյթ (նոր բառեր) ևն։ Առանց հ նախաձայնի ունինք աւաքել «հաւաքել, ժո-ղովել» Եզեկ. իթ. 5. Գ. մակ. զ. 4. Բրս. ողորմ.։ Այս բառը ունի նաև «բժշկել» նշա-նակութիւնը. այսպէս՝ աւաքել ի բորոտու-թենէ կամ զբորոտութիւն «բորոտութիւնը բը-ժըշկել» Դ. թագ. ե. 3, 6, 7, 11. աւաքեցու-ցանել «բժշկել» (անդ). պարզապէս աւաքէր «բժշկում էր» Սասն. էջ 36։ Այս նշանակու-թեան զարգացման համար հմմտ. յն. συ-ναγω «հաւաքել» և ἀποτσυναγω «բժշկել». նաև հայ. ախտաքաղ «ախտաբոյժ» Սասն, 65 (տպ. աղտաքաղ. հմմտ. քարաղր բառի տակ ասուածները)։

Տէրվ. Altarm. 9, 10 դնում է հ յաւե-լուած, աւա մասնիկ, արմատը ք, որի հետ միացնում է սանս. či, պրս. čidan «հաւաքել, ժողովել», իսլ. oyrucmu, oyru umamu «մաքրել». ըստ այսմ հ-աւաքել=սանս. ava-či «հաւաքել, հա-նել»։ Հիւնք. յն. εύαγέω «սրբել, մաք-ոել» ձևից հանում է աւաքել և սրանից էլ հաւաքել։ Կուրտիկեան, Արևելք թ. 4185 պրս. խաւ «քաղել»։ Յակոբեան, Մաղիկ 1899, նոյ. 4 արաբ. հավգ «ժո-ղով, ժողովել» բառից։ Լափանցեան ЗВО 23, 360 համ+ զնդ. vуāxa, «հա-ւաքումն»։ Nyberg 2. 96 միացնում է պհլ. hamōk «հաւասար, ամբողջ, ամ-բողջական, կատարեալ» բառի հետ, որ դնում է իրան. *hama-vaka-ձևից, ըն-դունելով *vaka-իբր «ծայր, վերջ, բարձրագոյն կէտը»։ Այս անծանօթ *va-ka-բառը ուզում է գտնել նաև հյ. վախ-ճան<*vax-čar(a)na-, վականակ, վա-կաս<*vak-āsa «մինչև վերը հասնող». վակժոյժ<*vak-užaužah-«ծայրը ուժով բռնած» և զնդ. vaγδana «գլուխ» բա-ռեռի մէջ։ Meillet BSL հտ. 32, ❇ 97, էջ 84 սխալ է գտնում այս մեկնութիւնը, որովհետև մեկնելով *ha-ma-vaka-ձե-ւից, չի բացատրւում ո՛չ -ma-վանկի կորուստը և ոչ ք-ի ծագումը։


Հեգեմոն

cf. Հեգեմոնիդէս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ήγεμών, ήγεμονίδης «առաջնորդ, կուսակալ, կառավարիչ» (ήγέομαι «առաջ-նորդել» բայից). կրկին ձևերից առաջինը տուել է հեգեմոն, երկրորդը (որ գործածուած ճիշտ Բ. մակ. ժգ. 24) տառադարձուած է հեգեմոնիդէս. իսկ հոգեմոն թուի շփոթ գըր. ւութիւն՝ հոգի բառից։ Յունարէնից փոխառ-եալ են նաև ասոր. [syriac word] hegəmōna կամ ❇ higəmōna, մանիք. պհլ. [hebrew word] higmon (տե՛ս Salemann, Ma nichaische Stud. ЗАН 8, 83) և ն. յն. ἀϰούυενος «աբբայ, վանաց առաջնորդ», ήγουμὲνη «աբբայուհի» ձևից՝ հսլ. igume. nū, ռուս. игуменъ, ուկր. ihumen ևն (Ber-neker 422)։


Հեգենայ, ից

s.

syllable.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ասոր. ❇ heγyānā «կարդալ, հեգել, ընթերցում, արտասանութիւն» բառից։ Ասորի բառը դարձել է նախ *հեգիանայ, որից *հեգեանայ և սրանից էլ հեգենայ։ Ար-մատը բնիկ սեմական է. հմմտ. եբր. [hebrew word] h gh «բզզալ, մրմնջել, մռմռալ, առիւծի մռնչելը, մտածել, ճառել, խօսիլ», [other alphabet] hege «որոտ, հեծեծանք», ասոր. [syriac word] hə-γā «կարդալ», արաբ. [syriac word] hāǰa «վանկ, հեգել». տե՛ս նաև հյ. հեգ ձևի տակ։-Հիւբշ. 309։

ՆՀԲ հեգ բառից։ Հիւնք. արաբ. հէճէ։


Հեթանոս, աց

s.

heathen, pagan, paynim, gentile;
infidel, idolater, barbarian;
nation, people;
—ք, the heathen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «այլազգ, օտարազգի» (այս անունը տալիս էին եբրայեցիք ոչ-հրէաներին. վերջերս հայերն էլ ոչ-քրիստո-նեաներին, յատկապէս կռապաշտներին) ՍԳր. որից հեթանոսութիւն ՍԳր. Եզն. հե-թանոսացուցանել Եփր. թգ. հեթանոսաբար Գաղ. բ. 4. Եւս. պտմ. Ագաթ. հեթանոսական Գ. յհ. 7. Ագաթ. հեթանոսակիր Ագաթ. հեթա-նոսօրէն Ոսկ. մ. ա. 8. հեթանոսերէն Եփր. գաղ. ևն։


Հեղգ, աց

adj.

idle, lazy, slothful, sluggish, tardy, dull, slow, lukewarm, cowardly;
listless, careless.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ, հնխ. selk-«քաշել» ձե-ւից? այս արմատից են յն. ἐλϰω «քաշել, ի-րեն ձգել», όλϰή «քաշողութիւն, ձգում, կը-շիռ», ὄλϰός «ձգում, սանձ, սողուն, ակօս», լտ. sulcus «ակօս», անգսք. sulh «արօր, ա-կօս», ալբան. hel'k', hek' «քաշել, խլել»։ Հնխ. «քաշել» իմաստից ձևացել է «դանդա-ղիլ, ծուլանալ» նշանակութիւնը. հմմտ. յն. ἐλϰω «ժամանակ անցկացնել, ձգձգել, կեան-քը մի կերպ քաշ տալ, պատճառաբանու-թիւններ մէջ բերել՝ գործը յետաձգելու հա-մար», ὄλϰά «սլքտալով, դանդաղօրէն եո-թալով», որոնք այս արմատին են պատկա-նում։ Նշանակութեան նոյնպիսի զարգացում են զոյց տալիս նաև հյ. քաշ գալ, լատ. du-cere temous, գերմ. schleppen, ֆրանս. se trainer ևն (Boisacq 244, 697, Walde 754, Pokorny 2, 507, Ernout-Meillet 958)։

ՆՀԲ լծ. եղկ և մեղկ։ Müller WZKM 10, 276 լտ. piger «ծոյլ, դանզաղ, կա-մաց» բառի հետ է միացնում՝ իբր բնիկ հայ։ Հիւբշ. 465 ձայնապէս շատ անա-պահով է գտնում այս մեկնութիւնը։ Հիւնք. մախաղ-ի՞ց թէ եղկ-ից (անորոշ է)։ Վերի մեկնութիւնը տուաւ նախ Meil-let (անձնական), որից անկախաբար Li-dén, Arm. Stud. էջ 47։ Թիրեաքեան,


Հեղիք

s.

produce, product, production.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բերք, բոյս». գիտէ միայն ԱԲ. անստոյգ բառ։-Գւռ. կայ հեղի՝ որ տես եղի։


Հեմ

adv.

now, at present.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

էՄ «այժմ, արդ, հիմայ» Ուռպ. ողբ. ե. (տպագրի մէջ հիմ ձևով է). Մաղաք. աբ. 29 (տպ. Պատկ. հիմայլ, տպ. Եմ. 42 հէմ այլ). Գր. տղ. եէմ. հիմայ Ադամ. 180. (Վիմ. տար. էջ 130).


Հենգն, ի

s. adv.

jeer, scoff, taunt;
mockery, jeering, irony, derision;
rivalry, strife, contest;
spite;
ընդ —, ընդ —գս, ironically, derisively, tauntingly;
against, in dispite of, in contempt of, in defiance of;
ընդ — ելանել, ի — արկանել, to scoff at, to laugh at, to ridicule, to quiz, to deride, to taunt, to jeer at;
կալ ի — ի or ի — ոջ, to do in spite of, to despite, to object to, to dispute or wrangle;
to vie with.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «ուստի ռմկ. հէնէկ, հանագ, պրս. հէճա, հիճա, արաբ. հիւնա, հինաֆ, լծ. և հէնկեամէ, ահէնկ»։ Հիւնք հագներ-գութիւն բառից։ Կայ արաբ. ❇ haǰv, [syriac word] ︎ haǰā «մէկին ոտանաւորով այպանել» Կամուս, թրք. թրգմ. Գ. 954, որ համարւում է ածանցուած արաբ. [arabic word] hajā արմատից>հյ. հեգ, հեգել։


Հեստ, ի

adj.

contumacious, refractory, froward, wayward, wilful, disobedient, transgressing, restive, stubborn;
rebellious.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ. բայց կայ միայն առ հեստի ձևը) «խեռ, անհնազանդ, խօսք չլսող, զմռող» Ոսկ. եփես. որից հեստել «ան-սաստել, անհնազանդ գտնուիլ» ՍԳր. Ոսկ. մ. բ. 16. Ես. Կիւրղ. ծն. հեստանալ Ճառընտ. հեստանք Եւեր. ռ. կոր. 107. Եւս. պտմ. 329. հեստութիւն Օր. լա. 27. Փիլիպ. ա. 17. Եզն. Մծբ. հեստումն Լծ. ածաբ.-գրուած է եստել Անան. ժմնկ. 52։


Հեստ

s.

cf. Հեստութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ. բայց կայ միայն առ հեստի ձևը) «խեռ, անհնազանդ, խօսք չլսող, զմռող» Ոսկ. եփես. որից հեստել «ան-սաստել, անհնազանդ գտնուիլ» ՍԳր. Ոսկ. մ. բ. 16. Ես. Կիւրղ. ծն. հեստանալ Ճառընտ. հեստանք Եւեր. ռ. կոր. 107. Եւս. պտմ. 329. հեստութիւն Օր. լա. 27. Փիլիպ. ա. 17. Եզն. Մծբ. հեստումն Լծ. ածաբ.-գրուած է եստել Անան. ժմնկ. 52։