Definitions containing the research ք : 10000 Results

Թելադրեմ, եցի

va.

to instigate, to prompt, to incite, to suggest, to inspire, to advise, to counsel, to dictate.

NBHL (6)

συμβουλεύω, παραινέω, ὐποτίθημι , θέλγω suggero, dicto, hortor, demulceo որ եւ ԹԵԼԱԴԻՐ ԼԻՆԵԼ. Յուշ առնել. խրատ տալ. յորդորել. ազդել. քաջալերել. ամոքել. հրապուրել. զեկուցանել. ի միտս արկանել. տուն տալ, միտքը բան ձգել, անկկաճը կամ բերանը դնել.

Սկիզբն արասցուք պատմել ձեզ, դիպողագոյն բանիւք զփոխանորդն թելադրել։ Առակեաց սակս մեծատանն թելադրեալ, թէ Մովսէսի ոչ լւիցեն. եւ այլն. (Ագաթ.։)

Թելադրել զբան խորհրդեան ձերոյ։ Թելադրեալ զօրասցի անձն քո. քր. կթ.։)

Որքան ինչ միանգամ գրեցին, հոգին էր՝ որ թելադրէր ի շրթունս նոցա. (Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)

Զանձինս նոցա թելադրեալ՝ ասէ ցնոսա, ուրա՛խ լերուք։ Թելադրէր զանձն իւր, միայն աղօթից եւ ընթերցմանց Սուրբ Գրոց պարապելով. (Ճ. ՟Ա. եւ Ճ. ՟Բ.։)

Դոյզն ինչ բանիւք պատմութեանս թելադրել առի գիտութիւն լսողացդ. (Նանայ.։)


Թելադրութիւն, ութեան

s.

suggestion, instigation, persuasion, incitement, counsel, advice, dictate.

NBHL (2)

Զի՞նչ թելադրութիւն մատուցանես ցաւագնեալ անձին իմոյ. (Ճ. ՟Ա.) իբր յորդոր քաջալերութեան։

Արտաքոյ այսց գրոց, ուր ի սկզբանն հրաւիրեցաք առնել թելադրութիւն. (Խոր. ՟Գ. 67.) իբր պատմական տեղեկութիւն։


Թելակալ, աց

s.

agent, bailiff, proctor, manager, saving man.

NBHL (1)

Հերովդէս թելակալ պահպան էր տեղւոյն։ Ուրախ եղեն թելակալք ընդ լիութիւնն. (Եփր. ծն.։)


Թերաբաց

adj.

half open, half shut, a-jar, on the jar.

NBHL (1)

Կիսատ բացեալ. մասամբ իւիք կամ ըստ միոյ կողման երեւեալ.


Թերագոյն

adj.

most imperfect, very defective.

NBHL (1)

Այլ եւ ո՛չ մանունքն թերագոյն գտանին. (Վեցօր. ՟Թ։)


Թերագրեմ, եցի

va.

to write imperfectly or erroneously, to wrest a book (from its proper sense).

NBHL (1)

Ոչ եթէ դուք պարագրեցէք զայդ, այլ թերագրեցէ՛ք. (Աթ. ՟Ը։)


Թերաթափ լինել ի գինւոյ

sv.

to be still half drunk.

NBHL (1)

ԹԵՐԱԹԱՓ ԼԻՆԵԼ. Կէս մի թափիլ. փոքր մի թափել զգինին. անկատարապէս սթափիլ ի գինւոյ.


Թերալից

adj.

imperfect, defective, half formed, incomplete, unfinished.

NBHL (1)

Իսկ որ արդ եւս նորոգ ամուսնութիւնք ի միմեանս հասեալ թերալից ուրախութեամբ. (՟Գ. Մակ. ՟Դ. 5։)


Թերակատար

cf. Թերալից.

NBHL (4)

Որդիք շնացելոց թերակատարք եղիցին։ Շառաւիղք թերակատարք. (Իմ. գ. 16։ ՟Դ. 5։)

Թերակատար յօժարութիւն, կամ կամք, կամ միտք, կամ պարծանք. (Բրս. հց.։ Իգն.։ Տօնակ.։)

Դեռ տխմար էր եւ թերակատար։ Յառաջ քան զխաչն, կամ առանց հոգւոյն ընդունելութեան՝ թերակատարք էին. (Ոսկ. մ. ՟Բ. 6։ Բրսղ. մրկ.։ Տօնակ.։)

Այսպէս հռչակեալ, թէ թերակատար ուսուցանեն առաքեալքն, եւ մեք մեծամեծս ինչ խորհուրդս ի ներքս բերեմք. (Ոսկ. ՟բ. կոր. ՟Ի՟Գ։)


Թերածին

adj.

abortive.

NBHL (1)

Զորս կարծէրն ի դուրս բերել եւ ծնանել, վիժածք եւ թերածինք եւ անցք են. (Փիլ. այլաբ.։)


Թերակատարութիւն, ութեան

s.

imperfection, defect, blemish.

NBHL (2)

Էր ոմն ի վեր քան զնա, որ զնորա թերակատարութիւնն լնուլ կարէր. (Եզնիկ.։)

Չի՛ք ինչ թերակատարութիւն ի գործս Աստուծոյ. (Ոսկ. մ. ՟Բ. 5։)


Թերակէ

cf. Թիւրակէ.

NBHL (1)

cf. ԹԻՒՐԱԿԷ. θεριακή. թիրեաք.


Թերահաւատ, ից

adj.

whose belief is imperfect, distrustful, unbelieving, incredulous.

NBHL (2)

Մի՛ ոք ի թերահաւատից. (Պտրգ.։)

Թերահաւատ լինին բազումք. (Կոչ. ՟Ժ՟Զ։)


Թերահաւատամ, ացի

vn.

cf. Թերահաւատեմ.

NBHL (6)

Յանդգնին ոմանք, թէ թերահաւատեաց. (Վրդն. ծն.։)

Մի՛ թերահաւատիր ի բանից այտի։ Մեռելոց յարութեանն մի՛ թերահաւատեսցիս։ Թերահաւատին գրոյն։ Մի՛ թերահաւատեսցուք մեք իրացս եղելոց. (Կոչ. ՟Ժ՟Զ։)

Ոչ երբէք խտրութեամբ թերեհաւատեմք յիրերաց. (Լմբ. ատ.։)

Մի՛ թերեհաւատիր ի բանս (այսինքն ընդ բանս) սոցա։ Թերեհաւատեցեր ասէ ի դիցն. (ՃՃ.։)

Յաղագս գեհենին բազումք թերեհաւատին. (Մխ. երեմ.։)

Խորհուրդ մեծ եւ սքանչելի ի մէջ մատուցանէր, զոր թերահաւատէին. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Թերահոգ

adj.

negligent, careless.

NBHL (1)

Արտաքոյ իրաւանց է՝ թերահոգ առ դնիլ յոր հաւատացաւն հոգաբարձութիւն նմա. (Սարկ. քհ.։)


Թերամիտ

adj.

mistrustful, irresolute.

NBHL (1)

Զոր յաստուածային բնութիւնն վերաբերեն թերամիտքն։ Լծ. (ածաբ.։)


Թերամտեմ, եցի

vn.

to be mistrustful, irresolute, to doubt.

NBHL (1)

Ո՞վ թերամտեսցէ կամ երկբայեսցի. (Նար. առաք.։)


Թերանամ, ացայ

vn.

to want, to be deficient, imperfect, defective;
to distrust, to doubt, to suspect;
— ի հաւատս, to deny the faith, to become a renegade;
— ի յուսոյն, to lose hope;
— ի պարտուց, to fail in one's duty.

NBHL (4)

Զամենայն յամենայնի լնու, եւ ինքն ոչ թերանայ. (Յճխ. ՟Ա։)

Լիանան եւ թերանան (ջուրք ծովու). (Երզն. ոտ. երկն.։)

Ի լնուլն լուսնի՝ լնուն կենդանիք ուղղով, եւ ծառք կեղեւով, եւ ի թերանալն՝ թերանան. (Վրդն. ծն. եւ Տօմար.։)

Ինքն ոչ թերանայ ի զօրացուցիչ զօրութենէն. (Եզնիկ.։)


Թերավարժ, ից

adj.

unpractised, young, unexercised, new, unversed.

NBHL (2)

Ո՞րքան տմարդութիւն էր թերավարժ աշակերտի առ ի յաստուածային խորհրդոյս ձեռնարկել քննութիւն. (Լմբ. պտրգ.։)

Տրմուղ եւ ի թերավարժ ձիոյ (վերայ) հեծեալ էին երկոքին. (Բուզ. ՟Ե. 43։)


Թերատես

adj.

shortsighted;
obscure, not distinct.

NBHL (3)

Ոչ բարւոք տեսօղ՝ աչօք կամ մտօք.

Կամ Ոչ բարւոք տեսեալ, անկատարապէս իմացեալ.

Զի մի՛ կարգ մտաց բանիս թերատես լիցի։ Զի ձեր ուրախութիւնդ մի՛ արդեօք թերատես ձեզ երեւեսցի. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։ եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Բ։)


Թերացուցանեմ, ուցի

va.

to diminish, to render imperfect.

NBHL (1)

Ոչ թերացոյց, քան թէ լիացոյց. (Նար. խչ.։)


Թերեւս

adv.

perhaps, it may be;
certainly, also, already;
եւ — յիրաւի, in truth, truly, really, indeed;
եւ ոչ —, եւ ոչ իսկ —, ոչ ինչ —, certainly not;
— մոռացա՞ն, have they perhaps forgotten ? — ո՞չ է այսպէս, is it not so ? — ասել, to doubt, to have doubts, to question.

NBHL (5)

ἵσως, τάχα, τυχόν forsan, forsitan, fortassis, forte (իբրու Տակաւին թերի). Գուցէ. իցէ՛ թէ. արդեօք. արդարեւ, ապաքէն։ (Ծն. ՟Լ՟Բ. 20։ Յոբ. ՟Գ. 10։ Իմ. ՟Ժ՟Գ. 6։ Ղկ. ՟Ժ՟Գ. 9։ ՟Ի. 13։ Հռ. ՟Ե. 7։ Փիլիմ. 15։)

Ապաւինութիւնք կարծողականք երկու. մինն գոնէ, եւ միւսն թերեւս. (Նար. լ։)

Մակբայ դիպուածոյն, թերեւս. ինձ թուի ի դէպ. (Թրակ. քեր.։)

Մեք զայլս կամէաք հնազանդել, թերեւս զոգիս գտցեն. (Եղիշ. ՟Ը. այսինքն յուսալով՝ թէ։)

Կամ իբր հարցական, Միթէ՞. արդեօք.


Թերըմպեալ

s.

remaining in a glass after drinking.

NBHL (1)

ԹԵՐԸՄՊԵԱԼ որ եւ ԹԵՐՈՒՄԲ. Կիսատ ըմպեալ. մնացուածն բաժակի. գաւթին տըկուքը.


Թերթ, ից

s. bot.

leaf;
petal;
sheet of paper;
lamina, foil, spangle, plate, sheet, leaf;
մի — խաւարտ, a leaf of salad;
մի — թուղթ, a sheet of paper;
ութածալ — (գրոց), in octavo.

NBHL (5)

πέταλον lamina, fodium expansum, bracter Տերեւ, սաղարթ. ծալք տերեւոյ. եւ որ ինչ նման է նոցին յամենայն նիւթոց, որպէս Թիթեղն, Թուղթ, եւ Պարզուած կամ բացուած ծալելի իրաց.

Որ ի ներքոյ թերթից տերեւոյն. (Մագ. ՟Ձ՟Դ։)

Մի թերթ խաւարտ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Լցեր զպատուհանս քո թերթիւք. ձ. թղթովք, (զի եւ թերթ եւ թուղթ են լծորդք

Զի՞նչ է թերթն ոսկի մաքուր. (ըստ Սուրբ Գրոց՝ թիթեղն) թերթն ե՛ւ կազմութիւն ունի մաքուր, եւ խորութիւն ոչ ունի։ Եւ մի՛ գուցէ ըստ թռչելոյ ասացեալ է թերթն. (Փիլ. ել. ՟Բ.) իմա՛ ըստ յն. բէ՛դալօն. իսկ բէ՛դամէ, թռչիմ. գուցէ եւ ի մեզ թերթն է իբր թրթռուն, թռչական։


Թերխօս

adj. mus.

stammering;
dissonant, discordant.

NBHL (1)

Խօսիմք նուագարանքս քո, եւ արդ մի աղի պակասեաց. մի՛ եւ այլ թերասցի, եւ նրբաձայն եւ թերխօս համարեսցի. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Թերութիւն, ութեան

s.

want, imperfection, incompleteness, defectiveness, faultiness.

NBHL (1)

Պա՛րտ է փոքր մի տանել թերութեան առնն. (Խոր. ՟Գ. 63։)


Գոռոզութիւն, ութեան

s.

pride, haughtiness;
insolence, arrogance, presumption;
lordliness, tyranny.

NBHL (4)

Գոռոզութեանց եւ բռնաւորութենաց ցանկան։ Ի վերայ կռուել ի գոռոզութեան։ Մի՛ կարծեր անօգուտ ի ժամանակս ժամանակս գոլ գոռոզութիւն. քանզի որպէս ի ժողովրդեանն գոռոզ, այսպէս յօրէնս պատուհասք. (Փիլ.։)

Արքայից գոռոզութեանց։ Ի ստամբակ գոռոզութենէ դիւցապաշտ ինքնակալութենա. (Նար. ՟Գ. եւ Նար. խչ.։)

ԳՈՌՈԶՈՒԹԻՒՆ. գ. κύδος, τύφος, ὐπεροχή, περπερεία fastus, elatio, tumor, temeritas Ամբարտաւանութիւն. փքացումն.

Զփարթամաց գոռոզութիւնս, զկարօտելոց տառապանս. (Վրք. ածաբ.։)


Գոռութիւն, ութեան

s.

anger, violence, noise;
haughtiness.

NBHL (2)

ԳՈՌՈՒԹԻՒՆ ԳՈՌՈՒՄՆ. ἅσθμα Գորալն եւ Գոռոզութիւն. խրոխտումն. սպառնումն. գրգիռ մարտի. մեծամեծս փքալն եւ փռնչելն.

Ընդ նմա իսկ մարտիցուք գոռոզութեան բանիւք. (Եզնիկ.։)


Գոռումն, ման

s.

cf. Գոռութիւն.

NBHL (2)

ԳՈՌՈՒԹԻՒՆ ԳՈՌՈՒՄՆ. ἅσθμα Գորալն եւ Գոռոզութիւն. խրոխտումն. սպառնումն. գրգիռ մարտի. մեծամեծս փքալն եւ փռնչելն.

Ընդ նմա իսկ մարտիցուք գոռոզութեան բանիւք. (Եզնիկ.։)


Գովասանեմ, եցի

va.

to praise.

NBHL (1)

Պարառեալ երգօք ... գովասանեցէ՛ք զարի եւ զյաղթող վկայսն. (Տաղ. ի յակոբայ։)


Գովասանութիւն, ութեան

s.

praise, eulogy.

NBHL (5)

Այս է գովասանութիւն սքանչելի։ Գերազանցութիւն գովասանութեան. (Պղատ. մինովս.։)

Զօրինակն անգիտանան գովասանութեան. այսինքն ներբողելոյ. (Մխ. աղօթ.։)

Ոչ իսկ եմ արժանի գովասանութեան. այսինքն խօսելոյ զճառ գովութեան. (Մագ. ՟Ժ՟Դ։)

Զգովասանութիւն թշնամութիւն համարէր ինքեան. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

Մեծ է խլել յանձնէ զգովասանութիւն մարդկան. (Կլիմաք.։)


Գովելի, լւոյ, լեաց

adj.

praise-worthy, plausible.

NBHL (1)

Ապաշխարութիւն անիրաւութեանց գովելի է. (Փիլ. քհ. է։)


Գովեմ, եցի

va.

to praise, to glorify, to exalt, to magnify, to applaud, to celebrate, to renown;
to cense;
— կարի իմն or յանչափ, to extol, to commend excessively;
— զամձմ, to glory, to boast.

NBHL (5)

ἑπαινέω, αἱνέω, ἑγκωμιάζω laudo Դրուատել, ներբողել. օրհնել. փառաւորել. բարեբանել. մեծածուցանել. հռչակել զանուն եւ զգործ. երանել. քա՛ջ է ասել.

Գովեցին զնա առաջի փարաւոնի։ Գովեսցէ զքեզ ընկերն, եւ մի՛ քո բերան։ Գովեցի՞ց զձեզ. յայդմ ո՛չ գովեմ։ Գովեցի ես զամենայն մեռեալսն քան զկենդանիսն։ Շրթունք իմ գովեսցեն զքեզ։ Գովեցից զանուն քո։ Գովեա՛ երուսաղէմ զտէր. եւ այլն։

Ոչ ոք այնպէս ստէ եւ անիրաւ խօսի իբրեւ զայն, որ գովէ զմեր գործս. (Վրք. հց. ՟Բ։)

Չունիմք իշխանութիւն բամբասել զիշխանս, եւ ո՛չ գովօղք կարեմք լինել այնմիկ՝ որ աստուածամարտն լինի. (Եղիշ. ՟Բ։)

Զի՞ գովի մեղաւոր ի ցանկութիւն անձին իւրոյ. որ զրկէ, եւ նա գովի։ Գովեցարու՛ք յանուն սուրբ նորա։ Գովեսցու՛ք մեք ի ժառանգութեան քում, եւ այլն։


Գովեստ, ից

s.

praise, eulogy, panegyric;
incense;
glory.

NBHL (1)

Մաքրագունիցն գովեստ աղտեղագունիցն նախատինք լինի. (Նիւս. սքանչ.։)


Գովիչ, չի, չաց

adj. s.

praiser.

NBHL (4)

Գովիչք իմ ինեւ երդնուին. (Սղ. ՟Ճ՟Ա. 9։)

Կազմեաց զպաշտօնն զտօնիցն զքահանայիցն եւ զգովչացն. (Եփր. մնաց.։)

Կուսիւք եւ գովչօք. (Վրդն. սղ.։)

Գովիչք գոհութիւնքն ի վեր ելանեն առ աստուած. (Յճխ. ՟Ի.) իմա՛ գովասանական։


Գովութիւն, ութեան

s.

praise, eulogy;
honour, glory;
գովութեամբ, laudably.

NBHL (3)

Փառք եւ գովութիւն առաջի երեսաց նորա։ Մեռաւ ո՛չ գովութեամբ։ Յիշատակ արդարոյ հանդերձ գովութեամբ։ Վրիպեցան յաստուծոյ գովութենէն եւ ի նորին օրհնութենէն։ Որոյ գովութիւնն ո՛չ է ի մարդկանէ, այլ յաստուծոյ։ Լցցի բերան իմ գովութեամբ (այսինքն օրհնելով զաստուած)։ Բարձր արարից զնա գովութեամբ.եւ այլն։

Գովութիւնդ քո անարգանք են ինձ. (Ճ. ՟Ա.։)

Մեծ ստգտանք՝ սուտ եւ ունայն գովութիւն. (Շ. թղթ.։)


Գործած, ոյ

s.

work, manufacture;
web, weaving.

NBHL (3)

ἕργον opus Գոծուած. շինուած. կերտուած. բանուածք, շէնք.

Եւ ընդ ոտիւք նորա իբրեւ զգործած աղիւսոյ շափիղայ. (Ել. ՟Ի՟Դ. 10։)

Արար նա կապ քանդակածոյս ի պէսպէս գունակ գործած ճարտարաց. (Եփր. մնաց.։)


Գործակ, աց

s.

maker, worker.

NBHL (1)

Ամբարհաւաճութիւն եւ բազում այլոց չարեաց գործակ է։ Գործակքն ցանկութեան՝ ոսկի, արծաթ, փառք, պատիւք։ Անպաճոյճն առ ի պէտս կերակրոց՝ առողջութեան է գործակ. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. այլաբ. եւ Փիլ. ել.։)


Գործակալ, աց

s.

officer, minister, commissary, commissioner;
manager, agent, factor, negotiator;
attorney.

NBHL (1)

Գործակալաց եւ վերակացուաց աշխարհիս։ Պարսիկ գործակալք. (Խոր. ՟Ա. 20։ ՟Բ. 74։ Փարպ.։)


Գործակալութիւն, ութեան

s.

place, office;
agency, business of an agent;
procuration.

NBHL (4)

Որք կարգեալ են ի գործակալութիւն ասորւոց. (՟Ա. Եզր. ՟Զ. 27։)

Իշխանք որ իցեն յիւրաքանչիւր գործակալութեանց. (Ագաթ.։)

Արքունի գործակալութեան. (Խոր. ՟Գ. 65։)

Եդ աստուած զտիւն ի գործակալութիւն, եւ զգիշերն քնոյ ի դարմանս աշխատութեան. (Յճխ. ՟Է։)


Գործական, ի, աց

adj.

practical, active.

NBHL (8)

որ եւ ԳՈՐԾՆԱԿԱՆ. πρακτικός practicus, effectivus Որ ինչ լինի կամ պարտի լինել գործով, եւ ոչ լոկ բանիւ կամ մտօք.

Քաջ կենացն գործականին եւ տեսականին։ Ոմանք յարուեստիցն տեսականք են, այլ ոչ գործականք. առաքինութիւն եւ՛ տեսական է, եւ՛ գործական. (Փիլ.։)

Պիտոյիցս ոմանք են բանականք, եւ ոմանք գործականք. (Պիտ.։)

Գործական առաքինութիւն. (Լմբ. սղ.։)

Վայելեսցուք ի բանական եւ ի գործական պատմութեան արարչին. (Վրդն. ծն.։)

ԳՈՐԾԱԿԱՆ. πρακτικός aptus ad ad agendum, agilis, efficax, expeditus Արդեամբք գործօղ. գործօնեայ. աջողակ. ներգործական.

Գործական, իբրեւ զուարակ. (Նար. առաք.։)

Գործական ձանիւ աւերէ զերիքով. (Եղիշ. յես.։)


Գործականեմ, եցի

vn.

to make, to operate.

NBHL (1)

Գործել արդեամբք. առնել իրօք.


Գործականութիւն, ութեան

s.

act, deed, action, operation.

NBHL (1)

Չունիմք արուեստ գործականութեան հնարից ինչ առ ի պատրաստել նոքօք զպարէն ռոճկաց. (Կանոն.։)


Գործակից, կցի, կցաց

s.

cooperator;
associate, coadjutor;
— լինել, to cooperate;
to contribute, to concur.

NBHL (4)

Տիմոթէոս եղբայր եւ գործակից իմ։ Պրիսկեայ եւ ակիւղեայ գործակցաց իմոց։ Գործակից եմք շնորհացդ ձերոց։ Գործակից լիցուք ճշմարտութեան։ Աստուծոյ գործակից եմք, աստուծոյ արդիւն էք, աստուծոյ շինած էք.եւ այլն։

Զոր եգիտ սատանայ իւր գործակից։ Հանդերձ ամենայն գործակցօք քովք. (Եղիշ. ՟Ա. ՟Բ։)

Հաւատքն եղեն գործակից գործոց նորա. (Յակ. ՟Բ. 22։)

Անհնազանդքն եւ անառակքն գործակից են սպառնալեացն տեառն ( ի վերայ իւրենաց). (Յճխ. ՟Է։)


Գործակցութիւն, ութեան

s.

cooperation, concurrence, coadjuvancy.

NBHL (1)

Պանծացեալ յաստուծոյ գործակցութիւն։ Փառաւոր արար զայաջածանօթս ինքեան աստուած առաքելական գործակցութեամբն. (Սարկ. քհ.։)


Գործառնութիւն, ութեան

s.

act, affair, work, enterprise, business, office, place, employment.

NBHL (5)

πράξις, πράγμα, ἕργον ous, operatio, officium, negotium Առնելութիւն գործոյ, եւ գործ առնելի. յանձնառութիւն, եւ աշխատասիրութիւն. պաշտօն. ծառայութիւն. արարք. իրք. գործք.

Գործառնութիւն գործէ քան զայն՝ յորոց ի սակս ասացեալ է. (Պղատ. տիմ.։)

Չի՛ք ինչ հոգեւոր գործառնութիւն կամ բարեկարգութիւն, թէ առանց գրոց լինիցի. (Խոսր. ժմ.։)

Բանականին գործառնութիւնք։ Հիացուցանելի գործառնութիւն։ Ազատել զիս յայսպիսի գործառնութեանց։ Զպատկառելիսն գործառնութիւն (այսինքն գործելի). (Մագ. քեր. եւ Մագ. թղթ.։)

Գործառնութեան եղանակք. (Արծր. ՟Դ. 11։)


Գործասէր

adj.

laborious, active, diligent.

NBHL (1)

Ընդդիմադրեն օրինացն քրիստոսի գործասէրք մահու եւ կենաց։ Ե՛րթ առ մեղուսն գործասէրս, որք բժշկեցին զհիւանդութիւն բնութեանս քաղցրախօս քարոզութեամբն. (Համամ առակ.։)


Գործասիրութիւն, ութեան

s.

activity, love of work or labour.

NBHL (2)

Հնազանդութիւն, գործասիրութիւն։ Փոյթ յառաքինութեան գործասիրութիւն։ Անգործութեան՝ զգործասիրութիւն. (Յճխ. ՟Ե. ՟Ժ՟Ա. ՟Ի՟Բ։)

Զի մի՛ զփոյթն զգործասիրութեան խափանիցեմք. (Բրս. հց.։)


Գործավար, աց

s.

intendant, officer;
foreman, overseer.

NBHL (2)

Տեսուչք (վանաց) ուշ կալցին, որպէս աստուծոյ գործավարք, եւ իմաստուն մշակք։ Ամենեցուն գործավարաց եւ գործակալաց եւ այլն. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Արգելեալ տեսանեմք զգործ մշակութեան ի բռնագոյն գործավար իշխեցողացն որ ընդ մեզ են եպիսկոպոսաց. (Կանոն.։)


Գործատեաց

adj.

hazy, idle

NBHL (1)

Անձն գործատեաց քաղցիցէ. (Առակ. ՟Ժ՟Թ. 15։)