Definitions containing the research ք : 10000 results

Անկոխ

adj.

untrodden, desert.

· Calfa

NBHL (8)

Յերկիր անկոխ։ Յանկոխ երկրին։ Անապատ անկոխ։ Անկոխ ճանապարհ։ Յանկոխս (այս ինքն յանկոխ վայրս) հարին զխորանս։ Թողլոյ զնա յանապատ, եւ առցէ նոխազն յինքն զանօրէնութիւնս նոցա յանկոխն։ Յագեցուցանել զանկոխն եւ զանշէնն. եւ այլն։

Ընդ խիստ եւ ընդ քարուտ եւ ընդ անկոխ հետեւել եւ ընդ անճանապարհ. (Փիլ. բագն.։)

Ընդ անկոխ ընթացաւ սահման յատակի (այս ինքն ծովու). (Նար. առաք.։)

Զանկոխն օձի զարքունի գնալ ճանապարհ. (Անան. ի պետր.։)

Վայր անմխիթար, եւ ամենայն մարդկային գնացից անկոխելի. (Կլիմաք.։)

Բարւոք գտեալ ի դրունս անկոխից. այս ինքն անմատոյց սրբութեանց. որպէս յն. ἅδυτον. (Դիոն. եկեղ.։)

Անփորձ, եւ բոլորից անկոխ ունի զգոյութիւն. (Մաքս. նշ. եկեղ.։)

Գերազանց քան զբնակութիւն ի յանկոխելին տեղի ձեռնարկէր։ Իմաստասիրութիւն վերնական եւ անկոխելի. (Նար.։)


Անկողին, ղնոց, նից, նաց

s.

bed;
mattress;
nuptial couch;
— անպիտան, անարդ, truckle-bed;
խորշ անկողնոյ, alcove;
դնել յանկողնի, ննջեցուցանել, to put to bed;
գնալ յ—, ննջել, to go to bed;
փետրալից —, feather-bed;
յարդալից —, straw-bed;
—ս արկանել, to make a bed;
մտանել յ—, to go to bed;
յառնել յանկողնէ, to get up;
յարդարել զ—, to make the bed;
անկեալ դնել յանկողնի, to take to one's bed.

· Calfa

NBHL (9)

Առնուցուն զանկողինս, որ ընդ կողիւք քովք կայցեն։ Կշտամբեաց զնա հիւանդութեամբ անկողնի։ Յարեաւ Դաւիթ յանկողնէ իւրմէ։ Ի սենեակս անկողնացն։ Յանկողնի իւրում։ Արտասուօք իմովք զանկողինս իմ թացի. եւ այլն։

Գետնատարած անկողնօք, կամ անկողնոց. (Կորիւն.։)

Փոխանակ թագաւորական անկողնացն. (Իսիւք.։)

Լայնաբար, սպասք անկողնոյ կամ մահճաց, բարձ, եւ այլն. տէօշէմէ, սէտիր, սէրկի, եասթըգ, քերէվէթ.

Անկողնի կարասիք. (Արիստ. աշխ.։)

Անկողինն՝ որ կայր ի ներքոյ գլխոյ նորա. (Եւս. պ. դ. 15։)

Պատուական է ամուսնութիւն, եւ սուրբ անկողինք։ Մի՛ խառն անկողնովք։ Զաւակ անօրէն անկողնոց։ Ելեր յանկողինս հօր քո։ Յայնժամ պղծեցեր զանկողինս՝ յոր ելեր. եւ այլն։

Պղծել զնուիրեալ սուրբ անկողինս ընկերի իւրոյ։ Հարազատ ամուսնութեանն պարկեշտ անկողինքն պահին։ Պատուական անկողնեացն միաւորութիւն. (Պիտ.։)

(որպէս թէ ԸՆԿՈՂԻՆ, ընկողմանելի՝ հանգիստ կողին. կամ ուր անկեալ դնի ոք.) κοίτη. cubile, στρωμνή, στρῶμα. stragulum, stratum, lectus. Խշտիք մարդոյ. մասն մահճաց՝ մազեղէն, բրդեղէն, խոտեղէն, յորոյ վերայ լինի ննջել կամ ընկողմանիլ. տէօշէք, եաթմագ.


Անձրեւածին

adj.

that engenders rain;
copious.

· Calfa

NBHL (1)

Անձրեւածին ամպք. (Կոչ. ՟Ժ։ Ոսկ. ծաղկզրդ.։ Սիսիան.։ Անան. ի յհ. մկ.։)


Անձրեւակ

s.

fine rain.

· Calfa

NBHL (1)

Զծիածանն գիտեմք. յորժամ արեգակն զճառագայթս ընդդէմ անձրեւակի ամպոյն արկանիցէ. (Կիւրղ. ծն.։)


Անձրեւայոյզ

adj.

rainy.

· Calfa

NBHL (3)

Ուր իցէ յոյզք անձրեւաց. ամպրոպային.

ԱՆՁՐԵՒԱՅՈՅԶՔ. Յոյզք անձրեւաց. ամպրոպ. գաթը եազմուր.

Ի պատճառս շոգոյ խոնաւութեան առնին անձրեւայոյզք. (Վեցօր. ՟Զ։) (Շիր.։)


Անձրեւանամ, ացայ

vn.

to fall like rain.

· Calfa

NBHL (1)

Հաց անձրեւասցի, եւ վէմ աղբիւրասցի։ Ծովն բաժանեցաւ, հացն անձրեւացաւ. (Ածաբ. պասեք. եւ Ածաբ. կիպր. եւ Ածաբ. մակաբ.։)


Անձրեւասնունդ

adj.

produced by rain.

· Calfa

NBHL (1)

Սնեալ պարարեալ անձրեւօք.


Անձրեւեմ, եցի

vn.

to rain, to shower, to pour down;
անձրեւէ, it rains.

· Calfa

NBHL (4)

Անձրեւես երկաքանչիւրոցն։ Կաթուածոց աչաց ... եղիցի եւ յիս անձրեւեալ։ Ձրից՝ որ ի բարձրելոյն ինձ անձրեւեցաւ։ Կաթիլ մի կաթին քումդ կուսութեան յանձն իմ անձրեւեայ։ Իւղս այս անձրեւեալ. (Նար.։)

Գեդէոն նկարեաց անձրեւովն ի գեղմն ... զցամաքիլն հրէիցն, եւ զանձրեւիլն աշխարհի. (Նախ. դտ.։)

Յորժամ անձրեւէ, հարկ է իմաստնոյն՝ թէ արտաքոյ ուրեք շրջել, թանալ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Մի՛ լիցի ինձ ամպել, եւ ոչ անձրեւել։ Անտի անձրեւաց հուրն Սոդոմայ։ Ի յամպոց մաքրոց անձրեւեալ. (Նար.։)


Անձրուկ

s.

anchovy.

· Calfa

NBHL (1)

Անձրուկք, որք երամովին լողան, են յոյժ մանունք. (Աշխ. ՟Լ՟Գ. առ ստեփ. լեհ։)


Անճահ

adj. adv.

inconvenient, unbecoming;
անճահս, unseemly.

· Calfa

NBHL (4)

ἅτοπος, ἅκαιρος. absurdus, importunus, ineptus. Ո՛չ ի ճահ. անպատշաճ. անվայելուչ. անտեղի. տարադէպ. անշուք. անպիտան. ուսլուպսուզ, օրանսըզ, եագըլըգսըզ.

Ուռուցեալդ յանճահ ճարտարութենէ։ Անճահ առասպելք. (Սեբեր. ՟Է։)

ԱՆՃԱՀ. ԱՆՃԱՀՍ. Յանպատշաճս. անվայելչաբար. տարադէպ. անշնորհք կերպով.

Անճահս աքսոտեմ։ Անճահս (կամ անհաճս. յն. անհամս) իմն կաքաւեն. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)


Անճաճանչ

adj.

not brilliant, gloomy.

· Calfa

NBHL (1)

Անճաճանչ ի ծագմանէ աւետարանական լուսոյն մնացաք. (Ասող. ՟Գ. 21։)


Անճանաչելի, լւոյ, լեաց

adj.

unrecognizable.

· Calfa

NBHL (1)

Ծանիցուք զանճանաչելին. (Բրս. սղ.։)


Անճանապարհ

cf. Անշաւիղ.

· Calfa

NBHL (4)

ἅνοδος. invius. Ուր չիք ճանապարհ. անկոխ, անգնալի. եօլսուզ. իզսիզ.

Յահագին անապատիս յայսմիկ, զի անճանապարհ եւ անջուր է. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ամենայն ջրայնոց կառավարեալ՝ ընդ անճանապարհն հետաձգէր. այս ինքն ընդ ծով. (Ճ. ՟Ա.։)

Վրիպեալ՝ յանճանապարհ խոտորեսցիս։ Անուղղելի բարքն ընդ անճանապարհ վարին։ Ընդ անճանապարհս մոլորեալ։ Յանճանապարհս զարտուղեալք. (Փիլ.։)


Անճաշակ

adj. adv. that fasts, fasting;
without eating.

· Calfa

NBHL (4)

Անճաշակ լինելով՝ զճաշակաց պտղոյն քաւեալ զպարտիս։ Որ անճաշակ լինելով զբազմաժամակեայ աւուրբք. (Շար.։)

Ի փափուկ կերակրոց անճաշակ լինիմք յաւուրս պահոց. (Սիսիան.։)

Յերկնային բարեացն անճաշակք։ Անճաշակ հոգեւորական իմաստից. (Սարգ.։)

Անճաշակ ի բարեացն վայելմանէ։ Ի կէս աւուրցն ելանեն ի կենցաղոյս՝ անճաշակք ի ծերութենէ. (Պիտ.։)


Անճառ, ից

adj.

ineffable, unspeakable.

· Calfa

NBHL (9)

Շնորհաց անճառից։ Հնարիւք անճառիւք։ Գովեստս անճառս։ Անճա՛ռ է ասել։ Անճառ է քան զօրինակ։ Հոգւոյդ անճառի։ Անճառ ես բանից։ Անճառ ի սերովբէից։ Զանճառիցն իմոց իբր զճառելեաց գիտողին։ Որ ինձ անճառն է, քեզ համարեալ է։ Խորութիւնք անճառիցն կնքեցելոց։ Յանդիմանեսցին անճառք։ Սերք սերմանց անճառից. (Նար.։)

Այնչափ լի էր անճառ ճառիւք. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Մնան զանազան չարութիւնքն անճառ ի սահմանի. (Լմբ. ատ.։)

Անճառ ժամուք, անհամար րոպէիւք. (Վեցօր. ՟Զ։)

Սրբոյն Սարգսի անճառ պատմութեանն քննութիւն. իմա՛, որ անյայտ էր մնացեալ. (Շ. թղթ.։)

Հարկաւորէր ասել զանճառս հայրենիս. իսկ նա զլեզուն ծամեալ ի բաց եթուք. (Նոննոս.։)

Զանճառսն եւ զանասելին ի հարկէ ի վեր հանեն։ Անճառ անիրաւութիւնք։ Հիւանդութեանց անճառից. (Փիլ.։)

Անճառ անմաքրութիւն. (Կլիմաք.։)

ԱՆԴ ԱՆՃԱՌՔ, ռից. Կրկին բառ է, թէեւ կից գրեսցի. cf. ԱՆԴ, ա. Որ ինչ անդ ի հին օրէնս անճառք կամ գաղտնիք խորհրդաւորք կային.


Անճառագայթ

adj.

without rays, without light.

· Calfa

NBHL (1)

ԱՆՃԱՌԱԳԱՅԹ ԱՆՃԱՌԱԳԱՅԹԱՁԵՒ ἁφεγγής. որ եւ ԱՆՃԱՃԱՆՉ, ԱՆՆՇՈՅԼ. Ոչ փայլուն. եւ ուր չհասանեն ճառագայթք արեւու.


Անճառահրաշ

adj.

very wonderful, prodigious

· Calfa

NBHL (1)

Անճառ եւ հրաշալի. սքանչելի անճառութեամբ.


Անճառաշնորհ

adj.

of wonderful grace, very graceful, admirable;
very abundant.

· Calfa

NBHL (1)

Անճառաշնորհ խաչիս են զօրութիւնք։ Յանճառաշնորհ խորհուրդ ծածկեցաւ. (Նար. խչ. եւ Նար. կուս.։)


Անճառելի, լւոյ, լեաց

cf. Անճառ.

· Calfa

NBHL (7)

Անուամբդ անճառելեաւ։ Անճառելեաւ քո սիրովդ. (Նար. ՟Ի՟Ե. ՟Ծ։)

Լուաք զզազիր ամբարտաւանութիւնն, որ անճառելի հայհոյութեանն է ծնօղ. (Կլիմաք.։)

Ո՞վ ոք զանճառելիսն (յիշեաց), եւ ոչ խռովեցաւ. (Նար. ՟Ի՟Թ։)

Կշտամբեցից զքեզ անճառելի մահուամբ. (Պտմ. աղեքս.։)

Անճառելի ցնորիւք ի տուէ եւ ի գիշերի. (Խոսր.) իբր դժուարապատում։

Կամ իբր թաքուն, անյայտ, խորք երկրի.

(Թռչունք) զԱստուած օրհնեն անճառելի ձայնիւք. (Ածաբ. ի նոր կիր.։)


Անճառութիւն, ութեան

s.

ineffability;
unspeakableness.

· Calfa

NBHL (1)

Անճառութիւնքն ի վերայ աստուածայնոցն ճշմարիտ են։ Զաստուածայինսն պատուել ճշմարիտ անճառութեամբ. (Դիոն. երկն.։)


Անճար

adj.

unskilful, incapable;
irreparable, irremediable.

· Calfa

NBHL (2)

Հանճար ստուգաբանի՝ անճարիցն ճար. եւ զի՞նչ անճար եւ անյոյս ընթացք քան զմարդկան։ Հանճար ստուգաբանի անճար. այս ինքն թէ առանց խափանածոյ իմիք կատարի։ Անճար պատահմանն զգաստացուցանօղ բանին ոչ հաւանին։ Լսես ի խրատողէն զանճարիցն բանս. (Լմբ. սղ. եւ Լմբ. առակ.։)

ἁμήχανος, χαλεπός. impossibilis, difficilis. Ուր չիք ճար. անհնար անհնարին. դժուարին եւ անվրէպ. ջարէսիզ. պ. նաջար.


Անճարակ

cf. Անճար.

· Calfa

NBHL (2)

Անճարակ գտեալ յելս հնարից։ Կիրք երկանց անճարակ ճեպոյ։ Անճարակ վիրացն. (Նար. ՟Բ. ՟Ի՟Զ. ՟Ղ՟Գ։)

Պա՛րտ է բժշկին անճարակ՝ որ գիտենայ զչորս ժամանակսն ... Զի անճարակ՝ բժշկին կարիք ունի նոցա գիտութիւն. (Մխ. բժիշկ.։)


Անճարակութիւն, ութեան

s.

inability, incapacity.

· Calfa

NBHL (1)

Յանճարակութենէ (տպ. յանճարութենէ) կապանացն այլ ինչ ոչ կարաց, բայց զայս՝ զի զլեզուն ծամեաց եւ եթուք յերեսս պոռնկին. (Վրք. հց. ՟Ե։)


Անճարութիւն, ութեան

s.

cf. Անճարակութիւն.

· Calfa

NBHL (3)

Անհնարութիւն. անհնարին իրք.

Զամենայն անճարութիւն եւ զտարակոյս մտաց քոց լուծանէ. (Լմբ. սղ.։)

Դատօղքն ի մեծ իմն անճարութեան վտանգէին. (Ոսկ. գծ.։)


Անճողոպրելի, լւոյ, լեաց

adj.

inextricable.

· Calfa

NBHL (4)

Որպէս ի մէջ պատերազմի ըմբռնեալ՝ անճողոպրելի ամենայն ուստեք է տեսանել. (Ածաբ. Ժող.։)

Առ ի յապացոյց անճողոպրելեաց բանիցն, յորոց ոչ զօրէր ոք զերծանել, այլ ըմբռնեալ լինէր. (Նոննոս.։) (գրեալ էր, անճողոպրեաց։)

Անճողոպրելի վիշտք զկանայսն պաշարէին. (Ոսկ. ՟ժ. կուս.։)

ἅφευκτος, ἅφυκτος, ἁναπόδραστος. inevitabilis. Ուստի չէ՛ մարթ ճողոպրիլ. անզերծանելի. անփախչելի. անհրաժեշտ. ուր որ խալըսում չիկայ, որու ձեռքէն փախչիլ չըլլար. գաչընմազ. գուրթուլուզ եօգ.


Անմախասէր

adj.

not envious, not malicious.

· Calfa

NBHL (1)

Անմախասէր դիտաւորութեամբ։ Անմախասէր խրատուքն. (Պիտ.։)


Անմահ, ից

adj.

immortal.

· Calfa

NBHL (10)

Անմահ տեսակ (այս ինքն ի բնէ, որ է Աստուած). (Պիտ.։)

Անմահիւն անմահանայք. (Խոսր. պտրգ.։)

Յանմահից իմն կարգի դնէր զինքն. (Եղիշ. ՟Ա. որպէս եւ հեթանոսք ասէին)

Անմահ դիք. (ՃՃ.։)

Զբեկումն առիւծուն անմահ, այս ինքն սատանայի. (Եղիշ. դտ.։)

Կոյսք ոչ մահացու ծննդոց, այլ անմահից բաղձացեալք. (Փիլ. տեսական.։)

Կենացն անմահից։ Բարեօք անմահիւք։ (Անմահ տանջանօք. Յճխ.։)

Պտղովք անմահիւք. (Փիլ.)

Անմահ մահուն դառնութիւն։ Մահուն անմահի։ Ի մահուանէ յանմահուանէ (այս ինքն յանմահէ). (Յհ. կթ.։ Նար.։ Վրդն. սղ.։ Իսկ Լմբ. սղ.)

Անմահ է մարդոյս կամքն ի կենցաղս. իմա՛ կամի անմահ լինել եւ յաստիս։


Անմահական, ի, աց

adj.

immortal;
— ճաշակ, ambrosia.

· Calfa


Անմահանամ, ացայ

vn.

to be immortalized.

· Calfa

NBHL (4)

Կենաց փայտ ասեն զբարեպաշտութիւն, ի ձեռն որոյ մանաւանդ միտք անմահանան. (Փիլ. լին.։)

Գառն բաշխի, ազինք անմահանան. (Փարպ.։)

Նորոգեցան արարածք, եւ անմահացան. եւ այլն. (Շար.։)

Անդէն վաղվաղակի եւ ձեռքն անմահացան. (Եղիշ. հայր մեր.։)


Անմահարար

cf. Անմահաբեր.

· Calfa

NBHL (1)

Կեանք անմահարար մահկանացու բնութեանս։ Անմահարար բաժակ։ Աղբերացն անապական, որ յետ մահուն անմահարար։ Անմահարար քո մեռելութեամբ. (Շար.։)


Անմահացուցանեմ, ուցի

va.

to immortalize, to eternize.

· Calfa

NBHL (2)

Առաքինութիւն անմահացուցանէ զհոգին. (Փիլ. լին.։)

Յիջանելն ի Յորդանան՝ անմահացոյց զջուրսն. (ՃՃ.) այս ինքն սրբեաց, եւ արար առողջարար հոգւոյ։


Անմահութիւն, ութեան

s.

immortality.

· Calfa

NBHL (2)

Մարմինք ի յարութեան անդ յանմահութիւն անդր փոխին. (Յճխ. ՟Բ։)

ἁθανασία. immortalitas. Անմահ գոլ. մշտնջենաւոր կենդանութիւն, սեպհական Աստուծոյ, սեպհականեալ հոգւոց, եւ խոստացեալ մարմնոց ի յարութեան. եւ անկորուստ տեւողութիւն իրաց. եօլմէզլիք. (Տե՛ս Իմաստ. ՟Գ. 4։ ՟Դ. 1։ ՟Ը. 13. 17։ ՟Ժ՟Ե. 3։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե. 53. 54։ ՟Ա. Տիմ. ՟Զ. 16։)


Անմայր

adj.

motherless.

· Calfa

NBHL (5)

Ուրա՛խ լեր անմայր յառաջնումն ահա որդին գայ առ քեզ. իմա՛ անմայր յառաջնումն որդին գայ առ քեզ ո՛վ Եկեղեցի. կամ թէ եկեղեցիդ երբեմն չէիր մայր զաւակաց այնպէս՝ որպէս այժմդ ես. ըստ (Եսայ. ՟Ժ՟Դ. 1։)

Որպէս այն՝ որոյ չյիշատակին ի գիրս հայրն եւ մայրն. այն է Մելքիսեդեկ. անասըզ.

ասի նմանութեամբ՝ ԿՈյս անուանեալ թիւն եօթներորդ, որպէս եւ մին. եւս եւ իմաստութիւնն հոգեւոր որպէս ուսումն առանց վարդապետի, եւ բոյս ինքնածին առանց մշակելոյ.

Է սա (եօթներեակն), որ ի թիւսն կոյս է, անմայրն բնութիւն։ Պիւթագորեանքն մշտնջենաւորակուսին եւ անմօրն միակի նմանեցուցանեն զեօթներեակն։ Ինքնուսումնակի մայր՝ անմայր իմաստութիւն է. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. այլաբ. եւ լին։)

ἁμήτωρ. matris expers, sine matre natus. Ոյր չիք մայր. որպէս ծնեալն ի հօրէ ըստ Աստուածութեան նախայաւիտեան Բանն.


Անմասն

adj.

without share or portion, that does not participate;
bereft, destitute;
— լինել, to be destitute, to be bereft;
— առնել, to deprive.

· Calfa

NBHL (5)

Անմասն է՝ ըստ որում սեռ է։ Անմարմինք անմասունք են. (Անյաղթ պորփ.։)

Մի՛ ոք ամենեւին լիցի անմասն ի մեծամեծար ուրախութենէս մերմէ. (Իմ. ՟Բ. 9։)

Անմասն ի դժնդակութենէ, կամ ի պատշաճագունէն։ Անմասն յայսպիսի շքեղ տեսլենէ, կամ ի հրահանգից կրթութենէ. (Պիտ.։)

Հրէայքն անմասն արարին զինքեանս ի Բանէն Աստուծոյ. (Համամ առակ.։)

Յամենայն զգայական կենաց անմասք են վարուք. (Նիւս. երգ.։)


Անմատոյց

adj.

inaccessible, unapproachable.

· Calfa

NBHL (2)

Անմատոյց ամուրք, կամ աշտարակ, բարձրութիւն. (Եղիշ. ՟Գ։ Լաստ.։)

Անսկզբնական զօրութիւնն անմատոյց յումեքէ. (Ագաթ.։)


Անմարդ

adj.

uninhabited;
uninhabitable, desert, unfrequented, lonely.

· Calfa

NBHL (3)

Անմարդ տեղիք. (Խոր. ՟Գ. 20։)

Գաւառք յանմարդ յամայի դարձան, կամ անմարդ եղեն. (Լաստ. ՟Ժ։)

Անմարդք ի ստոյգ մարդկանէ. (Փարպ.։)


Անմարդաբնակ

cf. Անմարդ.

· Calfa

NBHL (1)

Անմարդաբնակ տեղիք կամ վայրք. (Վրք. հց. ՟Ը։ Ի գիրս խոսր.։ Ուռհ.։ Ոսկիփոր.։)


Անմարդագոյն

adj.

more or very inhuman, — fierce, — unkind.

· Calfa

NBHL (2)

Եղաք քան զմիմեանս անմարդագոյնք. (Առ որս. ՟Ը։)

Այս վաճառ անմարդագոյն գոլ թուի ինձ քան զյուդային. (Լաստ. ՟Ժ։)


Անմարդանամ, ացայ

vn.

to be deserted, to be dispeopled.

· Calfa

NBHL (1)

Գաւառք անմարդացան. (Սարգ. ՟ա. պ. ՟Է։)


Անմարդի

adj.

inhuman;
unkind, uncivil, brutal;
desert, uninhabited;
— կացուցանել, յ— դնել, to unman, to divest of humanity;
to depopulate.

· Calfa

NBHL (3)

cf. ԱՆՄԱՐԴ ըստ ՟Ա նշ. այսինքն Անմարդաբնակ.

Եւ ըստ ՟Բ. նշ. այսինքն Տմարդի. օտար ի մարդկութենէ եւ ի մարդասիրութենէ.

Քանզի անմարդիքն են, վաղվաղակի մատնի քաղաքն ի պարտութիւն. (Ոսկ. ես. ՟Գ.) ըստ ա՛յլ յն. αὕτανδρος. իւրովք արամբք. իբր անօգնական յայլոց ի մարդկանէ. որ հայի ի ՟Ա նշ։


Անմարդութիւն, ութեան

s.

depopulation;
inhumanity, barbarity;
incivility, brutality.

· Calfa

NBHL (2)

Զանմարդութիւնն իբրեւ զազատութիւն ողջունեմք։ Ո՛րքան չար է անմարդութիւնն, եւ ո՛րքան բարի գութք. (Ածաբ. աղքատասիր.։)

Անմարդութիւն եւ ամայութիւն քաղաքաց. (Փիլ. տեսական.։)


Անմարթ

adj.

impossible;
very difficult;
indecent, unseemly;
— է, it is not fit;
it is impossible.

· Calfa

NBHL (2)

Անմարթ է առն հրէի հպել կամ մերձենալ առ այլազգի. (Գծ. ՟Ժ. 28։ Մի՛ երեւեսցի քեզ ասացեալս անմարթ. Պրպմ. ձ։)

Գիտասցեն զասացեալս, որք յանմարթ առ ի յանել խորխորատ կործանեցան. (Կլիմաք.։)


Անմարմին, մնոց

adj.

incorporeal, immaterial.

· Calfa

NBHL (12)

Որ անմարմին բնութեամբ աստուածութեան քո տէր. (Շար.։)

Հրեշտակք, եւ դեւք, եւ ոգիք մարդկան՝ անմարմինք են։ Որ ինչ անմարմին է, նա պարզ բնութիւն է. (Եզնիկ.։)

Վա՛շ անմարմինքդ գրեթէ ի մարմնի. (Ածաբ. մակաբ.։)

Անմարմինք ի մարմնի ցուցան։ Անմարմին պարունակօղ բանի. (Շար.։)

Զզէնս անմարմինս զգեցցուք եւ մեք. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։)

Ուսունաբար Անմարմին ասին՝ զոր ինչ լինի վերացուցանել մտօք ի նիւթոյ.

Սեռք անմարմինք են՝ ընդհանուր գոլով։ Յայտ է թէ անմարմին են (ընդհանուրք ամենայն). ուստի յայտ եղեւ, թէ՝ եւ բաղազանութիւնքն անմարմինք են. (Անձ. պորփ։)

Եւ են անմարմինք՝ թիւք։ Զձեւս եւ նոքա անմարմինք խոստովանին գոլ։ Գիծ անմարմին գոլով եւ այլն. (Նիւս. բն. ՟Բ։)

ԱՆՄԱՐՄԻՆ, մինք. գ. Հրեշտակք.

Դասք անմարմնոց։ Որ ըստ անմարմնոց ի մարմնի. (Շար.։)

Պարտ իսկ է արդեօք անմարմնոյն՝ եւ սպասաւորութիւնն այնպէս լինել. (Ոսկ. յհ. ՟Ա. 32։)

Ոմանք անմարմին զգալուստն քրիստոսի համարին. (ՃՃ.։)


Անմարմնական, ի, աց

cf. Անմարմին.

· Calfa

NBHL (4)

Անմարմնական վարք. (Շար.։ Վրք. հց. ՟Ի՟Ա։)

Անմարմնական զօրք, դասք, պարք. եւ այլն. (Շար.։ Լմբ.։)

Անմարմինք ի յաւէտ անմարմնականացն. (Շ. հրեշտ.։)

Յանմարմնականացն մտօք սլացեալ ելանեն ի բնութիւնս. (Յհ. իմ. ատ.։)


Անմարմնութիւն, ութեան

s.

incorporality.

· Calfa

NBHL (4)

Անբաժանութիւնն ի վեր է քան զամենայն անմարմնութիւն։ Միութիւն կոչէ զէութեանցն նոցա պարզութիւնս եւ անմարմնութիւնս եւ աննիւթութիւնս. (Մաքս. ի դիոն.։)

Երկակն եւ եռակ աճեցեալ (են քան) զըստ միոյն անմարմնութիւն. (Փիլ. այլաբ.։)

Առաքինութիւնն ի մարմնի անմարմնութիւն գործէ. (Տօնակ.։)

Ընծայեցէ՛ք կոյսք զանմարմնութիւնն (իբր մեռելութիւն մարմնոյ). (Ածաբ. կիպր.։)


Անմեծար

adj.

vile, abject, degraded.

· Calfa

NBHL (2)

Որ անմեծարն է ի մեծութեանն, յաղքատութեանն ո՞րչափ եւս. (Սիր. ՟Ժ. 34։)

Անմեծար հայր ամենայնիւ, եթէ ոչ զբանն ունիցի ինքեան զօրութիւն. (Նար. ՟Լ՟Դ։)


Անմեծարգի

adj.

who desires not honour or preferment.

· Calfa

NBHL (1)

Ոչ մեծարգի. նուաստ. անշուք. անփառունակ. որպէս յն. անպատուասէր. ἁφιλότιμος.


Անմեկնելի, լւոյ, լեաց

adj.

inseparable, indivisible;
inexplicable, inexpressible.

· Calfa

NBHL (3)

Անմեկնելւոյ եւ անբաւ կենաց. (Մաքս. ի դիոն.։)

Անմեկնելի տանջանացն համբերել։ Այս քան զայն ծածուկ էր, եւ անմեկնելի. (Ոսկ. յհ. ՟Ա. 39. 45։)

Մարտքն եւ թշնամանքն անմեկնելի այն էին, որ ասաց, եդից թշնամութիւն ի մէջ քո եւ այլն. (Համամ առակ.։)


Անմեղ, աց

adj.

impeccable;
innocent;
harmless, silly;
— կացուցանել, to acquit.

· Calfa

NBHL (10)

Մատաղ մանկտովք անմեղօք. (Ագաթ.։)

Անմեղօք եւ մեղաւորօք. (Եզնիկ.։)

Անմեղք ի մեղաց. (Մանդ. ՟Ժ՟Ը։)

Մաքրոցն, անմեղիցն. (Նար. ՟Ձ՟Ա։)

Եղիցիս դու անմեղ յընկերէն. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

Ոչ կարացաք անմեղ գնալ. (Լմբ. սղ. ՟Ի՟Դ։)

Սա մեռանի անմեղ. (Վրք. հց. ՟Ը։)

Եւայ անմեղ ետ զպատասխանին (ցօձն). ասէ. վասն միոյ առաք մեք պատուէր հրամանի. զի մի՛ կերիցուք, եւ մի՛ մեռցուք. (Եփր. ծն.։)

Ասի եւ ՅԱՆՄԵՂՈՒՑ ռմկ. այսինքն Անմեղ գոլով։ (Ոսկիփոր.։)

ἁναμάρτητος. peccati expers. Անբաժ եւ ազատ ի մեղաց, արդար. մեղք չունեցող. կիւնահսըզ. տե՛ս (Օր. ՟Ի՟Դ. 19։ ՟Բ. Մակ. ՟Ը. 4։ Յոբ. ՟Լ՟Զ. 6։)


Անմեղաբար

adv.

innocently.

· Calfa

NBHL (1)

Անմեղաբար ոչ գիտելով ասէր զայն. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)