Definitions containing the research ց : 10000 results

Գլխանի, նւոյ

s. pl. the heads.

· Calfa

NBHL (1)

Ոչ գոյր չափ գլխանոյն ախոյենիցն, զոր բերեալ էր առաջի թագաւրին. (Բուզ. ՟Ե. 4։)


Գլխապատ

s.

turban, head-hand.

· Calfa

NBHL (2)

Ծածկոյթ՝ որ պատէ զգլուխն. փակեղ. ապարօշ. խոյր. գիշերնոց. գուցէ նաեւ Բարձ. փաթթոց.

Ներքանոց, եւ վերմակ, եւ գլխապատ. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Գլխապարտ, աց

adj.

capital, that de serves capital punishment.

· Calfa

NBHL (2)

Առնիցէք (զիս) գլխապարտ թագաւորին. յն. պարտաւոր առնիցէք զգլուխ իմ թագաւորին. (Դան. ՟Ա. 10։)

Որ յընկերին կին մտաբերեսցէ, գլխապարտ է. (Ոսկ. ես.։)


Գլխատեմ, եցի

va.

to decapitate, to behead.

· Calfa

NBHL (2)

Առաքեաց գլխատեաց զյովհաննէս ի բանտի։ Զյովհաննէս ես գլխատեցի. (Մտթ. ՟Ժ՟Դ։ 10։ Ղկ. ՟Թ. 9։)

Ի հռոմ քաղաքի գլխատեցաւ. (Եւս. քր. ՟Բ։)


Գլխատութիւն, ութեան

s.

decapitation, execution.

· Calfa

NBHL (1)

Եւ ո՛չ ի գլխատութեան ժամ լռելոց ինչ էր ի յանդիմանելոյ. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)


Գլխատումն, ման

s.

cf. Գլխատութիւն.

· Calfa

NBHL (1)

Եւ ո՛չ ի գլխատութեան ժամ լռելոց ինչ էր ի յանդիմանելոյ. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)


Գլխարկ, աց

s.

hat;
cap, bonnet.

· Calfa

NBHL (2)

Օրհնութիւն գլխարկի ... ի խոյրս յայս քահանայական զշնորհս քո ցօղեա՛. (Մաշտ.։)

Իջցէ օրհնութիւն ի վերայ այսմիկ գլխարկիս, զոր աղախին քո կամի արկանել զգլխով իւրով. (Մաշտ. ջահկ.։)


Գլխաւոր, աց

s. adj. prince, master, superior, deacon;
capital, principal, fundamental, essential, first.

· Calfa

NBHL (10)

Արք գլխաւորք։ Զամենայն գլխաւորս ի նոցանէ։ Գլխաւորք ժողովրդեանն, կամ գնդիցն. (Թուոց. ՟Ժ՟Գ. 3. եւ 4։ ՟Ժ՟Զ. 2։ ՟Բ. Թագ. ՟Դ. 2։ Ղկ. ՟Ժ՟Թ. 47։)

Պետրոս գլխաւորն եւ երիցագոյն աստուածաբանիցն ծայրութիւն. (Դիոն. ածայ.։)

Այն սուրբ չորից շղթայիցն՝ որ անկաւ ի պետրոսէ գլխաւորէ. (Կլիմաք.։)

Պատիւ արարեալ գլխաւորի առաքելոցն. (Սկեւռ. յար.։)

Առեալ զամենայն գլխաւորսն։ Երկուս ի գլխաւորաց իւրոց։ Հանդերձ գլխաւորաւ նոցին ղեւոնդիւ. (Խոր.։)

Բազումք ի գլխաւորացն պարսից։ Միջոյ գնդին կարգէր գլխաւոր զտէրն Արծրունեաց. (Փարպ.։)

Յորժամ տեսանիցես զգլխաւորս քաղաքաց մարմնագեղս, անդամայաղթս. (Ոսկ. ես.։)

Ի վերայ լերանց գլխաւորաց։ Քաղաք գլխաւոր. (Առակ. ՟Ը. 2։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 2։)

Զգլխաւորն յիրաց։ Զսիրտն այժմ փոխանակ գլխաւորին էառ ի մէջ։ Յաղագս գլխաւորացն (յօրրէնս աստուծոյ՝ տասն պատգամաց). (Փիլ.։)

Գլխաւոր թիւք անդամոց։ Զմեղանացն գլխաւորաց. եւ այլն. (Նար.։)


Գլխաւորապէս

adv.

cf. Գլխաւորաբար.

· Calfa

NBHL (2)

Որք գլխաւորապէս ողջքս եմք, եւ յաղագս նոցունց եւ առ նոսին ամբոխիմք. (Առ որս. ՟Ժ՟Ե։)

Յիւրաքանչիւր ինչ առ ի նոցանէ խնդիր եղելոց գլխաւորապէս ասել. (Կիւրղ. գանձ.։)


Գլխաւորեմ, եցի

va.

to finish, to end, to terminate;
to abridge, to reduce.

· Calfa

NBHL (7)

Գլխաւորելով ըստ իւրաքանչիւր հասակացն զամենայն առաքինութիւն. (Յճխ. ՟Ժ՟Թ։)

Զամենայն շնորհս, օրէնս ... յինքն գլխաւորեսցէ. (Անան. ի յհ. մկ.։)

Գլխաւորեալ ի քեզ զիմանալեացն փարթամութիւն։ Հիմն արկանեմ, եւ ոչ գլխաւորեմ։ Ճշմարտապէս գլխաւորեցաւ. եւ այլն. (Նար.։)

Իբրեւ գլխաւորի, դարձեալ սկիզբն առնու ի չորից կանոնացն մնացելոց. (Խոսր.։)

Ո՛չ զամենայն ասել, զի անհնար է, այլ գլխաւորել համառօտ զամենայն. (Բրս. հց.։)

Մեք եւ զայսոսիկ գլխաւորեսցուք՝ ի թիւս բաժանեալ յաղագս դիւրայիշատակութեան. (Առ որս. ՟Ե։)

Որ գումարեն ինն թիւ ամաց ի միասին գլխաւորելով։ Գլխաւորեալս ի վաթսուն եւ չորս. (Փիլ. լին.։)


Գլխաւորիմ, եցայ

vn. bot.

to have the pre-eminence, to be at the head;
to be finished;
to bud.

· Calfa

NBHL (3)

Իբր Գլուխ կապել, կամ սերմն հասուցանել բուսոց.

Առնուլ զգլխաւորութիւն, կամ զվերակացութիւն. մեծարիլ գոհերեցութեամբ.

Կոչի այսպիսի տաճարապեա. վասն զի ո՛չ զանշունչ նիւթոյ շինուածի ժառանգութիւն գլխաւորի, այլ զբանական կենդանեաց ժողովոյ. (Սարկ. քհ.։)


Գլխաւորութիւն, ութեան

s.

superiority, presidency, priority, supremacy.

· Calfa

NBHL (7)

Որում պահէին զգլխաւորութիւն, զի ոչ գոյր անդրանիկն ի միջի. (՟Ա. Մնաց. ՟Ի՟Զ. 10։)

Վիճակեցուցանէր ի գլխաւորութիւն ժողովրդոց. (Ագաթ.։)

Ի հռովմ հանդերձեալ էր կարգել զաթոռ պետրոսի եւ պօղոսի, եւ զգլխաւորութիւն սրբոյ եկեղեցւոյ. (Զքր. կթ.։)

Զերեւելի գլխաւորութիւնդ վեհից (իբր գլխաւորք). (Նար. մծբ.։)

Ընդ աբրահամեանցն եւ ընդ պետրոսեանցն գլխաւորութեանց. (Ի գիրս խոսր.։)

Կախէք զիս գլխիվայր, սակայն գլխաւորութիւն իմ մինչեւ յերկինս բարձրասցի. (Ոսկ. լս.։)

ἁρχή, πρωτεία principatus, primatus Գահերիցութիւն. առաջին աստիճան պատուոյ. իշխանութիւն.


Գլխեմ, եցի

va.

to decapitate the idols, to destroy;
to turn about;
cf. Գլխաւորեմ.

· Calfa

NBHL (1)

Յորժամ ոչ գլխեմք զթիւն։ Զթիւս սաղմոսացն գլխել. (Լմբ. պտրգ.։)


Գլխիվայր

adv.

the head downwards.

· Calfa

NBHL (4)

Պետրոս խաչեցաւ գլխիվայր։ Պետրոս գլխիվայր լինէր կախեալ. (Եւս. պտմ.։ Ոսկ. յհ.։ Անան. ի պետր.)

Շմաւոն քաջալերեալ երդմնեցոյց, զի գլխիվայր հանցեն զնա ի խաչ. (Եփր. համաբ.։)

Կախել գլխիվայր զմիոյ ոտանէն։ Կայցէ կախեալ գլխիվայր. (Ագաթ.։)

Ընդ երկիր անկեալք եւ արմատացեալք, եւ գլլխիվայրք իբր ծառք եղեալք յառապարի. (Փիլ. լին.։)


Գլխովին, ի գլխովին

adv.

himself, personally, in person;
all, totally, entirely.

· Calfa

NBHL (5)

Նա ինքն գլխովին (է), որ զհեղիոդորոսն շարժեաց եւ լլկեաց։ Զմատեանն ի գլխովին։ Ինձ իսկ ի գլխովին (կամ գլխովին). (՟Բ. Մակ. ՟Դ. 1. եւ ՟Բ. 33։ Հռ. ՟Ժ՟Զ. 2։)

Զերանելիսն իսկ գլխովին յանդիման տեսանել։ Զքրիստոս ինքնին գլխովին զգեցան։ Զտէրն ինքնին գլխովին տեսաք. (Ագաթ.։)

Ամենայն գիրք զողորմածն աստուծոյ անուանակից ասեն, եւ գլխովին իսկ զողորմածն աստուած ասեն. (Ոսկիփոր.։)

Ոմն վասն վաշխից ժլատանայ, ոմն եւ գլխովին իսկ հանել փութայ. յն. եւ զգլուխն. (Ոսկ. սղ. ՟Լ՟Ը։)

Առեալ մայրն այն գլխովին զտաշտ, եւ զսափոր. (Վրք. հց. ՟Թ. ձ։)


Գլորեմ, եցի

va.

to roll.

· Calfa

NBHL (9)

Կապեաց զանիւս կառաց նոցա, գլորեաց զնոսա, եւ զարկոյց զնոսա. (Ագաթ.։)

Մի՛ կամօք ձերովք ի բարձր վիմաց գլորէք զանձինս ձեր. (Ոսկ. յհ. ՟Ա. 17։)

Երկանն երագէ քան զընթացս մրջեանն, եւ գլորէ զնա (յիւրմէ). (Շիր.։)

Դրդուեցայ, եւ եղեւ մերձ ի գլորիլ. (Սղ. ՟Ճ՟Ժ՟Է. 13։)

Զի եթէ գլորիցի մին, կանգնեսցէ զնա ընկեր իւր. եւ վա՛յ միումն՝ յորժամ գլորիցի. (Ժղ. ՟Դ. 10։)

Զանկանգնելին գլորեցան գլորումն. (Խոսրովիկ.։)

Մարդն գլորեալ։ Մայրն գլորեալ։ Կանգնեցեր ի գլորելոյ. (Շար.։)

Գլորեցելումն հօր ցուպ եղեր յարուցիչ. (Անյաղթ բարձր.։)

Զի մի՛ դարձեալ ուրախականօքն գլորիցին։ Վասն ի կուռսն գլորելոյ. իբր գայթագղիլ. (Մխ. երեմ.։)


Գլորումն, ման

s.

roll, downfall.

· Calfa

NBHL (5)

Զբնութիւնս կանգնեցեր ի գլորութենէ։ Այլ կանգնեցայ ի գլորութենէ. (Գանձ.։)

Ահա սա կայ ի գլորումն եւ ի կանգնումն բազմաց ի մէջ իսրայէլի. (Ղկ. ՟Բ. 34։)

Յարուցին ի գլորմանէ. (Ագաթ.։)

Զի մահ գլորմանն ցուցից կերպարան. (Նար. ՟Լ՟Բ։)

Գեղեցկութիւն երեսաց քոց գլորումն է անհաստատից. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Գլումն, ման

s.

defeat, ruin.

· Calfa

NBHL (1)

Հզօր գլման եղելոյ՝ ի փախուստ դիմեցին զօրքն պարսից. (Պտմ. աղեքս.։)


Գխտոր, ոյ, ի

s.

gall, gallnut, oak-leaf apple.

· Calfa

NBHL (1)

Դեղ գրոց է արջասպ, եւ գխտոր, եւ կռիզ. (Վրթ. քերթ.։)


Գխտորահամ

adj.

that tastes like gall.

· Calfa

NBHL (1)

Յերեւել խաղողոյ յորթոյ ջուր թթու եւ աղտաղտ ունի, եւ յազոխն թթու եւ գխտորահամս. (Վեցօր. ՟Ե։)


Գծագիր, գրաց

adj. s.

traced, sketched;
designer;
draught;
drawing;
sketch;
writing, letter.

· Calfa

NBHL (9)

Զոր ինչ բանի պատմութիւն ի ձեռն լսելեաց ցուցանէ, զայս գծագիրն լռելով ի ձեռն նմանութեան գուշակէ. (Բրս. ՟խ. մկ.։)

Գծագիրն կենդանւոյ եւ ստուերն զպատկերն նշանակէ։ Հին գծագիրն մարմնաւոր նորոգեցաւ Քրիստոսիւ. (Լմբ. սղ.։)

Երկնից թագաւորութեանն որպէս գծագիր եւ նմանութիւն. (Պրպմ. ՟Լ՟Ը։)

Գծագիր առ ի խնամակալութիւն ոգւոյն շնորհելով. (Բրս. հց.։)

Եբրայեցւոցն իմաստնագոյնքն գծագրովքն իւրեանց (կամ իւրովք) զաստուածութիւն պատուեցին. (Առ որս. ՟Է. յն. յատուկ նշաննկօք։)

Տառից եւ գծագրաց եւ սիղոբէից եւ բառից անծանօթից. (Դիոն. ածայ.։)

Ըստ գծագրացն նմանութեան, որ յալփաբետացն. (Նար. ՟Զ՟Գ։)

Բարիոք գծագիրն յայնժամ առաւել պատուականագոյն գրեսցէ, յորժամ զգրիչն հետեւեցուցանէ ընդ ուղիղ քանոնական գծին. (Մխ. ապար.։)

Գրիցէ եւ յաղագս այսպիսի հանդիպմանս գծագիրն կտակին. (Պղատ. օրին. ՟Ժ՟Ա։)


Գծագրեմ, եցի

va.

to trace, to draw, to delineate, to design;
to project, to describe, to paint;
to sketch;
to write, to form.

· Calfa

NBHL (5)

Պատերազմաց քաջութիւնս ոմանք բանիւ զարդարեն, եւ ոմանք ի տախտակս գծագրեն. (Բրս. ՟խ. մկ.։)

Յինքն գծագրէ։ Մարմնոյ արդարութեամբք զճշմարտութիւնս գծագրել։ Անկենդան յարացուցին գծագրօղն. (Լմբ.։)

Գծագրեա՛ քո արեմբդ զմուտ սեմոց սենեկիս։ Գծագրել զաւետիս, կամ յաւետարանի։ Զամօթն մշտնջենաւոր աստէն գծագրել։ Որ ի սկզբանդ գծագրեցար. եւ այլն. (Նար.։)

Մեծ ճոխութեամբ ի հայս առաքեաց, եւ առ ստահակ նամակ գծագրեաց. (Գանձ.։)

διαγράφω describo, ἑγγλύφω insculpo Ծրագրել. ստուերագրել. նկարել. դրոշմել. կերպարանել. տպաւորել. ձեւացուցանել.


Գծագրութիւն, ութեան

s.

dash, trace;
drawing, design;
sketch, draught;
form, delineation;
writing.

· Calfa

NBHL (5)

Որպէս բազում կենդանագիրք զմիոյ երեսաց զգծագրութիւն գրեն, այսպէս առ ի միոյն նմանութիւն հայեցեալք՝ ամենեցուն նմանապէս բարի վարուցն գծագրութիւն ծագեսցէ. (Բրս. ճգն.։)

Մուրացածոյիւն այնուիկ գծագրութեամբ (տառից). (Խոր. ՟Գ. 52։)

Գծագրութեամբ դեղոց՝ պատկեր նկարագրել. (Լմբ. ատ.։)

Ըստ գծագրութեան այսր օրինակի։ Ի գծագրութիւն անօրինակիդ գունակութեան։ Գծագրութեան ձերումդ տեսութեան կանխաւ դրոշմեցան։ Զկնի գծագրութեան պատմաբանութեանս. (Նար.։)

Ցուցեալ է բազում անգամ զեկեղեցիս ի գծագրութեան դասակարգութեան հրեշտակաց. (Լմբ. պտրգ.։)


Գծած

s.

ruled.

· Calfa

NBHL (2)

Բանականին գծածք՝ ձայնից են նշանակք, եւ ձայնք՝ իմացմանց, իսկ իմացուածն՝ իրին. (Տօնակ.։)

Եւ են ոմանք գծածք եղականք, եւ ի վերայ բազմաց ասացեալք, հի՛բար, տոհմ, պար, ամբոխ. (Թր. քեր.։)


Գծաւորութիւն, ութեան

s.

cf. Գծագրութիւն.

· Calfa

NBHL (1)

Վարդապետ, բաւական իցէ տալ զիմաստուեթան գծաւորութիւնս ո՛չ նշանապէս, այլ՝ ամենայն մակացութեամբ աստուածայնով. (Սարկ. քհ.։)


Գծեմ, եցի

va.

to strike out;
to erase, to mark with a flourish;
to write;
to cut, to scratch.

· Calfa

NBHL (5)

Ո՛չ կարաց զհետս իւր գծել ի վերայ վիմին. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)

Ոչ գծեաց անդր երկաթ գործոյն. (Ագաթ.։)

Ոչ գծեաց ի քար տաճարին մուրճ ինչ գործողի. (Նար. ՟Զ՟Բ։)

Մահուն մուրհակ գծեալ, եւ աւետեացն կտակ եղծեալ. (Նար. ՟Դ։)

Տասն բանից հինգ զառաջին գծեալսն յառաջնում պնակտին։ Միշտ ի նա հայելով՝ յայտնի կերպարանս եւ տիպս ի մերում միտս գծեալ կերպարանեսցուք։ Տէրունեան ի գիրսն գծելոց։ Երգս եւ օրհնութիւնս գծեն. (Փիլ.։)


Գծօրէն

adv.

as a line.

· Calfa

NBHL (1)

Ոմանք ի շանթից գծօրէն բերեալ լինին. (Արիստ.։)


Գձձեմ, եցի

va.

to abject, to humble.

· Calfa

NBHL (5)

Յորժամ զնորա մեծարոյ կարիսն (զպղատոնի պատիւն) գձձեսցուք. (Եզնիկ.։)

Անկեալ ի փառացն հանդերձէ հրամանաւ տեանռ գձձեալ, ընդ մուրօղս անկեալ. (՟Բ. Մակ. ՟Ը. 35։)

Գձձեցաւ թագաւորութիւն մեծապէս. (Բուզ. ՟Դ. 50։)

Խստութեամբ (ձմերայնոյ) հարեալք՝ գձձին արմատք ծաղկանցն. Ագաթ.։ Պահք են եւ գձձել առանց լուանալոյ եւ օծանելոյ. (Եփր. պհ.։)

ԳՁՁԵՄ ԳՁՁԻՄ. εὑτελίζω, -ομαι floccifacio, vilipendo, contemno, -or Անշքացուցանել. անշքանալ. նուաստացուցանել. նուաստանալ. վատթարիլ.


Գձձիմ, եցայ

vn.

to be debased, to become abject or contemptible.

· Calfa

NBHL (5)

Յորժամ զնորա մեծարոյ կարիսն (զպղատոնի պատիւն) գձձեսցուք. (Եզնիկ.։)

Անկեալ ի փառացն հանդերձէ հրամանաւ տեանռ գձձեալ, ընդ մուրօղս անկեալ. (՟Բ. Մակ. ՟Ը. 35։)

Գձձեցաւ թագաւորութիւն մեծապէս. (Բուզ. ՟Դ. 50։)

Խստութեամբ (ձմերայնոյ) հարեալք՝ գձձին արմատք ծաղկանցն. Ագաթ.։ Պահք են եւ գձձել առանց լուանալոյ եւ օծանելոյ. (Եփր. պհ.։)

ԳՁՁԵՄ ԳՁՁԻՄ. εὑτελίζω, -ομαι floccifacio, vilipendo, contemno, -or Անշքացուցանել. անշքանալ. նուաստացուցանել. նուաստանալ. վատթարիլ.


Գձձութիւն, ութեան

s.

cf. Գծծութիւն.

· Calfa

NBHL (3)

Այլ ոք զճառդ ծաղր արասցէ, ի գձձութիւն կազմածոյ (մաշկեղէն) պատմուճանիցն հայելով։ Գձձութիւնս եւ վիշտս։ Գձձութիւն կերակրոց (անբանից). (Փիլ.։)

Ամօթալից գձձութեամբ մերկ եւ կողոպուտ կացցուք. (Ճ. ՟Գ.։)

Պահոց եւ աղօթից եւ գձձութեան. (Ոսկ. հռ.։)


Գղեր, ի, գղերք, երց

s.

clergyman, ecclesiastic.

· Calfa

NBHL (2)

որ եւ ԿՂԵՐՔ. Բառ յն. գլի՛րօս, κλῆρος clerus Վիճակ. ժառանգութիւն. եւ գլի՛րի. κλῆροι Վիճակք, վիճակաւորք, ժառանգաւորք եկեղեցւոյ. ըստ հյ. Ուխտ, եւ Ուխտի մանկունք.

Գղերք եկեղեցւոյն իւրոյ։ Գղերց ... Գղերիւք եկեղեցւոյ. (Յհ. կթ.։)


Գղերիկոս

cf. Կղերիկոս.

· Calfa

NBHL (2)

Զբոլոր գղերիկոսս եկեղեցւոյն։ Զվիճակաւոր գղերիկոսսն։ Եպիսկոպոսն սուրբ հանդերձ այլ եւս գղերիկոսօքն. (Յհ. կթ.։)

Կղերիկոս. յն.գլիրիգօ՛ս. κληρικός clericus Վիճակաւոր. ժառանգաւոր եկեղեցւոյ.


Գղտորահամ

adj.

cf. Գխտորահամ.

· Calfa

NBHL (1)

Կաղնեաց եւ գավարսից պտուղ՝ ճաշակս գղտորահամս ունին. (Վեցօր. ՟Ե։)


Գճիմ, եցայ

vn.

to kneel down, to sit squat.

· Calfa

NBHL (2)

Ի գուճս անկանիլ. ի վերայ ծնգաց նստել. ծունր կրկնել՝ դնել. կճիլ, ճկիլ, չոքիլ. տիզ չէօքմէք.

Գան ի նոյն տեղին, գճին, եւ ասեն, աստուած յօգնել ինձ նայեա՛ց. (Լմբ. բենեդ.։)


Գմբեթաձեւ

adj.

in the shape of a dome, vaulted, convex.

· Calfa

NBHL (3)

Ձգեաց զերկինս գմբեթաձեւ հաստատութեամբ. (Ճշ.։)

Գմբեթաձեւ խորանարդ բարձրացեալ (շինուած եկեղեցւոյ). (Յհ. իմ. եկեղ.։)

Գումբեթաձեւ շինուած։ Եկեղեցիս գումպեթաձեւ. (Ճ. ՟Ա.։ Ուռպ.։)


Գմբեթայարդ

adj.

cf. Գմբեթաձեւ.

· Calfa

NBHL (2)

Զիա՞րդ ջուրն կացցէ ի վերայ գմբեթայարդ գլխոյն երկնց։ Տեսանեմք ի բաղանիսս, զի ի ներքս փորուածն գմբեթայարդ է. (Վեցօր. ՟Գ։)

Եկեղեցին չքնաղ կմբէթայարդ. (Ուռպ.։)


Գմբեթայարկ

adj.

cf. Գմբեթաձեւ.

· Calfa

NBHL (1)

Կամար երկնանման գմբեթայարկ։ Պայծառ եկեղեցի գմբեթայարկ. (Ուռպ.։)


Գմբեթարդ

adj.

cf. Գմբեթաձեւ.

· Calfa

NBHL (2)

Գմբեթարդ խորանաձեւ։ Ձգեաց զերկինս իբրեւ զկոնք գմբեթարդ. (Վեցօր. ՟Գ. եւ ՟Ա։)

Գմբեթարդ խորանայարկ։ Եկեղեցի գմբեթարդ։ Գմբեթարդ տաճար։ Ի գլուխս գմբեթարդ տաճարաց. (Անան. եկեղ.։ Ասող. ՟Գ. 9։ Վրդն. ծն.։)


Գմեմ, եցի

va.

to lie down.

· Calfa

NBHL (2)

Նախ թմբրեցուցեալ զնա անապակաւ, անդէն եւ ի մէջ ծնգաց իւրոց գմել զնա՝ զքաջ եւ զարի հսկայն. (Եղիշ. դտ.։ այսինքն ննջեցոյց. որպէս դնի Դատ. ՟Ժ՟Զ. 19։)

ԳՄԵՄ կամ ԳՄԵԼԵՄ. Բայ յն. գիմի՛զօ, կամ գիմա՛օ. κοιμίζω, κοιμάω in lecto colloco, sopio, opprimo ՆՆջեցուցանել, տալ քունել. քնացնել. պառկեցնել. ուստի Ակումիտ, անքուն.


Գմելեմ, լի

va.

cf. Գմեմ.

· Calfa

NBHL (2)

Նախ թմբրեցուցեալ զնա անապակաւ, անդէն եւ ի մէջ ծնգաց իւրոց գմել զնա՝ զքաջ եւ զարի հսկայն. (Եղիշ. դտ.։ այսինքն ննջեցոյց. որպէս դնի Դատ. ՟Ժ՟Զ. 19։)

ԳՄԵՄ կամ ԳՄԵԼԵՄ. Բայ յն. գիմի՛զօ, կամ գիմա՛օ. κοιμίζω, κοιμάω in lecto colloco, sopio, opprimo ՆՆջեցուցանել, տալ քունել. քնացնել. պառկեցնել. ուստի Ակումիտ, անքուն.


Գնածոյ, ից

adj.

bought, purchased.

· Calfa

NBHL (1)

Տեսանէի որպէս գնածոյ ծառայ զնա ի չարչարանս. (Վրք. հց. ՟Ժ՟Ե։)


Գնայուն

adj.

ambulatory;
moveable.

· Calfa

NBHL (3)

Թռչունքդ օդայածք են, իսկ ջրայինքդ ղուղին, եւ գնայու՛ն են ցամաքայինքդ. (Փիլ. լիւս.։)

Եթէ ամենայն ինչ՝ որ գնայուն է, կենդանի իցէ, ապա եւ ջուրք՝ որ գնան, կենդանի համարեսցին. (Եզնիկ.։)

Սափորովն եւ սրուակաւն՝ զի սերեցան եւ աճեցուցին որ ինչ արկեալ էր ի նոսա. եւ եղեւ խիստ տարրն անխաղաց սափորոյն եւ սրուակին՝ արմատք գնայունք եւ աճունք. (Եփր. ել.։)


Գնդածաղիկ

s. bot. southernwood.

· Calfa

NBHL (3)

ԳՆԴԱԾԱՂԻԿ կամ ԳնՏԱԾԱՂԻԿ. Ծաղիկ վայրի գնտաձեւ փնջիւ, որպէս բարձուենեակ բացվէնէկ։ (Բժշկարան.։)

Ձէթն եթէ ընդ կոչեցելումն գնդածաղիկ խառնեսցի, յայնժամ ի ջերմն փոխէ զցուրտ. (Անյաղթ պորփ.։)

Գնդածաղիկք, եւ սէզ, եւ նմանք սոցին (անկանին ի բերան գերանդւոյ). (Մխ. առակ.։)


Գնդակալ

s.

ring of an ear-ring.

· Calfa


Գնդաձեւ

adj.

round, spherical, orbicular, spheroidal.

· Calfa

NBHL (1)

Բովանդակութիւնս կոչեաց զնա, եւ ո՛չ վախճա, վասն գնդաձեւ գոլոյն շարժութեան։ Գնդաձեւ գնացք, որպէս օձիցն։ Զգալեացս երիս գոլ ասաց շարժութիւնս. ի շրջագայականն, եւ ի գնդաձեւն, եւ յուղիղն. (Մաքս. ի դիոն.։)


Գնդաձեւութիւն, ութեան

s.

sphericity.

· Calfa

NBHL (1)

Պշուցեալ ընդ բոլորակերտ գնդաձեւութիւն արեգական անբաւ հրոյ եւ լուսոյ. (Նար. յովէդ.։)


Գնդանամ, ացայ

vn. bot.

to be spherical or round;
to bud.

· Calfa

NBHL (1)

Որ ինչ միանգամ յերկնի է, ամենայն ինչ գնդացեալ է, կատարեալ ձեւոյն հասեալ, զոր օրինակ եւ աշխարհ. (Փիլ. ել.։)


Գնդեմ, եցի

va.

to make round or spherical;
to condense;
to become round.

· Calfa

NBHL (3)

Գնդաձեւ առնել. բոլորել. կծկել. խտացուցանել. սեղմել. կր. գնդանալ. կնտել, թօփ կամ կունտ ընել՝ ըլլալ, սըխմել, սըխմըւիլ.

Զջուրն իբր ոլոռն ոլոռն սառոյց գնդէ. (Շիր.։)

Հուր յինքն գնդեալլ խտացեալ։ Երկուցն գտանի պատճառ շարժութեան, երկնի՝ անդադար գնդելով եւ տանելով, եւ զերկիր անխլիրտ պահելով. (Վրդն. ծն.։)


Գնեմ, եցի

va.

to buy, to purchase for money, to take;
արժան —, to buy cheap;
թամկագնի —, to buy dear.

· Calfa

NBHL (5)

Գնել ի յովսեփայ (ցորեան)։ Գնեցէ՛ք մեզ սակաւ մի կերակուր։ Տեսանէ զանդ գեղեցիկ, եւ գնէ զնա։ Գնելով գնեցից արծաթոյ, որքան արժիցէ։ Եղիցի գնօղն իբրեւ զվաճառականն.եւ այլն։

Զաւակ գնողիցն. (Ես. ՟Ի՟Գ. 3.) յն. փոխարկօղ։

Մահուամբ սիրելեացն գնելով իւր պատիւ. (Փիլ. իմաստն.։)

Զանանց պատիւն ետուր, եւ զանցաւորդ գնեցեր. (Եղիշ. ՟Ե։)

Գնեցէ՛ք զժամանակս. ամենայն համբերեցէ՛ք, եւ այնպէս գնի ժամանակն. (Ոսկ. եփես.։)


Գնչու

adj.

gipsy.

· Calfa

NBHL (2)

Թլուատ. թոթվ. կակազ. քէքէջ, փէփէկի, փէլթէք. կամ Որ ընդ քիմս խօսի. կմկմացօղ

Գնչուք եւ թոթովատք եղեալ ... ոչ կարէին ընտրութիւն առնել լծորդացն առ միմեանս. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)