Definitions containing the research ց : 10000 Results

Խոլային

adj.

tumorous;
— մարմին, tumour.

NBHL (1)

Որ ինչ է իբրեւ զխոյլ. այտուցեալ որպէս պալար. խուլի պէս բշտած՝ ուռած.


Խոլեմ, եցի

va.

to disperse, to scatter, to drive.

NBHL (2)

σοβέω abigo, expello. Վանել զհոյլս. ցրել.

Սպասաւորեաց բազմութիւնս, որ այսր անդր զռամիկսն ի հրապարակս խոլիցեն. (Ոսկ. փիլիպ. ՟Թ։)


Խոխոմք, մաց

s.

ravine, deep hollow;
sylvan valleys, forest;
mountain streams, torrents.

NBHL (4)

ԽՈԽՈՄՔ. Խարաձորք. նեղ ծորոծորք եւ առուամեջք ջրանցից, անցք հոսանաց ընդ անձուկ վայրս խոխոջանօք.

Անցանէ գետն երասխ յորձանուտխոխոջիւք ... թափ անկեալ ընդ նեղ եւ ընդ նուրբխոխոմքն քարանձաւի միոյ։ Զօրս ղօղեալ թագուցանէր ի խոխոմս այգեստանին։ Ամրացեալք ի խոխոմս խորոցն ձորոց, եւ յամուրս քարանձաւաց. (Յհ. կթ.։)

Յափն գետոյն, որ իանէ յաղձնեաց խոխոմացն։ Ի խոխոմս ձորոցն. (Արծր. ՟Դ. 5. եւ այլն։)

ԽՈԽՈՄՔ. νάπη saltus. Անտառ ջրարբի. մացառ. գօռու, օռման.


Խոխոմաձիգք

s.

gloomy ravines;
long valleys.

NBHL (1)

Գետն երասխ հատեալ զքարանձաւս լերանց՝ անցանէ ընդ խորխոմաձիգս (կամ ընդ խորխոմս ձիգ) եւ նեղս. (Խոր. ՟Ա. 11։)


Խոխոմեմ, եցի

va.

to bathe, to water.

NBHL (1)

Խոխոմեալ արբուցանեն զտունկս դրախտին. (Թէոդոր. կուս.։)


Խոխոջիւն

cf. Խոխոջանք.

NBHL (3)

ԽՈԽՈՋԻՒՆ ԽՈԽՈՋՔ. Հոսանք ուղխից շառաչմամբ. Ձայն յորդութեան ջրոց.

Հնչիւն հրոյ, եւ խոխոջիւն (կամ խոխաջիւն) ջրոյ բեկանէ զսիրտ նորա. (Վրք. հց. ՟Ժ։)

Անցանէ գետն երասխ յորձանուտ խոխոջիւք. (Յհ. կթ.։ Սամ. երէց.։)


Խոխոջեմ, եցի

vn.

to murmur, to purl, to babble, to gurgle;
ի վեր —, to vomit.

NBHL (5)

Հոսիլ ուղխից ջուրց շռնչմամբ ձայնից.

Յանդնդոցն լցեալ խոռոչեալ խոխոջելով. (Ագաթ.։)

Յինքն ունելով զգնացս գետոց՝ խոխոջելով խոռոչացեալ. (Յհ. կթ.։)

ԽՈՂԽՈՋԵՄ կամ ԽՈԽՈՋԵԼ, եցի ն. Հոսել ուղխօրէն. զեղուլ. յորդել. իսկ ի վեր ԽՈՂԽՈՋԵԼ՝ է Զգայռել եւ փսխել.

Զոր ի վեր խողխոջեն շուայտեցեալքն եւ պաշտոտեալքն. (Փիլ. լին. ՟Բ. 25։)


Խոխոտեմ, եցի

vn. va.

to think, to invent, to attempt, to try.

NBHL (2)

ԽՈԽՈՏԵՄ ԽՈԽՈՏԻՄ. Խորհելով յօդել. կցկցել մտօք. հնարիլ. ջանալ.

Բանս բամբասանաց զսրբոյ կաթողիկոսէն խոխոտեալ յօդէին։ Մի՛ ոք զնոյն անցս չարչարանաց, եւ զձաղանս եւ զձաղկանս խոխոտիցի կրել։ Կայր փոքր մի ի վերայ հատածի միջոյն, եւխոխոտէր խօսել. (Յհ. կթ.։)


Խոխոտիմ, եցայ

vn.

cf. Խոխոտեմ.

NBHL (2)

ԽՈԽՈՏԵՄ ԽՈԽՈՏԻՄ. Խորհելով յօդել. կցկցել մտօք. հնարիլ. ջանալ.

Բանս բամբասանաց զսրբոյ կաթողիկոսէն խոխոտեալ յօդէին։ Մի՛ ոք զնոյն անցս չարչարանաց, եւ զձաղանս եւ զձաղկանս խոխոտիցի կրել։ Կայր փոքր մի ի վերայ հատածի միջոյն, եւխոխոտէր խօսել. (Յհ. կթ.։)


Խոկամ, ացայ, ացի

va.

to think, to reflect, to meditate, to consider, to contemplate, to imagine.

NBHL (13)

Ճշմարտութիւն խոկասցէ կոկորդ իմ։ Սիրտք արդարոց խոկան զհաւատս. (Առակ. ՟Ը. 7. ՟Ժ՟Ե. 28։)

Անձինք ձեր խոկասցեն յերկիւղ տեառն։ Խոկասցե՛ս ի դոսա տուէ եւ ի գիշերի. (Ես. ՟Լ՟Գ. 18։ Յես. ՟Ա. 8.)

Կոկորդ իմ ո՞չ խոկասցէ յիմաստութիւն. (Յոբ. ՟Զ. 30։)

Խոկասցի ի սրտի իւրում. (Օր. ՟Ի՟Թ. 19։)

Զարագելն միայն խոկացի. (Խոր. ՟Գ. 65։)

Մտածօրէն յանձն իմ խոկացայ. (Պղատ. տիմ.։)

Սոքա ընդդիմադարձութիւն խոկացանաստուածոցն. (Նոննոս.։)

Խարչաւանս ի վերայ իմ խոկալով։ Ոչ երբէք զայսոսիկ աղէտս տարակուսանաց խոկայ։ Զմիմեանց խոկալ փրկութիւն. (եւ այլն. Մագ.։)

Զմարդկայինյարմարական ամուսնութեան կարգ խոկացաւ իջուցանել յանասնական անկարգխառնակութիւն։ Խանդալով ընդ համատոհմիցս կենդանասէր բազմամարդութիւն, զորս միշտ բաղձիւք խոկացաւ ընդդէմսն իջուցանել. (Պիտ.։)

Մարդասիրել ի նա խոկացեալ։ Առ ինքն զքաղաքն նաքջաւան խոկայր դարձուցանել. (Յհ. կթ.։)

Խոկացաւխորամանկութեամբ խոտորել զճանապարհս իմ։ Զխոկողսն ուսումնականին արժանի դիւցազնացն պատուասիրել։ Վասն ուրումն այսպիսւոյ խոկացողի. (Մագ.։)

Ի կամաց խոկողացն ի նոյնն, եւ յոչ խոկողացն բացատրեալ որոշի. (Կլիմաք.։)

Ազգմամբ չարին խոկացաւ ընդ լուր (սրբութեան) նորա կին ոմն պիղծ եւ լիրբ (ի պատրել զնա). (Վրք. հց. ՟Զ։)


Խոկումն, ման

s.

thought, meditation, consideration, contemplation, reflexion, imagination, speculation.

NBHL (1)

Բոլոր էաց խոկմունս։ Յարհեստ պիտանացու տածեալ վեհագոյն խոկմանն. (Մագ.։)


Խոհական, ի, աց

adj. s.

thoughtful, prudent, wise, judicious, sensible, intelligent, cautious, provident, circumspect, discreet;
—ն, intellect, intelligence, reason, judgment.

NBHL (7)

Այս առաջին արդարութիւն մտացն՝ (հնւնտք)։ Արիութիւն գաւազան է ի ձեռին խոհականի մտացն. (Տօնակ.։)

Մեծիմաստ խոհականն։ Խոհական իմացուածիւ, կամ սիրելութեամբ. (Շար.։)

Արհեստից, յորս խոհականն զարգացեալ յառաջադիմութիւն. (Պիտ.։)

Եւ իբր Խորամանկ. չարարուեստ, կամ մտացածին.

Այն իմացուածք են, եւ խոհական հանճարքն, որ աստուած եւ ի կայսրն գիտացին պարտաւոր առնել զորդին աստուծոյ. (Յհ. կթ.։)

ԽՈՀԱԿԱՆՆ. գ. φρόνησις prudentia. Խոհականութիւն. խոհեմութիւն. հանճար. խորհողական կամ իմացական կարողութիւն. բանականութիւն. միտք.

Որ յոգւոջ են եռատեսակ մասունք. խոհականն եւ զանկականն, եւ ցասմնականն. (Յհ. իմ. երեւ.։)


Խոհականաբար

adv.

prudently, wisely, judiciously, sensibly.

NBHL (2)

cf. ԽՈՀԱԿԱՆԱՊԷՍ. Խոհականաբար ի ձեռն մարմնական կրից զհոգւոց մահ ի բաց վարատեալ. (Յհ. կթ.։)

Հեզահայեաց առ միմեանս սիրոյ յորդորմամբ՝ արտաքոյ վատթարին խոհականաբար մնալով. (Արծր. ՟Դ. 11։)


Խոհականութիւն, ութեան

s.

prudence, wisdom, discretion, wariness, circumspection, cautiousness, good sense.

NBHL (6)

ԽՈՀԱԿԱՆՈՒԹԻՒՆ φρόνησις, φρήν, φρένες prudentia, sapientia, ingenium, mens. որ եւ ԽՈՀԵՄՈՒԹԻՒՆ, եւ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ. Նախահայեաց առաքինութիւն ուղղիչ մտաց իբրու կանոն գործոց. խելացութիւն, խելք.

Չորից առաքինութեանց մի տեսակն է խոհականութիւն. (Փիլ. այլաբ.։)

Եմք վասն փրկչին շնորհի ի բարւոք խոհականութեան սիրելութիւն կայցէ. (Խոր. ՟Ա. 20։)

Առլցեալ հանճարայեղձ խոհականութեամբ. (Պիտ.։)

Հանճարիմաստ խոհականութեամբ զգործս աստուծոյ։ Որով իւր գաղափար եմք ըստ խոհականութեան եւ անձնիշխանութեամբ։ Խոհականութեան ընտրութեամբն նմին հաւանիմք։ Սիրեսցե՛ս զտէր աստուած քո ի բոլոր սրտէ, յայտ է թէ յանստերիւր խոհականութենէ. (Լմբ. ժղ.։)

Ի միտ առնուլ զերկաքանչիւրսն գրեցելոցն բանից խոհականութիւնս. (Յհ. իմ. երեւ.։)


Խոհակեր, աց

s.

cook, man-cook.

NBHL (8)

(իբր խոհակեար, այսինքնխահագործ) μάγειρος, ὁψοποιός coquus. որ եւ ԽՈԽԿԵՐ. Խոհագործ. Խոհարար. խորտկարար. խահարար. խահամօք. յօրինիչ խահից. եփօղ կերակրոց. կերակուր եփօղ.

ասէ սամուէլ ցքոհակերն։ Եփեաց զխոհակերն զազդրն։ արկեր ի ներքս խոհակերս՝ զենուլ ի ներքս եւ այլն։ Այս տունք են խոհակերաց, ուր հասուցանիցեն պաշտօնեայքն տանն զզենլիս ժողովրդեանն. (՟Ա. Թագ. ՟Թ. 23. 24։ Ողբ. ՟Բ. 20։ Եզեկ. ՟Խ՟Զ. 24։)

Որո՞ց են յաղագս թոշակի կազմութեանցն շարագրութիւնքն եւ օրինականքն. (պխ) խոհակերացն. (Պղատ. մինովս.։)

Նման է նրհեստաւոր խոհակերի, որ ըստ յօդիցն առնէ զքակմունսն. (Անյաղթ պորփ.։)

Ըստ չար խոհակերի, որ զանդամսն ոչ ուղիղ յօշիցէ. (Երզն. քեր.։)

Զսեղանայարդարս եւ խոհակերս։ Ձկնորսաց, կամ խոհակերաց. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Գ. եւ Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Յողատաց եւ ի խոհակերաց. (Մագ. ՟Ծ՟Բ։)

Լե՛ր նման առն անցաւորի, որ թէպէտ գայ նմա հոտ ի խոհակերացն, նա ոչ ուտելով՝ ոչ լուծանէ զպահքն. (Վրք. հց. ձ։)


Խոհակերապետ

s.

chief-cook;
chief executioner.

NBHL (3)

ἁρχιμάγειρος princeps coquorum. Գլուխ խոհակերաց. ... այլ ըստ մեզ ի սուրբ գիրս թարգմանի Դահճապետ.

Որպէս եւ (Վրք. հց. ձ.) գրի,

Նաբուզարդան խոհակեր։ Ուստի յայտ է զի կամ նոյն այր միանգամայն էր գլուխ խոհակերաց եւ դահճաց, եւ կամ զի դահլիճն է իբրու յօշոտի մսոյ. քանզի եւ արմատ յն. ձայնիս մա՛ղիռոս, է մասսօ, այսինքն մալել, ծեծել. Իսկ իտ. մասսառէ՝ է սպանանել։


Խոհակերեմ, եցի

va.

to cook.

NBHL (3)

μαγειρεύω coquo, coquinarium exercor. Խոհակերութիւն առնել. գործել զգործ խոհակերաց. յօշել զմիս, եւ եփել զկերակուր. եւ Սպանանել.

Ի սուր արկանել ... զեներ խոհակերեցեր. (Ողբ. ՟Բ. 25։)

Այն մարդն՝ որխոհակերէրն (կամ ի խոհակերոցին կայր) ել ընթանելով. (Վրք. հց. ձ։)


Խոհակերութիւն, ութեան

s.

cf. Խահարարութիւն.

NBHL (3)

μαγειρική (τέχνἡ) coquinaria (ars). որ եւ ԽԱՀԱԿԵՐՈՒԹԻՒՆ. Արհեստ եւ գործ խոհակերաց.

Եթէ ցանկութեամբ եւ խոհակերութեամբ զհետ ընթանայ։ Էին երեսք նորա ի խոհակերութենէ անտի եւ ի պահոցն այլայլեալ. (Վրք. հց. ՟Ժ՟Ա. եւ ՟Ժ՟Դ. ըստ ձ։)

Խոհակերութեանց վաճառ. յն. մի բառ, καπηλεία. (Պղատ. օրին. ՟Ը։)


Խոհավաճառ, աց

s.

eating-house keeper.

NBHL (1)

Խորագունիւ վարի ըստ զորութեան խոհավաճառիցն սեռիւ։ Մի՛ խոհավաճառ կամաւ, եւ մի ակամայ մի ոք (միայն) լինիցի. (Պղատ. օրին. ՟Ժ։)


Խոհարան

s.

intellect, sense.

NBHL (3)

Խորհրդարան մտաց. միտք. գուցէ նաեւ իբրեւ խոհակերոց եփուն եւ հասուն խորհրդոյ.

Ցնծայր ամենայն խոհարան լսողացն որպէս բազմախորտիկս անուշահոտ ճաշակօք. (Փարպ։)

Ի հոլովմանց խոհարանի իշխանական սրտին։ Աղքատիմաստ իմոց խոհարանաց շարժումն. (Արծր. Դ. 2. 11։)


Խոհարար, աց

s.

cook.

NBHL (1)

cf. ԽՈՀԱԿԵՐ. ὁψοποιός coquus. Մի՛ պատուեսցուք զխոհարարացն հնարագիտութիւնսն. (Ածաբ. ծն.։)


Խոհեակ, եկի

s.

scullion;
kitchen-maid

NBHL (2)

Իբր Աշխատօղ ի խոհակերոցի.

Հայր, բարի է մեզ, թէ համարիս զմեզ մի ի խոհեակն եղբարց քոց. (Ոսկիփոր.։)


Խոհեմաբար

adv.

cf. Խոհականաբար.

NBHL (2)

Խոհեմաբար զիւրսն ցուցանէ ի ճահ արուեստ. (Պիտ.։)

Եւ դու լուիցես խոհեմաբար լսէր՝ զոր ասէրն. (Վրք. հց. ՟Բ. ՟Ժ՟Ա։)


Խոհեմազարդ

adj.

adorned with prudence, judicious.

NBHL (1)

Յիմաստուն եւ ի խոհեմազարդ արանց. (Ճ. Գ։)


Խոհեմամիտ

adj.

sober-minded.

NBHL (2)

Խոհեմ կամ խոհական մտօք. զգօն. մտացի. իմաստուն. ուշիմ.

Իմաստայեղց հարստութեամբ խոհեմամիտ երեւեալ։ Ժողովէ մանկունս խոհեմամիտս։ Խոհեմամիտ թագաւորն գագիկ. (Յհ. կթ.։)


Խոհեմանամ, ացայ

vn.

to be wise or prudent.

NBHL (3)

Խոհական իմաստնութեամբ խոհեմացեալ անճառապէս. (Շար.։)

Ո՞ արբեցութեամբ գոլովն յիմարեալ, եւ ոչ ջրըմպութեամբն խոհեմանայր. (Սկեւռ. ի լմբ.։)

Խոհեմացեալ ի շարժմանէ ընթերցմանն. (Կլիմաք.։)


Խոհեմութիւն, ութեան

s.

sober-mindedness.

NBHL (4)

Օրինադրին պարտ է ջանալ՝ խոհեմութեան քաղաքացն, որչա հնար իցէ. նախախնամել, եւ զանխոհեմութիւնն ի բաց բառնալ. (Պղատ. օրին. ՟Գ։)

Պարտ վարկանիմ վերլուծական բացատրութեամբ զքո խոհեմութիւնն երեւակայացուցանել. (Մագ. ՟Լ՟Զ։)

ԽՈՀԵՄՈՒԹԻՒՆ ԽՈՀԵՄՈՒԹԻՒՆՔ. φρένες membrana praecordiorum. Թաղանթ ուղղոյ՝ որպէս ընդունարան խելաց եւ խոհեմութեան. զոր ոմանք ի հին փիլիսոփայից համարէն թաղանթ ախոնդանաց առ պորտով, ուր նստեալ իցէ միտքն՝ որպէս սարդն ի միջավայրի ոստայնին, ի դիմել ընդ ամենայն կողմն մարմնոյ մարդոյն.

Զխոհեմութիւն միջնահարիսպ աստանօր ի մէջ սոցունց եդեալ։ Եւ զայն իսկ մասն հոգւոյն՝ որ հաղորդեալ էր արութեան եւ զաւման մարտական գոլով, բնակեցուցին հպագոյն ի գլուխն՝ ի մէջ խոհեմութեանցն եւ պորտոյն սերտեալ. (Պղատ. տիմ.։)


Խոհերական, ի, աց

adj.

muddy, dirty, filthy, impure, obscene;
— ձեռք, unclean hands.

NBHL (6)

βορβορώδης (յորմէ բորբորիտ). coenosus βορβορῶδες colluvies. Ունօղ զխոհերս. տղմատեսակ. Տղմային. գարշ. աղտեղի. պիղծ ինչ կամ անձն. լուալիք. աղտոտ, ցեխոտ, գարշելի.

Որովեւ զխոհերական ոգւոցն ժանկաբեր թոյնսն ի բացթօթամվցաք. (Կոչ. ՟Է։)

Զի՞նչ հաւասարութիւն եղանոյ քրիստոսի, եւ խոհական սեղանոյ հրէից. (Սեբեր. ՟Ե։)

Իսկ խոհերականքն այնուհետեւ յարուցեալք յիւրաքանչիւր խաւարային դարանացն. (Եղիշ. ՟Գ։)

Ո՛վ խոհերականդ ի սրբոց, ով արբշիռդ ի պարկեշտից. (Նար. ՟Ը։)

Գործովք՝ չարախոհիցն խոհերականաց տուեալ զպատասխանի. (Նիւս. ի թէոդոր.։) յն. ἁλιτήριος , չարագործ. մտախաբ։


Խողխողեմ, եցի

va.

to butcher, to slaughter, to kill, to massacre.

NBHL (7)

ԽՈՂԽՈՂԵՄ ἁποκτείνω, παρακλείω neco, occido, interficio, jugulo . որ եւ ԽՈԽՈՂԵԼ. (ի ձայնէ զենման արդեօք առեալ. որ եւ ռմկ. խըխ ընել) Զենուլ. սպանանել սրով. փողոտել. չարաչար մեռուցանել, եւ մահուչափ տանջել. Կիսամահ առնել. սպաննել. մորթել. մահուան դուրսը հասցընել.

Կալան նոքա արս յերկրէն, եւ անդեն խողխողեցին (կամ խողխողեցին)։ Անդէն՝ իբրեւ հան, խողխողեաց. (՟Ա. Մակ. ՟Թ. 61։ ՟Բ. Մակ. ՟Դ. 34։)

Ոչ այնպէս չարաար մահուամբ զիւրն խողխողէր հարազատ։ Ի թշնամեաց խողխողի զինուք զօրէն պաճարաց. (Պիտ.։)

Գայլ ապականիչ յարձակեալ՝ խողխողէր զընտիրսն ի հօտէ գառանց։ Խողխողեցայք պատարագ ընդունելի. (Շար.։)

Յիշեն զսուրբ քահանայսն, որք խողխողեցան յօտարութիւնս. (Եղիշ. ՟Ը։)

Ի ձեռնաւազակացն սրոյ խողխողեալն. (Նար. ՟Ժ՟Դ։)

Երկնաւոր բժիշկն ոչ սրով խողխողէ։ Թագաւորն սրով խողխողէ, եւ այլ ոչ խօսեցաւ, զի յոյժ խողխողեալ էր ամենայն մարմինն. (Հ=Յ. յունիս. ՟Ը.։)


Խողխողումն, ման

s.

act of killing, massacre, carnage.

NBHL (3)

Ի խողխողումն սիրելեաց, կամ ի գերութիւն ընտանեաց. (Եղիշ. ՟Բ։)

Վասն խողխողման արքայի։ Անհնարին խողխողումն ի վերայ մարտիկ ղօրացն հասուցանէին. (Յհ. կթ.։)

Ապրեցուցանէ ի սրոյն խողխողմանէ. (Արծր.։)


Խողխոնջեմ, եցի

vn.

to hear a loud burst of laughter.

NBHL (2)

ԽՈՂԽՈՆՋԵՄ ԽՈՂԽՈՋԱՆԻՄ. περιχέομαι, περιχεύομαι circumfundor, perfundor. Խողխոջել. ուղխօրէն հոսել. ծաւալիլ ի ձայն խոխոջանաց

Արտօսր յորդառատ վտակացծաւալին յաչաց՝ քան թէ ծաղուն խողխոջեն խըխնջմունք. (Արծր. ՟Դ. 11։)


Խողխոջանիմ

vn.

cf. Խոխոջեմ.

NBHL (2)

ԽՈՂԽՈՆՋԵՄ ԽՈՂԽՈՋԱՆԻՄ. περιχέομαι, περιχεύομαι circumfundor, perfundor. Խողխոջել. ուղխօրէն հոսել. ծաւալիլ ի ձայն խոխոջանաց.

Արտօսր յորդառատ վտակացծաւալին յաչաց՝ քան թէ ծաղուն խողխոջեն խըխնջմունք. (Արծր. ՟Դ. 11։)


Խողխոջանք

s.

cf. Խոխոջանք.

NBHL (2)

Խոխոջք. Խոխոջիւն. ուստի՝ Զառ ի վայր խողխոջանք՝ է արտաթորութիւն կամ թափումն կղկղանաց.

Խողխոջանք խոռոչաց որ բխեն իջանեն ի գլխոց լերանց. (Վեցօր. ՟Գ։)


Խողխոջեմ, եցի

vn.

cf. Խոխոջեմ.

NBHL (1)

Զոր ի վեր խողխոջեն շուայտեցեալքն եւ պաշտոտեալքն. (Փիլ. լին. ՟Բ. 25։)


Խողովակ, աց

s.

pipe, tube, canal, conduit;
— ջրոյ, spout.

NBHL (8)

ԽՈՂՈՎԱԿ σωλήν tubus, canalis αὑλών convallis. (գրի եւ ԽՈՂՈՒԱԿ. եւ իբր ռմկ. յուղղականն Խողովակի) ջրանցք. ագուգայ. ուրդ. փողերակ. եւ Երակ. եւ Ծործոր. փողրակ. ջրորդան.

Ընդ հարաւակողմն խողովակի (կամ խողուակի) ողջակիզացն ի մուտս դրանն. (Եզեկ. ՟Խ. 40։)

Խողովակի ողջակիզացն էր, ուր զարիւնն եւ զլուացաջուրն արկանէին, եւ այս խողովակի ողջակիզացն ի հարաւակողմն ասէ։

Զջուր յականէ ոք կանի ի պէտս տանել, խողովակով եւ փողորակով պինդ է եւ հաւաքէ, զի մի՛ ճապաղեսցի. (Կանոն.։)

Ըստ ջրոյ ցուցի՝ իջելոյ ի խողովակէ յաւազին տեղիս. (Երզն. քեր.։)

Որպէս ասաց ժանտն եւտիքէս, թէ ոչ մարմին առ իսկապէս, այլ առ աչօք անց ընդ կուսին՝ խողովակի նմանապէս. (Շ. խոստ.։)

Որ ասաց յերկնից բերեալ զմարմինն քրիստոսի. եւ թէ անց ընդ կոյսն որպէս ընդ խողովակ. (Մաշտ.։)

Իբրու խողովակօք ի ձեռն մարմնոյն առնէ զկերակրոցն հոսմունքն. (Պղատ. տիմ.։)


Խոճկորակ, աց

cf. Խոճկոր.

NBHL (3)

Խոզ մի մատակ յղի՝ երեսուն խոճկործն անէր։ Ըստ թուոյ խոճկորացն ծնելոց. (Եւս. քր. ՟Ա։)

Տեսանէ խոչքոր յանտառին. (Վրք. հց. ձ։)

Գտցես խոզ մի մատակ սպիտակ, եւ երեսուն խոչքորս սպիտակ ընդ նմա. (Մարթին.։)


Խոճոճեմ, եցի

vn.

to be thoughtful, anxious, absorbed in thought.

NBHL (1)

Ինքեանք միայն խոճոճելով առանձին զարմացմամբ՝ որպէս յանզգայութիւն ընկղմէին. (Փարպ.։)


Խոյակ, աց

s.

capital of a column.

NBHL (3)

κεφαλίς capitellum, capitulum ἑπίθεμα quod superimponitur եւ ψαλίς forfex, fasciae եւ այլն. Գլուխ կամ վերնախարիսխ սեան՝ ոլորտացեալ ի ձեւ գլխոյ խոյից.

Երկուս սիւնս արասցես. ըստ նմին օրինակի լինիցին զոյգք խոյակաց նորա։ Ի վերայ ոսկիապատ սիւնացն, եւ խոյակք նորա ոսկիք։ Խոյակս իվերայ գլխոց սեանցն։ Շուրջ զերկրորդիւ խոյակաւն. եւ այլն. (Ել. ՟Ի՟Զ. 23. 32։ ՟Գ. Թագ. ՟Է. 16. 18. 20։)

ԽՈՅԱԿ կոչին եւ Վերին ծայրք սիւնակաց խորանին եւ վարագուրի. Նոյնպէս եւ զօդիչ զարդք դրանդեաց կամ բարաւորաց դրանց. Տե՛ս (Ել. ՟իզ. 37։ ՟իէ. 10. 11։ ՟լը. 26։ Թուոց. ՟գ. 36։ Եզեկ. խ. 48։ ՟Խ՟Ա. եւ 3։)


Խոյանամ, ացայ

vn.

to soar up, to fly on high, to dart forward, to swoop down, to rush headlong on, to dash at, to pounce on, to fall on.

NBHL (6)

Ածցէ ի վերայ քո ազգ ի հեռաստանէ՝ իբրեւ զխոյանալ արծուոյ. (Օր. ՟Ի՟Ը. 49։)

Ինքն խոյացեալ սլացեալ գայր ըստ արագաթեւ նմանութեան արծուոյ. (Ագաթ.։)

Սմբաթ իբրեւ զարծուի յերամ կաքաւուց խոյանայր. (Խոր. ՟Բ. 4։)

Որպէս արծուի խոյացեալ ի տկար թռչունս, այսր անդր ցրուեալ տապաստ դաշտացն արկեալ վանէր. (Կաղանկտ.) (գրեալ էր, խոյացեալ, ի սխալագիր մատենիս։)

Սրաւառեալ խոյանայր զկնի գիշատեալ այլազգեացն. (Յհ. կթ.։)

Խոյանան իջանեն ծուխք մտաց նորա ընդ անդունդս. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Խոյգողութիւն, ութեան

s. fig.

conquest of the golden fleece;
violation, rape, ravishing.

NBHL (2)

որպէսթէ խոյանալով գողութիւն, կամ գողանալնզոսկի գեղմն խոյ ըստ քերթողաց. եւ նմանութեամբ՝ Յափշտակութիւն աղջկան. հափնփումն.

Խարդաւանցն զուգել ամուսին, եւ զնորին խոյգողութեանն զարմ՝ թագաւորութեանն ցուցանել ժառանգաւոր։ Գործոնեայ շնութեան, գողութեան, եւ խոյգողութեան. (Պիտ.։)


Խոյեանք

s. pl.

rams.

NBHL (1)

Արածեայ զխոյանս իմ։ Խոյանք իմանալի է զեկեղեցական քահանայապետութիւնս. (Մխ. ապար.։)


Խոյթ, խթի

s. zool.

crocodile.

NBHL (2)

cf. ԽԻԹ, որպէս խեցեմորթ գազան ծովու, կամ կոկորդիլոս.

Ահա խոյթ մի, որ է խեցի ծովու, եբարձ նա, եւ տարաւ (Վրք.հց. ՟Ժ՟Ե։)


Խոյրադիր

adj.

crowning, covering anothers head.

NBHL (1)

Որ դնէ ի գլուխ իւր կամ այլոց զխոյր. եւ Խոյրարար.


Խոյօղ, աց

s.

hook;
pick-lock.

NBHL (2)

ἁγκύλη ansa, ansula, cochlea (ի բառէս Օղ, եւ Խոյ կամ խոյակ) Նոյն ընդ Ճարմանդ. զօդ եւ դրուագ. ունկունք. եբր. վավ, այն է ձեւ վեցերորդ տառի նոցա նման ըստ իմիք տառիցս ւ. υ. y.

Խոյօղքն նոցա եւ խոյակք սեանցն պատեալ արծաթով։ Դրուագք սեանցն, եւ խոյօղք նոցա արծիւք։ Ի խոյօղսն սեանցն. (Ել. ՟Ի՟Է. 11։ ՟Լ՟Ը. 17. 19. 28։)


Խոնարհաբար

adv.

humbly, submissively.

NBHL (3)

ταπεινῶς humiliter φιλιφρόνως benigne, humaniter. Խոնարհութեամբ. ցածութեամբ. պարկեշտութեամբ. մարդասիրապէս.

Կազմէ դարձեալ խոնարհաբար վասն տկարութեան լսողացն։ Խոնարհաբար եւ հանդարտապէս ասէր։ Տե՛ս զիարդ խոնարհաբար ընդունի զնա՝ լուանալով զոտս նորա. (Ոսկ. յհ. ՟Ա. 39։ ՟Բ. 24։)

Խոնարհաբար հետեւիս հայցել. (Մագ. ՟Ի՟Թ։)


Խոնարհագոյն

adj. adv.

inferior;
lower;
below.

NBHL (8)

Եւ խոնարհագոյն եւս ասէ, թէ հեղից ի վերայ տանդ դաւթի. (Ագաթ.։)

Եղիցի խոնարհագոյն, եւ մի՛ եւս բարձրասցի ի վերայ ազգաց։ Հազարաւորն իմ խոնարհագոյն է ի մէջ մանասէի։ Զկնի քո յարիցէ այլ թագաւորութիւն խոնարհագոյն քան զքեզ։ Կացուցի ի խոնարհագոյն տեղիսն յետոյ պարսպին. (Եզեկ. ՟Ի՟Թ. 15։ Դտ. ՟Զ. 15։ Դան. ՟Բ. 39։ Նեեմ. ՟Դ. 13։)

Այլովքն խոնտրհագունիւք պաշտօն մատուցանեմք. (Եզնիկ.։)

Առ խոնարհագոյնն քան զինքն վարել եղբորորդի (առ զովա)։ Քան զխոնարհնգոյնս ի տարերացն. (Պիտ.։)

Ամբարտաւանիցա ... եւ խոնարհագունիցն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։)

Որոյ սիրտ խոնարհագոյն է, սիրուն է նա բարձրացելոց. (Մծբ. ՟Թ։)

Եխից զելս ջրոյն զվերին, եւ ուղղեաց խոնարհագոյն յարեւմուտս կողմն. (՟Բ. Մնաց. ՟Լ՟Բ. 30։)

Անտի ելեալ խոնարհագոյն նաւեցաք ի կիպրոս։ նաւեցաք խոնարհագոյն ի կրետէ. (Գծ. ՟Ի՟Է. 4. եւ 7։)


Խոնարհակողմն

s.

the lower part.

NBHL (1)

Դարձան ջուրք ի խոնարհակողմն անդր ընդ ճանապարհ ճապաղ գնացից իւրեանց. (Եփր. յես.։)


Խոնարհահակ

adj.

inclining, aslant.

NBHL (1)

Զխոնարհահակ եւ զ՝ի վայրաձիգ ծանրութիւն յայտ առնեն. (Վեցօր. ՟Գ։)


Խոնարհամիտ

adj.

humble, meek, modest.

NBHL (4)

Խոնարհամիտն յամբարտաւանութենէն զատուցեալ է. (Նիւս. երգ.։)

Խոնարհամիտ է առ ի փառս ժուժկալն. (Բրս. հց.)

Ուսուցանէ զնա խոնարհամիտ լինել. (Ոսկ. յհ. ՟Բ. 27։)

Է դեղ ամենայն վիրաց չարաց խոնարհամիտ՝ լե՛ր առ ընկերն բարեմիտ. (Շ. այբուբ.։)


Թօշնիմ, եցայ

va.

to grow weak or faint, to decay, to languish, to droop.

NBHL (2)

Սկսաւ թօշնիլ, եւ մեկնեցաւ ի նմանէ զօրութիւն նորա. (Դատ. ՟Ժ՟Զ. 19։)

Որպէս ի ցրտութիւն մարմինն (ծերոց) դառնայ տկարանայ, ըստ նմին եւ ցանկութիւնն հանդարտեալ թօշնի. (Անյաղթ հց. իմ.։)