multitudinous, numerous;
plural.
Եղիցի բազմաւոր (յն. բազում) թուով. (Օրին. ՟Լ՟Գ. 6։)
Բազմաւորս ցուցանէ. (Վրդն. սղ.։)
cf. Բազմաւոր.
Ամենայն տուրք, եւ պարգեւք. զբազմութիւն շնորհացն եւ պարգեւացն կամելով յայտ առնել՝ բազմաւորական եդ զբանն։ Զի այս սովորութիւն է գրոց, երբեմն զբազմաւորականն՝ միաւորական դնել, եւ երբեմն զմիաւորականն՝ միաւորական դնել, եւ երբեմն զմիաւորականն՝ բազմաւորական. (Սարգ. յկ. ՟Դ։)
Հազարն զբազմաւորականն ցուցանէ. (Նար. երգ.։)
Բազմաւորականս ասաց (փառաւորեցէ՛ք), զի ի դէմս բազմաց էր. (Լծ. ածաբ.։)
Մեծն Դաւիթ՝ բազմաւորական զանունս զայս (հովուութեան) ի կիր արկանէ. տէր հովուեսցէ զիս. որ հովուեսդ Իսրայէլի. եւ այլն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ը։)
very shiny, bright, brilliant.
Շիջուցին յինքեանց զբազմափայլ ճառագայթն աստուածպաշտութեան. (Խոր. ՟Բ. 89։)
Ծանուցանէր զշողումնն որպէս զբազմափայլ գործս լուսաւորութեան առաքինի մարդոյ. (Փարպ.։)
Մախայր ընդ նմա վասն բազմափայլ շնորհաց հոգւոյն՝ որ բնակեալ էր ի նմա. (Վրք. ոսկ.։)
very experienced, practised.
Ուսաք ի բազմափորձ մարդոց. (Շիր.։)
Եւ Բազում փորձութեանց ներքոյ անկեալ.
Յերկարելովն ի բազմափորձ կենցաղոյս յորոգայթսն. (Լմբ. իմ.։)
that has many fine sculptures;
well engraved;
well worked.
Զնուրբն (ի բանից) եւ զմանուածոյն եւ զբազմաքանդակն գովեն. (Սարգ. յռջբ.։)
very clever;
very valuable, rich, precious;
very heavy.
πολυτάλαντος, πολύτιμος multorum talentorum, pretiosus, et gravis ponderis Բազում քանքարաց կամ տաղանդաց. մեծագին. ծանրագնոյ.
Մաքսաւորն մի բարբառ արձակեաց, եւ զբազմաքանքար բեռնիս մեղացն թեթեւացոյց. (Մանդ.։)
scrutinizing, very inquisitive.
Բազմաքննին միտք մարդկան ի խնդիր իմն անկանին յաղագս մանկանց կոտորածի. (Շ. մտթ.։)
Միայնակեաց խոնարհ ոչ բազմաքնին լինի յանճառս. իսկ ամբարտաւանն բազմաքնին (լինի) յանդգնութիւն։ Մի՛ բազմաքննին լինիր վասն սորա։ Նմանեմ այնոցիկ՝ որք վասն հողմոյ կշռովք բազմաքննին լինիցին. (Կլիմաք.։)
Աստեղաց դիրքն բազմաքնին եղեն ի հելլենացւոցն. (Լմբ. իմ.։)
Եւ Բազում քննութեանց կարօտ. բազմօք քննելի.
Թողլով զբազմաքննին բան, զդիւրահասն դիցուք առաջի. (Շ. հրեշտ.։)
Զճաշակելիսս՝ պարզս եւ առանց բզմաքննին իրաց ունել. իմա՛ անաշխատ կամ դիւրին. յն. ἁπραγμάτευτος (Նիւս. կուս.։)
of several flocks, orders or ranks, numerous.
Բազմերամք վեհագունիցն հոյլքն. (Շար.։)
Բազմերամ կարգս թռչնոց. (Լմբ. սղ.։)
very happy, blessed.
Բազմերան կայանք (դրախտին)։ Ի բազմերան կենացն տարագիր գտանէր (Ադամ). (Եւս. քր. ՟Ա։)
Բազմերան վեյելչութեամբ մեծարեալ՝ կոչեցաւ մայր Աստուծոյ. (Ճ. ՟Գ.։)
of several colours, variegated.
Երիվարս ինչ բազմերանգս։ Զականցն բազմերանգսն տեսակս. (Դիոն. երկն.։ եւ Շ. հրեշտ.։)
Զրկեցայ ի բազմերանգն պայծառութեանց. (Պիտ.։)
frequent use of songs.
Յաճախ երգողութիւն, կամ երգեցումն.
Յորժամ անպտուղ ի բազմերգութենէն (սաղմոսին) լինիցիմ. (Նար. կ.։)
cf. Բազմերան.
Բազմերջանիկ կոյս, կամ հայր, հարանց. կամ նախավկայս. (Խոր. հռիփս.։ Ոսկ. լս.։ Յհ. իմ. երեւ.։ Տօնակ.։)
to sit down, to sit, to place one's self.
Եւ բազմեցաւ յուդիթ ի վերայ նորա յակումբն մաշկեայ։ Ելեր բազմեցար, ննջեցեր իբրեւ զառիւծ։ Եւ բազմեալ հանգեաւ իբրեւ զառիւծ։ Բազմեսցին ընդ Աբրահամու յաարքայութեան։ Բազմեցայ ուտել եւ ըմպել։ Ոչ բազմեսցուք մինչեւ ի գալ նորա այսր։ Բազմի, ուտէ, ըմպէ։ Երթիջի՛ր բազմեսջի՛ր ի յետին տեղւոջ։ Կայր բազմեալ ընդ երկոտասան աշակերտսն։ Բազմեալ էին ընդ Յիսուսի եւ ընդ աշակերտս նորա։ Եւ Ղազար մի էր ի բազմելոց ընդ նմա.եւ այլն։
Անպարագրելի բանն հօր բազմի ի մսուր անբանից։ Որ բազմեալ հանգչի ի հրեղէն աթոռ։ Որոյ աթոռ քերոբէ, ի վերնատունն բազմեցար. (Շար.։)
very wise, learned.
πολύσοφος valde sapiens Յոյժ իմաստուն. հանճարեղ. լի իմաստիւք՝ ոք կամ իմն. շատ խելացի.
Փառաւոր եւ երեւելի լինէր յաչս անհաւատիցն իւրով բազմիմաստ գիտութեամբ. (Արծր. վէրջ։)
Քարոզեաց զյարութիւն բազմիմաստ եւ յոքնատեսակ բանիւ. (Երզն. մտթ.։)
polyarchy.
πολυαρχία multorum dominatus Իշխանութիւն բազում տեարց կամ թագաւորաց ի միասին. բազմապետութիւն.
Ոչ է բարւոք բազմիշխանութիւն, մի իշխան եղիցի. (Պիտ.։)
Յանիշխանութենէն իբր ի բազմիշխանութեանն յողդողդեալք քակտեալք ցրուին (մեղուք). (Փիլ. լիւս.։)
knotty, nodous;
cf. Բազմաճիւղ.
Կէսքն ի ծառոց բազմոստք. (Վեցօր. ՟Է։)
Ոչ են բազմոստք, եւ ոչ ընդդիմանալ հողմոց կարեն. (Մխ. առակ.։)
Իբրու զտունկ բազմոստեայ ի գնացս ջուրց. (Մագ. ՟Կ՟Գ։)
Բազմոստեան արքայական տնկոյն պտուղ քաղցրաճաշակ. (Երզն. քեր. յիշատ.։)
having many fect;
polypous
Ամենայն որ գնայցէ ի չորս, մինչեւ ցամենայն բազմոտանիս. (Ղեւտ. ՟Ծ՟Ա. 42։)
Եցոյց զմեծատանցն զունայնութեան եւ զսնոտի կեանս, եւ զբազմոտանի ամբարշտութիւն։ Նենգաւոր է (սատանայ), եւ բազմոտանի. (Սարգ. յկ. ՟Ժ. ՟Է։)
Բազմոտանիդ յորժամ յորս կերակրոյ է, զիւր մարմինն վիմաց նմանեցուցանէ առ ի պատրել զձկունս. զի թւեցեալ՝ թէ առ քարամբք լողին, բուռն հարեալ ըմբռնէ. (Փիլ. լիւս.։)
having many qualities or accidents;
of many colours.
Շինեցեր զտուն քո զեկեղեցի ի բազմորակ նիւթոց ի միասին հաւաքելոց. (Սկեւռ. աղ.։ Զբազմորակ փետուրս բերէ. Մագ. ՟Ծ՟Է։)
having many children.
Բազմորդի լինելոց ես։ Զամուլն արար բազմորդի. (Գէ. ես.։)
Մի՛ վասն բազմանուն անուանելոյ՝ բազմորդիս կարծեօք համարիցիս. յն. բազում որդիս. (Կոչ. ՟Ժ։)
state of a person having many children.
Իբր Բազմիորդութիւն. գրի եւ ԲԱԶՄՒՈՐԴՈՒԹԻՒՆ. Բազմազաւակութիւն. եւ բազմութիւն որդւոց. πολυπαιδία multitudo liberorum, numerosa proles
Ոչ բազմորդութիւն զբարեպաշտութիւն, այլ բարեպաշտութիւն զբազմորդութիւն պատուէ։ Բազմորդութիւն առանց բարեպաշտութեան՝ Աստուծոյ օտարոտի է. (Եփր. համաբ.)
Ընդ այնպիսւոյն ես ոչ ընդ բազմորդութիւն, եւ ոչ ընդ յոլովութիւն կենացն նախանձէի. (Ածաբ. ժղ.։)
Բազմորդութեանն աճմամբ հնարեցայց աղաչել. (Պիտ.։)
(Աբրահամ) զբազմորդութիւնն ընկալաւ հաւատոց. (Մագ. ՟Է։)
full of snares or springes, dangerous, perilous.
Շա՛տ է երկայնութիւն տունջեան, բազմորոգայթ։ Ի բազմորոգայթ կեանս ասէ՝ խաղաղութիւն զօրս շնորհեցեր. (Խոսր.։)
multitude, great number, quantity, crowd, gross, heap, mass, bulk, body;
abundance, increase, inundation;
multiplicity, plurality, infinity;
people, troops, regiment, force, retinue.
πλῆθος multitudo Գումար բազում անձանց կամ իրաց. յոլովութիւն. շատութիւն.
Անթիւ լիցի ի բազմութենէ։ Որպէս զաստեղս երկնից բազմութեամբ։ Աճեաց ի բազմութիւն։ Հայր բազմութեան ազգաց։ Զօր բազում իբր զաւազ առ ափն ծովու բազմութեամբ։ Հասանէին իբրեւ զմարախ բազմութեամբ եւ այլն։ Զնոսա ոչ կարաց նուազեցուցանել ի բազմութենէն. (Եղիշ. ՟Գ։)
Բազմութիւն ցորենոյ, եւ բազմութիւն գանձուց կամ փառաց։ Բազմութիւն նաւաց, կառաց, ջուրց։ Բազմութիւն աւուրց, ժամանակաց, եւ այլն։
Անուամբ քով եկաք ի վերայ բազմութեանս այսորիկ։ Եկն միաբան բազմութիւնն եւ խռնեցաւ, եւ այլն։ Առեալ զամենայն բազմութիւննլ խաղայ յարեւելս հիւսիսոյ. (Խոր. ՟Ա. 11։)
that contains much or many things.
Ընդարձակատարր յարկի բնաւին աշխարհի՝ բազմունակ ծոցոյ անթիւ ամբարոյ. (Նար. խչ.։)
very wise, learned, skilful, scientific.
πολυμαθής eruditus, doctus Քաջ ուսեալ. յոյժ գիտուն. աղէկ սորված, մեծ կարդացօղ.
Բազմուսումն փիւնիկեցի զպորփիւրոս անուանելով. (Անյաղթ պորփ.։)
Մատուցանէ բազմուսմանց զհանճարս։ Բազմուսումն ոգի, կամ ոգիք։ Փիլ. (լին.։)
in several ways or manners, divers, various;
in many shapes.
Բազմօրինակք են մարդկան մեղանքն։ Ծանունս եւ բազմօրինակս ի վերայ հասուցանեն մահս։ Արուեստի պէտք են իմաստնոյն՝ բազմօրինակի, ըստ որում օգուտ արասցէ. (Փիլ.։)
Բազմադէմ եւ բազմօրինակ ձգեմ առ իս զմարդիկ. (Վրք. հց. ՟Ժ՟Թ. ձ։)
Մարգարէքն բազմօրինակաբար պատմեցին զհանգամանս աստուածային տնօրէնութեանն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)
Բազումք բազմօրինակաբար գրեցին, կամ վարեցան. (Կամրջ.։ Տօնակ.։)
flight (of stairs), balusters, balustrade (—);
bed.
Նեցուկք (որպէս բազուկք), կամ յենարանք (բազմելոցն). եւ վարդակք կամ ձողք՝ որք դնին յերկոսին կողմանս գահոյից, որպէս եւ սանդղոց, յորս (Յակոբայ՝) խաչն ... եւ բազրիքն՝ քահանայութիւն եւ թագաւորութիւնն Քրիստոսի. (Տօնակ.։)
stair, step.
Ոտն բազրաց, որպէս աստիճանք սանդղոց, վանդակաց, գահոյից.
Շինել թագաւորին տախտս գեղեցիկս մեծ վանդակաւ ... մի բազրոտան փայտն պակա՛ս էր։ Կոփեա՛ զբազրոսդ ցայդ կարգաւ ի վերուստ մինչեւ ի վայր։ Ա՛ռ զերկուց կողմանց բազրոտն. (Ոսկիփոր.։)
salver.
Ունօղ զբաժակ կամ կրօղ, թէ՛ մատռուակն, եւ եթէ ափսեայն՝ յորոյ վերայ եդեալ իցեն բաժակք.
Չեդան առաջի նոցա սուրբ սկտեղք, եւ ոչ անկան բաժակակալք յուրախութիւն. (Եղիշ. ՟Ը։)
to soak, to water;
— զգետինն, զտունկս, to water the ground, the plants.
ποτίζω potum praebeo, rigo, irrigo որպէս թէ Բաժակաւ արբուցանել. իմա՛ Ոռոգանել զտունկս՝ փոս բանալով ի ձեւ բաժակի առ արմին. փոս բանալով ջրել.
Թողուլ ինչ երկրագործին դարման՝ խնամոց գործ, իբրու թէ բաժակել զնա, շուրջ խնամել, կակղել, բրել, փոս հատանել, ջուրբ ոռոգել. (Փիլ. լին. ՟Ա. 14։)
Կա՛մ նուրբ երկրի հերձածով գնաց ջրոյ անցի գործեն անարգել, կամ շուրջ զծառովն բաժակելով, զի մնալով ի նմա ջրոյն, զայն՝ որ հազիւն ոռոգանէին, ջեռուսցեն. (Փիլ. յովն.։)
Տաժանէ (որթն զերկրագործն) ի բրելն եւ ի բաժակելն, զաւելորդ ուղէշս յապաւել, ջուրբ արբուցանել։ Տանել զյանձանձանս աճեցմանն՝ միայն շուրջ զինքեամբ բոլորակաբար բաժակելովն, եւ այնպէս անկարօտ ի վտակացն ոռոգմանէ դարմանեալ սնանի. (Պիտ.։)
Ոռոգանել ջուրբ վարդապետութեամբ, շուրջ բրել եւ կակղացուցանել ... եւ կարծրութեամբ երկաթոյն բաժակեալ, որ է բանին սրբոյ. (Սարկ. քհ.։)
small cup.
Զիւր բաժակիկն նմա մատուցանիցէ, ասելով՝ թէ ուրախացի՛ր. (Մանդ. ՟Զ։)
mistrust, suspicion
Պատիր պտղովն՝ կաղակարծելի բաժամտութեամբ ամայացեալ (ի դրախտէն). (Թէոդոր. խչ.։)
dividedly, separately.
Ոչ բաժանաբար կամ հոսմամբ ծնաւ Աստուած (զծոցածին բանն). (Կիւրղ. գանձ.։)
Ի քեզ ընկալար (զտէրն բոլորից), ոչ ի մասնէ, այլ ի լրութենէ. ոչ հատմամբ, այլ հաստատութեամբ. ոչ բաժանաբար, այլ ամբողջապէս. (Նար. կուս.։)
Զտարբերութիւն սահմանեսցուք, զիա՛րդ բաղկացաբար, եւ բաժանաբար առեալ գոյ. (Անյաղթ պորփ.)
Սոցա ապաքէն եւ աղօթքն՝ բաժանաբար ըստ իւրաքանչիւրոցն վայել է լինել. (Յհ. իմ. ատ.։)
heir;
բաժանակալ լինել, cf. Ժառանգեմ.
Այսինքն Բաժակ։ (Մխ. երեմ.) եթէ չիցէ սխալ գրչի։
Իբրեւ մեռաւ այրի կինն այն, նա լինէր գրոյն եւ գանձիցն բաժանակալ. (Կոչ. ՟Զ։)
divisible.
(Հրեշտակաց է) ո՛չ բաժանականօք, եւ կամ ի բաժանականաց ժողովել զաստուածայինն գիտութիւն։ Միատեսակ, ոչ բաժանական. եւ այլն. (Դիոն. ածայ. Դիոն. եւ եկեղ։)
Բաժանական կենդանոյն՝ բանականն եւ անբանն։ Բաղկացականքն հանրականագոյնք են, իսկ բաժանականքն՝ մասնականագոյնք. (Անյաղթ պորփ.։)
բաժանականն (հնարք)՝ համեմատիլ բնաւորեցաւ հրոյ. (Սահմ. ՟Բ։)
distributer;
divisor.
μεριστής divisor, partitor Որ առնէ բաժինս ժառանգաց. մէրասը բաժնօղ.
Ո՞ կացոյց զիս դատաւոր կամ բաժանարար ի վերայ ձեր. (Ղկ. ՟Ժ՟Բ. 14։)
Կամ Բաժանիչ, որոշիչ յիրերաց.
Զոր տէրն եկն արկանել յերկիր զբաժանարարն՝ որոշել զհաւատացեալս յանհաւատից. (Վրդն. սղ.։)
to divide, to separate;
to share, to distribute;
to cut, to decompound, to disjoin, to uncouple, to disunite, to split, to cleave, to scatter, to behead, to make an incision;
— վիճակաւ, to allot.
Բաժանեցից զաւարն։ Տո՛ւր ինձ բաժին. եւ նա բաժանեաց նոցա զկեանս։ Ասա՛ ցեղբայր իմ բաժանել ընդ իս զժառանգութիւնն։ Բաժանեցէ՛ք զերկիրն եօթն բաժին։ Դու բաժանեսցես ժողովրդեանդ այդմիկ զերկիրն։ Վիճակաւ բաժանեսցեն զժառանգութիւն նոցա։ Բաժանեա՛ զերկիրս զայս ի ժառանգութիւն ինն ցեղիցն։ Բաժանեաց նոցա ճարակս։ Բաժանէ իւրաքանչիւր՝ որպէս եւ կամի։ Ոչ բաժանեաց նոցա. եւ այլն։
Բաժանեցան զհանդերձս իմ ի մէջ իւրեանց. (Սղ. ՟Ի՟Ա. 19։ Մտթ. ՟Ի՟Է. 35. եւ այլն։)
Բաժանեցայց զսիւքէմ. (Սղ. ՟Ծ՟Թ. 8։ ՟Ճ՟Է. 8։)
Բաժանեցան աւար ի թշնամեաց ընդ եղբարս իւրեանց. (Յես. ՟Ի՟Բ. 8։)
Բաժանեաց տուն առ տուն, եւ գեօղ առ գեօղ, եւ ագարակ առ ագարակ. (Լաստ. ՟Դ։)
Կամ Բաշխելով սփռել, ծաւալել, ցրուել.
Զայս ամենայն աջողէ մի եւ նոյն հոգի, եւ բաժանէ իւրաքանչիւր՝ որպէս եւ կամի։ Երեւեցան նոցա բաժանեալ լեցուք իբրեւ ի հրոյ։ Բաժանեցից զնոսա ի մէջ Յակոբայ, եւ ցրուեցից զնոսա ի մէջ Իսրայէլի։ Տէր կորո՛ զնոսա, եւ բաժանեա՛։ Բաժանեցան նոքա ի սրամտութենէ երեսաց նորա.եւ այլն։
Որ բաժանէ զքաղցրութիւն իմաստիցն ի քիմս մտաց նոցա. (Վրք. հց. ՟Բ։)
ԲԱԺԱՆԵԼ. διαιρέω, διαμερίζω, ἁφορίζω divido, separo Տրոհել, զատուցանել, անջատել. մեկնել յիրերաց. որոշել. քակել. (եւ ըստ այսմ առաւել կրաւորաբար վարի ի սուրբ գիրս ). բաժնել, զատել.
Կտրեաց եւ բաժանեաց ի միմեանց. (Փիլ. ՟ժ. բան.։)
Զհայեցուածսն յերկուս բաժանեալ. (Խոր. ՟Գ. 55։)
Զմիաւորեալն ինքն ըստ ինքեան բաժանէր ջուր յերկաքանչիւր կողմանս։ Յիրարաց բաժանեալ սահմանաւ (զճշմարտութիւն եւ զստութիւն). (Պիտ.։)
Առ զզօրն, եւ բաժանեաց յիրս առաջս։ Եւ անտի բաժանի ի չորս առաջս։ Բաժանեցաւ ջուրն յայսկոյս եւ յայնկոյս։ Բաժանեսցի Իսրայէլ ընդ երկու։ Բաժանեսցի հայր յորդոյ, եւ որդի ի հօրէ։ Ամենայն թագաւորութիւն բաժանեալ յանձն՝ աւերի.եւ այլն։
Բաժանի ի մարմնոյն, եւ ոչ բաժանի յընչիցն. (Նեղոս.։)
Զի մի՛ տգէտ մարդիկ երկմտեալ բաժանեսցին ի մեր հաստատուն օրինացս. (Եղիշ. ՟Ը։)
Երկմտեալ բաժանեցաւ, կամ բաժանէր. (Եփր. ել.։)
Առնու զգոյացութիւն եւ բաժանէ ի մարմին եւ յանմարմին, եւ զմարմինն ի ներբուսականն եւ յանբուսականն. (Սահմ. ՟Բ։)
Ըստ ձերո՞ց կամաց պարտիցիմ զանձն ինչ բաժանել, եւ ըստ ձերոց հաճոյից վաճառել զարդարութիւն. (Սեբեր. ՟Թ։)
partaker, concerned, participant;
subscriber, sharing;
— լինել, to participate, to subscribe.
որ եւ ԲԱԺԱՆԱԿԻՑ. συγκοινωνός, μέτοχος, συμμέτοχος particeps, consors Հաղորդ. կցորդ. մասնակից.
Բաժանորդ եղեր արմատոյն, եւ պարարտութեան ձիթենւոյն։ Մի՛ այսուհետեւ լինիք բաժանորդք նոցա։ Երկնաւոր կոչմանն բաժանորդք։ Բաժանորդք եղեաք Քրիստոսի։ Որով ամենքին բաժանորդք եղեն.եւ այլն։
division, share, distribution, partition, repartition, dispensation;
decomposition, dismemberment, disengagement, disjunction, distraction, dissolution;
stitch, rupture, departure;
separation, disunion, scission, retrenchment, section, segregation.
Բաժանեաց անդ զերկիրն Իսրայէլի՝ ըստ բաժանմանց իւրեանց. (Յես. ՟Ժ՟Ը. 10։)
Եւ կացուցին զՂեւտացիսն ըստ վիճակի բաժանմանն իւրեանց. (՟Բ. Եզր. ՟Զ. 18։)
Զերկրորդն՝ ամենիմաստին (Աստուծոյ) մատուցանել՝ պարսաւելի բաժանումն (է Կայենի). (Փիլ. լին. ՟Ա. 64։)
Անդաստանաց բաժանմունս. (Սարգ. յկ. ՟Է։)
ԲԱԺԱՆՈՒՄՆ. διαίρεσις divisio Տրոհումն, անջատումն, զատումն, քակտումն, ցրումն. զատելը, զատուիլը.
Որ զմիաբանեալսն յաշտարակին՝ բաժանմամբ լեզուացն քակեաց. (Շար.։)
Բաժանմամբ յերկուս թագաւորութիւնս։ Խախտեալ եւ քայքայեալ՝ մատնեցաւ ի բաժանումն մեծ իշխանութիւն թագաւորութեան. (Փարպ.։)
Թէ զբաժանմանն իմ խտրոց քակտեսցես։ Արիոսեան բաժանմանն. (Նար. ձ. եւ Նար. մծբ.։)
Էարկ տէր ի մէջ պահպանաց ամբոխումն եւ բաժանումն. (Լաստ. ՟Ի՟Դ։)
Հերձուածք եւ բաժանմունք մտին յեկեղեցիս. (Սարգ. յկ. ՟Ը։)
Բաժանմունք անուանց (աւագութեան ի մարդիկ կամ երիցութեան) յետոյ մտին ի ներքս. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ծ՟Ա։)
Եւ որ այլ ինչ իր բաժանման տեսանի ի բանս նոցա (աւետարանչաց). (Իգն.։)
Բաժաննումն զմինն ի բազումս տրամատէ եւ յանբաւս։ Ի ձեռն բաժանման ստուգաբար զմասունս նորա իմանամք։ Բաժանումն է առաջին հատումն ենթակայի (այսինքն առաջիկայ) իրողութեան. ո՛րգոն, յորժամ ասեմք, եթէ կենդանեացն ոմանք անբանք. (Սահմ. ՟Բ. ՟Ժ՟Է։)
custom-house officer.
Վերակացու բաժից. մաքսապետ. (Յիսուս որդի.։)
cf. Ժամանոց.
nebulous, misty, foggy;
-ք, dull weather.
Անձրեւայոյզ, եւ թօնընկէցք, բալաձիգք. (Վեցօր. ՟Զ։)
dark, gloomy.
Բալատեսիլ գոլորշիւք զօրէն խիտ ամպոյն զսրբոյ հոգւոյն ճառագայթսն ի բաց հալածեն. (Բրս. պհ.։)
foolish, wanton, mad, cracked.
Թէպէտ եւ ոք ասել (զճշմարիտն) քաջալերցաւ, ամենայն իրօք իբր բախած եւ յիմար ծաղր արարաւ. (Փիլ. լին.։)
Չարախօսեսցէ, եւ բախած կոչեսցէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 21։)
Ունէին զնա իբրեւ անմիտ ... մինչեւ անուն կոչել նմա բեխած. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)
to be beaten;
to fight, to combat, to attack;
— ընդ միմեանս, to fight together, to knock, to dash against each other.
Արմատ Բախելոյ կամ Բեղխելոյ. Բախումն. ընդհարումն, որպէս եւ պատահումն զօրաց պատերազմաւ ընդ միմեանս. եւ ըստ այսմ ասի՝ յն. եւ լտ. συμβολή commissio, congressio մէկ տեղ կամ իրարու զարնուիլը.
Եւ յանկարծակի (կամ, դարձեալ) լինէր բախ նոցա ի տեղւոջն. (Սոկր.։)
heating, percussion, blow;
knock, shock;
rencounter, combat.
Միթէ բարբա՞ռ լո՛կ իցէ՝ բախիւն լեզուի ընդ օդս. (Ագաթ.։)
cf. Բախիւն.
Ընդհարումն եւ բախումն գործեսցէ. (Փիլ. այլաբ.։)
Բախումն կրծից. (Յհ. կթ.։)
Ի կարծրութենէ բախման վանեցեալ։ Ի բախմանէ ալեաց, փոթորկաց։ Ընդ ուժգնակի բախման թնդելոյ ներքնային խորոց՝ հարթէ զլերինս. (Նար.։)
Արկանել զնոսա յամենայն չարչարանս, եւ բախմունս կտտանաց ... ի բարկ բախման անչափ աղէտիցն.
Բազում բախմունս պատերազմաց սաստկապէս յարդարէին. (Յհ. կթ.։)
happiness, good fortune, luck.
Ոչ ընդ աստեղս պչուցանել, թէ նոքա ինչ իցեն պատճառք բախտաւորութեան։ Բարեբախտութեանց եւ չուառութեանց զաստեղսն դնեն պատճառք. (Եզնիկ.։)
to encompass, to begird;
to contain, to comprehend.
Որով տարբերի բոլորն բակառեալ բանական եւ մահկանացու սեր. (Մագ. ՟Ձ՟Թ։)
Բակձաձական լսի բակառականն. որպէս՝ պա՛ր ասելովն, եղական թուովն զբազմօք բակառեաց. (Մագ. քեր.։)
Ծառայքդ Աստուծոյ, որ շուրջ յամենայն կողմանց բակառեալ կան. (Ճ. ՟Ա.։)
Զորդիս քրմացն զինքեամբ կացուցանէր՝ բակառեալ բազմութիւն յոյժ. (Կաղանկտ.։)
to compose, to conjoin;
to ally;
to mingle, to mix;
to compound.
ԲԱՂ որ եւ ՓԱՂ. (լծ. թ. պիլէ) Մասնիկ նոյնանշան ընդ ձայնիցս՝ կից, համ, հաղ, շաղ, շար, յար, եւ այլն. ըստ յն. συν, συγ-, συλ-, συμ-, συρ- լտ. cum, con-, col-, com-, cor- եւ այլն. cf. ԿՈՂԱԲԱՂ։
Աստուստ եւ անուն հաւաքաբանութեան գտաւ, որ նշանակէ բաղհաւաքումն. քանզի բաղ՝ յորոց վերայ առադրի, բազմութիւն նշանակէ, որպէս մարտակից. (Անյաղթ վերլծ. ՟Թ։)
συντίθημι, προστίθημι compono, appono Ի միասին դնել. կցել. յարել. որ եւ ՇԱՐԱԴՐԵԼ. մէկտեղ դնել.
Որ զնախադատական ապացուցուեանցն զմակերեւութիւն բաղադրեալ հոգիաներկ եւ մարմնաքնար երգողին. (Թէոդոր. խչ.։)
Բաղադրեսցի անուանցն. (այսինքն յարեսցի ընդ անուանս)։ Յատուկ ստորոգեալն յամենայն ձայնս՝ եւ ճշմարտեալք զումեքէ, արդեօք եւ բաղադրեալք ի միասին՝ ճշմարտիցե՞ն զնմանէ. (Անյաղթ պերիարմ.։)
Բանականն եւ մահկանացուն բաղադրեցաւ յենթակայութիւն մարդոյն. (Պորփ.։)
compound, composition, synthesis, combination, condition, confection, formation, mixture.
Բաղադրութիւն է՝ պարզիցն առ միմեանս դրութիւն. (Անյաղթ պերիարմ.։)
σύνθεσις compositio Ի միասին դրութիւն. զօդումն. շարադրութիւն. յարադրութիւն. բաղկացութիւն. զանգումն. խառնումն. միաւորութիւն.
Եւ ո՞ զթուոց բնութիւն (եցոյց), եթէ ոչ ասացեալքն ըստ մասանցն ամանակի բաղադրութիւնք. (Փիլ. քհ. ՟Է։)