Definitions containing the research ց : 10000 Results

Բոլորութիւն, ութեան

s.

whole, total;
roundness, rotundity.

NBHL (7)

Պակաս գոլով բոլորութիւն գագաթանն՝ անուանեցաւ կամսար. (այսինքն պակասագլուխ). (Խոր. ՟Բ. 84։)

Ոչ բոլորութիւն, եւ ոչ մասն։ Զամենայն զայսոսիկ զբոլորովիմբ ամենայն բոլորութեամբ՝ բոլորակատարի եւ ամենայն աստուածութեանն վերադրիլ։ Շաղկապութիւնք մասանցն, ամենայն մասանցն միութիւնք, կատարելութիւնք բոլորութեանցն. (Դիոն. ածայ.։)

Նմին իսկ պատճառաւոր (յն. (պատճառ) բոլորութեան (էիցս) վերերեւիլ. Մաքս. եկեղ.։)

Իբր զճրագ յաշտանակի հաստեցաւ գլխոյդ բոլորութիւն. (Նար. ՟Խ՟Զ։)

Վերին կողմն գնդի լուսնին ունի զբոլորութիւն լուսոյն, որ ընդդէմ արեգականն հայեսցի։ Կենդանատեսակ բոլորութիւնն շրջի առշեղապէս. (Շիր.։)

Զարեգական զընթացս, զլուսնի բոլորութիւն, զաստեղաց բազմութիւն. (Ածաբ. աղքատասիր.։)

Եւ ակն զգունդագունդս ժողովոց աստեղացն միանգամայն կարօղ է զբոլորութիւնն բովանդակել. յն. զպար մեծ. (Կոչ. ՟Զ։)


Բոլորումն, ման

s.

rotundity;
roundness, circle;
completion, accomplishment, end.

NBHL (6)

Զտարեաց բոլորմունս. (Իմ. ՟Է. 19։)

Ըստ բոլորման առ ի յարեգակնէ չորեքժանամակեան ըստ մեզ լինելոյ տարւոյն։ Ի բոլորմանէ տարւոյն։ Զտարեացն բոլորմանց. (Խոր. ՟Ա. 3. 15։ ՟Բ. 56։)

Բոլորումն սրտի զի՞նչ պարտ է իմանալ. սիրտ զմիտսն ասէ. նովաւ ասէ շուրջ բերցի զօրինօք եւ զվկայութեամբն Աստուծոյ. (Լմբ. սղ. (որ հայի եւ ի յաջորդ նշ։))

Յետինքն զերիցագուիցն գերակայ բոլորմունսն ոչ ունին, բայց մասնաւորս։ Անհաղորդք են գերագունիցն բոլորմանց։ Զամենայն բարերարական աստուածանունութիւն (այսինքն ստորոգելի), յո՛յր վերայ արդեօք եւ կացցէ յաստուածպետականացն անձնաւորութեանց, ի վերայ բոլոր աստուածպետութեանն բոլորման է առնլի անխտրապէս. (Դիոն.։)

Կաթողիկէ, այսինքն բոլորումն իսկ ի բնաւիցս վերագունեալ. (Անան. եկեղ։)

Տասն բանք պատուիրանացս՝ գլխաւորականք են բոլորմունք եւ սեռք. (Վրդն. ել.։)


Բոկ

adj. adv.

barefooted.

NBHL (4)

Ոչ եւս ունին գարշապարս բոկս՝ կասկածաւորս օձին խայթոցաց. (Նար. երգ.։)

Մերկ եւ բոկ կացուցանել. (Դիոն. եկեղ.։)

Եւ գնայր՝ կամ գնասցէ մերկ եւ բոկ. (Ես. ՟Ի. 2. 3։ Միք. ՟Ա. 8։)

Բոկ եւ հետի վարէին զարս եւ զկանայս։ Բոկ եւ հետի երթային ի տուն աղօթից. (Եղիշ. ՟Գ. ՟Ը։)


Բոկանամ, ացայ

vn.

to pull off one's shoes or stockings.

NBHL (3)

ὐπούω dissolvo, subsolvo Հանել կամ լուծանել զկօշիկ, զհողաթափ. մերկացուցանել զոստս իւր.

Բոկանայր այր զկօշիկ իւր ... եւ բոկացաւ զկօշիկ իւր, եւ ետ ցնա. (Հռութ. ՟Դ. 7. 8։)

Եւ կոչեսցի անուն նորա ի մէջ Իսրայէլի տուն բոկացելոյ. (Օրին. ՟Ի՟Ե. 10։)


Բոկեղ

s.

ring biscnit, simnel, cracknel

NBHL (1)

Պան. բլիթ. հաց փափուկ՝ բոլորշի կամ մանեկաձեւ, իւղախառն կամ առանց իւղոյ ի նաշհոյ. ռմկ. եւս՝ բոկեղ.


Բոկոտն

adj.

barefoot, barefooted.

NBHL (1)

Եւ այլ եւս խառնիճաղանջքն՝ բոկոտն եւ մերկանդամ՝ ցանեւցիր բերէին. (Յհ. կթ.։)


Բոկութիւն, ութեան

s.

state of a barefooted person.

NBHL (2)

Բոկոտն լինել կամ անկօշիկ. մերկութիւն ոտից. բոպիկութիւն.

Մի էր բոկութիւն ծառայից եւ ազատաց. (Եփր. նին.։)


Բողբոջ, ից, աց, ոց

s.

shoot, sprout, scion;
bud, germ.

NBHL (14)

βλαστός, βλαστή , βλάστημα germen, ὅλυνθος grossus, grossulus Ծիլ բուսոց. բոյս նորոգ ընձիւղեալ. շառաւիղ. եւ Նորաբոյս պտուղ ցցուեալ. ծիլ. եւ կոճակ.

Զբողբոջ նորա թառամեցուսցէ հողմ. (Յոբ. ՟Ժ՟Ե.30։)

Թզենի արձակեաց զբողբոջ իւր. (Երգ. ՟Բ. 13։)

Որ նախ քան զքաղցր եւ զկատարեալ պտուղն ի թզենւոջն պտղոյ տեսակաւ յառաջագոյն ընձիւղի, բողբոջ ասի։ Որպէս բողբոջիւք ոմամբք զհանդերձեալ քաղցրութիւն թզենւոյն աւետարանէ։ (Նիւս.)

Ծաղկանցն եւ ծառոցն, բոյս բողբոջոց գարնայնոյն՝ երեւեսցին յետ ձմերայնոյն։ Բուսովքն, բողբոջովքն, եւ ծաղկովքն. (Ագաթ.։)

Ոչ դուզնաքեայ ինչ անաճ երեւեցուցեալ բողբոջ։ Զսերմանեացն ընծիւղել ի դուրս զբողբոջս, եւ զամենայն բուսոցն բերս։ Զտնկոցն արձակելով բողբոջս։ Բոլոր բողբոջոց եւ ծաղկանց երփն երփն նմանութիւնս ի վերայ իւր նկարեալ. (Պիտ.։)

Ի սաղարթիցն բողբոջից։ Բոյսք, եւ բողբոջք, եւ արմատք. (Լմբ. իմ.։)

Ծաղկեցուցանէր զՀայաստանս աստուածդիտութեանն բողբոջիւք։ Արդարութեան բողբոջս. (Խոր. հռիփս.։)

Յորմէ եւ մեղացն եղեւ բողբոջ. (Յհ. իմ. երեւ.։)

Վերացո՛ զբողբոջ մեղացս. (Նար. ՟Լ՟Է։)

Ըստ օրինակի բարետոհմիկ բողբոջաց, յորժամ յառաջին աճմանէն ի վեր ուղղին ... այսպէս եւ նա ի սկզբանէ ծաղեցաւ բողբոջօք. (Նիւս. ի Գր. սքանչ.։)

Թագաւորազանց բողբոջ։ Ի բողբոջից բուսոյ Սենեքերիմայ արքայի. (Յհ. կթ.։)

ԲՈՂԲՈՋ Որպէս Պղպջակ, կամ նմանութեամբ, եւ կամ ըստ լծորդ տառից.

Կարկաճումն բողբոջից բղխեալ յստակ աղբերաց. (Եպիփ. ծն.։)


Բողբոջազարդ

adj.

having many shoots.

NBHL (1)

Բողբոջիւք զարդարեալ. գեղեցիկ բողբոջեալ.


Բողբոջեմ, եցի

vn.

to bud, to bud again, to pullulate, to shoot, to germinate, to sprout.

NBHL (4)

βλαστάνω germino, pollulo Արձակել բողբոջս, բուսուցանել, իրօք կամ նմանութեամբ. ծլիլ.

Զի մի՛ բողբոջեսցի անօրէնն. (՟Բ. Թագ. ՟Ի՟Գ. 5։)

Գաւազանն Ահարոնի որ բողբոջեաց ... Գաւազանքն բողբոջեցին. (Եփր. յղ. յար.։)

Զնոյն գոլ գիտելով, եւ զոր՝ ուստի բողբոջեացն, զհայր, եւ յինքեան ցուցանելով զնա. այսինքն ուստի ծնաւ. (Կիւրղ. գանձ.։)


Բողկուկ

s.

new horn of animals, little horn.

NBHL (2)

κέρας cornu Բողկաձեւ նորաբողբոջ եղջիւրիկ կենդանեաց. պլպլուկ.

Մինչեւ բուսեալ իցեն բողկուկք եղջերուաց, որթուց, կամ գառանց, գիտեն զտեղին՝ ընդ որ գալոյ են (բուսանելոց), եւ այնու վարին ի մարտ իբրեւ զինու. (Վեցօր. ՟Թ. յն. լոկ, եղջիւրք որթուց։)


Բողոն

cf. Աղաբողոն;
cf. Փիլոն.

NBHL (1)

որ եւ գրի ԲՈՒՂՈՆ. ἁναβόλαιον pallium, penula Փիլոն. աղաբողոն. վերարկու, մեկնոց, կրկնոց.


Բողոքեմ, եցի

vn.

to appeal, to complain, to claim;
to lodge an appeal;
to complain.

NBHL (15)

βοάω, ἁναβοάω, ἑπικαλέομαι , κράζω, κραυγάζω clamo, reclamo, advoco, appello որ եւ Բողոք արկանել՝ ունել՝ բառնալ, եւ այլն. Գանգատել՝ քանքարտալ աղաղակաւ. գոչել եւ ազդել միաձայն դատախազութեամբ. դիմել յատեան իրաւանց. ամբաստանել. գուժել.

Գոչումն արեան եղբօր քո բողոքէ առ իս յերկրէ։ Եւ բողոքեաց Մովսէս առ տէր։ Բողոքեսցէ զքէն առ տէր, եւ լինիցին քեզ այն մեղք մեծամեծք։ Եւ բողոքեցին որդիքն իսրայէլի առ տէր։ Եւ բողոքեցաք առ տէր եւ եհան զմեզ յեգիպտոսէ։ Ի կայսր բողոքեմ ... ի կայսր բողոքեցեր, առ կայսր երթիջիր.եւ այլն։

Բողոքել զանապատում չարեացս. (Պիտ.։)

Զծածկեցելոցն բողոքեսցէ, եւ այլն. (Նար.։)

Ոչ դադարեմ բողոքել ի քէն (այսինքն զքէն) առ նա. (Վրք. հց. ՟Դ։)

Ապա թէ ցուլն հարկանօղ իցէ յերեկն եւ յեռանդն, եւ բողոքեալ իցէ տեառն նորա (այսինքն այլոց առ տէրն նորա), եւ նորա չիցէ ի միջոյ բարձեալ. (Ել. ՟Ի՟Ա. 29. 36։)

Առաքեալքն մատնեցին զանձինս իւրեանց, ընկերացն բողոքելով, զի աստուածասցին. (Ագաթ.։)

Որում թէ ոչ բողոքեսցես, զարիւնն ի քոց խնդրեցից ձեռաց. (Պիտ.։)

Պատուհասիմք վասն չբողոքելոյ ումեք ի ձէնջ։ Որ եւ մեզ ցանկ բողոքէ՝ ասելով, օրհնեցէ՛ք զհալածիչս ձեր. (Փարպ.։)

Արեգակն իւրով խաւարելովն բողոքեաց՝ ցուցանելով ամենեցուն զտէրն ի խաչին. (Ագաթ.։)

Բողոքել զչարեացս հասումն. (Պիտ.։)

Կորուստ մահու բողոքեն։ Բողոքէր դիմակս կերպից կերպից աւաղականաց. (Նար.։)

Զայս ինքն մարգարէքն յառաջագոյն կանխաւ բողոքեցին. եղբայր ոչ փրկէ ի մահուանէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 11։)

Զայս առաւել կանանց բողոքեմք եւ կուսանաց. (անդ. ՟Բ. 11։) իբր ողոքել բողոքելով, կամ ազդել աղաչելով։

Իրաւացի էր՝ յորոց մահ բողոքեցաւ ի բնութիւնս մարդկային. (Վահր. համբ. կամ դտ. այսինքն սպառնալեօք քաղոզեցաւ, կամ գուժեաց։)


Բոյծ, բուծի

s.

nourishment;
expedient.

NBHL (1)

Բոյծս գտանէ հերձուածողն։ Բոյծս (կամ բուժս) իմն գտանեն հերձուածողացն աշակերտք. (Սեբեր. ՟Է. եւ ՟Բ։)


Բոյս, բուսոց

s.

herb, plant, simple;
vegetative body;
— բարուց, —ք բնութեան, բարք բուսոց, nature, temper, natural character, cf. Բարք, cf. Բնութիւն, cf. Սովորութիւն;
to pullulate.


Բոյրք, բուրից

s. pl.

Scent, smell;
aroma

NBHL (1)

Վարդ անթառամից, հոտ անոյշ բուրից. (Գանձ.։)


Բոնոս

s.

wild ox.

NBHL (2)

ԲՈՆՈՍ ԲՈՆՈՍՈՍ. Բառ յն. βόνασος Վայրի ցուլ, կամ էրէ վայրի՝ նման ցլու, բառաչօղ որպէս զեզն. եւ բաշաւոր որպէս զձի. իսկ եղջիւրքն գալարեալք ի վայր կոյս, որ ոչ լինին նմա ի պէտս զինու, որպէս կուն՝ այսինքն քակորն զոր ձգէ զհետ իւր ի փախչելն, եւ այրէ զորսորդս.

Լինի ի դաղմատիա գազան մի՝ որպէս զեզն, բոնոսոս անուն, որ զկոյն ձգէ որսականացն եւ այրէ. (Խոր. աշխարհ.։ Զնոյն երկրորդէ Վանականն. (այլ գրիչք վրիպակաւ ունին բնինոս, կամ բոնոնոս).)


Բոսորած

adj.

reddened.

NBHL (1)

Իբր Բոսորացեալ, այսինքն կարմրացեալ.


Բոսորային

adj.

reddish, red, dyed red;
colour of blood.

NBHL (1)

Ի նոր երանգ բոսորային՝ մածեր արիւն ի ցամաքի. (Նար. ՟Կ՟Գ։)


Բոսորատիպ

cf. Բոսորային.

NBHL (1)

Մարմնոյ հանդերձ արիւնոտ զգեցեալ ... բոսորատիպ գունովդ. (Լմբ. համբ.։)


Բովանդակ

adj. adv.

all, total, entire, perfect, complete;
—ն, the whole, the total, together. all, entirely, totally, completely.

NBHL (9)

Եօթն եօթներորդս բովանդակ թուիցես. (Ղեւտ. ՟Ի՟Գ. 15։)

Բովանդակ աւագանին։ Բովանդակ բազմութեան, կամ աշխարհացն։ Որոց բովանդակին զօրագլուխ էր. (Փարպ.։)

Եւ միոյն խօսից ոչ գոյ հնար զբովանդակ զմիտսն գտանել. (Ոսկ. յհ. ՟Բ. 4։)

Եւ վասն այսորիկ այսչափ բովանդակ լիցի ասել։ Յառաջ կոյս անցեալ բովանդակ ասպարէզս։ Ամրանան երկոքին կողմանքն բովանդակ աւուրս։ Բովանդակ ժամանակս ընդ երեսս դաշտաց եւ լերանց այլակերպեալ շրջելով։ Փոփոխելով տեղի ի տեղւոջէ ցբովանդակ ամս. (Խոր. ստէպ։)

Բովանդակ սպասեցէ՛ք հասելոց ձեզ շնորհացն ի յայտնութեան Քրիստոսի. (՟Ա. Պետ. ՟Ա. 13։)

Քանզի նա բովանդակ փոխադրեաց եւ որ ինչ ի քարտէզս դիւանին Եդեսիայ. (Խոր. ՟Բ. 9։)

Բովանդակ (կամ բաւանդակ) ամենեւին չէ՛ ոք, որ իմանալ կարիցէ զայս. (Ոսկ. ՟Բ. 4։)

Որ լինին բովանդակ, ՟Ս.՟Խ.՟Գ. բիւրք ամաց։ Յանձանձիչս կալ իրացն, բայց բովանդակ եւ ոչ միում ումեք ունել (զաթոռ տէրութեան). (Եւս. քր. ՟Ա։)

Յերկրի աւուրն բովանդակ ի մէնջ առ ձեզ ասացաւ։ Բովանդակ ասեմ, ոչ եթէ ըստ արժանի. (Կոչ. ՟Բ։)


Բովանդակապէս

adv.

cf. Բովանդակ

NBHL (1)

Բովանդակապէս զինելոցն եցոյց քեզ։ Ունի զամենայն բովանդակապէս. (Փարպ.։)


Բովանդակեմ, եցի

va.

to assemble, to gather;
to complete, to accomplete, to accomplish, to finish;
to contain, to inclose, to comprehend;
ի համառօտն —, to abridge.

NBHL (20)

περιέχω, περιλαμβάνω comprehendo, contineo Զբովանդակ լրիւ պարփակել. պարագրել, ամփոփել, տեղեաւ, կամ մտօք. մէջը առնել, սըղմցնել. cf. ԲԱՒԱՆԴԱԿԵՄ.

Ոչ եթէ սահմանք ինչ զաստուածականն բովանդակեցին, որով լին է ամենայն, եւ է յամենայնի, եւ ի վերայ ամենայնի։ Վասն մեր էջ ի չքաւորութիւն, եւ ամփոփեցաւ ի մարմին, բովանդակեցաւ ճշմարտութեամբ ի մարմնին. (Ագաթ.։)

Զօր կազմեցին, եւ գունդ բովանդակեցին. (՟Ա. Մակ. ՟Բ. 44։)

Գունդս կազմել, եւ զօրս բովանդակել, գումարել զզօրս աղուանից եւ վրաց. (Ագաթ.։)

Որով բովանդակեաց ի միասին զաստուածեղէն զօրութեանցն զգերազանցութիւն. (Շ. բարձր. որ բերի եւ ի ՟Ա եւ ՟Գ նշ։)

Եւ եթէ այլ ինչ պատուիրան է, յայն բան բովանդակին, եթէ սիրեսցե՛ս զընկեր քո իբրեւ զանձն քո. (Հռ. ՟Ժ՟Գ. 9։)

Բովանդակի ի մահն. (Վրդն. թուոց.։)

ԲՈՎԱՆԴԱԿԵԼ συντελέω, ἁναπληρόω, περαιόω perficio, consummo, compleo, finio, termino Զբովանդակն ի գլուխ հանել. կատարել լիով եւ անթերի. եզերել, վճարել, աւարտել. լմնցնել, վերջացնել.

Բովանդակեցէ՛ք զգործն ձեր ըստ հանապազորդ սակին։ Ընդէ՞ր ոչ բովանդակեցէք զսակ աղիւսոյն ձերոյ. (Ել. ՟Ե. 13. 14։)

Յորժամ բովանդակիցէք զարդիւնս երկրին, տօնեսջի՛ք տեառն զեօթն օր. (Ղեւտ. ՟Ի՟Գ. 39։)

Բովանդակեաց զվարդապետութիւնս առաջին առելոց խմբացն. (Խոր. ՟Գ. 60։)

Յեղյեղմամբ բանիս ... բովանդակեցից առ քեզ զխորհրդական պատմութիւն հարկիս. (Արշ.։)

Եհան մինչեւ առ Ադամ, եւ ասաց, բայց Ադամ յԱստուծոյ, եւ բովանդակեաց. (Եւս. պտմ. ՟Ա. 7։)

Յառաջ քան զհունձս, յորժամ բովանդակեսցի ծաղիկն. (Ես. ՟Ժ՟Ը. 5։)

Բովանդակեցաւ ամենայն գործն. (՟Գ. Թագ. ՟Է. 51։)

Բովանդակեալ աւարտեցաւ. (Պիտ.։)

Ի սա (այսինքն ի Շմաւոն) գիրք մակաբայեցւոց բովանդակին։ Որովք բովանդակին ամք ՟Լ՟Զ։ (Եւս. քր. ՟Ա։)

Զի մի՛ երկուց եւ երից միայն բովանդակեսցի ողորմածացն ողորմութիւն. այսինքն ամփոփեսցի. (Երզն. մտթ.։)

Յաճումն կատարելութեան բովանդակեալք. այսինքն հասեալք, լրացեալք. (Փարպ.։)

Յոլով իջանեն յասպարէսն, բայց ոչ յոլով պսակին, այլ ի մի բովանդակի այն. այսինքն ի մին գլխաւորի. զի մի ոմն առնու զպսակն. (Ոսկ. ՟ա. կոր.։)


Բովանդակութիւն, ութեան

s.

total, totality, sum, amount;
summary, abridgement, contents;
completion.

NBHL (5)

Միով չափով, մի բովանդակութիւն քրովբէիցն. (՟Գ. Թագ. ՟Զ. 25։)

Ինեւ առաւել գայր (գործն) ի բովանդակութիւն։ Առանց բազմաջան տաժանմանց տարցի զբովանդակութիւն. (Պիտ.։)

Տեսանեմք ի բովանդակութեան իւրաքանչիւր կենաց մարդոյ. (Եւս. քր. ՟Ա։)

Գիտութիւն ամենայն էիցս է, եւ յէսս ունի զբովանդակութիւնն. (Դիոն. ածայ.։)

Գիծ է երկայնութիւն առանց լայնութեան, եւ բովանդակութիւն իւր յերկուս կէտս. (Ոսկիփոր.։)


Բովեմ, եցի

vn.

to be able;
to suffer;
to wait, to expect.

NBHL (3)

Ասեն դեւքն. զի ոչ բովեաց, եւ ոչ եմուտ ի վանս. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Զի ո՛րչափ եւ բովիցեն, զգայլս յափշտակօղս հալածեսցեն ի հօտէ քումմէ (հովիւք). (Ճ. ՟Ա.։)

Նախանձով չար դիւացն յաղթեալ մարդ, վասն զի ոչ կարէր բովել բարիատեացն եւ նենգաշոտն դեւ. (Դամասկ.։)


Բոտոտակեր

adj.

mothy, worm-eaten;
— լինել, to get moth-eaten.

NBHL (4)

ԲՈՏՈՏԱԿԵՐ եւ ԲՈՏՈՏԱԿԵՐԵԱԼ. Կերեալ ի բոտոտից. որդնակեր. որդնահար. ուտճահալ.

Իբրեւ զփայտեղէն պատկերսն՝ որդանց հարեալ, բոտոտակեր եղեալ մաշին. (Ագաթ.։)

Նոքին իսկ աստուածքն բոտոտակերք լինելոց են. (Թղթ. բար. Յն. կերիցին, կամ ճարակ լիցին ուտճաց)։)

Ցեցակերեալք եւ բոտոտակերեալք ապականին. (Թղթ. բար. (յն. ուտիճ)։)


Բորբոսային

cf. Բորբոսահամ.

NBHL (1)

Ուր իցէ հետք կամ նմանութիւն ինչ բորբոսոյ ըստ բժշկաց.


Բորբոսիմ, եցայ

vn.

to mouldy, to grow mouldy, to become musty.

NBHL (1)

Մի՛ բորբոսեալ տիղմն զզուարճութեան խորհրդով փորես քեզ ջրհոր չարեաց։ Մարմինս մաշեալս եւ բորբոսեալս տեսանեմ ի գերեզմանս։ Որ առաջի աչաց ձերոց այսպիսի բորբոսեալ եմք, եւ մեռեալ. (Մաշկ.։ եւ Ոսկիփոր.։)


Բորբորիտ

adj.

that loves mire or mud;
lascivious, lewd.

NBHL (3)

ԲՈՐԲՈՐԻՏ կամ ԲՈԲԲՈՐԻՏՈՆ գրի եւ ԲՈՐԲԻՈՍ, ԲՈՐԲԻԱՆՈՍ. ի յն. բառէս βόρβορος , որ է տիղմ, գայռ. որպէս Տղմասէր, գարշ, պիղծ. վավաշ. ցանկասէր. մուրտար.

Առնամոլին եւ վավաշ շամբուշ բորբորիտն պիղծն Սմբատ (առաջնորդ թոնդրակեցւոց)։ Բողքն այն բորբորիտոն կաթոտքն՝ ի տղմատիպ՝ տաղտկալին մեղկեալք. (Մագ. ՟Ա. ՟Ե։)

Վաւաշ, բորբորիտոն, կաթոտ, բոզ, այսք իգականացն անուն (կամ այսոքիկ իգականացն անուանադրութիւնք). (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Բորբորիտոն

cf. Բորբորիտ.

NBHL (3)

ԲՈՐԲՈՐԻՏ կամ ԲՈԲԲՈՐԻՏՈՆ գրի եւ ԲՈՐԲԻՈՍ, ԲՈՐԲԻԱՆՈՍ. ի յն. բառէս βόρβορος , որ է տիղմ, գայռ. որպէս Տղմասէր, գարշ, պիղծ. վավաշ. ցանկասէր. մուրտար.

Առնամոլին եւ վավաշ շամբուշ բորբորիտն պիղծն Սմբատ (առաջնորդ թոնդրակեցւոց)։ Բողքն այն բորբորիտոն կաթոտքն՝ ի տղմատիպ՝ տաղտկալին մեղկեալք. (Մագ. ՟Ա. ՟Ե։)

Վաւաշ, բորբորիտոն, կաթոտ, բոզ, այսք իգականացն անուն (կամ այսոքիկ իգականացն անուանադրութիւնք). (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Բորբոք

s. adj.

heat, violent heat, inflammation, fire;
effervescence;
fervour, rapture. hot, inflamed, with great heart

NBHL (3)

(լծ. հյ. բորբ. եւ յն. բիռ, որ է հուր). Վառումն, լուցումն. բոց.

Հողմ ուժգնակի շնչեցեալ՝ բորբոք արկանէր հրատին։ Զբորբոք ահագին հրատին շիջուցանել. (Լաստ. ՟Ժ՟Բ. ՟Ժ՟Գ։)

ԲՈՐԲՈՔ. ա. Վառեալ. լուցեալ.


Բորբոքախառն

adj.

cf. Բորբոք.

NBHL (2)

ԲՈՐԲՈՔԱԽԱՌՆ ԲՈՐԲՈՔԱՒՈՐ. Բորբոքեալ. բոցախառն.

Հուր փայլակնաւոր, բոց բորբոքաւոր. (Գանձ.։)


Բորբոքեմ, եցի

va.

to inflame, to kindle, to set on fire, to burn;
to warm, to heat;
to rekindle, to revive.

NBHL (7)

ἁνάπτω, καίω, ἁνακαίω, προσκαίω , φλέγω accendo, incendo, uro, comburo, inflammo Վառել, լուցանել, արծարծանել զհուր. սաստկացուցանել զբոց. փաղաղել. բոցակիզել. այրել. տոչորել. բռընկցնել, հրահրել, էրել չափել.

Բորբոքեցից հուր ի վերայ պարսպացն. (Ամովս. ՟Ա. 14։)

Զփայտն բազմացուցից ... հուր բորբոքեցից, զի միսն հալեսցի. (Եզեկ. ՟Ի՟Դ. 10։)

Այրեսցէ՛ մինչեւ ի դժոխս ներքինս. կերիցէ զերկիր եւ զարմտիս նորա. բորբոքեսցէ՛ զհիմունս լերանց. (Օրին. ՟Լ՟Բ. 22։)

Զարծարծունմ ցանկութեանց բորբոքէ խօսք կանանց. (Նեղոս.։)

Բորբոքեաց զթագաւորն իբրեւ զհուր անշիջանելի. (Եղիշ. ՟Բ։)

Առաւել զԱստուծոյ բարկութիւնն բորբոքեալ։ Եւ զոր պարտ էր քահանայիցն զածուցանել, նոքա առաւել բորբոքէին. (Մխ. երեմ.։)


Բորբոքիմ, եցայ

vn.

to be inflamed, kindled, to flame, to crackle;
to be in a passion;
to be mad.

NBHL (7)

նոյնպէս եւ ի յն. եւ լտ. Վառիլ. արծարծանիլ, սաստկանալ բոցոյ. բռընկիլ, հրահրիլ, վառիլ.

Եւ բորբոքեցաւ հուր ի վիմէ անտի, եւ եկեր զբաղարջսն։ Բորբոքեցաւ բոց հրոյն ի վերայ փայտից սեղանոյն։ Եւ հնոցն բորբոքէր եօթնպատիկ առաւել յոյժ։ Հուր եկի արկանել յերկիր. եւ զի՞նչ. կամիմ թէ արդէն իսկ բորբոքէր։ Ասող մի մեծ՝ բորբոքեալ իբրեւ զղամբար։ Առաջ նորա հուր ծախիչ, եւ վերջ նորա հուր բորբոքեալ։ Ի հնոցն հրոյն բորբոքելոյ։ Սրբեսցէ զնա հրով բորբոքելով։ Եւ ոչ շիջցի բոցն բորբոքեալ։ Եւ տեսիլ փառաց տեառն իբրեւ զհուր բորբոքեալ ի վերայ գլխոյ լերինն։ Երբեմն ի մէջ ջրոյն առաւել քան զզօրութիւն հրոյ բորբոքէր. եւ այլն։

Կրակ ի բազում նիւթոց լինի, ի նոցունց աճեալ բորբոքի. (Փարպ.։)

Աշտանակօք կամ ջահիւք բորբոքելովք. այսինքն լուցելովք. (Ագաթ.։ եւ Կորիւն.։ ՃՃ.։)

Կամ Այրիլ. կիզանիլ. տոչորիլ. բոցակէզ լինել. էրիլ.

Զաւակ նոցա սատակեսցի ... կանայք նոցա բորբոքեցան հրով. (Թուոց. ՟Ի՟Ա. 30։)

Բորբոքեցան ցանկութեամբք իւրեանց ի միմեանս։ Անմտութիւն բորբոքեալ ի սիրտ երիտասարդի։ Հրով այրեսցէ, եւ բորբոքեսցին ամօթով իւրեանց.եւ այլն։


Բորբոքիչ, չի, չաց

adj.

inflammatory.

NBHL (3)

Որ բորբոքէ՝ ըստ ամենայն նշ. բորբոքօղ. վառօղ. լուցկիք.

Բորբոքից հրոյ փայտ, եւ բորբոքիչ որովայնամոլութեան՝ կերակուրք. (Նեղոս.։)

Եթէ իցէ անդ բաբեղացի ոմն հուր, զբորբոքիչսն ծախեսցէ. (Սարկ. հանգ.։)


Բորբոքումն, ման

s.

cf. Բորբոք.

NBHL (2)

Վառարան բորբոքման անշէջ կայծական։ Աներեւոյթ կրակարան տապոյ՝ բորբոքմամբ մեծաւ անզովանալի։ Իբրեւ զփայլուած բոցոյ բորբոքման։ Ոմն եւ բորբոքմունք իւր։ Բնաւիւք բորբոքմամբք՝ մահաբեր երկամբք վնասեալ. (Նար.։)

Կենդանի երանութիւն Աստուծոյ՝ էր, եւ է, բորբոքմամբ բարեաց։ Բորբոքմամբ սիրոյն յորդեալք. (Յճխ.։)


Բորեան, ենի

s.

hyena.

NBHL (8)

Գող զբորէ ըմբռնեաց առիւծ. եւ նա ասէ. զմռեալս ուտեմ. (Մխ. առակ. ՟Ղ՟Գ։)

Գիշերայածու գազան. գերեզմանակրկիտ բորէ. որ ոչ ոք (կամ որք) յաշխարհի են մեռեալ. ի քոյդ մագլաց եւ ի ժանեաց կարասցեն զերծանել. (Մագ. ՟Ծ՟Է։)

ԲՈՐԵԱՆ ԲՈՐԵՆԻ ԲՈՐԷ կամ ԲՈՐԵՆ. ὔαινα hyena Գազան գիշակեր, մարդախանձ, եւ գերեզմանակրկիա, խառն ի նմանութենէ գայլոյ, վարազու, եւ ընձու՝ ըստ ձեւոյ եւ ըստ բարուց.

Միթէ որջ բորենւո՞յ իցէ ժառանգութիւն իմ ինձ. (Երեմ. ՟Ժ՟Բ. 9։)

Որջք բորենից. (Բուզ. ՟Դ. 25։)

Եգիտ զնա կերեալ ի բորենոյն. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Էր ի տեղւոջն յայն բորեան։ Կասկածեմ ի բորենւոյն։ Եկն ի վերայ նորա բորեանն ... եւ նորա եկեալ՝ ունելով կապեալ զբորեանն. (Վրք. հց. ձ։)

Որջ բորենից իցէ ... գազանս այս զմեռեալս ուտէ՝ հանելով ի գերեզմանաց։ Ասի դարձեալ, թէ գարշահոտ է բորէ, եւ յորժամ մտանէ յորջ, կարծէ ի տեղւոյն զչար հոտն լինել, եւ յաղագս այնր ի բազում տեղի փոխէ. (Մխ. երեմ.։) Բորեն գրի եւ ի բառս Գաղիանոսի։ Եւ զի արաբացիք անխտիր զգայլն եւ զբորենին կոչեն զէիպ կամ զէպ, ըստ նմին ի Բժշկարանի եդեալ է նաեւ վասն բորենւոյ՝ ԳԱՅԼ ՋՈՐԵԿ, եւս եւ ՃԱԳԱՐ. որպէս եւ ՃԱԳՐԱ ի բառս Գաղիանոսի։


Բորոտ, աց, ից

adj.

leprous;
scabby, itchy, scurvy.

NBHL (2)

Եւ բորոտ՝ յորում իցէ արած, պիղծ կոչեսցի։ Եւ էին արք չորք բորոտք։ Մատուցեալ բորոտ մի։ Զբորոտս սրբեցէ՛ք։ Եւ եղեւ ձեռն նորա բորոտ իբրեւ զձիւն.եւ այլն։

Ուրկաց, եւ բորոտից, կամ բորոտաց. (Յհ. կթ.։ եւ Կանոն.։ (վր. բորոտի, է չար. եւ գոնջի, բորոտ)։)


Բորոտանամ, ացայ

vn.

to be or become leprous or scurvy.

NBHL (1)

Նստաւ ի տան իւրում բորոտացեալ. (Եփր. մնաց.։)


Բորոտիմ, եցայ

vn.

cf. Բորոտանամ.

NBHL (1)

Նստաւ ի տան իւրում բորոտացեալ. (Եփր. մնաց.։)


Բորոտութիւն, ութեան

s.

leprosy.

NBHL (1)

Արած բորոտութեան է։ Բորոտութիւն է։ Ցանեսցէ ի վերայ սրբելոյն ի բորոտութենէ։ Երեւեցաւ բորոտութիւն ի ճակատն նորա։ Աւաքեսցէ զբորոտութիւնս։ Այր մի լի բորոտութեամբ։ Գնաց ի նմանէ բորոտութիւնն.եւ այլն։


Բու, ոց

s. ornith.

owl.

NBHL (3)

Գիշերայածու բուն առ արծիւն ի տուընջեան մրցի. (Մագ. ՟Ծ՟Ե.) իմա՛ հեգնաբար. որպէս եւ յասելն առակիս.

Բու հրեշտակ առաքեաց առ արծիւ, եւ խնդրեաց զդուստր նորա հարսն, ասելով. դու տուընջեան քաջամարտիկ ես, եւ ես գիշերոյ. պատշաճիմք ի խնամութիւն. (Մխ. առակ.։)

Նմանեցուցանէ զինքն բուոյ յաւերակի, քանզի եւ այս գիշերային հաւ է. (Լմբ. սղ.։)


Բուէճ

s.

horned-owl.

NBHL (3)

Նոյն ընդ Բու, մեծ կամ փոքր. ա՛յլ է եւ ԲՈՒԻՃԱԿ, զոր տեսցես.

Անգեղք եւ բըւէճք պատեցան զինեւ. (Զենոբ.։)

Փոխանակ քաղցրաձայնութեան երգոյն՝ այժմ բուէճք եւ տտաղեղունք՝ դասագլուխք են. (Լաստ. ՟Ժ։)


Բութանկիւն, կեան

s.

obtuse angle.

NBHL (2)

ԲՈՒԹԱՆԿԻՒՆ որ եւ ԲԹԱՆԿԻՒՆ. Ըստ երկրաչափից՝ Ունօղ զբութ անկիւն. ἁμβλυγώνιος obtusangulus, obtusum angulum habnes

Եռանկիւն բութանկիւն՝ այն, որ բութ ունի զանկիւնսն (կամ զմի յանկեանց). (Եւկղիդ.։)


Բուժական, ի, աց

cf. Բուժակ.

NBHL (3)

Ի դեղոցն որ բուժականքն են՝ ներկացողք են ապականողացն ընտանացեալք ի մարմնում. (Բրս. ծն.։)

Բուժականք լինին ցաւոցն. (Բրսղ. մրկ.։)

Բուժական բանիւն (ի խոր կտրելով զեկամուտ վնասս ի սրտից աշակերտացն. (Տօնակ.։)


Բուժիչ, չի, չաց

cf. Բուժակ.

NBHL (4)

Ի յաղն բուժիչ տղեացն արկածից. (Նար. կ.։)

Բժշկիչ, բժիշկ. բուժական, առողջարար. ապրեցուցիչ, եւ այլն.

Առատապէս կանոնօք փարթամացուցանել զկարգեալ բուժիչսն։ Զբուժիչս ի բժշկութեան. (Պիտ.։)

Իբրեւ զբուժիչ ախտից հոգւոյ եւ մարմնոյ. (Յհ. իմ. ատ.։)


Բուժեմ, եցի

va.

to cure, to heal, to physic;
to deliver;
— զծարաւ, to quench or slake thirst.

NBHL (12)

ὐγιάζω sano, διασώζω salvo Բժշկել, ապաքինել, առողջացուցանել. փարատել զցաւս. առողջացնել. լաւազնել.

Զոր ոչ կարացին բուժել արիողական բժիշկքն. (Խոր. ՟Բ. 80։)

Սրբովք աղաչեցեալ զաստուած՝ օգնականութիւն գտանէր բուժելոյ ի չարէն (լլկանաց դիւի). (Եզնիկ.։)

Բժիշկ յայնժամ բուժէ զմարմին, յորժամ զփուտն չբժշկեալ ի բաց կտրիցէ։ Կարող դժուարակիր վիրացն բուժելոյ. (Ոսկ. մ. ՟Բ. 10։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 20։)

Ղուկաս բժիշկ զաշխարհ ամենայն բուժէ յիւրաքանչիւրոցն ախտից. (Պրոկղ. ներբ. ՟Ղ՟Կ։)

Թէ ոչ կսկծեցուցանօղ դեղօք ախտ աչացն բուժեսցի, ոչ լուսաւորի. (Շ. մտթ.։)

ԲՈՒԺԵԼ. διασώζω, ἑκαρπάζω, ἁφαιρέω, ἁφίημι salvo, servo, eripio, adimo, aufero, libero Ի բաց փարատել զո՛ր եւ է վտանգ, եւ ապրեցուցանել. զերծուցանել, պահել եւ ի բաց թափել յամենայն չարեաց. խալըսել, օգտել, օգնել.

Ի սպանող դեղոց՝ որք ի նենգութենէ մարդկան կազմեցան, չեւ հասուցեալ՝ եւ անդէն բուժէ (թերիակէն). (Եզնիկ.։)

Արդ՝ փախուցեալ ի Խոսրովայ Արտաշիր ... եւ նեղեալ յոյժ, բազում խոստմունս նախարարացն առնէր, թէ ոք բուժեսցէ զնա յայնմանէ. (Խոր. ՟Բ. 71։)

Ոչ զնոսա միայն կազմեցաւ բուժել յերկիւղէն, այլ եւ զմատնիչն ածել յուղղութիւն. (Ոսկ. մտթ.։)

Բուժել զմեզ ի պիղծ ձեռաց քոց։ Բուժեա՛ զքեզ յառաջիկայ տանջանացն. (ՃՃ.։)

Զոհեա՛, եւ բուժեա՛ց ի տանջանացդ՝ որ պահին քեզ։ Խնայեցէ՛ք ի ձեզ, եւ բուժեցարո՛ւրք ի պատրաստելոցն ձեզ չարեաց. (ՃՃ.։)


Բուժումն, ման

s.

cure, recovery of health;
treatment, dressing of some disease or wound;
medicament, remedy.

NBHL (3)

Գիտացեալ զախտի պատճառսն՝ հնարին այնուհետեւ առ բուժումն. (Նանայ.։)

Ի քէն է բուժումն ախտից. (Վանակ.։)

Նոյն իշխանութիւն՝ որ զբուժումն ախտից գործէ, ե՛ւ զմեղսն հալածէ. (Կիւրղ. ղկ.։)


Բուիճակ, աց

s.

little horned-owl.

NBHL (1)

Բըւիճակ աղաղակէ կա՛ս. եւ միւսն ասէ՝ կա՛մ. սակայն ոչ կայ, այլ թռուցեալ այլուր երթայ. (Մխ. առակ.։)


Բուծանեմ, ուծի

va.

to nourish, to feed;
to treat, to dress;
to fatten.

NBHL (8)

τρέφω, διατρέφω, ἁνατρέφω nutrio, alo Սնուցանել. դարմանել. տածել. պարարել, եւ բուժել յամենայն վնասուց. պահել, բտել.

Երկու երկու յամենայնէ մուծցես ի տապանն՝ բուծանել ընդ քեզ։ Բուծանել զաւակ ի վերայ ամենայն երկրի. (Ծն. ՟Զ. 19։ ՟Է՟Խ։)

Ասիացւոց իշխանն՝ երամակ փղաց բուծանէր առ ի ձիամարտութիւն։ Էշս մեծամեծս բուծանէին։ Թագաւորն առաքեալ կոչեաց զբուծանօղսն. (Փիլ.։)

Սովոր են թագաւորք առիւծս եւ յովազս եւ այլս ի գազանաց բուծանել. (Մխ. երեմ.։)

Զիա՞րդ նովին կերակրովք բուծանիցին, եւ պիղծ ճճիքն ըստ սուրբ ձկունսն սնանիցին. (Եզնիկ.։)

Բուծին հովիւք զանձինս իւրեանց. (Եզեկ. ՟Լ՟Դ. 8։)

Եւ բուծցին աղքատք նովաւ. (Ես. ՟Ժ՟Դ. 30։)

Դեգերմամբ տեսլեանն բուծեալ զցանկութիւնն՝ առաքեաց ի ներքս յոգիսն զվէրն. (Փիլ. սամփս.։)