Entries' title containing ր : 10000 Results

Կարոս, ի

s.

celery;
վայրի —, parsley.

Etymologies (4)

• , որ և կարաւս, կարօս, քարաւս, քարոս, քրևս, քրէֆս, քերևս, քէրէֆս «լա-խուր, լտ. selinum, apium nodiflorum» (Տիրացուեան Contributo § 282) Բժշ. Վստկ. 108, 166. քարսոն, կարսոն «առատօեռ. ոն-տանի կամ մակեդոնական կարոս, թրք. մայտանոս, ռուս. պետրուշկա» Բժշ. որից քեղակարոս կամ քեղաքարոս «վայրի կա-րոս» Բժշ։

• = Պրս. [arabic word] karafs «apium petro-selinum, graveolens», որից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] karafs (Պամուս, թրք. թրգմ. Բ. 284), քրդ. kerefs, թրք. [arabic word] kereviz «լախուր»։ Հյ. բառի հնագոյն ձևն է կարաս, որից կարօս, սխալ ուղղագրու-թեամբ կարոս, որ արդի գրականի ընդու-նած ձևն է. միւսները յետին արտասանու-թեանց համեմատ տառադարձուած ձևեր են։-Հիւբշ. 167։

• ՆՀԲ դնում է ռմկ. (իմա՛ թրք.) քէ-րէվիզ։ Lag. Urgesh. 841 և Gesam. Abhd. 61, 24 պրս. karafs ձևիո։

• ԳՒՌ.-Մկ. Վն. կարօս (ո՛չ թէ ո-վ. Վա-նայ բարբառը զանազանում է այս երկու ձայները). Սվեդ. գ'արուս, Խրբ. (բարդու-թեամբ) առվիգարօս (իմա՛ առուի կարոս)։

NBHL (2)

ԿԱՐՈՍ կամ ԿԱՐՕՍ. (եւ կարաւս, Քարաւս) այն է ռմկ. քէրէվիզ. յն. սէլի՛նօն. cf. ԼԱԽՈՒՐ։ Բժշկարան

Իսկ ՎԱՅՐԻ ԿԱՐՈՍ՝ այն է, զոր յոնք կոչեն բեդռասէլինօն, որպէս թէ վիմակարոս։ (Բժշկարան.։ եւ Հին բռ.։)


Կարուակ, աց

s.

shoe-maker;
cobbler;
կրպակ —ի, -'s shop, workshop, cobblers stall.

NBHL (6)

ԿԱՐՈՒԱԿ σκυτεύς, σκυτοτόμος coriarius, sutor. գրի եւ ԿԱՐԱՒԱԿ. Կօշկակար. կարօղ կամ կարկատօղ կոշկաց, եւ այլոց իրաց.

ետ զկօշիկսն ի կօշկակարն կարել. եւ տարաւ զնա կարուակն ի տուն իւր. (ՃՃ.։)

Դարբին, եւ կամ հիւմն, կամ կարաւակ. (Վեցօր. ՟Թ։)

Արուեստիւ կարուակ։ Սիմոն սոկրատական եւ կարուակ ելով՝ ճշմարիտ է. եւ բարի՝ դարձեալ ճշմարիտ. այլ ոչ եւս ճշմարիտ, սիմոն կարուակ բարի. (Անյաղթ սահմ. ՟Ժ՟Բ. եւ Անյաղթ պերիարմ. ՟Ի։)

Նման ես դու կարուակի աղուաշի, որ երբեմն կարէ, եւ երբեսն պատառէ. (Մաշկ.։)

Կազմեն կարուակք յոդեաց կօշուկ, եւ զգեստ. (Ուռպել.։)


Կարուակեմ

va.

to make boots & shoes.


Կարուակութիւն, ութեան

s.

boot & shoe-making, shoe-maker's calling.

NBHL (2)

σκυτοτομία ars sutoria, coriaria Արուեստ կարուակաց. կօշկակարութիւն.

Անխնամութիւն կարուակութեանն ոչ եւս ի բարի, այլ յոչ բարի զարուեստն մակացոյց. (Անյաղթ պերիարմ.։)


Կարութիւն, ութեան

s.

cf. Կարողութիւն.

NBHL (5)

Զօրութիւն բազկի կարութեան. Ընտանեգոյն կարութիւն։ Ի կարութիւնդ եւ ի զօրութիւնդ. (Նար. ՟Ժ՟Թ։ Թէոդոր. խչ.։ Բենիկ.։)

Բազուկ կարութեան հօր աջոյ ձեռին. (Շ. տաղ.։)

Կարութեամբ եւ փառօք աստուծոյ։ Ողորմութեանն կարութիւն։ Զկարութիւն զօրութեան իւրոյ։ Աղքատ, եւ առանց կարութեան։ Աստուծոյ կարութեանն եւ դժուարին կարծեալքն դիւրին են։ Զօրաբաբէլ եւ ո՛չ ի կարութիւն առաջին թագաւորացն եհաս. (Լմբ.։)

Կարութիւն՝ է՛ որ բանաւոր, եւ է՛ որ անբան։ Խնդրէ ի վերայ անբանիցն, որ ըստ միում կարութեան ներգործեն. որպէս հուր անբան ելով՝ կարողութիւն ունի ջեռուցանել. (Անյաղթ պերիարմ.։)

Ըստ իւրում կարութեանն բեղնավորեաց. րզն. մտթ.։)


Կարուրայ, ի

s.

chamber pot.

Etymologies (3)

• = Արաբ. [arabic word] qārūrā «փարչ, միզա-ման», որի հետ նոյն է ասոր. [syriac word] qa-rūrā «շիշ, աման»։-Հիւբշ. 269։

• Ուղիղ մեկնեց նախ Հիւբշ. ZDMG 36 (1882). 131, յետոյ Նորայր, Բառ. Ֆրանս. էջ 1255 ո։

• ԳՒՌ.-Բլ. Մշ. գ'րուրիկ «հողէ փոքրիկ աման՝ մածնի համար ևն». այս ձևը չի կա-րող յառաջանալ կարուրայ բառից, այլ են-թադրում է նրանից անկախ հին հյ. գրուրիկ ձևի գոյութիւնը։

NBHL (2)

οὑρητρίς, οὑροδοχεῖον urinal, lematella, matulla. Փարչ միզի.

Իւր գոզին նշանն այն է, որ հիւանդութեան սկիզբն զերդ զտաշեղ եւ զքերուքս լինի ի մէջ կարուրային. (Մխ. բժիշկ.։)


Կարօտ, ից

adj. s.

in want of;
needy, necessitous, poor, indigent;
desirous, anxious, eager;
want, need, necessity, poverty, indigence;
desire, wish, longing;
— լինել, to want, to need, to be or stand in want of;
— նմալ, գտանիլ, to be in a state of privation, to be unprovided with, to be without;
— ամենայնիւ, in want of all things, poverty-stricken, destitute;
ոչ իւիք կարօտեմ, I want for nothing.

Etymologies (3)

• տե՛ս Կար։

• Աւետիքեան, Քերակ. 1815. 231 և ՆՀԲ իբր կար-ոտ, կար-ուտ «պէտք ու-նեցող»։ Ուղիղ է նաև էմին, Քերակ Հիւնք. կարասի բառից։ Գաբրիէլեան ՀԱ 1909, 93 ծարաւ բառից է հանում։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Ղրբ. Մկ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. կարօտ, Ալշ. Մշ. կարօդ, Խրբ. ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գարօդ, Տիգ. գmրօդ, Ագլ. Գոր. Տփ. կա՛րուտ, Ակն. գարէօդ (ո-ոից գարիւննալ «կարօտիլ»), Հմշ. գարէօդ, գարօդ, Մրղ. կարուիտ, Ասլ. գարէօ՝դ, գա-րէ՝օ*, Զթ. գmյիւդ, գmրէօդ (որից գա-յընօլ, գարընոլ «կարոտիլ»), Հճ. գայօդ։

NBHL (39)

Ամենայն կարօտիւք. (Մաշտ.։)

Կարօտ նուազութիւն. յն. կարօտութիւն. (Փիլ. բագն.։)

ἑνδεής, χρείαν ἕχων, δείμενος , ἑλαττόμενος, στερεόμενος indigens, indigus, egens, inops, carens, privatus եւ այլն. (իբր Կարոտ, կարուտ) Ունօղ զկարիս, կամ զպէտս, զհարկաւորութիւն պիտոյից եւ ձեռնատուութեան. Չքաւոր, եւ փափաքօղ անձկանօք. կարօտեալ. Զկրեալ. յետնեալ.

Թագաւոր կարօտ մտօք՝ մեծ զրպարտօղ։ Եւ ոչ ոք կարօտ էր ի նոսա. (Առակ. ՟Ի՟Ը. 16։ Գծ. ՟Դ. 30։)

Զմերկն ծածկեսցես, եւ կերակրովք եւ ըմպելեօք զկարօտն լցուցանես. այսինքն զկարօտեալն կերակրոց, կամ զկարօտութիւն նորա. (Խոսր.։)

Կարօտ եմ յոյժ, եւ աղաչեմ. (Սարգ. յիշատ.։)

Կարօտից թառամեցուցանել ընդ ծաղկի մարմնոյն՝ եւ զախտս բնաւորականս. (Սարկ. հանգ.։)

ԿԱՐՕՏ. Տրական խնդրով, ըստ հյ. ոճոյ. որ է ըստ յն. սեռական.

Սիրտ անմտի կարօտ է հանճարոյ։ Կարօտ օգնականութեան. (Առակ. ՟Ժ՟Ե. 21։ Իմ. ՟Ժ՟Գ. 16։)

Չէ՛ կարօտ ումեք վարդապետի. (Պիտ.։)

Կարօտ եմ շնորհի քո եւ ողորմութեան. (Շար.։)

Աստուած չէ՛ կարօտ բարձրանալոյ. (Շ. բարձր.։)

Կարօտ ապաշխարութեան. (Մծբ. ՟Ժ՟Ա. Շ. մտթ.։)

Ո՛չ թէ կարօտ ինչ հայրաբուն փառացն. (Ագաթ.։)

Բնութիւնս մեր միմեանց կարօտ ստեղծաւ. (Ոսկ. յհ. ՟Ա. 18։)

Կարօտ մնացաք կենդանի տեսանելոյ. (Պտմ. աղեքս.։)

Կարօտ եմ ձերում փրկութեանդ. (Ոսկ. մ. ՟Բ. 13։)

Ոչ եղեւ կարօտ փոխելոյ զբոցն, զի եղիցի ցօղ. իմա՛ ըստ յն. ոճոյ. այսինքն ոչ տկարացաւ փոխել։

ԿԱՐՕՏ. Գործիական խնդրով ստէպ վարի առ նախնիս. որ եւ ոճ լտ.

Միթէ կարօտ ի՞նչ իցես ես այսահարօք։ Մեծացայ, եւ ոչ իւիք կարօտ եմ. (՟Ա. Թագ. ՟Ի՟Ա. 15։ Յայտ. ՟Գ. 7։)

Ոչ եթէ կարօտ ինչ ոք իւիք էր. (Եզնիկ.։)

Ոչ եթէ նա ինչ կարօտ մերովքս իցէ, այլ մեք ամենեւին նորայովքն։ Մեծատուն ո՛չ է այն՝ որ բազմօք կարօտ իցէ, այլ այն որ չիցէն իւիք կարօտ։ Դեղօք, եւ ոչ սրոյ. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եփես. եւ այլն։)

Ոչ էր նա կարօտ գողովքն, եթէ վկայք եղիցին յարութեանն նորա. (Եփր. համաբ.։)

Ամենայն ապաշխարողք կարօտք երկայնմտութեամբ։ Կարօտ էր քաւութեամբն։ Ճշմարիտ ազատութեամբն որդւոյն կարօտ էին. (Եփր. հռ.)

Եթէ զոհիւքն կարօտ էր, իսկ մոխ րով երնջոցն՝ զոր ետ ի սրբութիւն կարօտելոցն, զի՞նչ կարօտ էր նա. (Եփր. թուոց.։)

Ահա յերեսաց քոց ոչ կարօտ եղէ. յն. յետնեալ. (Ծն. ՟Խ՟Ը. 11։)

Մի՛ կարօտ առներ զիս ի յուսոյ իմմէ. (Ճ. ՟Ա.։ Ոսկ. յհ. ՟Բ. 32։)

Զկարօտս յառաքինութենէ եւ ի ճշմարիտ գիտութենէ տեսանէ. րզն. մտթ.։)

Աստուած չէր կարօտ յուխտս եւ ի պատարագս նոցա. (Մծբ. ՟Ժ՟Ա։)

Յոչ ոք արար կարօտ ապաստանի. (Շիր.)

Զի՞նչ ունիմք եւ մեք ասել, որ կարօտ եմք յամենայնի. (Շ. բարձր.։)

ԿԱՐՕՏ. գ. ἕνδεια, χρεία inopia, opus ἑπιθυμία desiderium. Կարօտութիւն. պէտք. եւ Փափաք. եւ պապակումն. անձկութիւն.

Ոչ առ կարօտ ինչ բանն մարմին եղեւ. (Աթ. առ եպիկտ.։)

Մեք միշտ կարօտիւ ըղձամք ընդունել ի քեն զողորմութիւն. (Խոսր.։)

Ծարաւն եւ կարօտն ազգակից են միմեանց. (Սիւն. բն.։)

ծարաւեալք կարօտիւ (առ աստուած). րդն. յանթառամն.։)

Եւ կարօտիւ զոր փափագէին, զնա նստուցին յիւրում աթոռին. (Գանձ.։)

կարօտիւն եւ սիրով յանձն առցէ։ Լային զկարօտն իւրեանց։ Մոռացեալ զկարօտն եւ զսուգն իւրեանց. րք. հց.։)

Ունէի զայս կարօտ ի մտի։ Ահա եհաս ժամ՝ ցուցանել զպտուղ կարօտին քո. րք. հց. ՟Բ։)


Կարօտական, ի, աց

adj.

indigent, necessitous.


Կարօտակէզ

adj.

very desirous, most anxious, longing, burning for, eager, impatient.


Կարօտանամ, ացայ

vn.

cf. Կարօտիմ.

NBHL (23)

ἑνδέομαι egeo, indigeo ἁπορέω, ἑκλείπω deficio եւ այլն. որ եւ ԿԱՐՕՏԻՄ, եւ ԿԱՐՕՏ եմ. Պէտս ունել. ետիլ. նուազիլ. կարօտութիւն քաշել.

որ տայ աղքատաց, ոչ կարօտասցի։ Են՝ որ յանիրաւութենէ ժողովեն, եւ կարօտանան։ Առ սակաւ մի կարօտացեալք.եւ այլն։

Զի մի՛ տնանկն կարօտասցի, եւ մի՛ ընչեղն բարձրամտեսցէ. (Նար. ՟Ղ՟Գ։)

կարօտացաւ բազում օրինակս ընդ միմեանս լծել (առ իմացուցանել). (Սարգ. յկ. ՟Է։)

Սովորական խնդիրն է տրական.

Ոչ կարօտանայցես իմիք. ր. ՟Ը. 9։)

Այնպիսին աւարաց երբէք ոչ կարօտասցի. (Առակ. ՟Լ՟Ա։ 11։)

կարօտանայ բժշկի։ Ոչ կարօտանան սեան եւ օգնականի եւ հիմանց երկինք եւ երկիր. (Յճխ. ՟Ժ՟Թ. ՟Ի՟Բ։)

Երկայնութեան ժամանակի ոչ կարօտացեալ. (Փիլ. ՟ժ. բան.։)

սմին կարօտանայ իմաստասէրն եւ ճարտասանն։ Երկուց այսոցիկ կարօտանան պիտոյից։ Ցի կարօտասցին ազգն օգնականութեան նորին. (Պիտ.։)

Կարօտանան ոչ ձայնի առ ի զգալ. (Յհ. կթ.։)

Հմուտ եւ զօրաւոր պահապանին կարօտանան. (Խոսր.։)

Ոչ կարօտանաս սպեղանեաց։ Ուսման ոչ կարօտանայ. (Նար.։ Սարգ.։)

Կարօտացաք մարդասիրիդ բառարանոյ զմեղս մեր. (Շար.։)

Կարօտացաւ անձն իմ ի փրկութիւնս քո. (Սղ. ՟Ճ՟Ժ՟Ը. 81. յն. նուազիլ, կամ նուաղիլ։)

Դուն ուրեք եւ յայլ հոլովս.

Լա՛ւ է՝ թէ որդիքն քո քեւ կարօտասցին (այսինքն քեզ), քան թէ դու հայեսցիս ի ձեռս նոցա. (Սիր. ՟Լ. 22։)

Որպէս անձին քո կարօտասցիս նովաւ. (անդ. 31։)

եթէ կարօտանեմք ինչ (այսինքն իմիք), այլ ոչ տարակուսանիմք. (Եփր. ՟բ. կոր.։)

ԿԱՐՕՏԱՆԱԼ. ποθέω, ἑπιθυμέω desidero. Փափագել. պապակիլ. կարօտանալ, կարօտ քաշել.

Ոչ սակաւ կարօտացաւ տեսանել զքոյր իւր. (Նոննոս.։)

Կարօտանայր (կոյսն) սուրբ մետասանին, զի տեսանէր ի յօրըն վերջին. (Գանձ.։)

Ծարաւի են մահուան եւ չարչարանաց, զոր օրինակ ոք հացի եւ ջրոյ կարօտանայ. (Ճ. ՟Ա.։)


Կարօտանք

s.

cf. Կարօտութիւն.

NBHL (6)

ἕνδεια indigentia. Կարօտութիւն. չքաւորութիւն. եւ Կարօտ. տենչ, փափաք.

Հաց, կամ ջուր կարօտանաց. (Եզեկ. ՟Դ. 16։ Ես. ՟Զ. 20։)

Բարձրագոյն խոստմունք զիրողականի նոցա ճշմարտութեան անուանակոչութիւնն կարօտանօք ունին. այսինքն տկարանան յայտնել զիրն. (Դիոն. եկեղ.։)

Կերակուրք կարօտանացն են լցողականք. (Նիւս. բն.։)

Դատարկութեամբ գձուձ եւ տխրալից կարօտանօք զկենցաղս անցուցանեն. (Պիտ.։)

Թողուլ զսեպհական տեղիս նախնեաց իմոց, եւ գնալ զկնի աղքատութեան, եւ կեալ բաղձալի կարօտանօք. (Փարպ.։)


Կարօտացուցանեմ, ուցի

va.

to render indigent, to reduce to poverty.

NBHL (2)

Կարօտ եւ չքաւոր թողուլ. տալ կարօտանալ.

Մի՛ պատառաւ եւ բաժակաւ կարօտացուսցուք զնոսա. (Եղիշ. հայր մեր.։)


Կարօտեալ

adj.

in want of, unprovided, bare of, out of, without, poor, needy, necessitous, indigent.

NBHL (4)

ἑνδεής, δεόμενος indigens, inops. Կարօտ կարեւոր պիտոյից. չքաւոր. աղքատ ցանկանալ.

Մի՛ լինիցի ի միջի քում կարօտեալ։ Ոչ պակասէ կարօտեալ յերկրէ։ Մի՛ կծիկիցես զձեռն քո յեղբօրէ քումմէ կարօտելոյ։ Մի՛ յապաղեր բարի առնել կարօտելոյ։ Անձին կարօտելոյ եւ դառն իբրեւ զքաղցր թուի։ Տնանկք եւ կարօտեալք։ Քոյոցն կարօտելոց.եւ այլն։

Կարօտելոց ոչ սփռեցին. (Ոսկ. յհ. ՟Ա. 7։)

Օրինադրէ մարդկամ զողորմութիւն առ կարօտեալս. (Շ. մտթ.։)


Կարօտիմ, եցայ

vn.

to be in want of, to be in needy circumstances, to be indigent or necessitous;
to want, to need;
to desire, to wish, to long or sigh for, to pant after;
չ— իմիք, to want for nothing, to possess in plenty, to revel in abundance, to be in the enjoyment of every good thing;
ոչ եւս — ումեք, to dispense with one's aid or assistance, to do without one;
— հացի, ջրոյ, քնոյ, to be hungry, thirsty, sleepy.

NBHL (20)

ԿԱՐՕՏԻՄ ἑνδέομαι, ἑπιδέομαι, ἁπορέω egeo, indigeo, deficio. որ եւ ԿԱՐՕՏԱՆԱԼ. Կարօտ լնել կամ գտանիլ. կարիս եւ պէտս ունել. եւ Չքաւորիլ. նուազիլ. յետնիլ. կարօտ ըլլալ, կարօտնալ.

լի, եւ ոչ կարօտեալք։ Նոքիմբք՝ սոքա կարօտեալք՝ գտին օգնականութիւն. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Բ. 9։ Իմ. ՟Ժ՟Ա. 6։)

Տրակ. խնդ.

Անբաւ դարմանոց կարօտի յիւր պէտս։ Կարօտեալ օգնականութեան մեքենայից. (Պիտ.։)

Կարօտիմ ձերոց մաղթանացդ օգնականութեան։ Կարօտին եւ գործակցի եւ խորհրդեան. (Սարգ.։)

Գործիակ.

Ոչ իւիք կարօտեցար (կամ կարօտացար). ր. ՟Բ. 7։)

Կամ ձերով զօրութեամբդ կարօտեալ իցեմ. (Յոբ. ՟Զ. 22։)

Ոչ միով իւիք յայսցանէ կարօտեալք էիք. (Եփր. եբր.։)

եղիցին կարօտեալք ի հացէ եւ ի ջրոյ. (Եզեկ. ՟Դ. 17։)

Ի յունաց ճարտարութենէ անտի կարօտեալ կայցէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

ԿԱՐՕՏԻՄ. ποθέω, ἑπιθυμέω, δέομαι desidero, peto. Անձկալ կարօտիւ. փափաքել. ցանկալ. խնդրել. կարօտ քաշել.

Կարօտիմ գերեզմանի, եւ ոչ հասանեմ. (Յոբ. ՟Ժ՟Է. 1։)

Կարօտին մերձենալ առ աստուած. (Ես. ՟Ծ՟Ը. 2։)

Ինքնահալած ի հայրենեացն լինէր գաւառէ. որում յետոյ կարօտեալ՝ եւ տեսութեան անգամ ոչ լինէր արժանի. (Պիտ.։)

Ոչ ի տուրսն, այլ ի տուօղն յաւէտ կարօտիմ. (Նար. ՟Ժ՟Բ։)

Կարօտէր ուտել (զխաղող), կամ տեսանել զնա. րք. հց. ՟Ե. եւ ՟Ժ՟Ա։)

Դու որդեակ կարօտիս, եւ կամիս իմանալ զլինելոյն գործ. (անդ. ՟Ժ՟Թ։)

Կարօտի աստուած՝ զհամբերութիւն մեր եւ զխնդուածսն նիւթ ունել իւրում օգնութեան. (Լմբ. սղ.։)

Աշխատելոցն է հանգիստ, եւ կարօտելոցն է արքայութիւն. (Մանդ. ՟Դ։ (յորս երբեմն միանան կրկին նշանակութիւնք։))


Կարօտութիւն, ութեան

s.

indigence, penury, want, necessity, poverty, misery, destitution;
desire, wish;
անհնարին, ծայրագոյն —, great need of;
extreme poverty, utter destitution;
փղձկիլ կարօտութեամբ, to desire eagerly, to long or sigh for, to pant after;
— կարօտութեամբ ուտել զհաց կամ ըմպել զջուր to fare hard, to live upon bad cheer;
to champ the bit.

NBHL (9)

ἕνδεια, ἁπορία egestas, indigentia inopia, penuria եւ այլն. որ եւ ԿԱՐՕՏԱՆՔ. Թակասութիւն կարեւորաց. չքաւորութիւն. նուազութիւն.

տացես նմա փոխ, որչափ եւ խնդրիցէ ի կարօտութեան իւրում։ Անզգամք ի կարօտութեան սատակեցին։ Տրտմելոց վասն կարօտութեան սատակեցին։ Տրտմելոց վասն կարօտութեան յարկ ապաւինի։ Կարօտութիւն հացի։ Զհաց քո կարօտութեամբ կերիջի՛ր։ Ջուր չափով եւ կարօտութեամբ արբեսցեն.եւ այլն։

Լիութիւն եւ կարօտութիւն միմեամբք յարգին. (Յճխ. ՟Է։)

Ի սովոյ մեռանէին առ կարօտութեան. (Եւս. պտմ. ՟Բ. 20։)

Յանհնարս մտանէր վասն կարօտութեան զօրու. (Փիլ. իմաստն.։)

Ի կարօտութեան է ամենայն վատ. (Առակ. ՟Ժ՟Գ. 4։)

Զփափաքումն կարօտութեան անձկոյն լցուցանէ. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Փղձկիմ կարօտութեամբ մերոյ հօրն. (Խոր. ՟Գ. 68։)

Ընդէ՞ր ոչ փութաս զկարօտութիւնս իմ լնուլ. (Ճ. ՟Ա.։)


Կացնաւոր

adj. s.

axe-bearing;
pioneer.

NBHL (2)

Որ ունի եւ ի կիր արկանէ զկացին.

Ձայնին կացնաւորաց եւ ուռնաւորաց հնչումն գործելով. րդն. ծն.։)


Կացուրդ, ցրդից, դոց

s.

solemn or general assembly;
reunion, popular gathering;
festival day, fair-day;
solemnity, pomp;
solemn games, spectacle;
hymn, canticle.

NBHL (12)

πανήγυρις, πομπή coetus publicus, pompa, festivitas, nundinae . Կացումն հանդիսական. (որ գրի եւ Կացորդ, եւ Կացարդ). Հանդէս տեսարանաց եւ տօնից. հասէմախմբութիւն. Ժողով. տօն ամենաժողով. տօնախմբութիւն. եւ տօնավաճառ. որպէս յն. բանի՛ղիրիս, յորմէ ռմկ. բանայիր, տօնանմա, աչա՛յ, զիննէթ.

Կացուրդք տարեկանք. րիստ. աշխ.։)

նախագահութիւնք իսկ առ ամենայն կացուրդսն կարգեցին՝ պայծառ ձիաբոյծքն, զօրավարքն, իշխանքն, գոռոզքն. րս. հայեաց.։)

Զատկացն եւ կացարդիցն (լաւ եւս՝ կացըրդիցն) եւ ամենաժողով տօնից անուն զբազմաց ի մի վայր գումարելոց յայտ առնէ. (Սեբեր. ՟Ե։)

Տօնիւք եւ կացըդիւք, խրախութեամբ հացկերութից։ Առնեմք կացուրդս՝ տօնս ամենաժողովս (յն. մի բառ վասն երից). (Պտմ. աղեքս.։)

Ի գլխաւոր կացուրդս եւ ի խումս։ Յարկադիա կացուրդ եղանել աթանայ։ Խորհրդականք ատեանք. եւ այլ եւս յօրինեալ կացուրդք։ Զկացրդոցն կատարելով բարւոք յարմարեսցես գովասանական հանդէս. (Պիտ.։)

զուարճանայ եւ տօնէ երկուս կացորդս. րք. հց. ձ։)

Զսրբոյ եւ անյաղթ վկայիս հրաշացուցանեն զկացուրդս. (Ճ. ՟Ա.։)

Տօնախմբութեամբ եւ հանդիսաւոր կացրդիւք. (Սարգ. ՟բ. պ. ՟Բ. (որք հային եւ ի յաջորդ նշ։))

ԿԱՑՈՒՐԴ ասի եւ Երգն ի կացուրդս. այսինքն Նուագ երգոց ի տօնս. որպէս եւ Ժամամուտ եղանակաւոր, եւ հարցնափառ, եւ տաղ. որք կոչին եւ ԿԱՐԳ. որպէս եւ չարական աւուրն Կանոն ասի.

Երգեաց կացուրդ ծննդեանն քրիստոսի քաղցրաձայն եղանակաւ։ Երգեաց ի տէրունական տօնս կացուրդ հազարս. (Հ. կիլիկ.։)

Կացուրդ յովհանու կարապետի։ Կացուրդ սրոց քառասնիցն։ Կացուրդ ղազարու յարութեան, կամ գալստեան տեառն, կամ համբարձման։ Աստանօր ի դէպ երգաբանի մեզ՝ որ դաւթեան կացուրդ, կացուրդ հոգեւոր գեղեցկապանծ առած, (անցաք մեզ ընդ հուր եւ ընդ ջուր, եւ այլն). (Գանձ.։ Տաղ.։ (ա՛յլ է եւ կցուրդ։))


Կացրդական, ի, աց

adj.

concerning to general assemblies, or to solemn festivals, solemn, festive, pompous;
demonstrative (style).

NBHL (5)

πανηγυρικός panegyricus, festus, pompaticus Կացրդի սեպհական. հանդիսական. տօնական. ամենաժողով. մեծապայծառ.

Ի ղամպարափայլ կացրդական ըստ բոլոր պարագայեալ ամի։ Ի հաւուր կացրդական, տօնի հասեալըն տէրունեան. (Մագ. ՟Ա. ՟Ժ՟Դ. եւ Մագ. ոտ. խչ.։)

ԿԱՑՐԴԱԿԱՆ. ἑπιδεικτικός demonstrativus. Ըստ ճարտասանից՝ ճառ ներբողական կամ պարսաւական ի հանդիսի, ճարտար փաստիւք. անտենախօսութիւն. վասն որոյ ըստ յն. ասի Ցուցական կամ Ապացուցական.

Ճարտասանականն սեռ գոլով՝ յերիս բաժանի տեսակս, յատենականն, ի կացրդականն յաղագս ներկային գյանայ. (Պիտ.։ եւս եւ Երզն. քեր.։ Ճ. ՟Ը.։)

Որպէս յառաջնումն կացրդականումն ասաց. (Ոսկ. գծ.։)


Կացրդիմ, եցայ

vn.

to assemble together, to feast;
to make merry.

NBHL (2)

πανηγυρίζω nundino. Ի կացուրդ ժողովիլ. գալ ի հանդէս տօնախմբութեան, տօնավաճառաց եւ այլն.

Յորմէ էր ցուցանել միւսանգամ հոծ եւ խիտ զբարեխառն կացրդեալ մարդիկ, զի նստէին՝ զօրինաւոր արկեալ զարքունեացն առնուլ զսակ. (Պիտ. ուր բանն է զմաքսառուաց։)


Կաւագործ, աց

s.

potter;
brick-maker;
bricklaying, brickwork, masonry;
ի —ի կալ, to make bricks.

NBHL (9)

πηλιουργός fingens, figulus. Որ գործէ անօթս ի կաւոյ. բրուտ. եւս եւ Աղիւսարկու.

Ի կաւոյ ստեղծ անօթս ... դատաւո՛ր կաւագործ է. (Իմ. ՟Ժ՟Ե. 7։)

Կաւագործք եւ ոսկեգործք՝ ըստ իւրեանց արուեստին զբեկեալն անօթ վերստին ստեղծանեն. (Սկեւռ. եւ Գէ. ես.։)

Իբրեւ զանօթս կաւագործաց խորտակէր. րզն. լս.։)

ԿԱՒԱԳՈՐԾ. գ. Աղիւսարկութիւն. եւ Որմնաշինութիւն. շինողութիւն.

Կողոպտեցէ՛ք զեգիպտացիսդ. զի այն լինիցի նոցա ընդ վարձուց կաւագործին եւ աղիւսարկին. (Կիւրղ. ել.։)

Որ ի կաւագործին եւ յաղիւսարկին կապեալ կային. (Ոսկ. մ. ՟Բ. 14։)

Վայրենի արջառք ի կաւագործի կային. րք. հց. ՟Ի՟Զ։)

՟հռ փայտակոփ, եւ ՟Ձռ քարակոփ ... զթիւ կաւագործին բաւանդակեաց. (Եփր. թագ.։)


Կաւագործութիւն, ութեան

s.

clay-work or hrick-work.

NBHL (2)

Զանձինս ի գործ կացուցեալ կաւագործութիւնն։ Եհան զնոսա ոսկւով եւ արծաթով, զի վարձ էր նոցա կաւագործութեանն. րդն. ել. եւ Վրդն. սղ.։)

Զզոօրսն յունաց տարցուք յաղուանս ի գործ կաւագործութեան գաղատոս որմաշէնս մերոց քաղաքաց, ապարանից, եւ այլոց պիտոյից. (Բուզ. ՟Ե. 4։)


Կաւակերպ

adj.

argiliform.

NBHL (1)

Նման կաւոյ. Եհան ի մարմինս ի կաւակերպ տղմոյ մեղաց. րդն. սղ.։)


Կաւակերտ

adj.

made of clay, of brick or terracotta.

NBHL (2)

Կերտեալ ի կաւոյ, յաղիւսոյ.

Զփայտակերտն հրով դատել, եւ զկաւակերտն ջուրբ լուանալ. (՟Գ. Մակ. ՟Ե. 23. (յն. ըստ իմաստից)։ Կաւակերտ զանգմամբ խմորեալ. Մագ. ՟Կ՟Ա։)


Կաւարծաթ

s.

argil mixed with silver.

NBHL (2)

նիւթ կաւեղէն արծաթափայլ, որպէս ապակի, բիւրեղ, կամ ազգ ինչ հանքաց նման նոցին.

Ծնանի հուր յերկաթոյ եւ ի քարէ. Լինի ի կաւարծաթոյ հուր, յորժամ ընդդէմ արեգական ոք շողացուցեալ դիցէ. (Փարպ.։)


Կաւաքար, ի

s.

clay-stone.


Կափարիչ

s. mech.

stone cover for wells or tombs;
valve;
— սկւոյ, square pasteboard covering the chalice, pale.


Կափարումք

s. pl.

tomb grave.

NBHL (3)

Գերեզմանք. շիրիմ. տապան քարեղէն. որ եւ ՔԱՒԱՐԱՆ ասի. (որպէս եւ արաբ. ղըֆր է քաւել. եւ ղաֆիր՝ կափուցանել, եւ եբր. քէֆօրիմ, քաւութիւն. քաւարան).

Առ ի մէջ հարքն ի կափարումս դարձան. (Կորիւն.։)

Զատտինի այսինքն զդիովնիւսայ կափարսն (ա՛յլ ձ. կիրսն) եւ գործս իբր օրինօք հաստատեալ ունին. (Սարկ. հանգ.։)


Կափաւոր

s.

mace-bearer, beadle, verger.

NBHL (2)

Որ ունի եւ վարէ զգործի կափիչ, կամ կոփիչ, որպէս ուռն, լախտ. եւ այլն.

Ետ նմա սուրհանդակս եւ մեկնակազէնս, եւ սակրաւորս, եւ կափաւորս. րծր. ՟Գ. 2։)


Կաքաւասէր

adj.

fond of dancing.


Կաքաւարան, աց

s.

ball-room or dancing-room.

NBHL (2)

ὁρχήστρα, ὁρχήστριον orchestra;
pars theatri, in qua chorus saltabat. Տեղի կաքաւելոյ եւ պարուց ի թատրոնի.

Զայսոսիկ բազում դրամաւ (կամ դրամօք) ի կաքաւարանն վարեաց իբր ի ձիընթացս մարտիկ ոք. (Փիլ. լիւս.։)


Կեդրոն

cf. Կենդրոն.

Etymologies (1)

• տե՛ս Կենդրոն։

NBHL (1)

cf. Կենդրոն։ (Ա՛յլ է եւ յտկ. անուն ԿԵԴՐՈՆ. յորմէ Կեցրոնեան ձոր


Կեդրոնախոյս

cf. Կենդրոնախոյս.


Կեդրոնական

cf. Կենդրոնական.


Կեդրոնականութիւն, ութեան

s.

cf. Կենդրոնականութիւն.


Կեդրոնակից

cf. Կենդրոնակից.


Կեդրոնաձիգ

cf. Կենդրոնաձիգ.


Կեդրոնացումն, ման

s.

cf. Կենդրոնացումն.


Կեդրոնացուցանեմ, ուցի

va.

cf. Կենդրոնացուցանեմ.


Կեդրոնաւորեմ, եցի

va.

cf. Կենդրոնաւորեմ.


Կեդրոնաւորութիւն, ութեան

s.

cf. Կենդրոնաւորութիւն.


Կեղակարծ

adj. adv.

doubtful, uncertain, ambiguous;
undecided, wavering, pusillanimous, irresolute;
suspicious, distrustful;
— լինել, to be suspected, doubted;
— թուիլ, to seem doubtful;
cf. Կեղածաբար.

NBHL (9)

որ եւ Կաղակարծ. իբր Խեղ կամ կեղ կարծեօք. ուր գոյ կարծիք կաղացող յերկուս հետս. այսինքն Կասկածաւոր. կասկածելի. խիթալի. երկբայական. եւ Կասկածոտ. երկմիտ. թերահաւատ. ...

Կեղակարծ եւ գայթ ի գայթ խոստովանութիւն։ Կեղակարծ եւ յուսոյ։ Կարծեօք եւ կեղակարծ իմացութեամբ. (Յհ. իմ. երեւ.։ Նար. լ։ Նանայ.։)

Ի կեղակարծ իրս ասէ վկայութիւն պիտոյ է. րզն. մտթ.։)

Ի հաստատութիւն յուսոյ կեղակարծ մարդկան մտաց. (Շ. ՟ա. յհ. ՟Ա։)

Մեղայ կեղակարծ կրիւք. (Մաշկ.։)

Որ անյոյս լինի գտանել զողորմութիւն ի թագաւորէ, եւ կեղակարծ մտօք խնդրէ։ կեղակարծ ես ի յուսոյ հատուցմանն։ Ի հատուցումն փոխարինի գտանել կեղակարծ լիցի. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)

ԿԵՂԱԿԱՐԾ. մ. եւ ԿԵՂԱԿԱՐԾԱԲԱՐ. Կասկածանօք. խիթալով. երկեղապէս. եւ Երկբայաբար.

Երկիւղն ի քղանցից նորա կեղակարծ զպարգեւսն ամփոփեաց. (Լմբ. պտրգ.։)

Քանզի զեղիային, գիտեմ զի որպէս զհին ժամանակի բան՝ կեղակարծաբար ընդունիս. (անդ։)


Կեղածաբար

adv.

doubtfully, uncertainly.


Կեղակարծելի

cf. Կեղակարծ.

NBHL (3)

Կեղակարծելի եւ երկմտելի եւ անյայտ է ծնունդն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Զի ընդունիցի զկեղակարծելի խորհուրդս. րք. հց. ՟Ժ՟Ը։)

Որպէս ճշմարտիւ, եւ ո՛չ կեղակարծելի. (Անյաղթ բարձր.։)


Կեղակարծեմ, եցի

vn.

to doubt, to have doubts about;
to suspect, to surmise, to distrust.

NBHL (3)

ἁμφιβάλλω ambigo, dubito. Կեղակարծ լինել. կասկածել. խիթալ. երկուանալ. տարակուսիլ. երկբայել.

Եւ զի այլ է (միտքն) քան զզգայութիւնս, ոչ զոք կարծեմ յիմաստնոցն կեղակարծել. (Նիւս. կազմ.։)

Ապա թէ կեղակարծես, զօրինակէ բուռն հար։ Իսկ եթէ կեղակարծես առ ի սոյն հաւատ, ե՛կ եւ այլն։ Մինչեւ ի գալուստն քրիստոսի մարդիկ կեղակարծէին ի փրկութենէ. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ. (ուր լինի ընթեռնուլ, կեղակարծ ես, էին։))


Կեղակարծիք, ծեաց

s.

doubt, misgiving, uncertainty, suspicion, mistrust.

NBHL (7)

ԿԵՂԱԿԱՐԾԻՔ ԿԵՂԱԿԱՐԾՈՒԹԻՒՆ. Խեղ կամ կաղ կարծիք. կասկած. երկիւղ. երկբայութիւն. տարակոյս. վէճ.

Ո՛չ ջրով միայն. այսինքն՝ զի թէ ի մկրտութիւնն միայն էր վկայութիւնն, գոյր ինչ կեղակարծիք. (Շ. ՟ա. յհ. ՟Ձ՟Է։)

Պետրոս երթայր զհետ կեղակարծեօք. (Սեբեր. ՟Ժ՟Դ։)

Զանուանս նահապետացն կեղակարծութեամբք. (այլաբանել. Արծր. ՟Ա. 2։)

Կեղակարծութեան տայ կարծիս. (Սկեւռ. յար.։)

Վկայութեանցն կեղակարծութիւն. (Լմբ. սղ. (այսինքն երկբայիլն ընդ վկայութիւնս)։)

Յորժամ նուազութիւն իցէ յայտնի ցուցից կամ բանիւք կամ գրովք, ի վկայս ապաստանին՝ որք զկեղակարծութիւնս ունին. (Փիլ. ՟ժ. բան.։)


Կեղակարծութիւն, ութեան

s.

cf. Կեղակարծիք.

NBHL (7)

ԿԵՂԱԿԱՐԾԻՔ ԿԵՂԱԿԱՐԾՈՒԹԻՒՆ. Խեղ կամ կաղ կարծիք. կասկած. երկիւղ. երկբայութիւն. տարակոյս. վէճ.

Ո՛չ ջրով միայն. այսինքն՝ զի թէ ի մկրտութիւնն միայն էր վկայութիւնն, գոյր ինչ կեղակարծիք. (Շ. ՟ա. յհ. ՟Ձ՟Է։)

Պետրոս երթայր զհետ կեղակարծեօք. (Սեբեր. ՟Ժ՟Դ։)

Զանուանս նահապետացն կեղակարծութեամբք. (այլաբանել. Արծր. ՟Ա. 2։)

Կեղակարծութեան տայ կարծիս. (Սկեւռ. յար.։)

Վկայութեանցն կեղակարծութիւն. (Լմբ. սղ. (այսինքն երկբայիլն ընդ վկայութիւնս)։)

Յորժամ նուազութիւն իցէ յայտնի ցուցից կամ բանիւք կամ գրովք, ի վկայս ապաստանին՝ որք զկեղակարծութիւնս ունին. (Փիլ. ՟ժ. բան.։)


*Կեղար

s.

cellar.


Կեղաւարտակ

s.

cupping-glass.


Կեղաւարտակեմ

va.

to cup;
cf. Շառտեմ.


Կեղերջ

s.

complaint.

Etymologies (1)

• «գանգատ, տրտունջ». արմատ առանձին անգործածական, որից ունինք կեղերջական «գանգատալի, տրտնջական, ցաւագին» Մագ. թղ. 8, 91 (ստէպ)։


Definitions containing the research ր : 10000 Results

Ազգաթիւ

s.

relation;
genealogy;
lineage.

NBHL (3)

Մտեալն ի թիւ եւ ի համար ազգի. ազգակից. ազգախառն.

Ազգաթիւ բարբարոսական ի զարմէ անմաքրի. (Նար. մծբ. այս ինքն քեռորդի Անակայ, կամ հօրաքեռորդի Լուսաւորչի. որպէս եւ յ Եւս. պտմ. ՟Գ. 11.)

Ազգաթիւ դնի որպէս յն. ἀνἑφιος, որ է հօրեղբորորդի, մօրաքեռորդի, եւ այլն։


Ազգախառն

adj.

relation, consanguineous.

NBHL (2)

Խառն եւ կցորդ ազգականութեամբ. ազգակից. խըսըմ, ագրապա

Որք եւ ազգախառն եւ արիւն ձեր եմք. (Փարպ.։)


Ազգախառնութիւն, ութեան

s.

relationship, consanguinity.

NBHL (3)

Ազգակցութիւն. ազգականութիւն. խըսըմլըգ, ագրապալըգ

Ոչ միայն աշակերտք (Գրիգորի), այլեւ ազգախառնութեամբ եմք հաղորդեալք. (Փարպ.։)

Ընդ օտարոտիսն ազգախառնութիւնս առնէին. (Ոսկ. ես.։)


Ազգականութիւն, ութեան

s.

relationship, consanguinity, kin, cognation;
race, family;
likeness, analogy;
զօդք ազգականութեան, the ties of relationship.

NBHL (10)

συγγένεια, cognatio Մերձաւորութիւն ըստ ազգի եւ ցեղի եւ ազգատոհմի. ազգակցութիւն. արենակցութիւն.

Եղիուս յազգականութենէ Արամայ. (Յոբ. ՟Լ՟Բ. 2։)

Ազգականութեան անուամբ պատրեալ։ Որ ի քում հարազատութեան ազգականութենէ տանն Յուդայի։ Որք հարազատ առ ի յարենէցն ազգականութենէ էին մարդիկ. (Խոր. ՟Բ. 71։ Նար. ՟Ի։ Պիտ.։)

Իբրեւ ի թանձրացեալն, Ազգ. ցեղ. տոհմ.

Ել չորրորդ վիճակն որդւոցն Իսաքարու ըստ ազգականութեան իւրեանց։ Այս է ժառանգութիւն ցեղի որդւոցն Դանայ ըստ ազգականութեան իւրեանց. (Յես. ՟Ժ՟Բ։)

Խաղայ սատանայ ընդ մերասեր ազգականութեանս (այս ինքն ազգի մարդկան). (Նար. մծբ.։)

Հրաժարեալք ի կնոջէ, եւ ի մանկանց, եւ ի մարմնական ազգականութենէ. (Սարգ. ՟գ. յհ.։)

Մին անպատումն ազգականութեանց. (Նար. ՟Հ՟Ե։)

Իսկ նմանութեամբ՝ Որպիսի՛ եւ է մօտաւորութիւն. ընտանութիւն. կցորդութիւն։

Միւռոն՝ ստուգաբանեալ մեկնապէս ըստ մեզ՝ մեռելութեան ազգականութիւն։ Տե՛ս եւ զտպաւոր ստուերին յօրինակին զազգականութիւնն առ ճշմարտութիւնս. (Նար. ՟Ղ՟Գ։ Ոսկ. յհ.։)


Ազգականուհի, հւոյ

s.

kinswoman.

NBHL (1)

Հոգի մարգարէութեան առաքէր յազգականուհին. (Ճառընտ.։)


Ազգակից, կցի, կցաց

s. adj.

parent, compatriot;
national, of the same nation;
allied to, near, like, similar, analogous.

NBHL (9)

Ազգակիցքն գաղտուկ ելանէին արտասուաց կցորդ լինել. (՟Գ. Մակ. ՟Դ. 10։)

Համասեռ. բնութենակից. եւ Մարդկային, մարդ.

Զազգակիցս ինքեան մարդիկ վարէին ի գերութեան։ Առ մարդիկ առ քո բնութեամբ ազգակիցս. (Պիտ.։ Փիլ. բագն.։)

Ազգակից մարմնովն որ ի մէնջ՝ տեսեալ զաստուածութիւնն, յարգեսցուք։ Ազգակցաւ մարմնոյդ առելոյ ի մէնջ. (Ագաթ.։ Նար. ՟Ղ՟Ե։)

Ազգակից բարբառոյն (Յովհաննու) լուիցուք։ Զի ազգակիցք հաւատասցեն նովաւ. (Ոսկ. յհ.։)

Մարմնաւոր տեսլեամբ ի վերայ ազգակցին իւրոյ իջեալ։ Ազգակիցն քո՝ որդին։ Փչմամբ ազգակցին տպաւորեցաւ յառաքեալսն. (Յհ. իմ. պաւլիկ.։ Նար. ՟Լ՟Գ. ՟Լ՟Դ։)

Համանման. համեմատ. նման. յարմար. ույզուն, ույար

Մօր եւ մօրուի անուն ազգակից են։ Ազգակից է բան առաքելոյն՝ այսր բանի մարգարէութեան։ Անբան կրթութիւն՝ ազգակից եւ դրացի է բողջախոհութեան. (Փիլ. ՟ժ. բան.։ Սարգ. ՟ա. պետ. ՟Դ։ Պիտ.։)

Կախարդութիւնք, խորամանկութիւնք, եւ որ այսոցիկ են ազգակից ախտք։ Եւ որ ազգակիցք այսոցիկ. րս. յղ. չար.։ Ճ. ՟Բ.։)


Ազգակցիմ, եցայ

vn.

to make alliance by marriage.

NBHL (1)

Եղբայրութիւն սուրբ՝ ազդակցեալ եւ կապեալ ի սքանչելի տեսութիւն եւ ի գործս. (Կլիմաք.։)


Ազգակցութիւն, ութեան

s.

consanguinity;
affinity, alliance by marriage;
analogy, likeness, resemblance.

NBHL (8)

συγγένεια, cognatio, conjunctio Ազգակիցն գոլ. ազգականութիւն. արենակցութիւն. եւ Բնութենակցութիւն. եւ Բնութիւն.

Ի նախնեացն յարենէ որ ասին ազգակցութիւնքն։ Որ ինչ յազգակցութեան՝ առ որդիսն, ծնօղքն. (Փիլ.։)

Քանզի ազգակցութիւնն մի է։ Առ մարմնական ազգակցութիւնս այսպիսի ախտակցութիւնս ունիմք։ Ոչ հեռի ի միմեանց գոլով ժամանակաւ եւ ազգակցութեամբ. (Մխ. դտ.։ Սարգ. յկ. ՟Է։ Ճառընտ.։)

Այն է հարազատ քումդ ազգակցութեան։ Անպարտակիրն ազգակցութեան երկնիչ վերստին. (Նար. ՟Հ՟Դ. եւ Նար. կուս.։)

Որ անկաւն՝ դարձեալ կանգնեցաւ, գալով բանին յազգակցութիւն հողեղինացս. (Համամ առակ.։)

Հասարակ է ի վերայ երկոցունց ազգակցութեանն իրաւունք. րս. թղթ.։)

Կցորդութիւն. մերձաւորութիւն. ընտանութիւն. համանմանութիւն. համեմատութիւն.

Ազգակցութիւն մարդկան ընդ վերնոց բնակութեանցն։ Եղբայրասէր կրօնաւոր ազգակցութիւն ունի առ Քրիստոս։ Լուսինն առ մեզ ունի ազգակցութիւն խոնարհութեամբն։ Ազգակցութիւն իմն առ նախկինսն համանգամայնքն ընդունին։ Խեցեաւն սրբէր զամանն խեցեղէն. ազգակցութեամբն զազգակիցն մխիթարէր։ (Յհ. իմ. եկեղ.։ Նեղոս.։ Շ. բարձր.։ Անյաղթ համանգ.։ Իսիւք.։)


Ազգահաւ, ի, ուց

s.

chief, father of a nation or race.

NBHL (2)

Հաւ կամ առաջին հայր ազգի եւ ցեղի. նախահայր.

Եղիցես հայր ազանց, եւ ծնցես ազինս. այս ինքն իւրաքանչիւր ոք քոյին որդւոց՝ ազին լիցի ազգահաւ. (Փիլ. լին. ՟Գ. 42։)


Ազգապետ, աց

s.

chief, governor of a nation or family.

NBHL (7)

γεναρχής, ἑθνάρχης, gentis auctor, princeps Պետ եւ նախածնօղ ազգի մարդկան, եւ առանձին ազգի. նախահայր. նախահաւ. նահապետ.

Գործակից լինէր ազգապետի մարդկան ամենայն ինչ։ Իսահակ այսչափ ազգի ազգապետ. (Փիլ. լին. ՟Ա. եւ ՟Դ։)

Սենեքերիմ արքայ ազգապետ տանս արքունի. րծր. ՟Ա. 1։)

Աբորիգինացիք թարգմանին իշխանք ազգապետք, կամ նախծինք. (Եւս. քր. ՟Ա։)

Իշխան եւ առաջնորդ ազգի. հրամանատար ժողովրդոց, ցեղապետ, եւ կուսակալ. ազգի գլուխ, կառավար.

Ազգապետն արետայ արքայի։ Հանդերձ ազգապետօք ազգաց. (Բ. Կոր. ՟Ժ՟Ա. 32։ Օրին. ՟Լ՟Գ. 21։)

Տոհմքն եւ ազգապետքն պարթեւաց։ Հրէից ազգապետ զարքեղայոս կացուցանէ. (Ագաթ.։ Խոր. ՟Բ. 25։)


Ազգապետութիւն, ութեան

s.

charge or office of a governor of the people.

NBHL (3)

ἑθνάρχη, gentilis principatus Պետութիւն կամ իշխանութիւն ազգի, ցեղապետութիւն. նախարարութիւն.

Յազգապետութիւն եւ յազգածութիւն վիճակաւորեալ։ Յաղագս քահանայապետութեան եւ ազգապետութեան վիճէին։ Եթէ յազգապետութիւն ոք ձեռնարկէր՝ ոչ հրամայեալ նմա ի թագաւորէ, իրաւամբք պատուհասէր. (Դիոն.։)

Սակս բարձրագահ ազգապետութեան արծրունեաց. րծր. ՟Ա. 9։)


Ազգապիղծ

adj.

incestuous

NBHL (1)

Որ ապականէ զազգականն. (Ոսկիփոր.։)


Ազգապղծութիւն, ութեան

s.

incest.

NBHL (2)

Անարժան խառնակութիւն ընդ ազգականի։

Ազգապղծութիւնն՝ հանապազ պոռնկութիւն է, եւ ոչ ամուսնութիւն. (Կիր. ՟ը. խորհ.։ Կանոնք.։)


Ազգատոհմ, ից

s.

family, house, generation, progeny.

NBHL (12)

φυλή, tribus, συγγένεια, cognatio Առանձին տոհմ ազգի. զարմ, ցեղ. սօյ, սինսիլէ

Զազգատո՞հմն իմ խնդրես, թէ վարձուոր։ Եղեն ժառանգութիւնք նոցա յազգատոհմի հօրն իւրեանց. (Տոբ. ՟Ե. 17։ Թուոց. ՟Լ՟Զ. 12։)

Երկոտասան ազգատոհմացն. (Եղիշ. յես.։)

Ազգատոհմն Ղուկայ էր յԱնտիոք քաղաքէ. (Եւս. պ. ՟Գ. 4։)

Ազգականք. մերձաւորք. խըսըմ, ագրապա

Զազգատոհմ եւ զոչխար եւ զարջառ թողին յերկրին ի գեսեմ։

Ազգատոհմօքն իւրեանց հանդերձ։ Լուան որ շուրջ զնովաւ էին, եւ ազգատոհմ նորա։ Ի գաւառի եւ յազգատոհմի եւ ի տան իւրում. եւ այլն։

Հանդերձ ամենայն ազգատոհմիւն. (Խոր. ՟Բ. 24։)

Ազգատոհմաւ ի յառաջադէմսն նկրտեալ. (Սարգ. ՟բ. յհ.։)

Զաղէտ զազգատոհմիցն եւ զամենայն քաղաքին. րք. հց.։)

Ազգ մարդկան.

Պատիւ փառաց՝ որ զմերով ազգատոհմովքս պատեաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 10։)


Ազգովիմբ

adv.

throughout the nation, nationally.

NBHL (2)

Բովանդակ ազգաւն, զարմիւ, տոհմիւ, ցեղիւ, ճետտի իլէ.

Սատակեսցե՛ս զնա ազգովիմբ. (Խոր. ՟Գ. 15։)


Ազդական, ի, աց

adj.

advising, monitorial;
penetrative, energetic, efficacious.

NBHL (6)

ἑνεργός, efficax Ազդողական, ազդոյ, ներգործական. ազդեցող. զօրաւոր. հատու. ահաւոր. խորունկ իմացնող, կտրուկ. գէսկին, միւթէֆի

Զանքուն բնութիւնն, զազդական զօրութիւնն։ Զօրութիւն ինչ ազդական. (Ոսկ. ես. ՟Զ։ Սեբեր. ՟Է։)

Քանզի ահա թուր ազդական, սուրըն սրեալ աստուածական. (Շ. եդես.։)

Հռչակաւոր եւ ազդական արարեալ զաստուածագործ յարութիւնն. (Ագաթ.։)

Եւ ունող ազդումն ինչ կամ զօրութիւն ազդելոյ.

Զի թէպէտ են յանկենդանեաց նոքա ու անբան, սակայն շարժմամբ անձանց ունին ինչ ազդական. (Շ. իմ. եղ.։)


Ազդելի, լւոյ, լեաց

adj.

sensible;
sensitive.

NBHL (3)

Զգալի. երեւելի.

Ազդելի եւ սահմանելի տարերցս։ Ազդելի աշխարհ. (Վեցօր. ՟Ա. ՟Բ։)

Ի մարմինս ազդելիս։ Շնչաւորս եւ ազդելիս. (Յճխ. ՟Ժ՟Ե։ Վեցօր. ՟Գ։)


Ազդեմ, եցի

va.

to inform, to advertise, to announce;
to influence, to inspire, to dictate;
to work upon, move or affect;
to suggest, to insinuate.

NBHL (25)

ἁναγγέλλω, παραγγέλλω, denuncio, moneo, ἑεργέω, operor efficaciter Ազդ առնել. իրազեկ առնել. յայտ առնել. յուշ առնել. զգացուցանել. ծանուցանել. լսելի առնել. իմացնել, հասկըցնել. տույուրմագ, խապէր վէրմէք

Ազդեսջի՛ք փողով։ Ազդեսցեն ուժգին։ Եթէ ազդեա՞լ իցէ լուր այսպիսի. (Թուոց. ՟Ժ. 9։ Յես. ՟Զ. 8։ Օրին. ՟Դ. 32։)

Ազդէր նմա եւ զտրտունջ զարեաց աշխարհին. (Եղիշ. ՟Ը։)

Զողբալին եւ զզուարճալին ազդեսցէ։ Մեծաւ բարբառով կենդանութիւն անմահութեան ի սմա ազդելով։ Ազդեալ հառաչմամբ զմշտանուէրն նուագ ձայնի։ Որ զողորմութեանցդ քո փողով բարբառոյ ազդէ. (Նար.։)

Հովուացն ազդեալ աւետէին, փառք ի բարձունս վերերգէին. (Յիսուս որդի.։)

որպէս զգալի լինել. զգացեալ լինել. տույուլմագ

Որ ինչ ի զգայնոցս ազդի, այն մարմնաւոր է. եւ որ զգայնոց ոչ ազգի, անմարմին։ Նուրբ է տարր հրոյ, այլ զի ջերմութեամբն ազդի մարմնոյ, մարմնաւոր է. (Եզնիկ.։)

Եւ որպէս զգալ.

Ի չարչարելն ոչ ինքն ինչ զայրանայ, եւ ի տանջելն ոչ ինքն ազդի. (Ոսկ. ես.։)

Ներգործել. ուժել. բան մը ընել, ներսը հասցնել. թէէսիր էթմէք

Ո՞ ազդեաց եւ արար զայս ամենայն. (Ես. ՟Խ՟Ա. 4։)

Արկին զնա ի բարձանց ի խորս, եւ ոչ ինչ ազդեաց նմա։ Զգան զվնաս վտանգին, զոր ազդեն մարմնոյն։ Զօդ վիրաւորելով՝ ընկերին կարծիցէ ազդել զխոցուածսն. (Մծբ. ՟Բ։ Նար. ՟Կ՟Թ։ Լմբ. ատ.։)

Կամ զօրել. օգտել. ստնանել. բանի գալ. էարամագ, գէար էթմէք

Հաւատամ ազդել քոյ կարողութեանդ առ յարութիւն եւ բժշկութիւն։ Զի՞նչ ազդեսցէ փոքր խաւար՝ աւուրդ Աստուծոյ. (Նար. ՟Ժ՟Է. ՟Հ՟Դ։)

Ոչինչ կարաց ազդել նոցա։ Նետք հրեղէնք սատանայի՝ խաւարելոցն ազդեն։ Բան մեր թերեւս ուժգնագոյնս ազդեաց առ ձեզ. (Եղիշ.։ Խոսր.։ Ոսկ. յհ.։)

Երկնաւորացն աղերս՝ որ առ քեզ, հոգւոյս ազդեսցէ։ Ուր դրանն բաղխել ոչինչ ազդիցէ. (Նար.։)

Ուստի ԱԶԴՈՂ, ԱԶԴԵՑՈՂ, իբր ազդական. ազդոյ. ներգործական. զօրեղ.

Կենդանի է բանն Աստուծոյ եւ ազդող. (Եբր. ՟Դ. 12։)

Ազդող համարեալ բարեկամացն զայսպիսի խրատ։ Պիտոյ է ինձ գործի՝ առ ամուր արձանս ձեր ազդող։ Եկա՛յք կերա՛յք զհաց իմ ազդող. (Խոր. ՟Ա. 26։ Լմբ. ատ.։ Կրպտ.։)

Ազդեցող զօրութիւն. (ԳԷ. ես։)

Շարժել ի ներքուստ. շնչել. դրդել. տուն տալ. իլհամ էթմէք

Ազդեաց յօրէնսն, շնչեաց ի մարգարէսն։ Ազդես միայն (յաստեղս), եւ նոքա ընթանան։ Առ հեղիաս զօծելութիւնն ազդեաց յէուայ եւ ազայելի։ Ի քէն ազդեցաւ գրել ինձ զսոսին. (Նար.։)

Որպէս ազդեցաւ նոցա ի Հոգւոյն Սրբոյ։ Նա միայն գիտէ՝ որում ազդին. (Եղիշ. ՟Ը։ Յճխ. ՟Ժ։)

Կամ բախել, շարժել արտաքուստ.

Ի ծայրից ծփմանց ազդելոյ ծովուն։ Զազդել շրթանցդ (խօսիւք). (Նար. ՟Ի՟Է. ՟Խ՟Ե։)


Ազդեցական, ի, աց

adj.

cf. Ազդեցիկ.

NBHL (1)

Որպէս ի զգայութիւնս է զուգատեսութիւն տեսանելեաց, եւ ձայն ազդեցականին ընդունօղ առ բերումն մտաց. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Ազդեցիկ

adj.

efficacious, energetic.

NBHL (1)

Ի մարդկեղէն կերպարանաց զԱստուծոյ ազդեցիկ զօրութիւնն դրոշմէ։ Գալուստ զազդեցիկ զօրութիւնն կոչէ. (Ոսկ. ես. ՟Բ. եւ ՟Դ։)


Ազդեցութիւն, ութեան

s.

notice, warning, admonition;
perception, instinct;
inspiration;
suggestion, instigation;
efficacy, force, power;
emphasis, energy.

NBHL (7)

ἑνέργεια, efficacitas, σημασία, significatio Ներգործութիւն. զօրութիւն.

Գիտել զազդեցութիւն բնութեանց։ Հայելի անարատ Աստուծոյ ազդեցութեանն։ Յաղթեաց՝ ո՛չ զօրութեամբ մարմնոյ, եւ ոչ զինուց ազդեցութեամբ։ Հաւատովք Աստուծոյ ազդեցութեանն։ Որոյ գալուստն ըստ ազդեցութեան սատանայի է. ազդեցութիւն մոլորութեան. եւ այլն։

Պահք կատարեալ հաւատոց ճշմարտութեան ազդեցութիւն։ Լուան զազդեցութիւն չարին ի մէջ նոցա. (Յճխ. ՟Թ։ Ճառընտ. ՟Ա։)

Եւ ազդարարութիւն. նշանակումն. ազդ. լուր. նշանակ. խապէր

Ըստ թուոյ ամացն յետ ազդեցութեանն ստասցի յընկերէ իւրմէ։ Հարջիք փող ազդեցութեան։ Զերկրորդ փողն ազդեցութեան։ Եւ փողքն ազդեցութեան ի ձեռս նոցա։ Ազդեցութեամբ ազդ եղեւ մեզ։ Թողութեան ազդեցութիւն է այն. (Ղեւտ.։ Թուոց.։ Յես.։)

Եւ ներքին շարժութիւն. գրգումն. թելադրութիւն. իլհամ

Հոգեւորն խորհի սրբութիւն ի Սրբոյ Հոգւոյն ազդեցութենէ։ Ոչ ի մարդկեղէն մտաց, այլ ի յազդեցութենէ Հօրն լուսոյ։ Վերին ազդեցութեամբ լուցեր զտաճար կռոց նոցա։ Որ յիս բնակեալ է, եւ ո՛չ որ յիս ազդեցութիւնս գործէ։ Այս ամենայն ազդեցութիւնք՝ բնական են յանասունսն, եւ ոչ խորհրդականք. (Յճխ. ՟Ժ։ Սարգ. յկ. ՟Դ։ Ժմ.։ Սեբեր. ՟Ե։ Եզնիկ.։)


Ազդեցուցանեմ, ուցի

va.

cf. Ազդեմ

NBHL (11)

Զգացուցանել. զեկուցանել. ազդել. խապէր էթմէք

Զոր մարգարէն տերամբ ազդեցոյց։ Ազդեցոյց ի ձեռն դռնապանին՝ հօր վանիցն։ Ազդեցուցին վասն նորա՝ արքային ... Առաքեցայ ազդեցուցանել քեզ ... Ազդեցոյց ի գեօղն. (Նար. ՟Զ՟Բ։ Վրք. հց.։ Հ=Յ.։)

Եւ ազդոյ ցուցանել. յուշ առնել որպէս զգուշալի.

Ճարտարքն ի բժշկաց յորժամ ազդեցուցանեն զցաւն, ապա մխիթարութիւն ցաւոցն մատուցանեն. (Մեկն. եբր.։)

Եւ ներգործել. առնել.

Մի էութենէ, որ զամենայն յամենայնի ազդեցուցանէ. (Եզնիկ.։)

Ազդեցուցանող յստորեւ կացեալսն. (Մագ. ՟Ի՟Թ։)

կամ Հաստել որպէս ազգոյ. հաստատել. μηνόω statuo

Որ առ ի մէջ է բանիւս (տրամախոհութեան), մի զսա (զաշխարհս) ըստ վայելչականն բանին բնաւորեալ ազդեցուցանէ աստուած. (Պղատ. տիմ.։)

Դրդել. շարժել.

Թշնամին իմ դեւն զկոյս ոմն ազդեցոյց բերել առ իս ձեռագործ վշոյ. րք. հց. ՟Ի՟Ա. ձ։)


Ազդիչ

adj. s.

efficacious, energetic;
adviser.

NBHL (2)

Ազդող. ներգործօղ.

Օրհնեալ ես փայտ սուրբ պարարիչ ... ի մեռային նախ ջուրն ազդիչ. (Շ. ոտ. բարձր.։)


Ազդողական, ի, աց

adj.

efficacious, energetic.

NBHL (5)

Ունօղ զզօրութիւն ազդելոյ. գործի նշանակելոյ զիրս ինչ.

Ոչ ձեռն (ունէի) ձգողական, որ համերցն է ազդողական։ Տեսեալ զազդողականացն գործի ապաձայն. (Նար ՟Ժ՟Ե. ՟Կ՟Զ։)

Զգայարան. զգայուն. զգայական. կենդանական.

Միայն մարդ բնաւորեցաւ ընդունել ըստ ազդողականին զգիտութիւն։ Երկաւորութեամբ ազդողական շնչոյս զօրացեալ։ Մասունս չափոց զազդողականաց հինգ զգայութեանց. (Սահմ. ՟Դ։ Նար. ՟Ի՟Ե. ՟Խ՟Զ. եւ ՟Ղ՟Գ։)

Աներեւոյթ սրով՝ հրամանաւ բարձրելոյն, որ ազդողական զօրութեամբն թափանցական է քան զամենայն սուր երկսայրի. (Ղեւոնդ.։)


Ազդողութիւն, ութեան

s.

cf. Ազդեցութիւն.

NBHL (6)

cf. ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆ, որպէս ներգործութիւն, զօրութիւն, ոյժ. վաւերականութիւն.

Զանճառ պարգեւսն յայտ առնէր, եւ զանբաւ զազդողութիւնն։ Ի ձեռն ազդողութեան գլխոյն կարող է զգալ։ Ճաշակելիքն զգայ իւրաքանչիւր համադամացն զազդողութիւնս. (Ոսկ. յհ. ՟Ա. 5։ Լմբ. պտրգ.։ Գր. հրահանգ.։)

Անդէն իսկ արտաքսեալ է ի ժողովոյն, եւ ոչ ունի զազդողութիւն. (Կանոն.։)

Եւ ներքին շարժութիւն. թելադրութիւն. եւ ներգործութիւն դիւին կամ ախտին.

Ըստ ազդողութեան բանսարկուին։ Ետես զազդողութիւնն իբրեւ զծուխ, զի ելանէր. րք. հց. ձ։)

Ետես զազդողութիւն ախտին որպէս զծուխ վերացեալ. (Լմբ. սղ. ՟Ծ՟Բ։)


Ազդոյ, Ազդու

adj.

efficacious, strong, energetic, penetrative;
pathetic, expressive, emphatic, significative;
active, vehement, spirituous, violent.

NBHL (11)

ր առ յետինս առաւել գրի Ազդու) καίριος, κυριώτατος, temoestivus, opportunus Ազդող, եւ Աստոյ. Ներգործօղ զօրութեամբ եւ հաստատութեամբ. կարի դիպող. կարեւոր. զօրաւոր տիրապէս. սաստիկ յարմար, կտրուկ. փէսկին, փէք էքրար, քէար էտէր, ամէլլի

Բազում բանջարս առնուն, եւ մի դեղ կազմեն. եւ ի բազմացն մին կարի է ազդոյ. սոյնպէս եւ յապաշխարութեանն այս բանջար (ողորմածութիւն) ազդոյ է քան յամենայն. (Ոսկ. եբր.։)

Ողորմութիւնն է կարեւոր եւ ազդոյ քան զամենայն առաքինութիւնս առ ի զմեղս քաւելոյ։ Առաւել եւս ազդոյ է առ ի ցաւոցն փարատումն։ Ազդոյ (կամ աստոյ կամ ազդու) եւ օգտակար եւ կարեւոր են պահոց պնդութիւն։ Ազդոյ պատասխանի. (Մանդ.։ Եփր.։ Խոսրովիկ.։)

Վարդին արմատն ազդոյ է, եւ բուրէ առաւել քան զայլոցն. (Ոսկիփոր.։)

Մովսէս վասն այսոցիկ որ ազդոյ ազդոյ տեղիքս են (գրոց) զքարոզիչս իւր ունի. (Ոսկիփոր. Գծ.։)

ՅԱԶԴՈՅ Ուժգնակի. սաստկապէս. տիրապէս.

Հաստ աղեղնն ազդո՛յ ձգէ զնետն ի թշնամին։ Յազդոյ եւ անաչառապէս հարկանէ. (Լմբ. սղ.։)

Թէ եւ նման չէ այս ազդոյ, զի երկոքեանն են ի նիւթոյ. (Շ. խոստ.։)

վէրք, կամ հարուած, կամ ախտ. Կարեվէր. մահառիթ. չարաչար վէրք, ցաւք. մուսիպէթլի, մաթէմլի

Զայնպիսի ազդոյ վէրս առեալ ի սատանայէ, եւս ազդոյ վէրս եդ՝ քան զոր էառն։ Ազդոյ (կամ ազդու) վէրս դնէ լսողացն վասն անհաւատութեան նոցա. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.։)

Զի մի՛ զազդոյ վէրն ի հոգիս մեր ընդունիցիմք։ Գէր ցուլն կարի ազդոյ ունի զախտն։ Առաւել պատշաճ մանկան՝ մարմնոյն հարուածք քան մտացն, զի այս ազդո՛յ է։ Դուք զազդոյ վէրս (այս ինքն կարեվէր) ի զօրութիւն նիզակի հարջիք զնա. (Սարգ. ՟գ. յհ.։ Լմբ. սղ. եւ Լմբ. առակ.։ Արծր. ՟Դ. 2։)


Ազնիւ, նուի, ուաց

s. adv. int.

fine, good, exquisite, excellent, precious, rare, choice, worthy;
noble, great;
genteel, civil;
well ! very well ! bravo !

NBHL (12)

εὑγενής, ἁγαθός, καλός, generosus, nobilis, bonus, probus Որ է ի լաւ ազնէ. ազնուատոհմ. պատուաւոր. քաջազարմ. լաւ ազգէ. էզրէֆ, շէլէպի, ասըլզատէ

Որդիք ազնուացն. (Իմ. ՟Ժ՟Ը. 9։)

Աբգարիոս այր ազնիւ, ի բնութենէ արեաց, յազգէ ազնուաց։ Հարսն ազնիւ։ Յաղագս ազնուի, կամ ազնուից. (Եւս. քր. ՟Բ։ Նար. խչ.։ Շ. տաղ.։ Դիոն.։)

Մանաւանդ՝ Պատուականն յամենայն ազգս իրաց. բարի. լաւ ընտիր. գեղեցիկ. անոյշ. աղէկ, ըռինտ, սիրուն, պտիուական, սօյ, ալէ, կիւզէլ, գըյմէթլի.

Ոսկի երկրին այնորիկ ազնիւ։ Զպատմուճանն ազնիւ։ Էր Յովսէփ ազնիւ երեսօք։ Իբրեւ զգինի ազնիւ։ Ազնիւ փայտակերտ, փայտ, ծառ, ձիթենի, անդեայք։ Իւղոյ նարդեան ազնուի մեծագնոյ. եւ այլն։

Յոսկւոյ ազնուէ։ Ազնիւ կնդրկաւ։ Այնպիսի հոտոյ անուշութիւն ազնիւ եւ օգտակար։ Ի վերայ ազնիւ երիվարի. (Մագ. ՟Ժ՟Գ։ Նար. ՟Ղ՟Գ։ Ոսկ. եբր.։ Լաստ. ՟Ժ՟Զ։)

Մարթի եւ այսպիսի հանդերձիւք ընդողնել ե՛ւս չար՝ քան ազնուօք։ Վասն ազնիւ ապաշխարութեան նինուէացւոց խնայեաց. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ես.։)

Եւ սրբազան. նուիրական. մեհենական. շէրիֆ, էշրէֆ.

Հիւկն յազնիւ լեզուն եգիպտացւոցն թագաւոր նշանակէ. (Եւս. քր. ՟Ա։)

εὗ, εὕγε, bene, euge Քա՛ջ. բարւո՛ք. վա՛շ. կեցցե՛ս. աղէկ, շա՛տ աղէկ, շա՛տ ապրիս. փէք էյի, աֆերիմ.

Զիա՞րդ կան որդիքն իմ. ասէ, ազնի՛ւ։ Ազնի՛ւ ասացեր, այդ այդպէս է։ Ազնի՛ւ լուա՛ եղբա՛յր Աղեքսանդր, վասն չի կտաւ է. (Ճառընտ. ՟Ա։ Վրք. հց. ձ. ստէպ։)

Ազնի՜ւ, ծառա՛յ բարի եւ հաւատարիմ. (Մտթ. ՟Ի՟Ե. 21. 29։ Ղկ. ՟Ժ՟Թ. 17։)


Ազնուագութ

adj.

benign, clement, kind, merciful, humane.

NBHL (3)

εὕσπλαγχνος, bona viscera habens, misericors Բարեգութ. քաղցրագութ. անուշ սիրտ, հատկըսկիծ. մերհամէթլի.

Համամիտք իցէք, ազնուագութք, խոնարհք. (Ա. Պետ. ՟Գ. 8։)

Ազնուագութ է եւ ողորմած տէր մեր. (Ճ. ՟Ա.։)


Ազնուազգութիւն, ութեան

s.

nobility of nation, race.

NBHL (1)

Իբր թէ ազնուազգութիւն նոցա նուազէր եւ փոքրկանայր. (Ոսկ. յհ. ՟Բ. 9։)


Ազնուական, ի, աց

adj. s.

civil, genteel, noble, generous;
gentleman.

NBHL (9)

εὑγενής, εὕπατρις, nobilis, patricius Որ է յազնիւ զարմէ. ազնիւ եւ ազատ. քաջատոհմիկ. ասըլզատէ, սօյզատէ, չէլէպի, էշրէֆ.

Էր այրն այն ազնուական քան զամենայն արեւելեայսն։ Այր ոմն ազնուական։ Ոչ բազում իմաստունք ըստ մարմնոյ, եւ ոչ բազում ազնուականք։ Ի բարի եւ յազնուական յազգէ... Յարմատոյ եւ յազգէ մեծամեծաց. եւ այլն։

Տեսանել զիսրայէլեան ազնուական ազն. (Պիտ.։)

Յազնուական պատուոյն գարշեցուցանէին անարգեալ։ Զազնուական բարուցն յինքեան բերելով մտերմութիւն. (Եղիշ. ՟Բ։ Պիտ.։)

Պատուական եւ ընտիր. ազնիւ. գերապանծ. գեղեցիկ. լաւ. եւ սրբազան. սուրբ.

Հանդերձս ծիրանիս ազնուականս։ Մուտ ազնուական յուսոյն։ Նա աւանիկ ազնուականի իմն ցանկացեալ են, այս ինքն է երկնաւորին. եւ այլն։

Եթէ զճշմարիտն Աստուած ոք պաշտիցէ, գործ ազնուական գործէ։ Ազնուական եւ նոր օրինօքն։ Եւ այս յայտնագոյն է յազնուական գրոց. (Եզնիկ.։ Ոսկ. մտթ.։ Եւս. քր. ՟Ա։)

Ազնուական շառաւեղօք (որթ). (Աթ. ՟Ը։)

Իւղս անոյշս, զբաղասամովնն ազնուական. (Ոսկ. եբր.։)


Ազնուականութիւն, ութեան

s.

nobility, birth, gentility;
civility, genteelness;
generosity, nobleness.

NBHL (8)

εὑγένεια, nobiitas, generositas Պատուականութիւն կամ պայծառութիւն ազգի. բարետոհմութիւն ազատ. սօյզատէլիք, շէրէֆ.

Զազնուականութիւն փառաւորէ, (կամ ըստ ազնուականութեան փառաւոր է). (Իմ. ՟Ը. 3։)

Որոյ ազնուականութիւնքն յամենայն Աստուածաշունչ գրոց պատմի։ Ոչ ըստ մարմնոյ միայն հաղորդեալք նորին ազնուականութեանն, այլեւ հոգեւորապէս. (Կորիւն.։ Շ. ատեն.։)

Ազատական առատաձեռնութիւն. մարդասիրութիւն. բարութիւն. ճէօմերտլիք, քէրամէթ.

Քանզի բարերար էութիւն է Աստուած, ոչ կամեցաւ զազնուականութիւնն իւր ծածկել։ Ծանուցեալ զազնուականութիւնն Կիւրոսի ... Եթէ արձակելոց է զգերիս. (Եզնիկ.։)

Լաւութիւն յո՛ր եւ է կարգի. աղէկութիւն.

Ձիթենին ի բոլոր գոյացութենէ ծառոց ի վեր համբարձեալն առաւելեալն ազնուականութեամբ. (Պիտ.։)

Ի յոռութենէ յազնուականութիւն փոխելոց էր. (Շ. մտթ.։)


Ազնուանամ, ացայ

vn.

to grow better, to mend;
to receive a grant of nobility;
to be ennobled, to become noble.

NBHL (2)

Ազնիւ եւ յարգի լինել. լաւանալ. զգաստանալ. գըյմէթլի օլմագ.

Ոսկի ազնուանայ ի պահելն. րզն. մտթ.։)


Ազնուապաշտօն

adj.

pious, religious devout.

NBHL (1)

Արդար կոչեցաւ՝ վասն որ առ Աստուած ազնուապաշտօն լինելոյ, եւ առ ազգակիցսն խնամակալ. (Եւս. քր. ՟Բ։)


Ազնուատոհմ, ի, ից

adj.

noble, of a noble family.

NBHL (1)

Բարետոհմ. քաջատոհմիկ. աղէկ ցեղէ. սօյզատէ.


Ազնուացուցանեմ, ուցի

va.

to improve, to civilize;
to refine;
to confer a title, to grant nobility, to ennoble.

NBHL (2)

ἁγαθύνω, bonum facio Տալ ազնուանալ. պատուական եւ արգոյ ընծայել. աղէցընել, ըռինտ ցցընել.

Ազնուացուցեր դու զգութ քո. (Հռութ. ՟Գ. 10։)


Ազնուութիւն, ութեան

s.

fineness, goodness, costliness, excellence, rarity;
genteelness, civility;
dignity, nobility.

NBHL (3)

Անկանել ի ձեռս անօրինաց, եւ պղծել զանձին ազնուութիւն։ Զրպարտողութիւն կորուսանէ զսիրտ ազնուութեան նորա. (Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 42։ Ժղ. ՟Է. 8։)

Գտանի յումպէտս գրեալ եւ Ազնութիւն։

Որոշումն ամենալաւութեանն դնէ զանձին զազնութիւն. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Աթոռաժառանգ

s.

possessor, successor to any place or dignity.

NBHL (2)

Ժառանգ կամ ունօղ աթոռոյ իշխանութեան. աթոռակալ. փոխանորդ.

Սուրբ թագաւորիդ քրիստոսեան աթոռաժառանգ աւանդապահի. (Գագիկ առ ռոմանոս.։)


Աթոռակ, աց

s.

stool;
foot-stool.

NBHL (3)

Աթոռ փոքրիկ. նստարան եւ նեցուկ սայլի, եւ սանի կամ պուտան.

Կանչիւն առնէր աթոռակին. (Նար. տաղ սայլի.։)

Պարառեալ զիւրն աթոռակ եւ զտեսիլ շրթանն՝ ցուցանէր զտարազ սանի. (Մագ. ՟Հ՟Է։)


Աթոռակալ, աց

s.

vicar;
vice-president;
successor.

NBHL (5)

διάδοχος successor Որ կալեալ ունի զաթոռ իշխանութեան նախորդին իւրոյ. աթոռաժառանգ. գահակալ. յաջորդ. նոյն աթոռը անցնօղ, տեղը բռնօղ. եէրինէ կէչէն, խալէֆ. առաւել սեպհական կաթուղիկոսաց.

Խնդրեցին ի Վռամայ ա՛յլ աթոռակալ։ Կանայք աթոռակալացն սրբոց։ Այս աթոռակալ խնդրելի՝ այսմ վեհագունի։ Ժառանգք եւ աթոռակալք։ Աթոռակալն եւ արեանառուն մեծի Լուսաւորչին. (Խոր. ՟Գ. 64։ Յհ. կթ.։ Նար. մծբ.։ Շ. ատ. եւ Շ. ընդհ.։)

Ոչ պակասեցին աթոռակալք եւ գահակալք մինչեւ ցՀերովդէս այլազգի. (Տօնակ.։)

ըստ յետին դարուց առաւել, որպէս Փոխանորդ. երկրորդն. տեղակալ. վէքիլ, վէզիր. լտ. վիգարիուս.

Ասէ ցնա աթոռակալ թագաւորին... պատրիկն. (Ճ. ՟Ա.։)


Աթոռակալութիւն, ութեան

s.

vicarship, vicarage;
possession of a chair, succession to a dignity.

NBHL (4)

Ունելն զիշխանութիւն իրիք աթոռոյ. գահակալութիւն. եւ Յաջորդութիւն, կամ փոխանորդութիւն.

Յաղագս աթոռակալութեանն Սահակայ։ Յեօթներորդում ամի աթոռակալութեան սորա. (Խոր. ՟Գ. 32։ Յհ. կթ.։)

Հանդերձեալ էք զանուանակցութիւնդ եւ զաթոռակալութիւնդ (ճշմարտին Էմմանուէլի) ոչ միայն օրինակաւ կոչել, այլ եւ արդեամբք եւ ճշմարտութեամբ. (Շ. թղթ.։ ՟Յոքն. Աթոռակալք, գահակալք.)

Աթոռակալութեանց նախագահից. (այս ինքն պատրիարգաց). (Նար. ՟Գ։)


Աթոռակից, կցի, կցաց

s.

colleague or companion in the same dignity, or on the same throne.

NBHL (13)

παρακαθήμενος, συγκαθήμενος, σύνεδρος assidens, consedens, una solium obtinens Առընթեր գլխաւորին նստեալն յաթոռ. բարձակից. հարազատ. ընտանի. համապատիւ. պիլէ օթուրուճու, հէմսէր.

Որք էին մերձաւորք եւ աթոռակիցք արքային. (Եսթ. ՟Ա. 14։)

Աթոռակից լինել քեզ խոստացար։ Աղօթիւք սորա եւ աթոռակցացս ամենեցունց։ Հանդերձ աթոռակցաւ մերով։ Եղբօր սիրելւոյ եւ աթոռակցի. (Շար.։ Ոսկ. ապաշխ.։ Խոր. ՟Գ. 19. 57։)

Այրն՝ արութեան վարժօղ է, եւ աթոռակցաց նորա առաքինութեանց։ Ասէ առ իւր աթոռակիցսն եւ խորհրդակիցս խորհուրդ՝ ոգին. (Փիլ. լին.։)

Թագաւոր եթէ ոչ ունի զիմաստութիւն աթոռակից իւր։ Ընդ անզգամ կին, ընդ աթոռակից ժանտն. (Եղիշ. ՟Բ։ Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)

Իբր Գործակից. փոխանորդ. վէքիլ.

Զիւր աթոռակիցն զխադ. (Բուզ. ՟Դ. 15։)

Իբր Աթոռակալ. յաջորդ. խալէֆ.

Զոր Կիւրեղ կարգեաց նորին (Յակոբայ) աթոռակից. (Կամրջ.։)

Գտեալն ի նմին ժողովի. մերձակայ. առաջիկայ.

Սուրբ հարքն ի նիկիացւոց քաղաքի ժողովեալքն, որոց աթոռակից էր Քրիստոս։ Աթոռակից նոցա ինքն Քրիստոս էր, որ ասաց, ուր երկու եւ երեք իցեն ժողովեալ եւ այլն. (Կիւրղ.։ եւ Լմբ. հանգ.։)

Աթոռակից հօրրդի), եւ նմին պատուի, ի նոյն մեծարանս. Զաթոռակիցն նորա եւ զպատուակից բանն։ Աթոռակիցն հօր. (Սեբ. ՟Բ։ Կիւրղ. գանձ. եւ Կիւրղ. պրպմ.։)

(Ամբարտաւանն) ամենակալ համբաւէր զինքն, եւ Աստուծոյ աթոռակից. (Լաստ. ՟Ծ՟Զ։)


Աթոռակցութիւն, ութեան

s.

company on the same throne.

NBHL (3)

συνέδριον, γέρας consessio, honor, munus Աթոռակիցն գոլ. բարձակցութիւն. բարձ եւ պատիւ ըստ աւագանւոյ.

Արժանի լեալ երկրորդ աթոռակցութեան իմոյ համան. (Եսթ. ՟Ժ՟Գ. 3։)

Առնես անուսմանցն բանաւորացն յոլով աթոռակցութիւնս։ Արանց բարետոհմից աթոռակցութիւն։ Ընդգրկեմ զնոյն որպէս զՔրիստոսի աթոռակցութիւն։ Ընդ Պետրոսեան աթոռակցութեանցն վերապատուիլ. (Առ որս. ՟Ա. ՟Ը։ Լմբ. առ լեւոն.։ Մաշտ.։)


Աթութայք, յից

s. pl.

elements, letters, characters, alphabet.

NBHL (3)

իբր Աթ եւ աթ, աթերք. այս ինքն Յօդք եւ զօդք տառից եւ վանկից. կապք կամ տարերք փաղառութեանց ըստ կանոնաց առոգանութեան. զի աթ կամ հադ, ըստ եբր. քաղդ. եւ ասոր. է Յօդ, մասնիկ. նիշ. նշան. որ եւ յն. լտ. ἅρθρον articulus իսկ ասոր. աթութա է տառ, նշանախեց.

Առ ձեռն պատրաստ Մեսրոպայ փոխատրելով զհայերէն աթութայսն ըստ անսայթաքութեան սիղոբայից հելլենացւոց. (Խոր. ՟Գ. 53։)

Երանելին Մաշթոց հանդիպեցուցանէր զհայերէն աթութայսն ըստ կարգման սալովբայիցն յունաց, ստէպ հարցմամբ եւ ուսանելով ի սուրբ կաթողիկոսէն Իսահակայ զաթութայիցն գաղափար ըստ անսայթաքութեան յունին. (Փարպ.։)


Աժան

adj. adv.

cheap, cheaply;
— գնել, to buy cheaply.

NBHL (3)

յաժան. մ. առաւել ռմկ. այս ինքն Դիւրագին. դիւրագնի. ուճուզ.

Զմանկունս եբրայեցիս գնէին յաժան. (Լմբ. յովէլ.։)

ԱԺԱՆՔ cf. ԱՐԺԱՆՔ, որպէս կնիք. յն. χάραγμα


Աժէք, էից

s. pl.

value, price.

NBHL (2)

Արժէք. արժողութիւն. յարդ եւ դին իրաց. պահա, գըյմէթ.

Տուեալ նմա տեղիս, որ յոյժ պակաս էր ըստ աժէիցն անւոյ։ Առնու զաժէքն՝ մինչ նոր էր. (Լաստ. ՟Ժ։ Մխ. դտ.։)


Ալէլուիա

s.

hallelujah.

NBHL (5)

կամ ԱԼԷԼՈՒԻԱՅ. որ եւ ԱԼԷԼՈՒ. ἁλληλοώια alleluja բառ եբր. հալելու իահ Օրհնեցէ՛ք զԱստուած, կամ գովեցէ՛ք զՏէր. երգ փառաբանութեան.

Գլուխ բանից բարբառոյն եւ վախճան եդին զալէլուիայ. (Գ. Մակ. ՟Է. 9։)

Օրհնութիւն գովութեան ... Ալէլուիա ... Ալէլուիա. (Սղ. ՟Ղ՟Դ. ՟Ճ՟Դ. եւ այլն։)

Լուայ ձայն մեծ բազմութեան յերկինս՝ ասելով, ալէլուիա։ Եւ կրկին անգամ օրհնեցին եւ ասացին, ալէլուիա. (Յայտ. ՟Ժ՟Թ։)

Ալէլուիա, որպէս նախագոյն թարգմանեցին, գովեցէ՛ք զՏէր է. եւ արդ նշանակէ ալէլու՝ գովեցէ՛ք. իսկ իա՝ զՏէր կամ զԷն. (Եպիփ. սղ.։)


Ալէխառն

adj.

gray, gray-haired.

NBHL (2)

Ոյր մօրուքն խառն են ալեօք կամ սպիտակութեամբ. գըռ սագալլը.

Սուրբն Մարկոս էր ալէխառն։ Յերրորդ մասն հասակի խառնին ալիք, եւ լինի մարդն ալէխառն. (Հ=Յ.։ ՃՃ.։ Ոսկիփոր.։)


Ալէկոծեմ, եցի

va.

to beat to and fro;
to agitate violently, to trouble.

NBHL (7)

Կոծեալ՝ ծփեալ՝ բախեալ յալեաց. խռովեալ. ուր իցեն յոյզք ինչ եւ ծփանք. չալգանըճը. մուղդարիպ.

Մինչդեռ ալէկոծն ծովածուփ իցէ ի մէջ բազում փորձութեանց։ Նմանեալ իսկ էր ծովածուփ ալէկոծն խռովութեանց։ Ակնկալցեն ամենայն հոսանաց, եւ ալէկոծ ծփանաց։ Հեղձեալ ի ծով աշխարհիս ալէկոծ կենօք. (Ոսկ. մ. ՟Ա. 24։ Եղիշ. ՟Բ։ Մաշկ.։ Երզն. մտթ.։)

Բռնութիւնք հողմոյն ամբոխեալ զծովն՝ ալէկոծս առնիցեն զեզերսն. (Վեցօր. ՟Ը։)

Տարի ողջ հանդերձեալ էր (տապանն) ալէկոծ լինել։ Ընդ ծով անցանել, եւ ալէկոծ լինել. (Փիլ. լին.։)

κυμαίνω fluctuo Կոծել ալեօք. ալէկոծ առնել. ծփել. տատանել. եւ նմանութեամբ՝ խռովել. տակնուվրայ ընել. չալգաթմագ. ալթիւսթ էթմէք.

Ալեաց սաստումն ալէկոծէ զնա անհաստատուն։ Ալիք յանցանաց զիս ալէկոծեն. (Նեղոս.։ Շար.։)

Ալէկոծեն զմիտս եւ զզգայութիւնս։ Որ ալէկոծէ զմիտսն։ Մի՛ խռովեցուցաներ զամբոխեալս, մի՛ ալէկոծեր զբքացեալս. (Յճխ. ՟Ժ՟Ը։ Լմբ. սղ.։ Նար. ՟Ժ՟Է։)


Ալէկոծիմ, եցայ

vn.

to float, to chafe, to grow troubled or agitated.

NBHL (3)

Ալէկոծ լինել. ծփիլ. տատանիլ. խռովիլ. չալգանմագ. մուղդարիպ օլմագ.

Ալէկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ։ Ալէկոծի անհնարին ծփանօք. (Շար.։ Պիտ.։)

Մի՛ նաւ հոգւոյս ալէկոծեալ (լիցի)։ Մի՛ ընկղմեսցի նաւ հաւատոց մերոց ի մէջ ալէկոծեալ մեղաց ծովու։ Զանքոյթ կայանսն ի մրրկաց եւ ալէկոծեալ խռովութեանց. (Նար. ՟Ձ՟Է։ Եղիշ. ՟Ը։ Պիտ.։)


Ալէկոծութիւն, ութեան

s.

agitation of the sea, storm, tempest;
trouble, agitation.

NBHL (2)

κύμανσις fluctuatio, κλύδων, χειμών tempestas, aestus Կոծումն ալեօք. ծփումն. տատանումն. եւ Ծուփք. խռովութիւն. յոյզք. փորձանք. արկածք. թէմէվվիւճ. ֆուռթունա. հարեքէթ.

Նաւապետես, զնաւդ զերծո՛ յալէկոծութենէ։ Զծովային մրրկացն ալէկոծութիւն լուծանել ... Յաշխարհականս ալէկոծութենէ ... Ալէկոծութեամբ սահուն եղեալ կենցաղս։ Ալէկոծութիւն ծփանացս։ Պատմեաց զնեղչացն դաւաճանութիւն, եւ զազգի ազգի ալէկոծութիւնն։ Համօրէն աշխարհի ալէկոծութիւնն (յերեսաց ջրհեղեղի). (Մանդ. ՟Գ։ Պիտ.։ Նար. ՟Լ՟Բ։ Յհ. իմ. եկեղ.։ Շ. մտթ.։)