Entries' title containing ր : 10000 Results

Աներորդի, դւոյ, դւոց

s.

brother-in-law.


Անզարդ

adj.

unadorned, without embellishment;
unpolished, uncivilised.

NBHL (5)

ἅκοσμος. ornatu carens. Մերկ ի զարդուց. անարդ. անշուք.

Անզարդն զարդարի (ի մկրտութեան). (Դիոն. եկեղ. ՟Բ։)

Զարդարել զանզարդսն. (Խոր. ՟Ա. 31։)

Անզարդ ի գեղեցկութեանն մասին։ Անզարդ յարտուստն զարդարանաց. (Պիտ.։)

Անզարդ ոգւոց զարդ է նախախնամութիւն՝ յառաքինութիւն հրաւիրելով. (Փիլ. նխ. ՟ա.։)


Անզարդանամ, ացայ

vn.

to be divested of ornament.

NBHL (2)

ԱՆԶԱՐԴԱՆԱՄ որ եւ ԱՆԶԱՐԴԻՄ. ἁποκοσμέομαι. ornatu privor . Մերկանալ ի զարդուց. անշքանալ.

Անզարդացեալ առ ի չգոյէ արօտականաց. (Յհ. կթ.։)


Անզարդացուցանեմ, ուցի

va.

to divest of ornament, to despoil, to disfigure.

NBHL (3)

ԱՆԶԱՐԴԱՑՈՒՑԱՆԵՄ ԱՆԶԱՐԴԵՑՈՒՑԱՆԵՄ Անզարդ կացուցեալ, մերկացուցանել ի զարդուց. անշքացուցանել.

Ընդէ՞ր եւ զմերս կամի անզարդացուցանել զեկեղեցիս։ Անզարդացուսցէ զսուրբ զեկեղեցիս Քրիստոսի. րք. ոսկ.։)

Անզարդեցաւ, եւ անզարդեցոյց. րք. ածաբ. ի Ճ։)


Անզարդիմ, եցայ

vn.

cf. Անզարդանամ.

NBHL (4)

Անզարդեցաւ, եւ անզարդեցոյց. (ՃՃ.։)

Զարդարեն զեկեղեցի, որ ի սգոյ անզարդեցաւ, հանդերձիւ. (Տօնակ.։)

Ի բաց անզարդեցաւ եւ անպատուեցաւ. (Ածաբ. կարկտ.։)

Շինուածոյն շուք անզարդեցաւ. (Նար. ՟Ի՟Ե։)


Անզարդութիւն, ութեան

s.

state of any thing without ornament, disfiguration, despoliation.

NBHL (11)

ἁκοσμία, τὸ ἅκοσμον. dedecus, ornatus defectus. Պակասութիւն զարդուց. անշքութիւն. տձեւութիւն.

Ի բաց ընկեսցուք զայնպիսի զարդս, մանաւանդ թէ զանզարդութիւնն իսկ. (Ոսկ. մ. ՟Բ. 5։)

Գօտի անզարդութեան (կամ անզարդութեամբ) զարդ. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Զիա՞րդ ի վաղընջուց նիւթ, այն՝ որ ոչ բնաւ ամենեւին յաշխարհի եւ անզարդութեամբ եղեալ. (Փիլ. նխ. ՟ա.։)

Ի խուն վայրկենի կազմեցեր, պատրաստ կացուցեր զանզարդութիւն ամենից եղանակաց։ Ընդ անզարդութեան երկաթոյս՝ պղինձ պճնելի. (Նար. ՟Կ՟Գ. ՟Բ։)

Դարձաք յառաջին անզարդութիւնն. (Լաստ. ՟Ժ՟Ը։)

Առնել ապականութիւն, եւ անզարդութիւն երկրի ծննդոց. րշ. ՟Ի՟Թ։)

Մերթ ըստ հոմաձայնութեան յունին՝ Անկարգութիւն. խառնակութիւն.

Եսաւ՝ օրինակ անառակութեան եւ անզարդութեան. (Փիլ. լին.։)

Անզարդութիւն եւ անկարգութիւն՝ աստուածայնոյն կրօնից եւ սահմանաց է լուծումն. (Դիոն. թղթ.։)

Անկարգութիւն եւ անզարդութիւն ի յօդսդ (առնէ) զշանթիս. (Առ որս. ՟Ժ՟Բ։)


Ամպարիշտ

adj.

cf. Ամբարիշտ.

NBHL (1)

cf. ԱՄԲԱՐԻՇՏ. (անխտիր ծագեալ ի հյ. անբարի կամ անբարեպարիշտ. եւ ի պրս. բէրէսթ որպէս անպաշտ, անաստուածապաշտ։)


Ամպրոպ, աց

s.

thunder-clap, thunder;
noise, explosion, crash, report.

NBHL (12)

Թուի ամպուռք, ամպուռոյցք. կամ րոպէ՝ այս ինքն արկած՝ ամպոց. տրոփումն ամպոց. ամբոխումն օդոց. մրրիկ. փոթորիկ. եւ ամենայն խառնակութիւն, վրդով, յոյզք. խռովութիւն. κηδοιμός tumultus, turba ըստ մեզ նաեւ turbo, procella. գայ, գըյամէթ, գառսամպա, գարըշըգլըգ. քիւթիւրտիւ. փաթըրտը. Ըստ նախկին նշանակութեան կարծին բանքս.

Ո՞ պատրաստեաց զճանապարհս ամպրոպաց տեղեալ յերկիր. (Յոբ. ԼԸ. 25։)

Զբնութիւն օդոցն փոխէ ի ջերինս, եւ անդուստ ի վիշտս ամպրոպաց. (Պիտ.։)

Ոչ ոք հնձեսցէ, եթէ ոչ յամպրոպսն (կամ յանպրոպ) սերմանեսցէ. (ՃՃ.։)

Ոմն, եւ ամպրոպք իւր. (Նար. ՟Զ։)

Ամպրոպք՝ խռովութեան եւ վրդովման անուն է, որպէս յամպս է տեսանել. յորժամ որոտմունք լինին եւ կայծակունք. (Լծ. նար.։)

Ըստ երկրորդին՝ իբր նմանութեամբ ասի.

Տեղաց ի մեզ զամպրոպ դառնութեան։ Ամպրոպ չարութեան զեղեալ շուրջ զեկեղեցեաւն Աստուծոյ։ Արեան, եւ ամենայն չար ամպրոպաց։ Մեծագոյն իմն ամպրոպ ի վերայ խրոխտայր հասուցանել։ Արժանի այնմիկ չար ամպրոպի զինքեանս վարկեալս. (Յհ. կթ.։)

Արգելցին ամպրոպք յանդգնելոցն. (Նար. ղ։)

իբր ամպրոպային. խառնակ. յուզեալ.

Ամպրոպ խռովութիւն եւ դառն սուգ հասեալ։ Զի եւ ամպրոպ խռովութիւն դարձցի. Ճ. ՟Ա. յերիս տեղիս. իսկ Ճ. ՟Բ. ի միումն ունի.

Ամպրոպ խռովութեանս"։


Ամպրոպային, այնոյ, ոց

adj.

thundering, loud, noisy.

NBHL (4)

որպէս ամպաբեր, կամ ըստ յն. ամպայարոյց, մակդիր Արամազդայ. որ եւ ասի դիոս՝ շանթառաք չաստուած νεφεληγερέτης ζέυς nubes excitans Juppiter որ եւ fulgurator, fulminans, tonans, altitonans.

Կործանեաց զամպրոպային պատկերն Արամազդայ. (Խոր. ՟Բ. 83։)

ԱՄՊՐՈՊԱՅԻՆ որպէս Բարձրացեալ մինչեւ յամպս.

Ի մայրս լիբանանու՝ ճիռ քառակերտեալ՝ ամբարձաթռիչ ամպրոպային. (Տաղ խչ. ստեփ. սիւն.։)


Ամսագիր, գրոյ

s.

monthly news paper.


Ամսաւոր, ի, աց

adj.

cf. Ամսօրեայ.

NBHL (3)

Ամք լուսնականք, այս ինքն ամսաւորք. (Եւս. քր. ՟Ա։)

Ածէին ստէպ ստէպ տագնապաւ յամսաւոր յօր տօնի ծննդեան թագաւորին. (՟Բ. Մակ. ՟Զ. 7. յն. ՛յըստ ամսոյ թագաւորին ծննդեան յօր։)

Յամսաւորէն մինչեւ ցհինգեմեանն. (Ղեւտ. ԻԷ. 6. (ա՛յլ ձ. յամսօրէէն, կամ յամսօրէից)։)


Ամսօրեայ, էի, ից

adj.

lasting a month, of a month's duration;
— մի ժամանակ, a month's time, space of a month.

NBHL (5)

μηναῖος menstruus, unius mensis Ունօղ զաւուրս միոյ ամսոյ. երեսնօրեայ՝ ըստ հասակի. մեկ ամսըւան, ամսըւան մը. պիր այլըգ. մահի.

Յամսօրէից ի վեր առնիցէք հանդէս։ Ամենայն արու յամսօրէից եւ ի վեր։ (Թուոց. ՟Գ. 15. 22. 28։ ԺԸ. 16։ ՟Ի՟Զ. 62։ Իսկ Ղեւտ. ԻԷ. 6.)

Յամսօրէէն (կամ յամսօրէից) մինչեւ ցհինգեմեանն" ա՛յլ ձ. յամսաւորէն (որ առաւել ի դէպ գայ յունականին)։

Կամ միոյ ամսոյ միջոց. ամսական. ա. գ. յն. ամիս աւուրց, կամ աւուրս ամսոյ.

Եւ էր ընդ նմա ամսօրեայ մի ժամանակ։ Եթէ ամսօրեայ ժամանակ յաճախիցէ ամպն։ Զամսօրեայ աւուրս ուտիցէք։ Կերիցեն ամսօրեայ ժամանակաւ։ Թագաւորեաց սեղղում ամսօրեայ մի աւուրց. (Ծն. ՟Ի՟Թ. 14։ Թուոց. ՟Թ. 22. ՟Ժ՟Ա. 20. 21. ՟Դ. Թագ. ՟Ժ՟Ե. 13։)


Ամրագոյն

adj.

more solid or strong, very durable, well fortified.

NBHL (9)

Առաւել կամ կարի ամուր. աւելի անքոյթ. յապահովագոյն. եւ ամրաբերձ. անկործան.

Որպէս զի ամրագոյն լինել իշխանութիւն նորա. (Ոսկ. յհ. ՟Ա. 30։)

Ամրագունիւք պարսպօք. (Խոր. ՟Ա. 15։)

Իբրեւ ամրագունիւ պարսպաւ պահպանեսցի. (Խոսրովիկ.։)

Ամրագունի ե՛ւս տեղւոյ ելեալ ի խնդիր։ Ամրագոյն տեղի մի գտեալ. (Փարպ.։)

Ամրագոյն քաղաքաց. (Շ. թղթ.։)

Պնդապահ. կարի զգուշաւոր.

Սակաւ բանիցս խրատական, լե՛ր ամրագոյն դու պահապան. (Շ. առ ապիրատ.։)

Եկեղեցի (հիմնեալ) ... յանշարժ վիմին վերայ ամրագոյն. (Գանձ.։)


Ամրածածուկ

adj.

very secret, very private;
very intricately fortified;
protecting, sheltering.

NBHL (17)

Ծածկօղ յամրութեան. անքոյթ եւ յապահովի պահօղ ընդ հովանեաւ իւրով.

Ամրածածուկ աջովդ քո. (Շար.։)

Ամրածածուկ ձեռացն Աստուծոյ. (Ճ. ՟Ա.։)

Պահպանէ ընդ ամրածածուկ զօրութեամբն. (Շ. բարձր.։)

Եւ ծածկեալ պատսպարեալ ամրութեամբ. անքոյթ. թաքուն յապահովի. գաղտնածածուկ. սաքին. էմին. կիզլի.

Յամրածածուկ հաւալոցէն դեսպանս առաքէր. (Եղիշ. ՟Գ։)

Պահպանելով յամրածածուկ սենեակս. (Պիտ.։)

Ամրածածուկ շտեմարան. (Վեցօր. ՟Ը։)

Զխորհուրդն՝ որ ծածկեալն էր. չասաց վայրապար ծածկեալ, այլ՝ ամրածածուկ (զի յն. է բացածածկեալ. ἁποκεκρύμμενος) (Ոսկ. կողոս.։ Որպէս եւ ՟Գ. Մակ. ՟Դ. 6.)

Ամրածածուկ քօղաձիգ ծնկասէր հարսունք". յն. ստորածածկեալք յառագաստի։

յապահովագոյն. անքոյթ ամրութեամբ. յն. զգուշագոյն ἁσφαλέστερον.

Օրէնքն՝ ե՛ւս ամրածածուկ քան զպարիսպսն պահէին զնոսա. (Ոսկ. ես.։)

Եւ զիս պահեա՛ ի հեղեղէ ... քո տապանաւ սուրբ խորանին՝ ամրածածուկ ընդ հովանին. (Յիսուս որդի.։)

ԱՄՐԱԾԱԾՈՒԿ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. Բարւոք պահել, ծածկել, եւ պահիլ, ծածկիլ. καλύπτω, -ομαι obteg, or եւ այլն.

Ամրածածուկ ի վնասակարացն յարձակմանց զպտուղսն առնելով. (Պիտ.։)

Ամփոփեալ յորջսն՝ ամրածածուկ լինի. (Վեցօր. ՟Թ։)

Ամրածածուկք եղեն ամպով Հոգւոյն Սրբոյ. րք. ածաբ.։)


Ամրական, ի, աց

adj. s.

inhabiting a fortified place;
guard of a fortress.

NBHL (13)

Որպէս ամուր. ա. անքոյթ. անվտանգ. ամրակառոյց. անմարտնչելի, անառիկ. ապահով. էմին. մամուր. միւհքէմ.

Լերին նմանեցուցանէ, զի զամրական զանառիկ (յն. մի բառ, ἁκαταγώνιστος inexpugnabilis միտսն յայտ առնիցէ. (Ոսկ. ես.։)

Ի մէջ ամրական վայրացն. (Եղիշ. ՟Է։)

Ամրական եւ պահպանական պարիսպ։ Զմեծանունն վկայարան՝ ամրական գրութեամբ նորոգապէս վայելչացուցին. (Նար. կուս. եւ Նար. խչ.։)

Որ նենգաւոր գտանիցի անձին տեառն իւրոյ, կամ տեղւոյ ամրականի նորա։ Րոտել ի յայս վայր ամրական. (Շ. ընդհանր. եւ Շ. առ ապիրատ.։)

Ամրական բերդաքաղաք։ Յամրական քարանձաւի. րծր. ՟Ա. 14. ՟Դ. 11։)

Որպէս տեղի ամուր. ամրութիւն. ամրոց. դղեակ. բերդ. գալէ, էմին եէր.

Զաւանն ամրականաւն հանդերձ ի ծառայութիւն եկեղեցւոյ նուիրէին. (Ագաթ.։)

Յամենայն ամրականս՝ զոր աւերեալ էր գնդին հոնաց. (Եղիշ. ՟Է։)

Որոյ առ մեզ եկեալ հասեալ, եւ զամրականն պաշարեալ. (Շ. վիպ.։)

ԱՄՐԱԿԱՆՔ. Բնակեալքն յամրի կամ յամրոցի. ակառանք. բերդը կամ ապահով տեղ նստօղները. գալէլի. պեքճի.

Սատակեցան յամրականացն (յն. յորոց յամուրսն). (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ա. 18։)

Քաջութեամբ ելեալ յարձակէին օգնականութեամբ ամրականացն։ Գերի առնուլ կամէին զամրականսն աշխարհին. (Եղիշ. ՟Է։)


Ամրակառոյց

adj.

strongly built, very strong or solid.

NBHL (2)

Ամրութեամբ կառուցեալ. հաստակառոյց. անկործան, ամրաշէն. միւհքէմ եափըլմըշ.

Պատուար ամրակառոյց. (Նար. կուս.։)


Ամրակողմն, ման

s.

strongest side of a fortress, most fortified part;
citadel, castle, fortress.

NBHL (2)

Կողմն ամրոցի կամ ամրութեան քաղաքի. յն. ակառն, քաղաք Դաւթի, եւ այլն. ἅκρα arx, munitio

Շինեցին զամրակողմն զգլուխ քաղաքին։ Ամրակողմն գլուխ քաղաքին բնակութիւն եղեւ հեթանոսաց։ Փախստեայ գնային յամրակողմն ի նուիրեալ տեղին մեհենին ի կառնային. (՟Ա. Մակ. ՟Ա. 35։ ՟Գ. 45։ ՟Ե. 43։)


Ամրակուռ

adj.

extremely strong or solid, very hard;
made hard under the hammer.

NBHL (3)

Կռեալ ամրութեամբ. անվնասելի. անգծելի.

Ամրակուռ զէն. րիստակ.։)

Ընդ ամրակուռ սպառազէնս մեր սովաւ ի հանդէս մտանէր. (Լմբ. ատ.։)


Ամրանամ, ացայ

vn.

to establish one's self, to fortify one's self, to be intrenched, strongly posted.

NBHL (17)

ὁχυρόομαι munior, firmor, circumsepior, circumvallor Ամո՛ւր լինել. ամրութիւն զգենուլ. զինիլ. պնդիլ. զգուշանալ. պատիլ. յապահովիլ. ամըրնալ, պատրաստուիլ. գավիլէնմէք. միւհքէմ. եմին օլմագ. գուշանմագ.

Երիքով փակեալ եւ ամրացեալ էր յերեսաց որդւոցն Իսրայէլի։ Զքաղաք մի ամրացեալ պարսպօք։ Զամրացեալ քաղաքն. (Յես. ՟Զ. 1։ ՟Բ. Մակ. ԺԲ. 13. 16։)

Այսպիսի առաքինութեան խրատու ամրանայցես. (Ոսկ. մ. ՟Ա. 24։)

Ամրանան երկոքին կողմանքն բովանդակ աւուրս ... Զկնի ամրանալոյ կողմանցն երկոցունց. (Խոր. ՟Բ. 4։)

Ամրացեալք ի գազանէն. (Անյաղթ բարձր.։)

Ամրանալ դրանց. (Ոսկ. ես.։)

Յամենայն ձեռաց ամրացեալ". յն. ամենեցուն անձեռնարկելի։ (Ոսկ. մ. ՟Ա. 23.)

ԱՄՐԱՆԱԼ. Ապաստան լինել յամուր տեղիս. յապահովի նստել. ապաւինիլ. որջանալ. բունել. պատսպարիլ. καταφεύγω, συνφεύγω perfugio, confugio, ἑννοσσεύω nidifico ապահով տեղ քաշուիլ նստիլ. սըզընմագ. գարար՝ իսթիհքեամ պուլմագ. իշթիճա էթմէք.

Ամրանայցէք ի քաղաքս ձեր։ Ի մեհեանն դագոնայ ամրանալ անկանէին։ Զմեհեանն ամրացելովքն հանդերձ այրէր։ Բնակեալդ ի Լիբանան, ամրացեալդ ի մէջ մայրից. (Ղեւտ. ՟Ի՟Զ. 25։ ՟Ա. Մակ. ՟Ժ. 84։ Երեմ. ԻԲ. 23։)

Խորհէր ի միջոցի ամբոխին ամրանալ. (Խոր. ՟Ա. 10։)

Ամրանալ հանապազ յանխռով հանգստարանի. (Պիտ.։)

Վասն ի լերինս բարձունս ամրանալոյն։ Ի հովիտս Խորափիտս ամրացեալ լինէին. (Յհ. կթ.։)

Այսօր լրումն փափագանաց ձերոց յերկինս երկնից կառուցեալ ամրացաւ. (Լմբ. համբ.։)

Ի հովանի թեւոց ձերոց ամրացեալ. (Յհ. կթ.։)

Ամրանալ ընդ յաղթականն նոցին քաջութեամբքն. (Պիտ.։)

Առ նա ամրանայ եկեղեցի. (Լմբ. պտրգ.։)

Ամրանալի դղեակ. (Ոսկ. լս. (տպ. անմատոյց)։)


Ամրաշէն

adj.

cf. Ամրակառոյց.

NBHL (2)

Առնովն քաղաք ամրաշէն. (Ոսկ. ես.։ եւ Եփր. յես.։)

Ամրանային ի քարանաձաւս ամրաշէն բերդից. րծր. ՟Բ. 1։)


Ամրապահ, աց

adj.

that guards well;
strongly guarded.

NBHL (4)

Որ անքոյթ պահէ. աներկեւան. որ եւ ԱՄՐԱՊԱՀԵՍՏ.

Յանձնէ զանուշահոտ հոգին իւր յամրապահ ձեռն Տեառն. (Տօնակ.։)

Պահապան ամրոցի. բերդապահ. կամ խումբ արանց պահելոց եւ ամրացելոց ի բերդի.

Ետ ածել զամրապահ միջնաբերդին զակառանց". յն. զորս յակառէն. (՟Բ. Մակ. ԺԷ. 31։)


Ամրապահեստ

adj.

cf. Ամրապահ.

NBHL (9)

Ամրապահեստ խնամք. (Սիսիան.։)

Նաւորդացն ամրապահեստ. (Մագ. խչ.։)

Հովանի ամրապահեստ. րծր. ՟Ե. 11։)

Որպէս ամրապահ ըստ ա նշ.

Ամրապահեստ սեպհական հայրենի. (Մագ. ԾԴ։)

ԱՄՐԱՊԱՀԵՍՏ ԱՌՆԵԼ, ՄՆԱԼ, ԼԻՆԵԼ. Անքոյթ եւ անվտանգ պահել, պահիլ. ամրացուցանել, ամրանալ.

Եւ եւս զնոսա զգուշաբար իմն ամրապահեստ առնէին։ Ի նմա ամրապահեստ առնէր զնտանիս տան իւրոյ։ Ամրապահեստ զնոսա առնելով ի խորաձորս. (Յհ. կթ.։)

Յաղագս ամրապահեստ ի թշնամեացն մնալոյ. (Մագ. ՟Ե։)

Ամրապահեստ լինէր ի հովանի թեւոցն Աստուծոյ. (Յհ. կթ.։)


Ամրապարիսպ

adj.

strongly walled.

NBHL (2)

Որոյ պարիսպն է ամուր. միւհքէմ հիսարլը՝ տիվարլը.

Եւ ոչ յեբուս ամրապարիսպ կարես մտանել։ Քաղաքք ամրաշէնք ամրապարիսպք անյաղթք. (Եփր. թագ. եւ Յես.։)


Ամրացուցանեմ, ուցի

va.

to fortify, to garrison, to put in a state of defence;
to re-enforce, to strengthen, to confirm, to corroborate, to establish, to settle, to cement;
to encourage, to hearten, to animate, to embolden;
to prop, to support, to sustain, to stay, to keep up, to hold up;
to bar, to fasten, to shut, to stop up, to close.

NBHL (14)

ὁχυρόω, προσοχυρόω, κατισχύω , περιφράσσω, στερεόω, διαφυλάττω, κατακρύπτω munio, fortifico, firmo, roboro, cicumsepio, custodio, abscondo Տալ ամրանալ. ամրութեամբ պնդել՝ զօրացուցանել, պատել, շրջափակել. ծածկել, պահել, պահպանել, յապահովել, պատսպարել. ամըրցնել, ուժովցնել, ապահովցնել. միւհքէմ վէեմին եթմէք. թագվիյէ՝ գուվվէթ՝ իսթիհքեամ վէրմեք.

Ամրացուսցէ զբարձրութիւն զօրութեան իւրոյ։ Ամրացոյց զնոսա պարսպօք։ Ամրացոյց եւս զնա։ Ամրացոյց զլեառն տաճարին։ Զամուրսդ որ ամրացուցեր։ Խրամակարկատ արարին, եւ ամրացուցին զնա։ Զճանապարհս երկիւղածաց իւրոց ամրացուսցէ։ Ամրացուսցես զնոսա ի ծածկոյթ երեսաց քոց։ Ամրացուցեր զարտաքին նորա, եւ զներքին տան նորա. եւ այլն։

Զմիջնաբերդն ամրացուցանէր բարձր պարսպօք. (Խոր. ՟Բ. 36։)

Ամրացուցանէր իբրեւ զքաղաք մի ամուր. (Եղիշ. ՟Ե։)

Բազում ռոճկօք զամրոցն ամրացուցեալ. (Յհ. կթ.։)

Ի հասեալ բարկութենէ ամրացո՛. (Շար.։)

Ի յօձին թիւնից միշտ ամրացուսցես։ Յորոց պահեսցես եւ ամրացուսցես. (Նար. ԽԷ։)

Զիս ամրացո՛ ի սրոյ նոցին ... Ամրացուսցես աջով քոյին ի գաղտաձիգ նետից նորին. (Յիսուս որդի.։)

Նորոգել զամրութիւն. հաստատել. սրտապնդել.

Ամրացո՛ հաստատուն հաւատով յանձինս մեր՝ զյոյս, զսէր եւ զհաւատ մինչեւ յաւիտեան. (Շար.։)

Զմիմեանց դաշն զսիրելութեանն ամրացուցանել. (Պիտ.։)

Վարդապետական մեր բանիւն ամրացուցանել զառողջսն. (Յհ. իմ. ատ։)

Եւ յամուր տեղիս գնել ի զգուշութիւն անքոյթ. սագլամագ.

Ամրացուցեալ զնոսա ի ծործորս լերանցն. (Յհ. կթ.։)


Ամրափակ

adj.

well shut or locked, strongly barred, well fastened.

NBHL (9)

Քաջ փակեալ՝ պնտեալ՝ պարսպեալ. հաստատո՛ւն. ամուր գոցած, աղէկ մը գոցելով, հաստատ. սըգըսըգը գափանմըշ. մէստուտ.

Ամրափակ խցմամբ համրացոյց արգել հողմ բանսարկուին։ Բեւեռօք սեւեռեալ՝ ամրափակ ուղերձմամբ. (Նար. ԺԸ. եւ խչ։)

Ի մնալն ամրափակ ընդդէմ մրցման խորհրդոց չարաց՝ միտքն եւս առաւել լուսաւորի. (Լմբ. առակ.։)

Զգառինս՝ ամրափակ ի ներքոյ փարախին պարսպել. (Տօնակ.։)

Եւ իբր ամրապահ, քաջ պատսպարօղ.

Ամրափակ վահանք. (ՃՃ.։)

ԱՄՐԱՓԱԿ, ի, ով, աց, օք. Ամո՛ւր փականք, եւ փակաղակք, ամո՛ւր փակք, կղպաք.

Փակէր նա զդուռն տաճարին ամրափակով. (ՃՃ.։)

Դրունք դժոխոց կրկին ամրափակօք ախեալ լինէին. (Շ. բարձր.։)


Ամրափակեմ, եցի

va.

to shut up strongly, to lock well, to preserve;
to fasten, to bar, to close.

NBHL (9)

Քաջ փակել. ամրացուցանել. աղէկ գոցել. գավիճէ գափամագ. քիլիտլէմէք. սէտա էթմէք.

Ամրափակեմք զդրունս. (Լմբ. պտրգ.։)

Ամրափակեալ էր տուն կուսին յամենայն կողմանց. րք. հց. Ի։)

Պատսպարել. պաշտպանել. ամրապահեստ առնել. աղէկ պահել պահպանել.

Ընդ հովանեաւ խրատուն իւրեանց ամրափակեն զնոսա ի ժանեաց որսողացն դիւաց։ Ամրափակէ զնուաստութիւն մեր յամենայն կործանմանէ։ Մարմնական նոցա իշխանութիւն ամրափակեալ հոգեւորաւն՝ մնաց ի հաստատութեան. (Լմբ. առակ. եւ Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)

Շուրջ ցանկել՝ պատել. περιφράττω circumvallo

Տնկագործն զծառն յամենայն կողմանց ամրափակէ քարամբք եւ փշօք, զի մի՛ յումեքէ վնասեսցի. (Ոսկ. գծ.։)

Ապաստան առնել իբր յամուր վայր. յանձն առնել պնդագոյնս.

Ի քեզ ամրափակեմ զնոսա զամենեսեան. (Լմբ. ստիպ.։)


Ամրոց, աց

s.

castle;
citadel;
fort, fortress;
redoubt, outwork.

NBHL (17)

Նոյն ընդ ԱՄՈՒՐ, գ. Ամրութիւն. տեղի ամրանալոյ. վայր ամրափակեալ. եւ մարտկոց. որպէս ὁχύρωμα, περιοχή munitio, munimentum, propugnaculum մէթանէթ. էմին եէր.

Մինչեւ ցքաղաք ամրոցին տիւրացւոց։ Եկին յամրոց տանն Բեթէղբերիթայ. այրեցին ի վերայ նոցա զամրոցն հրով։ Եւ առ Դաւիթ՝ զՍիոն, եւ զամրոց նորա։ Նստաւ Դաւիթ յամրոցին, եւ կոչեցաւ այն՝ քաղաք Դաւթի։ Յո՞ դուք յուսացեալ նստիք յամրոցդ Երուսաղէմի. եւ այլն։

Պաշարեցին զամրոց դարանակալացն". յն. զբանակ. (Ա. Մակ. ՟Ժ. 80.)

Յանձաւախիտ ամրոցս մայրեացն։ Յամրոցս քարանձաւին. (Յհ. կթ.։)

Քանդեսցին ամրոցք ապստամբողացն։ Կոչէ ձեռամբ յամրոցն անմատոյց՝ փախուցելոցն պատսպարան. (Նար.։)

Պահպանին ընդ մաքուր ամրոցաւ ողջախոհութեան։ Երանի՛ թէ յայն ( ի լեառն Թաբոր) եղեալ էր ամրոց դժուարաբուժելի խրամատութեանս. (Պիտ.։)

ԱՄՐՈՑ. Դղեակ. բերդ. միջնաբերդ. ակառն. գալէ, հիսար. որպէս ἅκρα arx

Պահեալ զգանձն ամրոցաւն հանդերձ. (Խոր. ՟Բ. 79։)

Սուտ երդմամբ խաբէր եւ իջուցանէր յամրոցաց անտի. (Եղիշ. ՟Է։)

Մարտ ընդ բոլորից իսկ ամրոցաց հայոց դնէր։ Բնակեալ կային յամրոցի անդ։ Պատեցաւ շուրջանակի զամրոցաւն. (Յհ. կթ.։)

ԱՄՐՈՑ. Լայնաբար՝ որպէս ամրութիւն պահպանութեան. պահապանք. պահակ. պահակապան. զօրական. պէքճի. գօլ. մուհաֆըզ. φρουρά, φρούριον custodiae, prsesidium

Եդ Դաւիթ ամրոց յԱսորիս. (՟Ա. Մնաց. ԺԸ. 6։)

Եւ ամրութիւն սպառազինութեան այրուձիոյ. րախթ. սիլահ փուսադ.

Քաջապինդ զօրութիւն ձիոյս՝ զիւրն պատրաստական ձիազէնս, եւ զամրոցս, եւ զսպառազինութինս զինուորին բառնալ զինքեամբ կարողացեալ. (Պիտ.։)

Որպէս ամուր, (կամ սեռ. յոքն. գ. ) Ամրական. անմարտնչելի. անմատոյց. կամ ամրութեանց.

Զայլս ոմանս արգելեալ ի տեղի ինչ ամրոց. (Փարպ.։)

Ղօղէր յամրոց վայրս. (Յհ. կթ.։)


Ամրութիւն, ութեան

s.

solidity, durability, strength;
re-enforcement, establishment, confirmation, settlement, corroboration;
fort, fortification;
redoubt, outwork.

NBHL (16)

ὁχύρωμα, ἑρυμνότης, κρημνότης munitio, munimentum, firmitas Ամո՛ւր եւ անքոյթ գոլն. յապահովութիւն. պատսպարութիւն. հաստատութիւն, սերտութիւն. պնդութիւն. տոկունութիւն. անսասանութիւն. գավիլիք. խթիհքեամ. իշթիտատ. թէմքին. գարար. եմնիյէթ.

Ամրութիւն սրբոց՝ երկիւղ Տեառն։ Յամրութիւն քաղաքին յուսացեալ էին։ Ի պարսպացն ամրութիւն. (Առակ. ՟Ժ. 29։ ՟Բ. Մակ. ՟Ժ. 34։ ՟Ժ՟Բ. 14։)

Լեառն զեկեղեցի կոչէ, եւ զկրօնիցն ամրութիւնս։ Զհաստատութիւնն եկեղեցւոյ զամրութիւնն. (Ոսկ. ես. (յն. անմարտնչելին գոլ. անձեռնարկելի լինելն։))

Վասն տեղացն ամրութեան անդր ժողովեալ էին. (Լաստ. ԺԶ։)

Պարիսպ ամրութեան (այս ինքն ամուր). (Շար.։ եւ Պիտ.։)

Դարան կամ նշան ամրութեան (այս ինքն ամրանալոյ)։ Անկեղակարծ յուսոյ ամրութիւն։ Գօտեւորեալ միջապինդ ամրութեամբ. (Նար. ՁԳ։)

Զգեցեալ յանձինս իւրեանց զհաւատս եւ զսէր իբրեւ զզրահս ամրութեամբ. (Ագաթ.։)

Ամրութիւն քաղաքին՝ ո՛չ քարինքն են, այլ՝ բնակչացն առաքինութիւն. ապա ուրեմն ամրութիւն քաղաքի՝ բարեպաշտութիւն միայն է. (Մխ. երեմ.։)

Պահեալ ամրութեամբ զհովուապետն։ Համօրէն ժողովրդեան քում սովիմբ ամրութիւն. (Նար.։)

Եւ իբր թանձրացեալ, տեղի ամրանալոյ կամ պահպանութեան. վայր անառիկ. բարձրաւանդակ, դղեակ, պարիսպ. պատնէշ. ցանկ, փականք զգուշութեան. ապաստան. գալէ. հիսար. էմին եէր.

Նստցիս յամրութիւն (յն. յամբարտակն կամ ի բարձրաւանդակի) վիմի։ Զքաղաքն ամրութեամբն հանդերձ ի ձեռն (յն. զընդ ձեռամբն) առնուին. (Յոբ. ԻԲ. 24։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 28։)

Եւ ինքն գնաց ապստամբեալ ի կողմանս ամրութեանն մարաց։ Զի քանդեալ աւերեսցեն զամրութիւն ամենայն քաղաքաց. (Խոր. ՟Բ. 60։ ՟Գ. 35։)

Բոյլք էրէոց դադարեալ յիւրաքանչիւր ամրութեան։ Բուրաստանն պարփակեալ ունէր պարսպաձեւ կազմութեամբ ամրութիւն ի խիտ եւ խոցոտող մացառուտ փշոց. (Պիտ.։)

Ամրութիւն դռնափակաց, կամ սեմոց, կամ որմոց. (Նար.։)

Ոչ պէտք են մեզ դրանց եւ նգաց, եւ ոչ այլ ինչ ամրութեանց. (Ոսկ. յհ. ՟Բ. 13։)

Անդ հանգուցին զտապանակն եւ զխորանն յամրութիւն լերինն (Սիոնի). (Լմբ. սղ.։)


Ամօթապարտ, աց

adj.

abashed, confounded, put to shame, shamed, overwhelmed with confusion;
bashful.

NBHL (3)

ԱՄՕԹԱՊԱՐՏ ԱՄՕԹԱՊԱՐՏԵԱԼ. Պարտաւոր ամօթոյ, կամ ամօթով պարտեալ. ամօթահարեալ.

Ամօթապարտ զղջացեալ (Սողոմոն). (Նար. ԽԸ։)

Ամօթապարտեալս հանդերձ թագաւորաւն կացուցանէր. (Բուզ. ՟Դ. 8։)


Ամօթապարտեալ

adj.

cf. Ամօթապարտ.

NBHL (3)

ԱՄՕԹԱՊԱՐՏ ԱՄՕԹԱՊԱՐՏԵԱԼ. Պարտաւոր ամօթոյ, կամ ամօթով պարտեալ. ամօթահարեալ.

Ամօթապարտ զղջացեալ (Սողոմոն). (Նար. ԽԸ։)

Ամօթապարտեալս հանդերձ թագաւորաւն կացուցանէր. (Բուզ. ՟Դ. 8։)


Ամօթերես

adj.

abashed, put to the blush, confounded;
shamefaced.

NBHL (3)

Ոյր երեսք ծածկեալ են ամօթով. լի ամօթով. ամօթապարտեալ. սեւերես, խախք ու խաւեր. րուսվայ.

Ամօթերես արձակել զթշնամին. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)

Ամօթերես կորացեալ կային. (Համամ առակ.։)


Այգեգործ, աց

s.

vine-dresser, husbandman, that cultivates the vine, wine-grower.

NBHL (4)

ԱՅԳԵԳՈՐԾ գրի եւ ԱՅԳԷԳՈՐԾ. ἁμπελουργός. vinitor Գործօղ այգեաց. այգորդ. մշակ եւ պահապան այգւոյ. էգէպան. պաղճը, պաղպան.

Թզենի մի էր ուրումն անկեալ յայգւոջ իւրում ... ասէ ցայգեգործն։ Մաճակալք եւ այգեգործք քո։ Յաղքատաց երկրին եթող դահճապետն յայգեգործս եւ յարդիւնարարս։ Այգեգործք ի լերինն. (Ղկ. ԺԳ. 7։ Ես. ԿԱ. 5։ ՟Դ. Թագ. ԻԵ. 12։ եւ Երեմ. ԾԲ. 16։ ՟Բ. Մնաց. ՟Ի՟Զ. 10։)

Պտուղ նեխեալ անօգուտ է այգէգործի. (Նեղոս.։ Այգէգործս լինելով. Շ. ընդհ.։)

Յաղագս այգէգործաց. (Մխ. դտ.։)


Այգեգործութիւն, ութեան

s.

cultivation of the vine.

NBHL (5)

այգեգործութիւն կամ ԱՅԳԷԳՈՐԾՈՒԹԻՒՆ. Գործելն զայգի. մշակութիւն այգեաց. էգի բանիլը. պաղճըլըգ. ἁμπελουργία, ἁμπελούργημα. vineae cultura

Ոմն զվաճառաշահութիւն սիրէ, եւ ոմն զայգեգործութիւն։ Բաժանեցաք յայգեգործութիւնս։ Որոց եղաք պատճառք այգեգործութեամբն մերով. (Սարգ. յկ.։)

Զայգէգործութեան հնարս վարժին անհմուտքն ի հմտագունիցն. (Շ. ընդհ.։)

Զվաստակոյ եւ զտեւողութեան յաստուածային այգեգործութեան. (Փարպ.։)

Որք վարձկանեցան յայգէգործութիւն եկեղեցւոյ. (Լմբ.։)


Այգետէր

s.

wine-grower, owner or master of the vineyard.


Այգորդ

s.

cf. Այգեգործ.

NBHL (2)

Կոչեաց առ ինքն զայգորդն. (Բուզ. ՟Զ. 9։)

Ոմանք յայգորդացն գլաջարդ առնէին զճակատ երիվարացն. (Զենոբ.։)


Այդանօր

adv.

there, in that place.

NBHL (2)

Այդր. յայդմ տեղւոջ. ատ տեղը, հոտ. շուրատա, շունտա.

Այդանօր լո՛ւր զիմս հառաչանք յերկինսդ. Քեզ նուիրեմ այդանօր. (Լմբ. պտրգ. եւ Սղ.։)


Այդր

adv.

just there, in the same place;
from the same place, again, over again, anew, afresh.

NBHL (5)

αὑτοῦ, ἑνταῦθα, κᾁνταῦθα. hic, ibi, huc Այդանօր. ի դմին տեղւոջ. յայդ վայր. հոտ տեղը, հոտ տեղ. շուրատա, շուրայա.

Նստարո՛ւք դուք այդր։ Տեսանե՞ս, զի՞նչ ծերք տանդ Իսրայէլի գործեն այդր։ Մի՛ մնասցէ այդր քար ի քարի վերայ։ Նստարո՛ւք այդր։ Է՞ ոք այդր այր. ասասցես, թէ ո՛չ է. եւ այլն։

Ոչ ինչ պիտոյ է այդր մեկնութիւն, այլ զի կատարեսցուք զասացեալսն. (Կոչ. ԺԵ։)

ԱՅԴՐ. Որպէս այդ. դ.

Ի դրախտի այդր։ Գրեցի ձեզ ի թղթի այդր։ (Ծն. ՟Գ. 1։ ՟Ա. Կոր. ՟Ե. 9։)


Այդրէն

adv.

cf. Այդր.

NBHL (4)

Առ ի զարդ կամ թարմատար վարի բառս՝ նշանակ իրիք կրկնութեան. (զի յայլ լեզուս չդնի ինչ) որպէս այսրէն. անդրէն. վերստին. նորէն. կինէ. թէքրար. կամ այդր. ի դմին վայրի, ի դոյն իսկ. ի դոյն ինքն. նոյն տեղը, բո՛ւն, ինքը. ասըլ, քէնտի.

Այդրէն ի քեզ (յն. ի քեզ ինքն) խորտակեսցին ալիք քո։ Այդրէն ի դոյն աթաթաւել։ Այդրէն ի ձեզ մեծանալոյ. (Յոբ. ԼԸ. 11։ ՟Բ. Մակ. ՟Բ. 26։ ՟Բ. Կոր. ՟Ժ. 15։)

Այդրէն յաշխարհիդ ձերում գտանին գիրք դորա. (Եղիշ. ՟Բ։)

Առ քեզ այդրէն դարձցին քոյս գրեցեալք. (Շ. թղթ.։)


Այդրէնածին

adj.

indigenous.

NBHL (2)

Այդր ի բուն եւ ի նոյն երկրի կամ ի քաղաքի ծնեալ, բնակ. αὑτόχθων. indigena. բուն տեղացի, երկրցի, քաղաքացի. ասըլ վիլայէթ լի, եէրլի.

Եկացն եւ պանդխտաց, որ եղիցին ձեզ իբրեւ այդրէնածինք. (Եզեկ. ԽԷ. 22։)


Այեր, ի

s.

air, atmosphere;
Juno.

Etymologies (3)

• (սեռ. -ի), գրուած նաև աեր «մթնո-լորտ» Մծբ. որ և այերա «օդի չաստուածաւ-հին, Հերա» Ոսկ. ես. ընդ այէրս օդոց Մծբ. 223։

• -Յն. άήρ (սեռ. ἀέρος) «օդ», որից փո-խառեալ են նաև լտ. aēr, ֆրանս. անգլ. air, ռուս. aəръ, թուշ. աէր, վրաց. ჭაერი հաերի, արաբ. [arabic word] ayr կամ [arabic word] iyyār «օդ» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա 754) ևն։ Մեր բառի մէջ ե գրուած է յն. η=է գրի դէմ՝ ո՛չ թէ յն. սեռ. Ἀέροε ձևի ε ձայնի պատճառաւ, այլ յաջորդ ր-ի համար։ Յն. բառը կցւում է ἀημι «փչել», áήτης «քամի» բառերին և նրանց հետ միա-սին ծագում է հնխ. auē «փչել» արմատից, որի միւս ժառանգներն են սանս. váti, զնդ. valti, լիթ. vèjas, լտ. ventus, գերմ. Wind, ռուս. вeтep «քամի», հիռլ. feth «օդ» ևն (Boisacq 17)։-Հիւբշ. 338։

• ԳՒՌ.-Կայ միայն Տփ. հայէր, որ նոր փո-խառութիւն է վրացերէնից։

NBHL (3)

ԱՅԵՐ որ եւ գրի ԱԵՐ, եւ ԱՅԵՐԱ. Բառ յն. ἁήρ, ἤρα. aer, juno օդ. եւ ընդարձակութիւն կամ վիճակ օդոց. եւ Հերա՝ չաստուածուհի օդոց.

Օդոյ այերի։ Ելանէին եւ իջանէին ընդ այերս օդեղէնս. (Մծբ. ԺԴ. ԺԷ. ԺԹ։)

Դեմետէր՝ երկրի ի թիկունս իցէ, եւ պոսիգովն՝ ծովու, եւ այերա՝ օդոց. (Ոսկ. ես. ՟Ե։)


Այլաբանաբար

adv.

differently, otherwise;
allegorically, enigmatically.

NBHL (6)

Այլովք բանիւք. տարբեր եւ աննման կամ օտար բանիւ. իխթիլաֆ իւզրէ.

Ոմանք այլաբանաբար զրոյցս մատենից տային. (Խոր. ՟Ա. 5։ յորմէ եւ Յհ. կթ.)

Այլաբանաբար զրուցաց վէպս տան։

Զարտաշիսէ եւ զորդւոց նորա յիշելով (երգողաց) այլաբանաբար։ Որք զճշմարտութիւն իրացն այլաբանաբար յինքեանս ունին թաքուցեալ. (Խոր. ՟Ա. 29. 31։)

Այլաբանաբար, եւ ո՛չ որպէս են, ասացեալ լինին այսոքիկ (զԱստուծոյ՝ աչք, ձեռք, եւ այլն). (Շ. թղթ.։)

Բանք գրոց՝ են որք առ ի միտս միայն են, եւ են՝ որք այլաբանաբար միայն, եւ այլք հոգեւոր ... Նկատեսցո՛ւք եւ զայլաբանաբարն ... Յետ այլաբանաբար լուծմանս տեսցո՛ւք եւ զհոգեւորն. (Վահր. յար.։)


Այլաբանօրէն

adv.

cf. Այլաբանաբար.


Այլազգաբար

adv.

in a different manner, otherwise, differently;
as an infidel, as a pagan, as a heathen.

NBHL (12)

cf. ԱՅԼԱԶԳ. ուրիշ կերպով. ἅλλως, ἐτέρως. aliter, alio modo

Այլազգաբար զրոյցս մատենից տային. (Խոր. ՟Ա. 5։)

Առ այլս այլազգաբար պատմի. (Յհ. կթ.։)

Ոչ զոք կարծեմ այլազգաբար զմտաւ ածել յաղագս այսոցիկ։ Այլազգաբար բացատրէ. (Անյաղթ բարձր. եւ Անյաղթ լծ. պորփ.։)

Այլազգաբար ազդել ինչ. (Աթ. ՟Ը։)

Այլազգաբար վասն մեր զկարծիս ունողի։ Այլազգաբար արդեօք ո՞չ կարէր ապրեցուցանել. րս. հց. եւ Բրս. ապող.։)

Այսպէս բացատրեսցի, կամ որպէս զիա՛րդ եւ իցէ այլազգաբար. րիստ. առինչ.։)

ԱՅԼԱԶԳԱԲԱՐ. Իբրեւ այլազգի. հեթանոսաբար.

Մի՛ տրտմիցիք այլազգաբար, զերդ հեթանոս՝ կամ հրէաբար. (Շ. եդես.։)

Թէ ի նոյն չար սովորութեան կացցեն այլազգաբար։ Որ ապականեն այլազգաբար զբերանս իւրեանց. (Կանոն.։)

ԱՅԼԱԶԳԱԲԱՐ. Ըստ յն. ոճոյ, իբր այլուստ. ապա թէ ոչ. ἅλλως. alioqui, alias. եօզըսա.

Ո՛չ հրով, այլ՝ ջրով զպահսն ողջակիզեաց (Եղիա). զի այլազգաբար՝ հրոյ բնութիւն ընդ ջրոյ կռուի։ Այլազգաբար՝ ունել զխաղաղութիւն ուրացեալ է ի Տեառնէ, ասելով, զխաղաղութիւն զիմ տամ ձեզ, ո՛չ որպէս աշխարհս տայ՝ ես տամ ձեզ. րս. մկրտ. եւ Բրս. հց.։)


Այլակարծիք, ծեաց

adj.

of a different opinion.

NBHL (3)

Որ է յօտար կարծիս. այլափառ։ Յոքն. Ունօղք զայլ եւ այլ կարծիս.

Իշխանք են, որք յառաջակաց են, եւ վերակացուք են բանից այլակարծեացն. (Փիլ. լին. ՟Դ. 217։)

Իսկ ՅԱՅԼԱԿԱՐԾՈՒՑ, որպէս յեղակարծուց, տե՛ս ի տառն Յ։


Այլակերպ, ից, աց

adj.

transformed, transfigured;
changed, metamorphosed;
different, unlike;
disguised, masked;
յայլակերպս, incognito, in disguise;
յայլակերպս լինել, to be masked, to be in disguise, to disguise ones self;
to be transfigured;
to be metamorphosed, to be transformed;
— յորջորջումն, allegory, metaphor.

NBHL (17)

եւս եւ գ. յոքն. ἐτερόμορφος, ἔτερος , διαφέρων, διάφορος, παρηλλαγμένος, ἑξηλλαγμένος. qui formae diversae est, alienus, diversus, differens Ունօղ զայլ կերպ եւ զկերպարան. այլազան. այլափոխեալ. օտար. տարբեր. աննման. այլագունակ. պաշգա դարզ. մէւթէշէքքիլ.

Այլակերպք եւ այլատեսակք երեւեսցին. (Փիլ.։)

Այլակերպ զայլս երեւեցուցանէ. (Խոր.։)

Գողացեալ զմերն ի մէնջ, եւ այլակերպ արարեալ. (Յհ. կթ.։)

Այլակերպ ճառագայթաձեւ երեւմամբն ի Թաբոր. (Կիւրղ. ղկ.։)

Եղեւ տեսիլ երեսաց նորա այլակերպ։ Գազանք այլակերպք ի միմեանց։ Առաւել այլակերպ քան զամենայն գազանսն. (Ղկ. ՟Թ. 29։ Դան. ՟Է. 3. 7. 19։)

Թէպէտ եւ այլակերպք իցեն (Հին եւ Նոր կտակարանք), սակայն միտքն միաբանին։ Եթէ ամենեցուն այլակերպս եւ նորս ի միմեանց էր գրեալ. (Ոսկ. ես. եւ Մտթ.։)

Յունարէն թարգմանութեանս տուչութիւն ի հրէականէն իւիք իւիք կարի իսկ այլակերպ է։ Պէսպէս երէս այլակերպս ի միմեանց. (Եւս. քր. ՟Ա։)

Հոգին Սուրբ շարժեաց զքնարս մարգարէիցն, եւ ի բարբառս այլակերպս երգեաց ի նոսա. (Լմբ. ովս.։)

ԱՅԼԱԿԵՐՊ ՅՈՐՋՈՐՋՈՒՄՆ. իբր այլաբանութիւն. փոխաբերութիւն. μεταφορά. metafora

Այլակերպ յորջորջումն, կամ յորջորջանք. (Ոսկ. ես. ուր եւ ստէպ ասի)

Այլասացիկ կամ այլաշրջիկ յորջորջումն։

ԱՅԼԱԿԵՐՊԱՑ ՓՈՓՈԽՈՒՄՆ. իբր այլափոխութիւն. այլայլութիւն.

Ուստի չիք ինչ բնաւ այլակերպաց ինչ փոփոխումն. (Կոչ. ՟Է։)

Այլակերպ լինելով ( ի նմանութիւն հրեշտակի՝) ուտեն զձեզ. (Եփր. ՟բ. կոր.։)

Յայլակերպս եղեւ առաջի նոցա. րկ. ՟Թ. 1։)

Յայլակերպս լեալ էր. (Բուզ. ՟Ե. 43։)


Այլակերպեմ, եցի

va.

to transform;
to disguise, to mask, to change;
to transfigure;
to metamorphose.

NBHL (5)

ἁλλοιόω, μεταβάλλω, ἑξαλλάττω. muto, vario, permuto, transmuto Այլակերպ առնել. այլայլել. այլագունել. այլազգ եւ նորօրինակ գործել. փոխել. թէպտիլ էթմէք. թէշքիլ էթմէք.

Այլակերպեաց առաջի նորա զերեսս իւր. (՟Ա. Թագ. ԻԱ. 13։)

Այլակերպէր զինքն ձեւով աղքատութեան. (Ճ. ՟Ա.։)

Զիրսն ամենայն այլակերպէր։ Ո՛չ զամենայն ինչ այլակերպեաց, եւ ոչ զամենայն հասարակ եցոյց ... Յորժամ կամի՝ այլակերպէ (զընթացս արեգական)։ (Ոսկ. մտթ. եւ Ես.։)

Չոքաւ առ Աբիմելէք՝ այլակերպեալ զպատճառն. րդն. սղ.։)


Այլակերպիմ, եցայ

vn.

to be transformed;
to be disguised;
to be transfigured.

NBHL (10)

ԱՅԼԱԿԵՐՊԻՄ. μεταμορφόομαι. transformor որ եւ ՅԱՅԼԱԿԵՐՊՍ ԼԻՆԵԼ. Յայլ կերպարան փոխիլ, կամ մտանել. իր կերպարանքը՝ կերպը փոխել. միւթեշեքքիլ օլմագ, գայրը սուրէթէ կիրմէք.

Այլակերպեցաւ առաջի նոցա, եւ լուսաւորեցան երեսք նորա. (Մտթ. ԺԷ. 2։)

Արի՛, եւ այլակերպեա՛ց, եւ մի՛ գիտասցեն՝ թէ դու կին յերոբովամայ իցես. (՟Գ. Թագ. ԺԴ. 2։)

Կերպարանօք աշխարհիս վարիմք, եւ այլ եւ այլ այլակերպիմք. րս. հց.։)

Ծպտիլ. ընդ օտար կերպարանաւ ծածկիլ. συγκαλύπτομαι. cooperior վրայ գլուխը փոխելով՝ զինքը ծածկել. թէպտիլ գըյաֆէթէ կիրմէք.

Այլակերպեցայց, եւ մտից ի պատերազմ ... Եւ այլակերպեցաւ արքայն Իսրայէլի. (՟Գ. Թագ. ԻԲ. 30։)

Վասն խղճին մարգարէութեան (Եղիսէի՝) այլակերպի (արքայն Իսրայէլի). (Եփր. թագ.։)

Օտարանալ ի նմանութենէ. այլայլիլ. տարբերիլ.

Ոչ ի մարդկան հաղորդութենէ այլակերպեցաւ, զի մի՛ խռովեցուցանիցէ ինչ. (Ոսկ. ես.։)

Կնիքս այլակերպեալ, նմանութիւնս փոխեալ. (Նար. ԿԷ։)


Այլակերպութիւն, ութեան

s.

transfiguration;
metamorphosis;
transformation, disguise.

NBHL (14)

Այլակերպիլն Տեառն ի Թաբովր. որ եւ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ. ուստի եւ տօնն Վարդավառի. μεταμόρφωσις. transfiguratio, transformatio

Փայլուն ճաճանչիւք ճառագայթեալ ի մեզ, որպէս յաշակերտսն յայնմ աստուածային աւուր այլակերպութեանն. (Դիոն. ածայ. ՟Ա։)

Ի լերինն տեսանելով զայլակերպութիւն փառացն Տեառն. (Պիտ.։)

Սոսկալի հիացմամբ զայլակերպութիւն քո Տէր եւ այլն. (Շար.։)

Մերթ ծպտումն. կերպարանափոխութիւն. թէպտիլի սուրէթ, թեճէլլի.

Թուեցաւ Աքայաբու, եթէ այլակերպութիւնն ապրեցուցանէ զնա ի դատավճռէն. (Եփր. թագ.։)

Ոչ այլակերպութիւն ինչ ի բնութեան մուծանելով. (Սեբեր. ՟Բ. (որ մարթի հայել եւ ի յաջորդ նշ։))

Մանաւանդ՝ տարբերութիւն. պէսպիսութիւն. զանազանութիւն. ֆարգ. διαφορά. differentia

Գիտել զայլակերպութիւնս տնկոց, եւ զզօրութիւնս արմատոց. (Իմ. ՟Է. 20։)

Չգոյր ինչ ի միջի նոցա այլակերպութիւն մինչեւ ի նշանագրացն փոփոխումն։ Խելամուտ լինել այլակերպութեան իւրաքանչիւր գուշակաւոր պատմութեանցն. (Եւս. քր. ՟Ա։)

Զի՞նչ այլակերպութիւն կարծիցեն ի միջի ընդ նովաւն եւ ի նմանէ. ցո՛յց զայլակերպութիւնն՝ որ ի միջի կայցէ. (Սեբեր. ՟Դ։)

Ահաւասիկ կարի մեծ այլակերպութիւն. զի նոքա արարածք են, եւ սա Արարիչ։ Յորժամ տեսանիցես բարւոք զերկոցունցն այլակերպութիւն. (Ոսկ. եբր. եւ Մտթ.։)

Առաւել այլակերպութեամբ մի քան զմի գերա հրաշապէս փայլեն (շինուածք). րծր. ՟Ե. 7։ Իսկ Նար. ԽԵ.)

Զնմանեացն այլակերպութիւն. կարծի հայել ի բ նշ։


Այլակերպումն, ման

s.

cf. Այլակերպութիւն.

NBHL (1)

Զայլակերպումնն ի լերինն. (Ոսկ. յհ. ՟Ա. 16. եւ 42։)


Այլակրօն, ից

adj.

of a different religion.

NBHL (6)

ԱՅԼԱԿՐՕՆ ԱՅԼԱՀԱՒԱՏ. Որ է յօտար կրօնից կամ ի հաւատոց. այլազանդ. այլակդեն. այլազգի. եւ այլափառ. ուրիշ հաւատքի կամ դաւանանքի տէր. պաշգա մէզհէպտէն.

Զվայրենաբարոյ ազգս եւ զայլակրօնս նշանակէ. րզն. մտթ.։)

Զոր կապիցես յերկիր զանսուրբս եւ զանիրաւս, եւ զայլահաւատս. (Յճխ. ԺԷ։)

Այլյհաւատք միապէս պահեն. (Խոսրովիկ.։)

Աղաչէին զսուրբն Աստուծոյ այլահաւատքն. րք. սեղբ.։)

Այլահաւատքն կալան զտրիփոն. (Հ=Յ. փետր. ՟Ա.։)


Definitions containing the research ր : 10000 Results

Եղեգնաբնակ, աց

adj.

dwelling in places planted with reeds or canes.

NBHL (2)

Ընթացեալ յեղեգնաբնակ երամէն գազանացն միջոյ. (Ագաթ.։)

Սնուցանէ զեղէգնաբնակ ազգս աքարաց. (Փարպ.։)


Եղեգնախունկ

s.

sweet calamus.

NBHL (1)

κάλαμος ἁρωματικός calamus aromaticus, vel odoratus cf. խունկեղէգն։ (Նար. ՟Ղ՟Գ։ Գաղիան.։)


Եղեգնաձեւ

adj.

in the form of a cane.

NBHL (2)

ԵՂԵԳՆԱՁԵՒ կամ ԵՂԷԳՆԱՁԵՒ. Որ է ի ձեւ եղեգան. ուղղորդ եւ երկայն. եղեգի ձեւով.

Ուղղագոյն յարմատոյն եղէգնաձեւ ի վեր ընթանալով ցօղուն շուշանին. (Նիւս. երգ.։)


Եղեգնաշամբ, ից

s.

reedy fen;
place planted with canes.

NBHL (2)

Ուր կան շամբք եղեգանց. եղեգնուտ.

Յեղեգնաշամբ վայրին երթեալ. (Շ. վիպ.։)


Եղեգնացուպ

s.

walking stick, cane.

NBHL (1)

Ետ զեղեգնացուպն. եւ բացեալ ընթերցան. (Հ=Յ. օգոստ. ՟Գ.։)


Եղեգնեայ

adj.

made of cane;
— գաւազան, cane, stick made of cane.

NBHL (1)

Եղեգնեայ գաւազանաւ գանեալ (ի գլուխն). (Խոսր. պտրգ.։)


Եղեգնուտ

adj. s.

reedy;
reedy fen.

NBHL (4)

καλαμώδης arundinosus Ուր բուսեալ կայ եղէգն շատ. շամբուտ. եղէգնոտ.

Մտեալ յեղեգնուտն անտառ՝ գտին անդ զեղբայրն. րք. հց. ՟Ժ։)

ԵՂԵԳՆՈՒՏ գ. καλαμών arundinetum Տեղի եղեգանց. շամբք. ... որ եւ է յատուկ անուն տեղւոյ, (իբր յն. գալամօ՛ն. հյ. կաղամոն)

Ասէր աբբայն աղեքսանդրոս յեղեգնուտէն. րք. հց. ՟Ժ՟Թ։)


Եղելութիւն, ութեան

s.

cf. Եղանութիւն.

NBHL (14)

Ի մարիամա՞յ եղեւ սկիզբն եղելութեան նորա. ո՛չ. այլ ի սկզբանէ էր. (Ածազգ. ՟Ժ՟Ա։)

Ըստ եղականի եւ եղելութիւն իւր. րդն. ել.։)

Ամենայն որ ի ձեռն եղելութեան է, ի ժամանակի ունի զկատարումն. (Դիոն. ածայ.։)

Լինելութիւն երկնի եւ երկրի ... եղելութիւն լուսոյն. րշ. ՟Գ։)

Նայեցեալ խորհրդով մտաց ի սկզբնաւորն իմ եղելութիւն. (Նար. ՟Ժ՟Ա։)

Որք պակասէին չէութեամբ, եւ յաւելան եղելութեամբ յարարչէն. րդն. ծն.։)

Ցնծացաւ յիսուս ի կրկին նորոգմանս երկրորդ եղելութեանս. (Համամ առակ.։)

ԵՂԵԼՈՒԹԻՒՆ. Լինելն արդեամբք, կամ այս ինչ եւ այսպիսի ինչ.

Իմաստնոցն յայտնի է իրացն եղելութիւն. (Շիր.։)

Եղելութեամբ անեղ բանին մարմին. (Ասող. ՟Գ. 21։)

ԵՂԵԼՈՒԹԻՒՆ. (ի թանձրացեալն) τὸ γενητόν factum Եղականն. արարած. էակք. գոյք.

Եթէ անեղութիւնն էութիւն է, հարկ եղիցի եւ եղելութեանն էութիւն. եւ եթէ երկոքեան էութիւնք են, ո՛չ եղիցի ներհական անեղութեանն եղելութիւն, այլ՝ նոյն. քանզի ո՛չ է ներհական էութիւն՝ էութեան. (Կիւրղ. գանձ.։)

Եղելութիւնն ի հոմանուանց անտի է. (Խոսր.։)

Ծովու, եւ որ ի նմա են եղելութիւնք։ Դողացան եղելութիւնք բնաւիցս բնութեան. (Նար.։)


Եղեմնախառն

adj.

loaded with hoar frost, frosty.

NBHL (1)

Եղեմնախառն ցուրտ. (Եփր. թագ.։)


Եղեմնապատ

adj.

covered with drizzling rain.

NBHL (2)

Հատն ցորենոյ եղեմնապատ. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)

Եղեմնապատ եւ ձիւնաթաղեալ պահին ամենայն արմատք. (Մաշտ.։)


Եղեռնական, ի, աց

adj.

flagitious, wicked, rascally;
bad, malicious;
enormous, atrocious.

NBHL (7)

Չար. չարագործ. թշուառական.

Զհատուցանելն եղեռնականացն. (Նար. ՟Խ՟Ե.)

(ուր Հին լծ.

Եղեռնականք. լալոյ արժանի գործ»)։

Եղեռնական՝ թշուառս անձին. (Յիսուս որդի.։)

Եղեռնական չարիք, եւ սովորական յանցանք իմ. (Մարաթ.։)

Եղեռնական բարք. (Յիշատ.։)


Եղեռնային, յնոյ, ոց

adj.

cf. Եղեռնական.

NBHL (5)

ԵՂԵՌՆԱՅԻՆ ԵՂԵՌՆԱՒՈՐ. ἁθλιώτατος miserrimus ὁλέθριος nocivus, exitiosus Չար. ժանտ. դժնեայ. թշուառական. վնասակար. կորստական. սատակչական.

Ի կորեանց առիւծուց անձնական օձս եղեռնային. (Նար. ՟Բ։)

Իսկ եղեռնային հուր հերձուածողին (արիոսի՝) հրդեհեաց բնաւին. (Գանձ.։)

Ա՛յ թշուառ ... գո՛նէ արդ առ վաղիւ պատրաստեսցես եղեռնաւոր թշուառական ազգին հրէից։ Փղապետն այսպէս յանկարծ ժամանակի յեղեռնաւոր պատուհասէն մազապուր ելանէր։ Ուր համարեցան զեղեռնաւոր սատակումն անձանց իւրեանց կատարել. (՟Գ. Մակ. ՟Ե. 21. 19։ ՟Զ. 21։)

Ի շարժել եղեռնաւոր չարեացն։ Ծովու խռովութեանց նմանեցուցանելով զեղեռնաւոր չարիս. (Լաստ. ՟Ժ՟Ա. եւ ՟Ժ՟Զ։)


Եղեռնութիւն, ութեան

s.

rascality, wickedness.

NBHL (2)

Եղեռն. եղեռնագործութիւն.

Մոլեգնականն եղեռնութիւն տոհմին յակոբայ. (Նար. խչ.։)


Եղեւին, եւնոյ

s.

pine, fir;
cedar;
mugwort, artemisia;
kidney-bean;
southernwood.

NBHL (9)

ԵՂԵՒԻՆ որ եւ ԵՂԱՏ. ἑλάτη abies. եբր. սիխ. որ թարգմանի եւ Մայր. κέδρος cedrus Ծառ ուղղաբերձ, վարսագեղ, նրբատերեւ, իւղային անուշահոտ. որպէս փստղենի, գի, նոճի, մայր, ազգ մայրւոյ.

Ընկէց զմանուկի ի ներքոյ միոյ եղեւին ծառոյ. (Ծն. ՟Ի՟Ա. 15։)

Արա՛ դու քեզ տապան յանփուտ փայտից. զեղեւին ծառոյ ասէ. (Կիւրղ. ծն.։)

Կամ Կաղնի. որպէս եբր. էլօն. որ եւ ԿԱՂԱՄԱԽ, ԲԱՐՏԻ. յոր հայի ասելն.

Տատանին տագնապաւ տերեւք տնկոց եղեւին ծառոց շարժեալք ի հողմոց. (Նար. ՟Կ՟Ա։)

ԵՂԵՒԻՆ. ասի յոմանց (թերեւս շփոթեալ ընդ եբր. սիխ) Ցախ աւելի թուփն. որ եւ ռմկ. սաղէտակ։ (Լծ. նար.։)

ԵՂԵՒԻՆ ասի եւ ազգ ինչ ափսինդի կամ օշինդրի, որոյ ազնիւն լինի ի հայս. շէհէրմէնի որ գրի եւ ԵՂԵՒՆԻՆ։ (Բժշկարան.։)

ԵՂԵՒԻՆ. որպէս Գնդածաղիկ. ἁρτεμισία artemisia Գաղիան.։ ... Ուստի ԵՂԵՒՆԻ ՍԵՐՄՆ. որպէս ռմկ. խօրասանի. իտ. seme santo պատինճ, բրնջասիդ. (Հին բռ.։)

ԵՂԵՒԻՆ. φάσηλος phaselus, phaseolus Ոլոռն երկայն. լուբիա. ... որ եւ ԴՈՒՆՈՅ ՀԱՏԻԿ։ (Բժշկարան.։)


Եղեւնափայտ, ի

s.

cedar;
cedar woed;
fir-tree;
fir-wood.

NBHL (3)

κέδρος cedrus Ծառն, եւ փայտն՝ այսինքն տախտակն Եղեւին ծառոյ, ըստ որում մայր փայտ. ազգ նոճի. սէրվի ազատ. եբր. էրզ.

Եղեւնափայտ, նոճի. (Հին բռ.։ Տե՛ս եւ մայրք։)

Յեղեւնափայտէն՝ որ ի լիբանան։ Յօրինուածովք եղեւնափայտից. (՟Գ. Թագ. ՟Դ. ՟Զ. եւ այլն։)


Եղեւնափայտեայ

adj.

cedrine.

NBHL (2)

ԵՂԵՒՆԱՓԱՅՏԵԱՅ ԵՂԵՒՆԵԱՅ ԵՂԵՒՆԻ. κέδρινος cedrinus Կազմեալն ի փայտից եղեւին ծառոյ. մայր փայտէ.

Տուն կամ սեղան եղեւնափայտեայ։ Սեանցն եղեւնափայտից (այսինքն եղեւնափայտեայց կամ փայտէից)։ Տախտակս եղեւնափայտեայս (կամ մայրս). (՟Բ. Թագ. ՟Է. 7։ ՟Գ. Թագ. ՟Զ. 20։ ՟Է. 2։ Երգ. ՟Ը. ՟Թ։)


Եղեւնեայ, էի, ից

cf. Եղեւնափայտեայ.

NBHL (2)

ԵՂԵՒՆԱՓԱՅՏԵԱՅ ԵՂԵՒՆԵԱՅ ԵՂԵՒՆԻ. κέδρινος cedrinus Կազմեալն ի փայտից եղեւին ծառոյ. մայր փայտէ.

Տուն կամ սեղան եղեւնափայտեայ։ Սեանցն եղեւնափայտից (այսինքն եղեւնափայտեայց կամ փայտէից)։ Տախտակս եղեւնափայտեայս (կամ մայրս). (՟Բ. Թագ. ՟Է. 7։ ՟Գ. Թագ. ՟Զ. 20։ ՟Է. 2։ Երգ. ՟Ը. ՟Թ։)


Եղեւնի, նեաց

cf. Եղեւնափայտեայ.

NBHL (2)

ԵՂԵՒՆԱՓԱՅՏԵԱՅ ԵՂԵՒՆԵԱՅ ԵՂԵՒՆԻ. κέδρινος cedrinus Կազմեալն ի փայտից եղեւին ծառոյ. մայր փայտէ.

Տուն կամ սեղան եղեւնափայտեայ։ Սեանցն եղեւնափայտից (այսինքն եղեւնափայտեայց կամ փայտէից)։ Տախտակս եղեւնափայտեայս (կամ մայրս). (՟Բ. Թագ. ՟Է. 7։ ՟Գ. Թագ. ՟Զ. 20։ ՟Է. 2։ Երգ. ՟Ը. ՟Թ։)


Եղէգնիկ

cf. Եղեգնիկ.

NBHL (2)

ԵՂԷԳՆԻԿ կամ ԵՂԵԳՆԻԿ. Փոքրիկ կամ բարակ եղէգն.

Երկն ի ծովուն ունէր զկարմրիկ եղէգնիկն. ընդ եղեգան փող՝ ծուխ ելանէր. (Խոր. ՟Ա. 30։)


Եղծական, ի, աց

adj.

corruptible;
fragile;
that may be effaced.

NBHL (4)

Եղծանելի. եղծանուտ. ապականացու. անցաւոր. մահկանացու.

Առ մարդ ոք եղծական։ Առ գիրն եղծական, եւ առ հոգին մնացական. (Նար. ՟Ծ՟Ա. եւ Նար. մծբ.։)

Թէ զանեղծականսն խնդրիցեմք, եղծականքս յորդառատ գայցեն մեզ. (Ոսկ. եփես.։)

Մահու վայր՝ ի քեզ ինքեան ի բնութեանդ բունեալ, ի ձեռն երծական կերակրոյդ ընդ քեզ սնեալ. (Անյաղթ հց. իմ.։)


Եղծանելի, լւոյ, լեաց

cf. Եղծական.

NBHL (1)

Մարմին եղծանելի։ Եղծանելի աստուած (չաստուած), մարդ, պսակ. (Իմաստ. ՟Թ. 15։ ՟Ժ՟Դ. 9։ Հռ. ՟Ա. 23։ ՟Ա. Կոր. ՟Թ. 25։)


Եղծանուտ

adj.

cf. Եղծական.

NBHL (1)

Գալոց է միւսանգամ ի նորոգումն եղծանուտ բնութեանս մերում. (Լմբ. հանգ.։)


Եղծեմ, եցի

va.

cf. Եղծանեմ.

NBHL (2)

Մտաբերէ եղծել զքարոզութիւնն։ Քակել կործանել եղծել. (Ոսկ. գաղ.։)

Զհակառակ յարուցեալսն ի վերայ լերինն սիոնի եղծնուլ. (Լծ. կոչ.։)


Եղծնում, եղծի

va.

cf. Եղծանեմ.

NBHL (2)

Մտաբերէ եղծել զքարոզութիւնն։ Քակել կործանել եղծել. (Ոսկ. գաղ.։)

Զհակառակ յարուցեալսն ի վերայ լերինն սիոնի եղծնուլ. (Լծ. կոչ.։)


Եղծումն, ման

s.

cf. Եղծուած.

NBHL (7)

Եղծանիլն, եւ եղծանելն. ապականութիւն. խանգարումն. աւեր. աւրելը, աւրըւիլը.

Նորոգօղն զմեզ ի մեղացն եղծմանէ. (Յհ. իմ. ատ.։)

Եղծումն եւ ապականութիւն։ Յեղծումն աւերանաց բերիլ. (Յհ. կթ.։)

Նորոգութիւն եղծմանս։ Ընդ եղծման ջրողողն զազրագործաց։ Ի կեանս՝ որ ընդ եղծմամբ ոչ անկանի։ Եղծմունք, ցնդմունք, եւ հալմունք մեղացս սառնամանեաց պահեստի. (Նար.։)

ԵՂԾՈՒՄՆ. ըստ հռետորաց՝ Ցրումն եւ հերքումն բանից այլոց.

Յաղագս եղծման։ Եղծումն է ի բաց բարձումն առաջիկայ իրի ... Ամենայն արուեստիս զօրութիւն եղծմամբք եւ ստեղծմամբք դատեալ լինի. (Պիտ.։)

Զեղծմունս նոցա արասցուք, յայտնապէս զանմտութիւն նոցա յանդիմանելով. (Սահմ. ՟Ա։)


Եղկական, ի, աց

adj.

plaintive, mournful.

NBHL (5)

Եղկականն. (վա՛յ, աւաղ. Թր. քեր.։)

Զտառքս դամբանական եւ եղկական՝ ուժգնակի վերծանեալ. (Մագ. ՟Զ։)

Վա՛յ բառդ՝ եղկական լսի. րզն. մտթ.։)

ԵՂԿԱԿԱՆ. իբր Եղկելի, կամ ցաւագին.

Մուրանաս եղկականդ անձամբ. րզն. քեր.։)


Եղկացուցանեմ, ուցի

va.

to make tepid.

NBHL (2)

Եղկ կամ գաղջ կացուցանել. մեղմել զցրտութիւն.

Զպաղումն լճին եղկացուցիք. (Շար.։)


Եղկելի, լւոյ, լեաց

adj.

lamentable, deplorable, unfortunate, miserable.

NBHL (7)

ἅθλιος, ταλαίπορος, δείλαιος miser, deplorabilis Եղուկ կարդալի. աւաղելի. ողորմելի. հէք. խեղճ, թշուառ, լալու.

Ողջութիւն ստանալով եւ ճոխութիւն, եւ զանիրաւութիւն ունելով, ոչ արդեօք բարեբաստ է, այլ եղկելի լինել հաւաստի. (Պղատ. օրին. ՟Բ։)

Եղկելիս եւ ողորմելիս քան զամենայն մարդիկ՝ զնոսա համարեսցուք. (Եղիշ. ՟Ե։)

Ոչ երջանկանամ եղկելիս։ Եղկելի զանձն իմ ցուցանէ։ Իմոյ եղկելւոյս անձին։ Եղկելոյս. (կամ եղկելւոյս։ Եղկելի դէմք։ Յեղկելի մարմնոյս։ Ես եղկելիս. Նար.։)

ԵՂԿԵԼԻ. որպէս Եղկական. ողորմ.

Եղկելի ձայն. (Սարգ. յկ. ՟Բ։)

Եղկելի աղէտիցս։ Եղկելի տուգանօք։ Տաց նմա կերակուր ո՛չ զեղկելին, այլ զերանելին. (Լմբ. սղ.։)


Եղկութիւն, ութեան

s.

misfortune, misery, disaster, calamity;
lukewarmness.

NBHL (7)

(ի ձայնէս Եղուկ). Եղկելի վիճակ. հիքութիւն. թշուառութիւն. աւաղումն. վայ. ողորմելութիւն, խեղճութիւն, վայ.

Երանութիւն մեծատանց, եւ եղկութիւն աղքատաց. (Եզնիկ.։)

Եղկութիւն կորստեան։ Զեղկութիւն աղետիս։ Զանձինն եղկութիւն։ Ո՜րքան եղկութիւնք։ Երջանկասցի այնպիսին ինքեամբ՝ ինձ միայնոյ գրեալ զեղկութիւնն։ Բարի ասացայ առ եղկութեան ժառանգութիւն. (Նար.։)

Յայս հայի եւ մարգարէին եղկութիւնն, վա՛յ որ դնէ զչարն բարի. (Լմբ. առակ.։)

Հարկաւորապէս զտեառնն եղկութիւնն բերելով ի վերայ մեր. (Լմբ. պտրգ.։)

Վա՛յ ինձ, եւ եղկութիւն կրկին. (Յիշատ.։) եղկութիւն. Գաղջութիւն (ի ձայնէս եղկ. ըլըգ)

Եղկութեամբ, որ ործացուցիչ է, եւ ի փսխելն պատեհագոյն. (Մագ. ՟Բ։)


Եղձանամ, ացայ

vn.

to implore, to beseech, to conjure.

NBHL (2)

ἑντυγχάνω (յորմէ ἑντευξόμενος ). postulo, adiens precor Իղձ եւ աղերս առաջի արկանել.

Աղերս վասն մեղաց արկանել, ընդ յանցանացն եղձանալ, ի հաշտութիւն ածել զտէրն. (Ոսկ. ՟ա. տիմ.։)


Եղն, եղին, ղանց

s.

hind;
roe.

NBHL (5)

ἕλαφος cervus, -va Էրէ գեղեցիկ՝ թաթահերձ, երագոտն, սատակիչ օձից, բազմաճղի եղջերօք. յորմէ կոչի եւ Եղջերու. եղնիկ.

Զգուշանայցե՞ս երկանց եղանց. (Յոբ. ՟Լ՟Թ. 1։)

Որթուց եղանց ի վերայ լերանց. րգ. ՟Բ. 9։)

Եղինք ի վայրի ծնան. րեմ. ՟Ժ՟Դ. 5։)

Եղն օձի սատակիչ է. (Նար. երգ.։)


Եղուտ, ի

adj.

substantial.

NBHL (4)

ԵՂՈՒՏ որ եւ ԳՈՅԵՂՈՒՏ. Եղեալն էապես. գոյացական. էական. որպէս մակեղուտն է պատահական.

Պատուանակագոյն է եղուտն քան զմակեղուտն։ Եղուտ է՝ որ առընթեր գոլով՝ գոյացուցենէ, եւ ոչ գոլով՝ ապականէ։ Եղուտքն յեղտիցն լնանին, եւ ոչ ի մակեղտիցն. (Անյաղթ պորփ.։)

ԵՂՈՒՏ որպէս Գոյացական. էական. եւ Համագոյական.

Առանց եղուտ եւ արարչագործ բանին եւ հոգւոյն իմանայք զաստուածութիւնն իբրեւ զհրէայս. (Ղեւոնդ.։)


Եմակ, աց

s.

dark or obscure place, valley, side.

NBHL (2)

ԵՄԱԿ որ եւ ԾՄԱԿ, եւ ՇԵՄԱԿ. σκιώδης, -δει opacus, -um Վայր անարեւ ի լանջակողմն լերանց եւ բլրոց՝ կից հովտաց, մօտ ի ձորն. ըստ եբր. էմէգ. որ ի (Յես. ՟Է. 24.) գնի ի մեզ՝ ձոր աքովրայ. եւ ՟Ի 26. եմակ աքովրայ։

Ո՛չ եմակք հովտաց, եւ ոչ ծործորք դժուարաց. (Նար. խ.։)


Ենթ

prep.

under;
cf. Ընդ.

NBHL (1)

ὐπό sub Նախդիր բաղադրիչ կամ բարդիչ ըստ հելլենաբանութեան նշանակութեամբ ձայնիս Ընդ՝ մանաւանդ ըստ որում ի ներքոյ. ստոր. տակը.


Ենթալուսնեայ

adj.

sublunary.

NBHL (4)

ὐποσεληνιακός, -όν sublunaris, -re Որ ինչ է ընդ լուսնիւ, կամ ի լուսնոյ եւ ի վայր.

Մասնականացն, եւ ենթալուսնեացն ոչինչ միշտ եւ նոյնպէս բնաւորեցաւ գոլ. (Անյաղթ պորփ.։)

ուր ի լս.

Կամ որք ընդ լուսնովս են»։


Ենթակայ, ից

s.

subject.

NBHL (11)

ὐποκείμενος, -ον subjectus, -um Որ ինչ ի ներքոյ կամ առաջի կայ. ստորակայ. առարկայ.

Եօթնադիսակ վարս գլխոյ նորա՝ նշանակ ենթակայ եօթնարփի շնորհացն աստուծոյ. (Եղիշ. դտ.։)

Արդարեւ խորիսխ մեղու են բանքն քրիստոսի, որ ի մարմնի կալով յենթակայոջ. (Համամ առակ.։)

Գետող ասեն զանձն, իսկ գիտելի զենթակայ իրն։ Աստեղաբաշխութիւն ենթակայ ունի զերկնային մարմինն. (Սահմ. ՟Ա. եւ ՟Դ։)

Դիտեցեր զենթակայ առաքինութեան սանդուղքն. (Կլիմաք.։)

ԵՆԹԱԿԱՅ. գ. Անձն կամ իրն, յոր յենուն ձիրք անհատին. գոյացութիւն՝ յոր յարին պատահմունք.

Մարդ զենթակայէ ասի՝ զումեմնէ մարդոյ, եւ նենթակայում ոչ յումեք է ... մակացութիւն նենթակայում է անձին, եւ զենթակայէ ասի զքերականութենէ ... Գոյացութիւն (անհատ) ո՛չ նենթակայում է, եւ ոչ զենթակայէ է. իսկ պատահումն ի հարկէ գոլ նենթակայումն. քանզի թարց ենթակայի ել անկար է. րիստ. ստորոգ.։)

Պատահումն է, որ լինի եւ բացալինի՝ առանց ենթակային ապականութեան. (Պորփ.։)

ԵՆԹԱԿԱՅ. ըստ տրամաբանից, Եզրն՝ զորմէ ստորոգի ինչ. որպէս եւ ստորոգեալ կոչի՝ որ ինչ ասի զենթակայէ.

Նախադասութիւնքն (բաղկանան) ի ստորոգելոյ եւ յենթակայէ։ Ունի նախադասութիւն՝ ենթակայ եւ ստորոգեալ. (Անյաղթ պորփ.։)

Այլ զայլմէ ստորոգիցի իբր զենթակայէ. րիստ. ստորոգ.։)


Ենթակայական, ի, աց

adj.

hypostatical;
constitutive.

NBHL (2)

ԵՆԹԱԿԱՅԱԿԱՆ συστατικός constitutivus որ եւ ԵՆԹԱԿԱՆ. իբր Բաղկացուցիչ զենթակայն. որ եւ ԲԱՂԿԱՑԱԿԱՆ.

Շնչաւորին եւ զգայնոյն տարբերութիւն՝ ենթակայական (կամ ենթական) է կենդանւոյւ գոյացութեան. քանզի կենդանին՝ գոյացութիւն շնչաւո՛ր զգայո՛ւն է. (Պորփ.։)


Ենթակայանամ, ացայ

vn.

to subsist;
to exist.

NBHL (10)

ὐφίστημι, ὐφίσταμαι substo, subsisto իրօք կալ՝ իբր յինքեան կայացեալ. գտանիլ արդեամբք եւ հաստատութեամբ. զետեղիլ. բաղկանալ.

Ենթակայացաւ, եթէ միայն ի սոսկ մտածութեան կայ. (Պորփ.։)

Են ոմանք անուանեալ, եւ ո՛չ ենթակացեալք, որպէս արալեզն եւ եղջերուաքաղն ... եւ դարձեալ են ոմանք, որ ենթակացեալք են, եւ անուանեալք. որպէս մարդ, եւ արհեստ. (Սահմ. ՟Ե։)

Զօրանայր շնորհօքն աստուծոյ, որ ենթակայացեալ էր յեօթնագիսեան հեր գլխոյ նորա. (Եղիշ. դտ.։)

Յորում եւ ենթակայացեալ են ոչ միայն քառիցն արհեստք, այլ բոլոր էակացն խոկմունք. (Մագ. ՟Ի՟Ե։)

Յերեւելեաց եւ յաներեւութից ենթակացեալ է աշխարհ ... Աշխարհի ենթակացելոյ. (Մաքս. եկեղ.։)

Կամ որպէս Ենթակայ լինել, ներքոյ անկանիլ.

Գոյացութիւնն ենթակայանայ պատահմանց. (Անյաղթ պորփ.։)

Զառաջին դասն ընկալեալ տեսականին, որոյ ենթակայանայ բոլոր մարդկային հոգիք. (Մագ. ՟Ծ՟Բ։)

Հոգին քրիստոսի ենթակայացաւ ցաւոց, տրամութեան, եւ զայրացման. (Մխ. ապար.։)


Ենթակայացուցանեմ, ուցի

va.

to cause to subsist or exist.

NBHL (2)

Ենթակայ կացուցանել. ներքոյ արկանել. եւ Ինչ մի ձեւացուցանել.

Զոր յոքնաբան նիւթ ի վար առեալ ենթակայացուցանէր. (Մագ. ՟Խ՟Գ։)


Ենթակայութիւն, ութեան

s.

existence;
hypostasis.

NBHL (7)

ὐπόστασις subsistentia, et substantia որ եւ ԵՆԹԱԿԱՑՈՒԹԻՒՆ, եւ ՍՏՈՐԱԿԱՅՈՒԹԻՒՆ. գրի եւ ԸՆԹԱԿԱՅՈՒԹԻՒՆ. Իրական գոլն հաստատութեամբ. իսկութիւն. գոյաւորութիւն. գոյացութիւն. բնութիւն, եւ անձնաւորութիւն. զորս ըստ տեղւոյն պարտ է զանազանել.

Ենթակայութեամբ եւ մտածութեամբ նիւթաւորք գոն. որպէս փայտ եւ քար։ Ենթակայութեամբ եւ մակամտածութեամբ իսկ աննիւթք. որպէս աստուած, հրեշտակք, միտք, հոգի։ (Իսկ առ երկրաչափս) Ձեւք ենթակաայութեամբ նիւթաւորք գոն, իսկ մակամտածութեամբ աննիւթք գոն. (Սահմ. ՟Ժ՟Զ։)

Բանականն եւ մահկանացուն բաղադրեցաւ յենթակայութիւն մարդոյ. (Պորփ.։)

Որ է կերպարան էութեան, եւ գծաւորութիւն ենթակայութեանն նորա. (Աթան. ի կոյսն. այն է բանն. Եբր. ՟Ա. 3։)

Փոխանակ միոյ ընթակայութեան տեառն մերոյ երկուս ենթակայութիւնս եւ դէմս տարօրինապէս խորհեցան. (Սանահն. իբր յաթանասէ։)

(Յարի զկնի.)

Մի ենթակայութիւն». որ է ուղիղ ըստ հասարակ առման իբր Անձնաւորութիւն. (այլ առ նախնիս յունաց Ենթակայութիւն կամ իբօսդասիս՝ է՛ր զի իբրեւ անձն, եւ է՛ր զի իբրեւ բնութիւն առեալ լինէր


Ենթաձգութիւն, ութեան

s.

subjection, submission.

NBHL (2)

ὐπόζευξις subjectio, subjugatio Ի ներքոյ իրիք իբր լծոյ մտանելն եւ ձգելն. նուաճութիւն.

Զայլս (ի ձիոց) ի տուն աղօրեացն արգելլով՝ զենթաձգութեանն հարկանել ծառայական սպասաւորութիւն. (Պիտ.։)


Ենթամնայ, ի

s.

hyphen, mark of division of a word.

NBHL (3)

ὐφέν subunio Գիծ ձգեալ ի ստորէ բառից բարդելոց՝ մանաւանդ առանց ա տառի, ի նշանակ զօդելոյ. որպէս եւ ի յօդել զբառն հատուածեալ ի տողադարձս. զորօրինակ բարձ ընտիր, նոյ ընծայ, օրէնս ուսոյց. եւ ա րեւ, ի մաս տա սէր.

Ենթամնայ եւ ստորատդ հակառակ են միմեանց. ենթամնայդ ի խառնել զբանն, իբր թէ օրէնս ուսոյց. իսկ ստորատն ի բաժանել զսոյն. րզն. քեր.։)

Ի ձեռագիր մատեանս դնի եւ ի վերայ տառիս ը, ի նշանակ սղելոյ, կամ որոշ հնչելոյ. որպէս թէ զօրութեամբ եւս լինի իմանալ զեդեալն ներգործութեամբ. զոր օրինակ հ՟ըզօր, հ՟ընարք, անն՟ըման։


Ենքեղէս

s.

eel.

NBHL (1)

Ենքեղեէս, որ ի սիկս գետոց եւ յատակս ծովակաց ի խոր տեղիս լինին. որ առաւել ցամաքային օձից նման են, եւ ոչ ջրային ձկանց. (Վեցօր. ՟Է։)


Եպիսկոպոսական, ի, աց

adj.

episcopal.

NBHL (2)

Յաղագս եպիսկոպոսական ձեռնադրութեանս. (Փարպ.։)

Մելքիսեդեկ ... եպիսկոպոսական արքայապատիւ ճոխութեամբ. (Նար. ՟Ղ՟Գ։)


Եպիսկոպոսակից, կցի, կցաց

s.

suffragan, companion of a bishop.

NBHL (3)

συνεπίσκοπος coepiscopus Պաշտօնակից եպիսկոպոսի, որպէս այլ եպիսկոպոս կամ քորեպիսկոպոս.

Եպիսկոպոսակցօք, եւ սարկաւագօք. (Փիլիպ. ՟Ա. 1։)

Արիստակէս հօրն էր գործակից եպիսկոպոսակից յամենայն ընթացս վարդապետութեանն. (Բուզ, ՟Գ. 2։)


Եպիսկոպոսապետ, աց

s.

archbishop.

NBHL (5)

ἁρχιεπίσκοπος archiepiscopus, patriarcha, pontifex Արքեպիսկոպոս. հայրապետ. կաթուղիկոս. պատրիարգ. պապ.

Սրբոյն աթանասի եպիսկոպոսապետին աղեքսանդրի։ Սրբոյն բարսղի եպիսկոպոսապետի կեսարու. (Ի խորագիրս գրոց նոցա։)

Եպիսկոպոսապետ վրթանէս. (Խոր. ՟Գ. 5։)

Եպիսկոպոսապետ էր աղուանից. (Յհ. կթ.։)

Սուրբ եւ առաջին ամենայն եպիսկոպոսապետաց՝ հայրապետն հռովմայ. (Շ. թղթ. առ կայսր.։)


Եպիսկոպոսապետութիւն, ութեան

s.

archbishopric.

NBHL (2)

Արքեպիսկոպոսութիւն. կաթողիկոսութիւն.

Եկաց յեպոսկոպոսապետութիւն հայոց ասպուրակէս։ Տալ փոխանակ նորա յաթոռ եպիսկոպոսապետութեանն զսուրմաակն. (Խոր. ՟Գ. 41. եւ 64։)


Գալուստ, գալստեան

s.

arrival, approach, accession.

NBHL (11)

παρουσία adventus Գալն. եկաւորութիւն. գալը. կէլիշ.

Քոյոյ գալստեանն։ Գալուստն որդւոյ մարդոյ։ Ի գալստեանն տիտոսի, կամ իմում։ Ի միւսանգամ գալստեան.եւ այլն։

Ի գալուստ ամին միւսոյ զօր հատանէր. (՟Ա. Մակ. ՟Դ. 28։)

Մարմնաւոր գալուստ փրկչին. (Աթան. է։)

Նախնեացն մերոց յաշխարհն գալուստ. (Եւս. քր. ՟Ա։)

Բայց թէ յինչ պատճառանաց այսր գալուստ նռցա, ոչ գիտեմ. (Խոր. ՟Բ. 54։)

Ի կարգի եկեղեցական գրոց՝ Գալուստ ասի Քրիստոսի, Մարդեղութիւն, Տեառնընդառաջն, Ծաղկազարդն, եւ Կատարած աշխարհ. որպէս եւ Գալուստ հոգւոյն սրբոյ՝ Օրն պենտեկոստէից։ (Շար.։ ՃՃ.։ Տօնակ.։)

Անսովոր է յոքնականն.

րթնութիւն եւ քուն) տեղի տան գալստեանց երկոքին միմեանց. (Նիւս. կազմ.։)

Վասն երկուցս այսոցիկ գալստեանց ասէ մաղաքիա ժոյժ ունել. (Կոչ. ՟Ժ՟Է։)

Նոյի պատմութիւն յայտնէ զերկուց գալստեանցն Քրիստոսի, ծով գոլով աշխարհս. (Տօնակ.։)


Գահագլուխ

s.

first rank, head, first place;
president.

NBHL (4)

πρωτόθρονος primo loco sedens Գահերէց. նախապատիւ.

Գահագլուխ քաղաքն հռովմայ։ Թողեալ զաշխարհ իւր եւ զգաւառ, եւ զգահագլուխ մեծութիւնս. (ՃՃ.։)

(առաւել յոքնակի). πρωτοκλισία primus in convivio locus Գահերիցութիւն. յառաջագահք. առաջին բարձ.

Խնդրել ... զգահագլուխս յընթրիս. րկ. ՟Ժ՟Բ. 39։)


Գահակալ, աց

s.

successor;
vicar.

NBHL (4)

Որ կալեալ ունի զգահ իշխանութեան. իշխան. պետ. եւ Փոխանորդ.

Ոչ պակասեցին աթոռակալք եւ գահակալք յազգէն յուդայ մինչեւ ի քրիստոս. րդն. ծն.։)

Որք ի մեծութեան գոյիցս գահակալք են՝ թագաւորք եւ իշխանք. (Համամ առակ.։)

Գերակայ գնդին՝ գլուխ ընտրեալ հօտին, գահակալ քոյին, պետրոս հրաշալին. (Գանձ.։)