acacia.
· Calfa
= արաբ. [arabic word] aqāqiā «ուլկումիլի խէժ» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. բ. 535, qaraž բառը և Շթայնշնայդէրի հաւաքածոյի մէջ WZKM 11, 273), լտ. ֆրանս. acacla, իտալ. acazia, ռուս. aкaцiя «ակացիա ծա-ռը». բուն ծագումը յն. է, բայց մեր ձևը արաբերէնից փոխառեալ է։ Պէտք չէ շփո-թել մեզ ծանոթ ակացիան նախորդի հետ, որ նրա մէկ տեսակն է. կոչւում է faux acacia կամ robinier. բուն ակացիան տաք երկիրների յատուկ փշոտ մի ծառ է։
circle, assembly, company;
banquet, feast;
mattress, canopy-bed, sofa;
— առնուլ՝ բոլորել, to assemble, to sit in a circle;
to feast together.
· Calfa
, ի հլ. «սեղան, բազմական» Բուզ. դ. 4. «հանդիսականների խումբ կամ բազմու-թիւն» Եղիշ. Շնորհ. Նար. որից ակումբ առ-նուլ «խումբ կազմել» Լմբ. ակումբ մաշկեայ «մենդար, վրան նստելուփոսթ, մորթի» Յու-դիթ ժբ. 15. ակմբահոյլ Թէոդ. խչ. ակմբիլ «հաւաքուիլ» Եղիշ. խր. եռակմբանոց «երեք բազմոցով ճաշասեղան կամ սեղանատուն (ըստ հռովմէական սովորութեան), triclini-um» Փիլ. տեսակ. բազմակմբանոց «շատ բազմոցներով կամ նստարաններով սեղանա-տուն» ԱԲ։ Բառի հիմնական նշանակութիւնն է «նստիլ», որ սակայն գործածւած չէ. ա-կումբ մաշկեայ այն մաշկի կամ մորթի կտորն է, որի վրայ նստում էին (ինչպէս հիմայ մահ-մետականները՝ աղօթելու ժամանակ). ա-կումբ «ժողով. բազմութիւն» բառի համար հմմտ. ֆրանս. séance (seoir «նստիլ» բա-յից), ռուս. заcыданie (cидыть «նստիլ» բայից), հյ. նիստ (ժողովի), նիստ գումա-րուիլ, նստից բացակայիլ ևն։ Նոր գրակա-նում ակումբ նշանակում է «կլուբ» (օր. գրա-կան ակումբ, Հայոց ակումբ ևն), որի փոխա-րէն գործածւում է նաև ակմբանոց։
s. bot. thistle.
· Calfa
«մի տեսակ փուշ, chardon». գործածուած է Դ. թագ. ժդ. 9. «Ակքան ի Լի-բանանէ յղեաց առ եղևնափայտն... և կոխե-ցին զակքանն»։ Նոյն բառը մէկ անգամ ոքոզ հոմանիշով և մէկ անգամ էլ եկքան ձևով ունի Բ. մնաց. իե 18 «Ոքոզն որ ի Լիբանան է, յղեաց առ մայրսն... և եկեալ կոխեցին զա-մենայն զեկքան» Նորագիւտը երկու պարա-ռային էլ դնում է դժնիկ. «Դժնիկ որ Լիբա-նան լերին է, առաքեաց առ մայրսն Լիբանա-նու ... և եկին գազանքն կոխան արարին և սատակեցին զդժնիկն»։ Այս համեմատու-թիւններից հետևում է, թէ ակքան, եկքան, դժնիկ և ոքոզ հոմանիշ են։ Կիւրղ. թգ. և Վա-նակ. վրդ. մեկնելով այս բառը գրում են. «Ակքանն բանջար ինչ է... Ակքանն մանր թուփ է» ևն։ Արևմտեան գրականում՝ եկքան «փուշ, chardon» ձևի վրայ հիմնուելով կազ-մուած է եկքանիկ (թռչունը)՝ թարգմանա-բար ֆրանս. chardonneret հոմանիշից։
= եբր. յն. և հայերէն սխալ ընթերցուած. ներից յառաջացած մի բառ է։ Ս. Գրքի եբրա-յական բնագրում 4 տեղումն էլ գրուած է [hebrew word] haxux, որի ուղղականն է [hebrew word] xuϰ «մի տեսակ հաստ և ուժեղ ուղտափուշ, char-don, լտ. notobasis syriaca L»։ Յոյն թարգ-մանութեան մէջ եբր. բառի դէմ գրուած է առաջին և երկրորդ անգամ ἀϰαν, երրորդ անգամ ἀϰχουγ (այլ ձեռ. ογος) և չորրորդ անգամ άϰχουχ (այլ ձ. αχουχ)։ Յունարէ-նում այսպիսի բառեր չկան, ոատի յայտնի է, որ եբր. haxux բառի տառադարձութիւն-ներն են։ Ուրեմն ուղիղ ձևն է αχουχ, միւս-ները այլափոխեալ։ Իրօք էլ յունարէնի մէջ կայ ἀϰανϑα «փուշ» բառը, տրի պատահա-կան նմանութիւնը թելադրել է գրիչներին αχουγ ձևը դարձնել վերջապէս ἀϰαν։ Հայ թարգմանիչը տառադարձրել է յունարէնից ա՛յն ձևերը, որ գտել է իր գործածած ձեռա-գրում. այսպէս ογος ընթերցուածը պահել է ոքոզ, իսկ միւսները ակքան, եկքան։ Սրանք յունարէնի երեք ձևերից ո՛չ մէկի հետ չեն նոյնանում. այլ ներկայացնում են նրանց խառնուրդը։ Այսպէս, ակքան կրում է երկրոր-դի առաջին մասը (αϰχ) և առաջինի երկ-րորդ մասը (αν)։ Սրանից հետևցնում եմ, որ կա՛մ յն. բառը ունէր ուրիշ երկրորդական ընթերցուածներ և յատկապէս մեր թարգման-չի գործածած ձեռագրում αϰχαν, εϰχαν ձևե-րը և կամ հայերէնը պէտք է կարդալ ակքուն, իբր յն. *αϰχουν փխ. αϰχονχ ընթերցոածե։-Աճ.
oh! ha!
· Calfa
, ի հլ. «վախ, սարսափ» ՍԳր. Ագաթ. Եզն. որից ահաբեկ «սոսկալի», Ոսկ. գաղ. ա-հագին «սարսափելի. 2. «շատ մեծ» ՍԳր. Ա-գաթ. Եզն. Ոսկ. Վեցօր. ահարկու ՍԳր. ա-հաւոր ՍԳր. Ագաթ. ահեղ ՍԳր. ահել կամ յահել «վախեցնել» Ոսկ. բ. կոր. ա-հեալ «սարսափած» Ագաթ. Պտրգ. 226. չահագին Ոսկ. մ. ա. 20. զ սաստ-կականով զահանդիլ Մագ. թղ. 236. նոր գրականում ահաբեկիչ, ահագնադղորդ, ա-հազանգ, ահեղասաստ։ Առանձին հոլովական մի ձև է զահի, որից զահի հարկանիլ «սար-ւաել» ՍԳր.։ Ահ ունի նաև երկու ուրիշ ձև 1. ահիւ, որ գործածուած է յետին շրջանում ահիպարանոց Յհ. կթ. էջ 201, 324, ահիա-սարսափ Շ. բարձր. ձևերի մէջ. և 2. արհ, որ գտնում ենք արհական «սարսափելի» Ոսկ. ես. արհաւիրք «սարսափ, ուրուական տեսիլ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. արհուրանք ԱԲ բառերի մէջ. սրանից զ սաստկականով զարհ, որից զարհուրիլ «սարսափիլ, շատ վախենալ» ՍԳր. զարհուրանք ՍԳր. զարհուրեցուցանել ՍԳր. հեղգազարհուր Արիստ. առաք. կայ և զար-հաւրատեսակ Նար. -այս ձևերը կազմուած են կրկնութեամբ, ձայնաւորի փոփոխու-թեամբ և հ-ի անկումով. արհաւիր՝ ւ յաւե-լուածով (հմմտ. ծեթևեթ, սեթևեթ) և արմա-տական ա վերածելով ի, իբր արհաւիր =*ար-հաւարհ. իսկ զարհուրիլ<զարհ-ուրհ-իլ (ա վերածուած ու)։ Հնագոյն և նախնական ձևն է արհ, ինչպէս ցոյց է տալիս նաև վրացերէ-նր. ր-ի անկումր սովորական է հայերէնում. հմմտ. զոհ<զորհ, խոհ<խորհիլ ևն։
fear, dread, fright, terror;
— արկանել, to frighten, to terrify, to intimidate;
— յահի լինել՝ զահի հարկանիլ, to fear, to be seized with alarm;
առ ահի, for fear, lest;
ահ ընդ ահ, with fear, with a timid air.
· Calfa
, ի հլ. «վախ, սարսափ» ՍԳր. Ագաթ. Եզն. որից ահաբեկ «սոսկալի», Ոսկ. գաղ. ա-հագին «սարսափելի. 2. «շատ մեծ» ՍԳր. Ա-գաթ. Եզն. Ոսկ. Վեցօր. ահարկու ՍԳր. ա-հաւոր ՍԳր. Ագաթ. ահեղ ՍԳր. ահել կամ յահել «վախեցնել» Ոսկ. բ. կոր. ա-հեալ «սարսափած» Ագաթ. Պտրգ. 226. չահագին Ոսկ. մ. ա. 20. զ սաստ-կականով զահանդիլ Մագ. թղ. 236. նոր գրականում ահաբեկիչ, ահագնադղորդ, ա-հազանգ, ահեղասաստ։ Առանձին հոլովական մի ձև է զահի, որից զահի հարկանիլ «սար-ւաել» ՍԳր.։ Ահ ունի նաև երկու ուրիշ ձև 1. ահիւ, որ գործածուած է յետին շրջանում ահիպարանոց Յհ. կթ. էջ 201, 324, ահիա-սարսափ Շ. բարձր. ձևերի մէջ. և 2. արհ, որ գտնում ենք արհական «սարսափելի» Ոսկ. ես. արհաւիրք «սարսափ, ուրուական տեսիլ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. արհուրանք ԱԲ բառերի մէջ. սրանից զ սաստկականով զարհ, որից զարհուրիլ «սարսափիլ, շատ վախենալ» ՍԳր. զարհուրանք ՍԳր. զարհուրեցուցանել ՍԳր. հեղգազարհուր Արիստ. առաք. կայ և զար-հաւրատեսակ Նար. -այս ձևերը կազմուած են կրկնութեամբ, ձայնաւորի փոփոխու-թեամբ և հ-ի անկումով. արհաւիր՝ ւ յաւե-լուածով (հմմտ. ծեթևեթ, սեթևեթ) և արմա-տական ա վերածելով ի, իբր արհաւիր =*ար-հաւարհ. իսկ զարհուրիլ<զարհ-ուրհ-իլ (ա վերածուած ու)։ Հնագոյն և նախնական ձևն է արհ, ինչպէս ցոյց է տալիս նաև վրացերէ-նր. ր-ի անկումր սովորական է հայերէնում. հմմտ. զոհ<զորհ, խոհ<խորհիլ ևն։
great coat, surtout, cloak, mantle, gown.
· Calfa
-Յն. ἀναβολή. ἀναβὸλαιον, ἀνάλαβος «մի տեսակ վերարկու». բաղկանում է երկու կտոր կերպասից, որ ձգում են ուսի վրայ, մէկը դէպի աջ և միւսը դէպի կռնակը. ստու-գաբանօրէն նշանակում է բուն «վրան ձը-գած» (ἀνα «վրայ» + βάλλω «նետել, ձգել». բառերից), կամ որ նոյն է՝ «վերարկու»։ Յոյնից է փոխառնուած նաև ասոր. [arabic word] anālābon «կրօնաւորի վերարկու»։-Հիւբշ. 339։
herb, herbage, pot-herbs, vegetables;
beet.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջղ. բ'անջար, Ոզմ. բ'mնջmր, Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. պmնջmր, Ննխ. փանջար «մի տեսակ բոյս է. ռուս. лабада», Տիգ. փmնջmր, Ղրբ. պէ՛նջmր, Հմշ. պօնջար. «մի տեսակ բաց կաղամբ», Զթ. բ'էնջօյ, բ'էնջօր, Հճ. բ'էնջոյ. Ասլ. բի՛նջmր. բոլորն էլ ընդհանուր կամ մասնաւոր խոտաբոյսի անուն։ Նոր ռառես են բանջարամայր, բանջարաքաղ, բանջա-րաքոլ, բանջարբսուկ, բանջարքաղի, բան-ջըրւր ևն։
distribution;
assessment;
share, lot;
division;
weevil, mite.
· Calfa
, ի հլ. «աղքատներին բաժանուած ողորմութիւն» Պտմ. վր. էջ 74. «հարկ, տուռո» (մանաւանդ անեզաբար) Խոր. Գ. 65. «ճակատագիր, բախտ». Եզն. Վեցօր. 116. Սեբեր. Խոր. Բ. 63 (այս վերջին երկու նշա-նակութեանց համար հմմտ. բաժ «հարկ, տուրք, ճակատագիր» և բաժանել, բաժին բառերը)։ Այս արմատից են ծագում բաշխել «բաժանել կամ իբրև պարգև տալ» ՍԳր. Եզն. Ագաթ. բաշխոյք «պարգև» Բ. մակ. դ. 14. բաշխիչ Ագաթ. բազմաբաշխ Իմ. է. 22, պարգևաբաշխ Ագաթ. բաշխատել «բաժան բաժան անել» Վստկ. 166. կճղակաբաշխ ՍԳր. ջրաբախշի Բուզ. առատաբաշխ Հա-մամ. առկ. շնորհաբաշխ Շար. Նար. ևն։ Այս արմատից են կազմուած նաև ժամաբաշխ «ախտարագէտ» Վեցօր. ագարակաբաշխ «գիւղատնտես» Պղատ. օրին. աստեղաբաշխ Փիլ. Վրդն. սղ. որոնք ստրկօրէն թարգմա-նուած են յն. ὥρονόμος «ախտարագէտ», aγ-ρονόμος «գիւղատնտես» և ἀστρονόμος «աստ-ղաբաշխ» բառերից, երեքն էլ կազմուած νέμω «բաժանել, բաշխել» բայից։ Նոր բառեր են մրցանակաբաշխութիւն, ջրաբաշխական ևն։
«մի տեսակ ջրային բոյս է. acorus calamus L» (ըստ Արթինեան, Անահիտ 1907. л 1) Բժշ. Գաղիան. ունի միայն ՀԲուս. § 311 (սրա մօտ սխալ է բաշխէ ձևը և պէտք է կար-դալ բաշխ է). նոյն բառից բարդուած հոմա-նիշ է բաշխտակ, որ և բաշղտակ, բաղշտակ Բժշ. Ամիրտ.։
cf. Արքայիկ՞՞՞օձ.
· Calfa
«մե տեսակ օձ, որի համար հներն ասում էին թէ մահացու հայեացք ունի» Ոսկ. ես. 153. Եզն. յետնաբար ունինք վասիլիսկոյ (փխ. 'վասի-լիսկոս) Վրք. հց. վասիլիսքոս Հայել. 178.
subtile;
— ցաւ, ջերմ, phthisis;
cf. Նուրբ;
brach (sporting dog);
nitre;
cf. Բորակ.
· Calfa
Հներից Լծ. նար. փարաքմունք «խենե-շութիւն» մեկնում է «պարսկերէն փերթ փերթ ասէ, որ է այլևայլ մեղքն» (սրա-նով պէտք է հասկանալ անբնական իւաոնո ոնը եանայս. հմմտ. Ղևտ. ժթ. 19=Օր. իբ. 9 «Զայգի քո մի՛ վարեսցես այլևայլ», որ շատեր այս առումով են հասկանում)։ ՆՀԲ և ՋԲ (նոյնպէս և Աւե-տիքեան, Մեկն. Նար. Վենետիկ 1859, էջ 228) դնում են պրս. պարագ «շուն»։ Հիւնք. փարախ բառից։ Փորթուգալ փա-շա, Եղիշէ 467 բարակ «նուրբ» բառն է, իբր թէ «բարակ գլխով կամ բարակ մարմնով շուն»։ Bugge IF 455 իտալ. bracco, baiacco «որսի շուն» բառի հետ. որ մերժում է Հիւբշ. 343։-Բառիս հետ նոյն են ըստ Նորայր, Կոր. վրդ. 222 ֆրանս. braque, անգլ. brach «որսի շուն, մի տեսակ քերծէ»։ Բայց անգլ. brach, ինչպէս և հֆրանս. brac, իտալ. bracko հոմանիշից, որի հետ նոյն է մլտ.=հին ֆրիզ. barm-braccus (ըստ Kluge 70)։ Բայց յայտնի չէ թէ այս վերջինի՝ ծագումն ինչ է։ Սրա հետ նո՞յն են արդեօք թրք. [arabic word] baraq տեսակ որսի շուն, рoдъ nуделя», որ Будаговь 1, 251 կցում է ֆրանս. braque բառի հետ, առանց նկատի առ-նելու չաղաթայ. [arabic word] badaq հոմանիշր, որ փոխառութեան գործը խանգարում է։
s. mus. cithern.
· Calfa
(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «տեսակ թելաւոր նուագարա-նի». մէկ անգամ ունի Ուռհ. տպ. էջմ. էջ 79։
= Պրս. և արաբ. [arabic word] barbut, որ և barbat (ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 455) «մեծափոր նուագարան ինչ. լավութա, luth». ոմանք այս բառը ստուգաբանում են պրս. bar-i-bat «սա-գի կուրծք»։ Ըստ այսմ բառը բնիկ պարսկե-րէ՞ն է, որից փոխառեալ են նաև յն. βάρβιτος, βάρβιτον (Զ դար Ն. Ք.), լտ. barbitus, վրաց. ბარბითი բարբիթի, ֆրանս. berbith «արաբ-ներին յատուկ մի տեսակ չորեքաղի նուառա-բան»։ Հայերէնը չի կարող լինել յունարէնից i-ի պատճառաւ, մանաւանդ որ Ուռհայեցու ժամանակ զուր է փնտռել յունական ազդե-ռութիւն։ Փոխառեալ է նոր պարսկերէնից կամ արաբերէնից, ինչպէս հաստատում է ռւ ձայնաւորը։
s. adj. hay-rick;
heaped up, piled, bound up;
polypetalous;
— անուն, բառ, compound word.
· Calfa
, ի հլ. «դէզ» (խոտի կամ հացաբոյ-սերի համար գործածուած) Դատ. ժե. 5. Ա-գաթ. Փարպ. «ոչ-պարզ, բաղադրեալ (բառ)» Թր. և Երզն. քեր. «մի տեսակ ծաղիկ՝ որ գարնան սկիզբն է բացւում» Տաղ. (տե՛ս Աաստանեան, Նոր ժողովածու, Բ. 68). որից բարդել «դիզել, կուտել» Նար. Սարգ. յկ. Կլի-մաք. Վրք. հց. բարդած «կոյտ» Տօնակ, «բաղադրեալ» Փիլ. այլաբ. բարդութիւն Նար. բարդումն Կլիմաք. յարաբարդել Յհ. կթ. բարդակ «խումբ, դէզ» Սիւն. քեր. 206. բար-դածանց «թէ՛ բարդուած և թէ՛ ածանց բառ» (նոր բառ)։
s. bot. southernwood.
· Calfa
«մի տեսակ ծաղիկ է. լտ. abrotonum. ֆրանս. aurone» (ըստ Աո-թինեան, Աստուածաշունչի տունկերը, էջ zns՝ armoise). Ակինեան ՀԱ 1930, 496 ընդունում է, որ բառս այս նշանակութեամբ է մտած հայ գրականութեան մէջ, բայց սխալ է հա-մարում, որովհետև էջմիածնում լսել է բաց-մանակի օաղիկ՝ իբր «լտ. acheillea mille-folium, ֆրանս. achillèe, գերմ. Schaf-garbe, թրք. ղլիճ օթի» իմաստով։ Նշա-նակութիւն չունի, որովհետև բոյսերի անուն-ները գաւառից գս առ շատ են փոխում իրենց իմաստը (գրուած է նաև ուրիշ շատ զանա-զան ձևերով. այսպէս՝ բարձուենեկ, բարձուե-նիկ, բարձուինեակ, բացուենեկ, բարձումե-նեկ, բարձմանեակ, բացմենակ, բարձնակ, բըրթվինակ) Մխ. բժշ. 133. Գաղիան. Սալաձ. Բժշ. այս ծաղիկը շատ է տարածուած Հայաս-տանում. վերոյիշեալ զանազան ձևերն էլ ցոյց են տալիս, որ անունը զանազան տեղեր գործածական էր։
consul;
mayor;
prince;
փոխանակ —ի, proconsul, cf. Անթիհիւպատոս, cf. Անթիպատոս.
· Calfa
= Իրանեան փոխառեալ բառ է, որի ղա-նազան տառադարձութիւններն են՝ ասոր. [syriac word] palaxšā, յն. πιτιύζης, πητιάζης, βιτάζης, βίστος (կարդա՛ βίτας), վրաց. ბიტი-ახმი պիտիախշի, ჭატიახმი պատիախշի, 3ატიაϑხი պատիաշխի (որից տառառարձա-ած է իրր յատուկ անուն՝ հյ. Պատիաշխ, աե՛ս Պատմ. վրաց, էջ 86). և վերօատես յոյն բառի յետին հնչումից տառադարձոած լտ. vitaxa (Ամմիանոսի մօտ)։ Հայ. բդեաշխ կարող է գալ հնագոյն *բիդիախշ ձևից. ասորին, յն. πιτιάζης և վրաց. պիտիախշի ենթադրում են *pitiaxša-ձևը. վրաց. պա-տիախշի կամ պատիաշխի կարող է տալ հպրս. *patiaxša-կամ *paitiaxša-, որ ան-շուշտ կազմուած է paiti-> պատ-նախա-մասնիկով։ Կայ նաև պհլ. pātaxšāh, որ տա-լիս է պրս. [arabic word] pādšāh կամ pādišāh «թագաւոր» և որ Horn § 266 դնում է հպրս. *pati-xšayaϑlya «արքայ, թագաւոր» ձևից։ Բայց այս բոլորից ո՛չ մէկը ճշտիւ համաձայն չէ հայերէնին. միայն յն. βιτάζης բառն է, որ իր նախաձայնով համապատաս-խանում է հայերէնին և որի հետ էլ նոյն է գալիս պհլ. [other alphabet] bitaxš «տեղակալ, փոխարքայ»։-Հիւրշ. 119։
fortress, castle.
· Calfa
թրզմ. Տաշետն, Ուսամն. հաս. կսԽտս բառից. էջ 16 կասկածով յիշամ է ասոր. merdā, որ յայտնի կերպով մերժոմ է Հիւբշ. Arm. Gram. 301, բ և m ձայ-ների անհամաձայնութեան պատճառով։ Հիւնք. բուրդ բառից։ Bugge, Lуk Stud. 1, 37 Լիկայոնիոյ Γlερτα տեղա-նուան մէջ է ուզում տեսնել։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Բ. Խալաթեանց, Բանաս. 1902, 166 և ՀԱ 1902, 309։-Թիրեաքեան, Կարնամակ, ծանօթ. 35 դնում է ամ-բարտ-ակ ձևի հետ։ Pat-rubány ՀԱ 1906, 345-6 արմատակից է դնում բարձր և բերձ բառերին, ինչ-պէս որ Solmsen KZ 37, 575 դոթ. baurgs, հբգ. հսաքս. burg «րերդ» հա-նում է «բարձրանալ» արմատից. «բեր-դերը յառաջագոյն լէրանց բարձանց վրայ գտնուող ամուր վայրեր էին նե-ղութեան և վտանգի ժամանակ ապաս-տանելու»։ Karst, Յուշարձան, էջ 399 ասուր. birtu, Nieberg տե՛ս վերը Բարդ։
turpentine.
· Calfa
«մի տեսակ սև ու փոքրիկ պտուղ է» Ծն. խգ. 11. որից բևեկնի «նոյնի ծառը, որից պատրաստում են բևեկնի իւղը (ռուս. скипидаръ). լտ. pistacia terebinthus L (ըստ Արթինեան, Ածաշնչի տունկերը, էջ 19)» ՍԳր. Վեցօր. 101. Եփր. թգ. 428, 439, նոյն ծառը պարզ բեւեկն ձևով ունի Վեցօր. էջ 97. բառիս յետին ձևերն են՝ բևեկ Վստկ. 202, բերկի, բեպկի՝ ՀԲուս. § 337. կայ նաև պևե-կըն, որից կազմուած է պևեկնակայծակ ««ահաբորբոք» ԱԲ (շփոթուած պևկի «մարև» բառի հետ)։-Կայ նաև ըստ ՀԲուս. § 3303 բեբեկ «անծանօթ բուսական մի նիւթ», որ չի կարող նախորդից տարբեր բան լինել։
s. bot. myosotis, mouse-ear, forget-me-not.
· Calfa
= Արաբ. [arabic word] bazr կամ bizr բառի նւա-զականից (հյ. -ուկ մասնիկով). այս բառը նշանակում է «սերմ». բայց նոյն բոյսի վայ-րի տեսակը (կամ ա՛յնպէս համարուած) և յատկապէս նրա սերմը կոչւում է արաբ. [arabic word] bizr-i-qatūnā, հմմտ. ՀԲաւս-§ 340 և § 1559. տե՛ս և նախորդը։-Աճ.
beaver, civet, civet-cat.
· Calfa
ՆՀԲ մեկնում է պրս. [arabic word] pušek «կա-առւ» և [arabic word] mušk «մուշկ» բառերից։ Ուղիղ մեկնութիւնը տւել են միաժամա-նակ Պատկ. Aрм. reorp. 80 և Las Sуmmicta 91, որ սակայն ինքը չէ ռն դունած Arm. St. § 390։ Muller WZKM 8, 185 տեսնում է պրս. [arabic word] բա-ռի մէջ։ Նորայր ՀԱ 1925, 407 հա՛յ բառի ձևը սխալ գտնելով՝ սրբագրում է ոսա պարսկերէնի՝ բիշմուշ. (բայց պէտք չէ առնել պարսկերէնը, այլ պահլաւերենը, որով գոնէ վերջին կ ձայնը արդարա-նում է)։
azure, bright blue.
· Calfa
«մի տեսակ ձուկ է». մէկ անգամ գոր-ծածում է Ստեփ. սիւն. քեր. էջ 208 (որից և Երզն. քեր.) հետևեալ հատուածի մէջ, որ բերում եմ ամբողջովին. «Իսկ առասական է, այսինքն, տեսակաւոր անուն, որ զհասառա-կական ինչ էութիւն ասէ, որպէս մարդ կամ ձի կամ ոչխար կամ արջառ և այսպիսիք ա-մենայն ազգ կենդանեաց, աճականաց և ա-նաճից։ Եւ վասն այնորիկ ասէ հասարակա-կան զայսոսիկ, զի ի սոցանէ բաժանին մի մի անհատ գոյացութիւնք՝ Մարկոս, Ադամ, հայր, որդի, թոռն, խնձորի, տանձի, մանու-շակ, շուշան, տլփին, սղոցն, դալն, լոքն, բիլն, կապոյտն, ովկիան։ Իսկ սեռականաւ եմն աւս ի բազումս կոտորի, որք են առա-սականք. և այսք են սեռքն. կենդանի, տունկ, բոյս, ոչ կենդանի, աճական, անաճ, ցամա-քային, ջրային, երկնային, հրային, օդային, թևաւոր, թռչուն, գազան, չորքոտանի. սո-ղուն, լուղակ, զեռուն, խոտաբուտ, ձեռնըն-դել, վայրենի, քանզի ամենեքին սոքա ի բա-զում տեսակս բաժանին, զորս առասական ասէ»։
loaf;
cake, bun.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Տփ. բլիթ, Երև. բ'լիթ, Խրբ. բ'լիգ, Ոզմ. բ'լէ՛թ, Ախց. բ'լինթ, Խտջ. բ'իլիթ, Մկ. Վն. պլիթ, Ղրբ. պրէ՛լիթ, պլիթ, Շմ. պի-լիթ։-Նոյն բառը իմաստի զանազանու-թեամբ դարձել է նաև Բիւթ. «մի տեսակ չոր քաղցրաւենիք, որ պատրաստում են ռու-պով եփած օսլայով. տճկ. քէօֆտէ», Ակն. «խաղողի խազմուզի չորացրածը», Վն. «մեղրի խորիսխի կամ պանիրի կտոր», Երև. «ուռուցք, մանաւանդ մոծակի խայթոցից ա-ռաջացածը»։ Նոր բառեր են՝ բլթել, բլթիլ, բլիթշաքար.
pot, earthen vessel.
· Calfa
= Պրս. [arabic word] balūk «է տեսակ իմն կըթ-ղայի՝ որով ըմպեն զգինի», [arabic word] barx «անօթք գինւոյ և գործիք բազմականի»։
cantharides.
· Calfa
, ն հլ. (ռան, ռունք, ռանց) «աղբերում ապրող մի տեսակ սև բը-զէզ» Նիւս. Երգ. Մագ. թղ. 113. Վրդն. ծն. Սկևռ. աղ. 38. գրուած է նաև բնդերն Առաք. մու. փնդեռն Ոսկ. Եզեկ. Տօնակ. նոր գրա-կանում ընդունուած է միայն բնդեռ ձևով։ Ո-րից փնդեռնաքատակ «կեղտոտ բզէզի պէս» Յիշատ. պրպմ. էջ 515 (նորագիւտ բառ), կո-յադնդիռ «աղբի բզէզ» Ոսկ. մ. բ. 15, որ պէտք է կարդալ կոյաբնդիռ։
s. bot. gentian.
· Calfa
, որ և բոգի, բոք «մի տեսակ լեռնային բոյս է. օձի սխտոր. լտ. gentiana» Գա-ոիան։
cure;
remedy.
· Calfa
, ի-ա հլ. «դեղ, հնար, դարման» Պիտ. բառիս համար չորս ընտիր վկայութեւն է գտնում Նորայր, Հայկ. բառաք. էջ 53 «Բոյժս գտանէ հերձուածողն. տեսանե՞ս, ա-սէ, զի նովաւն՝ սպասաւորութեան գուշակէ» (Սեբեր. Ե. էջ 96. տպուած բոյծս). «Բոյժս իմն ի բանիս գտանեն հերձուածողացն աշա-կերտք» (Սեբեր. Բ. էջ 16, ձեռ. բուժս). «Եւ այ-նու բոյժս իմն գտանեն հերձուածողքն» (Սե-բեր. Դ. էջ 68. ձեռ. բուժս). «Եթե մեք գազա-նիցեմք ընդ նմա, նա չիշխէ գազանել և եթէ մեք թուլամորթք լինիցիմք, նա բոյժս գտա-նէ» (Ոսկ. Եփես. իբ. էջ 923)։ Այս արմատից ևն ծագում բուժել «բժշկել, առողջացնել» Եզն. Ոսկ. մ. բ. 10. յհ. ա. 20. բուժիչ Եզն. բուժակ «բժիշկ» Փիլ. լին. (այժմ «ֆելդշէր»). բուժան «դարման» Պիտ. Նեղոս 690, բուժիկ «բժի՞շկ» Առաք. պտմ. 340. հմմտ. բուժկու-թիւն «բժշկութիւն» Թէոդ. խչ. դժուարաբոյժ Փիլ. նոր գրականում կազմուած են բազմա-թիւ գիտական բառեր՝ ինչ. անասնաբոյժ, վիրաբոյժ, ատամնաբոյժ, բեկաբոյժ, ակ-նաբոյժ, յիմարաբոյժ, ջրաբուժութիւն, ելեկ-տրաբուժութիւն, նմանաբուժութիւն ևն։
hornet, drone.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Երև. բօռ (որից բոռաճանճ), Ակն. բ'օռ-մէղու, Ալշ. Մշ. բօռեխ, Գնձ. պիւռ, Ղրբ. կէօռնը, պիւռնը «ձի ու տաւար խայթող մի տեսակ մեծ, սև ճանճ»։
nitre, borax;
հանք —ի, vein of nitre.
· Calfa
, ի-ա հլ. (գրուած է նաև բուրակ, բաւրակ, բօրակ, բարակ) «մի տեսակ հան-քային նիւթ. լտ. nitrum» Երեմ. բ. 22. Ա-գաթ. 106. Եղիշ. հյր. մեր 199. Վրք. հց. Բ. 323. Ճառընտ. Մխ. դտ. Գաղիան, նոր բա-ռեր են հայբորակ, աղբորակ, բորակածին։
aromatics, perfume, fragrance;
drugs, groceries.
· Calfa
«Չինաստանի մի տեսակ հա-մեմեղէն կամ խնկեղէն» Խոր. աշխ. 61ճ. ուրիշ տեղ չէ գործածուած։
wick, match.
· Calfa
, ո հլ. «ճրագի մի տեսակ պատ-րոյգ». մէկ անգամ միայն գործածուած է սեռ. բուծնոյ ձևով՝ Վեցօր. գ. էջ 57 «Ըստ օրինակի պատրուկ ճրագի կամ բուծնոյ, որ ծծեն քամեն զիւղն առ ի կերակուր հրոյ»։ Այս ռեռականից կարելի էր ենթադրել ուղ. բուծն, *բուծուն և կամ *բուծին. բայց մի-այն վերջինն է ուղիղ, ինչպես ցոյց է տալիս բառիս ծագումը։
pyramid;
tower.
· Calfa
, ն հլ. (բրգան, բրգունք, բըր-գանց) «աշտարակ կամ նման բարձր շէնք» Ա. մակ. ժզ. 10. Եւս. քր. ա. 52. Խոր. Նար. խչ. «մի տեսակ կոթող, պիրամիդ» Ա. մակ ժգ. 28. «անօթիկ՝ յորում արկանին քուէք, ո-րով երերեալք անկանին ի թաւլին. (այսպէս կոչուած իր ձևի պատճառով). լտ. fritillus, ֆր. cornet Աշխ. Ստ. լեհ. վկայութիւննե-րը տե՛ս Նորայր, Բառ. ֆր. էջ 300 ա), որից բրգաձև, բրգանման (նոր գրականի մէջ)։
s. bot. rhubarb (the root);
muzzle, snout;
hook.
· Calfa
«մի տեսակ բոյս. խաշնդեղ. rheum ri-bes» Բժշ., գրուած նաև գափ, որից գաբծիլ կամ գամբծիլ «գաբ բոյսի ծիլը» Գաղիան. Բժշ.։
Պատահական նմանութիւն ունին ա-րաբ. [arabic word] γaff «չորացած առւոյտի տերև», [arabic word] γāf «շատ համեղ պըտ-ղով մի տեսակ ծառ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 821)։
ԳՒՌ (dialectal) Մշ. գ'աբ՝, Վն. կ'ապ, Մկ. կ'mփ «խաւարծիլ բոյսի արմատը կամ տակի տե-րևները, որոնք ուտելի չեն». -այս նոյն բա-ռըն ունին նաև Ակն. Զթ. «խաւարծիլ», Բլ. Սս. «խաւարծիլի տակի տերևը» (Ազգ. հանդ. Ե. 21). Բն. «ճիւղ, որի վրայ փաթաթւում են ողկոյզն ու ընձիւղները», Խրբ. «ստեպղին, գազար» (տե՛ս Ծաղիկ, 1903, Ջ 21, 22). Երև. «մի տեսակ բոյս» (Աղբիւր, 1888, էջ 332)։-Բոյսի ընդարձակ նկարագիրը տա-լիս է Յ. Ալլահվէրտեան (Ուլնիա կամ Զէյ-թուն, էջ 181-2) հետևեալ ձևով. «Նառաձև և առ առաւելն կանգնաչափ բարձրութեամբ ե-ռագոյն (կարմիր, կանաչ և սպիտակ) և հաս-տաբազուկ թթուահամ բոյս մը, մի կամ եր-կու մեծ, թանձր և բոլորշի տերևօք, որ Զէյ-թունի և շրջակայ Պէրութ անուն լեռն կը բուսնի ապրիլ ամսոյ վերջերն և մայիսի սկիզբն. սորա միայն բագուկներն կ'ուտուի կեղևելով։ Յոյժ յարգի է ընդ հովանեաւ քուոյ, բուսեալն, զոր «սmլ իրկին գօր» և՛անուա-նեն, այսինքն սալ (տափակ) քարերու շուքին տակ բուսնող»։
s. bot. tragacanth;
milk-vetch;
cubit.
· Calfa
, ի հլ. «մի տեսակ լեռնային բոյս, որ ամբողջապէս փշերից է բաղկացած և լինում է ընտիր կպչան» (ըստ Արթինեան, Տունկե-րը, Ա, էջ 311 astragalus tragacantha, ըստ Տիրացուեան, Contributo alla flora, էջ 59 astragalus denslfolius Lam. (սխալ է՝ էջ 74 acanthalimon echinus Bge.) արևել. թրք. g'avan) Բուզ. ե. 4. Բժշ., որից գա-զիխէժ կամ գազիխիժ, որ նոյն փուշից վա-զած խէժն է. տճկ. քիթրե. Բժշ. Գաղիան. Վստկ. 82։ Պետք չէ շփոթել յաջորդի հետ։
ՓՈԽ (borrowing) Թրք. gez «մի տեսակ փուշ. spina hirci» (ըստ ՀԲուս. § 393, որ այուստ ծա-նօթ չէ ինձ. չունի նաև Будaговъ)։
«մի տեսակ չափ, կանգուն, արշին» յետին հայերէն բառ, որ քանիցս գործածում են Սռոստ. բաշ. 12, Առաք. պտմ. 234-5 (այժմ Պարսկաստանում մի գազը մի մետը -1'1 արշին է)։
sort of aromatic gum.
· Calfa
«մի տեսակ հնդկական խնկեղեն» Խոր. աշխ. (Սուքրիի հրատ. ունի գոզիբոյեկ), ըստ Նորայր, Բառ. ֆր. 838 кmuscade, մշկընկոյզ», Տիգրանեան. Բառ բժշ. բոյսերի, էջ 13 «nux moschata», ըստ ԳԲ «արու մշկընկոյզ, azerbe. muscat mále»։
gold stuff, brocade.
· Calfa
, ի-ա հլ2 «մետաքսեայ մի տեսակ ոսկեթել գործուածք և նրանով շինուած հա-գուստ» Ես. գ. 21, 24. Եզեկ. իէ. 7. Կղնկտ. Ա. 321. Ղևոնդ 62. Ասող. 129, «դիպակից շի-նուած» Յայսմ., որից՝ դիպակագործ Ոսկ. ես., ղիպակազգեստ Վրք. հց., դիպակակի-տուած Նար.-Բառ. երեմ. 78 դիպակ մեկ-նում է «ծայր», որ ճիշտ այնպէս է՝ ինչպէս ճոթ, որ մեր արևմտեան բարբառներում նշա-նակում է «ծայր», իսկ արևելեան բարբառ-ներում «կերպասեղէն կամ այլ գործուածք»։
court, seat of justice;
chancery;
archives;
library;
control, register;
court of records.
· Calfa
, ի-ա հլ. «դահլիճ, արքունի սրահ, ատեան» Ես. իբ. 15. Երեմ. լզ. 12. Կորիւն, «դպրոց» Գծ. ժթ. 9, «մատենադարան» Խոր., որից՝ դիւանապան Կոչ., ղիւանապետ Նար. դիւանադպիր Վրդն. սղ. Ճառընտ., դիւանա-տուն (չունի ԱԲ) Տաթև. ձմ. լէ., դիւանագիր Խոր.։-Դիւան բառը նշանակում է նաև «մի տեսակ հարկ», որին իբրև վկայութիւն ունինք Օրբել. 360 հետևեալ հատուածները. «Ազատ յամենայն հարկաց և ի դիւանէ անդաւի և ան-հաշիւ յամենայն կողմանց. եւ արդ՝ մի ոք իշխեսցէ իշխանութիւն վարել ի վերայ այս շինոյս և կամ հարկ կամ դիւան կամ մալ կամ այլ ինչ դնել ի վերայ»։
plain;
ease;
contentment;
convenience;
easy, convenient;
flat, bare;
ի դիւրի՝ ի դիւրոջ լինել, to live comfortably;
— առնել, to facilitate;
to relieve;
to give convenience;
ըստ անձին or ըստ մտաց —ի, at his ease, as he likes;
ի —ի, ի —ոջ, in a plain.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Մառի յաջող քննութեան համաձայն (ЗВo, 17, 302-3) հայերէնից փոխառեալ է վրաց. მდოვრე մդովրե «հանդարտ», მომ-დოვრება մոմդովրեբա «մեղմել». վրացի բառը մի տեսակ շղթայ է հանդիսանում հյ. ղիւր և դոյր ձևերի միջև, հաստատելով նրանց նոյ-նութիւնը. միևնոյն ժամանակ ցոյց է տալիս, որ հայերէնի հետ կապ չունին վրաց.ადვილი ադվիլի «թեթև, դիւրին», ადვილიდ ադվիլիղ «դիւրութիւն», ადვილება ադվիլեբա «դիւ-րացնել», საადვილი սաադվիլի «դիւրին», გაადვილება գաադվիլեբա «օգնել, դիւրաց-նել, սփոփել»։-(Սրանց բոլորի արմատն է dvil, որ առանձին գործածուած չէ և որ հա-յերէն դիւր բառին է կցում Brosset, JAs. 14(1834), էջ 383 ևն.)։
tail of a sheep.
· Calfa
(ի-ա հլ. ըստ ՆՀԲ. թէև առանդ վկայութեան) «ոչխարի պոչ» Ել. իթ. 22. Կա-նոն. 37. Մխ. առակ. Վստկ. 206, որից՝ դը-մակեղ «դմակի իւղ» Վստկ., գառնադմակ կամ գառնադմակիկ «մի տեսակ բոյս» Բժշ. Վստկ. 149։
tremor, trembling, shivering, fear;
զդողի հարկանիմ, to tremble;
ի դողի եւ յերերի կալ, to shake, to stir, to shudder;
ի դողի կացուցանել, to cause to tremble.
· Calfa
, ի հլ. «դողալը, սարսուռ» (վախից կամ ցրտից) Ոսկ. եփես. և բ. կոր., «մի տեսաև երաժշտական խազ (ლ)» Ոսկիփ., որից՝ դո-ղալ ՍԳր. Ոսկ. մ. բ. 24. Ագաթ. Եփր. ել., դո-ղացուցանել Փարպ., դողացուցիչ Վեցօր., դողումն ՍԳր. Եփր. յես. Եզն., զդողման հար-կանիլ Ագաթ. կամ զդողմանի հարկանիլ «դո-ղալ, սարսափիլ» Լմբ. իմ., զդողմնի հարկա-նիլ Վրք. հց., զդողնի հարկանիլ Վրք. սեղբ., զդողանի հարկանիլ Ա. մակ. Բ. 24, մարմնա-ղող Տօնակ., ղողղողալ (նոր բառ). տե՛ս նաև դողդոջ և դոնդող։
s. bot. germander.
· Calfa
(գրուած նաև զարոշ) «լերդախոտ կոչուած բոյսը. teucrium, chamedrys» Բժշ. Գառիան. (ըստ ՀԲուս. § 704 և § 906. Տիրա-ցուեան, Contributo, § 468 և § 470). կոչ-ւում է նաև կենարար, գետնի կաղնի, տճկ. գըսսուճըգ մահմուտ, ֆրանս. germandrče (Նորայր, Բառ. ֆրանս. էջ 597 ա)։-Ուրիշ է գւռ. զարոշ «մի տեսակ թռչուն»։
crest, tuft, plume.
· Calfa
«խոյրի կամ սաղաւարտի վրայ զարդ». մէկ անգամ ունի Բուզ. ե. 38. (ըստ Հացունի, Պատմ. տարազի, էջ 106 նսխալ է «զարդ» նշանակութիւնը. բառս նշա-նակում է «մի տեսակ գլխանոց կամ սաղա-ւարտ՝ վրան արծիւով»)։
barley;
grain;
of barley.
· Calfa
= Ծագումն անստոյգ է, հնդերոպական լեզուների մէջ գտնում ենք յն. ϰρī, ϰριϑή, լտ. hordeum (գւռ. fordeum), հբգ. gersta. գերմ. Gerste «գարի», անգլսք. gratan, անգլ. groats «կորկոտ» (պհլ. ǰurtak «արմը-տիք» և պրս. [arabic word] zurd «մի տեսակ ոլոռ»), որոնք կարող են մէկ արմատից ծագած լի-նել։ Սրանցից յոյնը ծագում է հնխ. ghčrz-dā ձևից, գերմանականը՝ հնխ. gherzdā ձևից, լատինը՝ հնխ. ghrzd-ձևից (անգլե-րէնը՝ ghroidhn-). սրանց դէմ սպասելի էր հյ. *գարստի և հարց է, թէ կարո՞ղ էր այս ձևից էլ յառաջանալ զարի, ինչպես որ յունարէնի մէջ ϰρւϑή >*ϰριϑ ձևից յառաջա-ցել է ϰρί. (Walde, 969, Boisacq, 517, Horn, § 657 և Kluge, 176)։ Կայ նաև ալ-բան. driϑ «գարի», որ ըստ Jokl, I 30 202 հաստատում է նախաձևի ք'h նախաձալ-նը (տե՛ս Pokorny, 1, 611՝ որ հայերէնը համարում է ոչ-հնդևրոպական. հմմտ. վրազ. քերի, բայց հայերէնի ցեղակցութիւնը ըն-դունում է Meillet, Dict.-étym. lat. 438)։-Հիւբշ. 432։
ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ է երևում արաբ. [arabic word] ja'ra «մի տեսակ գարի, որի հատիկները խոշոր և շատ սպիտակ են լի-նում» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 799)։ Աւս բառը կարելի չէ որևէ արաբ արմատով մեկ-նել, կայ արաբ. ǰer արմատը, բայց սրա նշանակութիւնները (աղբ, կղկղանք, յետոյք ևն) բոլորովին անյարմար են նախորդին։
execrable, ugly, deformed, slovenly;
exerementitious;
impure;
unchaste, smutty, obscene, lewd.
· Calfa
, ի հլ. «պիղծ, զզուելի» Յոբ. ժե. 16. Ագաթ. Ոսկ. ղկ., որից՝ գարշիլ զզուիլ, գանիլ» ՍԳր. Ագաթ. Եփր. համաբ., «պղծիլ, ապականուիլ, շնալ» Կանոնք թագ. 408, գար-շել Օր. է. 26, գարշանալ Գ. թագ. եա. 26. ե-ցեկ. է. 17, գարշեցուցանել ՍԳր., գարշու-թիւն ՍԳր., գարշեցուցիչ Ես. կզ. 5, գարշելի ՍԳր. Ագաթ., գարշատեսիլ Ոսկ. յհ. ա. 25, գարշելիօրէն (նոր բառ) ևն։
heel;
sole of the foot.
· Calfa
Հիւնք. հյ. քարբ և պրս. քէր պաշ «մի տեսակ օձ» բառից։
province, region, country;
sky, climate;
native land.
· Calfa
= Կովկասեան կամ խալդեան ընտանիքից փոխառեալ բառ է. հմմտ. վրաց. ვვარი գվարի «տեսակ, ցեղ, սեռ, ընտանիք», ვვა-რიანი գվարիանի «ազնիւ ընտանիքից, ըն-տիր, ցեղընտիր», ვვარობა գվարոբա «սեռ. բնակիլ, ապրիլ», ვვარტომობა գվարտոմոբա «ծագում». թուշ. ვორ գոր «ընտանիք, ցեղ»։ Այս բոլորը ունենալով աւելի ընդհանուր և նախնական նշանակութիւն, չեն կարող հայե-րէնից փոխառեալ լինել։-Աճ.
yellow millet.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Մշ. գավարս, գվարս (գ և ո՛չ թէ գ՝) «մի տեսակ կորեկ է՝ խոշորահատ, դեղնա-գոյն և քաղցրահամ»։
two;
pair;
second;
besides, moreover.
· Calfa
(անեզական. հյց. երկուս, սեռ. տրակ. երկուց, գրծ. երկուք) «2» ՍԳր. Եւս քր. Եփր. ել. Ոսկ. ա. տիմ., որից՝ երկուϑ-րեայ «երկու օրուայ» Եփր. պհ., երկուորիք ՍԳր. Եւս. քր., երկուօրեակ Յհ. ժա. ի. իա., երկուանք «կասկած» Ոսկ. յհ. ա. 34, ընդ եր-կուիլ Պղատ. օրին., յերկուանալ Գ. մակ. ե. 23. Մտթ. իը. 17. Կոչ. Եզն., յերկուական «կասկածելի» Եզն., յերկուումն «կասկած» Փիլ., երկուաւոր «երկուսից բաղկա-ցած» Լծ. պրպմ. 788 ևն.-երևան է գալիս նաև հետևյալ ձևերով.-2. Շրնո-որից՝ երկոտասան «տասներկու» ՍԳր., երկոքին կամ երկոքեան ՍԳր. (հյց. երկոսին, բայց սրա դէմ Սիր. խ. 20, 21 եր-կուսին), երկոտասնեակ «դուժին» (նոր բառ).-3. ⦿րկի-. այս ձևը յայտնապէս երե-ւան է գալիս երկեամ «երկու տարի» ՍԳր. Ոսկ. մ. բ. 8. Եւս. քր., երկերիւր «երկու հա-բիւր» ՍԳր. Եղիշ., երկեակ Փիլ. Յհ. իմ. երև., երկևան «երկբայանք» Ոսկ. մ. և Եփես. Սե-բեր. բառերի մէջ, որոնք գալիս են նախաւսր *երկի-ամ, *երկի-հարիւր, *երկի-ակ. *երկի-հաւան ձևերից։ Անկախ և առանձին գործա-ծուած գտնում եմ մէկ անգամ Ոսկ. փիլ. 347 «Մի՛ միայն մի օր և մի՛ զերկի կամ զերիր, այլ զամենայն ժամանակս». բայց այլուր նոյնը երկտի. ինչ. Ոսկ. փիլիպ. 380, 439 Կող., 537. Եփես. 813, 895, որոնց վրայ տե՛ս տի (ըստ այսմ ուղղել երկտի).-4. ⦿րկ-, որից՝ երկարմատեան Եզն., երկդիմի Ղևտ. ժթ. 19. Եւս. քր., երկապաշտ Ոսկ., երկա-կեաց «երկակենցաղ» Եւս. քր. Ա. 21 (հմմտ. ՀԱ, 1905, 17 և 1914, 122), երկբան Ագաթ. Եւագր., երկմտութիւն ՍԳր. Եզն. Եւս. պտմ., երկիցս ՍԳր., երկրորդ ՍԳր. Եզն., երկա-տեսակել «երկու տեսակի վերածել» Պրպմ. 299ա, երկագոյ «երկու տեսակ գոյացութիւն ունեցող» Լծ. պրպմ. 537.-նոր գրականում՝ երկանիւ, երկաստիճան, երկբարբառալին, երկդասեան, երկդիմութիւն, երկզուգաթի, երկընտրանք, երկլեզուեան, երկկայմ, երկ-հատոր, երկհարիւրամեակ, երկյարկանը, երկսապատ, երկտող, երկտողիկ ևն։ Կայ նաև առանձին երկ «երկու» Մագ., որից երկիր «երկրորդ» Փիլ. Լին. Թր. քեր.։ Վերի բառե-ռեզ ոմանք կարող են յառաջացած լինել եր-կի-ձևից. յատկապէս բաղաձայնով սկսող բառերի բարդութեան մէջ. օր. երկբան<*եր-կիբան? Բայց ա-ով սկսվող բառերի, ինչպէս նաև ա յօդակապով ձևացած բարդերի մէջ՝ արմատն է անշուշտ երկ-, ինչ. երկապաշտ =
ossifrage.
· Calfa
«մի տեսակ թռչուն». մէկ անգամ ունի Վեցօր. ը. էջ 170 «Մևս ևս թռչուն, որ անուանեալ կոչի եփենէ, առնու զընկեցեալ ձագն արծուոյն՝ ժողովէ առ ինքն և սնուցա-նէ»։ Ուրիշ օրինակ չկայ։
= Յն. ή φήνη «մի տեսակ արծիւ, ոսկրա-ռեկ, ոսկրակուլ, orfraie»։ Այս բառը տառա-դարձութեամբ պիտի տար հյ. փենէ, բայց թարգմանիչը սխալմամբ յօդը միասին առ-նելով՝ տառադարձրել է եփենէ։-Հիւբշ. 349։
ephod.
· Calfa
«առանց թեզանիքի մի տեսակ կարճ վերարկու՝ որ ղևտական քահանաներն էին հագնում շապկի ու բաճ-կոնի վրայից և ուսերի վրայ՝ ճարմանդներով կապում» ՍԳր. Եւագր. 185. որ և եպուդ «սուրբ սեղանի ծածկոցը» Միխ. ասոր. էջ 546, որից եփուտաւոր «շուրջառակիր» Վկ. արև. 102 Շնորհ. Եդես. Ճառընտ.։
remora.
· Calfa
«մի տեսակ փոքր ձուկ է. նա-ւակալ» Վեցօր. 153 («Ձկնիկն մի փոքրիկ՝ որ անունանեալ կոչի եքինէիս, որոյ այսպէս թարգմանի անուն իւր՝ նաւակալ). Յովհ. վնկ.։
= Յն. ἐχενηῖς «նաւակալ. մի տեսակ ձուկ, որ իբր թէ նաւերը բռնում է»։-Հիւբշ. 349։
idea, notion, imagc;
opinion, thought;
design, project, plan, conception;
pattern, model, exemplar, form, example, cast, mould;
copy, apograph.
· Calfa
, ի-ա հլ. «նախատիպ, կաղա-պար, օրինակ, պատկեր» Փիլ. Ոսկ. լս. Պա-րապմ. Յհ. իմ. ատ. Արիստ. ստորոգ. հնա-գոյն վկայութիւնն ունի Եփր. Վկ. արև. էջ 20 (որով առեալ որդիք մարդկան ի գաղափար՝ տեսեալ տպաւորին), որից՝ գաղափարել «ε-րինակել, նմանեցնել, ձևացնել» Փիլ. եւ. 3հ իմ. եկ. Նանայ. Զքր. կթ., գաղափարութիւն «օրինակ, նմանութիւն» Անան. եկեղ. Նա-նայ. յռջ. Ոսկիփ., նախագաղափար Փիլ. լին. Նիւս. կազմ. Կիւրղ. գնձ. Թր. քեր., նախա-գաղափարել Նխ. կողոս., նախագաղափա-րութիւն Նիւս. կազմ. Սարգ. ա. լհ.։ Նոր ռա-ռեր են՝ գաղափարական, գաղափարակից, գաղափարանշան.-արդի գրականում զա-նազանում են գաղափար (երբեմն գրուած գաղաբար՝ արևմտեան հայոց մէջ) «միտք, խորհուրդ, կարծիք» և կաղապար «նախա-տիպ, օրինակ, մօդէլ կամ ղալիբ»։
s. bot. monks rhubarb.
· Calfa
«մի տեսակ պատատուկ, գայլ-խոտ, որ ուրիշ բոյսերի վրայ փաթաթուելով՝ նրանց հիւթը ծծում և չորացնում է. cuscuta» Ագաթ. Մանդ. սիր. 34. Գր. տղ. էջ 68. Կա-նոն. էջ 58. Վստկ. 86. Սարգ. յկ. Ճառընտ-Մխ. երեմ., «մի տեսակ ծովային առի խոտ» Վստկ. 29, որից գաղձնաւոր «գաղձ վնասա-կար բոյսով վարակուած» (այգի) Նար. է։ 142։-Բոբորովին տարբեր բառ է դառձն «վայրի անանուխ» և պէտք չէ կարծել, թէ նախաձայնի շփոթութեամբ իրարից են յա-ռաջացած։