obscene song.
· Calfa
, ի-ա հլ. անստոյգ բառ. մէկ ան-գամ գործածուած է սեռ. լորստաց ձևով՝ Վե-ցօր. էջ 66 «Զի ձայնք երգչացն պէսպէս նուագովք գեղգեղեալք և բարբառք ւռոստա-զըն տեղի ապականութեան և աղտեղութեան յիշատակեն ի միտս նոցա»։ Այս բառը չունի ՆՀԲ. իսկ ՋԲ (իբր անստոյգ բառ) և ԱԲ մեկ-նում են «անհամեստ երգ, անամօթ՝ բաց երգ»։ Սեռ. լորստաց ձևից կարելի է ենթադրել ուղ. թէ՛ *լորուստ և թէ՛ *լորիստ. բուն ձևը ան-յայտ է։ Նշանակութիւնն էլ ըստ իս «երգիչ» է, և ո՛չ թէ «երգ». որով համազօր ձևեր են դառնում «ձայնք երգչացն և բարբառք լորըս-տացա»։
s. bot. Lotus
· Calfa
= Յն. λωτός, որ նշանակում է մեր բառի նման՝ զանազան բոյսեր. այսպէս՝ «ձիերին տալու մի տեսակ խոտ. trifolium melilotus, lotus corniculatus, առւոյտ (տե՛ս Տիրա-ցուեան, Contributo § 246). -2. chamnus lotus կամ zizyphus lotus, յունապ. 3. եգիա-տական լոտուս, նունուֆար, nymphaea lo-tus, nymphaea nelumba, nelumbium spe-ciosum. 4. բռնչնի, լտուտենի, celtis austra-lis, չէքլէմպիճ. 5. իտալական լոտուս, dios-pyros lotus». յոյն ձևից փոխառեալ են և լտ. latus, արաբ. lutus.-յունարէն բառի բուն ծագումը՝ ըստ Boisacq 595 սեմական է հմմտ. եբր. lōt։-
lubricous, slippery.
· Calfa
= Բնիկ հայ բառ. կազմուած է նախորդի նման հնխ. slibr-արմատից՝ շ աճականով։-Աճականի համար հմմտ. լայնշի, բոլորշի, զոլորշի. իսկ բառի կազմութեան, փինչպէս նաև նշանակութեան զարգացման համար տե՛ս լիրբ։ -Աճ.
cf. Խոնճան.
· Calfa
ՆՀԲ «որպէս թէ ծայրք ղենջակի»։ Հիւնք. պրս. խունջէ (որի ի՛նչ լինելը յայտնի չէ)։
"cf. Խոպոպիք."
· Calfa
«գանգուր՝ ոլորուած մազ» Լասա. որից խոպոպիք «մազերի հիւսք» Նխ. ղևտ Խոր. Վրդն. ղևտ. և Թուոց խոպոպել «մա-զերը ոլորել» Ճառընտ. իբրև ածական գոր. ծածուած է Կիւրղ. թգ. «գանգրաւոր, ծայբը ոլոր ոլոր» նշանակութեամբ (կաղանչան բոյսի համար է ասուած)։ Գրուած է նաև հոպոպիք, ինչպէս երբեմն գործածւում է նաև արդի գրական լեզուի մէջ։ ԱԲ ունի խոպ «ոլրած մազ» ձևն էլ, որ գտնում եմ գործա-ծուած Տաղ. հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 71 «Խոպ խոպ խոպոպին վայր վաւռե-նի ջոկիցն». եթէ ստոյգ է նշանակութիւնը, կարող է ներկայացնել բառի արմատական ձևը։
s. bot. iva.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Մշ. խոռ «ամբողջութիւնից մի կտոր կտրած հանած», Երև. խօռ «պատի մէջ քանդուածք, անցնելու համար շինուած բա-ցուածք, մասնաւորապէս այգիների պատի վրայ բացուած մեծ ծակ, որից ջուր են ներս թողնում կամ մարդիկ անցուդարձ են ա-նում», Պլ. Սեբ. խօռ «տձև, ձևահան եղած», Սեբ. «գիւղի կամ աւանի այն մուտքը՝ որ աւելի կիրճի բերան է», Խտջ. «լեռան մէջ-տեղից բացուած նեղ անցք». որից խոռատ Խտջ. Մշ. «կիսատ, կամ մէկ կողմը կոտ-րած», խոռել Ախք. Երև. «պատի մէկ մասը քանդել, փլցնել», Երև. «մէկի սիրտը կոտ-րել», Ապլ. Խրբ. Ալշ. Ննխ. Պլ. Սեբ. «ամբող-ջից մի մաս կտրել հանելով՝ եղծել, ձևահան անել», Մն. «պասը քանդել», խոռուածք Երև «պատի վրայ բացուածք», խոռուկ Բլ. «բե-րանը կոտրած (աման)», խոռուիլ Երև. «փը-ճանալ, վնասուիլ», խոռճակ Բլ. (հնչւում է խօռջակ «քարերի հիւսուածքի միջև մնա-ցած ծերպերը, արանքները», խոռսիրտ Բլ. «սիրտը կոտրած, սգահար», խոռճել Մշ. Երզ. «փոս բանալ», խոռճիլ Երզ. «փոս բացուիլ», խոռճկել Վն. «թաղել» (իմաստի զարգաց-ման համար հմմտ. հորել «թաղել», հոր բառից). նոյն բառն է դարձեալ խոռն, որ ՆՀԲ մեկնում է «զնստեալ մասն լերին ի մէջ գագաթան, և կողմնական ափափայից և ան-դորգանաց», որից խոռնացնել Լ. «խորաց-նել (փոսը, հողը ևն)»։-Պէտք չէ շփոթել բառս թրք. (<պրս.) [arabic word] xor «անարգ, թշուառ, արհամարհ» բառի հետ, որ ազդել է բարբառների վրայ. այսպէս թրք. xor baq-maq «արհամարհել, վրան վատ աչքով նա-յիլ» և Ակն. Պլ. Ռ. Վն. խօռ նայիլ «խեթիւ նայիլ», Ակն. խօռն ի խօռը «աչքերը խոժո-ռելով, խեթիւ»։
prime minister.
· Calfa
Թիրեաքեան, Արիահայ բռ. 183 պրս. [arabic word] xūr, [arabic word] xura «վեհութիւն, վսե-մութիւն» բառից։ Վարդանեան ՀԱ 1924, 68 հասեանում է «ախոռապետ» և նռան է կցում խոռակալ հոմանիշը ինչպէս կարդում է Բուզանդի սորակալ բառը. այսպէսով խոռ դառնում է ախոռ բառի մէկ ուրիշ ձևը. բայց այսպիսի ձև չկայ ո՛չ հայերէնի մէջ և ո՛չ էլ իրանեան որևէ լեզուի մէջ. Նահապետեան, Բազմ. 1924, 199 շահխորապետ հասկանում է «ար-քունի դպրապետ»՝ կապելով խուրի բառին, որ տե՛ս։
hair-shirt, sack-cloth, hair-cloth;
ապաշխարել —ով, to repent in sack-cloth.
· Calfa
, ո հլ. «մազեղէն քուրձ (յատկապէս ապաշխարութեան համար հագուած)» ՍԳր. Մծբ. «քուրձէ պարկ, չուվալ» Վրք. հց. որից խորգահանդերձ Բուզ. խորգազգաց Լաստ. խորգեղէն Յայսմ.-ՀՀԲ խորգ բառին տալիս է նաև «մազէ չուանով հիւսուած խառա-ղան» նշանակութիւնը, որ սակայն վկայու-թեամբ հաստատուած չէ։-Անյայտ իմաս-տով է գործածուած Ոսկ. պօղ. ա. 315 «զնո-ցանէ զխորգ ինչ ածիցես զմտաւ», որ հռա-տարակիչը առանց բացատրութեան ուղղում է «զնոցանէ զի՞նչ ածիցես զմտաւ»։
=Փոխառեալ բառ է. հմմտ. ասոր։ [other alphabet] xurgā «մախաղ», արաբ. [arabic word] xurj «մախաղ, պայուսակ», որից քրդ. [arabic word] xurǰ «ճանապարհորդի մախաղ», [arabic word] čurǰek «պայուսակ», ինչպէս նաև սպան. Slforja, պորտ. alforge։ Սեմական բառերը թւում է թէ ծագում են պհլ. *xvarγ հոմա-նիշից, որից փոխառեալ պիտի լինի նաև հա-յերէնը։-Հիւբշ. 161։
slough;
skin, hide;
shell, bark, rind, peel;
*spittle, phlegm.
· Calfa
ՆՀԲ լծ. հյ. գրգլեակ, թրք. խըրխա և քիւրք «մուշտակ» (իմա՛ արաբ. [arabic word] ︎ xirqa «վերարկու», թրք. [arabic word] kurk «մուշտակ»)։ Հիւնք. գործ բառից։ Bug-ge IF 1, 448 հսլ. skora «կաշի, մորթ», լեհ. skorka «հացի, պտուղների կեղև» բառերին է միացնում. հյ. բառը նախա-պէս *խորկ ձևն ունէր, ուր վերջաձայնը նախաձայնին վերածուելով՝ յառաջացե։ է խորխ։ Նոյնը կրկնում է Walde 192՝ կցելով լտ. corium, հիսլ. hogrundr. սանս. krtti-«կաշի, մորթ» ևն բառե-րին։
ՓՈԽ (borrowing) Չեչէն. խորխո «թաւիշ», կիւրին. xur «կաշի, մորթ», քրդ. [arabic word] xur «մորթ. կաշի» (վերջինս Justi, Dict. Kurde 162 հա-մեմատում է մեր բառի հետ՝ որ սխալմամբ գրում է խորք)։-Այս բառերի համեմատու-թիւնը սակայն այնպէս է, որ աւելի ենթա-դրել է տալիս թէ բոլորը միասին խալդեան կամ մի ուրիշ աղբիւրից են։
filth, sweepings, dirt.
· Calfa
ՆՀԲ դրած է խաղբ «թակարդ, չուան» բառի տակ։ ՋԲ դնում է խաղբ «ցնցո-տի»։ Առաջին անգամ ԱԲ ուղղում է վե-րի ձևով։ Նոյնը նաև Նորայր, Հայկ. բառաք. էջ 4։ Petersson 43 (1925), էջ 77 խլէզ «մողէս» դնում է խլինք բա-ռի հետ. (հմմտ. մողէս բառի ծագումը ըստ Lidén). սրանց արմատը խիլ՝ նոյն է խիղ «կեղտոտ» (չկայ այսպէս բառ) և խուղբ «կեղտ» բառերի հետ, որոնց հետ հմմտ. սերբ. häla «կեղտ». սանս. cikhalla «ճահիճ». սրա հետ էլ նոյն է խուխ=օսս. xului, xulǰi «գիջութիւն». որ թերևս հայերէնից է փոխառեալ։
drinking, eating;
tin drinking pot;
an Armenian note.
· Calfa
«խմելը, կերուխում». արմատ՝ որ առանձին ձևով աւանդուած չէ հնից, բայց կայ նոր բարբառներում. որից խմել «ծծել, իրեն քաշել» (ինչպէս արևի ճառագայթները ջուրն են քաշում) Վեցօր. էջ 58. «ըմպել, խմել» Վրք. հց. Բ. 381. Տօնակ. խմումն «ծծելը» Նոնն. գինեխում «հարբան» Շնորა. առակ. գինեխմեալ «հարբած» Ուռհ. ան-խում «արբեցութիւն չսիրող» Տօնակ. բազ-մախմութիւն «արբեցութիւն» Պղատ. օրին, զարթխում «գինուց նոր սթափուած» Նիւս. կազմ. Լծ. եւագր. ջրխմիկ «ջուր խմելու ա-ման» Առաք. պտմ. 371. -այս արմատի կրկնեալ ձևերն են՝ խոխոմ (տե՛ս առանձին) և խխում (իբր *խուխում<*խումխում). հին մատենագրութեան մէջ չէ աւանդուած, բայց կայ արդի գաւառականներում։
little;
— ինչ, — մի, a little, very small quantity, however little;
— ինչ ժամանակ, a short time;
— ինչ իրք են, there is very little;
ի — վայրկենի, in a moment, in an instant.
· Calfa
զապէս «պէսպէս համեղ ուտելիքներ շի-նելու արուեստը»։ Ուղիղ մեկնութիւնը տւաւ վերի ձևով Հիւնք. էջ 217։
tea.
· Calfa
= Ծագում է չինարէն = բառից. այս դաղափարանշանը հին չինարէնում կարդաց-ւում էր thou. նոր չինարէնում հիւսիսային բարբառները կարդում են č̌a, հարաւային-ները thou. այն ազգերը՝ որոնք հիւսիսային Չինաստանից են ստացել թէյր, գործածում ևն հիւսիսային չինարէնի ča ձևը, իսկ այն ազզերը՝ որոնք հարաւային Չինաստանից են ստացել, գործածում են հարաւային չինարւ-նի thou ձևը։ Այսպէս՝ հիւսիսային չինարէ-նից են փոխառեալ ճապոն. [arabic word] cha «թէլ». չաղաթ. կամ արևել. թրք. ❇ čay, եաքութ և թունգուղ. čai, թրք. čay, պլհ. [arabic word] cayi, բրոնցից էլ ռուս. чaй, լեհ. czaǰ, օսթյաք. šai, նաև հյ. չայ, որ ըստ ՀԲուս. § 2451 գործածուած է Ժէ դարի վերջերը գրուած մի բժշկարանում։ Հարաւային չինարէնից է փո-խառեալ մալայերէն [arabic word] teh, որի միջոցով յառաջացել են բոլոր եւրոպական ձևերը. ինչ անգլ. tea, իտալ. te, ֆր. thé, գերմ. thee, նյն. τείον և սրանցից էլ հյ. թէյ։-Աճ.
acid, sour, tart, sharp;
bitter, harsh, grievous, sad;
s. chem. acid.
· Calfa
= Կառմուած է -ու մասնիկով՝ ճիշտ ինչ-պէս աղու, կծու, հատու, ազդու ևն. պարզա-կան արմատը՝ որ առանձին գործածուած չէ, պիտի լինէր *թիթ կամ *թութ։-Աճ.
span;
palm;
թզաւ յերկայնութիւն, a palm's length;
թանձրութիւն նորա թզաւ, four inches thick.
· Calfa
, ի-ա հլ. «լիաբաց ձեռքի վրայ բոյթ մատի ծայրից մինչև ճկոյթի ծայրը եղած տարածութիւնը (մօտ 24 սանտիմետը) կամ բստ երկրաչափների՝ ուղուկ, չորս մատնա-չափ» ՍԳր. Կիւրղ. գնձ.-արդի լեզուի մէջ էլ ընդունուած է թիզ «բթամատից մինչև ճկոյ-թը» և քիլ «բթամատից մինչև ցուցամատը՝ որ է մօտ 18 սանտիմետը». (այսպէս է նաև Խտջ. որ պահում է յիշեալ երկու բառերն էլ)։ -Բայց Եզնիկի մէջ՝ էջ 214 կարդում ենք. «Ո՛չ աւելի զթիզն քան զքիլն գտանեմք», ո-րից երևում է որ թիզը քիլից փոքր (կամ հա-ւասա՞ր) է։ Սրան համապատասխան է գա-լիս Ղրբ. կէղ (=քիլ), որ նշանակում է «թիզ, բթամատից մինչև ճկոյթը»։-Թիզ բառից ու-նինք թզեան «մէկ թիզ երկարութեամբ» Կիւրղ. դտ. Ոսկ. հերոդ. թզաչափ Յալսմ. թզաչափաբար Անյ. պորփ. թզուկ «խիստ կարճահասակ, գաճաճ» Ոսկ. ա. տիմ. էջ 155, Խոր. աշխ. Վրք. հց. թզահասակ «թզուկ» ԱԲ. երեքթզեան Եւս. քր. իննթզեան Երզն. լս։
suburb, village.
· Calfa
, ի-ա հլ. «բլուր, հողաբլուր». յետին ժամանակի բառ, որ մի քանի անգամ ունին Միխ. ասոր, Սամ. անեց. և Մխ. այրիվ. այս-պէս. «Սա (Շամիրամ) արար զհողակոյտ բլուրսդ, զոր կոչեն թիլս» (Միխ. ասոր. տպ. Երուսաղէմ, էջ 35). «Շամիրամ շինեաց թլեր բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց մեք զտաք պատճառ թլացացդ...» (պատմում է թէ Ասռուծու հրամանով մեհեանները կործա-նուեցան, կուռքերը գետնի տակ անցան և նրանց վրայ բլուրներ ձևացան). մինչև ցայսօր դևք կախարդք առ թլովդ գործելով զարուեստս իւրեանց։ (Այսպէս ըստ ՆՀԲ-ի օրինակի. Երուսաղէմի տիպը՝ էջ 35 չատ տարբեր է և ունի թիլս, թլացդ, թլօքդ ձևերը, փոխանակ ռամկական թլեր, թլացացդ։ առ թլովդ հոլովների). «Շամիրամ կին Նինոսի շինեաց թլեր, բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց այլք վասն թլերոյդ ասեն թէ... զէա-խարդութիւնսն առ թլօքն առնեն» Սաւ անեց. 16.-«Շինեաց Շամիրամ... և արար հողաբլուրս ի վերայ նոցա, զոր թիլս անուա-նեն» Մխ. այրիվ. 46։
ՆՀԲ չունենալով Անեցին և Այրիվանե-զին, ո՛չ էլ Միխ. ասորու առաջին օրի-նակը և սխալելով սրա դևք, կախարդք ևն բառերից, ինչպէս և թլսմեր, տլըս-մերք «կախարդանք, յուռութք» բառերի պատահական նմանութիւնից, ստեղծում է անգոյ թլեր, ոյ կամ թիլ, թլոյ և թլաց1, ցաց ձևերը՝ «թըբլըսըմ, յուռութք» նշա-նակութեամբ։ Այսպէս է նաև ՋԲ։-Իսկ ԱԲ թէև ունի թիլ «հողաբլուր» նշանակու-թիւնը, բայց կրկնում է նաև ՆՀԲ-ի թիլ. թլացք ձևերը։ Սրանցից դուրս ՆՀԲ և ՋԲ դնում են թիլ «աւան, գիւղ», հանելով Թիլ տեղական յատուկ անունից։ԱԲ իրա-ւամբ ջնջած է այս։ Աղաբէգեան, Բիւզ. 1903, л 1943 դնում է «շիրիմ, տա-աան». վերջին անգամ Վարդանեան ՀԱ 1921, 640 ասոր. tēlā ձևից։ Վերի մեկնութիւնը Արմատական բառարանիս ձեռագրից առնելով հրատարակեց Աճե-մեան ՀԱ 1922, 592։
amulet, talisman.
· Calfa
, ի-ա հլ. «բլուր, հողաբլուր». յետին ժամանակի բառ, որ մի քանի անգամ ունին Միխ. ասոր, Սամ. անեց. և Մխ. այրիվ. այս-պէս. «Սա (Շամիրամ) արար զհողակոյտ բլուրսդ, զոր կոչեն թիլս» (Միխ. ասոր. տպ. Երուսաղէմ, էջ 35). «Շամիրամ շինեաց թլեր բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց մեք զտաք պատճառ թլացացդ...» (պատմում է թէ Ասռուծու հրամանով մեհեանները կործա-նուեցան, կուռքերը գետնի տակ անցան և նրանց վրայ բլուրներ ձևացան). մինչև ցայսօր դևք կախարդք առ թլովդ գործելով զարուեստս իւրեանց։ (Այսպէս ըստ ՆՀԲ-ի օրինակի. Երուսաղէմի տիպը՝ էջ 35 չատ տարբեր է և ունի թիլս, թլացդ, թլօքդ ձևերը, փոխանակ ռամկական թլեր, թլացացդ։ առ թլովդ հոլովների). «Շամիրամ կին Նինոսի շինեաց թլեր, բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց այլք վասն թլերոյդ ասեն թէ... զէա-խարդութիւնսն առ թլօքն առնեն» Սաւ անեց. 16.-«Շինեաց Շամիրամ... և արար հողաբլուրս ի վերայ նոցա, զոր թիլս անուա-նեն» Մխ. այրիվ. 46։
ՆՀԲ չունենալով Անեցին և Այրիվանե-զին, ո՛չ էլ Միխ. ասորու առաջին օրի-նակը և սխալելով սրա դևք, կախարդք ևն բառերից, ինչպէս և թլսմեր, տլըս-մերք «կախարդանք, յուռութք» բառերի պատահական նմանութիւնից, ստեղծում է անգոյ թլեր, ոյ կամ թիլ, թլոյ և թլաց1, ցաց ձևերը՝ «թըբլըսըմ, յուռութք» նշա-նակութեամբ։ Այսպէս է նաև ՋԲ։-Իսկ ԱԲ թէև ունի թիլ «հողաբլուր» նշանակու-թիւնը, բայց կրկնում է նաև ՆՀԲ-ի թիլ. թլացք ձևերը։ Սրանցից դուրս ՆՀԲ և ՋԲ դնում են թիլ «աւան, գիւղ», հանելով Թիլ տեղական յատուկ անունից։ԱԲ իրա-ւամբ ջնջած է այս։ Աղաբէգեան, Բիւզ. 1903, л 1943 դնում է «շիրիմ, տա-աան». վերջին անգամ Վարդանեան ՀԱ 1921, 640 ասոր. tēlā ձևից։ Վերի մեկնութիւնը Արմատական բառարանիս ձեռագրից առնելով հրատարակեց Աճե-մեան ՀԱ 1922, 592։
chaos, abyss, gulf, pit, hell, the bottomless pit.
· Calfa
. գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։
leave off ! come on !
save, excepting, besides that;
— անդր, set aside, leave out, pass over, nonsense! go! get away, or out! fy! pooh! — թէ, so much the more, more than, rather than;
— զայն, — զի, not only;
— լիք լինել, to be abandoned, outcast.
· Calfa
Brosset, JAs. 1834, 369-406 սանս. tyas, վրաց. տեվ, տիա։ Müller SWAM 42, 329 զնդ. tərə, պհլ. vitartan, պրս. guδastan, իսկ 48, 425, միայն զնդ. tərə. Պատկ. Изслед. 14. լծ. հյ. ծոյլ։ Հիւնք. դոյլ բառից։ Meillet MSL 8, 163 սանս. tari «անց կենալ» բառի հետ։ Այս մեկնութիւնը ինքը MSL 9, 154 մերժե-լով՝ առաջարկում է թոյլ ձևի դէմ լեհ. tulic՝ «հանգստացնել, խաղաղել», սերբ. tuliti «մարել», սանս. tūsnfm «լուռ», հպրուս. tusnan «լուռ», հսլ. tunje «ի զուր, ձրի», սանս. tuchyás, հսլ. tusti, իսկ թողուլ ձևի դէմ հսլ. utoliti «խա-ղաղել, հանգստացնել», լիթ. tilti «լուռ լինել», հիռլ. tuilim «ննջեմ»։ Հիւբշ. մինչև անգամ չէ յիշած այս մեկնութիւ-նը։ Patrubány SA 1, 195 յն. δολός «խորամանկութիւն», լտ. dolus «նպա-տակ», անգսք. tal «խաբեբայութիւն», գերմ. Zahl «թիւ», Ziel «նպատակ» ևն. իսկ SA 2, 285 յն. τλὴναι, գոթ. ϑu-lan սռ. tuli. tolle, tolerāre, հսլ. toliti «մեղմանալ» ևն։ Pedersen, Հայ. դր. լեզ. 36 վերջինիս պէս։ Scheftelovitz BВ 29. 22 սանս. tulayati «բարձրաց-նել», լտ. tollo «բարձրացնել», հիռլ. tol «կամք», գոթ. ϑulan «համբերել», յն. έτλη «տանիլ, համբերել» ևն։ Բադ-րուպանեան ՀԱ 1907, 16 կարծում է որ tol արմատի վրայ աւելացած է նաև p՝ որ epi բառի համառօտութիւնն է. որով մևո արմատր լինում է p-tol։ Karst Յուշարձ. 419 թթր. tul, dul «մինակ, մերկ, լքուած, այրի կին»։ Պատահական նմանութիւն ունի վրաց. მოთულემა մոթուլեմա «дремать, նիրհել, թմրիլ. անհոգ լինել»։
eastern stove and oven, (tandoor).
· Calfa
= Փոխառեալ բառ, որ գտնւում է նաև ամ-բողջ Արևելքում, որտեղից էլ անցել է Եւրո-պա։ Բոլորի մայրն է սեմականը, ուր գտնում ենք՝ ասուր. tinuru, ասոր. ❇ tanura, արամ. tannūrū, եբր. [hebrew word] tannūr, ա-րաբ. [arabic word] tannūr, յգ. [arabic word] tananir, ս. ասոր. t'änūirá հոմանիշները։ Սեմականնե-րից բառը անցել է իրանեաններին. այսպէս՝ զնդ. tanūra, սոգդ. tanúr, պհլ. tanur, պրս- [arabic word] tanūr։ Պարսկականից են փոխառեալ աֆղան. tanārah, բուխար. tanur, քրդ. ie-nūr, tendur, վրաց. თორნე թորնե, ուտ. թարնա, արևել. թրք. [arabic word] tanūr կամ [arabic word] tandur, չաղաթայ. [arabic word] tandir, օսմ. tandər. իսկ արաբերէնի միջոցով ֆրանս. athanor «քիմիական հնոց», tandour «թոնիր», սպան. atanor «փողրակ»։ Յայտնի չէ թէ հայերէնը ո՛ր լեզուից է փոխառեալ. որովհետև վերի ձևերից ո՛չ մէկին համապատասխան չէ՛ ճըշ-տիւ. Հիւբշման դնում է իրանեանից փոխա-հեալ, թէև առանց ապացոյցի։-Հիւբշ. 155։
ԳԴ առաջին անգամ համեմատեց պարսկերէնի հետ։ ՆՀԲ եբր. վրաց. և թրք. ձևերի հետ։ Մասեաց աղաւ. 1863, 79 կարծում է թէ հյ. գւռ. թոնտիր կազ-մուած է թրք. tandər ձևի նմանութեամբ։ Lag. Urgesch. 813 զնդ. tanūra ձևի պէս՝ սեմականից փոխառեալ։
that flows down, drops, falls;
— աչք, blear eyes;
—ք, fall;
tear;
— աչաց, blearedness.
· Calfa
«ջրի պէս վազելը» Ոսկիփ. Հին բռ. «արցունք» Մամբր. բ. տպ. էջ 58. «աչքի ճի-պըռ, բիժ» ՋԲ. որից թորել «հոսիլ» Պիտ. 32-կաթ. Մագ. թորացուցանել «վազեցնել» Բե-նիկ. Ճառընտ. Երզն. մտթ. կամ թորեցուցա-նել Փիլ. իմաստն. արիւնաթոր Անան. եկեղ. աւրտաւսուաթոր Յհ. եթ. Խոսր. մշտաթոր Աբ յայտաթորեալ Նար. տաղ. ցօղաթորիլ Գր. սք. թորակ (նոր բառ). կրկնութեամբ՝ թոր-թորել Յհ. կթ. 326. թորթորումն Փիլ. ար-մատը գրուած է նաև թուրել ԱԲ։
fig.
· Calfa
= ⦿ոխառեալ է հին Միջերկրեա՛, լեզուից (ինչպէս գինին կամ իւղը), որից փոխառեալ են նաև յն. բէովտ. τῦϰον, ուտ. t'ōqina, հո-մեր. σῦϰον, լտ. ficus (որից էլ հսաքս. figa, հոլլ. vijg, գերմ. Feige, ֆրանս. figue ևն), բոլորն էլ «թուզ»։
ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մկ. Մշ. Ննխ. Ջղ. Սեբ. Տիգ. թուզ, Տփ. թու-զը (սեռ. թզան), Ոզմ. թօւզ, Ագլ. Գոր. Ղրբ. թօ զնը, Վն. թիւզ. -ծառը նշանակելու հա-մար՝ Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկ-պետերբ. 1788, էջ 54 ունի թզնենի.-գաւա-ռականների մէջ (Ասլ. Ոզմ.) թուզ նշանա-կում է նաև «կանացի ամօթոյք». այսպէս է նաև յն. σῦϰον «կոպի կամ սրբանի վրայ այ-տուց, կանացի ամօթոյք»։
cf. Այտ.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ Ռ. (յգ. թըշ-ներ), Սեբ. Սչ. Վն. Տիգ. Տփ. թուշ, Ոզմ. թօւշ, Գոր. Ղրբ. թօշ, Ասլ. Սլմ. թիւշ, Ագլ. թէշ.-այս բոլորը նշանակում են «այտ», միաւն Խրբ. Պլ. Սչ. «կզակի ծայրի կլորիկ միսը» և Տիգ. «այտը ներսի կողմից»։ Նոր բառեր են՝ թշակալ, թշել, թշան, թշնոց, թշիկ կամ թու-շիկ։-Գաւառականների մէջ թուշ (Երև. Լ Գնձ. Ղզ. Ղրբ. Շմ. Տփ.) նշանակում է նաև «դէմը, կողմը, ուղղակի, շեշտակի ևն» (տե՛ս իմ Գաւառ. բառ. էջ 379 ա)։ Բայց այս վեր-ջինը նախորդից բոլորովին տարբեր մի բառ է. ինչպէս որ Ղարաբաղի բարբառն էլ զա-նազանում է թօշ «թուշ, այտ» և թուշ «դէմը»։ Վերջինը թուրք-թաթարական փոխառութիւն է. հմմտ. թթր. [arabic word] tuš «կուրծք, առաջը, մօտը, դէմը, հանդէպ, կողմը», tusde «մօտր. դէմուդէմը», tuslamek «հանդիպիլ, դէմն ել-նել» (Будaговъ 1, 394)։-Աճ։
cheek;
act of baking or burning bricks and earthen vessels;
cf. Թրծուն.
· Calfa
Lidén, Arm. Stud. 33 իբրև բնիկ հայ՝ համեմատում է յն. τρώγω, ἔτραγον τρωϰτὸς «ուտել, լափել, կրծել» բառերի հետ, որոնց հնխ. արմատն է trog, աւս ձևը տուել է հյ. *թրուծ, շրջմամբ թուրծ, ինչպէս ունինք դուրգն<*դրուգն. նշա-նակութեան տարբերութեան համար հմմտ. ծամել բայից ծամելիք «ծնօտ, քունք»։ Նոյն արմատից է և արածել։
cf. Պինասպաս.
· Calfa
= Յն. ϰαρίς, սեռ. ϰαριδος «մի տեսակ ծովային խեցեմորթ», որից նաև թրք. ka-tides. ըստ այսմ մեր բառը ուղղելի է կա-րիդոս, ինչպէս դնում է նաև Վեցօրէից Վե-նետիկեան հրատարակիչը։-Հիւբշ. 355։
heap of stones.
· Calfa
ՆՀԲ «քար ի քարի վերայ կուտեալ կամ կառոյցք քարանց»։ Մորթման ZDMG 26, 527 (ինչպէս նաև Բևեռաձև արձանագր. Մորթմանայ, թրգմ. Ապ-տուլլահեան, Պօլիս 1872, Աւկսպուրգի Ընդհանրական լրաթերթէն, 1871 դեկտ. թ. 335) համեմատում է յն. ϰαρϰάριον բ. carcer. գերմ. Kerker, բևեռ, kharkharni կամ խորխոր «միջնաբերդ կամ ամրոց»։ Տէրվ. Նախալ. տե՛ս կար-կել բայի տակ։ Bugge KZ 32, 52 հիռլ, carric, կիմր. careg «քար, ժայռ» բա-ռերի հետ։ Karst, Յուշարձան 405 սու-մեր. kar «թումբ, քարափ», gar «դէզ, եցերք» բառերի հետ։ Մառ ИАН 1911 470 վրաց. խելի «ձեռք», 1918, էջ 2092 քար բառից, մինգր. կաջի «կայծքար». աւելի ընդարձակ Cpeд. nepeд. էջ 46. իսկ Яз. и Лит. I 228 և 268 հյ. քար, բասկ. ari «քար», սվան. kaǰ «կայծ-քար», նաև հյ. կին, խիճ, կինճ։ Վեր-չապէս Մառ ЗВO 25 (1921), էջ 18
short;
little;
short, brief, curt, concise, succinct, laconic;
— հասակաւ, short in stature;
—ոյ ճանապարհ, the shortest way;
ընդ —ոյ գնալ, to take the shortest or nearest way, to take a short cut;
ի —ոյ or — ի —ոյ, short, brief, abridged, summary;
in short, briefly, in a few words, laconically, succinctly, summarily;
ի —ոյ, in a short time, quickly;
ի —ոյ հատանել, to cut short, to state in few words.
· Calfa
Klaproth, Asia pol. 102 գերմ. kurz, պրս. chord, լտ. curtus հոմանիշների տաւ. curto. scarzo, ռուս. краткiи։ Տէրվ. Altarm. 30 հյ. կուրտ բառի հետ նոյն է դնում։ Նոյն, Նախալ. 70 հնխ. kart «կտրել, կոտրել» արմատի տակ դնում է սանս. kart, լիթ. kirtau «կըտ-րել», հյ. կարճ, կրճատել, կուրտ, կըրտ-ներ, լտ. curtus։ Եազրճեան, Արևելք 1884 նոյ. 16 սանս. varjayāmi ձևից։ Հիւնք. քերծուլ բայից է հանում։ Հիւբշ. 459 մերժում է կցել յն. ϰολοβός, ϰιλ.βόω «կարճ, կարճել» բառերին, Pez dersen, Հայ. դր. լեզ. 76 կապ չունի լտ. curtus «կարճ» բառի հետ։ (Այս-պէս նաև Walde 216, Pokorny II. էջ 580)։ Patrubány ՀԱ 1908, 187 դնում է կտրել բայից, իբր կտր>կրտ>կարտ >կարճ։ Թիրեաքեան, ՀԱ 1912, 288 նոյն ընդ քարձ։ Մառ ЗВО 1925, 799 և 801 ռուս. korot և գերմ. kurz ձևե-րի հետ։ Պատահական նմանութիւն ու-նի արաբ. [arabic word] qard «կարճ» (Կամուս-թրք. թրգմ. Ա. 669)։ Պատահական են թերևս նաև վրաց. դակարծախեբա «տափատի վարի ծայրը նեղացնել», կրեճա, գակրենա «խուզել, ածիլել, փոքրել զհերս»։
root.
· Calfa
ՆՀԲ կարճին հանում է կաճ «թաղիք» բառից, ասելով «թերևս բազմաթել որ-պէս զկաճ»։-Կարճնովին բառը տեղի է տուել այլևայլ թիւր մեկնութեանց։ Յունարէնը թարգմանում է ϰορυφὴν τρι-χός «մազի գագաթը», որին նման են հսլ. вepxъ влаcъ և ֆրանս. le sommet de la perruque. եբրայական բնագիրն ունի [hebrew word] qadqōd še'an «մազի գագաթը», որ բողոքականները թարգմանել են անգլ. the hairy scalp «մազոտ մաշկը (գլխի)», պրս. [arabic word] ︎ kalla-i mūydār «մազոտ գանկը» ևն։ Յունարէնից ազդուելով Եփր. աւետ. հասկանում է «գագաթն հերոյ, ոչ կա-տարեալ հեր», Լմբ. «կարճելով ի բաց», Վրդն. «զուղեղն կամ կարշովին՝ իբր արմատով», Հին բռ. կարճնով «կաշի» բառից է հանում, ՆՀԲ «կարշնովին, կա-շիովին կամ գագաթովին, այսինքն հանդերձ մորթով գլխոյն՝ յոր տնկեալ
nerve, sinew;
strength.
· Calfa
«ոյժ, զօրութիւն». առանձին չէ գործածուած. գտնւում է հետևեալ ածանցնե-րի մէջ. կարշնեղ «զօրեղ, ուժեղ» Պիտ. կարշնեղագոյն «ուժեղագոյն» Պիտ. կարշնե-ղութիւն «ուժեղութիւն» Պիտ. -ն լանգի ան-կումով՝ կարշապինդ «կարշնեղ» ԱԲ. -ր-ի անկումով (յաջորդ շ-ի պատճառաւ) կաշնել «զօրել» Բառ. երեմ. էջ 156 և ՋԲ. -ն վերա-ծուած մ-ի (յաջորդ բ-ի պատճառաւ) կաշըմ-բուռն «զօրեղ, հուժկու» Եւս. քր. ա. 216։ Առանձին կարշն ձևը տալիս է Բռ. ստեփ. լեհ. և մեկնում «ծայր բազկի ի մէջ ոսկե-րաց թիկան և արմկան»։ Սա անշուշտ պարզ ենթադրութիւն է. աւելի ուղիղ կլինէր դնել «ոյժ ջղաց կամ մկանանց» և կամ պարզա-պէս «ջիղ», ինչպէս ունին ոմանք։ Սխաւ գրչութիւն է կարշև «ուժեղ» Բառ. երեմ. էջ 159։
club, mace, mall, beetle.
· Calfa
. այս արմատի առաջին նշանակու-թիւնն է «փակել, գոցել». որից յառաջացած էն «թակարթը ձգել, զարնել, կպցնել, յարել ևն» նշանակութիւնները. հմմտ. խփել «գո-ցել, փակել» և գւռ. «զարնել»։ Այս արմա-տիզ են բխում կափ «թակ, ուռ, լախտ» ՋԲ. կափել «բաղխել, հարկանել» ՋԲ (իբր նոր բառ), կափաւոր «ուռով զինեալ» Արծր. հրտր. Պատկ. էջ 138. կափուցանել «խփել, գոցել, որոգայթի մէջ գցել» ՍԳր. Ոսկ. յհ, անկափ «չգոցուած (բերան)» ԱԲ. կափու-ցումն Խոր. Յհ. կթ. Նար. կափչիլ «կպիլ, իրար փակչիլ» Շիր. 37. Երզն. երկն. գ. կափուցանիլ «կպիլ, փակչիլ» Անկ. գիրք հին կտ. 201. կափումն, կափիւն «գոցելը» Նար. Մագ. «փակչիլը» Եղիշ. «ատամների իրար զարնուիլը» Պիտ. կափատել «բզկտել, գի-շատել» Մեկն. ղևտ. կափուլ (մասնիկի հա-մար հմմտ. թաթ-ուլ) «որոգայթ, թակարթ» Ոսկ. ա. տիմ. էջ 122. տիտ. էջ 326. կրկնու-թեամբ կափկափել «ատամները ցրտից ի-րար զարնել» Ոսկ. եբր. կափկափիլ Մանդ. (գրուած է կոփկոփիլ Ադամ. 48, 50 Կոստ երզն. 162. կափկափումն Բրս. խ. մկ. Տաղ. ինչպէս նաև ար մասնիկով՝ կափարիչ «խուփ» Մտթ. իէ. 6. Ոսկ. լհ. բ. 17 (հմմտ կափիչ գւռ. «կափարիչ թոնրի» ՋԲ)։
all, entirely, totally;
only;
always.
· Calfa
= Պհլ. ❇ hamāk «ամբողջ, ամբողջա-պէս, բոլոր», մանիք. պհլ. [hebrew word] namāg (Salemann, Manichaische Stud. ЗАН 8 84), բելուճ. hamak, hamuk, hama «բոլոր. իւրաքանչիւր», պազ. hamā, պրս. [arabic word] hama «բոլոր, ամէնքը», [syriac word] ︎ hamagī̄ «բովան. դակ» (Horn § 1103). աւելի ընդարձակ տե՛ս ձամ.։-Հիւբշ. 177։
shop;
tavern, wine shop or wine vault.
· Calfa
, ի-ա հլ. «խանութ. 2. գինետուն» Գծ. Իր. 16. Ոսկ. եբր. Վրք. հց. -որից կըր-աականոց Լմբ. մատ. 107. կրպակամուտ Կոչ. 72. կրպակապետ Վրք. հց. կրպակաւոր Վրք. հց. Զքր. կթ. Ասող. կրպակաւորութիւն Սարգ. նոյնը նաև կուղպակ ձևով, որ առա-ջին անգամ յիշուած է 901 թուի մի արձա-նագրութեան մէջ (Վիմ. տար. 5) և աւելի յետոյ 994 և 1031 թուերից, ինչպէս նաև Մխ. ապար. Մխ. այրիվ. էջ 63. Օրբել. հրտր. Էմ. էջ 131, 289. յգ. կուղպականի կամ կղպականի Արձ. 1029, 1036, 1042 թուերից (տե՛ս Վիմ. տար.) և Յիշատ. կուպ-ղայք Կիր. 91։ Բառախաղով գրուած է գող-բակ (իբրև թէ գօղերի բակ) Դրնղ. 468, 343։ Արդի գրականում գործածւում է միայն կրպակ ձևով և «խանութ», յատկապէս «փո-քըր խանութ» նշանակութեամբ։
Տաթև. ամ. էջ 25, 36 և 139 ստուգա-բանում է «գողի բակ». «Որ ի վաճառն տանի, զրկօղ է. զի որ քան զարժէսն ի վեր ծախէ և պակաս գնէ, գող է և զըր-կօղ, և որ զչափն կրկին դնէ՝ մեծ և փո-քըր, նոյնպէս զլիտրն, նոյնպէս զևան-գունն, որ մեծովն առնու և փոքրովն
shabby, beggarly, mean, stingy, scurvy, niggardly, close-fisted, covetous, sordid, miserly.
· Calfa
=Կից արմատից. հմմտ. Ոսկ. ես. 415 հատուածր. «Ջառաջին վաստակոցն ասէ թէ ջանայիք, տառապէիք, ժողովէիք, ի վերայ կցրէիք և ևս չար նուազութիւնն լինէր. զի այնպէս իմն որ անօրէնութեամբ ինչ ժողո-վիցին ինչք, թէպէտ և շատ իցեն՝ սակաւք լինին»։ Սրանից երևում է որ ի վերայ կցրել նշանակում է «դիզել, հաւաքել». որով ար-մատը լինում է կից, կցել։-Աճ.
cough;
անընդհատ, չոր —, — հիւծիչ, a continual, dry, churchyard cough;
շնչարգել — մանկանց, hooping or chin cough;
—ի դեղ, tussilago, colt's foot, horse-foot;
նեղիլ ի —ոյ, to suffer from a -;
դառն — կալաւ զիս, I caught a violent -.
· Calfa
ՆՀԲ յիշում է սանս. քաս։ Pictet KZ 5, 347 հսլ. kaseli, պրս. kok, քրդ. qo-kia, սանս. kaça «հազ»։ Lag. Btrg. bktr. Lex. 33 ուզում է կցել զնդ. hazo ձևին (Եաշտ 19, 80)։ Տէրվ. Նախալ. 70 «հնխ. kās. «հազալ», սանս. kās, լիթ. kosti, հբգ. huosto մեր հազ, հազել բա-ռերի հետ դժուար կարող են լծորդու-թիւն ունենալ»։ Նոյն, էջ 109 հարցնում է թէ կարո՞ղ է կապուիլ sagh «բռնել, զսպել, զօրել, դէմ դնել» արմատին, որից հանում է նաև հազիւ հազ ձեւը։ Հիւնք. հազար բառի՞ց։ Meiliet MSL 10, 282 ուզում է կապել սանս. kā̄sati, լիթ. kósēti, անգսք. hwósta hwesan ևն հոմանիշների հետ. հայ բառի մէջ զ են-թադրում է հնխ. g'h, որի դէմ կար ան-շուշտ kh-ով մի ձև, ինչպէս ցոյց է տա-լիս հսլ. kašili. (այս բառի մէջ § (<հին ch) չի կարող հնխ. s-ով մեկնուիլ), g'h գտնում ենք նաև յն. βής, βηχός ձևերի մէջ, որոնց g* նախաձայնը միւս-ների k* -ի դէմ՝ կարօտ է դեռ մեկնու-թեան։ (Վերոյիշեալ ձևերի հետ կարող են յիշուիլ նաև գնչ. k'asava, hasava «հազալ», k'as, has «հազ», բոհեմ. hā-šao «հազալ», հինդուստ. k'ansī «հազ»)։ Սրմագաշեան, Արմէնիա տճկ. և ռում. haz «հաճոյք» բառի հետ։ Մ. Ս. Դա-վիթ-Բէկ, Յուշարձան 398 գալլ. arthai «հաչել», վանդ. harzal «հաչել, հազալ», հբրըտ. arthon, Trombetti I'Iinitä d'o-rigine, էջ 90 հնխ. kwās->յն. βηχ-= *gwāgh-և հյ. հազ=*kwagh-, «որոնց դէմ ուգրօֆիննական լեզուները ներկա-յացնում են միևնույն երևոյթը՝ միևնոյն աոմատի մէջ»։ ՒԻՌ.-Ալշ. Ախց. Ասլ. Երև. Խրբ. Կր. Մշ.
ՆՀԲ «որպէս թէ ուժով հզօրի կամ ի ռմկ. ձայնիցս հրզ, խըզ, կիւ, ազ»։ Lag. Btrg. bktr. Lex. 32, 23 զնդ. ha-zaīha «բռնութիւն, յափշտակութիւն»։ Տէրվ. Նախալ. 109 հնխ. sagi։ «բռնել, զսպել, զօրել, դէմ դնել» արմատից է դնում սանս. sah, զնդ. haz, յն. ἔχω, ἰτχω և հյ. հազ, հազիւ։ Հիւնք թրք. az «քիչ, սակաւ» բառից։ Bugge KZ 32, 12 յն. ἀχος «ցաւ, դժգոհութիւն, վիշտ» ձևի հետ՝ իբր բնիկ հայ։ Հիւբշ. 174 յիշում է իբր փոխառութիւն զնդ. hazah-«բըռ-նութիւն» ձևից, իսկ էջ 462 կցում է ըստ Bugge՝ յն. ἀχος գոթ. agis «վախ, եր-կիւղ, անձկութիւն», ōg «վախել», հիռլ. ágor «երկնչիմ» ձևերին, իբր բնիկ հայ. երկուսն էլ կասկածով։ Pokorny 1, 40 յիշում է նոյնպէս Bugge-ի մեկնութիւ-նը, բայց գտնում է շատ խնդրաևան։ Պատահական նմանութիւն ունի աբաբ. ❇ [arabic word] 'azāza «հազուագիւտ լինել» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 187)։
thousand;
immense, innumerable;
—, —ս, thousand times;
—ք —աց, million;
—ս հինգ արանց, five thousand men;
զօրութեամբ —օք, with an army a million strong;
քոյր մեր, եղիցես ի —ս եւ ի բիւրս, o sister! may your posterity be as the sand of the sea-shore;
— եւ բիւր դէպ եթէ գտցի ոք, if by chance, it happens;
ամն արժանի յիշատակաց — ութ հարիւր եօթանասուն եւ ութ, the memorable year one thousand eight hundred and seventy eight.
· Calfa
Ուղիղ մեկնութիւնը գիտէր հներից Մագ. հմմտ. «Հազարս ո՛չ է ըստ մեր յեզուիս, այլ զսա ի Պարսից առեալ ըն-տանեցուցեալ մերոյ լեզուիս». Մագ. թղ. 95. «Բայց հազարդ ըստ պարսկա-կանին է իմանալ մակթիւ, ոչ գիտել մեզ եթէ ի տեղի հազարի ո՞րպէս մերն թուէին, տասն հարիւ՞ր, որպես Վիրք քսանովն, եթէ այլ ինչ, ո՛չ գիտեմ». Մագ. թղ. 96։-Նորերից ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-ՆՀԲ պրս. և սանս. ձևերը։ Ուղիղ են նաև Peterm. էջ 22. Windisch 21 Bottich. ZDMG 1850, 357 ևն։
s. bot. cos lettuce;
վայրի —, lettuce.
· Calfa
Ուղիղ մեկնութիւնը գիտէր հներից Մագ. հմմտ. «Հազարս ո՛չ է ըստ մեր յեզուիս, այլ զսա ի Պարսից առեալ ըն-տանեցուցեալ մերոյ լեզուիս». Մագ. թղ. 95. «Բայց հազարդ ըստ պարսկա-կանին է իմանալ մակթիւ, ոչ գիտել մեզ եթէ ի տեղի հազարի ո՞րպէս մերն թուէին, տասն հարիւ՞ր, որպես Վիրք քսանովն, եթէ այլ ինչ, ո՛չ գիտեմ». Մագ. թղ. 96։-Նորերից ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-ՆՀԲ պրս. և սանս. ձևերը։ Ուղիղ են նաև Peterm. էջ 22. Windisch 21 Bottich. ZDMG 1850, 357 ևն։
chiliarch, chief of a thousand men, colonel;
governor, prefect, lord lieutenant;
steward, agent, major-domo, controller, intendant;
house-steward, manager.
· Calfa
= Պհլ. *hazārapat, հպրս. *hazahrapati, պրս. *hazārbad ձևից (ուղղակի փոխառեալ իրանեանից և ո՛չ թէ կազմուած հայերէնի մէջ)։ Իրանեան այս բառերը չեն աւանդուած, բայց ենթադրւում են յն. ἀζαραπατεῖς, áζa-ραβίτης, ասոր. [syriac word] həzārpet, վրաց. λზარაეთი հազարապետի ձևերից։-Հին Պարսից մէջ հազարապետը բարձրպգոյն տիտղոսներից մէկն էր. այսպէս էին կոչւում Բիւրուց Անմահից գնդի 10 հրամանատար-ները, որոնց իւրաքանչիւրը 1000 զինւոր ու-նէր։ Սրանք էին նաև արքունիքի հետ եղած յարաբերութեանց հսկիչը, մեծ դահճապետ, հրամանակատար արքայի ևն։ (Հազարապե-տի տիտղոսի և պաշտօնի նկատմամբ ման-րամասն տե՛ս Marquart, Philologus 55, 227-9, հյ. թրգմ. ՀԱ 1898, 316-320)։-Հիւբշ. 174։
cf. Զգեստ.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Գոյութիւն ունի գրեթէ ամեն տեղ հալավ ձևով և «շապիկ կամ հագուստ» նշա-նակութեամբ. այսպէս՝ Ալշ. Ախց. Երև. Մշ. Շմ. իսկ Եւդ. Սեբ. «հարսի զեգստները», Տփ. «հաոսի իբր օժիտ բերած շորեղէնը», Մղ. նաև «դաշտան կամ դաշտանի շոր»։ Նոր բառեր են անհալաւ, հալաւած, հալաւացու։
aloes.
· Calfa
= Յն. άλοή հոմանիշից, որի հետ նոյն են լտ. aloe, եբր. [hebrew word] ahālīm, [hebrew word] ahā loϑ, արաբ. օ︎ alva, պրս. [arabic word] ilva, ասոր. [other alphabet] alvā, որոնք բոլոր ծագում են հընդ-կականից. հայերէնը գալիս է յն. ձևից, որի վրայ աւելացել է հ, ինչպէս հեթանոս բառի վրայ. յոյնից փոխառեալ են նաև լտ. aloe, ռուս. aлой (Berneker 28), մբգ. alōē, գերմ Aloe, անգլ. aloes, վրաց. ალო ալո ևն։-Հիւբշ. 360։
s. bot. cherry.
· Calfa
= Յն, ϰέρασος, նյն. ϰερασηά «կեռասենի», ϰεράσιον «կեռաս» բառից, որ Արևելք և Արևմուտք ընդհանուր տարածուած մի բառ է. համեմատել լտ. cerasus, սպան. čereza, իտալ. ciriegia, ֆրանս. cerise, անգլ. cherry, հգերմ. chirsa, մբգ. kèrsc, գերմ. Kirsche, հունգ. cseresznye, հսլ. cersin'a ռուս. цepeщня, սերբ. tréšnja, չեխ. strešnč, լեհ. trzes'nia, czeresznia, լիթ. čeresna, ռում. ceráse, գնչ. čiras, ալբան. k'erši, ֆինն. kirsi, էստն. kirs, թրք. kiraz, արևել. թրք. gilas, քրդ. gilas ևն։ Նախա-պէս կարծւում էր՝ որ այս բառը ծագած է Փոքր-Ասիոյ Kερασοῦς (Կիրասոն) քաղաքի անունից, ուր Հռովմայեցիք առաջին անգամ Լուկուլլոսի ժամանակ ճանաչեցին այս պր-տուղը և իրենց հետ Եւրոպա տանելով՝ տա-րածեցին ամէն կողմ։ Այսօր ընդունում են՝ որ բառը Փոքր-Ասիական, թերևս Թրակօ» Փռիւգական է, պատկանում է հնխ. qer-ար-մատին և ցեղակից է յն. ϰράνος, լտ. cor-nus, լիթ. *kirnas ևն բառերին։ Յունարէնից անցել է լատիներէնի և յետոյ ուրիշ լեզու-ների (Berneker 149, Boisacq 439, Kluge 256, Pokorny 1, 411)։-Հիւբշ. 356։
hounds;
ջոկ —աց, a pack of hounds.
· Calfa
. անյայտ նշանակութեամբ. գտնւում է հետևեալ տեղերում. «ժամ տուեալ որսոյ ամենայն զօրացն, ածեալ կուտեալ զպառականն, խուճապական ձգեալ». Ագաթ. -«Սակաւ սպասաւորօք հանդերձ և որսոցկ պառականօք». Բուզ. Գ. 20.-որից պառա-կական. «Թակարդեօքն և պառակական խըմ-բիւք և այլով հնարաւոր գործեօք զբովան-դակն արգելուին վայր» (այլ ձ. պառական) Պիտ։-ՆՀԲ մեկնում է «երագազ, ուռկան որսորդաց էրէոց՝ իբրև փարախ շրջափակ». նոյնը նաև ՋԲ. իսկ ԱԲ «որսի շներ», որով բառը նոյնանում է բարակ հոմանիշի հետ։ նոր քննիչները վարանում են այս երկուսի միջև. Ալիշան, Հայապատում Ա. 173 համա-րում է մի տեսակ որսորդական գործիք.-Հ. Ա. Բագրատունի, Քեր. զարգ. ե. 48, յ. 104, Նորայր, Կորիւն վրդ. էջ 227-8 և Թունեան, Հատընտիր Բ. 240 «որսի շներ» (յոգնակի կամ հաւաքական)։ Նորայր նկա-տում է յատկապէս, որ եթէ բառը նշանա-կէր «ցանց», Ագաթ. չպիտի կարողանար ա-սել ածեալ կուտեալ, այլ բերեալ կուտեալ։
heaped up, full, brimful, rich, abundant, copious, overflowing.
· Calfa
«լի, լեցունկ» (ըստ ՀՀԲ), «լեցու-նութիւն, կատարելութիւն» (ըստ ԱԲ. չունի ՆՀԲ)։ Երևի այս բառն է, որ մի անգամ ունի Ոսկ. մեկն. Պաւղ. Ա. էջ 881. «Տեսե՞ր զչափ հնազանդութեանն, լո՛ւր և զպատար սի-րոյն», յն. μέτρον «չափ», որ նախորդ նա-խադասութեան մէջ արդէն գտնուելով՝ թարգ-մանիչը կրկնութիւնից խուսափելու համար ա՛յս ձևով է թարգմանել. (այլ ձ. պատուէր, ինչպէս կարդում է նաև Վարդանեան ՀԱ 1913. 488, բայզ անյարմար է)։ Այս արմա-տից են պատարել «բոլորովին լցնել» Փիլ. Պիտ. «ծայրալիր կատարել» Մագ. պատա-րումն Եղիշ. Ճառընտ. պատարուն «լի» Եղիշ. խաչել. Պիտ. յուսապատար Դիոն. լիապա-տար Յհ. կթ. անպատարուն Մագ. լուսապա-տար Անան. յհ. մկ. խնկապատար Նար. ծայրապատար Պիտ.։
glass, calyx, cup.
· Calfa
Հներից Լծ. փիլ. մեկնում էր պատիժ բառով. «Առաջի դնեն թէ կամ խմես կամ ի բաց գնա, որպէս պատիժ զայն հատուցանեն»։ ՆՀԲ «Թերևս իբրու րա-ժանակ կամ առեալ ի բաժակէ նեռու-թեանց»։ Ըստ ձևի երևում է որ եռան-եան փոխառութիւն է։
cf. Պատշաճ.
· Calfa
«նետ. նետի սլաք». արմատ առանձին անգործածական. գտնւում է մի-այն նորագիւտ պատկանել «վրան նետեր արձակել, նետաձիգ լինել, նետալից առնել» բառի մէջ, տր մէկ անգամ ունի Եփր. մեկն, յոբայ. «Պատկանեցէք ի նա զհամբաւս իբրև զնետս և ձգեցէք ի Յոբ՝ որպէս ի նպատակ» (ՀԱ 1912, 625 և 673)։
cf. Պատճեան.
· Calfa
= Պհլ. *patčē̄n ձևից, որ ծագում է հպրս. *patičayana-ձևից. բուն նշանակութիւնն է «հակընթերցումն» (հմմտ. յն. ἀντίγραφον «ընդօրինակութիւն, արտագրութիւն»)։ Թէև պհլ. *patčen աւանդուած չէ, բայց կայ նպհլ. [other alphabet] pačen «ամբողջական ընդօ-րինակութիւն», որից hampačen «կատարե-լապէս ընդօրինակեալ»։ Հին պհլ. ձևից են փոխառեալ հյ. պատճէն, արամ. [hebrew word] naršeγen, եբր. [hebrew word] paϑšeγen, ասոր. [syriac word] ❇ paršaγnā «ընդօրինակութիւն, օրինակ, պատճէն», իսկ նոր պհլ. ձևից են հյ. պաճէն, վրաց. ბაჭენისი պաճենիսի «ընդօրինակութիւն, պատճէն»։ Հյ. պատ-հեան, պաճեան ծագած են սխալ ենթադրու-թեամբ պատճենի ևն ձևերից. իսկ պաճիկ, պատճիկ անծանօթ են։-Հիւբշ. 224։
bulwark, rampart, bastion, barrier, epaulment, beam, rafter;
ceiling;
— լինել հայրենեաց, to be a bulwark of one's country.
· Calfa
ՆՀԲ լծ. ռմկ. և թրօ. պատ, տիվար. Windisch. 42 սանս. pratiyar-։ Նոյնը նաև Böttich. ZDMG 1850, 360, 207. Lag. Urgesch. 231 հմմտ. օնդ. naiti-vara-(իմա՛ paitivāra-, ինչպէս ունի Lag. Btrg. bk. Lex. 55, 40)։ Մորթման
patrician, noble.
· Calfa
, ի-ա հլ. (յգ. նաև -տրկունք) «յունական իշխանական մի տիտղոս» (այս-պէս էին կոչւում յատկապէս Արաբների կող-մից Հայաստանի կառավարիչ կարգուաձ հայազգի իշխանները) Եւս. քր. Վրք. հց, Կաղանկտ. Ղևոնդ. Ասող. Օրբել. «առաջա-ւոր մարդ, երեւելի ոմն» Առաք. պտմ. 271. որից պատրկութիւն Ղև. Մագ.։
fattened, fat, obese, lusty, plump, oily, greasy, unctuous;
nutritious, succulent;
rich, fertile, fruitful.
· Calfa
= Իրան. *parar, անց. դերբ. *parart հո-մանիշ ձևերից, որոնք թէև կորած են, բայց նոյնն է մատնանշում սոգդ. նորագիւտ pa-rast «պարարտ». սրանց մէջ r և § ձայների փոխանակութիւնը ճիշտ այնպէս է, ինչպէս է հրաժարիլ և հրաժեշտ բառերի մէջ, որոնք նոյնպէս իրանեան են և որոնց ր-շ ձայների փոխանակութիւնը իրանեան երևոյթ է։
cf. Կանափ.
· Calfa
(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կտաւի բոյսը». հնագոյն ձևն է բառիս, որ արդի գրականի էլ ընդունածն է. որից կանեփի «կանեփեայ հաստ ձորձ» Յայսմ. կանեփհատ «կանեփի հունդ» ԱԲ. կանեփուկ «մի տեսակ բոյս» Եզն. (ըստ և Ուղուրիկեան՝ Մատիս 1880 յունիս 24 և Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 10՝ vitex agnus castus L. այսպէս կոչուած է, որովհետև տերևները նման են կանեփի տե-րևներին)։-Բառիս աւելի նոր ձևն է կանափ Մագ. թղ. 231. Վստկ. 139. Բժշ.։
= Հնդևրոպական և ոչ-հնդևրոպական լեզուների մէջ տարածուած մի բառ է. ա-ռաջիններից ունինք պրս. [arabic word] kanab [arabic word] kanav, յն. ϰάνναβις, ϰάνναβος (գոր-ծածուած Հերոռոտոսի մէջ՝ Դ. 74), լտ cannabis (>իտալ. canapa, canape, ռում, kanabiu, konabiu, ֆրանս. chanvre), ան-գըսք. haenep, հիպլ. hampr, անգլ. hemp, հբգ. hanai, գերմ. Hanf, հոլլ. hennep, հպրուս. knapios, լիթ. kanāpés, հսլ. konop-lja, ռուս. конопля, коноno, լեհ. konop, ալբան. kanəp, kərp ևն։ Ոչ-հնդևրոպա-կաններից ունինք մորդվին. kane'f, kanjtf, թրք. kenevir, հնգ. kanaf, ասոր. [syriac word] qənapā, արաբ. [arabic word] qinnab. ա-սուր. qanapu, qanabu, qunupu ևն։ Այս ռուորը ո՛չ թէ ցեղակցութեամբ, այլ փոխա-ռութեամբ են ծագած արևելեան մի լեզուից։ Schrader, Reallex. և Hehn, Kulturpfl էջ 188 մայր աղբիւտը ուզում են դնել ֆին-Արմատական բառարան-33 նական *kana-pis բարդութիւնը. հմմտ. չե-րեմիս. ken'e, kin'e «կանեփ» և սիրյէն-վօտ-յաք piš, puš «կանեփ, եղիճ»։ Բառս Սկիւ-թացոց միջոցով և հարաւային Ռուսաստա-նի վրայով անցել է մի կողմից գերմաննե-իին և միւս կողմից յոյներին. յոյներից ան-ցել է լատիններին և գերմաններից էլ սլաւ-ներին, որոնցից էլ լիթուանացոց։ Կանեփից պատրաստւում էր մի տեսակ ոգելից ըմպե-լիք, որ գինու նախակարապետն է եղած. այսպէսով սանս. çaná-«կանեփ» (որ միև-նոյն կանեփ բառն է, փոխառութեամբ Հընդ-կաստան հասած) և օսս. san «գինի» իրար են մեանում։ Թերևս նաև սանս. bhanga-«կանեփ», զնդ. banha-«կանեփ և սրանից պատրաստուած թմրեցուցիչ ըմպելիքը», ռուս. peniká, լեհ. pienka «կանեփ» ծագած ևն շրջմամբ միևնոյն բառից (Walde 123, Boisacq 407, Berneker 559, Kluge 202)։ Ինչպէս վերինների, նոյնպէս և հայերէն բառի բուն աղբիւրը յայտնի չէ. ամէնից ա-ւելի մերձաւոր ձևն է պարսկերէնը, որ սա-կայն ամբողջապէս չի՛ յարմարւում հայե-րէն բառին. հայ բառի բուն աղբիւրը լինի թերևս պահլաւականը, բայց այս ձևն էլ ան-ծանօթ է։