Definitions containing the research չ : 10000 Results

Ամենաբաւական, ի, աց

adj.

all-sufficient, omnipotent.

NBHL (1)

որ եւ ասի ԲԱՒԱԿԱՆՆ. Մի ի ստորոգելեաց Աստուծոյ, որպէս ամենառատ եւ ամենաբաշխ՝ լցուցիչ ամենայնի. ըստ եբր. սատտայի որպէս յուռթի կաթամբք ամենայն ստեանց.


Ամենագեղ

adj.

cf. Ամենագեղեցիկ.

NBHL (1)

ԱՄԵՆԱԳԵՂ եւ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ. πάγκαλος. pulcherrimus Ամենեւին գեղեցիկ. չքնաղ. վայելչագեղ. գովելի. ցանկալի. խիստ աղուոր, շատ աղէկ, ըռինտ. փէք կիւզէլ.


Ամենագեղեցիկ

adj.

very pretty, very handsome, charming, very genteel;
extremely agreeable, most beautiful.

NBHL (1)

ԱՄԵՆԱԳԵՂ եւ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ. πάγκαλος pulcherrimus Ամենեւին գեղեցիկ. չքնաղ. վայելչագեղ. գովելի. ցանկալի. խիստ աղուոր, շատ աղէկ, ըռինտ. փէք կիւզէլ.


Ամենագէտ

adj.

omniscient, most wise, all-wise.

NBHL (6)

ἑπόπτης, πάντα προειδώς. inspector, omnia praevidens եւ այլն. Ամենայնի գիտակ, ճանաչօղ, տեսօղ. ամենատես՝ սեպհական Աստուծոյ. ամմէն բանի գիտցօղ՝ տեղեակ. հեմէտան.

Չես ինչ ապրելոց յամենագէտ (յն. ի վերատեսուչ) դատաստանացն Աստուծոյ. (՟Բ. Մակ. ՟Ե. 35։)

Ամենագէտ է ամենայնի (յն. նախագէտ է էիցն). (Կոչ. ՟Զ։)

Ո՛չ զի ուսանիցի ամենագէտն (յն. զամենայն նախատեսօղն) (Սեբեր. ՟Է։ եւ Ոսկ. մ. ՟Բ. 6. 14։)

Ամենագիտին չէր ի ծածուկ։ Անցանել զամենագէտ երեսօքն (այս ինքն զամենատես աչօքն) անհնար է։ Ամենագէտ հոգւովն. (Ագաթ.։)

Միթէ չունիցի՞ զամենագէտ գիտութիւն, որով զամենայն գործս իբրեւ ի գրի գրեալ ունի. (Ոսկ. ես.։)


Ամենագով

adj.

most praise-worthy, very laudable, most commendable.

NBHL (1)

Զվարս եւ զսքանչելիս զամենագովելի եւ զերիցս երանեալ վարդապետին։ Ամենագովելի թագաւորքն մեր քրիստոնեայք են. (Վրք. ոսկ.։)


Ամենադժնդակ

adj.

very hard, burdensome, very troublesome, severe.

NBHL (1)

Ամենադժնդակ, եւ լի չարեօք այր։ Իբրու զայս ամենադժնեայ. (Պիտ.։)


Ամենադժնեայ, էի

adj.

cf. Ամենադժնդակ.

NBHL (1)

Ամենադժնդակ, եւ լի չարեօք այր։ Իբրու զայս ամենադժնեայ. (Պիտ.։)


Ամենադժոխ

adj.

very difficult, grievous, rigid.

NBHL (1)

Ոչ եթէ մահ դժնեայ է, այլ որք լինին ի վերայ հիւանդութիւնք, եւ ամենադժուար հիւանդութիւնք. (Փիլ. նխ. ՟բ.։)


Ամենադժուար

adj.

cf. Ամենադժոխ.

NBHL (1)

Ոչ եթէ մահ դժնեայ է, այլ որք լինին ի վերայ հիւանդութիւնք, եւ ամենադժուար հիւանդութիւնք. (Փիլ. նխ. ՟բ.։)


Ամենադից մեհեան

s.

pantheon.

NBHL (1)

ԱՄԵՆԱԴԻՒՑ կամ ԱՄԵՆԱԴԻՑ ՄԵՀԵԱՆ. Մեհեան երեւելի ի Հռովմ միով բացագլուխ գմբեթաւ կառուցեալ ի Մարկոսէ Ագրիպպայ ի պատիւ ամենայն չաստուածոց. որ այժմ է տաճար սուրբ Աստուածածնի՝ թագուհւոյ ամենայն սրբոց.


Ամենազօր

adj.

omnipotent, all-sufficient;
most powerful, very strong.

NBHL (1)

Ամենազօր նշան։ Յամենազօր քո բարեխօսութիւնդ միշտ ապաւինեալ. (Նար. խչ. եւ Նար. կուս.։)


Ամենաթագաւոր

s.

king of the universe, the Creator.

NBHL (4)

Ճանաչել զամենաթագաւորն Աստուած ի համագոյականին իւրում որդւոջ. (Աթ. ՟Ը։)

Աստուածպետութիւն կոչէ ամենայն ուրեք զամենաթագաւոր երրորդութիւնն. (Մաքս. ի Դիոն.։)

Աստուծոյ ամենաթագաւորի զվայելչականն հատուսցես գոհութիւն։ Ամենաթագաւորն Աստուած՝ որ ամենայն բարութեանց է տուիչ. (Կիւրղ. եէմի թղթ.։)

Ամենաթագաւորն ոչ գարշի զմեզ մշակել. (Լմբ. ժղ.։)


Ամենաթշուառ

adj.

very unfortunate, most miserable, most calamitous.

NBHL (4)

πανάθλιος, ταλαιπώτερος. miserrimus, valde miser ac aerumnosus Ամենայն իրօք թշուառ եւ ողորմելի. հիքացեալ. չուառական. խեղճին խեղճը. փէք սէֆիլ. զավալլը. միսքին. գութսուզ.

Ամենաթշուառ չարագործս։ Ամենաթշուառ աղքատիս։ Վասն ամենաթշուառիս հեծութեան. (Նար.։)

Ոչ ազատեալ ամենաթշուառն ի ծանրութենէ սրտին. (Լմբ.։)

Եւ ամենադժոխ. չարաչար. ողորմ. յետին. անհնարին.


Ամենաժողով

adj.

of general assembly.

NBHL (1)

Զենլի պատարագօք, եւ ամենաժողով տօնիւք։ Փութա՛ պսակիլ զբարգաւաճ պսակն, զոր եւ ոչ մի ամենաժողով տօնք մարդկան տանել կարացին։ (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. այլաբ.։)


Ամենախնամ

adj.

that takes care of all his creatures, all-provident.

NBHL (1)

Ամենախնա՛մ դու։ Յամենախնամ աչաց հզօրիդ. (Նար. ՟Ձ՟Գ։)


Ամենածախ

adj.

all-consuming.

NBHL (3)

Որ զամենայն ինչ ծախէ եւ մաշէ, կամ այրէ տոչորէ ամենայն իրօք. բոլորովին էրօղ մրկօղ, փճացնօղ, ամմէն բան հատցընօղ.

Զամենածախն յայտնատեսիլ։ Ամենածախ հրովն. (Նար. ՟Ի՟Ը. եւ Նար. խչ.։)

ԱՄԵՆԱԾԱԽ. Ամենայն ծախիւք եղեալ. անխնայ. բազմածախ. առատաբաշխ. բազմապատիկ. շատ ծախքով՝ ըստըկով եղած. չօգ հարճլը. մասրաֆլը. փահալը, պօլ. παντοδαπός կամ παντοδαπήςδαπανή ծախք. եւ δάπενον գետին) sumtuosus, pretiosus, omnigenus


Ամենակալ, ի, աւ

adj.

preserving or governing all things, omnipotent, all-powerful.

NBHL (2)

Ամենակալն այն է, որ ամենայնի իշխան է. (Կոչ. ՟Ը։)

Ի հզօր եւ ամենակալ թագաւորաց եւ բռնաւորացն յատեանս ... Յիրաւի ամենակալք ճանաչին առաքելականն խումբ ... Միտք մեր իբր ամենակալ իմն են, յամենայնի՝ զոր իմանալն կարեն, զնոսին ըմբռնեն ... Յատեանս ամենակալացն, այս է՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, երեք Անձանց՝ եւ միոյ Աստուածութեանն. վասն որոյ եւ ամենակալաց ասաց, եւ ոչ ամենակալի ... (այլ ըստ ՟Ա. նշ. յարէ) Չէ՛ հնար երեք ամենակալ լինել, կամ երկու, այլ՝ մի. զի ամենակալ է՝ որ զամենայնն ունի։


Ամենակալութիւն, ութեան

s.

omnipotency.

NBHL (4)

Աստուծոյ վայել է մարդասիրութիւնն եւ ամենակալութիւնն. (Կոչ. ՟Զ։)

Ամենակալութիւն ի Հայր եւ յՈրդի եւ ի Հոգի Սուրբ ճանաչի. (Սեբեր. ՟Դ։)

Պատմէ զթագաւորութենէն Քրիստոսի, եւ զամենակալութենէ ի ծագաց մինչեւ ի ծագս երկրի. (Կամրջ.։)

Ես եւ Հայր իմ մի եմք՝ վասն ամենակալութեան, եւ ալն. ԶՈրդւոյ ամենակալութիւն առաքեալն քարոզէ. իսկ զՀոգւոյն ամենակալութիւն մարգարէն ցուցանէ. (Լծ. կոչ.։)


Ամենակատար

adj.

all perfect;
very perfect.

NBHL (6)

Ըստ իւրում բնութեանն ամենակատար գոլ ասեմք զառ ի յԱստուծոյ բանն, ոչ յառաջադիմութեան կարօտ։ Որդի ամենակատարին Հօր. (Կիւրղ. պրպմ. եւ Կիւրղ. գանձ.։)

Ոչ զի ինքն յաւելուած կամ փառս առցէ, որ ամենակատարն է. (Խոսր.։)

Ամենակատար բնութիւն, կամ լաւութիւն, լրութիւն, փրկութիւն կամ փրկիչ, ողորմութիւն։ Ամենակատարիւքն բարերարութեամբք ... Յամենակատարիցն կամ ի մասնաւորաց նախախնամութեանց. (Յճխ.։ Պիտ.։ Նար.։ Առ որս.։ Ոսկ.։ Համամ.։) (Դիոն.։)

Ամենակատար բժշկութիւն չարին, յորժամ չարն ցամաքեալ լինէր. (Փիլ.։)

Վա՛յ քեզ անձն իմ, զի ո՛չ զներքին մարդդ յամենակատար առաքինութիւն համեմեցեր. (Մաշկ.։)

Որ զամենայն ինչ կատարէ. հէր շեյի թեքմիլ ետիճի.


Ամենակար

adj.

omnipotent, all-powerful.

NBHL (1)

Ամենակար հնարաւորութեամբ։ Ո՛րչափ զօրեսցէ առաւել բան քո ամենակար։ Ձեռն քո ամենակար. (Նար.։)


Ամենակեցոյց

adj.

that saves all;
all-preserving.

NBHL (3)

Կեցուցիչ ամենից. փրկիչ եւ պահպանիչ բոլորից.

Ամենափրկիչ, ամենակեցոյց, որ ակնարկելովն դարմանէ զամենայն արարածս. (Մանդ. ի ծն.։)

Զկնի ամենակեցոյց խաչելոյն։ Ամենակեցոյց նշանի։ Բացցէ զամենակեցոյց ճշմարտութեան վարդապետութիւնն. (Ագաթ.։)


Ամենահայեաց

adj.

all-seeing.

NBHL (3)

πανεπίσκοπος. omnia intuens, omniscius, perspicacissimus Որ ակնարկէ յամենեսին ամենայն յստակութեամբ. ամենատես. ամենատեսուչ.

Ոչ ինչ թագնու յամենահայեաց ակն հոգւոյն. (Վահր.։)

Ոչ զրկեաց զիւրական արարածս յամենահայեաց ճառագայթիցն. (Տօնակ.։)


Ամենահարուստ

adj.

very wealthy, very rich, very opulent.

NBHL (1)

Զամենահարուստն ունայն ի ստացուածոց իւրոց։ Ամենահարուստ մեծութեամբ յաւէտ պսակեալ։ Ամենահարուստ բարութեամբ՝ ամենեւին ունայն ի չարէ. (Նար. ՟Ծ՟Ա. ՟Լ՟Դ. ՟Հ՟Ե։)


Ամենահնար

adj.

very ingenious, very artful, very dexterous, skilful, most able.

NBHL (3)

Ո՛րչափ եւս ամենահնարն ի դէպ ժամանակի առնէ։ (Եզնիկ.։)

Եւ մենքենաւոր. բազմահնար. ամենապատիր. չարարուեստ.

Յաղթել ամենահնար չարիս (կամ չարեաց) սատանայի. (ՃՃ.։)


Ամենամեղ

adj. s.

very sinful, most criminal;
great sinner.

NBHL (1)

Զամենաչարսն եւ զամենամեղս. (Ոսկիփոր.։)


Ամենայաղթ

adj.

all-conquering, subduing all enemies, very victorious, that gains the advantage always.

NBHL (1)

Ամենայաղթ տէրութիւն, կամ զօրութիւն, կամ խաչ. (Պիտ.։) (Շար.։)


Ամենանուազ

adj.

least, smallest, very little.

NBHL (1)

Յոյժ նուազ. պակասաւոր. տկար. յետին. խեղճ, քիչ մնացած.


Ամենապայծառ

adj.

very bright, very clear, very shining;
very splendid, very illustrious;
most honourable, right honourable.

NBHL (3)

παμφαής, περιφανής. ttotus lucens, splendidissimus, undique conspicuus Ամենայնիւ պայծառ. լուսապայծառ. ամենաճառագայթ. երեւելի ամենայն իրօք. չքնաղ. փառաւոր. վայելչապանծ. անարատ եւ յստակ. խիստ պայծառ՝ փայլուն. գայէթ նուրանի՝ րուշէն. շէօհրեթլի. միւքելլէֆ.

Ամենապայծառ է քաղաքն։ Ի նմա կանգնեցաւ նշան խաչին Քրիստոսի՝ երեւելին եւ ամենապայծառ։ Նստո՛ ի կառս բարձունս եւ յամենապայծառս. (Ոսկ. մտթ.։)

Մտանել յամենապայծառ տեսարան։ Յարկեալք ամենապայծառն վայելչութեամբք. (Պիտ.։)


Ամենապատիւ

adj.

very venerable, very respectable, very estimable;
right or most reverend;
most honourable.

NBHL (1)

Ամենապատիւ մեծվայելչութիւն. (Պտրգ.։)


Ամենապարկեշտ

adj.

very modest.

NBHL (1)

πάναγνος. pudicissimus, castissimus եւ πάνσεμνος. valde venerandus, magnificus Ամենեւին պարկեշտ. համեստ. ամօթխած. եւս եւ՝ նազելի եւ պատկառելի. ամենայն մեծարանաց արժանի. ամենամաքուր. մեծավայելուչ. փէք հիճապլը. հիճապ էտիլէճէք. հիւրմեթլի.


Ամենապիղծ

adj.

very unclean, most impure, execrable, detestable.

NBHL (2)

Ո՛վ ամենապիղծք, միթէ մարգարէքն չէի՞ն մարգարէք, զի ոչ ապրեցուցին զանձինս. (Տօնակ.։)

Ամենապիղծ չարութիւն. (Նար. յովէդ.։)


Ամենասուրբ

adj.

holiest, very sacred, very holy;
— Կոյս, the very holy Virgin.

NBHL (2)

Ամենասուրբն ի մեղաց։ Ամենասուրբ թքովն եբարձ զկուրութիւն հոգւոց եւ մարմնոց մերոց.( Եղիշ. մկրտ. եւ Եղիշ. ի չարչարանս.։)

Ամենասուրբ անդրանիկքն զօրութիւնք ... Ամենասուրբ աչօք մտաց վերամբարձեալս։ Ամենասուրբք են եւ անմարմինք իմացութիւնք ... Ամենասուրբք են եւ անարատք, եւ ոչ է նոցա պէտք մաքրութեան. (Դիոն.։) (Մաքս.։)


Ամենաստեղծ, ի

adj.

that has created all things, all-creating, omnipotent.

NBHL (2)

Ստեղծօղ բոլորից. ամմէնուն եւ ամմէն բանի ստեղծօղ. հէփսինի վէ հէր չէյի եարատան.

Որպէս ողորմած եւ ամենաստեղծ՝ ստացի՛ր վերստին։ Կապանք ամենաստեղծին զիս արձակեսցէ։ Կեցուցիչ կամաց ամենաստեղծիդ. (Նար. ՟Ծ՟Ե։)


Ամենավարան

adj.

most perplexed, very anxious, very embarrassed;
very irresolute, full of inquietude.

NBHL (1)

Վարանեալն ամենայն իրօք, եւ վարանեցուցիչ. լի ամենայն հոգով եւ տատամսութեամբ. ցնդեալ, եւ ցնդիչ բոլորովին. անհնարին. խիստ տարտըղնած, շուարած, կամ տարտըղնօղ.


Ամենատես

adj.

all-seeing.

NBHL (6)

Տեսօղ ամենայնի. ամենահայեաց. ամենանկատ. ամենագէտ. եւ ամենատեսուչ. ամենախնամ.

Ո՛չ յամենատես ականէն խուսեցեալ. (Փիլ. յովն.։)

Որ ոչն ծածկի յամենատես ականէն Աստուծոյ. (Խոր. ՟Գ. 24։)

Ոչ զարհուրեցաք յամենատես ականէն. (Մխ. երեմ.։)

Յամենատես աչաց. (Պիտ.։)

Ամենատես արարչութեանն. (Նար. ՟Ի՟Զ։)


Ամենարար

adj.

that has made all things, all-creating.

NBHL (1)

Ամենայնի Արարիչ. ամենաստեղծ.


Ամենարուեստ

adj.

very skilful, ingenious;
very instructive;
most wise.

NBHL (3)

Ամենարուեստն ասէ, եթէ ոչ զուարճանայ Տէր ընդ կորուստ կենդանեաց. (Ոսկ. ես.։)

Յեսու Սիրաքայ, որ զկոչեցեալ ամենարուեստ իմաստութիւնն կարգեաց. (Եւս. քր. ՟Բ։)

Մերթ՝ չարարուեստ. նենգաւոր. ամենապատիր. ֆէնտպազ. հիլլէպազ.


Ամենափափաքելի, լւոյ, լեաց

adj.

very much to be wished, most desirable.


Ամենեւիմբ

adv.

cf. Ամենեւին.

NBHL (1)

Ամենեւիմբ զիւր անուն հաստատէ։ Որով ամենեւիմբ զատչիցին ի յունաց. (Խոր. ՟Բ. 74։ ՟Գ. 55։)


Ամենեւին

adv.

not at all, by no means, no wise, not in the least;
quite, wholly, totally, entirely.

NBHL (2)

Յորժամ արձակեսցէ զձեզ, ամենեւին հանցէ զձեզ աստի։ Օրէն յաւիտենական տեառն ամենեւին կատարեսցի։ Ոչ կարէր ամենեւին ի վեր հայել։ Ամենեւին մի՛ երդնուլ։ Եւ արդ ամենեւին իսկ վատթարութիւն է ի ձեզ։ Որպէս եւ ես ամենեւին ամենեցուն հաճոյ լինիմ։ Ամենայնի հաւատայ, ամենեւին (յն. զամենայն) յուսայ։ Պատուիրեցին ամենեւին մի՛ խօսել։ Մոլախոտէ՛ ամենեւին։ Ոչ մերձենայր ամենեւին հուրն ի նոսա. եւ այլն։

Ո՛չ, ամենեւին ոչ. (Լմբ. պտրգ.։) Յորս բացասականքն՝ ռամկօրէն բացատրին, բնաւ, իսկի. հիլ. հիլ պիր վէճհ իլէ. այս ինքն բնաւին ոչ։


Ամենեքեան, նեսեան, նեցունց, եքումբք

adj.

all men, all persons, every body, as many as, whoever.

NBHL (4)

Տարակուսեալ յամենեցունց՝ յղէր առ մեծն Ներսէս բազում անգամ աղաչելով. (Խոր. ՟Գ. 29։)

Ընդ տեղւոյն ճշմարտեալ է ասելն Արիստակեայ գրչի.

ամենայն եւ իւրաքանչիւր. համայն. առհասարակ. ամմէն, բովանդակ. պիւթիւն. հեր.

Որչափ բազմութիւն աստեղաց են յերկինս, եւ ընդ ամենեսեան ոչ են բաւական լուսաւորել զտխուր տրտմութիւն գիշերոյն. (Վեցօր. ՟Զ։ եւ Շիր.։)


Ամէնունակ

adj.

cf. Ամենունակ.

NBHL (2)

ԱՄԷՆՈՒՆԱԿ կամ ԱՄԵՆՈՒՆԱԿ. παγκρατής. omnicapax Որ զամենայն ինչ ունի յինքեան, որպէս Աստուած եւ աստուածայինք. եւ պարունակօղ կամ պարփակօղ զբազում ինչ. ամէնընկալ. ամենալից.

Նկարէր եւ կերպարանէր ամէնունակ ջուրբքն անբաւութեան։ Ընծայել ամէնունակ ծոցոյ մօրն որովայնի հողածին զարմի։ Անդս ամէնունակս. (Նար. ՟Հ՟Ե. Նար. առաք. Նար. խչ.։)


Ամէնօրհնեան

adj.

cf. Ամենօրհնեալ.

NBHL (1)

ԱՄԷՆՕՐՀՆԵԱԼ ԱՄԷՆՕՐՀՆԵԱՆ. ἁοίδιμος. decantatus, celeber Ներբողելի եւ գովելի ամենեցուն կամ ամենայն իրօք, մեծահռչակ. պատուական.


Ամիս, մսոյ, ամսեան, մնոց

s.

month;
ամիս յամսոյ, ամսոյ ամսոյ, every —;
առաջին օր ամսոյ, the first day of the month;
ի սկիզբն ամսեան, the beginning of the month;
ի վերջ ամսոյ, the end of the month;
ի մէջ կոյս ամսեան, towards the middle of the month.

NBHL (4)

Արարեր երկուս լուսաւորս առ ի պէտս շրջմանց տարեաց, ամսոց, եւ ժամանակաց (այս ինքն եղանակաց)։ Ի հանդերձեալ աշխարհին ո՛չ աւուրք, եւ ո՛չ ամիսք. (Ագաթ.։)

Զի՞նչ է ամիս. տեսանելով ուրումն յառաջնոցն զլուսինն լցեալ եւ մաշեալ՝ իմացաւ զանցաւորութիւն կենաց իւրոց, ասաց, թէ իմ ես (օրինակ). (Տօմար.։ Վանակ. տարեմտ.։ Յակ. ղր.։)

Ըստ շարժական տոմարի ազգիս՝ յայլեւայլ տարիս ամիսք հայոց ի դէպ գան այլեւայլ ամսոց հռովմայեցւոց. իսկ ըստ յայսմաւուրաց՝ որ յարմարեալ է ըստ ժամանակի թարգմանչաց կամ ըստ թարգմանութեան Աստուածաշնչին, եւ կոչի անխաղաց կամ անշարժ տոմար Սարկաւագ վարդապետի, միշտ նաւասարդի ՟Ա. կապեալ է ընդ ՟Ժ՟Ա. օգոստոսի։

ԱՄԻՍ ՅԱՄՍՈՅ, ԱՄՍՈՅ ԱՄՍՈՅ. կամ լոկ՝ ՅԱՄԻՍՍ. Յիւրաքանչիւր ամսեան. ամսէ ամիս, ամմէն ամիս. հէր այ, այտան այա, այտա պիր, պեհէր մահ.


Ամլորդի, դւոյ

s.

son of a barren woman;
St. John-Baptist.

NBHL (1)

Սեպհականեալ անուն Յհ. Մկրտչի, որ եղեւ որդի ամուլ պառաւոյն Եղիսաբեթի ի ծերացեալ հօրէ Զաքարիայ. ամլածին.


Ամլութիւն, ութեան

s.

sterility, infecundity, barrenness.

NBHL (2)

Այս ամլութիւն (Եղիսաբեթի) ոչ պատահմամբ ինչ էր. (Իգն.։)

Զամլութիւն ի միտ ոչ ածելով. (Փիլ. ՟ժ. բան.։)


Ամոխախ, ի, աց

s. adj.

brought up together, comrade, companion, play-fellow;
familiar.

NBHL (2)

ԱՄՈԽԱԽ կամ ԱՄՈՂԽԱԽ. (իբր ամոլք ի խահս, եւ ի սնունդս. կամ համախահ, խահակից) սննդակից. եւ որ ինչ հայի ի համասնունդս. ընտանի. ընդել. σύντροφος simul nutritus, educatus եւ assuefactus, familiaris, τρόφιμος alumnus եւ այլն.

Զսոսա եւ զնոսա իբրեւ զամոխախս ի նոյն յանձանձիչ գոգս տանի զամենեսեան։ Յառաջին իսկ հասակէ ընդ օրինօքն սնեալք, զամողխախ սննդեանն զառաքինութիւնն թողեալ՝ փախեաք անկաք ի հաւատսն Քրիստոսի։ Զչարեացն (կամ զկարեացն) ասացեալ իսկ է մերովք ամոխախ անուամբքս. հուր է՝ ասէ՝ անդ, եւ խաւար, եւ կապանք, եւ որդն անվախճան. (Ոսկ. մ. ՟Ա. 16։ եւ Գաղ. եւ Եբր.։)


Ամուսնական, ի, աց

adj.

conjugal, matrimonial, nuptial.

NBHL (1)

Կին համարեալ, թէպէտ եւ զամուսնական մերձաւորութիւնն ոչ ունէր. (Բրս. ծն.։)


Ամուսնանամ, ացայ

vn.

to marry, to wed.

NBHL (5)

Լա՛ւ է չամուսնանալ։ Ապա թէ՝ ոչ ունիցին ժոյժ, ամուսնասցին։ Ամուսնասցին ընդ նմա, եւ յարուսցես զաւակ եղբօր քում. եւ այլն։

Եւ ոչ միում ումեք կամէր ամուսնանալ. (Նոննոս.։)

Եւ գալ առ միմեանս ամուսնաբար. մերձաւորիլ. զուգիլ. գիտել. գիտենալ. մտանել. իրարու գալ. չիֆլէնմէք.

Կին՝ որ յղի իցէ, մի՛ ամուսնասցի, մինչեւ ծնցի մանուկն. (Կանոն.։)

Ո՞ւր իշխիցեն շշնջել, թէ հրեշտակք ընդ կանայս ամուսնացան. զի նոքա հրեղէնք կոչին, եւ մարդիկ կաւեղէնք։ Չէ՛ մարթ անմարմնոցն ընդ կանայս մարմնաւորս ամուսնանալ. (Եզնիկ.։)


Ամուսնացուցանեմ, ուցի

adj.

to marry, to give in marriage, to wed.

NBHL (1)

Որ ամուսնացուցանէ զկոյս իւր, բարւոք առնէ. եւ որ ոչ ամուսնացուցանէ, լաւ եւս առնէ. (՟Ա. Կոր. ՟Ե. 38։ Այլ ըստ առաջնոյն ասի.)