Entries' title containing ղ : 6176 Results

Ողորմանք

s.

cf. Ողորմութիւն.

NBHL (3)

Ողորմելն. շարժիլն ի գութ. գորովանք.

Որ մանաւանդ ողորմանաց եւ խոնարհութեան էր։ Ազգ կանանցական առ գութ ողորմանաց առաւել ծանրագոյն (ծանրեալ հակեալ). (Ոսկ. յհ. ՟Բ. 37. 40։)

Ընկալեալ գութ ողորմանաց յաղետէն որ անց ընդ նա. (Փիլ. նխ. ՟բ.։)


Ողորմեաց, եցի

s.

The Miserere and its hymn (Armenian divine service).

NBHL (3)

Զողորմեայն, եւ զտէր երկնիցն. (Տօնաց.։)

ՈՂՈՐՄԵԱ՛Ց որ եւ ՈՂՈՐՄԵԱ կոչի. այն է սաղմոսն՝ Ողորմեա՛ ինձ աստուած, եւ շարականն նորա.

Յաղագս հարցինն, եւ գործոցն, եւ ողորմեցին։ Զկնի հարցինն, եւ ողորմեցւոյն. (Յհ. իմ. ատ.։)


Ողորմելի, լւոյ, լեաց

adj.

miserable, unhappy, poor, piteous, pitiable.

NBHL (7)

ἑλεεινός, ἑλεεινότερος miser, miserabilis, miserabilior. Անկեալն յողորմ վիճակ՝ կարօտ ողորմութեան. տառապեալ. թշուառ. հէք. եղկելի. խեղճ, խղճալի.

Ոչ գիտես, թէ դու ես ողորմելի եւ հէք եւ աղքատ, մերկ եւ կոյր։ Եթէ այսու կենօքս միայն յուսացեալ եմք ի քրիստոս, ապա ողորմելի եմք քան զամենայն մարդիկ. (Յայտ. ՟Գ. 17։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե. 19։)

Ողորմելի է քան զբազումս։ Եղկելիս եւ ողորմելիս քան զամենայն մարդիկ զնոսա համարեսցուք. ղիշ. ՟Բ. ՟Ե։)

Ո՛չ զզրկեալսն, այլ զզրկօղսն համարի ողորմելիս. (Գէ. ես.։)

Ողորմելի լինելն չտայ զթշուառացելումն յիշել զսխալանսն՝ ողորմածին. (Խոսր.։)

Մեք որպէս զանգէտս աստուծոյ՝ փոքր մի ողորմելի եմք ի նմանէ». իմա՛ նուազ պատժոյ վիճակեալ. ըստ իմիք ողորմութիւն գտեալ։

Շահաւէտ եւ ողորմելի պատմութիւն». իբր ողորմուկ. (Կլիմաք.։)


Ողորմիմ, եցայ, եա՛ց, եա՛

vn.

to take pity or compassion on, to commiserate, to be affected, moved to pity, to feel for, to sympathize with;
to do good to, to benefit;
ողորմիմ քեզ, I pity you.

NBHL (12)

ἑλεέω miseror. Յողորմ եւ ի գութ շարժիլ. գթալ. գորովիլ. կարեկից լինել. աղեկիզիլ. եւ Բառնալ զկարիս եւ զտառապանս այլոց. մարդասիրել. խնայել. խնամել. բարերարել. շնորհս առնել. խղճալ. ողորմութիւն ընել.

Մանկունք իմ են, որովք ողորմեցաւ աստուած ծառայի քում։ Աստուած ողորմեսցի քեզ ո՛րդեակ։ Ողորմեա՛, կամ ողորմեաց ինձ աստուած։ Որբոց նոցա եւ այրեաց մի՛ ողորմեսցի։ Ողորմելով ողորմեցայց նմա, ասէ տէր։ Ողորմեցարուք ինձ, ողորմեցարուք ինձ ո՛ բարեկամք.եւ այլն։

Ողորմելն ոչ է պարտուց, այլ ի կարեկցութենէ եւ ի վշտակցութենէ. (Խոսր.։)

Վասն այնր խնայեա՛, եւ վասն այսր ողորմեաց. (Իսիւք.։)

տեսէ՛ք զիս, եւ ողորմեցէք ինձ. (Ճ. ՟Ժ.։)

Ողորմիմ ողորմիմ սիրելեաց ձերոց, եւ բազում անգամ ողորմիմ անձանց ձերոց. ղիշ. ՟Գ։)

Յորժամ մեք անձանց չողորմի ցիմք, ո՞վ է՝ որ մեզ ողորմեսցի ... ողորմես ցո՛ւք անձանց։ Յորժամ յաղօթս կայցեմք առ աստուած, ասեմք, ողորմեա՛ց մեզ տր. ասասցուք եւ յանձինս, ողորմեա՛ մեզ. (Ոսկ. ՟ա. թես.։)

ՈՂՈՐՄԻԼ. իբր կր. ըստ հելլենաբանութեան. ἑλέουμαι, ἡλεημένος misericordiam consequor. որ ըստ հայկաբանութեան եւ ըստ լատինաբանութեան ասի, Ողորմութիւն գտանել.

Ո՞վ սգացեալ՝ ոչ ողորմեցաւ ի քէն։ Թող թշնամանեցայց, միայն լոկ ողորմեցայց ի նմանէ։ Ողորմեա ողորմեալդ. (Գեննադ.։ Ոսկ. ղկ.։ Ածաբ. նոր կիր.)

Մի լիցի ինձ կողկողել, եւ ոչ ողորմե. Որ ի մեծէն աստուծոյ ողորմեալ՝ մեծագունիցն վկայեցաւ։ Ի քէն ողորմեալ փրկի՛չ բոլորից՝ իբրեւ զնոսին առ քեզ դիմեցից. (Նար. ՟Բ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Ը։)

Յամենայն եղբարց աղօթից եւ մեք ողորմեալ լիցուք. (Խոսր.։)

Են ինչ ինչ ի գործոցն, որ ողորմեալ լինին, եւ թողութեան արժանաւորին. (Նիւս. բն.։)


Ողորմութիւն, ութեան

s.

pity, mercy;
alms, charity;
— առնել, տալ, to give alms.

NBHL (6)

ἕλεος, ἑλεημοσύνη misericordia, eleemosina. Ողորմ, եւ ողորմածութիւն. գթութիւն. մարդասիրութիւն. բարերարութիւն. խնամք. կարեկցութիւն եւ բարձումն թշուառութեան տառապելոց. բաշխումն ընչից. տուրք ձրի. շնորհ. առատաձեռնութիւն.

Եգիտ ծառայ քո ողորմութիւն առաջի քո։ Արա՛ ողորմութիւն ընդ տեառն իմում աբրաամու։ Տացէ քեզ ողորմութիւն, եւ ողորմեսցի քեզ։ Ոչ արարեր ի վերայ նորա ողորմութիւն։ Ողորմութեամբ մեծաւ ողորմեցայց քեզ։ Սա առցէ զողորմութիւն յաստուծոյ փրկչէ իւրմէ։ Սիրէ զողորմութիւն եւ զիրաւունս տէր։ Զմեղս քո ողորմութեամբ քաւեսջիր.եւ այլն։

Ողորմութիւն ասի ի մեզ, ի սրտի՝ ի նեղութիւնս ի վիշտս եւ ի վարանս ուրուք աղէտանալ, եւ ըստ կարի դիւրել վտանգելոյն. (Խոսր.։)

Շնորհ՝ ձրի տուրքն է. իսկ ողորմութիւն՝ ոչ ձրին միայն, այլեւ կարեկցութեանն. (անդ։)

Որ ոք յեղջերուէ իւղոյն ոչ առնիցէ ողորմութիւն, նաեւ ոչ ի բիւրուց տաղանդաց առնիցէ. (Վրք. հց. ՟Բ։)

Մի անուն է իւղոյ եւ ողորմութեան (ի յն. եւ հյ). (Ոսկ. փիլիպ.։) (առեալ յառակէ տասն կուսանաց՝ զողորմութիւնն օրինակաւ իւղոյ ստէպ նշանակեն ամենայն հարք։)


Ողորմուկս արկանեմ

sv.

to excite to commiseration by loud laments, to touch with pity, to move.

NBHL (5)

ՈՂՈՐՄՈՒԿ որ եւ ՈՂՈՐՄԻԿ. Ողորմագին. խեղճ, խղճալի.

Զաղերսն ողորմուկ ածեն. (Ոսկիփոր.։)

ՈՂՈՐՄՈՒԿՍ ԱՐԿԱՆԵԼ. Ողորմ բանիւք ի գութ շարժել.

Կառանչէ եւ խանդաղատի, եւ ողորմուկս արկանէ առ աղէտս վշտին. (Մանդ. ՟Ե։)

Այսպիսի ողորմուկս արկ նմա պատմութեամբն իւրով. (Եփր. թագ.։)


Ողոց

s.

end of a fishing net.

Etymologies (3)

• «ուռկանի չորս ծայրերը» (չունի ՆՀԲ). մէկ անգամ գտնում եմ գործածուած Եղիշ. տիբ. էջ 342. «Եւ եթէ յիշէք՝ ես յա-ռաջագոյն ասացի, թէ երկնային ուռկանին չորք ողոցք (այլ ձ. ողցք) են և զչորեսին ան-կիւնս երկրիս ի ներքս արգելեալ փակէ». (իր նախկին ասածն է «Երկու են լարք ուռկանին և չորք ծագ լարացն», անդ՝ էջ 338, որից մի քիչ ցածր «Մովն աշխարհս է, ուռկանն քպ-րոզութիւն Տեառն, ծագք ուռկանին չորք աւե-տարանք»)։

• ԳՒՌ.-Rivola, Բառ. Հայոց 1133, էջ 34 և Նորայր, Ֆրանս. բառ. chas բառի տակ ունին գւռ. ողց «ասեղի ծակը», որ թերևս կարելի լինի կցել այս բառին։

• Բառիս համար գրում է ՆՀԲ. «Թերևս առեալ ի գրոց Եւս. քր. (ա. 358 և բ. 35), ուր դնի ողոց, իբր յն. άυϑις, այսին-քըն «դարձեալ». գուցէ ընթերցեալ որ-աէս յն. δλως, որ է «բոլորովին, ամբողջ»։

NBHL (1)

Ըստ Հին բռ. մեկնի՝ Ոմանց. եւ ողոցն տալ, Տագնապել. կամ շտապել. որ են անստոյգ. թերեւս առեալ ի գրոց Եւս. քր. ուր դնի ողոց, իբր յն. ա՛ւթիս, այսինքն դարձեալ. գուցէ ընթերցեալ որպէս յն. օ՛լօս, որ է բոլորովին, ամբողջ։


ղուն

s.

mill-funnel;
spout of a mill-hopper.


Ողոք, ոյ

s. adj. adv.

supplication, petition, entreaty, instance;
insinuation, persuasion;
suppliant, beseeching, mild, humble, insinuating, persuasive, attractive, fawning;
—ով, softly, humbly, kindly;
յ— ածել, to persuade, to soften, to affect, cf. Յորդորեմ, cf. Յօժարեցուցանեմ;
յ— անկանել, դեգերել, to supplicate, to beg humbly, to entreat, to pray earnestly, cf. Աղերսեմ, cf. Աղաչեմ.

Etymologies (4)

• , ո հլ. «աղաչանք, պաղատանք, քաղցր և համոզիչ խօսքեր» Առակ. ժը. 23. Ագաթ. Բուզ. «աղաչական, աղերսական» Ա-ռակ. ժե. 1. Ոսկ. ես. որից յողոք անկանել Բ. կոր. ժբ. 19. Եզն. Ոսկ. գաղ. յողոք ածել «հաւանեզնել» Ոսկ. յհ. բ. 1. ողոքել ՍԳր. Ոսկ. Եզն. ողոքանք ՍԳր. ողոքումն Ժող. ժ. 4. ողոքիչ Իմ. ժ. 9. Ոսկ. մ. գ. 38. անողոք Պիտ. փիլ. ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. lok2-«խօսիլ, մա. նաւանդ լավ խօսիլ», որի այլ ժառանգներն են՝ լտ. loquor, loqui «խօսիլ, արտայայ-տուիլ», loquax «շատախօս», eloquor «ար-ուեստով ու ճարտարութեամբ խօսիլ», elo-quentia «ճարտարախօսութիւն», իռլ. -tluch-որ գտնում ենք ad-tluch-«շնորհակալութիւն հայտնել» և to-tluch-«աղաչել, խնդրել» բա-ռերի մեջ (Ernout-Meillet 532, Pokorny 2, 377 Boisacq 559)։ Հայերէնի մեջ ո հաւել-ուած է ղ-ի պատճառաւ (հմմտ. լերկ և ո-ղորկ) և ք համապատասխանում է ճշտիւ լտ. զ-ին (հմմտ. լքանել=linquo)։ Լտ. և կել-տական բառերի համեմատութիւնը ցույց է տալիս որոշ դժուարութիւններ. հայերէնը ձե-ւով նույն է գալիս լատինականի և նշանա-կութեամբ՝ կելտականի հետ։

• ՆՀԲ «ողորմ աղերս, որպէս ողողա-նօք (ողիկ ողիկ գալով)»։ Տէրվ. Al-tarm 30 ո յաւելուածով *ղոսք արմա-տից, որի հետ հմմտ. հսլ. ласка «ողո-քանք, շողոմանք», лаcкати «ողոքել. շողոքորթել», лacкавьць «շողոքորթ»։ Նոյն, էջ 72 ղոք արմատից, որի հետ յի-շում է շողոմ, շողոքորթ, զնդ. ram «հանգչիլ, ուրախանալ», սանս. rāma «հաճուք, ուրախութիւն» ևն։ Նոյն, Նա-խալ. 63 արմատական ձևը ողոք (որից բողոքել և շողոքորթ) ծագում է հնխ. ark կամ rak արմատից. հմմտ. սան. arč «մռնչել, գոչել, երգել», յն. λάσϰω, ἔλαϰον, λέλαϰα «հնչել, երգել, խօսիլ», լտ. loqui «խօսիլ», հսլ. rekti «խօսիլ»։ Հիւնք. եղեռն բառից։ Pedersen, Հայ.

• դր. լեզ. 91 կցում է հյ. աղաչել, լտ. lo-quor? Մառ, Ocновн. Taбл. էջ 6 հա-մեմատում է եբր. [hebrew word] xlq «հարթել, շողոմել», արաբ. ❇l︎axlaq «հարթ», [arabic word] halq «սափրել», որոնց արմատն է սեմ. xlk. սրա յաբեթականն է sla հմմտ. վրաց. սլեքա «հարթել, կակղել», ենա-մոսլեքիլի «շողոքորթ». իսկ հայ-կականում՝ արմատը դարձել է ulk', šlk', որից ողոքել և շողոքորթ։ Ուղիղ մեկնեց նախ Pedersen, Հայ. դր. լեզ. 91, բայց վերիվերոյ և առանց բաւարար բա-ցատրութեան, որով մատնուել էր անու-շադրութեան։

NBHL (16)

δέησις preces, supplicatio, rogatio κολακία adulatio, blandiatiae. Ողորմ աղերս, որպէս ողողանօք ( ողիկ ողիկ գալով ). աղաչանք. կամ բողոք թախանձագին. ամոք եւ համոզիչ բան. կողկողանք. հրապոյրք. շողոքորթութիւն. քաղցրութիւն. նիազ. լօղօզ, րիճա.

Յողոք բանի եւեթ կայ անանկն». յն. աղաչանս բարբառի. (Առակ. ՟Ժ՟Ը. 23։)

Խորհէր արդատիոս խօսել եւ այլ ողոքով ընդ նմա. (Ագաթ.։)

Խօսէր ընդ նմա ողոքով։ Այսպիսի բանս ողոքոյ ընդ թագաւորին խօսէր։ Խօսէր համակ ողոքով, եւ աղաչէր. (Բուզ. ՟Դ. 21։ ՟Ե. 15. 22։)

ՅՈՂՈՔ կամ ՅՈՂՈՔՍ ԱՆԿԱՆԻԼ, ԴԵԳԵՐԻԼ. Աղերսել. աղաչել. պաղատիլ. ջանալ ամոքել. եւ Տալ պատասխանի ըիդ անձին. որպէս յն. ἁπολογέομαι ( լօղօզել ).

Համարիցիք, եթէ յողոք անկեալ ինչ ձեզ աղերսիցեմք. (՟Բ. Կոր. ՟Ժ՟Բ. 19։)

Յողոքս անկեալ աղաչէր զնա. (Եզնիկ.։)

Յողոքս անկեալ աղերսիցն. (Ոսկ. գաղ.։)

Մատուցեալ յողոք դեգերիմ. (Նար. ՟Ժ՟Բ։)

Ոչինչ ասէ յողոք ածէ զիս՝ ոչ յանդիմանել զպիղծսն. (Ոսկ. յհ. ՟Բ. 1։)

ՈՂՈՔ. ա. իբր Ողոքական. ամոքական. աղերսական.

Պատասխանի ողոք դարձուցանէ զսրտմտութիւն. (Առակ. ՟Ժ՟Ե. 1։)

Ոչ բանս ինչ ողոքս, եւ ոչ բարբառս ինչ աղերսականս լուաւ. (Ոսկ. ես.։)

Աստի անտի անցանիցեն, եւ զողոքսն եւեթ խօսեսցին. (անդ։)

Իբր Ողոքով. ողոքանօք. քաղցրութեամբ.

Թողեալ զցասումն սրտի՝ ողոք խօսեցայ ընդ նոսա. (Վրդն. սղ.։)


Ողոքական, ի, աց

adj.

cf. Ողոք.

NBHL (6)

κολακικός adulatorius παρακλητικός exhortativus. Աղերսական. փաղաքշական. համոզական. ամո՛ք. յորդո՛ր. քաղցր. մխիթարական.

Ոչ բանիւք ողոքականօք լցեալ». յն. ողոքանաց. (Կիւրղ. առ կոստանդ.։)

Զօրավարք ողոքական բանիւք նախ քան զհանդէսն վարին. (Բրս. պհ. ՟Բ։)

Ոչ առաւել ողոքական (կամ ողոքականօք) բանիւք եւ պատրողօք՝ քան թէ սաստիւ նուաճեալ. (Խոր. ՟Բ. 65։)

Ողոքական բանիւք կոչէր ի հաւանութիւն, կամ հաւանեցուցանէ. (Արծր. ՟Գ. 9։ Լաստ. ՟Ժ։)

Օծեալ կաւովն՝ ողոքական հեզութեամբն։ Ընդ սպառնականացն բանից՝ ողոքական զբօսանս. (Նար. ՟Բ. ՟Հ՟Գ։)


Ողոքանք, նաց

s.

supplication, humble prayer, instance;
softness, kind things, soft words, blarney;
attraction, insinuation, persuasion;
fondling, caress, cajoling, coaxing, fulsome flattery, adulation.

NBHL (10)

κολκία, θωπεία adulatio, blandimentum δέησις precatio. supplicatio παραίτησις depreciatio παραίνεσις, ἑπῳδή persuasio ἵαμα medela եւ այլն. Ողոք. ողոքումն. ամոքումն. քաղցրաբանութիւն. աղերս. ողորմագին քծնութիւն. շողոմանք. շողոքորթութիւն. յորդոր. հրապոյրք. թովչութիւն. բուժումն սրտի.

Ոչ երբէք բանիւք ողոքանաց եղեաք առ ձեզ։ Ծանեայց զողոքանս, զոր ընդ իս խօսիցի։ Ի ձայն բարբառոյ ողոքանաց սկսան աղաղակել առ թագաւորն։ Ի գրգութիւնս ողոքանաց. (՟Ա. Թես. ՟Բ. 5։ Յոբ. ՟Ի՟Գ. 5։ ՟Ա. Մակ. ՟Ժ՟Ա. 89։ ՟Գ. Մակ. ՟Զ. 16։)

Եւ զի՞նչ ողոքանս մատուցանես իսկ օրինադրին (կամ օրինապահին). ղատ. օրին. ՟Է։)

Ողոքանաց՝ կարօտանալ թուի ինձ առասպելաց ինչ տակաւին. (անդ. ՟Ժ։)

Գովութիւն աղիւ համեմեալ՝ ո՛չ առ ողոքանս, այլ առ առաջնորդութիւն լաւագունին. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Եւ զի ողոքանօք ոչ կարացին որսալ զնա, մեղադրանօք սկսան խօսել ընդ նմա. (Ոսկ. յհ. ՟Ա. 15։)

Ընդ ողոքանսն խնդան մարդիկ։ Ի բաց դառնան ի բարրելի ողոքանացն։ Որ առ ի յողոքանս ինչ է (իբր ի գրգանս). (Փիլ.։)

Ողոքանս մատուցանէ, թէ անգիտութեամբ արարէք. (Ոսկ. գծ.։)

Դեւք ողոքանօք որսան զանուսմունս ի խաբէութիւն։ Ընկալան զգիրն խաբեբայ ողոքանաց թագաւորին։ Եւ ոչ ողոքանացն երեսս ինչ արար։ Բազում բանիւք ողոքանօք ածէր զթագաւորն ի հաւանութիւն։ Գութս ողոքանաց արկանէին առաջի բարերարին. ղիշ.)

Քան զբռնութիւն ողոքանք զօրագոյնք իցեն. (Երզն. մտթ.։)


Ողոքաւոր

adj.

suppliant;
flattering.

NBHL (2)

Ողոքիչ աղերսանօք. աղաչաւոր. աղօթական.

Ասէր ոմն ողոքաւոր՝ չաւատալեացն պաշտօնատար. (Նար. ՟Ծ՟Գ։)


Ողոքեմ, եցի

va.

to supplicate, to persuade mildly;
to soften, to calm, to appease;
to touch, to move to pity;
to fawn upon, to toady, to flatter.

NBHL (10)

κολακεύω, θωπεύω adulor, blandior ἁπομειλίσσομαι demulceo, placo θεραπεύω, ὐγιάζω colo, sano τιθασσεύω mansuefacio. Ողոք բանիւք աղերսել. ամոքել. հաշտ առնել. համոզել. շողոքորթել. հրապուրել. հաճել. ընդելացուցանել. հանդարտել. աղաչել, չօղօզել, երեսպաշտութիւն ընել, սիրտը առնել.

Իբրեւ զմօտաւոր զհեռաւորն ողոքեսցեն փութով։ Բազումք ողոքեն զերեսս թագաւորաց (կամ իշխանաց)։ Եթէ տրտմէր, թագաւորդ ողոքէր. (Իմ. ՟Ժ՟Դ. 17։ Առակ. ՟Ժ՟Թ. 6։ ՟Ի՟Թ. 27։ ՟Ա. Եզր. ՟Դ. 31։)

Որք եւ զքեզ թերեւս ողոքեն ոչ փախչել ի տնանկացն։ Ողոքելով հաւանեցուցանել ջանայ. ղատ. օրին. ՟Զ։)

Զո՞ յիշխանացն ողոքեցաք ընդդէմ ձեր. (Առ որս. ՟Ը։)

Հարկ է եւ զնոսա ողոքել զոհիւք եւ նուիրօք. (Եզնիկ.։)

Զառիւծս ողոքես։ Ոչ ողոքէին զոք, այլ կսկծեցուցանէին եւս իբրեւ զաղ։ Հարք զիւրեանց որդիսն ոչ այնչափ ողոքեն, որչափ թշնամանեն։ Մի՛ այսուհետեւ եւ մեք ողոքիցեմք ամենայն ուրեք զայնոսիկ՝ որ ընդ ձեռամբ մերով իցեն, եւ մի մեք յիշխանաց ողոքիլ եւեթ փութայցեմք. (Ոսկ. մտթ.։)

Մի՛ գուցէ արդեօք այժմ ողոքել ի կախարդականաց ինչ բանից դորա. (Պիտ.։)

Ողոքիմ դարձեալ, եւ ոչ զգաստանամ. (Նար. ՟Կ՟Բ։)

Զքաղց եւ զծարաւ ողոքեն (հարկաւորօք) եւ դադարեցուցանեն. (Փիլ. տեսական.։)

Ուխտեաց ի բաց կալ ի չարէն. եւ ստեաց ուխտին, եւ դարձեալ զնոյն ողոքեաց (զախտ իւր). (Անյաղթ հց. իմ.։)


Ողոքիչ

cf. Ողոքաւոր.

NBHL (3)

θεραπεύων . Որ ողոքէն. ողոքաւոր. կամարար.

Իմաստութիւն զողոքիչս իւր փրկեաց ի ցաւոց. (Իմ. ՟Ժ. 9։)

Թէ խորշել ինչ պարտ իցէ, յողոքչացն մանաւանդ՝ եւ ոչ ի թշնամանչացն պարտ է խորշել. (Ոսկ. մ. ՟Գ. 38։)


Ողոքումն, ման

s.

cf. Ողոքանք.

NBHL (2)

cf. Ողոքանք, Ողոք. ἵαμα.

Ողոքումն դարձուցանէ զմեղս մեծամեծս. (Ժող. ՟Ժ. 4։)


Ողջ, ոց, աց

adj. adv.

alive, living;
sound, safe;
complete, entire, integral;
wholesome;
uninterrupted;
— —, alive, all alive, altogether, cf. Կենդանւոյն;
— բովանդակ, wholly, entirely;
— եկիր, welcome ! you are welcome;
— լեր or եր, keep yourself hearty;
God speed you, good bye !
— լեր վարդապետ, hail Master !
— լեր թագուհի, Salve Regina! hail Mary!
— երթ, go in peace, adieu, farewell;
— մնասցեն, let them go to the devil;
— մնա, adieu, take care of yourself, my kind wishes.

Etymologies (5)

• , ո հլ. «առողջ, կենդանի» ՍԳր. Ոսկ. ես. և եփես. «ամբողջ, անթերի, բոլոր, բովանդակ» ՍԳր. Կիւրղ. ծն. Եզն. Ոսկ. ես. «ողջամիտ, ողջախոհ, մաքուր» Փիլ. Վանակ յոբ. Լմբ. առակ. որից ողջամբ «ողջ և առողջ» ՍԳր. Փարպ. «ամբողջ» Ճառընտ. Նար. խչ. Օրբել. հրտր. Էմ. էջ 187 (Վճարեաց զամեն այն գինն ողջամբ). ողջանալ ՍԳր. Ոսկ. մ. գ. 14. ողջացուցանել «լաւացնել, բժշկել» Տոբ. ժբ. 3. Ովս. զ. 3. Ոսկ. եփես. «ամբող-ջացնել, լրացնել» Գ. թագ. ժը. 30. ողջոյն «բոլոր, բովանդակ» ՍԳր. Եղիշ. «մէկի որ-պիսութիւնը հարցնելը, բարևում, բարև» ՍԳր. Ագաթ. Եփր. թգ. նախողջոյն Մրկ. ժբ 38. Ղկ. ժա. 43. առողջ Ղևտ. ժգ. 10. Եզն. Ոսկ. ես. ամբողջ (տե՛ս առանձին), ողջա-խոհ Փարպ. Յճխ. բղջախոհ (տե՛ս այս բա-ռը), անառողջ, ողջերթ (նոր բառեր) ևն։

• = Բնիկ հայ բառ. կազմուած է ջ մասնի-կով (հմմտ. անուրջ, ստերջ, գաղջ, շուրջ)՝ պարզական *ող արմատից, որ *ոյղ ձևի միջ-նորդութեամբ գալիս է հնխ. olyo-ձևիզ. հմմտ. հիռլ. uile «բոլոր, ամբողջ», կիմր holl «ամբողջ, բոլորովին», կորն. holl «ամ. բողջ», գոթ. alla-( <*alna-), գերմ. all, հբգ. al, հհիւս. allr, անգսք. eall, անգլ. all, հոլլ. al «բոլոր, ամբողջ, ամէն». հմմտ. գոթ. alamans «բոլոր մարդիկ»։ Այս երեք ընտա-նիքից դուրս նոյն արմատը ուրիշ տեղ գո-յութիւն չունի (Kluge 11)։ Pokorny 1, 80, գերմանական բառերը դնում է հնխ. alo-alno-«բոլոր» բառից, չի յիշում հայ ձևը։ «Առողջ» և «ամբողջ» գաղափարների յարակ-ցութեան համար հմմտ. թրք. [arabic word] saγ «կեն-դանի, ողջ. 2. գւռ. ամբողջ, բոլոր», ասոր. [syriac word] ︎ xəlīmā «ողջ. 2. ամբողջ»։-Հիւբշ. IF 19, 476։

• Այվազովսքի, Յղ. հնչման 16 յն. δλος Տէրվ. Altarm. 84 սանս. ūrǰ «սնունդ, ուժ առնելը, զօրանալը», ūrja «ոյժ կեանք»։ Մորթման ZDMG 26, 516 բևեռ. ulduitni «ողջ, ողջոյն»։ Հիւնք. ջաղջախել բայից։ Ուղիղ մեկնութիւնը տուին Müller, Armen. VI 5 և Meillet MSL 8, 237։ Հիւբշ. Arm. Gram 481 այս մեկնութիւնը յիշելով հանդերձ՝ ա-ւելի լաւ է համարում սանս. sárva, զնդ haurva, յն. ὄλος, ούλος<*ὄλfο-ς, լտ. sal-vos, sollus, salus «ողջոյն», salve «ո՛ղջ լեր» բառերի համեմատութիւնը։ Բայց աւելի յետոյ՝ IF 19, 476, հյ. թրգմ. ՀԱ 1907, 251 ընդունում է վերի մեկնու-թիւնը։ Karst, Յուշարձան 422 կազի-կում. culdu «ողջ, ամբողջ»։ Պատահա-կան նմանութիւն ունին մոնգոլ. [arabic word] oljas «մոնղոլական ողջոյն, որ կատար-ւում է մէկ ծունկը գետին և մէկ ձեռքը գլխին դնելով և համբուրելով պատուե-լիք անձի ծունկը», չաղաթ. [arabic word] olčas «յարգանք», olčamaq «յարգել, մոնղոլական ողջոյնով ողջունել»։

• ԳՒՌ.-Պլ. օխջ, Խրբ. Կր. օխչ, Ալշ. ոխչ, Մշ. ոխջ՝, Ասլ. էօխչ, էօխջ, Ջղ. Սլմ. Վն. վոխչ, Ախց. Երև. Ննխ. Ռ. Սչ. Տիգ. վօխչ, Շմ. վօխճ, Տփ. վուխչ (վերջինս նշանակում է նաև «ամբողջ»), Սեբ. վէխչ, իսկ Մրղ. զանազանութիւն դնելով երկու իմաստների մէջ՝ վուէխճ «առողջ», վըիխճ «բոլոր»։-Կրօ-նական լեզուից փոխառեալ բառ է Կր. օխ-ճուն, Խրբ. օխջ'ուն, Ալշ. Մշ. օխջ'ում, Պլ. օխջում, Սլմ. վոխչում, Ջղ. վողջ'ում, Վն. օխճում, Շմ. վօխճում, Ննխ. վօխչում, Տփ. վուխչում, թրքախօս հայերից՝ էնկ. օխջօմ (Բիւր. 1898, 866) ևն։-Նոր բառեր են ողջ-մեռ, ողջով, ողջանձ (Մկ. տխչանօ «առող-ջութիւն»), ողջանք, ողջնձև, ողջունաքոյր. ողջունեղբայր։

• ՓՈԽ.-նըր կտակարանի քրդ. թարգմա-նութեան մէջ է մտած ողջակէզ. ինչ. Ժր հէմի ողջակէզան ու ժը կըրպանան բէթըր ա (Ա-ռաւել է քան զամենայն ողջակէզս և զզոհս), Մարկ. ժբ. 33։ Վրաց. ოեჩუმობა օխչումոբա «եղբայրանալ, ողջումախպէր դառնալ» (հյ, ողջոյն գւռ. օխչում բառից). ունի Գրիշաշ-վիլի, Չվելի քալաքիս բոհեմա, էջ 246 (հա-ղորդեց Գ. Ասատուր)։

NBHL (38)

Փրծանէր ողջ ամբողջ ի գերչացն. (Յհ. կթ.։)

ὐγιής, ὐγιαίνω sanus, valens σῶος, σάος sospes, slavus, incolumis ἱσχύων potens. Կենդանի. առողջ. ազատ ի ցաւոց. անախի ի խօթութեանց. ողջանդամ, անպակաս յանդամոց.

Զիս ած առ քեզ ողջ, եւ զկինն իմ ողջացոյց։ Ոչ են պիտոյ բժիշկք ողջոց (կամ ողջաց), այլ հիւանդաց։ Կամի՞ս ողջ լինել։ Եղիջի՛ր ողջ ի տանջանաց քոց։ Ձգեա՛ զձեռն քո. եւ նա ձգեաց, եւ եղեւ ողջ իբրեւ զմիւսն։ Ո՞ղջ իցէ. եւ նոքա ասեն, ո՛ղջ է։ Ի սոյն աւուրս ողջ իցես դու, եւ տուն քո. եւ ամենայն որ ինչ քո է, ողջ լիցի. եւ այլն։

Դեղ՝ վիրաւորին պիտոյ իցէ, եւ ո՛չ ողջին. (Վրք. հց. ՟Ժ։)

Զի եւ ողջոյ ումեք (հոգւով՝) այլոց տկարութեան համբերել՝ մեծ եւ կարի զարմանալի է. (Ոսկ. ես.։)

Ողջն լինել սոկրատայ՝ հիւանդալումն (այս ինքն հիւանդանալոյն) ներհական է. (Արիստ. հակակ.։)

Ի մէջ բազում ողջոց՝ մին չերեւի, թէ ողջ իցէ, բայց ի մէջ բազում հիւանդաց մի ողջ վաղվաղակի ճանաչի. (Ոսկ. եփես.։)

Ժամանակք ապականեալք ապականեն եւ զսոսա (զկենդանիս եւ զտունկս). եւ ողջ ապրեալք՝ ողջ պահեն։ Ողջ եղեալք, եւ ոչ հիւանդացեալք. (Փիլ. լին. ՟Բ. 55։)

Ողջք, եւ ոչ ողջք, կենդանի՝ կիսամեռք։ Եկն Վարդ ողջ զերծեալ ի կապանացն. (Փարպ.։)

ՈՂՋ. ὄλος, ὀλόκληρος totus, integer, perfectus. Ամբողջ. անթերի. անարատ պահեալ. ողջոյն. բոլոր. բովանդակ. կատարեալ.

Սեղան յողջոց քարանց։ Զբեկեալն ոչ բժշկեսցէ, եւ զողջն ոչ դարմանեսցէ։ Ո՞ղջ են կնիքդ դանիէլ. եւ նա ասէ. ո՛ղջ են ա՛րքայ։ Զամենեսին զնոսա ողջս բովանդակս արձակեցից։ Որ զայս ողջ անարատ յիւրաքանչիւր աւանդատուս հասուցանել մարթասցեն. եւ այլն։

Զի զիրաւունս ողջ պահիցէ. (Ոսկ. ես.։)

Զիւրաքանչիւր կարգ ողջ պահէ. (Կիւրղ. ծն.։)

Ծնաւ կոյսն զանդրանիկն, եւ ողջ հաստատուն կաց մնաց կուսութին իւր. (Եփր. համաբ.։)

Հաց մի ողջ։ Ողջ քաղաքն ամենայն անդ էր. (Վրք. հց.։)

Յորժամ ողջ կառքն իցեն, եւ ողջ կառավարն. (Եզնիկ.։)

Ողջ ածել զսիւղոբայս եւ զկապս հայերէն լեզուոյն. (Կորիւն.։)

Ողջ եւ անշարժ զտէրութիւն մեր կալցուք. (Խոր. ՟Ա. 27։)

Զարքունի հարկ ողջ արասցեն. (Կանոն.։)

Դրունք յողջոց մարգարտաց։ Նոցա գիր մի շնորհեաց (ի փոխել զանունն), եւ սմա զողջն փոխեաց. (Վրդն. երգ. եւ Վրդն. ծն.։)

Տանջեցին ժամ մի ողջ։ Քաղէ բանջար, եւ զողջ շաբաթն այնու շատանայր. (Ճ. ՟Ա.։ Հ. սեպտ. ՟Ի՟Դ.։)

Ողջ մարմնով (նշխարքն) եդեալ կայ ընդ այլ առաքեալսն ի կոստանդինուպօլիս. (Հ=Յ. հոկտ. ՟Ժ՟Ը.։)

ՈՂՋ. իբր Ողջամիտ. ողջախոհ.

Յանցուցեալ յողջ խորհրդոյ. (Փիլ. լին. ՟Ա. 58։)

Մարդ՝ որ զբանականութիւն ողջ ունի, կարէ գիտել՝ թէ աստուած մեղաւորաց երկայնամտութեամբ ներէ. (Վանակ. յոբ.։)

Սուրբ հաւատս՝ ողջ ամուսնութիւն է. իսկ խառնիլ ի պատրող բանս հերետիկոսաց՝ պոռնկութիւն։ Որպէս եւ զյովսէփ է տեսանել. զի բնական իրաւամբքն խոկայ զողջն (այս ինքն զողջամիտ կամ զողջախոհ միտս) ընդդէմ կնոջ տեառն իւրոյ. (Լմբ. առակ.։)

ՈՂՋ ԵՄ, ԼԻՆԻՄ, լինել, ել, լե՛ր. ե՛ր. ὐγιαίνω, ἕρρωμαι, χαίρεω, χαίρετε valeo, vale, valete, gaudeo, -de, -dete;
ave, salve. Ողջ եւ առողջ՝ բարեվիճակ գոլ. յուժի կամ ուրախ լինել հոգւով եւ մարմնով. խնդալ. ուրա՛խ լեր. ողջոյն ընդ քեզ. խաղաղութիւն ընդ ձեզ. աղէկ ըռինտ ըլլալ. բարի տեսանք, շատ բարեւ.

Ո՛ղջ եր վարդապետ։ Ո՛ղջ եր թագաւոր հրէից։ Պատահեաց նոցա յիսուս, եւ ասէ. ո՛ղջ էք (այս ինքն իցէք, լիջիք)։ Ո՛ղջ լեր, կամ լերուք կամ լիջիք (ի լրումն նամակի). եւ այլն։

Ո՛ղջ լիջիք, եւ մեք մեզէն ողջ եմք։ Դո՛ւք ո՛ղջ լերուք, եւ մեք մեզէն ողջ եմք։ Ո՛ղջ լեր թագաւորակից մեր, եւ սիրելի՛ եղբայր. (Ագաթ.։ Եղիշ. ՟Ա։ Խոր. ՟Ա. 27։)

Խրախացայ ոգւով ընդ ողջութիւն ողջ ելոյդ տիրապէս. (Շ. թղթ.։)

ՈՂՋ ԵՐԹ, ՈՂՋ ԵԿԻՐ. Ողջամբ՝ բարեաւ՝ խաղաղութեամբ ե՛րթ, եկիր. բարո՛վ երթաս, բարի՛ եկար.

Եւ ասէ յոթ որ ցմովսէս, ո՛ղջ երթ։ Ո՛ղջ եկիր ե՛ղբայր. (Ել. ՟Դ. 18։ Տոբ. ՟Ե. 19։)

Ո՛ՂՋ ՄՆԱ. մնասցեն. Ողջամբ՝ բարեաւ մնալ ասել. տալ զողջոյն հրաժարական. մնաք բարով.

Ողջ մնա սուրբ ուխտ միանձանց սրբոց։ Ո՛ղջ մնա սուրբ եկեղեցի. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։ Կիր. պտմ.։)

Ո՛ղջ մնասցեն ինչք, ո՛ղջ մնասցեն գերդաստանացն բազմութիւնքն, եւ արտաքին պատիւքն, զի ինձ քան զամենայն ինչ քո սէրդ մեծ է. (Ոսկ. եփես. ՟Ի.)

Թողուցու զնոյնն ըստ ինքեան գոլով ողջ եւ ամբողջ կալ եւ մնալ. ղատ. տիմ.։)

ՈՂՋ ՈՂՋ. մ. Կենդանւոյն. եւ Ամբողջաբար.

Զոր ինչ մեծամեծ եւ ողջն ողջն կլանիցեն, որոճելովն մանրեսցի. (Վեցօր. ՟Թ։)


Ողջաբանութիւն, ութեան

s.

the whole of a discourse;
sound doctrine.

NBHL (2)

Բանն ողջոյն. լիակատար ճառ վասն ամենայնի.

Հանդէս է մեր ո՛չ զպատմութեանն ողջաբանութիւն գրել. (Խոր. ՟Ա. 8։)


Ողջաբար

adv.

entirely, perfectly, wholly.

NBHL (3)

ὐγιῶς sane, integre. Ամբողջապէս. ամենայն մասամբք. տե՛ս եւ ՈՂՋԱՊԷՍ.

Զոր եւ ամենա՛յնն կոչեաց ողջաբար. քանզի ըստ մասինն՝ անկատար ելով՝ ո՛չ է ամենայն. (Փիլ. այլաբ.։)

Ոչ երբէք սահման ողջաբար ունելով, երբեմն զայս, եւ երբեմն զայն յայտնէ։ Ոչ ոք ի գոցանէ ողջաբար ունի. (Անյաղթ պորփ.։)


Ողջագուրանք, նաց

s.

embrace, embracing, clasping.

NBHL (2)

Ողջագուրելն. գրկախառնութիւն.

Սովորութիւն է ի սիրոյն ձգիլ առ սիրեցեալն. յորում համբոյր եւ ողջագուրանք. (Լմբ. առակ.։)


Ողջագուրեմ, եցի

va.

to receive lovingly, to embrace, to kiss.

NBHL (9)

ἁγκαλίζομαι, περιπλέκομαι amplexor κορίζομαι blandior. Գրկել ողջոյն. ընդգրկել. գգուել. խանդաղատիլ գրգալով. փարիլ. յարիլ սիրով. գուրգուրալով գիրկը առնել, փաթթուիլ, պլլուիլ, պագտուիլ, սիրել գուճագլամագ.օգշամագ. (լծ. հյ. ագուռով ողջունել. եւ յն. գօռի՛զօմե ).

Ըմբռնեալ բարձողաց ձեռացդ բազկօք զանպարագիրն էակ մարդացեալ՝ ի համբոյր հպելոյ մատուցման շրթանցդ ողջագուրեցեր. (Նար. կուս.։)

Ծնողական գթովն ողջագուրել կամեցաւ զմիածինն։ Այսօր նախամայրն եւայ ողջագուրէ զդուստր իւր. (Լմբ. վերափոխ.։)

Կուտեալ ի վերայ՝ ողջագուրէին զայրն աստուծոյ։ Զմիմեամբք փարեալ ողջագուրէին. (Վրք. հց. ՟Ժ՟Դ. ՟Ի՟Զ։)

Արք սպիտակք ողջագուրէին զնա. (Տէր Իսրայէլ. յուլ. ՟Ի.։)

Առցուք զմարմինն՝ ողջագուրեսցուք. (Տաղ.։)

Զքեզ տեսանել մարմնով նովին, ողջագուրել սիրով սրտին. (Յիսուս որդի.։)

Ընկալայ զգիրս, եւ ողջագուրեալ շրթամբք՝ ի վերայ աչացս եդեալ խանդաղատական խորհրդով՝ գոհացայ զտեառնէ. (Մագ. ՟Ի՟Թ։)

Յետ ողջագուրելոյն գթով համակամութեանն զնորայն որ վասն մեր տնօրէնութիւն. (Լմբ. պտրգ.։)


Ողջախոհ, աց, ից

adj.

thinking soundly, wise, sensible, judicious;
chaste, modest, coy, maidenly, pure, honest;
— միտք, good sense, honesty, plain-dealing.

NBHL (13)

ՈՂՋԱԽՈՀ. σώφρων cui mens est salva et incolumis, prudens, probus ἁκέραιος sincerus, integer, illibatus, innocens եւ այլն. որ եւ ՈՂՋԱԽՈՐՀ, ՈՂՋԱԽՈՐՀՈՒՐԴ. Ոյր խորհուրդք են ողջ՝ առողջ եւ ամբողջ. ողջամիտ. առողջամիտ. խոհական. մտացի. ուշիմ. զգօն. առաքինի. անկեղծ. անմեղ. հաւատարիմ. խելացի.

Վեհագոյն վարկանիմ զմանուկ աղքատ ողջախոհ քան զծեր թագաւոր անմիտ։ Ողջախոհաց արանց է խրատիլն թշուառութեամբն. (Ածաբ. ժղ.։ Ածաբ. առ որս. ՟Ժ՟Ա։)

Այլասերիցն եւ այլաբունիցն զնոյն ներգործութիւն ունել՝ ոչ ոք ներեսցէ յողջախոհիցն. քանզի ոչ ջուր եւ հուր զնոյն ներգործեսցեն. (Կիւրղ. գանձ.։)

Շուրջ գան եւ խնդրեն առ ի կլանել զոք յողջախոհաց. (Աթ. ՟Ե։)

Եւ ոչ ողջախորհ ոք իշխէ անգոսնել զդատաստանս նորա. (Իսիւք.։)

Ողջախոհացն քան զամենայն չար տանջանս՝ ամօթն է. (Արծր. ՟Գ. 5։)

Ընդ ողջախոհին յովսեփայ, որ յաղթեաց մեղաց ցանկութեան. (Շար.։)

Ամուսնացուցանել՝ ըստ աշխարհի ողջախոհաց. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Երեւեցան անդ (ի թաբոր) կոյսք՝ որդիքն որոտման եւ եղիա, եւ ողջախոհ՝ պետրոս եւ մովսէս. զի եկեղեցի ունի կոյսս, եւ ողջախոհս. (Տօնակ.։)

Անառակ կեանք, այսինքն ոչ ողջախոհ. (Սահմ. ՟Ը։)

ՈՂՋԱԽՈՀ, իբր Ողջախոհական. ողջամտական. զգօնական. հանճարեղ. զգուշաւոր. եւ հաւատարիմ.

Զանճառելիսն ողջախոհ լռութեամբ պատուեալ։ Յաղագս ողջախոհ խրատուց։ Ողջախոհ իմն մոլութեամբ բերին։ Ողջախոհ մտածութեամբ ուսանել։ Զբնաւն (զպատմութիւն) ողջախոհ զգուշութեամբ բերել ի յայտնութիւն. (Դիոն. ածայ.։ Յճխ. ՟Ժ՟Բ։ Սահմ. ՟Ա։ Մագ. ՟Ե։ Փարպ.։)

Երանելիք իցեն ի միասին լսօղքն բանիցն, որ հոսեն յողջախոհ բերանոյն նորա. ղատ. տիմ.։)


Ողջախոհաբար

adv.

soundly;
honestly, modestly, chastely.

NBHL (6)

σωφρόνως modeste, prudenter ὐγιῶς integre, sane. Որպէս ողջախոհ. ողջմտութեամբ. իմաստութեամբ. զգօնութեամբ. զգաստութեամբ.

Ողջախոհաբար եւ սրբաշնապէս վերաթռուցեալս։ Խորհէին ողջախոհաբար. ոչ ողջախոհապէս զհաւատն ունին։ Մի՛ յոյժ մերձակայ հարուածով դժուարել. այլ ողջախոհաբար ունել առ ի խրատ. (Դիոն. ածայ.։ Աթ. ՟Ժ՟Բ։ Ածաբ. կարկտ.։)

Ողջախոհաբար հարցանելով, եւ ոչ անհաւանապէս ընդունէր. (Բրս. ընչեղ.։)

Ողջախոհաբար ընկալեալ զսուրբ այրն. (Յհ. կթ.։)

Ողջախոհաբար զգօնացուցանէ. (Նար. խչ.։)

Հանդիսական ժուժկալութեամբ ողջախոհաբար կրթութեամբ զզինուորական երկասիրութեամբն յօժարաբար դեգերել. (Արծր. ՟Դ. 1։)


Ողջախոհանամ, ացայ

vn.

to be in one's right senses;
to be chaste, to observe chastity.

NBHL (5)

Մինչեւ յե՞րբ ոչ ողջախոհանամք յամրագոյն եւ սթափիմք։ Յետոյ ողջախոհասցին, եթէ կամեսցին։ Գոյր հնար մեզ այլոցն պատուհասիւք ողջախոհանալ։ Ոչ պատուհաս ընդունել է չար, այլ չողջախոհանալն հարուածովն չարագոյն է. (Ածաբ.։)

Ողջախոհանալ ի սրբութիւնս։ Ողջախոհասցին յարդարութիւն. (Յճխ. ՟Թ. ՟Ժ։)

Առաւելագոյն յիւրեանցն ողջախոհասցին առաքինութեան կալ հաստատուն. (Պիտ.։)

Եթէ կամիմ, ողջախոհանամ (կոյս մնամ). եւ եթէ ոչ կամիմ, ոչ հարկաւորիմ. (Ճ. ՟Գ.։)

Ողջախոհանայ այնպիսին, եւ արի լինի, զի զախտսն ստորադասէ. (Երզն. մտթ.։)


Ողջախոհացուցանեմ, ուցի

va.

to render chaste, modest, sober, prudent, wise.

NBHL (4)

σωφρονίζω sobrium reddo. Ողջախոհ կացուցանել, առնել, պահել. զգաստացուցանել. կրթել ի պարկեշտութիւն եւ ի զգօնութիւն.

Պահք զաղայս պահեն, ողջախոհացուցանեն զերիտասարդս. (Բրս. պհ. ՟Բ։)

Զանարգելութիւնն ծաղու ողջախոհացուցանելով։ Սովաւ ողջախոհացուցանեմ զցնդումն հեշտութեանն. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Ողջախոհացոյց զնա ի համեստութիւն աստուածպաշտութեան ձայնն յոնանու. (Լմբ. ի նաւում.։)


Ողջախոհութիւն, ութեան

s.

sound judgment, wisdom, sagacity, good sense;
chastity, pudicity, temperance, continence, modesty, sobriety, honesty.

NBHL (9)

σωφροσύνη sobrietas, prudentia, sapientia եւ temperantia, castitas. Ողջախոհն գոլ (ըստ ամենայն առման), որպէս Զգօնութիւն. զգաստութիւն. ողջմտութիւն.

Սովով եւ նուազութեամբ՝ ամենայնիւ յողջախոհութիւն ածէ. (Յճխ. ՟Է։)

Զծայրագոյն ողջախոհութեանց զկատարելութիւնսն յարաբարդեալ ի տրամախոհական միտս քո. (Ճ. ՟Ա.։)

Զայսոսիկ ողջախոհութեան բոց բորբոքեաց աստուածային բանից ձեր հոգեւորական հողմ. (Շ. թղթ.։)

Ողջախոհութիւն է առաքինութիւն ցանկականին. ըստ որում անիղձք իցեն առ դիւրութիւնսն եւ առ վայելմունսն յոռին հեշտութեանց։ Արդարութիւն եւ ողջախոհութիւն. (Արիստ. առաք. եւ Արիստ. որակ.։)

Ողջախոհութիւնն այն իսկ է ժուժկալութիւն, եւ որ ընդդիմամարտին յաղթէ հեշտութեանն. (Ոսկ. յհ. ՟Ա. 35։)

Յովսէփ ողջախոհութեամբն թագաւորեաց, պարկեշտութեամբն արդարացաւ։ Յաղագս ողջախոհութեանն մինչ ի կատարած աշխարհի զարմացեալ լինի. (Մեկն. ծն.։)

Երիցագոյն եւ իշխանականագոյն է խոհականութիւն եւ ողջախոհութիւն եւ արդարութիւն եւ արութիւն. եւ կրսերագոյն է մեծութիւն եւ փառք եւ իշխանութիւն եւ ազատութիւն. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. այլաբ.։)

Քաջութիւն, ողջախոհութիւն, արդարութիւն, իմաստութիւն (չորեքին բարոյական առաքինութիւնքն). (Իսիւք.։)


Ողջախորհուրդ

adj.

right-minded, sincere, frank, upright.

NBHL (3)

cf. Ողջախոհ։ (Իսիւք.։ Ճ. ՟Ժ.։)

Ողջախոհ. ողջամիտ. անխարդախ. հաւատարիմ.

Հանդերձ՝ ողջախորհուրդ եւ աննենգ ուխտապահ նախարարօքն։ Ողջախորհուրդ մտօք գնային ի գործ պատերազմի։ Ողջախորհուրդ մտաց լաւահայեցաց. (Փարպ.։)


Ողջակէզ, կիզաց

s.

burnt offering, holocaust, sacrifice.

NBHL (3)

ὀλόκαυτος totus crematus, combustus ὀλοκαύτωμα, ὀλόκαυστον , ὀλοκάρπωμα, ὀλοκάρπωσις holocaustum, totum oblatum, vel adolens. Ողջոյն կիզեալ եւ ծախեալ՝ պատարագ աստուծոյ. կենդանի յօշեալ եւ բոլորն բոլորովին այրեալ եւ ծախեալ ի պատիւ աստուծոյ. բոլորապտուղ բոլորանուէր պատարագ.

Եթէ ողջակէզ իցէ պատարագ նորա։ Ամենայն զոհք քահանային ողջակէզ լինիցի, եւ մի՛ ուտիցի։ Ընծայ ողջակիզին։ Ողջակէզ զոհի է ի հոտ անուշից տեառն։ Ի վերայ սեղանոյ ողջակիզացն։ Առ յատակաւ սեղանոյն ողջակիզաց։ Ուր սպանանիցեն զողջակէզսն. (Ղեւտ. եւ այլն։)

Վասն ողջակիզից. (Մեկն. ղեւտ. (հոլով անսովոր)։)


Ողջակիզեմ, եցի

va.

to offer a burnt offering, to sacrifice.

NBHL (5)

ὀλοκαυτέω, ὀλοκαυτίζω totum comburo, totam victimam cremo ὀλοκαρπόω totum adoleo, in holocaustum offero. Ողջոյն կիզուլ. ողջակէզ մատուցանել. զբոլորն այրել ծախել ի նուէր աստուծոյ. բոլորանուէր պատարագել՝ ըստ մարմնոյ եւ ըստ հոգւոյ.

Ոչ ի ձեռն հրոյ, այլ ի ձեռն ջրոյ զպատարագս ողջակիզեաց։ Սաւուղ ինքնաձեռն ողջակիզէր տեառն։ Տանելով ի գերեզմանն կերակուրս եւ ըմպելիս, ողջակիզեն զկերակուրսն, նուիրեն զգիսն։ Զշարժումն կենդանութեան հոգւոյ իւրեանց ողջակիզեն. (Սեբեր. ՟Ժ։ Նախ. ՟ա. թագ.։ Ոսկ. յեզեկ.։ Եւագր. ՟Լ՟Ա։)

Ողջակիզեցաւ ի վերայ սորա՝ հօր ի հաշտութիւն, եւ քաւութիւն բնաւիցս. (Շ. բարձր.։)

Ի հոտ անոյշ ողջակիզեալ մատուցանէր զինքն նուէր. (Շար.։)

Նուէր բանական զոհիս ողջակիզեալ զօրութեամբ ճարպոյ։ Ի ճգնաւորական վարս ողջակիզեալ։ Ողջակիզեալ բոլոր անդամովք. (Նար. ՟Ա. եւ Նար. կուս. եւ Նար. յովէդ.։)


Ողջակիզութիւն, ութեան

s.

cf. Ողջակիզումն.

NBHL (2)

ՈՂՋԱԿԻԶՈՒԹԻՒՆ ՈՂՋԱԿԻԶՈՒՄՆ. զման. Ողջակիզելն, իլն. ողջակէզ.

Ընկա՛լ զողջակիզութիւն անձին իմոյ։ Եւ այսպէս ի բանաւոր ողջակիզումն զինքն քրիստոսի նուիրէր. (Յհ. կթ.։)


Ողջակիզումն, ման

s.

offering a holocaust.

NBHL (2)

ՈՂՋԱԿԻԶՈՒԹԻՒՆ ՈՂՋԱԿԻԶՈՒՄՆ. զման. Ողջակիզելն, իլն. ողջակէզ.

Ընկա՛լ զողջակիզութիւն անձին իմոյ։ Եւ այսպէս ի բանաւոր ողջակիզումն զինքն քրիստոսի նուիրէր. (Յհ. կթ.։)


Ողջահաւատ

adj.

orthodox.

NBHL (2)

Ողջ եւ առողջ ի հաւատս. ողջամիտ. անմեղ.

Ջանան զողջահաւատսն մղել յիւրեանց խորխորատ կորստեանն. (Զքր. կթ.։)


Ողջամբ

adv.

safe and sound, soundly, safely, safe;
quite, totally, entirely, completely;
— դառնել, հասանել, to return, to arrive safe;
— եկիր, — տեսի զքեզ, you are welcome;
երթ —, God keep you, God be with you, adieu!.

NBHL (6)

որ եւ Ո՛ՂՋ. ὐγιαίνων, -ουσα, -ον sanus, salvus, -a, -um. Ողջութեամբ. ողջ եւ առողջ գոլով.

Հասաք ողջամբ եւ խաղաղութեամբ յերուսաղէմ։ Ե՛րթ ողջամբ ի տուն քո։ Ողջամբ ընկալաւ զնա. (՟Ա. Եզր. ՟Ը. 62։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Դ. 8։ Ղկ. ՟Ժ՟Ե. 27։)

Ըստ յառաջ լուսաւոր եկիցն ողջամբ յայնպիսի հեռաւոր ճանապարհէ. (Փարպ.։)

Կամ իբր Ամբողջ.

Ողջամբ պահէ զպայծառութիւն իմ. (Ճ. ՟Ա.։)

Ամենածախ հրովն ի չարչարիլն ողջամբ կիզեալ. (Նար. խչ.։)


Ողջամիտ, մտաց

adj.

right-minded, of sound judgment, in one's right senses, sensible, rational, reasonable, judicious;
orthodox;
— վարդապետութիւն, sound doctrine;
— լինել, to be in one's right mind.

NBHL (8)

ὐγιαίνων, ὐγιαίνος, ἁκέραιος sanus, sanae mentis, sincerus, integer. Ոյր միտք են ողջ. ողջախորհուրդ. ողջախոհ. առողջամիտ. իմաստուն. ուշիմ. անկեղծ. միամիտ. հաւատարիմ.

Ողջամիտս ի հաւատս. (Տիտ. ՟Բ. 2։)

Կենակից է արդարն՝ արդարութեան, եւ ողջամիտն՝ ողջամտութեան. (Փիլ. լին. ՟Դ. 68։)

Ողջամտացն՝ գրոց պէտք ոչ են. (Հ=Յ. յնվր. ՟Ժ՟Է.։)

Կրտսերքն ի հրէիցն ողջամիտք էին, եւ իշխանք նոցա ապականեալք էին։ Իցէ՞ ոք՝ որ զմեզ յայդ խորհուրդ ողջամիտ համարիցի, եւ ոչ մոլեկանս եւ այսահարեալս. (Ոսկ. յհ. ՟Բ. 20։ եւ ՟Ա. 6։)

Եւ իբր Ողջամտական.

Ողջամիտ վարդապետութիւն. (՟Ա. Տիմ. ՟Ա. 10։ Տիտ. ՟Բ. 1։)

Ողջամիտ յուսով։ Ողջամիտ կամօք։ Մնալ յողջամիտ սահմանի առաքինութեան. (Յճխ. ՟Ժ՟Գ։ Նար. ՟Ձ՟Գ։ Պիտ.։)


Ողջանամ, ացայ

vn.

to recover one's health, to heal, to get cured of, to get well again.

NBHL (5)

ὐγιάζομαι, ὐγιαίνω, θεραπεύομαι sanor, convalesco, valeo. Ողջ լինել. իմա՛ առողջանալ, բժշկիլ (մարդոյ, եւ վիրաց) ըռընտալ.

Ողջացաւ այրն։ ահաւագիկ ողջացար։ Հիւանդացեալ՝ եւ մի՛ ակնկալցի ողջանալոյ։ Լինիցի ի մորթ մարմնոյ նորա կեղ, եւ ողջասցի։ Նստան ի բանակին, մինչեւ ողջացան (ի վիրաց)։ Դիցեն ի վերայ վիրիդ, եւ ողջասցիս։ Վէր մահուան նորա ողջանայր։ Մինչեւ ողջասցի վէր մահու նորա.եւ այլն։

Բազումք եւ ի հիւանդաց՝ ողջանան, եւ յողջոցն ծուլացեալք անկանին ի հիւանդութիւնս. (Ոսկ. մ. ՟Գ. 14։)

Ջերմ արեամբ լուանալ, եւ ողջանալ. (Խոր. ՟Բ. 80։)

Ողջացաւ, ողջասցին (յն. ողջանալ, ողջանալոյ), ո՛չ բայ, այլ՝ հոլով բայի. (Արիստ. որակ.։)


Ողջանդամ

adj. adv.

perfect in body, sound in wind and limb;
safe and sound;
entirely, wholly.

NBHL (9)

ὀλομελής qui membris est integris ὀλόκληρος integer ὐγιής sanus. Ողջ անդամօք. անվնաս. անթերի. անվթար. ողջ եւ առողջ. ամբողջ.

Զի իցէք ողջանդամք եւ կատարեալք, եւ ոչինչ իւիք նուազեալք. (Յկ. ՟Ա. 4։)

Օրէնքն զողջանդամս հրամայեն կացուցանել քահանայս. (Խոր. ՟Բ. 18։)

Մեք յիրաւի պատժիմք, զի զողջանդամ մարդիկսն խեղէաք. ղիշ. երէց.։)

Զյովնան միւսանգամ ողջանդամ կացուցեր ի կենդանութենէ. (Ագաթ.։)

Մի՛ ակնունիցիս ողջանդամ բարեմիտ ապրել։ Դարձաւ ամենայն ժողովուրդն առ յեսու ողջանդամք։ Ողջանդամք եւ առանց խոցոտելոյ ի պատերազմէ ելանեն. (՟Բ. Մակ. ՟Ե. 19։ Յես. ՟Ժ. 21։ ՟Բ. Մակ. ՟Ը. 36։)

Այլք ամենայն ողջանդամք ապրեալ՝ երթային զհետ փախստականացն։ Եւ ինքն ողջանդամ անդրէն յերկիր իւր դառնայր. ղիշ. ՟Է. ՟Ը։)

Ինքեանք դարձեալք ողջանդամք հասանէին։ Գնացին ղջանդամք։ Եւ զձեզ պատուով ողջանդամ ի տունս ձեր արձակել. (Փարպ.։)

Ողջանդամ զնա լուծեալ ի կապանարանէ։ Լուծանել թողուլ ողջանդամ անվնաս. (Յհ. կթ.։)


Ողջանդամութիւն, ութեան

s.

perfection in all the members.

NBHL (3)

Ողջանդամն գոլ կամ մնալ. ամբողջութիւն. առոգութիւն. ուժեղակութիւն.

Ի նանիր պատառել ձեռնարկեն զի վերուստ անկեալ պատմուճանն քրիստոսի, այսինքն զնորա հաւատոցն ողջանդամութիւն. (Գերմ. թղթ.։)

Հրէիցն առողջութիւն եւ ողջանդամութիւնն եղեն պատճառք գալոյ յամբարտաւանութիւն. (Ոսկ. ես.։)


Ողջացուցանեմ, ուցի

va.

to cure, to heal, to restore to health, to free from sickness or any harm;
to complete, to render perfect.

NBHL (9)

ὐγιάζω, θεραπεύω, ἱάομαι sano, curo, medeor. Առողջացուցանել. բժշկել (զանձն, կամ զվէրս).

Զկինն իմ ողջացոյց. եւ զքեզ նոյնպէս ողջացոյց։ Վիրաւորեաց, եւ պատեսցէ զմեզ եւ ողջացուսցէ զմեզ. (Տոբ. ՟Ժ՟Բ. 3։ Ովս. ՟Զ. 3։)

Եւ մեք կարօտ բժշկութեան եմք, որք կարգեցաք զայլս ողջացուցանել. (Ոսկ. եփես. ՟Ժ։)

Զհին ծակոտուածս վիշապին ողջացոյց. ղիշ. ՟Ը։)

Յետս դարձուցանեմք ի մեզ զողջացուցանօղ դեղսն յիսուսի. (Վրք. հց. ՟Բ։)

Ողջացուցանելն (այսինքն ողջացուցանիլն) ըստ պատահման է բարի. իսկ ողջն գոլ՝ բնութեամբ եւ ըստ ինքեան. (Նիւս. բն. ՟Ժ՟Է։)

Եւ Ամբողջացուցանել. յարդարել կազմել.

Ողջացոյց զսեղանն տեառն զկործանեալ. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Ը. 30։)

Կոչեաց ահարոն զքանդակագործսն, եւ ողջացոյց զպակասն ի կերպ որթոյ. (Վրդն. ել.։)


Ողջացուցիչ, չի, չաց

adj.

healing, curative, balsamic.

NBHL (3)

Որ ողջացուցանէ. ողջացուցանօղ. բուժիչ.

Ողջացուցիչ երկանցն եւայի. (Նար. ձ։)

Ոչ վատթարս բժիշկս զմեզ այդոցիկ ամենայն իրօք կարծէք, եւ ոչ անուսմունս ողջացուցիչս ոգւոց. (Առ որս. ՟Ժ՟Բ։)


Ողջեգամ

vn. s.

to salute;
salute, salutation.


Ողջընծայ

cf. Ողջակէզ.

NBHL (2)

ὀλοκάρπωμα . Ողջոյն ընծայեալ նուէր. որպէս ողջակէզ եւ բոլորանուէր պատարագ.

Եւ առնիցէք ողջակէզ տեառն, եւ ողջընծայ ի զոհ. (Թուոց. ՟Ժ՟Ե. 3։)


Ողջիկ

adv.

entirely, wholly.

NBHL (2)

Ամբողջ. ողջոյն.

Հատուցանիցես ողջիկ զգահեկանն. (Վրք. հց. ՟Բ։)


Ողջմտութիւն, ութեան

s.

rightmindedness, good judgment, reasoning;
rectitude, justice, sincerity, loyalty, probity;
ողջմտութեամբ, soundly, sensibly.

NBHL (5)

որ եւ ՈՂՋԱՄՏՈՒԹԻՒՆ, ՈՂՋԱԽՈՀՈՒԹԻՒՆ. Առողջմտութիւն, ուղղութիւն. անարատութիւն. արդարութիւն. (յն. պէսպէս)

Ողջմտութիւն բանից, կամ վարդապետութեան. (՟Ա. Տիմ. ՟Զ. 3։ ՟Բ. Տիմ. ՟Ա. 13։ ՟Դ. 3։ Տիտ. ՟Ա. 9։)

Դատեա՛ զամենեսեան ողջմտութեամբ (կամ իրաւամբք). (Առակ. ՟Լ՟Ա. 8։)

Նոր բուսեալ տայ (զպտուղ) խորհրդականութեան եւ ողջմտութեան. (Փիլ. ել. ՟Ա. 8։)

Զի կամօքն աստուծոյ ձեր ողջմտութիւնդ ի ձեզ հաստատեալ կայ. (Վեցօր. ՟Զ։)


Ողջնութիւն, ութեան

s.

health, toast.

NBHL (2)

Բառ ռմկ. իբր Ողջութիւն եւ առողջութիւն՝ մաղթեալ բաժակաւ. ձեր կենաց, կենդանութիւն.

Ի մատռուակել բաժակի՝ զառաջինն արբցես ողջնութեան, զերկրորդն թշնամանաց, զերրորդն՝ մոլեգնութեան. (Ոսկիփոր.։)


Ողջոյն, ջունի

s. adj. adv.

salute, salutation, greeting, compliments, kind regards;
health, state of salubrity;
all, entire, whole;
entirely, wholly, completely;
— հրաժարական, leave-taking, adieu, farewell;
— տալ, to salute;
to compliment;
հարցանել զողջունէ, տեսանել զ— ուրուք, to salute affectionately, with kind expressions;
հարցանել զողջունէ ուրուք, to ask news of;
տալ — հրաժարական, to take leave;
to say good bye, farewell;
—, — քեզ, — ընդ քեզ, good morning ! good day !
— իցէ քեզ, how do you do ? how are you ?
— է, very well;
— է քեզ, is all well with you ?
— է, do you bring good news ?
— է, health, peace, prosperity;
— քեզ տունդ իմ սիրելի, — քեզ երկիր ծննդեան, fare well sweet home ! adieu my native land ! adieu !.

NBHL (24)

Եթէ ի վերայ միոյ անձին այսպէս, ո՛րչափ եւս առաւել ի վերայ ողջոյն ազգի միոջ. ղիշ. ՟Դ։)

ὄλος, ὄλον totus, totum ὀλόκληρος integer, perfectus. Ողջիկ. ողջ. ամբողջ. բոլոր բովանդակ.

Մինչեւ լնուցու նորա տարին ողջոյն։ Վտանգեաց զնա բանիւք զգիշերն ողջոյն։ Ողջոյն իսկ մարդ բժշկեցի։ Թէպէտեւ նոյնպէս ողջոյն հատանիցէ, չէ՛ ինչ պիտոյ ի գործ. (Ղեւտ. ՟Ի՟Ե. 30։ Դտ. ՟Ժ՟Զ. 16։ Յհ. ՟Է. 23։ Եզեկ. ՟Ժ՟Ե. 5։)

Արեգակն՝ կենդանահալած, ի ստուերս միջօրէի կիսաբաժին աւուրն ողջունի (իբրու ամբողջի). (Գիւտ թղթ. առ վաչէ։)

ՈՂՋՈՅՆ, ջունի, իւ, ից. գ. ὐγιαίνειν, χαίρειν, ἁσπασμός sanum esse, valere, gaudere, ave, salus, salutem, salutatio եւ այլն. Ողջութիւն, առողջութիւն, ընդերկար կենդանութիւն մաղթեալ. մաղթանք կամ ընտանի հարցումն վասն ողջ եւ առողջ յանդորրու գոլոյ՝ բանիւ կամ գրով. ի տէր խնդալ. ուրա՛խ լեր. ողջութիւն, բարեւ.

Ողջոյն ընդ ձեզ եւ խաղաղութիւն։ Առ քաղցր հեբրայեցիս ողջոյն յոյժ։ Թագաւոր արտաշէս՝ եզրի քահանայի եւ պատմչի օրինացն տեառն՝ ողջոյն։ Որպիսի՛ ինչ իցէ ողջոյն այս։ Լուաւ զողջոյն մարիամու ...։ Եղեւ ձայն ողջունի քոյ յականջս իմ։ Ողջոյնդ այդ իմոյ ձեռին պօղոսի է։ Սիրեն զողջոյնս ի հրապարակս.եւ այլն։

Տրդատիոս հայոց մեծաց արքայ՝ առ ամենեսին ողջոյն։ Շապուհ արքայից արքայ՝ նախարարաց հայոց՝ ողջոյն շատ շնորհեմ ձեզ։ Բազմասցի ձեզ ողջոյն մարդասիրութեան մերոյ. (Ագաթ.։ Խոր.։ Եղիշ. եւ այլն։)

Ողջո՛յն ընդ քեզ մարիամ. (Շար.։)

Բերձեալ ունէր ողջոյն ի բերան իւրում (գաբրիէլ). (Եփր. համաբ.։)

ՈՂՋՈՅՆ. εἱρήνη pax. խաղաղութիւն՝ անդորրութիւն հանդերձ ողջութեամբ. եբր. շալօմ

Հարցանել զողջունէ ուրուք. (Դտ. ՟Ժ՟Ը. 15։ ՟Ա. Թագ. ՟Ի՟Ե. 5։ Սղ. ՟Ճ՟Ի՟Ա. 6։)

Ողջո՛յն է։ Ողջո՞յն իցէ ... զի՞ կայ քո եւ ողջունի։ Ողջո՞յն է քեզ, ողջո՞յն է առն քում, եւ ողջո՞յն է մանկանն. եւ նա ասէ, ողջո՛յն է։ Ողջոյն տանս այսմիկ. եւ այլն։

Տուօղն զօրէնս ողջունի. (Շար.։)

ՈՂՋՈՅՆ. Ողջունելն, եւ հանդիպումն ի հարցանել զողջունէ.

Իջաք յողջոյն որդւոց արքայի։ Եկին ի կեսարիա յողջոյն փեստոսի. (՟Դ. Թագ. ՟Ժ. 13։ Գծ. ՟Ի՟Ե. 13։)

Առաքեցաւ դաւիթ ի հօրէ իւրմէ տեսանել զողջոյն եղբարց իւրոց. (Եփր. թագ. (որ հայի եւ ի նախընթաց ն։))

Եւ ոչ ի մահուն համբուրիւք ողջունից յուղարկին յընտանեաց. (Պիտ. (որ բերի եւ ի յաջորդ նշ։))

ՈՂՋՈՅՆ. Հրաժեշտ, բարեաւ մնալ ասելն. ո՛ղջ մնա.

Ո՛ղջ մնա սուրբ ուխտ. ողջո՛յն եւ ձեզ գասք եւ ժողովք սուրբ միայնակեցացդ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Ողջո՛յն քեզ սուրբ եկեղեցի. ողջոյն քեզ սեղա՛ն սրբութեան. ողջո՛յն ձեզ դասք քահանայութեան. ես ճանապահորդեցի առ արարիչն իմ. (Շար.։ Մաշտ.։)

ՈՂՋՈՅՆ ՏԱԼ. ἁσπάζομαι, χαρετίζω, προσαγορεύω saluto, salutem dico. Ողջունել. բարեւել, բարեւ ընել.

Ողջոյն ետուն միմեանց ի խաղաղութիւն, կամ խաղաղութեամբ։ Ողջոյն տաջիք պրիսկեայ եւ ակուիղայ։ Ողջո՛յն տաջիք միմեանց ի համբոյր սրբութեան։ Ողջոյն տան ձեզ ամենայն եկեղեցիք քրիստոսի.եւ այլն։

Ողջոյն տամ քեզ սրբազանիդ անձինդ՝ սիրեցեա՛լդ. (Դիոն. թղթ.։)

Համբոյր մի ողջոյն ինձ ոչ ետուր». իմա՛ ըստ յն. մի բառ, որ է համբոյր ողջունի կամ սիրոյ. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)


Ողջութիւն, ութեան

s.

health, good health, soundness of body;
ողջութեամբ, safe and sound, peacefully.

NBHL (8)

ὐγίεια sanitas. Ողջն գոլ. առողջութիւն.

կատարեա՛ դու զկեանս սոցա ողջութեամբ եւ ուրախութեամբ. (Տոբ. ՟Ը. 12։)

Ողջութիւն՝ տենչալի զկնի փորձութեան ընդդիմակին, եւ սեղան՝ շնորհաւոր զկնի պահոց. (Բրս. պհ.։)

յաղագս ողջութեան վաստակելոց (ցաւօք)։ Բժիշկք շարագրեն յաղագս ողջութեան՝ զոր ինչ թուի նոցա գոլ. ղատ. մինովս.։)

Գոյացութիւնն՝ հիւանդութիւն եւ ողջութիւն ընդունի։ Տրամադրութիւն, հիւանդութիւն եւ ողջութիւն։ Ողջութիւն, անուն. իսկ ո՛ղջ է, բայ. (Արիստ. ստորոգ. եւ Արիստ. պերիարմ.։)

ՈՂՋՈՒԹԵԱՄԲ իբր մ. Ողջամբ. ըստ յն. եւ լտ. փրկութեամբ կամ կենդանութեամբ. եւ ողջ. μετὰ σωτηρίας cum, vel in salute ὐγιαίνων sanus, salvus. ողջ առողջ.

Գնացին ի նմանէ ողջութեամբ։ Դարձուսցէ զիս ողջութեամբ ի տուն հօր իմոյ։ Եւ դուք ելէ՛ք ողջութեամբ առ հայրն ձեր։ Եթէ ողջութեամբ դառնայցէք այսրէն։ Ողջութեամբ եկեսցէ. (Ծն. ՟Ի՟Զ. 31։ ՟Ի՟Ը. 21։ ՟Խ՟Դ. 17։ Տոբ. ՟Ե. 21. 26։)

Գնացին ողջութեամբն զայն յայտ առնէ, թէ ունէին այնուհետեւ զհանդերձեալ անվրէպ խաղաղութիւնն։ Դարձուսցէ զիս տէր ողջութեամբ. թէ ողջամբ դարձայց, թէ ողջ ապրեցայց. (Կիւրղ. ծն.։)


Ողջունաբեր

adj.

bearing a salutation or good news;
— թուղթ, letter, epistle.

NBHL (5)

Որ բերէ յինքեան զողջոյն աւետաւոր կամ խաղաղական.

Եւ անդ մատուցեալ զբերեալ պատասխանին ողջունաբեր թղթովն. (Ագաթ. (այսինքն բարեւագրով. յն. եւ լտ. խաղաղական գրով։))

Լուսաւորեա՛ զիմ տրտմութիւնս՝ քո ողջունաբեր թղթով. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Ես սիրոյ պատգամ ունիմ, գիր ողջունաբեր. (Նար. տաղ.։)

Զոր ողջունաբեր աւետեօք կրեցեր զտուողն ի քեզ զօրէնս ողջունի. (Շար.։)


Ողջունագիր

s.

letter of compliments.


Ողջունալի

cf. Ողջունական.

NBHL (2)

cf. ՈՂՋՈՒՆԱԲԵՐ. որպէս (գիր) Լի ողջունիւ աւետեաց կամ խաղաղութեան.

(Գաբրիէլ՝ մարիամու) ետ զհրովարտակն ողջունալի՝ գրեալ ի բարձրելոյն. (Եփր. ծն.։)


Ողջունական, ի, աց

adj.

of salutation, of compliments.

NBHL (3)

Նշանակ ողջունի. ողջունօղ.

Ողջունական բանիւն զսէրն իւր ցուցանէ. (Ոսկ. եբր.։)

Առաքեաց մարոդաք. եւ զի՞նչ առաքեաց արդեօք. թուղթս ողջունականս, եւ հրեշտակս պատարագօք. (Ոսկ. ես.։)


Ողջունապատում

adj.

narrating, telling good news.

NBHL (2)

Պատմօղ ողջունի, յայտնիչ խաղաղութեանն քրիստոսի.

Իւրով իսկ աւետարանական եւ ողջունապատում գնացիւք. (Ագաթ.։ Կորիւն.։)


Definitions containing the research ղ : 10000 Results

Բարեհատոյց

adj.

rewarder, that recompenses well, that does good.

NBHL (2)

Հատուցանօղ կամ տուօղ բարեաց. բարերար.

Անծանօթաբար առ բարեհատոյցսն եղեւ վայելեալ. (Պիտ.։)


Բարեհաւան

adj.

obedient, submissive.

NBHL (3)

Բարւոք սկսեալ. բարեյաջող. բարեբար.

Եղիցի քեզ ապրել՝ ի նուէս նաւի՝ յոր երթասն լիցես (ի փոր կիտին). (Փիլ. յովն.։)

εὑπειθής qui facile obsequitur Դիւրահաւան, անսացօղ. հլու. դիւրալուր.


Բարեհռչակ

cf. Բարեհամբաւ.

NBHL (2)

Բարւոք հռչակօղ, եւ հռչակեալ.

Աճեցուցեալ զտարփանս նոցա խանդաղատանօք բարեհռչակ բարբառոյն. (Լմբ. պտրգ.։)


Բարեհռչակութիւն, ութեան

s.

cf. Բարեհամբաւութիւն.

NBHL (2)

Զօրինադրին քաղցրութիւնն վայելուչ բարեհռչակութեամբքն ունել. (Մեկն. ղեւտ.։)

Ոչ միայն անուանցն չափով զբարեհռչակութիւնն ունի, այլ եւ է արդարեւ այսպէս ըստ բնութեան. (Կիւրղ. գանձ.։)


Բարեհրաւէր

adj.

that invites, exhorts to good things.

NBHL (1)

Ի բարին հրաւիրօղ. բարեյորդոր.


Բարեձեւ

adj.

of a good shape, well made, genteel;
graceful.

NBHL (2)

Ուր գեղեցիկ ոչ է, եւ ոչ բարեձեւ (է գործն). (Արիստ. աշխ.։)

Այր բարկացօղ՝ ո՛չ է բարեձեւ. (Կլիմաք.։)


Բարեձեւութիւն, ութեան

s.

fine figure, gracefulness, decorum.

NBHL (9)

εὑσχημοσύνη decor, elegantia, modestia Վայելչութիւն. գեղեցկութիւն. բարելաւութիւն.

Ոչ ի սակս բարեձեւութեան եւ տարաձեւութեան բանից այժմ եղեւ մեզ դիտողութիւնս. ղատ. օրին. ՟Ա։)

Ի վերայ բարեձեւութեան դիմացն ծաղկեալ շնորհք առաքինութեանն։ Տեսանելով զահաւոր կերպարանին նորա բարեձեւութիւն. (Պիտ.։ Նար. ՟Ղ՟Գ։)

Յառողջութեան բարեձեւութենէ զհիւանդութեան տրտմութիւն նկատեաց. (Կլիմաք.։)

Իրաւանց եւ արդարութեան հնազանդել յաղագս բարեձեւութեան։ Կործանել զհակառակամարտսն բարեձեւութեան կարգաց եւ կրօնի. (Յճխ. ՟Բ. ՟Ժ՟Գ։)

Ի բարեձեւութենէ բանիցն զարտուղի անկեալ՝ չար անուանի. (Սարգ. յկ. ՟Ը։)

Քահանայն կալով ի մէջ ժողովրդոցն՝ բարեձեւութեամբն ճանաչի, եթէ քահանայ է. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա։)

Կամ Բարի ձեւանալն. կեղծաւորութիւն.

Եւ ոչ մի իւրիք բարեձեւութեամբ խաբէութիւն զամրութիւն միաբանութեան եղբայրութեանն քակել. (Յճխ. ՟Ի՟Գ։)


Բարեմասն

adj.

well matched, lucky, fortunate.

NBHL (1)

Առաջնորդ կարգաց եւ ուղղութեանց, եւ բոլոր բարեմասն լրութեան. (Յհ. կթ.։)


Բարեմասնութիւն, ութեան

s.

good fortune, happiness, participation of good;
goodness, perfection.

NBHL (5)

Վիճակ բարւոյ մասին. հաղորդ, կամ ժառանգ լինել բարեաց. բարեբաստութիւն. երջանկութիւն. շնորհք. փառք.

Ի մանկութենէ մերմէ ցանկացեալ եմք բարեմասնութեան սրբոց քոց. ղիշ. ՟Ը։)

Զի զյաղթանակ բարեմասնութեանն՝ որ առ քեզ եղեն, անարգել լեզուով խօսեսցի. (Նար. ՟Խ՟Զ։)

Արժանիս արասէ զմեզ բարեմասնութեանշնորհաց իւրոց։ Բարեմասնութեանս այսմիկ արժանաւորք եղաք. (Սարգ. յուդ. եւ ՟Ա։)

Ի դիմաց գեղեցկութենէ, յանդամոց բարեմասնութենէ. (Սկեւռ. ես.։)


Բարեմարդիկ

adj.

coaxer, cajoler, gallant, complaisant;
յ— լինել, to please, to flatter, to coax, to cajole, to adulate.

NBHL (2)

Որ միանգամ կամին բարեմարդիկ լինել մարմնով. (Գաղ. ՟Զ. 12։)

ԲԱՐԵՄԱՐԴԻԿՔ. κολοκεύοντι adulantes Մարդահաճոյք. շողոմարարք. երեսպաշտներ.


Բարեմարդութիւն, ութեան

s.

flattery, adulation, complaisance.

NBHL (1)

Մարդահաճութիւն. մարդելուզթիւն. կեղծաւորութիւն. ըստ յն. προσωπεῖον vultus fictus, larva այն է պատրուակ. դիմակ.


Բարեմիտ, մտաց

adj.

sincere, ingenuous, frank, naive;
innocent, good, well disposed.

NBHL (6)

ἁθῷος innocens, εὑγνώμων proba mente praeditus, fidelis Ոյր միտք են բարի եւ անկեղծ. ողջամիտ. առողջախորհուրդ. անխարդախ. միամիտ. հաւատարիմ. բարէմիտ ու բարէսիրտ.

Ոչ ոք բարեմիտ եղեւ առ մեզ, թէպէտ եւ բազում ամօք բնակեցան առ մեզ. (Լաստ. յիշ.։)

Կայծ մի փոքրիկ յանդունդս անկեալ՝ վաղվաղակի շիջանի. սոյնպէս եւ տրտմութիւն ի սիրտս բարեմտաց. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Բարեմիտ իցէ բնութեամբ, եւ սիրելւոյ ումեք կամ ընտանւոյ տուրս տացէ արտաքոյ վաստակոց եւ երախտեաց։ Երբեմն բարեմիտ գոլով տամք, եւ երբեմն յեղափոխեալ յայնց բարուց՝ զղջանամք զտալն. (Սարգ. յկ. ՟Դ։)

Ի զուարճութիւն բանասիրի, եւ բարեմիտ ընթերցողի. (Յիսուս որդի.։)

Բայց դու մի՛ ակն ունիցիս ողջանդամ բարեմիտ ապրել. (՟Բ. Մակ. ՟Է. 19.) իմա՛ անվնաս, իբր անմեղ։


Բարեմոյն

adj.

peaceable, flexible, good-natured, good-humoured.

NBHL (1)

Ունօղ զմոյն բարի, այսինքն զկայտառութիւն, զառողջութիւն, զքաջութիւն. կայտառ.


Բարեմոռաց

adj.

unthankful, ungrateful.

NBHL (2)

Մոռացօղ բարեաց. երախտամոռաց.

Ժողովուրդ ապերախտ եւ բարեմոռաց. (Ճ. ՟Գ.։)


Բարեմտաբար

adv.

ingenuously, frankly, naively.

NBHL (2)

Բարեմտութեամբ. անկեղծութեամբ. հաւատարմութեամբ. ի բարի սրտէ. սիրով.

Ծառայք հաւատարիմք զհաւատացեալն (բան) բարեմտաբար կատարելագործեն. (Մաքս. եկեղ.։)


Բարեմտութիւն, ութեան

s.

sincerity, innocence, goodness, indulgence.

NBHL (9)

εὑγνωμοσύνη, εὕνοια bona mens, aequitas animi, benevolentia, εὑθυμία hilaritas Ունելն զբարի միտս եւ զսիրտ. ողջամտութիւն. անկեղծութիւն. միամտութիւն. պարզամտութիւն. անչարութիւն. բարէհոգիութիւն, բարեսրտութիւն, անխարդախութիւն.

Քաղցրութիւն, հեզութիւն, բարեմտութիւն. (Արիստ. առաք.։)

Հաւանի (Աստուած), յորժամ բազմութիւն հանդերձ բարեմտութեամբ աղաչիցէ զնա։ Որք բարեմտութեամբ զսխալանս իւրեանց ասիցեն, ընդունի. (Ոսկ. անոմ.։)

Այսու ամենայնիւ բարեմտութեամբ յուղարկեալք յաշխարհէ. ղիշ. ՟Ա։)

Եւ որպէս Բարեսիրութիւն. մարդասիրութիւն. գթասիրութիւն. ներողամտութիւն.

Արժան է եւ ընդ մայրն յաղագս բարեմտութեանն խնամոյն զարմանալ. (Փիլ. լին.։)

Արդ հաւանեալ եմ մեծ բարի մարդոյ բարեմտութիւն եւ առողջութիւն լինել. (Ածաբ. ժղ.։)

Եթէ սիրով ոք տայ (զողորմութիւն), եւ բարեմտութեամբ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

Երկիւղիւն ի բարեմտութիւն ածէր. (Լմբ. յայտն.։)


Բարեյարմար

adj.

well adjusted, well agreed;
symmetrical.

NBHL (2)

Առ ի լինել յարմարումն քնարի՝ պարտ է զամենայն աղիսն բարեյարմարս գոլ. (Սահմ. ՟Գ։)

Յորում բարեյարմար մեծն Աղեքսանդրիա է շինեայ քաղաք. (Խոր. ՟Գ. 62.) որ լինի եւ մ. իբր εὑαρμόστως apte


Բարեյոյս

adj.

of good or of great hope.

NBHL (2)

Բարեյոյս արարեր զորդիս քո. զի տաս ի վերայ մեղաց ապաշխարութիւն. (Իմ. ՟Ժ՟Բ. 19։)

Հաստատուն, բարեյոյս եւ համարձակ։ Բարեյոյս եւ համարձակ կալ յանյաղթելի զօրութիւն փրկողին. (Սկեւռ. ես.։)


Բարենախանձ

adj.

zealous.

NBHL (1)

Կամ Ունօղ զնախանձ ընդդէմ բարւոյ ընկերին. նախանձոտ.


Բարենշան, ից

adj.

of good sign;
signalized, remarkable, famous.

NBHL (3)

εὕσημος bene significans, insignis, clarus, εὑήμερος prosper, felix Ունօղ զնշան բարի. բարւոյ նշանակ. բարեգուշակ. բախտաւոր. նշանաւոր. բարեհռչակ. աջողակ. վայելուչ. պայծառ.

Փողեցէ՛ք ասէ ի նոր ամսեան փողով ի բարենշան աւուր տօնի մերոյ. (Բրս. պհ.։)

Բարենշան նշան յաղթութեան առաջի աչաց տեսանէին. (անդ. ՟Ժ՟Բ. 11։)


Բարեշէն

adj.

well settled, rich, happy, prosperous.

NBHL (1)

Բարեշէ՛նք են ամենեքին, որ գործեն զանօրէնութիւն. (Մաղաք. ՟Գ. 15. յն. վերաշինեալ։)


Բարեշնորհ

adj.

agreeable, charming.

NBHL (3)

εὕχαρις, εὑχάριστος gratiosus Շնորհալի, շնորհազարդ եւ վայելուչ. հաճոյական. շէնք շնորհք ունեցօղ, սիրուն.

Թէ զամաչեցեալս յառաջ մատուսցես՝ բարեշնորհ։ Պուետիկոս ոմն բարեշնորհ։ Զիա՞րդ բարբառիմ զբարեշնորհին։ Բարեշնորհ ծաղիկդ. (Նար.։)

Սրբութեամբ գերապատուեալ՝ բարեշնորհ իւրոց վիճակելոցն. (Ասող. ՟Գ. 7։)


Բարեշնորհութիւն, ութեան

s.

bounty, goodness;
gracefulness, elegance, charms.

NBHL (1)

Յար եւ նման յն. ձայնիս εὑχαριστία , վարի եւ ի մեզ որպէս Շնորհ, եւ Շնորհալի գոլն. եւ Շնորհակալութիւն, կամ գոհութիւն. եւ Խորհուրդ սուրբ հաղորդութեան.


Բարեշունչ

adj.

mild (speaking of the wind), the mild zephyr.

NBHL (4)

Բարւոք շնչօղ կամ շնչեալ. քաղցրաշունչ.

Առաքեա՛ ի յանդս մեր զցօղ քաղցրութեան եւ զօդս բարեշուչս. (Եփր. քրզ.։)

Հողմք բարեշունչ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Բարեշունչ բանք. այսինքն քաղցրաբարբառ. կամ շնչեալ, ազդեալ ի հոգւոյն սրբոյ. (Նար. առաք.։)


Բարեշուք

adj.

splendid, magnificent;
superb, graceful, pretty;
venerable;
modest, chaste, bashful;
առնուլ զիւրեաւ ծածկոյթ —, to cover one's self with a veil for modesty.

NBHL (2)

Այր բարկացող՝ ոչ բարեշուք. (Բրս. բարկ.։)

(Ոմն ի մարց) ոչ ծածկոյթ բարեշուք զիւրեաւ առեալ ի դառնութենէն. (Նիւս. մկ. բեթղ.։)


Բարեչափութիւն, ութեան

s.

exactness, beauty, exact proportion.

NBHL (2)

Բարեչափութիւն անդամոց՝ հանդերձ վայելուչ գունով՝ գեղեցկութիւն առնէ մարմնոյ. (Նիւս. բն.։)

Արդարութիւն դարձեալ օրհնաբանի Աստուած, որպէս ամենեցունց ըստ արժանաւորութեան բաշխելով զբարեչափութիւն եւ գեղեցկութիւն եւ բարեկարգութիւն. (Դիոն. ածայ.։)


Բարեպաշտ, ից, աց

adj. s.

pious, religious, devout.

NBHL (5)

εὑσεβής pius, religiosus որ եւ ԲԱՐԵՊԱՇՏՕՆ. Որ բարիոք պաշտօն մատուցանէ, կամ ծառայէ Աստուծոյ. երկիւղած յԱստուծոյ, աստուածապաշտ, պաշտօնասէր. արդար. ուղիղ. բարեկրօն. հակադրեալ ամբարշտի եւ անօրինի, հեթանոսի եւ չարափառի.

Տէր Աստուած Իսրայէլի, յոյս բարեպաշտին։ Ցանկութիւնք ամբարշտաց չար են, արմատք բարեպաշտաց հաստատունք են։ Ճանապարհք բարեպաշտաց ուղիղ են.եւ այլն։

Ի բարեպաշտաց այս ամենայն հեռի եղիցի. (Սիր. ՟Ի՟Գ. 16։)

Եկեղեցիք բարեպաշտաց՝ տաճարք աղօթից։ Զբարեպաշտաց պղտորես զլսելիս. (Յհ. իմ. պաւլ. եւ Յհ. իմ. երեւ.։)

Առն բարեպաշտի։ Նախնոյն քո բարեպաշտի։ Բարեպաշտ կաթողիկոսն։ Բարեպաշտ եպիսկոպոսօք. (Փարպ.։)


Բարեպաշտեմ, եցի

vn.

to be religious, to lead a pious life, to do good works.

NBHL (3)

Պատմելով նոցա (այսինքն Պօղոս՝ աթենացւոց) Աստուած, զոր բարեպաշտելն նոքա մեհենին պատուով կարծեցին. (Առ որս. ՟Դ։)

Ի բարեպաշտելս իմում գայթակղիմ. (Նար. ՟Հ՟Ա։)

Այսպէս խորհի բարեպաշտօղն առ Աստուած. (Ճ. ՟Բ.։)


Բարեպաշտութիւն, ութեան

s.

piety, religion;
բարեպաշտութեամբ, cf. Բարեպաշտաբար.

NBHL (7)

εὑσέβεια pietas, religio Պաշտօն բարի առ Աստուած. որ եւ աստուածապաշտութիւն, երկիւղածութիւն, առաքինութիւն. ուղիղ հաւատք, եւ բարի վարք.

Զհանգամանս բարեպաշտութեան ուսոյց գրովք սրբովք։ Զամենեսին որսալ հոգեւոր ուռկանաւն առ բարեպաշտութիւն։ Աստուածասէր թագաւորն տրդատիոս բարեպաշտութեամբ սպասաւորեալ՝ երկիւղած գտանիւր. (Յճխ.։ Ագաթ.։)

Զյաղագս բարեպաշտութեան մարտն մարտուցեալք. (Փիլ. քհ.։)

Զաստուածեղէնսն՝ բարեպաշտութեամբ իմասցուք. (Աթ. ՟Ը։)

ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹԻՒՆ. ըստ յն. եւ լտ. ոճոյ՝ է եւ Պարտուապատշաճ պաշտօն առ ծնօղս, եւ առ հայրենիս. εὑσέβεια pietas

Առ հայրենիսն եւ ծնողսն՝ որովք լինի եւ բարեպաշտութիւն, մասն գոլով արդարութեան. (Արիստ. առաք.։)

Ճառդ՝ բարեպաշտութիւն երեւեցուցանէ առ հայրն։ Կատարեալ ցուցանեն յերկոսին ծնողսն բարեպաշտութիւն. (Փիլ. լին.։)


Բարեպաշտուհի, հւոյ

adj.

pious, religious.

NBHL (2)

Բարեպաշտուհին աղլայիս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Եղբայր մօր սորա երջանկի եւ բարեպաշտուհւոյ. (Նար. խչ.։)


Բարեպաշտօն

cf. Բարեպաշտ.

NBHL (2)

Կոռնելիոս հարիւրապետ՝ բարեպաշտօն եւ երկիւղած զԱստուծոյ՝ ամենայն տամբ իւրով։ Կոչեաց զինուոր մի բարեպաշտօն ի սպասաւորացն իւրոց. (Գծ. ՟Ժ. 1. 7։)

Այն եղագլխութիւն, ուր կանայք քան զնոսին ի բարեպաշտօն գործառնութեանն. (Վահր. յար.։)


Բարեպատեհ

adj.

very convenient, proper, decent, fit, worthy.

NBHL (2)

Յոյժ պատեհ. կարի պատշաճ. դիպողագոյն. բարեյարմար. վայելչական. աղէկ յարմար.

Բարեպատեհ ձայն, կամ տեսողութիւն, պատահմունք, ամք. (Նար. ստէպ։)


Բարեպարիշտ

cf. Բարեպաշտ.

NBHL (5)

Ամբարիշտ ցուցաք զսատանայ, իսկ բարեպարիշտ՝ զօրէնսն Աստուծոյ (եւ զօրինապահս). (Լմբ. սղ.։)

Առ ի բարեպարիշտ ծնողացն իւրոց խրատեալ. (Նար. խչ.։)

Շողոքորթել, եւ բարեպարիշտ անուանել. (Սարգ. յկ. ՟Զ։)

Ի մարդկանէ զքեզ տեսցեն միայն բարեպարիշտ։ Ցո՛յց քոց փափագողաց զմիոյ որովայնի քո զբարեպարիշտ զշիրիմն. (Ածաբ. աղք. եւ Ածաբ. մակաբ.։)

Անծանօթք բարեպարիշտ հաւատոյն եղեալք. (Պիտ.։)


Բարեսէր, սիրաց

adj.

good, virtuous, pious, religious;
benevolent, indulgent, obliging.

NBHL (4)

φιλάγαθος, φιλόκαλος amans bonum, bonus, benignus Սիրօղ զբարին, զբարութիւն, եւ զբարերարութիւն. բարեբարոյ. մարդասէր. քաղցր.

Խաղաղասէր եւ բարեսէր առ ամենեսեան. (Յճխ. ՟Ի։)

Բարեսէր եւ ազնուականագոյն մարդկան անձինք։ Բոլոր բարեսիրացն խուսափեալ։ Հի՞մ զհարազատ եւ զբարեսէր եղբայր սպանանես. (Պիտ.։)

Հոգայր իբրեւ զբարեսէր, թէ մի՛ գուցէ դժուար ինչ արանցն ի թագաւորէն դիպի։ Էր այր մտացի, առողջախորհուրդ եւ բարեսէր։ Եւ էր այն օր՝ անսպառ ուրախութիւն աստուածասէր բարեսիրացն. (Փարպ.։)


Բարեսիրութիւն, ութեան

s.

bounty, goodness, kindness, obligingness.

NBHL (1)

Քաղցրութիւն, (այսինքն) անբարկութիւն. բարութիւն, (այսինքն) բարեսիրութիւն. (Ոսկ. գաղ.։)


Բարեսնունդ

adj.

well instructed, well brought up, well educated.

NBHL (2)

Դարձեալ եղբարց երկուց ծընունդ, ըստ աշխարհի գոլ բարեսնունդ. (Շ. յիշ. առակ.։)

Ո՞վ վարի քաղաքաւս այսուիկ, որոյ համբակք եւ երիտասարդուհիք բարեսնունդք են. ղատ. օրին. ՟Ը։)


Բարեվայելուչ

adj.

becoming, conformable, convenient, proper, handsome, pretty;
graceful.

NBHL (7)

εὑπρεπής decorus, decens, speciosus Քաջայելուչ. բարեյարմար. բարեձեւ. բարետեսիլ. գեղեցիկ. ազնիւ, պատուական.

Բարեվայելուչ եւ ցանկալի է աշխարհն աղուանից ամենագիւտ շահիւք ի բարձրաբերձ կոհակացն կաւկասայ. (Կաղանկտ.։)

Փոխանակ նոցա զբարեվայելուչսն եւ զօգտակարագոյնսն ի տեղւոջն արձանացուցանել. (Յհ. իմ. ատ.։)

Ոչ ընդերկարեաց նախահայրն մեր ի դրախտին բարեվայելուչ բարձրութիւնն. (Լմբ. սղ.։)

Բարեվայելուչ ազնուականն շառաւեղք. (Աթ. ՟Ը։)

Առաքեաց զիւր ... արագագիրն բարեվայելուչ. ((այսինքն է զԵւգրափոս, որ է ըստ յն. գեղեցկագիր) Ճ. ՟Ա.։)

Ի բարեվայելուչ բողբոջել շքեղաշուք գեղոյն. (Լմբ. ժղ.։)


Բարեվիճակ

adj.

well settled, fortunate.

NBHL (2)

Ունօղ զբարի վիճակ. վիճակեալ բարւոյ մասին. բարեյարմար. բարեզարդ. բարեկարգ. բարեբաստիկ.

Բարեվիճակ կեանք։ Բարեվիճակ պաշտօն. (Լմբ. սղ.։)


Բարեվստահութիւն, ութեան

s.

good assurance, certainty, boldness.

NBHL (1)

Եկեղեցին եղեւ ի բարեվստահութեան. (Կիւրղ. ես.։)


Բարետեսակ

adj.

having a good prospect, aspect or countenance, handsome, charming, graceful, genteel, delicate, pretty, agreeable.

NBHL (5)

εὑειδής speciosus, formosus, pulcher որ եւ ԲԱՐԵՏԵՍԻԼ. Գեղեցիկ, բարեձեւ, վայելուչ. տէսքով, սիրուն, աղուոր.

Փոխանակ տգեղին եւ զազրատեսակին զգեղեցիկն եւ զբարետեսակն յարդարէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 24։)

Փոխանակ ամենայն բարետեսակ իրաց զփոշին տեսանէ. (Լմբ. սղ.։)

Կամ ἁγαθοειδής benignus, benevolus Քաղցրահայեաց. բարեհամբոյր, բարեսէր.

Բարետեսակք են, եւ զոր յետ իւրեանցն են՝ կցորդ առնեն բարւոյն պարգեւաց։ Որպէս բարետեսակ քահանայապետութիւն՝ եւ զորս յետ իւրն զնոյնհետայն հաղորդեցոյց. (Դիոն. ածայ. եւ Դիոն. երկն.։)


Բարետեսիլ

adj.

cf. Բարետեսակ.

NBHL (4)

Ու՞ր բարետեսիլ եւ ակնարկող աչքն. (Ոսկ. ննջ.։)

Ոչ զսեաւն սպիտակ յօրինէ, եւ ոչ զտգեղն գեղեցիկ կամ բարետեսիլ. (Ոսկ. յհ. ՟Բ. 24։)

Աստղ բարետեսիլ. (Ճ. ՟Ա.։)

Ասէ սակս աղաւնոյ, բարետեսիլ է, եւ ամենայն որ ինչ ի կենցաղումս է կենդանի, հաճոյ նորա թուացեալ. (Մագ. ՟Խ՟Բ։)


Բարետիպ

adj.

becoming, proper;
of good figure, genteel.

NBHL (3)

ἁγαθότυπος boniformis Ունօղ զտիպ կամ զտպաւորութիւն բարի. բարեձեւ. բարետեսիլ. վայելուչ.

Հրեշտակն է հայելի մաքուր, ընդունելով զբոլոր գեղեցկութիւնն բարետիպ աստուածատեսակութեանն. (Դիոն. ածայ.։)

Քաղցրածաղիկ ծառոյն բարետիպ պտուղ։ Աշտարակ կանգնեաց զբարետիպ պտուղ։ Աշտարակ կանգնեաց զբարետիպ դիտաւորութիւն շնորհին. (Նար. խչ. եւ Նար. մծբ.։)


Բարետոհմ, ից

adj.

that is of good family, noble, illustrious.

NBHL (3)

Մօր քաջատոհմի (յն. բարետոհմի՝) բարետոհմն շառաւեղք. (Ածաբ. մակաբ.։)

Զսա փառաւորեն հրեշտակք յաղագս բարետոհմ պայծառութեանն. (ա՛յլ յն. տոհմակից. συγγενής ) (Ածաբ. մկրտ.։)

Տացուք որպէս այգի քաջաբեր եւ բարետոհմ, մի՛ փուշ, այլ՝ խաղող. (Սարկ. հանգ.։)


Բարետոհմիկ

cf. Բարետոհմ.

NBHL (2)

Բարետոհմիկ բաղբոջք. (Ճ. ՟Գ.։)

Բարետոհմիկ եւ անկողոպտելի հաւատ. (Պիտ.։)


Բարետոհմութիւն, ութեան

s.

nobility;
noble birth;
grandeur;
fertility.

NBHL (4)

Ծնունդ մշտնջենաւորի հօրն՝ յա՛յտ է, զի կալցի զծնողին բարետոհմութիւն՝ մշտնջենաւոր գոլով իբրեւ զնա։ Զհայրենական զբարետոհմութիւն ունելով եւ պահելով յինքեան՝ ճշմարտէ զասելն, որ ետես զիս՝ ետես զհայր. (Կիւրղ. գանձ.։)

Զբարետոհմութիւն հոգւոց՝ ինքնիշխանութեամբ թշուառացուցանեմք. (Լմբ. սղ.։)

Վատնեալ զհայրենի բարետոհմութիւնն խոզարած վարուք. (Սկեւռ. աղ.։)

Զի մի՛ սերմն օտարոտի ապականեսցէ զմերս բարետոհմութիւն։ Զի մի՛ ի հակառակութենէն բարետոհմութիւնն (սիրոյ) աղաւաղեսցի. (Լմբ. ատ.։)


Բարերար, աց

adj.

beneficent, benefactor, friend, obliging, indulgent, favourable, kind.

NBHL (9)

εὑεργέτης, εὑεργετήσας, ἁγαθοποιῶν, ἁγαθός benefactor, benemeritus, bonus Արարօղ զբարիս. բարի եւ բարեսէր եւ բարեգործ առ այլս. մարդասէր եւ երախտաւոր. աղէկութիւն ընօղ.

Օրհնեցից զտէր զբարերարդ իմ։ Աղաղակեցի առ Աստուած բարձրեալ, առ Աստուած բարերար իմ։ Տէր բարերար՝ քաւիչ լեր ամենայն սրտից ուղղոց։ Բարերա՛ր է Աստուած ի վերայ համբերւղաց իւրոց։ Զի գոյ ի նմա հոգի մտաւոր, սուրբ, բարեսէր, բարերար։ Եւ զհոգի քո սուրբ զբարերար ետուր նոցա իմանալ զօրէնսն.եւ այլն։

Բարերար եւ բազումողորմ Աստուած։ Տէր բարերար. եւ այլն. Ժմ.։ Բարերար ամենայն բնութեան մարդկան. (Ագաթ.։)

Արարիչն բոլորեցուն եւ բարերար։ Որպէս բարերարն է ւ քաղցր, այսպէս եւ ահագին է. բարերար է՝ ըստ որում Աստուած է. ահագին է՝ վասն զի տէր է. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին.։)

Եւ զբարերար քաղաքին՝ իբրեւ զվնասակար իրաց արքունի կշտամբելով. (՟Բ. Մակ. ՟Դ. 2։)

Ի խորհրդոց իւրոց ուղղեսցի այր բարերար. (Առակ. ՟Ժ՟Դ. 14.) յն. բարի. որպէս ռմկ. աղէկ մարդ։ Նոյնպէս իմա՛ եւ ի սոսին.

Ի բարերար արարչէն չար ինչ չիք լեալ։ Չլսել բարերարին պատուիրանի. ղիշ. ՟Բ։)

Տէր եւ հատուցանօղ բարերարացն՝ բարիս, եւ չարարարացն՝ չարիս. (Ագաթ.։)

Յերկնայնոցն էութեանց մինչեւ յետինս երկրի թափանցիկ եղեալ բարերարականն նորա նախախնամութիւն յամենայն յէսս. (Դիոն. երկն.։)


Բարերարեմ, եցի

vn.

to do good, to gratify, to favour, to oblige.

NBHL (4)

εὑεργετέω, εὑποιέω benefacio Բարի առնել (ըստ ոճոյ սուրբ գրոց). բարիս կամ երախտիս առնել. բարերար կամ երախտաւոր լինել. աղէկութիւն ընէլ.

Որք զտեսեալն յինքեանց իմաստս բարերարեն ներքնոց. (Վրդն. սղ.) այսինքն բարերարապէս հաղորդեն։

Ի քոյոցդ խրատեալ բանից, եւ բարերարեալ քոյդ ողորմութեամբ. (Նար. ՟Լ՟Թ։) Այլ առաւել սովորաբար ասի.

Բարերարել ի վերայ ժողովրդեան. (Նչ. եզեկ.։)


Բարերարութիւն, ութեան

s.

benefit, bounty, good, beneficence, kindness, favour, service, pleasure, gratification, liberality.

NBHL (5)

εὑεργεσία, εὑεργέτημα, εὑποιΐα, ἁγαθοποιΐα beneficentia, beneficium Բարեգործութիւն առ այլս. երախտաւորութիւն. երախտիք. բարեսիրութիւն. աղէկութիւն.

Կարօտեալք գտին զբարերարութիւն ի քումմէ բարերարութենէդ։ Զքո բարերարութեանդ զչափ առեալ։ Բարերարութեամբն տալ յերկնից ձեզ անձրեւս։ Որք զբարերարութիւնն յանձին ունիցին։ Զբարերարութիւն եւ զհաղորդութիւն մի՛ մոռանայք.եւ այլն։

Պարգեւք՝ վաստակոցն են փոխատրութիւնք , իսկ ողորմութիւնք՝ մեղուցելոյս բարերարութիւնք. (Նար. ՟Ժ՟Գ։)

Կամ Բարերար բնութիւն. մարդասիրութիւն. քաղցրութիւն. բարութիւն. որպէս յն. ἁγαθότης bonitas, benignitas

Լուսաբորբոք եւ անշէջ լապտերք՝ այսր աւուր բարերարութեան արարչին ստեղծուածք եւ պարգեւք. (Նար. առաք.։)


Բարերջանկութիւն, ութեան

s.

blissfulness;
good fortune, happiness.

NBHL (1)

Ունայնանայ մարդոյ բարերջանկութիւն ի կենցաղս։ Յուսաս դու յԱստուած, եւ նա առաջնորդէ քեզ ի բարիս, եւ ես այնու հետեւմամբն ի բարերջանկութեան։ Սիրոյն բորբոքումն, եթէ առ Աստուած՝ բարերջանկութեամբ, եւ եթէ յախտս՝ թշուառութեամբ. (Լմբ. ժղ.։ Լմբ. առակ. եւ այլն. ստէպ։)


Բարեփառ, աց

adj.

glorious, illustrious, splendid, magnificent.

NBHL (7)

Յայնժամ վարդապետն բարեփառ, յորժամ աշակերտն դիւրահաւան։ Բարւոք վաստակոց՝ պտուղ բարեփառ. (Ոսկ. ղկ. եւ Ոսկ. յադամ.։)

Յամենայնի բարեփառ եւ բարեբախտիկ եղեալ, եւ յաղթօղ էր նշանաւ խաչին. (Վրք. սեղբ.։)

Որ առ ներխոհեմսն բարեփառ թուին ամուսնութիւնքն։ Զբարեփառ կենցաղն որսալ. ղատ. օրին. ՟Զ. եւ ՟Ժ՟Բ։)

ԲԱՐԵՓԱՌ. Քաջափայլ հանդիսացեալն ի վարդապետութեան. ուղղափառ, եւ ուղղափառական.

Լե՛ր ճշմարիտ՝ եւ բարեփառ ուղղադաւան։ Երզն. (ոտ. երկն.։)

Բարեփառ հաւատով երջանկացեալ ի Քրիստոս. (Յհ. իմ. եկեղ.։)

Որոց հնար էր զբարեփառ ընտրել պողոտայ, ընտրեցէք զխոտորնակն եւ զփշաբեր. (Գէ. ես.։)