Entries' title containing ղ : 6176 Results

Ձուազեղ

s.

omelet.


Ձուլող

s.

founder.


Ղակիշ, կշի, կիշի, աց

s.

intrenchment;
encampment;
camp;
army;
— ածել, գործել, to intrench, to throw up intrenchments, to pitch a camp.

NBHL (5)

ՂԱԿԻՇ. գրի եւ ԼԱԿԻՇ. եւ ՂԱՇԻԿ. Գունդ զօրաց. եւ Ճակատ. բանակ. ճամբար. եւ Պատնէշ բանակետեղ. որպէս պ. լէշքէր, եւ լէշքէրկեան.

Անկանէր ի ներքս ի ղակիշն, կամ ի վերայ ղակշին պարսից։ Ղակիշ ածեալ յաւուր տեղւոջ. (Բուզ. ՟Դ. 36. 43. 48։)

Ի միջի նորա ածեալ ղակիշ՝ բանակէին։ Ի ղակշին, կամ ի վերայ ղակիշին. (Փարպ.։)

Ղակի՞շ գործիցեն արդեօք, եթէ արձակ բանակիցեն. ղիշ. ՟Դ։)

Հարկանեն զղակիշն ի դրանն պարտաւայ, եւ քաջամուխ ի մարտն կացին. (Կաղանկտ.։)


Ճչող

adj.

brawling, noisy, squalling, clamorous;
— թռչուն, screaming.


Ճռաքաղ

s.

grape-gleaner.

NBHL (7)

καλαμόμενος racemans. Այն՝ որ քաղէ զճիռս, կամ զմնացորդս կթոց.

Իբրեւ զճռաքաղ զհետ կթողաց հասի յօրհնութիւն տեառն. (Սիրաք հին. լ. 16։)

Եղէ ես որպէս ճռաքաղ զհետ կթողաց. (Սիրաք նոր. ՟Լ՟Գ. 16։)

Կամեցայ հասկաքաղ լինել ի հունձս սրբոցն, եւ ճռաքաղ ի կութս. (Ի գիրս խոսր.։)

ՃՌԱՔԱՂ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. ἑπιφαλλίζω, ἑπιφαλλίδα ποιέω, καλαμάομαι, συλλέγω racemo, revindemio, colligo, spolio, -or. Քաղել զճիռ խաղողոյ. իսպառ. իսպառ կծել զտունկս, նմանութեամբ՝ Չթողուլ մնացորդ. կոտորել. կտրել. եւ այլն.

Ճռաքաղ առնել զայգի, կամ զմնացորդս, կամ զձիթենի, կամ զձեղ, կամ ի նմանէ հազարս հինգ արանց։ Եղէ իբրեւ զճռաքաղ ի հունձս։ Ճռաքաղ եղեն ի վայրկեան ժամանակի.եւ այլն։

Ծնունդ ամլոյն, որ զհօրն ճռաքաղ արար զձայն. (Անթիպատր։)


Ճռաքաղ առնել

sv.

cf. Ճռաքաղեմ.


Ճռաքաղ լինիմ

sv.

cf. Ճռաքաղեմ.


Ճռաքաղեմ, եցի

vn. fig.

to glean, to gather grapes, to pick up the clusters;
to plunder, to lay waste;
to consume, to destroy entirely, to exterminate.

NBHL (2)

ՃՌԱՔԱՂԵԼ. Նոյն ընդ Ճռաքաղ առնել.

Իշխանք ճռաքաղեցին ի նա. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Ճռաքաղութիւն, ութեան

s.

grape-gleaning.

NBHL (4)

ἑπιφυλλίς racematio ὐπεξαίρεσις subtractio. Քաղումն ճռից. ճռաքաղք.

Լաւագոյն է ճռաքաղութիւնդ եփրեմի քան զկութսն աբիեզերայ. (Դտ. ՟Ը. 2։)

Յօրինակ այգէթողին՝ դառնալ ճռաքաղութեամբ ի վերայ. (Մարթին.։)

Բարեացն ըստ տեառն պտղաբերութեանցն ճռաքաղութեանն խափանումն. (Բրս. հց.։)


Ճռուողեմ, եցի

vn.

to chirp, to cheep, to pip, to twitter, to chirrup, to warble, to sing.

NBHL (9)

ՃՌՈՒԵՄ ՃՌՈՒՂԵՄ ՃՌՈՒՈՂԵՄ ՃՌՈՒՈՒՂԵՄ. περιλάω, στρουθίζω garrio. գրի եւ ՃԸՌՂԵԼ. ճՌՈՂԵԼ. որ եւ ՃՆՃՈՒԵԼ, ՁԱԳԵԼ. Ձայն հանել թռչնոց փոքրկանց, եւ հնչել ճիւաղաց ձայնս պէսպէս. ճի՛վ ճի՛վ կամ ճը՛ռ ճը՛ռ կանչել.

Հաւ շուրջ թռչի, եւ ճռուուղէ զմարդով (կամ ճռողէ զանտառս). (Ածաբ. նոր կիր.։)

Ոմանք ճչօղք ճըռւօղք եւ կանչօղք. (Կոչ. ՟Թ։)

Երգէին ճռուողելով. (Ճ. ՟Է.։)

Ի ճչելն, ի ճռուողելն, ի շինել բունոցն. (Ագաթ.։)

Ճնճղուկն միշտ ի ճռուղել (կամ ճռւուղել) կայ։ Որպէս ճնճղուկ միշտ ճռուղեմ կամ ճռւուղեմ). (Լմբ. սղ. ՟Ձ՟Գ. ՟Ժ՟Ա։)

Ամենայն թռչունք վերանան յօդս, եւ ճռուողելով օրհնեն զհամագոյ աստուածութիւնն. (Մարաթ.։)

Որպէս ճուաղանց է ճարակ ճռուողել ի գիշերի յանկողինսն։ Ի փողսն տրոհեալ՝ զօրէն ճարտարականն ճռուողել. (Մագ. ՟Ի՟Դ. ՟Հ՟Ա։)

Սովորութիւն է դիւաց ճռղել՝ զհաւու ձայնս արձակել. (Ոսկ. ես.։)


Ճռուողեցուցանեմ, ուցի

va. fig.

cf. Ճռուեմ;
to speak pompously, magniloquently, arrogantly.

NBHL (2)

ՃՌՈՒՈՂԵՑՈՒՑԱՆԵԼ. Հնչեցուցանել զձայն թռչնոց, կամ ճիւաղաց.

Յունաց իմաստասէրքն՝ որք զսոյն ճռուողեցուցանէին (կամ ճռուղեցուցանէին). (Լմբ. սղ. ՟Ձ՟Գ։)


Ճռուողումն, ման

s.

warbling, twittering, chirping, singing of birds.

NBHL (1)

Խառնելով ընդ ճռուղումն գեղգեղել բարբառոց թռչնոց. (Վրդն. ծն.։)


Մագաղաթ, ից

s.

parchment;
scroll.

NBHL (8)

ՄԱԳԱՂԱԹ ՄԱԳԱՂԱՏ. (լծ. եբր. մէկէլլա ի կալալ, որ է գալարել, գլորել. որպէս եւ թ. քէաղըտ, քէաղատ է թուղթ). δέρρις (թ. տէրի ). membrana, charta. իտ. pergamina կամ carta pecora βιβλίον volumen, liber. Նուրբ մաշկ մորթոյ գառան եւ ուլից յղկեալ ի պէտս գրութեան որպէս թուղթ տեւական. որ եւ է դիւրաւ գալարելի. եւս եւ Գիրք. մատեան. ... (եբր. սէֆէր, յորմէ ի մեզ սոփեր)

Գալարեսցին երկինք իբրեւ զմագաղաթ. (Ես. ՟Լ՟Դ. 4։)

Մի՛ գրեսցեն ի մագաղաթի, այլ ի թուղթս. (Վրք. հց. ՟Բ։)

Վատթարագոյն է հատառ մի մագաղաթ քան զթուզ. ղիշ. ՟Բ։)

Զայն ընդ բանիւ պատմութեան արկանել՝ բազում մագաղաթի ծախք լինին. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Բազում քարտիսի եւ մագաղաթի պէտք են. (Ասող. ՟Գ. 21։)

Մագաղատ հատուածաձեւ չորեքկուսի։ Գրեալ ի միջոյ կողման մագաղատին. (Փարպ.։)

Ի գրոց կերպարանս ձեւէին զթուղթսն մագաղաթս. զոր միւս թարգմանն՝ թուղթս գրաձեւս ասէ. (Գէ. ես.։)


Մագաղաթագործ, աց

s.

parchment-maker.


Մագաղաթեայ

adj.

of parchment;
կազմ —, parchment-binding.

NBHL (5)

βίβλινος chartaceus. Կազմեալն ի մագաղաթէ.

Առաքէր թուղթս մագաղաթեայս. (Ես. ՟Ժ՟Ը. 2։ Ուստի՝ Գիրք մագաղաթեայ՝ է մատեան.)

Երկին իբրեւ զմագաղաթեայ գիրս գալարէր. (Յայտ. ՟Զ. 14։)

Ունէր գիրք մի մագաղաթեայ մեծագնի. (Վրք. հց. ձ։)

Զփիլոնն, եւ զմատեանսն (կամ զգիրսն) մագաղաթեայս բերջի՛ր ընդ քեզ. (Եփր. ՟բ. տիմ.։)


Մագնիսող

s.

magnetizer.


Մազապուրծ ճողոպրիլ

sv.

cf. Մազապուրծ զերծանիլ.


Մազեղ

adj.

hairy, long-haired;
shaggy.

NBHL (2)

Եւ կամ թռչնոց մազեղ թեւաբուսութիւն. (Դիոն. երկն.։)

Ապա թէ ձարի գտցիս ըստ եսաւայ թաւոյ, մազեկամաս իցես, եւ պիղծ բարոյիւք իցես ... եղիցես դու ի ձախակողմն կուսէ անտի. (Կոչ. ՟Ժ՟Ե։)


Մազեղէն, ղինի, նաց

adj. s.

made or woven of hair, siliceous, hairy;
hair-cloth.

NBHL (10)

τρίχινος pileus, cilicinus. Մազեայ. ի մազոյ գործեալ կամ հիւսեալ. խորդեղէն. մազէ.

Վերնափեղկս մազեղէնս՝ նուարտան խորանին։ Զգեցցին փեղկս մազեղէնս, փոխանակ զի ստեցին. (Ել. ՟Ի՟Զ. 7։ Զաք. ՟Ժ՟Գ. 4։)

Տապանակ կտակարանացն տեառն բնակեալ է ի մազեղէն վրանի. (Եփր. ՟ա. մնաց.։)

Առցէ զձեւ կրօնից սոցա զմազեղէն պարեգօտն։ Այս մազեղէն քրձովս թաղեա՛ զիս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Մազեղէն քրձիւ շփել. (Ճ. ՟Գ.։)

Զգեացաւ մազեղէն՝ մերկ ընդ անձին, եւ ի վերայ պարեգօտ։ Ոչ ունէր ինչ, բայց միայն երկու մազեղէն։ Խաբեցի զանմիտ միայնակեաց մի, եւ առի զմազեղէնս։ Էր ի վերայ թիկանց իւրոց մազեղինոյ մասն ինչ։ Հանեալ զսուսերն՝ որ էր թաքուցեալ ի ներքոյ մազեղինին (որ է ապա, քէպէ ). (Վրք. հց. ՟Ը. ՟Ժ՟Դ. ՟Ժ՟Զ. ՟Ի՟Զ։)

Զգեցուցանեն նմա մազեղէնս. (Վրք. հց. ձ։)

Քո ձեռամբդ՝ մազեղինաւս պատեա՛ զիս. (Տէր Իսրայէլ. մարտ. ՟Ը.։)

Հրամայեաց մազեղինաւ շփել զվէրս նորա. (Ճ. ՟Ա.։)

Մազեղինօք շփէին զվէրսն. (Հ. կիլիկ.։)


Մախաղ, ից

s.

sack, bag, cloak-bag, knapsack, game-bag, wallet;
basket, hamper;
leather-bottle, travelling flask;
— հովուի, shepherd's scrip, pouch, bag or satchel.

Etymologies (3)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մի-այն սեռ. -ի) «տոպրակ, պարկ, քուրձ» ՍԳր. «քրձեղէն շոր» Բրս. գորդ. «զամբիւղ, կո-ղով» Վրք. հց. «գինու կամ ջրի կաշեայ ա-ման» Վրք. հց. գրուած է նաև մաղախ, մաղ-խաղ։

• ՆՀԲ յիշում է վրաց. սխէվալի։-Հիւնք. արաբ. մախալի «պարկ կե-ոակրոյ գրաստու» (?)։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] qar, [arabic word] qal'a, [arabic word] qallā' «հովուի մախաղ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 654-5), ա-սոր. [syriac word] malxatā «մախաղ», յն. μολγόs «կաշիէ պարկ», հբգ. malaha, մբգ. malhe «կաշէ գրպան», հհիւս. malr «քսակ» (Boisacq 643)։ Պատահական նմանութիւն ունի դար-ձեալ հնխ. maq-«կաշիէ պարկ», որից ծագում են լիթ. makas, լեթթ. maks «քսակ, պարկ, գրպան» ևն, որ տե՛ս Po-korny 2, 225։

• ՓՈԽ.-Վրաց. მახალი մախալի, მახალაკი մախալակի «մախաղ, ձիաւորի երկաչեայ պայուսակ, տճկ. հէյպէ». (վերջինը ենթադ-րում է հյ. նուազական *մախաղակ ձևը)։-Չուբինով 662 ունի նաև վրաց. მალაკი մալակի «խսիրէ փոքր տոպրակ», որ հա-մարում է հայերէնից փոխառեալ. բայց դա կարող է միայն ա՛յն ժամանակ ճիշտ լի-նեւ, եթէ մալակի կրճատուած լինի մախա-լակի ձևից։

NBHL (7)

πήρα pera, sacculus. վր. մխէվա՛լի. Պարկ. բակեղէթ. քսակ մեծ կաշեայ կամ մազեայ. քուրձ. խորգ.

Ետ ցաղախինն իւր զմախաղն, եւ ելից զնա փոխնտով։ Ընկէց ի մախաղ կերակրոյ իւրոյ։ Եհան զգլուխն ի մախաղէն. (Յուդթ. ՟Ժ. 5։ ՟Ժ՟Գ. 11. 19։ տե՛ս եւ Ղկ. ՟Թ. 3։ ՟Ժ. 4։ ՟Ի՟Բ. 35. 36։)

Եդ զնոսա ի հովուական մախաղին. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 40. 49։)

Զգեստն աղտեղի, եւ խոտացեալ ամենայն մարմինն, ցուպ բերելով, եւ մախաղ զգեցեալ. (Բրս. գորդ.։)

ՄԱԽԱՂ. σπυρίς, σπυρίδος sporta, sportula. Զամբիւղ. սփրիդ. կողով. սապատ.

Եբեր զմախաղ իւր, յորում կայր չամիչ։ Մախաղն կրօնաւորական՝ որ էր ի սնարսն։ Ծեր ոմն գնայր վաճառել զմախաղ իւր. եւ դիպեալ յանկարծ դեւն ի մախաղն, եւ այլն։ Ահա աստ են մախաղք քո չա՛ր ծեր. (Վրք. հց. ստէպ։)

Էառ ծերն զմախաղն, եւ եբեր զնա լի ջրով. (Վրք. հց. ՟Ժ՟Գ։)


Մախող

adj.

envious, jealous.

NBHL (1)

այսինքն Մախացող։ φθονερός invidus. cf. ՄԱԽԱՄ։


Մախողական, ի, աց

adj.

malignant, ill-willed, spiteful, rancorous.

NBHL (2)

Որ ինչ հայի ի մախողն կամ ի մախանս.

Բորբոքին մախողական յաչաղմամբ. (Երզն. մտթ.։)


Մակաշաղկապ

gr.

illative.


Մակաղատեղ, ի, ից

s.

fold, sheep-fold;
pen, sheep-cot.

NBHL (3)

Ժողովք, կամ դադարք. ((գուցէ՝ որպէս մակ աղի, այսինքն ի ձայն աղի հաւաքումն հօտից։))

κοίτη cubile. (որ եւ խշտիք) Տեղի մակաղելոյ. հանգստարան եւ դադարք խաշանց. ոչխրներու պառկելու տեղ, բակ.

Իբրեւ հօտք ի մէջ մակաղատեղի իւրեանց։ Ի մակաղատեղս հօտից, եւ ի հանգրուանս անդւոց։ Մակաղատեղք խաշանց, կամ հովուաց. (Միք. ՟Բ. 12։ Ես. ՟Ժ՟Է. 2։ ՟Լ՟Ե. 7։ ՟Կ՟Ե. 10։ Երեմ ՟Լ՟Գ. 12։ Եզեկ. ՟Լ՟Դ. 14։)


Մակաղեմ, եցի

va.

cf. Մակաղեցուցանեմ.

NBHL (3)

ՄԱԿԱՂԵՄ ՄԱԿԱՂԵՑՈՒՑԱՆԵՄ. κοιτάζω in lecto colloco ἁναπαύω sedo, do requiem, recreo. Հանգուցանել զհօտն ի դադարս. տալ ընկողմանիլ եւ հանգչել. պառկեցնել, հանգչեցնել ոչխարները.

Մակաղել ի հրաւիրեցելումն զմեզ վայրի. (Յհ. իմ. ատ.։)

Մակաղեցուցեր զժողովուրդն քո առ երկոտասան ականս աղբերացն յաղիմայ. (Ճշ.։)


Մակաղեցուցանեմ, ուցի

va.

to fold or pen sheep.

NBHL (3)

ՄԱԿԱՂԵՄ ՄԱԿԱՂԵՑՈՒՑԱՆԵՄ. κοιτάζω in lecto colloco ἁναπαύω sedo, do requiem, recreo. Հանգուցանել զհօտն ի դադարս. տալ ընկողմանիլ եւ հանգչել. պառկեցնել, հանգչեցնել ոչխարները.

Մակաղել ի հրաւիրեցելումն զմեզ վայրի. (Յհ. իմ. ատ.։)

Մակաղեցուցեր զժողովուրդն քո առ երկոտասան ականս աղբերացն յաղիմայ. (Ճշ.։)


Մակաղիմ, եցայ

vn.

to be folded, in the pen, to halt, to rest, to repose, to lie down.

NBHL (4)

Ինձ առ ուլու մակաղեսցի։ Եղիցի իբրեւ զհօտ մակաղեալ։ Նոքա արածեսցեն, եւ մակաղեսցին։ Երեք հօտք խաշանց մակաղեալք ի նմա. (Ես. ՟Ժ՟Ա. 6։ ՟Ի՟Է. 10։ Սոփ. ՟գ. 13։ Ծն. ՟Ի՟Թ. 2։)

Առ միմեանս մակաղին (անասունք)։ Առ միմեամբ մակաղել, եւ շուրջ զմիմեամբք բնակել. (Ոսկ. մ. ՟Ա. 15. եւ 13։)

Նոքա ի ձախակողմ կուսէ մակաղեալ կան. (Կոչ. ՟Ա։)

Առ դուրս մեղք մակաղեալ նստէին. (Եփր. ծն.։)


Մականական խաղ

sn.

tourney, tilting-match.


Մակեղոն, ի

s.

butcher's shop.

NBHL (1)

Որ ինչ վաճառիցի ի մակեղոնի, որ է ի մսավաճառանոցի, կերիջի՛ք. (Եզնիկ.։)


Մակեղուտ

adj.

accessory, additional.

NBHL (2)

ἑπίθετος, -ον adjectivus, um. Ի վերայ եկեալն եղուտ կոչեցելոյ, իմա՛ գոյացութեան կամ գոյացականի. այն է ածականն, եւ իրն նշանակեալ ածական բառիւ. պատահական. յաւելեալ.

Անունն երկակի է, կա՛մ եղուտ, կամ մակեղուտ. եւ սա ասի մակեղուտ ամենայն պատահումն՝ որ յէութեան (այսինքն ի գոյացութեան) ունի զգոլն։ Մակեղուտն եթէ բազում բնութեան պատկանի, պատահումն լինի. իսկ եթէ միոյ բնութեան պատկանի, յատուկ լինի՝ որ էր մակեղուտ. որպէս յոժամ մարդոյ ասեմք յատուկ գոլ զծիծաղականն։ Մակեղուտ է, որպէս սեաւն, սպիտակն։ Պատուականագոյն է եղուտն քան զմակեղուտն։ Եղուտքն յեղտիցն լնանին, եւ ոչ ի մակեղտիցն. (Անյաղթ պորփ.։)


Մահադեղ, ոյ

s.

poison, venom, deadly potion.

NBHL (5)

φάρμακον venenum. Դեղ մահու. թոյն.

Ետուն նմա մահադեղ, եւ լուծին զնա ի կենացս. (Կիր. պտմ.։)

Մահադեղով յընտանեացն մեռանէր. (Մարթին.։)

Ծածկեալ չարաւն իբր մահադեղօք՝ դիւրաւ ներգործէ զդժրութիւն. (Պիտ.։)

Ուտել մահադեղ։ Գործել զմահադեղ. (Հ=Յ. նոյ. ՟Ժ.։ Հ=Յ. մայ. ՟Լ՟Ա.։)


Մաղ, ից, աց

s.

sieve, riddle, bolt, bolter;
կող —ից, hoop of sieve;
— մեղուաց, honey-comb, cell.

Etymologies (4)

• , ո, ու, ի հլ. (յգ. մաղք կամ մաղինք) «մաղ, խարբալ» Սիր. իէ. 5, Վրք. հց. «կո-ղով» Պղտ. տիմ. «մեղրահաց» Վեցօր. 165. Եւագր. Ոսկ. եփես. 873. որից մաղել «մա-ղից անցկացնել» Ես. իթ. 5. Ոսկ. եբր. Սե-բեր. մաղաբախութիւն Ոսկ. եփես. Մանդ. մաղաբախ (սխալ գրուած մաղաբաւովդ) Հին բռ. մաղատեսակ «ծակոտկէն» Պղատ. տիմ. մաղունչ «մաղի մէջ մնացած խոշրտուքը» Ոսկիփ. մանրամաղ Վեցօր. Ագաթ. հողամաղ «հիւլէ, շամանդաղ» Եզն. «մի տեսակ թըռ-չուն է» ՍԳր. խառնամաղ Կոչ. մաղմաղա-տեսակ «մանրամաղ» Տօնակ.՝ (արմատը մաղմաղ «մանրամաղ» ունի Խրբ.)։ Այստեղ է պատկանում նաև մաղակ «փոքր կողով», որ մէկ անգամ ունի Վրք. հց. բ. 622. «Կա-տարեցից զսակաւ արմաւենի տերևս կամ զպակասեալ մաղակիս և ապա յառնեմ»։ (ՆՀԲ մեկնում է «կա՛մ է մաղ փոքրիկ կամ վերծանելի մախաղ». տե՛ս տակը փոխ.)։

• Տէրվ. Մասիս 1881 մայիս 5 և Նա-խալ. 98 կցում է մալել, մղեղ (=իբր մղմեղ), մլաղաց, մամուլ (<*մալմուլl ձևերին. արմատը իբր մալ, միլ, մուլ. հմմտ. ռոթ. malan, յն. μὸλλω, լտ. mւμ lere, լիթ. malti «աղալ, մանրել» և պրս. mālīdan «ոլորել»։ Նոյնը նաև Müller, Armen. Vl։ -Bugge, Beitr. 25 յն. ἰμαλιά́ «ալիւրի աւելցուկը», լտ. simi-la «շարմաղան ալիւր» բառերի հետ հնխ. simali-ձևից, որ կազմուած է -mal-մասնիկով si-«մաղել» արմա-տից. հմմտ. լիթ. sijóǰu «մաղել», հսլ. sito «մաղ»։ Հիւնք. մղեղ բառից։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 268 զնդ. maγa «ծակ» բառից։

• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Ախց. Ասլ. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Ոօմ. Պլ. Ջղ. Ռ. Սչ. Սեբ. Սլմ. Վն. Տփ. մաղ, Տիգ. մmղ, Հճ. մօղ, Զթ. մօղ, մող (առան-ձին չի գործածւում, այլ միայն բարղութեանց մէջ), Սվեդ. միւղ։-Նոր բառեր են անմու ղել, մաղահան, մաղծակ, մաղմաղ, մաղիկ-մաղիկ, մաղմղել, մաղմղուկ, մաղուք, քար-մաղ, շարմաղ, ձարմաղ, ալրմաղ, փոկեմաղ ևն։

• ՓՈԽ.-Վրաց. მალაკი մալակի եթէ նշա-նակում է «մաղ», այս բառից է և ենթադ-րում է հյ. մաղակ, որ տե՛ս վերը. իսկ եթէ նշանակում է «խսիրէ փոքր տոպրակ», տե՛ս վերը մախաղ բառի տակ.-քրդ. [arabic word] kermaγ «մեծ ծակերով մաղ» (Justi, Dict. Kurde, էջ 330) գալիս է զւռ. քարմաղ բա-ռից։

NBHL (9)

Ի մաղինս խարխալելոյ (խարբալելոյ) մնայ աղբ. (Սիր. ՟Ի՟Է. 5։)

Ես մաղս գործեմ։ Որ զմաղս գործէ, նա ի գիւղս շրջի։ Գործէր մաղս. եւ զյաւանակն մաղիւքն իւրովք բարձեալ (այսինքն բեռնաւորեալ) առաքեաց զնա. (Վրք. հց. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Է։)

ՄԱՂ. Կողով ի նմանութիւն մաղի կամ ուռկանի. κύρτος, -τις nassa, qualus, fiscella, gibbosa sagena եւ πλοκή հիւսք, եւ այլն.

Յօդոյ եւ ի ջրոյ իբրու զտեսակ ինչ մաղի շարամանելով. ղատ. տիմ.։)

Զներքինսն զմաղին ի հրոյ բաղկացոյց. (անդ։)

ՄԱՂ մեղուաց. κηρίον (որպէս թէ մոմարան). cellula, favus. Մոմակերտ ծակոտկէն պանն, որ եւ Բջիջ. որպէս եւ մեղրալիցն կոչի Խորիսխ.

Զմաղսն մեղերն յարդարէ, եւ զմոմ մաղուցն ի ծաղկաբեր մարգացն ժողովէ։ Անգայտ մաղովք անօրս գործոյնն զգործած գբոցն յօրինէ. (Վեցօր. ՟Ը։)

Գործասէրն մեղու աշխատի՝ առնելով ի մաղսն զվեցանկիւնսն. (Ածաբ. նոր կիր. եւ Ածաբ. առ որս. ՟Է։)

Մաղք արդարոց լցցին խորսխով. (Եւագր. ՟Ժ՟Դ։)


Մաղաբախութիւն, ութեան

s.

coscinomancy.

NBHL (2)

κληδονισμός sors. Բախումն մաղից հմայութեամբ. ազգ վիճակընկէցութեան.

Ի կախարդութիւնս եւ ի դիւթութիւնս եւ ի մաղաբախութիւնս. (Ոսկ. եփես. ՟Զ։ եւ Մանդ. ՟Ի՟Ը։)


Մաղագործ, աց

s.

sieve-maker.


Մաղաղիմ, եցայ

vn.

to be burnt.


Մաղաս, ոյ

s.

phlegm, slime, snot, pituite, mucus.

Etymologies (3)

• , ո հլ. (նաև սեռ. -ի, բցռ. -է) «ներքին կենդանական մի հիւթ, բալղամ» Ագաթ. Եզն. Ոսկ. մ. ա. 20. որից մաղա-սահար Պղատ. տիմ. մաղասկաթ «ընկնաւոր, լուսնոտ» Ասող. Վրդն. ծն. մաղասայոյզ Բժշ. մաղասախոտ «մաղասը բուժող մի բոյս» Բժշ. մաղասային (նոր բառ)։

• մաղասի հետ։ Հիւնք. քաղցու բառից։ Թիրեաքեան, ՀԱ 1912, 288 նոյն ընդ մաղձ։

• ԳՒՌ.-Կայ անյայտ գաւառականով մա-ղաս «ծննդաբերութեան ժամանակ կանացի անդամից վազած հեղուկը». նաև մաղասկաթ Ակն. Բիւթ. «տրտում, տխուր, վշտահար», մաղասկոտ (Rivola) «ջերմոտ, դողցւոր»։

NBHL (8)

φλέγμα, pituita. Մին ի ներքին հիւթոց մարմնոյ կենդանեաց՝ իբրեւ ահաս արիւն, (լծ. թ. մալէզ.) որոյ յաւելուածն է պլղամ եւ խուխ. պելղամ, քիւշ.

Մաղձք, եւ մաղասք։ Մաղաս թթուագոյն եւ աղտաղտին՝ աղբիւն ամենայն հիւանդութեանց է. ղատ. տիմ.։)

Ի չորից հիւթոց, յարիւնէ, ի մաղասոյ, ի խարտեաշ մարձոյ, եւ ի սեւոյ։ Նմանեցուցանեն երկրի զսեաւն մաղձ, եւ ջրոյ զմաղաս, օդոյ զարիւնն, եւ հրոյ զխարտեաշն մաղձ. (Նիւս. բն.։)

Որ թափիցէ զմաղձն եւ զմաղասն դառնութեան, եւ թեթեւացուցեալ զինքն յախտիցն՝ առողջութեամբ լինի. (Ագաթ.։)

Զստէպ յօրանջելն եւ ձգտելն՝ հմուտ բժիշկք ի մթերելոյ մաղասոց ասեն ... ի մաղասէ. (Եզնիկ.։)

Սրբագեղ առնուլ, բուժել ի բազում մաղասոյն. (Վրք. հց. ձ։)

Մաղասքն կծուագոյն՝ զընդդիմակսն առնլով (զանոյշ դեղս՝) այնպէս վայրագիլ ստիպէ. (Խոսր.։ Իսկ Ոսկ. մ. ՟Ա. 20.)

Իբրեւ զյստակ բբօք անկեալ չար մաղաս՝ ընչիցն ցանկութիւն թանձրացոյց զկամսն իբրեւ զամպ. իմա՛ հիւթ՝ ընդհանրապէս։ յն. χυμός . լտ. humor.


Մաղասական, ի, աց

adj.

pituitary.


Մաղասաւոր

cf. Մաղասոտ.


Մաղասոտ

adj.

pituitous, phlegmatic, catarrhal, mucous, glairy.


Մաղասկաթ, աց

adj.

epileptic;
lunatic.

NBHL (5)

Յառաւելութենէ մաղասոյն կաթելոյ փրփրեալ իբրեւ կատաղի. կաթեցուցիչ զլորձունս մոլեգնութեան. ջերմութեամբ արեան երեւեալ իբր այսահար, եւ գիսախռիկ, կամ ճիւաղ.

Այր ոմն ցնորեալ ի խելաց՝ մաղասկաթ գոլով. (Ասող. ՟Գ. 28։)

Իբրեւ տղայ սուր կրելով՝ առնուն զայն (ի նմանէ), եւ կամ ի մաղասկաթէ, եւ կամ ի սպանողէ. (Վրդն. ծն.։)

Մի՛ կայք բացագլուխ ըստ լատինացւոց իշխանացն եւ թագաւորացն, զոր հայք մաղասկաթացն ասեն ձեւ. (Լմբ. առ լեւոն.։)

Գաղտ մաղասկաթ. (Ոսկիփոր.։)


Մաղատեսակ

adj.

cellular.

NBHL (3)

ἑγκύρτιος incurvus. որ եւ ասի ՀԻՒՍԱՏԵՍԱԿ. Նման մաղի. գոգաւոր ինչ՝ ծակոտկէն հիւսկէն.

Ի մաղատեսակացն արդեօք տարածեաց իբրեւ լարս շրջանակաւ ամենայնի առ ստորինսն հիւսմանն. ղատ. տիմ.։)

Երբեմն ի մաղատեսակս ի միասին հոսիլ գործեաց կակղապէս՝ իբրու օդ գոլով, եւ երբեմն հոսմանն ի վեր դառնալ ընդ մաղատեսակս (ի պէտս շնչառութեան). (անդ։)


Մաղեմ, եցի

va.

to bolt, to sift, to riddle;
cf. Միտ.

NBHL (5)

κοσκινίζω cribro. Անցուցանել ընդ մաղ. խարբալել. հոսել. տարուբերել. ցնդել. ցնցղկել.

Իբրեւ զփոշի անուոյ, եւ իբրեւ զունդ մաղեալ. (Ես. ՟Ի՟Թ. 5. յն. բերեալ։)

Խնդրեաց սատանայ մաղել զձեզ իբրեւ զցորեան. (Ոսկ. եբր.։)

Յաճախութիւն բանիցս ասացելոց այսր անդր մաղեցին զմիտս՝ հեռանալ ի խնդրոյն. (Սեբեր. ՟Թ։)

Մժղուկքն անարգագոյնք՝ իբր ցնցուղս հրոյ եռացման զինեւ մաղեսցին. (Նար. ՟Կ՟Ը։)


Մաղզմայ, ից

s.

patine;
plate, dish.

Etymologies (1)

• , ի հլ. «սկաւառակ. ափսէ, մասնաւորապէս տաճարի կամ եկեղեցու սե-ղանի ափսէն» նորագիւտ Ա. մնաց. իը. 17. Եւագր. 337. Ճառընտ. Մաշտ. գրուած է նաև մաղազմայ Ճառընտ. Սոկր. 615. Ոսկիփ մաղազմի Սիրաք. լդ. 17. մաղազման փ. Սոկր. 615. մաղզման (բց. ի մաղզմանէն) Յայսմ. ապր. 19, Աթան. էջ 493. մղրզմայ Պատրգ. 481. նաև մողոզմայ «գինու գաւաթ» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 59 (իսկ հրտր. Շահն. էջ 174 մաղզմայս, մողմողայս)։ Արդի եկե-ղեցական լեզւով մաղզման «այն տափակ արծաթեայ փոքր ափսէն է, որ սկիհի բե-րանն է դրւում իբր կափարիչ»։

NBHL (7)

ՄԱՂԶՄԱՅ կամ ՄԱՂԸԶՄԱՅ, կամ ՄԱՂԱԶՄԱՅ կամ ՄԱՂԱԶՄԻ. τραββίον , λοπάς, δίσκος catinus, patina λεκάνιον patella. Սկաւառակ սեղանոյ. եւս առաւել սուրբ սեղանոյ, յորոյ վերայ դնի պատուական մարմինն քրիստսի.

Հրամայեաց ոսկեղէն մաղզմայս բերել, եւ անոյշ գինւով զնշխարսն (գրիգորիսի) հրամայէր լուանալ. (Ճ. ՟Գ.։)

Մի՛ ձգեր ձեռն, եւ մի՛ ճեպեր ի մաղազմի նորա. (Սիրաք. ՟Լ՟Դ. 17։)

Օրհնութիւն սկհւոյ եւ մաղզմայի։ Զմաղզմայն եւ զսկիհն։ Հացն յաջոյ ձեռին մաղզմայիւ։ Դնեմք զհացն ի հիւսիս՝ մեզ ի ձախմէ՝ մաղըզմայիւն. զի խոնարհ է մաղըզմայն. (Մաշտ.։ Մխ. դտ.։ Վանակ. հց.։ Վրդն. աւետար.։)

Ի պատուական քարանց սկիհ եւ մաղազմայ. (Ճ. ՟Բ.։)

Ի վերայ սկհին եւ մաղազմային (կամ մաղըզմային). (Ոսկիփոր.։)

Աստուած մեր սկեաց եւ մաղազմեաց ոսկեաց չունի պէտս. (Սոկր.։)


Մաղթ, ից

cf. Մաղթանք.

Etymologies (8)

• , ի հլ. «աղօթք, մաղթանք» Պղատ. օրին. Շնորհ. որից մաղթել «աղօթել, պաղատիլ, բարեխօսել» Իմ. ժգ. 18. Խոր. Պղատ. տիմ. և օրին. մաղթանք Խոր. մաղ-թութիւն Պղատ. տիմ. և օրին. մաղթակիր Դիոն. եկեղ. մաղթական Մագ. նոր գրակա-նում մաղթել նշանակում է «մէկին մի լաւ բան ցանկանալ», որից բարեմաղթել, բարե-մաղթութիւն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mlth-արմատից. սրա համապատասխան թրթռուն *mldh-ձե-ւից են ծագում լիթ. maldyti «շարունակ ա-ղաչել, թախանձել». malda «աղօթք, աղա-չանք», ռուս. молю, молить «աղօթել». հսլ. molje, moliti, լեհ. modta «աղօթք», modliē «աղօթել», չեխ. modla «կուռք, տաճար» (ընդհանուր սլաւական ձևը *modliti, որ և շրջուած է *molditi ձևից), կամիս. maldiyat «աղօթքներ արտասանեց», maldi «(ցած ձայնով) արտասանում է», maltas «աղօ-թեց», malduwar «մի տեսակ աղօթք», mal-tešš̌ar «օրհներգութիւն», արմատը mald ռաստուածներին խօսք ուղղել, աղօթել»։ Այս համեմատութիւնները տալիս է Benveniste BSL 33, N 99, էջ 133-5, որ նրանց է կր-ցում նաև գերմ. խմբից հսաքս. meldōn, անգսք. meldian, հբգ. meldō̄n, գերմ. mel-den «յայտարարել, զեկուցել, յիշատակել» ևն (Kluge 327), որոնք բխում են հնխ. mel-tā ձևից. ընդհանուր արմատն է հնխ. meld-(melth-) «աստուածներին աղօթել», որ ան-կախ ձև է և կապ չունի հնխ. mldu-, mldwi-«մեղկ» բառի հետ, ինչպէս ընդունուած էր նախապէս։ -Այս բոլորը ծագում են հնխ. պարզական *mel արմատից, որի նշանակու-թիւնն էր «մանրել, աղալ, փոշիացնել» և բա-րոյական առումով «մեղմ, կակուղ ևն». սը-րանից զանազան աճականներով կազմում են մի խումբ երկրորդական արմատներ, ո-րոնք տե՛ս Pokorny 2, 284-90։ Հայերէնի մէջ նոյն արմատից ունինք մալել, մամուլ, մեղկ, մեղմ ևն, որոնք տե՛ս վերը մալել ռառի տակ։ Հյ. մաղթ նոյն արմատի th-ոմ աճած ձևն է (Trautm. 177, Pokorny 2, 289)։-Հիւբշ. 472?

• ՆՀԲ ռուս. մօլիթվա։ Հանգամանօրէն ուղիղ մեկնեց նախ Bugge, Btrg. էջ 15 և վերի ձևով Meillet MSL 10, 277։ Հիւնք. աղօթք բառից։ Գազանճեան, Արև. մամ. 1902, 77 մ+աղօթել։ Ֆընտ-գըլեան, Կոչնակ 1931, л40 զնդ. manth-ra «աղօթք» բառի հետ։

• ԳՒՌ.-Մշ. մախտել, մախտանք։-Այստեղ պէտք չէ դնել Արբ. մախտուն «ազգական ու բարեկամ կանանց՝ մեռելի տունը երթալով լալ ու գովքեր արտասանելը» (հակառակ իմ Գավառական բառարանի, էջ 746բ), այլ իբր մահտուն, ինչպէս ունի Ակն. նոյն նշ.։

• «խայծղանի հոտ ունեցող մի խէժ է» Բժշ. և Հին բռ.։

• = Յն. μαλϑϰ, μαλϑη «մոմով և ձիւթով պատրաստուած խայծղան» բառից, որից են նաև լտ. maltha, ֆրանս. malthe «մաղթ, խայծղանի հոտով մի խէժ»։ Յոյն բառը *μάλϑος «կակուղ» ածականի իգական ձե-ւից է յառաջացած՝ ըստ Boisacq 605։

• Բառս գտաւ ու բացատրեց Նորայր, Հայկ. բառաք. էջ 25. ստուգաբանեց Բառ. ֆրանս. էջ 775բ։ Scheftelovitz BВ 29, 29 իբր բնիկ հայ! կցում է հբգ. malz «հալւող, կակուղ», հհիւս. maltr

• «փտած», յն. μέλδω «կակղիլ, հալիլ» սանս. mrdu «փափուկ» բառերին։

NBHL (3)

Արմատ Մաղթելոյ. որպէս Մաղթանք. աղօթք. (դաղմ. մօլի՛թվա ).

Զայս իսկ նախ մաքրել եւ սրբել մաղթիւք զտունս պարտ իցէ ըստ օրինացն. ղատ. օրին. ՟Թ։)

Ուժգնակի գոչմամբ մաղթիւք՝ զմեղս սպանողացն մաքրէր. (Շ. տաղ ստեփ.։)


Մաղթանք, նաց

s.

prayer, entreaty, supplication, imploration;
wish, desire.

NBHL (4)

ἰκετηρία, ἰκεσία, ἰκετεία supplicatio, preces. որ եւ ՄԱՂԹՔ. Աղաչանք. աղերս. պաղատանք. աղօթք. միջնորդութիւն. բարեխօսութիւն.

Մաղթանք նախարարաց կամ եպիսկոպոսաց՝ առ մեծն ներսէս, կամ առ արքայն պարսից. (Խոր. ՟Գ. 29. 65։)

Ոգի զրկելոյս՝ ըստ մաղթանաց գոչման ասողին։ Ա՛ռ զաւանդ մաղթանացս, եւ տո՛ւր զողորմութիւն քո շնորհացդ. (եւ այլն. Նար.։)

Ընկա՛լ տէր զմաղթանս մեր։ Մաղթանօք սորա խնդրեսցուք զթողութիւն մեղաց։ Մաղթանօք սոցա խնայեա՛ ի մեզ. եւ այլն. (Շար.։) Իսկ ի ժամագիրս Մաղթանք կոչին համառօտ աղօթք ի բերանոյ աւագերիցուն. (ռմկ. սլաքական աղօթք։)


Մաղթ

s.

asa or assa-foetida (gum);
adhesive past.

Etymologies (8)

• , ի հլ. «աղօթք, մաղթանք» Պղատ. օրին. Շնորհ. որից մաղթել «աղօթել, պաղատիլ, բարեխօսել» Իմ. ժգ. 18. Խոր. Պղատ. տիմ. և օրին. մաղթանք Խոր. մաղ-թութիւն Պղատ. տիմ. և օրին. մաղթակիր Դիոն. եկեղ. մաղթական Մագ. նոր գրակա-նում մաղթել նշանակում է «մէկին մի լաւ բան ցանկանալ», որից բարեմաղթել, բարե-մաղթութիւն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mlth-արմատից. սրա համապատասխան թրթռուն *mldh-ձե-ւից են ծագում լիթ. maldyti «շարունակ ա-ղաչել, թախանձել». malda «աղօթք, աղա-չանք», ռուս. молю, молить «աղօթել». հսլ. molje, moliti, լեհ. modta «աղօթք», modliē «աղօթել», չեխ. modla «կուռք, տաճար» (ընդհանուր սլաւական ձևը *modliti, որ և շրջուած է *molditi ձևից), կամիս. maldiyat «աղօթքներ արտասանեց», maldi «(ցած ձայնով) արտասանում է», maltas «աղօ-թեց», malduwar «մի տեսակ աղօթք», mal-tešš̌ar «օրհներգութիւն», արմատը mald ռաստուածներին խօսք ուղղել, աղօթել»։ Այս համեմատութիւնները տալիս է Benveniste BSL 33, N 99, էջ 133-5, որ նրանց է կր-ցում նաև գերմ. խմբից հսաքս. meldōn, անգսք. meldian, հբգ. meldō̄n, գերմ. mel-den «յայտարարել, զեկուցել, յիշատակել» ևն (Kluge 327), որոնք բխում են հնխ. mel-tā ձևից. ընդհանուր արմատն է հնխ. meld-(melth-) «աստուածներին աղօթել», որ ան-կախ ձև է և կապ չունի հնխ. mldu-, mldwi-«մեղկ» բառի հետ, ինչպէս ընդունուած էր նախապէս։ -Այս բոլորը ծագում են հնխ. պարզական *mel արմատից, որի նշանակու-թիւնն էր «մանրել, աղալ, փոշիացնել» և բա-րոյական առումով «մեղմ, կակուղ ևն». սը-րանից զանազան աճականներով կազմում են մի խումբ երկրորդական արմատներ, ո-րոնք տե՛ս Pokorny 2, 284-90։ Հայերէնի մէջ նոյն արմատից ունինք մալել, մամուլ, մեղկ, մեղմ ևն, որոնք տե՛ս վերը մալել ռառի տակ։ Հյ. մաղթ նոյն արմատի th-ոմ աճած ձևն է (Trautm. 177, Pokorny 2, 289)։-Հիւբշ. 472?

• ՆՀԲ ռուս. մօլիթվա։ Հանգամանօրէն ուղիղ մեկնեց նախ Bugge, Btrg. էջ 15 և վերի ձևով Meillet MSL 10, 277։ Հիւնք. աղօթք բառից։ Գազանճեան, Արև. մամ. 1902, 77 մ+աղօթել։ Ֆընտ-գըլեան, Կոչնակ 1931, л40 զնդ. manth-ra «աղօթք» բառի հետ։

• ԳՒՌ.-Մշ. մախտել, մախտանք։-Այստեղ պէտք չէ դնել Արբ. մախտուն «ազգական ու բարեկամ կանանց՝ մեռելի տունը երթալով լալ ու գովքեր արտասանելը» (հակառակ իմ Գավառական բառարանի, էջ 746բ), այլ իբր մահտուն, ինչպէս ունի Ակն. նոյն նշ.։

• «խայծղանի հոտ ունեցող մի խէժ է» Բժշ. և Հին բռ.։

• = Յն. μαλϑϰ, μαλϑη «մոմով և ձիւթով պատրաստուած խայծղան» բառից, որից են նաև լտ. maltha, ֆրանս. malthe «մաղթ, խայծղանի հոտով մի խէժ»։ Յոյն բառը *μάλϑος «կակուղ» ածականի իգական ձե-ւից է յառաջացած՝ ըստ Boisacq 605։

• Բառս գտաւ ու բացատրեց Նորայր, Հայկ. բառաք. էջ 25. ստուգաբանեց Բառ. ֆրանս. էջ 775բ։ Scheftelovitz BВ 29, 29 իբր բնիկ հայ! կցում է հբգ. malz «հալւող, կակուղ», հհիւս. maltr

• «փտած», յն. μέλδω «կակղիլ, հալիլ» սանս. mrdu «փափուկ» բառերին։

NBHL (3)

Արմատ Մաղթելոյ. որպէս Մաղթանք. աղօթք. (դաղմ. մօլի՛թվա ).

Զայս իսկ նախ մաքրել եւ սրբել մաղթիւք զտունս պարտ իցէ ըստ օրինացն. ղատ. օրին. ՟Թ։)

Ուժգնակի գոչմամբ մաղթիւք՝ զմեղս սպանողացն մաքրէր. (Շ. տաղ ստեփ.։)


Մաղթեմ, եցի

va.

to pray, to supplicate, to implore, to beseech;
to wish, to desire;
բարիս — ումեք, to wish one well.

NBHL (8)

եւ չ. ἰκετεύω supplico παρακαλέω precor, deprecor, rogo, oro. Աղօթել, աղաչել. աղերսել. պաղատիլ. խնդրել. բարեխօսել.

Վասն ի թիկունս հասանելոյ՝ տարակուսելոյն մաղթէ. (Իմ. ՟Ժ՟Գ. 18։)

Մաղթեցին զթագաւորն՝ տալ նմա պարգեւս։ Զոր ապա մաղթեալ նախարարացն. (Խոր. ՟Բ. 40։ ՟Գ. 27։)

Զոր մեծատունն մաղթէր նահապետին. (Իգն.։)

Իմոց ատելեաց՝ ողորմութեան մաղթեցի. (Նար. ՟Ժ՟Է։)

Մաղթելով հայցեմք կամ խնդրեսցուք։ Մաղթեա՛ փրկողին զթողութիւն յանցանաց։ Մաղթեցէ՛ք զտէրըն տերանց՝ վասն մարդկան երկրաւորաց. (Շար.։)

Աստուածքն ըստ ինքեանց մաղթեալք լիցին եւ հաշտեալք. ղատ. տիմ.։)

Բարեխօս ոք կամ քարոզ ստելով զքաղաքէն՝ զօտարոտիս ինչ մաղթէ առ քաղաքի ուրեմն. ղատ. օրին. ՟Ժ՟Բ։)


Մաղթողական, ի, աց

adj.

suppliant, entreating;
deprecative;
deprecatory.

NBHL (2)

Սեպհական մաղթողաց կամ մաղթանաց.

Մաղթողական աղերսարկութեամբ մեծին ի ծնունդս կանանց. (Նար. գանձ հոգ.։)


Մաղկատիմ, եցայ

va.

to bite, to sting, to prick, to nettle, to pique;
to transpierce, to run through.

NBHL (10)

ՄԱՂԿԱՏԵՄ ՄԱՂԿԱՏԵՑՈՒՑԱՆԵՄ ՄԱՂԿԱՏԻՄ. δάκνω mordeo եւ այլն. որպէս թէ մխելով զժանիս կամ զխայթոց՝ հատանել ծակոտել իբր զմաղ. այսինքն Խածանել. խայթել. հարկանել օձի. կծանել. մորմոքեցուցանել. կր. Հարկանիլ յօձէ՝ կամ մականաւ, այսինքն գաւազանաւ եւ այլն. կրել զցաւ. չարչարիլ. տանջիլ. մորմոքիլ. ցաւագնիլ. խածնել, խօթել, կճել, ցաւցընել. կր. ցաւ քաշել, խշխշալ, մզմզալ.

Փախի՛ր ի մեղաց իբրեւ յերեսաց օձի. (եւ եթէ մօտիցիս, մաղկատեսցէ զքեզ. Սիր. ՟Ի՟Ա. 2։)

Ի թիւնից մաղկատօղ օձիցն։ Ի մաղկատօղ օձիցն մահաբեր խածմանցն. (Նանայ.։)

Ոչ կսկծեալ մաղկատեցոյց զնա դսրովական բանիւք. (Զքր. կթ.։)

Գթացեալ ողորմի հարելոցն եւ մաղկատելոցն յօձից սատակմանէ։ Օձ էր՝ որ սպանանէր, եւ որ սպանանէրն՝ նոյն եւ մաղկատէր. եւ ի ձեռն միւս օձին տեսլեան՝ մաղկատեալքն ընդունէին զառողջութիւն։ Մաղկատեալք յառաջին հին թիւնից վիշապին։ Արարիչ ամենեցուն, եւ բոլորեցունց նորոգիչ, եւ ունի զմարմին մաղկատելի, այլ ոչ մաղկատող. եւ մաղկատի ի մարմին, այլ ոչ յոգի. ղիշ. խաչել.։)

Վասն իմ հարուածեալ՝ մաղկատիս իմովս, եւ գանակոծ գանից համբերես ո՛վ տէր. (Զքր. կթ.։)

(Մեծատունն) մաղկատելով ի տարտարոսին, եւ հառաչմամբ հայցէր զօգնութիւն. (Գանձ.։)

Մաղկատեալք լինէին ապաշաւանօք. այսինքն մորմոքէին. (Վրք. ոսկ.։)

Ծնօղխն հարկանեն զզաւակսն, եւ ինքեանք մաղկատին. զնոսա ապտակեն, եւ ինքեանք մորմոքին. (Կանոն.։)

Եւ նոքա լալով մաղկատէին ի վերայ մեր. (Հ. սեպտ. ՟Ի՟Է.։)


Մաղկատիչ

cf. Մաղկատող.

NBHL (2)

Որ մաղկատէ. խածանօղ. հարկանօղ.

Պատեցան զբարձրացեալ օձիւն մաղկատեալքն եւ մաղկատիչքն։ Էաք ամենեքեան ընդ նովին մեղօք մաղկատեալք եւ մաղկատիչք. ղիշ. խաչել.։)


Definitions containing the research ղ : 10000 Results

Ատելի, լւոյ, լեաց

adj.

hateful, odious;
tiresome, disagreeable, unpleasant;
that bears hatred, malevolent.

NBHL (5)

Մինն ի նոցանէ սիրելի, եւ միւսն ատելի. եւ եղիցի որդի անդրանիկ ատելւոյն. (Օր. ՟Ի՟Ա 15։)

ԱՏԵԼԻ. μισητής իբր μισών osor, odio habens Ատեցօղ. թշնամի. չարակամ. բարիատեաց.

Ի կաղսն եւ ի կոյրս՝ յատելիս անձին Դաւթի. (՟Բ. Թագ. ՟Ե 8։)

Անձանց ատելիք էք, եւ այլոց թշնամի. ղիշ. ՟Ը.)

Եթէ ատելի բարւոյ, եւ սիրող չարի իցէ մարդն. (Շ. հրեշտ.։)


Ատեմ, եցի

va.

to hate, to abhor, to detest;
to become tired of, to take a dislike to.

NBHL (4)

Որով ատեցաւ յԱստուծոյ, եւ ատեաց զնա. (Լմբ. սղ.։)

Ատեցողք ամենեցուն, եւ ատեցեալք յամենեցունց. (Պիտ.։)

Ատեցողք արուեստից. (Խոր. ՟Գ 68։)

Ատեցողացն զբարիս. (Յհ. կթ.։)


Ատենաբանեմ, եցի

vn.

to harangue, to speak in public, to declaim.

NBHL (2)

Մեզ զծնունդ տէրունական ատենաբանեաց աւետարանիչն։ Ատենաբանել զյաղագս Մկրտչին բան դադարեցուցի. (Ճ. ՟Գ.։)

Եւ Պօղոս ատենաբանէր, ձեր բանս այս փրկութեան առաքեցաւ։ Ի դատելն պօղոսի, եւ յատենաբանելն. (Լմբ. առակ. եւ Լմբ. յանառակն։)


Ատենադպիր, պրաց

s.

secretary;
chancellor.

NBHL (1)

Ատենադպիրս դատաւորացն ձերոց։ Դատաւորս եւ ատենադպիրս կացուսցես յամենայն քաղաքս քո։ Դատաւորք ձեր, եւ ատենադպիրք ձեր։ Զդատաւորս ձեր եւ զատենադպիրս ձեր. (Օրին. ՟Ա. 15։ ՟Ժ՟Զ. 18։ ՟Ի՟Թ. 10։ ՟Լ՟Ա. 28։)


Ատենախօս

adj.

cf. Ատենաբան;
— լինել, cf. Ատենաբանեմ.

NBHL (1)

Ընդ մեծամեծսն ատենախօս եղեալ. (Լաստ. ՟Ժ՟Ը։)


Ատենակալ, աց

s.

magistrate, senator;
— դպիր, cf. Ատենադպիր.

NBHL (1)

Ատենակալ թարգմանի ի գիրս Մարթինի ՝ եւ լատին ձայնս դռի՛պունուս. որ է Տրիբուն. զի դռիպո՛ւ է ատեան. իսկ դռի՛պուս, ցեղ։


Ատենական, ի, աց

adj. s.

that belongs to courts of justice, judicial;
public, oratorical;
orator;
magistrate;
judge;
practitioner.

NBHL (2)

Ի տեսարանի, եւ յատենական նահատակութիւնս։ Յատենական բանտի կապեալ երկու ամս. ղատ. օրին. ՟Թ։)

Ատենական խօսք. (Վերնագր. Լմբ. ատ.) որպէս Ժողովական. synodalis


Ատոքանամ, ացայ

vn.

to fill, to be full, fertile or fat.

NBHL (2)

Սերմունք ատոքացեալք։ Ատոքացեալ տեսցուք զբոյս ոճոյ։ Վասն այսորիկ առ սակաւ սակաւ յաստուածեղէն սեզանոյ աստի առեալ ձեզ ջամբեմ, զի եւ դուք քաղցրագոյն ատոքասջիք. (Ոսկ. յհ. ՟Ա 1. եւ 3։)

Սկսաւ որոմն մեղաց յերկրի մեր ատոքանալ. (Լմբ. ատ.։)


Ատոքատեսիլ

adj.

cf. Ատոք;
— հասկք, yel low ear (of corn).

NBHL (1)

Ատոք տեսլեամբ. Ատոքատեսսիլ պտուղք.


Ատոքութիւն, ութեան

s.

fulness, abundance, fertility, ripeness.

NBHL (2)

Մատուսցէ զատոքութեանն բերրի զպտուղ ցուցանիցեն. (Ագաթ.։)

Պտղաբոյծ ատոքութիւն։ Վտիտք ատոքութեամբ. (Փարպ.։)


Ատտիկեցի

cf. Ատտիկական.

NBHL (1)

Ատտիկեցի եւ ողբերգական առասպել ասես, ո՛վ վեհագոյն. ղատ. մինովս.։)


Արագագիր, գրի, աց

adj.

that writes quick.

NBHL (1)

Արագադիր դպիր. ղ. ՟Խ՟Դ 2։)


Արագագնաց

adj.

that walks or goes quick, swift, rapid.

NBHL (2)

Արագ ի գնացս. արագընթաց. եւ վաղանցուկ.

Կաղացեալ ի բաւոյ, եւ արագագնաց ի գործս մեղաց. (Եփր. խոստ.։)


Արագագոյն

adj.

very quick, quicker.

NBHL (1)

Արագագոյն ի ձեռն մտերմաց պատմէ եղբօրն զնենգութիւնն. (Խոր. ՟Ա 28։)


Արագաթեւ

adj.

that flies fast, winged, swift, rapid, nimble, prompt.

NBHL (2)

Արագաթեւ աղաւնի, կամ արծուի. (Ագաթ.։)

Մեղուք արագաթեւք. ղիշ. դտ.։)


Արագաթռիչ

cf. Արագաթեւ.

NBHL (1)

Զազգն աղեքսանդրացւոց՝ զարագաթռիչսն ի խօսս եւ ի պատմութիւնս բանիցն. (Աթ. ի ստեփ.։)


Արագալուր

adj.

that hears, understands easily or readily;
that has fine ears.

NBHL (4)

Խցաւ սրատես ակն, սեղմեցաւ ունկն արագալուր. (Տօնակ.։)

Սրատես քան զարծուի, եւ արագալուր ես քան զմի ի հանդարտ անասնոց. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Եւ համանդամայն սոցունց արագալուր զգայութիւն. ղատ. տիմ.։)

Մեր յանցանացն հեղգալուր լինիմք, եւ նոցայոցն արագալուր. (Լմբ. պտրգ.։)


Արագախամուր

adj.

that fades, withers or dries soon.

NBHL (1)

Ըստ վայելչութեան վաղահասուկ եւ արագախամուր ծաղկանցն են վայելչութիւնք մարդկութեան մերոյ. (Վեցօր. ՟Ե։)


Արագահաս

adj.

that happens, arrives or comes quickly.

NBHL (2)

Ծանեաւ զնա հեշտալուր եւ արադահաս (յօգնութիւն). (Լմբ. սղ.։) cf. ԵՐԱԳԱՀԱՍ.

Որ ի շնչափողն խոտորի, եւ արագահաս հեղձուցանէ. (Լծ. ածաբ.։)


Արագամիտ

adj.

acute, ingenious, witty, clever.

NBHL (3)

Արագամիտ, եւ պատրատական ի լսել. (Ոսկ. ղկ.։)

Ոչ անգիտանայ ամենայն իրօք արագամիտ լսօղն. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ.)

Եւ այսպէս տեղեկանան արագամիտք. (Տօնակ.։)


Արագաշարժ

adj.

that moves quick, light, active, nimble, quick, dexterous.

NBHL (2)

εὑκίνητος, ὁξυκίνητος. mobilis, agilis, celer in motu. Որ արագ շարժի. փոյթ. անդանդաղ.

Արագաշարժ ի հանգիսադրին տեղի. (Պիտ.։)


Արագավախճան

adj.

that is soon ended or dead.

NBHL (3)

ὁξύμωρος brevi periturus, ταχύμερος brevis aevi Որ արագ վախճանի. ոյր օրհասն փո՛յթ հասանէ. երագազրաւ. վաղանցուկ. կարճատեւ.

Արագավախճան զօրութիւն. (Ածաբ.։ ժղ։)

Այնքան արագավախճանք են եւ դիւրավնասելեք. Արագավախճան քան զծաղիկ խոտոյ. (Սարգ. յկ. ՟Բ. ՟Ժ։)


Արագաքայլ

adj.

that walks fast, quick, nimble.

NBHL (1)

Արագ ի քայլս. արագընթաց. արագախաղաց.


Արագեմ, եցի

vn.

to hurry ones self, to hasten, to be diligent.

NBHL (1)

ταχύνω, -ομαι accelero, σπεύδω festino, propero որ եւ ԵՐԱԳԵԼ (լծ. յառաջանալ) Փութալ. աճապարել. վաղվաղել. արտորալ.


Արագընթաց

adj.

that runs quick, swift.

NBHL (2)

ταχυδρόμουν pernix Որ արագ ընթանցյ. արագագնաց. արագախաղաց.

(Ի կենդանիս) միայն մարդն քան զարագընթացսն հեղգագոյն է. (Նիւս. կազմ. ՟Ը։)


Արագոտն

cf. Արագաքայլ.

NBHL (1)

Արագոտն սուրհանդակ. յն. քաջընթացօղ. (Առակ. ՟Ի՟Դ 34։)


Արագութիւն, ութեան

s.

celerity, velocity, acceleration, rapidity, nimbleness, swiftness, speed.

NBHL (3)

Արագելն. կարողութիւն արագ շարժելոյ. շուտութիւն.

Ոչ նշուղից արագութիւն. (Նար. ՟Հ՟Գ։)

Պատկառանացն ծաղիկ ի բաց կողոպտի բանիցն արագութեամբ. (Առ որս. ՟Ա։)


Արագուն

cf. Արագ.

NBHL (1)

Արագ. արագեղ. փո՛յթ. սո՛ւր.


Արագուսումն, ման

adj.

who learns quickly.

NBHL (2)

Արագ ուսանօղ. սրամիտ. ուշեղ. արադառու.

Իբրու զի խօթ եւ պղերգ եւ հեղդ էր, արագ եւ արագուսումն եղեւ. (փիլ. լին։)


Արամազդ

s.

Jupiter, Jove.

NBHL (4)

Զբեղայն ասեն, որ յունարէն դիոս թարգմանի, եւ հայերէն արտմազդ. (Եւս. քր. ՟Ա։)

Ասէ դնել զաղեղն իւր յամպս. ոմանք կարծեն աղեղն ասել զի յոմանցն կոչեցեալ արամազդայ գօտի, ի ձեւոյն զհաստատուն նշանակն առեալ վասն ծիածանին։ Մրմազդայ գօտիդ է արեգակնային ճառագայթիցն երեւոյթ ի գէջ յամպ։ Ոչն երբէք արամազդայ գօտւոյ ի գիշերի երեւել. (Փիլ. լին. ՟Բ 64։)

Զաղեղն իմ եդից յամպս, որ է ծիածանդ. զոր ասացին որդիք տարրապաշտիցն գօտի արամազդայ. (Արծր. ՟Ա 1։)

ԱՐԱՄԱԶԴԱՑ (աստղ, մոլորակ). Լուսնթագն. յն. զեւս, սեռ. դիօս. լտ. իու՛բբիդէռ, էօ՛վիս


Արամբի, բւոյ, բեաց

adj. s.

married woman;
— առնել, to impregnate, to violate.

NBHL (3)

Կին՝ որ է ընդ արամբ. կին առնակին. կարգուած՝ էրիկ ունեցօղ կնիկ.

ինքն ստեղծանէ զպատկերս մարդկան յորովայնի արամբոց. (ՃՃ.։)

Արամբի առնել. է Յղացուցանել զկոյս. (Նոննոս.։)


Արատաւոր, աց

adj.

vitious, faulty.

NBHL (2)

Առ սեղանն մի՛ մատիցէ, զի արատաւոր է։ Ըստ ամենայն արատաւոր բանի։ Զարատաւորն յանարատէ անտի ոչ զատուցանէին։ Բծկանք՝ արատաւորք. (Ղեւտ. ՟Ի՟Ա 23։ Օր. ՟Ժ՟Է 1։ Եզեկ. ՟Ի՟Բ 26։ ՟Բ. Պետ. ՟Բ 17։)

Արատաւոր կիրք, կամ յղուի. (Սկեւռ. աղ.։)


Արատեմ, եցի

va.

to spot, to stain, to soil, to spoil, to blot, to vitiate, to contaminate.

NBHL (3)

μωμέω vitio vel tabe affico, vitupero Արատաւոր կացուցանել. արատով զգածել. աղտեղել. եւ աղարտել. վնասել. եւ վնաս դնել.

Զհայեցուածս արատեցի. (Սկեւռ. աղ. (որ առաւել բերի ի բառդ Յայրատ)։)

Որպէս ի մարմնում տեղի որ արատի, անպիտանայ. (Խոսր.։)


Արար, ոց

s.

act, action, fact, deed, work;
production, creation;
—ք երեւելի, exploit, achievement.

NBHL (7)

Յաճախեցին ինձ արարս։ Կերպարանք անուոցն, եւ արար նոցա իբրեւ զտեսիլ ականց։ Ամենայն արար նոցա ձուլածոյ. ղ. ՟Բ 4. 11։ Եզեկ. ՟Ա 15։ ՟Գ. Թագ. ՟Է 33։)

Ինքն իսկ արարն (կազմութեան մարդոյս) ո՞չ խրատիցէ զքեզ ... զի ի վեր եւեթ հայիցիս։ Տգեղ եւ անվայելուչ էր՝ մինչդեռ սիկն եւ կաւ եւ ջրոցն բազմութիւն ունէր զարարն երկրի. (Ոսկ. ես.։)

Ելին ի բլուրն երեւելական տեղւոյն արարից դեմետրեայ. (այսինքն շինուածոյն). (Ճ. ՟Բ.։)

Արմաւն զիւր տեսիլն եւ զգոյնն եւ զհամն եւ զարարն բերիցէ. նոյն պէս եւ թուզն զտեսիլս իւրոյ տերեւոյն, եւ զարար կեղեւոյն. (Ագաթ.։)

Զարտրով զարդեամբ պատաղեցան. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ 1։)

Թողլով զիւրաքանչիւր արարս, եւ գիւղս, եւ զդաստակերտս։ Դարձեալ ձեր յիւրաքանչիւր արարս՝ իշխեցէ՛ք. (Խոր. ՟Գ 42։ եւ Փարպ.։)

Յափշտակութիւն առէր ընչից եւ արարոյ. ղիշ. ՟Ա. ՟Է. ՟Ը։)


Արարած, ոց

s.

creature, created being;
creation;
generation;
work, deed, action.

NBHL (8)

Ընդէ՞ր եւ աստ եւ ոչ զջուրցն արարած յիշիցէ. (Կիւրղ. ծն.։)

κτιστός, -ή, -όν creatus, -a, -um Արարեալ, եղական. արարածական. մախլուգ.

κτίσμα creaura, κτίσις, ποίημα, δημιούργημα factura Ստեղծուած եւ արարուած Աստուծոյ. եղական ինչ. եղելութիւն. էակք. գոյք. որ ըստ յն. մերձաւոր գրչութեան ( κτίσις, κτίσμα ) ասին եւ ՍՏԱՑՈՒԱԾՔ.

Ոչ արդեօք զստացօղն ամենեցունց՝ ստացուած կամ արարած հայհոյել յանդգնէին. (Աթ. ՟Ա։)

Իսկ եթէ արարածս ինչ հաստատիցէ, եւ ցուցցէ զզօրութիւն Տէր, եւ բացցէ երկիր զբերան իւր, գիտասջիք, եւ այլն. (Եփր. ղեւտ.։)

Ուրախ լիցի մարդ յարարածս իւր. ղ. ՟Գ 22։)

γένεσις generatio Արարչութիւն. ստեղծումն. լինելութիւն. եղանութիւն. հաստուած. շինած. կազմած.

ԱՐԱՐԱԾՔ. որ եւ ասի ԱՐԱՐԱԾ ԳԻՐՔ. որպէս Գիրք արարածոց. որ եւ ԳԻՐՔ ԾՆՆԴՈՑ կամ ԾՆՈՒՆԴՔ ասի. քանզի եւ ի յն. շփոթին ձայնքս եղանուի, եւ ղեննեսիս ծնունդ. γένεσις genesis, generationis liber cf. ԼԻՆԵԼՈՒԹԻՒՆ.


Արարածապատում

adj.

who writes the creation of the world (Moses).

NBHL (1)

Պատմօղ զարարչութենէ արարածոց. մակդիր Մովսեսի։ ՃՃ.։


Արարիչ, չի, չաց

s.

creator;
author.

NBHL (8)

ποιητής, κτιστής, δημιουργός factor, creator, fabricator, opifex Ստեղծիչ. հաստիչ. գոյացուցիչ յոչնչէ. եւ Որ միանգամ առնէ ինչ տիրաբար. յօրինիչ. կազմիչ. կերտող. շինող։ Տիրապէս զԱստուծոյ ասի. որ եւ ըստ հոմաձայնութեան յունին՝ ՍՏԱՑԻՉ.

Եթող զՏէր Աստուած զարարիչ իւր. (Օր. ՟Լ՟Բ 15։)

Օրինակ իմն՝ ստացօղ եւ արարիչ չարութեան եղեւ մարդն Նիւս. (կուս.։)

Նմանք նոցա եղիցին արարիչք նոցա (կռոց). (Ագաթ.։)

Առողջութեան արարիչ (բժշկականն)։ Ո՛չ որ միանգամ հաւանութեան արարիչ, ճարտասանական է. (Սահմ. ՟Դ։)

Աղբիւր արուեստից՝ արարիչ արուեստից. եւ արուեստ, աճեցուցիչ մտաց. (Մագ. քեր.։)

Ըստ յն. ποιητής poeta Իբր բանաստեղծ. որ եւ ՊՈՒԵՏԷՍ, ՊՈՒԵՏԻԿՈՍ. Որպէս եւ ի մեզ Քերթողն է կերտող.

Այն որ նուագաւոր մատանց արարիչն եղեւ քաջն պինդարոս. (Փիլ. նխ. ՟բ.։)


Արարուած

s.

action;
work, deed;
an act of theatre.

NBHL (6)

ποίημα factura Առնելն, եւ առնիլն. արարք. գործողութիւն. կազմութիւն. եւ Արարեալն գործ. cf. ԱՐԱՐ, եւ cf. ԱՐԱՐԱԾ։ Ի վերացեալն ասի.

Արարուած խեցեղէն սափորոցն ի հողոյ. ղիշ. դտ.։)

Սորին գիտութեան արարուածոյ (տալի է) զարդարութիւն. (Լմբ. սղ.։)

Սերք (յօգից ըստ յն) ո՛րգոն, Արարօղ (ո՛ բի՛իդիս). Արարած (հ՛ բԻ՛իսիս) որ է առնելութիւն. Արարուած (տ՛ բի՛իմա). (Թրակ. քեր.)

Աւա՛ղ չար արարուածին։ Զայն արարուած ողբաց զարուսեակն. (Լաստ. ՟Բ. ՟Ի՟Գ։)

Որ որակութիւն եւ արարուած ինչ կարծիցէ ունել զԱստուած։ Ի սմանէ որակացեալ եւ արարուած ընկալեալ է սեռական առաքինութիւնն։ Ըստ տեղւոյ խոհականութեան երկու են որակք արարուածք, խոհուն, եւ խոհօղն. (Փիլ. այլաբ.։)


Արարչագործ

s.

creator.

NBHL (4)

γενεσιουργός originis auctor, ποιητής factor, conditor, δημιουργός fabricator, opifex Արարչութեամբ կամ իբրեւ արարիչ գործօղ. ստեղծօղ. արարիչ. հաստիչ յոչնչէ. արարողական.

Ի մեծութենէ եւ ի գեղեցկութենէ արարածոց ըստ նմին համեմատութեան եւ արարչագործն նոցա երեւի. (Իմ. ՟Ժ՟Գ 5։)

Ստացուածս գոչէ զիւր արարչագործն։ Բնութեամբ ուրեմն է արարչագործ որդի. (Կիւրղ. գանձ.։)

Մերթ իբր կր. Յարարչէն գործեալ, ստեղծեալ.


Արարչագործեմ, եցի

va.

to create.

NBHL (4)

δημιουργέω creo, facio Արարչաբար գործել. ստեղծանել. առնել յոչնչէ. հաստել. ճարտարապետել.

Արարչագործեցիր զիս ի հողոյ. (ՃՃ.։)

Ոչ արարչագործելոյն՝ արարչագործելն է հակառակա. (Կիւրղ. գանձ.։)

Ի բաժանականսն անկանել ցանկութիւնս, յորոց նիւթականքն արարչագործին եւ ախտաւորք. (Դիոն. եղեղ. ՟Գ։)


Արարչագործութիւն, ութեան

s.

creation.

NBHL (3)

δημιουργία fabricatio, creatio Արարչութիւն. ստեղծումն. ստեղծանելն. եւս եւ ստեղծանիլն.

Բարութիւն չարժեաց զնա յարարչագործութիւն երկնաւորացն եւ երկրաւորացս. (Լմբ. սղ.։)

Գոլն մեզ աստուածայնապէս անճառելի արարչագործութեամբ. (Դիոն. եկեղ. ՟Բ։)


Արարչական, ի, աց

adj.

that belongs to the creator;
that creates;
efficient, plastic.

NBHL (7)

Ունօղ զկարողութիւն արարչագործելոյ կամ առնելոյ զոր ինչ եւ է. արարողական, եւ Արարօղ. արարիչ. գործօղ. կերտօղ. Պատճառ. գտակ.

Որ զարարչականն եղականաց լուսոյն ի քեզ տանելով։ Արարչական բանին հրաման. (եւ այլն։ Շար.։)

Սկիզբն ըսկզբան՝ արարչական . (.. Եւ եղելոցս արարչական։ Շ. խոստ.։)

Ունի զայն՝ որ երկիւղին է արարչական. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ։)

ԱՐԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՃԱՌ. Արարօղ կամ արարողական պատճառ. սկիզբն որ առնէ. որ եւ ասի ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏՃԱՌ, որպէս եւ ԱՌԱՋԻՆ ՊԱՏՃԱՌ. որ է Աստուած միայն.

Առաջին արաչական պատճառն՝ ո՛չ յումեքէ եւ նա եղեւ. (ապա թէ ոչ՝ ոչ առաջին է եղելոց արարչական պատճառ. Փիլ. նխ. ՟ա.։)

Ոչ ի յերկրէ յօդեալ մարդկան, այլ նորաստեղծ արարչական. (Շ. խոստ.։)


Արարչակից, կցի, կցաց

adj.

associate in the creation.

NBHL (3)

συνδημιουργήσας, συνδημιουργός socius creationis, συγκτίζων simul creans Արարիչ ի միասին. համագործ. որպէս որդի եւ հոգի Սուրբ միով արարչական կարողութեամբ ընդ հօր։ (Ագաթ.։ եւ Շար. ստեպ։)

Անդ հնարագիւտ լնիելոյ արեգական ասեն զարհմնն, եւ աստ յայտնի իսկ արարչակից լուսոյ. այսինքն ի միասին արարօղ լուսոյ։

Ի միասին ստեղծեալ, հաստեալ. συγκτιζόμενος


Արարչապետ

s.

creator, author.

NBHL (1)

Որ գեղեցկութեան արարչապետն է՝ նա հաստատեաց զնոսա. (Իմ. ՟Ժ՟Գ 3։)


Արարչատիպ

adj.

that resembles the creator, that is made after the image of the creator.

NBHL (1)

Ունօղ զտիպ եւ զնմանութիւն արարչին. Աստուածակերպ.


Արարչաւանդ

cf. Արարչատուր.


Արարչութիւն, ութեան

s.

creation.

NBHL (8)

κτίσις, δημιουργία creatio, opificium, structura որ եւ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ. Ստեղծանելն, եւ իլն. գործ Աստուծոյ. եւ Արարչական զօրութիւն եւ խնամ.

Առաւել քան զարարչութիւն յոչնչէ զաշխարհս՝ մեծագոյն փրկութիւն զվերջինսն իմանայիր. ղիշ. ՟Բ։)

Տէր մեր ըստ արարչութեան, եւ եղբայրն ըստ մարմնոյ. (Սկեւռ. ես.։)

Սէր արարչութեան ստիպեաց զինքն՝ առնել զարարածս։ Արար ընտրողս արարչութեան (այսինքն ճշմարտին Աստուծոյ). (ՅՃԽ։)

Ճանաչել զզօրութիւն բնութեան արարչութեան քո։ Արժանի եղեն ճանաչել զարարչութիւն նորա։ Ասել Հօրն արարչութեան ցարարչակից որդին. (եւ այլն. Ագաթ.։ Տե՛ս եւ Նար. ՟Ժ՟Գ. ՟Ի՟Զ. ՟Ի՟Է. ՟Լ՟Գ. ՟Հ՟Ե. ՟Ղ՟Բ։)

Արարչութեանց սկիզբն (երկին, եւ հրեշտակք). (Լմբ. սղ.։)

Ստեղծական եւ նկարագրական արարչութիւն (դրօշելոց) բազում ինչ վնասակար կենաց մարդկան. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ընդէ՞ր Մովսէս պղնձի օձ կազմէ, ոչ հրաման տուեալ նմա յաղագս որակութեան արարչութեան. (Փիլ. այլաբ.։)


Արբանեակ, նեկաց

s. ast.

footman, groom, waiter;
servant;
— մոլորակի, satellite.

NBHL (2)

πρύτανης administrator, ὐπουργός minister, προαγωγός perductor, ἁκόλοωθος pedissequus, ὐπήκοος subditus Յարբունս հասել սպասաւոր ժիր. որ եւ կոչի մանուկ, պատանեակ. համբակ. սպասեակ. ծառայ. պաշտօնեայ. որպիսի եւ է սպասահարկու. գործօնեայ. գործակալ. գործակից. կամարար. կամակատար. մատակարար. հպատակ. հետեւօղ. առիթ. միջնորդ.

Արբանեակ բարեաց, կամ խաղաղութեան. (Մագ. ՟Ի՟Ը։ Խոսր.։)


Արբանեկութիւն, ութեան

s.

service;
— հարկանեմ, cf. Սպասաւորեմ, cf. Ծառայեմ.

NBHL (1)

Յարբանեկութեան կալ. ղիշ. ՟Ը։)


Արբենամ, եցայ

vn.

to get drunk, to intoxicate, to drink to excess.

NBHL (5)

ԱՐԲԵՆԱՄ μεθύω, μεθύσκομαι , κρεπαλάω inebrior, crapulor որ եւ ԱՐԲԻԼ. Գինել. զուարթանալ ի գինւոյ. եւ գինեհարիլ. յանչափս ըմպելով զգինի կամ զցքի՝ ելանել արտաքոյ անձին. անզգայիլ. կորուսանել զխելս. հարբենալ, գինովնալ. (Իսկ Արբեալ. արաբ. ախմէր, որպէս ռմկ. Խմած, խմօղ, գինով։)

Արբին եւ արբեցան ընդ նմա։ Արբ ի գինւոյն, եւ արբեցաւ։ Արբէ՛ք եւ արբեցարո՛ւք։ Որ ըմպէք գինի ցարբենալ։ Մի՛ արբենայք դիւնով։ Մի՛ լինիր արբեցող։ Այր կերող եւ արբեցող։ Արբեցողք զարքայութիւն Աստուծոյ ոչ ժառանգեն։ Մոլորեսցին իբրեւ զարբեալ.եւ այլն։

Ո՞չ ապաքէն զուարթուն եւ իմաստուն իշխան ի վերայ արբեցելոց կացուցանել պարտ է, եւ ոչ զներհակն. (Պաղտ. օրին. ՟Ա։)

Բորբոքեալ բոցն ճարպովն, մինչ զի քաղաքն արբեալ լինէր ի հոտ ճենճերաց նոցա. (Մամիկ.։)

Է եւ այս դարձեալ յարբեցելոցս կարծեաց ատելութեամբն։ Որպէս արբեալն գինով զեղխութեան ոչ գիտէ զի՛նչ առնէ կամ զի՛նչ խօսի, այսպէս եւ արբեալն հոգաւով սիրոյն Աստուծոյ. (Լմբ. ատ.։ եւ սղ. ՟Ի՟Բ։)