Definitions containing the research ձ : 10000 Results

Խոտորիմ, եցայ

vn. fig.

to turn aside, to deviate, to swerve;
to go astray, to lose the way;
to decline, to shrink from;
to slope, to slant;
to go astray, to err, to be perverted, to abandon oneself to;
to avoid, to shun.

NBHL (4)

ἑκκλίνω, ἁποκλίνω, ἑκνεύω declino, diverto διαστρέφομαι pervertor πλανῶμαι erro, vagor. Զարտուղիլ. շեղիլ յուղւոյ. դառնալ եւ գնալ կամ գալ ընդ այլ կողմն. մերձենալ. մէկ դի ծռիլ, դառնալ, մօտիլ.

Այս ինքն մերձեցան. զի սովորութիւն է գրոց զմերձենալն խոտորել դնել. ըստ այնմ, խոտորեցաւ առ նա յուդա. քանզի ոչ յամենայն ժամ է բաց ի մէնջ, եւ երբեմն խոտորին եւ տան մարտչնել։

Պատանին ի բանս թագաւորին ոչ խոտորեցաւ։ Ոչ խոտորիցիք զկնի մտաց եւ աչաց ձերոց։ Ազգ թիւր եւ խոտորեալ։ Սիրտ խոտորեալ նիւթէ զչարիս։ Շաւիղք նոցա ընդ որ գնան, խոտորեալք են։ Դարձուսցէ զմեզ առ ի չխոտորելոյ սրտից մերոց ի նմանէ։ Ամենեքին խոտորեցան ի միասին։ Խոտորեցան ի պատուիրանաց քոց.եւ այլն։

ԽՈՏՈՐԻԼ. Խորշիլ. երեսս դարձուցանել՝ խոտելով. օտարանալ. կէրի տուրմագ։


Խոտորնակ, աց

adj. s. adv.

oblique, crooked, aslant, aslope, athwart, across, transverse;
out of the way, indirect;
ill-turned, ill-made;
bad, perverse, wicked, froward;
cross beam, traverse;
—, —ս, obliquely, crossly, transversely.

NBHL (3)

Խոտորնակ ի խաչթեւացեալ։ Բուն խաչին որ ի վերուստ ի խոնարհ իջանէ, աստուածութեանն ասի օրինակ. իսկ խոտորնակն մարդկութեան. (Շ. բարձր. եւ Շ. թղթ.։)

Հպատակութեամբ խաչիս խորհրդոյ. առ որ եւ հայի խոտորնակին ձեւոյ յայտանկար տեսարան. (Նար. խչ.։)

Եթէ տակաւինգնայցէք դուք խոտորնակս ... գնացից եւ ես ընդ ձեզ բարկութեամբ խոտորնակս. (Ղեւտ. ՟Ի՟Զ. 21. 23. 24. 40. 41։)


Խոտորնակի

adv.

obliquely, transversely;
at random;
confusedly.

NBHL (3)

Խոտորնակի տեսանեմք զիրացն կարգ։ Սխալաբար եւ խոտորնակի առաք։ Է նւաստգիտել, սակայնոչ ամենեւիմբ խոտորնակի. (Կիւրղ. գանձ.։)

Թէ գնայք ընդ իս խոտորնակ, գնացից եւ ես ընդ ձեզ խոտորնակի խոտորնակ. (Լմբ. սղ.։ Տօնակ.։)

Տեսանելով լոկ խոտորնակի ձեւացեալ խաչ. (Շ. բարձր.։)


Խոտորումն, ման

s.

cf. Խոտորութիւն.

NBHL (1)

διαστροφή perversio ἁποστροφή, ἁποστασία defectio. Խոտորիլն մոլորիլն, դարձ յուղզութենէ ի թիւրութիւն. հեստութիւն. ապստամբութիւն յաստուծոյ. մեղք. մոլորութիւն.


Խորագէտ

adj.

sagacious, shrewd, judicious;
sensible, prudent, cautious;
wary, subtil, sly, crafty;
ingenious, skilful;
— քաղաքավարութիւն, sagacious policy;
sly conduct.

NBHL (1)

Ամենայն խորագէտ գործէ իմաստութեամբ։ Իմաստութիւն խորագիտաց ծանիցէ զճանապարհս նոցա։ Որ պահէ զյանդիմանութիւն, խորագէտ է։ Խորագետին տեսեալ զչարագործն պատժեալ, եւ այլն։ Քանզի խորագէտ էի, խելօք կալայ զձեզ։ Եղերուք խորագետք իբրեւ օձս. (եւայն։)


Խորամանկեմ, եցի

vn.

to chicane, to quirk, to quibble, to use stratagem and artifice, to deceive, to cheat;
to be cunning, artful, fraudulent, knavish.

NBHL (2)

Խորամանգեմք զանձինս մեր. (Ոսկ. յհ. ՟Բ. 34։)

Հասէ՛ք վաղվաղակի ... գուցէ խորամանգիցէ։ Արդեամբք խորամանկեցին չմերձենալ ի մեզ. (՟Ա. Թագ. ՟Ի՟Գ. 22։ ՟Գ. Մակ. ՟Գ. 11։)


Խորամանկիմ, եցայ

vn.

cf. Խորամանկեմ.

NBHL (1)

Գաբաւոնացիք խորամանկեցան պաշարաւն եւ խաբեպատիր զգեստիւք։ Այն որ զգուշութեամբ սրբութեամբ տարածանել ընդ աշխարհս ամենայն հանդերձեալ էր, որդին դաւթի (սողոմոն) սիրովն բազում կանանց խորամանկեցաւ առնել զնա. (Եփր. յես. եւ Եփր. թագ.։)


Խորամանկութիւն, ութեան

s.

cunning, artifice, craft, chicane, quibble;
cheat, deceit, fraud, base stratagem;
knavery, roguery;
malice.

NBHL (1)

Արարին նոքա խորամանկութեամբ։ Ի խորամանգութենէ չարեաց իւրեանց։ Ի բա՛ց արա զանձն իմ ի խորամանկութենէ նոցա։ Գիտաց յիսուս զխորամանգութիւնն նոցա։ Նայեցեալ ընդ խորամանկութիւն նոցաասէ։ Լի ամենայն նենգութեամբ եւ խորամանգութեամբ։ Զի մի՛ նենգեսցուք զբանն աստուծոյ։ Որպէս օձն խաբեաց զեւայ խորամանգութեամբ իւրով.եւ այլն։


Խորամէջ

adj.

deep & spacious in the center;
concave.

NBHL (1)

Արձակահիմն, խորամէջ, լայնափողոց. (Վրդն. պտմ.։)


Խորամուտ

cf. Խորամուխ.

NBHL (1)

ԽՈՐԱՄՈՒՏ ԼԻՆԵԼ. Ի խորս մտանել անձամբ կամ մտօք. տալմագ.


Խորայոյզ

adj.

searching at the bottom;
— լինել, to search into, to go to the bottom of, to sift, to scrutinize, to investigate.

NBHL (1)

Ոչ եթէ ձկնահան որդի ձկնահան, ոչ խորայոյզ որդին զեբեդայ. այլ զխորսն յուզէր զգիտութեան. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)


Խորանակար, աց

cf. Խորանագործ.

NBHL (1)

Մաքսաւորք եւ ձկնորսք եւ խորանակարք. (Ոսկ. մ. ՟Ա. 1։ Ոսկ. յհ. ՟Ա. 30։)


Խորանամ, ացայ

vn.

to become hollow or deep;
to dive into, to go to the bottom of.

NBHL (3)

Ի ձորս երկայնաձիգս խորացեալս. (Խոր. ՟Բ. 6։)

Որ գերագոյն յագին ի մէջ խորացելոյ փայտին. (Անյաղթ բարձր.։)

Խորացեալ ի հողեղէն պատկերին. (Գանձ.։)


Խորանայարկ

adj.

vaulted, cupolatent or bell-shaped.

NBHL (1)

Նմանեալ խորանաձեւ յարկի. կամարակապ. եւ Երկնանման.


Խորանարդ, աց

adj. s.

vaulted;
cubical, cubic, hexahedral;
cube;
— երկնից, vault of heaven.

NBHL (4)

κύβος cubus, tessera. Մարմին կամ ձեւ խառակուսի վեցդիմի՝ զուգաչափըստ ամենայն կողմանց. որ եւ ՔՈՒԵԱՅ, ԿԻՎՈՍ.

Եւ Խորանաձեւ. գմբեթարդ.

(Տաճարն կամ եկեղեցին) գմբեթաձեւ խորանաարդ բարձրացեալ. (Յհ. իմ. եկեղ.։) առ կրկին նշանակութիւնս բերին եւ հետագայ վկայութիւնք. (զի ահագին մեծութիւն երկնից անխտիր է բոլորակ վրանաձեւ, եւ քառակուսի միաչափ կիվոս ըստ գրոց)

Խորանարդ հաստաձեղուն հաստատութեամբ. (Անան. եկեղ։)


Խորանեմ, եցի

va.

to pitch a tent.

NBHL (1)

Սիւն ամպեղէն եւ հրեղէն ի վայր իջանել՝ արկանէր խորանէր խորան լուսեղէն. (Վրդն. լս.) (ուր վրիպակաւ գրչի կրկնեալ երեւի ձայնս խորան։)


Խորասոյզ, սուզի

adj. s. mar.

sunk deeply, deep;
abyss, gulf, pit;
— աչք, sunken eyes;
— առնել, to submerge, to sink to the bottom, to plunge into, to immerse;
— լինել, to dive to the bottom, to sink;
— ի ցաւս, sunk in grief;
— ի թախիծս մտաց, plunged in remorse;
to founder.

NBHL (3)

Ազատեաց ի խորասոյզ մրրկեալ դառնութենէ պատրողին. (Շ. բարձր.։)

Ի տիղմ չարեաց լողէր իբրեւ զձկոնս խորասոյզ մեղօք. (Վրդն. աւետար.։)

Գաւազանն մովսիսի էր (օրինակ խաչի). որով դարձաւջուրն ի վերայ եգիպտական զօրուն, եւ խորասոյզ կորստեամբ դատեցաւ. (Ղեւոնդ.։)


Խորասուզեմ, եցի

va.

cf. Խորասոյզ առնեմ.

NBHL (3)

ԽՈՐԱՍՈՒԶԵՄ ԽՈՐԱՍՈՒԶԻՄ, եցայ. ձ. Խորասոյզ առնել, լինել.

Խորասուզեալ ի յանդունդսն զգործակցեալսն չարին. (Գանձ.։)

Խոնարհէա՛ ի խորասուզեալ անձն իմ, եւ ճգեա՛ ի բանակետղ սրբութեան հօտի քո. (Բենիկ.։)


Խորացուցանեմ, ուցի

va.

to make deeper;
to make abstruse, obscure, unintelligible.

NBHL (2)

Առ թումայի զփորուած տիգին ցուցանէ խորացուցեալ ըստ աշտէին մտոյ. (Շ. բարձր.։)

Գետ բանաւոր արուեստիցն իմացուած շնչական, եւ տոյտ՝ զի շրջադարձեալ խորացուցանէին զասացուածս իւրեանց. (Վանակ. յոբ.։)


Խորափիտ

s.

cavity, hollow, cave, cavern, excavation;
—ս հատանել, to excavate, to hollow.

NBHL (3)

Լի՛ց զձոր խորափտիդ որ շուրջ զքաղաքաւդ, ջրով. (Լմբ. նաւում.։)

Ի վիհ մեծ խորափիտ։ Ի խորափիտ ձորս։ Ի հովիտս խորափիտս. (Յհ. կթ.։)

Փոսս երկարաձիգ հատանելով, եւ խորափիտս. (Պղատ. օրին. ՟Զ։)


Խորաքնին

adj.

scrutinizing, investigating;
profound, sublime, past finding out.

NBHL (1)

Եւ ոչ փորձ իմաստնոց խորաքնին, թէ եղեն երբէք վարդապետք անասնոց. (Վեցօր. ՟Թ։)


Խորգազգեաց

cf. Խորգահանդերձ.


Խորդամ, ացի

vn.

to snore;
to snort, to rattle in the throat;
to roar, to bluster (sea).

NBHL (2)

ῤέγχω ronchisso, sterto. իտ. russo. Հնչել ձայն խոշորընդ հագագ փողի եւ ընդ քիթն ի քուն. իբր ի խորոց ձայնել. կամ հանել զձայն խորդոյ. խռկալ, խռալ, ֆշալ.

Ի քուն թանձրութեան խորդալ ծուլութեամբ. (Երզն. լս.։)


Խորդումն, ման

s.

cf. Խորդիւն.

NBHL (1)

Ռընդացն ձայն խորդման. (Փիլ. յովն.։)


Խորեմ, եցի

va.

to hollow, to excavate;
to fathom;
to withhold, to retain;
to purloin, to steal, to rob, to embezzle;
to peculate.

NBHL (5)

Իբրու ոչ եւս խորել եւ թաքուցանել, այլ յայտնի պատմութեամբ եւ ձեզ վերագրեցի. (Պիտ.։)

Ոչ գանձել յերկրի՝ ոչ միայն զթաղելն եւ զխորելննշանակէ. (Երզն. մտթ.։)

Որ դոյզն ստացուածոց ընկերինխորօղ՝ փորձեցաւ լինել գող. (Պիտ.։)

Կամ σφετερίζω sibi vindicare, attribuere. Սեպհականել անձին զոչ իւրն.

Որպէս թէ զփառս հօր՝ որ ոչինչ էր (ասեն) նմա անկ, յանձն խորիցէ։ Ո՛չ փառս ինչ՝ որ չիցէ նմա անկ, խորելոյ. (Ոսկ. մտթ. ՟Գ. 3. յորմէ եւ Երզն. մտթ.։)


Խորթ, ոց

adj. zool.

step-son, step-daughter;
bastard, natural, illegitimate;
degenerate, spurious, false;
alien, foreign;
crane.

NBHL (2)

Որդւոց բարձրացելոց անարգելով զծնօղսն, համայն եւ խորթոցն ըստ արժանեացն զօտար հայրն. (Խոր. ՟Գ. 68։) (որ հայի եւ ի ՟Ա նշ։)

Խորթք ի թռչելն ձեւացուցանեն կերպարանս գրոյ. (Եւագր. ՟Լ՟Գ։)


Խորթաբարոյ, ից

adj.

unsociable, morose;
capricious, whimsical.

NBHL (1)

Խորթ եւ վայրենի բարուք. օտարոտի ի գնացս քան զծայգան, խորթաբարոյսքան զգալիլեա։ Սովաւ խորթաբարոյիցն հերձուածողաց բերանք կարկին. (Նար. ՟Բ. ՟Հ՟Ե։)


Խորթանամ, ացայ

vn.

to be degenerated, estranged, spoiled.

NBHL (1)

Ի ստացօղ դարձի՞ն յուսացայց, յորմէ խորթացայ։ Զաբրահամ ոչ էր յիշել, զի խորթացեալ էր ի նմանէ. (Նար. ՟Ի՟Դ. ՟Ծ՟Ա։)


Խորին

adj.

deep, high;
impenetrable, ahstruse, obscure, hidden, difficult to understand;
— ականողիք, sunken eyes.

NBHL (3)

Ի վիհ մեծ յանտառի խորին յոյժ։ Ե՛կ է՛ջ ի խորս խորինս։ Երկինք բարձր, եւ երկիր խորին (կամ խոր). (՟Բ. Թագ. ՟Թը. 17։ Եզեկ. լբ. 21։ Առակ. ՟Ի՟Ե. 3։)

Դարձեալ եւ այս առանձինբառ է հեբրայեցւոց, եւ խորին. (Կիւրղ. թագ.։)

Խորին խաղաղութիւն, կամ ծերութիւն, խաւար, առաւօտ, անապատ, չարութիւն, կռապաշտութիւն. (Արծր.։ Նար.։ Մագ. Շ. մտթ.։ Խոր.։ Յհ. կթ.։ Յարեաւ ի խորին ժամ առաւօտին՝ ի մէջ գիշերին. Գանձ.։)


Խորխոլիմ, եցայ

vn.

to fall in, to sink, to give way.

NBHL (1)

Հերձոտիլ. խորելով խորիլ. ճեղքրտիլ, բացուիլ.


Խորխորատ, ից

s.

gulf, abyss, chasm, pit.

NBHL (2)

Զոր օրինակ ժողովեսցէ ոք զմարախ, այնպէս խաղայցեն ձեօք ի խորխորատիցն իւրեանց. (Ոսկ. ես.։)

Անձին եւ առջնորդելոցն խորխորատի պատրաստեցաւ. (Լմբ. ժղ.։)


Խորհիմ, եցայ

vn.

to think, to meditate, to consider, to cogitate, to study;
to reason, to reflect;
to suppose, to judge, to imagine, to fancy;
to bring to memory, to call to mind, to recollect;
— ընդ միմեանս, to consult, to advise together, to deliberate, to concert;
— ի սնոտիս, to meditate on trifles;
ի խորհելն անգամ սոսկամ, the mere thought of it makes me shudder;
յայն խորհէր հանապազ, he thought of nothing else.

NBHL (8)

Արգելիցին ի խորհուրդս իւրեանց՝ զոր եւ խորհեցան։ Խորհեցան խորհուրդ զոր ոչ կարասցեն հաստատել։ Բարկութեամբ զնենգութիւն խորհէին։ Զանօրէնութիւն խորհեցաւ յանկողնի իւրում։ Դուք խորհեցարուք զինէն ի չարութիւն, եւ աստուած խորհեցաւ վասն իմ ի բարութիւն։ Խորհէին ի սիրտս իւրեանց։ Զի՞ խորհիք զայդ ի սիրտս ձեր։ Խորհեցան ի միտս իւրեանց։ Խոհէր ի միտս իւր։ Ամենայն ոք խորհէր ի սրտի իւրում խնամով ի չարիս։ Իւրաքանչիւր չար ընկերի իւրում մի խորհիք ի սիրտս ձեր։ Խորհեցարու՛ք զտեառնէ բարութեամբ։ Խորհեցան կամ խորհեցարու՛ք զբարիս առաջի տեառն եւ մարդկան.եւ այլն։

Ո՞ր իցէ խորհել յաղքատն եւ ի տնանկն. խորհեալն այն է, յորժամ զմտաւ ածիցէ զտառապանսն նորա (ի լինել ձեռնտու). (Մանդ. ՟Ը։)

Խորհեցաւ լռելայն արձակել զնա։ Իսկ եթէ զայս խորհեցայ, միթէ թեթեւութեա՞մբ ինչ գնացի։ Գիտեմ զի խորհի տէր ի վերայ քո կործանել քեզ.եւ այլն։

Որք զաստուած սիրել խորհեցան թագաւորք. (Անյաղթ բարձր.։)

Խորհեցաւ ընդ նա։ Խորհեցաւ ընդ միմեանս. Եթող զխորհուրդ ծերոցն զոր խորհեցաւ ընդ նոսա, եւ խորհեցաւ ընդ մանկտին։ Խորհեցաւ արքայ եւ իշխանքն եւ ամենայն եկեղեցին։ Զայս ինչ եւ զայս ես խորհեցայ։ Զայս ինչ եւ զայս խորհեցաւ վասն ձեր աքիտոբէլ. եւ այլն։

Իւրքանչիւր ոք ի մէնջ առաջի դնիցէ, զոր ինչ խորհի յաղագս աստուծոյ եւ քրիստոսի։ Ես զոր ինչ խորհիմս, ճառեցից. եւ դու զոր ինչ խորհիս՝ ճառեա՛ ինձ. (Աթ. ՟Ը։)

Զվերինն խորհեցէք. (Կիւրղ. գանձ.։)

Այս խորհեսցի ի ձեզ, որ եւ ի քրիստոս յիսուս. (Նիւս. երգ. եւ Նիւս. երան.։)


Խորհուրդ, հրդեան, հրդոց

s.

thought;
design, intention, resolution;
imagination, fancy, inspiration;
sentiment, disposition;
idea, fantasy, revery;
advice, counsel;
deliberation, consultation;
secret;
mystery;
symbol;
sacrament;
designedly, intentionally, on purpose, purposely;
փրկական —, the Holy Sacrament;
տուն, տաճար խորհդոյ, council-hall;
խորհրդեան դպիր, secretary;
— չար, pernicious advice;
— առնել՝ ի մէջ առնուլ՝ ունել, to consult, to determine, to decide on, to resolve on;
to deliberate, to confer together, to take counsel, to advise with;
— տալ, to counsel, to give advice, to advise;
— հարցանել, to ask advice, to consult, to take counsel;
ի մի — միաբանել, to think together, to deliberate unanimously;
շրջել ի խոհրդոց, to change or alter one's mind;
շրջել զոք ի խորհրդոց, to dissuade from, to advise against;
— ի մտի եդի գիտել, I had conceived the idea of knowing;
— արարի ընդ միտս իմ, I deliberated with myself;
— կալաւ, he conceived the idea to;
զյանդուգն զայն խորհեցաւ —, he formed the hardy design to;
մինչդեռ յայսմ խորհրդի էր, in the midst of these thoughts, while thus deliberating.

NBHL (4)

յորժամ ասեմք արտաձայնեալ, ձայնեալն բան է, եւ արտն հեգ միայն, որ ոչին ունի խորհուրդ. (Երզն. քեր.։)

Խորհուրդ իմ ինձ, եւ իմոցն. (Ես. ՟Ի՟Դ. 16։)

Խորհուրդ արքայութեան աստուծոյ։ Հազարապետքխորհրդոցն աստուծոյ։ Խորհուրդ մի ասեմ ձեզ։ Ի խորհրդեանն քրիստոսի։ Խորհուրդս այս մեծ է։ Խորհուրդ հաւատոց, կամ աստուածպաշտութեան.եւ այլն։

Գաւազանն յօձ խորհրդիւ դառնայր ... օրինակ մեծի փրկութեան խաչափայտին. (Կիւրղ. ել.։)


Խորհրդագէտ

adj.

astute, shrewd, wary, cautious;
initiated, adept;
— առնել, to let into a secret, to initiate into a mystery;
— լինել, to be initiated.

NBHL (1)

Հանդերձեալ էր զաշակերտսն խորհրդագէտս առնել. (Երզն. մտթ.։)


Խորհրդազգած, ի, աց, ից

cf. Խորհրդագէտ.

NBHL (1)

Ուսոյց ի ձեռն վերնոցն խորհրդազգածաց զներքին եկեղեցի իւր. (Լմբ. պտրգ.։)


Խորհրդածեմ, եցի

vn.

to reflect, to ponder, to think, to revolve, to meditate, to consider;
to imagine, to form an idea of, to suppose;
to consult, to deliberate;
to explain, to expound, to comment upon;
to administer the sacraments;
to celebrate mass.

NBHL (3)

Սքանչացաւ րոյսն, խորհրդածելոցն՝ ուստի այն լինել։ Հրէայքն թէպէտեւ ոչ խոստովանէին զնա յայտնապէս քրիստոս գոլ, սակայն նոյնպէս խորհրդածէին զնմանէ։ Զքրիստոս՝ զոր խորհրդածէքն, այլ ոչ խոստովանիք։ Բարձրագոյնս խորհրդածէր վասն քրիստոսի սակս սքանելագործութեանն, զոր առնէր. (Կիւրղ. ղկ.։)

Այսուհետեւ դարձուցանէ յաստուծոյ զբանն, եւ ինքն առ ինքն խորհրդածի. (Լմբ. սղ.։)

Քննեցաք զփոքունս ընդ մեծամեծաց, եւ խորհրդածեցաք զմանունս։ Ի ժամանակի պարապորդ եւ ուղիղ զայս խորհրդածեցից ձեզ. (Լմբ. պտրգ.։ Վրք. ոսկ.։)


Խորհրդածու, աց

s.

thinker;
counsellor;
the initiated;
minister, priest.

NBHL (2)

Զմերձաւորսն եւ զխորհրդածուսն կապակցէր դաշանց երդմամբ։ Հրամանատարք եւ խորհրդածուք դրանն արքունի։ Ոմն խորհրդածու դրանն արքունի. (Յհ. կթ.։)

Աւանդութեան տիեզերաց խորհրդածուացն։ Զգուշացուցանեն զանձինս մեր երանելիք խորհրդածուքն. (Պրպմ. ՟Լ՟Թ. եւ Կիւրղ. թղթ. առ միայնակեացս։)


Խորհրդածութիւն, ութեան

s.

thought, reflection;
deliberation;
secret;
mystery;
administration of the sacraments;
celebration of mass.

NBHL (3)

Պետրոս խորհրդածութեամբ զտաղաւարացն եւ զերրորդութեանդ քո խորհուրդ գուշակէր. (Գանձ.։)

Զգայական նոցա կերպաձեւութիւնք՝ ո վարկպարազի եւ անխորհրդապէս, այլ բարձրագունիւ եւ օգտակարաւ իւրաքանչիւրքն լի խորհրդածութեամբ. (Շ. հրեշտ.։)

Կատարեցաք ի վերայ դորա զաստուածային խորհրդածութեանցն ձեռնադրութիւս։ Խորհրդածութիւն մկրտութեան, կամ օրհնութեան կրօնաւորութեան, կամ տօնից, կամ աստուածաբանութեան, եւ այլն. (Շ. թղթ.։ ՃՃ.։ Լմբ. սղ.։ Սոկր. եւ այլն։)


Խորհրդական, ի, աց

adj. s.

mystical;
mysterious;
sacramental;
emblematical, symbolical;
rational, thinking, prudent;
adviser, counsellor;
— իմաստ, rhapsody, religious rapture.

NBHL (2)

Խնդրեա՛ այր մի իմաստուն խորհրդական փարաւոնի։ Տու՛ք ի ձէնջ արս իմաստունս եւ խորհրդականս։ Խորհրդականք խորհրդոց։ Առաջի թագաւորին եւ առաջի ամենայն խորհրդականաց նորա։ Այր խորհրդական է։ Յովադ խորհրդական ի միտս։ Սքանչելի խորհրդական։ Իմաստունք՝ խորհրդականք թագաւորին։ Ի վերայ ամենայն մածամեծաց նորա, եւ ի վերայ խորհրդականաց նորա.եւ այլն։

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ. μυστής, συμμύστης mysta, mysteriorum consors. Խորհրդածու կամ կատարիչ եկ հողորդ սուրբ խորհրդոց, նուիրական անձն.


Խորհրդականութիւն, ութեան

s.

deliberation, council, consultation;
mystery, sacrament;
mysticalness, mysteriousness;
wisdom, prudence, wariness, cautiousness.

NBHL (1)

Ոչ մտաց ի ժամ խորհրդականութեանն, այլ գիշերոյն ձայնէ զխորհրդակիցսն. (Խոր. ՟Ա. 25։)


Խորհրդակատար, աց

adj.

accomplishing, performing.

NBHL (1)

Սկիզբն առեալ կենացս այս գանձ ի վերնայարկն սրահէ խորհրդակատարացն վայրէ. (Նար. ՟Հ՟Ե։)


Խորհրդակիր

adj.

mysterious.

NBHL (1)

Որ կրէ յինքեան զխորհուրդս առանձին, կամ որպէս խորհրդակից.


Խորհրդակցիմ, եցայ

vn.

to consult, to confer, to hold a parley or conference.

NBHL (2)

Մերձեցաւ անձն իմ ի հող, այսինքն խորհրդակցեցայ կամաց մարմնոյս. (Լմբ. սղ.։)

Տե՛ս թէ ո՞րպէս մերձաւոր հարազատութեամբ սկսաւ խորհրդակցել աստուծոյ քահանայս. (Լմբ. պտրգ.։)


Խորհրդանոց

cf. Խորհրդարան.

NBHL (1)

Ուրա՛խ լեր անհարսնացեալ առագաստ, ուրա՛խ լեր աստուածային խորհրդանոց. (Գանձ.։)


Խորհրդարան, աց

s. fig.

house of Parliament, hall of Assembly, chamber of deputies;
place of administration of the sacramants;
offering-place;
mind, intellect.

NBHL (1)

Խորհրդարան մեծութեան էին (սուրբ խաչ)։ Խորհրդարանդ համարձակութեան. (Նար. խչ. եւ ՟Կ՟Ե։)


Խորշակ, աց

s.

excessive heat;
hot dry or parching wind, simoon;
drought, dryness, aridity;
— ժանտ, pestilential blast.

NBHL (2)

Առցէ զնա խորշակ։ Հողմոյ խորշակի։ Հողմ խորշակի ցամաքեցոյց զշառաւիղս նորա։ Եփրեմ այս չար զհետ եղեւ խորշակի։ Ածցէ ի վերայ նորա տէր հողս խորշակի յանապատէ, եւ ցամաքեցուսցէ զերակս նորա։ Յորժամ հարաւ շնչեալ, ասէք թէ խորշակ լինի։ Ծագեաց արեւ հանդերձ խորշակաւ, եւ ցամաքեցոյց զխոտն։ Հարցէ զքեզ տէր խորշակաւ։ Հարի զձեզ խորշակաւ.եւ այլն։

Սառնամանիք ձմերանոյ, եւ խորշակք ամարայնոյ. (Եղիշ. ՟Ե։)


Խորշակահար

adj.

sun-burnt, parched by excessive heat, or by a burning wind;
— առնել, to burn, to parch;
— լինել, to be burnt, parched.

NBHL (2)

Խորշակահար արար փորձութեամբն զառաջին մարդն. (Նիւս. երգ.։)

Խորշակահար ցամաքեցուցանէ զկանաչաձեւ բոյսս. (Ագաթ.։)


Խորշեցուցանեմ, ուցի

va.

to cause to avoid or shun.

NBHL (2)

Երկիւղն ծառայական է, ոչ մերձեցուցանէ զմեզ յաստուած, այլ խորշեցուցանէ։ Որք յայս սրբութեան սեղանոյս երկրպագութենէ զձեզ խորշեցուցանել փութան։ Որ ի մեղացն զմեզ խորշեցուցանէ։ Երկիւղն խորշեցուցանէր ի սիրելւոյն սքանչելապէս. (Լմբ. սղ. եւ Լմբ. համբ.։)

Խորշեցոյց զեկեղեցի իւր ի նեստորի չար հերձուածոյն. (Գր. տղ.։)


Խորշիմ, եցայ

vn.

to feel an aversion to, to loathe, to turn from with disgust, to avoid, to shun, to eschew, to flee;
to be shy, to beware, to show or pay regard to;
to ho respectful;
— յումեքէ, to take a dislike to, to avoid of.

NBHL (2)

στέλλομαι, ὐποστέλλω, -ομαι subduco me, vito, caveo ἑκκλίνω declino εἵκω cedo παραλάττομαι fugio եւ այլն. Որպէս թէ ի խորշ մի ամփոփիլ. Ի բաց մեկնիլ. խրտչել. գարշիլ. խուսափել. թիկունս դարձուցանել. հեռանալ. օտարանալ. անձնապահ լինել. զգուշանալ. խղճել. թանգուզել. երկնչել. ետ քաշուիլ.

Խորշեցաւ մերժեցաւ հեռացաւ, եւ այլ ոչ կամէր տեսանել զերեսս նորա։ Խորշէին գարշէին, եւ զնոսա պիղծ համարէին։ Զահի հարաւ ամենայն ժողովուրդն, խորշեցաւ եկաց ի հեռաստանէ։ Ոչ խորշեսցի ի քէն։ Խորշէր զօրն մտանե ի քաղաքն, որպէս խորշիցի զօր ամաչեցեալ։ Երկիւղիւ տեառն խորշի ամենայն ոք ի չարէ։ Յայնց խորշեցաւ սատակիչն։ Խորշեա՛ ի նոցանէ, եւ խորշեա՛ անտի։ Ոչ խորշեցայ ի պատմելոյ ձեզ զամենայն կամս աստուծոյ։ Խորշել ձեզ յամենայն եղբօրէ որ ստահակսն գնայցեն.եւ այլն։


Խորշխորշան, աց

s. adj.

plait, double, fold, gather;
wrinkle, crease;
plaited, folded, turned down;
wrinkled, puckered.

NBHL (1)

Ի խորշխորշան հանդերձիցն պատատելոյն, զոր էր զգեցեալ, ոչ զմի զէն ոչ կարաց գտանել. (Բուզ. ՟Ե. 5։)