Definitions containing the research կերպ : 1178 results

Վարդ, ից

s.

rose;
եղանակ —ից, rose-season;
մշտափթիթ —, monthly —, semper florens;
— հարիւրթերթի, centifolia;
մամռաւոր —, moss rose;
դամասկեան —, damask rose;
վայրի —, wild rose, eglantine;
դեղին —, single yellow rose;
կոկոն, բոլորք —ից, rose-bud;
գոյն —ի, rose-colour;
փայտ —ի, rosewood;
կարմրագեղ, ծիրաներփեան, գեղեցիկ, քաղցրաբոյր, գեղափթիթ, փշալից, թարշամ —, scarlet, purple, beautiful, perfumed or odorous, full-blown, thorny, faded rose;
—ք մանկութեան, այտից, շրթանց նորա, the roses of youth, of his cheeks, of his lips;
պսակ ի —ից, crown or wreath of roses;
քաղել —, to gather roses;
չիք — անփուշ, no — without a thorn;
cf. Իսկութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ЗВО 25, 306 հյ. որթ, յն. ῥοα «նուռ» և այլ բառերի հետ յաբեթական արմա-տից։ վարդավառ բառը հներից Մովս. օերթ. Ճառ վարդ. մեկնում է արդ ա-ւար։ Աւելի երկար խօսում է Յայսմ. օգոստ. 6. «Յայնմ աւուր հեթանոսք Ափրոդիտեայ տօնէին և... կոչէին զնա վարդամատն և ոսկեծղի, և զվարդն նմա ընծայ մատուցանէին։ Վասն այ-սորիկ անուանէին զտօնտ զայս վարդա-վառ։ Իսկ ի նորս ասի վարդավառ, զի Քրիստոս ըստ նմանութեան վարդի՝ վարդ ի կոկոնի եր. և յայլակերպիլն ի թաբօր՝ իբր թէ վարդ վառեցաւ»։ Վար-դավառ բառի ստուգաբանութիւնն է ակ-նարկում Նար. գնձ. 482 Գոհար վարոն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից (տաղ Վարդավառի. նկատողութիւն Ստ. Մալխասեանի)։ Մանրամասն խօսում է Տաթև. ամ. 485 և հանելով վարդ բա-ռից, դնում է վարդի և Քրիստոսի հա-մեմատութիւնը։ Նոյնը կրկնում է էջ 498, ուր աւելացնում է բառախաղով արդ աւար և վարդապետ բառերի հա-մեմատութիւնը։ Նորերից ՀՀԲ և ՆՀԲ վարդ վառեալ։ Հիւնք. պրս. վէրտէ «ա-ղաւնեբոյն» և վառանտէն «վարել, քշել» բառերից (այսպէս կոչուած՝ վարդավա-ռին աղաւնի թռցնելու սովորութիւնից)։ Հերպետ, Բազմ. 1902, 291 սանս. վար-դա «ջուր» + վառ «սրսկում»։ Պարո-նեան, Անահիտ 1903, 13 զնդ. աէթրա «կրակ» և հյ. վառել, իբր «հրավառա-թեան տօն»։ Փառնակ, անդ՝ 39-40 սանս. vardh «բարձրացնել» + վառ «քօղ արքայական», իբր Պարսից farr -i-kayānī տօնի օրինակութիւնը։ Լևո-նեան, Աւետաբեր 1914, 906 =բարդա-վառ (խոտի բարդեր այրելու սովորու-թիւնից հանելով)։


Վարդապետ, աց

s.

vartabed, doctor;
lecturer, professor;
master, preceptor;
school-master;
archimandrite;
— օրինաց, doctor of laws, cf. Օրէնսուսոյց;
— աստուածաբանութեան, doctor in divinity;
— բժշկութեան, doctor in physic;
cf. Թեկն;
cf. Օրէնսգէտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. (հարաւային արևմտեան բարբառ) *varda=հպրս. -varda «գործ, աշխա-տանք»-+պետ (pati) բառից, որով ամբողջը լինում է *vardapati։ Այս արմատի այլ ձե-վերն են զնդ. varz «աշխատիլ եռանդուն կերպով», պհլ. varz, պրս. ❇varz «ցանք». varza «սերմանում», varzand «սերմնացա-նութիւն և շահ օգտութեան, և ուսումն», varzidan «ջանալ, գուն գործել, նկրտիլ, սո-վորութիւն առնել զգործ ինչ, սերմանել», varzi «սերմանացան»։ Առաջին ձևը պահում են հպրս. Artavardiya (յատուկ անուն, բուն նշ. «բարին գործող») և քրդ. ward «a patch of ploughing»։ Հին պարսկականից տառա-դարձւած ձև է ելամ. ir-du-mar-ti-va։ նա-խաւոր «գործ, աշխատանք» իմաստը աւևւև յետոյ ձևափոխուելով դարձել է Աւեստայում «եռանդուն աշխատանք ուղղափառ հաւատ-քի համար» (հմմտ. varəzəmča haomanafi-həmča «գործունէութիւն և բարի խորհուրդ») և մասնաւորուել է երկրազործական աշխա-տանքի համար (հմմտ. զնդ. aiwi-var»։ «հողի վրայ գործել, երկրագործութիւն ա-նել», և վերի պրս. ու քրդ. երկրագործական բառերը)։ Պահլաւերէնի մէջ կար նաև «ուս-ման աշխատանք, ուսումնասիրութիւն, ու-սում» իմաստը, որին ապացոյց է պրս. yar-zand «ուսում»։ Այս նշանակութիւնից է փոխառեալ արաբ. ❇ vird (կարդալու է vard) «աշակերտ կամ ընթերցուածք» (տե՛ս Բուրհանի Կաթի և Ջօնսընի բառագիրքը. չունին Մենինսկի, Vullers և ԳԴ)։ Այս ի-մաստը գտնում ենք նաև հայերէնում, որով վարդապետ<իրան. *vardapati լինում է «աշակերտապետ կամ գործապետ»։


Շղթայ, ից

s.

chain;
chain, concatenation, continuity, series;
— ոսկի, gold chain;
—ք գերութեան, the bonds of slavery;
արկանել ի —ս, to chain, to enchain, to put in chains, irons or fetters;
խորտակել զ—ս, to break one's chains.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [arabic word] šēšaltā «շղթայ», որ գտնւում է նաև միւս սեմական լեզուների մէջ. ինչ. թալմ. [hebrew word] šōšiltā, արամ. [hebrew word] šakaltā, ն. ասոր. šišilt'ə, արաբ. ❇silsila «շղթայ, շարք, ազգատոհմ» (որից ռմկ. սինսիլէ «գերդաստան»)։ Հին ա-սոր. ձևը պիտի տար հյ. *շիշաղթայ կամ *շի-շիղթայ, ուստի չէ յարմար։ Մեր ձևը ծագում է գւռ. ասոր. *šišiltā ձևից, որի ներկայա-ցուցիչն է ն. ասոր. šišilt'ə, և որից կանոնա-ւոր կերպով (անշեշտ ի-երի անկումով) յա-ռաջանում է *շշղթայ>շղթայ։-Հիւբշ. 314։


Դարբին, բնաց

s.

forger;
brasier;
lock-smith;
ironmonger.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հնխ. dhabhro-նախաձևից՝ -ին մաս-նիկով, հմմա. լտ. faber «վարպետ, արհես-տաւոր (երկաթագործ, պղնձագործ, հիւսն, քարտաշ ևն)», իբր ած. «արուեստաւոր կեր-պով, վարպետօրէն, արուեստաևեռա». fabrē Քճարտարօրէն, վարպետ կերպով», fabrica «արուեստ, արհեստ, գործատուն, արհեստա-նոց», fabrire «պատրաստել, յօրինել», fab-ricare «գործել, շինել, ձևակեր պել». գոթ. ga-daban «յարմարիլ, պատշաճիլ, յարմա-րեցնել», ga-dōbs «պատշաճ, յարմար». հիսլ. dafna «ուժով, ամուր դառնալ», անգսք. ge-dafan «պատշաճ», ge-daeftan «կարգա-ւորել», լիթ. dabinú «ղարդարել», darbi-niñks « մշակ, գործաւոր», daba «կերպ, ե-ղանակ, յատկութիւն», dabšnus «գեղեցիկ», հոլ. doba «յարմարոթիւն». udobinū «դիւ-րին», dobru «գեղեցիկ, լաւ», podobati «պատշաճիլ», dobli «ուժով», ná-do «պէտք է». չեխ. dobry «քաջ» ևն։ Բոլորի պարզ արմատն է հնխ. dhabh-«յօրինել, գեղեցիկ կերպով յարմարել» (Walde, 264, Berneker, 203-5, Trautmann, 42-3, Pokorny, 1, 824, Ernout-Meillet, 305)։-Հիւբշ. 438.


Դեղ, ոց

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),


Դերձակ, աց

s.

maker of clothes, tailor;
shoemaker.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. e რციკი ղերցիկի «դեր-Արմատական բառարան-42 ձակ». ունի Գրիշաշվիլի, Չվելի քալաքիս բո-հեմա, էջ 238 (հաղորդեց Գ. Ասատուր). բա-ռը փոխառեալ եմ համարում հայերէնից, իր ց ձայնի համար (փոխանակ զ). և որովհետև հին վրացերէնում չկայ (չունի Չուբինով), վրացին յայտնի կերպով Տփխիսի հայ գւռ. ղէրցիկ ձևից է։


Դէզ, դիզի, ոյ

s.

heap, assemblage, collection, confused collection, mass, pile.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. dheig'h-արմա-տից. հմմտ. սանս. dēhi-«թումբ, պատ-նէշ, ամբարտակ», déhmi (վեդ. dcgdhi) «ծե-փել», զնդ. diz, daēzayeiti «դիզել, կանգ-նեցնել, բարձրացնել», uzdnēza-«դէզ», pairi-daēza-«շրջապարիսպ», uzdišta-«դի-զուած, բարդուած», հպրս. didā «ամրոզ», պրս. diz, dēz «բերդ, դղեակ». յն. τειχος, τοτχος «պատ, պարիսպ», լտ. fingo (fictum) «կակուղ բանով՝ օր. կաւով մի բան պատ րաստել, ձևակերպել, շինել», figura «ձև», figulus «բրուտ», օսկ. fei h us s «պատեր, պարիսպներ», գոթ. deigan «շաղախել, թրել», հհիւս. deig, անգլսք. daz, հբգ. գերմ. teig «խմոր», հռուս. dëža «խմորի տաշտ», լիթ. dižti «չարաչար ծեծել», թրակ. -διτος, -διζα «ամրոց» ևն։ Նոյն հնխ. dheig'n-արմատի շրջեալ ձևն է g'heidh-որից կազմուած են հսլ. zidati «շինել, կա-ռուցանել», zidu «պարիսպ», լիթ. žêdz քձևակերպել, շինել» ևն (Walde, 293, Boi-sacq, 949, Berneker, 198, Trautmann 36z. Pokornv 1, 833, Ernout-Mzillet, 347, Kluge, 488). -Հիւբշ. 439։


Խեճեպ

s.

egg-shell or nut-shell;
հանել ի —ոյ, to shell, to husk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Գործածական է զանազան ձևերով, որոնք կարող ենք դասաւորել հետևեալ եղա-նակով.-1. խեճեպ՝ որից Մշ. խէջէբ, Զթ. խէշիբ, Ագլ. խճիպ և Հճ. ղmջեփ.-2. կճեպ սրից Ջղ. կճեպ, Երև. կճէպ, Սլմ. կիճեփ, Մրղ. կինէփ, Տփ. կճիպ, Հմշ. Ննխ. Ռ. գըջէբ, Սեբ. գջեբ, գէջէբ, Ալշ. կէջեբ. (բայական ձևով Սլմ. կիշպել, Մրղ. կիշպէլ, Հմշ. գըջ-վուշ).-3. կպէճ՝ որից Ախց. Կր. կպէճ, Տփ. կպիճ.-4. պճեկ՝ որից Շմ. պիճmգ.-5 քչև՝ որից Ղրբ. քչէվ, Ագլ. քչիվ։ Առանձին ձևեր են *քչեփ (որից Ղրբ. քչփէլ «կեղևել»), Ղրբ. խծիպ, Երև. Ղզ. խրճեպ, խոճեպ, Երև. կլճեպ։ Կան բարբառներ, որոնք միաժամա-նակ երկու ձև ունին. յատկապէս յիշենք Ագլ. խճիպ «պտուղի կեղև» և քչիվ «ծառի կեղև»։ Նկատելի է որ բառիս հոմանիշ կեղև ձևն էլ մեր արդի բարբառներում այսքան զանազան կերպարանքներ է ստացած և տարակոյս չկայ՝ որ կեղև (կլեպ) և խեճեպ իրար վրայ փոփոխակի ազդած և զանազան խաչաձևում-ներ են յառաջ բերած։ Այսպիսիների մէջ նկատելի է յատկապէս Երև. կլճեպ, որ կլեպ և կճեպ ձևերի գումարն է։-Անշուշտ այստեղ են պատկանում նաև խեճոռք Ապ. Բլ. Մշ. «ձուի կեղև» և կէջոռ Ալշ. «ձուի, ընկուզի կեղև», որոնց վերջաւորութեան ծագումը ան-յայտ է։-Վերջապէս ունինք գւռ. պեճկել, ճեպկել, փեճկել «փետել», որոնք թեռևս պճկել «կեղևել» ձևի միջոցով կապուին վե-րոյիշեալ կճեպ, փեճոկ բառերին։ (Աւելի հին է կեճեւել «փետռել» Բառ. երեմ. էջ 273)։-Հմմտ. նաև խեճէճ Երև. «ընկոյզի կամ բամբակի կեղև» (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 273բ)։


Կազմ, ոյ, ի

s. adj.

construction;
preparation, furniture, ornament;
— գրոց, binding of books;
ready, quite ready, prepared;
active, diligent;
disposed;
— լինել, to be ready, prepared;
to be disposed to.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պատրաստ. 2. գինուած» Նեեմ. դ. 10, 14. ժգ. 30. Ագաթ. Ոսկ. լհ. ա. 33 մ. բ. 12 և Եբր. իգ. Եւս. պտմ. իբրև գյ. ո հլ. «կազմած, հանդերձանք, սպաս, զարդ» Ոսկ. յհ. բ. 14. Պիտ. որից կազմել «յօրի-նել, կարգաւորել, պատրաստել, զրահաւո-րել» ՍԳր. Ոսկ. յհ. և մտթ. «պատերազմիլ» Վրդն. պտմ. էջ 56. կազմիչ Ագաթ. Վեցօր. Եզն. կազմած ՍԳր. Եւս. քր. Եզն. Ագաթ. Ոսկ. կազմակերպել Ոսկ. յհ. կազմութիւն ՍԳր. Ագաթ. կազմուած Վեցօր. Մծբ. գե-ղեցկակազմութիւն Սկևռ. ես. երկնակազմ Տօնակ. պնդակազմ Ա. մկ. գ. 17. Եփր. վկ. արև. Ոսկ. Մծբ. ընդդիմակազմութիւն Ա-ծաբ. կարկտ. լուսակազմ Լծ. ածաբ. Յս. որ-դի։ Նոր բառեր են ամրակազմ, թուլակազմ. տկարակազմ, անկազմակերպ, կազմակեր-պիչ, կազմակերպչական, կազմարար, կազ-մատուն, կաշեկազմ, թղթակազմ, լաթա-կազմ, փառակազմ, կազմալուծել, կազմա-լուծութիւն, կազմախօսութիւն ևն։


Խոյր, խուրի

s.

cap, diadem, tiara.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «արևելեան թագ, պսակ, եաթթոց (թագաւորի, իշխանի և քահանա-յի)» ՍԳր. Լաբուբ. 31. որից խոյրադիր Ա-գաթ. խոյրագործ Մագ. խոյրաքանդակ (նո-րագիւտ բառ) Լաբուբ. 32. խոյրակերպ Ուռպ. խե. խոյրարար Խոր. ապախուրել «գլուխը բանալ» Ղևտ. ժ. 6, իա. 10. իսկ արտախոյր, արտախուրակ, արտախուրել ևն բառերի վրայ տե՛ս առանձին։-Ինչպէս տեսնւում է, ածանցների մեծ մասի մէջ ոյ>ու ամփոփ-ման օրէնքը չէ՛ գործադրուած։


Կաղ, աց

adj. fig.

lame, halt, crippled, limping;
defective;
— ի —, կաղս ի կաղս, halting on one foot, hobbling along, with a halting gait;
so so, poorly, somehow or other, as well as may be;
— ի —ս ասել, պատասխանել, to say or reply undecidedly or doubtfully;
— ի — գիտել, to know imperfectly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փորիբաց նափորտ կամ շուրջառ եկեղեցականաց». նորագիստ բառ, որ ունի Ապարանեցին (1410 թուից). «Զկերպասեայ կապն, որ է փորիբաց նափորտն, զոր Լու-սաւորիչ կարգեաց ի յեկեղեցիս Հայաստա-նեաց». (Ըստ Հացունի, Պատմ. տարազի 369)։


Կամակ, աց

adj. adv.

agreeable, sweet, pleasing, delicious;
agreeably, pleasingly;
— լինել ի, to be disposed or inclined to;
s. pl. —ք, pleasures, delights;
dainties.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «հաճոյք, ախորժելի բան» Բուզ. Փիլ. Յհ. կթ. «համով ուտելիք, մանաւանդ հիւանդի տանելու. հիւանդի սրտուզելիք» Մանդ. սիր. 13, Յհ. Սթ. 224 (ըստ յաջող սրբագրութեան Նորայրի, Հայկ բառաք. էջ 18՝ փխ. կատակ), Ոսկիփ. Կոստ երզն. 117. «ախորժելի, հաճելի, հաճոյա-կան» Փիլ. Պիտ. Նիւս. երգ. Յհ. կթ. «ա-խորժելի կերպով» Փիլ. Մամբր. որից կա-մակագոյն Փիլ. կամակութիւն Փիլ. անկա-մակութիւն Ոսկ. յհ. բ. 36 (հմմտ. նաև դժկամակ)։


Ցոյց, ցուցից

s.

showing, indication, mark, index, sign, testimony;
demonstration, evident proof;
show, appearance, parade, ostentation;
spectacle, laughing-stock, butt;
հաստատուն —, plain proof;
— բարեկամութեան, show of friendship;
— մեծարանաց, demonstration of respect;
ի —, ի —ս, ի —ս ինչ, only for show, for pretence, for ostentation;
—ս առնել, to shew, to show off, to make parade or display of, to display;
առնել ինչ ի —ս մարդկան, to do any thing so as to be seen of men, ostentatiously, for mere shew, to obtain applause fraudulently;
լինել ի —ս, to be exposed to mockery or contempt, to be the laughing-stock, the butt of;
զոմանս — առնել ի խրատ այլոց, to hold up to opprobrium for example to others.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց բերուած վկայութիւնները յետին են) «արտաքին երե-ւոյթ, ձևակերպութիւն» Մտթ. զ. 1, իզ. 5, Ոսկ. «նշան, օրինակ, փորձ, գաղափար» Ոսկ. յհ. ա. 21, բ. 19. Եւագր. «ծաղը, խայ-տատականք» Օր. իը. 37. Սեբեր. «փաստ, ապացոյց» Յճխ. Փիլ. որից ցուցանել ՍԳր. Եզն. ցուցակ Փարպ. ցուցիչ Եւս. պտմ. Վեց-օր. ցուցումն Ոսկ. յհ. ա. 20. նորացոյց, Ոսկ. մ. ա. 4. Ագաթ. ճանապարհացոյց Կոչ. մատնացոյց կամ մատնցոյց Գ. մկ. զ. 22 Յոբ. լդ. 26. Եփր. ծն. և ել. յառաջացոյց Ագաթ. նկարացոյց Ագաթ. հրեշտակացոյց Փարպ. հնարացոյց Սեբեր. երազացոյց Սե-բեր. Ագաթ. կանխացոյց Սեբեր. ապացոյց Յհ. իմ. Երև. Անյ. նոր բառեր են ցուցամոլ, ցուցամոլութիւն, ցուցամատ, ցուցահանել, ցուցահանդէս, օրացոյց, կողմնացոյց, գրա-ցուցակ, դասացուցակ, ցուցարար, ուղեցոյց, ցուցադրել, ցուցադրական, ցուցակագրել, ցուցակագրութիւն ևն։


Փախ

s.

flight;
— ի —, running away.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ռ հւ. (երբեմն նաև ի հլ.) «փոխ աւռնուած բան, մանաւանդ դրամ» ՍԳր. Ոսև. «փոփոխակի տուն առ տուն սաղմոս-երգութիւն» Լմբ. սղ. Տօնաց. Ճշ. որից փո-խել ՍԳր. Եւս. քր. (փխբ. «հիւանդութիւնը մէկից միւսին անցնիլ, վարակել» Մխ. դտ. 189), փոխադարձ Ագաթ. փոխան Ծն. լ. 2. Փիլիմ. 20. փոխանակ ՍԳր. Եզն. Եւս. պտմ. փոխանակել ՍԳր. Եւս. քր. փոխանորդ ՍԳր. Ագաթ. փոխարէն ՍԳր. Ագաթ. Եզն. Մծբ. լումայափոխ Յհ. Բ. 16. կերպարանափոխ Ոսկ. մ. ա. 16. արագափոխ Վեցօր. երես-փոխան Մխ. դտ. Յայսմ. ոտնփոխ Ոսկ. յհ. ա. 1. պահակափոխ Կոչ. տեղափոխ Ագաթ. մաղափոխուկ Ոսկ. եփես. յետնաբար դար-ձել է նախամասնիկ՝ համապատասխան յն. αντὶ և մանաւանդ μετà նախդիրներին. ինչ. փոխաբերութիւն= μεταϰορά Պղատ. տիմ. Նոնն. փոխադրել= μετατίϑημι Նար. Ոսկ. յհ. փոխանցել= μεταβαίνω Նիւս. բն. Դիոն. երկն. փոխատրել= ἀνταποδίδωμ։ Խոր. Ոսկ. գծ. ևն։ Նոր բառեր են անփո-խարինելի, փոխաբերական, փոխաբերաբար, փոխադրական, փոխադրանաւ, փոխադրելի, փոխադրեալ, փոխարժեք, փոխարինաբար, փոխարինութիւն, փոխարքայ, փոխարքայու-թիւն, փոխ-հիւպատոս, փոխ-տեսուչ, հոգե-փոխութիւն ևն։ Այս արմատի կրճատ կըրկ-նաւորն է՝ ՓՈՓՈԽ «փոխն ի փոխը» Ես. լ. 32. որից փոփոխել ՍԳր. Եզն. փոփոխական Ոսկ. ես. փոփոխիչ Եզն. փոփոխումն ՍԳր. Եզն. Վեցօր. Ոսկ. ես. Եւս. քր. բազմափո-փոխ Փարպ. երագափոփոխ Պիտ. անփոփոխ Ագաթ. Փարպ. փոփոխամիտ, փոփոխակի (նոր բառեր) ևն։


Փաղ, ից

s. zool. phalarope, sea-duck.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կից, յար, միացած». արմատ ա-ռանձին անգործածական. սրանից են կազ-մըւած փաղել «միացնել, յարել, շարակցել» Մագ. և Երզն. քեր. փաղութիւն «պարբե-րութիւն, շաղկապումն» Մագ. ի փաղ գալ «ոչխարների զուգաւորիլը» Վստկ. 216 (Ա-լիշան՝ Վստկ. 262 հասկանում է «յղանալ». ըստ իս «զուգաւորիլ». հմմտ. շան կցուիլ), աւելի յաճախ գործածւում է իբր նախա-մասնիկ՝ համապատասխան բաղ, համ, նոյն մասնիկներին. օր. փաղանուն «հա-մանուն» Անյ. պորփ. Արիստ. ստոր. Թր. և Երզն. քեր. փաղակերպ «համատեսակ, նոյնակերպ» Դամասկ. փաղասեռ «նոյնա-ռեռ» Նիւս. բն. փաղառութիւն «վանկ» (ըստ յն. συλλαβή «միասին առնելը») Փիլ. ել. Պղատ. տիմ. ևն։ Ըստ իս այստեղ են պատ-կանում նաև 1) կաւափաղաղ «կաւով շա-դախուած» Յհ. կթ. 277. հմմտ. տակը գւռ. փաղաղել բառը. 2) փաղփիլ (ուղղել *փաղ-ղիլ=փաղաղիլ) «շաղախիլ, ապականիլ», նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Լմբ. մատ. 184. «Նոյնպէս և փռանգք, զի տեսին զժառանգաւորս ի կանայս գիճութեամբ փաղփեալ, և զնուէրս եկեղեցւոյ ի պէտս որդւոցն ծախեալ, բար-ձին զունելն նոցա կանայս». (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 124). 3) փաղել «լարմարել, յօդել, տարքել»։ Նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Սոկր. էջ 451. Այլ զի և եկեղեցւոյն հայհո-յութիւն և թշնամանս փաղեաց։ Բնագիրն ունի ձλλ' ὅτι ϰαὶ τῆ ἐxϰλησια βλασφημίαν ή πραςίς ϰαὶ δβριν προύš ένησεν (Socr. Eccl. hist. Oxford 1893. էջ 234), ուր առո-րագծեալ բառը (προζενὲω) թէև հին լեզւով նշանակում է «հիւրընկալել, հիւրընկալուիլ, միջնորդել, առաջնորդել, հայթայթել, մե-քենայել», բայց բիւզ. յն. նշանակում է «պատճառել, առթել, անել, to cause, to ef, fect, to do» (Sophocles 933)։-4) փաղա-զան (նորագիւտ բառ. չունի ՆՀԲ) «համա-սեռ, համածնունդ» Պղատ. տիմ. 90 (բնա-գիրն ունի հυγγενες, որ է συγγενὴς, տե՛ս platonis onera paris 1883 հտ. 2, է, 206, տող 47), որի դէմ յետոյ գտնում ենք բա-ղազան Պղատ. տիմ. 115 (յոյնն ունի նոյն բառը՝ էջ 216, տող 31), որով իմացւում է փաղ-բաղ մասնիկների նույն լինելը։


Փաղ

adj.

friable.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կից, յար, միացած». արմատ ա-ռանձին անգործածական. սրանից են կազ-մըւած փաղել «միացնել, յարել, շարակցել» Մագ. և Երզն. քեր. փաղութիւն «պարբե-րութիւն, շաղկապումն» Մագ. ի փաղ գալ «ոչխարների զուգաւորիլը» Վստկ. 216 (Ա-լիշան՝ Վստկ. 262 հասկանում է «յղանալ». ըստ իս «զուգաւորիլ». հմմտ. շան կցուիլ), աւելի յաճախ գործածւում է իբր նախա-մասնիկ՝ համապատասխան բաղ, համ, նոյն մասնիկներին. օր. փաղանուն «հա-մանուն» Անյ. պորփ. Արիստ. ստոր. Թր. և Երզն. քեր. փաղակերպ «համատեսակ, նոյնակերպ» Դամասկ. փաղասեռ «նոյնա-ռեռ» Նիւս. բն. փաղառութիւն «վանկ» (ըստ յն. συλλαβή «միասին առնելը») Փիլ. ել. Պղատ. տիմ. ևն։ Ըստ իս այստեղ են պատ-կանում նաև 1) կաւափաղաղ «կաւով շա-դախուած» Յհ. կթ. 277. հմմտ. տակը գւռ. փաղաղել բառը. 2) փաղփիլ (ուղղել *փաղ-ղիլ=փաղաղիլ) «շաղախիլ, ապականիլ», նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Լմբ. մատ. 184. «Նոյնպէս և փռանգք, զի տեսին զժառանգաւորս ի կանայս գիճութեամբ փաղփեալ, և զնուէրս եկեղեցւոյ ի պէտս որդւոցն ծախեալ, բար-ձին զունելն նոցա կանայս». (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 124). 3) փաղել «լարմարել, յօդել, տարքել»։ Նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Սոկր. էջ 451. Այլ զի և եկեղեցւոյն հայհո-յութիւն և թշնամանս փաղեաց։ Բնագիրն ունի ձλλ' ὅτι ϰαὶ τῆ ἐxϰλησια βλασφημίαν ή πραςίς ϰαὶ δβριν προύš ένησεν (Socr. Eccl. hist. Oxford 1893. էջ 234), ուր առո-րագծեալ բառը (προζενὲω) թէև հին լեզւով նշանակում է «հիւրընկալել, հիւրընկալուիլ, միջնորդել, առաջնորդել, հայթայթել, մե-քենայել», բայց բիւզ. յն. նշանակում է «պատճառել, առթել, անել, to cause, to ef, fect, to do» (Sophocles 933)։-4) փաղա-զան (նորագիւտ բառ. չունի ՆՀԲ) «համա-սեռ, համածնունդ» Պղատ. տիմ. 90 (բնա-գիրն ունի հυγγενες, որ է συγγενὴς, տե՛ս platonis onera paris 1883 հտ. 2, է, 206, տող 47), որի դէմ յետոյ գտնում ենք բա-ղազան Պղատ. տիմ. 115 (յոյնն ունի նոյն բառը՝ էջ 216, տող 31), որով իմացւում է փաղ-բաղ մասնիկների նույն լինելը։


Փանդիռն, դռանց

s. mus. pandura, threestringed guitar;
trumpet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ իրարից զանազանելով գրում է բամբիռն «մատի ծնծղայ, թրք. չալփա-րա, չէնկի», իսկ փանդիռն «գալարա-փող»։ ՆՀԲ անորոշ կերպով մեկնում է բամբիռն «թերևս որպէս թամպուռ կամ սանդուռ, կամ ծնծղայ մեծ և փոքր, որ-պէս զիլ, չալփառա ևն». իսկ փանդիռն «իբրու նուագարան բախողական պէս-պէս. որպէս երգեհոն, քնար, և սանդուռ, թամպուռ ... որպէս քնար երեքաղեան». և համեմատում է յն. փանտո՛ւռա ձևի հետ։ Գրեթէ նոյնն է նաև ՋԲ։ Եւրո-պա 1851, 19 հանում է բամր=առս. ձըրկեկ ձայն մ'ունեցող աղեբախ նուա-գարան մը պիտ'որ ըլլայ»։ Böttich. Arica 48 և Lag. Gesam. Abhd. 274 լիւդ. և օսս. ձևերի հետ, բայց նաև իտալ. mandora, mandoline։ Էմին, Հայ. հեթ. կր. (Յոյս 1875, 408) աղի-քով մի նուագարան է ընդունում։-Հիւբշ. 395 դնում է ծագումն անստոյգ փոխառութեանց շարքը։ Բամբիռ և փանդիռ երաժշտական գործիքների ձևի և կազմութեան վրայ, իբրև երկուսը իրարից տարբեր բաներ, բաւական ընդարձակ խօսում է Գ. Լևոնեան՝ Ազգ. հանդէս ԺԴ 91-95։


Վաւաշ, ի, ից, աց

adj.

luxurious, profligate, licentious, dissolute, lewd, rakish, libertine, lecherous, obscene.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «ձայնակից հեշտական մաեռա-յի վա՛շ վա՛շ»։ Տէրվ. Մասիս 1881 մա-յիս 8 և Նախալ. 105 հնխ. vaç, vansk «բաղձալ» արմատից. հմմտ. սանս. զնդ. վաս, սանս. վա՛նկշ, վա՛նչ, յն. έϰών «յօժարակամ», գերմ. wunsch «բաղ-ձանք». հյ. կրկնութեամբ վա-ւաշ. զուտ արմատը աւշ ձևով պահած են զաւշո-տել, աւշ թէ. հնագոյն կերպարանքն ա-նի վա՛շ։ Հիւնք. յն. βέβιλος «պիղծ, աննուէր»։


Վեր, ի վեր

adv. fig. bot. adj.

above, upon, on, over;
on high, high, high up;
վեր ի վայր, ի վեր եւ ի վայր, up and down, high and down, upside down;
topsy turvy;
frequently;
ի վեր եւ ի խոնարհ, up and down, always, incessantly, at every moment, ever;
ի վեր անդր, above, up there;
ի վեր քան զամենայն, above all;
վեր ի վայր կործանել, to turn upside down, to turn topsy turvy, to upset, to overset;
վեր ի վայր շրջել, to turn over, to overthrow, to overturn;
to disorder, to disturb;
ի վեր մատչել, to go higher up, to ascend;
ի վեր ունել, to bear up, to support, to sustain, to prop;
ի վեր հանել, բերել, to elevate, to raise on high;
to discover, to manifest, to unmask, to unveil, to denounce, to disclose, to reveal;
ակն ի վեր տալ, to lift up one's eyes, to look up, to raise one's head;
ձի ի վեր առնուլ, to ride, to mount on horseback;
ի վեր գալ տնկոյն, to peep out heads, to pullulate and grow, to sprout, to bud;
ի վեր կացուցանել զսպանեալն, to raise from the dead, to bring to life again;
ի վեր քան զբան, ineffable;
inexplicable;
ի վեր է այս քան զկար զօրութեան իմոյ, that is beyond my power;
ի վեր քան զպայման մերասեր բնութեան, above humanity;
որպէս ի վեր անդր ասացաք, as we have already said;
վեր ի վերոյ, apparent, superficial, feigned, affected;
երկիր պագին նմա —, they feigned to worship him;
superficially, apparently, affectedly;
— ունելով գիտութիւն, without a thorough knowledge of, having a smattering of.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

cissz), i21 և Arm. stud. § 265 ըն-դունում է Fick-ի մեկնութիւնը։ Տէր-վիշ. Նախալ. 52-53 հնխ. vardh «վե-րանալ, աճիլ» արմատի var պարզա-կանից. հմմտ. սանս. vardh, յն. δρϑος «ուղիղ, վեր», գւռ. βορϑός, Հիւնք. պրս. վէր և պէր։ Bugge, Btrg. 24 և KZ 32, 56 առարկելով թէ հնխ. rs>հյ ռ (ա-ւեւացնենք նաև ա՛յն, որ հնխ. ν-տա-լիս է հյ. գ. և ոչ վ), մերժում է դնել ըստ Fick և Հիւբշ. հնխ. vers-արմա-տից և հին քերականների առաջարկած մեկնութիւնը ձևակերպում է վերի ձե-ւով։ Bugge, Lуk. Stud. 1, 84 լիւկ. vel-բառի հետ։ Մառ, Արաքս 1890 Ա. 111 վեր, գեր և լեառն կցում է զնո. gairi «սառ. ւեռ» բառին։ Meillet MSL 7, 164 չի ընդունում թէ հնխ. rs>հյ. ռ, իսկ հնխ. w ձայնի դէմ սպասելով հլ. գ, հաւանական է համարում դնել *vers> վեր, որի հետ նոյնացնում է հյ. գեր, ինչ. գեր ի վերոյ։ Հիւբշ. Arm. Gram. 495 խնդրական է գտնում գեր, որով-հետև հների մօտ գոյութիւն չունի, և հնխ. *vers-ձևի հետ յիշում է նաև հնխ. upero-կասկածով։ Վերջապէս Pe-dersen, Նպաստ, էջ 1 ընդունում և պաշտպանում է ուղիղ մեկնութիւնը։ Meillet, Dial. indoeur. 85 ընդունելով հնխ. rs>հյ. ռ ձայնափոխութիւնը, բը-նականաբար նոյնպէս անցնում է նրա կողմը։ Սանտալճեան, L'idiome 10 վերստին բառի մէջ -ստի=ուրարտ. si-di, իսկ վեր=teruni, անդ՝ էջ 13։-Karst, Յուշարձան 403 սումեր. bar «բարձրը, գագաթ, մակերևոյթ», 406 meri «բարձրացած», 422 թրք. giru, ge-ri «յետ», 425 թթր. ույգ. oru, óri, չա-ղաթ. uri, ur «վերև, բարձր»։ Վերջին անգամ Meillet BSL л 79, էջ 9 ընռու-նում է մեր<հնխ. uper-, բայց գեր ի վերոյ ձևի մէջ վեր բաժանելով ծանօթ վեր բառից, միացնում է հյ. գեր, գերել, յն. αείρω բառերին։ Պատահական նմա-նութիւն ունին մորդվ. vär «վերևը», vá-ra «վրայ», ճապոն. [other alphabet] ue «վեր»։


Տարի, րւոյ, րեաց

s.

year, twelve-months;
պարականոն —, embolismic year;
տարւոջէ ի —, տարւոյ տարւոյ, տարւոյ —, annually, yearly, year by year, every year;
ի տարւոջ, in the year;
per annum, a year;
cf. Ամ;
cf. Թողութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. տարեմտ. մեկնում է «Զի՛նչ է տարի. զի յինքեան տանի զօր, զշաբաթ, զամիսս և զչորս եղանակս. և դարձեալ զարեգակն տեսեալ ի կիտէն ի կէտն բոլոր ընթացեալ՝ ասացին. տա-րաւ զիմ ժամանակս»։ Նոյնը նաև Վրդ. սղ. կդ. էջ 214 «Այլ տարի դարձեալ որ զամենայն տանի».-Յայսմ. օգոստ. 11 «եւ տարի ասի, որ տանի զերկո-զ365 աւուրսն... և նոքօք զկեանս մարդ-կան և զամենայն մահկանացուաոս».-Տաթև. ձմ. ա. «Զի վասն այն կոչեմք տարի՝ որ զամենայն կեանս մեր և կհեշտութիւն կենցաղոյս ընդ ինքեան տանի և գնայ։.. Տարի կոչի վասն երեք պատճառի. նախ զի արեգակն տանի զերկոտասան կենդանակերպսն և վճա-րի. երկրորդ՝ զի տանի զչորս եղանակս և զամիսս և զշաբաթս, զաւուրս և զժա-մոս և զայլսն. երրորդ՝ զի տանի զժա-մանաևեաւ կեանս մեր»։ Նոյնը նաև Տաթև. հարց. էջ 190։ Սրանց համեմաս է նաև ՀՀԲ։ Böttich. Horae Aram. 35, 70 թերևս tar արմատից։ Նոյն, Wurzelf, 20 սրան է աւելացնում նաև արաբ. tārat։ Չուբինով վրաց. տարկոշի «ջրի շերեփ»! Հիւնք. հյ. շար և կամ զնո. սարետա։ Patrubány SA 1, 194 հնխ dā «բաժանել» արմատից։ Աճառ. ՀԱ 1ՉՈ8. 122 թերևս կովկասեան ծագու-մից. հմմտ. հիւս. օսթյ. tal', ֆինն. talvi սիրյ. tol, դիդ. tlebi, վոգուլ. tal հոմանիշները։ Patrubány ՀԱ 1908, 314 տալ բայից։ Մառ ИАН 1911, 471 վրաց. წელი ծելի «տարի» բառի հեռ-


Տարր, րեր, րերաց

s.

element, elementary substance or matter;
տարերք, elements;
rudiments;
տարերք կենաց, the elements of life;
ըստ տարերց աշխարհի, according to the worldly maxims.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հնեռեո Թր. քեր. 4 ստուգաբանում է «Տառք կոչին, վասն զի ունին տարրումն իմն և դասութիւն»։ Հիւնք. արաբ. օა δarra «հիւլէ» բառից։ Nyberg, Hilfsb. 2, 202 փոխառեալ է դնում իրանեանից. իբր կերպլ, եղանակ»։


Ցեղ, ից

s.

tribe, caste, race, branch;
—ից —ից, various, diverse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. Սչ. ցեղ, Ագլ. Ախց. Երև. Գոր. Խրբ. Մկ. Ռ. Տիգ. ցէղ, Ղրբ. ցըէղ, ցըղ, Տփ. ցիղ, նաև տաճկախօս հայե-րից՝ ցեղ Ատն.։-Շտ. ցեղ ստացել է «պէս, կերպ» նշանակութիւնը. այսպէս՝ Դու իմ ցեղ չես ապրի «դու ինձ պէս չես մեծացած». հմմտ. այսցեղ քաջութեամբ «այսպիսի քա-ջութեամբ» Սմբ. պտմ. 113. որից և Ակն. ի*նչէխ, Ախց. ի՞նչխ, ի՞նչղ «ի նչպէս» (<ի՞նչ ցեղ)։


Տեռ, ից

s.

gauze, crape, thin veil;
galling;
callosity, corn.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, հնխ. der-s-ձևից, որ յառաջանում է պարզական der-«կաշին քեր-թել, ճեղքել, պատռել» արմատիզ՝ s աճա-կանով. հմմտ. սանս. drnāti, dadāra «ճեղ-քել, խորտակել, ցրեխ ցրեխ անել», զնդ dar-«ճեղքել», հսլ. dera և ռուս. дepy, драть «պատռել, պատառոտել, կեղեքել, ճեղքել, ցետել, քաշել, ձգձգել, սաստիկ ծե-ձևւ», սերբ. ϑèrêm և սլով. ϑerem «ճեղքել, կաշին պլոկել», լիթ. diru, dirti «կաշին քեր-թել», գոթ. -tairan, անգսք. teran, անգլ, tear «պատռել, ճեղքել, բզկտել, յօշոտել», հբգ. zeran «պատռել, ջնջել», նբգ. zerren «քաշքշել», կիմր. կորն. darn «կտոր», յն. δέσω «կաշին քերթել, մաշկել, պատժել, սաս-տիկ ծեծել» ևն։ Այս բոլորը կցւում են մեր տեռել բառին։ Նոյն արմատից են զարգա-ցած յն. δέρος, δορά́ «մորթ», δέρας «կաշի, ոսկեգեղմն», δέρρα «կաշեայ ծածկոց», δέιμα «մաշկուած մորթ, մարդու կամ անա-սունի մորթ, տիկ կամ վահան շինելու մորթ, ծառի կամ պտուղի կեղև, մարմնի վրայ գցելու մորթ», δορός «տիկ». δέοοις «կաշի, մորթ, կաշուց շինուած բան, նաւերը պած տելու կաշեայ ծածկոց, կաշեայ զգեստ, մուշտակէ վերարկու», բուլգար. drehā, սերբ. drêha, ōdora «զգեստ», և -ը. աճա-կանով (հնխ. dre-p-ձևից)՝ սանս. drapi-«վերարկու, զգեստ», drapsá=զնդ. drafša-> հյ. դրօշ «դրօշակ», լիթ. drapanos «սպի-drappo «կերպաս», drappello «դրօշակ», տակեղէն, վարտիք», ինչպէս նաև իտալ. ֆրանս. drap «կերպաս», drapeau «դրօշակ» (Walde 229, Boisacq 178, Berneker 180, 185, 215, Trautmann 51-52 և մանաւանդ Pokorny 1, 797-803 բազմաթիւ ածանցնե-րով և աճականներով)։ Վերջին բառերը ցոյց են տալիս, որ այստեղ է պատկանում նաև տեռ, որի առաջին նշանակութիւնը եղել է «մորթ», յետոյ «մորթէ վերարկու» և այս-տեղից էլ «վերարկու, քօղ», ինչպէս գտնում ենք աւանդուած Ոսկեդարեան գրականու-թեան մէջ։


Քառ, ից

adj.

floor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ի-ա հլ. «չորս» Փիլ։ Արծր. Նար. Մագ. հների մէջ առանձին չէ գործած-ուած, բայց գտնւում է մի խումբ ածանց-ների մէջ. ինչ. քառամեայ «չորեքամեայ» Եւս. քր.. ա. քառեամ «չորս տարի ժամա-նակ» Ոսկ. բ. տիմ. քառասուն ՍԳր. (տե՛ս առանձին). յետոսկեդարեան շրջանին ո՛չ միայն առանձին կայ։. այլ և տալիս է շատ բազմաթիւ ածանցներ. ինչ. քառաթիւ Պիտ. քառաժանի Շիր. քտռաձի Փիլ. քառակերպ Գնձ. Նար. քառակուսի Յայտ. իա. 16 Շար. քառակ «տետրակ» Տիմոթ. կուզ, էջ 122, 127, 151, 170. նոյն ոճով նոր գրականի մէջ՝ քառահատոր, քառաձայն, քառամեակ, քտռանիւ, քառապատկել, քառաստիճան. քա-ռատառ, քառատրոփ, քառարշաւ, քառոր-դական ևն ևն։


Օձ, ից

s.

serpent, adder, snake;
— or — աւազակ, the devil;
— խարամանի, dipsas or dipsade;
— շչէ, the serpent hisses;
cf. Քաղցրութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. ang*hi-ձևից ցեղակիցներից հմմտ. յն. άβεις (Հեսիք.), լտ. anguis, հպրուս. angis, լիթ. angis, լեթթ. uodze, հբգ. unc, հսլ. *9ži, ռուս. ужъ, լեհ. waž, իռլ. -ung (գտնւում է esc-ung «օձաձուկ» բառի մէջ, որ բարդուած է esր «լիճ» բառով և բուն նշանակում է «լճի օձ»)։ Այս բառերը նշանակում են «օձ կամ իժ» և կամ երկուսն էլ։ Նախալեզւում կար երկու իրար նման ձև՝ eg*hi-և ang*hi-. հայե-րէնում առաջինից ստացուել է իժ (կերպարանափոխուած։ «Օձ» բառի համար ցեղակիցները կազմում են բազմաթիւ խըմ-բակներ, որոնք պահում են այս կամ այն ձևը. այսպէս սանս. áhi-, զնդ. aži-, հյ. իժ. յն. ὄφις կազմում են մի խումբ.-գոթ. nadre, հիսլ. naδr, գալլ. neidr, հբգ. nātra, հսաքս. nādra, գերմ. natter, իռլ. nathir, ւս natrix կազմում են արևմտեան խում. բը.-լտ. anguis, հյ. օձ ևն կազմում են երրորդ խումբը.-սրանից դուրս որոշ խըմ-բակների մէջ կան վերադիրներ՝ փոխանակ բուն «օձ» բառի. ինչ. «տողացող» (լտ. ser pens), «ցամաքային» (հպլ. zmija). «կա-նաչ» (լիթ. Zaltys), «գարշելի» (հսլ. gadú) ևն։ Այս բոլորը ցոյց են տալիս որ օձը թա-բուի էր ենթարկուած և ամէն մի լեզու մի կերպով աշխատել է խուսափել ռուն անու-նից, կա՛մ այլափոխելով կամ մի նոր անուն հնարելով (տե՛ս Meillet, Interdictions de Vocabulaire, էջ 13-14)։ Հայերէնում հնխ. ang*hi-ձևը այլափոխուել է *ang'hi-. ո-րից կարող էր ծագիլ օձ։-Հիւբշ. 426։


Օրէն, րինի

s. adv.

law;
precepts;
faith, religion;
constitution;
rule, regulation;
right;
principle, maxim;
usage, uses, custom;
institution;
condition, fashion, mode;
district, canton, province;
— աւետեաց, guerdon or gift to a bringer of good news;
—ք քահանայապետականք, decretals;
հմուտ քահանայապետական օրինաց, decretalist, canonist;
—ք կանանց, menses, menstrua, catamenia;
—ք, or Գիրք Բ. օրինաց, or Երկրորդումն օրինաց, Deuteronomy;
—ք ազգաց, the law of nations;
—ք մտաց, principles;
— պատուոյ, decoration, insignia, badge;
—ք անօրէնք, corrupt practice, abuses;
—ք հզօրադունին, the law of might, the good old rule;
հակառակ or ընդդէմ օրինաց, against all rule, illegally;
աստուածային՝ յաւիտենական՝ բնական՝ քաղաքական՝ զինուորական՝ հին՝ նոր՝ աւետարանական՝ գրաւոր օրէնք, divine, eternal, natural, ancient, new, evangelical, written, civil, military law;
according to law, legally, legitimately, lawfully;
duly, suitably, regularly, properly;
խնդրել —ս, to come to Communion;
տալ —ս, to administer the Sacraments, to communicate;
արժանի լինել օրինաց, to be worthy of receving the Sacrament;
—ս դնել, հաստատել cf. Օրինադրեմ;
—ս դնել, to dictate or lay down laws;
to give laws to, to prescribe laws;
—ս տալ, to give laws;
պահել զ—ս, to keep, to obey the laws;
ընդ օրէնս համարել, to lay down or state as a principle;
խոտորել յօրինաց, to swerve, to depart or deviate from the laws;
զանցանել օրինօք, to transgress, to violate the law;
բառնալ՝ ջնջել զօրէնս, to abolish, to repeal, to abrogate a law;
բազում օրինօք հակառակիլ, to resist or oppose in many ways;
լինել ի կանանց օրինի or ի կանանց —ս, to have the menses;
ի կանաց օրինաց պակասել, to cease to be after the manner of women;
եթէ — իցէ ասել, if it may be said;
— է, it may be, it is allowed, one may;
— էր նմա, he was allowed to;
— էր քեզ, you might;
օրէ՞ն իցէ, իցէ՞ —, is it allowed to ? չէ —, it is not permitted to;
յետ օրինացն կցորդութեան, after the Holy Communion;
—ս իւր կալեալ էր, he holded as a maxim or principle;
—ս կարծեցին անձանց, they believed themselves permitted to.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. *awδen ձևից, որ է զնդ. *awi-δaуana-, կազմուած awi-մասնիկով dāy >պհլ. dītan>պրս. [arabic word] dīdan «դիտել, տեսնել» բայից։ Նոյն բայից ā մասնիկով էլ ունինք պհլ. *āδēn, որից պրս. āδin, āyīn «սովորութիւն, կանոն. կարգ, կերպ, եղա-նակ. զարդ», āyīna «հայելի» և փոխառու-թեամբ հյ. -արէն մասնիկը, իբր իրան. *ā-δayana-։ Այս բառերի հետ զուգահեռ կազ-մութիւն ունին պհլ. [arabic word] aδvέn և [other alphabet] āδvεnak «կերպ, եղանակ», որոնց անորոշ ընթերցումը ճշտւում է այժմ Սար-ի-Մէշհէ-դի արձանագրութեան *dwyn ձևով և թուր-ֆանի պհլ. *ywyng ձևով էլ կապւում է ბ>y ձայնափոխութեան։ Ենթադրում են ի-րան. *aδi-vaina-«հայեացք», որ կազմուած է aδi-նախդիրով նախորդին հոմանիշ va-ina (որ է պհլ. vēn, պրս. [arabic word] bīn) «տես-նել» բայից։-Հիւբշ. 510-511 և. IF Anz. 8, 48։

և [other alphabet] aδveak «հայեացք, կերպ, եղանակ, օրէնք, հայելի», որ է պրս. āyīn և հյ. *արւէն, որից շրջմամբ աւրէն>օրէն։-Ս. Գ., Բիւր. 1900, 518 պրս. rang «երանգ» բառից։ Գազան-ճեան, Տարեց. Պապիկեան 1905, 125 և Արև. մամուլ 1907, 934-5 յօրինել կը-ցում է թրք. էօրմէք «հիտել» բային։ Karst, Յուշարձան 424 օրէնք=թրք. oran «չափ, ձև», 417 յօրինել՝ յարել բայից։ Ղափանցեան, Նոր ուղի 1929, յնվ. էջ 340 խալդ. awri «տէր» բառից։ Մեկնութեանս վերի եղանակով ձևակեր-պումը տուաւ Nyberg, Hilfsbuch 2, էջ 3։


Ախտար, ի

Etymologies (1) · Adjarian

= պհլ. axtar «կենդանակերպ, համաս-տեղութիւն», պրս. [arabic word] axtar «աստղ, բախտ», [arabic word] badāxtar «չարաբախա-վատախտարակ», պարսկերէն ձևի նախա-ձայնը կարող է հնչուել թէ՛ a և թէ՛ ā։-Հիւբշ. 93։


Արդ, ուց

Etymologies (2) · Adjarian

, ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։

-Հնխ. art-արմատից. հմմտ. յն, ἀρτύς «կարգաւորութիւն», ἀρτόω, ἀρτύνω «կարզա-ւորել, պատրաստել, յօրինել, շինել», αρτίζω «կարգի դնել», ἀρτος «յարդարուն», αρετή «արժանիք, մարմնական և հոգեկան ընտիր յատկութիւններ», ἀρτι-«արդար, ճշմարիտ». որ գտնւում է հետևեալ բարդութեանց մէջ. άρτι-επής «ճշմարտախօս», αρτι-νοος «արդա-րամիտ», αρτί-πους «ոտքերը ուղիղ», αρτί-φρων «արդարակորով» ևն. լատ. ars (սեռ. artis «ձեռքի կամ մտքի ճարտարութիւն, արհեստ, ճարտարարուեստ, ձեռագործ, գեղարուեստ», artifex «վարպետ, բանւորների պետը», artiticium «արհեստաւորի կամ արուեստա-զէտի արած գործը», artus «յօդ, մարմնի յօդուած, անդամ», սանս. rtá-«սուրբ հրա-ման, իրաւունք, ճշմարտութիւն», rtävan «սուրբ, արդար», rtú-«կարգ, կանոն», բti-«ձև, եղանակ», հպրս. arta-, զնդ. aša, aša-van-«սուրը», մրգ. art, գերմ. art «ձև, ե-ղանակ, տեսակ, կերպ»։ Արիական, հալ, յոյն, լատին և գերմանական ընտանիքնե-րից դուրս ուրիշ տեղ չէ՛ պահուած ալս արմատը։ Հնխ. art-աճած է հնխ. ar-«կցել, միացնել, արուեստով յօրինել» պարզական արմատից, որի վրայ տե՛ս առնել, յարել։-(Walde 63, Boisacq 84, Kluge 24, Po-korny 1, 70-72, Ernout-Meillet 72-73)։ -Հիւբշ. 423 և 424։