Entries' title containing ի : 10000 results

Շոգիացումն, ման

s.

vaporization, evaporation.

· Calfa


Շոգիացուցանեմ, ուցի

va.

to vaporize.

· Calfa


Շոգմոգութիւն, ութեան

s.

evil or malicious reports, delation, story, tale, report, backbiting, slander, scandal;
flattery.

· Calfa

NBHL (5)

Շոգմոգութիւնք, եւ առ ունկն ճառք, եւ ակնարկման նշանակ. (Բրս. ճգն.։)

Ի տրտունջ, ի բամբասանս, եւ ի շոգմոգութեան բանս անկեալ. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Պատրող բանիւք եւ խորամանգութեամբ եւ շոգմոգութեամբ՝ յաչս մարդկան թուին հեզ քան զիոչխար, եւ քաղցր քան զթուզ եւ զխաղող. (Մեկն. ղկ.։)

Շոգմոգութեամբ (կամ շոգմոգ շողոմութեամբ) հրապուրէր ուրանալ զքրիստոս. (Ասող. ՟Գ. 5։)

ψιθυρισμός mussitatio, murmuratio. Բան շոգմոգաց. շշնջիւն. բանսարկութիւն. շաղակրատանք. եւ Հրապոյրք շողոմարարաց.


Շոգոլի, լւոյ, լւով, լեաց

s.

vapour, exhalation.

· Calfa

NBHL (8)

Թանձրացեալ շոգոլովն (կերակրոց). (Նիւս. կազմ.։)

Անուշահո՞տք (իցեն), կամ ժանտահոտք շոգոլիք. (Փիլ. այլաբ.։)

Դուզնաքեայ իմն նշխարր շոգոլեաց աստուածային անուշահոտութեանցդ. (Նիւս. երգ.։)

ἁτμός vapor, halitus αὕρα aura. նոյն ընդ Շոգի. գոլորշի. սիք. գոլոշտիք, շո՛գ գոլ.

Ընդունայն է ամենայն մարդ մսեղի. սիմաքոս, իբրեւ շոգոլի է։ Աղեղնդ ո՛չ է գոյաւոր, այլ՝ պատահումն, եւ շոգոլիք գէճ ամպոյ եւ արեւու. ոչ գոյից երեւումն. (Վրդն. ծն. եւ Վրդն. սղ.։)

Փչեաց յերեսս նորա շունչ կենաց. շունչն իբրեւ օդ իմն եւ շոգոլի եւ այլն. (Փիլ. այլաբ.։)

Զայսպիսի հինինումն՝ ժողով տրտմութեան առնեմք, հեծեծումնզ զնա եւ շոգոլի կոչելով. (Նիւս. կազմ.։)

ՇՈԳՈԼԻ. ἁναποτνιασμός gemitus, suspirium. Յոգւոցհանութիւն, հեծութիւն. որով լինի շոգիս ցնդել ի խորոց.


Շողիմ

vn.

cf. Շողամ.

· Calfa

NBHL (1)

Անստուեր նշոյլ տարփալի՝ շողեալ ի ստորինս տեղի. (Նար. կուս.։)


Շողիւն

s.

splendour, brightness, blaze, flash;
heat, red heat.

· Calfa

NBHL (6)

Շողիւն սուսերաց. (՟Բ. Մակ. ՟Ե. 3։)

Շողիւնք սուսերաց փայլատակունս արձակէին շուրջ զնօքօք. (Եղիշ. ՟Ը։)

Զինուց փայլմունք եւ շողիւնքն. (Խոր. ՟Ա. 23։)

Կամ Շողանալն. շանթանալն. հրաշէկն լինել.

Արդարքն մխեցան ի փուռն հնոցի արդարութեան, եւ ներկան ի շողիւնս՝ ի գոյնս հոգւոյն սրբոյ. (Ագաթ.։)

ՇՈՂԻՒՆ որ եւ ՇՈՂՈՒՄՆ. στίλψις splendor σπάσμα acies nuda gladii σπασμός extractio. Շողալն սրոյ եւ զիուց. փայլիւն ի շրջշրջելն. ճօճումն.


Շողիք

cf. Լորձն, լորձունք.

· Calfa

NBHL (2)

Բառ ռմկ. (լծ. տողիք. յն. լտ. թ. սալի՛վա, սալէա՛ ). այսինքն Լորձունք. թուք կաթեալ.

Շողիք արջառոց, եւ այլն. (Վստկ. ՟Յ՟Ի՟Գ։)


Շողշողենի

cf. Շողաւոր.

· Calfa

NBHL (1)

Սեռիցն ընթաց բիւրուց իջեալ շողշողենի փողփողենէջ. (Նար. տաղ.։)


Շողշողիմ, եցայ

vn.

cf. Շողամ.

· Calfa

NBHL (2)

Շողալով շողիլ. փայլատակել (լուսոյ, սրոյ)

Սուր աստուածամուխ՝ ի ձեռն աջողակ աջոյն յիսուսի յեղմամբ շողշողեալ. (Նար. խչ.։)


Շողոմութիւն, ութեան

s.

adulation, flattery, palaver, cajoling, coaxing, caresses, fondling, wheedling.

· Calfa

NBHL (1)

Շողոմելն. շողոմք. շողոքորթութիւն.


Շոճի, ճւոյ

s.

pine, pine-tree, fir-tree;
պիստակ շոճւոյ, pine-cone;
—ք, —իք, pine-grove.

· Calfa

NBHL (6)

Պարտ եւ արժան էր ողբալ շոճոյն, վասն զի անկաւ մայրն։ Ոչ իսթմիական շոճի, ոչ նեմէական լախուր. (Ածաբ. կարկտ. եւ Ածաբ. կիպր.։)

Ո՛չ սօսի, եւ նոճի ոչ բազում, եւ շոճի. (Պղատ. օրին. ՟Դ։)

Մո՛ւտ ի բուրաստանդ, եւ յարմատոյ շոճի թփոյն առ վարդենեօքդ առցես հոտ. (Պտմ. վր.։ (Թուփ ասի թերեւս մատաղ տունկն շոճւոյ։))

Շոճի ծառ զտեւակութեան ունի զնշանաւ եւ զիմաստասիրութեան, յամարանի եւ ի ձմերայնի միշտ սաղարթացեալ. վասն որոյ եւ զժուժկալսն ի մրցմունսն առ ասպարիսօք՝ շոճի ուտովք պսակէին. (Նոննոս.։)

ՇՈՃՔ. Ըստ Հին բռ. որպէս փաղանուն գնի,

ՇՈՃ մանաւանդ ՇՈՃԻ. πιτή, πίτους abies, pinus. Սոճ. սոճի. ազգ նոճի եւ դիոյ՝ որպէս փստղենիլ ընտանի եւ վայրի. եւ որ ինչ է ի նմին ծառոյ. չամ, չամ աղաճը,


Շոմին

s.

spinage;
cf. Ծմել.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«ծմել, սպանախ» Բժշ. Մխ. բժշ. 147 (տպուած զօմին)։

= Պրս. [arabic word] šomin «սպանախ»։-Հիւբշ. 273։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ Հիւնք.։

ԳՒՌ (dialectal) Ջղ. շօմէն (նոր փոխառութիւն պարսկերէնից).-Նո՞յն է նաև Ղրբ. շումի «մի տեսակ բոյս»։


Շոշիմ

vn.

to putrefy, to rot.

· Calfa

NBHL (2)

ՇՈՇԻՄ որ եւ ՇՈՒՇԻԼ. Լուծանիլ. քայքայիլ. սորիլ.

Գերեզմանաւ ծածկէր մարմինն ղազարու. այտուցեալ էր, քակտեալ ծորէր ի խոնաւութեան երկրին, եւ շոշեալ ի յաղցից հարկէ՝ մարմնոյն. (Նիւս. կազմ. ՟Ի՟Ե։)


Շորեթափիմ

vn.

to be undressed.

· Calfa

NBHL (2)

ՇՈՐԵԹԱՓԻԼ. Մերկանալ զձորձս. կամ որպէս Շողեթափիլ. սորել. զլորձունս.

Դաւիթ խաղաց ի յափսըթեր, եւ շորեթափեցաւ. (Ոսկիփոր.։)


Շորիկ

adj.

giddy-pated, wandering.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. մէկ անգամ գործածում է Բուզ. դ. 20. «Այն բանքն յունկն զօրավարին Պարսից հասանէին ի բերանոյ շորիկն շոգմոգն տի-րանենգն Փիսակայ». բուն նշանակութիւնը անստուս է. մօտաւորապէս միայն երևում է որ անարգական ածական է։

ՆՀԲ «պրս. շուրիտէ, շուրիզէ, այսինքն խելաշուրջ և թափառական»։ Աճառ. Արրտ. 1910, 180 համարելով «խառնա-կիչ, խռովարար կամ խենթ», ուզում է դնել պհլ. *šōrīk ձևից, իբր պրս. ❇ šōr «շփոթութիւն, խռովութիւն. 2. ձա-խող», šōrmor «անարգ, չնչին. նուասա-2. կագ և կռիւ», šōrbaxt «վատաբախտ, դժբախտ», šoridan «պղտորել 2. խեն-թենալ, խելացնոր լինել», šorīda «խե-լացնոր. 2. խառնակ»։

NBHL (2)

Բառ պ. շուրիտէ, շուրիզէ. այսինքն Խելաշուրջ, եւ թափառական. խելքը ծուռ եկած, հովարտայի պէս ծուռ եկօղ, պաշըպօղ.

Այն բանքն յունկն զօրավարին պարսից հասանէին ի բերանոյ շորիկն շոգմոգն տիրանենգն փիսակայ. (Բուզ. ՟Գ. 20։)


Շուայտասէր լինիմ

sv.

to take pleasure in crapulence or debauchery.

· Calfa

NBHL (2)

ՇՈՒԱՅՏԱՍԷՐ ԼԻՆԵԼ. Սիրել զշուայտութիւն (կերակրոց, եւ այլն).

Յորժամ շուայտասէր լինիցիս իբրու զարջ, ուստի՞ կարիցեմ գիտել եթէ հոգի մարդոյ գոյ ի քեզ. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Շուայտիմ, եցայ

vn.

to give oneself up to debauchery, to eat and drink to excess, to guzzle, to gormandize, to live in gross debauchery.

· Calfa

NBHL (8)

Կերակրովք եւ ըմպելեօք առ լցեալ շուայտին։ Ի շաղղակերութեան շուայտէր իբրեւ առիւծ մարմնակեր. (Փիլ. նխ. ՟բ.։ Գէ. ես.։)

Շուայտիցի՝ իբրեւ զարջ։ Արբենամք եւ շուայտիմք. Շուայտել եւեթ, եւ արբենալ ածես զմտաւ. (Ոսկ. մ. ՟Ա. 4. 10։ Ոսկ. ՟ա. թես.։)

Դա՛ռն ծեր՝ շուայտեալ, պորտոյ ծառայ։ Շուայտեալք եւ արբեցողք, որք ոչ երբէք յագէին իւրեանց խորտկօք. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Բազում արբեցութեամբ շուայթին։ Զեղխիս եւ շուայթիս. (Եփր. պհ.։)

Վասն է՞ր շուայտիմք եղբարցն թշուառութեամբք։ Զշուայտելն ի վերայ գահոյիցն փղոսկրէից։ Դիտեա՛ ինձ եւ զշուայտեալսն ի վերայ փղոսկրաց մահճացն. (Ածաբ. աղք. եւ Ածաբ. կարկտ.։)

Զօրէն անմիտ աղաւնեացն հեշտասիրաց առ միմեանս շուայտելով. (Արշ.։)

Շուայտելն զարբեցութիւն ասէ, որ զգայռի եւ մռգալի մարդն. (Ոսկիփոր.։)

ՇՈՒԱՅՏԻՄ ἑμπίμπλομαι, γαστρίζομαι expleor, ventri indulgeo τρύφω deliciis studeo κατασπαταλάω, ἁσελγέω lascivia եւ այլն. որ եւ ՇՈՒԱՅՏԱՆԱԼ. գրի եւ ՇՈՒԱՅԹԻԼ. Զեղխիլ եւ անյագութեամբ բերիլ ի հեշտալիս մարմնոյ, ի կերակուրս, յըմպելիս, եւ ի ցանկութիւնս. շռայլիլ. անառակիլ. ցոփանալ. խենեշանալ. յղփանալ. յօրանալ. փափկանալ


Շուայտութիւն, ութեան

s.

low debauchery, guttling, intemperance, surfeit, excess, orgies, drunken revelry.

· Calfa

NBHL (8)

Զշուայտութիւն եւ զանյագումն։ Ի լիութենէ շուայտութեան իբր ի թշնամւոյ խոյս տուեալ։ Որովայնամոլ շուայտութեամբ. (Փիլ. նխ. ՟բ. եւ Փիլ. տեսական. եւ այլն։)

Տեսցես ինձ ասէ հաց ուտելոյ, եւ հանդերձ զգենլոյ. ոչ եթէ փափկութիւն տուր ինձ ասէ, եւ շուայտութիւն. (Բրս. հց.։)

Շուայտութիւն որկրամոլութեան. (Եղիշ. ՟Ը։)

Ի հանգստեան յագեցաւ շուայտութեամբք նորա. (Սիր. ՟Լ՟Դ. 3։)

Շուայտութիւն զգայութեանցն՝ աչաց ի տեսանել, եւ ականջաց ի լսել. (Յճխ. ՟Թ։)

Թմբրեցոյց ծուլութիւնն, արբեցոյց շուայտութիւնն. (Նար. ՟Խ՟Ը։)

Ի սաստիկ խահակերութենէ, շուայտութենէ խառնակութեան (ըստ մարմնոյ՝) մոռասցին միտքն զինքն. (Փիլ. այլաբ.։)

κρεπάλη crapula πλησμονή, κόρος expletio ἁσελγία luxuria πολυτέλεια sumptuosus apparatus τρύφημα deliciae συνουσία coitus եւ այլն. (լծ. արաբ. շէհվէթ ). Զեխութիւն. յղփութիւն. շռայլութիւն. անյագութիւն. անչափութիւն ի կերակուրս եւ յըմպելիս. ցոփութիւն. խենեշութիւն. հեշտասիրութիւն. անառակութիւն. էւելորդ կերխում.


Շուարիմ, եցայ

vn.

to be stunned, astonished, surprised, baffled or puzzled, embarrassed, bewildered, not to know what do or what way to turn.

· Calfa

NBHL (5)

ՇՈՒԱՐ որ գրի ՇԻՒԱՅՐ, ՇՈՒԱՐԻՄ կամ ՇԻՒԱՐԻՄ, ՇՈՒԱՐՈՒՄՆ կամ ՇԻՒԱՐՈՒՄՆ. Առաւել ռմկ. որպէս Վարանք. տագնապ. խուճապ. եւ Վարանիլ, տագնապիլ.

Ի տագնապի. ի շիւայրի, կամ ի հոգս. (Հին բռ.։)

Շուարեցաւ ի միտս, ոչ գիտելով՝ թէ զինչ արասցէ. (Հ. սեպտ. ՟Ի՟Գ.։)

Ամենավարան. յամէն դիմաց շիւարումն է մեղաւորին յաւուրն ահագին ... վարանեալ շիւարեալ. (Լծ. նար.։)

Ծմրել. տխրել, կամ շուայրել. (Հին բռ.։)


Շութափութիւն, ութեան

s.

agility, nimbleness, quickness, celerity;
hurry, haste.

· Calfa

NBHL (4)

Վասն շութափութեան ազգին զգուշանալ. (Ոսկ. հռ. (ա՛յլ ձձ. շութափութութեան)։)

Վտանգն շութափութեանզ լեզուին տուեալ՝ ոչ բաւէր զբանն ինքնակատար յայտնել։ Շութափութիւն ժամուն ոչ ետ թոյլ ժամանել զկնի մեր. (Յհ. կթ.։)

Ոչ երկմիտ ինչ շութափութեամբ անհաստատապէս զտեղի փոխէ. (Նար. ՟Ղ՟Գ։)

εὑστραφία agilitas συναναστροφή versatilitas εὑκόλια levitas. գրի եւ ՇՈՒԹԱՓՈՒԹՈՒԹԻՒՆ. Արագաշարժութիւն. արագութիւն. վաղվաղումն. վաղվաղկոտութիւն. դիւրափոփոխն լինել.


Շուշմիր

s.

cardamom.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(որ և շուշմիռ, շուշմիհեր) «կակուլայ, cardamomum» Բժշ. ունին մի-այն ՓԲ և Հիւբշ. § 2367.

= Պրս. ❇ sūsmīr կամ [arabic word] šumsīr «cardamomum minus»։-Հիւռշ. տօ. էջ xxI։


Շուտաժիր

adj.

nimble, diligent, active, ready.

· Calfa

NBHL (2)

Շոյտ եւ ժիր. արագ.

Շուտաժիր շտապով արագեցին եւ յառաջեցին. (Նար. խչ.։)


Շուտափութութիւն, ութեան

s.

cf. Շութափութիւն.

· Calfa

NBHL (1)

Շուտափութութիւնն առ ամենայն իրս զղջումն ունի առ մարդիկ. (Լմբ. առակ.։)


*Շուտութիւն, ութեան

s.

cf. Արագութիւն.

· Calfa

NBHL (2)

ՇՈՒՏՈՒԹԻՒՆ որ գրի եւ ՇՈՅՏՈՒԹԻՒՆ. Վրք. հց. ձ։ Շոյտ գոլն. փութաջան ծառայութիւն. արագութիւն.

Ցուցանելով նմա զճանապարհայնն, եւ յօթեւանս՝ ուր հանգչէին, բազում արթնութեամբ շուտութիւնս. (Փարպ.։)


Շուրջանակի

adv. adj. gr.

cf. Շուրջ;
round about;
in a circle, circularly;
circumjacent;
circumflex.

· Calfa

NBHL (8)

Շինէ եկեղեցի, եւ դնէ շուրջանակի նորա տուն բնակութեան։ Շուրջանակի նորա յարդարեաց կալուածս. (Յհ. կթ.։)

Կամ ա. Եղեալն ի շրջանակի. շրջակայ.

Հանգոյց զնա տէր շուրջանակի։ Յետ հանգուցանելոյ տեառն զիսրայէլ յամենայն թշնամեաց նոցա շուրջանակի։ Ետ զնոսա տէր ի ձեռս թշնամեաց իւրեանց շուրջանակի։ Ած զորմովք տանն պատուարս շուրջանակի. եւ արար կողմանցս շուրջանակի. եւ այլն։

Կամ նխ. սեռ. խնդ. Շուրջ. ի շրջանակի.

Առ որմովք տանն՝ շուրջանակի տաճարին եւ գաբիրայն. (՟Գ. Թագ. ՟Զ. 5։)

Յաղթօղ եղեալ ամենայն շուրջանակի ազգաց. (Ասող. ՟Գ. 43։)

κυκλόθεν, ἑν κύκλῳ, περικύκλῳ, στρεπτόν circumquaque, undique, in circuitu, circum. Շուրջ՝ յամենայն կողմանց. յամենայն կողմանս. ընդ ամենայն կողմանս. չորս դիէն.

Ի պատկերէն իսկ յայտ է, եւ ի շուրջանակի գրոյն. (Երզն. մտթ.։)


Շուրջգալի

adj.

turning, winding.

· Calfa


Շչիւն

cf. Շչումն.

· Calfa

NBHL (1)

ՇՉԻՒՆ կամ ՇՉՈՒՆՄ. σύριγμα, συριγμός sibilus. Շչելն. շռնչիւն. եբր. սէրքա. տե՛ս (Երեմ. ՟Ժ՟Ը. 16։ ՟Ժ՟Թ. 8։ ՟Ի՟Է. 18։ ՟Ի՟Թ. 18։ ՟Ծ՟Ա. 37։ Միք. ՟Զ. 16։)


Շպարիմ, եցայ

vn.

to rouge, to paint the face with rouge, to fard.

· Calfa

NBHL (5)

Կին, որ ի սնգոյր եւ իլ ծարիր շպարիցի. (Ոսկ. մ. ՟Ա. 16։)

Ի ծարիր եւ ի սնգոյր շպարէիր. յն. մի բառ. (Եզեկ. ՟Ի՟Գ. 40։)

գրի եւ ՇՊԻՐԻՄ. στιβίζομαι stibis lino. Շպարաւ նկարել զերեսս. ծեփել.

Միթէ ի դեղ յօրինիցես, եւ ի ցոյց շպիրիցիս. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)

Իսկ ի (Հին բռ.) գրի.


Շռայլամիտ

adj.

lewd-minded, lustful, inclined to debauchery.

· Calfa

NBHL (2)

Անյագ մտօք ի շռայլութիւնս. շուայտոտ.

Շռայլամիտ ցանկութիւն կանանց խոտորեցոյց զնա (զսողոմոն). (Մծբ. ՟Ժ՟Է։)


Շռայլիմ, եցայ

vn.

to be prodigal, to live lavishly, to squander, to waste, to dissipate, to lavish, to abandon oneself to debauchery, to lead a dissolute life.

· Calfa

NBHL (8)

Շռայլեցայց ի պոռնկութիւն (կռապաշտութեան)։ Մի՛ շռայլիր դու ի պէսպէս խորտիկս. (Երեմ. ՟Բ. 20։ Սիր. ՟Լ՟Է. 32։)

Շարժի եւ շռայլի յարբեցութիւն անյագութեան։ Վասն շռայլեալ գարուն. (Եղիշ. խաչել. եւ Եղիշ. յես.։)

Շռայլեալ ցանկութեամբ. (Եզնիկ.։)

Մերկացաւ յովսէփ զհանդերձս, եւ ընկէց առ շռայլեալն։ Եւ ոչ ի դրժանս շռայլեալ կնոջն անկանէր։ Յաղթեաց շռայլեալ կնոջն. (Սեբեր. ՟Ը։ Բրս. մախ.։ Վրդն. ծն.։)

Յանապատի տատրակ ... ի շռայլեալ ժողով չարացն պարգեւ տուար իժին. (Տաղ.։)

անուանիմք շռայլեալք, որ է ստուգաբանութեամբ սեռ այլայլեալ, այսինքն զանմարմինն ի մարմին փոփոխեալ. (Շ. ՟ա. յհ. ՟Խ՟Է։) Լծորդ երեւի եւ ընդ թ. որպէս տարածիլ յանչափս. լայնիլ.

Մի՛ լիցի այնքան առաջի իմաստնոցդ շռայլել. իմա՛, ընդարձակիլ, համարձակիլ։

διαχέομαι, διαχύω, ἑκχύομαι diffundor, me effundo ἁκόλαστος εἱμι lascivus sum. Զեղխիլ. անառակել. շուայտիլ. յանչափս բերիլ.


Շռայլութիւն, ութեան

s.

prodigality, profusion, luxe, waste, dissipation;
debauchery, disorder, extravagance, luxury, excess.

· Calfa

NBHL (4)

Մի՛ այլայլութեամբ շռայլութեամբ յաղթել փութասցուք. վասն զի շռայլութիւն է ինձ ամենայն աւելորդն, եւ առաւելն քան զպէտսն. (Ածաբ. ծն.։)

ἁκρασία, ἁκράτεια intemperies, intemperantia, impotentia. Զեխութիւն, շուայտութիւն. անչափութիւն. անժուժկալութիւն. անառակութիւն. անխառնութիւն.

Չարութիւն ցանկականին՝ զեխութիւն եւ շռայլութիւն։ Գործ շռայլութեան է յօժարիլն ի վայելուածս հեշտութեանց՝ ոչ արգելլով բանականին. (Արիստ. առաք.։)

Զանձինս իւրեանց ետուն ի կամս շռայլութեան. (Յճխ. ՟Թ։)


Շռինդ

s.

noise, tumult, rumour, clamour, uproar, row;
public rumour, report;
ի — համբաւոյն, at the news or report of;
—ն աղաղակի նոցա, their cries, shouts;
ի — ահեղ պատերազմի, at the terrible news of war;
at the dreadful preparations for war.

· Calfa

NBHL (2)

Եթէ ոչ լուիցէք ձայնի իմում՝ եթէ ոչ շռինդդ մեծ եւ յոյժ դարձցի ի փոքրկութիւն ի մէջ ազգաց, ուր ցրուեցից զձեզ անդր։ Իբրեւ շռինդն իմն յանկարծուստ հարկանէր. (Բարուք. ՟Բ. 29։ ՟Բ. Մակ. ՟Ե. 5։)

βόμβησις bombus, strepitus, rumor, sonus λαλιά loquela, locutio. Ձայն բազմութեան՝ իբր շռինչ, շռնչիւն. շչիւն. շշուկ. զրոյց. համբաւ. խուժան. ամբոխ. բռմբիւն. բզզանք եւ պար մեղուաց, եւ խօսք անյայտ.


Շռինչ

s.

sound, flourish.

· Calfa

NBHL (2)

Կամ է Ձայն իբր սրնգի. շչիւն. հնչիւն. եւ կամ իբր նոյն ընդ Շռնչան.

Ընծայ մատուցեալ (խաչիլ եւ աստուածածնի) զշռինչ շնորհաց բերկրալիր շրթանց ի հոտ անուշից. ((ա՛լ ձ. սռինչ, կամ շռիչ) Նար. խչ.։)


Շռնիճ

cf. Շռնիտ.

· Calfa

NBHL (2)

Ջահընկալքն ունիցին ի ձեռս զմոմեղընկալսն, եւ զկուժս դինւոյն, եւ զշռնիճսն ջրով։ առնու զշռնիտն եւ զքսիստինն (ռմկ) եւ զգաստառակն յուսն. (Մաշտ.։)

ՇՌՆԻՃ, ՇՌՆԻՏ. χέρνοβον malluvium, pelvis. Բառ յն. խէ՛ռնիվօն (ի խէ՛ռնիփս այսինքն ձեռնալուայ) այն է Կոնք. տաշտ. լական ի պէտս լուանալոյ զձեռս.


Շռնիտ

s.

basin, wash-hand basin.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մէջը ձեռք լուալու կոնք, լական» Մաշտ. ջահկ. որ և շռնիճ «կոնքի մէջ ջուր լցնելու ամանը, երպրրխ» Մաշտ. -այս ի-մաստը՝ որ ընդունուած է արդի գրականումն էլ, սխալ է, որովհետև Մաշտ. իրար յետևից դնում է «զշռնիտն և զքսեստինն և զռաստա-ռակն», որոնցից վերջինը լինելով «թաշկի-նակ, սրբիչ, անձեռոց», երկրորդը լինելով «կուժ»!, առաջինն էլ միայն «լական, կոնք» կարող է լինել։ Ճիշտ այսպէս է նաև Բիւզ. ն. γερνιβσζεστα «basin and pitcher, for washing the hands, լական ու կուժ, ռմկ լէհէն-երպրըխ» (Sophocles 1164բ)։

= Փոխառեալ պիտի դնել յն. χέ́ρνιβον «կոնք, մէջը ձեռք լուալու լական» բառից, հմմտ. յն. χερνιβόζεστα որ բոլորովին նոյն է Մաշտոցի «զշռնիտն և զքսեստինն» ձևի հետ։ Մագում է յն. χείρ «ձեռք» բառից (Boisacq 1056)։ Վերջաձայնի տարբերութեան համար պէտք է ենթադրել թերևս յետին յն. ռմկ. մի ձև, որ աւելի մօտիկ էր հայերէնին։

ՆՀԲ յն. χέρνιβον բառից։ -Կոյլաւ. Բառ. գերմ. 1341 ա դնում է բառս իբրև «միզաւառ, կրիճ, անկողին պառկած հի-ւանռի միզաման», որով անշուշտ ու-զում է կապել շեռ «մէզ» արմատին։ (Բայց այսպիսի նշանակութիւն չէ ա-ւանդուած մեր մէջ. միայն յն. γερνίβιον նուազականն է, որ նշանակում է թէ՛ «փոքր լական» և թէ «կրիճ. միզա-ման»)։

NBHL (2)

Ջահընկալքն ունիցին ի ձեռս զմոմեղընկալսն, եւ զկուժս դինւոյն, եւ զշռնիճսն ջրով։ առնու զշռնիտն եւ զքսիստինն (ռմկ) եւ զգաստառակն յուսն. (Մաշտ.։)

ՇՌՆԻՃ, ՇՌՆԻՏ. χέρνοβον malluvium, pelvis. Բառ յն. խէ՛ռնիվօն (ի խէ՛ռնիփս այսինքն ձեռնալուայ) այն է Կոնք. տաշտ. լական ի պէտս լուանալոյ զձեռս.


Շտամբաձայնութիւն, ութեան

s. mus. andantino.

· Calfa

NBHL (1)

cf. Շտապաձայնութիւն. ձայն երգոց գնա՛ց կամ յորդորական՝ հակակայ ստեղւոյ.


Շտապիմ, եցայ

vn.

to be quick, to hasten, to hurry, to precipitate.

· Calfa

NBHL (4)

ՇՏԱՊԻՄ որ եւ ՇՏԱՊԱՆԱԼ. պ. շիթապիտէն, շիթաֆթէն. Անկանիլ ի շտապ տագնապի. խուճապիլ. զահի հարկանիլ. աճապարել. փութալ. ... եւ իբրեւ կր. ստիպիլ.

Զի մի՛ շտապեսցի ժողովուրդն տեսլեամբ նորա։ Ետես զկինն, զի ճեպեալ շտապեցաւ ի նմանէ. (Եփր. յես. եւ Եփր. թագ.։)

Շտապեա՛ փութացիր. (Լմբ. պտրգ.։)

Իսկ փախստեայքն որ շտապէին, յահէ սըրոյն զարհուրէին. (Շ. եդես.։)


Շտապութիւն, ութեան

s.

cf. Շտապ.

· Calfa

NBHL (3)

ՇՏԱՊՈՒԹԻՒՆ ՇՏԱՊՈՒՄՆ. Շտապելն, իլն. շտապ.

Եղիցի ելանել ոգւոց մարդկան յերկիւղէ եւ յայլափոխ շտապութենէ տագնապին. (Ոսկիփոր.։)

Գործքն առաւել քան զզօրութիւն բանի՝ շտապումն բանի հասուցանէ. (Պրոկղ. ներբ. ղկ.։)


Շտեմարանալից

adj.

filling granaries and magazines;
stored in a granary.

· Calfa

NBHL (3)

Լցող զշտեմարան, եւ լցեալն ի շտեմարանս.

Դուք էք մշակք պիտանիք՝ շտեմարանալիցք, եւ արմատաժողովք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Զքաջաբոյսս եւ զատոքս, զվայելելիս եւ զշտեմարանալիցս. (Ագաթ.։)


Շտեմարանապետութիւն, ութեան

s.

office of a store-keeper.

· Calfa

NBHL (2)

Այլոց հաճութեանց, եւ շտեմարանապետութեանց, եւ մանկանց սինդեան. (Պղատ. օրին. ՟Է։)

ταμίεια questura, dispensatio. Պաշտօն եւ գործ շտեմարանապետի.


*Շտիկ

s.

swelling, tumour.

· Calfa


Շրշիւն

s.

murmur, rustling of leaves;
ի — տերեւոյ զարհուրի, he trembles at the fall of a leaf.

· Calfa

NBHL (2)

Ի շրշիւն տերեւոց զարհուրի ամբարտաւանն. (հինտ թրդ. խար շափ. տպ. շիշուն) (Վրք. հց. ՟Ե։)

ՇՐՇԻՒՆ կամ ՇՐՇՈՒՄՆ. συρισμός sibilus, stridor. Խօշիւն. խարշափ. սօսափիւն եւ շրջշրջումն տերեւոց. խշրտոց.


Շրջաբանութիւն, ութեան

s.

periphrase, circumlocution, roundabout way of expressing oneself.

· Calfa


Շրջաբեկութիւն, ութեան

s.

circumflexion of voice, uttering or pronouncing with circumflex accent.

· Calfa

NBHL (2)

ԹԷ ըստ պարբեկութեանն, պարուկաւն. այսինքն է՝ թէ ըստ շրջաբեկութեանն (լիցի առոգանութիւն), շրջակաւն ասին նոքա ասացեալք, եւ այսպէս լինի շրջաբեկութիւն՝ վասն յորդ եւ բարձրացեալ ձայնին նուազման. (Երզն. քեր.։)

περίκλησις circumflexio. որ եւ ՊԱՐԲԵԿՈՒԹԻՒՆ. Պարուկաւ բթելն զոյգ ընդ շեշտի.


Շրջաբերիմ, եցայ

vn.

to turn round, to rotate, to move circularly;
to revolve, to walk over, to take a round.

· Calfa

NBHL (4)

Շարժելով երկնի որպէս ի ճախարակի՝ շրջաբերեալ բոլոր. (Արիստ. աշխ.։)

յանիւ տարածեալ զնա, եւ անուին ետ շարժել հանապազ. եւ է նա միշտ շրջաբերելով՝ եւ ստորաբերելով. (Նոննոս.։)

Հաստատութիւն երկնին խորանաձեւ շրջաբերեալ՝ զոյգ ծովու եւ ցամաքի. (Արշ.։)

κυκλοφέρομαι circumferor, circumagor. Շուրջ բերիլ. շրջանակիլ. պարաբերիլ. պատիլ. պտըտիլ. ժուռ՝ հիռ՝ ման գալ.


Շրջաբերութիւն, ութեան

s. ast. adj.

turn, circumvolution, periphery;
revolution;
— աստեղական, զարտուղական, զուգընթացական, sidereal, anomalistical, synodical revolution;
— բեւեռային, circumpolar.

· Calfa

NBHL (13)

Երկնի շրջաբերութիւն. (Պղատ. օրին. ՟Ժ։)

Աշխարհի շրջաբերութիւնս բոլորատեսակ գոլով. (Պղատ. տիմ.։)

περιφορά, περίοδος, περιαγωγή, περιελίξις circumfactio, conversio. Շրջաբերիլն. շրջանակումն. հոլովումն. պարբերութիւն. պարագայութիւն. շրջան. դարձուած.

Շրջաբերութիւն երկնի, կամ աստեղաց, մոլորակաց. ժամանակի կամ ժամանակաց կամ ամանակաց, կամ կենցաղոյս. (Փիլ.։ Արիստ. աշխ.։ Նիւս. բն.։ Դիոն. ածայ.։ Յհ. իմ. եկեղ.։ Գանձ.։)

Շրջաբերութիւն արեգական, կամ լուսոյ, կամ աստեղացն պարու. (Մագ.։)

Ժողովեալ ամաց շրջաբերութիւն. (Զքր. կթ.։)

Գտաւ անտարակուսելի օրինակ շլբ ամաց շրջաբերութեանն, որ ստուգիւ ցուցանէ զաւուրս չորեքտասան պասեքին. (Շիր. զատիկ.։)

Կարգադրեցի շրջաբերութեամբ ի նոյն պայմանի. (Նար. ՟Ի՟Ե։)

զայնոսիկ՝ որ յերկինս են՝ տեսեալք շրջագայութիւնս մտաց (աստուծոյ), վայելեսցուք առ շրջաբերութիւնս այսոսիկ, որ առ մեզ են մտածութիւնք. (Պղատ. տիմ.։)

Եւ Շուրջ յածումն, յածելն. հետաքրքրութիւն.

Խաւարեցուցի ընդ վայրահայեաց շրջաբերութեամբ (զտեսանելիս եւ) զլսելիս իմ. (Եփր. խոստ.։)

Եւ իբր Հոլով կամ հոլովումն, ըստ քերականաց.

Եւ է շրջաբերութիւնն այսպէս. Այս, այսմ, այսու, զայս. (Քեր. քերթ.։)


Շրջաբնակութիւն, ութեան

s.

circuit, territory;
neighbouring towns or districts.

· Calfa

NBHL (2)

Տեսանե՞ս զտէրն մեր եւստռատիոս՝ զիշխանն ամենայն շրջաբնակութեանս մերոյ. (Ճ. ՟Ա.։)

περιοικία territorium, circuitus. Շուրջ եղեալն բնակութիւն. շրջակայ վայր. արուարձանեայք. շրջակայք.


Շրջագայիմ, եցայ

vn.

to take a turn, a walk, to roam;
to wander over, to stroll, to prowl, to turn round, to revolve;
to go round, to circulate.

· Calfa

NBHL (6)

Մեղուքն թռուցանել շրջագային զզանազան եւ զգունակ գունակ ծաղկօք. (Ճ. ՟Ե.։)

Բայց մեսրոպայ շրջագայեալ, զամենեսին լուսաւորեալ. (Շ. վիպ.։)

Արժանի հաւատարմութեան առն ժամանակագրութիւնս շրջագային յոյժ գեղեցկախաղաղ. (Ասող. ՟Ա. 2։)

Պարունակաց այսպէս բերեցելոց՝ (առ յեսուաւ), ոչ ընդ նոսա շրջագայէին պարունակեալքն. (Դիոն. թղթ.։)

Են ոմանք (յաստեղաց), որ ի կողմանս հիւսիսոյ միայն շրջագային ... իսկ այս սքանչելի աստեղս երեւումն շարժէր, եւ երբեմն դադարէր, եւ առ շեղ շրջագայէր. (Զքր. կթ. ծն.)

περιπατέω ambulo, pervagor. իտ. girare. περιάγομαι , συμπεριάγομαι circumferor. Շուրջ գալ. շրջիլ՝ իբր շրջանս իմն առնելով. զգնալ. եւ շրջաբերիլ, պարբերիլ. շուրջ գալ զիւիք, շրջան կամ հիռ առնուլ. պտըտիլ, չորս դին քալել, ժուռ գալ, ման առնուլ.


Շրջագայութիւն, ութեան

s.

turn, walk, circulation;
turn, rotation, revolution.

· Calfa

NBHL (19)

Տե՛ս եւ զնորա զհամաշխարհական շրջագայութիւնն. (Պրոկղ. ներբ. ղկ.։)

Արեգակնային շրջագայութեանցն։ Արագագոյն շրջագայութեանն երկնի։ Աւուրց եւ տարեաց շրջագայութեանց. (Փիլ.։)

Լուսնի շրջագայութիւնք. (Բրս. հց.։)

Իննեւտասներեկին շրջագայութիւն։ Իննուտասն ամաց շրջագայութիւն ունի. (Պրպմ. ՟Ի՟Թ։)

Որ յերկինս են շրջագայութիւնք մտաց (աստուծոյ)։ Որ ի մեզ են հոգւոյ շրջագայութիւնք. (Պղատ. տիմ.։)

Ըստ ամենայն ամի շրջագայութեան. (Պիտառ.։)

περίοδος, κύκλωσις, ἁνακύκλωσις periodus, conversio, gyrus, circuitus. Շրջիլն. եւ Շրջաբերութիւն. պարագայութիւն. պտոյտք. ընթացք. հիռ. շրջան. դարկձ շրջանի կամ ի շրջանի. ժուռ գալն, պտուտ.

Շրջագայութիւն երկնի, կամ արեգական. աստեղաց, ժամանակաց, ընթացից աշխարհի ցկատարած, եւ այլն. (Յճխ. ։ Պիտ.։ Եղիշ. ՟Բ։ Խոր. վրդվռ.։ Ասող. ՟Բ. 6։ Շիր.։ Խոսր.։ Իգն. եւ այլն։)

Բեւեռք կայենիցն (երկնից) կան ըստ շրջագայութեան ճախարակեալ փայտի. (Մագ. ՟Թ։)

Որ եւ արբեցողաց իմն թուի շրջագայութիւն լինել երկրի զինքեամբք. (Եղիշ. հոգ.։)

Բաժանեցին զամենայն արարածս շրջագայութեամբ (ի քարոզութիւն) աւետարանին. (Զենոբ.։)

Իբր Երթեւեկութիւն.

Խուռն ինչ ցամաքայտակ ճանապարհ առանց շրջագայութեանց ջրոցն. (Փարպ.։)

Ըստ հեթանոսական անդրէն շրջագայութեան՝ զնոյն շուրջ բերելով նոցին աստեղացն շարժումն. (Առ որս. ՟Թ։)

Բոլորակին՝ որ իննսուն եւ հինգ ամով բովանդակէր զեղանակ շրջագայութեան ի նոյն. (Շիր. զատիկ.։)

Կամ Շուրջ կալն. լինելն.

Տեսանել զտեղի յարկի փառաց՝ զշրջագայութիւնս սրբոյ սեղանոյս ձեռամբ լուացելով. (Անան. եկեղ։)

Կամ Մանուած բանից. դարձուած խօսից.

Այնքան շրջագայութիւնս յօրինեաց վասն զհարցմունս եւ զպատասխանատրութիւնսն յարդարելոյ. (Ոսկ. յհ. ՟Բ. 17։)


Շրջագնացութիւն, ութեան

s.

going here and there, wandering.

· Calfa

NBHL (3)

Թափառումն. յածումն. ասդին անդին պտըտիլն.

Ասեմ ցշրջագնացութեան դեւսն. (քարշեցէ՛ք զիս արտաքս, եթէ կարէք. Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ոմանք փառամոլեալք յանառակ շրջագնացութենէն. (Պիտառ.։)


Definitions containing the research ի : 10000 results

Արջառամորթ, ոյ

s.

skin or hide of an ox.

· Calfa

NBHL (2)

Մորթ արջառոյ. եզան կաշի.

Արկին զսուրբն յարջառամորթս դալարս, եւ ընկեցին ի լիճն. (Հ=Յ. նոյ. ՟Բ.։)


Արջնագռաւ, ուց

s.

raven, crow.

· Calfa

NBHL (1)

Հրաւիրի ի հարսանիս արջնագռաւ յանգեղէ. եւ նա հրաժարէր՝ թէ կրօնաւոր եմ եւ սգաւոր. (Մխ. առակ. ՟Ճ՟Լ՟Դ։)


Արջնազգեստ

adj.

dressed in a black or dark coat.

· Calfa

NBHL (3)

Արջնազգեստ արարեալ՝ յամենայն մեղս թաւալեցուցին զնա. (Մարաթ.։)

Յորոց պարտ էր նոցա ի վերայ սատակմանն (ազգայնոց) արջնազգեստ լինել, ի սոցայցն զնոսա ստացուածոց զարդարեալ պայծառացոյց. (Փիլ. սամփս.։)

Վասն այլոց արջնազգեստ լինիմք, եւ վասն մեր ոչ բնաւ. (Սարգ. յկ. ՟Գ։)


Արջնաթոյր

adj.

black, dark;
dull, sad, melancholy.

· Calfa

NBHL (1)

Ագուցին նմա արջնաթոյր ստորս չորիւք դրօշակօք. (գրեալ էր՝ արջմաթոր). (Կաղանկտ.։)


Արջնդեղ, ոյ

s. bot. fennel-flower.

· Calfa

NBHL (3)

(որպէս թէ սեաւ դեղ. կամ արջոյ դեղ) μελάνθιον melanthium, nigella, git, papaver nigrum . Հատ սեաւ՝ կծու եւ ախորժ համեմ հացի. սեւ սոնիճ կամ շոնիզ. սեւուկ հնտիկ, կամ հընտիկ, կամ սեւուգնդիկ .... զոր Մենինսքի շփոթէ ընդ կունճիթ, որ է սուսամ, եւ ընդ շունիզ. եւ փոխանակ արջջնդեղի. որ է յն. մէլանթիօն, լտ. նիճե՛լլա. դնէ սիյահ դանէ, սիյահ պօյա, փէհանէ, փէհնալէ.

Ոչ եթէ խոտիւ սրբի արջնդեղն, այլ գաւազանաւ թափի. (Ես. ՟Ի՟Ը. 25. 27։)

Ի սերմանց է եւ անուանեալն արջնդեղ. զոր լուեալ արջու, ի ցաւել որովայնին առեալ եկեր, կարծելով դեղ ինքեան՝ վասն անուանն. (Մխ. առակ. ՟Խ՟Է։)


Արջտակ, ի

s. bot. truffle.

· Calfa

NBHL (1)

(իբրու Սեաւ արմատ, կամ սիրելի արջոյ) κυκλάμηνος cyclamen, arthannita, tuber terrae իտ. pan porcino Անուն խոտոյ եւ ծաղկի, եւ պտղոյ նորա՝ որ է որպէս գետնախնձոր. որ յայլ լեզուս կոչի խոզի հաց, նկան գետնոյ, եւ այլն. ... Բժշկարան. ուր կոչի նաեւ որպէս ռմկ. տռնղուզ աղիրշաղի, եւ մեկնի, թանձր փուշ, որով լուանան զբուրդ։


Արտաբերեմ, եցի

va.

to utter, to pronounce.

· Calfa

NBHL (13)

ἑκφέρω effero, educo, praebeo, produco Արտաքս բերել. վերածել. ի դուրս հանել. յառաջ բերել. ընծայել. արտադրել. տալ.

Զնախաստեղծն արտաբերեաց ի դժխոց. (Զքր. կթ.։)

Ի սահեցմանէ հոսանուտ բնութես արտաբերելով ի նպատակ վեհագունիցն. (Աթ. ի ստեփ.։)

Յանքոյթն արտաբերելաց խաղաղութիւն։ Յանակնկնալս կենաց վհէ արտաբերել ի լոյս անձկալի։ Մի՛ արտաբերե զէութիւն պաղոյն. (Նար. ՟Ի՟Ե. ՟Ի՟Ը. ՟Հ՟Ը։)

Զչարութեան օրինակս արտաբերել. (Ոսկ. յհ. ՟Բ. 31։)

Ոչ եթէ ամենայն հոգւոյ յԱստուծոյ ուրախութիւն արտաբերի, այլ որ բազում անգամ զմեղս իւր լացեալ է զօրութեամբ. (Մաշկ.։)

ԱՐՏԱԲԵՐԵԼ. Յինքեան բերել.

Արտաբերեցեր զյաւիտենական արդարութիւն. (Թէոդոր. խչ.։)

Միայն ի շառաչմանէ քարի զի վայրս իւրս արտաբերէ վախճան (գողիադ). (Պիտ.։)

Ձեռնարկութիւն այնոցիկ ըստ այսմ օրինակի արտաբերի։ Եւ այսոքիկ յանբաւս արտաբերին։ Նմանապէս եւ այս յանհունս արտաբերի. (Պիտ.։)

Որ արտաբերեալ լինի բանս (ի չափահասից)։ Երկար տառիւք արտաբերիցի, որպիսի՝ մովսէս՛. (Փիլ. լին. ՟Դ. 108։ Թր. քեր.։)

Ոմն ամենիմաստուն արտաբերեաց բանիւ, զհաւատարիմ բարեկամս դեղ ասելով կենաց։ Արտաբերելով զօրաւորագոյն խրատ։ Արտաբերեալ յայտնեաց։ Վասն զպատշաճն արտաբերելոյ զամբաստանութեանցն բամբասանս. (Պիտ.։)

Զմեկնութիւն այսպիսեաց իւրոց տանջանաց ինքն ի պատասխանիսն արտաբերէ. (Սարկ. լուս.։)


Արտադրեմ, եցի

va.

to produce;
to express.

· Calfa

NBHL (17)

ἑκτίθημι expono Որպէս Բացադրել, եւ բացատրել. առաջի դնել, ճառել, մեկնել. վճռել. յայտ առնել.

Արտադրել զքահանայապետութեան որոշմունս, կամ զաստուածաբանական տպաւորութիւնս. (Դիոն.։)

Զպատուական եւ տիեզերական հաւատոյս մեր արտադրեցին սահման. (Կիւրղ. հանգ.։)

Եւ նախ զայս արտադրեսցուք, թէ զիա՞րդ շինեցաւ եկեղեցի. (Յհ. իմ. եկեղ.։)

Զորոյ պախարականս ոչ կարեմ ըստ արժանւոյն արտադրել. (Պիտ.։)

Զայս արտադրեցին ի ժողովն հռոմայ. (Կանոն.։)

Զորոց եւ առաքեալ նախախնամաբար, յաղագս իւրոցն հոգւով սրբով արտադրեաց. (Սարկ. հանգ.։)

Գեղեցկապէս Մովսէս զարարչագործութիւն արտադրեալ։ Զնախ եղելոց իրաց ինչ պատմութեան արտադրել. (Նիւս. բն.։ Նանայ.։)

Փախչելն արարածոց ո՛չըթէ զյոչէութիւն դառնալն, այլ զեւս պայծառանալն նոցին արտադրէ մեզ. (Լմբ. յայտն.։)

Կենացաղականացս՝ փութովարտադրեմք զանձինս, եւ մշտանջենաւորապէս. (Ոսկ. յհ. ՟Բ. 58։)

Թողութիւն նմա արտադրի յԱստուածոյ. (Մաշկ.։)

Զհեբրայական բարբառն փոխանակ կուսի երիտասարդուհի արտադրեցին. (Բրս. ծն. (ա՛յլ ձ. արտագրեցին)։)

ԱՐՏԱԴՐԵԼ. որպէս Դնել արտաքոյ (պատճառին). ի դուրս տալ. ծնանել. առնել. կր. Լինել.

Զմի եւ զնոյն վհատութեան ծնունդս արտադրեն։ Մայր, զի զհարուստ դարուց ամբարեալսն ի քթթել ական արտադրէ. (Նար. ՟Ժ. եւ Նար. մծբ.։)

Զշնչական ստորին խաբէութիւնս փոխանակ ի նմա արտադրել. (Սարկ. լուս.։)

Ծնօղ մեր ըստ աւետարանին, եւ նախահայր աստանօր արտադրելով. (Յհ. կթ.։)

Ծնեալ զմանուկն՝ ի լեառն արտագրեաց. (Նոննոս.։)


Արտալած

adj.

driven out, banished, exiled.

· Calfa

NBHL (1)

իբր Արտահալած. արտաքսեալ. վտարեալ. մերժեալ.


Արտալածեմ, եցի

va.

to drive out, to banish, to exile.

· Calfa

NBHL (7)

ἑξείργω excludo, extermino Արտաքսել հալածելով. արտահալածել. ի դուրս հանել. ի բաց վարել. տարագրել.

Զառաջնորդս սոցա արտալածել ի գաւառէն։ Արտալածեն եւ զսա ի քաղաքէն։ Ամս երիս արտալածիլ. (Պղատ. օրին. ՟Թ. ՟Ժ։)

Մեծ միջոցաւ արտալածեալ ի բարեացն։ Զոմանս միանգամայն արտալածեալ արտաքոյ իւրեանցն վարէին սահմաինաց. (Պիտ.։)

Արտալածեալ արտաքսէր ի տաճարէն զանվայելուչ վաճառս. (Անան. եկեղ։)

Յիշեա՛ զհայրենի փափկութիւն, ուստի արտալածեցար. (Մաշկ.։)

Արտալածէ զամենայն ընդդիմամարտս. (Նչ. եզեկ.։)

Արտաքոյ ի քաղաքէն արտալածիւր։ Արտալածէր զբնակութիւն սանդարամետական դասուն. եւ այլն. (Մագ. ՟Ա. ՟Ժ՟Գ. ՟Ժ՟Ե. ՟Ի՟Զ։)


Արտախուրակ, աց

s.

cover, veil;
cf. Արտախոյր.

· Calfa

NBHL (3)

τιάρα tiara Արտաքին զարդ խուրի. ապարօշ. վիժակ որ պատի զթագիւ որպէս պսակ. եւ խոյր.

ԱՐՏԱԽՈՒՐԱԿ. ἑπικάλυμμα operimentum Ծածկոյթ խորանին. ծածկելիք. էօրթիս.

Արար զարտախուրակսն ի կապուտակէ ի վերոյ կողմանէ. (Ել. ՟Լ՟Զ. 19։ ՟Ե. 17։ Թուոց. ՟Գ. 26։)


Արտախուրեմ, եցի

va.

to crown.

· Calfa

NBHL (1)

Սուրբ եպիսկոպոսն արտախուրեցաւ Քրիստոսեան պսակաւն (մարտիրոսութեան). (Յհ. կթ.։)


Արտահալածեմ, եցի

va.

cf. Արտալածեմ.

· Calfa

NBHL (8)

Ո՞չ իբրեւ զգռեհիկ մի արտահալած խուճապէր (պօղոս զսատանայ). (Ոսկ. փիլիպ. ՟Է։)

Զթիւրութեանն արտահալած առնելով զաւանդիչս. (Յհ. իմ. երեւ.։)

Արտահալած առնէր զնոսա ի վայելչական տնկոց դրախտին. (Զքր. կթ.։)

Զդիւացն բազմութիւն արտահալածս արարեալ. (Անան. եկեղ։)

Զթշնամիսն արտահալածել։ Զչարութեան արտահալածէ զօրինակն. (Խոր. ՟Ա. 23։ ՃՃ.։)

Անհնազանդութեամբն արտահալածեաց յինքենէ զհոգին սուրբ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։)

Արտահալածի ի տենչալի կենացն. (Զքր. կթ.։)

Երկու ի հարկէ ամս արտահալածեալ լինիցի՝ տանջելով զիւրն ցասումն. (Պղատ. օրին. ՟Թ։)


Արտայայտ

adj. adv. evident, clear;
evidently.

· Calfa

NBHL (3)

ἕκδηλος manifestus Քաջայայտ. երեւելի. յայտնի.

Արեգական ծագեցելոյ՝ աներեւոյթք այլոց աստեղացն փայլմունք են, եւ մտեցելոյ արտայայտք. (Փիլ. այլաբ.։)

Արտայայտ զնոցայն բերել ուսմունս. (Պիտ.։)


Արտայայտեմ, եցի

va.

to declare, to express, to utter.

· Calfa

NBHL (8)

παρίστημι exhibeo, in medium profero, φράζω explico Յայտնի կացուցանել կամ առնել. ծանուցանել. զեկուցանել. մեկնաբանել. ցոցանել. նշանակել.

Որ յայտնի աղաղակէր եւ արտայայտէր զճշմարիտ թագաւորութիւնն։ Արտայայտեցաք զշրջանաց դիրս։ Զջուրս աւազանին արտայայտեաց, զորս տարածելոց էր ի վերայ հեթանոսաց. (Զքր. կթ.։)

Ընդ աղօտ արտայայտեցին զթայոմն եւ զյարութիւն փրկչին. (Անան. նին.։)

Զոր քննութեամբ արտայայտել հաւանիմք. (Մագ. ՟Է։)

Կշռակի չափովք արտայայտեալ բոլորեցուն ընձեռեաց վայելչական վարդապետութիւնս. (Պիտ.։)

Առաջնոց ստեղծուածոյն երկրպագելով՝ սատանայի երկրպագես, որպէս բանդ արտայայտեաց. (Աթ. ՟Ը։)

Արտայայտեալ ոմանք զնօս քաղաք, եւ ոմանք զնօս լեառն. (Արիստ. աշխ.։)

ԱՐՏԱՅԱՅՏԵԼ ԲՈՅՍՍ. Բուսուցանել։ Պիտ.։


Արտաշէկ

cf. Ատրաշէկ.

· Calfa

NBHL (1)

(իբր ատրաշէկ, կամ քաջ շէկ). որ եւ ԱՐՏԱՇԻԿԱՑԵԱԼ. διάπυρος ignitus Հրաշէկ. հրագոյն շանթացեալ.


Արտաշնչանամ

vn.

to expire, to die.

· Calfa

NBHL (3)

Փչել զշունչ՝ զոգի. անշնչանալ. մեռանիլ.

Ի վերայ փայտին արտաշնչացեալ. (Թէոդոր. խչ.։)

Որ սերմանես զարտաշնչացեալ (այսինքն զմեռեալ կամ զանշունչ) մարմինս յերկրի. (Նար. ՟Կ՟Գ։)


Արտաշնչեմ, եցի

va.

to expire, to die;
to exhale;
to exude, to perspire, to transpire.

· Calfa

NBHL (3)

ἑκπνέω efflo, exspiro, morior Փչել զոգի. մեռանիլ.

Զտնօրինեալն արտաշնչեաց հոգի. (Թէոդոր. խչ.։)

Ղօղակք արտաշնչեն ի ջուրսն, որպէս ցամաքայինքն յօդսն. (Զքր. կթ.։)


Արտապողոտայ

adj.

strayed, out of the road.

· Calfa

NBHL (2)

Արտաքոյ ուղւոյ. արտուղի. խոտորեալ. հակառակ.

Մի՛ ի միտս ուրուք արտապողոտայ իրաւացւոյ այս ձեզ եկեսցէ. (Պիտ.։)


Արտասահմանեմ, եցի

va.

cf. Աքսորեմ.

· Calfa

NBHL (6)

ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ, ԱՐՏԱՍԱՀՄԱՆԵՄ, ԻԼ. ἑξορίζω, ὐπερορίζω extermino, limitibus et finibus expello, exilio multo Հանել արտաքոյ սահմանաց. տարագրել. աքսորել. ի բաց վարել. վտարել, իլ. քշել.

Զբազումս արտասահման առնէին յեկեղեցւոյ. (Վրք. ոսկ.։)

Արտասահման եղեն ի մետաղս. (Սարգ. ՟բ. պետ. ՟Գ։)

Սապէս եւ ինքնակալն արտասահմանեաց ի մետաղս։ Բացէ ի բաց արտասահմանել զնա հրամայէ։ Հեղեղաւ զամբարշտութիւն արտասահմանելով. (Խոր. ՟Բ. 87։ ՟Գ. 29. 68։)

Արտասահմանիցիք ոչ ի տնկախիտ դրախտէն, այլ ի նոյն ինքն յէական բարւոյն. (Մանդ. ՟Ժ՟Ա։)

Արտասահմանեցայ յաստուածային բարեացն. (Զքր. կթ.։)


Արտասանեմ, եցի

va.

to pronounce, to utter, to articulate, to sound, to recite.

· Calfa

NBHL (6)

ἑκφωνέω, φθέγγομαι, διαλέγομαι pronuncio, loquor, dissero Արտասել. արտաճառել. պատմել. նկարագրել. մեկնել. խօսել ըստ կարգի.

Արտասանելի է զդէմո, եւ զիրս։ Յորում մի ինչ արտասանի. (Պիտ.։)

Զդաւանութեանն ունակութիւն ոգեալ արտասանեցից. (Թէոդոր. խչ.։)

Զնախաւորութիւն երկուց ազգացն արտասանեալ համառօտեցաք. (Սամ. երեց։)

Զանծանօթաբաղ երեւումն յեզր ծովուն աշակերտացն փոքր ինչ արտասանեսցուք. (Նանայ.։)

Արտասանէ զկարճն ի մարմին (զզաքէոս), որ գովեցաւ լեզուաւ փրկչին. (Յիշատ.։)


Արտասուաբեր

adj.

that causes, produces tears, that weeps.

· Calfa

NBHL (1)

Որ բերէ յինքեան զարտասուս.


Արտասուագոչ

adj.

that cries while weeping.

· Calfa

NBHL (4)

Ուրիցէ գոչումն հանդերձ արտասուօք.

Արտասուագոչ պաղատանք, կամ բարբառ, կամ երգ. (Վրք. հց. ժ՟Դ։ Ճ. ՟Ա.։ Հ. կիլիկ.։)

Արտասուօք գոչելով. ի ձայն արտասուագին.

Իսկ նոքա արտասուագոչ ողորմ ողորմ զձեռս համբարձեալ յերկինս. (Ագաթ.։)


Արտասուաթոր

adj.

lachrymal, that sheds tears.

· Calfa

NBHL (1)

Որ ինչ լինի թորելով կամ ծորելով կամ հոսելով արտասուս. արտասուահոս. արտասուակաթ. արտօսրաուխ.


Արտասուախառն

adj.

mixed with tears;
weeping, tearful.

· Calfa

NBHL (1)

Արտասուախառն ուրախութիւն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Արտասուայեղց

adj.

melting in tears, weeping.

· Calfa


Արտասուեմ, եցի

vn.

to weep, to shed tears;
to lament, to groan, to complain;
to deplore.

· Calfa

NBHL (4)

Արտասուեաց յոյժ ի վերայ սրբութեան եւ բազում իմաստութեան առն։ Մի՛ արտասուեսցեն ի վերայ այդորիկ։ եւ արտասուեաց Յիսուս. (՟Բ. Մակ. ՟Դ. 37։ Միք. ՟Բ. ՟Բ. 6։ Յհ. ՟Ժ՟Ա. 35։)

Ոչ գիտեմ, եթէ զո՛վ արտասուեցից. (Խոր. ՟Գ. 68։)

Մի՛ լիցի ինձ ողբալ, եւ ոչ արտասուել. (Նար. ՟Բ։)

Բնական է մեզ ի խնդութենէ անտի արտասուել. (Լմբ. սղ.։)


Արտավար, աց

s.

husbandman;
ground for tillage, arable land.

· Calfa

NBHL (13)

Վարօղ զարտ. հերկօղ. երկրագործ. մշակ. իբր ἁροτήρ, γεωργής. arator, agricola. չիֆթճի, էքինճի.

Ի հարաւակողմ արտավարին ցուցեալ նմա զտեղին. (ՃՃ.։)

Կերակուր խնդրելով յարտավարէ ումեմնէ։ Տեսին ոմանք արտավարք ի դաշտին. (Նոննոս.։ Ճ. ՟Ա.։)

ԱՐՏԱՎԱՐ. ἅρουρα. arvum եւ այլն. Արտ վարելի կամ վարեալ. արտավայրք. անդաստան. ագարակ, եւ ածու, իբր արտաչափ մի՝ արօրագրեալ վայր. չիֆթ, չիֆթլիք, թարլա, տէօնիւմ.

Ամրանալ ի տեղի ինչ, որոյ չափ բիւր արտավարի գետին էր. (Եւս. քր. ՟Ա։)

Զառապարն արտավար գործեցին։ Զարիւն եւս անձանց տամք փոխանակ արտավարաց, եւ սակաւ ինչ շինուածոյ. (Ոսկ. մ. ՟Ա. 6. 12։)

Զարտավար ձեր մի՛ սերմանիցէք խառնակ սերմանօք. զի զդստերս իւրեանց հեթանոսաց մի՛ տայցեն. (Եփր. օրին.։)

Ամենայն արտավարք՝ որ ընդ գետոյն ջրովլ վարեալ իցեն. (Ես. ՟Ժ՟Թ. 7. յն. ամենայն սերմանեալն (վարուցանն)։)

Յատակ ջրոյն փոխատրեցաւ ի բնակութիւն, յանտառս, եւ յարտավարս դաշտաց։ Արտավարս եւ ագարակս եւ մարդս (յն. մի բառ, ագարակք). (Նիւս. սքանչ.։)

Են յերկիր արտավարք, որ սխալեն, եւ ոչ բուսանին. (Եփր. պհ.։)

Սահմանք արտավարաց. (յն. սահմանադրութիւն) (Սահմ. ՟Ժ՟Է։)

արտավարք ոռոգանեալ բուծանէին։ Բողբոջք բուսոց արտավարաց. (Յհ. կթ.։)

Զանդաստանս արտավարացն. (որ հայի եւ ի ՟Ա նշ) (Մագ ՟Ժ։)


Արտափայլեմ, եցի

va.

to shine, to sparkle, to be resplendent;
to glitter.

· Calfa

NBHL (6)

ԱՐՏԱՓԱՅԼԵՄ ԱՐՏԱՓԱՅԼԵՑՈՒՑԱՆԵՄ. φαιδρύνω, φαιδρόω splendidum vel nitidum reddo, exhilaro Ի դուրս փայլեցուցանել. պայծառ եւ երեւելի առնել.

cf. ԱՐԴՈՒ։ (Շիր. կշռ. չափ։)

Փայլատակունք է սաստ երկիւղին Աստուծոյ. ղայս յորժամ արտափայլէ ընդդէմ դիւացն, ցրուին. (Լմբ. սղ.։)

Զիւրն որակութիւն արտափայլեալ՝ զօրանայ. (Մագ. ՟Կ՟Ը։)

Աստուածայնով բարութեան գեղով զինքեանս արտափայլեցուցին. (Մաքս. եկեղ.։)

ԱՐՏԱՓԱՅԼԵՄ, եցի. չ. cf. ԱՐՏԱՓԱՅԼԻՄ


Արտաքնոց

s.

privy, necessary.

· Calfa

NBHL (4)

Տեղի արտաքս ելանելոյ եւ նստելոյ ուրոյն ի պէտս հարկի բնութեան. դուրս ելլալու տեղ, ոտից ճամբայ. ... (ի յն. կի՛նօն այսինքն հասարակ)

Ի դուռն արտաքնոցին անկեալ կայ թմրեալն. (Վրք. հց. ՟Թ։)

Ոչ ախոռ, ոչ արտաքնոց, եւ ոչ այլ ինշ գարշահոտ տուն. (Վստկ. ՟Լ՟Ը։)

Թագաւորն յարտաքնոցն գոյր առ ի վճարել զմարդկային կարիս. (Մարթին.։)


Արտաքս

adv.

out, outwardly.

· Calfa

NBHL (30)

ԱՐՏԱՔՍ ԱՌԱՔՈՒՄՆ, կամ ԱՐՏԱՔՍ ԳՆԱԼՆ. որպէս յն. ἑκπόρευσις processio Ելումն, բղխումն, ասի ստէպ վասն հոգւոյն սրբոյ. (Առ որս. ՟Զ։)

ἕξω foras, foris, extra Արմատ նախընթաց եւ հետեւորդ բառից. որպէս ծագեալ ի ձայնիցս Արտ, եւ աք. (անդք, եւ ոտք). եւ ըստ այսմ նշանակէ Յարտս, յանդս, ի դաշտ. զոր օրինակ,

Դիմեաց Յովնաթան ի սեղանց անտի արտաքս. (՟Ա. Թագ. ՟Ի. 34. յն. յագարակն. որպէս եւ ի մեզ՝ 11. դնի, յանդն։)

Այլուր՝ ըստ յն. յագարակի, ի մեզ՝ ի բացի, ի վայրի։ Կամ Արտաքս՝ ծագէ ի հյ. մասնկանէս արտ, որ ի բաղադրութիւնս ըստ յն. է էք, էքս. եւ յանգն հյ. աքս, (յորմէ եւ աքսոր) նոյնանայ ընդ յն. էքսօ, այսինքն արտաքս. ի դուրս. արտաքոյ. տրական եւ ներգոյական նշանակութեամբ. թո՛ղ զի գրիչք՝ ուր տեսանեն առ հինս դրոշմեալ ԱՐՏԱՔՈ, այսինքն արտաքոյ, ստէպ երեւին ընթերցեալ եւ գրեալ՝ ԱՐՏԱՔՍ. դո՛ւրս, դո՛ւրսը.

Որ ի ներքս՝ որ արտաքս։ Արտաքս ոչ երեւէին. եւ այլն։

Ոճով ասի.

Արտաքս ել ինքն յինքենէ, եւ ի հիացման լինելով՝ արտաքոյ կայր ինքն ինքեան. (Նիւս. երգ.։)

Այս անիրաւ գատաստան եւ ո՛չ ի կարի չար դատաւորացն արտաքս ելեալ հաստատի։ Գնալով ես արտաքս ընդ դուռն բնակութեանս (այսինքն ըստ դուռն, կամ քան զդուռն (161). (Պիտ.։)

Ելք փափաքանացն ըստ մարդկային հնարս արտաքս ելանէր. (Լմբ. համբ.։)

Արտաքս ըստ բնակութիւնա իւրեանց ելանել։ Արտաքս զիս առ ի նմանէն կորզեաց։ Արտաքս զինքն ի հնազանդութենէն բելայ բերեալ. (Յհ. կթ.։)

Ըստ սահման կշռութեան կամաց քոց արտաքս վազեցի. (Նար. ՟Ի)

Մեր յայսմանէ արտաքս գոլով։ Յորմէ սակաւուց է արտաքս լինելն. այսինքն ազատ. (Լմբ. սղ.։)

Յայսցանէ ոչինչ թողաք արտաքս. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Արտաքս գալ կամ գնալ. (իբր ի բաց կալ, հրաժարել. Լմբ. սղ.։)

Ամենեւին արտաքս սահմանեալ զինքն ի բարձրութենէ։ Յաղագս չարութեանն արտաքս սահմանեալ լինի. այսինքն արտասահմանեալ, տարագրեալ. (Յհ. իմ. եկեղ.։ Ածաբ. ծն.։)

Ի կենցաղոյս իրաց զանձինս մեր արտաքս կացուսցուք. (Երզն. մտթ.։)

Զխորին խոզի արտաքս մարմնոցյն իւրոյ ի բաց ընկենոյր. (Ագաթ.։)

Արտաքս խորանին՝ կալով. (Լմբ. պտրգ.։)

Արտաքս ելաւ չարութեան սահմանին։ Արտաքս է տանն իւրոյ. (Լմբ. սղ.։)

Եւ ես անպարտ եւ արտաքս մեղադրութեան գնացից. (Յհ. կթ.։)

Սա ամենայն օրինաց՝ որ մտացն է, արտաքս գնացեալ, պարտական է. (Լմբ. տնտես.) լինի նխ. եւ մ։

Զի մի՛ առաքեսցէ զնոսա արտաքս քան զաշխարհն. (Մրկ. ՟Ե. 10։)

Չի՛ք արարած բանաւոր արտաքս քան զայս երիս ջոկս. (Եզնիկ.։)

Եւ այս ոչ արտաքս քան զնախախնամութիւն հոգւոյն սրբոյ լինէր. (Եղիշ. թաղմ.։)

Արտաքս քան զսահմանն իմաստութեանն. (Պիտ.։)

Ի տանն րախաբու կեանք ժամանակեան, եւ արտաքս քան զնա մահ ժամանակեան. Իսկ յեկեղեցւոջ գոն կեանք յաւիտենից, եւ արտաքս քան զնա դարձեալ մահն յաւիտենից. (Եփր. յես.։)

ՅԱՐՏԱՔՍ. իբր Արտաքս. ի դուրս. ի բաց.

Ոչ մտանէ ի ներքս ասացեալք յականջսն, այլ իբր ի բաց եւ յարտաքս հեղեալ լինի. (Փիլ. լին. ՟Դ. 104։)

ԱՐՏԱՔՍ ԵԼԱՆԵԼՆ. ἕκκρισις depulsio excrementorum, excretio Երթալն յարտաքնոցն ի թափել զաւելորդս. եղկղումն. դուրս ելլալն.

Խարտեաշն մաղձ առ ի յամոքումն կատարէ, եւ շարժէ զարտաքս ելանելն։ Փայծաղն զարտաքս ելանելն յակելուածոյն տոկացուցանէ. (Նիւս. բն. ՟Ի՟Է։)


Արտաքսեմ, եցի

va.

to put out, to drive out, to exclude.

· Calfa

NBHL (11)

ἑκβάλλω, ἑξωθέω ejicio, expello Արտաքս հանել. ի դուրս ձգել. ի բաց վարել. հալածել. դուրս ընել, վռընտել.

Զքաղդէացին ամբարձեալ գոռոզ ի ճարակաւորացն արտաքսեաց. (խումբս։ Զնա դատապարտեալ արտաքսէր ի տարտարոսացէնն խաւար. Խոր. հռիփս.։)

Զխենեշութիւն մտացս արտաքսեցից. (Պիտ.։)

Արտաքսել զսա օրինօքն առանց թաղման. (Պղատ. օրին. ՟Թ։)

Արտաքսելով ի մէնջ զանիծաբերն մեռելութիւն. (Մագ. ՟Հ՟Ե։)

Յեպիսկոպոսութենէ արտաքսել, կամ արտաքսիլ. (Կանոն.։)

Առ յովհաննէս աստուածաբան առաքեալ եւ աւետարանիչ արտաքսեալ ի պատմոս կղզի։ Որ անիրաւելն զմեղ եւ արտաքսել համարին. (Դիոն. թղթ.։)

Իջուցեր զծառայ քո յունան յանդունդս, եւ արտաքսեցեր զնա ի դուրս. (Ագաթ.։)

Որ զՅովնան ի կիտէն կորզեալ արտաքսեցեր. (Շար.։)

Արտաքսեա՛ (զիս) յերկմտութեանցս. (Նար. ՟Ձ՟Գ։)

Միայն ի չարեացդ արտաքսեա՛ց (կամ արտաքսեա՛). այսինքն ե՛լ ի դուրս. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Արտեւան, ի

s.

top, summit, the highest part of a mountain, of an edifice.

· Calfa

NBHL (8)

(իբր Արտերեւան, արտաքս երեւեալն). ὁφρός, βλέφαρον, -ρα supercilium, -ia;
palpebrae, cilium Եզակի է Դարաւանդ լերին, նմանութեամբ յօնից. լեռան գլուխ.

Ածին զնա մինչեւ յարտեւան լերինն՝ գահավէժ առնել զնա. (Ղկ. ՟Դ. 29։)

Հանին զնա յարտեւան լերինն, այսինքն ի գլուխ լերինն, յաւարան. (վրդն. յաւետրն։)

Յոքնակի՝ են Թարթափք կամ կոպք աչաց մազիւքն հանդերձ. թարթիչ. Տե՛ս (Յոբ. ՟Ժ՟Զ. 17։ Սղ. ՟Ժ. 5։ ՟Ճ՟Լ՟Ա. 4։ Առակ. ՟Դ. 25։ ՟Զ. 4. 25։ լ. 13։ Երեմ. ՟Թ. 18։)

Իսկ զբազմութիւն այգեստանւոյ իբր զարտեւանանց խիտ եւ գեղեցիկ ծիր. (Խոր. ՟Բ. 39։)

Աստուածքն փրկութիւն աչացն հնարեցան զարտեւանցն բնութիւն. (Պղատ. տիմ.։)

Արտեւանունք նորա քննեն (ասէ դաւիթ). զի՞նչ է առ մեզ իմաստութիւն արտեւանաց, զի քննել կարիցէ զմարդիկ. ո՞չ ապաքէն մազ է սա անկենդան՝ պահապան բբաց։ Ըստ նուազագունից մազոյ արտեւանացն առնելոց է քննութի աստուած մանունց կրից. (Շ. թղթ.։)

Զի նա ինքն է թօթափումն մի արտեւանան (այսինքն արտեւանի, կամ արտեւանաց). (Եփր. համաբ.։)


Արտորայ, ից

s.

field, country.

· Calfa

NBHL (6)

ԱՐՏՈՐԱՅ ԱՐՏՈՐԵԱՅ. գրի եւ ԱՐՏՕՐԱՅ, օրեայ, այք. առաւել յոգնակի վարի, մանաւանդ ի սուրբ գիրս. τὰ σπόριμα sata, segetes Արտ, արտք. անդ. անդք. անդասան (թերեւս օրայից), կամ անդաստանք. ցանք. արտորէք, վարուցան, արտեր. Տե՛ս (Մտթ. ՟Ժ՟Բ. 1։ Մրկ. ՟Բ. 23։ Ղկ. ՟Զ. 1։)

Զարտորայս նոցա՝ որ մերձ էր ի հունձս, տարաժամ զայն հնձեալ. (Յհ. կթ.։)

Հնձօղք արտորայոցն շուրջ զտեղօքն գործէին. (Փարպ.։)

Զգնայր Յիսուս ընդ արտօրայն։ Տեսէ՛ք զարտորեայն։ Արտորայ, եւ հունձքն։ Արտորեայ սպիտակացեալ. (Ոսկ. մ. ՟Բ. 14. 22։ Ոսկ. յհ. ՟Ա. 33։)

Սերմանեցից հա՛յր, զարտորայն իմ. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Երաշտ եղեւ, եւ արտօրեայք իմ չորացն։ Բրէին արտօրեայս։ Արտօրայքդ քո արասցեն ցորեան. (Հ=Յ. փետր. ՟Ե.։ Հ=Յ. մարտ. ՟Ե.։)


Արտօսր

s.

tear;
cf. Արտասուք.

· Calfa

NBHL (10)

ԱՐՏՕՍՐ ՏՆԿՈՑ. ὁπός succus, lacryma arboris Աւիշկ կամ հիւթ իբրու կաթիլ, կամ մածուցիկ կաթն ծորեալ ի ծառոց. ծառի արցունք.

Սակաւ մի արտօսր զարթուածոց աչաց։ Յստակ արտօսր աղբերց երգողին. (Նար. ՟Է. ՟Կ՟Ա։)

Ո՞րքան ի ներքս բերցուք տրտօսր, զի հաւասարեսցէ աղբերն մկրտութեան. (Ածաբ. մկրտ.։)

Զելսն աչացն բռնութեամբ մերժողն եւ հալողն հուր յանկածակի եւ ջուր, զոր արտօսր կոչեմք, անդուստ հեղլով. (Պղատ. տիմ.։)

Յաչսն արտաքս մղեալ յարձակի ի ձեռն կաթլոց գիջութիւն. եւ կաթիլն արտօ՛սր ասի. (Նիւս. կազմ.։)

Գոլոշիք ջերմութեան ի գլուխն ամբարձեալ՝ ընդ աչսն ցնդին, որոյ անուն արտօսր մակագրեմք. (Շ. ՟ա. յհ. ՟Խ՟Դ։)

Արտօսր ի վերայ բանիցն արկանել. (Մամբր.։)

Ամենեքեան զմի արտօսր կաթեցուցանէին. (Վրք. ածաբ.։)

Սակաւ մի մարմնովն արտօսր ի վերայ թորեցուցեալ՝ արագ արագ ի վեր յարեաւ ի մեռելոյն. (Փիլ. իմաստն.։)

(Տունկք օգտակարք են) ոմանք յարմատսն, եւ ի ծաղիկսն, եւ ի տերեւսն, եւ ի պտուղսն, եւ ի կաթն՝ որ կոչի արտօսր, եւ կամ ի կեղեւսն. (Բրս. հց.։)


Արտօսրահառաչ

adj.

that sighs and weeps.

· Calfa

NBHL (3)

Ուր իցէ հառաչանք հանդերձ արտասուօք.

Կանայք տղայովք հանդերձ արտօսրահառաչ ձայնիւ գերեալ լինէին. (Կականտ։)

Արտօսրահառաչ կականելով. (Պիտ.։)


Արտօսրահոս

cf. Արտասուաթոր.

· Calfa

NBHL (2)

Ուր իցէ հոսումն արտասուաց. արտօսրաբուղխ.

Արտօսրահոս ողորմելի գեղձմամբք։ Արտօսրահոս տրտմութիւնք. (Պիտ.։)


Արփագեղք

s. pl. sun and moon.

· Calfa

NBHL (3)

ԱՐՓ կամ ԱՐՓԱ. cf. ԱՐՓԻ, եւ ի բարդութիւնս։

Ունօղ զգեղ արփւոյ, կամ զերկնային գեղեցկութիւն. լուսաւորք երկնից, մանաւանդ արեգակն, եւ լուսին.

Զի՞նչ է շրջան մի. ամք ՟Շ՟Լ՟Բ. զի արփադեղքն շարադրեալ միական ընթացիւք երթալ ընդ չափողին գիշերոյն պարառութիւն, եւ այլն. (Տօմար.։)


Արփաթեւեմ

vn.

to fly in the air.

· Calfa

NBHL (2)

ներգործական բայ չէզոքական բայ ԱՐՓԱԹԵՒԵԼ. Թեւապարել ընդ արփի. խաղալ ընդ եթերս թեւարկել զերկնաւ.

Մինչդեռ արեգակն յերրորդ ժամուն արփաթեւէր զկամարն երկնի. (Արծր. ՟Ե. 8։)


Արփամերձ

adj.

near the sun.

· Calfa

NBHL (2)

Մերձ արփւոյ. մօտ յեթեր, կամ ի կամար արեգական.

Նորոգէ զօդայինն արփամերձ ըղձալի տեղիս. (Պիտ.։)


Արփեան, փենից

adj.

solar;
luminous, bright, celestial.

· Calfa

NBHL (8)

ԱՐՓԵԱՆ կամ ԱՐՓԵՆԻ. Արփային. արփիական. լուսաւոր. հրեղէն. եւ գ. Երկինք. լուսաւորք. երկնայինք. լուսեղէնք. լոյս. արփի.

Նոցա ի տուէ ամպ Հովանին, եւ գիշերի՝ սիւն արփենին. (Յիսուսի որդի։)

Լուսոյն արփենի։ Ծիրանափայլ լուսով յարփենէ. (Գանձ.։)

Ի քեզ ընդունիս զլոյս վերնոյն արփենի. (Ոսկիփոր.։)

Ղամպար արփենից վառեալ, արեգակն ի քէն ծագեալ. (Տաղ.։)

Որ արփենից գերունակւթեամբ ի վեր քան զհրաշս փառաց ստեղծողին վեհից հրեղինաց՝ տարրեղէն բնութեամբ անօթք մաքրագոյնք. (Նար. գանձ առաք. եւ Նար. մրգ.։)

Տարփմամբ արփենոյն բոցակիզեալք եւ տապացեալք ի նոյն. (Տաղ.։)

Մարգարիտ լուսոյ արփենւոյն, արփենւոյ տարփմամբ սրտի սէր. (Շ. տաղ.։)


Արքայաբար

adv.

royally.

· Calfa

NBHL (2)

βασιλικῶς regie Իբրեւ արքայ. թագաւորաբար. թագաւորի պէս.

Արքայաբար որդեգրեալ՝ ընդ քեզ ի ժառանգութիւն հօրդ մատուսցես. (Նար. ՟Ղ՟Գ։) Եւ այնպէս արքայաբար մտանէ ի կայսերականն մարզարան ... Արեւելեայց ամենեցուն արքայաբար առնել տեսչութիւն. (Կաղանկտ.։)


Արքայագունդ

s.

royal regiment or guard.

· Calfa

NBHL (2)

Գունդ կամ զօր արքունի, որ է ընդ արքայի.

Հասանէր անկանէր ի վերայ արքայագնդին. (Բուզ. ՟Դ. 31։)


Արքայական, ի, աց

adj.

royal.

· Calfa

NBHL (6)

βασιλικός regius Թագաւորական. արքունի.

ԱՐՔԱՅԱԿԱՆ ԿԱՂԻՆ. որ եւ ԱՐՔԱՅԱԿԱՂԻՆ. κάρυον βασιλικόν nux juglans, omnis fructus durioris corticis Ազնիւ եւ արքայավայել կաղին. այսինքն պտուղ եւ արքայավայել կաղին. այսինքն պտուղ փեճեկաւոր եւ իւրղային անոյշ. որպիսի են ընկոյզն, եւ նուշն. հանգէտ պրս. ձայնիս շահպէլուտ, շահպալուտ

րքայական սեղան, կամ կայան, գանձ, հարսանիք, թագ, ճոխութիւն, պատիւ, գահոյք, կյանք, ապարանք, տաճար, որդէգրութիւն, ցորեան, պղոտայ. (Ագաթ.։ Խոր. հռիփս.։ Պիտ.։ Յհ. կթ.։ Նար.։ Լմբ. պտրգ.։)

Գաւազանն ահարոնի պտուղ եբեր վաղվաղակի արքայական կաղին. (ուր ի մեզ դնի ընկոյզ. այլք իմանան նուշ) (Կոչ. ՟Ժ՟Բ։)

Դալարաբերեաց ոչ կաղին արքայական, այլ զամենեցունց թագաւորն. (Անյաղթ բարձր.։)

Ասի եւ բարդութեամբ ԱՐՔԱՅԱԿԱՂԻՆ, կամ ԱՐՔԱԿԱՂԻՆ, ի բառս Գաղիան. եւ այլն։ cf. ԱՐՔԱՅԱԿԱՂՆԻ։


Արքայակերպ

adj. adv.

royal;
kinglike, kingly, royally.

· Calfa

NBHL (4)

Թագաւորակերպ. նման թագաւորի.

Տէր իմ արքայակերպ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Արքայակերպն Գրիգորիոս երզն. (լուս։)

Ո՛վ արքայակերպ տէր, քահանայապետ սուրբ, եւ հովիւ բարի։ Քերթ. (մեղեդի լուս.։)


Արքայաշէն

adj.

made or built by the king;
royal, magnificent.

· Calfa

NBHL (2)

Յարքայէ շինեալ, եւ արժանի արքայի.

կործանեաց զամուր եւ զարքայաշէն պարիսպ սորա։ (Սկեւռ. ես.։)


Արքայատուր

adj.

given by the king.

· Calfa

NBHL (1)

Արքայատուր հրաման. (Ագաթ.։) (Կորիւն.։)


Արքայարան

s.

palace or city of the king.

· Calfa

NBHL (4)

βασιλέον regia, palatium Բնակարան արքայի. պալատն. եւ Արքայանիստ քաղաք.

Քրիստոսի արքայարան, սրբոց ժողովարան. (Եփր. խոստ.։ Տօնացոյց.։)

Առաքեցաւ գաբրիէլ առ շնչաւոր արքայարանն թագաւորին հրեշտակաց. (Ոսկ. յաւետիս.։)

Արքայարան լուսակերտ՝ անմահ թագաւորին. (Նար. կուս.։)


Արքունական, ի, աց

adj.

royal;
— ճանապարհ, great thourougkfare, high-road.

· Calfa

NBHL (11)

βασιλικός, βασιλικώτατος regius, nimis regius Արքունի. արքայական. թագաւորական.

Զօրէնսն կատարիցէք զարքունականս ըստ գրոց. (Յկ. ՟Բ. 8. (իբր երկնաւոր թագաւորի. տիրական, աստուածային)։)

Արքունական եւ վեհագոյն ամենայն օրինաց՝ սէրն է. (Շ. յկ. ՟Ի՟Զ։)

Արքունական թագ, կամ զօրութիւն, ծնունդ. (Եւս. քր. ՟Ա։ Փիլ. ստէպ։)

Արքունական հարսանիք, կառք, տուն, դիւան, սենեակ, ծիրանիք։ Ի վերայ որսոց արքունականաց։ Տանն արքունականի։ Արքունական կերպարան, պէտք, զգեստ, քաղաք, ապարանք, դուռն, պատկեր. եւ այն. (Ագաթ.։ Կորիւն.։ Խոր.։ Պիտ.։ Յհ. կթ. ստէպ։ Նար. ՟Լ՟Գ։)

Կամք արքունականք։ Կոչումն արքունական. այսինքն արքայի. (Յհ. կթ.։)

Արքունական փեսայ. այսինքն արքայ փեսայ եղեալ. (Ագաթ.։)

ԱՐՔՈՒՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ կամ ՊՈՂՈՏԱՅ. որ եւ ասի ԱՐՔՈՒՆԻ. cf. Կուռ, եւ ԱՐԱՀԵՏ։ (Ագաթ.։ Կորիւն.։)

ԱՐՔՈՒՆԱԿԱՆՆ. ՟Գ. Արքունի գահ. եւ Իշխան յարքունիս.

Առեալ զնշան պատուի զպսակն թագաւորութեան, յարքունականն մատուցանի. (Ագաթ.։)

Լուեալ զայս թագաւորին, եւ ամենայն արքունականքն. (Ճ. ՟Ա.։)


Արքունատուր

adj.

given by the king or Court.

· Calfa

NBHL (1)

Արքունատուր կառք. (Ագաթ.։) (Կորիւն.։)