Entries' title containing ի : 10000 results

Միջակուրծք, կրծոց

s.

the middle or internal part of the thorax.

· Calfa

NBHL (2)

Լինի ազդումն նոցա ի ներքոյ ըստ միջակրծիցն՝ սրատեսակին անուանեցելոյ ջղուտ մարմնոյն. (Նիւս. բն. ՟Ի։)

μέσα στέρνα medium pectus. Միջին վայր կամ ներքին կողմն կրծոց՝ լանջաց.


Միջակտուր առնեմ

va.

to cut in the middle, to divide in two parts;
— լինել, to be halved.

· Calfa


Միջահասակ

adj.

of middling stature, middle-sized, about the middle height;
middle-aged.

· Calfa

NBHL (5)

μεσῆλιξ qui mediae aetatis est եւ media aetas. Միջակ հասակաւ կամ տիօք. երիտասարդ. չափահաս. եւ Միջակ հասակն. երիտասարդութիւն. առուգութիւն.

Ո՛վ խաչ բարձրաթեւ, մանկանց պահապան, եւ միջահասակաց օգնական ի պատերազմի. (Ճ. ՟Բ.։)

Ի տիոց անտի երիտասարդականաց մինչ ցմիջահասակ արբունս ժամանակի. (Կաղանկտ.։)

Որպէս ի ժամանակի միջահասակին եկաց, եւ կամ թէ ո՛րպիսի ճգնութիւնս կրեաց. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

(Անդք) դեռադեռ իսկզբամբ ի մատաղութեան բուսոյն, եւ կամ ի միջահասակին կանաչայնովն գեղեցկանան. (Պիտ.։)


Միջահատութիւն, ութեան

s.

division by halves;
interruption.

· Calfa

NBHL (1)

Ժամանակն այն (գարնան) միջահատ միջասահման է երկոցունց ժամանակաց. (Նիւս. երգ.։)


Միջամատն, տին

s.

middle-finger.

· Calfa


Միջամբոխ լինիմ

vn.

to plunge into the crowd;
to crowd in.

· Calfa

NBHL (2)

ՄԻՋԱՄԲՈԽ ԼԻՆԵԼ. Մտանել կամ մխիլ ի մէջ ամբոխին.

Հանդերձ զօրօքն գայր հասանէր միջամբոխ լինէր յերկիրն հայոց. (Բուզ. ՟Դ. 42. ա՛յլ ձ. միջամբոխ լինէր։)


Միջամուխ

adj.

entered, introduced;
well versed in, initiated, instructed, intelligent, expert;
free, frank, bold, daring;
meddlesome;
enterprising, adventurous, venturous;
— լինել, to enter, to push in, to introduce oneself, to go forward or before;
to intrude into, to thrust oneself forward, to intermeddle or interfere;
to penetrate deeply, to pierce to the inmost parts, to dive into, to explore, to sift;
to undertake, to have a hand in, *to have a finger in every body's pie;
— ձեռամբ գործել, to act freely.

· Calfa

NBHL (15)

προσβάλλων, -ουσα, πεγενηθείς aggrediens, permixtus μεμυήμενος initiatus. Մխեալն ի մէջ կամ ի խորս. խելամուտ. զգածեալ. մասնակից. խորհրդազգած. եւ Համարձակ. ձեռնամուխ.

ՄԻՋԱՄՈՒԽ ԼԻՆԵԼ. πρόσβαλλω, ἴημι, εἵω, ἄπτομαι me ingero, adorior, invado, aggredior, adeo եւ այլն. Մխիլ ի մէջ, մտանել ի խորս. յարիլ. յառիլ. խելամուտ լինել. եւ Ձեռնամուխ կամ ձեռներէց լինել.

Լուիցեն միջամուխք խորհրդոյն, եթէ յո՛րպիսի սեղան մատչելոց իցեն. (Ոսկ. մ. ՟Ա. 16։)

Գիտէք իսկ խորհրդոյն միջամուխքդ. (Ոսկ. ես.։)

Ամենայն ինչ ընդ ամենայնի խառն եւ միջամուխ գտանի. (Վեցօր. ՟Ա։)

Զերանելին ղուկաս, որ իրագէտ եւ միջամուխ էր քրիստոսագործ իրացն կատարելոց. (Ագաթ.։)

Թեւամուխ միջամուխ յաստուածատուր հրամանաց հանգամանս։ Որ եւ սկսան իսկ սիւնք եկեղեցւոյ միջամուխ ձեռամբ զգործս աւետարանչացն քրիստոսի գործել. (Կորիւն.։)

Միջամուխ հաւատով ընդդէմ նոցա վառեալ. (Յհ. կթ.։)

Հասակ երիտասարդութեան միջամուխ է եւ ի բարւոյ եւ ի չարի գիտութիւն. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Գ։)

Եսայիաս միջամուխ խորհրդազգած է տնօրէնութեանն խորհրդոյ. (Վրդն. յանթառամ.։)

Միջամուխ առնէ զհովիւսն, եւ ապա ասէ առաջի գնալ. (Ոսկ. յհ. ՟Բ. 13։)

Միջամուխ լեալ յասորեստան։ Միջամուխ լինէին ի հեթանոսս։ Համագունդ միջամուխ լինէին ի բանս սպանութեան արքայի. (Խոր. ՟Բ. 68։ Իգն.։ Յհ. կթ.։)

Ի քրտունս առաքինութեանն միջամո՛ւխ լիցուք. (Ոսկ. մ. ՟Ա. 8։ եւ Ոսկ. եփես. ՟Ժ՟Գ։)

Միտքն միջամուխ լինել ձեռնարկիցեն յազգակիցս եւ յաներեւոյթսն։ Յիմանալիսն միջամուխ լինել հանդերձ զգայութեամբքս. (Առ որս. ՟Է։)

Գութ ամենայն ժողովրդեանն ի քրիստոս փոխեսցի, եւ նմա միջամուխ լինիցի. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)


Միջամուտ լինիմ

sv.

cf. Միջամտեմ.

· Calfa


Միջամտեմ

vn.

to go in, to introduce or obtrude oneself;
to meddle with, to interfere, to intervene.

· Calfa


Միջամտութիւն, ութեան

s.

intervention.

· Calfa


Միջանկեալ

adj.

intermediate;
intervening;
— խաղ or — խաղարկութիւն, interlude.

· Calfa


Միջաշաւիղ

s.

middle path or way;
diameter.

· Calfa

NBHL (2)

Լուսին յարեգական միջաշաւիղն գերբնապէս հասեալ. (Դիոն. թղթ.։)

διάμετρον diametrum. Շաւիղն՝ որ ի միջի. եւ Տրամագիծ կամ կեդրոնագիծ.


Միջապատ

cf. Սփածանելի.

· Calfa

NBHL (2)

Որպէս Սփածանելի.

Զգեցայց զձեզ ասէ որպէս ոք՝ զի ածիցէ միջապատ զմիջով. (Ոսկ. ես. յորմէ եւ Գէ. ես.։)


Միջապինդ

adj.

girdled, bound round the body, lusty.

· Calfa

NBHL (2)

Պնդօղ զմէջս. պնդեալ միջով.

Քեւ գօտեւորեալ միջապինդ ամրութեամբ բանն մարմնացեալ. (Նար. խչ.։)


Միջասահման

adj. s.

middling, intermediate;
middle, centre.

· Calfa

NBHL (13)

Զայն ինչ՝ որ այսոցիկ միջասահման է. (Պղատ. օրին. ՟Է։)

Երիվարօք՝ կատարելոց եւ մատաղատունկ եղելոց միջասահմանօք. (անդ. ՟Ը։)

Հոտոտելիք՝ միջասահման լաւացն եւ վատթարացն։ Զառ ի յերկրէ՝ միջասահման ամանակն. (Փիլ.)

Զբարեխառնն՝ սոցին միջասահման։ Ի միջասահմանին կալով վայրի։ Ի միջասահման ծովու եւ ցամաքի բաժին. (Պիտ.։)

Ասեն զքրքմէն, թէ միջասահման է. ոչ կարի հով, եւ ոչ կարի ջերմ, այլ ի չափու ունի զիւր զօրութիւնն. (Նար. երգ.։)

Նմանութիւն ինչ միջասահման (կամ միջնասահման) ստութեան եւ ճշմարտութեան։ Միջասահման կացոյց իմանալեացն եւ զգալեացս զփոքր կենդանիս զայս մարդ. (Սարգ. յկ. ՟Ե։ Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)

Չեւ եւս առողջացեալ են, այլ կազդուրեալ՝ միջասահման դեռեւս ունին զառողջութեան եւ զհիւանդութեան։ Փախի՛ր ի միջագետս, ի միջասահմանս առաքինութեան եւ չարութեան. (Փիլ.։)

Սա ի միջասահմանի կալով արուեստից միանգամայն եւ անարուեստութեանց. (Պիտ.։)

Ի դերջան եւ յեկեղեաց եւ ի միջասահմանս նոցա եղեւ կոտորումն. (Լաստ. ՟Ժ՟Զ։)

ὀ διὰ μέσου, μέσος medius, mediocris μεθόριος conterminus. Որ է ի մէջ երկուց սահմանաց կամ ծայրից. միջակային. սահմանակից. ընդ մէջ.

ՄԻՋԱՍԱՀՄԱՆ. գ. μέσον medium μεσόριον terminus medius inter fines. Սահման միջին. միջավայր. մէջն.

Եղեւ տէր մեր միջասահման հաւատոց եւ անհաւատութեան, զմինն յարուցանելով զօրութեամբ, եւ զմիւսն գլորելով տկարութեամբ. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)

Ընդ երեկսն՝ միջասահման է տուընջեան եւ գիշերոյ. (որ բերի եւ ի ՟Ա նշ) (Վրդն. ել.։)


Միջավայր, աց

s. adj.

middle, centre;
interval;
cf. Միջավար.

· Calfa

NBHL (4)

μέση χώρα, τὸ μέσον media regio, medium. Միջին վայր. մէջ. եւ Միջասահման.

Զամենայն միջավայրսն ասեն երկիրն ունի։ Արեգակն եւ լուսին զամենայն վարյս միջավայրաց (կամ միջավայրս վայրացդ) իբրու զմի ինչ ունին միանգամայն. (Վեցօր. ՟Ա. ՟Զ։ եւ Շիր.։)

Տարօքն միջավայր լինի ընդ մանկութիւն եւ ընդ ալեւորութիւն. (Մխ. բժիշկ. (որ է առաւել ռմկ։))

Եկեալ տապանն ի միջավայր արարածոց՝ գնայր եւ գայր՞ Նոյ ետ սեմայ զմիջավայր արարածոց. (Եպիփ. ծն.։)


Միջավար

adj.

moderate, temperate.

· Calfa

NBHL (2)

Բառ ռմկ. որպէս Միջասահման. եւ Գաղջ.

Զհիւանդն ի միջավար բաղանիս տա՛ր, որ ոչ տաք լինի, եւ ոչ հով. (Մխ. բժիշկ.։)


Միջատաբան

s.

entomologist.

· Calfa


Միջատաբանական, ի, աց

adj.

entomological.

· Calfa


Միջատաբանութիւն, ութեան

s.

entomology.

· Calfa


Միջատութիւն, ութեան

s.

interruption.

· Calfa

NBHL (2)

Ընդհատութիւն. անջրպետութիւն. միջահատութիւն.

Աստուածային կտակարանին ընթերցումն ... լինի առանց անջատման եւ միջատութեան. (Փիլ. ել. ՟Բ. 34։)


Միջատք, տաց

s.

insects.

· Calfa

NBHL (2)

τὰ ἕντομα insecta. Կենդանիք մանունք՝ առաւել թռչականք, որոց մարմինք ունին զկազմութիւն միջատութեամբ իւիք աղխաղխից ընդ հաստ եւ ընդ բարակ.

Զազգս մանունց եւ զանզօր թռչնոց, զձիաստան եւ զբրիատց, որք խառնեալք եւ միջատք անուանին. (Վեցօր. ՟Ը։)


Միջարկութիւն, ութեան

s.

interjection.

· Calfa


Միջեմ, եցի

va.

to cut, to shorten.

· Calfa

NBHL (3)

Բարձր պատուար լսի անուն աւետարանչին. զի բազում բանս միջելով՝ բարձր անցանէ. (Վրդն. ծն.։)

Իսկ (Ագաթ.) ըստ հին տպ.

Բարբառ ... յառաջ քան զասել ասողին՝ չէ յայտ, եւ կամ յետոյ անհետ չէ ի միջի։


Միջերկնեայ

adj.

that is in the middle of the heavens, medicelestial.

· Calfa

NBHL (2)

Ունելով զտաւռոն միջերկնեայ, եւ զբլուդա եւ այլն. ((այս ինքն զցուլն եւ զբոյլս) Խոր. աշխարհ.։)

μεσουρανών qui in medio coelo est. Որ ինչ է ի միջավայրս երկնից՝ իբր ի վերայ գագաթան մերոյ.


Միջերկրական, ի, աց

adj.

mediterranean;
— or — ծով, the Mediterranean.

· Calfa


Միջերկրեայ, եայց

adj. s.

midland;
—ք, the midland provinces.

· Calfa

NBHL (2)

Զամենայն միջերկրեայս։ Թագաւոր միջերկրեայցն։ Ամենայն միջերկրեայց. (Խոր. ՟Բ. 24։ ՟Գ. 5։)

Ոմանք ի քաղաքացն միջերկրայք են։ Գերազանցեցին զմիջերկրեայ քաղաքօքն։ Ի լեռնայինս եւ ի միջերկրայս։ Զո՞րս արդեօք ասիցէ բանս՝ միջերկրեայ (ոք), առաջին զծով տեսանելով. (Պիտ.։)


Միջընդրեայ

adj.

mesenteric.

· Calfa


Միջին, ջնոց

adj. s. arith.

that is in the middle;
middle;
middling;
intermediate;
—ք, midlent;
middle terms.

· Calfa

NBHL (6)

μέσος, -η, -ον medius, -a, -um. Որ ինչ է ընդ մէջ երկուց ծայրից, կամ ի միջավայրի. միջակ.

Արար զմիջին պարզունակն թափանացանց ի մէջ սեանցն ի կողմանէ ի կողմն։ Բուռն եհար սամփսոն զերկուց սեանցն միջնոց։ Նստան ի դրանն միջնում. (Ել. ՟Զ. 33։ Դտ. ՟Ժ՟Զ. 29։ Երեմ. ՟Լ՟Թ. 3։)

Առաջինս եւ միջինս եւ յետինս գոլ կարգս. (Դիոն. երկն.։)

Առաջնովքն՝ միջնովք եւ վերջնովք։ Առաջին դասն ի միջնոյն կարծէր զնա, եւ միջինն՝ երրորդին. (Եղիշ. ՟Բ. ՟Ը։)

Յերկաքանչիւրոց ծայրագունից զմիջինն կալաւ իւր վայր բնակութեան. (Պիտ.։)

Զմիջինն այսոցիկ տեսութեանց ընտրեսցուք զբան. (Իգն.։)


Միջնաբերդ, ի

s.

citadel, tower.

· Calfa

NBHL (2)

Միջին կամ ներքին բերդ. վերին կամ բարձր բերդ. դղեակ. ամուր. ամրոց. եւ յն. բառիւ՝ Ակառն, կամ միջնաբերդ ակառանց.

Զորահատոյց առնէր ի վերայ միջնաբերդին՝ պաշարել զնա։ Որ ի միջնաբերդին էին արգելեալք։ Պաշարեալ պահեն զմիջնաբերդն երուսաղէմի։ Գնաց յուդա ի միջնաբերդ ամրոցէ անտի։ Որ ի միջնաբերդի անդ էին, եւ որ յամուրս անդ էին։ Ետ ածել զամրապահ միջնաբերդին ակառանց. (՟Ա. Մակ. ՟Դ. 41։ ՟Զ. 18. 26. 32։ ՟Ժ՟Ա. 41։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 31։)


Միջնաթիկունք

s.

cf. Թիկնամէջ.

· Calfa

NBHL (1)

Տարածեաց զթեւս իւր, եւ ընկալաւ զնոսա, եւ համբարձ զնոսա ի վերայ միջնաթիկանց իւրոց. (Փիլ. տեսիլ աբր.։)


Միջնալուսին

s.

full moon.

· Calfa

NBHL (2)

διχομηνία plenilunium. Լուսին լրացեալ. միջին ժամանակ միոյ շրջանի լուսնի.

Իբրեւ զմիջնալուսին լցայ. (Սիր. ՟Լ՟Թ. 16։)


Միջնածիրանի

s.

cloak lined with purple;
laticlavium.

· Calfa

NBHL (2)

μεσοπόρφυρος vestis clavis purpureis, purpura intertextus. Զգեստ որոյ թելքն խառն են ի ծիրանւոյ, կամ ի մէջն կայ գոյն ծիրանւոյ.

Զեզրածիրանին, եւ զմիջնածիրանին (կամ զմիջածիրանին). (Ես. ՟Գ. 22։)


Միջնակայմ

s.

main mast.

· Calfa

NBHL (1)

Զերկոցունց զանչափութեանցն զմիջնակ՝ առաքինութիւն անուանեն. (Նիւս. երգ.։ Որպէս եւ Նիւս. կազմ. գրի Միջնակ կամ Միջակ։)


Միջնահայք

s.

the heart, centre of Armenia.

· Calfa

NBHL (2)

Միջին կամ խորին հայք. ներքսակողմն հայաստան աշխարհի.

Ի հայս մասիս, ի կիլիկիա պարխար, ի միջնահայս տաւրոս. (Մխ. առակ. ՟Կ՟Բ։)


Միջնամարտիկ

adj.

fighting in the midst.

· Calfa

NBHL (2)

Մարտիկ կարգեալ ընդ մէջ առաջին եւ վերջին դասուց բանակին.

Յօրինեցին զռազմ հանդիսին երեքկարգեան գնդօք, եւ վերջապահս. (Պտմ. որբել։)


Միջնայարկ, աց

s.

second floor or story.

· Calfa

NBHL (4)

ՄԻՋՆԱՔԱՐ կամ ՄԻՋՆԱՅԱՐ ՔԱՐ. Քարն՝ որ ի մէջ որմոց.

Որոյ հիմունքն շափիւղայ, անկիւնաքարքն յասպիս, եւ միջնաքարքն (կամ միջնայարքն) վանեայք. (Տաղ. (գրեալ էր՝ միջնայաքըն։))

Որոց ելանիցենն ի վերնայարկսն, եւ ի միջնայարկացն յերրորդ յարկսն ... ի միջնայարկացն ի գետնոյ կողմանէ. (Եզեկ. ՟Խ՟Ա. 7։ ՟Խ՟Բ. 6։)

μέσον medium. Միջին յարկ կամ դստիկոն տան.


Միջնանիւ, նւոյ

s.

centre, or middle part of a wheel;
middle wheel.

· Calfa

NBHL (2)

Միջին կէտն կամ կենդրոնն անուոյ. ծակն՝ յոր միջամուխ է լիսեռն.

Երկիրս ամենայն տիեզերօք առ երկինս այնչափ համեմատութիւն ունի, որպէս առ (բոլոր շրջանակն՝) միջնանիւն. (Կոչ. ՟Զ։)


Միջնաշէն

s.

the centre of a village.

· Calfa

NBHL (2)

Միջին վայր շինի. գիւղամէջ.

Ետ եկեղեցւոյն այգի մի (ի) միջնաշինին. (Կիր. պտմ.։)


Միջնաշխարհ, աց

s.

centre, interior of a country, midland districts.

· Calfa

NBHL (2)

Միջավայրն աշխարհի. ներքսակողմն գաւառին. երկրամէջ.

Հասանէր ի միջնաշխարհն հայոց ի վաւառն այրարատու։ Զմիջնաշխարհն քանդեալ բրեալ զօրքն պարսից ապականէին։ Միջնաշխարհն մնացեալքն յերկուացան յարքայէն. (Բուզ. ՟Դ. 23. 24. 50։ ՟Ե. 4։)


Միջնապարիսպ, րսպաց

s.

partition wall;
rampart.

· Calfa

NBHL (6)

Օրէնքն իբրեւ միջնապարիսպ իմն ի մէջ աստուծոյ եւ կռոցն. (Ածաբ. ի պասեք. ՟Ա։)

Քերովբէական գումարտակս՝ լինել միջնապարիսպս ի մէջ քո գառանցն եւ գայլոցն. (Նանայ.։)

Մեղքն ասացաւ միջնապարիսպ ի մէջ աստուծոյ եւ մարդկան. (Շ. ՟ա. յհ.։ եւ Վրք. հց. ՟Գ։)

Միջնապարիսպ աստանօր (ի փորոտիս) ի մէջ սոցունց եղեալ. (Պղատ. տիմ.։)

Նովաւ իբր միջնապարսպով բաժանեսցին ի միմեանց. (Դամասկ.։)

διατείχισμα maceria, murus intergerinus. Ընդ մէջ անկեալ պարիսպ, ցանկ. միջնացանկ. միջնորմ. խտրոց. անջրպետ.


Միջնատարր

s.

water and air.

· Calfa

NBHL (5)

μέσον τοιχεῖον medium elementus. Միջին տարր. օդ եւ ջուր՝ թնդ մէջ հրոյ եւ հողոյ իբրու ծայրից.

Միջնատարերց՝ ջրոյ եւ օդոյ. (Լծ. ածաբ.։)

Զմիջնատարերքս զօդ եւ զջուր. (Տօնակ.։)

Առեալ յերկաքանչիւրիցն ծայրիցն որակութիւնս. եւ այսպէս միջնատարերցն լինել. (Նիւս. բն. ՟Ե։)

Զերկիր, եւ զմիջնատարերս։ Բնախօսեն վասն օդոյդ. որ ի միջնատարերարցդ է. (Վանակ. յոբ.։)


Միջնատուն

cf. Միջնայարկ.

· Calfa

NBHL (3)

Միջին տուն. միջնայարկ. (ըստ ոմանց՝ կրկնայարկ)

Ներքնատունս, եւ միջնատունս, եւ վերնատունս գործեսցես ի նմա. (Ծն. ՟Զ. 16։)

Ի ներքնատանն գազանքն էին եւ անասունքն, եւ ի միջնատան նոյ իւրայովքն, եւ ի վերնատանն թռչունքն. (Տօնակ.։)


Միջնարգել

s.

diaphragm.

· Calfa


Միջնեկ

s.

middle-man, agent, mediator.

· Calfa

NBHL (2)

Որ գայ ի մէջ. միջնորդ եկեալ. մէջ մտնօղ.

Խաբեաց միջնեկն զկտակապահն, եւ առ զկոստանդինուպօլիս. (Վրդն. պտմ.։)


Միջնողն

s.

back-bone, back.

· Calfa

NBHL (3)

μετάφρενον dorsi pars, quae retro septum sita est, sive cui renes adjacent. Միջին վայր ողանց կամ քամակի. թիկնամէջ. միջնաթիկունք. կռնըկին մէջ տեղը.

Բարձեալ բերէր զնա ի վերայ միջնողանց իւրոց. (Օր. ՟Լ՟Բ. 11։)

Որպէս թեւոցն խառնումն ընդ միջնողունսն։ Միջնողունք՝ աստուածութեանն եւ մարդկութեանն խառնումն. թեւք քրիստոսի հայր եւ հոգի։ Այս է խառնուած միջնողանն։ Գոյք ամենայն ի վերայ միջնողանն քրիստոսի. (Քեր. քերթ.։)


Միջնորդ, աց

s.

mediator;
intermedium, agent, go-between;
negotiator;
medium;
— վաճառաց, broker;
— հաշտութեան, reconciler, conciliator, intermediator, intercessor.

· Calfa

NBHL (15)

Կարգեալ հրեշտակօք ի ձեռն միջնորդի. իսկ միջնորդ միոյ ուրուք ոչ է։ Մի է աստուած, եւ մի միջնորդ աստուծոյ եւ մարդկան՝ մարդ յիսուս քրիստոս։ Լաւագոյն եւս ուխտի, կամ նորոյ ուխտիս է միջնորդ։ Ի նորոց կտակարանաց միջնորդն յիսուս. եւ այլն։

Ի ձեռն միջնորդի ուրումն մարդիկ հաշտեցուցանեն զաստուած. (Փիլ. քհ. ՟Ժ՟Ա։)

Զմիջնորդն ամենայն աշխարհի զսրբուհի կոյսն տիրածին. (Գանձ.։)

Յիշեա՛ զտօնողքս քո՝ ո՛վ համարձակ միջնորդ (յհ. մկ). (Տաղ.։)

Միջնորդ օրինաց եւ շնորհաց։ Միջնորդք մահու եւ յարութեան. (Շար.։)

Առանց իրիք մարմնական միջնորդի առ զմարմին յանփորձ կուսէն. (Եղիշ. ՟Բ։)

Առ զգայարանս միաւորի ի ձեռն շնչոյ՝ միջնորդի անձին (այս ինքն ո՛չ ի միոյ, այլ) ի հօրէ եւ ի մօրէ. (Սեբեր. ՟Ա։)

ՄԻՋՆՈՐԴԱՒ կամ իւ. իբր Միջնորդութեամբ. ի ձեռն.

Միջնորդաւ մտօք միաւորեցաւ ընդ մարմին. (Առ որս. ՟Գ։)

Միջնորդաւ անձինն (կամ հոգւոյ) ընդ հողոյ միաւորեցաւ։ Ընկալցի այսու միջնորդիւ (ի ձեռն աղօթից) ձեռն քո զնա. (Նար. կուս. եւ ՟Գ։)

Միջնորդաւ օդոյն։ Միջնորդովք առաքելովքն. (Սարգ. յկ. ՟Ա։)

Խնդրեմ յաստուծոյ միջնորդիւ կենսակիր սրբոցս. (Կիր. պտմ.։)

ՄԻՋՆՈՐԴ Է. որ եւ ՄԻՋՆՈՐԴԷ. Ընդ մէջ անկանի որպէս սահմանագլուխ.

Քանզի երուսաղէմ միջնորդ է (կամ միջնորմ է) սահմանաց. (Եփր. օրին.։)

μεσίτης mediator, medians μέσον medium μέσος medius եւ այլն. Որ մտանէ ի մէջ երկուց կողմանց. հաշտարար. բարեխօս. միջին գործադիր. գործի.


Միջնորդ լինիմ

sv.

cf. Միջնորդիմ.

· Calfa


Միջնորդեմ, եցի

va. vn. cf. Միջնորդիմ.

· Calfa

NBHL (16)

ՄԻՋՆՈՐԴԵՄ ՄԻՋՆՈՐԴԻՄ. μεσιτεύω medio, intercedo πραξεύω procuro. Ի մէջ արկանել կամ անկանիլ. ընդ մէջ մտանել՝ առթել. լինել որպէս միջնորդ, պայման, սատար. եւ այլն.

Միջնորդեաց երդմամբ. (Եբր. ՟Զ. 17.) այսինքն ի մէջ արկ զհաստատութիւն երդմամբ։

Յեղելոցս ոչ ինչ է, զոր կամելն աստուծոյ ոչ միջնորդեաց. (Կիւրղ. գանձ.։)

Պիտոյ է ժամանակօք միջնորդել. (Կոչ. ՟Ժ՟Ա։)

Ամենայն ուղղութեամբ միջնորդեսցեն (քահանայք ընդ աստուած եւ ընդ մարդիկ). (Խոսր.։)

Զնոր ժողովուրդս ուխտիւ միջնորդեալ. (Նար. գանձ խչ.։)

Համբարձմամբ ձեռաց առ քեզ միջնորդել (կամ միջնորդիլ). այսինքն միջնորդ լինել, կամ ընծայիլ. (Շար.։)

Ուր ոչ յաւիտեան, եւ ոչ ժամանակ միջնորդեաց. (Բրս. ծն. քրիստոսի. յն. ի մէջ եմուտ։)

Շինութիւն միջնորդի յիրսդ (այսինքն ի մէջ ընդ մէջ մտանէ). (Կանոն.։)

Տեսանե՞ս կերակուր, որ զմահ միջնորդեաց։ Զքիրտն երեսաց (դո՛ւ եւայ) միջնորդեցեր ինձ յանմտութենէ. (Ոսկ. ծն. յն. առթել։)

Եւ նա միջնորդեցաւ, եւ եկաց դատաւոր երկոցունց կողմանցն. (Եղիշ. խաչել.։)

Միջնորդին պարտ է առ երկոսինն միջնորդիլ, եւ ածել ի խաղաղութիւն. (Սանահն.։)

ՄԻՋՆՈՐԴԵԼ որպէս Բարեխօսել ըստ ոճոյ յետին դարուց.

Զի միջնորդես ընդ մեր աղօթով՝ առ բանն աստուած ծնեալըն մարմնով ... առ միածինն քո միջնորդեալ. (Գանձ.։)

Կամ որպէս Միջնորդ եւ բարեխօս ունել.

Առ նա չիմէ, յուսով հայցէ, զխոտաճարակսն միջնորդէ. (Գանձ.։)


Միջնորդիմ, եցայ

va.

to mediate, to procure, to intercede, to interpose, to go between, to negotiate;
to intervene;
—եաց երդմամբ, he confirmed it by an oath.

· Calfa


Definitions containing the research ի : 10000 results

Տառեխ, աց

s.

herring.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

«մի տեսակ մանը ձուկ, որ Վանայ ծովից է դուրս գալիս. մա-նաւանդ նրա չորացրածը» Ուռհ. Բժշ.։

= Յն. τάρῖϰος «աղած ձուկ (կամ նաև ծխածն ու չորացրածը)». գործածուած է յոյն շատ հին հեղինակների մօտ, ինչպէս Հերոդոտոս, Արիստոփան, Հիպպոկրատ, և ունի զանազան ածանցներ. ինչ ταδἰχεια «ձուկ աղելը, մարմնի զմռսում», ταριχεῦω «փտումից զերծ պահելու համար աղել կամ զմոսել», ταριγευτός «աղած», * ταριγευτής «աղած բաներ շինող» ևն։ Նոյնի հետ է կապւում նաև ταρχύω «մեռելը թաղել» (նա-խապէս զմռսելու ակնարկութեամբ)։ Փխբ. նաև ταριχεύω «վշտից ու ծերութիւնից հիւծ. ուիլ»։ Բառիս ծագումը անյայտ է (Boisacq 943-4)։-Հիւբշ. 383։

Lag. Ges. Abhd. 48 կարծում է թէ ւոյնը փոխառեալ է հայերէնից, որին համաձայն է գալիս տառեխի ընդար-ձակ մշակութիւնը Վանայ լճի շուրջը և նրա արտահանութիւնը Վասպուրաևա-նից դէպի շրջակայ երկիրները։ Ընդհա-կառակը, Հիւբշ. էջ 383 և 511 հայր փոխառեալ է յոյնից, որին ապացոյց են 1) յոյն բառի հնութիւնը և զանազան ածանցները՝ բազմադիմի իմաստներով. 2) հայերէնը շատ յետնաբար և խիստ քիչ է գործածուած. 3) Եւս. քր. հոտ. Աւգերեան, Ա. էջ 130, 5 յն. τεταοιγευμένοა ձևի դէմ դրուած է հյ. «աղծեալ ապրխ-տեալ և պահեալ», ուր պիտի գտնուէր

անշուշտ նաև տառեխ ձևը, եթէ դա հայերէն լինէր և գոյութիւն ունեցած լինէր Ե դարում։-Մառ ИАН 1926, 391 հյ. տառեխ հանում է վրաց. ծղալի «ջուր» բառից։

ԳՒՌ (dialectal) Ալշ. տառեխ, Մշ. տառեխ, տարեխ, Երև. տա՛ռէխ, Կր. տառէղ, Գոր. տա՛ռոէխ, Ղրբ. տա՛ռռէխ, տա՛ռռըխ, տա՛ռէխ, Ագլ. տառախ. 'բոլորն էլ «Վանայ ծովի տառեխ ձու-կը», իսկ ՀՃ. դայեխ «չորացրած ձուկ (ընդ-հանրապէս)»։ Ջղ. ասւում է միայն չոր տա-ռեխ «շատ նիհար, վտիտ»։-Վանի բարբա-ռում տառեխ բառը գոյութիւն չունի. Վանայ տառեխը այնտեղ պարզապէս Վանայ ձուկ է կոչւում։

ՓՈԽ (borrowing) Կան լտ. taricus «աղած, պահա-ծոյ» (գործածել է Caelius Apicius, De ra coquinai la աշխատութեան մէջ, որ գրուած է յունականի հետևողութեամբ, Գ դար), ասոր. ❇ tārī̄xā «աղած ձուկ» (Broc-kelm. Lex. syr. 140բ), արաբ. [arabic word] tar-rīx, tirrix «աղած և աղաջուր դրած մանր ձուկ» (Կամուս, թրք. թրգ. Ա. 550), որից է նաև Արճէշի լճի արաբ. անունը՝ ❇ օ︎ buhaira-at-tarrīx կամ buhaira-at-tirrix (ըստ Բելազորի, Իսթախրի ևն)։ Բայց այս բոլորը, ինչպէս i ձայնաւորն էլ ցոյց է տա-լիս, համարւում են յունարէնից և ո՛չ թէ հայերէնից։ Ըստ Auatremère նոյնից է ծա-գում նաև արաբ. [arabic word] batraxa (չունի Կամուս), որից յառաջանում են ֆրանս-boutargue, սպան. potagra, իտալ. buttag-ra «կերակուր ինչ յԻտալիա և ի հարաւակող-ման Գաղղիոյ ի ձուոց աղծեալ ձկան սնուցե-լոց ի քացախի»։-ՀՀԲ և ՆՀԲ նշանակում են թրք. տառըք, տառըգ ձևը, որ եթէ ստոյգ է, հաստատապէս հայերէնից է փոխառեալ։ Տճկ. [arabic word] tarxoz «տառեխ ձուկը» (Կարա-պետեան, Օսմ. բառ. 519) անշուշտ յունա-րէնից է, ինչպես ցոյց է տալիս -os վերջա-ւորութիւնը։

NBHL (2)

ՏԱՌԵԽ կամ ՏԱՐԵԽ. Ազգ ձկուն՝ առաւել ի ծովն վանայ, թզաչափ, սպիտակագոյն, եւ ձեւով նման քէֆալի. որ եւ ապխտեալ վաճառի. տառեխ, տառըգ, տեօռ ձուկ, իբր չոր՝ կամ նման չըրօզի որ է յն. քսիրօ՛ս.

Յաւուրս բարեկենդանին եկեալ կարաւան ի յարեւելից ի քաղաքն անտիոքայ՝ բարձեալ բերէին տառեխ ձուկն. (Ուռհ.։)


Տառեղն, ղան

s.

stork;
heron.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ն հլ. (սեռ.-ղան, յգ.-ղունք) «արագիլ» Անյ. պորփ. Մխ. առ. Լաստ. (հրտ. 1844, էջ 36 տաղեղունք, երկու ձ. դատաղեղունք, իսկ նոյն ժը. տառեղունք). Սանահն. «ճայ թռչունը» Նիւս. երգ. (որից ՀՀԲ համառօտեալ է դնում տառն հոմանիշ

Եառրճեան, Մասիս 1884, 202 հա-մարում է «արծիւ կամ բազէ» և կցում է զնդ. vāraγna հոմանիշի հետ։ Հիւնք. տրեխ բառից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 101 -եղն մասնիկով տառ արմա-տից, որ կցում է անգսք. teors, անգլ. գւռ. tarse, հոլլ. teers, հբգ. zers «առ-նի» բառերի հետ։

NBHL (5)

πελαργός ciconia. Արագիլ. մի յազգէ ճայից կարկաչողաց.

Կամ որպէս յն. ἑρώδιος, ἑρωδάς ardea. որ եւ Ճայ ասի. մարթը, պալըքշիլ. այլ ի մեզ թարգմանի եւ արագիլ.

Ծիծաղական ... է եւ տառեղն։ Տեսեալ տառեղան՝ եհար սատակեաց զօձն։ Ո՞ւր տառեղունքն բոյն կառուցանեն. (Անյաղթ պորփ.։ Մխ. առակ. ճիբ։ Լաստ. ՟Ժ՟Ը։)

Բնաբար ի բարսն զծերացեալ ծնօղն կերակրեն. (Սանահն.։)

Յորս որջանան թռչունք, որոց տառեղանն բոյն առաջնորդէ ... Որոց առաջնորդ է տառեղանն բոյն. (Նիւս. երգ.։)


Տաստակ

cf. Տախտակ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«նկարիչների ներկատախտակը, palette» (ունի միայն Քաջունի, հտ. Գ. էջ 234), «լաթ, պաստառ» (ունի միայն Տի-րոյեան, Հանրադը. էջ 616)։

= Յարմարեալ է տաստակ բառից, որ տախտակ բառի հին դաւառական ձևն է (տե՛ս տախտակ)։-Աճ.

NBHL (1)

Նկարուք տաստակացն։ Կայ մանաւանդ երանգն ի տաստակին. (Փիլ. նխ. ՟բ.։ եւ Փիլ. տեսիլ աբր.։)


Տարած, ից

adj. s.

spread out, extended, stretched out;
extensible;
—, —ածք, extent, extension;
volume, bulk, size;
show, display.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «սփռուող, ծալական» էջ 5. Վեցօր. 67, 74, «փռուիլ, տարածուիլը» Վեցօր. որից տարածել կամ տարածանել «սփռել, ծաւալել, ընդարձակել» ՍԳր. Եզն. Ոսկ. Կոչ. տարածատակ «արմատը գետնի տակ տարածուող» Վեցօր. 96. տարածոց «չորացնելու համար փռած բան» Տաթև. ամ. 281, 285 (Ի հեռանալ պահապանին զտա-րածոցն ցրուեն թռչունք. Զտարածոց ան-պահապան՝ ցրուեն թռչունք). տարածոց արկանել «փռել, տարածել» Վեցօր. 182. տարածումն Յոբ. լզ. 15. «ԳԿ ձայնին պատ-կանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ա-մատ. Հ︎. ռար ու բան 619). տարածութիւն Եզն. երկայնատարած Եզեկ. ժէ։ 3. Ոսկ. ես. Վեցօր. գետնատարած Ագաթ. Կորիւն. Ոսկ. ես. և մ. ա. 11. բազկատարած Ագաթ. Կո-րիւն. գրկատարած Ոսկ. ես. 205. բազմա-տարած Եւս. քր. մոխրատարած Ոսկ. մ. գ. 14 տարածականութիւն (նոր բառ) ևն։

ԳԴ պրս. dirāz «երկայն» բառից։ ՆՀԲ «ի տար ածեալ կամ տարեալ ա-ծեալ», Spiegel, Huzw. Gram. 188 պհլ. և պրս. dirāz «երկար»։ Նոյնը Justi, Zendsp. 161 զնդ. draǰañh «եր-

կարութիւն» բառի տակ։ Պատկ. Изслeд. 16 զնդ. drāǰō, պրս. diraz և սանս. dirgha «երկար»։ Müller, Kuhns u. Schl. Btrg. 5, 382 զնդ. darəγa սանս dirgha։ Lag. Arm. Stud. § 2199 հյ. տար և ածել բառերից բարդուած։ Հիւնք. ածել բայից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 66 տար «տանիլ»+ած, այն է սանս. -al. որ երևում է bhišaǰ «բժիշկ» բառի մէջ, Karst, Յուշարձան 423 հյ. տար+ած։

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Կր. տարածէլ, Շմ. տա-րաձիլ, Սչ. դարաձել, Խրբ. դարաձիլ։

NBHL (8)

ἁναπεπτάμενος patens, expansus ἀπλός simplex եւ այլն. Ի տար ածեալ, կամ տարեալ ածեալ. այսինքն տարածեալ. սփռեալ. ծաւալեալ. պարզեալ. բացարձակ. բացեալ. ընդարձակ. տարածած. բա՛ց.

ՏԱՐԱԾՔ գ. Տարածումն. տարածութիւն.

Մի՛ տարած անկեալ գնիցի ամենայն յափշտակողաց։ Հողմ՝ օդ լոյծ, տարած եւ հեղեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 1. եւ Ոսկ. եբր.։)

Աչացն բացարձակ եւ տարած են ներգործութիւնք։ Տարածն եւ սփիւռ խանչումն մարմնոյ յանձնեալ աչաց։ Ի մերկ ծովն եւ ի տարած զինքն ընկենու. (Փիլ.։)

Ոչ էր անփոփ եւ ժողով (լոյսն), այլ տարած եւ սփիւռ էր. (Եփր. ծն.։)

Լոյծ եւ տարած տարր (ջուրն)։ Զթոյլ եւ զտարած բնութիւնն օդոյ։ Զգալի լոյսն պարզ եւ տարած։ Զլոյսն տարած եւ ցան՝ ժողովէ յանօթս օդեղէնս։ Հուր իւրով տարած բնութեամբն. (Պիտ.։ Սարգ.։ Արշ.։ Տօնակ.։ Վեցօր. ՟Դ։)

Ցան եւ տարած բառիցն. (Երզն. քեր. (որ լինի եւ գոյական)։)

Տարածիւք օդոյն։ Այլայլի տեսիլ աչացն երկնահայեաց տարածիւք. (Վեցօր. ՟Բ. ՟Զ։)


Տարայ, ի

s.

jar;
*tare, tare and tret.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ ջրաման». մէկ անռամ ունի Վրք. հց. իզ. նոյնը գտնում եմ տա-ռայ ձևով Տաթև. ամ. 218.-Սիրտս մեր և խորհուրդս որպէս սկուտեղ և տառայ է, ո-րով նուիրեմք զամենայն ինչ Աստուծոյւ

NBHL (3)

որ եւ ռմկ. ՃԱՐԱՅ. իտալ. ճիա՛ռռա. ԱՆօթ կամ աման. կահոյր. թակոյկ. սափոր կարաս. որպէս եւ փոքրն ասի դորակ, եւ այլն.

Չորս գորակ ջուր չափէր, եւ արկանէր ի տարայն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Քարէ բզուզ կամ ճառա. ա՛ռ կարաս կամ ճառայնի։ Երեքհարիւր ճառայ գինի. եւ ճառայն է խգ հաստ։ Զպատրոյսն քաղէ՛, եւ ի ճառայ դի՛ր, եւ զբերանքն կալ, եւ ի հիւթ գետին թաղէ. (Վստկ.։)


Տարմ, ից

s.

cf. Տարմահաւ;
—, — թռչնոց, flock, flight of birds;
— — or տարմաբար, cf. Տարմաբար.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «թռչունների խումբ, երամ» Արշ. Լաստ. ժը. Նար. 176. որից տարմ տարմ «խմբովին» Եփր. ծն. էջ 61 կամ տարմա-տարմ Եզն. տարմանալ «խմբուիլ» Լմբ. ժբ մարգ. էջ 107 (յովել. բ. 8). տարմաջուր «առասպելական ջուր՝ որին հետևում են մորեխասպան թռչունների խումբերը» Վրդն. աշխ. 523. տարմաբար Թր. և Երզն. քեր. Յհ. կթ. լուսատարմիկ Կիւրղ. աղ. Եփր. խչ։ 76. տարմահաւ «մի տեսակ սարեակ» Վեո-օր. 163, 174, և սրանից իբր համառօտեալ՝ տարմ «սարեակ» Շնորհ. եդես. Նչ. քեր. այսպէս կոչուած՝ խմբերով թռչելու պատ-ճառով. հմմտ. Կիր. պտմ. (տպ. Մոսկ. էջ 21z=Վենետ. էջ 209). «Քանզի եկն բաղ-մութիւն մանր հաւուցն պիսակաց, զոր վասն բազմութեանն տարմ անուանեն»։ Սրան է միանում նաև տորմ «նաւերի խումբ», որ տե՛ս առանձին։

Պատկ. Истор. Монг. 124 յիշում է վրաց. տարբի «տարմահաւ», առանց նմանութիւնը շեշտելու։ Հիւնք. 119 օ-տար բառից, իսկ 319 տրամ բառից։ Bugge, Beitr. 33 իրարից բաժանելով մեկնում է տարմ թռչունը=լտ. sturnus, գերմ. Staar, հբգ. stara. անգսք. stearn «սարեակ», իսկ տարմ «երամ»=լտ. turma, անգլսք. ϑrym «խումբ», եր-կուսն էլ իբրև բնիկ հայ։ Մեկնութիւնս մերժում են Walde 800 և Pokorny i. 750, ըստ որում լտ. t-ի դէմ սպասելի էր հյ. թ։

ԳՒՌ (dialectal) Ագլ. տօրմ, Բ. դամր «մի տեսակ թռչուն»։-Ըստ Դիւան, հտ. ժ, ծանօթ. 2 Տփ. տարբ՝ Մասիսի մորեխասպան թռչունն է, որով ո՛չ միայն տարբ միանում է տարմ ձևին, այլ և ցոյց է տալիս, որ՝

ՓՈԽ (borrowing) վրաց. ბარბი տարբի բառն էլ փո-խառեալ է հայերէնից։ (Չուբինով, 1215 այս թռչունը համարում է каменныи cкво-perъ, краcныи дроздь»)։

NBHL (10)

ψήρ sturnus. իտ. storno. Տարմահաւ. սարեակ. երամովին թռչօղ, ծախիչ մարախոյ.

ՏԱՐՄ. πλῆθος, ἁγέλη turma, agmen, grex. իտ. stormo. Երամ թռչնոց եւ այլոց կենդանեաց.

Իսկ ըզմարախըն յոգներամ՝ ուտէ հալէ տարմին բերան. (Շ. եդես.։)

Զուգահաւասար տարմիցն ի վերայ մարախոյ՝ այնպէս սատակեաց զխռովիչն. (Նչ. քեր.։)

Թռչնոցն տարմք ելեալ լցին զծովացեալ օդս։ Քաղցրաձայն հաւուցն տարմք։ Դիտեա՛ ինձ եւ զհաւուցն տարմս, զզանազանութիւնս ի ձեւս եւ ի գոյնս. (Արշ.։ Լաստ. ՟Ժ՟Ը։ Առ որս. ՟Է։)

Շարք շանաճանճոցն տարմից զինեւ պատեսցեն. (Նար. ՟Կ՟Ը։)

Կայ եւ ի բառս Գաղիան.

Կիւրիղայ, տարմ. թերեւս ըստ հին հելլենացւոց բառ ինչ հանգոյն լատինականին. կամ իտ.։

ՏԱՐՄ ՏԱՐՄ. մ. Տարմաբար. երամովին. երամ երամ.

Թռչունք երկնից տարմ տարմ երամ երամ խոյանային ի վերըայ շաղղոցն անդամութուին. եւ նստէր աբրահամ եւ քշէր. (Եփր. ծն.։)


Տարմալ

s.

cf. Տարմալակ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«քուրձ, քսակ, տոպրակ» Վկ. արև. էջ 180, 182 (ներգ. ի տարմալին ձևով), Հին բռ. որից տարմալակ՝ Տօնակ. Երզն. մտթ. տարմաղակ Ոսկիփ.։

-Ասոր. [syriac word] ︎ tarmāi, ❇ ︎ tarmālā «պարկ, մախաղ» (Brockelmann, Lex. syr. 4ՕՅա). ծագումն անյայտ։-Հիւբշ. 317։

Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 2207։

NBHL (5)

ՏԱՐՄԱԼ որ եւ ՏԱՐՄԱԼԱԿ ՏԱՐՄԱՂԱԿ. θηλάκιον sacculus. Քուրձ. քսակ. մախաղ. եւ Քղանցք ժողովեալ իբրեւ զպարկ.

Տարմալ, մանդիկս կամ խուրճին, կամ թլիս (յն. թիլա՛քիօն ). թլիսն կտաւէ մախաղ է (այսինքն տոպրակ). (Հին բռ.։)

Ունէր զբաճկոնակ ինչ, կամ տարմալակ, ուր զմուրանսն ժողովէր (կոյրն). (Տօնակ.։)

Դոյզն ի յոլովից առագրեցի ի տարմաղակս մտաց. (Ոսկիփոր.։)

Փոյթք էին զտարմալակս լայնել, եւ զքղանցսն երկայնել. (Երզն. մտթ.։)


Տարփ, ոյ

s.

ardent desire;
love.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«սէր» Գնձ. Նար. տաղ. որիս տար-փալ «սրտով փափագիլ» Շար. Շնըրհ. տար-փացուցանել Անյ. հց. իմ. տարփաւր Խոր. Պիտ. տարփածու Խոր. տարփանք Փիլ. Խոր. նիրատարփ Շնորհ. տաղ. գեղեցկատարփելի Պիտ. ծաղկատարփակ Պիտ. ևն։ Անշուշա նոյն բառերն են տարփել «խնդամտեւ» և տարփնօղ «սքանչելի» Բառ. երեմ. էջ 309, Արմատիս միւս ձևերն են՝ ՏՐԻՓ «սէր, ցան-կութիւն» Տաղ. որից տրփող Ագաթ. տրփանք Պիտ. Արծր. տրփութիւն Խոր. տրփումն Վրք. հց. ՏՌԻՓ «կրքոտ սէր» Փիլ. որից տռփիլ Աուտ-Սեբ. 5, Բուզ. 99. տռփալ, տռփանալ Պտմ. աղէքս. Լմբ. տռփումն Շնորհ. Մադ. Մխ. առակ. տռփանք Բուզ. տռփական Փիլ. Յհ. իմ. մանկատռիփ Փիլ. տարրատռփութիւն Յհ. իմ. պաւլ. պատանեկատոփին Փիլ. դըժ-ուարատռփական Բրս. թղթ. ևն։ (Այս բոլորը, ևնչպէս տեսնւում է, Ոսկեդարում շատ սա-կաւ գործածութիւն ունէր. այս մասին տե՛ս Նորայր, Կորիսն վրդ. էջ 211-213 և Մէնէ-վիշեան ՀԱ 1911, էջ 550)։

Տէրվ. Նախալ. 84 հնխ. tarp «դառ-նալ, յուզիլ, թափառիլ» արմատից. հմմա. սանս. trap (trpra, trpala «ան-հանդիստ, թափառական»), յն. τρεπω հլտ. trep-it «դարձուցանէ», trepidus և սրանից trepidare «ճեպել», հսլ. tre-pati «դողալ», հյ. թարթափել <*թա -թրափել. ըստ այսմ հայ բառի նախնա-կան նշանակութիւնն է «սաստիկ շառ-ժիլ, յուզիլ»։ Müller, Armen. VI յն. τεοπομαι «զուարճանալ»։ Canini Et étym. 63 յն. *λφροδίτη-ից։ Հիւնք. ար-բունք բառից։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] tarab «գրգիռ, ցան-կութիւն» (Կամուս, թրք. թրգմ. Ա, էջ 190), ❇ tirf «ամէն տեսածը ունենալ փափագիլ, ցանկանալ» (անդ, բ. 800)։

ՓՈԽ (borrowing) Վրաց. თურფა տուրփա «սիրելի, ախորժելի, շնորհալի, սիրուն, նուրբ», ტურ-უა ჭალი տուրփա քալի «նուրբ և սիրուն աղ-ջիկ», ტრუიალი տրփիալի «առփեալ, սիրա-հարեալ, սիրահար» Սղ. բ. 10, ტრუოάა տրփոբա, ტრფიალვბა տրփիալեբա «սէր, սիրահար», ვტრუიალობվտրփիալոր, ვეთრუი վետրփի «սիրահարուիլ, հաճոյքով դիտել». საαრფო սատրփո, სატრფიალო սատրփիալո «սիրուն, հաճելի», სატურუო սատուրփո. სატურუალი սատուրփալի «հաճելի, հաճոյա-կան», დატრფობაդատրփոբա «զմայլիլ, լա-փըշտակուիլ», მეტრუე մետրփե, მოტრფიალე մոտրփիալե «սիրահարեալ»։

«գօտիի մէջտեղի զարդարուն կա-առ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գըտ-նում եմ գործածուած Այրիվ. 8ա. «Սա մա-տանի քում կնքոյ և գինդ զեղոյ ականջոյ, Սա տարփ գօտոյ քոյդ միջոյ և շաղք հերաց քում հիւսոյ»։

NBHL (3)

Որպէս Տարփումն, եւ Տարփալի.

Չեւ հասեալ ի տարփ՝ խնկաբերից բուրման պայման։ Տարիփ եղբօրորդւոյն՝ կանայք օրիորդք սիրեցեալք. (Նար. տաղ.։)

Քաջն արտակ դիմեալ յասպարէզ տարփով, եւ սուրբ հաւատով. (Գանձ.։)


Տափ, տափք, եր

s.

plain, flat country or district.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«հարթ տափարակ դաշտ» Արձ. 1061 թուից (Վիմ. տար. էջ 24). Վանակ. հց. Օր-բել. հրտր. Էմ. 169. Լաստ. որից տափակ Շնորհ. առակ. 62. տափակողմն «հարթ կող-մը» Ա. մկ. գ. 40. ե. 52. տափել «հարթել» Ոսկ. բ. թես. տափան «ցաք, հողը հարթելու գործիք» Եզն. առ Լեհ. տափափուշ Ագաթ. տափարակ «հարթ, դուրան» Ա. թգ. ժէ. 20. ղկ. զ. 17 (որ և գրուած տապլարակ Պղատ. տիմ. 95), տափարակել Վրդն. օրին. Մագ. գետնատափ «մի տեսակ ծառ» ԱԲ. գտնւում է բազմաթիվ տեղանունների մէջ. ինչ. Տաշ-րատափ, Կամրջատափ, Խաչատափ, Տողա-տափ. Մախաղատափ, Տռարածատափ, Տափերական կամուրջ ևն (տե՛ս Հիւբշ. Հին հայոց տեղւոյ անունները, էջ 286)։ Նոր բա-ռեր են տափակ, տափակութիւն, տափաս-տան ևն։

Հիւնք. բոլորն էլ տապակ բառից։ Ա. (Բազմ. 1901, 335) յն. ταφ-։ Թիրեաքեան ՀԱ 1912, 288 տափել նոյն ընդ տոփել, թոպել։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ղրբ. Շմ. Տփ. տափ «գետին, հող», Մշ. տափու «տափարակ», Ագլ. Ախց. եոև. Կր. Ղրբ. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տա-փակ, Ալշ. Շմ. տափագ, Գոր. տա՛փլակ, Մշ. տապլագ, Մկ. տmփակ, Պլ. Ռ. Սեբ. դա-փագ, Ասլ. դափագ, դափա*, դափայ, Հճ. դափօգ, Զթ. դափօգ, դափոգ, Ննխ. դափագ, թափագ, Սվեդ. դmփիւգ։ Նոր բառեր են տա-փագիշերի, տափագործ, տափաթեր, տափա-խնձոր, տափակարպետ, տափակբերան, տափակացնել, տափակիկ, տափակոտ, տա-փամուկ, տափանել, տափջոլիկ, տափասո-րոր, տափատէր, տափիկ, տափկենալուկի, տափկլոր, տափկուկ, տափկերես, տափսալ, տափսաղաղ, տափսլուկ, տափտփել։

ՓՈԽ (borrowing) Վրաց. მოტაბაკებული մոտաբակե-բուլի «տափակաւուն, հարթ» Չուբինով 849 (առաջին մո -և վերջին -բուլի մասնիկ են. առանձին *տաբակի ձևը չունի Չուբի-նով).-հայ բոշ. tap'ak «տափակ», որից ծածկալեզւով tap'ak sis (sis «գլուխ») բռուս» (Finck, Die Sprache der arm. Zi-geuner, ЗАН 1907, էջ 121), որի հետ կաղ-մութեամբ նոյն է գալիս Պլ. ծծկ. տափակ «եւրոպացի» (ակնարկութեամբ նրանց յար-դեայ տափակ գլխարկի).-օսս. տափան «հարթ, տափարակ», քրդ. [arabic word] tāpān «տա-փարակ», թրք. գւռ. Եւդ. [arabic word] tapan «տա-փան» (ԳԴ պէրէն բառի տակ, Յուշարձան 329), թրք. գւռ. Սլմ. tapan «տափան», որից tapanlamak «տափնել», նոյնպէս և Ղառա-խի թուրքերի մէջ՝ թափան «տափան» (նա-խաձայնի համար հմմտ. Բբ. թափան «աա-փան», թափնէլ «տափանել»)։-Այս բոլորից աւելի հետաքրքրական են արաբ. [arabic word] taii «կողմ. 2. գետի ափ. Յ. շէն տեղ, հող», [arabic word] tāffa «սարի և դաշտի միջի մասը» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 802-3)։ Հայերէնը չի կարող սրանցից փոխառեալ լինել, որով-հետև գործածուած է Ե դարում. ուստի ա-րաբ. բառը կա՛մ պատահական է և կամ փոխառեալ հայերէնից։

NBHL (2)

(տե՛ս եւ ՏԱՓԵՐ) Տափարակ՝ որպէս գետին տափեալ եւ դաշտաձեւ. տափակ տեղ, տփկած, դուրան. (Վանակ. հց.։)

Ամենայն բանակաւն խաղայ իջանէ ի տուարածոյ տափ. (Լաստ. ՟Ժ՟Զ. որ եւ ՏՈՒԱՐԱԾԱՏԱՓ։)


Տաք, ից

adj.

warm, hot;
cf. Ջերմ.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«ջերմ» Խոր. գ. 37 (Շամփուրն.. տաք էր իբրև զհուր). էլ. արիստ. էջ 137. Վրք. հց. Վստկ. Վրդն. առակ. Յայսմ. որից տաքացուցիչ Խոսր. տաքիլ «տաքանալ» Պիտ. տաքութիւն Ոսկ. յհ. ա. 21. Մխ. բժշ. տա-քումն Պիտ. 464. տաքդեղ «պղպեղ» Առաք. լծ. սահմ. 468. Զքր. սարկ. Բ. 133 (Ջպղպեղ, որ է տաքդեղ). Բառ. երեմ. 272 (կազմուած է ճիշտ ինչ. գւռ. թրք. isotə «պղպեղ», այն է is «տաք» + ot «խոտ»)։

ՆՀԲ «նոյն և ռմկ. թրք. ըսըճագ, սը-ճագ» (արմատն է əsə «տաք» + jaq մասնիկ)։ Տէրվ. Altarm. 60 սանս. dah, լիթ. dègti, զնդ. daz «այրել, վառել», գոթ. dags, գերմ. Tag «օր» ևն։ Հիւնք.

յն. δάϰρν «արցունք» բառից։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 362 պրս. [arabic word] daγ «այրել» բառից. (որ է դաղ «խարան»)։ Պատահական նմանութիւն ունին եգիպտ. tka «բոց», բանտու tete, վոլոֆ. taka-taka «բոց», ճապոն. [other alphabet] taku «վառել, տաքացնել», [other alphabet] 7 atataka «տաք, ջերմ»։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ալշ. Ախց. Գոր. Երև. Ղրբ. Կր. Շմ. Ջղ. Սլմ. Տփ. տաք, Մշ. տաք, տակ, Մև Վն. տաք, Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. դաք, Ասլ. դաք, դա*։ Նոր բառեր են տաքանալ (Պլ. դաքնալ, Ղրբ. թքանալ), տաքարիւն, տաքդեղաջուր, տաքկոճ, տաք-հով, տաքուկ, տաքուչի, տաքօդք, տաքջուր, տտքտուն «բաղանիք», տաքցոց։

NBHL (4)

Մինչդեռ տաք էր (շամփուրն) իբրեւ զհուր՝ եդ ի գլուխ մերուժանայ. (Խոր. ՟Գ. 37։)

Հազիւ կարացին հանել զպարանն տաք ջրով ի տրորեալ մարմնոյն. (Հ=Յ. սեպտ. ՟Ա.։ Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ջուրն տաք գայ ի վեր. (Երզն. երկն.։)

Ամենայն հով իրաց մոխիր առաւել տաք է փորձով. (Վստկ. ՟Ժ՟Դ։ Հանէ՛ք զմորթ արջոյն, եւ տաք տաք արկէ՛ք ի վերայ նորա. Վրդն. առակ.։)


Տաքսատ

s.

rank, line, order.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ղօրախումբ, վաշտ». մէկ ան-գամ ունի Եփր. համաբ. 152. «Սատակեաց կորոյս զտաքսատս զօրաց նորա վասն ան-արգանացն նորա»։ Ուրիշ վկայութիւն չկայ։

= Բիւզ. յն. ταζατος «կանոնաւոր զին-ւոր», յդ. օὶ ταζατοι «բերդապահ զօրք», որ և ταζατίων (Sophocles 1068բ)։ Կաղ-մուած է τά́šις «խումբ, դաս» բառից։ Հա-յերէնը անշուշտ փոխառեալ է ասորերէնի միջոցով, որովհետև Եփր. թարգմանուած է ասորերէնից, թէև Brockelmann, Lex. syr. 133բ չունի համապատասխան ձևը. սակայն գիտէ յն. τά́ζις բառից ածանցուած ուրիշ փոխառեալ ասոր. բառեր։-Աճ.

ՆՀԲ և Հիւբշ. 384 դնում են յն. ταšεἰδιον «զինւորների փոքր խումբ», որ նուազա-կանն է τάζις բառի։ Բայց այս բառը ոչ միայն չի ծածկում հյ. ձևը, այլ և նշանակութեամբ անյարմար է, ըստ ո-րում նշանակում է ըստ Sophocles 1068 բ «զինւորական արշաւանօ»։

NBHL (2)

Բառ յն. դա՛քսիս, դաքսի՛տիօն. τάξις, ταξείδιον . Նոյն ընդ հյ. Դաս, կամ դասակ զօրաց. cohors.

Զորս արար պիղատոս, եւ յղեաց կոտորեաց զտաքսատս զօրացն (հերովդի). (Եփր. համաբ.։)


Տրէ, ի

s.

the fourth month of the ancient Armenian calendar (November).

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(սեռ. տրեայ Լաբուբ. էջ 2) «Հայ-կական չորրորդ ամիսը, որ ըստ անշարժ տո-մարի համապատասխանում է հռովմէական նոյ. 9-դեկտ. 8» Ասող. Վանակ. տարեմ.։ Նոյն բառն է և տրեկան «տրէ ամիսը» Գիրք թղ. 273 (Ըստ Հռովմայեցւոցն ի 10 հոկ-տեմբեր և ասորերէն Թշրին կտիմ և ըստ հայոց տրեկանի), որ յայտնի չէ թէ գրչա-գրական սխա՞լ է, թէ ահեկան և մեհեկան ձևերից ազդուած և իրօք գոյութիւն ունեցող ժողովրդական մի ձև, որ գրուածքի հեղի-նակը կամ գրիչը գործածել է, ինչպէս որ մի քիչ յետոյ էլ ունի ժողովրդական կթոց ամ-սանունը՝ փոխանակ սահմի (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 254)։

= Պհլ. tir «Շնիկ աստղը» (Nyberg, Hilfsb. 2, 225), գւռ. *tīrē ձևից. հմմտ. պրս. [arabic word] tir «արեգակնային չորրորդ ամի-սը», և լայնաբար «ամառ», կապադովկ, τήρι, τειρει, τειδ «կապադովկիական չորրորդ ամիսը», զնդ. [other alphabet] tistrya «Շնիկ աստղը», tištryehe mā «զենդական չորրորդ ամիսը՝ որ նուիրուած է Շնիկ աստ-ոին» (Bartholomae, Altir. Wtb. 651), սանս. [other alphabet] tšya «մի աստեղատուն և նրա համապատասխան ամիսը», տոգդ. tiš, բուդդայական չին. (սոգդիականից փոխա-եեալ)՝ tir «փայլածու»։ Հայերէնը գալիս է հնագոյն *տիրէ ձևից. է վերջաւորութիւնը իրանական մի գաւառականի ուղղականի վերջաւորութիւնն է, ինչպէս ունինք քրիստ. սոգդ. ē, հմմտ. մարգարէ, բազէ. որ և -ալ. հմմտ. կամայ ակամայ, աշկարայ ևն (Bai-ley лRAS 1930, էջ 17)։

Հներից Վանակ. տարեմ. մեկնում է «զի տայ կամ կրէ գիշերն յօրէն «ժամն և զմասունքն» (այսինքն ցերեկը կար-ճանում է և գիշերը երկարում)։ Նոյնը Տաթև. հարց. 200. իսկ Տաթև. ձմ. ա. «Տրէ՝ զտէրունական խորհուրդն ասէ, ւորժամ տիրեաց Աստուած ի վերաւ ա-ռառածոռ»։ Brosset JAs. 1832, 529 հեռաւռր նմանութիւն է ուզում նշմա-րել վրաց. ოთხი ոթխի «չորս» բառի հետ։ Böttich. ZDMG 1850, 365 պրս. Tī յատուկ անունի հետ։ Lag. Ges. Abhd. 294, 9, Beitr. bktr. Lex. 56 սրանց է կցում սանս. taš̌tar և զնդ. tistrya, ո-րոնք չի ընդունում Lag. Arm. Stud. § 2245։ (Սրանց վրայ տե՛ս Horn, Grdr. § 406)։ Պատկ. O назван. дрeв. apм. мecяц. 39 պրս. և կապադովկ. ձևերի հետ նաև վրաց. տիրիս-կոնի, տիրիս-դենա «վրացական 11r։ և 12ր։ ամիս-ները»։ Հիւնք. պրս. թիր, Հիւբշ. 89 Տիր աւստուծու անունից։ Սոգդ. և չին. նո-րագիւտ ձևերի միջոցով մեկնեց Gau-thiot MsL 19, 122։

NBHL (3)

Անունզ ամսոյ հայոց, ըստ անշարժ տումարի համեմատ նոյեմբերի, եւ առաւել դեկտեմբերի. իսկ ըստ շարժականին՝ պէսպէս ամսոց այլոց ազգաց.

Տրէ. զի տայ, կամ կրէ գիշերն յօրէն զժամն եւ զմասունքն. (Վանակ. տարեմուտ.։)

Որ օր ՟Ի. էր տէր ամսոյն, ի կութս այգեստանի (յեօթներորդ դարու). (Ասող. ՟Բ. 4։)


Տրմէս, մեսաց

s.

triens, trimessis.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«8 կերատի քաշ կամ 1/︎ դահե-ևան» Շիր. 27. Վրք. հց. բ. 240։

= Յն, τριμί́σσιον, որից և լտ. tremissis՝ նոյն նշ. ըստ Մանանդեան, Կշիռները էջ 21 տանում է 1,51 1/ջ գրամ։-Հիւբշ. 385։

Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 179 պրս. թէրմէսէ ձևի հետ, այն է ❇ tarmasa «երկու եղջերակ որիզ, կէս դանկ»։ ՆՀԲ պրս. թէրմէսէ և լտ. tre-missis, trimesis։ Պատկ. Շիր. 27 ա-րաբ. ❇ ︎ tr m § և [arabic word] tarmasa։

NBHL (3)

τριτημόριον triens, trimessis. (պ. թէրմէսե. լտ. դռէմիսսիս, դռիմէսիս. իբր երիս ասսիս կամ դանկ. ... ). Երիր մասն դահեկանի. կամ ոսկի ի չափ վեցերորդ մասին ունեաց.

Կշիռ ութ կերասի լինի տրմէս մի։ Մանր բաժանելով զունկին՝ լինի դահեկան վեց, տրմէս տասն եւ ութ։ Սիմէս՝ կէս դահեկանի. տրմէս՝ երրորդ մասն դահեկանի. (Շիր. չափ եւ կշռ.։)

Դրամակէսս եւ տրմէսս գողանայի. (Վրք. հց.։)


Տրմուղ, մղի

s.

inexperienced, inexpert, raw, unpracticed, new;
untamed, wild.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(սեռ. ի) «անվարժ, դեռ չլծուած ձի, եզ (նաև վզի համար ասուած)» Երեմ լա. 18. Ոսկ. մ. ա. 6. և եբր. լա. Բուզ. 262. Եւս. պտմ. Սեբեր. 185 որից տրմոու-թիւն Ոսկ. մ. ա. 6 և կրկնութեամբ՝ տրմուղ կրմուղ Կոչ. 209 (երկու անգամ), որից և կրմուղ (ի հլ.) Ոսկ. մ. գ. էջ 54. Կիր. պտմ. էջ 132, կրմղութիւն Դիոն. երկն.։

-Կարմուած է մուղ «մղել, վարել» ար-մատից՝ տր-բացասական մասնիկով, որ այլուր անսովոր է. հմմտ. համապատաս-խան անմուղ ձևը՝ Ոսկ. մտթ. ղկ. յհ. Վռռ. և վկ. ա. 653, Մագ. Զքր. կթ. նոյն նշա-նակութեամբ. Յիշեալ տր-մասնիկը պէտք է համարել բնիկ հայկական տ բացասակա-նի երկրորդ ձևը. հմմտ. սանս. dur-, հհիւս. անգսք. tor-, հբգ. zur-բացասական մաս-նիկները (Pokorny 1, 816)։

ՀՀԲ տար-մուղ «ոչ մդեալ»։ ՆՀԲ թու նոյնպէս հանել մուղ արմատից։ Հիւնք. մտրուկ բառից։

NBHL (8)

ոչ ուսայ իբրեւ զընջուղ տրմուղ. (Երեմ. ՟Լ՟Ա. 18. (այն է երինջ, որթ. որթուկ. մոզի. յն))

Երինջս տրմուղս, եւ անգրանկածինս։ Իբրեւ զձի տրմուղ անիմաստ (կամ անսաստ, անսանձ). (Ոսկ. մ. ՟Ա. 6. եւ Ոսկ. եբր. ՟Լ՟Ա։)

Նստուցին ի վերայ տրմուղ իշոյ։ Ընդեսցուցանէ իբրեւ զյաւանակ տրմուղ։ Նստար ի յէշ՝ յաւանակին, զգօնացելոյն՝ եւ տրմըղին. (Եւս. պտմ. ՟Զ. 39։ Մանդ. ՟Բ։ Յիսուս որդի.։)

Ասի եւ զպարանոցէ մատաղ անասնոյ.

Արա՛ ի ներքոյ լծոյ զտրմուղ վիզս. (Սեբեր. ՟Ժ։)

ՏՐՄՈՒՂ ԿՐՄՈՒՂ, տրմղի կրմղի. Նոյն ընդ վերնոյն՝ կրկնութեամբ ըստ հայկական ոճոյ.

ἁδάμαστος, ἁζυγής, δυσήνιος indomitus μόσχος vitulus, juvencus եւ այլն. Մատաղահասակն յանասունս՝ չեւ մղեալ ի գործ. անփորձ. անվար. անլուծ. դժուարասանձ. անհամետ. չեւ եւս ճնշեալ. պզտիկ, ճիվան, կէնճ.

Հեծեալ է ի վերայ յաւանակի տրմղի կրմղի։ Միայն թագաւորն յիսուս նստաւ ի վերայ տրմղի կրմղի յաւանակի. (Կոչ. ՟Ժ՟Բ։)


Տրոհ, ից

s. mus. division.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «բաժանում» Պղատ. մինովս. որից տրոհել «բաժանել, ջոկել, զանազա-նել», Խոր. Յհ. կթ. Կիւրղ. ղկ. Խոսր. Նար. կգ. էջ 161. (ըստ Նորայր, Կոր. վրդ. 213 և Բանաս. 1900, 139 մէկ անգամ գործած-ուած է Ոսկեդարեան մատենագրութեան մէջ՝ Ոսկ. եփես. ժզ. 838). տրոհութիւն Փիլ. այլաբ. Մագ. տրոհումն Խոր. Շիր. Նար. տրոհարկել Երզն. քեր. գերատրոհ Նար. մծբ. եռատրոհ Շնորհ. տարատրոհել Նար. խչ. 40z։

ՆՀԲ լծ. հյ. ցրուել, մանաւանդ յն. διαιρὲω «բաժանել»։ Հիւնք. գրոհ բառից։

NBHL (2)

Բաժանումն. որոշումն. մանաւանդ ի նուագս եւ ի նուագարանս. որպէս յն. κρούμα pulsus եւ modi musici, sonus

Ո՞վ է տրոհիցն առ երգս բարի բաշխօղն, զարժանիսն բաշխելով. եւ որո՞յ են (այն) օրէնք ուղիղք. պխ. փողահարին, եւ փանտեռնահարին. (Պղատ. մինովս.։)


Տրուպ, տրպի, պաց

adj.

humble, lowly, unworthy, inferior, least, vile, abject, despicable.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «նուաստ, ստրրին ւե. տին, փոքր, խեղճ» Ա. կոր. ժե. 9. Եփես. դ. 8 Ոսկ. մ. ա. 9 և եբր. որից տրպանալ Լծ. ածաբ. տրպագոյն Բրս. ծն. կրճատմամբ՝ րուպ Գնձ.։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. drōb-ձևից. այս ձևի հետ հմմտ. հսլ. drobg, drobiti «ջար-դել, մանրել», drobinu «փոքր», նսլ. drób «մանը կտորներ», ռուս. дробь «կոտորակ, մաս, կտոր», дробить «մանրել», дpeбeзrи «փշրտանք, մանրուք», nо-дробныи «ման-րամասն», չեխ. drob «մանը բան», drobny «փոքրիկ, չնչին», բուլգար. drebolija «չըն-չին բաներ», droben «փոքր չնչին», լեհ. dro-bny «շատ փոքր, աննշան», սերբ. droban «փոքր», ուկր. dribnyj «փոքրացրած, նուրբ, թոյլ, տկար, անուժ», հհիւս. dnafna «մանը մասերի լուծուիլ», գոթ. gadraban «քանդա-կել», հհիւս. draf, անգսք. droef «անկում», որոնք հանւում են հնխ. dhrebh-«ջարդել, փշրել» արմատից։ Կայ նաև նոյն արմատի dhreb-ձևը, որից հհիւս. drepa, անգսք. drepan «զարնել, հարուածել, սպանել», ռեռմ. Treff «հարուած» ևն (Pokorny I. 875, Berneker 225-6)։ Հայերէնի մէջ նախա-ձայնն էլ վերջաձայնին նմանուելով ստաց-ուել է drōb-ձևը, որ անսովոր է հնխ. ձայ-նաբանութեան. հմմտ. ბեծ

ՆՀԲ լծ. հյ. տառապեալ, արաբ. turāb «հող»։ Հիւնք. արաբ. [arabic word] dubr «յետին»։ Bugge KZ 32, 63 լիթ. trum-pas «կարճ» բառին ցեղակից։ Փորթու-գալ փաշա, Եղիշէ 124 զնդ. տրիվիշ «աղքատութիւն» բառեու

NBHL (11)

ἑλάχιστος, ἑλαχιστότερος, βραχύς, βραχύτατος , μικρός minimus, pusillus, parvulus, exiguus ἕσχατος, ἑκτός ultimus, extremus ἤττος inferior εὑτελής vilis, humilis, levis. (լծ. հյ. տառապեալ. ար. թիւրապ, հող) Փոքր եւ ստորին. յետնագոյն. փոքրիկ. կրտսեր. նուաստ. նուազ. փանաքի. յետին. անարգ. դոյզն. թեթեւ. պզտիկ, է՛ն ետքինը, վարինը.

Ես իսկ եմ՝ տրուպն առաքելոց։ Որ տրուպս եմ ամենայն սրբոց. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Է. 9։ Եփես. ՟Գ. 8։)

Նուաստիցն՝ հետեւել լաւագունիցն, եւ (սոցա) յարձակեցուցանել զտրուպսն յառաջկոյս. (Դիոն. եկեղ.։)

Տրուպ կոչել, եւ ունել զվերջին տեղի. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)

Փոքունք մեք, եւ ի տրպաց եկեալք։ Այլք (ի կենդանեաց) տրուպք, կամ զազրատեսակք. (Առ որս. ՟Ը. եւ ՟Է։)

Մեք երկրայինք եւ տրուպք։ Առ մեզ տրուպքս՝ այս պահի սովորութիւն. (Շ. բարձր.։ Լմբ. սղ.։)

Եղբարց միանձանց յղունիկանոսէ ողորմելոյ ի տրպէ ի տէր խնդալ. (ՃՃ.։)

Ոչ ունելով զօրինակն ի տրպաց եւ յաննշանից։ Զմի ոք ի տրպաց եւ ի փոքունց. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ա. եւ ՟Ժ՟Բ։)

Ի տրուպ տեղւոջ կայցէ, բայց իցէ յարքունեացն համարոյ։ Ամենայն ստուգութիւն քրիստոնէութեան ի տրուպսն բանս եւ իրս գտանի. (ոսկ. եբր. ՟Ժ՟Գ։ Աթ. ՟Ա։)

Եթէ է ինչ ի լուսոյ խաւար, է եւս յաւետարանին պատուիրան տրուպ. (Եփր. աւետար.։)

Իսկ եթէ փոքունք եւ տրուպք՝ եւ ոչ ի մահ՝ քո մեղքն, զի՞ զարհուրիս ի հանդերձելոյն. (Բրս. մկրտ.։)


*Տցակ

cf. Տրցակ;
sack;
pocket.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. անստոյր բառ. մէկ անգամ ունի Ոսկիփ. «Մտցէ ի մէջ (պտղալից) դրաստին, ունելով փոքր մի տցակ, թէև ոչ զբովան-դակն (քաղեսցէ), այլ լնլով զտցակ իւր, դարձցի ի յընթացս իւր»։ Հաւանաբար նշա-նակում է «կապոց» և կցւում է տրցակ բա-ռին.

ՆՀԲ և ՋԲ կապում են տրցակ բառին։ Աճառ. ՀԱ 1908, 123 տե՛ս տստակ։

NBHL (1)

Մտցէ ի մէջ (պաղալից) դրաստին, ունելով փոքր մի տցնկ. թէեւ ոչ բովանդակն (քաղեսցէ), այլ լնլով զտցակ իւր՝ դարձցի ի յընթացս իւր. (Ոսկիփոր.։)


Րաւդոս

s. phys.

rod;
beams of light.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(կամ նաև րաբդոն, ռաբդոն) «գաւազան». մէկ անդամ ունի Արիստ. աշխ. 613. «Իսկ բաւդոսք է Իրիսի ներերևութիւն ուղիղ, որ թարգմանի ցուպ»։

= Յն ի βი ς «գաւազան, ձող. 2. անձրևի ժամանակ կամ արևի հողից խոնաւութիւն ծծելու միջոցին հորիզոնի վրայ երևցած գծե-րը»։-Հիւբշ. 386։

NBHL (1)

Իսկ րաւդոսք է իրիսի (ծիածանի) ներերեւութիւն ուղիղ, որ թարգմանի ցուպ. (Արիստ.։)


Րոպէ, ից

s.

second;
instant, moment;
the world, the universe;
Europe.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «ակնթարթ, մանրերկրորդ կամ երկվայրկեան» Վեցօր. 117-118 (Զրո-պէսն, այսինքն զթօթափել ական. Մի ի 60 մասանցն ունի վաթսնից վաթսուն րոպէ, այսինքն է ական թօթափել), Սարկ. տոմ. «տիեզերք, համօրէն աշխարհ, ժամանակք, բովանդակութիւն էից» Գնձ. Շար. Նար. որից րոպէահամար Վեցօր. 118. Շիր. րոպէական (նոր բառ). կրճատ ձևով րոպ «ժամանակ» Նար. տաղ. «կոլոր, շրջանակ, ոլորակ» Գնձ. գրուած է րոպպէ Մոլութ. 447 բ։-Նոր գրականի մէջ արևմտեան բարբառով րոպէ քիչ է գործածւում և միայն անորոշ ու կարճ ժամանաև է զոյզ տալիս. արևելեան բար-բառով շատ սովորական է և նշանակում է ժամի 1/εօ մասը, այս իմաստը սխալ է. հմմտ. վերը Վեցօրէից վկայութիւնը. այս-պէս նաև Վեցօր. 119՝ ժամք անհամար րո-պէիւք անցանեն. նոյն սխալը գտնում ենք նաև վայրկեան բառի մէջ։

= Յն. ῥόπղ «րոպէ, moment», որից և ասոր. [syriac word] [arabic word] rōpā «րոպէ». գալիս է οεπω «ծռիլ» բայից և նշանակում է բուն «հակում, թեքում, կշիռքի թեքումը, որոշիչ պատճառ. ճգնաժամ, կրիտիկական րոպէ» և այս վեր-ջինից էլ «ժամանակ, րոպէ»։ Բայց ի՞նչ փոխաբերութեամբ ձևացած է մեր մէջ րոպէ «տիեզերք» նշանակութիւնը։-Հիւբշ. 386։

ՀՀԲ դրած է յունարէնից։ ՆՀԲ րոպէ «moment» յուն. թօπή-ից, իսկ րոպէ «տիեզերք» լտ. orbis ձևի հետ. Broc-kelmann, Ուս. փոխ. բառից 102, 107 րոպէ «տիեզերք» յն. Νῦρωπη «Եւրոպա» բառի ց։

ԳՒՌ (dialectal) Ագլ. րօ՛պէ, Երև. հրօպպէ, Սեբ. ռօբբէ, որոնք փոխառեալ են գրականից։

NBHL (11)

յն. ռօբի՛. ῤοπή, ἁκαρές momentum, nutus, ictus, libramentum. Մէտ ըշռոյ. մտումն. քթթել ական. վայրկեան. եւ Մանրագոյն չափ ժամանակի. մանրորդ.

Կարճեալն բառիս Եւրոպէ. ռմկ. եւրոպիա. Εὑροπή Europia, Europe, -pa.

Զչափ ժամանակացն անհամար րոպէիւք ժամուցն համարեցան. քանզի պէսպէս մասունս կոտորեցին զէրպէսն, այսինքն զթօթափել ական։ Րոպէ, այսինքն ական թօթափել։ Ժամս վայրկենաց եւ րոպէից. եւ այլն. (Վեցօր. -Զ։ եւ Շիր. ։)

Զի՞նչ է րոպէն. մասանց ժողովումն. զի յաւուրն երկու մասն պակաս է ընթացք լուսնին. եւ յերեսուն օրն՝ վաթսուն մասն, զոր րոպէ կոչեմք. (Սարկ. տոմար.։)

Մի ի վաթսուն մասանցն ունիվաթսունիցս վաթսուն րոպէ ... Ընդ աղօտ րոպէ ժամուն. (Վեցօր. ՟Զ։)

ՐՈՊԷ. Տիեզերք. շրջան աշխարհի. համօրէն ժամանակ, եւ Աշխարհ համօրէն. բովանդակութիւն էից. (լծ. լտ. օ՛րպիս ).

Րոպէից համայնից էից ի կուսից քառից։ Րոպէից համայնից ի կուսից քառից։ Րոպէից մաքրումն եւ ազատարար։ Րոպէից յոքնաթիւ մասանց բերկրութիւն. (Նար.։)

Րոպէից բառից տարերք։ Րոպէից տարերց մասունք. (Շ. միշտ էիդ.։ Երզն. երկն.։)

Րոպէից կազմիչ հոգին Աստուած։ Րոպէից տէրն օծանի։ Րոպէից բանաւորաց։ Րոպէից քառից կողմանց. (Տաղ.։ Գանձ.։)

Րոպէից արեգականն՝ զտիւն արար գիշերանման. (Շար.) մարթի ի կրկին նշանակութիւնս եւս հայել։

Զլիբիա (զափրիկէ) րոպէիւ հանդերձ, զկողմն ասիոյ. (Նար. խչ.։)


Րուպ

cf. Տրուպ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Համառօտուած է տրուպ բառից՝ ր նա-խատառով բառ ստեղծելու նպատակով՝ տա-ղաչափութեան համար։-Աճ.

Բառ. երեմ. էջ 316 և ՀՀԲ րուպ հաս-կանում են «դոյզն, դուզնաքեայ»։ ՆՀԲ տրուպ կամ գուցէ րուտ, որպէս լտ. rota «անիւ»։ Վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1908, 123։

«քառորդ մասը». ունի միայն Բառ. երեմ. էջ 316։

NBHL (2)

Բառ անյայտ. որ կամ գրելի է Տրուպ. եւ կամ գուցէ Րուտ. որպէս լտ. ռօ՛դա. անիւ.

Ի յախտից գերեալ՝ րուպս ի խոր գըլեալ. (Գանձ.։)


Ցախ, ոյ

s.

branches, brushwood;
furze;
birch-tree;
maple;
— մօրուք, matted beard;
*— ասել, birch-broom.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

«հազի ծառ» Վրդն. ծն. «ծառի ճիւղը՝ տերևներով միասին» Վստկ. էջ 79. Մառթին. «մացառ, խռիւ» Հին բռ. «անտառ կամ այրելի (վառելափայտ)» Բռ. երեմ. էջ 316. ըստ Տիրացուեան, Contributo § 341 Arica arborea L, որ է «ցարասի, հաւամրգի, խալանճ, bruyère», որից ցախեայ «ցախի փայտից շինուած» Յհ. պտմ. գ. առ լեհ. ցախսարեկ «ցախերի մէջ ապրող սարեակ» Մխ. առակ. ցախել «ցանքը ցախերով տափ-նել» ի գիրս Խոսր. էջ 19։

=Բնիկ հայ բառ, որի նախաձևը (գոնէ նախաձայնի կողմից) անստոյգ է. ցեղա-կիցներն են ստնս. çákha-, պրս. [arabic word] ︎ sax լիթ. šaká, հսլ. sakù, կիմր cainc, միռլ. gēc, նիռլ. gēag «ճիւղ, ոստ», լիթ, šaknis, հպրուս. sagnis, լեթթ. sakne «արմատ», գոթ. hōha. «արօր» և թերևս հսլ. soxa, բուլգ. sochá, ռուս. coxá «ձող, փայտ, արօր» (Pokorny 1, 335, Trautmann 297)։ Սրանց նախաձևը դրւում է k'ak, որ և ունի իր ռըն-գային ձևը՝ k'ank. հայերէնի համար Bar-tbolomae Stud. 2, 41 ենթադրում է հնխ. k'hakhā, Meillet MSL 8, 294 ի 9. 323 ձան ենթադրում է երկու ձև, որոնցից մէկը ներ-կայացնում են հայն ու պարսիկը, իսկ միւսը սանսկրիտը. վերջապէս Petersson, Ar. u. Arm Stud. 98 հայերէնի նախաձևը դնում է հնխ. sk'ə-kho.-Հիւբշ. 499։

ՆՀԲ «իբրու ռամկականն ձայնիս ձաղկ... որպէս թրք. սըգ է. խիտ. իսկ զախ մօրուօք ասի պրս. սուք, սէվէք րիշ»։ Böttich, ZDMG 1850, 363, Arica 74, 204, Lag. Urgesch. 592 կցում են վերի սանս. պրս. և լիթ. ձևերի հետ։ Pictet 1, 197 սրանց հետ է համեմա-տռում հյ. tsaghi, որով թերևս հասկա-նում է զախ։ Lag. Arm. Stud. § 2258 մերժելով նախորդները՝ կցում է պրս. istāx «ճիւղ» բառին, որ մերժում է

Horn. Grdr. § 82։ Հիւբշ. KZ 23, 21 և Arm. Stud. § 279 վերի ձևով։ Մառ ИАН 1913, 422 քարթ. տղե, մինգր. տղա, լազ. տկա «անտառ, մացառ, մա-սուր ևն», սվան. ցխեկ «անտառ», իսկ ИАН 1915, 837 սվան. ցահրա, մինգր. ցը «կնձնի», վրաց. ցոցխի «աւել» և ցախի ծիթելի «жидра բոյսը»։

ԳՒՌ (dialectal) Հմշ. ցախ «մացառ, թուփ», զա-խուդ «անտառ», Կր. ցախ «բարակ փայտ». Ախց. ցախ ու ցուխ «փայտի կտորտանք, խռիւ», Խրբ. Ասլ. Մշ. Մրղ. Պրտ. Սլմ. Վն. Տփ. ցախ «ծառի չորացած ճիւղեր», Երև. ցախ «վառելափայտ», Ղրբ. Սլզ. ցախ «կարճ թուփ կամ խռիւ, որ դնում են շերամի առաջ, որպէսզի վրան բոժոժ կապէ», Զթ. ցօխ, ցոխ «ծառի, յատկապէս խաղողի որթի տերև», Սվեդ. ցիւխ «թոնրի մէջ վառելու ճիւղեր», Բն. ցախ «գիհի ծառի տերևները՝ որ իբր կեր տալիս են անասուններին». Հմշ. «մի տեսակ թուփ է և սրանից շինուած աւել»։-Սրանց հետ նոյն է և Ղրբ. ցmք։ (որ և Ագլ. Լ. Ղրդ.) «մի տեսակ փշաբուս. որի ճիւղերով ցանկապատ են շինում» կամ ցաքի Գնձ. Ղզ. Լ. Ղրբ. Շլ. «փշոտ վայրի մի բոյս. paliurus aculeatus (Ազգ. հանդ. Ե. 292)», Խտջ. «մի տեսակ ծառ» (տե՛ս և վարը ցաքի)։ Նոր բառեր են ցախատուն, ցախւոր, ցախուտ, ցախաւել (>Ռ. Սեբ. ցախավէլ, Ագլ. ցղա՛վիլ, Մկ. ցmխmվիլ, Պլ. ցախավէր. վերջինը՝ միայն փխբ. «ան-ճարակ, ձախող»), իսկ Ղրբ. ճխէ՛վիւլ «ցա-խաւել»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ❇ახი ցախի կամ ჩახი չա-խի «շերամին իբր կեր տրուած թթենու ճիւ-ղեր», ცახე ցախե «մի տեսակ քոլ. былин-ка».-ցախաւել բառից փոխառեալ ձևերը տե՛ս աւել։

NBHL (7)

κλάδος ramus. Իբրու ռամկականն ձայնիս Ձաղկ. ծիղ. ծեղ. ճիւղ. ոստ տնկոց եւ բուսոց՝ վարսաւոր կամ ձաղկահեր, որ լինի որպէս խուրձ կամ մշտիկ կամ աւել. ցաք, սուք.

ՑԱԽ. Է եւ անուն գեղեցիկ ծառոյ. σφένδαμνος acer (acris)

Կամփի կանանչ ցախն։ Ճփնոյն ցախն դալար։ Մազտաքոյն ցախովն ձիւթեն. պանին ցախովն. եւ են՝ որ բեւեկնի ցախովն։ Փիճի ցախովն։ Առ ընկուզի ցախ, եւ ի վերայ խնձորին փաթթէ՛, որ ծածկէ ցախն աղէկ զխնձորն. (Վստկ.։)

Ցախիւ եւ խոտով կալան (զառաջս), զի ոչ երեւէին. (Մարթին.։)

Են զարմանալի ծառք. որպէս կիպարն, ցախն, եւ այլն. (Վրդն. ծն.։)

ՑԱԽ. Անուն թփոյ, յորմէ կազմի ցախ աւել. լալը. այլ ի Հին բռ. գրի,

Ցախ. մացառ, անտառ. (որպէս թ. սըգ. է խիտ)։ Իսկ Ցախ մօրուք ասի պ. սուք, սէվէգ րիշ.


Ցած, ի, ոյ, ից

adj. fig.

low, lower;
humble, lowly, modest, moderate, mild, docile, good;
low, vile, abject, ignoble, base, mean, grovelling, worthless;
— հայելով, looking down, modestly.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո հլ. «խոնարհ, հեզ, համեստ» Ա. տիմ. գ. 3. Տիտ. ա. 8. Ոսկ. եբր. «մեղմ, կամաց» Վրք. ոսկ. «նուաստ, ստորին, ցած» Լմբ. սղ. Շնորհ. եդես. «դէպի վար» Եղիշ. խաչել. որից ցածնուլ «վար իջնել, մեղմանալ, թեթևանալ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. Եփր. ել. ցածագոյն Ոսկ. յհ. բ. 6. Եզն. ցածութիւն ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. մտթ. ցածուցանել ՍԳր. Ոսկ. Եզն. ցածուն Տիտ. բ. 2. 4. Եւս. պտմ. Ոսկ. ա. տիմ. Եւես եբր. ցածնագոյն Ոսկ. մ. բ. 12. ցասացա-ծոյց Փարպ.։

Հիւնք. ծածք բառից։ Karst, Յուշար-ձան 425 թթր. tat. dat «հաստատուն, հանգիստ»։ Scheftelowitz BВ 28, 287 իբր բնիկ հայ՝ լտ. čado, սանս. çad-, զնդ. sad-«ընկնել» բառերի հետ։ Ըն-դունում են Walde 105 և Pokorny 1, 339 հնխ. k'ad-«ընկնել» արմատի տակ։ Կասկածելի է նախաձայնի պատ-ճառաւ. սպասելի էր *սատ կամ *սած։ Մառ, O полояс. aбхaз. էջ 6 ափխազ. ծխա «ցած» բառի հետ։

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Մրղ. ցած. (Մրղ. զա-նազանում է ցած «դէպի վայր» և ցա՛նձըր «զած. 2. խոնարհ»). Ալշ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. ցաձ (բայց բայական ձևով Պլ. զազնալ), Ասլ. ցաձ, ցազ, Սլմ. ցած, ցածր, Մշ. ցաձ, ցաձր, Տիգ. ցmձ, Զթ. ցօճ, ցոձ, Հճ. ვօձ, Սվեդ. ցուձ, Երև. Մկ. Վն. Տփ. զածր (ր յառաջացել է բարձր բառի նմա-նութեամբ)։ Նոր բառեր են ցածահոգի, զած-լիկ, ցածրիկ, ցածկեկ, ցածկլիկ, ցածկուկ, ցածրահան, ցածրաշէն։-Թրքախօս հայե-րից՝ ցածլանմաք Ատն. «բարկանալ»։

NBHL (12)

Հեզ, ցած, պարկեշտ։ Բարեսէր, ցած, արդած. (՟Ա. Տիմ. ՟Գ. 3։ Տիտ. ՟Ա. 8։)

Ասելովն ցած՝ զխոնարհութիւնն ուսուցանէ։ Առ բարեգործին եւ ողջախոհին, ցածին եւ առաքինոյն։ Ցածոյն եւ զգաստին ոչ պաճուճանօք հաճոյ լինիս, այլ նոցին հակառակօքն. (Շ. ընդհանր.։ Սարգ. ՟ա. պ. ՟Է։ Ոսկ. եբր.։)

Բարեսէրք, եւ ցածք. (Դիոն. ածայ.։)

Ակն ցած, ամփոփեալ գնացք, երեսք մտախորհք։ Ցած երեսօք, եւ պարկեշտ. (Բրս. պհ. եւ Բրս. յուդիտ.։)

Ոմանք (ի կենդանեաց) սրտմտօղք, եւ այլք ցածք. (Առ որս. ՟Է։)

Հեզ եւ ցած ծով. (Եփր. ծն. քրիստոսի.։)

Պատասխանի ետ ցած ձայնիւ, եւ ասէ. (Վրք. ոսկ.։)

ՑԱԾ. Նուաստ. ստորին. նուազ. ցած.

Եղեւ սա յաչս նոցա ցած, եւ ունայն իբրեւ զստուեր. (Լմբ. սղ.։)

Զի փառք նախնին իմ տաճարաց՝ քան զվերջի՛նըն լինի ցած. (Շ. եդես.։)

ՑԱԾ. մ. Ի խոնարհ. ի վայր. պարկեշտութեամբ.

Աչք զգաստանան՝ ցա՛ծ հայելով, եւ տեսանելով զաստուածութիւնն ի պարտաւոր մարմինն. (Եղիշ. խաչել.։)


Ցանկ, ոյ

s. anat. adv.

hedge, fence, enclosure, boundary, wall;
index, catalogue, list, table;
desire, love, lust;
secundine, after-birth;
always, continually;
պատել, փակել —ով, to surround with hedges, to fence in;
— արկանել, to hedge in, to encompass, to surround.

· Calfa

Etymologies (7) · Adjarian

«պատ, պատնէշ, 2. ցուցակ. 3. միշտ»։

= Կազմուած է ց նախդիրով անկ արմա-տից. տե՛ս անկ-անիլ։

ՆՀԲ առաջին երկու իմաստով անգ կամ յանգ բառից։ Տէրվ. Նախալ. 68 ցանկ «պատ»=սանս. kač, kanč, լտ. cingo, լիթ. kinkau, յն. ϰαϰαλον «պատ, պարիսպ» բառերի հետ՝ հնխ. kak «պա-տել, կապել» արմատից. իսկ ցանկ «միշտ» յառաջանում է ցանկ «պատ» բառից։ Հիւնք. ցանկ «պատ» հանում է ցանց-ից, իսկ ցանկ «միշտ» յանգ բա-ռից։ Scheftelovitz BВ 28, 287 սանս. çanku «ցից», հսլ. saku «ճիւղ» բառե-րին է կցում։

«փափագ, իղձ» Փիլ. լին. որից ցան-կալ կամ ցանկանալ (գրուած նաև գ-ով) «բաղձալ, տռփալ, սաստիկ փափագիլ» ՍԳր. Եզն. ցանկալի ՍԳր. Ագաթ. ցանկական «տռփական» Եզն. ցանկութիւն ՍԳր. անցան-կալի (նոր բառ) ևն.

ՆՀԲ «ցանկ կամ ի սպառ բերիլ սրր-տիւ առ իմն իբր յեզր բաղձանաց»։ Հիւնք. անկանել կամ անցանել բայից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. Յ66 զնդ. seriha «փափագիլ» բայի հետ։

ԳՒՌ (dialectal) Խրբ. ցանգանալ «տռփալ», Շմ. փափագիլ», Մշ. ցանգուտէն «ցանկու-թիւն»։

«արգանդի կեղտ, նորածնի շապի-կը, ընկերք». ունին միայն ՋԲ և ԱԲ։

NBHL (23)

ՑԱՆԿ կամ ՑԱՆԳ. φραγμός sepes, sepimentum θριγκός, τριγκός septum, vallum, maceria եւ այլն. (ի բառէս Անկ կամ յանգ. իբր ցեզր, ցվերջ) Անջրպետ յեզր պարտիզի, այգւոյ, անդոց. որմ՝ գեղջուկ հիւսուածոյ. շրջապատ. պատնէշ. կրճիմն. որմարգելք. խից. խոտէ պատ.

ՑԱՆԿ կամ ՑԱՆԳ διαπαντός, εἱς το διηνεκές semper, per omne tempus, in perpetuum, jugiter, continuo, indesinenter. Մինչ ի սպառ. հանապազ. միշտ. յարաժամ. յամենայն ժամ. անդադար. յաւէժաբար.

Ցանկ զնոյն աղօթեմք։ Կարօտութեամբ խնդրելեացն՝ ցանկ առ իւր մնալ մեզ արասցէ. (Խոսր.։)

Քո տէրն ցանկ խրատէ ... միշտ խրատէ, ցանկ աղաչէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Զ։)

Ցանկ ամբողջ պահել։ Որ ցանգ զսքանչելիսն տէսանէին։ Ի նորա գեղն ցանկ պչնուլ. (Փիլ. իմաստն.։ Ոսկ. յհ.։ Յճխ. ՟Ժ։)

Զերկիր՝ որ հանապազ բրեմք, եւ ցանգ կոխեմք. (Եզնիկ.։)

Եկաց յառուամէջս այգեացն, եւ էր ցանգ աստի, եւ ցանգ անտի։ Խրամատեցաւ վասն քո ցանգ։ Որպէս յորմոյ թիւրելոյ, եւ ի ցանկոյ մերժելոյ։ Արկանել ցանգ եւ պարիսպ ամրութեան։ Մարախ մածեալ զցանգով։ Ցանգով փակեցի ... քակեցից զցանկ նորա։ Կոչեսջի՛ր խրամակարկատ ցանկոց.եւ այլն։

Ի ճանապարհաց եւ ի ցանկոց։ Ի խրամ ցանգոյն։ Ընդ թումբս վազել, եւ ընդ ցանգս անկանել. (Սարգ.։ Նախ. եզեկ.։ Ոսկ. յհ. ՟Բ. 13։)

Առաքինին ցանկ եւ պարիսպ ի կիր առնու, եւ ծածկոյթ շնչականացն. (Փիլ. լին.։)

Իմացա՞ր զկապ բազմաստեղացդ, եւ կամ զցանկ հայկին. (Առ որս. ՟Է։)

Ո՞ է՝ որ զփափկութիւն աչացն՝ արտեւանացն ցանկով զգուշացեալ փակեաց. (Կոչ. ՟Թ։)

Բանք սուրբ հօրն կրճիմն եւ ցանգ եդաւ ցեղընտիր լինելոյն. (Լմբ. պտրգ.։)

Հրեշտակական թեւոցն սքօղմամբ ցանկ արկեալ (այսինքն շրջապատեալ) պահէիր. (Նար. կուս.։)

Ցանկք առաջին գրոց ... ցանկք երրորդ հատածի. (Խոր. ձ։)

ՑԱՆԿ. այլով նմանութեամբ, արմատ բառիս Ցանկութիւն, իբր նոյն.

Ցանկութիւնս նորոգս խնդրեն գտանել. իսկ ցանկին տեղի՝ եւ նա արս ունի իւր առանձինն՝ խորհուրդս ոմանս կախեալս եւ յարեալս զմարմնոյն եւ արտաքոյ. (Փիլ. լին. ՟Դ. 186։)

Զտռփումն մշտախոհ զցանկ ըղձման քո տրամախոհական մակամտածութեան, կա՛մ է ցանկութիւն, եւ կամ հանապազորդ։ (Մագ. ՟Թ.)

Եւ ո՛չ ցանգ բարկացայց ձեզ։ Որ ցանկ կայիք ընդ իս ի փորձութիւնս իմ. (Ես. ՟Ծ՟Է. 16։ Ղկ. ՟Ի՟Բ. 28։)

Ամի ամի զնոյն պատարագս մատուցանեն ցանգ. (Եբր. ՟Ժ. 1։)

Եթէ ցանկ զաստուած յեշեմք, չախորժիցեմք զչարիսն յիշել. (Ոսկ. եբր.։)

Որպէս ցանկն ասէի, եւ այժմ ասեմ. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Ցանկ եւ հանապազ պատերազմի ընդ մեզ։ Ցանգ եւ հանապազ վշտանայր վասն աւետարանին. (Շ. բարձր.։ Ճ. ՟Ա.։)

ՑԱՆԿ. նմանութեամբ. πίναξ index. Ցուցակ գլխոց մատենից. որ եւ ասին ԳԼՈՒԽՔ.


Ցեծ

s.

ibis, Egyptian bird

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(գրուած նաև ցէծ) «եգիպտական մի թռչուն, քաջահաւ» Փիլ. տե՛ս 8 և լին. 117։ 1ծ. փիլ.։

Հիւնք. հանում է ցեց բառից։

NBHL (3)

ՑԵԾ. ἵβις ibis. գրի եւ ՑԷԾ. քաջահաւ, թռչուն եգիպտական.

Զցինն ու զեգիպտացի զցեծն։ Արտաւազդահաւն, եւ ցեծդ. (Փիլ. տեսական. եւ Փիլ. լին. ՟Բ. 39։)

Արտաւազդահաւն եւ ցեծդ՝ հաւքեն, որ ի ջուրն բնակեն, ձկնաքաղն եւ շեախն. (Լծ. փիլ.։)


Տխմար, աց

adj.

simple, foolish, idiotic, ignorant.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «տդէտ, անմիտ» Թիւք. ժդ 23. Մծբ. Ոսկ. մ. ա. 15. Սզն. որից տխմարաբար Սեբեր. տխմարագոյն Ագաթ. Կորիւն. տխմարութիւն Սեբեր. Եզն.։

«գիտուն»։ ՆՀԲ թերևս համարում է նոյն ընդ ախմար։ Հիւնք. տրմուղ, կըր-մուղ ձևերից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 36 պհլ. a-hamār «անհաշիւ, ան-զգոյշ»> ան-համար բառից, ան բա-ցասականի տեղ դնելով տ բացասակա-նը։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մկ. Մշ. տխմար «ապուշ», իսկ Տիգ. թխմmր «մանկիկ, երախայ» (նոյ-նը նաև Ակն)։

NBHL (3)

ἅπειρος inexpertus ἱδιώτης idiota δημώδης vulgaris, rudis. Ախմար. տգէտ. անփորձ. տհաս մտօք կամ հասակաւ. (արմատ բառիս ըստ Հին բռ. է խամար, իբր գիտուն)

Բազումք դեռ տխմար էին։ Տգէտ եւ տխմար մարդոյ։ Զտխմարսն ածեն ի գիտութիւն ճշմարտութեան։ Սովին պատրեն զտխմարս։ Դանդաչանաց բանից տխմարաց մտաց կարկատելոց։ Վարդապետք տխմարք եւ ինքնահարճք. (Ոսկ. մ. ՟Ա. 15։ Մծբ. ՟Ժ՟Ա։ Յճխ. ՟Թ. Եզնիկ.։ Խոր. ՟Գ. 68։)

Յոյժ զօրագոյն է եզնն ... էշ տկար է, եւ տխմար գործոյն. (Կիւրղ. օրին.։)


Տղայ, ոց

s. fig.

infant, baby, child;
stripling, youth, lad;
simple-minded, innocent;
novice, ignorant;
— մանուկ, little child.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

. ո հլ, (յետնաբար նաև ի հլ.) «փոքր մանուկ, երախայ. 2. մատաղատի. 3. պատանեակ» ՍԳր. Եզն. Եւս. պտմ. Եղիշ. «պարզամիտ, տգէտ» Մեկն. ղկ. Լմբ. պտրգ. Արևելեան գրականում բառս յատուկ է մի-այն արական սեռին, բայց մեր արևմտեան գրականում, ինչպէս և գրաբարում և միջին հայերէնում թէ՛ արական և թէ՛ իգական սե-ռին. հմմտ. Տայր Աննա ստինս տղային և անուանեաց զնա Մարիամ. Եւ առեալ Ան-նա զտղայն Մարիամ (Յայսմ. սեպտ. 8). Ողորմիմ մօրն իմում և քեռն իմում, զի տր-ղայ է (Վրք. հց. ա. 114). Տղայ աղջիկ (այն է «փոքր աղջիկ» Վրք. և վկ. Բ. 422-3). եւ ունէր ի նմանէ դուստր մի տղայ (իմա փոքրիկ) Ռիթայ անուն (Սմբ. պտմ. 116), որոնց համեմատ են գալիս նաև տղայաթաղ, տղացկան, տղաբերք, որոնք անշուշտ միայն արու տղաների համար չեն, այլ և աղջիկնե-րի։ Այս բառից են տղայաբարոյ Ոսկ. ա Թես. տոալագոյն Կոչ. տղայահանճար Բուզ. տղայակոտոր Իմ. ժա. 8. տղայանալ Ա. կոր. ժդ. 20. Եփր. ծն. տղա(յայհասակ Անկ. գիրք նոր կտ. 143, 145, 312. տղայիկ Բուզ. 219. տղարուք (չունի ԱԲ) «որդու ծննդեան տօնը» Տաթև. հարց. 321։

= Ասոր. [arabic word] talyā, [arabic word] təlē «տղայ, աատանեակ». բնիկ սեմական բար. հմմտ. եբր. [hebrew word] tā̄le «մատղաշ գառ», արամ. taliā «տղայ, գառնուկ», [syriac word] talīϑā «աղ-ջիկ, տալիթայ», սաբ. [hebrew word] tli «գառ», ա-րաբ. ❇ talā «գառն, ուլ, եղնիկի ձագը», [arabic word] talay «փոքրիկ գառ կամ ուլիկ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 865), ն. արաբ. tully «արու գառ». եթովպ. talū «այծ» (տե՛ս նաև տալիթայ)։-Հիւբշ. 317։

Ուղիղ մեկնեց նախ La Croze, ըստ Lag. Arm. Stud. § 2229, որից յետոյ նոյնը Müller SWAW 41, 13 և Spiegel Bvs 4, 462։ Canini, Et. étym. I86 եբր. tula, սանտ. tala։ Հիւնք. կտղանք բառից։ Bugge, Lуk. Stud. 1, 78 լիւկ. tidei և ետր. clan «որդի» հայերէնի հետ միասին փոխառութիւն է դնում ասորա-կանից։ Գազանճեան, Տարեց. Պապիկե-անի 1905, էջ 125 և Արև. մամ. 1907, 934-5 տճկ. չաղա «մանուկ»։-Տղաց-կան բառի ստուգաբանութեան մասին խօսում է Գ. Անդրէասեան, Արևելք 1898 հոկտ. 19 և մեկնում է «տղայառու + ական»։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տղա, Ակն. Ասլ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. դղա, Խրբ. Տիգ. դղm, Ագլ. տղօ, Սվեդ. դղօ, Հճ. դօղ», Զթ. դօղօ, դօղո, Հմշ. (ըստ Մառ Зan. Koл. Bocт. I) դաղա։ Նոր բառեր են տղամարդ, անտղայ, անտղամարդ, տղաբերք, տղաթոր, տղակութիւն, տղակուց, տղահայր, տղաղջիկ, տղաճուտ, տղամայր, տղայրուք, տղատէր, տղատուն, տղեկ, տղութ, տղեկութ, տղով, տղովանալ, տղացկան։ (Վերջին ձևն ունի նաև Առաք. պտմ. 467. կազմուած է -ցկան մասնիկով. հմմտ. մուրացկան, գնացկան, ուրացկան, ուտեցկան, դիմացկան՝ ըստ Աճառ. Աոռտ. 1910, 178. աւելի հին են Յայսմ. փետր. 14 և Մխ. բժշ. 121, երկուսն էլ գրուած դղացկան, ուր յայտնի չէ թէ ին-չո՞ւ համար է դ)։

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Կր. dəγa «տղայ, մանչ» (Բիւր. 1898, 627), քրդ. [arabic word] təγa «հայի տղայ» (Justi, Dict. Kurde 101), տղաէ ֆլա «հայի տղայ» (Հորիզոն 1914 դեկտ՛՛ 28), չէրքէզ. tγa «երիտասարդ», tγaγəbso «երիտասարդութիւն» (L. Loewe, A dictio-nary of the circassian language 1854), դիդօ և ունցօ taqui «տղայ». գւռ. ատա, ա-րա ձևից է փոխառեալ ուտ. ara «այ տղայ, ատած։

NBHL (15)

νήπιος, βρέφος, παιδάριον, παῖς, νέος, νεώτερος infans, parvulus, puer, puerulus, juvenis. Մանուկ փոքր. երախայ. ստղմն. մատաղ տիօք.

ՏՂԱՅ. ա. νεογνός, νεώτερος junior, parvulus. եւ այլն. Տհաս տիօք. մատաղ. կրտսեր. տխմար. փոքրիկ.

Ի տղայոց մինչեւ ցստնդիացն։ Իբրեւ զտղայս՝ որ ոչ տեսին զլոյս։ Փափկացուսցէ զմարմին նորա իբրեւ զտղայոյ։ Ժողովեցէ՛ք զտղայս ստնդիացս։ Ծերք եւ տղայք.եւ այլն։

Տղայոցն անմեղաց ընդէ՞ր տիրիցեն դեւքն. (Եզնիկ.։)

Ամենայն տղայք աշխարհին իբրեւ զարս պատերազմօղս խիզախէին. (Եղիշ. ՟Գ։)

Տղայի օրինակաւ, զի ընդ լալն՝ միանգամայն եւ սաստկապէս ծիծաղեսցի. (Կլիմաք.։)

Իբր Պատանի, կամ երիտասարդ անչափահաս.

Մինչդեռ տղայք էին նոքա երկոքինն, արժանի եղեն լինել եպիսկոպոսք. (Եւս. պտմ. ՟Զ. 30։)

Տղայ էր իսրայէլ. եւ ես սիրեցիզնա։ Ի վերայ մանկան միոյ տղայոյ։ Ի տղայ մանկանցն բերանոյ զստինսն ի բաց կորզէին։ Ի բերանոյ մանկանց տղայոց. եւ այլն։

Զանլինելի զլոյսն առաջի դնէր իբրեւ տղայ մանկան։ Մանկան տղայի։ (Եղիշ.։ ՟Բ։ Գանձ.։)

Տղայ մտաց է ոչ մերձաւորօքն ամփոփել, այլ անյայտ յուսովք յորդորիլ ի յայտնի վնասս. (Բրս. վաշխ.։)

Տղայ եւ մատղաշ ծառեր. (Ոսկիփոր.։)

ՏՂԱՅ. Պարզամիտ. անգէտ. տգէտ.

Ամենեքին՝ որ կատարեալ միտս ունին՝ տղայք են առ չարութիւնն. (Մեկն. ղկ.։)

Յայտնեցաւ առաքելոցն տղայոց։ Տղայք գոլով արհեստի բանարարութեան։ Տղայ գոլով աստուածային իմաստիցն. (Լմբ. պտրգ.։)


Տնազ

s.

scorn, derision.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«այպն, կատակ, ծաղը» Ոսկիփ. Մագ. թղ. 241. Վրդն. առ. 97։

= Արաբ. [arabic word] fanz «ծաղր, կատակ». որից ❇ fannāz «ծաղրող, կատակող» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 184)։

Հիւնք. պրս. թանզ։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Դվ. Երև. Ախց. Ղրբ. Մկ. Մշ, Շմ. Վն. տնազ, Ագլ. տնօզ. Հճ. թնօզ, Ննխ. դնազ, դնաձ, ձնաձ «ծաղր» (իսկ Սվ. «բամ-բասանք»). նոր բառեր են տնազել, տնագա-վարի, տնազատեղ։

NBHL (1)

Մեղայ զայլով ծիծաղելով, տնազով, զայլս արհամարհելով։ Տնազ առնէ։ Գիտացի՛ր որ քեզ տնազ լինին արարեալ (կամ արարեալքդ). (Ոսկիփոր.։)


Տոգոր, ից

s. fig.

imbibition, impregnation, absorption, saturation;
great erudition.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. անստոյգ բառ. չորս անգամ ունի Մագ. «Ոհորական տոգորից տենչամ քեզ տրամակայեալ. Յորում մթերեալք են տո-գորք աստուածային. Զքառիցն (գիտութե-անց) ի նա տոգորս երևակայութեամբ ցու-ցից. Ի տոգորս տղմից տաղտկացեալ ի գբի՝ արտաքս ոստուցեալ»։ Որից տոգորել, որ մէկ անգամ ունի Մագ. առ Լեհ. «Տախտաև աոռորեալ վարժ խուզման»։ Հին բռ.=Բառ. երեմ. 312 մեկնում է «Տոգորք. ներկոց», Լեհ. «Տոգոր. ներկ», ՆՀԲ «Տոգոր. թաթաւումն, շաղախումն, ներկումն, և նմանութեամբ հմտութիւն, ուսումն, մակացութիւն», տոգո-րել «թանալ, թաթաւել, ներկանել». ՋԲ «Տռ-գոր. հմտութիւն, մակացութիւն, շաղախ, շաղախումն, ոռոգումն, թաթաւումն». և տո-գորել կամ տոգորիլ «լի լինել, յղկիլ»։ Մէ-նէվիշեան ՀԱ 1911, 665 տոգոր դնում է «տեպք, ապացոյց, փորձ, հանդէս», նաև «գանձ, տագնապ, մրցում, շաղախում»։ Նոր գրականի մէջ տոգորել, տոգորուիլ գործած-ւում են «համակել, համակուիլ» նշանակու-թեամբ։

ՆՀԲ լծ. պրս. թէր քէրտէն «թրջել»։ Lag. Urgesch. 328 սանս. tuǰ։ Հիւնք. տռչորիլ բայից։

NBHL (3)

Թաթաւումն. շաղախումն. ներկումն. եւ նմանութեամբ. Հմտութիւն. ուսումն. մակացութիւն.

Ոհորական տոգորից տենչամ քեզ տրամակայեալ։ Յորում մթերեալք են տոգորք աստուածային։ Զքառիցն (գիտութեանց) ի նա տոգորս երեւեկեյութեամբ ցուցից։ Ի տոգորս տղմից տաղտկացեալ ի գբի՝ արտաքս ոստուցեալ. (Մագ. ՟Ժ՟Ե. ՟Ի՟Ե. ՟Կ՟Բ. եւ ՟Ի՟Ը։)

եւ (Հին բռ.)


Տոհմ, ից, աց

s.

family, tribe, house, race, line, lineage, extraction.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

, ի, ի-ա հլ. «զարմ, ցեղ, ազգա-տոհմ» ՍԳր. Եփր. ծն. Եզն. Մծբ. Եղիշ. Փարպ. որից տոհմագիր «ցեղագրութիւն» Կոչ. 183. տոհմաթիւ «ազգահամար» Ա. տիմ. ա. 4. Տիտ. գ. 9. տոհմական «առատ բերք» Ղկ. ժբ. 16. Ոսկ. Կոչ. Եփր. գ. կոր. 122. Ագաթ. Եզն. «ազգական» Մծբ. «ցեղա-յին» Փիլ. «ազնուական» Մծր. 374. տռհմա-կից Ագաթ. Վեցօր. տոհմիկ «ազնուական» Բուզ. Եղիշ. ը. 126. տոհմակութիւն «ազ-նուականութիւն» Փարպ. 167. աղգատոհմ ՍԳղ. Եւս. պտմ. ապատոհմ Ոսկ. եփես. 912. Մծբ. անտոհմ Ա. կոր. ա. 28. անտոնմակ Փարպ. համատոհմակ (չունի ԱԲ) Թղ. պրռ-ևրղ. ՀԱ. 1921, 20. բազմատոհմ Եփր. պհ. Վեզօր. բարետոհմիկ Ոսկ. ա. կոր. դայե-կատոհմ Գ. մկ. ե. 18. ծառայատոհմ Ա-գաթ. միատոհմ Ագաթ. վատատոհմակ Փարպ. տոհմարան (նորագիւտ բառ) Մխ. անեց. 37, 39 ևն։ Տոհմն ձևն է ցոյց տալիս Նոռառիւտ մնազ., ուր գտնում ենք ի տոհ-մանէ Ա. մն. ի. 6, տոհմանցն Ա. մն. իղ. 26, ազգատոհմանցն Բ. մն. ա. 2 հոլովա-ձևերը։

= Պհլ. tohm «տոհմ», որ գործ ծուած է 27-2045 Թուրֆանի նորագիւտ արձանագրութեանց մէջ. որից mrdwhm (կարդա՛ mardohm, «մարդիկ» (այն է *mard-tohm=«մարդա-տոհմ» >պրս. [arabic word] mardum «մարդիկ» MSL 17, 2)։ Միւս իրանեան ձևերն են՝ սոգդ. tōxm «սերունդ», պհլ. [other alphabet] tohm, tōxm, tuxm «սերմն (բոաական և կամ առ-նական), սերունդ, ցեղ», [other alphabet] tohmak, tōxmak, tuxmak «սերմ, ցեղ, ծագում, ծր-նունդ», պրս. tāhm (հնագոյն ձևը), [arabic word] tuxm «սերմ, ձու, ցեղ, ծագում», [arabic word] tux-ma «ծագում, ցեղ», [arabic word] tuxmagān «ա-մորձիք մարդոյ, սերմն բուսոց», քրդ. tox-ma «ցեղ, սերունդ», txoma «բոյն», tim «կորիզ, հատիկ, ունդ», բելուճ. tom, tum «սերմ», պազ. tuxm «սերմ», tuxma «սե-րունդ, ծագում», ϑum «սերմ». հնագոյն ձևերն են հպրս. [other alphabet] taumā (կարդա՛ tauhmā, ըստ Benveniste, BSL л 93, 76-79) «ընտանիք, ցեղատոհմ», զնդ. ❇ ︎ taoxman-«սերմ, ցեղ», սանս. [other alphabet] tokman «ընձիւղ»։ Իրան-եանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] tōhmā «ցեղ, ազգատոհմ, սերունդ», արաբ. [arabic word] tuxm, թրք. [arabic word] toxum, ռմկ. tohum «բուսական կամ առնական սերմ, ցեղ»։ Ըստ Pokorny 1, 713 իրանեան բառերը ծագում են հնխ. teuq-արմատից, որից է նաև մբգ. diehter «թոռ»։ Ուրիշ ցեղակից ձև չկայ։ Հայերէնի մէջ բնիկ լինելու պարագային պի-տի ունենայինք *թոյք։-Հիւբշ. 253։

ՆՀԲ լծ. պրս. թրք. թուխմ, թուխում, թօխմ, թօհում և վրաց. տո՛մի։-Զնդ. հպրս. և պրս. ձևերի հետ են համե-մատել նախ Windisch. 11 և յետռ. Spiegel, Hofers Zeitsch. 1, 61, Gosche 13, Եւրոպա 1849, 200, Böttich. ZDMG 1850, 363, Lag. Urgesch. 322, Spiegel Huzw. Gram. 164, Müller SWAW 38, 574, Justi, Zendsp. 130, Dict. Kurde 9s ևն։ Böttich. Horae aram. 36, 68, Rudim. 42, 120, Lag. Cesam. Abhd. 48 ասոր. ձևի հետ։ Pictet 2, 237 կցում է սանս. dama, զնդ. dəmāna, nəma-

na, յն. δόμος, δῶμα, լտ. domus=հյ. տուն ընտանիքին։

ԳՒՌ (dialectal) Կայ միայն Մշ. շան տորմ է «շան ցեղ է» նախատական դարձուածի մէջ։

ՓՈԽ (borrowing) Հայերէնի միջոցով են վրաց. ტოძი տոմի, մինգ. ტომი տոմի «տոհմ, ցեղ» (այս-պէս նախ Brosset JAs. 1832, 529). ուղղա-կի պարսկերէնից է փոխառեալ վրաց. ვარ-ტუხმე վարտուխմե «ծնողք»։

NBHL (4)

δῆμος pars tribus, populus γένος, γενεά , ἕθνος gens, genus, generatio συγγένεια cognatio πατριά familia, parentela. (լծ. պ. թ. թուխմ, թուխում, թօխմ, թօհում. որ է Սերմն. սերունդ. զաւակ) վր. տո՛մի. Զարմ. ցեղ. ազգատոհմ. տուն. ժողովուրդ. ազգի ճուղ. սօյ, ճինս, սինսիլէ.

Ցեղն յուդայի ըստ տոհմից։ Տոհմն զարայի ըստ արանց։ Յազգէ տոհմին յուդայի։ Առաքեցին որդիքն դանայ ի տոհմից իւրեանց։ Ըստ տոհմից հարցն։ Յակոբեան տոհմիս։ Յազգէն դաւթայ, ի տոհմէն փարեսեանց, ի ցեղէն յուդայ։ Ամենայն տոհմք ազանց։ Որ յազգիս մերում, եւ ոչ ի տոհմի մերում, եւ ոչ ի ժողովրդեան մերում։ Յիսրայելեան տոհմէ անտի (յն. յիսրայելէ)։ Պատուհաս մահու զնա տոհմաւ հարցեն (յն. ամենայն տամբ). եւ այլն։

Ի տոհմէն արծրունեաց, ի տոհմէն սիւնեաց, ի տոհմէն ռշտունեաց։ Յայլմէ տոհմէ։ Արք պարսիկք յաւագ տոհմաց. (Եղիշ.։ Փարպ.։)

Ոչ տոհմից փառաւորութիւն փառաւոր է առ աստուծոյ, այլ առաքինութեան բարետոհմութիւն։ Ամուսնաւորաց եւ մահկանացուաց ազգ է տոհմ աստուծոց նոցա. (Յճխ. ՟Ի։ Եզնիկ.։)


Տող, ից

s.

line;
row, file, rank;
series.

· Calfa

Etymologies (9) · Adjarian

(ի հլ. յետնաբար) «ուղիղ շարք (մարգարիտների, շղթայի, բազմականների, խօսքի կամ բառերի)» Ոսկ. ա. թես. Բուզ. 172. որից տողել «ուղիղ շարել, դասաւորել» Եւս. քր. Սեբեր. Ոսկ. Ագաթ. տողեալ «շա-րուած» Վեցօր. 86. Ոսկ. եփես. 915. տողան տշարք, դաս» Եւս. պտմ. 664. տողանի «յա-ջորդական կարգով շարուած» Եւս. պտմ. Բ08. տողաբան «շատախօս» Մծբ. շղթայա-տող Խոր. մարգարտատող Յհ. կթ. տարա-տողել Թէոդ. խչ. քարատող «քարով շա-րուած» Կաղնկատ. 172։ Նոր բառեր են տողաշար (արդէն 1788 թ. ունի Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. էջ 116, իբր ռուս. тeрaкca), երկտող, երկտողիկ, տո-ղած, տողավարձ ևն։

= Թւում է խալդեան շրջանի բառ. հմմտ. վրաց. ტოლო տոլո, ტოლი տոլի «հաւասար, նման, հասակակից», ტოლობა տոլոբա «հա-սակակցութիւն», ტოლება տոլեբա «բաղդա-տել», ტოლაობა տոլառբա «ձկների կամ ոձերի զուգաւորութիւն», ტოლტოლი տոլտոլի «ճաւասար, հասակակից», უტოლო ուտոլո ռանհաւասար», որոնց նշանակութեան այս-պիսի երանգները թոյլ չեն տալ ընդունելու թէ մին միւսից փոխառեալ է. այլ երկուսն էլ փոխառեալ են միևնոյն աղբիւրից։-Աճ.

զգեստ» ևն։ Pictet 2, 159 պրս. duxtan «կարել», սանս. duh «կաթ կթել, կա-րել»։ Bugge IF 1, 442 սանս. tántra-«շարունակեալ կարգ, շարք, ռասաւո-րութիւն», tandrá «շարք» բառերի հետ հնխ. tantri-(ից, իբր ten-արմատից։ Հիւնք. տաղ բառից։ Scheftelovitz BВ 29, 28 և յե-տոյ Pedersen, Հայ. դր. լեզ. 64 կցում ևն անալ. tal, հբգ. zala, գերմ. Zahl «թիւ», լիթ. dalis, սանս. dala «մաս, կտոր, տերև-», կիմր. dalen, հիռլ. duillen «տերև», fodailim «ոաժանեմ» են հնխ. del-արմատին, որ ըստ Po-korny 1, 808 նշանակում է «նկատի ու-նենալ, նպատակ դնել, վնասել, հաշուէլ, պատմել» և որի ժառանգների մէջ միայն անգսք. toel, talu ունի «շարք» նշանա-կութիւնը. այս պատճառով էլ Pokorny մերժում է հյ. տող։ (Walde թէև յիշում է ցանկում, բայց չի դնում գրքի մէջ, էջ 240՝ լտ. dolus «խորամանկութիւն, խաբեբայութիւն» բառի հետ)։ Վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1908, 122։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. տող, Ախց. Երև. տօղ, Սչ. դօղ. նոյնից են նաև տող Ննխ. «քանոն (ուղիղ գիծ քաշելու համար)», տող -բէ-տող Ալշ. «շարան շարան», տող Բլ. Չրս. «վզի զարդ, մանեակ» (իմա՛ «շարան, շարանուկ ուլունքաշար»)։

ՓՈԽ (borrowing) Ուտ. տօղ «գրուածքի տող»։

«մարմնի մէջ արտադրուած հե-ղուկները. sécrétion» Մագ. թղ. 135 (Միայն ջերմինս և կծուինս տայ կերակրել տկարա-ցելումն, զի զտողսն հատցէ ի խոնարհ և օգնականութիւն ահեկին կողման և փայծ-ղան.-այս խօսքերը ջերմի բուժման հա-մար է ասում, երբ իրօք որ փայծաղը՝ ոռ մարմնի ձախ կողմն է, ուռչում է և ցա-ւում), նաև էջ 6 (Հիւանդն խնդրէ զանախոր-ժըս ախորժակս, մթերեալ յինքեան զհամա-քամուածս և զտողս և զափռոդիտականս-ըստ ՆՀԲ զտղղս, որ սխալ ընթերցուած է. տե՛ս տղղ). որից տողի «թուք» Իսիւք. յոբ. 112, տողուկ (որ և տողու, տողուն) «թուք. լորձունք» Յոբ. է. 19, Փիլ. այլաբ. 1Ս8. Պտմ. աղէքս. 25, բոլորն էլ միայն յոգնակի գործածութեամբ։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. stol-արմատից, որի stel-ձևից են տիլ, տիղմ (տ. տիղմ բառի տակ)։-Աճ։

Բառ. երեմ. էջ 313 տողուկ դնում և «վիշտ, կսկիծ», որ անշուշտ սխալ է։ Հիւնք. կցում է տող «շարք» բառին։ Սագրզեան ՀԱ 1909, 334 հյ. շողիք, շաղ, շաղախ, թրք. dalga «ալիք». dolman «ւզուիլ», սումեր. dig «թափել», šašar «ցեխ» ևն բառերի հետ։ Karst, Յուշարձան 407 շողիք բառի հետ՝ սու-մեր. šua «թացութիւն, թուք»։

ԳՒՌ (dialectal) Ննխ. դօղուք «մաղաս, խուխ, բալ, ղամ».-կրկնական ձևեր են տղողանք Ղրբ. «դիրտ. 2. տակին մնացած անհիւթ անհամ մասը», տղողաջուր Ղրբ. «տակը մնացած մրրոտ ջուր», տղեղել Ագլ. «տան պատերը սպիտակ հող քսելով սպիտակացնել»։

NBHL (5)

Մօտ ի սպառուած տողին կատարի բառս։ Իսկ ինձ զո՞րս հիւսեցից շարս եւ տողս բանից դսրովականաց։ Տառ տարբերական տողիւ ձեւացեալ։ Եղծումն նոցին ի տողս գրոց. (Երզն. քեր.։ Նար. ՟Ի. եւ կուս։ Լմբ. առ ոսկան.։)

Տողս առանցելոց բանիցն յեռուս։ Եւ ոչ կարեմ զոճ տողիս յառաջ խաղացուցանել. (Ոսկ. ՟ա. թես.։ Լաստ. ՟Ժ՟Զ։)

Յայն օր նախ զտող բազմականացն թագաւորաց զամենեցունց կարգեցին. (Պիտառ.։)

Իսկ Տողք, իբր տողունք. cf. ՏՈՂԻՔ։

ραμμή, τάξις, συνάφεια, στίχος (որ է ստիքս. որպէս եւ στολή , լծ. ընդ տող) linea, series, ordo, versus. Ուղղագիծ դասաւորութիւն. շարք եւ կարգ իրաց. որպէս տառից, տաղից կամ ոտանաւորաց, մարգարտաց. օղից շղթայի, մարդկան, կենդանեաց.


Տոմս, ից

cf. Տոմսակ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առաց վը-կայութեան) «թուղթ, մի թերթ թուղթ, տետ-րակ» Ես. ը. 1. Աթան. Գէ. ետ ժմ. լն. յետ-նաբար կայ «հրամանագիր, կաթուղիկոսա-կան հրովարտակ» իմաստով՝ Զքր. սարկ. Բ. 136. նոր գրականի մէջ նշանակում է *billet, վրան գրուած թղթիկ, երկտողիկ ևն», որից տոմսակ, տոմսակավաճառ, խաղա-տուս. բmժնետոմս, հրաւիրատոմս, տոմ-սարան ևն։

= Յն, τόμος «մագաղաթի կտոր, մի թերթ թուղթ, հատոր գրքի», որի վրայ տե՛ս և տոմ. յունարէնից է փոխառեալ ասոր. ❇ tūmsā «տետրակ, գիրք, գըր-բոյկ, թուղթ», որ թէև a-ի պատճառով ա-ւելի մօտ է հայերէնին, բայց ու ձայնաւորի պատճառով հեռանում է։-Հիւբշ. 385։

Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։

NBHL (4)

Ա՛ռ դու քեզ տոմս մի մեծ, եւ գրեսցես ի նմա գրչաւ առն ճարտարի. (Ես. ՟Ը. 1։)

Գրեա՛ գրչաւ առն ի տոմսի նորում. (Աթ. ՟Դ։)

Տոմսի նոր, որ է թուղթ մեծ. զի եւ զթուղթ տոմար ասեմք. (Գէ. ես.։)

Տե՛ս եսայիաս զկոյսն ծնեալ տոմս նոր. (Ժմ. յն.։)


Տոչոր

cf. Տոչորումն.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«վառուիլ այրիլը» Գնձ. որից տո-չորիլ «այրիլ, վառիլ» Երեմ. խը. 9. Յկ. գ. 6, Ագաթ. Եւս. պտմ. «հրդեհի պէս ծաւալիլ» Եփր. ա. կոր. տոչորական Ագաթ. տոչորու-մըն Յհ. կթ. հրատոչոր Բենիկ. հոգետոչոր Անան. եկեղ.։

ՆՀԲ չոր բառից, իբրև թէ «սաստիկ չորութիւնից վառուած»։ Տէրվ. Altarm. 61 տաք բառի հետ՝ կցում է սանս. dah «այրել, վառել», լիթ. dègti «այ-րել», զնդ. daz «վառել», հբգ. tak «օր» ևն բառերին։ Canini, Et. é́tym. 130 յն. δάϰαρ «մի տեսակ կատսիա»։ Հիւնք. տաք բառից։

ԳՒՌ (dialectal) Կայ Ապ. տոճորակ «ղավուրմա, տհալ» բառը (Ամատունի, Հայոց բառ ու բան 628բ), որ ընդունուած է նաև արևմը-տեան գրական լեզուի մէջ, և որի հետ նոյն է տոժրակ Չմշ. «ղավուրմա»։ Ամատունի դնում է տոչորել բայից։

NBHL (1)

որ եւ ՏՈՉՈՐՈՒՄՆ. Վառումն (դիւրաւ դոգցես առ սաստիկ չորութեանն). բոցակիզումն. բորբոք. եռանդն. պասքումն ոգւոյ. տենչ.


Տոռն, ռին, ռան, ռունք, ռանց

s. fig.

rope, cord, string, twine;
tie, band, bond, link;
— շան, leash.

· Calfa

Etymologies (8) · Adjarian

, ն հլ. (-ռին, -ռունք, -ռամբ, -ռանց) «չուան, կապանք» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 8. Իգնատ. թղ. 131. Կոչ. 235. Սեբեր. 38. որից տոռնիլ «չուանով կապուիլ» Վրդն. սղ. էօ 40I. տոռնեալ «կապուած» Լատտ. Տաթև. ամ. 126, որ և տոռանեալ Սիմ. ապար. 43։

Հիւնք. դուռն բառից։ Scheftelovitz

BВ 28, 302 տորգ բառի հետ։ Karst, Յուշարձան 422 թթր. tar, ter, չաղաթ. օսմ. tar «նեղ», tartmak, termek «պրն-դել», չուվաշ. tort «քաշել»։ Թիրեաքե-ան, Բազմ. 1913, 342 հյ. տոռոմ բառի հետ եզում է թրք. թօռ «ցանց» բառին։ Petersson KZ 47, 258 սանս. darbha-«խոտի տրցակ, խոտ», drbháti «ոլորել, հիւսել», հբգ. zerben «դառնալ» ևն բառերի հետ՝ հնխ. derbh-, dorbh-«ո-լորել, գալարել» արմատից։ Յիշում է Pokorny 1, 808։ Պատահական նմանու-թիւն ունի լտ. torus «բարակ չուան», որից ֆր. toron (ծագումն անյալտ՝ Walde 786)։

ԳՒՌ (dialectal) Բլ. Մշ. տօռ «շան վզի կապ»։

, ն հլ. «սանդի կոթ» Լմբ. առակ. սրանից բարդուած ձևով սանդիտոռն կամ սանդատոռն «նոյն նշ». Առակ. իգ. 31. Եւա-գըր. 226. Ճառընտ. (վերջինը յգ. գրծ. սանդիտոռամբք ձևով)։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. doru-«փայտ» ձևից. հին ժամանակ սանդի կոթը կարծր փայտից էր լինում շինուած, և մինչև այժմ էլ սխտորգուշի կոթը միայն փայտից է շինւում. բառիս ցեղակից ձևերի վրայ տե՛ս տարգալ. յատկապէս հմմտ. յն. ὄόρῦ «նաւ, նիզակաբուն, ճոկան, մական», կրետ. ბօρά «գերան»՝ իրենց օ ձայնաւորի համար, և սանս. dru>i «փայտէ դոյլ», druna-«աղեղ», drδna-«տաշտ»՝ իրենց n ձայնի համար։-Աճ.

Իմ այս մեկնութեան համաձայն է նաև Meillet (անձնական)։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ტორი տորի «հովուի գաւա-զան». այս բառը ի հարկէ փոխառեալ չէ հյ. տոռն «սանդի կոթ» ձևից, այլ ենթա-դրում է հնագոյն հյ. *տոր «գաւազան» բա-ռը, որ յետոյ կորել է մեր մէջ՝ փոխանա-կուելով իրան. գաւազան բառով, և որի ան-միջական ընկերն է տոռն «սանդի կոթ» (նախապէս ունէր ր, որ ն-ի պատճառով դարձաւ ռ)։

NBHL (5)

σχοινίον funiculus, funis βρόχος laqueus. Չուան. լար. կապանք. սիրայ. շղթայ. հազբ. խեղդ. իբ, սիճիմ, պաղ.

Թաքուցեալ են յերկրի տոռունք նորա։ Վարակեսցին տոռամբ տնանկութեան։ Տոռունք մեղաց պատեցան զինեւ։ Ի տոռունս մեղաց իւրոց շաղի իւրաքանչիւր ոք։ Գնաց զկնի նորա ... իբրեւ զշուն տոռամբ։ Տոռն ընդ անձն ... ձեռակապօք. (Յոբ. ՟Ժ՟Ը. 10։ ՟Լ՟Զ. 8։ Սղ. ճժը. 61։ Առակ. ՟Ե. 22։ ՟Է. 22։ ՟Գ. Մակ. ՟Դ. 7։)

Տոռն արկեալ ի պարանոցն մեհրուժանայ։ Լիրբ քան զամենայն չիցես դու, եւ ի տոռն պակշոտւոթեան վարանեալ։ Տոռամբ պատատէ։ Հատցուք զտոռունս կապանացն. (Արծր. ՟Ա. 14։ Ղեւոնդ.։ Բրսղ. մրկ.։ Ոսկ. յհ. ՟Բ։ 8։)

Զտոռանէ հարեալ ձգիս յանկումն անհնարին. (Համամ առակ.։)

Ելանես ունայն (յընչիցդ) ի միջոյ հանգանակացն, որպէս տոռն ի սանդէն, որ ոչինչ վերացուցանէ (կամ վերացուսցէ) ընդ իւր՝ յորոց մանրէն. (Լմբ. առակ.։)


Տոռոմ, ոյ

s.

handle.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«լծակ, բառնալիք, լամբ» Շնորհ. ակ. 114 (տապանակի ունկերի համար ասուած)։

Scheftelowitz BВ 29, 27 յն. δόρο «փայտ», սանս. dāru, զնդ. dauru բա-ռերին ցեղակից, որոնք ունին «փայտ, ծառ, կոթ» նշանակութիւնները։ Թիռե-աքեան, Բազմ. 1913, 342 հյ. տոռն «չւան» և թրք. թօռ «ցանց» բառերի հետ։ Petersson, Ar. u. Arm. Stud. 1ՈԼ դնելով -ոմ մասնիկ, արմատը հա-մարում է տոռ <հնխ. dors, որ ևռում է կա՛մ անգսք. teors, գւռ. անգլ. tarse, հոլլ. teers, հբգ. zers «առնի», հյ. տառեղն «արագիլ» բառերին՝ մեկ-նելով «կարճ փայտ» նախնական նշա-նակութիւնից, և կամ յն. მωეον «ափ», δαριν, լակոն. δάρειր «թիզ», իռլ. dorn, կիմր. dwrn «բռունցք», dyrnaid «մի բուռ» բառերի հետ՝ մեկնելով «կոթ, բռնելատեղ» նշանակութիւնից։

NBHL (1)

իբր տոռն կամ ունելիք եւ բառնալիք (տապանակին). Ելեալ երթայր չորս տոռոմով. զերդ զօձ խաղայր հանց տահելով. եմուտ ի տուն (ի տաճարն) չորս անկիւնով, յայն տունըն կայր բազում ժողով. (Շ. առակք.։)


Տորգ, ի

s.

cob-web, spider's web.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«սարդի ոստայնի հիւքը», մէկ անգամ ունի Վեցօր. 121 (Եկեսցէ յարեսցէ ի տորգս սարդիոստայնի). ուրիշ վկայութիւն չկայ։ Նախնական իմաստը պէտք է դնել ո՛չ թէ «ցանց կամ հիւսք», այլ, ինչպէս տակի գաւառական ձևերից երևում է, «ոս-տայնանկի փայտեայ կազմած, ոստայն», որ յետոյ փոխաբերաբար անցել է սարդի ոս-տայնին։ Ըստ այսմ բառս դառնում է՝

= բնիկ հայ բառ, հնխ. dorù-«ծառ, փայտ» ձևից, որի վրայ ընդարձակ տես տարգալ։-Աճ.

ՀՀԲ մեկնում է «մամուլ (իբր ւա. torcula «մամուլ») և ոստայն, ծուղակ»։ ՆՀԲ հանում է տոռն կամ դուրգն բա-ռից (իբրև զտոռն ձգեալ կամ իբրև ըզ-ռուռոն ճախարակեալ)։ Scheftelovitz BВ 29, 51 տոռն բառի հետ։ Պատա-հական նմանութիւն ունի լտ. torqueo «ոլորել, դարձնել, չարչարել ևն»։

ԳՒՌ (dialectal) Տորգ «ծանր բաներ վերցնելու գլանաձև փայտ» (Կոյլաւ, Բառ. գերմ. 815 ա), տորգ Ղք. «ոստայնանկի կազմած, դազգեահ», Ղրբ. «քառակուսի փայտերից կազմած, որի վրայ խալիչա են գործում»։

NBHL (2)

ὔφασμα textura. Ուռկան սարդի առ որսալոյ զճանճս. ոստայն. (իբրեւ զտոռն ձգեալ, կամ իբրեւ զդուրգն ճախարակեայ).

Յորժամ զօրագոյն ինչ յարեսցի ի տորգս սարդի ոստայնի բարակաման, անխափան պատառէ զնոսա. (Վեցօր. ՟Զ։)


Տորր, ից

s.

vine-shoot, vine-branch.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«տունկի ճիւղ, մանաւանդ խաղողի որթի թևերը» Պիտ. 466. որից տորրել «տունկի թևեր և ճիւղեր արձակելը» Նեղոս. տորրանոց «այգի» Համամ. քեր. տորրական Պիտ. առ լեհ.։ Ուրիշ է կարծրատորր Պիտ. 506, որ թէև ծառի համար է ասուած, բայց թուի թէ պէտք է կարդալ կարծրատարր, ինչպէս ունինք ողորկատարր Պիտ. 546 նոյնպէս ծառի համար ասուած։

ՆՀԲ լծ. տոռն «չուան» և յն. δόρο «գաւազան, նիզակաբուն»։

NBHL (2)

(լծ. հյ. տոռն, չուան. եւ յն. տօ՛րի. Գաւազան, նիզակաբուն) Շառաւիղ բուսոց եւ տնկոց, մանաւանդ բազուկ որթոյ խաղողոյ. ուռ.

Ոչ զօրէն այլոց կարծր եւ տեւօղ ունի զտորրն, այլ միջագար. (Պիտ.։)


Տուայտ

adj.

suffering, troubled as with dropsy.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«նեղութիւն, տառապանք, չար-չարանք, վիշտ» (առանձին չէ գործածուած. բայց Եւագր. առ լեհ. կայ տուայտ «ջրգո-ղեալ»). որից տուայտել «տառապիլ» Սիր. դ. I. Սեբեր. 133. Ոսկ. ես. 419. տոայ-տանք «տառապանք» Ագաթ. տուայտութիւն Ոսկ. բ. թես.։ (Նար լծ. մեկնում է «կարկա-միլ, ցամաքիլ»)։

ՆՀԲ «հակառակն այտնլոյ կամ շու-այտելոյ» (ուրեմն հանում է տ բացա-սականից և այտնուլ կամ շուայտ բա-ռից)։ Հիւնք. շուայտ բառից։

NBHL (1)

Տուայտն զջուր վնաս անձին խնդրէ. եւ մեղաւորն անդարձ զմեղս մահ իւր յաւելու. (Եւագր. առ Լեհ.։)


Տուայր, ի

s.

wedding presents;
dower.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ) «վարձանք, փեսի տուած օժիտը հարսին» Ասոր. դատ. էջ 9. Մխ. դտ. Մաշկ. ջահկ. Անսիզք էջ 21, 45, 47, 55. գրուած է տուառ Լմբ. օր. էջ 19, տըվար Լմբ. օր. 24։

= Ֆրանս. douaire (կարդացւում է duar կամ duer) «այրիութեան ժամանակ ապրուե-լու համար ամուսնու տուած ինչքը իր կնոջ». ծագում է ժղ. լտ. dotarium բառից և այս էլ յառաջանում է լտ. dos, dotis «նու-էր, օժիտ», doto «օժտել» բառից, որի պարզ արմատն է dō «տալ» (=հյ. տալ, տուր)։ Ֆրանսերէնից է փոխառեալ նաև անգլ. ϑօ-wev «ալրութեան օժիտ»։

Հներից Մխ. դտ. էջ 289 տալիս է արդէն ուղիղ բացատրութիւնը՝ փեսի կողմից աղջկայ հօրը տրուած օժիտի համար գրելով թէ «առ մահմետական-սըն... կոչի մահր, նոյն և այս առ հռով-մայեցիսն տուայր կոչի»։ ՆՀԲ մեկնում է (հայերէնով ստուգաբանելով) «տու-եալն յառնէ»։ Ուղիղ մեկնեց նախ Խա-լաթեան, Ծրագիր ազգագր. էջ 96։ Կոս-տանեան, Ազգ. հանդ. ժգ. 132 յն. δωρεαl նոյնը նաև Ադոնց, Aрм. Юстин. 190. Karst Դատաստն. II 104։ Սխաւ-ւում է Pedersen, Հայ. դր. լեզ. 197 դնելով բառս տուար, տաւար բառից։ Ուղիղ է Meillet IF Anz. 22, 16։ Վեր-ջին անգամ՝ նախորդներից անտեղեակ՝ Աճառ. Արրտ. 1910, էջ 178։

NBHL (2)

ἁντίφερνα antipherna, dotalitium. Տուեալն յառնէ վարձանք կնոջ. փոխարէն իմն օժտից բերելոց ի հարսնէ. ձիրք. պարգեւ.

Զոր ինչ բերէ կին պռոյդս՝ գրեսցեն զայն. նոյնպէս գրեն եւ զվարձանսն, այսինքն զտուայրն՝ որ է մահր։ Եթէ կինն ելանէ յառնէն, առանց պռուգաց եւ առանց տուայրի ելանէ։ Իսկ եթէ մեռանի այրն, եւ չունի որդիք, առնու կինն զպռոյգսն իւր, եւ զտուայրին կէսն։ Այրն առ կինն դարձուսցէ պարգեւս, որ կոչի տուայր եւ մահր։ Զոր ետ մահր, այսինքն տուայր։ Պռոյգս տայ դստերացն, եւ տուայր որդոցն. եւ այլն։ (Մխ. դտ.։)


Տուգատ

cf. Տուկատ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(որ և տուկատ) «դրամի ա-նուն». նորագիւտ բառ. Արձ. 1283 թ. (Վիմ. տար. 124)։

-Իտալ. ducato, ֆրանս. ducat, որ է 10-12 ֆրանկ արժողութեամբ ոսկեայ դը-րամ. այս դրամը առաջին անգամ տըպ-ուեց Վենետիկում ժԳ դարուն։

NBHL (3)

ՏՈՒԳԱՏ կամ ՏՈՒԿԱՏ. σαθρός putris, debilis, fragilis. իբր Տոկատ. Հատեալ ի տոկոյ. պակասեալ յուժոյ. տկար. ներգեւեալ. փուտ.

Միում եղեգան, որով տուգատ զօրութիւն դադարեաց. (ա՛յլ ձ. տոկս. նորա) (Առ որս. ՟Ը։)

Կապելով ի գնդակ որթոյն. քանզի այս ուղէշ տուկատ գոլով եւ նուրբ, սակայն պիրկ եւ անխզելի. (Տօնակ.։)


Տուղրայ, ի, իւ

s.

tougra, royal monogram.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «թրքական արքունի նը-շանագիր զինանշան» Վրդն. պտմ. էջ 104 (հրտր. Էմ. 139 ունի տուրղայիւ), Օրբել. հրտր. Էմ. 251, 287 (տուղրայիւ)։

= Թրք. [arabic word] tuγra, գւռ. tura, թթր. [arabic word] tuγri «Սուլթանի փակագիր ստորագրութիւ-նը, որ պաճուճուելով զարդարուելով դար-ձել է Օսմանեան զինանշանը»։-Հիւբշ. 277։

Ուղիղ մեկնեց նախ S. Martin, Mém sur l'Arménie, հտ. Բ (1819), էջ 253։ ՆՀԲ «բառ ռմկ. դուղրա, թուրա»։ Ուղիղ է և Հիւբշ. ZDMG 36 (1882), էջ 132։

NBHL (1)

Բառ ռմկ. տուղրա, թուրա. Արքունի նշանագիր կամ փակագիր Մլիք շահն զպատրիարգն զբարսեղ պատուէր պարգեւօք, եւ տուղբայիւ գրոյ. (Վրդն. պտմ.։)


Տունկ, տնկոյ, տնկի, տնկոց

s. zool.

plant, shrub, tree;
planting;
տնկել —, to set plants, to plant trees;
լու տնկոց, podura.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

. ո հլ. «ծառ, բոյս» ՍԳր. Եւս. քր. (նոր գրականում միայն «փոքրիկ և մատ-ղաշ ծառ»), «տնկելու գործողութիւնը (այգու համար ասուած)» Միք. ա. 6. Դ. թագ. ժթ. 29. «խաղողի որթ» Բժշ. (վերջին նշանակու-թիւնը ունին ՀԲուս. § 2991 և Նորայր ՀԱ 1923, 347)։ Գրուած է նաև տունգ։ Սրանից տնկել կամ տնգել «ծառ տնկել, սերմանել, ցանել, 2. որևէ բան հաստատել, կարգել» ՍԳր. Եփր. եբր. Եւս. քր. Եզն. տնկաբեր Ագաթ. տնկակից Հռ. զ. 5. Գ. մկ. գ. 15, տնկարկ Վեցօր. նորատունկ ՍԳր. Վեցօր. մատաղատունկ ՍԳր. Եւս. քր. Ոսկ. տնկածոյ «տնկուած» Սեկունդ. ժգ. ծառատունկ ՍԳր. մանրատունկ Եզեկ. ժէ. 5. մարդատունկ Ագաթ. Եփր. պհ. 170. որթատունկ Մծբ. կենդանատունկ Նիւս. բն. տնկաղ (իբր տունկի աղ) «potasse, kali» (նորակերտ բառ)։

ՆՀԲ թրք. տիքմէք «տնկել, կանգնեց-նել», տիք «կանգուն», հյ. տէգ։ Lag. Urgesch. 327 սանս. tunga «բարձր» (tuǰ արմատից)։ Հիւնք. տուն բառից։

ԳՒՌ (dialectal) Մշ. Տփ. տունգ, Երև. տնգի.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. տնգել, Ախց. Կր. տնկէլ, Գոր. Երև. Ղրբ. Մրղ. տնգէլ, Վն. տնգ'ել, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. դնգէլ, Ասլ. դնէգ'՝լ, Ազլ. Շմ. Տփ. տնգիլ, Մկ. տնգ'իլ, Խրբ. Սվեղ դնգիլ, Զթ. դը'նգիլ, Հճ. դmնգել, Հմշ. դըն-գուշ։-Ղզ. ծառ ու տըինգ «ծառ ու տունկեր որ նոր պիտի տնկեն»։-Նոր բառեր են տնկման, տնկոց, տնկուկ, տնկոտել։

ՓՈԽ (borrowing) Վրաց. თუკი տուկի «որթի մատաղ ճիւղ» (հմմտ. տունկ բառի երկրորդ և եր-րորդ նշանակութիւնները), չաղաթայ. [arabic word] tong «թուփ» (Будaговъ, Cpaв. cлов. 1, 402)։

NBHL (6)

φυτόν, φυτία . (լծ. թ. ֆիտան ). planta, plantatio. իտ. pianta. գրի եւ ՏՈՒՆԳ (արմատ Տնկել բային. որպէս եւ թ. տիգ, է տնկեա , եւ որպէս զտէդ ուղղորդ, կանգուն. եւ տիգմէք տնկել) Ծառ, թուփ, բոյս՝ ուղղաբերձ հարստեալ յերկիր.

ՆՆջեաց ընդ տնկոյն։ Զգետս նորա ած շուրջ զտնկովք իւրովք։ Հանդերձ բուսով տնկոյ նոր։ Տնկեաց տունկ առ ջրհորովն։ Ամենայն տունկ զոր ոչ տնկեաց հայր իմ երկնաւոր, խլեսցի։ տունկ տեառն ի փառս։ Տունկ անհաւատ, եւ սերմն անհաւատ։ Կանգնեցից նոցա տունկ խաղաղութեան։ Տունկք մրգաբերք.եւ այլն։

Բուսոց եւ տնկոց։ Տիրական տնկոյն։ Երփնազարդ հոգւոցն տունկք։ Տունկք շնչաբոյսք անուանին սննդականաւն եւ աճեցմամբն։ Զարքունիսն մատաղատունկ տկնովք զարդարեաց. (Յճխ. ՟Է։ եւ Ժմ.։ Նար. կուս.։ Շ. տաղ յար. եւ բարձր։ Եւս. քր. ՟Ա։)

Կենաց տնկին. (Յիսուս որդի.։ Շար.։)

Յերկար ժամանակ ի տնկոջ եւ յայգոջ եւ ի դրախտի կայցեն Մխ. (առակ.։)

Եդից զլամբին (յաւերակ) ... ի տունկ այգւոց։ Սերմանք եւ հունձք եւ տունկք այգեաց։ Միք. (՟Ա. 6։ ՟Դ. Թագ. ՟Ժ՟Թ. 29։)


Տուր, տրոյ, տրոց

s.

giving;
donation, gift, presents;
alms;
duty, taxes, impost;
—ք առատ՝ առնեն զբարեկամ զուարթ, short reckonings make long friends.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«հիւանդութեան ժամանակ քաղցած մնալը, բան չուտելը». նորագիւտ բառ, որ ունի Մխ. Բժշ. 118. «Եւ ապա հետ այտոր ընդ ցորեկոյ տո՛ւր կենալ, զի խիստ օգտէ այս ջերմանս» (Seidel էջ 85 թարգմանում է Hinterher lässest du tagsuber nichts geniessen)։

Ուղիղ մեկնեց Seidel § 318։ Տուրժ տե՛ս Տոյժ։

NBHL (20)

մանաւանդ ՏՈՒՐՔ, տրոց, ովք կամ տրից, իւք - ՏՈՒՐ մանաւանդ ՏՈՒՐՔ. δόσις datio, datum, donatio, donum. տուողութիւն, տուումն, եւ տուեալ կամ տալի ինչ. տալը, տուած կամ տալու բանը.

Մանաւանդ՝ δόμα donum, munus, datum. եւ παροχή (լծ. ընդ պարգեւ), praebito quaevis, largitio. Ընծայ. նուէր. պարգեւ. ձիրք. շնորհ. ողորմութիւն. կաշառք. հարկ.

Ի տուր շնչոյս թշուառի՝ առից զոգիդ քո բարի. (Նար. ՟Ի՟Ա։)

Զօրութիւն ազդման ի տուր հագագի. (Նար. մծբ.։)

Որ շարժէ զոմանս ի խնդիր, եւ զկէսս ի տուր. (Վրդն. սղ.։)

Եւ ո՛չ որպէս տրով ունելով՝ զոր բնութեամբն է նորա։ Ի յառաջադիմութենէ կամ ի տրոյ գալ ի յայս փառս. (Պրպմ. ձ. եւ ՟Լ՟Գ։)

Մի՛ տրտմիցիս ի սրտի քում զկնի տրոցն քոց նմա. յն. տալոյ. (Օրին. ՟Ժ՟Ե. 10։)

Վասն տրիցն եղբայրութեանն, եթէ յընտանեացն կամիցին տալ ինչ։ Ըստ համեմատութեան տրիցն առնել զհատուցումն. (Բրս. հց.։)

Շնորհակա՛լ լերուք տրից պարգեւացն. (Լմբ. պտրգ.։)

Նուիրիիցեն ըստ ամենայն տրոց սրբութեանցն իւրեանց։ Ի պտղոյ տրոցն նորա յամենայն նուիրաց որդւոցն իսրայէլի։ Արասցե՛ս զտուրսն՝ զոր խոստացար բերանով քով։ Պատուական է քան զտուրս անզգամաց զոհ քո։ Իբր ոչ եթէ խնդրեմ զտուրս անզգամաց զոհ քո։ Իբր ոչ եթէ խնդրեմ զտուրսն, այլ խնդրեմ զպտուղն՝ որ յաճախէ ի բան ձեր։ Զտուրս զուարթառատս սիրէ աստուած. (այժմու յն. զզուարթ տուիչն)։ Տուրք գաղտնիք դարձուցանեն զբարկութիւն. իսկ որ խնայէ ի տուրս, սասատիկ բարկութիւն յարուցանէ։ Մի՛ մոռանար զամենայն տուրս նորա. (յն. զհատուցումն)։ Ամենայն տուրք բարիք, եւ ամենայն պարգեւք կատարեալք։ Տրովք տնանկաց. եւ այլն։

Ամենայն տուր բարի. (Եփր. աւետար.։)

Ա՛յլ են տուրքն, եւ ա՛յլ պարգեւքն. վասն զի տուրքն ի բազում ինչ իրս տեսանի, իսկ պարգեւքն ի մի։ Ձիր է, պարգեւք է, մարդասիրութիւն է, այլ ոչ փոխարինաց տուրք. (Սարգ.)

Աստուծոյ է տուր եւ շնորհ՝ թողութիւն մեղաց, որդէգրութիւնն։ Տուր ետ մեզ աստուած զիւր միածնին մահն. արդ ես զի՞նչ ասէ այսմ կշռեցից փոխարէն։ Անզղջական տուր, ամենաբաշխ աջ. (Շ. ՟ա. յհ. ՟Բ։ Լմբ. սղ.։ Նար. ՟Գ։) Զօդ, զառատն հոսումն, զանարծաթն տուր.

Ոչ ի տուրսն, այլ ի տուօղն յաւէտ կարօտիմ։ Մի՛ ոք թափուր ելցէ ի տրից նորա. (Նար. ՟Ժ՟Բ։ Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Արժանաւորք լինել աստուծոյ տրիցն. (Բրս. թղթ.։)

Ո՛վ կարէ զառատութիւն տրոցն՝ նորա բանիւ բովանդակել. (Սարգ.։)

Եւ որպիսի ինչ աղքատն ի տրոցն ողորմուըենէ։ Ոչ եթէ ի չափս տրոցն հայի աստուած, այլ ի կամս տուողին. (Մանդ.։)

Ոչ ընդ չափ տրոց (յն. տուելոց) տայի աստուած, այլ ընդ կամս տալեացն. (Ոսկ. փիլիպ. ՟Ժ։)

Զոր առ նոսա ցուցանես տրիւքն վշտակցութիւն. (Լմբ. ժղ.։)

Զխնդութեամբ իւրս սիրէ տէր. (Վրք. հց. ՟Ա։)


Տոքսական, ի, աց

adj.

toxical, poisonous;
— դեղ, toxic, poison.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«թունաւոր». մէկ անգամ դեղ բառի հետ գործածուած ունի Պտմ. աղէքս. 172 (տպ. բոքսական ՆՀԲ ունի տոքսական)։

= Յն, τοհιϰόν «նետերը թունաւորելու համար թոյն». բուն նշանակում է «նետի կամ աղեղի յարմար» (ծագում է τόζον «նետ. աղեղ, ծիածան» բառից). օր. τοհιϰὸς ϰάλαμος «նետի եղեգ», յետոյ τοζιϰὸν φάρμαϰον «նետի դեղ կամ թոյն», որից գոյականաբար τοζιϰόν «թոյն»։ Սրանից ֆր. toxique (ընդ-հանուր անուն թոյների)։ Հայերէնի մէջ -ιϰο, վերջաւորութիւնը թարգմանուած է -ական մասնիկով։-Հիւբշ. էջ 385։

Ուրիղ մեկնեց ՆՀԲ։

NBHL (2)

ՏՈՔՍԱԿԱՆ ԴԵՂ. τοξικόν toxicum. Մահադեղ. (յն. դօքսիգօ՛ս է նետական. եւ դօքսիգօ՛ն ՝ դեղ մահու, որով օծանէին զնետս)

Բերել զտոքսական դեղն, զորոյ զզօրութիւնն գիտէր՝ թէ յոյժ դժնդակ է. (Պտմ. աղեքս.։)


Տզրուկ, րկի

s. fig. bot.

leech;
blood-sucker;
cf. Բզրուկ;
դնել —ս, to apply leeches.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ.-ի «տզրուկ, սիւլիւկ» Առակ. լ. 15. Յհ. կթ. 438. որից տզրկաձև Խոր. աշխ. տզրկախոտ կամ տզրուկխոտ «մի տե-սակ բոյս, տճկ. սիւլիւկ օթը, լտ. anagallis» Բժշ. (ըստ ՀԲուս. § 2950)։

= Պհլ. *tuzurūk ձևից, որ թէև չէ աւան-դուած, բայց հմմտ. պրս. [arabic word] ︎zurūk, [arabic word] zarū, օ [arabic word] zura, [arabic word] zalūk, [arabic word] zalū [arabic word] zalū, քրդ. zeru, zuri, zueūl, zalūg, zelu, աֆղան. zallū, žavara, բելուճ. zarāγ հոմա-նիշները։ Իրանեան բառի ծագումը անյալտ է (Horn § 664)։ Նոյնից են փոխառեալ նաև ն. ասոր. zállu, թրք. ❇ suluk «տզրուկ». որից էլ գւռ. Պլ. Ննխ. սիւլիւգ, Վն. սիւլիւկ. Ղրբ. սիւլի՛ւկնը, որոնք բոլոր նշանակում են «տզրուկ»։-Աճ.

Նախ ԳԴ համեմատեց պրս. զէլիւկ, զէլիւք ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 36 տիզ, թեք, տէգ ևն բառերի հետ հնխ. štig «խթել, խայթել» արմատից. հմմտ. պրս. tīz «հատու, արագ», սանս. ti, ghra «հատու» ևն։ Դաւթեան, Արձա-գանք 1886, 495 տիզ բառից։ Հիւնք. պրս. պուզուրկ=հյ. վզուրկ «մեծ» բա-ռից։ Վերի մեկնութիւնս տե՛ս Բանաս. 1906, 106։-Պրս. բառի ծագման համար Curtius համեմատութեան է առնում լտ. birūdō, իռլ. gil=կորն. gel հոմանիշ-ները, բայց սրանք ո՛չ միայն իրանեան բառի, այլ նոյն իսկ իրար հետ կապ չունին (Walde 367 և 355)։ Böttich.

arica 67 իրանեանից փոխառեալ է դը-նում սանս. [other alphabet] ǰalūkā, ǰalukā, ǰalikā «տզրուկ», որ կասկածելի է ըստ Horn § 664։ Նորագոյն քննիչները թէ՛ սանս. jalūkā և թէ իռլ. gil=կորն. oel «տզրուկ» դնում են հնխ. gel-«կուլ տալ» արմատից (տե՛ս Pokorny 1, 621 և վերը կուլ)։ Այս դէպքում դժուարու-թիւն չեմ տեսնում իրանեան բառը փո-խառութիւն դնելու սանսկրիտ ձևից։

ԳՒՌ (dialectal) Վն. տզրուկ, Ալշ. Երև. Մշ. տզրուգ, Խրբ. դրզուգ, Ապ. Բլ. ծծրուկ (ըստ Ամա-տունի, Հայոց բառ ու բան), Նբ. ձնձրուկ, որոնք բոլոր նշանակում են «տզրուկ»։ Նոյն բառն են Ջղ. պզդրուկ «ջրի մէջ գտնուած փոքր տզրկանման անասնիկներ» և Սեբ. նէվ-դըռձուգ՝ վատ իմաստով ածական, ա-ռանց որոշ նշանակութեան։ Նոր փոխառու-թիւն են Ջղ. զէլու (պարսկերէնից) և Շմ. լmզիւ (շրջուած արևել. թրք. zälū ձևից)։

ՓՈԽ (borrowing) Քրդ. [arabic word] dizruk «տզրուկ» փո-խառեալ է հայերէնից (այսպէս է ընռունում նաև lusti. Dict. Kurde 182), որին ապա-ցոյց է նախաձայն ատամնականը, որ բոլոր նոր իրանեան լեզուների մէջ պակասում է։ Բնիկ քրդ. ձևերը տե՛ս վերըւ

NBHL (3)

βδέλλα hirudo, sanguisuga. Սողուն ջրային՝ անյագ ի ծծել զարիւն.

Տզրկի երեք դստերք էին. (Առակ. ՟Ը. 15։)

Զի թերեւս առցեն ինչ ի նմանէն ըստ բարուց տզրկի առ ի ծծել զարիւն նորա. (Յհ. կթ.։)


Տեղեակ, ղեկաց

adj. s.

well informed, instructed, skilled, versed in, intimately acquainted with, expert;
little place.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «հմուտ, խելամուտ, գի-տակ» ՍԳր. Եւս. պտմ. Փարպ. Եղիշ. որից տեղեկանալ ՍԳր. տեղեկացուցանել Առակ. թ. 9, Բ. եզր. դ. 18. Ագաթ. տեղեկութիւն Ա. եզր. զ. 22. Բ. եզր. դ. 21, ե. 10. Ագաթ. Ոսկ. ես. Եփր. յես. տեղեկագոյն Ագաթ. Եւս. պտմ. անտեղեակ Բ. կոր. բ. 11. Ագաթ. Ոսկ. ես. բազմատեղեակ Սիր. լա. 9. նոր բառեր են տեղեկագիր, տեղեկագրութիւն, տեղեկա-տու, տեղեկատուութիւն, լաւատեղեակ։

ՆՀԲ տեղի բառից «իբր խորամուխ ի բուն տեղի իրաց»։ Այսպէս ունին նաև Հիւնք և Bittner՝ WZKM 15 (1901), 409.

ԳՒՌ (dialectal) Ջղ. տեղակ, Ախց. տէղիյակ, Մկ. Շմ. տէղյակ, Ննխ. Սեբ. դէղյագ. նոր ձևեր են տեղակ տալ Լ. Ղրբ. տեղակել Երև. «մէկի մասեն տեղեկութիւն տալ կամ հարցնել». սրանց հետ հմմտ. Կեղծ-Շապհ. էջ 6՝ տե-ղեկացեալ։

NBHL (7)

ἕμπειρος peritus. եւ բայիւ ειδέω, ἕσημι scio. (իբր խորամուխ ի բուն տեղի իրաց) Հմուտ. խելամուտ. գիտակ. բանիբուն. ներհուն. հասու. ծանօթ. փորձ. տեղն ի տեղը գիտցօղ.

Եւ ճանապարհին տեղեակ եմ։ Իրաց պատերազմի տեղեակ։ Չէր տեղեակ ծանրաձայնին։ Կենաց իմոց՝ որ ի մանկութենէ, տեղեակ են ամենայն հրէայք.եւ այլն։

Այսմ ամենայնի զնոսա տեղեակս առնէր։ Տեղեակ եղեալ մերոյ անքակ միաբանութեանս. (Եղիշ. ՟Գ։)

Որպէս առն ուսելոյ եւ տեղեկի։ Եթէ ոք դիպեսցի ի տեղեկաց ոմանց, որ իսկապէս զկատարումն իրաց ծանուցանէ. (Փարպ.։ Սարգ. ՟ա. յհ. ՟Բ։)

Զի կարող ես դու՝ ասէ, գիտեմ ես. այլ եթէ կամիս դու, չեմ տեղեակ. (Եփր. համաբ.։)

ՏԵՂԵԱԿ. գ. Տեղի փոքրիկ եւ աղքատին. տեղիկ .... տե՛ս եւ ՏԵՂԵԿԻԿ.

Ընտրեալ իւր առանձնակ միայնաստան տեղեակ, աղօթից միայն պարապեալ. (Արծր. ՟Գ. 14։)


Տենդ, ի, իւ

s.

fever;
— շառագոյն, scarletina febris, scarlet-fever.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «ջերմ հիւանդութիւնը» Մրկ. ա. 31. Վեցօր. 86. Եւս. պտմ. ա. 8. Մծբ. որից տենդոտիլ Գէ, ես. գրուած է նաև տենտ և տեանդ Ոսկ. ա. թես. էջ 439. նոր բառեր են տենդոտ, տեն-բային, ժանտատենդ, տենդագին ևնւ

ՆՀԲ «տենդ ասի՝ գուցէ առաւել ըստ ցրտութեան՝ որ տայ կրճել ատամանց»։ Patrubány ՀԱ 1906, 343 հնխ. deun-արմատից. հմմտ. հանգլ. té́ona «վնաս», սանս. dunōti «տանջել», յն. δόη «դրժ-ուառութիւն», δυαω «թշուառացնել». նոյն արմատից է նաև տենչ։ (Pokorny 1, 768 աւս բառերը դնում է հնխ. dāu-արմատի տակ, որի նշանակութիւնն է «1. այրել. վառել. 2. տանջել ևն». հմմտ. սանս. dunōti «այրել, չարչա-րել», յն. δαίω «վառել», δανός «դիւրա-էջ 1288 և 1406) ուղղում է տենգ! և կը-ցում dengue «հնդկական ջերմ, տանկ»

բառին։ Petersson IF 43 (1925). 78-79 հնխ. dei, dī-արմատից. հմմտ. լիթ. džiuti «զորանալ», յն. διφα «ծարաւ»։ Կարևոր է նկատել յն. τινϑός «տաք, կիզիչ», որի ծագումը անյայտ է ըստ Boisacq 971։

ԳՒՌ (dialectal) Ջղ. տենդ, Երև. տէնդ, Գոր. Ղրբ. տըէնդ, տընդ, որից տենդել Ղզ. (=Ղրբ. տա՛նդէլ) «ջերմել», ջերմուտենդ Ղրբ. (= Շմ. ճէրմըտանդ) «ջերմ հիւանդութիւնը, տաքզոց-դողցոց»։

NBHL (2)

ՏԵՆԴ կամ ՏԵՆՏ. πυρετός febris. Ջերմն. ջերախտութիւն. (իսկ տենդ ասի՝ գուցէ առաւել ըստ ցրտութեան՝ որ տայ կրճել ատամանց) ... թապ (որ է տապ)

Ջերմ եւ տենտ տապախառն։ Սաստեա՛ տագնապօղ եւ դիւական տենտիս ջերմութեան։ Որ անկեալ դնի ի տենտ տապոյ։ Հուր տապախառն առաւել տենտով (կամ տենտոյ վառեալ) տոչորէր զնա. (Վեցօր. ՟Ե։ Նար. ՟Ի՟Ը։ Մծբ. ՟Ը։ Եւս. պտմ. ՟Ա. 8։)


Տենչ, ից

cf. Տենչանք.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «փափագ, ցանկութիւն» Փարպ. որից տենչալ, տենչանալ (գրուած նաև տեն-ջալ) «փափագիլ» Վիպաս. (Խոր. ա. 29) Իմ. ժթ. 11. Ոսկ. ես. տենչիլ Փարպ. տեն-չանք Վիպաս. Իմ. ժղ. 2. Եզն. տենչական Ոսկ. մ. ա. 15. սիրատենչակ Նար. անտեն-չիկ Ոսկ. մ. ա. 4. արեգակնատենչիկ Եզն. իգատենչ Փարպ. լուսատենչիկ Սարկ. քհ. ճամբաւատենչ Խոր. Փարպ. հոգետենչ Անան. եկեղ. Ճառընտ. որսատենչ Փարպ.։ (Տենչալ և ցանկալ հոմանիշների տարբերութեան վրայ տե՛ս Առաք. լծ. սահմ. 174-5)։

Հիւնք. տանջել բայից։ Մառ, гp. пр-арм. 205 տենդ բառից։ Patrubány և Pe-tersson տե՛ս տենդ բառի տակ։ Թիրեաք-եան, Արիահայ բռ. 166 պրս. [arabic word] tanǰidan «շաղել, աթթ, գալարել» և հյ. տանջել։

ԳՒՌ (dialectal) Իմաստի զարգացմամբ տենչալ Սր. «կսկծալ, մորմոքիլ», ծղր. էլ տենչա՛ «այլ ևս վերջացաւ, էլ չկայ»։

NBHL (2)

Փափաք. տարփումն. ծարաւ սիրծոյ.

Զդիմելն ի նա սրբոյն գրիտգորի՝ զհեշտ պաշտամանն տենչիւ. (Փարպ.։)


Տեռ, ից

s.

gauze, crape, thin veil;
galling;
callosity, corn.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «ոտքի կոշտ, թրք. նասրր, ռուս. մառօլ» Պիտ. առ Լեհ. որից տեռել քկոշտ կապել կամ կաշին քերթել» Եղիշ. ը, էջ 137. Վրդն. Մն. տեռազերծ առնել «կո-ռոպտել» Եւս. պտմ. Եզն. տեռազերծել «կողոպտել» Պիտ. (բուն նշ. «կաշին մռա-յից հանել, պոկել, սկրթել». նշանակութեան զարգացման համար հմմտ. գւռ. պլոկել և տճկ. soymaq «կաշին հանել. 2. կողոպտել»), տեռազերծ «կողոպտող, գող-աւազակ» Եւս-պտմ. տռնաւոր «հաստակաշի» Նիւս. կազմ. ողնտեռ «կռնակի՝ մէջքի կաշին քերթուած» Վստկ.։-Կայ նաև տեռատես «ախտացեալ դաշտանաւ» Ղևտ. ժե. 33. Մտթ. թ. 20, Եւս. պտմ. 557, տեռատեսութիւն. Մրկ. ե. 25, Ղկ. ը. 43, որ անշուշտ այս արմատից է, սակայն իմաստի յարաբերութիւնը դժուար է բացատրել։

= Բնիկ հայ բառ, հնխ. der-s-ձևից, որ յառաջանում է պարզական der-«կաշին քեր-թել, ճեղքել, պատռել» արմատիզ՝ s աճա-կանով. հմմտ. սանս. drnāti, dadāra «ճեղ-քել, խորտակել, ցրեխ ցրեխ անել», զնդ dar-«ճեղքել», հսլ. dera և ռուս. дepy, драть «պատռել, պատառոտել, կեղեքել, ճեղքել, ցետել, քաշել, ձգձգել, սաստիկ ծե-ձևւ», սերբ. ϑèrêm և սլով. ϑerem «ճեղքել, կաշին պլոկել», լիթ. diru, dirti «կաշին քեր-թել», գոթ. -tairan, անգսք. teran, անգլ, tear «պատռել, ճեղքել, բզկտել, յօշոտել», հբգ. zeran «պատռել, ջնջել», նբգ. zerren «քաշքշել», կիմր. կորն. darn «կտոր», յն. δέσω «կաշին քերթել, մաշկել, պատժել, սաս-տիկ ծեծել» ևն։ Այս բոլորը կցւում են մեր տեռել բառին։ Նոյն արմատից են զարգա-ցած յն. δέρος, δορά́ «մորթ», δέρας «կաշի, ոսկեգեղմն», δέρρα «կաշեայ ծածկոց», δέιμα «մաշկուած մորթ, մարդու կամ անա-սունի մորթ, տիկ կամ վահան շինելու մորթ, ծառի կամ պտուղի կեղև, մարմնի վրայ գցելու մորթ», δορός «տիկ». δέοοις «կաշի, մորթ, կաշուց շինուած բան, նաւերը պած տելու կաշեայ ծածկոց, կաշեայ զգեստ, մուշտակէ վերարկու», բուլգար. drehā, սերբ. drêha, ōdora «զգեստ», և -ը. աճա-կանով (հնխ. dre-p-ձևից)՝ սանս. drapi-«վերարկու, զգեստ», drapsá=զնդ. drafša-> հյ. դրօշ «դրօշակ», լիթ. drapanos «սպի-drappo «կերպաս», drappello «դրօշակ», տակեղէն, վարտիք», ինչպէս նաև իտալ. ֆրանս. drap «կերպաս», drapeau «դրօշակ» (Walde 229, Boisacq 178, Berneker 180, 185, 215, Trautmann 51-52 և մանաւանդ Pokorny 1, 797-803 բազմաթիւ ածանցնե-րով և աճականներով)։ Վերջին բառերը ցոյց են տալիս, որ այստեղ է պատկանում նաև տեռ, որի առաջին նշանակութիւնը եղել է «մորթ», յետոյ «մորթէ վերարկու» և այս-տեղից էլ «վերարկու, քօղ», ինչպէս գտնում ենք աւանդուած Ոսկեդարեան գրականու-թեան մէջ։

ՆՀԲ տեռատես մեկնում է «իբր ջեռա-տես, ջեռեալ ի ներքուստ», իսկ տեռել «նոյն և յն. տէ՛ռօ, լծ. և թրք. տէրի՛ «մաշկ, մորթ»։ Վերի մեկնութիւնը տւաւ Meillet MSL 8, 165, որ Հիւբշ. 497 ան-ապահով է համարում, ենթադրելով թէ տեռել բուն նշանակում է «կոշտ կա-պել, կոշտանալ»։ Հիւնք. տեռ «կոշտ» դնում է տեռ «շղարշ» բառից, իսկ տե-ռատես <յն. διάῤῥοια + հյ. տես բա-ռերից։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 թրք. deri «կաշի», Հացունի, Պատմ. տարազի 137 տեռատես մեկնում է «հանդերձը հոգացող», որով կապում է նախորդ արմատին։

ՓՈԽ (borrowing) Pedersen, Հայ. դր. լեզ. էջ 199 թուի թէ սրանից է ուզում դնել օսմ. däri «մորթ», կիրգիզ. teri, Կազանի թթր. tire, ալթայ. tārā, եաքուտ. tiri, չուվաշ. tir, tire.

NBHL (5)

θέριστρον, θερίστριον theristrum, vestis aestiva. (լծ. ջեռ. յն. թէռի՛սդռօն. ջեռոյցք). թ. ջար. թարշաֆ. Ամառնային վերարկու կանանց. քօղ նրբաթել որպէս շղարշատեռն. ծածկոյթ գլխոյ եւ անձին կանանց.

Հռեբեկայ մի միայն տեռն բաւական եղի ի զարդ. (Ոսկ. կողոս.։)

Կին մի ծիրանազգեստ երկնագոյն ունելով զիւրեաւ տեռ. (Խոր. ՟Ա. 25։)

Որպէս Տեռիլն. տռվիլը, կաշի կամ եաղըր կամ քոս կապելն քերթուելով.

Ի բազում բոկ ոտամբ շրջելոյն՝ տեռիւք կարծրացան ոտք առն աստուծոյ. (Պտմ. առ Լեհ.։)


Քաջալ

adj.

bald, hairless.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] kač̌al «մարդ՝ որոյ գլուխն իցէ ճաղատ»։

NBHL (1)

Կունդ եւ քաջալ անուն տային. (Մեծոփ.։)


Քառ, ից

adj.

floor.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի, ի-ա հլ. «չորս» Փիլ։ Արծր. Նար. Մագ. հների մէջ առանձին չէ գործած-ուած, բայց գտնւում է մի խումբ ածանց-ների մէջ. ինչ. քառամեայ «չորեքամեայ» Եւս. քր.. ա. քառեամ «չորս տարի ժամա-նակ» Ոսկ. բ. տիմ. քառասուն ՍԳր. (տե՛ս առանձին). յետոսկեդարեան շրջանին ո՛չ միայն առանձին կայ։. այլ և տալիս է շատ բազմաթիւ ածանցներ. ինչ. քառաթիւ Պիտ. քառաժանի Շիր. քտռաձի Փիլ. քառակերպ Գնձ. Նար. քառակուսի Յայտ. իա. 16 Շար. քառակ «տետրակ» Տիմոթ. կուզ, էջ 122, 127, 151, 170. նոյն ոճով նոր գրականի մէջ՝ քառահատոր, քառաձայն, քառամեակ, քտռանիւ, քառապատկել, քառաստիճան. քա-ռատառ, քառատրոփ, քառարշաւ, քառոր-դական ևն ևն։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. k2tvr-, k2tvr-ձևից, որ իբրև երկրորդական ձև գոյութիւն ունէր kšetuores>չորք բառի կողքին. երկու ձևերն էլ իրար հետ միասին պահած են հնագոյն հնդևրոպական լեզուները. այսպէս հնխ. kšetuores-ից սանս. čatváras, զնդ. čaϑ-wārō, յն. τέτορις, τέσσαρες, օսկ. petora «չորս», իսկ հնխ. kgtur կամ kζtur-ձևից ևն՝ սանս. turfya-«չորրորդ», զնդ. āxturīm «չորիցս», tuirya «չորրորդ», յնτρα-(τράπεζα «սեղան», իմա՛ «քառոտանի» բառի մէջ) և լտ. quartus «չորրորդ». ասելին տե՛ս չորք բառի տակ։-Հիւբշ. 503։

Նախ ԳԴ պրս. չար, չէհար=քառ, չորս։ ՆՀԲ նոյն է իրօք և ձայնիւ ընդ չորք, չորս, պրս. չար, ջէհար, ճահար, լտ. quatuor։ Peterm. 153 տանտ. catur բառից. u և t ընկած, իսկ ռ ձայնի մէջ միացած են արմատական r ևև հյ. յգ. -եր մասնիկի ր ձայնը, ինչ. չոր-ք։ Win-disch. 31 սանս. čatur և լտ. quatuor-ից՝ բաղաձայնի և a=ua ձայների ան-կումով. բայց ինչո՞ւ է ք ձայնը՝ յայտ-նի չէ։ Lag. Urgesch. 575 ca-մասի անկումով (ինչ. զնդ. tuirya) և tv վե-բածելով ք-ի։ Bopp, Gr. comp. 2, 224 *atvār ձևից՝ čat փանկը ընկած է և մ դարձած ք։ Müller SWAW 35, 192 մերժելով այս՝ դնում է čatvār>*čas-vār, նախավանկի անկումով էլ svār, որից քառ։ Նոյն, Kuhns u. Schl. Btrg 2, 486 և 3, 84= (č̌a)-tvar։ Ascoli KZ 16, 207 պատահական չի համարում պրտ. xar «փուշ», հյ. քառ «չորտ» և քաւր «վէմ» բառերի նմանութիւնը։ Justi, Zendsp. 108 čaϑwar ձևի տակ է դնում առանց յիշելու չորք։ Հիւբշ. KZ 23, 29

tvar ձևից. քառ և չորք այնպէս են հա-մեմատում իրար՝ ինչ. զնդ. tūirya և caϑwar։ Lag. Arm. Stud. § 1784 քառ <(ča)tvār բնիկ հայ է, իսկ չորք= պրս. č̌ār արշակունեան։ Տէրվ. Altarm. 2, Նախալ. 132, Երկրագունտ Ա. 45, Լեզու Ա. 174 քառ և չորք *katvar ձևից միջին tv-ի անկումով, որով k տոսած է մէկ անգամ ք, մէկ անգամ չ։-Հիւբշ. ZDMG 30, 774-9 մերժում է այս մեկնութիւնը (տե՛ս չորք) և Arm. Stud. § 289 մեկնում է վերի ձևով։ Karolides, Γλ. συγϰρ. 88, 177 կպդովկ. konkar և kógi «չորս» բառի հետ։ Me-illet MSL 7, 162 դնում է հնխ. kεtwr-եց t-ի անկումով, իսկ ըստ Հիւբշ. 503 նոյն ձևից՝ k2-ի անկումով և tw դար-ձած ք։

NBHL (5)

Նոյն է իրօք եւ ձայնիւ ընդ Չորք, չորս. պ. չար, ջիհար, ճահար. լտ. քուաթուօռ. quatuor τέσσαρες, -ρα . ռմկ. չորս. տէօրթ.

Ի միումն եւ յերկուս եւ ի քառումն։ Քառքն մի ըստ միոջէ։ Բաղկանայ ի քառաց, ի քառաց, ի միակաց կրկնակաց. (եւ այլն. Փիլ.։)

Ըստ քառից սեռից որակութեանց. (Արծր. ՟Ա. 1։)

Իսկ ի քառիցս ոմն, եւ այլն։ Ի սահմանելի քառից տարերաց զգայականաց։ Ի գրութենէ խառնութեան քառից յեղանակեալ տարերաց. (Նար. ՟Ձ՟Զ. Նար. խչ. եւ Նար. կուս.։)

Եւ զգալի տարերց քառից՝ հակառակաց միաբանից։ Ծաղկանց քառիւք ընդ սոյն խառնութեամբ նշանակեցեր։ Ի քառեացս բնութեանց մեզ բաղկանալ. (Ժմ.։ Գանձ.։ Մագ. ՟Ե։)