s.

giving;
donation, gift, presents;
alms;
duty, taxes, impost;
—ք առատ՝ առնեն զբարեկամ զուարթ, short reckonings make long friends.

մանաւանդ ՏՈՒՐՔ, տրոց, ովք կամ տրից, իւք - ՏՈՒՐ մանաւանդ ՏՈՒՐՔ. δόσις datio, datum, donatio, donum. տուողութիւն, տուումն, եւ տուեալ կամ տալի ինչ. տալը, տուած կամ տալու բանը.

Ի տուր շնչոյս թշուառի՝ առից զոգիդ քո բարի. (Նար. ՟Ի՟Ա։)

Զօրութիւն ազդման ի տուր հագագի. (Նար. մծբ.։)

Որ շարժէ զոմանս ի խնդիր, եւ զկէսս ի տուր. (Վրդն. սղ.։)

Եւ ո՛չ որպէս տրով ունելով՝ զոր բնութեամբն է նորա։ Ի յառաջադիմութենէ կամ ի տրոյ գալ ի յայս փառս. (Պրպմ. ձ. եւ ՟Լ՟Գ։)

Մի՛ տրտմիցիս ի սրտի քում զկնի տրոցն քոց նմա. յն. տալոյ. (Օրին. ՟Ժ՟Ե. 10։)

Վասն տրիցն եղբայրութեանն, եթէ յընտանեացն կամիցին տալ ինչ։ Ըստ համեմատութեան տրիցն առնել զհատուցումն. (Բրս. հց.։)

Շնորհակա՛լ լերուք տրից պարգեւացն. (Լմբ. պտրգ.։)

Մանաւանդ՝ δόμα donum, munus, datum. եւ παροχή (լծ. ընդ պարգեւ), praebito quaevis, largitio. Ընծայ. նուէր. պարգեւ. ձիրք. շնորհ. ողորմութիւն. կաշառք. հարկ.

Նուիրիիցեն ըստ ամենայն տրոց սրբութեանցն իւրեանց։ Ի պտղոյ տրոցն նորա յամենայն նուիրաց որդւոցն իսրայէլի։ Արասցե՛ս զտուրսն՝ զոր խոստացար բերանով քով։ Պատուական է քան զտուրս անզգամաց զոհ քո։ Իբր ոչ եթէ խնդրեմ զտուրս անզգամաց զոհ քո։ Իբր ոչ եթէ խնդրեմ զտուրսն, այլ խնդրեմ զպտուղն՝ որ յաճախէ ի բան ձեր։ Զտուրս զուարթառատս սիրէ աստուած. (այժմու յն. զզուարթ տուիչն)։ Տուրք գաղտնիք դարձուցանեն զբարկութիւն. իսկ որ խնայէ ի տուրս, սասատիկ բարկութիւն յարուցանէ։ Մի՛ մոռանար զամենայն տուրս նորա. (յն. զհատուցումն)։ Ամենայն տուրք բարիք, եւ ամենայն պարգեւք կատարեալք։ Տրովք տնանկաց. եւ այլն։

Ամենայն տուր բարի. (Եփր. աւետար.։)

Ա՛յլ են տուրքն, եւ ա՛յլ պարգեւքն. վասն զի տուրքն ի բազում ինչ իրս տեսանի, իսկ պարգեւքն ի մի։ Ձիր է, պարգեւք է, մարդասիրութիւն է, այլ ոչ փոխարինաց տուրք. (Սարգ.)

Աստուծոյ է տուր եւ շնորհ՝ թողութիւն մեղաց, որդէգրութիւնն։ Տուր ետ մեզ աստուած զիւր միածնին մահն. արդ ես զի՞նչ ասէ այսմ կշռեցից փոխարէն։ Անզղջական տուր, ամենաբաշխ աջ. (Շ. ՟ա. յհ. ՟Բ։ Լմբ. սղ.։ Նար. ՟Գ։) Զօդ, զառատն հոսումն, զանարծաթն տուր.

Ոչ ի տուրսն, այլ ի տուօղն յաւէտ կարօտիմ։ Մի՛ ոք թափուր ելցէ ի տրից նորա. (Նար. ՟Ժ՟Բ։ Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Արժանաւորք լինել աստուծոյ տրիցն. (Բրս. թղթ.։)

Ո՛վ կարէ զառատութիւն տրոցն՝ նորա բանիւ բովանդակել. (Սարգ.։)

Եւ որպիսի ինչ աղքատն ի տրոցն ողորմուըենէ։ Ոչ եթէ ի չափս տրոցն հայի աստուած, այլ ի կամս տուողին. (Մանդ.։)

Ոչ ընդ չափ տրոց (յն. տուելոց) տայի աստուած, այլ ընդ կամս տալեացն. (Ոսկ. փիլիպ. ՟Ժ։)

Զոր առ նոսա ցուցանես տրիւքն վշտակցութիւն. (Լմբ. ժղ.։)

Զխնդութեամբ իւրս սիրէ տէր. (Վրք. հց. ՟Ա։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անձնատուր

Առատատուր

Աստուածատուր, տրոյ

Աստուածատուր

Արարչատուր

Արքայատուր

Արքունատուր

Բոնավենտուրա, այ

Դիւատուր

Երանատուր

Երկակտուր, տրոյ

Երկնատուր

Լուսափետուր

Խաչատուր, տրոյ

Ծայրակտուր

Ծառակտուր

Կարճակտուր

Կենդանատուր

Կենսատուր

Կիսակտուր

Voir tout