Definitions containing the research թարգման : 664 results

Հուր, հրոյ

s. fig. adj.

fire;
fire, heat, spirit, ardour;
passion, love, flame;
fiery, igneous;
—ն անշէջ, hell, hellfire;
շրջմոլիկ —, night-fire, Will-o' the wisp, Jack-o' lantern, ignis fatuus;
— արկանել, վառել, to set on fire, to light, to kindle, to make a fire;
— հարկանել, արկանել, տալ, հրով or —բ դատել, to set fire to, to burn, to set on fire, to inflame;
ի — եւ ի սուր սպառել, մաշել զամենայն, to put every thing to fire and sword, to destroy by burning;
to chastise with fire and sword, to punish severely;
ի — այրիլ, տոչորիլ, to be burnt, consumed by fire;
իւղ արկանել զհրով, to add fuel to the flames;
— առնուլ, to catch or take fire, to fire or blaze up;
չառնուլ —, to miss fire;
— վարեալ բորբոքէր ի գաղղիա, all France was on fire, all in a blaze;
ի — ! ի — ! հարաւ զտանէ, fire ! fire ! the house is on fire !
առ սէր քո տայր զինքն or մատնէր զանձն եւ ի —, he would go through fire and water for your sake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (գրծ. նաև հուրբ) «կրակ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. Ոսկ. եփես. «կրա-կէ, հրեղէն» Ոսկ. յհ. ա. 11. «բրգաձև (իբրև երկրաչափական մարմին)» Փիլ. էջ 223 (Հուր և փուղձ և ութանիստն. քանզի է՛ որ հրոյ ձև է և է՛ որ օդոյ և է՛ որ ջրոյ.-կազմուած է թարգմանաբար յն. πυρομίς «բուրգ» բառից, իբր թէ՝ πῦρ «կրակ» բա-ռից լինէր)։ Այս արմատից են ծագում բազ-մաթիւ բառեր, որոնցից յիշենք մի քանի ըն-տիրները. ինչ. հրացեալ Ժող. ժբ. 11. հրա-ռոյն Ագաթ. հրալից Յոբ. խա. 20. հրայրեաց ՍԳր. Եւս. քր. հրայրք Ոսկ. եփես. հրձիգ ՍԳր. հրատ «խարոյկ» Երեմ. է. 18. Կոչ. 268. Եւս. պտմ. «Արէս մոլորակը» Նիր. Արիստ. աշխ. հրկէզ ՍԳր. հրդեհ Ել. իբ. 2Բ. Ոսկ. ես. եփես. և գաղ. անհուր Ես. ժգ. 12 ևն։ Յետին բանաստեղծների մօտ գտնում ենք րազարդ, րակերպեալ, րակերտ, րապէս՝ որոնք յառաջացած են հրազարդ, հրակեր-պեալ, հրակերտ, հրապէս ձևերից, հ-ի ջընջ-մամբ, ր նախաձայնով բառեր ունենալու դի-տումով։ Նոր բառեր են հրանօթ, հրաբխա-յին, հրդեհաշէջ, հրշէջ, հրարծարծ, հրացա-նաւոր, հրացանաձիգ, հրացանաձգութիւն, հրթիռ, հրաթի, հրահրել ևն։


Հրաշ, ի, ից

s. adj. adv.

cf. Հրաշք;
wonder-struck, astonished;
— առ —, admirably, wonderfully;
wonders, prodigy;
—ք ջրաբաշխականք, hydraulic paradox.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [arabic word] xarše «մոգական ար-ուեստ. մոգութիւն. 2. հմայք, incantamen-ta», ❇ xarāšā «մոգ», [syriac word] [arabic word] xārāšutā «մոգական արուեստ» (Brock. Lex. syr. 125). ասոր. x> հյ. հ ձայնափո-խութեան համար հմմտ. հանութ, հաշիւ, հաղբ, Շուփհաղիջոյ։ «Հրաշք».-զնդ. fraša բառը մեկնուելով «յառաջ, նոր» (Հիւբշ. 183) կամ «յարմար, ատակ» (Bartholomae, Altir. Wört 1006), դուրս էր արուած համեմատու-թիւնից։ Այժմ Benveniste BSL հտ. 30, Ա 89, էջ 64 նորից է դնում զնդ. fraša, պհլ. fraš-«սքանչելի» (սրանից պհլ. frasemurγ «սիրամարգ»՝ իբր հաւ հրաշալի), որ հաս-տատւում է նորագիւտ պարսկական բևեռա-գիր արձանագրութեանց frašta «պերճ, սքանչելի, արտասովոր» բառով, որից փո-խառեալ է նաև ելամական թարգմանութեան pirrasa «սքանչելի, արտասովոր» բառը։ Եթէ ստուգուի այս բոլորը, այն ժամանակ պէտք է վերականգնել հյ. հրաշ բառի հին ստու-գաբանութիւնը՝ իբր փոխառեալ իրան. fraša-ձևից և ջնջել իմ տուած ստուգաբանութիւնը՝ իբր <ասոր. xarše «հմայք», որ արդէն բա-ցարձակապէս չի ծածկում հայ ձևը։-Աճ.


Հիր, ի

s.

purple;
— garment.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ նշանակութեամբ բառ. գոր-ծածուած է երեք անգամ հետևեալ ձևով. Զգեցեալ հիրս և կարմիրս. Եզեկ. իգ. 6 (յոյ-նը երկու բառի տեղ միայն ὅαxίνϑινω «յակնթագոյն»). Հիր և կարմիր և կապու-տակ և երփն երփն նարօտուց. Եզեկ. իէ. 24 (յն. այս բոլորի դէմ միայն ύάϰινϑον «ա-կինթ». բայց այլ ձձ. աւեւառնում են ϰαι πορρυραν «և պորփիւր»). Ագուցի զքեզ հիր և կարմիր. Եփր. աւետ. 305 (առնուած է Եզեկ. ժզ. 10 համարից, որ մեր թարգմա-նութեան մէջ այսպէս է. Ագուցի քեզ զերկ-նագոյնն. =յն. ὸάϰινϑον «յակինթ»)։-Որովհետև գործածուած է կարմիր և կապոյտ բառերի հետ, ուստի և գոյնի անուն է, և յատկապէս կարմրից ու կապոյտից տարբեր մի գոյն։ Եւ որովհետև յունարէնում համա-պատասխան ձևն է միշտ «յակնթագոյն», որ և վերջին օրինակում թարգմանուած է նաև երկնագոյն, ուստի պէտք է ընդունիլ, թէ հիր նշանակում է «յակնթագոյն, որ է երկնա-գոյն կապուտակ»։ Հնագոյն հայերէնում զա-նազանում էին ուրեմն կապոյտի երկու որոշ տեսակները, այն է՝ կապոյտ «cинiи, լեղա-կի գոյն», հիր «րοлуσoй, երկնագոյն»։


Հիւղ, ից

cf. Հիւլէ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Իբրև օտար բառ յիշում է արդէն Եզն. էջ 9, «Ջոր հիւղն կոչեն, որ թարգմանի նիւթ», էջ 21 «Որում հիւղն անուն էր. որ է նիւթ», էջ 22 «Նիւթ ինչ, զոր հիւղն անուանեն». մինչև անգամ յունարէնի վրայ բառախաղ էլ է անում էջ 110. «Քանզի նիւթոյ անուն ի նոցա լեզու ի մրուր մերձ է». (հմմտ. յն. Ծλη «նիւթ» և ἰλνς «մրուր»)։ Ուղիղ մեկ-նեցին նորերից Schroder, Thesaur. 16, 47, ՀՀԲ, ՆՀԲ ևն։


Հոյ, ոց

s. fig.

battering-ram;
cf. Խոյ;
dismay, dread, fright, terror, fear.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«երկիւղ, սարսափ». մէկ անգամ գոր-ծածուած է Ա. մկ. գ. 25 ահ հոմանիշին կից. «Սկսաւ ահն և հոյն երթալ առաջի Յուդայ և եղբարցն»։ Սրանից են կազմուած հոյակապ «զարմանակերտ, հրաշակերտ» ՍԳր Ագաթ. Եւս. քր. և պտմ. (գրուած խոյակապ Արծր.), հոյակապեալ Պիտ. հռյանուն Պիտ.։ Կայ նաև հոյկապ անստոյգ բառը, որ մէկ անռամ ու-նի Սեկունդ. (Das Leben und die Senten-zen des Phil. Secundus, Wien 1895, էջ 39 և Մատեն. մանր ուսումն. Տաշեանի, Ա. հտ. էջ 240). «Զի՞նչ է մշակ... ծառոց տնգիչ, աղքատութեան հոյկապ, բժիշկ հողմոց». այս կտորը չունի յոյն բնագիրը. Տաշեան, անդ՝ էջ 55 թարգմանում է բառս «Einer, welcher der Armuth enthoben, ist, յորմէ բարձեալ է աղքատութիւն իւր», ՆՀԲ «պատիչ և դար-մանիչ»։-Հոյակապ բառի մէջ իմաստի զար-ռաոման համար հմմտ. ահ և ահագին «սար-սափելի. 2. մեծ, խոշոր, վիթխարի»։


Ձանձախարիթ

s. adj.

soot;
fuliginous, sooty, pitchy.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, բառս գործածուած է մէկ անգամ Ես. ա. 18. «Եթէ իցեն մեղք ձեր իբրև զձանձախարիթ, իբրև զձիւն սպիտակ արարից. և եթէ իցեն իբրև զորդան կարմիր, իբրև զասր սուրբ արարից». երկրորդ անգամ էլ ունի Մծբ. էջ 77. «Արիւն կարմրացաւ ի նոսա իբրև զձանձախարիթ»։ Առաջին վկա-յութիւնը Եփր. ղևտ. 222 դրուած է հետևեալ ձևով. «Թէ եղիցին մեղքն ձեր իբրև որդան կարմիր և եթէ եղիցին իբրև զձանձրախա-րիթ, իբրև զձիւն սպիտակ արարից» (այս-տեղ գրուած է ձանձրախարիթ, որ յիշում է նաև ԱԲ)։-Առաջին վկայութեան ակնարեու-թեամբ են հետևեալ հատուածները. «Եթե իցեն մեղքն իբրև զձանձախարիթ անլուանա-լի սևութեամբ՝ իբրև զձիւն սպիտակասցին, և եթէ իցեն արեամբ չափ որպէս զներկած 10-488 որդան ի գոյն կարմրութեան անելանելի՝ իբրև զասր սրբեսցին». Նար. խր. 491.-Գործք քո իցեն յառաջագոյն իբրև զձանձա-խարիթ, սրբեսցիս իբրև զասր սուրբ. Կոչ. 327.-Թէ իցեն մեղք մեր գարշելի իբրև զձանձախարիթ սևացեալ և իբրև զյորդան կարմիր արեամբ մածեալ, իբրև զձիւն և զասր սպիտակ առնիցէ. Տաթև. ձմ. կր։-Ս. Գրքի եբրայական բնագրի մէջ բառիս դէմ գտնում ենք [hebrew word] šānī, որ մեկնւում է «որդնաբեր կաղնու (quercus coccitera) տե-րևների վրայից հաւաքուած որդան կարմիր ներկը (coccus ilicis) և նրանով ներկուած կտոր». յոյն թարգմանութեան մէջ դրուած է φοινίϰεος «շառագոյն կարմիր», իսկ ա-ոաբն ունի «մուր կամ թանձրածուխ, ռմկ, իս, խուրում»։ Մեր հին մեկնիչները զանա-զան տեսակ են հասկացած այս բառը և զա-նազան իմաստներով գործածած.-այսպէս՝ Մագիստրոս հասկանում է «մութ սև ոռւն». հմմտ. Պղատ. տիմ. 143 «Կարմիրն ընդ սե-ւի և ընդ սպիտակի խառնեալ՝ (լինի) ծիրա-նի. և ձանձախարիթ՝ ընդ սոքօք խառնելով մանաւանդ բորբոքմամբ՝ շարախառնի սե-աւ». յոյնն ունի «ἐρυϑρὸν δέ δὸ μέλανι λευϰῷ τε ϰραϑὲν ἁλουργὸν ὄρφνινον δὲ, ὅταντούτοις μεμιγμένοις ϰαυϑεῖσί τε μᾶλλονσυγϰραϑῇ μέλαν» (Platonis opera, Paris 1883, հտ. II, էջ 231, տող 40), ուր ձանձախարիթ բառի համապատասխանն է ὄρφνινος «մութ գոյն» (մանաւանդ սևի, կարմրի և սպիտակի խառնուրդով՝ ըստ Bailly, էջ 1408ա)։ -Ուրիշ հեղինակներից ունինք «շառա-գոյն կարմիր» Ածաբ. յայտն., «արմա-ւի գոյն» Վանակ. յոբ., «այծի մազ» Անան. յովն. (իմա՛ Անան. թրգ. էջ 9), «ծուի մածեալ յառաստաղս» Գէ. ես. Լծ. կոչ. Տօ-նակ.-իսկ Հին բռ. գրում է ձանձախ «սա-կաւակարմիր», ձանձախարիթ «վատ կար-միր, կարմրագոյն». արդի գրականում ըն-դունուած է «մուր, ծխի սևութիւնը, տճկ. խուռում»։ Երկրորդ վկայութեան մէջ (Մծբ.) ասորի բնագիրն ունի՝

= ասոր. [syriac word] zəxorīϑā «coccum, որդան կարմիր», որից փոխառեալ է՝ թարգ-մանութեան ժամանակ՝ հայ տառադարձու-թեամբ։ Ասորի բաքի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ Ս. Գրքի մէջ էլ բառս հեն ա-սորական թարգմանությունից է մնացած և նշանակում է «որդան կարմրի ներկը կամ գոյնը»։ Ասորի բառը ըստ Jensen՝ առնուած t բաբել. in zaxuritu «կարմիր գինի» ձևից։ Հալերէնի մէջ ասոր. zəxōrīϑā ձևի դէմ սպասւում էր *ձախարիթ. անստոյգ է մնում ձան-մասը։-Հիւբշ. IF 19, 478։


Ձմեռն, մերան, րունք, րանց

s. fig.

winter;
storm, tempest, hurricane;
affliction, trouble, grief;
խիստ, դժընդակ, տխուր, ցուրտ, չոր, անձրեւային, խոնաւ, մեղմ —, very severe or hard, bitter, gloomy, cold, dry, rainy, damp, very mild winter;
պտուղք ձմերան, winter-fruits;
պաշար ձմերան, provisions for winter;
հանդերձ ձմերան, winter-clothing;
ի ձմերան, in winter;
during the snowy or winter season;
ի մէջ ձմերան, ի խոր ձմերան, in midwinter, in the depth of, or in the inclemency rigour of winter;
անցեալ կամ այս —, last or this winter;
անցուցանել զ—ի քաղաքի, ի գեղջ, to spend the winter in town, in the country;
— առնուլ տնկոց, to winter, to suffer from the winter;
շնչեցին ձմերունք, the wintry winds blew;
զբազում ձմերանց հալեցին զսառնամանիս, they have passed many hard winters.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. վրդ. մեկնում է «Չմեռն՝ որ ձիւնամեռ լինին» (Ալիշան, Հին հաւ. 136)։ Այսպէս նաև Տաթև. ձմ. ա. «Ի ձմեռն ամենայն ինչ մեռանի, զի այն թարգմանի անուն իւր. այսինքն ձիւնամեռ. զի ի. ձիւնոյն ամենայն ինչ


Յակինթ, կնթի, թաւ

s.

hyacinth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնի միջոցով են վրացի ձևե. րը. հայերէնից է տառադարձուած Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ՝ Յայտ. թ. 17՝ Ոգա յակինթէ ու քիպրիթէ (որպէս յակինթ և ծծումբ)։


Յամոյր, մուրաց

s.

wild goat;
antelope.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. იამოაირი իամոաիրի կամ ჩიაორი նիամորի «վիթ», գործածուած Օր. ժդ. 5 հայ բառի դէմ, որից տառադարձւած է. թարգմանութեան ժամանակ։


Յիսուն, սնից

adj.

fifty.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (յետնաբար կայ նաև յի-սունց, յիսանց) «յիսուն» ՍԳր. Եփր. թգ. 442 (գրծ. յսնիւք). որից յիսնամեան ՍԳր. Եփր. ծն. յիսնապետ ՍԳր. յիսներորդ ՍԳր. յիսնակ նանայ. Տոմար. յիսնեակ Փիլ. Կանոն. յիս-ներեակ Փիլ. Յհ. իմ. ատ. յիսնաւոր Երգ. վջ, 5. (տպ. Պոլիս 1895 յսնաւորք. իմաստը ան-յայտ է. բնագրում և միւս թարգմանութեանց մէջ ամբողջ այս կտորը չկայ. տե՛ս ՀԱ 1924, 231 և 418. թերևս ա՛յս է վերի յիսկաւոլ բառը). նոր բառեր են յիսնամեայ, յիսն-ամեակ.-գրուած կայ նաև յսուն Եփր. թգ. 447, Եղիշ. ե, էջ 84, որից յսնապետ Եփր, թգ. 447 ևն, որոնց վրայ տե՛ս Meillet JAs. 19032, 498։


Յովտ, ի

s. fig.

iota;
jot, tittle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Երզն. մտթ. 108 մեկնում է «Յովտ ըստ յունականին է ձայն և առ մեր՝ գիր թարգմանի»։ ՀՀԲ և ՆՀԲ դնում են սեմպևանից, որ սակայն պիտի տար հյ. յոդ (=եբր. [hebrew word] yōd, ասոր. ջօ︎ уud)։


Յունուար, ի

cf. Յունվար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Տաթև. ամ. 666 և հարց. 484 «յունվարն ի հռոմ լեզուէ թարգմանի ծննդեան ամիս». իսկ Տաթև. հարց. 201 համարում է Յովան անունից, որ է «նախնին Հռովմայեցւոց»։ Նորերից նախ ՆՀԲ տուաւ ուղիղ մեկնութիւնը։-Բազմ. 1897, 79 սկսեց գործածել ըստ լատինա-կանին յանուար, փեբրուար, փխ. յուն-ուար, փետրուար ձևերի, որոնք ւաւա-նի չէ թէ ի՛նչպէս են յառաջացել և այժմ սովորական են դարձել մեր գրական լեզուի մէջ։ Այս մասին թեր ու դէմ կարծիքներ տե՛ս Բասմ. 1897. 138. 141։ Նորմուծութիւնը տևեց մի տարի և հետևորդներ չունեցաւ։


Յուշկապարիկ, րկաց

s.

onocentaur;
centaur, hippocentaur;
siren, mermaid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ յունարէնի համեմատ մեկնում է «պարիկ իշուկ», բայց նաև «վիշապակ պարիկ, վիշապ ձուկն»։ Müller SWAW 42, 251, Justi, Zendsp. 180, Lag. Btrg baktr. Lex. 54 պարիկ բառից։ Պալա-սանեան, Պատմ. գրակ. 199 իբր յուշկ+ պար+իկ «ծանր պար եկող»։ Էմին, Հայ. հեթ. կր. (թրգմ. Յոյս 1875, 357) սխալ է համարում թարգմանել ὄνοxενταυρος, ասելով թէ թարգմանիչները ո՛չ իբր կա-տարեալ հոմանիշ, այլ իբր մերձանիշ բառ են դրած յունարէն ձևի դէմ։ Lag Arm. St. § 1573 իշուկ և պարիկ բառե-րից, որ յիշում է Հիւբշման և մերժում։ Տէրվ. Altarm 96 յուշկա մեկնում է զնդ. huška, հպրս. uška, պրս. xušk, սանս. çuška «չոր», որով յուշկապարիկը դառ-նում է «ցամաքային պարիկ»։ Նոյն ձե-ւով մեկնելով Պատկ. Mamep. I. Il, սրբագրում է բառը հուշկապարիկ ձևով։ Հիւնք. պրս. ուշկէ «հեկեկանք»+հյ. պարիկ բառերից։ Ալիշան, Հին հաւ. 186 «յուշիկ՝ կամաց պարող ոգի»։ Ու-ղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 998 և 1406) վիշապ «օձ»+պարիկ, որով հասկաց-ւում է «կատաղիք դժոխոց, որոնք մա-զերի տեղ օձեր ունէին»։


Յօժար, աց

adj.

well disposed, inclined, willing, well affected;
prompt, ready, eager, desirous, anxious;
— լինել, to be disposed or inclined to, in the mood for, to have an inclination for;
cf. Օժարաբար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սրտով պատրաստ, հաճ և հա. ւան» Մտթ. իզ. 41. Մրկ. ժդ. 38. Ոսկ. եբր. որից յօժարիլ ՍԳր. յօժարանալ Եփր. ծն. յօ-ժարացուցանել Եփր. բ. կոր. յօժարութիւն ՍԳր. չարայօժար Սիր. իթ. 26. Վեցօր. Կոչ. 188. Ոսկ. յհ. բ. 9. ինքնայօժար Ագաթ. Ոսկ կամայօժար Մանդ. կանխայօժար Լմբ. ա-ռակ. մշտայօժար Նար. ղգ. մտայօժարութիւն Կոչ. մեծայօժար (նորագիւտ բառ) Հայել. 297. յօժարեցութիւն Եփր. ել. Եւթաղ. 138 (ըստ Վարդանեան, Եւթաղ 147, ծան. յն. προτροπή թարգմանուած է միշտ «յօժարեցու-թիւն», իսկ πρὸϑεσις և προϑυμίσ «յօժարու-թիւն»), սիրայօժար, յօժարակամ (նոր բա-ռեր)։ Գրուած է նաև յուժար։


Նախանձ, ու

s. adv.

envy, jealousy;
rancour, hatred;
emulation, rivalry;
zeal, fervour, warmth;
տիրասէր —, attachment, affection;
zeal;
առ —ու, enviously, invidiously;
— կրել յումեքէ, to be envied;
—ու մաշիլ, to pine away with envy, to be eaten up with;
ի —բարկութեան բրդիլ, to burst with envy;
ի — բարկութեան բրդիլ, to burst with envy;
առնուլ, բերել, ի — բերիլ, մտանել, to envy, to be envious of, to grow jealous, to bear envy, cf. Նախանձեմ;
to rival, to vie with;
— արկանել յոք, ի — ածել զոք, to fill with jealousy or envy, cf. Նախանձեցուցանեմ;
to move, excite or provoke to emulation;
ի — գրգռել զոք, to arouse the jealousy of, to create envy;
խնդրել զ—, to revenge, to take vengeance;
վառիլ —ու ընդ, to become jealous;
ի — վառիլ ընդ ումեք, to be jealous of;
— դնել, to emulate, to rival;
ի — նմանութեան ուրուք կրթիլ, to emulate a person, to desire to imitate him;
— առաքինութեան դնել ընդ ումեք, to desire to emulate a person's virtues;
— առնել, to fascinate, to charm, to bewitch, to cast a spell on;
ո՜ անմիտ գաղատացիք, ո՞ — արար զձեզ, o foolish Galatians, who hath bewitched you?.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Տաթև. ամ. 247 մեկնում է «Նախանձն... զմարմինն մաշէ, հիւծէ և տոչորէ, որպէս իւր անունն թարգմանէ. այսինքն նախ ի յիւր անձն վնասէ և ապա յայլս» (=նախ, անձ, խանձ բա-ռերից)։ Նոյնը՝ նաև էջ 249. «Վասն այն նախանձ ասի, այս է նախ ի յիւր անձն չարանայ, որպէս հրով փայտն այրի և ապա զայլս այրէ կամ ոչ, նոյնպէս ի նախանձէն ինքն այրի և տոչորի»։ Հ28 «նա է խանձ»։ ՆՀԲ «նա խանձէ կամ խանդայ»։ Տէրվ. Altarm. 29 և Նախալ. 117 նա մասնիկով խանձիլ, խանդալ բայից։ (Նոյնը նաև այժմ Ղափանցեան Տեղեկ. ինստ. 2, 86)։ Հիւնք. պրս. նա-խասթ «ծոյլ, թոյլ, մեղկ»։ Bugge IF 1, 450 նախ և անձն բառերիզ։


Յեզեր, ի

s.

crown.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. nēzer «թագ, պսակ» բառն է, որ գործածուած է Ս. Գրքի համաաատաս-խան տեղում. յոյն թարգմանութեան մէջ տառադարձուած է νεζέρ, ձեռ. տարբ. εζep, որ աւելի մօտիկ է հայերէնին. մեր ձևը են-թադրում է ἱεζερ (այսինքն lEZEP փոխա-նակ НEZEP)։


Մաքման

s.

handkerchief;
thick cloth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] makbār, որ գործածուած է Ս. Գրքի նոյն տեղում. բառիս իմաստը անստուռ է, սովորաբար հասկացւում է «ան-կողնի ծածկոց, վերմակ», յունարէն թարգ-մանութեան մէջ բառը տառադարձուած է յն. μαχβαρ ձևով (այլ ձեռ. ναβρα). պետք է ենթադրել անշուշտ որ մեր թարգմանիչները ունեցել են յն. *μαχμαν ընթերցուածը, որից և տառադարձրել հայերէնը։


Մելամաղձ

cf. Սեւամաղձ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. μελαγχολία «սև մաղձ» բառից կիսովին թարգմանուած. (μέλαν «սև» պահ-ուած է, իսկ χίλοςς. «մաղձ» թարգմանուած է)։ Նոյն բառն է՝ որ թրք. եղել է malixulia, որից էլ հյ. մախուլիայ. հմմտ. «Յաւ ինչ տնկի ի նա, զոր մախուլիայ կոչեն կամ սավտայի՝ այլազգիքն». Մտթ. և ագր. 80։-Հին բժշկութեան կարծիքով մաղձը սևանա-լուց յառաջանում էր ընդհանուր տխրութիւն։


Մեղրապոպ

s.

water-melon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. μηλοπὲπων) «շամամ, cucumis ci-trullus L» բառի վրայից կազմուած. յոյնից է նաև լտ. melopepo. յոյն բառը բարդուած է μῆλιν «խնձոր» և πέπων «մի տեսակ սեխ» բառերից, իբր բուն «խնձորասեխ»։ Հայե-րէնի մէջ բառի առաջին մասը կարծուելով յն. μέλι ձևից, թարգմանուած է մեղր. իսկ երկրորդ մասը տառադարձուած է։ Ըստ այսմ հայ բառը պէտք է կարդալ մեղրապեպ, ճիշտ ինչպէս որ Ս. Գրքի վրացերէն թարգմանու-թեան մէջ էլ նոյն տեղը (Թուոց ժա. 5) գըտ-նում ենք տառադարձուած მელსაჭეჭო մել-սապեպո, მელახჭეჭო մելասպեպո, მელხა-3ემონი մելսապեպոնի «սեխ» ձևով։ Յոյն բառից են նաև ռում. pepene, բուլգար. nu-nонъ «սեխ»։


Մուղ

adj.

tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Այս բառը երևան հանեց նախ Աճառ. Հայ. նոր բառեր մնաց. գրոց մէջ, էջ 24։ Մեր հատուածի դէմ եբրայականն ու Եօթանասնից թարգմանութիւնն ունին «Եւ բերէին նոցա ուզտուք և իշովք և ջորւովք և եզամբք». որից թւում է թէ մուղ պիտի նշանակէր «եզ». բայց ես աւելի լաւ եմ համարած առնել «գրաստ կամ ձի» նշանակութեամբ։ Որովհետև հատուածում ջորին արդէն յիշուած է, ուստի կարծել եմ որ մուղ չի կարող լի-

նել «ջորի»։ Բայց Գ. Տ. Մկրտչեանը (անձնական) դիտել տուեց, որ պէտք է զանազանել երկու տեսակ ջորի. մին՝ արու էշի և էգ ձիու խառնուրդից յառա-ջացածը և երկրորդը՝ արու ձիու և էգ էշի խառնուրդից յառաջացածը. հայե-րէնում կարող էին սրանք զանազանուած լինել՝ առաջինը ջորի և երկրորդը մուղ բառով, թէև այսպիսի նուրբ զանազա-նութիւն ուրիշ լեզուի մէջ գոյութիւն չու-նի։ Այսպէսով մուղ դառնում էր «ջորի» և կապւում յայտնապէս լտ. mula հո-մանիշի հետ։ Պարսկաստան եղած ժա-մանակս ստուգեցի սակայն, որ ջորին միայն էգ ձիուց է ծնւում և էգ էշից ջո-րի չի յառաջանում։ Նոյնը ցոյց է տա-լիս նաև Առաք. լծ. սահմ. 276. «Կիս-էշն ջորին է և նա յիշոյ լինի և ոչ ձիոյ. այսինքն զի հարկ է որ էշն ի ձին վազէ և ի կով. և ոչ ձին յէշն վազէ կամ ի կով. և թէ ձին վազէ՝ ոչ ինչ ծնանի, այլ յիշոյ լինի»։ Այսպէսով Տէր-Մկրտչեանի ենթադրութիւնը չստուգուեցաւ։ Սակայն ստոյգ չէ նաև իմ տուած «գրաստ, ձի» նշանակութիւնը և բառը պէտք է հաս-կանալ «էգ էշ», ինչպէս ցոյց է տալիս ասորին։ Եւ շատ հաւանական է՝ որ հայ թարգմանութեան իբր բնագիր ծառայող օրինակումն էլ նոյն ասորի բառն էր գործածուած։ Կարելի չէ հյ. մուղ կցել լտ. mūlus «ջորի» բառին իբրև հնդևրո-պական ցեղակից, որովհետև հնխ. ձևն է mug'h-, որի վրայ աւելանալով -so, -slo, -sko մասնիկները, ստացուել են վենետ. musso «էշ», յն. փոկ. μυχλός «ցիռ», ալբ. mušk «ջորի», լտ. mulus «ջորի», նուազականը muscellus, muš-cella և լատինականից էլ ֆրանս. mu le, mulet, գերմ. Maul-esel և Maul-tier «ջորի», մբգ. mնl, հբգ. mül, հոլլ. muī', անգսք. mül, հիռլ. mül, անգլ. mule, ռուս. мулъ «ջորի» ևն (Pokorny 2, 311, Boisacq 653, Walde 501, Kluge 323) Հայերէնի մէջ բառը բնիկ լինելու դէպ-քում պիտի ունենայինք *մուծ կամ մուղձ։


Մար, ու

s.

metretes or amphora (a liquid measure, the Roman about seven, the Attic about ten gallons).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. მარი մարի «15 ֆնտա-նոց», կապադովկ. μάριϰο «փոքր սափոր» (Karolides, Γλ. συγϰρ. 91). մտած է նաև дa-ვ Աւետարանի քրդ. թարգմանութեան մէջ՝ Յովհ. Բ. 6. Հէր եէքէ ուան տըտօ եա սըսէ մար դշդտը սmնտ (տանէին մի մի ի նոցա-նէ մարս երկուս կամ երիս)։


Մար, ի, աց

s.

s. adj. Mede;
Median;
lord.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. მარი մարի «15 ֆնտա-նոց», կապադովկ. μάριϰο «փոքր սափոր» (Karolides, Γλ. συγϰρ. 91). մտած է նաև дa-ვ Աւետարանի քրդ. թարգմանութեան մէջ՝ Յովհ. Բ. 6. Հէր եէքէ ուան տըտօ եա սըսէ մար դշդտը սmնտ (տանէին մի մի ի նոցա-նէ մարս երկուս կամ երիս)։


Մարախ, ոց

s.

locust;
grass-hopper;
մարախ քաղցր —, cf. Մատուտակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ջայլամն» կը նշանակէ, թարգմանած է «մարախ»։ Չունիմ ես հոս դիւրութիւն քննելու թէ Ակիւղասայ օրինակագրին մէջ ի՛նչ ձայնով գրուած է այս. եթէ մարախ ձայնն ունի, կ'երևի թէ պէտք չէ զայն շփոթել սովորական մարախի հետ, որ «մորեխ կամ չէքիրկէ» կը նը-շանակէ, զի կրնայ այն յառաջ եկած ըլ-լալ սանս. մարաքա բառէն՝ որ «բազէ» կը նշանակէ։ Ըսել թէ «Ակիւղաս զնէեսա մարախ թարգմանեց» կը նշանակէ Ա-կիւղաս զնէեսայն բազէ հասկացաւ ու թարգմանեց։ Մարաքա ստուգաբանօրէն «սպանիչ, կորուսիչ» նշանակելովը, կրր-նայ յարմարիլ թէ՛ բազէի բնութեան և թէ ապականիչ մարախ միջատին»։ Մա-րախ բառի նշանակութեան վրայ ուրիշ-ներ էլ են կասկած յայտնած, յատկա-պէս տարօրինակ գտնելով որ Յովհ, Մկրտիչը մարախ միջատը կերած լի-նի. այս մասին տե՛ս Աւգերեան, Լիակ, վրք. սրբոց Ա. 33։ Բ. էքսէրճեան էլ ունի մի առանձին տետրակ «Մարա՞խ թէ մարուխ» վերնագրով (Պօլիս 1887), ուր ցոյց տալով թէ Յովհ. Մկըրտ-չի կերածը մարուխ էր, ասում է թէ Ա-ւետարանի մարախ բառը նշանակում է նաև «մատուտակ»։ Սրան է պատաս-խանում Տէրվ. Լեզու, 1887, էջ 62 և ցոյց է տալիս որ Աւետարանի մարախ բառը միայն «մորեխ» կարող է նշանակել, քանի որ դրուած է յոյն բնագրի ἀϰρίς բառի դէմ, որ միայն «մորեխ» նշանա-կութիւնն ունի։ Նման մի թիւրիմացու-թիւն տեղի է ունեցած հին սլաւերէնում, ուր Մտթ. գ. 4 յառաջացել է հսլ. brēdu «մորեխ» անգոյ բառը, փոխանակ ab-rèdi «կանաչեղէն» (տե՛ս Berneker 84)։ Պատահական նմանութիւն ունի յն. βροσϰος «անթև մորեխ» (Boisacq 135)։ *ԻՌ.-Ասլ. մարախ, Ախց. Գոր. Երև. Ղրբ.


Մարգաց

s.

the eleventh month of the ancient Armenian calendar, (June).

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Հպրս. *margazana-ամսանունից, որ գործածուած է Բիսիթունի արձանագրու-թեանց Շօշական թարգմանութեան մէջ (Գ. 87). նշանակում է «թռչունների թուխսի ժա-մանակը» (ըստ Oppert, ZDMG 52 (1898), էջ 266, Justi, Die altpersische Monate ZDMG 51 (1897), էջ 234)։-Հիւրշ. 506։

Հներից Վանակ. տարեմ. և Տաթև հարց. 201 ստուգաբանում են մարգ բա-ռից. «Մարգացն, որ է ժամանակ ածե-լոյ զմարգս որ ի դաշտս և ի հովիտս իցեն, յայգեստանս և ի բուրաստանս»։ Տաթև. ձմ. ա. մեկնում է «Մարգաց՝ մարդ ծնեալ և Աստուած բովանդակեալ և զմեզ դալարացուցեալ և ծաղկեալ և սրբեալ, արար վայելօղս մարմնոյ և արեան իւրոյ»։ Brosset, JAs 1832. 530 մարս բառից, իսկ էջ 532 ասում է թէ թարգմանուած է վրաց դուբայի «վրացա-կան տոմարի 11ր։ ամիսը» բառից, որ


Մարզանգոշ

cf. Մարզանոն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. ❇ ︎ marzanղos «ռե-հան ինչ կանաչագոյն և յոյժ անուշահոտ, որոյ տերևքն նման են ականջացն մկան. origanum majorana L., majoran», կազ-մուած է պրս. ❇ [arabic word] marzan «մուկ» և ❇ [arabic word] gōš «ականջ» բառերից և ըստ այսմ հայերէն թարգմանաբար շինուած է նաև մկնականջ։ Պարսկերէնից են նոյնպէս ա-րաբ. ❇ marzanǰūs (Կամուս, թրք. թրգմ. Բ. 351), քրդ. bezerangus, թրք. merǰangul, որ ժողովրդական ստուգաբա-նութեամբ ձևացած է merǰan «մարջան. բուստ» և gul «վարդ» բառերից։ Այս բոյսը այժմ Պարսկաստանում (Ատրպատական) marzá կոչուած կանաչին է կարծեմ։-Հիւբշ. 193.


Հերձ, ից

adj. s.

split, cloven, riven;
cracked;
cleft, split, crevice, rift, fissure.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «ճեղքուած» Վեցօր. «ճեղք, ծերպ» Ոսկ. ճառք 901, Լմբ. իմ. որից հերձ ի հերձ «պատառ պատառ» Ուռհ. 317. հերձնուլ «պատռիլ, ճաքիլ» Գծ. ա. 18. հերձիլ, հեր-ձանել, հերձուլ «պատռել, ճեղքել» ՍԳր. «անդամահատել» Ոսկ. բ. կոր. լհ. բ. 11. Ուս. քր. «երկպառակիլ» Ոսկ. լհ. ռ. 12 հեր-ձատել Կիւրղ. ղևտ. հերձոտել Վրք. հց. հեր-ձուցանել Խոր. հռիփ. հերձումն կոչ. հեր-ձուած ՍԳր. Եւս. պտմ. հերձուածող Տիտ. գ. 10. Ոսկ. եզն. հերձութիւն «հերձուած» Կնիք հաւ, էջ 191. հերձապետ «հերձուածողների գլուխը» Զքր. եպս. 282. հեծանահերձ Մծր. հերձաթև Վեցօր. 162 կամ թևահերձ Պիտ. թաթահերձ ՍԳր. կճղակահերձ ՍԳր. Կիւրղ. ղևտ. գաւազանահերձ Ճառընտ. գետահերն Նար. ծայրահերձ Աթ. խչ. ծովահերձ Ագաթ. բազմահերձ Փիլ. բագն. հերձատամ, հեր-ձարան (նոր բառեր) ևն։ Այստեղ են պատ-կանում նաև հերձակ «նետ, փքին» Կիւրղ. թգ. (թարգմանաբար յն. σγίζα «ճեղքուած փայտ. 2. նետ» բառից. հմմտ. σγίζω «ճեղ-քել») և հերձի «մի տեսակ ծառ. pistacia lentiscus L» Դան. ժգ. 54. Ոսկ. պօղ. Բ էջ 653 (թրգմ. յն. σχίνος հոմանիշից)։


Հիմէն, մենի, նաւ, նեաւ

s. chem.

hin (measure);
hymen;
matrass;
balloon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, ήμίνα «մի տեսակ հեղուկաչափ», որից փոխառեալ է նաև լտ. hemina՝ նոյն նշ. յոյն բառը ծագում է հμւ-«կէս» բառից և նշանակում է բուն «կէս (չափ)» (Boisacq 324-5). այս բառը սակայն Ս. Գրքի լու-նարէն թարգմանութեան մէջ բնաւ չէ գոր-ծածուած (Sophocles 565 չէ իսկ յիշած բա-ռըս), թէև կայ ասորի թարգմանութեան մէջ՝ Թուոց ժե. 7՝ [syriac word] hemīna ձևով (տե՛ս Brockelmann 84ա), որ փոխառեալ է յու-նարէնից։ Այնտեղ, ուր հյ. թարգմանութիւնը ունի հիմէն, յոյն օրինակը դնում է εἰν, εἰν ἰν, որ փոխառեալ է եբր. [hebrew word] hīn ձևից և այս էլ եգիպտ. hзn(w) բառից, որ նշանակում է «պտուկ. 2. չափ» (Gese-nius 1921, էջ 180)։ Ըստ Sophocles 598 յն. ῖν որ տանում է երկու ատտիկեան γόες, գործածուած է Ս. Գրքում՝ հետևեալ տեղերը. Ել. իթ 40 (երկիցս), Լ. 24, Ղևտ. իգ. 13, Թիւք ժե. 4 և Եզեկ. դ. 11, որոնց մէջ հ. թարգմանուած է միշտ դորակ, բացի վերո-յիշեալ տեղերից. յն. տարբերակներում էլ չկայ ἡμίνα ձևը։


Հիմն, մանց

s. chem.

foundation;
base, basis;
foot, bottom;
back, back part;
foundation, establishment;
— աղանալի, salifiable base;
— ի վեր, from top to bottom;
thoroughly, utterly;
— ի յատակ, to its very foundations;
down to the ground, to the bottom;
— or հիմունս արկանել, to lay the foundations of, to found;
— ի վեր առնել, կործանել, տապալել, յատակել, to cast to the earth, to throw, cast or pull down, to overthrow, to overwhelm, to subvert, to demolish, destroy or ruin utterly;
ի հիմանց կործանիլ, to be overthrown;
— լինել իրիք, to be the foundation of;
անկանիլ հիման, to have laid the foundation;
ի վերայ հաստատուն հիման, on a solid foundation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քրդ. [arabic word] xim «հիմ. քարա-կոյտ» (Justi, Dict. Kurde էջ 168), Ս. Գրքի քրդերէն թարգմանութեան մէջ՝ հիմ. ինչ. Հի-մէ ուի լը սէր գէվըր տանի (Եդ հիմն ի վե-րայ վիմի). Չըմա քօ հիմէ ուի լը սէր գէվըր ռավի պու (Զի հաստատեալ էր հիմնն ի վե-րայ վիմի). Ղուկ. զ. 48. Լր սէր արտէ պէ հիմ մալ ջէ տքm (Շինիցէ տուն ի վերայ հողոյ առանց հիման). Ղուկ. զ. 49.-Թրք. գւռ. Եւդ. Տ. Ատն. ինչպէս նաև Երևանի՝ [arabic word] him «հիմ», ❇ evīn himi «տան հիմը» (այսպէս նաև Ատանայի թրքա-խօս յոյների մօտ. Բիւր. 1899, էջ 798 և Յուշարձան 329).-ն. ասոր. xim «հիմ» (տե՛ս Kалащевъ, Aисорско-pусcк. cлов. էջ 389)։


Համեմատ, ից

adj. adv.

proportionate, equal, conformable, corresponding, analogous, regular, symmetrical, adequate;
— գործել, to proportion;
դնել —, to compare;
եթէ իցեն ի քեզ առաքինութիունք —ք վեհ ճակատագրիդ, if your virtues correspond with your high destiny;
"ըստ համեմատի համեմատաբար, cf. Համեմատութեամբ."

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «որպէս թէ համայն ի մի ած-եալ, եկեալ կամ բաղդատեալ»։ Հիւնք. պրս. hamāmad «համընթաց, ընթացա-կից»։ Meillet MSL 8, 154 համ մաս-նիկով *մատ բառից. այս վերջինը իբր ռնեև հալ կցելով լտ. modus «չափ» ռառին, որով համեմատ թարգմանւում է բուն «համաչափ»։ Հիւբշ. 463 լիշում է այս մեկնութիւնը (աւելացնելով լտ. բառի վրայ նաև յն. μέδιμνος «գը-րիւ», գոթ. mitan «չափել», mitaϑs «չափ»), բայց ամբողջը համարում է անստոյգ, որովհետև արմատը ընդու-նելով *մատ, բառը պիտի ունենար *հա-մամատ կամ համմատ ձևը։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 219 համ+ պհլ. mat «միտք»։


Հան

s.

grand-mother.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. արմատ առանձին անգործածաևան որից են հանել «հանել, յափշտակել, բաժին հանել», փխբ. նաև «թարգմանել, տարածել, հռչակել» ևն։ ՍԳր. Ագաթ. Ոսկ. Կիւրղ. Թգ Եզն. Եւս. քր. Կոչ. հանուլ Յոբ. ժ. 11. հա-նանիլ «խլուիլ» Նիւս. կազմ. Փիլ. հանեալ «արձակուած կին» ՍԳր. հանելի «լծակ» Նո-րագիւտ բ. մնաց. դ. 16. հանածոյք «մետառ հրահալելիք» Ոսկիփ. հանելուկ Բրս. մրկ, խաչահանու Ագաթ. կայծակնահանու Յհ. իմ պաւլ. նորահանուկ «նորելուկ» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 207. սրտահանութիւն «սիրտը ցաւացնելն ու գրգռելը» Ոսկ. ես. պարզ ար-մատը երևան են հանում՝ կնահան «կնաթող» Ոսկ. մ. ա. 17. պատկերահան Ճառընտ հանք (անեզական. սեռ. -աց) «մետաղ հա-նելու տեղ» Ոսկիփ. արիւնահան Բուզ. մսա-հան ՍԳր. երգահան Եւս. քր. գողահան Մանդ. գերեհան Շար. դիահանք Ոսկ. տիտ. երազահան ՍԳր. երկաթահանք Խոր. աշխ. ծխահանք Սիր. ժդ. 24. գինեհան Շիր. համ-ռաւահան Բուր. սերմանահան «սերմնացան» Մտթ. ժգ. 3. ևն։ Կրճատմամբ ձևացել է ծխան (փխ. ծխահան) «ծխնելոյզ» Երգ վի-պաս. (առ. Մագ.)։-Նոր բառեր են հանքա-բանութիւն, հանքահան, հանքագործ, հան-քածուխ, խցահան, ջրհան, քարահանք, օդա-հան, աղահանք ևն։


Ծեր, ոց

adj. s.

old, aged, stricken or advanced in years;
old man, elder;
—ք ժողովրդեան, քաղաքին, the senate, seniors, elders;
the ancients;
եթէ —ն էր ուժեղ, կամ մանուկն էր ուշեղ, if young folks had experience, and old ones strength;
if youth knew & old age could.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Բնիկ հայ բառ՝ հնխ. g'er-«ծերութիւն, ծերանալ» արմատից, որի միւս ժառանգներն են՝ սանս. [other alphabet] jǰ կամ [other alphabet] jar «հնանալ, փճանալ, ծերանալ», [other alphabet] jarant «ծերու-նի, անկար», ǰirna «ծեր», jira-կամ ǰīrni «ծերութիւն». զնդ. ❇ zaurva «ծեր», ❇ zaurura «ծերութիւնից թուլա ցած», օսս. zärond, պրս. ❇ zar, աֆղան. zor «ծեր», յն. γέ́ρων (γέροντ-) «ծեր» γερας «աւագութեան պատիւ», γεραιύς «ծեր», γερουσια «ծերաժողով», γήραμα «ծե-րութիւն», γηρας «ծերութիւն», τηιαω «ծե-բանալ», γηράσϰω «ծերանալ, հասնիլ». γεργεριμοι «կաթուկ, շատ հասնելով ինք-նին ընկած պտուղ», γραῦς «պառաւ», հսլ. zirčti «հասնել (պտուղի)», su-zori «հա-ռուն». ռուս. зрeть «հասունանալ», зpeлыи «հասուն» ևն (Boisacq 145, Walde 352, Trautmann 372, և Horn § 655, Pokorny 1, 599)։ Այս արմատի գերմանական ժառանգ-ներն են 1 մասնիկով՝ հհիւս. Karl «ծեր մաոռ, ամուսնացած մարդ, ծառայ, սովո-րական մարդ, մարդ», անգսք. ceorl «հա-սարակ դասակարգի ազատ մարդ, ամու-սին», čeorlian «ամուսնանալ», հբգ. karol «ամուսին, սիրական, նշանած», անգլ. churl «գիւղացի, անտաշ մարդ», գերմ. Kerl «տղա-մարդ, կտրիճ» (Pokorny 1, 600)։ Այս ռա-ռը յետոյ դարձաւ յատուկ անուն Karl (ֆր. Charle) ձևով և Կարոլոս Մեծի (742-814) հռչակով՝ որ 789-806 թուերին Սլաւական ցեղերը նուաճել էր, «թագաւոր» իմաստով (շուրջ 800 թ.) անցավ սլաւական լե-զուներին. այսպէս՝ հսլ. kral'ъ, ռուս. ko-гolъ, բուլգ. kral', սերբ. králj, լեհ. król «թագաւոր»։ Սլաւական լեզուներից փոխա-ռեալ են հունգ. király, լիթ. karalius «թա-գաւոր», յն. ϰραιης «թագաւոր Բուլգարիոյ, Սերբիոյ», ալբան. kral', ռում. craīū, տճկ kəral, kəraliča «քրիստոնեայ պետութեանց թագաւոր»։ Այս սլաւ բառից կազմուեց չեխ լատին բառից ձևացաւ գերմ. Kuniglin «ճա-գար», որ ժողովրդական ստուգաբանու-թեամբ könig «թագաւոր» բառից կարծուե-լով՝ ձևափոխուեց և դարձաւ աւստ. kinigl-has, բաւար. konig-hase և սրանցից էլ թարգմանաբար ռուս. крбликъ «ճագար» (Kluge 251, 236, Berneker 572-3)։ Այս-պէսով «ծեր, լխակած պտուղ, Մեծն Կարո-լոս, թագաւոր և ճագար» միևնոյն աղբիւրի ծնունդը դարձան։ -Հիւբշ. 456։


Ծիրան, ի, ոյ

s. bot. apricot;
abricotier.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Արար. տառադարձութեամբ [arabic word] ϑīran «ծիրան» իբր Հայաստանի պտուղ յիշում է Իբն Ֆակիհ արաբ աշխարհագիրը եր [arabic word] Kitāb-al. buldān (Գիրք քաղաքաց) աշխատութեան մէջ, էջ r (ըստ Թոփչեան, Mitteil. des Seminars f. orient. spr. Berlin 1904, էջ 149). -նոր փոխառութիւն է վրաց. წირანი ծիրանի «քաղցրակորիզ ծիրան». (Չուբինով 1705 հայերէնից փոխառութիւն է համարում նաև վրաց. ჭერამი ճերամի «ծիրան», բայց այս մասին տե՛ս վերը).-մտել է Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ՝ ծիրանի ձևով. Ու ժը Թիւատիր պաժէրէ ծիրանի ֆռօթօղ (Ծիրանավաճառ ի Թիւատիր քաղաքէ). Գծ. ժզ. 14։


Լիմպոս

s.

limbo.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ «է բառ յն. և թարգմանի շատա-կուլ, անյագ, խաւար» (իմա՛ միջ. յն. λιμβός «շատակեր, անյագ» Sophocles 715)։ ՆՀԲ «լտ. limbus, իբր քղանցք և գօտի, որպէս և lumbus է մէջք. վարի նմյանըլթէամը»։


Լիտր, լտեր, լտերք, լտերց

s.

pound (16 ounces);
litre.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէն Աւետարանի վրայից մը-տած է քրդ. թարգմանութեան մէջ՝ Յովհ. ժբ. 3. Լղրր քի պր փըռ պուհա խալիս ռունա նար-տէնե սmնտ (առեալ լիտր մի իւղոյ նարդեան ազնուի մեծագնոյ)։ Այսպէս և Յովհ. ժթ. 39. Սար լըդըրան զմուռ (զմուռս իբրև լտերս հարիւր)։


Խորշ, ից

s.

corner;
compartment, division, pigeon-hole;
chess-squares, chequers;
niche;
cell, partition;
nook, lurking-place, hidden corner;
hollow, cavity;
— հանդերձիկ, fold, plait, crease;
— երեսաց, ճակատու, dimple;
wrinkle, puckering;
— ծովու, gulf, bay;
creek, cove;
— նաւի, hold of a ship;
— լերանց, cave, cavern;
— կենդանեաց, den, haunt, lair;
— թռչնոց, eyrie, nest;
ի — մի, in a corner;
— զխորշիւ իջանել, to fold, to plait, to crease;
to become wrinkled, to knit the brow;
—ս քաղել, to fold variously;
—ս —ս գործել, to make smnall rooms or cells;
to gather, to plait;
—ս արկանել յայտս, to wrinkle, to pucker.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բառիս հետ նոյն է երևում եբրայեց, [hebrew word] xarīsi, որ միայն մէկ անգամ գործածուած է Ս. Գրքի մէջ՝ Յովն. դ. 8, հետևեալ ձևով. [hebrew word] гoxa qādīm xarīsīt, որ թարգմանուած է յն. πνεύματι ϰαύσωνι συγϰαιοντι = հյ. հողմոյ խորշակի տապախառնի։ Արդի մեկնիչները տոյն եբր. բառը մեկնում են «արեւելեան հեղձուցիչ քամի» և հանում են եբր. [hebrew word] xrš «կտրել, տաշել»=ասոր. [arabic word] xraš «սպանել»=արաբ. ❇ harϑ «հերկել, մշակել» արմատից։ Արդեօք հայերէն բառը սեմական փոխառութի՛ւն է, թէ պա-տահաեան նմանութիւն ունի։-Աճ.


Թիւ, Թուոց

s. gr.

number;
enumeration;
list, order, rank;
quantity;
era, epoch;
number of chapters (in a book);
—ք, arithmetic;
վերացեալ —, abstract number;
—ք or Գիրք Թուոց, Book of Numbers;
ոչ էր or ոչ գոյ նոցա —, բազում էին քան զ—, their multitude was innumerable;
թուով ամք, մարդիկ, few years;
few men, persons;
թուով են առաքինիք, virtuous people are rare;
ի թուոյ փախչել, to be innumerable, numberless;
անցուցանել ընդ —, ի — արկանել or — համարոյ առնել, to number, to count, to calculate;
to range, to set in order;
ի — արկանել զզօրս, — համարոյ առնել զօրաց, to review the troops;
ի — or ընդ — մտանել, ի — անկանել, to be of, or among the number;
կարգել ի — այլոց, to reckon or rank among;
կարգել զոք ի — սրբոց, to canonize, to number among the saints;
ի — ասել, to recite;
ի — գիտեմ, ուսեալ եմ, I know by heart, memory or rote;
— համարուց, — համարոյ ամենայնի, the detail;
the sum total;
cf. Ոսկեթիւ. number.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

լորդ էր այլոցն թիւ»։ Boрp, Gram. comp. IV 365 համեմա-տում է վեդ. tuvi «շատ», távas «ուժ», tu «մեծանալ», լտ. tumulus «բլուր», կելտ. tywu «մեծանալ» ևն բառերի հետ։ Müller, Armen. VI յն. στῖφος «կոյտ, խումբ»։ Հիւնք. պրս. du, լտ. duo, յն. ბόο «երկու» բառից։ Patrubány SA 1, 211 սանս. tu, taviti «ուժ, արժանիք ունենալ»։ Մառ. ЗВO 22, 94 ելամ. itu, լազ. թութա, վրաց. թթուե «լուսին, ամիս »բառերի հետ՝ իբր յաբեթական ձև։ Petersson, Ar. u. Arrn. Stud. էջ 135 ռուս. за-тeвать, зa-тeять «հնարել, մտքումը մի գաղափար յղա-նալ» = ուկր. vyt'ivaty, յն. τημέλη. τημέλεια «խնամք, ուշադրութիւն» են բառերի հետ հնխ. tē, tēi, tēv, tēm ար-մատից։ Պատահական նմանութիւն ու-նին վրաց. თვლა թվլա, თულა թուլա «համարել, համրանք», թթր. [arabic word] too «թիւ, համրանք, պատիւ», [arabic word] too-lo «թուել, համրել» (որովհետև գտնւում է նաև մոնղոլերէնում՝ ըստ Будaговъ 1, 808)։-Թուելեաց երգի համար տրու-ած բացատրութիւններն են. Էմին, Վեպք հնոյն Հյստ. 20 «ժամանակագրական երգ», Դիւլորիէ JAs. 1852, 27 «չափա-կան երգ», Մխիթարեանք՝ lomaseo-ի թարգմանութեան մէջ (էջ 82 ծան.) «յանգական երգ, rimato od in versi». բնագրում թարգմանուած է «canta del-la tradizioni, աւանդական երգ». Նաւա-սարդեան, Մուրճ 1894, 443 հասկանում է «գիշերային հսկման երգ», հանելով թևել «հսկել, գիշերը հսկել» բայից (հմմտ. գւռ. թև տալ «հօտի շները պա-հապան նշանակել» և վրաց. თევა թե-վա «գիշերային հսկում»). Խալաթեան, Aрм. ənocъ, էջ 197 «այլաբանական եոգ», իբր թուիլ «երևալ» բայից. Մառ. ЗВО 11, 300-2 հանում է թովել բա-յից. հմմտ. պրս. [arabic word] afsāīdan «թովել» և [arabic word] afsāna «պատմութիւն,


Թշնամի, մւոյ, մեաց

s.

enemy, foe, adversary, opponent, antagonist;
աներեւոյթ or հասարակաց —, the devil, the invisible enemy of mankind, demon;
— լինել, cf. Թշնամանամ;
լինել ումեք ի — յաւիտենից, to be one's eternal enemy;
—ս յարուցանել, to raise up enemies;
—ք առն ընտանիք իւր, a man's foes shall be they of his own household;
cf. Ընտանի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Առլ. Ախց. Երև. Զթ. Կր. Մշ. Ջղ. Սլմ. Սչ. թշնամի, Մրղ. թշնամը. (Ագլ. շեշ-աւում է երկու ձևով՝ թշնա՛մի և թշնամի).-իմաստի փոփոխմամբ՝ Մկ. թշնամը՝, Ոզմ. թշնամէ «սատանայ». հմմտ. Եզն. 53 «Սա-տանաւ լեբրայեցւոց և յԱսորւոց լեզուէ խո-տորեալ թարգմանի... և ի թշնամութենէ ընդ մարդոյն ունելոյ՝ իւրն կամօք եղև բանսար-կու»։


Թշուառ, աց

adj.

unfortunate, unhappy, miserable, pitiable, poor, wretched, pitiful;
disastrous, calamitous.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է և ծագում է զնդ. dušxvarənah-բառից, որ թարգման-ւում է ըստ Geldner «անպատիւ, անարգ», ոստ Justi «վատ փայլ ունեցող, ամբարիշտ», ըստ Darmesteter «անփառունակ», ըստ Bartholomae 755 «ubelberuchtigt, վատա-նուն, վատահամբաւ», ըստ պահլաւ թարգ-մանութեան «վատ ճակատագիր ունեցող»։ Բառիս բուն իմաստն է «նա՝ որի փառքը, մե-ծութիւնը, արժանիքը վատ է» և ևառմուած k duš «դժ-, վատ» և xvarənah «փառք» բա-ռերից։ Հայերէն բառը կարող է երկու ձևով մեկնուիլ. նախ՝ զնդ. dušxvarənā ձևին հա-մապատասխան հպրս.* dušhuvarna ձևից, որից պրս.՝ dušxvarr և սրանից էլ հյ. *ղուշվառ>*'դշվառ>թշուառ. բայց աւելի լաւ է դնել հպրս. *dušuvarna, որից պրս. dusvarr և սրանից էլ հյ. *դուշվառ>դըշ-վառ> թշուառ. հմմտ. վերը դժուար բառին տրուած մեկնութիւնը։-Հիւբշ. 154։


Թոհ՞՞՞եւ՞՞՞Բոհ

s.

chaos, abyss, gulf, pit, hell, the bottomless pit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։


Թոք, ոց

s.

lungs;
—ք ծովական, sea-nettles, medusa, rhizostoma, acale-phans.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (գրուած է նաև թոգ) «թոք» Բ. մն. ժը. 39. Վեցօր. 139. Խոր. Փիլ. «սպունգ» Առաք. լծ. սահմ. 639 (մէջը փուչփուչ լինե-լու պատճառով այսպէս կոչուած). «ժժմակ կամ լողակ ծովային» (այս նշանակութիւնը յառաջացած է թարգմանաբար յունարէնից. ուր ունինք πνεύμων «թոք» և «ծովային մի տեսակ ժժմակ, ֆրանս. poumon marin») Նիւս. կազմ.-որից թոքառաջք Գ. թագ. իբ. 34 իւարը. 231. թոքատուն վստկ. թոքազաւ Վստկ. թոքակէս ԱԲ. թոքալ «հազալ» էֆիմ. էջ 227.-նոր գրականի մէջ կազմուած բառեր են՝ թոքախտ, թոքախտաւոր, թոքախտաբոյժ, թոքախտաբուժարան, թոքային, լիաթոք։


Կարթ, ից

s.

fish-hook, fishing-line;
line, rod;
spur;
hook, crook;
nosering;
shin-bone, tibia;
— ընկենուլ, to throw a hook, to cast a line.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ձուկ որսալու ճանկ» ՍԳր. «թռչունների ոտքի վրայի ճանկը, բիտ» Ղևտ. ժա. 21. «ոտքի ջղերը, ոտք, սրունք» Նիւս. երգ. Ճառընտ. Եփր. աւետ. 318. «ոտք» Ոսկ. ա. կոր. «մեծ գամ» Մագ. թղ. 59. «փխբ. որոգայթ, մարդ խաբող հրապու-րանք» Եփր. հռ. 30 (չունի ՆՀԲ). ոճով աս-ւում է կարթ արկանել Ոսկ. փիլ. 483. որից կարթակոտոր «ջղակոտոր, ջարդուփշուր» ՍԳր. կարթաբար «կարթի պէս» Փիլ. լիւս-կարթահարեալ «ոտքերը կոտրտած» ՍԳր. կարթաձուկն Շիր. կարթապան «սռնապան, պաճիճ» Մխ. դտ. էջ 264. կարթել «կարթով բռնել, թակարդը ձգել» Ոսկ. ղկ. Փիլ. Լաստ. «ճամբան շեղել, մէկ կողմ ծռիլ երթալ» Բ. մակ. ժբ. 10. Փարպ. (ըստ Նորայր, Հայկ, բառաք. էջ 60 այսպէս է ուղղել նաև Բուզ. դ. 24 կաթել բառը, որ ուրիշները «կողմ» էին թարգմանում). կարթընկէց «ձկնորս» Իս. ժթ. 8։ Արմատի առաջին և հիմնական իմաստն է «կեռ»։


Կարճին

s.

root.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ռոյսի արմատ». մէկ անռամ ունի Ագաթ. § 548 «Չարաթոյն օդոցն շընչ-մամբ խստութեան դառնութեան՝ խորշակա-հար ցամաքեցուցանէ զվարսաձև բոյսս դա-լարոյն, մօտ առ կարճինսն այրեցուցանէ»։ (Ձեռ. կաճինսն, կարճիսն, կարճիսկսն. ՆՀԲ դնում է կաճին, նոր տպագրութիւնը՝ կար-նինսն, բայց ուզում է կարդալ «մօտ առ կարճ իսկ սնարեցուցանէ». կրկնագրում պա-կասում է. յն. և արաբ. թարգմանութիւնները յապաւած են այս մասերը)։ Թէ ուղիղն է կարճին՝ ցոյց է տալիս նրանից ածանցուած կարճնովին «արմատաքի, արմատով միա-սին» բառը, որ գործածուած է մէկ անգամ Սղմ. կէ. 22 «Փշրեսցէ զգլուխս թշնամեաց իւրոց և զհերսն կարճնովին» (այլ ձեռ. կար-ճովին)։

ՆՀԲ կարճին հանում է կաճ «թաղիք» բառից, ասելով «թերևս բազմաթել որ-պէս զկաճ»։-Կարճնովին բառը տեղի է տուել այլևայլ թիւր մեկնութեանց։ Յունարէնը թարգմանում է ϰορυφὴν τρι-χός «մազի գագաթը», որին նման են հսլ. вepxъ влаcъ և ֆրանս. le sommet de la perruque. եբրայական բնագիրն ունի [hebrew word] qadqōd še'an «մազի գագաթը», որ բողոքականները թարգմանել են անգլ. the hairy scalp «մազոտ մաշկը (գլխի)», պրս. [arabic word] ︎ kalla-i mūydār «մազոտ գանկը» ևն։ Յունարէնից ազդուելով Եփր. աւետ. հասկանում է «գագաթն հերոյ, ոչ կա-տարեալ հեր», Լմբ. «կարճելով ի բաց», Վրդն. «զուղեղն կամ կարշովին՝ իբր արմատով», Հին բռ. կարճնով «կաշի» բառից է հանում, ՆՀԲ «կարշնովին, կա-շիովին կամ գագաթովին, այսինքն հանդերձ մորթով գլխոյն՝ յոր տնկեալ


Կօշիկ, շկի

s. fig.

boot;
shoe;
drink-money;
ներկել՝ մաքրել զ—, to black, to polish or clean boots or shoes;
ագանել —ս , to put on one's boots or shoes;
հանել զ—ս, to take or pull off one's boots.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. kafšīk հոմանիշ ձևից, որ հաս-տատում են պհլ. kafšak և պրս. [arabic word] kafs «կօշիկ», որից փոխառեալ են նաև բելուճ. kaus, քրդ. [arabic word] kevš, արաբ. [arabic word] qafš «հողաթափ» (Կամուս. թրք թրգմ. Բ. 347), արևել. թրք. [arabic word] kaus կամ [arabic word] kais, թուշ. კოϑ քօշ, վը-րաց. ჭომი քոշի «կօշիկ»։ Պարսիկ բառիր են ծագում [arabic word] kaisgar «կօշիկ շինող» և [arabic word] kaiš̌duz «կօշիկ կարոռ». ա-ռաջինից փոխառեալ է թրք. košgčr «կօշ-կակար», իսկ երկրորդից թարգմանաբար շինուած է հյ. կօշկակար։-Հիւբշ. 174։


Պապունիճ

s. bot. camomile.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] bābunaǰ կամ bābumij որ արաբացեալ է պրս. [arabic word] bābūna «mat. ricaria chamomilla L» հոմանիշից. (յոյն ձևն է χαμαἰμηλον, որ և թարգմանուած է արաբ. [arabic word] tuffāh-ul-ard, հյ գետնախնձոր1)-Հիւբշ. 263։


Պատար

adj.

heaped up, full, brimful, rich, abundant, copious, overflowing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լի, լեցունկ» (ըստ ՀՀԲ), «լեցու-նութիւն, կատարելութիւն» (ըստ ԱԲ. չունի ՆՀԲ)։ Երևի այս բառն է, որ մի անգամ ունի Ոսկ. մեկն. Պաւղ. Ա. էջ 881. «Տեսե՞ր զչափ հնազանդութեանն, լո՛ւր և զպատար սի-րոյն», յն. μέτρον «չափ», որ նախորդ նա-խադասութեան մէջ արդէն գտնուելով՝ թարգ-մանիչը կրկնութիւնից խուսափելու համար ա՛յս ձևով է թարգմանել. (այլ ձ. պատուէր, ինչպէս կարդում է նաև Վարդանեան ՀԱ 1913. 488, բայզ անյարմար է)։ Այս արմա-տից են պատարել «բոլորովին լցնել» Փիլ. Պիտ. «ծայրալիր կատարել» Մագ. պատա-րումն Եղիշ. Ճառընտ. պատարուն «լի» Եղիշ. խաչել. Պիտ. յուսապատար Դիոն. լիապա-տար Յհ. կթ. անպատարուն Մագ. լուսապա-տար Անան. յհ. մկ. խնկապատար Նար. ծայրապատար Պիտ.։


Պատժանակ, աց

s.

glass, calyx, cup.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բաժակ, գաւաթ» Նորագիւտ բ. մնաց. դ. 22. Փիլ. տեսակ. էջ 19։-Ամա-տունի, Հայոց բառ ու բան, էջ 552 առաջին վկայութեան մէջ հասկանում է «խնկաման», որովհետև միւս թարգմանութեան համապա-տասխան տեղը դրուած է «խնկաման»։


Պատնէշ, նիշի, նէշի, աւ, իւ, նիշաց

s.

rampart, intrenchment, barricade, stockade, barrier, bastion, bulwark;
— պաշարման, circumvallation, contravallation, siege, blockade;
պատել — պաշարմամբ, to besiege;
դնել — շուրջ զքաղաքաւ, to invest a city;
— ածել, արկանել, կանգնել, պատել, to intrench, to throw up intrenchments, to intrench or fortify oneself, to surround with ramparts or trenches, to barricade, to palisade;
to fortify with bastions.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրազ. ბატნემი պատնեշի «աատ-նէշ, պատնէշաւոր տեղ, մարտկոց» Գ. թագ. ի. 12, ուր հայ թարգմանութիւնն էլ նոյն բառն ունի։ (Չուբինով, էջ 1008 սխալմամբ տպել է მატნეზი պատնեզի, ինչպէս որ էջ 1105 სა3ატნეზო սապատնեզո «окопныи»)։


Կամփսակ, աց

s.

oil-bottle;
phial.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ϰαμώνάϰης, ϰαώάϰης «իւղի կուժ», սափոր», որից նաև լտ. capsaces. յունարէն բառը գործածուած է Ս. Գրքի վերոյիշեալ հատռուածնեռում և թարգմանութեան ժամա-նակ փոխ է առնուած պարզ տառադարձու-թեամբ։-Հիւբշ. 354։


Կայթ, ից

s.

basket, pannier;
cf. Կայթիւն;
—ք դրուատեաց, rounds of applause, plaudits;
—ս հարկանել, տալ cf. Կայթեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

րայականն ու միւս թարգմանութիւննե-րը կայթի տեղ ունին «հարիւր ողկոյզ, հարիւր կապոց»։ Սրանից հետևցնելով Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 100 կայթ մեկնում է «շար ողկուզաց չորա-ցեալ խաղողոյ կամ չամչու»։ ՆՀԲ «իբրև արմատ կթելոյ՝ է կթոց, քթոց»։ Հիւնք. հանում է կաթն բառից։ Մանան-դեան, Կշիռները յեվ չափերը, էջ 88 և 90 գտնում է որ Դիոնիսիոս Թելմա-հարցու ասորական ժամանակագրու-թյան մէջ «գինու մեծ չափը անվանված և kailtè. չափի այս անունը... համա-պատասխան ե հայերեն կայթին... կայլտեյի կշռորդը կստացվի՝ 408x x25=10 կիլ. 200 գր.»։ Ասորի բառն է kailtā «չափ», որ իգականն է kaila «չափ» բառի։ Ըստ ձևի կարելի չէ հա-մեմատել հայ բառի հետ, որովհետև պիտի տար հյ. *քայղթայ կամ *քեղթայ (միայն ք նախաձայնով)։


Կայմ, ից

s.

mast;
sail;
weaver's beam;
— դրօչու, flag-staff;
կանգնել զ—ն, to raise a —;
խոնարհեցուցանել զ—ն, to unmast;
to dismast.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «նաւի մէջ տնկուած սիւնը՝ որի վրայ առագաստ են պարզում» Ես. լգ. 53. Եզեկ. իէ. 5. «առագաստ» Ոսկ. մ. բ. 1 և ես «ոստաւնանկի եղէգ, ջուլհակի ճնճղուկ» (ըստ ԱԲ) Ոսկ. եփես. 806. (այս վերջին նշանակութիւնը թարգմանաբար յունարէ-նից, ուր ἰετός նշանակում է «կայմ նաւու-2. ոստայնանկի առէղ»)։ Նոր բառեր են՝ երկկայմ, եռակայմ, անկայմ։