Definitions containing the research դարձ : 2161 results

Մամոնայ, ից

s. fig.

Mammon, god of riches;
riches, wealth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. μαμωνα, μαμμωνά կամ ասոր. [syriac word] ︎ māmōnā հոմանիշ ձևից տառադարձուած՝ Աւետարանի թարգմանութեան ժամանակ։ Նոյն միջոցով տարածուած է շատ լեզուների մէջ, ինչ. լտ. mammona, գոթ. mammóna, ռուս. мамонa, գերմ. Mammon ևն։ Բառիս ծագումը սեմական է։


Մայիս, ի

s.

May;
առաջին օր —ի, May-day;
ծաղկաքաղ լինել յառաջնում աւուր —ի, to go maying;
յամսեանն —ի, in the month of -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՋԲ դրաւ լատինից։ Ընդարձակ տե՛ս Բազմ. 1897, էջ 138-141։


Ման, ի

s.

spinning;
circular motion, turn, revolution;
— առնուլ, — գալ, to turn, to move round;
to take a walk;
պտղոց —, bloom on fruit;
cf. Մանանայ;
mina (measure).

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Սչ. Վն. մա-նել, Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մրղ. Ննխ։ Պլ. Ռ. Սեբ. մանէլ, Ասլ. մանէ՝լ, Ագլ. Զթ. Խրբ. Մկ. Շմ. Ոզմ. Տփ. մանիլ, Սվեդ. Տիգ. մmնիլ, Հմշ. մօնուշ, բոլորն էլ «թել մանել»։ Պարզ արմատը ցոյց են տալիս Ննխ. Տփ. Երև. ման գալ, Ջղ. ման գ'ոլ, Ղրբ. ման կ'mլ, Ասլ. մա գ'ալ, Հմշ. մօն էգուշ, Ագլ. մուն գիւլ «ման գալ, շրջիլ, պտտիլ, որոնել»։ «Ման գալ» և «մանել» գաղափարների նոյ-նութեան համար հմմտ. Քուչ. էջ 54. «Այս ծովական գիշերս ի բուն՝ ես երկու շրջան մանեցի», հմմտ. նաև ասոր. [arabic word] fəšel արմատը, որ նշանակում է թէ «պտտիլ, անցուդարձ անել» և թէ՛ «հիւսել, մանել»։-Նոր բառեր են մանիչ, մանք, մանճուք, մա-նողակ, մաննփոխ, մանուման տնել. ման».-փոխ, մանած, մանամանատեղ «զբօսա-վայր», մանացնել «պտտցնել», մանեճկտալ ևն։ Հետաքրքրական է մանդարձնել Խտջ. «միւս երեսը դարձնել», որ կազմուած է չշը-փոթելու համար դարձնել «պտտացնել» և «միւս երեսը շուռ տալ» գաղափարները։

= Եբր. [hebrew word] mān «մանանայ» բառի յն. μάν տառադարձութիւնից փոխանցուած է մեզ՝ Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ։ Աւելի ընդարձակ տե՛ս մանանայ։-Հիւբշ, 310։


Մանանայ, ի, ից

s.

manna.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] mannā հոմանիշից, որ է եբր. [hebrew word] mān «մանանայ». ըստ Ել. ժզ 13-31 կազմուած է եբր. [hebrew word] man hū̄-«զի՞նչ է այս» ձևից. «Եւ եղև ընդ առա-ւօտն՝ ընդ արկանել ցօղոյն շուրջ զբանա-կաւն, և ահա ի վերայ երեսաց անապատին մանը իբրև զգինձ, սպիտակ իբրև զեղեամն ի վերայ երկրին. Իբրև տեսին զայն որդիքն Իսրայելի, ասեն ընկեր ցընկեր. Զի՞՛նչ է այս. քանզի ո՛չ գիտէին զի՛նչ իցէ... և անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման. և նա էր իբրև զսերմն գնձոյ սպիտակ, և համ նորա իբրև զխորիսխ մեղու»։ Ս. Գրքի թարգ-մանութեամբ մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. յն. μάννα, լտ. manna, արաբ. [arabic word] mann ևն։ Հիւբշ. կարծում է, որ բա-ռը ասորերէնից սխալ տառադարձութեամբ անցած է մեզ։ Դիտելի է սակայն, թէ մա-նանան Հայաստանի մէջ էլ է գտնւում, և յատկապէս Տարօնի կողմերը, ուր դեռ մին-չև այսօր պահում է այս անունը։ Արդեօք պէտք է ընդունիլ թէ բոլոր այս գաւառական ձևերը Ս. Գրքի թարգմանութիւնից, այսինքն գրական ճամբո՞վ են յառաջացել, թէ ընդ-հակառակը մանանայ ուղղակի ժողովրդա-կան փոխառութիւն է՝ հարաւային Հայաս-տանի ասորիների բարբառից և այստեղից էլ անցել է Ս. Գրքի թարգմանութեան։-Հիւբշ. 310։


Մանանիխ, նխոյ

s.

mustard, mustard-plant, mustard-seed;
անօթ —նխոյ, mustard-pot;
հատ —նխոյ, grain of mustard-seed;
սպեղանի ի —նխոյ, mustard plaster, poultice or cataplasm, sinapism.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «մի տեսակ կծու համեմ, թրք. խարտալ, լտ. sinapis arvensis L (ըստ Տիրացուեան, Contributo § 154)» ՍԳր. Ոսկ. մ. բ. 22, եբր. իա. յետնաբար դարձեւ է մա-նանեխ Յայսմ. Յս. որդի. Ոսկիփ. Գա-ղիան։-


Մանուշակ

cf. Մանիշակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. ❇ vanavšak «մանուշակ» բառից, որ դարձած է պրս. [arabic word] ba-nafša, մազանդ. venewše, քրդ. benefsa, benewš, փոխառութեամբ նաև ասռռ. [syriac word] məniskā, արաբ. [arabic word] banafsaǰ, [arabic word] manafšaǰ, [arabic word] ︎ banafsaǰ. թրք. menefše կամ menekše և վերջինի միջոցով էլ բուլգար. menekše, նյն. μενεšές, բոլորն էլ «մանուշակ»։ Հյ. մա-նիշակ ծագում է ասորի ձևից, իսկ մանու-շակ<*մանաւշակ պահլաւ ձևից. հմմտ. սու-ներ<ասոր. safsērā։-Հիւբշ. էջ 191. 311։


*Մանչ

cf. Մանուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնեև հալ բառ՝ հնխ. mas-«տղայ» ար-մատից, որի ժառանգն է նաև լտ. նուազա-կան mas-culus «արու»։ Ուրիշ լեզուի մէջ չի գտնւում բառս։ Հայերէնի մէջ mas-պիտի տար մա, բայց արմատը չ աճականով աճե-լով դարձել է *մաչ, որից էլ ռնգականի յա-ւելմամբ՝ մանչ.-յետին շրջանի հայերէնի մէջ ռնգականից յետոյ յաճախ է լինում այս-պիսի յաւելում՝ մանաւանդ չ ձայնից առաջ. ինչ. կանանչ, ճանանչ, ամանչել, զոնքանչ, կարմունջ, մանճ, կամանց, մենծ, մենք, լինգ՝ փոխանակ կանաչ, ճանաչ, ամաչել, զոքանչ (նախ շրջուած զոնքաչ), կամուրջ, մաճ, կամաց, մեծ, մեք, նիգ։-Աճ.


Հուն, հնի

s. bot. adj. adv.

ford, shallow passage, way;
cf. Հոյն;
fordable, passable;
— մի, a little, something;
briefly, succinctly;
ի — ելանել, to obtain one's scope.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«գետի մէջ ծանծաղ տեղ՝ որից կարող է մարդ անցնիլ, ելք, հնարք, ճաս-բայ» Ծն. լբ. 22. Յես. բ. 7, Մծբ. Եւագր. «անցք, բացուածք, բաց մնացած տեղ» Բուզ. գ. 1. (ՆՀԲ սխալմամբ գրում է հուն մի «մի քիչ, խուն մի»). «ծանծաղ, երեսկունկ, սա-կաւաջուր» Արծր. որից ի հուն ելանել «գլուխ ելնել, յաջողիլ» Ոսկիփ. հունաւոր «սահմա-նաւոր» Ոսկիփ. անհուն «անվերջ, անանռա-նելի, ընդարձակ» (գետ) Եփր. ծն., (հեղեղ) Ամովս. ե. 24, (ծով) Եւս. քր., (բազմու-թիւն) Ագաթ. հունել «անցանել» Բռ. երեմ. էջ 185. ըստհուն «հմուտ» Երզն. քեր. ներ-հուն «հմուտ» Շնորհ. վիպ. Կրպտ. ոտ.։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. pont-ձևից. ցե-ռաևեռնեոն են սանս. pánthā̄s (սեռ. pa. paϑō» «ճամբայ», հպրս. paϑim (հյց.) «ճամռայ», (պհլ. ❇ pand և պրս. [arabic word] ︎ pand ստացել են «խրատ» իմաստր. Horn § 330). օսս. fāndag, fāndag «ճամբայ, փո-ղոց», յն. πόντος «ծով», πατος «շա-ւեռ», լտ. pons «կամուրջ, ճահիճի մէջ բաց-ուած կածան» (որից ֆրանս. pont, իտալ. ponte «կամուրջ»), հսլ. pati և հպրուս.* pin-tis «ճամբայ», սերբ. pút, ռուս. nуть «ճամ. բայ». բոլորի արմատն է հնխ. pent-«գալ, երթալ», ինչպէս ցոյց են տալիս հբգ. fendo «հետիոտն», funden «շտապել» ևն. այս pent-արմատի ձայնդարձն էր pont-, որ գտնում ենք յատկապէս յն. և լտ. ձևերում. հայերէնի մէջ վերջաձայն t-ի անկումով և ռնգականի մօտ o ըստ օրինի ու վերածուե-ւով՝ յառաջացած է կանոնաւորապէս հուն ձևը։ Նշանակութեանց զարգացման համար հմմտ. զնդ. pərətu-«կամուրջ» և pəšu-«հուն», յն. πόρος «հուն, ճամբայ, շաւիղ» ևն հնխ. per-«անցնիլ» արմատից (Walde 598, Boisacq 803, Ernout-Meillet 751, Trautmann 205, Pokorny 2, 26)։-Հիւբշ. 468։


Հուսկ

adj. adv.

last;
— յետին, վերջին, the last, the last of all, the hindmost;
— յետոյ, — ուրեմն, after all, at last, lastly, finally.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«յետին, վերջին, ամէնից յետոյ». գործածւում է մանավանդ հուսկ յետին, հուսկ յետոյ, հուսկ վերջին դարձուածների մէջ՝ Ծն. լգ. 2. Ա. կոր. ժե. 8. Եւս օր. աւե-լի անկախ ձևով կայ հուսկ կրտսերն Եւս. քր. հուսկ յեզր մագաղաթին Փարպ. առհասարակ գործածւում է անհոլով. միայն Մագ. թղ. ունի ի հլ. (Ի հուսկիցս կարծեաց)։


Հրապարակ, աց

s.

place, spot, ground;
public or market-place, market, exchange;
town-hall, town-house;
concourse of people, assembly, the public, crowd;
court, tribunal;
good cheer, feast;
արտաքին —ք դրանց, porch, portico, atrium, vestibule;
տիեզերական, ահեղ —, last judgment;
— մեհենից, gymnasium;
cf. Ըստ, ընթացք, թատր;
ի —ս, ի —ի անդ, —աւ, in the public places, in public, publicly, notoriously, evidently, frankly, plainly, openly;
— դնել, to consult, to deliberate;
— առնել, cf. Հրապարակեմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «ընդարձակ տեղ քաղաքում, արձակավայր. 2. ատեան, ար-քունի ատեան. 3. աւագանիի ժողով. 4. բազ-մութիւն, ժողովուրդ» ՍԳր. Մծբ. Ոսկ. փի-լիպ. Ագաթ. որից հրապարակաւ «ամէնքև առաջ» ՍԳր. հրապարակագոյժ Ոսկ. մ. բ. 1Ո. հրապարակախօս Առակ. լ. 31. Ագաթ. Ոսկ. հրապարականէծ Առակ. ժա. 26. հրա-պարակատես Ոսկ. ես. հրապարակախօսու-թիւն Եւս. քր. հրապարակախօսական, հրա-պարակային (նոր բառեր) ևն։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ურაკბარაკი ուրակպա-րակի «հրապարակ», ურაკმარაკად ու-րակպարակադ «հրապարակաւ». բառիս նա-խաձայնի վրայ՝ իբրև իրանեան f-ի ներկա-ւացուցիչը խօսում է Meillet MSL 11, 398. tra-դարձել է նախ -մր-, որի ւ ձայնը եղել է վրաց. ու. այսպէսով վրացին ներ-կայացնում է հայերէնի հնագոյն ձևը (անձ-նական)։ Վրաց. ლაბარაკი լապարակի «խօսակցութիւն, խօսք»՝ իբր «հրապառա-կում», կամ հրապարակը ըմբռնելով իբր ἔխօսելավայր» (հաղորդեց Աբուլաձէ՝ Թիֆ-լիսից)։


Հրէշ, հրէշից

s.

monster;
portent, prodigy, moon-calf.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Պատև. խոր. աշխ. 1877, էջ 80 տար-բեր արմատից է դնում հրեշերէ, իբր արաբ. [arabic word] hiriš կամ haris «մէկ եղջիւրով խառնագազան, մի տեսակ օձ, ռնգեղջիւր»։ Հիւնք. հրեշտակ բառից։ Կաա ունի՝ արդեօք վրաց. რამი րաշի «առասպելական ձի», որի հետ նոյն է Ախց. հրաշ, պահուած միայն Հրաշին պէս եկաւ դարձուածում։ Ֆնտգլեան, Կոչնակ 1931, л 40 զնդ. frayaši «ամէն մէկի պահապան ոգին»։


Հիռ

s.

turn;
— գալ, to turn round and round;
to revolve;
— շրջանակել, to turn, to turn or whirl round, to revolve.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«շրջան, պտոյտ». անկախ գռռծածա-կան չէ. այլ միայն ոճով. այսպէս՝ հիռ գալ «ատտիլ, դառնալ, շուռ գալ» Փիլ. Խոսր. 204 Նիւս. կազմ. հիռ շրջանակել «պտտացնել» Լմբ. սղ. որից ունինք արագահիռ «շրջանա-կի վրայ շուտով դարձող» ԱԲ. հռիկ գալ «դառնալ» Փիլ. լիւս. 135 (տպ. հռիկղ). հռի-ռայօղ «դարձող, պտտւող (երկինք)» Մագ. թղ. 20 (նոր տպ. հռիգօղ), հիռալ «ղառնալ». հիռական «դարձող» (այս երկու ձևերը գիտէ միայն ՀՀԲ)։


Հիւանդ, աց

adj.

sick, ill, unwell, unhealthy, diseased;
suffering, patient;
invalid, infirm;
— լինել, cf. Հիւանդանամ;
լինել մահացու, վտանգաւոր —, լինել — ի մահ, to fall seriously ill, dangerously ill;
դարմանել, խնամել զ—, հսկել առ —ին, to nurse, to take care of, to tend, to assist, to watch by, to sit up by;
յայց ելանել —աց, to visit patients;
— հոգւով եւ մարմնով, ill both in body and mind;
— եղէ, I have been ill.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. հիվանդ, Ախց. Կր. հի-վանտ, Տիգ. հիվmնթ, Ակն. Հճ. Հմշ. հիվօնդ, Զթ. հիվօնդ, հիվոնդ, Սվեդ. հիվունդ, Ղրբ. հէ՛վէնդ, Ասլ. հվանդ, հվա*, Մկ. Վն. խի-վանդ, Սլմ. խիվանդ, խվանդ, Ոզմ. խէ՛վանդ. ածանցների մէջ ձայնաւորի անկումով ու-նինք՝ Սչ. հիվընդըդ «հիւանդոտ», Ննխ. հի-վընդնալ, հիվըննալ, Պլ. հիվընդնալ, հըվըդ-նալ (կտր. հըվըձձա), Սեբ. հըվընդեալ,, Տփ. հիվընդանալ. Ագլ. հիվընդm՛նիլ, Ասլ. հըվը'-նալ, Վն. խիվընդնալ (կտր. խիվընձm), Զթ հօվօնդնօլ, հօվօնդնոլ (բայց հը'վը'նդու-թը՛ն), Հմշ. հիվըննուշ։ Նոր բառեր են հի-ւանդատեղ, հիւանդադարձ, հիւանդատէր, հիանդիկ, հիւանդկախ, հիւանդկալ, հիւան-դուկ, հիւանդտես ևն.-Երև. մնկ. հիանդ։


Հիւթ, ոց

s.

humour;
moisture;
succulency;
— պտղոց, juice;
syrup;
— բուսոց, sap;
— մսոյ, gravy;
— փորոտեաց, intestinal juices;
— ստամոքային, gastric juice;
ապակային —, vitreous humour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Բնիկ հայ բառ՝ հնխ. sip-to ձևից, որ ծագում է to-մասնիկով՝ seip-(ստորին ձայնդարձը sip-) «կաթկթիլ, ծորիլ, մէջի հե-ղուկը դուրս թորիլ. հեղուլ, քամել, մզել» արմատից։ Նշանակութեան զարգացման համար հմմտ. յն. χέω «հեղուլ, թափել» արմատից վδλος, γομός «հիւթ, հոյզ»։, Յե-ղակիցներից յիշենք յն. τρύγ-οιπος «գինի պարզելու քամիչ»՝ կազմուած τρός «նոր գինի» + οιπο-(*soipo-) «քամել» արմատից, սերբ. sipiti «անձրևը բարակ մաղել», անգսք. sife, հբգ. sib, գերմ. Sieb, հոլլ. zeef «մաղ», անգսք. sipian «կաթիլ կաթիլ թա-փուիլ, ամանի մրզելը», siftan, գերմ. si-chten «մաղել», մսգ. sever «հոյզ, լոր-ձունք», հֆրիզ. sēver, saver, հբգ. seivar, մբգ. seifer նոյն նշ., մբգ. seifel «թուք», մսգ. sīpen, հոլլ. zijpelen, մբգ. sifen, շվէդ. šipa, դան. sibe «կաթկթիլ, ծորիլ, դանդաղ հոսիլ» (Pokorny 2, 467, Boisarq 987)։ -Աճ.


Հիւսիս, ոյ, ի

s.

the north, septentrion;
north-wind, aquilon, Boreas;
գոռ, ամեհի —, the bleak north-wind, the lowering boreal winds.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. հիւսիս, Սլմ. հիւսիս, Սեբ. հիւսիւս, Մշ. հուսուս, Երև. Տփ. հուսիս, Խրբ. հիսիս. վերջինը պահուած է միայն հի-սիսէն-հարաֆէն «ասկէ անկէ, կիսատ պը-ռատ» դարձուածի մէջ։


Հոգ, ոց

s.

care, solicitude, concern, trust, custody;
care, anxiety, solicitude, inquietude, mental pain;
—ք անդոհականք, տխուր, gloomy cares;
— առնել, տանել, — յանձին բերել, ունել, to care, to mind, to take care for, to be mindful, cf. Հոգամ;
— ունել, ի մտի արկանել, to care, to be concerned, to reck, to be anxious about;
—ս ցուցանել բարեխնամս, to show or express a lively interest, to take great pains with;
թող ինձ զ—դ զայդ, յիմ վերայ —դ այդ, leave that to me;
— տար վասն բարի անուան, take care of your reputation;
մաշեալ, ծիւրեալ ի —ոց, care-worn.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. pouo-ձևից. ցե-ղակիցները տես հև<հնխ. peu-«փչել» ար-մատի տակ, որ ներկայացնում է նոյն բար-ձըր աստիճանի ձայնդարձը։ Նախնական ի-մաստը եղել է «ա՛խ քաշել», որից էլ «ցաւ, վիշտ, տրտմութիւն» և յետոյ «ուրիշի հա-մար ցաւիլ, խնամք, հոգատարութիւն»։ Այս-պէս է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. գերմ. Sorge «նեղութիւն, հոգս, վիշտ. 2. փոյթ, խնամք»=անգլ. sorrow «վիշտ, կսկիծ, տրտմութիւն», ռուս. зaбoтa «հոգացողու-թիւն», зaботить «հոգս պատճառել, նեղու-թիւն տալ»։ Հև և հոգ, ինչպէս նաև հոգի բա-ռերի ձայնական յարաբերութիւնը ճիշտ ա՛յնպէս է, ինչպէս արև և արեգ, կով և կո-գի։-Աճ.


Հոլով, ից

s. gr.

rolling, circular motion, circulation;
case;
— անուանց, oblique cases.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «թաւալում, իր վրայ պր-տըտուելը, գլորում, շրջան» Դիոն. ածայ. Մագ. Նար. «գոյականների քերականական փոփոխութիւնները» Թր. և Երզն. քեր. որից հոլով գալ «գլորիլ» Եղիշ. դտ. 181. հոլովիլ «գլորուելով երթալ (անիւ, սայլ, քառ)» Ամովս. բ. 13. Դատ. է. 13 Իմ. ժէ. 18. հոլովել «դարձնել, փոփոխել» Նար. «հեգել» Փարպ. Խոր. հոլովեցուցանել Ամովս. բ. 13. Ոսկ. յհ. ա. 4. հոլովումն Խոր. Պիտ. Փարպ. եռահոլով Քեր. քերթ. բազմահոլով Թէոդ. ի կոյսն. Նար. անհոլով Պիտ. վերջահոլով, հո-լովակերտ (նոր բառեր) ևն։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. qkol-«շարժիլ, դառնալ, պտուտ գալ» արմատից. ցեղա-կիցներն են յն. πέλομαι «շարժիլ», ἔπλετο «դարձաւ», περιπλήμενος «դարձած», πάλιν «դարձեալ, յետս», πόλος «առանցք, լի-սեռն». ϰυϰλος «շրջան, անիւ», πολέυω «շար-ժիլ», πωλέομαι «յաճախել», τελέϑω «եմ, լինել», սանս. čarati «շարժիլ», čakrá-«անիւ», զնդ. čaraiti «դառնալ», čaxra «ճա-խարակ», հսլ. kolo, չեխ. kolo, ռուս. koleso «անիւ», հպրուս. kelan, հիսլ. hvel, hjol, անգսք. hwēol, hwēl «անիւ», անօլ. wheel «անիւ, դարձնել», լեթթ. du-celes «երկ-անիւ կառք», փռիւգ. kikλην «Սայլ կամ Մեծ Արջ համաստեղութիւնը» ևն։ Այս բոլորը ծագում են հնխ. g'el-, g'ol-, g'l-արմատից (Po-korny 1, էջ 514-6, Trautmann 125, Boi-sacq 531, 533 և 743, Walde 178, Berneker 549)։ Հայերէնը ծագում է g'ol>հոլ ձայն-դարձից (-ով մասնիկով), իսկ g' el-ձևը ներկայացնում են յեղ, եղ, որոնց վլայ տե՛ս առանձին։ Պարզ արմատը պահում են գա-ւառականները։

ԳՒՌ (dialectal) Այս արմատից են հոլ Ալշ. Երև. Մշ. «շռնչան կամ գնդախաղ», հոլոլ Ղրբ. «անիւ», Երև. մնկ. «սայլ», Գնձ. «թելի կոճ. 2. գլանաձև բարձ», հոլոլ տալ Ղրբ. «գլո-րել», հոլոլայ Տփ. մնկ. «սայլ, գլորուիլ». հոլոլվիլ Ղրբ. «գլորուիլ երթալ», հոլնդել Ալշ. Մշ. «հրել, դէն գցել», հոլովել (գրա-կանից փոխառեալ) Ծծկ. Ջն. Սեբ. «կամա-ցուկ գողանալ», հոլվել Բռ. «դարձնել (աչ-օր, գլուխը)»։ Այս բոլորը պատկանում են հոլ արմատին. առաջինները ներկայացնում են հոլ պարզ կամ հոլ-հոլ կրկնական ձևը. միայն վերջի երկուսը հոլով ձևից են։


Հոծ, ից

adj.

dense, thick, compact, condensed;
full, quite full, abundant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Բագրատունի, Քերակ. զարգաց. էջ 651 լծ. հաստ։ Հիւնք. հոսիլ բայից։ Հիւբշ. 468 համեմատում է սանս. paǰ, ra-«թանձր, կարծր, պերճ, շքեղ, ուժեղ, փայլուն», յն. πηγός «ամուր, հաստա-տուն», πήγνυμι «ամրացնել», լտ. pango «ամրացնել» ձևերի հետ, որոնք ծագում են հնխ. pag', pak' արմատից. բայց այս համեմատութիւնը անապա-հով է գտնում։ Walde 552 հյ. հոծ կցում է այս արմատի e/o ձայնդարձին, որիզ հանում է նաև հիռլ. oc, կիմր. wng, wnge «մօտ, քովը», հիռլ. tinolaim «ժողովել, հաւաքել»։ Karst, Յուշարձան 425 թթր. kat, kyt, kot «թանձր», իսկ 426 թթր. sok «նեղ, թանձը»։ Petersson KZ 47, 287 սանս. pi-bda-ná «ամուր, հաստատուն» բառի հետ, արմատը դնե-լով ped, pod, որից կրկնութեամբ սանս. pibda-, իսկ -so-մասնիկով հյ. հոծ. սրա հետ նոյն են նաև հյ. հաստ= գերմ. fest ևն։ Մերժում է Pokorny 2, 8 և 22։


Հող, ոյ, ով

s. fig.

earth, clay, dust;
ground, land, soil;
land, territory, dominions;
tomb;
նախնական, երկրորդական, երրորդական, անցողական, ողողական —ք, primitive or primordial, secondary, tertiary, transport, alluvial soil or rock;
— թափչի, fuller's earth;
—ի գլուխ լինել, — արկանել զգլխով, to throw dust or ashes on one's head;
ի — իջանել or ննջել, to be buried;
—ոյ եւ պատանաց չլինել արժանի, to be unworthy of burial, of funeral honours;
to be left unburied, without a tomb;
տալ —ոյ զմարմին, to inter, to bury, to entomb.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. pol-ձևից. սրա մերձաւոր ցեղակիցն է հսլ. polje «դաշտ, արտ». բուն նշանակում է «բացավայր» և նոյն է հյ. հոլ. «բաց, մերկ» բառի հետ. աւելի ընդարձակ տե՛ս անդ։


Հեգեմոն

cf. Հեգեմոնիդէս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ήγεμών, ήγεμονίδης «առաջնորդ, կուսակալ, կառավարիչ» (ήγέομαι «առաջ-նորդել» բայից). կրկին ձևերից առաջինը տուել է հեգեմոն, երկրորդը (որ գործածուած ճիշտ Բ. մակ. ժգ. 24) տառադարձուած է հեգեմոնիդէս. իսկ հոգեմոն թուի շփոթ գըր. ւութիւն՝ հոգի բառից։ Յունարէնից փոխառ-եալ են նաև ասոր. [syriac word] hegəmōna կամ ❇ higəmōna, մանիք. պհլ. [hebrew word] higmon (տե՛ս Salemann, Ma nichaische Stud. ЗАН 8, 83) և ն. յն. ἀϰούυενος «աբբայ, վանաց առաջնորդ», ήγουμὲνη «աբբայուհի» ձևից՝ հսլ. igume. nū, ռուս. игуменъ, ուկր. ihumen ևն (Ber-neker 422)։


Հեգենայ, ից

s.

syllable.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. ❇ heγyānā «կարդալ, հեգել, ընթերցում, արտասանութիւն» բառից։ Ասորի բառը դարձել է նախ *հեգիանայ, որից *հեգեանայ և սրանից էլ հեգենայ։ Ար-մատը բնիկ սեմական է. հմմտ. եբր. [hebrew word] h gh «բզզալ, մրմնջել, մռմռալ, առիւծի մռնչելը, մտածել, ճառել, խօսիլ», [other alphabet] hege «որոտ, հեծեծանք», ասոր. [syriac word] hə-γā «կարդալ», արաբ. [syriac word] hāǰa «վանկ, հեգել». տե՛ս նաև հյ. հեգ ձևի տակ։-Հիւբշ. 309։


Հեթանոս, աց

s.

heathen, pagan, paynim, gentile;
infidel, idolater, barbarian;
nation, people;
—ք, the heathen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. ❇ h tnos (hetnos կամ hetanos?) քիչ գործածական ձևից, որի մայրն է յն. ἔϑνος «ժողովուրդ, ցեղ», յգ. α ἔϑνη «հեթանոսք», ἐϑνιϰός «հեթանոս, հեթանոսական»։ Հայ ձևը դրւում է ասորե-րէնից՝ նախաձայն h-ի պատճառաւ, որ պա-կասում է յունարէնում. ասորին դրել է այդ յաւելուածը՝ գրաւորապէս ճշտիւ արտայայ-տելու համար յն. ἐ նախաձայնը։ Յոյնից տառադարձուած է նաև լտ. ethnicus «հե-թանոս, հեթանոսական». իսկ գոթ. haiϑnd ձևի համար տե՛ս տակը ՓՈԽ։-(Հիւբշ. 360)։


Հեծ

s.

cf. Հեծութիւն.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. sed-«նստիլ» ար-մատեզ, որի վրայ ընդարձակ տե՛ս նիստ բառի տակ. այստեղ յիշենք իմաստի նման զարգացման իբր օրինակ՝ սանս. sādin «հե-ծեալ, ձիաւոր», ռուս. всадникъ նոյն նշ. հսլ. sedlo, ռուս. cъдлo, հբգ. satal, ռեռմ. sattel (որից փոխառութեամբ ֆինն. satula), անգսք. sadol, ստ. լատ. sella «թամբ» (Klu-ge 408).-տ>ծ ձայների փոխանակութեան համար հմմտ. արտ-արծ, պղտոր-պիղծ, պարծ-հպարտ ևն։

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. հէծնիլ, Ալշ. Մշ. Սչ. հէձ-նել, Ննխ. հէձնէլ, հէզնէլ, Տիգ. հէձնալ, Զթ. ճէձնօլ, հէձնոլ, Հճ. հիձնել, հիզնել, հիզնօլ, Սվեդ. հիձնիլ, Ռ. Սեբ. հէզնէլ, Ասլ. Խրբ. հէզնալ, Հմշ. հէզնուշ, Ոզմ. խեծնիլ, Մկ. խէծնիլ, Սլմ. Վն. խէզնել, Մրղ. խէզնէլ.-այն բայաձևերը՝ ուր ծ ընկնելով ն ձայնի մոտ՝ դարձել է զ, խոնարհման ժամանակ ձայնաւորի մօտ պատահելիս՝ վերստանում են նոյն ծ ձայնը. այսպէս կտ. հեծա ևն։-Նոր բառեր են հեծել Վն. «հէն, ասպատակ», Սչ. «զօրք, զօրագունդ», հեծելւոր, Հնգ. Սչ. «զինւոր» (օր. ասւում է ոտքով հեծելար «հե-տիոտն զինւոր, հետևակ». ձիաւոր հեծելտր «ձիաւոր զինւոր»). հեծկան Սրմ. «զրաստ», հեծուև խւ. «հեծեալ», հեծոց Վն. «ձիւնի վը-րայ կոխոտելուց յետոյ՝ խոտ թափելով կազ-մաւած մսուր՝ ոչխարների համառ».


Հերետիկոս, աց

s.

heretic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հալերէնի վրայից տառադարձու-թիւն է Ս. Գրքի քրդերէն թարգմանութեան մէջ հէրիտիկոս Տիտ. Գ. 10. ժը Հէրիտիկոս մmռուվէ «յառնէ հերձուածորէ»։


Հրոտից

s.

the twelfth month of the ancient Armenian calendar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պհլ. fravartīkan «Աւելեաց», պազ. fravardyān «Աւելեաց» (բայց այժմ փարսիների մօտ նշանակում է «իրենց տարւայ վերջին 10 όրերը, սրա մէջ հաշուելով նաև մեռելոց յի-շատակին նուիրուած mukhtād-ի տօնի օրը և իրենց ֆրավաշին»), պրս. farvardagān, farvardiyān «Աւելեացի հինգ օրերը՝ որ Պարսիկները տօնում են ի յիշատակ մեռե-լոց». ասւում է նաև fordagān, fordayan, pordgān, pordyān (ըստ. Vullers), fordigān. fordiyān, pordigān, pordiyān (Lagarde, Gesam. Abhd. 161), faryadīn. farvardīn «է անուն առաջնոյ ամսոյ արեգակնային ա-մի, որ և ըստ հռոմայեցոց ասի մարտ. 2. է անուն իննևտասաներորդի աւուր իւրառան-չիւր ամսոյ արեգակնային ամի. և է կանոն Պարսից, զի մինչ անուն աւուրն գայցէ հա-մեմատ անուան ամսոյն, զօրն զայն օրհ-նեալ և շնորհաւոր համարեալ առնեն տօն ցնծութեան», farvardiyān, farvardigān «5 աւուրք աւելեաց» (ԳԴ), Խուարէզմի բարբա-ռով ❇ rōcinā (<*hrotinaդարձութեամբ ունինք արաբ. ❇ ︎ farvardijān (Ալբիրու-նի) կամ կրճատ ձևով [arabic word] lardajān «Աւելեաց» (ԳԴ), յն. Փουρδιγαν (Մենանդը), ասոր. Frordīγān (առ Hoffmann)։ Հ։ հրոտ <հրորտ<իրան. *frort


Ձախ, ոյ, ու

adj. s.

left;
sinister;
left-handed;
left, left hand or side;
ի —մէ, on or to the left;
գիտել կամ չգիտել զաջ ե զ—, to know or not to know the right hand from the left.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Մեկնութիւնը անծանօթ է։ Հնդևրոպա-կան լեզուների մէջ «ձախ» բառը ենթարկ-ուած էր tabou-ի և այս պատճառով է որ այս գաղափարի համար չկայ նրանց մէջ մի և ընդհանուր ձև։ Գլխաւորապէս երեք անջատ խմբակներ կան. 1. սանս. savvā-, զնդ, haoya-, հսլ. šuyi.-2. հսլ. lëvu, յն. λαιός, լտ. laevos.-3. յն. σϰαιόῦ, լտ. scaevos և լիթ. kairē? սրանցից ջոկ կան նաև մասնա-ւոր ձևեր և դարձուածներ, որոնք ցոյց են տալիս թէ ինչպէս ամէն մի լեզու աշխատել է ուղղակի չարտասանել այս բառը և կողմ-նակի միջոցներով անուանել. ինչ. լն. εύώνυμος, άριστερός, զնդ. vairyāsiara-ևն. այսպիսի կղզիացեալ մի ձև է նաև հյ. ձախ (տե՛ս Meillet, Interdictions de vocabulai-re, էջ 18)։


Ձաղ, ու

s.

derision, mockery, jeering, laughter, laughing-stock;
— առնել, to taunt, to rally, to scoff, jeer or laugh at, to mock, to make game or sport of, to turn into ridicule, to make laughing-stock of, cf. Ձաղեմ;
— լինել, to make a fool of oneself, to expose oneself to the laughter of every body, to be laughed at, to be the laughing-stock of.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hl-ձևից, որ ստորին ձայնդարձն է g'hel-արմատի. հմմտ. յն. γλεύη «ծաղը, կատականք», γλευαζω «ծաղրել, կատակել», հիսլ. glaumr «խինդ, աղմկալի ուրախութիւն», հհիւս. gly «խինդ», gleyma «ուրախ լինել», անգսք. gleam «կատակ, խաղ», gleo, gliewes «խինդ, աղմկալի ուրախութիւն», լիթ. glau-das «զուարճութեամբ ժամանակ անցկաո-նել», glaudi «փայփայանք», gláudoti «կա-տակել», հսլ. glumiti «կատակել», glumici «խեղկատակ», ռուս. глумъ «խաղ, կատակ» ևն. բոլորի պարզ արմատն է g'hčl-, աճած ձևը՝ g'hleu-(Boisacq 1062, Berneker 308, Trautmann 91, Pokorny 1, 660).-Հիւբշ, IF Anz. 10, 48?


Ձայն, ից

s. mus.

voice;
sound;
cry, shout;
noise, rumour, clamour;
term, word, speech, tongue, language;
tone, tune;
—ք պորփիւրի, the five universals, (term in logic);
— թռչնաց, warbling of birds;
— ցնծութեան, cry shout of joy;
— աղաղակի, cry, clamour;
cry of pain, moan, lament, groan;
նուագումն —ի, loss of voice;
կերկերումն —ի, hoarseness, raucity;
ի — բարձր, aloud;
զօաւոր, մեծավայելուչ, ախորժ, քաղցր, սասկայոյզ, տկար, դողդոջ, թրթռուն, անախորժ, կերեկրեալ or կերկեր, նուաղեալ —, loud or strong, grave or serious, agreeable, sweet or soft, passionate or pathetic, faint or weak, trembling, thrilling, tremulous or quivering, disagreeable or harsh, hoarse, falling voice;
—թաւ or թամբ, սուր or զիլ, base, deep, soprano, shrill sound or voice;
— բառնալ, արձակել, առնել, արկանել, առնուլ, to cry, to utter, to send forth cries, to cry out, to shout, to clamour;
— ածել, to cause a voice or cry to be heard;
to cry;
— տալ, to cry out, to exclaim, to shout;
to speak, to apostrophize;
to defy, to challenge;
ի — ասել, to say, to pronounce aloud, to tell, to recite;
ի մի — պատասխանել, to answer unanimously, with one accord;
աղաղակել ի — մեծ, to cry with a loud voice;
to shout, to clamour, to yell;
բարձրացուցանել կամ ցացուցանել զ—, to elevate, to raise;
to lower, to abase the voice;
բարձրացուցանել զ— աղաղակի, to raise one's voice;
— բարձեալ գոչել, to cry out, to vociferate;
— զկնի եդեալ կոչել ցոք, to call after one;
— տուեալ խրախուսել, to exhort aloud;
— տալ միմեանց, to provoke mutually, to defy;
to shout on, to exhort, to animate, to inspirit, to cheer up, to inspire with courage, to excite;
— տալ մարտի, to declare war, to declare oneself opposed to;
— տալ ըննդէմ երկնից խիզախել, to lift up the head against high heaven, to be proud, arrogant, boastful;
— նորա գելաւ, his voice failed him;
նուաղեալ է —ն, he has a dying voice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. լտ. sonus։ Peterm. 23, 33 սանս. gāi։ Justi, Zendsp. 103 սանս. և զնդ. gā «երգել» բայի հետ։ Տէրվ. Նախալ. 81 հնխ. ghu «գոչել, կոչել» արմատի տակ դնում է ի մէջ այլոց նաև ձայն (<*ձուան)=սանս. hvāna, հսլ. zvonն։ Նոյնպէս է նաև Müller, (1892), էջ 172 ալբան. zani և հսլ. zwo-nū «ձայն»։ Meillet MSL 9, 54 սանս. hvā-«գոչել» արմատի հետ։ Հիւբշ. Arm. Gram. 469 աւելացնում է սրանց վրայ նաև սանս. hū «գոչել», häva-«գո-չումն», hävana-«կոչելն», զնդ. zba, zu «գոչել», zavana-«գոչիւն», բայց այս բոլորը անյարմար է գտնում՝ հայերէ-նի այ ձայնի պատճառով։ Հիւնք. լտ. sonus։ Pedersen KZ 36, 338=Նպաստ, էջ 7 կցելով դարձեալ հսլ. zvonū, ալ-բան. ze «ձայն» բառերին, հայերէնի մէջ v կորած է գտնում։ Նոյնպէս են նաև Wiedemann BВ 27 (1902), 203, Lidén, Յուշարձան 384։ Schcftelowitz BВ 29, 44 հիռլ. gin «բերան» և հիսլ, gin «երախ» բառերի հետ։ Մառ ИАН 1917, 328 վրաց. ձախիլի «կանչ»։ Po-korny 1, 642 հսլ. zvōnū, ալբան. zē, za ևն հոմանիշների հետ դրած է հնխ g'huen-«հնչել» արմատի տակ։


Ձանձախարիթ

s. adj.

soot;
fuliginous, sooty, pitchy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= ասոր. [syriac word] zəxorīϑā «coccum, որդան կարմիր», որից փոխառեալ է՝ թարգ-մանութեան ժամանակ՝ հայ տառադարձու-թեամբ։ Ասորի բաքի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ Ս. Գրքի մէջ էլ բառս հեն ա-սորական թարգմանությունից է մնացած և նշանակում է «որդան կարմրի ներկը կամ գոյնը»։ Ասորի բառը ըստ Jensen՝ առնուած t բաբել. in zaxuritu «կարմիր գինի» ձևից։ Հալերէնի մէջ ասոր. zəxōrīϑā ձևի դէմ սպասւում էր *ձախարիթ. անստոյգ է մնում ձան-մասը։-Հիւբշ. IF 19, 478։


Ձիգ

s. adj. adv.

shooting, act of shooting;
texture;
stretched, well tight;
extended, vast;
long, prolix;
long, a long while or time;
ի — արկանել, to prolong, to protract, to lengthen;
to flag, to droop;
— դնել, to bend the bow;
— արշաւել or զհետ մտանել, to run or pursue far;
ամիսս —ս, for months together.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պիրկ» Ոսկ. ես. «ամուր, պինդ» Ճառընտ. «երկար» Շիր. Խոր. Արծր. «հիւս-ուածք, զդեստ» Ոսկ. մ. բ. 27, «արօրի մա-ներից մէկը, արօրձող» Սեբեր. «նեարդ» Պի-սիդ. Վեցօր. տող 695. «նետ, սլաք» Ոսկ, պօղ. Ա. 935. որից կազմուած են ձիգ դնել ռնետաձիգ լինել» Երեմ. ծ. 14. ի ձիգ ար-կանել «երկարաձգել» Ոսկ. մ. բ. 27. ձգել «տարածել, քաշել, երկարել, պարզել, նե-տել ևն» ՍԳր. Ագաթ. «դէպի մէկ կողմ դի-մել, երթալ» (ճիշտ ինչպէս Պլ. երկննալ, քաշուիլ. օր. Քիչ մը սա կողմը երկննանք, Քաշուեցան գացին) Ել. ը. 28. Դատ. ի. 31, Ժող. ա. 5, 6. Եզն. 189. Բուզ. 141 (այս նոր իմաստը երևան հանեց Հ. Գ. Գայեմքեար-եան, Մասիս 1900, 403). ձգիչ Վեցօր. ձգա-րան «լար» Նար. ձգանք ՍԳր. Ոսկ. եբր. ա-կօսաձիգ Ագաթ. քաջաձիգ Ասող. նետաձիգ ՍԳր. Փարպ. հրձիգ ՍԳր.. Եւս. քր. բռնաձիգ Փիլ. Պիտ. խոնարհաձիգ Ագաթ. գեղեցկաձիգ Փարպ. գաղտնաձիգ Մանդ. խառանաձիգ Գ. մակ. դ. 7. բացաձիգ Մծբ. Վեցօր. լիաձիգ Սղ. հէ. 9. երկայնաձիգ Ոսկ. ես. Վեցօր. Եւս. քր. ձեռնձգութիւն Ոսկ. ես. ևն։ Նոր բառեր են՝ ձգափոկ, ձգակապ, ձգախէժ, առաձիգ, առաձգական, հրաձգարան, ձգողութիւն, ձգո-ղականութիւն։-Նոյն արմատից՝ կրևնու-թեամբ՝ ձգձգել Երեմ. ժե. 10. Ոսկ. մ. բ. 18. Եւագր.։-Աճած տ մասնիկով՝ ձգտել Ոսկ. յհ. ա. 11, 12. բ. 39. Կոչ. ձգտեզու-ցանել ՍԳր. Եւս. պտմ. Եփր. ծն, Ագաթ. ձգտիլ «երկարիլ, քաշուիլ» ՍԳր. Եւս. պտմ Եփր. ծն. «յօրանջելով ճապկտիլ» Ոսկ. Եզն, Վեցօր. «փափագիլ, ըղձալ» Բառ. երեմ. էջ 190. ձգտալ Ոսկիփ. ձգտումն Նաւում. բ. 10. -տ-ի ազդեցութեամբ դարձել է նաև ձկտել ևն։


Ձիւն, ձեան

s.

snow;
հատ ձեան, snow-flake;
մանր, խոշոր —, fine snow;
large flakes;
հալեալ —, thawed -;
կոյտ ձեան, snowdrift;
հիւս ձեան, snowslip;
մոյկ ձեան, snow shoe;
սպիտակ իբրեւ զ—, as white as snow, snowy white;
— գայ, իջանէ, it snows;
—ն դիզանի, the — gathers;
— բազում եկն, it had snowed very hard, there had been a heavy fall of -;
ձեան գնտակս արձակել, ձգել, to snow-ball.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hiyōm նախա-ձևից. ընդարձակ մեկնութիւնը տե՛ս ձմեռն բառի տակ։-Հիւբշ. 470։

ԳՒՌ (dialectal) Ագլ. ձիւն, Ասլ. ձ'իւն, Գոր. Ղրբ. Մրղ. Մկ. Շմ. Սլմ. Վն. ծիւն, Ննխ. Պլ. Տփ. ձուն (Ննխ. պահուած է միայն մի քանի դարձուածներում, իսկ սովորաբար ջնջուած է՝ տեղի տալով բուք բառին, որ ստացել է «ձիւն» նշանակութիւնը), Ալշ. Ախց. Ակն. Կր. Մշ. Ջղ. Սեբ. ձ'ուն, Երև. ձ'ուն, ձ'ին, Հմշ. ծուն, Ռ. Տիգ. ցուն, Ոզմ. ձ'էօն, Խրբ. Հճ. ձ'ին, Բ. ձ'օն, Զթ. ծը'ն, ձ'ը'ն, Սվեդ ձ'այն։ Նոր բառեր են ձիւնագնդի, «իւնաթա-թախ, ձիւնակոլոլ, ձիւնափարտուկ, ձիւն-հալք, ձնջրիկ, ձնւոր, ձնվառեկ, ձնակ, ձնա-կլոնդրակ, ձնաշատ, ձնատար, ձնհոր։


Ձմեռն, մերան, րունք, րանց

s. fig.

winter;
storm, tempest, hurricane;
affliction, trouble, grief;
խիստ, դժընդակ, տխուր, ցուրտ, չոր, անձրեւային, խոնաւ, մեղմ —, very severe or hard, bitter, gloomy, cold, dry, rainy, damp, very mild winter;
պտուղք ձմերան, winter-fruits;
պաշար ձմերան, provisions for winter;
հանդերձ ձմերան, winter-clothing;
ի ձմերան, in winter;
during the snowy or winter season;
ի մէջ ձմերան, ի խոր ձմերան, in midwinter, in the depth of, or in the inclemency rigour of winter;
անցեալ կամ այս —, last or this winter;
անցուցանել զ—ի քաղաքի, ի գեղջ, to spend the winter in town, in the country;
— առնուլ տնկոց, to winter, to suffer from the winter;
շնչեցին ձմերունք, the wintry winds blew;
զբազում ձմերանց հալեցին զսառնամանիս, they have passed many hard winters.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(յգ. ձմերունք, սեռ. ձմերայնոյ, գըծ. ձմերայնով, ներգ. ձմերայնի. յետին են սեռ. ձմերան, յգ. սեռ. ձմերանց) «ձմեռ» ՍԳր. «բուք. փոթորիկ, ալեկոծութիւն» Ոսկ, մ. ա. 24. Եփր. բ. տիմ. ածանցման մէջ մտնում է ձմեռն և ձմեր-ձևով. ինչ. ձմեռ-նասուն Ագաթ. ձմերական Եւս. քր. ձմերա-յին Սեբեր. ձմեռնանինջ «ձմեռը քուն մը-տած» (արջ) Վրդ. առ. 15. ձմերանոց Ագաթ. ձմերատուն Երեմ. լզ. 22. ձմերել Ա. կոր ժզ. 6. Գծ. իե. 12. Եւս. քր. ձմերոց Ագաթ. Եզն. կարաձմեռն Վեցօր. 186, Կոչ. 309. Ոսկ. մ. ա. 12. սխալ գրչութիւններ են ձմեռային, ձմեռանոց, ձմերնական, ձմերնային և նման ձևերը։ (Արդի լեզւում առաջին երկուսը սո-վորական դարձան)։ Առանձին տե՛ս ձմե-բուկ։

= Բնիկ հայ բառ. ցեղակիցներն են՝ սանս. [other alphabet] hēman «ի ձմերան, ձմերայնի», [other alphabet] hēmantá-«ձմեռ», [other alphabet] hi-má-«ցուրա. 2. ձմեռ. 3. ձիւն», հինդուստ. ❇ hewant «ձմեռ», դնչ. hiv «ձիւն», vent, vend «ձմեռ», զնդ. zуā (հյց. ❇ zуam, սեռ. [other alphabet] zimo) «ձմեռ», [other alphabet] zima-«սառնամանիք, ձմեռ», ❇ zayana-«ձմեռ», պհլ. [other alphabet] xam «ձմեռ», [other alphabet] zamistān «ձմեռ», պրս. ❇ zam «ցուրտ», [arabic word] zamistān «ձմեռ», օսս. zumāg, zlmāg «ձը-մեռ», աֆղան. žimai, zamistān, քրդ. za-mistān, zəwistān «ձմեռ», հաթ. gi-im-ma -an-za «ձմեռ» (Sommer, Hethitisches, էջ 18), յուն. χιών «ձիւն», γειμών «ձմեռ, սառնամանիք, անձրև, բուք, փոթորիկ», γεῖμα «ցուրտ, սառնամանիք», γειμερία «ձմերանի», χειμερίζω «ձմեռել», γίμαρος «միամեայ ուլ», լտ. hiems «փոթորիկ, անձ-րև, ձիւն», hibernus «ձմեռնային», bīmus, trimus (bi-, tri-himos) «2-3 ամեայ». հսլ. žima, ռուս. зима, լիթ. žêmá. լեթթ. zêma, հպրուս. semo, հիռլ. gam, հկիմր. gaem, նկիմր. gauaf, ալբան. dimen, dimier «ձը-մեռ». հհիւս. gvmbr «միամեայ գառն» ևն։ Այս բոլորի պարզ արմատը դրւում է հնխ. g'hei-, g'hi-«ձմեռ, սառնամանիք». em-մասնիկով հնխ. g'helem, որ մի օանև ւեռու-ների մէջ աճած է r/n մասնիկով. այսպէս՝ սանս. hēmanta-, լն. γειμερίζω, լտ. hīber-nus, ալբան. dimen ևն (Walde 90, 365, Horn § 666, Boisacq 1053, 1061. Pokorny 1, 547, Trautmann 367, Ernout-Meillet 431, տե՛ս նաև Meillet BSL ❇ 8, 125-12Բ). Հայերէնը նոյն արմատից կազմել է ձիւն և ձմեռն բառերը. առաջինը համապատասխա-նում է ճիշտ. յն. χιών ձևին և երկուսը մի-ասին գալիս են հնխ. g'hiyōm նախաձևից (վերջավանկի ու ձայնը ի-ից յետոյ մնում է, իսկ բառավերջի m դառնում է ն՝ նման յու-նարենի). երկրորդը՝ ձմեռն<*ձիմ-եռ-ն հա-յերէնի մէջ աճել է ն մասնիկով՝ նախաւոր *ձմեր պարզականից (պահուած է ածանց-ներում. ր դարձել է ռ՝ յաջորդ ն-ի պատ-ճառաւ), որ համապատասխանում է յն. χειμερινός բառին և նրա նման կազմուած է r/n մասնիկով։-Հիւբշ. 470։


Ձու, ոց

s.

egg;
— լողակաց, eggs, spawn, roe;
—ի միջուկ, դեղնուց —ոյ, yolk of an egg;
սպիտակուց —ոյ, white of an egg;
— բոյնկալ, nest egg;
— վաղահաս, rath -;
— հնացեալ, stale -;
— անծնունդ, փուտ, addled, rotten -;
խեճեպ —ոյ, egg-shell;
միզն —ոյ, the membrane of an -;
թերխորով —, boiled eggs;
պինդ —, hard -;
— ի տապակի, poached eggs;
fried-s;
— ածել, արկանել, ծրդել, to lay eggs;
ի —ս նստել, տածել զ—ս, to hatch, to sit on, to brood on.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նում է *ու<հնխ. ōvōm կամ ōivom։ Հիւբշ. այս մեկնութիւնն էլ չի ընդու-նում։ Հիւնք. էջ 5 ցուլ բառից, էջ 277 ցաւ բառից։ Patrubány SA 1, 211 հնխ. g'hu «ձուլել» արմատից, իսկ ՀԱ 1906, 23 ձև բառի այլակերպութիւնն է համա-րում։ Pedersen, Հայ. դր. լեզ. 116 նո-րից է կցում հնխ. olo ձևին, ենթադրե-լով որ ōlo համանմանութեամբ դարձել է lōlo, որից էլ ձու։ Հայերէնի հետ կապ ունի՞ արդեօք վրաց. ժუ ձու «անա-սունների էգը». օր. ձու ձաղլի «էգ շուն»։


Ձուկն, ձկանց

s. ast.

fish;
Pisces;
կապոյտ —, silurus, sheat-fish;
կարմիր —, gold-fish;
— ծովու, salt-water fish;
ձկան ականջ, մահարար, cf. Ձկնականջ, cf. Խռնդատ;
ծովու ձկան արիւն, cf. Կոնքեղ;
սակառի, սոսինձ, տապակ, փամփուշտ, թեփ, մորթն ձկան, fish basket, fish glue or isinglass, fish kettle, fish maw, fish scale, fish skin;
— որսալ, to fish, to go a fishing;
— խորովել, to grill, to broil fish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, Asia pol. էջ 100, 134 լեզգ. ավար. cua, Ենիսէյ tyg, tig, լիվ. zuwe։ ՆՀԲ «որպէս թէ ձուիկ, լի ձուօք»։ Pe-term. 23 եբր. [hebrew word] dāg «ձուկ» բառի հետ։ Ուղիղ մեկնեց նախ Böttich. Ari-ca 54՝ համեմատելով լիթ. ձևի հետ. նոյնը կրկնում են կամ ընդարձակում Muller SWAW 48 430 Eick KZ 22 384։ Մորթման ZDMG 31, 417 բևեռ. žikuni?-Հիւնք. յն. ϰύϰνος «կարապ» ռառից։ Karst, Յուշարձան 415 ճապոն. sakana, մոնգոլ. dzigasun, կալմուկ. dzagasun «ձուկ»։ Մառ. ИАН 191z 320 ավար. ču'a «ձուկ» բառի հետ, իսկ 1926, 391 ջուր բառից է հանում. նոյնը տե՛ս և Cpeд. neрeдвиж. 41։


Մրուր, մրրոց

s.

dregs, lees, remains, grounds, sediment, dross, faeces, residuum;
slime, mire, mud, ooze;
— գինւոյ, tartar;
cf. Գինեմրուր;
— իւղոյ, dregs, lees of oil;
— մաղձային, biliary calculus;
— միզական փամփշտի, stones in the bladder urinary calculi;
մաքրել զ—, to refine, to clarify, to purify;
— տալ, to cause great grief or pain, to cause to suffer;
to throw a slur or stigma on, to affront, to traduce, to slight, to revile, to injure;
cf. Քամեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. ❇ murūr «անցնիլ, անցք» բա-ռից։ Արաբ. ասւում է [arabic word] murūr u 'ubūr, երկուսն էլ հոմանիշ, իբր «անցու-դարձ», որից 'ubūr արդէն տալիս է հյ. ա-պուր, ապուռ(իշի) «անցահարկ, passagl-um»։ Կասկածելի է միայն ծուծ բառի յա-րադրութիւնը բնագրի մէջ. «ԶՄրենոյ հար--կըն, զծուծ և մրուր, զկապիճքն...»։-Աճ.


Մրրիկ, մրրկաց

s.

tempest, storm, foul weather;
— ծովու, squall, gust of wind, high wind;
— հողմոյ, blast, hurricane, whirlwind, tornado;
— ծխոյ, dense smoke, cloud of smoke;
— բոցոյ, volume of flames.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ծուխ կամ գոլորշի». այս իմաստով հմմտ. Մն. ժթ. 28 «և ետես և ահա ելանէր բոց երկրին իբրև մրրիկ հնո-ցի»=յն. ὥοεὶ ἀτμὶς ϰαμίνον «իբրև գոլորշի հնոցի». (այլուր ծուխ. հմմտ. Ել. ժթ. 18. Եւ ելանէր ծուխ նորա իբրև զծուխ հնոցի=յն. ὥοεὶ ϰαπνός ϰαμίνου)։-Այս իմաստից է յա-ռաջանում «մէգ, մշուշ, ամպ» նշանակութիւ-նը. հմմտ. Սարգ. բ. պետր. դ. էջ 454, որ մեկնելով բ. պետր. բ. 17 «Այսպիսևոն ևն աղբևրք անջրդիք և մէգք վարեալք ի մրրկէ» (իմա՛ փոթորկից քշուած ամպեր, անգլ. clouds that are carried with a tempest, յն. ձπὸ λαίλαπος ἐλαυνόμεναι) հատուածը, գո-րում է. «Աղբեր նմանեցուցանէ՝ որ զջուր ո։ ունիցի և մրրկի սաստկապէս վարեցելոյ ի հողմոյ՝ որ զցօղ երբեք յերկիր ոչ ցօղէ, այլ զոր օրինակ աղբիւր անջրդի ոչինչ օգտէ ծա-րաւելոց, և ոչ մրրիկ առանց ցօղոյ՝ ծարա-ւուտ երկրի»։ Սրանց մէջ մրրիկ նշանակում է «ամպ»։ -Երրորդ նշանակութիւնն է «փոթո-րիկ, ալեկոծութիւն» ՍԳը. որից մրրկիլ. ՍԳր. մրրկել Բ. մկ. ժբ. 22. մրրկածին Ագաթ. մրրկածուփ Նար. կուս. մրրկախառն Մծր. ևն։ -Կայ վերջապէս մրրիկ մսոյ «եփուող մսի փրփուրը, քափ» Վրք. հց. ա. 701 (նո-րագիւտ բառ)։ -Մրրիկ բառի առաջին և եր-րորդ նշանակութիւնները մեկնելով Սարգ. յկ. ժ. էջ 146 ա՝ գրում է. «Մրրիկ ասէ զայն որ յետ պարզոյ և ջերին ժամանակի յան-կարծակի երևի ի խստութենէ ամպոց և ի սաստկութենէ հողմոց և յամենայն կողմանց մութ և խաւար գործէ արգելեալ զճառա-գայթս արեգականն... և կամ դարձեալ մրրիկ ասէ զբորբոքումն հնոցին»։


Մօր, ից

s.

dirt, mud, mire, slime;
puddle, pool, fen, marsh, bog.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

LDâ 1916, 17-18 (առ Pokorny 2, 224) ալբան. makε «սոսինձ, ձութ, կանգնած հեղուկների երեսին կաաած փառ», լտ. macero «կակղացնել», հսլ. mokru «խոնաւ, թաց», ռուս. мочита «թրջել» ևն բառերի հետ, որ ընդունում է Pokorny 2, 224՝ դնելով հնխ. maq «թաց, խոնաւ» արմատի տակ. հայ ձևը իբրև *maq-ro-։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ վերի ձևով նոյն ինքն Petersson KZ 47, 281 (նոյն 1916 թուին), որ ըն-դունում է դարձեալ Pokorny 2, 252, Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2 (1927) 80 կրկնում է Neumann-ի մեկնութիւնը, ինչպէս արել էր նաև Bittner WZKM 15 (1901), 410։ (Ըստ այս մեկնութեան հյ. մօր<մաւր ցեղակից է դրւում հետև-եալ բառերին.-լտ. mare, հիսլ. marr, կիմր. կորն. բրըտ. mor, հիռլ. muin «ծով», անգսք. mere «ճահիճ, ծով», mor «ճահիճ», անգլ. meer, mere, mire, moor «տղմուտ, ճահիճ», գոթ. marei «ծով». marisaiws «ծովակ, լիճ», հբգ. mari, meri «ծով», muor «ճահիճ», հոլլ. meer, գերմ. Meer «ծով», Moor «ճա-հիճ, մօր», հսլ. morje, ռուս. морe, չեխ. mofe սերբ. möre, բուլգար. more «ծով», լիթ. mārès «ծովածոց». հառուս. mary «ծովածոց» ևն (Pokorny 2, 234, Walde 464, Boisacq 49, 1054, Traut-mann 169-170. Kluge էջ 325 և 335), Այս բոլորի նախաձևը դրւում է հնխ. mari կամ mori «ծով»։ Հայերէնը սը-րանց հետ կապելու համար երկու դըժ-ուարութիւն կայ. նախ՝ ձևը (a ձայնի դէմ աւ). բայց այս դժուարութիւնը կա-րելի էր հարթել, ենթադրելով՝ որ a ձայ-նաւորը երկբարբառի է վերածուել, այն. պէս՝ ինչպէս մատ(չիլ) և մօտ, արածել և արօտ, յատանել և յօտ։ Երկրորդ դըժ-ուարութիւնն այն է, որ *mari արմատը յատուկ է միայն արևմտեան հնդևրո-պական բարբառին և գտնւում է միայն իտալական, կելտական, գերմանական և բալթիկ-սլաւական լեզուներում (Menl-


Մօրու, ի, ից, ոց

s.

step mother.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Բնիկ հայ բառ՝ հնխ. mātruyā-ձևից, հմմտ. լն. μητροιά́ և հ. պրուս. pomatre «մո-րու». աւելի յետոյ կարծուած է հայկական ածանց, ինչպէս յօրայ, որ յետոյ դարձել է հօրու։ Աւելի ընդարձակ տե՛ս մայր։


Յագ, ոյ

s. adj. adv.

cf. Յագուրդ;
satiated, sated, glutted, cloyed, full;
—, ց-, to satiety, to one's fill, to the full;
ց— ուտել եւ ըմպել, to eat and drink one's bellyful.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. sāw-արմատից սրա պարզական ձևն էր հնխ. sā-, sə-«կըշ-տառնեւ». որի ժառանգներն են յն. ἀο<ἀfω «կշտանալ», ἀατος «անկուշտ», ἀδην «ցյագ, բաւական», ἀμεναι «կշտացնել», ռնգականի ներմուծումով՝ վեդ. a-sinváh, á-sinvan «անկուշտ», t աճականով՝ լտ. satis «բաւա-կան», satur «յագեցած», լիթ. sotùs, գոթ. soϑ, saϑs «կուշտ», հբգ. sat, գերմ. satt «կուշտ», հիռլ. saith «յագուրդ», sathech «կշտացած». նոյնը u աճականով դարձել է *Su, որի վրայ աւելանալով նոյն t աճակա-նը՝ հսլ. sytu, ռուս. cытъ, լեհ. syty «լա-գեցած, կուշտ» (Pokorny 2, 444, Boisacз 2, 13, Walde 680, Ernout-Meillet 857. Trautmann 250)։ Հայերէնը յառաջանում է նոյն պարզական sā-արմատի աճած sau-, saw-ձևից w>գ սովորական ձայնափոխու-թեամբ և յ նախդրի յաւելումով, որ յետոյ, միացել է բառին, այնպէս որ կարելի է եղած ասել ցյագ։


Յակինթ, կնթի, թաւ

s.

hyacinth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնի միջոցով են վրացի ձևե. րը. հայերէնից է տառադարձուած Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ՝ Յայտ. թ. 17՝ Ոգա յակինթէ ու քիպրիթէ (որպէս յակինթ և ծծումբ)։


Յամոյր, մուրաց

s.

wild goat;
antelope.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. იამოაირი իամոաիրի կամ ჩიაორი նիամորի «վիթ», գործածուած Օր. ժդ. 5 հայ բառի դէմ, որից տառադարձւած է. թարգմանութեան ժամանակ։


Յապանաս

cf. Յայպանաս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [arabic word] yapanas բառից տառա-դարձուած. գտնւում է Զգօնի բնագրի հա-մապատասխան տեղերում. ասորի բառի նը-շանակութիւնը շատ ստոյգ չէ. Parisot մեկ-նում է «արհամարհանք, թշնամութիւն»։


Յետկար, աց

s.

cf. Մուրհակ;
— դաչանց, contract.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. ayātkār «գրուածք, գիրք, տետր. տետրակ, յիշագիր, զեկուցագիր», պազ. ayādagār «զեկուցագիր», պրս. [arabic word] уād-gār «յիշագիր, յիշատակագիր, յիշատակ», որից նաև թրք. yadigar «յիշատակ»։ Իրան։ եան բառը կազմուած է զնդ. [arabic word] vāta-, պհլ. [other alphabet] yāt կամ āyat, պրս. [arabic word] yā1 «յիշել, յիշողութիւն» + kā̄r, -կար «-արար» (ինչ. վնասակար, օգտակար) բառերից (Horn § 1119)։ Պհլ. ձևի դէմ սպասելի էր հյ. *այատկար կամ առնելով աւելի ուշ ժա-մանակի մի ձև՝ *յատկար, որ թերևս ժողո-վըրդական ստուգաբանութեամբ ազդուելով հյ։ յետ բառից՝ դարձել է լետկար. հմմտ նաև սխալագիր զայիտիկար (հյց.) գրչու-թիւնը՝ Օրբ. հկճռ. ժբ. էջ 185. մինչդեռ նոյ-նի օրինակութիւնը Օրբ. կթ. ունի յետկար։-Հիւբշ. 198։


Յոբելեան, լինի

s. fig.

jubilee;
jubilee, festivity, rejoicing;
— ամ, year of jubilee.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «հրէական թողութեան տարին, որ յիսուն տարին մի անգամ էր գա-լիս» Եփր. ել. Նխ. ղևտ. Շիր. քրոն. Մեկն. ծն. «յիսուն տարւայ մի շրջան» Նար. «յի-նանց յիսուն օրերը» Յհ. իմ. եկեղ. Կանոն. որից յոբելեան փող «հանդէսի բացումն ազ-դարարելու փող (ըստ հրէից)» Յես. զ. 4, 6. որ և պարզապէս յոբելեան «շեփոր» Յես, զ. 3. նոր գրականում յոբելեան նշանակում է «տօնական տարեդարձ». ինչպէս՝ հարիւր.-ամեայ, ութսունամեայ, քսանեհինգամեայ. տասնամեայ յոբելեան ևն.-բառս գրուած է նաև յովբելեան, յոբեղեան, յոբեղ Անան. ժմնկ. 31։


Յոյլ, յուլից

adj.

slow, tardy, slothful, lazy;
cowardly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի հլ.) «ծոյլ, դանդաղ. ծանրաշարժ» Դատ. գ. 17. Կանոն, էջ 87. Կանոն առաք. 320. Բրս. հց. որից յուլանալ կամ յուղանալ «ծուլանալ, պարապ սարապ այս ու այնտեղ նայելով ման գալ» ՍԳր. «անհոգ՝ անփոյթ գտնուիլ» Եւս. քր. յուլա-ցուցանել «արհամարհոտ դարձնել» Ոսկ. յհ. ա. 2. որ և յուղացուցանել «մեղկացնել, կակ-ղել» Ոսկ. ես. 57. Բուզ. յուլութիւն կամ յու-ղութիւն «ծոյլ ու պարապ նստիլը» Սիր. իէ. 1. Ոսկ. ես. Եւագր. Եւս. քր. յուղող «մեղ-կացուցիչ» Նեղոս. յուղալ «ծոյլ ծոյլ սլքտալ» Մանռ. արմատի երկրորդ ձևն է յող-, որից յողալ «ծուլանալ, պարապ նստիլ, այս ու այնտեղ նայիլ» Ոսկ. մ. ա. 17, բ. 3, 24. «դիտել, նկատել, հսկել, սպասել» Պիտ. փիլ. յողանալ «հպարտանալ» Եփր. ծն. էջ 66. յողացուցանել «անհոգացնել, հպարտացնել» ԱԲ. երկու ձևերի ձայնական առնչութեան ամար հմմտ. թոյլ և թող, նշոյլ և նշող։


Յովատակ, աց

s.

stone-horse, stallion;
colt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. թրք. եէտէկ «հետևակ ձի»։ Տէրվ. Altarm. 61, ծան. 2 կցում է սանս. açva «ձի» բառին (=լտ. equus, հլ. ասպ), որի մէջ a ընկած է և ღ դարձած յ. բայց իր այս մեկնութիւնը ինքն իսկ մերժելով՝ կարծում է թէ կապ ունի յո-վանակ բառի հետ։


Յունուար, ի

cf. Յունվար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Տաթև. ամ. 666 և հարց. 484 «յունվարն ի հռոմ լեզուէ թարգմանի ծննդեան ամիս». իսկ Տաթև. հարց. 201 համարում է Յովան անունից, որ է «նախնին Հռովմայեցւոց»։ Նորերից նախ ՆՀԲ տուաւ ուղիղ մեկնութիւնը։-Բազմ. 1897, 79 սկսեց գործածել ըստ լատինա-կանին յանուար, փեբրուար, փխ. յուն-ուար, փետրուար ձևերի, որոնք ւաւա-նի չէ թէ ի՛նչպէս են յառաջացել և այժմ սովորական են դարձել մեր գրական լեզուի մէջ։ Այս մասին թեր ու դէմ կարծիքներ տե՛ս Բասմ. 1897. 138. 141։ Նորմուծութիւնը տևեց մի տարի և հետևորդներ չունեցաւ։


Յուռթի

adj.

abundant;
watered, irriguous;
fecund, fertile, fruitful, productive.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«արգաւանդ, ջրարբի, բերրի» Ծն. ժգ. 10. «առատահոս» Նար. 170. Լծ. Նար. որից յուռթանալ «աճիլ յուռճանալ» Շնորհ. վիպ. գրուած է նաև ուռթանալ Անան. եկեղ. Փարպ. նոյն է դարձեալ ուրդ «լցեալ» Բառ. երեմ. էջ 258։


Յուրան, աց

s.

pyramid;
rick, stack;
decanter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ռ հլ. «ցորենի դէզ». մէկ ան-գամ ունի Բուզ. 111. «Սպառէր զամենայն յուրանս և զնորամանս և զմառանս գին-ւոյն». նոյնը ցուրան սխալագիր գրչութեամբ ունի Եւս. քր. ա. 209. «Պիրամիդն, որ է ցու-րան բլրաձև». միևնոյն բառն է դարձեալ յօ.-րան (որ է յաւրան=յուրան). Զյօրանս առ Քով աւանաւն կանգնեաց. Եւս. քր. ա. 205 (Եգիպտոսի բուրգերի համար է ասում). Որ-պէս եզին յօրանոյ բերանակապ շուրջ եկեալն ի կալն (յն. γέννημα «բերք») Նիւս. կուս.։


Նա, նորա, նոքա, նոցա

pron. conj.

he, she;
that, it;
ուտէ նա, he or she eats;
ուտեն նոքա, they are eating;
խնդրեմ զնա, I am looking for him, her or it;
ասեն նոքա, they say;
նա է, it is he or she;
անուն նորա, his, her or its name;
ետու նոցա, I have given them;
նոքա նոքին, they;
նմա, to him or her;
նորա, to him or to her;
նոցա, to them;
but, however, nevertheless, yet;
indeed, really, in fact;
նա՛ է, that is, that is to say, i.e.;
նա աւանիկ, նա աւասիկ, look there, look here;
but, yet;
նա եւ, also, even, likewise, again;
moreover, besides;
նա զի, նա մանաւանդ թէ, above all, the more;
rather;
նա եւ ոչ, neither, nor;
not even;
նա եւ արդ իսկ ոչ, not even now;
նա ուրեմն, certainly;
perhaps, it may be that;
well;
now, then.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Կոչ. Ոսկ. որից նաև ՍԳր. նա՛ ուրեմն «բայց արդ, թուի թէ» Կոչ. Ոսկ. յհ. բ. 31. նամա-նաւանդ Ոսկ. յհ. ա. 3. նա զի «մանաւանդ թէ» Գէ. ես. Նար. ևն։ Այս նոյն բառն է ան-շուշտ, որ միջին հայերէնում ստացել է «և» շաղկապի պաշտօն. Յղարկեց ի հետ թէ տո՛ւո չփախստականդ. Նա վախեցին որ թաթարն չլցուէր յերկիրս, տուին. նա ոխացաւ սուլ-տանն և ամէն Տաճկունք (ԺԳ դար)։ Սրանից է յառաջացել թէականի նշանակութիւնը, որ միջին հայերէնում երկրորդական նախադա-սութեան սկիզբն էր դրւում, իսկ նոր գաւա-ռականների մէջ դարձել է թէականին վերջա-դաս նէ, նը, նա. ինչ. Թէ անհոգ կենայ տէր ծառոյն, նա չորանայ ծառն.-Ծառին տէրը անհոգ կենայ նէ՝ (Պլ. նէ, Ննխ. նը), ծառո կը չորնայ։ (Տե՛ս Այտնեան, Քնն. քեր. էջ 99)։