Definitions containing the research գաւառական : 245 results

Աղագ, ի, աւ

s.

reason, cause, account, sake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Աղար բառը շատ գաւառականնե-րում կայ աղաք ձևով (ինչ. Երև. Լ. Լհ. Ղզ. Ղրբ. Ղրդ. Սր. Տփ.) և նշանակում է «առջևը». Աղագս մի՛ կանգնիր Նրա աղագիցը փախչում էր. նշանակում է նաև «առաջ, նախապէս». Աղագ այստեղ մեծ քաղաք է եղել։ Սրանից են աղագանալ «մեծ պաշտօնի հասնիլ». ա-ղագկտրուկի տալ «մէկի առաջը կտրելով անցնիլ», աղագուց «կանխաւ» և զանազան ոճեր՝ աղագ բառով կազմուած։


Բաշխիշ

s.

gratuity, drink-money.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պէտք է ուղղել բալկուլ, իբր «բալ կուլ տուող», ինչպէս ունինք ձկնկուլ և ճանճակուլ թռչունները։ Բալկուլ ձևը կենդանի է Լոռիի գաւառականում (Ազգ. հանդ. ժ. 190). ըստ Ռուբէն Քալանթարեանի (անձնական) դա մի փոքրիկ թռչուն է, որ լինում է միշտ անտա-ռում՝ բալենի կոչուած վայրի ծառի վրայ։ Սխալը յառաջացել է լ և շ տառերի նմանու-թիւնից։-Աճ.


Բաշոտ

s.

a kind of falcon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բազէի նման մի թռչուն». ՆՀԲ դնում է գաւառական բառերի շարքում, իսկ ՋԲ և ԱԲ իբր հին բառ։


Բասիր

cf. Բասրելի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պարսաւելի, անարգելի» Նար. որից բասրել «պարսաւել, վար զարնել» Եփռ. թգ. էջ 455. Ոսկ. ես. բասրիլ Խոր. բասրելի նառ. բասրանք Սիր. լը. 16. Ոսկ. ա. կոր. բասրական Երզն. մտթ. անբասիր Յհ. կթ. ևն։ր ձայնի տեղափոխութեամբ յառաջացած է բարսել, որ մէկ անգամ գործածել է Ոսկ. ես. յն. βλασφήμω «հայհոյել» բառի դէմ (ըստ ՆՀԲ).-Նշանակութեան զարգացման համար հմմտ. անարգել, որ նոր գաւառականներում գործածւում է «հայհոյել» նշանակութեամբ (տե՛ս արգ բառի տակ)։


Բարապան, աց

s.

usher, porter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հիւս. պհլ. bar «դուո» բառից, որ զա ւառական ձևն է պհլ. dar, պրս. [arabic word] dar, զնդ. pvarə, հպրս. duvara-«դուռ» բառի. հմմտ. նոր պրս. գաւառականներից գիլանի bar, ևեմնանի bar, քաշմիրի bār, ber, քրդ. bar, աֆղան. war, վախի bār, բոլորն էլ «դուռ»։ Իրանեան dw-հիւսիսային պահլաւերէնի մէջ բառասկզբում դառնում է b, որով dvar-ռառնում է bar (տե՛ս Horn § 545, Հիւբշ. Pers. Stud. 116, 166, Gauthiot MSL 17, 144 և Meillet MSL 17, 246)։ Հմմտ. նաև պրս. [arabic word] sālār-i-bār «դռնապանապետ, բարապանապետ» (ՀԱ 1910, 120)։ Իրա-նեանից փոխառեալ է նաև հյ. բոշայ. բար «դուռ», բարահ «արտաքս, դուրս»։-Հիւբշ. γγ9,


Բղուկ

s.

pot, earthen vessel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հողէ աման՝ իւղ, պանիր և թթուեղէն դնելու» Հայել. 178. աւելի հին ձև է բղուղ Ոսկիփ. Վրդ. առ. 253. Վստկ. 102, 137. Զքր. սարկ. Ա. 58, Հին բռ. գրուած նաև բղող, բլուդ, բլուզ, որ ՆՀԲ և ՋԲ գաւառական են համարում։


Բոյլ, բուլից

s. ast.

company, body, assembly;
—ք, Pleiades.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Երև. բ'ուլք, Տիգ. փուլ'ք, Խրբ. բ'օլք «աստեղատունը», Զթ. բ'լի «մի աստղի անուն է».-գաւառականներում ունինք նաև տարբեր իմաստներով. այսպէս՝ 1. Ակն. բ'օլ «խումբ» (ըստ Մաքսուդեանի). 2. Հմշ, պուլք, Ալշ. Մշ. Բլ. բ'ուլ «թուփ», Խթ. (բուլ) «մի շատ թփերի խումբը». 3. Երև. բ'ուլք «ձիւնի հիւս». սրանից 1-3 հաւանաբար վերի բոյլ բառի տարբեր առումներն են միայն, իսկ վերջին իմաստով ծագում է բլիլ (փուլ գալ) բայից, քանի որ ունինք՝ «Մի օր ձիւնի բուլքի տակին մնացինք։ 2իւնի ամբարտակը բլեց մեր վրայ» (Պռօշե-ան, Շահէն, էջ 227)։


Բով, ոյ, ուց

s.

furnace, forge, ooppel;
mine;
chimney, stove;
grief, affliction;
heat, ardour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո, ո՞ւ հլ. (յետնաբար կայ ի բովէ, բովաց) «մետաղ հալեցնելու փուռ» Առակ ժէ. 3. Ոսկ. ես. Եփր. ել. էջ 180. համաբ. էջ 255. «քուրայ, բութակ, փօթա» Իմ. գ. 6. Զաք. ժա. 13. «բուրվառ» Ասող. գ. իթ «կրակ» Բենիկ. «մետաղ հալեցնելու գործո-ղութիւնը Նեղոս. «մետաղի հանք» Ա. մակ. ր. 3. Խոր. Փիլ. նմանութեամբ «քննութիւն, փորձ» Ագաթ. Կորիւն. որից բովել (ունի մի-այն ՀՀԲ) «զհրահալս մաքրել. 2. ցորեն ևն խարկել, բոհրել» (իբր գաւառական բառ), որ և բովհրել «խարկել, աղանձել» Մխ. բժշ. 148։


Բորբ, ի, ոյ

s. adj.

brightness;
heat;
dark, mist;
abundant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վառիլը, այրիլր. 2. եռալը, ե-ռանդ. 3. յորդ». հին մատենագրութեան մէջ առանձին գրեթէ անգործածական է. եռած միակ օրինակն է Շիր. հրտր. Պատկ. էջ 50՝ բորբ շող լուսոյ «լոյսի յորդառատ ցոլք». ո-րից կազմուած են խաւարաբորբ «յորդ խա-ւարով, մութը շատ» (որ և խաւարաբորբոք1) Սարկ. տոմար. Տաթև. ձմ. ղզ. յորդաբորբ «շատ տաք» (յորդաբորբ ջերմութիւն) Յհ, կթ. լուսաբորբ ԱԲ. օձաբորբ «օձաշատ» ԱԲ. բոցաբորբ Մխ. այրիվ. էջ 58. հրաբորբ Յհ, եմ. Խռստ. 3 (երկուսն էլ նորագիւտ բառ). աւելի գործածական է արմատը պարզ ձևով գաւառականների մէջ, իսկ -ոք մասնիկով՝ գրաբարի մէջ (հմմտ. բարիոք). ինչ. բորբո-քել «հրահրել» ՍԳր. բորբոքիլ «վառիլ, բռըն-կիլ, հրահրիլ. 2. այրիլ. 3. սաստկանալ. 4. եռքը դուրս տալ (բորոտութեան)» ՍԳր. Ա-գաթ. Կորիւն. բորբոքեցուցանել Ողբ. դ. 11. բորբոքախառն Մծբ. լուսաբորբոք Խոր. վրդվ. Անան. եկեղ. Տօնակ. հրաբորբոք Խոր. հռիփս. և վրդ. Յհ. կթ. Արծր. կայծակնաբոր-բոք Թէոդոր. խչ. ջահաբորբոք Ասոր. Ճա-ռընտ. Երզն. մտթ. բորբոք Լաստ Խոր. ևն ևն։


Բուք, բքոյ

s.

snow-storm;
tribulation

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Տփ. բուք, Ախց. Ալշ. Կր. Հճ. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. բ'ուք, Խրբ. Ննխ. Պլ. Տիգ. փուք (Պլ. գործածւում է միայն ձունին-փու-քին «սաստիկ ձիւն եկած ժամանակին» դարձուածքում. Ննխ. և Սչ. գործածում ևն «ձիւն» նշանակութեամբ. սրանց մէջ ձիւն բառը ջնջուած է). Ոզմ. բ'էօք, Մկ. Սլմ. Վն. պիւք, Ասլ. բ'իւք, բ'ի-*.-նոր բառեր են՝ բը-քակապ, բքարգ, բքել։ Գաւառականներում շփոթուած է փուք «փչել» արմատի հետ ձայնի և նշանակութեան մերձաւորութեան պատճառով. այսպէս ունինք Պլ. բքռիլ և Ննխ. Սլթ. փքռիլ «շատ ուտելուց փորը ուռ-չիլ», Ղրբ. Օշ. բքնել «տկռիլ», Ակն. բքնել, փքնել, Ննխ. փքել «հատեղէնները փչելով մաքրել»։


Դմակ, աց

s.

tail of a sheep.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Տփ. դմակ, Ննխ. դմագ, Ախց. Երև. Կր. Ոզմ. Ջղ. դ'մակ, Ալշ. Խրբ. Մշ. Սեբ. դ'մագ, Վն. տմակ, Ռ. թմագ (այս վերջինը գործածւում է միայն «յետոյք» նշանակու-թեամբ՝ ղմակս կեր հայհոյանքի մէջ). Ղրբ. Վն. տմmկ, Սլմ. տմmկ՝, Ագլ. դմօկ, Տիգ. թըմմmգ, Ասլ. դ'ամագ, դ'ամայ, Հճ. դ'ը'մօգ, Մրղ. տիւմmկ, Շմ. տիւմmգ.-գաւառական ների մէջ ստացել է մի քանի նոր նշանակու-թիւններ. ինչ. «յետոյք. 2. ականջի բլթակ. 3. դարբնոցի սալի յետևի լայն մասը».-նոր բառեր են՝ դմակաւոր, անդմակ, դմակալի, դմակաջուր.-թրքախօս հայոց մէջ կայ Ատն garn-dumbaq «գառնադմակիկ» (բոյսը), ո-րի երկրորդ մասը հյ. դմակ բառից ձևափո. խուած է (Արևելք, 1882 նոյ" 8-9)։


Գաւառ, աց

s.

province, region, country;
sky, climate;
native land.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ե-ա հլ. «նահանգ կամ նահանգի մի բաժինը» ՍԳր. Կոչ. Փարպ. Եղիշ., որից գաւառակ Բուզ., գաւառական Յես. թ. 22, Եւս. քր., գաւառակողմն Բուզ., գաւառակոյտ Ա. մակ. դ. 1, գաւառապետ ՍԳր., գաւառա-պետութիւն Եւս. պտմ., բարձրագաւառ Եփր. պհ., բնագաւառ Խոր., չարագաւառեայ Առ որս., վերնագաւառ Ա. մկ. գ. 37, զ. 1. Բուզ.։ Նոր բառեր են՝ ծայրագաւառ, գաւառաբար-բառ, գաւառաբանութիւն ևն։


Գեղձ, ից

s. bot. yew;
cartilage, kernel, gland;
cf. Գեղձումն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սաստիկ փափագ» Լմբ. սղ., որից՝ գեղձալ կամ գեղձիլ «սաստիկ փափագիլ, փղձկիլ, վառիլ» Պիտ. Պտմ. աղէքս. 69, գեղձումն «ուժգին փափագ, տենչանք, փղձը. կումն, գութ, արգահատանք» Նիւս. կազմ. Փիլ. լին. Պիտ. Լամբ. մատ. 381. Տօնակ., գեղձանք (գրուած գղձանք) Աթան. էջ 354 (նորագիւտ բառ), ընդ գեղձանիլ «սաստիկ լալ, փղձկիլ» Ոսկ. մ. բ. էջ 739 և Բ. տիմ. ա. էջ 171 (առաջին վկայութեան մէջ բոլոր ձե-ռագիրներն ունին ընդեղձանէր, իսկ երկրոր-դից մի ձեռ. ընդեղձանալ). արմատն ունի ու-րեմն կրկին նշանակութիւն՝ «փափագ և լաց. մորմոք». (գեղձումն կերակրոյ «ախորժակ» Նիւս. կազմ.). հմմտ. տենչալ «փափագիլ», Սուրմալուի գաւառականով «սիրտը կսկծալ, մորմոքիլ»։


Եօթն, թին, թան, թանք, թանց

adj.

seven;
— անգամ, — times, many times.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (եօթան, -թանց, -թամբ, -թամբք, յետնաբար ի հլ. ինչ. եօթնի, -նից, -նիւ կամ եօթեան, եօթեանք, եօթեամբք) «7» ՍԳր. գրուած է նաև եաւթն, եւթն՝ որոնք հնագոյն ձևերն են, իւթն (օր. Վկ. գէ. 49 ի յիւթն)՝ որ յետին գաւառական մի ձև է և եւթ (Կրկնագիր Ագաթ. տպ. Յուշարձան էջ 67 ա)՝ որ աշխարհաբարի սկզբնաւորութիւնն է ցոյս տալիս։-Ածանցման մէջ մտնում է երեք ձե-ւով. 1. ⦿օթան-, ինչ. եօթանեքին կամ եօ-թանեքեան ՍԳր, եօթանեկի Յս. որդի.-2 ⦿օթճի-, որից՝ եօթնեմեան «եօթնամեան» (<*եօթնի-ամեան) Դատ. զ. 25, եօթնետկ <*եօթնի-ակ Յհ. իմ. ատ. -3. ⦿օթն-, ինչ-պէս ունին ածանցների ամենամեծ մասը. օր. եօթներորդ ՍԳր., եօթնեքին Մրկ. ժբ. 22, 23, Կօթնետասն ՍԳր., եօթնեան Սեբեր., եօթնա-ծին Երեմ. ժե. 9, եօթնաձոր Ես. ժբ. 15, եօթ-նապսակ Մ. մաշտ. 278բ, եօթնօրեայք Մ. r︎ ç8-§ Ան։


Գայլ, ոց

s.

wolf;
— մատակ, she-wolf;
կորիւն —ոյ, wolfs cub;
ցնկնիլ —ոյ, to whelp;
առնալ —ոյ, to howl.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Rivola, Բառ. հայոց, 1663, էջ 72 ունի «գելխազ. գայլախազ», որ անշուշտ գաւառական մի ձև է, այլուստ անծանօթ։


Գայլ, ի, իւ

s.

gag;
— ի բերան ածել, արկանել, հարկանել, to gag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Rivola, Բառ. հայոց, 1663, էջ 72 ունի «գելխազ. գայլախազ», որ անշուշտ գաւառական մի ձև է, այլուստ անծանօթ։


Երկիր, կրի

s. adj. adv.

earth, globe;
ground, land, territory, soil, district, department, jurisdiction;
land, country, province, region, climate;
the world;
the earth;
յ— անկանել, խոնարհիլ, to prostrate one's self;
— ծննդեան, birthplace;
յ— կործանել (դիաթաւալ), to strike dead on the spot;
յ— օտար, in a foreign land;
թնդայր — յընթացս մեր, the ground shook beneath our feet;
-! -! land! land! — աւետեաց, the Holy Land. second;
secondly, in the second place.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մկ. էրկիր, Ախց. Մրղ. Սլմ. յէրկիր, Խրբ. Ռ. էրգիր, Մշ. ἐերգիր, Ագլ. Գոր. Երև. Ղրբ. Սչ. յէրգիր, Ոզմ. յէրկէ՛ր, Տփ. յի՛րգիր, Զթ. իյգիյ, իրգիր, Հճ. իյգիյ.-գաւառականների մէջ ունի նաև այլ նշանա-կութիւններ. ինչ. Մշ. Ռ. Վն. «հայրենիք», Ակն. «ամէն մարդ, հասարակութիւն», Հմ». «օտար տեղ», Ակն. Ատ. Բզ. Եւդ. Կս. Հմ». Սվ. (որ և երկրի Զթ. Կմշ. Մրշ.) «օտար ևամ անծանօթ մարդ». (ըստ Գազանճեան, Եւդոկիոյ գւռբրբ. էջ 101 այս առումը յառա-ջացած է թուրքերէնից, ուր [arabic word] el նշանա-կում է թէ՛ «երկիր» և թէ «օտար». հմմ.տ. Будaгоьъ, 1, էջ 203-4. բայց այս բանր անշուշտ բաւական հին է. հմմտ. վերը երկիր «օտար մարդ» Վրդն. պտմ. էջ 158), Շտ. ἐ-կիր և երկինք «ամէն մարդ, բոլորը», Լհ. կայ երկրցնակ «հայերէն (այսինքն հայրե-նիքի լեզու)»։


Դաստ

s.

hand.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ձեռք». մէկ անգամ ունի Օշին առ անաւարզ (տե՛ս Սմբ. պտմ. հրտր. Շահն, էջ 159), որից կազմուած են դաստածրել «ձեռքով ծրագրել՝ գրել» ԱԲ, դաստրութիւն (իմա՛ դաստատրութիւն) «ձեռնտուութիւն» ԱԲ, դաստաշարժ «ձեռքով շարժուած» Ուխտ. Ա. 12 (նորագիւտ բառ)։ Նոր գաւառականնե-րից էլ ունինք դաստափ Ղզ. «ձեռքի ափը»։


Դաստառակ, աց

s.

handkerchief;
towel, napkin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Պլ. դասդառագ, թասդառագ, Ասլ. դ'ասդառագ, դ'ասդառայ, Խրբ. դասդըռռավ։ որոնք նշանակում են «մասն վարտեաց որ զառականսն ծածկէ»։ Այլ գաւառականներով ունինք Ախց. դ'աստըռակ «խմորը ծածկե-լու, հաց փաթթելու շոր», Զթ. «հարսի վրա-յի ծածկոցը»։


Ժիր, Ժրաց

adj. adv.

active, busy, stirring, diligent, lively, brisk, vigorous;
— լերուք ! now! be lively! courage! cheer up! diligently, unweariedly;
— գնալ, to quicken the pace, to advances wiftly, bravely, intrepidly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Ասլ. Երև. Կր. Մշ. Շմ. Պլ. Ջղ. Սեբ. Տիգ. ժիր «ժրաջան», Ախց. Մկ. Ում Վն. ժhր «առողջ». գաւառականների մէ» ստացել է նաև ուրիշ նշանակութիւններ. օր. Մկ. «կենղանի, ողջ», Խրբ. «պինդ, կարծս». Չրս. «բարձրաձայն», Խլ. «շուտ շուտ, յա-ճախ», Խրբ. «գաղտնապահ»։ Նոր բառեր են ժրալ «արտորալ», ժրացնել «բժշկել», ժրել, ժրիլ, ժրժրալ «լաւանալ, ապաքինիլ, կազ-դուրուիլ», երեսը ժրել «երեսը պնդացնել». ժրպնդել «գօտեպնդիլ», ժրպնդնալ «եռան-դուն լինել», ժրպնդուկ «լաւ հագնուած»։ Այստեղ է պատկանում նաև Խտջ. Հմշ. իժիր «միշտ, յաճախ», Ասլ. Եւդ. Զն. Պլ. ամէն ի ժիր «միշտ, ամէն անգամ», որի հնագոյն գործածութեան իբրև օրինակ ունինք «Երակն ի ժիր խաղայ» (իմա՛ «երագ երագ») Մխ. բժշ։


Գզիր, աց

s. bot. rush;
cf. Գեղջաւագ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գիւղի տանուտէրի երկրորդը». լե-տին ժամանակի բառ, որ գործածական է արդի գաւառականների մէջ. մի քիչ աւելի հնից ունինք Ես. պտմ. 13 «Ի գիւղի ուրումն զտանուտէր գիւղին և զքահանայսն և զհիւ-րընկալն՝ զոր գզիր ասեն, արգելուին», Զքր. սարկ. բ. 125. «Յետ երից ամաց նահատա-կեցաւ գզիր Յակոռն»։


Գէզ

cf. Գեզ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լուսնի, արևի կամ ակնեղէնի վրայ երևցած արատ, սև բիծ, ճեղք» Շիր. հրտր. Պտև. էջ 50, որից փոխաբերաբար՝ «կաս-կած, տարակոյս» Ոսկ. յհ. ա. 12 (Մի՛ ինչ գէզ առ սակաւիկ մի ի ներքս մնասցէ. այլ դիւրաւ մարթացէ զբազմաց միտս հածել), Եղիշ. այլակ. 218 (այս իմաստը չունի ՆՀԲ). -ածանցներն են՝ անգէզ «առանց գէղի կամ սպիի, անարատ, միապաղաղ» Շիր. 5Ս. 54. Վրք. շնորհ. 39. Դիոն. ած. Մագ., գի-զակն «արևելեան ժամացոյցով գիշերվայ ժամը 8» (իբր թէ «արևի աչքի գզուիլը՝ ճեղ-քուիլը, լոյսի մօտենալը» (ըստ Ս. Վ. Նազա-հէթեանի, Պատկեր, 1893, 160)։ Այս արմա-տի միւս ձևերն են՝ 2. ԳԵԶ «պատառուածք» Վրդն. ծն. որից գեզութիւն (և ո՛չ թէ գիզու-թիւն, որից հետևում է, թէ արմատն է գեզ) «ադամանդի վրայ բիծ» Ագաթ., «քարի վրայ ճեղք, ճաթածի գիծ, ճաք» Խոր., գեզիւ «յե-տին մտքով» Կնիք հաւ. էջ 7.-3. ԳԻԶ. ար-մատ առանձին անգործածական, որից ա-ծանցուած են՝ գզել «պատառոտել, ծուա-տել, մարմինը պատառ-պատառ անել, ճան-կերով քերթել, կտրտել» Եփր. պհ. Անան. ե-կեղ. Պղատ. օրին. Սարգ. Յայսմ. արդի լեղ-ուի մէջ «բուրդ գզել». այսպէս և բրդգզետլ կամ բրդագզեալ «գզգզուած հագուստներով» Սարգ. Կանոն., որից նաև անգիզ «չյօշոտ-ուած» Սասն. 68։ Այստեղ են պատկանում նաև գզիլ «կռուիլ, վիճիլ» ԱԲ և գզեալ «ցնո-րած, ափեղցփեղ խօսող» ԱԲ, որոնո հետ հմմտ. գւռ. գզվտիլ Արբ. Եւդ. Պլ. «իրար հետ կռուիլ», գզզուած Երև. «բզկտուած. 2. ցնդած, խռֆած, զառամած», գզզնիլ «ցնդիլ, ծերութիւնից ցնորիլ»։ Արմատի կրկնաւորներն ունին գաւառականները՝ գրզ-գըզել և գզզել ձևերով (տե՛ս վերը գզել բա-ռի տակ). վերջին գզզել ձևով հնից գտնում եմ հետևեալ վկայութիւնները. «Այնչափ հա-րին, մինչև ամենայն մարմինն գզզեցաւ» Յայսմ. մրտ. 5, «Գզզեցին զմարմին նորա» Ցայսմ. փետ. 18, «Բոլոր մարմինն զազրու-թեամբ գզզեալ հերձոտեցաւ» Վրք. իլար. 123։


Գէս, գիսոց, աց

s.

hair, head of hair, long hanging hair.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Տ. Վ. Պալեան, Բիւրակն, 1898, էջ 712 հլ. անգէտ ձևից է համարում Կեսարից։ թուրք և յոյն ժողովուրդի գործածած angəd բառը, որ նշանակում է «տխմար». օր. gotl be hey angəd adam «գնա՛, ո՛վ տխմար մարդ»։ Ըստ իս կասկածելի է, որովհետև անգէտ բառը հայոց մօտ գործածական չէ։ Աւելի հաւանական է դնել անկուտ բառից, որ փոխաբերաբար Այն. Պլ. նշանակում է «անխելք, անմիտ» (տե՛ս իմ Գաւառական բառարանը, էջ 102)։


Գիշեր, աց

s. adv.

night;
darkness, obscurity;
—աւ, ի —ի, by night, during the night;
nightly;
զ—ն ողջոյն, or ի բուն, all the night, անքուն —, sleepless night;
— յաւիտենական, eternal night, night of the tomb;
հեշտալի աննշոյլ —, delicious, impenetrable night;
զտիւն ամենայն եւ զ—ն ամենայն, all day and night;
զհասաբակ —աւ, at mid-night;
զ— իւր օգնական առեալ, hidden by the night or darkness;
անքուն անցուցանել զգիշերն, to pass a sleepless or bad night;
—ի տուրնջեան եղեւ, the day changed into night;
տիւ առնել զ—ն, to turn night into day;
ընդ մութ —ոյն, in the darkness of night;
ագանել ուրեք զ—ն, to set up all night, to pass the whole night;
մաշել զերկայնութիւն —ացն յերգս, to pass every night in singing;
մինչդեռ կայր եւս —ոյ, while it was yet dark.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. գ'իշեր, Ախց. Ակն. Կր. գի-շէր, Սլմ. քիշեր, Ասլ. գ'իշէ՝ր, Վն. կիշեր, Խրբ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. քիշէր, Գոր. կիշէ՛ր, Սչ. գ'ըշէր, Ջղ. քշեր, Տփ. գի՛շիր, Ոզմ. գ'իշիր, Հմշ. կիշիր, Մկ. կ'իշիր, Մրղ. ք' իշիր, Զթ. գ'իշիյ, գ'իշիր, Հճ. գ'իշէյ, շիյէգ, շէյս «այս գիշեր, գիշերս», Երև. Ղրբ. Մղր. Ննխ. քշէր, Ագլ. Տիգ. քշիր։-Նոր բառեր են՝ գիշերա-գնայ, գիշերաեփ, շերեփեց (=գիշերեփեաց). գիշերանց, գիշերի «կզաքիս», գիշերհանայ, մթնագիշեր, գիշերահաց, գիշերնուկ ևն ևն-Գաւառականների մէջ գիշեր բառը նշանա-կում է նաև «սև սաթ» (այսպէս Ալքս. Կ, Տփ.), այս իմաստը ձևացած է գիշեր բառի «սև» առումից. հմմտ. գիշերադէմ «սևադէմ, ևևերես» Մխ. առակ. (սրա վրայ տե՛ս Նո-րայր, Հայկ. բառաք. էջ 15. նաև Հիւբշ. II-, 19, 477)։ Նոյն կազմութիւնն ունին նաև պրս. [arabic word] šaba և ❇ š̌abrang «է ազգ ինչ սեաւ և վճիտ քարի, որ ի ճախարակիլն լինի որպէս սաթ». երկուսն էլ ❇ šab «գիշեր» բա-ռից։ Դարձեալ պրս. [arabic word] bīǰāda, որ է «սաթ», նշանակում է նաև «գիշեր» (տե՛ս Будаговь. Cpaв, cлов. 1, 299)։ Այս գիշեր «սաթ» բառից է կազմուած Գիշերաձոր տև ղական յատուկ անունը (Օրբ. բ. 236, Հիւբշ. Die altarm. Ortsnamen, հյ. թրգմ. էջ 332 և 431)։


Գուշ

cf. Գոյշ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«միակտուր փայտեայ տաշտ» Նչ. խնդ. Դրնղ. 483-4. յիշում է նաև Բառ. ե-րեմ. էջ 138՝ խան բառի բացատրութեան մէջ. գրուած է գոշ Մագ. թղ. 88, որ անշուշտ պէտք չէ գրչագրական սխալ համարել, քանի որ նոր գաւառականների մէջ էլ ունինք գոշ ձևը։


Գունդ, գնդի, աց

s. adv.

assemblage, band;
troops, brigade, battalion, regiment, legion, cohort, phalanx;
globe;
sphere;
ball, bowl;
pincushion;
pommel;
sounding line, plummet;
— փոքրիկ, bullet;
globule;
— անսւոյ, nave of a wheel;
— կշռոց, weight;
— կապարեայ, lead;
չափել զծով գնտով, to sound;
— գունդ, cf. Գունդագունդ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Պհլ. *gund «գունդ, գնդակ, զնդաձև» բառից, որ կորած է. սրանից են յառաջացած սակայն պհլ. gund, gundak, պրս. [arabic word] gunda «հացի խմորի գունդ կամ ծեծած մսի գնտակ» (տե՛ս նաև մեր գաւառականները), զնդ. gunda-«հացի խմորի գունդ» (Horn, § 936, Bartholomae, 525)։ Նոյն բառից չէ՝ նաև պրս. [arabic word] γund=հյ. գունդ «խումբ, վաշտ», որի վրայ տե՛ս յաջորդը առանձին։-Հիւբշ. 130։

ԳՒՌ (dialectal) Ննխ. Պլ. Տիգ. Տփ. գունդ, Ախց. Կր. գ'ունտ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ջղ. Սեբ. գ'ունդ, Շմ. կունդ, Զթ. գ'օնդ, գ'ոնդ, Ոզմ. կոնտ, Ասլ. գիւնդ, գիւ*, Մկ. Մրղ. Սլմ. Վն. կ-իւնդ։ Այս բառերը ներկայանում են մեզ զանազան նշանակութիւններով. այսպէս՝ Վն. Տիգ. «գնդաձև», Երև. Զթ. Խլ. Խրբ. Կս. Մշ. Մրղ. Շիր. Շմ. Վն. Սեբ. «խմորի (կամ նտև կարագի) գունտ», Հմշ. «ընկոյզի ամ-բողջ դուրս եկած միջուկը», Պլ. «գնտաձև դի-զած», կամ «խոշոր կտորով», Հմշ. Մշ. Ոզմ. Վն. «սայլի, ճախարակի, գութանի և ջաղաց-քի անիւ, մանաւանդ անիւի գունդ մասը, որի մէջ անցած է սռնին», Ալշ. կունդ, յգ. կընդ-ներ «սայլի ակ»։ Այս վերջինը գործածւում է նաև կ նախաձայնով. այսպէս՝ հին մատե-նագրութեան մէջ կունտ, կունտն, նոր բաբ-բառներից Ոզմ. կօնտ։ Այս հանգամանքը կարող էր կարծել տալ թէ կունտ «անիւ» տարբեր բառ է. բայց հմմտ. գւռ. թրք. top (թօփ) «սայլի անիւ», որ բուն նշանակում է «գունդ, գնդաձև» և գործածական է նաև մի քանի հայ գաւառականների մէջ (օր. Ղրբ)։ Սրանցից դուրս ունինք նաև Ասլ. Պլ. գունղ և Ռ. քունդ «բթամիտ» նշանակութեամբ, ո-սից յատկապէս գունդգլուխ «հաստագլուխ, բթամիտ»։ Բառիս հետ համաձայն է գալիս պրս. [arabic word] kund «բութ, գուլ, հաստ, ոչ-սուր (դանակի համար գործածուած). 2. կորովի, քաջ, զօրաւոր», որից փոխառեալ են չաղաթ. [arabic word] ︎ qund«խոշոր, կոշտ, ծանր», օսմ. kund «ուժեղ, զօրաւոր», ույգուր. kóndek «կոշտ. տձև». ալթալ. kund «կոշտ, ուժեղ, բիրտ» (տե՛ս Vámbery, Etym. Wört. էջ 97), արե-վել. թրք. [arabic word] kund «կոշտ, ծանր» (Pavet de Court. Dict. Turc-Or.)։ Պարսկերէն բա-ռի հետ համեմատւում է սանս. kantha-«գուլ» (Horn, § 868). և որովհետև Ասլ. Պլ. գունդ ձևը կարող է ծագած լինել նաև կունտ ձևից, ուստի կարելի է կարծել, որ կունտ փո-խառեալ է պրս. kund բառից, իբրև բոլորո-վին տարբեր բառ՝ ծանօթ գունդ բառից։ Այս խնդիրը կարօտ է մեկնութեան։-Գունդ նշա-նակում է նաև «մահմետականների մարգա-րէն՝ Մահմետ» և այս իմաստով իբրև ծած-կալեզու գործածական է Պօլսի բարբառում (անշուշտ գլխին կապած փաթթոցի ձևից առնուած). սրա հին վկայութիւններն ունին Շնորհ. եդես. էջ 59 (Թէ ոչ ուժով իւրոյ բազ-կին կամ զօրութեամբ իւր պիղծ կընտին) և 1567 թուին Կաֆա գրուած վկայաբանական մի գրուածք (Դարձեալ տարան տունն գըն-տին, ուր սոխտաներն բնակէին). Նոր վկ. էջ 405։-Նոր բառեր են՝ գունդուկծիկ, գուն-դուկլոր, գունդուկ, գունդուլ, գունդուլուկ, գունդուկոլոշ, գնդալիւր, գնտագազ, գնտիկ, գնտիչ, գնտլել, գնտլիկ, գնտոց, գունդա-պուր.-տ>ծ ձայնափոխութեամբ ձևացած են՝ գնծիկ, գունծիկ, գունծուլ, գունձուլ։


Դահնայ

s.

butcher's axe, hatchet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մսագործի դանակ կամ կացին» ունի միայն ՋԲ և սրա հետևողութեամը ԱԲ. գաւառականներում դահնայ նշանակում է «ջնջոց» ևն. բայց կայ նաև դահրալ Երև, «ծառերի աւելորդ ճիւղերը կտրատելու մեծ դանակ», որ է պրս. [arabic word] dahra «յօտոց»։


Եղիճ, ղճի

bot.

s. bot. nettle;
մշտան —, indigo;
եղճի սերմն, ivy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մե տեսակ փշաբոյս է. թրք. ըսըր-ղան, ֆր. ortie, ռուս. краnива, գւռ. կճան. խնի, լտ. urtica dioica L (Տիրացուեան, Contributo, § 85)» Յոբ. լա. 40. Ագաթ. Ոսկ. ևս. 417, որից՝ եղնի սերմն «մի տեսակ բա-ղեղ» Գաղիան., եղիճկի տակ «խուպազի, որ է մոլոշ» Բժշ., եղինճմայր, լսնեղիճ (նոր բա-ռեր) «lamium striatum Տ.» Տիրաց. Cout-rib. § 456. ռամկաձև գրուած է աղիճ, աղիջ, աղինճ, աղինջ, աղիջիկ, եղինիկ, եղեճուկ, ե-ոինջ։-Յետնաբար նշանակում է նաև «ձα-վային մի տեսակ խեցեմորթ» Գաղիան. այս իմաստով յարմարուած է յունարէնից, ուր ու-նենօ ϰνίδη «եղիճ փուշը. 2. ծովային մի խե-ռեմորթ. ֆրանս. ortie de mer», բայց հմմտ. նաև եղինջ Ղրդ. «խղունջ (մէջը պառունա-կուած կենդանին)»։-Ըստ այսմ այստեղ է պատկանում աղին՝ մեկնուած «կնիդոս» (և-մա՛ ϰνίδη) Գաղիան. (որ ՀԲուս. § 57 հա-մարում է լտ. cnidium, ֆրանս. cusson, գոճ-մաև բոյսր. բայց հմմտ. Նորայր, ՀԱ, 1921, 515) նոյնպէս այստեղից է ծագում մոլոշ (mauve, տճկ. էպէմ կիւմէնի, լտ. malva, Ղոբ. փիփէրթ) բոյսի անունը, որ խառնա-մառն ձևերով գրւում է՝ աղճկտակ, աղջ-կտակ, աղճկուտակ, աղճտակ, աղջկի տակ, աղճկտան, աղնկուտատ, աղջիկտակ, աղջ-կուտակ, աղէճկիտակ, եղնճկտուկ, եղիճկը-տուկ, եղինկտուտ, եղնճկտակ, եղինճկտակ և որոնց մէջ ուղղագոյն ձևն է եղիճկի տակ.-նոյն բառը Մխ. բժշ. 96 գտնում եմ գործա-ծուած աղնկուտատի ձևով (մօլօխ՝ որ է խու-աւազէ ազգ մի, որ է ցանծոյ և տանու աղձ-ևուտատի). այս բանը ցոյց է տալիս, որ ւե-շեալ ձևերի հետ նոյն են նաև կուտատուկ (կտատեակ, կուտակուտ, կուտաւտուկ, կա-տատուկ, կուտատակ) «մոլոշ» Գաղիան.. կուտակեայ բանջար Պտմ. աղէքս. (տե՛ս ՀԲուս. § 1528), որ գաւառականներումն էլ պահուած է. հմմտ. Ագլ. կտա՛տի, Մժ. կտա՛-տու «մոլոշ»։-Տե՛ս և կուտատուկ, իսկ մըշ-կան եղիճ տե՛ս Լեղինջ։


Թաթ, ից

s.

hand;
palm of the hand;
— ոտից, foot;
the sole of the foot;
— կենդանեաց, paw, claw, talon;
— երկաթի, gauntlet;
— կշռոց, cf. Նժար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Հմշ. Մշ Ննխ. Ոզմ. Պլ. Ջղ. Սեբ. Տփ. բաթ, Շմ. թաթ. թmթ, Մրղ. Սլմ. Վն. Տիգ. թmթ, Զթ. թօթ, թոթ, Հճ. թօթ.-գաւառականներում թաթ նշանակում է նաև «կօշիկի կամ գուլպայի առջևի մասը, գուլպայ, զանկապան, ճրագկալ, կշիռքի նժար, թաթաձև ծայրով դաւազան՝ աշակերտների ափին զարնելու համար, ճա-խարակի այն մասը՝ որի վրայ է իլիկը».-յատկապէս Մկ. զանտզանում է թmթ «ձեռքի թաթ» և թաթ «գուլպայ»։ Նոր բառեր են թա-թախաղ, թաթակիշ, թաթաճաղ, թաթան, թա-թաշոր, թաթաչհար, թարել, թաթիկ, թաթլուկ թանթուլ (Ղրբ. թm՛նթիւլ=թաթուլ Բուզ.), թանթլիկ, թաթնոց, թաթուկ, թաթ ու կրունկ լինել, թաթօն, թաթալօշ «ապտակ», թաթիկ «մի տեսակ բոյս, delphinium glandulosum Boiss. (ըստ Տիրացուեան, Contributo § 193).-թաթպան «ձեռնոց» բառը դարձել է Խտջ. թաթման։


Թամբ, աց

s.

saddle;
pack-saddle;
calf of the leg;
— վասն կանանց, կողմնակի —, side-saddle, pillion;
—ս հարկանել, — ի նուս դնել, to saddle;
բառնալ զ—ն, to throw off the saddle, to dismount.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սչ. թամբ, թամք, Ալշ. Գոր. Եσև Ղրբ. Տփ. թամք. Մկ. Վն. թամք. վերջիննե-րի մէջ թամք (այս ձևով ունի արդէն Առաք. պտմ. 82) ծագում է թամբք յոգնակի ձևից՝ բ-ի անկումով. բոլորն էլ նշանակում են քհամետ». կորած է «ազդր» նշանակութիւ-նը։-Գաւառականների մէջ նոր կազմուած իմաստներ են՝ Խտջ. «լեռան գագաթի վրայ հարթ տեղ», Մշ. «սայլի ամբողջ կազմածը՝ բացի սեռից և անիւներից»։-Նոյն բառն է նաև գւռ. թափ «վէգի մէջքը, այն է ուռած մասը», որից էլ ունինք՝


Թան, ից

s.

soup, porridge, broth;
skimmed milk;
— ոսպնեայ, pottage of lentiles, lentile soup;
dish of pottage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «ապուր» ՍԳր. Ոսկ. մ. գ. 17. որից րանիկ «խղճուկ ապուր» Եփր. պհ. Մանդ. Վրք. հց. Ա. 214. թանեփեաց Վրդն. պտմ. շիկաթան Ծն. իե. 30. ոսպնաթան Վրք. հց Ճառընտ. Լմբ. իմ. խառնաթան Բռ. ստեփ. ւեհ. նաև թանահա՞տ «թանից կտրուած, թան ւաւտռռ» Իփր. պհ. Մանդ. Օրբ. գաւառական-ների մէջ թան նշանակում է «կաթի մնացոր-ղը՝ կարադը հանելուց յետոյ» և այս իմաս-տըն են ցոյց տալիս հնից՝ թանոտ «բերանը թանով կեղտոտած» Լծ. կոչ. չորթան (չունի ԱԲ) Տաթև. ձմ. կգ. և թերևս թանահատ.


*Թարխ

s.

sketch, essay.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նախագիծ օրինակ, ուրուական գաղափար նկարուց և քանդակաց. ébauche». իբր մհյ. բառ ունի Նորայր, Բառ. ֆր. 428ա. մինչդեռ ՆՀԲ դրած է գաւառական բառերի յաւելուածում։


Թեմ, ի

s.

diocese, bishopric;
episcopal revenues.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. մինգր. ինգիլ. თემი թեմի, սվան. თემ թեմ «գաւառ, ժողովուրդ», վրաց. სათემო սաթեմո «գաւառական, թեմական». գնչ. tem «մարդիկ, բազմութիւն»։ Կովկա-սեան ձևերը հայերէնի միջոցով են՝ վերջա-տառի պատճառաւ, ուղղակի յունարէնից լի-նելու դէպքում սպասելի էր աւելի *թեմա-Գնչ. ձևը չի կարող ծագած լինել պրս. tan «մարմին, անձ» բառից, ինչպէս կարծում է Paspati, նշանակութեանց տարբերութեան պատճառաւ։-Հայերէնից է կազմուած նաև I. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ թէմ. ինչ. «Նա՛ լը սէր թէման պը հիւքմ քըրընէ» (Մի՛ իբրև տիրելով վիճակացն). Ա. պետ. ե. 3։ Ուտ. t'em «թեմ», t'emakan «թեմական»։


Թեռ

s.

woollen thread.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«չուխայէ կամ բրդէ թել». ունին մի-այն ՀՀԲ, ՋԲ (իբր գաւառական բառ) և ԱԲ. նոյնը թեռն «նուաստ թել» Բառ. երեմ. է 118, որից ասեղնաթեռնաւոր «թեռով կա-րած» ԱԲ։


Զոյգ, զուգից

adj. adv. s.

even;
conjoined, united, equal, alike, similar;
level, without odds, equally;
close to;
conjointly, with, together;
pair, couple;
—ք, —ք կշռոց, balance;
a coach and two or four;
— պարանոցին, nape of the neck;
— մի եղանց, a yoke of oxen or bullocks;
—ք իշոց, a couple of asses;
—ք կաքաւուց, ատրճանակաց, brace of partridges, of pistols;
— մի կօշկաց, a pair of boots;
—, — ընդ, directly, forthwith, as soon;
— ընդ բանին եղեւ, no sooner said than done;
—ս —ս, in pairs, by twos, two and two.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Խրբ. զօգ՝, Զթ. զը'ք «ղոյգ, ջուխտ». -նոյնից են Ջղ. զուգ'վել, Ալշ. զուքվել, Սշ սուքվիլ, Պլ. սքվիլ, Սեբ. սքվիլ, Տփ. զուքվիլ «զարդարուիլ», Ախց. զուքէլ, Տփ. զուքիլ «ղարդարել», Մշ. սուքել «շինել», Տփ. զուքս, Ղզ. զիքս «զարդարանք». (այսպէս նաև Երև. Ղրբ. Ննխ. զուքս «զարդարանք», Երև. Ղզ. Ղրբ. Ննխ. Շմ. զուքվիլ «զարդարուիլ», Խրբ. Վն. սուքել «շինել, կառուցանել», և վերջապէս՝ զուքակ Սվ. «գողտրիկ, կոկիկ». սուքել «մոր-թուած հաւեղէնների փորոտիքը մաքրել»)։ Գաւառականների այս նոր նշանակութեանց հետ հմմտ. հին լեզւի մէջ՝ զուգել «յօդել, լար-մարել, յօրինել, ընդելուզանել», մհյ. զուգել «շինել, պատրաստել». (Թուրքն անհոգացեալ և առհասարակ կրակ էին վառեալ, սկսան աաուր ոուգել. Ուռհ. 157. Երբ զազնիւ ռու-գեալն (ձուկ) ուտէին. Վրք. հց. Բ. 306). մհյ. սալազոյգ «սալա զուգող, կողով շինող».-իսկ «շինել» և «զարդարել» իմաստների յա-րաբերութեան համար հմմտ. Ջղ. շինուիլ «պատրաստուիլ, զարդարուիլ, պճնուիլ»։


Զոքանչ, ի

s.

mother-in-law, mother of the wife.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ռ. Սեբ. զօքանչ, Խրբ. Մրղ. Պլ. զօքանչ, զօնքանչ, Ախց. Կր. Սլմ. զօնքանչ, Մշ. զօկանչ, Տիգ. զօնքmնչ, Մկ. Վն. զէօք-անչ, Ոզմ. զիւք'mնչ, Ասլ. զպքաչ, զաքաշ, Ալշ. զօնկաճ, Հմշ. զօքօնչ, Տփ. զօ՛նքաճ,-Աժտ. Երև. զանքաչ, Շմ. զանքօչ, Ջղ. զան-Բուչ, Գոր. զէ՛նքէօչ, Մղր. զէնքիւչ, Ղրբ. կոչ, Ագլ. զա՛նքուչ, յա՛նքուճ, զա՛նքուճ, յա՛ն-զէ՛մքուչ,-իսկ Զթ. Հճ. Մրշ. առանձին զո-քան» բառը կորցնելով՝ թրք. qaуn-ana «զո-քանչ» և qayn-ata «աներ» բառերի կազմու-թեան համեմատ՝ շինել են Զթ. զըքըչմmր «սոքանչ», զըքըչբօբ «աներ», Մրշ. ըզքիչ-բօբ «աներ», Հճ. իքիչմօյ «զոքանչ», իքիչ-բօբ «աներ»։-Գաւառականների մէջ նոր կազմուած բառեր են զոքանչատես, զոքան-չացու, զոքանչերթ, զոքանչփերթիկ։


Իւղ, ոյ

s.

oil olive-oil;
butter;
ointment, salve, ungnent;
pomatum;
essence, essential oil;
perfume;
—ք անուշունք, անուշից, perfumery;
— օծութեան, extreme unction;
holy oil;
chrism;
— ողորմութեան, alms, charity;
օծանել զերեսս անոյշ —ով, to anoint one's face with precious ointment;
առնուլ զհոտ —ոյ, to smell of oil;
զտել զ—, to clarify oil;
խանութ —ոյ, oil-shop;
հնձան —ոյ, oil-press;
վաճառականութիւն —ոյ, the oil-trade;
շիշ —ոյ, oil-bottle, or cruet;
— սեղանոց, salad-oil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «եղ, ընդհանուր առմամբ պարարտութիւն, մասնաւորապէս՝ ձեթ, կա-րագ, եկեղեցական միւռոն» ՍԳր. Ոսկ. որից ունինք՝ ծառ իւղոյ «մի տեսակ ծառ. eleag-nus angustifolius L» (ըստ Արթինեան. Ածա-շունչի տունկերը, էջ 158) Ես. խա. 19. իւղա-գործ ՍԳր. իւղաթուրմ Գ. մակ. դ. 6. իւղեալ Ոսկ. ես. իւղիկ Ոսկ. ա. տիմ. ժդ. իւղեփեաց ՍԳր. ևն։ Գրուած է նաև եւղ կամ եղ. վերջի-նը գաւառական մի ձև է, որի հոլովական ձե-ւերն են՝ սեռ. եղու Շնորհ. առ միք. պտր. (տե՛ս Շնորհ. ընդհ. տպ. Եմ. 162), բց. լե-ղոյն Կոստ. երզն. 79, որից եղագլխութիւն Վահր. յար. եղաման Եղիշ. երէց. եղարկել «օծել» Լմբ. պտրգ. եղենի «ձիթենի» Վստկ։ Նոր բառեր են իւղաներկ, իւղանկար, իւղա-նկարիչ ևն։ Եղեցան «իւղ սրսկելու գործիք». ունի Արծր. հրտր. Պատկ. էջ 257 (ըստ Թոփ-չեան, Mitteilungen des Seminars fur Ori. ent Spr. Berlin 1904, էջ 145)։


Լաճ

s.

boy, lad;
waiter;
pot-boy;
shop-boy;
page, servant;
serf.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մկ. Մրղ. Վն. լաճ, Մշ. Ննխ. լաջ, Սեբ. լաջ (միայն թուրքի տղայոց համար է գործածւում), Ասլ. լաջ, լաժ. գործածւում է նաև ուրիշ գաւառականներում. ինչ. Ապ. Բզ. Երև. Խ. Խզ. Խլ. Խն. Խրբ. Սլմ.-նոր բառեր են՝ լաճանակ «տղի պէս, արիաբար», լաճիկ «տռեկ», լաճպլուզ «կտրիճ տղայ», լա՛ճօ «ա՛յ տղայ»։-Բոլորովին ուրիշ է պրս. [arabic word] lāǰ «էգ անասուն, մասնաւորապէս՝ էգ շուն, քած»։


Մթեր, ից, աց

s.

mass, heap, pile, accumulation;
provision, store, hoard;
remainder;
filth, dirt;
— առ —, in a heap, like a heap, in quantity.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Kraelitz-Greifenhorst հայերէնից փոխառեալ է դնում Ատրպտ. թրք. [arabic word] me-քek «շտեմարան ցորենոյ. վաճառատուն», որից յետ է առնուած հյ. մարագ (ՀԱ 1911, 259)։-Անճիշտ է. որովհետև մթերք բառը հայ. գաւառականների մէջ գործածական ձև չէ. թրք. merek փոխառեալ է հյ. մարագ բա-ռից։


Մի, ոյ, ոջ, ում, ի միոջէ, ով

adv.

adj. s. one;
first, firstly, in the first place;
մի աստուած, one God, one only God;
ի մի, in one, together;
առ մի սիւնակ, at, or by each column;
առ այր մի, to each person, a-head, a-man;
մի առ մի, մի ըստ միոջէ, one by one, successively, from hand to hand;
bit by bit, piece by piece, in detail, minutely, exactly;
particularly, specifically, individually, distinctly;
մի ըստ միոջէ ասել, նշանակել, to specify, to go into detail;
ժողովել ի մի, to collect, assemble or unite together;
մի ոմն, one, one person;
մին ի նոցանէ, one of them;
մին կամ միւսն, either, either one or the either;
մէն մի նոցանէ, every one of them;
ոչ մին եւ միւսն, neither;
neither one nor the other;
ընդ մի, ընդ մի համար, conjointly with, together, at once;
in one, like on and the same thing;
մի եւ նոյն, the same;
մի զմիոյ կնի, one after the other;
մի՛ զի կոյր էր եւ մի or երկրորդ զի աղքատ էր, in the first place he was blind, in the next poor;
մի մի, միոյ միոյ, միում միում, each;
every one;
one another;
one by one;
ըստ միոյ միոյ ամսոյ, monthly, month by month;
մի առ միոջ, one after another, one on the other;
մի զմիով, with emulation, surpassing one another, outvying;
մի մի տարի, annually, every year, year by year;
մի ընդ միով, one under another, in a subordinate state;
մի մի իշխան մի մի օր մատուսցէն զընծայս, all the chiefs make daily offerings;
մի ըստ միոջէ, cf. Մի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (նաև միոջ, միում, ի միոջէ) «մի, մէկ». գործածւում է իբր թուական, իբր անորոշ յօդ կամ անորոշ ածական. այլ և այլ ձևերով ասւում է՝ մի մի, մի առ մի, առ մի, ընդ մի, մի ըստ միոջէ, մի ոմն, մի ոք, մի ինչ, ինչ մի ևն. ՍԳր. Ոսկ. Եփր. Եւս. քր. ևն ածանցման մէջ ներկայանում է հետևեա։ ձևերով. ՄԻ, որից միաբան ՍԳր. Եւս. քբ. միագոյն Կոչ. Բուզ. Ագաթ. միագործ Վե-ցօր. միագունդ ՍԳր. Վեցօր. Եփր. թգ. միա-զօր Եւագր. միամիտ Մտթ. ժ. 16. Եւս. քը. և պտմ. Եփր. թգ. միահաղոյն Ագաթ. Բուզ. Ոսկ. յհ. ա. 37. միականի ՍԳր. Բուզ. միա-լարի (նորագիւտ բառ) Լծ. պրպմ. 748. մհա-կին «մինակ» (-կին մասնիկով) Ոսկ. հերոդ. միական Եւագր. Նանայ. միանալ «միանալ» Ա. եզր. դ. 21. Խոր. «սրտումը տպաւորուիլ» Փարպ. 20, 181, Թղթ. 200, Պտրգ. 230. մեա-ցուցանել «միացնել» Պարպմ. Յճխ. «սրր-տումը տպաւորել» Փարպ. 35 (այս նորա-գիւտ նշանակութիւնները դնում է Գաթըր-ճեան, Պտրգ. 230). ի միասին ՍԳր. Եզն. միաւոր ՍԳր. Ագաթ. Կոչ. Եւագր. միանգամ. միանգամայն ՍԳր. Ոսկ. Եւս. քր. անմի Բուռ. Մծբ. էջ 335 (հմմտ. ՀԱ 1911, 748). նոր բառեր են միակին, միահատոր, միանձ-նոմի, միասապատ, միացում, միդասեան ևն.-ՄԵ-, որ գտնւում է բարդութեանց սկիզբը, երբ երկրորդ եզրը բաղաձայնով է սկսում, և յառաջացած է հին միա-ձևից. (մի բառի ի ձայնաւորը միանալով ա յօդա-կապի հետ՝ տալիս է ըստ օրինի ե. հմմտ. *այգիակութ>այգեկութ, գարիահաց>գա-հեհաց). այսպէս են՝ մետասան ՍԳը. մեկու-սի ՍԳր. Ագաթ. Եզն. Եւս. քր. Ոսկ. Սեբեր. մեկողմանի Կոչ. մեկին «մէկ, միակ» Կոչ. «պարզ, յայտնի» Եւս. պտմ. Սեբեր. Վեցօր. «լոկ, միայն, ևեթ» Ոսկ. Եւս. պտմ. (կազ-մուած է -կին մասնիկով, ինչ. կր-կին, երեք-ւով՝ մէկին, մեկն «պարզ» Լմբ. ներբ. համբ. 1865, էջ 269), որից էլ մեկնել «բաժանել, ջոկել, զատել» ՍԳր. «պարզաբանել, բա-ցատրել, պարզել» ՍԳր. «պարզել, տարա-ծել, սփռել» Բրս. մրկ. Վստկ. առմեկնել «բաժանել» Կոչ. 366. մեկնեցուցանել Ծն. լ. 36. մեկնոց «վերարկու» Եզեկ. ե. Յ. Հռութ. գ. 15. Եփր. թգ. 374. Բուզ. մեկնակ Վեցօր. Կոչ. Եւս. պտմ. «վերարկու» (նորագիւտ բառ) Լմբ. մատ. էջ 84, մեկնակազէն ՍԳր. անմեկն ԱԲ. մեկնակէտ (նոր բառ) ևն. այս ձևերը իրապէս արժեն *միատասան, *միա-կուսի ևն. ինչպէս որ ունինք էլ միակուսե-ցուցանել Մծբ. միակողմանի Մտթ. ժե. 30, 31. միակին Ոսկ. հերոդ.-ՄՈՒ (սեռ. մոյր, տր. մում) «մէկ». յունաբան դպրոցի հնա-րած ձևն է՝ իբրև իգական, մինչդեռ մի չե-զոք է, և եզ՝ արական. հմմտ. Եփես. դ. 5. «եզ Տէր, մու հաւատ, մի մկրտութիւն» ըստ թարգմանութեան Տիմոթ. կուզի, էջ 213, 256 (յն, εἰς ϰόριος, μία πίστις, ἔν βάπτιομα.) -ՄԻԱԿ. ի-ա հլ. «մէկ» Փիլ. Խոր. կազմուաձ է մի բառից՝ -ակ մասնիկով. որից միակօրէն Փիլ. իմաստ. և սղմամբ մէկ, որի հնագոյն վկայութիւններն ունին Պղատ. օրին. գ. Մխ. դտ. Տօնակ. հիմայ տարածուած է գրեթէ բոլոր գաւառականներում։-ՄԻԱՅՆ, ո հլ. «մինակ, առանձին, լոկ» ՍԳր. Ոսկ. Եւս քր. որից միայնանալ ՍԳր. միայնուկ Մծբ. Եփր. թգ. միայնեակ Փիլ. միայնակ Խոր. միայնաւորական Ագաթ. միայնաստան Ա-գաթ. միայնանոց «մենաստան» Փիլ. միայ-նագործ Կորիւն. միայնակեաց Կոչ. Եւագր. Ագաթ. կազմուած է -այն մասնիկով. ինչ. գիշերայն, զճանապարհայն, ամենայն, մի-անգամայն ևն.-ՄԵՆ-. գործածւում է պ-ծանցների սկիզբը. ինչ. մենամարտ Եւս. քր. մենաւոր Կոչ. մենաստան Ագաթ. մենակեաց Բուզ. Վեցօր. մենանալ Ողբ. ա. 1. Ա. տիմ. և 5. մենանոց Եղիշ. մենութիւն Ոսկ. ա տիմ. Ագաթ. մենաշնորհ, մենավաճառ, մե-նավաճառութիւն (նոր բառեր). առանձին գործածուած պարագային դառնում է մէն Սիր. ը. 19, Կոչ. 191, Ագաթ. մէն մի ՍԳը. Ագաթ. Բուզ. որին հետևելով և սխալ գըր-չութեամբ՝ նախորդներն էլ գրւում են նաև մէնամարտ, մէնաւոր ևն, որոնք չեն ընդուն-ուած մեր գրական ուղղագրութեան մէջ, մեն-կամ մէն գալիս է միայն ձևից՝ եա ռառնա-լով ե կամ է (միայն>*մեյն>մեն, մէն). ուստի վերի ձևերը իսկապէս արժեն միայ-նամարտ, միայնաւոր, միայնակեազ ևն, ինչ-պէս որ իրօք էլ գործածուած են մատենա-ռի էր ունեցած Ոսկեդարից էլ առաջ, այնպէս որ Ե դարուն գործածւում էր իբրև գաւառա-կան ձև.-ՄԻՆ «մէկ» Լմբ. Նար. Առ որս. ծագում է մի բառից՝ ն յօդի կցմամբ. ունինք նաև մինաւոր Ագաթ. Եւթաղ. 116. Ոսկիփ. Մաշտ. մինութիւն Սեբեր. 196. Վրք. հց. որոնք կարող են թէ՛ մէն ձևից ածանցեալ լինել և թէ մին բառից ձևացած՝ առանց սղման.-ՄԻՄԵԱՆՔ. գործածական է միայն հոլովեալ ձևով. սեռ. տր. միմեանց «իրա-րի», հյց. զմիմեանս «իրար», բցռ. ի մի-մեանց, գրծ. միմեամբք (հին և ընտիր). ածանցների մէջ ունինք զմիմեանսզրկու-թիւն. Բուզ. միմեանցասէր Ոսկ. յհ. ա. 9. ընդմիմեանսհարութիւն Փիլ. ել. ի միմեան-սայար Փիլ. քհ. ևն. կազմուած է մի բառի կրկնութեամբ, ճիշտ այնպէս, ինչպէս ունինք գւռ. մէկզմէկ, մէկմէկու, մէկզմէկու, մէկմէ-կէ, մեկզմէկե, թրք. biribirimiz «մենք իրար մեք զմիմեանս» ևն. հին լեզուի մէջ է։ ու-նինք Եզեկ. լգ. 30. Եւ ասեն մի ցմի (փո-խանակ ասելու ցմիմեանս).-ՄԻՒՍ, ո հլ. (հնագոյն գրչութեամբ մեւս) «մէկէլ» ՍԳր. Եւս. քր. Ագաթ. որից միւս ևս Եփր. միւսան-գամ ՍԳր. կազմուած է մի+ևս բառերից։ Ճիշտ այնպէս, ինչպէս աշխ. մէկ-ալ, մէկ-ել «միւս» (որ և հմմտ. թրք. obir «միւս», բուն 5-bir «ա՛յն մէկ»)։


Մի՛

adv.

no, not, none;
մի՛ ասեր ինչ, say nothing about it;
մի՛ արդեօք, is it not ?
մի՛ արդեօք դու իցես եգիպտացին, art not thou that Egyptian ? is it not you ?
մի՛ գուցէ, lest, for fear that;
that it may not;
մի՛ երբեք, մի՛ բնա, never, not at all;
մի՛ եւ մի՛ or մի՛ եւ մի՛ իւիք, beware ! not at all, by no means, never;
մի՛ եւս, never, not again, no more;
մի՛ եւս առներ, take care not to do so again;
մի՛ իւիք, by no means;
մի՛ եղիցի, մի՛ լիցի, may it never be ! God forbid ! never;
մի՛ ոք, nobody;
մի՛ perhaps ?
կերիցէ մի՛, neither should he eat;
մի՛, մի՛ վշտացուցանէք զիս, no, no, do not afflict me.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (նաև միոջ, միում, ի միոջէ) «մի, մէկ». գործածւում է իբր թուական, իբր անորոշ յօդ կամ անորոշ ածական. այլ և այլ ձևերով ասւում է՝ մի մի, մի առ մի, առ մի, ընդ մի, մի ըստ միոջէ, մի ոմն, մի ոք, մի ինչ, ինչ մի ևն. ՍԳր. Ոսկ. Եփր. Եւս. քր. ևն ածանցման մէջ ներկայանում է հետևեա։ ձևերով. ՄԻ, որից միաբան ՍԳր. Եւս. քբ. միագոյն Կոչ. Բուզ. Ագաթ. միագործ Վե-ցօր. միագունդ ՍԳր. Վեցօր. Եփր. թգ. միա-զօր Եւագր. միամիտ Մտթ. ժ. 16. Եւս. քը. և պտմ. Եփր. թգ. միահաղոյն Ագաթ. Բուզ. Ոսկ. յհ. ա. 37. միականի ՍԳր. Բուզ. միա-լարի (նորագիւտ բառ) Լծ. պրպմ. 748. մհա-կին «մինակ» (-կին մասնիկով) Ոսկ. հերոդ. միական Եւագր. Նանայ. միանալ «միանալ» Ա. եզր. դ. 21. Խոր. «սրտումը տպաւորուիլ» Փարպ. 20, 181, Թղթ. 200, Պտրգ. 230. մեա-ցուցանել «միացնել» Պարպմ. Յճխ. «սրր-տումը տպաւորել» Փարպ. 35 (այս նորա-գիւտ նշանակութիւնները դնում է Գաթըր-ճեան, Պտրգ. 230). ի միասին ՍԳր. Եզն. միաւոր ՍԳր. Ագաթ. Կոչ. Եւագր. միանգամ. միանգամայն ՍԳր. Ոսկ. Եւս. քր. անմի Բուռ. Մծբ. էջ 335 (հմմտ. ՀԱ 1911, 748). նոր բառեր են միակին, միահատոր, միանձ-նոմի, միասապատ, միացում, միդասեան ևն.-ՄԵ-, որ գտնւում է բարդութեանց սկիզբը, երբ երկրորդ եզրը բաղաձայնով է սկսում, և յառաջացած է հին միա-ձևից. (մի բառի ի ձայնաւորը միանալով ա յօդա-կապի հետ՝ տալիս է ըստ օրինի ե. հմմտ. *այգիակութ>այգեկութ, գարիահաց>գա-հեհաց). այսպէս են՝ մետասան ՍԳը. մեկու-սի ՍԳր. Ագաթ. Եզն. Եւս. քր. Ոսկ. Սեբեր. մեկողմանի Կոչ. մեկին «մէկ, միակ» Կոչ. «պարզ, յայտնի» Եւս. պտմ. Սեբեր. Վեցօր. «լոկ, միայն, ևեթ» Ոսկ. Եւս. պտմ. (կազ-մուած է -կին մասնիկով, ինչ. կր-կին, երեք-ւով՝ մէկին, մեկն «պարզ» Լմբ. ներբ. համբ. 1865, էջ 269), որից էլ մեկնել «բաժանել, ջոկել, զատել» ՍԳր. «պարզաբանել, բա-ցատրել, պարզել» ՍԳր. «պարզել, տարա-ծել, սփռել» Բրս. մրկ. Վստկ. առմեկնել «բաժանել» Կոչ. 366. մեկնեցուցանել Ծն. լ. 36. մեկնոց «վերարկու» Եզեկ. ե. Յ. Հռութ. գ. 15. Եփր. թգ. 374. Բուզ. մեկնակ Վեցօր. Կոչ. Եւս. պտմ. «վերարկու» (նորագիւտ բառ) Լմբ. մատ. էջ 84, մեկնակազէն ՍԳր. անմեկն ԱԲ. մեկնակէտ (նոր բառ) ևն. այս ձևերը իրապէս արժեն *միատասան, *միա-կուսի ևն. ինչպէս որ ունինք էլ միակուսե-ցուցանել Մծբ. միակողմանի Մտթ. ժե. 30, 31. միակին Ոսկ. հերոդ.-ՄՈՒ (սեռ. մոյր, տր. մում) «մէկ». յունաբան դպրոցի հնա-րած ձևն է՝ իբրև իգական, մինչդեռ մի չե-զոք է, և եզ՝ արական. հմմտ. Եփես. դ. 5. «եզ Տէր, մու հաւատ, մի մկրտութիւն» ըստ թարգմանութեան Տիմոթ. կուզի, էջ 213, 256 (յն, εἰς ϰόριος, μία πίστις, ἔν βάπτιομα.) -ՄԻԱԿ. ի-ա հլ. «մէկ» Փիլ. Խոր. կազմուաձ է մի բառից՝ -ակ մասնիկով. որից միակօրէն Փիլ. իմաստ. և սղմամբ մէկ, որի հնագոյն վկայութիւններն ունին Պղատ. օրին. գ. Մխ. դտ. Տօնակ. հիմայ տարածուած է գրեթէ բոլոր գաւառականներում։-ՄԻԱՅՆ, ո հլ. «մինակ, առանձին, լոկ» ՍԳր. Ոսկ. Եւս քր. որից միայնանալ ՍԳր. միայնուկ Մծբ. Եփր. թգ. միայնեակ Փիլ. միայնակ Խոր. միայնաւորական Ագաթ. միայնաստան Ա-գաթ. միայնանոց «մենաստան» Փիլ. միայ-նագործ Կորիւն. միայնակեաց Կոչ. Եւագր. Ագաթ. կազմուած է -այն մասնիկով. ինչ. գիշերայն, զճանապարհայն, ամենայն, մի-անգամայն ևն.-ՄԵՆ-. գործածւում է պ-ծանցների սկիզբը. ինչ. մենամարտ Եւս. քր. մենաւոր Կոչ. մենաստան Ագաթ. մենակեաց Բուզ. Վեցօր. մենանալ Ողբ. ա. 1. Ա. տիմ. և 5. մենանոց Եղիշ. մենութիւն Ոսկ. ա տիմ. Ագաթ. մենաշնորհ, մենավաճառ, մե-նավաճառութիւն (նոր բառեր). առանձին գործածուած պարագային դառնում է մէն Սիր. ը. 19, Կոչ. 191, Ագաթ. մէն մի ՍԳը. Ագաթ. Բուզ. որին հետևելով և սխալ գըր-չութեամբ՝ նախորդներն էլ գրւում են նաև մէնամարտ, մէնաւոր ևն, որոնք չեն ընդուն-ուած մեր գրական ուղղագրութեան մէջ, մեն-կամ մէն գալիս է միայն ձևից՝ եա ռառնա-լով ե կամ է (միայն>*մեյն>մեն, մէն). ուստի վերի ձևերը իսկապէս արժեն միայ-նամարտ, միայնաւոր, միայնակեազ ևն, ինչ-պէս որ իրօք էլ գործածուած են մատենա-ռի էր ունեցած Ոսկեդարից էլ առաջ, այնպէս որ Ե դարուն գործածւում էր իբրև գաւառա-կան ձև.-ՄԻՆ «մէկ» Լմբ. Նար. Առ որս. ծագում է մի բառից՝ ն յօդի կցմամբ. ունինք նաև մինաւոր Ագաթ. Եւթաղ. 116. Ոսկիփ. Մաշտ. մինութիւն Սեբեր. 196. Վրք. հց. որոնք կարող են թէ՛ մէն ձևից ածանցեալ լինել և թէ մին բառից ձևացած՝ առանց սղման.-ՄԻՄԵԱՆՔ. գործածական է միայն հոլովեալ ձևով. սեռ. տր. միմեանց «իրա-րի», հյց. զմիմեանս «իրար», բցռ. ի մի-մեանց, գրծ. միմեամբք (հին և ընտիր). ածանցների մէջ ունինք զմիմեանսզրկու-թիւն. Բուզ. միմեանցասէր Ոսկ. յհ. ա. 9. ընդմիմեանսհարութիւն Փիլ. ել. ի միմեան-սայար Փիլ. քհ. ևն. կազմուած է մի բառի կրկնութեամբ, ճիշտ այնպէս, ինչպէս ունինք գւռ. մէկզմէկ, մէկմէկու, մէկզմէկու, մէկմէ-կէ, մեկզմէկե, թրք. biribirimiz «մենք իրար մեք զմիմեանս» ևն. հին լեզուի մէջ է։ ու-նինք Եզեկ. լգ. 30. Եւ ասեն մի ցմի (փո-խանակ ասելու ցմիմեանս).-ՄԻՒՍ, ո հլ. (հնագոյն գրչութեամբ մեւս) «մէկէլ» ՍԳր. Եւս. քր. Ագաթ. որից միւս ևս Եփր. միւսան-գամ ՍԳր. կազմուած է մի+ևս բառերից։ Ճիշտ այնպէս, ինչպէս աշխ. մէկ-ալ, մէկ-ել «միւս» (որ և հմմտ. թրք. obir «միւս», բուն 5-bir «ա՛յն մէկ»)։


Միզն, մզին

cf. Մզնիք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ըստ ՆՀԲ հոլովւում է մզին, մզնի, մզնիք, մզնեաց, բայց ունի վկայութիւն. ըստ Ակինեանի՝ սեռ. մզան ձևով է Զենոն իմաստ. «Իսկ բժշկութիւն է ըստ մզան և ըստ ուղղոյ». մզնեաց ձևն ունի Մոլութ. էջ 49 բ. «Ի մէջ երկուց մզնեաց, որք աատեն զուղեղն, է կարմիր իմն ջուր»), «պարուտակ բարակ մաշկ (ուղեղի, քարաճիկի, ձուի ևն)» Նիւս. կազմ. Երզն. երկն. գ. Վստկ. 220. Տի-մոթ կուզ, էջ 324. որից մզանք «նորածնի շապիկ, փառ, տղընկերք» Ոսկ. մ. ա. 4, բ. 24. մզնաձև Մագ. թղ. 224. Առ. որս. մզնատեսակ Նեմես. էջ 110. Մագ. մզնար-հեստ Նար. 262. գաւառական ձև է մզղին (յիշում է միայն ՀՀԲ), որից ձևացած են մզղնաձև կամ մղզնաձև, մզղնատեսակ Տա-թև. հարց. 181, 239, Տաթև. ձմ. կ. ճլդ. Յայսմ. մրտ. 18, Սարգ. յկ. դ. էջ 52։


*Կոպիտ

cf. Կոշտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կոշտ, անհարթ, բիրտ». գործա-ծական է միջին հայերէնում, արդի գրակա-նում և գաւառականներում. այսպէս՝ Ան-սիզք 15, Մեծոփ. յիշ. էջ 85, Ադամ. 122 Չքր. սարկ. Գ. 41, Տաթև. հարց. էջ 722. որից կոպտաձև Վրդն. պտմ. կոպտանալ, կոպտութիւն (նոր բառեր). հնից ունինք կոպ-տարանձն Խոր. բ. 7, որի մէջ -ար կարող է մասնիկ լինել, եթէ արդիւնք չէ սխալ գըր-չութեան. (հին տպ. ունի սրա տեղ կոպտա-տարազ)։


Կոռ

s.

villein or duty service.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «վէգի նման մի ոսկոր». ունի միայն ՀՀԲ, առանց վկայութեան. գտնւում է գաւառականներում. ինչպէս՝ Մկ. կոռ. Երև. կոռան, Շիր. կոռա «եզան, կովի, ցու-լի, արջառի և հորթի վէգ» (Ամատ. Հյ. բառ ու բան 359)։


Կոր

adj. adv. fig. s.

curved, bent, crooked, adun-cous;
ի —, bowed, inclined;
down, below, downwards;
ի — կորացեալ, depressed, cast down;
ի — կործանել, to cut down, to overturn, to throw to the ground, to overthrow, to upset;
to dishearten thoroughly, to strike with dismay, to confound, to abash;
ի — կործանիլ, to fall, to break down, to sink, to be overthrown;
to droop, to be disheartened, to give way, to lose heart, to be ashamed, abashed;
— գիծ, curve.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ծուռ, ծռած» Գ. թագ. ի. 11. Վեցօր. որից ի կոր «ամօթահար, կորագլուխ» Ոսկ. մ. ա. 5, 9 և Ես. Մծբ. կոր ի գլուխ Ողբ. ա-8. Ոսկ. յհ. բ. 20. կորագլուխ Ղևոնդ. կորա-կոր ՍԳր. կոր ի կոր Նար. Ոսկիփ. կորակը-տուց Վեցօր. կորանալ ՍԳր. Ոսկ. ես. կո-րանք «ամօթահար մնալը» Բ. մակ. թ. 1 Եւս. պտմ. Մծբ. Եփր. յոբ. (հրտր. ՀԱ 1912, 670). կորացուցանել ՍԳր. կորնթարդ Սահմ. («զենիթ» իմաստով է գործածուած Տաթև. ձմ. ճլդ. և ամ. 335. Իմաստասէրքն սկիզբն աւուրն զկէսօրն եդին, յորում արե-գակն ի կորնթարթս երկնից ելեալ թագաւո-րէ. Արտաքինքն զմէջ աւուրն ասեն սկիզբն, յորում ժամու արեգակն ի կորնթարդն երկ-նից ելանէ). ակնկոր Ոսկ. մ. բ. 15, էջ 600 (տպ. ակնկոյր), ակնկորել Գ. թագ. իա. 29. Ոսկ. կամակոր ՍԳր. Ոսկ. Եզն. գլխա-կորիլ Ոսկ յհ. ա. 16. կորաքամակ (նոր բառ) ևն։ Այս արմատի միւս ձևերն են կեռ «ծուռ, կոր. 2. ճանկ» (տե՛ս առանձին) և կոռ «ծուռ, կոր», որ երկուսի միջին օղա-կըն է և գտնւում է միայն գաւառականների մէջ (տե՛ս տակը)։


Կորնգան

s. bot. origan.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ կարծում է նաև որ թերևս ուղ-ղականը լինի *կորինկ, որից սեռ. կո-րընկան. (այս կասկածը փարատում են գաւառական ձևերը). համեմատում է յն. ορίγανον «զուիրակ» բառի հետ։


Կուլ

s.

swallowing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. պատկանում է հնխ. gel-«կուլ տալ» արմատին. սրա ժառանգ-ներն են հիռլ. gelim «ուտել լափել», միռլ. gil, կորն. gel «տզրուկ», սանս. [other alphabet] ǰaluka «տզրուկ», հբգ. kêla, հանգլ. ceole «կոկորդ, վիզ», հոլլ. keel, գերմ. Kehle «կո-կորդ»։ Այս *gel-արմատից տարբեր էր հնխ. g*er-«ուտել» (>հյ. կեր), որի վրայ տե՛ս կեր բառի տակ։ Երկո։ արմատները աղդելով իրար վրայ՝ ձևացաւ հնխ. g'*el-արմատը, որի ձայնդարձն է հնխ. g*'ul-։ Ա-ռաջին g*el-ձևից են գալիս յն. ὄελεαρ «խայծ», ևոլ. βλῆր «խայծ», յն. οελος, δελετρον «խայծ», βλωμός «հացի պա-տառ» ևն։ Երկրորդ *g*ul-ձևից են ծագում լտ. gula «կոկորդ», glutio «կուլ տալ», glutus «կոկորդ», հսլ. glutu «կոկորդ», glu tati «լափել», ռուս. глотать «ևուլ տաւ». гոo-токъ «մի ումպ, մի կում», սերբ. gut «կո-կորդ», չեխ. hlt «կում», սանս. gala «վիզ, կոկորդ», հյ. կուլ «կուլ տալ», որի հետ նոյն է կուլ «կոկորդ» պահուած միայն մի քանի գաւառականների մէջ (Walde 355, Boisacq 173, Berneker 309, Kluge 248, Brugmann 12 453, 604 ևն)։-Հիւբշ. 460։


Կուլ, ի — տամ ou * — տամ

sv.

to swallow, to gulp down.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. պատկանում է հնխ. gel-«կուլ տալ» արմատին. սրա ժառանգ-ներն են հիռլ. gelim «ուտել լափել», միռլ. gil, կորն. gel «տզրուկ», սանս. [other alphabet] ǰaluka «տզրուկ», հբգ. kêla, հանգլ. ceole «կոկորդ, վիզ», հոլլ. keel, գերմ. Kehle «կո-կորդ»։ Այս *gel-արմատից տարբեր էր հնխ. g*er-«ուտել» (>հյ. կեր), որի վրայ տե՛ս կեր բառի տակ։ Երկո։ արմատները աղդելով իրար վրայ՝ ձևացաւ հնխ. g'*el-արմատը, որի ձայնդարձն է հնխ. g*'ul-։ Ա-ռաջին g*el-ձևից են գալիս յն. ὄελεαρ «խայծ», ևոլ. βλῆր «խայծ», յն. οελος, δελετρον «խայծ», βλωμός «հացի պա-տառ» ևն։ Երկրորդ *g*ul-ձևից են ծագում լտ. gula «կոկորդ», glutio «կուլ տալ», glutus «կոկորդ», հսլ. glutu «կոկորդ», glu tati «լափել», ռուս. глотать «ևուլ տաւ». гոo-токъ «մի ումպ, մի կում», սերբ. gut «կո-կորդ», չեխ. hlt «կում», սանս. gala «վիզ, կոկորդ», հյ. կուլ «կուլ տալ», որի հետ նոյն է կուլ «կոկորդ» պահուած միայն մի քանի գաւառականների մէջ (Walde 355, Boisacq 173, Berneker 309, Kluge 248, Brugmann 12 453, 604 ևն)։-Հիւբշ. 460։


Կուլակ, ի

s.

tonsure, shaven crown.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«քունքի վրայ կախուած մազի փունջը» Քուչ. 45 (Թուխ աչք ու թուխ ունք ունիս, թուխ մազեր, կուլակդ ի հոգիս). «2. գլխի մազը» Առաք. պտմ. 274. կենդանի և արդի բարբառներում. այսպէս՝ Բբ. Սեբ. գուլագ, Ակն. գուլիգ (<կուլակ, կուլիկ)։ Նոյն բառն է անշուշտ կուլակ «կաթոլիկ կրօ-նաւորների գագաթի վրայ ածիլուած տեղը», որ ունին միայն ՀՀԲ և ՋԲ իբր գաւառական բառ, Նորայր Բառ. ֆրանս 313բ՝ իբր մի-ջին հյ. բառ։


Կուղբ, կղբոց

s.

beaver, castor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] ︎ kulbā «շուն» բառից, որից և [syriac word] ︎ [syriac word] ︎ kəleb-yama «փոկ» (Brock. Lex. syr. էջ 158)։ Բառը ռնևև ❇և︎ մական է, որի միւս ցեղակիցներն են ա-սուր. kalbu, արաբ. [arabic word] kalb «շուն. նաև շնաձուկ», եբր. [hebrew word] keleb, եթովպ. [hebrew word] Արմատական բառարան-42 kalb «շուն»։ Հայ բառը յառաջացած պիտի լինի ասորի մի այնպիսի գաւառական ձևից, որ ունէր ու ձայնաւորը։-Աճ.