Definitions containing the research բայց : 1936 results

Ջայլամն, ամանց

s.

ostrich.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. ջայլ-=թրք. č̌aylaq+իմն։ Վե-րի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1908, 124ա։ ԳԲ դնում է պրս. բայց առանց յիշելու պրս. բառը։


Ջայլեամն, լեմանց

cf. Ջայլամն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. ջայլ-=թրք. č̌aylaq+իմն։ Վե-րի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1908, 124ա։ ԳԲ դնում է պրս. բայց առանց յիշելու պրս. բառը։


Ջատագով, աց

s.

apologist, advocate, defender, protector, patron;
— լինել՝ կալ՝ մտանել cf. Ջատագովեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ. բայց կայ միայն յետնաբար ի հլ.) «դատական պաշտպան, բարեխօս» Եզն. Բուզ. Սեբեր. Եփր. պհ. «դատախազ, ամբաստան» Պղատ. սոկր. (ստէպ). որից ջատագովութիւն Սեբեր. ջատագովել Նիւս. կազմ. Իսիւք. Ճառընտ. ջատագովական (նոր բառ)


Ջատուկ, տկաց

s. fig.

conjurer, sorcerer, wizard;
divineress, sorceress, witch, enchantress;
vixen, scold.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ՝ կցելով պրս. նատու բառին։ ՆՀԲ լծ. թրք. պրս. նա-տու, հազիւ։ Պատկ. Изcлeед. ժանտ բա-ռի և պրս. զնդ. ձևերի հետ։ ՓԲ դնում է պրս., բայց և մեկնում է ջատ «կից» բառից՝ իբր «կարկամեալ, կծկեալ» (տե՛ս ջատակել)։ Տէրվ. Altarm. 23 պրս. jādū։


Ջեր, ոց

s. adj.

fine weather;
heat, caloric, warmth;
warm, hot;
serene, fine, clear.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) 1. Ջեր արմատից՝ Մշ. ջ'եր «պարզ և տաքուկ օդ», Լ. ջէր «ոչ-պարզկայ դիշեր», Տփ. ջիրանալ «տաքանալ», Վն. ճեր «ոչ-պարզկայ գիշեր», ճէրել «երկինքը պարզել». Չթ. չիրնօլ «տաքանալ» (պատկանում է այս արմատին, բայց ազդուելով չոր բառից՝ դարձել է այսպէս։ Մրկ. ժդ. 54 գրուած է կու ջիրներ, բայց դա գրականի ազդեցու-թեամբ է. բուն հնչումն է չ ձայնով)։-2. Ջերմ առմատիղ՝ Ննխ. ջէրմ, Ախց. Կր. Սեռ. ջ'էրմ, Ագլ. ջիրմ, Շմ. ճէրմ, Ասլ. չէ՛րմը, նշանակում են «տենդ, ջերմ հիւանդութիւ-նը», որից Գոր. Ղրբ. ճէրմէլ «ջերմ ունե-նալ», -Եւդ. ջէրմուգ «ջերմուկ»։

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Եւդ. čermig, čermug «ջերմուկ» (Բիւր. 1899, 314 և Յուշարձան 329). Կր. čerməx «ջերմուկ», Sovux-cermax (վայրանուն)։ Փռքր-Ասիոյ զանազան կող-մերը կան տճկ. čermik կամ čermuk ձևով զանազան գիւղեր կամ աւաններ, բոլորն էլ մի որևէ ջերմուկից ստացած իրենց անունը։ -Հայերէն ջերմ «տենդ» բառից եմ համա-րում բիւզ. յն. τζίρμα «ջղաձգութիւն, σπασμός, гоnvulsion», որի համար Sophocles 1o80 ասում է թէ՝ եթէ σόρμα բառի աղաւաղութիւնն է, պէտք է գրել *ύρμα. -արաբերէն ևս կայ [arabic word] jarm «տաք. 2. շատ տաք երկիր», բայց այս բառը ըստ Կամուս, թրք. թրգմ. Գ. 414 պրս. [arabic word] garm ձևից արաբացեալ է։


Ջոկ, ոց, ից

s.

cf. Ջոլիր;
split hair;
— առ —, cf. Ջոլրաբար;
—ս առնել, to make a distinction or difference;
to sow division.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ռ հլ» «խումբ» Վեցօր. 140. Ոսկ. մ. գ. 8 և յհ. ա. 27. Եւս. քր. Կիւրղ. ծն, «տոհմ, ցեղ» Ուռհ. 109. որից ջոկապան «երամակի պահապան». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մեծոփ. 122. «Սուր ի ձեռին արիք և անարիք և ջո-կապանք մտանէին ի մայրիսն և ի ծերպս և ի ծակս վիմաց», ջոկատ «փոքր խումբ» Խոր. ջոկարան Նար. ջոկադրել Արծր. ջոկել «բաժանել, անջատել» Օրբել. հրտր. Էմինի, էջ 58. Յայսմ. Գնձ. «զանազանել, տարբե-րել» Անկ. գիրք հին կտ. 321. մարտիրոսա-ջոկ Օրբել. երկջոկիլ «երկու խմբի բաժան-ուիլ» ԱԲ. անջոկական «անզանազանելի» (նորագիւտ բառ) Ժմ. 960. սրովբէաջոկ Գնձ. ջոկամանել «իրար հետ կապել» ԱԲ և Բառ. երեմ. 275. ջոկաման «բաղհիւսական շաղ-կապ» ԱԲ (բայց տարօրինակ կերպով Բառ. երեմ. էջ 275 մեկնում է «սնաբան»)։


Ջով

s.

leafy branch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ո, ու հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «բոյսի ծիլ կամ ընձիւղ» Վեցօր. 87. «դդմենու արձակած թևերը» Մծբ. 327, 369. «խուրձ կապելու կեմ, խոտէ չուան» գւռ. (տե՛ս տակը). որից ջովանալ «բոյսը ծիլեր արձակել, աճիլ մեծանալ, ուռ-ճանալ» Ագաթ. եփր. ել. էջ 150. հաստաջով «հաստ ծիլերով (ցորեն)» Թէոփ. խ. մկ. քա-ռասնաջով «քառասուն ծիլ արձակած (ար-մատ)» Թէոփ. խ. մկ. (Հին բռ. և Բառ. երեմ. էջ 275 ջով մեկնում են «բազմաստեղն», ինչ-պէս ունի նաև Հին հաւ. 115)


*Ջուլհակ

cf. Ոստայնանկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. Սլմ. Տփ. ջուլհակ (Մշ. սեռ. ջուլգի), Շմ. ջիւլհակ, Տփ. ջո՛ւհլակ, Երև. ջուհլագ, Ջղ. ջուխլակ, Ախց. ջ'ուֆլակ, Կր. ջուլֆակ, ջուֆլակ, ջուլֆա, Զթ. ճհալօգ, ջ'հալոգ, Տիգ. չուֆլmգ, չվլmգ, Հճ. ջուլհօգ, չուլհօգ, Չմ. չուվուլագ, Սվեդ. ջ'ըլհիւգ, որոնք բոլոր նշանակում են «ոստայնանկ», բայց նաև լայնաբար «ոստայն» Հմշ, փոխաբերա-բար «սարդ, մամուկ» Զթ. Կ. Կր., «սարդի բատայն» Չմ.։-Նոր բառեր են, ջուլհակա-նոց, ջլկահոր, ջլկուփայտ։


Ջուր, ջրոյ, ով՝ ջուրբ, ջրոց՝ ջուրց

s. adj.

water;
juice;
liquid, watery;
օրհնեալ —, holy water;
չած ջրոյ, water-god;
անոյշ, ըմպելի, պաղ or ղով, գաղջ, տաք, եռացեալ, հանքային, ծծմբային, աղային —, good or portable, drinkable, cold or fresh, tepid, hot, boiling, thermal, sulphurous, saline water;
— մսոյ, broth, cf. Արգանակ;
գաւաթ մի, դոյլ մի —, a glass, a bucket or pail of water;
դոյլ մի լի —, a pailful of water;
ըստ — եւ ըստ ցամաք, by sea & land;
տեղատութիւն եւ մակընթացութիւն ջուրց, tide, flux reflux, & reflux, ebb & flow;
երթալ զջրոյ, to go to fetch water;
— հանել, to draw water;
— ըմպել, to drink water;
— հեղուլ, թափել, առնել —, to make water, to piss, to urine;
— տալ, to water, to sprinkle;
to water, to give to drink to;
եռացուցանել զ—, to warm, to boil water;
— արկանել ձեռաց ուրուք, to pour water on a person's hands;
լաւ է — հորի քան զգինի յոռի, pure water is better than bad wine;
cf. Թակարդ, cf. Ըմպեմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

զօրաւորը՝ Մազդեզեան պաշտամանց». պրս. շուր «լուացում», ճուլ «գետ». ճիւր «թամբ», թրք. չայ, չաղաթ. սալ «գետ, ջուր»։ Patrubány SA 1, 175 հնխ. k'suros «հոսուն» ձևից. հմմտ. սանս. kšar, զնդ. γžar «հոսիլ»։-Յե. շում են Հիւբշ. IF Anz. 10, 49 և Boi-sacq 1026։ Margoliuth, թրգմ. Բիւր. 1900, 334 սանս. udan։ Ա. Գ., Բիւր. 1ՉՈՈ. 475 պրս. ❇ ❇ǰurab «ջուր», Փորթուգալ փաշա, Եղիշէ 168 փարսի զուր, որ է զնդ. զաօթրա «օրհնեալ ջուր»։ Meillet, Esquisse 29 լիթ. jures, հպրուս. juryaiy «ծով» բառերի հետ։ Scheftelovitz BВ 28, 297 սանս. jūri «թուք», զնդ. zu «հոսիլ»։ Pedersen Հայ. դր. լեզ. 115 մերժում է Meillet-ի լիթ. և հպրուս. ձևերը, որովհետև սրանք կցւում են սանս. vār «ջուր», յն. ούρον, լտ. urina «մէզ» բառերի հետ. և էջ 151 մեկնում է -ուր մասնիկով (իբր յն. -ωρ. ինչ. ὸδωρ, νϰτωρ) ջ արմատից<հնխ-dhլ-հմմտ. սանս. dadhi «մածուն», dhayati «ծծել, խմել», հյ. դիել ևն։ Տարեց. Պապիկեանի 1905, 125 և Արև մամ. 1907, 934-5 թրք. սու «ջուր» ռառի հետ։ Մառ, O полож. aбх. 38 փոխառեալ լազական խմբի ենթադրեալ *čoγor բառից, որի համապատասխան ձևերն են վրաց. δղալի, ափխազ. aǰδ «ջուր»։ Petersson, Ar. u. Armen. Stud. 41 համարում է խառնուրդ նախնական հայ. *ջեր (<հնխ. gher-«կաթկթիլ») և *ուր (=ւտ. urīna. սանս. vāri «ջուր» ևն) բառերից։ Նոյն, անդ, էջ 23-24 յիշում է Tomaschek, Die alten Thraker lI 88 համեմատութիւնը, որ է Γερμι-ερα -հյ. ջերմաջուր (Դակիոյ մէջ մի ջեր-մուկի անունն է), որով-ζερα= հյ. ջուր։ Petersson գտնում է որ իրօք Հερα պէտք է նշանակէ «ջուր», բայց մերժում է կցել հյ. ջուր բառին, որ պիտի ծադէր հնխ. dhioro-dhiuro-կամ ghloro-ghuro-ձևից, մինչդեռ ζερϰ «ջուր»<

ԳՒՌ (dialectal) (Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 556)։ ԳԻՌ.-Ննխ. Պլ. Տփ. ջուր, Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. ջ'ուր, Ռ. Տիդ. չուր, Ագլ. Մղր. ջիւր, Ասլ. ջ'իւր, Հմշ. ճուր, Գոր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. ճիւր, Ակն. ջ'իւր, Սվեդ. ջ'էօր, Զթ. ճօյ, ջ'օր, Հճ. ջ'ույ. -սրանից կազմուած են շատ բազ-մաթիւ ոճեր ու ածանցներ, որոնք տե՛ս իմ Գաւառ. բառարանը, էջ 940-6։ Յիշելու ար-ժանի են ջրաղաց և ջրորդան «ջրի խողովակ» բառերը։ Սրանք ր-ի կորուստով արդէն մի-ջին հայերէնի մէջ տուել են ջաղաց Յայսմ. Յիշատ. Գաղիան. Երզն. երկն. ջորդան Վստկ.։ Ջրաղաց բառի վկայութիւնները ըստ ՆՀԲ հասնում են ԺԲ դար, բայց ըստ Թ. Աւ-դալբէգեանի, Տեղեկ. ինստիտ. 3, 69 գնում է մինչև 966 թ. (տե՛ս Վիմ. տար. 8)։ ր-ի կորուստը պատճառ է դարձած բոլորովին մոռանալու բառիս ծագումը և ասւում է օր. քամու ջաղաց, ելեկտրական ջաղաց, և մին-չև անգամ ջրաջաղաց! Առաք. լծ. սահմ. 618։ Գաւառական ձևերի համար Ջառառl տե՛ս վերը առանձին. իսկ ջրորդան բառի ձևերն են՝ Մկ. ճուռmթան, Ոզմ. ճուռռա-թան, Վն. ճօռօթան, ճօռթան, ճօլօտրան, Խրբ. ջռթօն, Մշ. ճօլօրտան, Սվ. ջօրդէն, Այն. ջէօրդէն, Բղ. ջլօզդրան, Ագլ. շռի՛դmն, շըռռէօ՜դmն, շռի՛նդmն, Ղրբ. շռօ՜թկան, Ջղ շոնօթակ, Ղրդ. շոնօթ, Ազա ճօռնակաթ, Սլմ. նօռնըկաթ, Նբ. չօռնաղաթ։ (Սրանց մէջ ժողովրդական ստուգաբանութիւնը մեծ դեր ունի. այսպէս Վն. անշուշտ կապուած է ճօռ «խողովակ» բառի հետ, այլուր շոռալ և կաթ, կաթիլ բառերի հետ)։ Այս բոլորի դէմ աւելի հնից ունինք շօռոթ Տաթև. ձմ. ձգ. Շօռոթ՝ որ զջուրն առնու յաղբերէն և հեղու (ըստ այսմ նշանակում է «աղբիւրի առջև շինուած խողովակը»)։-Գաբիկեան, Երիտ. Հյստ. 1921, ժէ. թ. 86, մոռանալով ջորդան ձևը, գւռ. ճըռթօն մեկնում է իբր ջուր+թօն ռանձրև» կամ իբր բնաձայն ռառ։


Ստրատելատ

cf. Սպարապետ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «զօրապետ, զօրագլուխ» (իբրև յունական տիտղոս) Բուզ. Խոր. Վկ. գէ. 14 (Ստրատելատք՝ որ կոչին զօրավարք) որ և ստրատեղատ Ճառընտ. որից ստրա-տելատութիւն Վրք. հց. Յալսմ.։


Սրահ, ից

s.

drawing-room, hall, saloon;
curtain;
church-porch, portico, court;
corridor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *srāh ենթադրեալ ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց ունինք փոխառութե-ամբ պարսկական հր. [hebrew word] srāh «նա-խասրահ», մանդ. [hebrew word] srādqā «վրանի գլուխը՝ տանիքը», արաբ. [arabic word] ❇ surādīq «վրանի վերի կողմը՝ տանուտէրի բնակարա-նը բաժանող վարագոյրը. 2. առասասա» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 925)։ Սրանզից առաջինը (մեր բառի հետ) ենթադրում է հպրս. *srāδa-, իսկ միւս երկուսը՝ հպրս. *srāδaka->սրահակ։-Հիւբշ. 241։


Սրիկայ, ից

adj. s. ruffian, rascal, scoundrel, varlet, hired-assassin, brigand.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «գող աւազակ մարդ» Դտ. թ. 4. ժա. 3. Խոր. բ. 7. Յհ. կթ. 403. որից սրի-կայութիւն, սրիկայական (նոր բառեր)։


Սրինգ, րնգաց

s.

flute;
flageolet;
fife;
syringe;
— հաւորսաց, bird-call;
— հովուական, shepherd's pipe, reed;
նուագել սրնգաւ, to play the flute;
to pipe.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Թուի թէ փոխառեալ է փռիւռաևանեռ. որից փոխառութիւն պիտի լինի նաև յն. օն-թιγί «սրինգ, սուլիչ», որից συρίγγιον «փոքր սրինգ». σύριγμα կամ συριγμός «շչիւն, սոյլ», συρίζω «սրինգով նուագել»։ Յունական երա-ժըշտութիւնը և շատ յունական երաժշտական գործիքներ իրենց անուններով հանդերձ փոխառեալ են Փոքր-Ասիոյ փռիւգացինե-րից։ Այսպէս Ստրաբոն (Գիրք ժ, գլ. գ, § 10-17) բաւական երկար խօսելուց յետոյ, յոյն երաժշտութեան թրակիական և ա-սիական ծագման վրայ, աւելացնում է ϰαὶ των ὄργάνων ἔνια βαρβάρως ωνόμασται ναβ-λας ϰαὶ σαμβύϰη ϰαὶ βάρβιτος ϰαὶ μαγάδις ϰαὶ ձλλα πλείω -եռաժշտական գործիքներից շա-տերը կրում են բարբարոսական անուններ, ինչպէս նաբլաս, սամբիակէ, բարբիտոս, մագադիս և այլն»։ Չէ յիշուած σῦριγς, բայց երկար խօսւում է մի ուրիշ տեսակ սրինգի մասին (αῦλός), որի ծագումը նոյնպէս փռիւ-գական է դնում։ Կայ σῦριγζ-ի մասին հե-աևեալ առասպելը. «Սրինգը փռիւգացի մի նիմֆայ էր. Ապոլլոնը սիրահարուեց նրան. Սրինգը փախաւ. Ապոլլոնը վազեց ետևից. Սրինգը տեսնելով որ հասուեհաս է, կանգ, նեց և եղէգ դարձաւ։ Ապոլլոնը կտրեց եղէգը և իբր սրինգ նուագեց»։ Այս առասպելը ցոյց է տալիս, որ սրինգը փռիւգական ծագում ունի։ Բայց բառի ձևը այնպէս է, որ նա չի կարող լինել հնդևրոպական։ «Յն. σῦριγς, ինչպէս նաև φόρμιγς «քնար», անպայման փոխառեալ են. և եթէ իրօք փռիւգական լի-նին, այդ նոյն փռիւգական բառն էլ փո-խառեալ է ոչ-հնդևրոպական մի լեզուից» (Meillet, նամակ 1931 դեկտ. 4)։ Տե՛ս նաև փանդիռն։

ԳԴ պրս. [arabic word] čiring «ձայն հնչման զանգակի և լախտի», յն. սիրինքա։ ՀՀԲ և ՆՀԲ յն. συριγς ձևից։ Այսպէս նաև Հիւբշ. 382։ Բայց յն. σύριγς չի կարող տալ հյ. սրինգ. պիտի լինէր *սիւրինքս կամ *սուրինքս ևն։ Այս պատճառով մեր համալսարանի դասախօսներից Պ. Սոտնիկեան մերժում է յունարէնից փո-խառութիւն ընդունել և հիմնուելով Ա. պոլլոնի առասպելի վրայ, համարում է փռիւգական փոխառութիւն։ Յոյն բա-ռը Boisacq 935 և Pokorny 1, 752 դնում են նուաղական *συ-ρος ենթադ-րեալ ձևից և այս էլ կցում են σωλή «խողովակ», սանս. tvna-, հսլ. tulъ «կապարճ» բառերին, ինչ որ շատ ան-բաւարար ստուգաբանութիւն է։ Հայ. բա-ռը իբրև բնիկ կարելի էր թերևս կցեւ նաև սանս. çriiga-«եղջիւր» բառին (ար-մատը հնխ K'er-«եղջիւր» Pokorny 1, համապատասխան չեն։


Սրոհունդ

s. bot. St. John's wort.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ բարձր խոտաբոյս, տզկանեփայտ, լտ. ricinus» Գաղիան. (ֆր. millepertuis, լտ. hypericum ըստ Քաջունի, հտ. Գ. 224, որի համար ասում է թէ «հա-մարէին ևս ունել զօրութիւն հալածելոյ զդևս, և տային խելագարաց և լուսնոտաց»)։ ՀԲուս. § 2949 և § 2840 գիտէ սրոյ հունդ, որ ցոյց է տալիս թէ բարդուած է սուր + հունդ բա-ռերից. բայց հմմտ. նաև Լ. Ղք. ըրօ՛հունդ, որ է «լտ. lappa fomentosa, ռուս. лопуxъ, лопуաникъ» կոչուած բոյսը՝ բոլորովին տարբեր նախորդ երկուսից։


Սրսկապան, աց

s.

cabinet, lady's private room, boudoir;
nuptial bed, thalamus;
bed-curtain.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ.-ի) «վարագոյրով բաժա-նուած ներքին սենեակ, հարսի սենեակ, ան-կողնի վրանաձև կազմած, վարագոյր» ՍԳր. Եղիշ. ը. 156. Խոռ.։

= Իրան. *srisk-pān բառից, որ թէև ա-ւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ siriskvān, որ և ❇ siris-kān, [arabic word] siriškūn. այս բառը կազմուած է srisk «արցունք» (սրա ծագումն էլ տե՛ս տակը՝ սրսկել) +pān «պահող» բառերից և բուն նշանակում է «արցունքը պահող՝ ծած-կող»։ Այս բանաստեղծական բացատրու-ռեամբ հասկացւում է «քօղ հարսին զոր ար-կանեն զերեսօք հարսին յայնմ գիշերի, յո-ռռամ ռնելոց իցեն զնա յառագաստ»։ Ար-դարև հարսը իր հօր տնից բաժանուած ժա-մանակ լաց է լինում և նրա երեսը ծածկող քօղը իբր նրա արցունքն է ծածկում։ Այս մասնաւոր նշանակութիւնը պարսկերէնի կամ հայերէնի մէջ յետոյ աւելի լայնաբար առ-նուելով դարձել է «առագաստի վարագոյր». այսինքն այն մեծ քօղը՝ որ հարսի անկողի-նը միւսներից բաժանում է, և աւելի լայնա-բար՝ «հարսի սենեակ, առագաստ». ճիշտ ինչպէս առագաստ «փռելու շոր, նաւի առա-գաստ» նշանակում է նաև «հարսի սենեակ». -Աճ.


Սփիռ

cf. Սփիւռ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ սփիւռ=լծ. յն. սփի՛ռա, սփօ՛ռա և թրք. սէռփմէք, իսկ սփռել՝ «սրփռել, սփիւռ, որպէս և ռմկ. փռել, յն. σπείρω լտ. spargo», Pictet 2, 99 «արդեր։ յոյնից փոխառեա՞լ է. հմմտ. նաև հիռլ. pór «հատիկ» բայց փռել միացնում է յն φόρω, φόρσω «ցրուել, մի բանի մէջ խառ-


Սփոփ

s.

cf. Սփոփանք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կազմուած է *փոփ արմատից՝ զ սաստ-կականով, որ յետոյ դարձել է ս, յաջորդ փ ձայնի պատճառաւ. արմատը առանձին չէ պահուած, բայց նոյնը գտնում ենք (հ)ամ մասնիկով՝ ամ-փոփ բառի մէջ. հմմտ. նաև փոփոգել։


Վախ, ից

s. adj.

steep place, precipice;
— ի —է, steep, cragged;
ի —ից արկանել, ընկենուլ, մղել or հոսել, to precipitate, to throw headlong down;
անկանիլ or մղիլ ի —ից, to be cast down a precipice.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«երկիւղ». գործածական է միայն արդի գրականում և բարբառներում. հնից չէ աւանդուած առանձին. բայց նոյնից են վա-խել կամ վախիլ «վախենալ, երկիւղ կրել» Վրք. հց. Մագ. Յայսմ. Սմբ. պտմ. տպ. 1856, էջ 92. Ճառընտ. վախող Նիւս. բն. վախեցուցանել «վախեցնել» Ոսկ. բ. կոր. վախկոտ Ոսկ. յհ. բ. 30. վախվախել Վրք, հց.։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Ակն. Ասլ. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սչ. Սեբ. Մշ. Տփ. վախ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. Տիգ. վmխ, Ագլ. Հճ. վօխ, Զթ. վօխ, վոխ, Սվեդ. վիւխ (բայց բայը՝ վmխնիլ «վախենալ»)։-Վախկոտ>Ռ. վախքօդ, Տիգ. վmխգուդ, Մրղ վmխկուրտ. Զթ. վmխգիւդ, Սչ. վախքը՛դ, Պլ վախգօդ։-Հետաքրքրական ձևեր են։ Ասլ. վըխըմ «կարծեմ», Մրղ. վmխmնալ, վէխէ-նալ «վախել»։-Նոր բառեր են վախակալել, վախակօխ, վախաւորուիլ, վախենակ, վախ-լան, վախլկոտ, վախլութիւն, վախլուկ, վա-խութիւն, վախչուկ ևն։ Թրքախօս հայերից կըվըխէլլէմէք «վախենալ» Ատն. կազմուած հյ. կը սահմանականի մասնիկով և թրք. lemek բայակերտով (Արևելք 1888, նոյ. 8-9)։


Վախ

cf. Երկիւղ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«երկիւղ». գործածական է միայն արդի գրականում և բարբառներում. հնից չէ աւանդուած առանձին. բայց նոյնից են վա-խել կամ վախիլ «վախենալ, երկիւղ կրել» Վրք. հց. Մագ. Յայսմ. Սմբ. պտմ. տպ. 1856, էջ 92. Ճառընտ. վախող Նիւս. բն. վախեցուցանել «վախեցնել» Ոսկ. բ. կոր. վախկոտ Ոսկ. յհ. բ. 30. վախվախել Վրք, հց.։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Ակն. Ասլ. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սչ. Սեբ. Մշ. Տփ. վախ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. Տիգ. վmխ, Ագլ. Հճ. վօխ, Զթ. վօխ, վոխ, Սվեդ. վիւխ (բայց բայը՝ վmխնիլ «վախենալ»)։-Վախկոտ>Ռ. վախքօդ, Տիգ. վmխգուդ, Մրղ վmխկուրտ. Զթ. վmխգիւդ, Սչ. վախքը՛դ, Պլ վախգօդ։-Հետաքրքրական ձևեր են։ Ասլ. վըխըմ «կարծեմ», Մրղ. վmխmնալ, վէխէ-նալ «վախել»։-Նոր բառեր են վախակալել, վախակօխ, վախաւորուիլ, վախենակ, վախ-լան, վախլկոտ, վախլութիւն, վախլուկ, վա-խութիւն, վախչուկ ևն։ Թրքախօս հայերից կըվըխէլլէմէք «վախենալ» Ատն. կազմուած հյ. կը սահմանականի մասնիկով և թրք. lemek բայակերտով (Արևելք 1888, նոյ. 8-9)։


Վիրապ, աց

s.

oubliette, dungeon of death;
խոր —, deep dungeon, profound gulf, bottomless pit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մի-այն սեռ. ի) «գուբ, խոր փոս, ցամաք հոր» Ագաթ. Սեբեր. Եղիշ. «գետնափոր բանտ, զնդան» Ել. ժբ. 29. որից վիրապընկէց ԱԲ։


Վիրգ

s.

club, staff;
pebble, stone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրան. *virg ձևից փոխառեալ. այս բա-ռը չէ աւանդուած իրանեան որևէ բարբա-ռում. չկայ նաև ուրիշ որևէ լեզուի մէջ, ռա-ցի սլաւականից. հմմտ. հսլ. vrúgջ, vüvrù-gջ, vuvrèšti, հռուս. vüvereci, սլով. vfžem, vrèči, հչեխ. vyvrhu, vyvrci, ուկր. verèčy, verháty «գցել, նետել, արձակել», որոնց բո-լորի նախաձևն է uirgō «նետել (քար ևն)»։ Ըստ Trautmann 361 թէև բառս մինչև այժմ չէ գտնուած ուրիշ հնդևրոպական լեզուի մէջ, բայց սլաւականի er, or, r ձայնդարձը ցոյց է տալիս նրա խոր հնութիւնը։ Հայերէնը իր նախաձայնի պատճառաւ չի կարող իբր բնիկ յառաջացած լինել հնխ. uirg' արմատից և մատնանիշ է անում իրան. virg ձևը։-Աճ.


Վկայ, ից

s.

witness, testifier;
voucher;
martyr;
աստուած ինձ —, God is my witness;
— լինել, to be a witness of, the witnesses of, to be admitted as evidence;
— կոչել, to summon as witness;
to invoke or call on to witness;
— առնուլ, to take to witness.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. *vīkay բառից, որ չէ աւանդւած, բայց նոյնն է հաստատում զնդ. [arabic word] vīkaya-«վկայ». (ծագում է kay-արմատից vī-մասնիկով,. որ է «բաժանել, անջատել, որոշել» ըստ Bartholomae, Altir. Wört. 441, 1436)։-Հիւբշ. 248։

ՆՀԲ «որ ի վէճ կամ ի վէգ ի վերայ գայ ի պէտս ստուգութեան իրացն»։ Spiegel, Huzw. Gram. 164, 190 պրս. guvāh հոմանիշից, որ մերժում է Lag. Arm Stud. § 2151. բայց նոյնը կըրկ-նում է Muller WZKM 5, 263, 8, 354-5, որ և ընդունում է Horn, Grdr. § 940։ Հիւբշ. IF 4 (1894), 119 և Pers. St. էջ 159, 161 ցոյց տուաւ որ պրս. օ [arabic word] guvāh<պհլ. [other alphabet] 9 (gukās<զնդ. *vi-kāsa «վկայ» պիտի տար հյ. *վկաս, *վկահ (հմմտ. վնաս) և ո՛չ թէ վկայ. ուստև մերժելով այն, տուաւ վերի մեկ-նութիւնը։ Հիւնք. քուեայ կամ վէգ բա-ռից։ Հալաճեան, Արևելք 1893 նոյ. 10 վ+կայ։ Նոյնը նաև Ադամեան, Բիւզ. 1914 յուլ. 29։


Վոհմակ, աց

s.

herd, drove, flock of animals.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «գազանների խումբ» Ոսկ. մ. բ. 8. Սարգ. գրուած նաև յոհմակ Եփր. յոբ. «Հապա՛ տեսից յոհմակս խաւարեայս» (ՀԱ 1912, 671). ՆՀԲ գրում է ոհմակ։


Վսեր, ի — գալ

s.

cf. Վէս;
cf. Հէք;
boldness, effrontery;
cf. Վզանութիւն;
ի — գալ, to grow bold, to withstand, to oppugn, to impugn, to contend, to dispute.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«յանդուգն» Գառն. 14, 73. Բենիկ տպ. Սոփերք ԻԱ 107). որից ի վսեր գալ «յանդգնիլ, մարտնչիլ, կռուիլ» Ոսկ. մ. ա. 20. բ. 8. Փիլիպ. ե. վսերեկեալ «յանդգնող» ճառընտ. վսերական, վսերամիտ, վսերային «յանդուգն» Բենիկ։ Բառիս նշանակութիւնը անորոշ է։ Հին բռ. մեկնում է «չար նա-խանձ», Բառ. երեմ. էջ 302 «չար, հակառակ, վտարեալ, հեռի», ՆՀԲ և ՋԲ դնում են «վէճ, ոգորիլ, յանդգնիլ, հէգ, թշուառական, չար». բայց մէջ բերուած օրինակները ցոյց են տալիս որ ճշտագոյն մեկնութիւնը պիտի լինի ի վսեր գալ «risquer, մի բանի ակըն-կալութեամբ անձը յանդգնաբար վտանգի են թարկել, որի արդիւնքը կլինի փորձանք և թշուառութիւն»։


Վտակ, աց

s. fig.

brook, rivulet, stream, small river or current of water;
— արտասուաց, արեան, flood, stream;
— ս արտասուաց իջուցանել, to shed a flood or torrent of tears;
բազում —ս արեան հեղուլ, to cause immense bloodshed;
cf. Զեղումն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

մատից. հմմտ. հյ. գետ, հսլ. voda «ջուր» ևն։ Տէրվիշ. Altarm. 88 և Նա-խալ. 106 հնխ. vad «թրջիլ, բխիլ» ար-մատեզ բնիկ հայ բառ. հմմտ. սանս. հսլ. voda, գոթ. vato, գերմ. Wasser, հյ. գետ։ Թերևս և ուրդ։ Հիւնք. վէտ բառից։ Հիւբշ. 249 անապահով է գըտ-նում վերի մեկնութիւնը, բայց պատճա-ռաբանութիւն չի տալիս։ Scheftelowitz BВ 29, 28 հնխ. vēdo «գետ» բառից+ ակ մասնիկով։ (Թէ՛ այս և թէ նախորդ-ները անընդունելի են նախաձայն վ-ի աատճառաւ)։


Վտանգ, աց

cf. Վտանկ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ -ի՝ ոսկեդարեան վկայութեանց մէջ, յետ-նաբար ի, ի-ա հլ.) «փորձանք, աղէտ, նե-ղութիւն» ՍԳր. Ագաթ. «յանցանք, ատտռ-հաս» Արիստ. աշխ. Կանոն. որից վտանգել Դտ. ժզ. 16. Ագաթ. վտանգիլ ՍԳր. վտան-գագործ Ոսկ. գաղ. վտանգակից Ոսկ. բ. տիմ. վտանգութիւն Ոսկ. ես. անվտանգ Յհ, կթ. Մագ. բազմավտանգ Նար. գրուած է նաև վտանկ։-Բառիս մի նոր առումն է «հիւանդ, տկար». հմմտ. Անկ. գիրք Նոր կտ. 229-230. «Աղքատ եմ յոյժ և տնանկ ռոլով և վտանկ մարմնով... Տեսանես զիս որ այսպէս վտանկ եմ և ոչ կարեմ կանզ-նել... Ոչ տեսեալ որ զայսպիսի վտանկս կա-րող իցէ մարդ դեղով ողջացուցանել». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, Բ. 234)։

= Պհլ. *vitang<հպրս. *vitanka-«նե-ղութիւն, վտանգ, դժբախտութիւն» բառից, որ կազմուած է vi-մասնիկով tañč̌ «սեղմել, ճնշել» արմատից. հմմտ. նոյն արմատից պհլ. [syriac word] tang «նեղ», [syriac word] tangīh «նեղութիւն», պրս. [arabic word] tang «նեղ, ճնշեալ, սեղմ», սանս. [other alphabet] atañ̄ka (կազմուած ā մասնիկով) «մարմնի կամ հոգու ցաւ, ան-հանգստութիւն, վիշտ, տագնապ, երկիւղ» Թէև պհլ. բառը չէ աւանդուած, բայց կայ նրա աւելի նոր ձևը, այն է՝ մանիք. պհլ. ❇ vidang «վտանգ, դժբախ-տութիւն» (Salemann ЗAH 8, 72)։-Հիւբշ. 249»

ՆՀԲ «վատ կամ ի վատ ինչ ան-կումն»։ Böttich. Arica 84, 405, Lag. Urgesch. 325 համեմատում են սանս-ātañka-բառի հետ։ Հիւբշ. 249 ձևակեր-պում է վերի ձևով, բայց կասկածելի է համարում։ Հիւնք. տագնապ բառից։ Salemann, Manich. Stud. ЗAH 8 (1908), 72 գտնելով պհլ. vidang ձևը, ուղղակի կցում է հյ. վտանգ բառին։


Վտառ, աց

s. anat.

multitude, band, flock, herd;
—ք ձկանց, shoal of fish;
— —, in herds, in troops or flocks;
pore.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ. բայց առանց վկայութեան). «անասունների խումբ». այս-պէս՝ «ձկների խումբ» Վեցօր. 139, 141, 147. «ձիերի երամակ» Բրս. ապաշխ. «մատակ, ների խումբ» Ճառընտ. որից վտառապահ «երամակների պահապան» Երեմ. լե. 4։

ՆՀԲ լծ. պատառ։ Lag. Urgesch. 260 և Arm. Stud. § 2164 դնում է tar արմատից՝ իբր *vītarəna. հմմտ. զնդ. vītar, պրս. guδāštan։ Հիւբշ. 249 յիշում է պհլ. vitār «անցք, ճամբայ», զնդ. vītāra-«ծառուղի՞», հպրս. vitar «վը-րայից կամ միջից անցնիլ», պրս. gu-δar, guδār, guδargāh «անցք, ճամ-բայ», guδāštan «անցնիլ», բայց այս բոլորը անապահով է գտնում։


Վրէպ

s. adj.

fault, defect;
want, privation, deprivation;
defective, wanting, failing in, deprived of;
ոչ — ի ճշմարտութենէ, likely, probable;
— ելանել, գտանիլ, to want, to fail, to miss, to be deprived of;
to be rendered useless, inefficacious, to be deluded, annulled.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նախ ԳԴ համեմատեց պրս. վիրիյպ և ֆիրիյպ ձևերի հետ։ ՆՀԲ պրս. վիրիյպ, թրք. վէրէվ։ Muller, Armen. VI յն. քίπτω «ձգել» և գոթ. vairpa բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Pokorny 1, 280 պրս. բառը կցում է սոյն ձևերին և բո-լորը միասին հանում է հնխ. ureip-ար-մատից՝ ըստ Persson, Beitr. 502։ Trautmann BВ 30, 329 հայ բառին է միացնում լիթ. և լեթթ. reibt «լիմա-րանալ», իբր հնխ. wreib-ձևից. բայց այս համեմատութիւնը ուղիղ չէ, որով-հետև նախաձայն w տալիս է հյ. գ։


Տալ, ից

s.

sister-in-law (husband's sister).

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայ-ութեան) «ամուսնու քոյրը» Երզն. քեր. ու-րիշ վկայութիւն չկայ։

Müller, Armen. VI, թ. 62 հնխ. daivèr «տայգը» բառի իգական daiyri ձևից։ Bugge KZ 32, էջ 27-28 մեկ-նում է վերի ձևով։ Հիւբշ. 496 ընդու-նում է որ տալ յառաջացած լինև նա-խաւոր *տայլ ձևից, բայց չի ընդունում Muller-ի մեկնութիւնը. իսկ Bugge-ի մեկնութիւնը յիշում է առանց հաւանու-թիւն յայտնելու։ Ընդունում է Meillet, Esq. 110։ Աճառ. ՀԱ 1908, 120 աւե-լացնում է լազ. ձևի համեմատութիւնը։ Բացատրութեան մի նոր փորձ հնխ.


Տակ, ի, ից, աց, ուց

s. bot.

bottom, under part or side;
root;
beet;
— առնուլ, to take root, to be rooted;
մամլոյ —, in the press;
race, row, range, string;
խոտս —աւ մեծաւ, great provision.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ըստ ՆՀԲ ի, ի-ա, ու հլ. բայց ըն-տիր հայերէնի մէջ կայ միայն սեռ. -ի) «յա-տակը, տակը, խորքը» Եւագր. «բոյսի տակի մասը, արմատ» Վեցօր. 96. Վստկ. «ցեղ, զարմ, գերդաստան» Բուզ. դ. 4. որից տա-կախիլ առնել «արմատախիլ անել» Մարթին. (տե՛ս Արրտ. 1913, 1147). տակակոտոր «արմատից ջարդել» Ոսկ. մ. ա. 11. Ոսկ. եփես. 837. տարածատակ Վեցօր. էջ 96. տակցի «արմատով միասին» Սուտ-Շապհ, էջ 3. կարմիր տակեր «տորո՞ն» Մխ. բժշ. (Seidel § 400), տակերոյ ջուր «դեղախաշու» Մխ. բժշ. (Seidel § 253), տկուտ «ցա՞ծ» Վանակ. յոբ։-Այստեղ է պատկանում նաև տակ, ի-ա հլ. «արմատ» Դ. թագ. զ. 23. «ե. արկ առաջի նոցա խոտս տակաւ մեծաւ և կերան և արբին», որի դէմ եբր. ունի «խըն-ջոյս մեծ», և ըստ այսմ անգլ. great provi-sion, պրս. ziyāfat-i-buzurg, բայց յոյնը παράϑεοιν μεγάλην, որ պէտք է հասկանալ «սեղանի կամ ճաշի սպաս» (Sophocles 843) և որ յայտնի չէ ի՛նչ թիւրիմացութեամբ դարձել է հյ. խոտս տակաւ մեծաւ!

= Պհլ. *tak հոմանիշից, որ չէ աւան-դուած, բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] tak, tag «յատակ, տակ, աւազանի՝ հո-ոի տակ ևն» և սրանից փոխառեալ չաղաթ, ❇ [arabic word] tag, teg «տակը, յատակը, հիմ, խա-րիսխ», tagida «տակը», կիրգիզ. [arabic word] tek «ցեղ, տոհմ, սերունդ, ծագումը» (Будaговъ 2, 398)։-(Գ. Փառնակ, Անահիտ 1903, 103 և Տարազ. 1903, 263 ունի պհլ. tak «ճիւղ», որ եթէ ստոյգ է, այստեղ է պատկանում)։-Հիւբշ. էջ 250։


Տակառ, աց

s.

barrel, cask, puncheon, butt;
tun;
խից —ի, spigot;
ծորակ —ի, tap;
շերտ or կողք —աց, staff.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «գինու կարաս» Լաստ. ժզ. (Վենետ. 1844, էջ 63 տպուած է պահառք, ձեռ. ոմանք՝ պակառք. ուղղելու է տակառք) որից տակառապետ «մատակարար, մատռ-ուակ» ՍԳր. Խոր. տակառապետութիւն Ծն. խ. 13. տակառապետել Պիտ. տակառագործ, տակառաչափ (նոր բառեր)։


Տակաւ

adv.

by little and little, by slow degrees, insensibly;
yet, still;
— little by little, slowly, by degrees.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *tak ձևից, որ թէև չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում պրս. [arabic word] tak «սակաւ, քիչ, դոյզն». ըստ այսմ տակաւ նը-շանակում է բուն «սակաւուք, քիչ քիչ»։-Աճ.


Տակռի, ռաց

cf. Տակռիչ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Անշուշտ տակ «արմատ» բառն է. բայց ի՞նչ է -ռի, -ռիճ։-Աճ.


Տաղտ

s.

disgust, distaste, loathing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ձանձրութիւն, նողկանք, զզուանք, դժուարը գալը». այս իմաստով առանձին գործածուած չէ. փխբ. կայ միայն «յղի կա-նանց արտակարգ ցանկութիւնը» Բժշ. որից տաղտաղտ «ձանձրալի» և տաղտաղտիլ «ձանձրանալ» Պիտ. և Երզն. մտթ. առ լեհ. բայց յատկապէս -ուկ մասնիկով աճած՝ տաղտուկ «ձանձրալի» Ոսկ. մ. բ. 13. Վեռռռ. 170, «ձանձրութիւն» Բ. մկ. գ. 17 (ինչպէս և արդի գրականում), տաղտկութիւն Բ. մկ. գ. 17. տաղտկալից Ոսկ. մ. ա. 15, բ. 28. տաղտկալ, տաղտկանալ ՍԳր. Ոսկ. ա. թես. և եբր. (նիւթական իմաստով ունի Սարգ. բ. պետ. ե. էջ 464 (բ տպ.). «Ջուր զքարինս... ոչ ի խորս անդնդոց իջուցանէ՝ տաղտկաց-եալ ծանրութեամբն», իբր «ծանրութեան չդի-մանալ, ծանրութեան տակ ընկճուիլ»). ան-տաղտուկ Ոսկ. մ. ա. 15. ծանրատաղտուկ Վեցօր. Եւս. քր. Ոսկ. ես. և մ. ա. 15, 16 ևն։


Սերտ, ից

adj. fig. adv.

solid, firm, hard, compact, constant, fix, stable, strong;
true, sincere, close, intimate, cordial;
—, —իւ, firmly, constantly;
voluntarily, willingly;
sincerely, intimately, closely;
— առաքինութիւն, solid virtue;
— սիրով, tenderly, affectionately, cordially;
— սիրել, to love sincerely, with all one's heart, passionately;
— աղօթել, to pray intensely, warmly, earnestly, eagerly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Կայ պրս. [arabic word] ︎ sārdij «լոկոն. և է այն, զի զկիրն կամ զգաճն իւղով կտա-ւատի և բամբակով խառնեալ, և խմոր արա-րեալ, և այնու զփողրակս ջրոց ընդ իրեարս մածուցեալ ամրացուցանեն» (ԳԴ)։ Այս ի-մաստը իսկոյն յիշեցնում է հյ. սերտիչ մի ձև, մանաւանդ որ պարսկերէնի մէջ ❇ տառը ենթադրում է օտար ծագում։ Բայց վերոյիշեալ պրս. բառը ըստ իս սխալ ըն-թերցման արդիւնք է և պէտք է ուղղել ❇ [arabic word] sarviǰ կամ sārūǰ, որ է պրս. ❇ sāruǰ «գաճ», արաբացեալ [other alphabet] ︎ sāruj «գաձ, յատկապէս ապակի կամ ջրի փողրակ կպցը-նելու գաճ կամ լոկոն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 417)։


Սէգ, սիգաց

adj.

imperious, high, haughty, supercilious, arrogant, proud, superb;
— առ հանդերձ, fond of dress, smart, spruce, dandy;
— առնուլ, cf. Սիգամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «հպարտ, ամբարտաւան, խը-րոխտ» Բ. մկ. է. 9. Վեցօր. 163. Ագաթ. «այր իգացող» Եւագր. 245, Իրեն. հերձ. 94 176 (Վարդանեան ՀԱ 1910, 305, բայց ունի արդէն Բառ. երեմ. էջ 285). որից սէգ աո-նուլ «սիգալով ճեմել» Նար. տաղ. սիգալ «հպարտանալ, պարծիլ» Առակ. լ. 31. Սիր 4. 10. Ոսկ. բ. Կոր. Ագաթ. «իգանալ, կնա-տիլ, զեղխիլ» Ոսկ. մ. բ. 24. սիգութիւն «իգացում, կնատութիւն» Փիլ. 277-8. Կա-նոն. 46. սիգանք Ոսկ. մ. գ. 13. սիգաքայլ Արծր. գրուած ունինք նաև սեգ, սեգութիւն։ Նոր բառ է սիգանազ։


Սիմինդր

cf. Սիմինտր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «նաշիհ, բարակալիւր» Զքր. ծործ. Վստկ. 201. Դամասկ. (գրուած է նաև սիմինտր)։


Սինկղիտիկոս, աց

s.

senator.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, որ և սիւնկղիտիկոս, սին-կլիտիկոս, սինգղիտիկոս, ի-ա հլ. «ծերա-կուտական, ծերակոյտի անդամ» Եւս. քր. (ստէպ). Եւս. պտմ. 34. Վրք. հց. ա. 719 (որ և սխալմամբ գրուած սինկղիտոս Վրք. ոսկ. բայց. տե՛ս նաև սինկղիտոս)։


Սիտղ

s.

water-pot, bucket.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Լտ. situla «դոյլ» բառն է, որ կարող է ուղղակի անցած լինել հայերէնի, ինչպէս կարծում է Meillet MSL 18, էջ 349 և կամ ն, σιτλα «դոյլ» ձևի միջոցով, ինչպէս ունի Հիւբշ. բառի յետին գործածութիւնը վերջինի կողմն է, բայց չի թոյլ տալիս վճռապէս ճըշ-տել հարցը։ Յոյնից են փոխառեալ նաև ա-սոր. [syriac word] sītiā, պրս. արաբ. [arabic word] sitil «կէս ֆնտանոց մի աման», արաբ. ❇sa︎ ❇saytal «ունկերով մի աման» (Կամուս թրք. թրգմ. Գ. 246). թրք. [arabic word] sitil, թուշ. სტილ ստիլ, ուտ. istil «մի ֆունտ» ևն։-Հիւբշ. 379։


Սիւն, սեան, սեանց

s.

column, pillar;
— չորեքկուսի, pilaster;
անջրպետ սեանց, intercolumnation;
չարք սեանց, colonnade;
— ամպ or ամպոյ, pillar of cloud;
cf. Շրջանակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

nische Stud. Leipzig 1877, էջ 618 (ըստ ՀԱ 1893, 219 ծան.) դնում է փիւնիկերէնից։ (Սակայն եբր. kiyyūn բառը ըստ Gesenius 343 անստոյգ է և թերևս ասուր. kaiwanu, պրս. արաբ. [arabic word] kaywān «Երևակ» բառն է)։Տէրվ. Altarm. 102 յն. ϰίων ձևի հետ, բայց ոչ սանս. sthūnā, որին կցում է հյ. ցից բառը։ Müller BВ 1, 290 տալիս է ուղիղ մեկնութիւնը։ Հիւբշ. Arm. Stud. § 251 կցում է յն. ϰίων -ին, որի նա-խաձևը դնում է *ϰīfων, որով և հայերէ-նը *սի՛ւան կամ *սէվան։ Osthoff SA 2, 53 և Parerga 1, 290 հյ. և յն. բառե-ոի նախաձևը դնում է *k'īson, որին կցում է նաև սանս. s'is «աւելորդ մնալ»։ (Յաջորդ քննիչները, Bartholomae Stud. II, 36, Brugmann I12 1, 298, Boisacq 463 և Pokorny 1, 451 դնում են к'īán-կամ k'īsϑn-, և այլ ևս սեմական ծագ-ման մասին չի խօսւում)։ Յակոբեան, Բեւռ. Ո 479 պրս. սիւթուն։ Պատահա-կան նմանութիւն ունին արաբ. [arabic word] isyān «սիւն» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 760) և եբր. [other alphabet] siyyun «շիրմի կո-թող» (Gesenius 682)։


Սիւնհոդոս, աց

s.

synod.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. ❇ sunhodos, որ և [syriac word] ︎ sunodos ձևից (կէտադրեալ չլինելով ընթերցանութիւնը անորոշ է), որ իր հերթին փոխառեալ է յն. σύνοδος «ժողով, մա-նաւանո ռիտական կամ եկեղեցական ժողով» բառից։ Սրանից են նաև լտ. sуnodus, ֆը-րանս. գերմ. Sуnode, վրաց. სინოდი սինոդի, ռուս. cииодь (որից և արևելեան գրաևանև մէջ՝ սինօդ «էջմիածնի Սինօդը»), և մինչև իսկ քրդ. ❇ sinodus (Justi, Dict. Kurde 246)։ Հայերէնը ուղղակի յունարէնից չէ՝ հ ձայնի պատճառաւ, որ չկայ յունարէ-նում, բայց գտնւում է ասորերէնում։ (Այս հ ო ձայնը Յակոբ Եդեսացին (+708) պա-տուիրում է չգրել՝ համաձայն յունարէնի Brockelm. Lex. syr. 231ա)։ Յառաջացած է անշուշտ յն. բառը ստուգաբանելով σύν «կից» +ὄδός «ճանապարհ» բառերից. հմմտ. Կնիք հաւ. էջ 58 «Սիւնհոդոս, որ է ժողով, որ թարգմանի զուգաճանապարհք», նաև Յհ. իմ. խոստ. 12 «Սիւնհոդոս ժողովոյն, որ անուա-նի զուգաճանապարհ»։


Սկունդ, կնդաց

s.

small dog, poodle, lap-dog;
— ատամունք, canine teeth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «շուն, շնիկ» Մագ. Շնորհ. թղթ.։


Սղոխ, ի

cf. Սողոխ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «բարակ քամի» Փիլ. տե՛ս 12. Խոր. Լաստ. «սառոյցի կտո՞ր» Պիտ. որ և սողոխ «բարակ քամի» Վեցօր. 78. Ոսկ. բ. տիմ. 265։


Սմբակ, աց

s.

hoof;
առ — պզտորել զջուրս, to foul or muddy water by walking through it.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *sumbak «սմբակ» ձևից փոխա-ևեալ. հմմտ. պհլ. sumb, sunb, պրս. ❇ sum, [arabic word] summ, [arabic word] sunb, քրդ. sīm, աֆղան. sum, swa, օսս. säft'äg, զնդ. [arabic word] ︎ safa-, սանս. [other alphabet] უ çaphá-«սմբակ»։ Պհլ. *sumbak ձևը թէև չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում արաբ. ❇ sunbak «սմբակ» (նաև sunbuk ըստ Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 95)։-Արիական ձևերը ծագում են հնխ. k'apho-բառից, որից նաև հբգ. huof, գերմ. Huf, հսաքս. hōf, անգլ. hoof, հուլ. hoof, հհիւս. hofr «սմբակ» (Kluge 225, Horn § 745)։ Բառս բնիկ հայ լինեւու պարագային պիտի ունենար *սափ ձևը։-Հիւբշ. 237։


Սմպատակ

s.

basalt;
cf. Փորձաքար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *sunbātak ձևից, որ աւանդուած չէ, բայց նոյնն են ենթադրում պրս. [arabic word] suinbāda ևամ ❇ subāda «է տեսակ իմն քարի, զոր յեսան առնեն և ակնագործք փըշ-իեալ և մանրեալ՝ նովաւ ակունս տաշեն և յղկեն», փոխառութեամբ արաբ. ❇ sunbādaǰ (կամ haǰar-ul-sunbādaǰ) «մի տեռաև քար է, որով սրի ժանգն են առնում, ածելի են սրում և ատամներն են փայլես-նում» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 414 և 727), թրք. stnpare, səmpara, յետին հայ տառա-դարձութեամբ (արաբերէնից և թուրքերէնից) ռմկ. սնպատին, սունպանին, սնփարա Բժշ., գւռ. զըմփառա, զըմփարա «աւազաթուղթ»։ -Հիւբշ. 238։


Սնդուկ

cf. Արկղ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] sanduq կամ sūnduq «առևղ, սնդուկ», որ իբրև քառատառ օտար ծագում պէտք է ունենայ։ Կարծում եմ որ փոխառեալ է յն. συνϑήϰη բառից, որ բուն նը-շանակում է «համադրութիւն (συν-τίϑημι «համադրել, միացնել, կազմաւորել» բայից), կարգաւորութիւն, պայման», բայց նաև «դագաղ». հմմտ. Պլ. սնդուկ, որ թէ հայոց թէ թուրքաց մէջ ունի նաև «դագաղ» նշա-նակութիւնը։ Արաբերէնից են փոխառեալ նաև պրս. sá̄ndūq, թրք. sandəq, գնչ. sen-duki, նյն. σανδύϰιον, εενδοῦϰι, σάνδυς, ռում. sinduk լեհ. sundak, ֆինն. sunduka, ռուս. сcундукъ, վրաց. ზანდუკი զանդուկի ևն։-Հիւբշ. էջ 277։


Սնոպար, ի

bot.

cf. Գինձ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀԲուս. § 2786 նոյն է կարծում սր-նոպրի «փիճի» բառի հետ։ Նորայր ՀԱ 1923, 160 մեկնում է վերի ձևով, բայց դժբախտաբար արաբ. բառը բնիկ այ» բուբենով կամ գիտական տառադարձու-թեամբ չէ նշանակած, որպէս զի կարե-լի լինէր ստուգել։


Սոթ

adj.

firm, solid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *saft ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ saft «հաստատուն, ամուր, հոծ, խիտ». վերջին նշանակութեան բոլորովին համա-պատասխան է գալիս հյ. սոթահեր։ Իրանե-ան ձևի դէմ հայերէն սպասելի էր *սաւթ» *սօթ և ըստ իս այս էր նաև բառիս հնագոյն ձևը, որ յետին գրիչների մօտ աղաւաղուե-լով դարձաւ սոթ։ Բնիկ ձևի հետքերը պա-հում են դեռ սութ և սաթ գրչութիւնները։--Աճ.


Սոխակ, աց

s.

nightingale, philomela, luscinia;
porphyrio (a waterfowl);
— երգէ, գեղգեղէ, the nightingale sings.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ.-ի) «ծիրանեակ թռչունը, լտ. purpurio» Օր. ժդ. 17. Ղևտ. ժա. 18. «բրլ-բուլ» Վեցօր. 172. Ոսկ. փիլիպ. (նոր գրա-կանում վերջին նշանակութեամբ միայն).-գրուած է սողակ (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. 1788, էջ 111)։


Սոփեր

s.

sopher, book, writing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ. բայց կայ միայն սեռ. սոփերի Նար. էջ 231, Մծբ. 449) «գիր, գիրք, մատեան, գրուածք» Նար. 231, 268. Մաշտ. Մխ. այրիվ. էջ 3. որից կրճատ-մամբ (կամ աւելի՝ վրիպակաւ) սոփէ, ի հլ. «գիր, տառ, վանկ» Անան. եկեղ. կայ նաև սեփիր «գիրք» Բառ. երեմ. էջ 285։