Definitions containing the research աւանդ : 1430 results

Կարմիր, մրոյ, մրով, մրաւ

adj. s.

red;
rubicund, ruddy, rosy;
red, red colour, vermilion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *karmir հոմանիշից, որ իրանեան գրականութեան մէջ աւանդուած չէր և վեր-ջերս միայն երևան եկաւ (տե՛ս Gauthiot, Gram, sogd. 143 և MSL 17, 247) սոգդիա-ևան krm'yr (կարդա՛ karmir) «կարմիր» ձևով։ (Բայց ըստ Մարքվարտ (անձնական) կայ պհլ. [syriac word] ︎ kalmīr «կարմիր»)։ Նոյ-նից փոխառեալ է նաև եբր. [hebrew word] karmil «որդանի կարմիր գոյնը և նրանով ներկուած բան». հմմտ. նաև սանս. kirmira։ Բոլորի արմատն է պրս. [arabic word] kirm, զնդ. kərəma (?), տանս. krmi «որդ», որի ցեղա-կիցներն են ալբան. krum, krimp, իռլ. cruim, լիթ. kirmis, հպրուս. girmis «որդ», ընդհանուր նախաձևը հնխ. q'rmi-։ «Որդ> կարմիր» նշանակութեան զարգացման պատ-ճառն այն է, որ հին ժամանակ ծիրանի կարմիր գոյնը պատրաստում էին մի տե-սակ որդից (coccus ilicis կամ coccus polo-hicus), որ կաղնի ծառի վրայ աճող մի մակաբոյծ էր։ Հմմտ. ուրիշ լեզուներից նշանակութեան նոյնպիսի զարգացմամբ՝ յն. ϰὄϰϰος «որդ» և ϰὸϰϰινος «կարմիր», հսլ. čirmi «որդ» և čruminu «կարմիր», լտ. ver-mis «որդ» և vermiculus «որդան»>իտալ. vermiglio, ֆրանս. vermeil «կարմիր», հսլ. *v'rmi «որդ» և ուկր. vermjanyj «կարմիր», հպրուս. wormyan «կարմիր»։ Այնուհետև իրանեան բառը տարածուեց Արևելք և Արև-մուտք (Եւրոպա մտաւ արաբների միջոցով) հՍմտ. թրք. [arabic word] qərməz «որդան», qər-məzə «կարմիր», քրդ. kərməz, արաբ. kir-miz, kirmizi, սպան. alquermes, ֆրանս. μermèა ետաւ. carmesino. գերմ. Karmesin, լեհ. kiermes, alkiermes, բուլգար. hrimiz, սերբ. grimis, ռուս. кармазинъ, միջին հյ. խրմզի, ղըրմըզի «ծիրանի», գործածական յետին ռամիկ լեզուի մէջ, ինչ. Կոստ. երզն. էջ 114, 120 ևն (Boisacq 245, 844, Berne-ker 169, 490)։-Հիւբշ. 167։


Համակդեն, ից

adj.

well versed in the Persian religion;
coreligionary.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *hamākden «համակ դենը՝ ամբողջ կրօնը գիտցող» բառից, որ աւանդուած չէ իրանեան գրականութեան մէջ. բայց կայ պհլ. [syriac word] hamāk dēn, մանիք. պհլ. hāmāg dm [hebrew word] (Salemann, Manichāische Stud. ЗАН 8, 81) «ամբողջ կրօնական վարդապետութիւնը, համակ դե-նը»։-Հիւբշ. 177։


Հազարապետ, աց

s.

chiliarch, chief of a thousand men, colonel;
governor, prefect, lord lieutenant;
steward, agent, major-domo, controller, intendant;
house-steward, manager.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *hazārapat, հպրս. *hazahrapati, պրս. *hazārbad ձևից (ուղղակի փոխառեալ իրանեանից և ո՛չ թէ կազմուած հայերէնի մէջ)։ Իրանեան այս բառերը չեն աւանդուած, բայց ենթադրւում են յն. ἀζαραπατεῖς, áζa-ραβίτης, ասոր. [syriac word] həzārpet, վրաց. λზარაეთი հազարապետի ձևերից։-Հին Պարսից մէջ հազարապետը բարձրպգոյն տիտղոսներից մէկն էր. այսպէս էին կոչւում Բիւրուց Անմահից գնդի 10 հրամանատար-ները, որոնց իւրաքանչիւրը 1000 զինւոր ու-նէր։ Սրանք էին նաև արքունիքի հետ եղած յարաբերութեանց հսկիչը, մեծ դահճապետ, հրամանակատար արքայի ևն։ (Հազարապե-տի տիտղոսի և պաշտօնի նկատմամբ ման-րամասն տե՛ս Marquart, Philologus 55, 227-9, հյ. թրգմ. ՀԱ 1898, 316-320)։-Հիւբշ. 174։


Հալաւ

cf. Զգեստ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Փոխառեալ է կա՛մ հին ասուրականից և կամ ասորի գւռ. մի ձևից, որ աւանդուած չէ. հմմտ. ասուր. haläpu, halábu «ծածևեւ». որից nahlaptu, hitlupatu «կերպաս, հա-գուստ, զգեստ»։-Աճ.


Պառակ, աց

s. adj. adv. bot.

sheep-park, sheepfold, sheepcot, pen;
herd;
flank;
muffle-furnace;
laid at full length;
— խոզի, pork chop;
— որթու, veal cutlet, cutlet;
— գառին, lamb chop;
— ոչխարի, chop, mutton chop;
— —, in herds, in droves, in flocks;
ի — դնել զտունկն, to lay the plant at length.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «կող». մէկ անգամ ունի Եզն. 281. «է ձուկն՝ որոյ իբրև խոզի պա-ռակայ, թամբ ի վերայ կողիցն կայ. և արիւն այնչափ ելանէ, որչափ յոչխարէ ոչ ելանէ». փոխաբերաբար դարձել է «լեռան կող», ինչպէս գտնում եմ մի անգամ գոր-ծածուած Օրբել. էջ 169. «Հարսնավազին ձռ-րակովն զառ ի կողմն յեկեղեցին որ ի պա-ռակոջ ճանապարհին» (տե՛ս և տակը գւռ.) Սրանից է ձևացած պառակիլ «կողի վրայ ընկնել, պառկիլ» (հմմտ. հյ. կող-կողմն, ընկողմանիլ և թրք. yan «կող», ռմկ. եան գալ «ընկողմանիլ, պառկիլ»), մանաւանդ «որսի համար դարան մտնել» Բուզ. դ. 12, էջ 118 (Նորայր, Կոր. վրդ. էջ 228 մեկնում է «որսական շներով հետազօտել կամ որոնել զանասունս»? իբր պառական բառից), որ և յետնաբար պառիկիլ «պառկիլ» Վստկ. Վրդ. առ. 63 (այլ ձ. պարկիլ), Վրք. հց. պառիկել Վստկ. պառկիլ Յայսմ. Վստկ. 80. պառա-կեցուցանել «պառկեցնել» Վստկ. էջ 173. պառիկելիք «անկողին» Սմբ. դատ. 60. պա-ռիկելեց «անկողնի վերաբերեալ իրեր» Ան-սիզք 45. ոճով էլ ասւում է պառակ դնել «(բոյսը) մի կողի վրայ պառկեցնել» Վստկ. 54, 73։ Պառկելու գաղափարից ձևացել է պառակ «ոչխարների պառկած տեղը, մա-կաղատեղ, բակ» Ա. թադ. իդ. 4. և լայնա-բար՝ պառակ «ոչխարի հօտ, անասունների խումբ կամ երամ» Սիւն. քեր. 210=Երզն. քեր. Տօնակ. պառակ պառակ «խումբ խումբ» Ոսկ. մ. ա. 15։ Սրանցից յառաջացած բա-ռեր են պառակամայր «հորթ ունեցող կով» Եզեկ. խզ. 6. աստուածապլարագ (!) «աս-տուածախումբ» Փիլ. լիւս. (իսկ Բռ. երեմ. 33 «աստուածապարակք ասին որք զդիրս սուր-բըս կամակորեն»). պառակտել «խմբից բա-ժանել,. հօտի մէջ հակառակութիւն գցել» Սղիշ. Ոսկ. հռ. պառակտումն «բաժանում, խմբից անջատուիլը» Ոսկ. ես. պառակտե-ցուցանել Ոսկ. կող. երկպառակ «երկու խմբի ռաժանուած. անմիաբան» Եղիշ. Փիլ. երկ-պառակել «մէջերը հակառակութիւն գցելով իրարից բաժանել» Եղիշ. Սարգ. երկպառա-կութիւն Ա. մկ. գ. 29. Գաղ. ե. 20. երկպա-ռակտել Ոսկ. հռ.։


Պատանդ, աց

s.

hostage;
pledge, gage;
տալ ի —, to plight, to pledge, to offer as a pledge;
առնուլ ի —, to take as a hostage or pledge;
ի — կալ, to be hostage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է «պատ անդ ուրեմն, պրս. պէնտ «կապ»։ Տէրվիշ. Լեզու 1887, 108 աւելի ուղիղ է համառում պանդանդ, իբր հնխ. bhandh «կապել» արմատից՝ -անդ մասնիկով. հմմտ. հնազ-անդ, արգաւ-անդ։-Հիւնք. պրս. pāyandān «գրաւ, աւանդ»։


Պատգամ, աց

s.

oracle;
words;
sentence;
message, errand, order, ordinance;
counsel, advice;
—ս տալ, որոտալ, to deliver or utter oracles;
ի —ս անկանել, to parley, to negotiate, to enter into treaty;
—ս առաքել առ ոք, to send to say.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. patgām «պատգամ, լուր» բառից, որ աւանդուած է սխալագիր [other alphabet] ︎ pagtām, paitām, pεtām ձևերով. հմմտ. մանիք. պհլ. [hebrew word] padgām (Salemann ЗАН 8 (1908), 109), սոգդ. patγām «պատգամ», պազ. peγam, պրս. [arabic word] paiγām կամ [arabic word] ︎ payām, բելուճ. paiγām «պատգամ, լուր, զրոյց» (Horn § 348)։ Իրանեանից են փոխ-առեալ նաև եբր. [hebrew word] piϑgām, արամ. piϑgāmā «հրաման, վճիռ, պատուէր», ա-ռոր. [arabic word] petgāmā «խօսք, վճիռ», մանդայերէն [hebrew word] pugdāmā «լուր, պատգամաւորութիւն»։ Այստեղ են պատկա-նում նաև պատգամաբեր =պհլ. patgāmbar, պրս. paiγāmbar, paiγambar, payāmbar, payambar, աֆղան. paiγāmbar, բելուճ. paiγambar, քրդ. pḗγamber, օսս. n'axum-p'ar, pexompar, որից թրք. peyγamber «Մուհամմէտ մարգարէն». (այս բառն է նաև Ղրբ. խա՛մբար «եգիպտացորեն», որ է թրք. peyγamber buγdasə «եգիպտացորեն» (բուն «մաոգարէի ցորեն»)։ Բոլորի նախաձևն է զնդ. *paiti-gāma-։-Հիւբշ. 222։


Պատիր

adj. s.

deceiving, captious, false, deceitful, fallacious, delusive, sophistical, feigned, dissembled, concealed, artificial, illusory, vain;
seducing, untrue, lying;
—ք, deception, deceit, fraud, cheat, illusion, delusion, vanity, sophistry, feint, error, falsehood, lie;
cunning, craft, wile;
ի —ս արկանել, to deceive, to gull, to dupe, to lead into error.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. patīδ հոմանիշից, որ թէև աւանդ-ուած չէ, բայց հաստատւում է սոգդ. pt'yδ-«խաբէութեամբ ձեռքից խլել», pt'yδ «թա-խանձանք» ձևերով։


Պատճէն, ից

cf. Պատճեան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *patčē̄n ձևից, որ ծագում է հպրս. *patičayana-ձևից. բուն նշանակութիւնն է «հակընթերցումն» (հմմտ. յն. ἀντίγραφον «ընդօրինակութիւն, արտագրութիւն»)։ Թէև պհլ. *patčen աւանդուած չէ, բայց կայ նպհլ. [other alphabet] pačen «ամբողջական ընդօ-րինակութիւն», որից hampačen «կատարե-լապէս ընդօրինակեալ»։ Հին պհլ. ձևից են փոխառեալ հյ. պատճէն, արամ. [hebrew word] naršeγen, եբր. [hebrew word] paϑšeγen, ասոր. [syriac word] ❇ paršaγnā «ընդօրինակութիւն, օրինակ, պատճէն», իսկ նոր պհլ. ձևից են հյ. պաճէն, վրաց. ბაჭენისი պաճենիսի «ընդօրինակութիւն, պատճէն»։ Հյ. պատ-հեան, պաճեան ծագած են սխալ ենթադրու-թեամբ պատճենի ևն ձևերից. իսկ պաճիկ, պատճիկ անծանօթ են։-Հիւբշ. 224։


Պատուիրան, աց

s.

commandment, precept, law, command, order;
անցանել զ—օք, to transgress, to violate, to break, to infringe;
—աւ հրամայել, to order expressly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «պատուէր, հրա-ման» ՍԳր. Եղիշ. որից պատուիրանադիր Ագաթ. պատուիրանակատար Բուզ. պատուի-րանաւանդութիւն Բուզ. պատուիրանապահ Ագաթ. տասնպատուիրանեայ Մծբ. ևն.


Կայ, ք, ից

s. adj.

posture, position, standing still;
stage, pause, rest, stop, halt;
dwelling, lodge, seat;
situation, state;
conduct, customs;
being, substance existing, existent;
զ— առնուլ, to stop, to pause, to halt, to rest, to cease;
կալ յուղիղ —ի, to remain in uprightness;
ոչ լինիցի — թաթից ոտից քոց, neither shall the sole of thy foot have rest;
կաց ի —ի քում, stand upright !

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ի հլ. (մանաւանդ անեզաբար գոր-ձածուած) «կայան, կեցած տեղը, տեղ, վի-ճակ» ՍԳր. Եզն. Ոսկ. որից կայան «ևենա-լիք տեղ» ՍԳր. «բնակարան, գտնուած տե-ղը» Վեցօր. «հաստատուն» Ագաթ. կայա-նալ Փիլ. կայանանալ Շիր. կայանաւոր Ա-գաթ. կայարան Գնձ. կայեան Ոսկ. ես. Ա-գաթ. կայուն Փիլ. Պիտ. մշտակայ Շիր. յարակայ Փիլ. կայկայիլ Խոր. =կակայիլ Արծր. հրտր. Պատկ. էջ 289. չկայ «անցա-ւոր» Ոսկ. փիլ. արևկայ «արև եղած օր» Վե-ցօր. 187. լուսնակայ Եզն. պարզկայ Վստկ. ոտնկայ Նաւում. գ. 11. Բուզ. գ. 2. մերձա-կայ Ոսկ. յհ. բ. 35. մօտակայ Ոսկ. մ. ռ. 12. Եփր. ծն. նաւակայք Նիւս. կազմ. ջրկայ Մծբ. բացակայ Նիւս. կազմ. ներկայ Ոսկ. եբր? Յհ. իմ ատ. ենթակայ Փիլ. երևակա-յել Սահմ. գերակայ Պիտ. դիմակայ Յհ. կթ. հետաքրքրական բառ է կայական՝ որ «կի-սահեղուկ» իմաստով ունի Վրդն. սղ. ճր. էջ 370 (Յորդ իբրև զջուր և կայական իբրև զձէթ). հեռակայ, կայարանապետ, կիսակա-յարան (նոր բառեր) ևն։ Բառիս երկրորդ արմատաձևն է կաց, որից կաց մնաց Ա. մակ. ե. 53 կամ կաց և մնաց «յետևը մնա-ցածները» Եղիշ. կացուցանել ՍԳր. «Հաս-տատել, ապացուցանել» Ուխտ. բ. 100. կա-ցուրղ «հանդէս, տօն», Սեբեր. 92. «մի տե-սակ հոգևոր երգ» Գնձ. Տաղ. (ըստ Մ. Աբե-ղեան, Արրտ. 1912, 732 տարբեր է կցուր-դից. կցուրդները հին ժամանակ Սաղմոսնե-րից յետոյ և նրանց կից երգուող փոքրիկ հոգևոր երգեր էին, մեծ մասամբ շինուած Ս. Գրքի պատրաստ խօսքերով. իսկ կա-ვուրդները սրանցից անկախ յօրինուած ամ. բողջ տօնական երգեր էին). կացրդական «տօնական» Պիտ. որ և կացարդական Մագ. (ըստ Մէնէվիշեան ՀԱ 1911, 668). կացրղիլ «հաւաքուիլ» Պիտ. պայծառակացուրդ «մե-ծահանդէս» Պիտ. կացարան Նար. կացոց Յհ. կթ. կացուն Ագաթ. կամակացոյց Մծբ. ընդդիմակաց Թուոց ժ. 9, Եզն. Ոսկ. ես. վե-րակացու ՍԳր. Կոչ. մշտնջենակաց Վեցօր. մօտակաց Ոսկ. ես. և մ. ա. 15. Կիւրղ. թգ, թագաւորակաց Կորիւն. ինքնակազութիւն Եզն. ևն. երկուսի զուտ արմատն է կա-, ո-րից բայական ձևով կալ «կենալ, կանգնիլ. 2. երևան գալ. 3. լինել. 4. ապրիլ. 5. դա-դարիլ, վերջանալ. 6. սպասել» ՍԳր. Եզն. Կոչ. Ագաթ. կալ ի վերայ «հասկանալ, վե-րահասու լինել» Ոսկ. մ. ա. 6. «վերակացու լինել» ՍԳր. հակառակ կամ ընդդեմ կալ «դէմ կենալ» ՍԳր. դիմակալ ՍԳր. ներկալ Փիլ. այլաբ. ենթականալ Ճառընտ. ևն։ Զար-մանալի ձև ունի յոտնկելեաց «ոտքի վրայ ուղիղ կանգնած» Ոսկ. Եփես. 927. Ա. թագ. իր. 20։


Կայտառ, աց

adj. s.

healthy;
active, agile, lively, brisk, sprightly;
swift, quick, diligent;
gay, merry, jocose, facetious;
pretty, pleasing, prepossessing;
fish;
reptile;
— առնել, —ս յօրինել, to reanimate, to revive, to comfort, to invigorate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «աշխոյժ, առոյգ, ե-ռանդուն» ՍԳր. «ջրի և ցամաքի ամէն տե-սակ կենդանի», բայց մանաւանդ «ջրային կենդանի» Դան. գ. 79. Շար. Նար. Արծր. (իմաստի զարգացման համար հմմտ. եռալ և զեռուն). որից կայտառական «խայտա-ցող» Ոսկ. յհ. ա. 31. կայտառութիւն Կորիւն։ Այս արմատի երկրորդ ձևն է կայտիռ, ո-հլ. (յետնաբար ի-ա հլ.) «ուրախութիւն, ու-րախութիւնից խաղալ ցատկռտելը» Ա-զաթ. Փիլ. յովն. Յհ. կթ. «ծովային կամ ցամաքային անասուն» Սեբեր. 74. Ճառընտ, որից կայտռալ «ուրախ ուրախ վազվռտել, եռալ զեռալ» Ագաթ. § 239 (ձեռ. տարբ. կտռային, կըտռային, կրկը-նագիրը ունի կտռային՝ ՀԱ 1913, 18) Արծր. հրտր. Պատկ. էջ 161 Ագաթանգեղո-սից փոխառեալ հատուածում ունի սրա տեղ կոտռային. հմմտ. նաև Սարգ. յկ. է, էջ 106 Իբրև զճճիս ի տղմի կապտռէի (առաջին տը-պագրութեան մէջ կայտռայի). կամ ա. պե-տըր. է. էջ 313 Զօրէն ճճեաց ի տղմի կաւտ-ռին (ա. տպ. կայտռան). որ և կայտռել Իմ. ժէ. 18. Ես. ծե. 12. կայտռեցուցանել Իսիւք կայտռական Փիլ. կայտռունակ Նար. խչ. 374. կայտռիկստակ (թերևս ուղղելի կայտ-ռիկատակ) «աքացի, ոտքով հարուած» Վրք. հց. Ա. 73 (ըստ ԳԲ սխալ գրչութիւն որպէս կայտռիք ստահակ ջորիներու. լաւագոյն ձե-ռագրում ունի «կայտռիքն ստահակ ջորւոզ» ընթերցուածը. տե՛ս Զարբ. թրգմ. էջ 286 ըստ Երևակ ամսագրի, 1858 Բ. էջ 43= Ա-թան. 604)։


Կաշառ, աց

s.

bribe, present;
fees;
— օք, by force of bribery, through corruption;
— խթել՝ տալ to bribe, to corrupt, to grease the palm;
to suborn;
—ս առնուլ, to take bribes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վրդն. ել. ստուգաբանում է «ևալ շառ, որ է ամբոխ և շարաւանդ ստից»։ ՆՀԲ «որպէս թէ կշռեալ տուրք, որպէս փրկանք»։ Սրանից նաև Հիւնք։


Կապար, աց

s. bot.

lead;
caper;
caper-bush.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Թերևս պհլ. *kapar հոմանիշ ձևից փոխ-առնուած։ Այս բուսանունը գտնւում է բաղ-մաթիւ լեզուների մէջ. ինչ. պրս. [arabic word] ka-bar, արաբ. [arabic word] ︎ qabbār, ասոր. ❇ qa-pār, յն. ϰάππαρις, լտ. capparis, ֆրանս. cáprier, գերմ. Kapern, Kapernstrauch, հունգ. kaporna, լեհ. kapary, սերբ. kapa-ra, ռում. kapre, թրք. gebere, keber, kipri otə, քրդ. keber, վրաց. կապարի ևն։ Յայտ-նի է, որ այս բոյսը Միջերկրականի առևե-լեան երկիրներից է տարածուած դէպի արև-մուտք, բայց բառի բուն ծագումը և ստու-զաբանութիւնը յայտնի չէ (Boisacq 409)։ Ատոյգ չէ նոյնպէս հայերէն բառի մայրր. Հիւբշ. 165 դնում է ուղղակի յունարէնից, բայց որովհետև հայերէնը միայն մի պ-ով է, ուստի պէտք է դնել կա՛մ ասորերէնից և կամ աւելի հաւանաբար պահլաւերէնից, որ աւանդուած չէ։ Իսկ յետին կապպար փոխա-ռեալ է արաբերէնից։


Կասկ, ի

s.

pearl barley;
malt;
chestnut.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կեղևեալ՝ մանաւանդ եփուած գարի կամ հերիսայ» Եւագր. 7=Վրք. հց. Ա. 322. Լծ. եւագր. որից կասկաջուր «ռա-րեջուր» Վրք. հց. Ա. 322, Վրք. ոսկ. Եւագր. Z. Մագ. թղ. էջ 115. հմմտ. նաև քաջկէն։

= Պհլ. *kask «գարի» բառից փոխառեալ, որ թէև աւանդուած չէ, բայց մինչև այսօր էլ պահուած ենք գտնում մի քանի իրանա-կան բարբառներում. ինչպէս՝ մինջանի käsk «գարի» (MSL 19, 147). եազգուլա-մի käsk «գարի» (JAs, 1916, էջ 251)։ Պհլ. ձևից է ածանցւում պրս. *kašk «գարի», որ թէև նախորդի նման չէ աւանդուած, բայց պահուած է պրս. մի քանի ածանցներում ինչ. [arabic word] kaškāb «կասկաջուր, գարե-ջուր», [arabic word] kaškēn «քաչկէն, գառե-հաց», [arabic word] kaško «զարեջուր» և [arabic word] keškek «հերիսայ»։ Իրանեանից է փոխառեալ նաև արաբ. [arabic word] kašk «կասկաջուր, գարիի խաշու՝ որ գործածա-կան է բժշկութեան մէջ» (Կամուս, թրք թրգմ. Գ. 110)։-(Թիրեաքեան, Կարնամակ ծան 111 ունի պհլ. kazk «գարիի և ցորե-նի աղանձ» բառը, որ այլուստ անծանօթ է)։-Հիւբշ. Arm. Gram. 51ə։


Կատու, աց

s.

cat, puss;
— արու, tom-cat;
— էգ, she-cat;
— ոչ մալեալ, he-cat;
ձագ —ի, kitten, young cat;
— քաջ մկնորս, a good mouser;
— վայրի, cat-o-mountain;
նուալ՝ մլաւել —ի, to mew, to caterwaul;
մլաւիւն —ի, mewing;
երաժշտութիւն —աց, caterwauling;
ցնկնիլ —ի, to kitten, to bring forth kittens.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Աշխարհիս գրեթէ ամէն կողմը տարա-ձուած մի բառ է. հմմտ. յն. ϰάττα, նյն. ϰάτα, γάτα, լատ. cattus, մլատ. catus, հֆրանս. cat, ֆրանս. chat, իտալ. gatto, սպան. gato, անգլ. cat, հբգ. chazzá, գերմ. Katze, հոլլ. kat, katte, շվէդ. katt, katta. հսլ. kotuka, բուլգ. kotka, ռուս. котъ, кошкa, ուկր. kit, լիթ. katé, լեթթ. kak'e, հպրուս. catto ևն. այս բոլորը հնդևրոպա-կան լեզուների մէջ։ Միւս լեզուախմբերից աւնենք՝ արաբ. [arabic word] gitt, ասոր. ❇ qattu, ն. առոր. katu, ֆինն. kissa, katti, էստն. kas, kat, վօթ. katti, վեպս. kaši, լիվ. kasi, լապոն. katto, gatto, չերեմիս. koti, վոտյակ kotsis, սիրյ. kas, վօգուլ. kadi, kiskä., օստւաև. ka-ti, մորդվին։ kata, թրք. kedi ևն։ Հին դա-սական աշխարհը ընտանի կատու չէր ճա-նաչում և չգիտենք թէ այս բոլորը ի՛նչ ճամ-բով յառաջացած ու տարածուած են (Meillet, Esq. latine 277)։ Նախապէս գիտունները կարծում էին թէ կատուի հայրենիքը Եգիպ-տոսն է, որտեղից բերուել է Եւրոպա և այդ-տեղից էլ տարածուել ամէն կողմ. հմմտ. նուբիական kadis և արաբ. qitt (վերջինը ժԴ դարից աւանդւած)։ Արդի լեզուաբաններից ոմանք այն կարծիքն ունին թէ կատուն հնդևրոպական բառ է. բուն արմատն է հնխ. qat, որ նշանակում է «ցնկնել». հմմտ. ռուս. котитьcя «ցնկնել», գւռ. котъка «դառնուկ», սերբ. kot «թուխս», kotiti «ցընկ-նել», լտ. catulus «ձագուկ և յատկապէս շան լակոտ», հիսլ. haδna «ուլ», մբգ. ha-tele և միռլ. cadla, cadhle «այծ»։ Այս ար-մատից է ծագել հնխ. qatos, որ նախապէս նշանակում էր ընդհանրապէս «ընտանի և ենռանեների ձագ», իսկ յետոյ զանազան լեզուների մէջ յատկացուեց մի որոշ ա-նասունի ձագին։ Առաջին անգամ կելտա-կան լեզուաճիւղում ստացաւ «կատու» նշա-նակութիւնը. հմմտ. գալլ. cattos, միռլ. catt, Գերմաններին, Սլաւներին, մտաւ Արևելք և տարածուեցաւ ամէն կողմ։ Այս կարծիքը սակայն ամէնքից ընդունուած չէ և կան տարբեր ենթադրութիւններ (Հմմտ Hehn, Kulturpflanzen6 452, 477, 589, Pictet I ❇81, A. Ahlquist, Die Kulturwörter der westfinn. Spr. Տէրվ. Երկրագունտ 1894, էջ 100, Thurneysen, Keltoromanisches, էջ 62, Reallexicon 412, Walde 141, Berne-ker 590, Trautmann 120, Kluge 246, Po-korny 1, էջ 338-9 ևն)։ Հայերէնի մէջ կա-տու բառը գործածուած է յետ-ոսկեդարեան շրջանին. (Ոսկեդարում ընտանի կատուն կոչւում էր կուզ). և յայտնի չէ թէ ո՞ր լե-զուից է փոխառեալ։ Մեր բառին ամենամօ-տիկ ձևերն են լատինը և ասորին. և հաւա-նական է որ հայ ձևը փոխառեալ է ասորե-րէնից և մեզնից էլ տարածուած է ամբողջ կովկասեան լեզուների մէջ։-Հիւբշ. էջ 307։


Պահակ, աց

s.

keeper, guardian, warden;
guard, garrison;
guard, sentry;
— դուռն, Gates, straits;
pass, defile;
fortress, fortified place;
— մեղաց, մահու, կորստեան, the Genius of death, Satan;
— ունել, վարել, to compel, to constrain, to task, to force to villein service.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«աահապան, ոստիկան» Բ. թագ. ը. 6, Ագաթ. Եփր. փիլիպ. 156. «պահպա։ նող, խնամակալ» Ոսկ. մ. գ. 14. Եփր. հա-մաբ. «կապան, ամուր կիրճ» Ագաթ. Եղիշ. Փարպ. որից պահակ ունել կամ պահակ վա-րել «բռնի և ձրի աշխատեցնել» Մտթ. իէ. 32. Մրկ. ժբ. 21. Ոսկ. մ. ա. 18. Սեբեր. պա-հակել «պահպանել» Ոսկ. կողոս. պահակա-փոխ Կոչ. 238. պահականոց (նոր բառ). կրճատմամբ՝ պահկութիւն «բռնի աշխա-տանք» Ոսկ. մ. գ. 8. հին ձևն է պարհակ, ինչպէս որ աւանդուած էլ է պարհակ «բերդ». Նորագիւտ Ա. մնաց. ժը. 6, 13. տարապար-հակ Մտթ. ե. 41. դառնապարհակ Թէոդ. կոյս.։ Այստեղ են պատկանում նաև անպա-հակիլ «հեղգալ, դանդաղիլ» Սեբեր. 185. ըմպահկել «ընդվզիլ, հեստել, անհնազանդ գտնուիլ», որ և գրուած է ըմբահկել, ըմբ-պահկել, ըմպհկել, ըմբհկել, ամպահակել, ըմբահակել, ըմպահակել, ընդպահկել, ըմ-բարհակել, ըմպարհակել) Փիլ. Ոսկիփ. Պիտ. Մառ. գամագտ. ըմպահակոտ «անսանձ. ա-պստամբ» Գիրք Թղ. 189 (նորագիւտ բառ)։


Պահակապան, աց

s.

guard, garrison;
guard-house.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *pahrakpān «պահապան» բառից, որ կազմուած է pāhrak և pān բառերից։ Այս պհլ. ձևը, ինչպէս նաև նրա ներկայացուցիչ պրս. *pahrabān չեն աւանդուած գրականու-թեան մէջ. բայց նոյնն են հաստատում իրանեանից փոխառեալ ասոր. pahragbān «պահպանութիւն», թալմ. [hebrew word] parhag-banā «ոստիկանական տեսուչ» ձևերը։-Հիւբշ. 218։


Պահանջ, ջից

s.

credit-side, credit;
cf. Պահանջումն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «որպէս թէ զ'ի պահեստ եդեալն կամ զաւանդն և զփոխն յետս նահան-ջել»։ Հիւնք. պրս. պազխասթ (իմա bāz-xvāst) հոմանիշից։ Meillet REA 1, 9 և II. 6 փոխառեալ իրանական կորած մի ձևից, որ կազմուած է pa-նախա-մասնիկով՝ պհլ. սոգդ. hanǰ, հպրս. զնռ. Banj «քաշել» արմատից. հմմտ. պհլ, āhanǰītan, պրս. [arabic word] āhan ǰīdan «քաշել, յետ քաշել» (Bartholo-mae, Altir. Wört. 784-5, Horn. § 58 Gauthiot, Gr. sogd. 156), ինչպէս նաև


Պահապան, աց

s.

guard, guardian, inspector, superintendent, overseer;
sentry, sentinel;
—ք, guard, guards, garrison;
cf. Հմայեակ;
— այգեստանի, vineyard-keeper;
cf. Հրեշտակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *pahrapān<զնդ. *pāϑrapāna-բառից, որ կազմուած է pahr<զնդ. pāϑra «պաշտպանութիւն, պահպանութիւն»+pān «պահող» բառերից։ Վերի բառերը աւանդ-ուած չեն թէև, բայց կան նրանց այլ գաւա-ռական ձևերը. ինչ. պհլ. pāspān=պրս. pās-bān «պահապան»։ Տե՛ս նաև պահ։-Հիւբշ. 217։


Պայուսակ, աց

s.

bag, pouch;
— որսոյ, game-bag;
— ուղեւորաց, cloak-bag;
— կշռոց նենգութեան, bag of false weights.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *payūsak ձևից, որ չէ աւանդուած. սրա հետ հմմտ. պրս. օ [arabic word] payūza, օ [arabic word] paivaža «շապիկ և նման նմին լայն հան-դերձք»։ Իրանեանից փոխառեալ է նաև ա-սոր. [syriac word] payūsag կամ payvasaα «վզնոց, ցանց» (Brockelm. Lex. syr 271ա)։-Հիւբշ. 220։


Պանիր, նրոյ, նրի

s.

cheese;
գործել մածուցանել —, to make cheese;
to curdle milk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *panir ձևից, որ աւանդուած չէ. բայց կայ պհլ. panēr, պրս. [arabic word] panīr «պանիր», որից փոխառեալ են նաև աֆղան. panir, բելուճ. p'anēr, քրդ. panir, panīr, peynir, զազա penir, արևել. թրք. penir, թրք. penir, peynir, գնչ. pendir «պանիր»։ -Բառիս ծագումը իբր զնդ. paeman-«կաթ» 221։


Պաշար, աց

s.

provision, viaticum, food, victuals;
victualing, providing, provisions, stores, equipment;
the Holy Sacrament.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=-Պհլ. *pašar հոմանիշ ձևից փոխառեալ, որ աւանդուած չէ. բայց որը հաստատում է նորագիւտ սոգդ. pš'ϑr «պաշար» (յիշա-տակուած է BSL 23, 107)։ Այս բառը Gauthiot, Gram. sogd. էջ 162 կարդում է fsāβar «ուտելեղէն, vivres» և կցում է զնդ. fšav-«սնուցանել, պարարտացնել» բա-ռին։-Աճ.


Ռամ, ից

s.

cf. Ռամիկ, cf. Րամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *ram «հօտ, մարդոց խումբ. 2. ժո-ղովուրդ», որ թէև չէ աւանդուած, բայց հմմտ. սոգդ. ram «ժողովուրդ», մանիք. պհլ. rm «հօտ, ժողովուրդ» ИАН 1912, 48, ❇ rmii «ժողովուրդ» ИАН 1907, էջ 548, պրս. [arabic word] ram «հօտ, խումբ, երամ մարդոց». հմմտ. նաև երամ և ռամիկ. իմաստի զար-գացումը ճիշտ այնպէս է, ինչպէս արաբ. [arabic word] ra'yat «հօտ. 2. ժողովուրդ»։-Հիւբշ. 233։


Ռոճիկ, ճկաց

s.

appointment, salary, pension, pay, hire, wages;
maintenance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ, *rōčīk «օրական պարէն» բառից, որ կազմուած է պհլ. [other alphabet] roc, պրս. ❇ rōz, rūz, հպրս. rauča «օր» բառից։ Թէև պհլ, *rōčīk ձևը չէ աւանդուած, բայց նոյնն են հաստատում հայերէնի հետ նաև պրս.. rōzi, rūzi «օրական ուտեստ, պարէն, ուտե-լիք», փոխառութեամբ ասոր. [arabic word] σνrōzīqā «օրապահիկ», արաբ. ❇ rizq «ուտեստ, պարէն», սելջուք. թրք. uruzī «օրապա-հիկ» (Horn § 629)։ Նոյն արմատից ուրիշ մասնիկով կազմուած է պհլ. [other alphabet] točīh >պազ. rōžiī «օրապահիկ»։ Սրանց բուն ծագման, հնդևրոպական ցեղակիցների, ինչ-պէս նաև համապատասխան բնիկ հայ ձևե-րի վրայ տե՛ս Լոյս բառի տակ։-Հիւբշ. 234։


Ռունգն, ռնգան

s. pl.

nose;
cf. Ռնգունք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (ռնգան, ռնգամբ) «քիթ» Շար. աւելի գործածական է յգ. ոնգունք (սեռ. ռնգանց կամ յետնաբար ռնգաց) «քիթ. կամ մանաւանդ՝ քթի ծակերը» ՍԳր. Փիլ. Եղիշ. Յհ. իմ. նմանութեամբ՝ «դռան փեղկ» Նար. խչ. 380. «ծխնի» ՀԲ. (գրուած է նաև ռընգունք, ըռնգունք, ըռընգունք, ռունգք)։ Որից արծռունգն Պորփ. Արծր. արծռնգնու-թիւն Պորփ. Մխ. ապար. ռնգավար լինել «այս ու այն կողմ հոտոտել» Փիլ. լիւս-ռնգեղջիւր «մեծ մի անասուն» Խոր. աշխ. Վանակ. հց. (թրգմ. յն. ῥινόxερος հոմանիշից, որ է ֆր. rhinocéros), շնռունգն «շան քթով» (իբր անարգական ածական) Ոսկ. մտթ. ղ. որից և Բրս. մրկ. 87. երկուսն էլ գրուած (դ յաւելուածով) շնդռունգն կամ շնդռունդն, որ Վարդանեան ՀԱ 1921, 360 ուղղում է այս-պէս. կարծում եմ սակայն որ դ յաւելուածը ո՛չ թէ սխալ գրչութեան արդիւնքն է, այլ nր> ndr ձայնաբանական օրէնքի։ Նոր բառեր են ռնգաձայն, ոնգախօս, ռնգական, ռնգային։


*Ռուպ

s.

quarter, fourth part, fourth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. ❇ rubb «պտուղը ճզմելով հանուած օշարակ, մանաւանդ եփած և թանձրացրածը» (Կամուս, թրք. թրգմ. Ա, էջ 139), որից փոխառեալ են պրս. [arabic word] rub նոյն նշ., ֆրանս. անգլ. rob, իտալ. robe robbo, սպան. rob, arrope, պորտ. robe, arrobe ևն։ Արաբ. բառի բուն իմաստն է «թանձր» և ծագում է սեմ. rbb «հաստ, խւո-շոր, մեծ» արմատից, որից և ասուր. rabū «մեծ» և ռաբբի բառի տակ յիշուած ձևե-րը։-Հիւբշ. էջ 273։


Ռուփ

s.

rob, inspissated juice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. ❇ rubb «պտուղը ճզմելով հանուած օշարակ, մանաւանդ եփած և թանձրացրածը» (Կամուս, թրք. թրգմ. Ա, էջ 139), որից փոխառեալ են պրս. [arabic word] rub նոյն նշ., ֆրանս. անգլ. rob, իտալ. robe robbo, սպան. rob, arrope, պորտ. robe, arrobe ևն։ Արաբ. բառի բուն իմաստն է «թանձր» և ծագում է սեմ. rbb «հաստ, խւո-շոր, մեծ» արմատից, որից և ասուր. rabū «մեծ» և ռաբբի բառի տակ յիշուած ձևե-րը։-Հիւբշ. էջ 273։


Սակր, կեր, կերբ, կրով

s.

hatchet, axe;
cf. Սակեր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Լատինական ծագումից է դնում հնե-րից Ճառընտ. «թագաւոր ոք տպաւորե-լով զբանսն ի քարտիսի, որ իտալացւոց բարբառովն սակր ասի»։ ՆՀԲ հյ. սակ «պայման» բառից և կամ մանաւանդ լտ. sacer։-Lag. Arm. Stud. § 1933 աւե-լացնում է յն. σάϰοα։


Սահման, աց

s.

bound, term, circumscription;
bounds, limits, confines, frontier, borders;
extremity, sphere;
definition;
statute, rule, regulation;
decision, determination;
jurisdiction, extent;
department;
neighbourhood, district, provinces;
—ք, outskirts, suburbs;
—ք հակատոյ, articles of faith;
— երկրի, կալուածոց, landmark;
— հատանել, to fix the boundaries of;
յարդար —ս ամփոփել զիմն, to reduce to its proper limits;
— դնել, to bound, to fix bounds to, to limit, to end;
— դնել անձին, to propose, to deliberate, to resolve;
երդնուլ արդումն —աւ, to bind oneself by an oath;
անցանել ըստ —, to overstep, to pass the limits or boundaries;
—աւ ասել, to say briefly;
յաղետալի — հասուցանել, to reduce to a deplorable state;
cf. Զէն.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «որոշեալ չափ, ծայր, վերջ (մանաւանդ երկրի կամ գաւառի), կա-նոն, օրէնք» ՍԳր. Խոր. «տրամաբանական եզր, բացատրութիւն» Դամասկ. Արիստ. վերլ. «Բանական պատճառ» Պրպմ. Դիոն. ածայ. որից սահմանել «որոշել, կարգել» ՍԳր. «վերջացնել» Իգն. «բացատրել» Սահմ. սահմանադրութիւն Գծ. ժէ. 26. ստնմանա պահ Բուզ. սահմանակից ՍԳր. Բուզ. Եւս. քր. սահմանորդ Ոսկ. ես. անսահման Ագաթ. Կոչ. միասահման Վեցօր. միջասահման Փիլ.

ԳՒՌ (dialectal) Շմ. սահման, Ջղ. սանմանք, Ախց. սայհման, Սլմ. սmյհման, Խրբ. սայման, Մկ. սախման, Գնձ. սամհանք (մհ շրջուած), Գոր. Ղրբ. զա՛հման «երկու արտի մէջտեղի սահմանը», Ղրդ. զա՛հման «սահման, մէկի բնակութեան շրջանը», Ապ. Երև. սահմանք «սովորութիւն, աւանդական օրէնք», Ակն. սայմանէլ «հնարել, յօրինել».-Մաքսուդեան, Le parler d'Akn, էջ 63 սրանից է դնում նաև Ակն. թայհմանէլ «հնարել, հնճարել»։-Մշ. սամնել «սահմանել»։


Սաղաւարտ, ից

s.

casque, helm, helmet, head-piece, morion;
Armenian mitre.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(յետնաբար ի, ի-ա հլ. գըր-ուած նաև սաղավարտ) «զինւորականի եր-կաթէ կամ պղնձէ գլխանոց. 2. արքունի պաշտօնեաների խոյր. 3. քահանայի, մա-նաւանդ եպիսկոպոսի թագ» ՍԳր. Եղիշ. Ղե-ւոնդ. Պտրգ. որից սաղաւարտաւոր Եզեկ, իգ. 24. լր. 4. Բուզ. դ. 20. սաղաւարտել Եզեկ. լը. 5. Եղիշ.-մհյ. սաղուարտ Ան-սիզք 31։

= Հիւս. պհլ. *sārawart(i) «գլխանոց»< հպրս. *sāravarti-«գլխի ծածկոց» բառից փոխառեալ. (հայերէնի մէջ իրան. r-r տա-րանմանութեամբ դարձել է ղ-ր). այս իրան-եան ձևերը աւանդուած չեն, բայց նոյնն են հաստատում ասոր. փոխառեալ ❇ sanvartā «սաղաւարտ» և առանց -ti մաս-նիկի իրանեան ձևերը, զնդ. ❇ sāravāra-և պհլ. [arabic word] sarvar «սաղա-ւարտ»։ Բոլորն էլ ծագում են sar «գլուխ» և var-«ծածկել» բառերից. -ti մասնիկը գտնում ենք նաև վարտիք բառի մէջ (տե՛ս անդ)։-Հիւբշ. 235։


Պարեխ, ից

s.

rock, cliff, steep, precipice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ժայռ, լեռան ցցուած մասը, քա-րոտ տեղեր» Վրք. հց. ա. 571. Քուչ. 92 «գահաւանդ» Ագապ. 167. «Յիսուսի գերեց-մանի վրայ դրուած մեծ քարը» Եղիշ. թղմ 300.


Պարկէն, ենից

s.

trench, moat, ditch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *pārken ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց նոյնն են հաստատում նորագիւտ մանիք. պհլ. [hebrew word] pargīn (Salemann ЗAH 8(1908), 109), պրս. [arabic word] ︎pārgīn կամ, [arabic word] pārgī «նշանակէ զայն փոսն, զոր առնեն ի խոհանոցս և ի բաղանիս, զի աղտեղի ջուրք անդր երթիցեն. 2. անձրևաջուր, որ իցէ ժո-ղովեալ ի փոսորակ տեղիս». [arabic word] bārgīn «տեղի ուր ժողովեալ իցէ անձրևաջուր»։ Իրանեանից են փոխառեալ նաև ասոր. [arabic word] oarqīnā «քաղաքը շրջապատող փոսր» (Brockelm. Lex. syr. 292), «աղտեղութեւն թափելու փոս» (Noldeke), արաբ. [arabic word] ︎ lāriqīn «ջրամբար»։-Հիւբշ. 228։


Պարտ, ոյ, ուց

s. adj.

debt, duty, obligation, engagement;
due;
active debt, credit;
tribute, tax, impost;
cause, reason, author;
in debt to, indebted, accountable, responsible;
guilty, culpable;
— բաշխք, tribute due;
—ոյ տէր, creditor;
v. imp. — է, there must, there ought;
it is right, it is necessary;
— եւ արժան էր, it was necessary;
չէ —, ոչ է —, ոչ է եւ պատշաճ, it must not be, it is not right, just or lawful;
չէ — կենաց, he is unworthy of life;
— վարկանել, to think proper, to deem expedient;
արկանել ընդ —եօք, to cause to run into debt, to get into debt, to be involved in debt;
մտանել ընդ —եօք, to run into debt;
to lay oneself under obligations;
բազում —ս ունել, լի —եօք լինել, to be over head and ears in debt;
— անձին համարել, to assume the obligation;
հատուցանել զ — ս իւր, to discharge or pay a debt;
հատուցանել զ —ս երախտագիտութեան, to discharge a debt of gratitude;
հատուցանել զ— ս իւր առ հայրենիս, to pay one's debt to one's country;
—առնել, to render culpable, to impute, to accuse;
to condemn;
cf. Թոյլ;
cf. Պատշաճ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հպրս. *partu-«պարտք» բառից, որ թէև աւանդուած չէ, բայց կայ միւս իրանեան լեզուների մէջ. հմմտ. զնդ. pāra-«պարտք», tanūm pairyeite «պարտական լինի անձին. գլխապարտ լինի», pəša-(<*prta-) «պար-տական, յանցաւոր, մեղաւոր», pəšōsara-«գլխապարտ», pəšotanu-, pərətotanu-, ta-nupərəϑa-«գլխապարտ, անձնապարտ, մա-հապարտ», սոգդ. apartak «յանցաւոր, մև-ղապարտ» (MSL 19, 128 և ՀԱ 1927, 763), աֆղան. por «փոխ, պարտք»։ Պակասում է սառանեան աահլաւերինըւմ, Իրանէանից է ւևռեառեալ նաև քուչ. peri «պարտք» (MSL 19, 159)։-Հիւբշ. 228։


Պարտակ

s.

mask, veil, cover.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

+ Պհլ. *partak «առագաստ, վրան, ծած-կոց» բառից, որ թէև աւանդուած չէ, բայց հաստատում է պրս. օ [arabic word] parda (որից թրք. perde) «վարագոյր, ծածկոց» և պահլաւերէ, նից փոխառեալ ասոր. [syriac word] pardaqa «վը-րան» բառերով։-Հիւբշ. էջ 229։


Պետ, աց

s.

chief, commander;
— վարժից, master;
— հարց, patriarch;
— մարց, abbess;
— գաւառաց, prefect, governor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հիւս. պհլ. *pet ձևից, որ հաստատում է մանիք. պհլ. -byd (կարդա՛ bed) (MSL 17, 249). իրանեան միւս լեզուները ցոյց են տալիս a. ինչ. պհլ. pat, յգ. patān, զնդ. ❇ paiti-, սանս. [other alphabet] páti-միջին պրս. (Պրոկոպիոսից տառադարձուած)-βαδης -βέδης, պրս. [arabic word] bad, bud, բոլորն էլ նշանա-կում են «պետ, տէր» և գտնւում են սովորա-բար բարդութեանց ծայրը. ինչ. զնդ. aeϑra-paiti-, zantupaiti-, danhupaiti-, nmano-paiti-, vīspaiti-, baēvarəpaiti-, պհլ. magu-pat, spāhpat, hazārpat, Պրոկոպիոսի մօտ Ἀσπεβέδης, պրս. sipahbad, mōbad, hērbud, հլ. բիւրապետ, հազարապետ, մոգպետ, աս-պահապետ, սպարապետ (տե՛ս առանձին ա-ռանձին), և մինչև անգամ քուչ. (իրանեա-նից փոխառութեամբ) tanāpate «տանու-տէր»։-Այս բոլորը պատկանում են հնխ. poti-«տէր, փեսայ» արմատին. հմմտ. այլ ժառանգ ձևերից՝ սանս. pátyatē «իշխել, տիրել, մասնակից լինել», pátnti, «տիրուհի, հարս», զնդ. paϑnī. «տիրուհի», xvaē-pati «նա ինքն», յն. πόσις «փեսայ», πότυια «տի-ռուհի», δεσ-πότης «տանուտեր» δεσ-ποω օտանտիրուհի», լտ. potis «կարող», potes. las «կարողութիւն», potens «կարող», potior «լաւագոյն, աւելի ուժեղ», potissimus «ա-մենալաւ, գլխաւոր», potissime «գերազան-զապէս», utpote «ըստ որում, իբր այն», hospes, -pitis «հիւր կամ հիւրընկալ» (<*hosti-potis), հլտ. potis sum>possum «կարող եմ», čompos «մասնակից», գոթ. brūp-faps «նշանած, խօսեցեալ», hunda-faps «հարիւրապետ», լիթ. patis, pats «փե-սայ, ինքն», vèsz-patis «ինքնագլուխ տէր», vèszpatni «տիրուհի», լեթթ. päts «ինքն», bati «տնտեսուհի, տանտիկին», հպռուս waispattin «կին, տիկին», pattiniskun «ա-մուսնութիւն», հսլ. gospodi=սլով. gospód = յգ. ռուս. гоcподa «տէր», բրըտ. ozech «տանուտէր», ալբան. pata, patše «ունէի» (=տէր էի) ևն։ Հայ լեզուի մէջ այս արմա-տը չի աւանդուած. (պիտի լինէր *հեյ, *հոյ ձևով՝). առաջ կարծում էին թէ այստեղ է պատկանում հայ ազգի անունը, իբրև «տէր» (նուաճուած ժողովուրդների համար), սա-կայն այժմ այս կարծիքը չի ընդունւում (Po-korny 2, 77, Walde 605, 370, Boisacq 806, 808, 179, Trautmann 208 Berneker 336).-Հիւբշ. 229։


Սեղան, ոց

s.

table, board;
meal, food, table;
altar;
banker's counter;
աւագ —, grand, high altar;
— գրելոյ, writing-table;
— խոհակերոցի, kitchen-table;
dresser;
— մարմարեայ, marble-table;
— գործոյ, work-table;
սփռոց —ոյ, table-cloth;
անօթք, սպասք —ոյ, plates and dishes;
պատառաքաղ, դանակ, դրգալ —ոյ, table-fork, table-knife, table-spoon;
զրոյցք ի —ի, table-talk;
— յարդարել, ուղղել, դնել, to lay out a table, to spread the table;
— ուղղել, to erect or place an altar or Communion-table;
բեզմել ի —, to sit down to table;
ծառայել —ոյ, to wait at table;
ի —ի լինել, to be at table;
ելանել ի —ոյ, to rise from table;
բառնալ զ—, to take away, to clear the table;
ծախք —ոյ, table-expenses;
cf. Կողապտեմ;
cf. Ճաշ;
cf. Պատիւ;
s. geom. trapezium.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (իսկ Յուդթ. դ. 10, Եզեկ. զ. 5 գրծ. սեղանօք) «սեղան, մանաւանդ ճա-չի. 2. կերակուր, հացկերոյթ, կոչունք. 3. Լումայափոխի ևն սեղան. 4. զոհի սեղան, զոհարան, բագին. 5. տաճարի սեղանը. 6. Քրիստոսի խաչը» ՍԳր. Ագաթ. Ոսկ. Եփես. «ծամող ատամ» Տաթև. ձմ. խզ. որից սե-ղանատր ՍԳր. սեղանակից Վեցօր. սեղանա-յարդար Ոսկ. եփես. սեղանայօրէն Ոսկ. մ. գ. 17. սեղանազերծ Բ. մկ. դ. 42. համասե-ղան Փիլ. կամ հոմասեղան Բրս. պհ. նոր բառեր են ճաշասեղան, սեղանատամ, սե-ղանապետ, սեղանատուն, սեղանատրութիւն ևն։


Սեմիար, աց

s.

tachygrapher.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Յն. *σηιειαριος հոմանիշ ձևից, որ թէև չէ աւանդուած ո՛չ հին և ոչ բիւզանդական յունարէնում, բայց ենթադրելի է հայերէն բառի վրայից. հմմտ. սեմագիր։-Հիւբշ. 378։


Պէշասպիկ

s. adj.

nag, pony;
courser;
mounted on a courser.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *pēšaspik «յառաջընթաց ձիաւոր». կազմուած pēš «յառաջ» և asp «ձի» բառե-րից։ Պհլ. բառը աւանդուած չէ, բայց հաս-տատւում է փոխառեալ ասոր. ❇ ncšaspig, աւելի լաւ ❇ pešaspig, յգ. [other alphabet] pešaspigān «յառաջ, ընթաց, praecursor» (Brockelm. Lex. syr. 295բ) ձևերով։-Հիւբշ. 230։


Պէս

prep. adv.

as, like;
— գունակ, as;
— զայս օրինակ, thus, in this manner or way;
almost, nearly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *pēs ձևից, որ աւանդուած չէ. բայց հմմտ. ոնռ. paesa-, paesah-«ձև, կերա եղանակ, զարդարանք». գտնւում է մանա-ւանդ բարդութեանց ծայրը. ինչ. vispopae-sah-«ամենազգի, ամէն տեսակ», stəhrpaē-sah-«աստեղազարդ, աստեղանման» ևն. սանս. péças «կերպարանք, ձև, գույն» ևն։ Այս բառերը պատկանում են հնխ. peik'-«զարդարել, նկարել, նախշել» արմատին, որի ժառանգներն են նաև սանս. pimcáti «զարդարել, ձևել, գրել», զնդ. paes-«ռու-նաւորել, զարդարել», հպրս. ni-pištanaiy «գրեցի», niyapaisam «գրեցի», պհլ. nipiš-tan. պոս. nivistan, քրդ. nəvīsin, օաս. fins-sun «գրել», քուչ. piñkam «գրում է», paiy-katsi «գրել», paykalhe «գրութիւն» (MS։ 18, 422), յն. ποιϰίλος «խատուտիկ, գոյնըզ-գոյն», գոթ. (filu-)fai'is «(բազմա)պիսի», հբգ. fēh, անգսք. iah, fā, «գոյնզգոյն», լիթ. pèsziu, pèszti «ածուխի կտորով գծեր քա-շել, նկարել, գրել», հպրուս. peisāt, հսլ. pisati «գրել», p'istru «գոյնզգոյն», ռուս. пи-caть, nишy «գրել», necтрьи «խայտաբը-ղէտ», լեհ. pstry «խայտաբղետ», բուլգար. bismó=ռուս. nисьмo «նամակ» ևն։ Հնխ. peik'-արմատի հետ կար նաև * peig-, որից յառաջանում են լտ. pingo, pictum «նկա-րել», pictor «նկարիչ» ևն (Pokorny 2, 9 Tτautտann 21l Boisacq 800, Walde 583, Horn § 1051)։ Եթէ բառը բնիկ լինէր հայե-րէնի մէջ՝ պիտի ունենար հէս ձևը, ուստի պէտք է ընդունիլ որ փոխառեալ է իրանեա-նից, թէև ո՛չ պահլաւերէնի և ոչ էլ պարս-կերէնի մէջ չէ պահուած (բացի ni-նախա-մասնկաւոր ձևերից)։-Հիւբշ. էջ 230։


Պղպեղ, ի

s.

pepper;
— լոսեալ, ground or pounded -;
համեմել —աւ, to -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *pilpil հոմանիշից, որ աւանդուած չէ. հմմտ. պրս. [arabic word] pilpil հոմանիշը։ Սա հնդկական մի բառ է, որ հետզհետէ արև-մուտք յառաջանալով՝ տարածուած է բոլոր լեզուների մէջ. ինչ. սանս. pippalī, քուչ. pippāl, յն. πέπερι (Boisacq 768) >լտ. pi-per, նյն. πιπερι, թրք. [arabic word] biber, հսլ. pipru, գերմ. Pfeffer (Kluge 365), հոլլ. peper, իսլ. piparr, անգլ. pepper, իտալ. pepe, pe-vere, ֆրանս. poivre և յատկապէս պարսիկ ձևից յառաջացած՝ վրաց. მილმილი պիլ-պիլի, արաբ. [arabic word] fulful, ասոր. [arabic word] telfəlā «պղպեղ»), ուտ. pimpil «պդպեղ» (տարանմանութեամբ փխ. *pilpil)։-Հիւբշ. էջ 231։


Պղպջակ, աց

s.

air-bubble or water-bubble, globule, froath, foam.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ջրի երեսին ձևացած բշտիկ» Վեցօր. գ. էջ 47. Պիտ. Շիր. որից պղպջակաձև Յայսմ. պղպջակել «ջերմուկի ջրի դուրս բխիլը» Պիոն. 383 (ոսկեդարեան բառ), «ջրի երեսին պղպջակ կազմել» Յհ. կթ. Ճառընտ. պղպջակիչ Պիտառ. գրուած է նաև բղբջակ Զքր. կթ. պաղպաջակ Եփր. խչ. 77. պարզ արմատն է *պղպուջ, ինչպէս ցոյց են տալիս պղպջանալ «խմորի ուռչիլը» Փիլ. ել. (որ և փղփջանալ Կիւրղ. թգ.), պղպջաձև Յայսմ. պղպջումն Փիլ. բագն. միջին հյ. բխբուճ «գիրգ» Տաղ. հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 28. գւռ. բխբճալ, բղբնջիլ, պխպճալ, փխպճիլ և մանաւանդ բխբուճ, բղբունջ, փխպուճ «փափուկ ուռած հաց», պղպու «պղպջակ»։ Նոյն բառի այլայլուած ձևը (գուցէ և տպագրական սխալ) եմ համարում աղպկալիլ «խմորի թթուելով պղպջալը», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Ջա-րօն. Ա. § 97, էջ 202. «Պղպկալելն և ուռչիլն խմորոյն և թթուութեամբ քացախիլն»։


Պսակ, աց

s.

crown, diadem;
crown, prize, premium, reward;
circle, coping, top, crowning, brim, frame, edge, cornice, parapet, battlement;
coronation, achievement, accomplishment;
nuptials, espousals, marriage, nuptial blessing;
— դպրաց, tonsure, shaven crown;
— ծաղկեայ, wreath, garland, chaplet;
— ի փշոյ, crown of thorns;
սրբոց, halo, gory, nimbus;
— կուսին, chaplet, beads, string of beads;
— արեգական, halo around the sun;
— տարւոյ, the course of the year;
— պարծանաց, փառաց, crown of honour, of glory;
հիւսել —, to weave a garland or chaplet;
— դնել ումեք, to marry.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «պսակ, թագ, գլխի վրայ դրուած զարդ» ՍԳր.. «հարսի ու փեսի գլու-խը դրուած մանեակը» Ես. կա. 10. Գէ. ես. «շրջանակ» ՍԳր. «արևի շուրջը բակ» Ոսկ ես. «ամուսնութեան խորհուրդը կամ օրհ-նութիւնը» Յհ. իմաստ. Վրք. հց. Կանոն. «ե-կեղեցականների գլխի կուլակը» Մարթին, «տարեշրջան» Սղ. կդ. 12. որից պսակել ՍԳր. պսակակալ Դատ. ը. 26. Ես. գ. 19. պսակահամբար Ագաթ. պսակահաս Կորիւն. պսակաւոր Իմ. դ. 2. Գ. մկ. բ. 14. քարա-պսակ «բարձրաւանդակ, քերծ» Նորագիւտ բ. մնաց. իե. 12. նորապսակ ժղ. հռոմկլ. կըրկ-նապսակ Վանակ. յոբ. մարգարտապսակ Մամիկ. բռնապսակ Մխ. դտ. խաչապսակ նար. խչ. լուսապսակ Շար. Գնձ. ևն։

= Պհլ. *pusāk «թագ, պսակ». հմմտ. զնդ. ❇ pusā-«թագ, պսակ» (բառիս ստու-գաբանութիւնը անյայտ է ըստ Bartholomae, Altiran. Wört. 912)։ Պհլ. ձևը աւանդուած է Թուրֆանի pusaγ, սոգդ. 'ps'k ձևերով և փո-խառութեամբ տուած է նաև թոխար. ըsuk «պսակ». պահլաւ բառին է կցւում ըստ Z-dén՝ յն. ἄμπις «կանանց մազերը ճակտի վը-ռաււ ևառեւու ևապ» (ստուգաբանութիւնը անյայտ էր ըստ Boisacq 56). Benveniste BSZ л 103, էջ 41, որից քաղում եմ այս տեղեկութիւնը, վստահելի է գտնում այս հա-մեմատութիւնները։-Հիւբշ. 232


Պտուղ, տղոց

s. fig.

fruit;
fruits;
fruit, produce, effect, result;
tip of finger;
— աչաց, pupil, eye-ball, apple of the eye;
չորս — խունք, four grains of incense;
դալար, կանաչ, վաղահաս, հասուն, չոր, փտեալ —, fresh, green or unripe, premature, ripe, dried, rotten fruit;
կեղեւ պտղոց, peel, paring;
կեղեւել զ—ս, to pare, to peel;
to decorticate, to strip;
— տալ, բերել, to bear, to yield, to produce fruits;
— քաղել, to gather, to pluck, to pick fruit;
to reap the fruit of, to derive benefit from.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «միրգ, փխբ. բերք, ար-դիւնք, գործ» ՍԳր. «եկեղեցական տուրք, պտղի» Բուզ. 235. որից պտղաբեր ՍԳր. Եւս. քր. բազմապտղաբեր Մծբ. պտղազուարճ Ոսկ. ես. պտղալի Եփր. ծն. պտղաքաղ Օրին. իդ. 21. Ղևտ. ժթ. 10. պտղաքաղել Եւագր. 54. պտղի «եկեղեցական հարկ՝ բերքով» (հմմտ. ֆր. fruit «պտուղ» և իբրև իրաւագի-տաւևան բառ՝ «մուտք, ստացուածք, տուռո») Զքր. սարկ. Գ. 8. անպտուղ ՍԳր. լիապտողլ Ոսկ. յհ. ա. 31. Փարպ. միապտուղ Կիւրղ. թգ. ձիթապտուղ Ոսկ. եփես. հասարակապը-տուո Փարպ. պտղատու «պտուղ տուող» Փիւ-Նար. «պտղի, այն է՝ եկեղեցական տուրք տուող» Լմբ. մատ. 430. կաղնապտուղ Փիլ. լին. պտղառատ (նոր բառ) ևն։-Պտուղ մասնաւորապէս նշանակում է «խաղողի մէկ հատիկը». ինչ. «Հացն ի բազում ցորենոյ, բաղկանայ և գինին ի բազում պտղոց խա-ղողոյ» (Տաթև. ամ. 161). որից փոխաբե-րաբար նշանակում է նաև «աչքի բիբ» Եփր. այլակ. Նանայ. Միխ. աս. «մատի ծայրը» Առակ. լա. 20 (երկուսն էլ կլորակ ձևից առ-նելով)։ Առաջինից պիտի լինի նաև պտղակն «աչքը տկար կամ պակասաւոր» Ղևտ. իա. 20 (հմմտ. գւռ. պտղիլ «աչքի պտուղը ընկ-նիլ դուրս, աչքը պայթիլ»). երկրորդի հետ նոյն է պտեղն «մատի ծայրը» Լմբ. իմ. Վստկ. սրանք ունին պտղան, ի պտղանէ հո-լովաձևերը, որոնցից ՆՀԲ հանում է ուղ. պտեղն ձևը. բայց պտեղն չէ աւանդուած, գաւառականներում առհասարակ ունինք պր-տուղ Պլ. «մատի ծայրի փափուկ միսը», Խ. ւև «աառունը. մատի ծայրով առնուած քա-նակութիւն» (օր. մէկ պտուղ խունկ. այս ձևը ունի նաև Մաշտ. Կիլիկ., որ ՆՀԲ սխալ է մեկնում «բոլորակ հատ խնկոյ», իբր թէ լի-նէր խնկի տեսակը, մինչդեռ չափն է). և միայն Հճ. ունի բmդեղ<պտեղ «պտղունց». սրանից են կազմուած նաև պտղունց «մատ-ների ծայրով առնուած քանակութիւնը». փտղել (իմա՛ պտղել) «մատի ծայրով պտու-ղը ճզմել՝ հասունութեան աստիճանը իմա-նալու համար» Վստկ. որոնք ցոյց են տալիս թէ բառի բուն ձևն է պտուղ և ո՛չ պտեղն։


*Ջոջ

s.

great, grand.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. ջ'ոջ՝, Վն. նոչ (սեռ. ճիւ-չիւ), Մրղ. ճուչ, ճէօչ, Սլմ. ճէօչ, Մկ. ճիւ, Ռ. չօչ. բառս գործածական է նաև Ապ. Արճ. Բլ. Բղ. Խ. Խլ. Նփ. Սր. Ոզմ. Տիգ.։ Նոր ռա-ռեր են ջոջանալ, ջոջագլուխ, ջոջիկ, ջոջկիկ, ջոջութ, ջոջպապ, ջոջւոր, ջոջցնել, ջոջնաևt, ջոջահոգի, ջոջագլխանակ։-Հին հայերէնից աւանդուած է մեզ Ջոջիկ անունը. այս անու-նով յայտնի են Ջոջիկ եղբայր Վազգէնի՝ բդեշխի Վրաց. ամուսնոյ ս. Շուշանկայ (Ե դար), Ջոջիկ վաներէց Արամունից (608 թ.) Ջոջիկ իշխանաց իշխան Տայոց (Ժ դար). Այս վկայութիւնները հասցնում են ջոջ բա-ռի հնութիւնը մինչև Ե դար


Սրահ, ից

s.

drawing-room, hall, saloon;
curtain;
church-porch, portico, court;
corridor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *srāh ենթադրեալ ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց ունինք փոխառութե-ամբ պարսկական հր. [hebrew word] srāh «նա-խասրահ», մանդ. [hebrew word] srādqā «վրանի գլուխը՝ տանիքը», արաբ. [arabic word] ❇ surādīq «վրանի վերի կողմը՝ տանուտէրի բնակարա-նը բաժանող վարագոյրը. 2. առասասա» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 925)։ Սրանզից առաջինը (մեր բառի հետ) ենթադրում է հպրս. *srāδa-, իսկ միւս երկուսը՝ հպրս. *srāδaka->սրահակ։-Հիւբշ. 241։


Վիրգ

s.

club, staff;
pebble, stone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրան. *virg ձևից փոխառեալ. այս բա-ռը չէ աւանդուած իրանեան որևէ բարբա-ռում. չկայ նաև ուրիշ որևէ լեզուի մէջ, ռա-ցի սլաւականից. հմմտ. հսլ. vrúgջ, vüvrù-gջ, vuvrèšti, հռուս. vüvereci, սլով. vfžem, vrèči, հչեխ. vyvrhu, vyvrci, ուկր. verèčy, verháty «գցել, նետել, արձակել», որոնց բո-լորի նախաձևն է uirgō «նետել (քար ևն)»։ Ըստ Trautmann 361 թէև բառս մինչև այժմ չէ գտնուած ուրիշ հնդևրոպական լեզուի մէջ, բայց սլաւականի er, or, r ձայնդարձը ցոյց է տալիս նրա խոր հնութիւնը։ Հայերէնը իր նախաձայնի պատճառաւ չի կարող իբր բնիկ յառաջացած լինել հնխ. uirg' արմատից և մատնանիշ է անում իրան. virg ձևը։-Աճ.


Վկայ, ից

s.

witness, testifier;
voucher;
martyr;
աստուած ինձ —, God is my witness;
— լինել, to be a witness of, the witnesses of, to be admitted as evidence;
— կոչել, to summon as witness;
to invoke or call on to witness;
— առնուլ, to take to witness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *vīkay բառից, որ չէ աւանդւած, բայց նոյնն է հաստատում զնդ. [arabic word] vīkaya-«վկայ». (ծագում է kay-արմատից vī-մասնիկով,. որ է «բաժանել, անջատել, որոշել» ըստ Bartholomae, Altir. Wört. 441, 1436)։-Հիւբշ. 248։


Վտանգ, աց

cf. Վտանկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *vitang<հպրս. *vitanka-«նե-ղութիւն, վտանգ, դժբախտութիւն» բառից, որ կազմուած է vi-մասնիկով tañč̌ «սեղմել, ճնշել» արմատից. հմմտ. նոյն արմատից պհլ. [syriac word] tang «նեղ», [syriac word] tangīh «նեղութիւն», պրս. [arabic word] tang «նեղ, ճնշեալ, սեղմ», սանս. [other alphabet] atañ̄ka (կազմուած ā մասնիկով) «մարմնի կամ հոգու ցաւ, ան-հանգստութիւն, վիշտ, տագնապ, երկիւղ» Թէև պհլ. բառը չէ աւանդուած, բայց կայ նրա աւելի նոր ձևը, այն է՝ մանիք. պհլ. ❇ vidang «վտանգ, դժբախ-տութիւն» (Salemann ЗAH 8, 72)։-Հիւբշ. 249»


Տակաւ

adv.

by little and little, by slow degrees, insensibly;
yet, still;
— little by little, slowly, by degrees.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *tak ձևից, որ թէև չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում պրս. [arabic word] tak «սակաւ, քիչ, դոյզն». ըստ այսմ տակաւ նը-շանակում է բուն «սակաւուք, քիչ քիչ»։-Աճ.