adj.

affecting, moving, touching;
amiable, dear;

s.

offscum, offscouring, cf. Ջնջան;
— առնել, ասել, to conjure, to beseech, to entreat, to beg, to supplicate.

adj.

Այն՝ զորով լինի փարիլ. գրկելի. սիրելի. տենչալի. խանդաղատելի.

Բժշկութեան արուեստ փարելի, եւ ո՛չ փախչելի ամենեցուն լիցի. (Պիտ.։)

Փարելի եւ սիրելի թագաւորին։ Որ փարելին էր քրիստոսական հօտին. (Վրք. հց. ՟Ժ՟Դ. ՃՃ.։)

Անմեղք, որ առանց նենգութեան են, եւ ամենեցուն փարելի. (Սարգ. ՟ա. յհ. ՟Է։)

ՓԱՐԵԼԻ. Խանդաղատական, աղերսական. սրտառուչ. գորովական.

Աղօթք աղերսալիք, եւ պաղատանք փարելիք. (Ագաթ.։ եւ Խոր. հռիփս.։)

Առ քեզ են բանք իմ փարելի, ո՛վ դու քաղաք յոյժ պանծալի. (Շ. եդես.։)

Փարելի բարբառ ընդ իմ էլի էլի առ հայր գոչէր. (Շար.։)

s.

ՓԱՐԵԼԻ. գ. περίψημα peripsema. Ջնջան, որ փարի զսրբելի ենթակայիւ. կամ որպէս փարատիչ աղտոյ. սրբիչ. մաքրիչ. (յն. բէրի՛փսիմա. պարասրբիչ. շուրջ մաքրիչ. որ այլուր թարգմանի ի մեզ, տարագիր կամ կամ անարգեալ. եւ փոխանակ. )

Իբրեւ առակ նշաւակի եղեաք ամենայն աշխարհի, ամենեցուն փարելի լինել մինչեւ ցայժմ. (՟Ա. Կոր. ՟Դ. 1։)

ՓԱՐԵԼԻ ԱՍԵՄ, կամ ԱՌՆԵՄ. որպէս յն. փարագալօ՛. παρακαλῶ obsecro. Աղաչել փարելով. աղերսել խանդաղատելով. արգահատել.

Մի՛, աղաչեմ, եւ փարելի ասեմ, մի՛ վայրապար խաբեսցուք զանձինս։ Այլ աղաչեմ, եւ փարելի ասեմ։ Զքեզ փարելի առնեմք՝ արգահատօղ լինել, եւ մի՛ սաստիկ առ յանցաւորսն երեւել. (Ոսկ. եփես. ՟Դ. եւ Ոսկ. մ. ՟Ա. 11։ ՟Բ. 14։)

Առ ի հաճել զմիտս յովսափատու, գէն քո՝ ասէ, փարելի քո. (Եփր. թագ.) (ի շնորհս նորա լսեմ աղաչանաց քոց)։