of good family, high-born, illustrious, noble, patrician;
national;
relation, kindred;
—ք, produce, fruit, revenue, harvest.
γενικός gentilitius. Տոհմային. ազգային. ցեղական. առունին.
Յոլովք եւ մեծամեծք լինին կռիւք յաղագս ի տոհմոն պատուոց. քանզի տոհմական պատերազմ իբրու զի չարագոյն են քան զօտարականաց. (Փիլ. լին. ՟Բ. 60։)
ՏՈՀՄԱԿԱՆ. συγγενής cognatus. Ազգական. ազգակից.
Մուրթքէ տոհմական էր սաւուղեան գնդին. (Մծբ. ՟Գ. (տպ. տոհմակից)։)
Հոմացեղիցն եւ տոհմականաց, որոց սեպհական էր ընտանութիւնն, կատաղի ցասմամբ ընդդէմ զինեցայ. (Սկեւռ. աղ.։)
ՏՈՀՄԱԿԱՆ. εὑγενής generosus, nobilis. Քաջատոհմիկ. ազնուազարմ. ազնուական.
Միջակայնոց եւ պայազատաց, շինականաց եւ տոհմականաց։ Թագաւորն մեծ տոհմական. (Նար. ՟Գ։ Մծբ. ՟Ժ՟Բ։)
ՏՈՀՄԱԿԱՆ, անք. գ. γέννημα fructus πλεονασμός abundantia. եւ բայիւ εὑφορέω, καρποφορέω fructifero. Առատ բերք սերմանեաց երկրի. բարեբերութիւն. առատութիւն արդեանց կամ արմտեաց եւ պտղոց։
Առն ուրումն մեծատան ետուն տոհմականս. (Ղկ. ՟Ժ՟Բ. 16։)
Իբրեւ զերկիր ինչ պարարտ ընկալեալ զսերմանիս՝ պտղաբեր լիջիք եւ ձեզոյն լայնեալ տոհմականս բազմացուսջիք։ Ու սերմ է, արդ եւ բազում տոհմականք։ Որչափ ինչ վնաս արմտեացն լինիցի, թէպէտեւ տոհմական ոչ, սակայն զգլուխն տայ։ Անդն ոչ զցանեալն եւեթ պարտի բերել, այլ առաւել եւս տոհմականս. (Կոչ. ՟Ժ՟Ը։ Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ՟ա. թես.։)
Տոհմականով կանգնեալ, եւ զերդարեալ թեփովք եւ ցօղնով եւ քտտով, զոր յաւելու նոցա երկիր. (Եփր. ՟գ. կոր.։)
Հատն ցորենոյ պտղաբերէ տոհմականաւ։ Եբեր պտուղ տոհմականաւ։ Տոհմականօք բուսանի։ Ոչ վիշապք զտոհմականս արդեանց կրեն. (Ագաթ.։ Շ. խոստ.։ Լմբ. սղ.։ Եզնիկ.։)
Հարիւրաւոր կոչեցան տոհմականք աստուծոյ. (Ոսկիփոր.։)
Եւ նմանութեամբ՝ առաւելութիւն պտղոյ այլոց իրաց. շահ. ἑπικαρπία usus fructuosus, quaestus, foenus
Ո՞ ոչ ընկալցի այնպիսի քաղցր հատուցանօղ ի ժամանակի հանդերձ տոհմականաւն զփոխն։ Պահանջէ զտոհմականս իւր շնորհաց. (Ածաբ. աղք.։ Լմբ. վերափոխ.։)
Ունիցիս գանձս յերկինս. ոչ կորնչին իրքն, այլ առաւել տոհմականօք ածեն, եւ առաւել քան զոր տայցեսն՝ առնուս. (Մեկն. ղկ.։)