fellow-sufferer;
compassionate.
συμπαθής, ὀμοπαθής simul patiens, condolens. եւ բայիւ συμπάσχω, συμπαθέω simul vel similia patior, condoleo. Կցորդ չարչարանաց. չարչարեալ զոյգ ընդ ումեք. եւ կրակից. եւ կարեկից. ախտակից. ցաւակից.
Քրիստոսիւ յիսուսիւ, որում փո՛քր մի եղերուք չարչարակից. (՟Ա. Պետ. ՟Ե. 10։)
Զի ոչ եթէ ունիմք քահանայապետ, որ չիցէ կարօղ չարչարակից լինել տկարութեան մերում։ Ամենայն քահանայապետ չափով չարչարակից կարօղ է լինել տգիտաց եւ մոլորելոց. (Եբր. ՟Դ. 15։ ՟Ե. 2։)
Կամեցան չարչարակից լինել սրբոցն։ Մահկանացու մարմնովս կարիցեմք չարչարակից լինել անմահ աստուածութեանն. (Եղիշ. ՟Է. ՟Ը։)
Յաղագս այնոցիկ՝ որք մեռանինն, իբրեւ ընդ զրկեալս չարչարակից լինիմ. (Բրս. յուդիտ.։)
Պարտ եւ արժան էր ընդ արարչին չարչարակից լինել եւ արարածոցս։ Եղաք չարչարեցելոյն յաղագս մեր՝ չարչարակիցք. (Ածաբ. ի պասք. ՟Բ. եւ Առ որս. ՟Ժ՟Գ։)
Չարչարակցաց քո առաջին, գուշակողաց զխորհուրդ խաչին. (Յիսուս որդի.։)
Ուտէր իբրեւ զմարդ ճշմարիտ. զի զգեցեալ էր զչարչարակիցս մեր իբրեւ զմեզ». յն. զնմանակիրն մեր. (Կոչ. ՟Դ։)