s.

auditor, listener, hearer;

adj.

listening, obedient, docile, submissive;
—ք, auditory, audience, the public.

adj. s.

ἁκροατής, ἁκουιστής auditor εὑήκοος bene audiens, obediens. Ունկն դնօղ. ունկնդրօղ. ուշ դնօղ. անսացօղ. հնազանդ. մերձակայ խօսողին. եւ Աշակերտ. ատենակալ. եւ այլն.

Զիմաստուն ճարտարապետ, եւ զհանճարեղն զունկնդիր։ Լեզուի նորա ունկնդիր։ Բան իմաստուն յունկնդիր լսելիս. (Ես. ՟Գ. 3։ Իմ. ՟Ա. 6։ Առակ. ՟Ի՟Ե. 12։)

Ունկնդրաց եւ հնազանդելոց առաջնորդէ ի հաճոյս տէրութեանն իւրոյ։ Ունկնդի՛րդ դու սիրեցեալ։ Երանի՛ իցէ ունկնդիր աշակերտաց։ Բարեմիտ ունկնդիր՝ մեռեալս յարուցանէ. (Յճխ. ՟Ժ՟Գ։ Վրք. հց. ՟Բ։ Կլիմաք.։)

Կոդրատոս՝ առաքելոցն ունկնդիր». այսինքն ականջալուր աշակերտ. (Եւս. քր. ՟Բ։)

Արիստիդէս փիղիսոփայ աթենացի՝ ընկեր կոդրատեայ՝ առաքելոցն ունկնդիր՝ արար զիննեւտասներեակն լուսնի հռովմայեցւոց. (Շիր. զատիկ.։)

Քննեսցի յունկնդրացն (յատենի). (Մխ. դտ.։)

Կալ ընդ ունկնդիրս. (Կանոն. (որպէս երախայք լսօղք ընթերցուածոց եւ խրատուց եւեթ։))

ՈՒՆԿՆԴԻՐ ԼԻՆԵԼ. ἁκούω audio ὐπακούω obedio πείθομαι confido. Ունկն դնել. ունկնդրել. լսել. ուշ ունել. եւ Անսալ. հնազանդիլ.

Ունկնդիր եղեւ յակոբ հօր եւ մօր իւրում։ Ունկնդիր եղեւ աբրամ ձայնի սարայի։ Եւ ոչ եղեր ունկնդիր այնմիկ։ Ունկնդի՛ր լերուք առաջնորդաց ձերոց.եւ այլն։

Յղեաց խոսրով. այլ նոքա ասէ չլինէին ունկնդիր։ Որում ոչինչ ունկնդիր եղեալ տիրան. (Խոր. ՟Բ. 64։ ՟Գ. 16։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ունկնդիր լինիմ

Չունկնդիր լինիմ

Voir tout