s.

texture, tissue, web, weft;
— սարդի, cob-web, spider's web;
խզել զ— կենաց, to cut the thread of life.

s.

ὔφασμα textura ἰστός tela ὐφαντός textus, textilia. Անկուած կտաւոյ. հիւսք կամ թել ձգեալ կկոցաւ. ջուլհակի բանուածք.

Կորզեաց զցիցսն հանդերձ ոստանիւն եւ ազբամբն յորմոյ անտի։ Գործ ոստայնի նկարակերպ։ Իբրեւ ոստայն սատարաց մերձ ի հատանել. (Դտ. ՟Ժ՟Զ. 14։ Ել. ՟Ի՟Ը. 6։ Ես. ՟Լ՟Ը. 12։)

Ոստայն՝ ներամսեայ գործ միոյ սատարի. եւ գոյնք վայելչականք աստուածոցն թերեւս իցեն սպիտակագոյնք յոստայնէ. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Ոստայն հանդերձից անկեալ լինէր. (Պտմ. աղեքս.։)

Ոստայնի գործի, եւ այլ ինչ կահ ի տունն առնիցէ. (Ոսկ. մ. ՟Գ. 6։)

Թեկղ եւս պատեցաւ զնովաւ ասպն զոստայնիւ. (Ճ. ՟Գ.։)

Սիրամարգք, որք զպայծառ եւ զանազան թեւաւորութեանն զօրէն ոստայնից տեսանելով. (Փիլ. լիւս.։)

Խզել զոստայն կենաց իմոց. (Իսիւք.։)

Մերթ թուի նշանակել եւ զգործարան ոստայնանկութեան, կամ զգործի ոստայնի.

Ոստայն, յորում անճառաբար անկաւ միաւորութեան պատմուճանն. (Պրոկղ. ի կոյսն.։)

ՈՍՏԱՅՆ ՍԱՐԴԻ. ՍԱՐԴԻ ՈՍՏԱՅՆ. ἁράχνη, ἁράχνιον araneae tela. Գործած սարդի ուռկանաձեւ առ որսալոյ զճանճս՝ նրբաթել եւ մածուցիկ, դիւրահերձ. մամուկին բանածը.

Զոստայնս սարդից անկանէին։ Ոստայնք նոցա ոչ ձորձեսցին. (Ես. ՟Ծ՟Թ. 5. 6։)

(Սարդն տքնի), մի՛ ինչ գուցէ՝ որ յօդդ թռչին, խզեսցեն զոստայնն. (Փիլ. լիւս.։)

Սարդի ոստայն. (Յոբ. ՟Ը. 14։ ՟Ի՟Է. 18։ Սղ. ՟Լ՟Ը. 12։)

Զօրէն սարդի ոստայնի լուծանի. (Ճ. ՟Բ.։)

Փոշւով եւ սարդի ոստայնիւ լցեալ. (Լաստ. ՟Ժ՟Է։)

Սարդի ոստայն ձգես՝ ծածկոյթ զերեսօքդ, զի այնպէս է ստութիւն. (Գէ. ես.։)

ՍԱՐԴԻՈՍՏԱՅՆ կամ ՍԱՐԴԻ ՈՍՏԱՅՆ. Ոստայնն սարդի. cf. Սարդ, եւ ոստայն.

Սարդիոստայնին նման. (Ոսկ. մ. ՟Բ. 24։)

Զհելլենական մոլորութիւնն որպէս սարոստայն եղծանէր. (Ճ. ՟Ա. (գրեալ էր՝ սարդոստայն)։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Միոստայնի

Ոստայնանկ, աց

Ոստայնանկեմ, եցի

Ոստայնանկութիւն, ութեան

Սարդիոստայն, ից

Voir tout