adj.

respiratory;
cf. Շնչաւոր.

adj.

ψυχικός, ἑμψυχικός, ψυχοειδής , ἁναπνευστικός, πνευματικός animalis, animatus spiritalis, respirativus, adspirativus, inflans եւ այլն. Որ ինչ հայի ի շունչ կամ յոգի. եւ Ունակ շնչոյ կամ որդւոյ. զգայական. կենդանական.

Օդ ըստ հրամանի աստուծոյ պահէ զշնչական կենդանութիւն աստի կենացս ի մարդ եւ յանասուն. (Լաստ. ընթերց.։)

Շնչական տռփումն ասաց զանասնոցն զգայականն. (Մաքս. ի դիոն.։)

Ոչ կատարեալ ի սորա է շունչ (այսինքն հոգի), այլ մասն ինչ շնչական ներգործութեան. (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)

Դժուարեալ գլփինն՝ ընդ նմա թ զոգիսն երեւի հանել, շնչական կապանացն ի մարմնոյն բռնութեամբ լուծեալ. (Փիլ. լիւս.։)

ՇՆՉԱԿԱՆ. իբր Անբան. լոկ զգայուն. որ եւ Շնչաւոր, կամ Կենդանիք ասին.

Առնուլ զնոյ հանդերձ ընտանեօքն, եւ ամենայն շնչականօք ի տապանն։ Հանդերձ ամենայն շնչականօք՝ տարեւոր ժամանակօք նաւակաց պահեալ. (Ագաթ.։ Կորիւն.։)

Լցան եւ ջուրքն շնչականօք, եւ զարդարեցան. (Եփր. ծն.։)

Ի շնչականացն որոշեցեր, հոգւով իմանալեաւ խառնեցեր։ Ո՛վ շնչականդ ի բանականաց. (Նար. ՟Ե. ՟Ը։)

Նախահայրն (զկնի մեղաց) թուեցաւ ընդ շնչականսն՝ մինչեւ յայն, որ բանն աստուած պատարագեցաւ։ Անկեալ ընդ շնչականսն ճարակի. (Ճ. ՟Ա.։)

Շնչական մտածութիւն. այսինքն անբանական, մարմնաւոր. (Մագ. ՟Ի՟Զ։)

Ըստ ախտաւոր եւ շնչական վարուց. (Կիւրղ. ղկ.։)

ՇՆՉԱԿԱՆ. իբր Բանական. հոգեկան. հոգիաւոր. որ եւ Հոգեւոր, եւ Անձնաւոր ասի.

Վասն մեր յիւր շնչական եւ ի մարմնական մարմին ընդունի զհոգին զիմաստութեան եւ զհանճարոյ. (Ոսկ. ես.։)

Յորժամ տեսանիցես գեղեցիկ եւ տեսական զմարմինն երկնից, մի՛ շնչական կարծիցես. (անդ։)

Է մեռելութիւն մարմնական, գոյ եւ շնչական։ Շնչականն մեռելութիւն քանզի կամաց է՝ ընդ պատժօք է. (Ոսկ. եփես.։)

Քրիստոսլ եգիտ սուրբ մարմնով եւ հոգւով զկոյսն, եւ ա՛ռ ի նմանէն զշնչական մարմինն ըստ պատշաճի կամաց իւրոց. յանապական արգանդէ ստեղծ ինքն իւր մարմին շնչական. (Ճ. ՟Գ.։)

Եդեմ շնչական. (Նար. ձ։ Տաղ.։)

Յերեւելի սխալանաց մաքրիլ եւ յաներեւոյթ շնչական ախտից. (Ոսկիփոր.։)

Անզգամն մատնէ զշնչականն յաղագս զգալեաց։ Շնչական ոյժք, եւ այլն. (Փիլ.։)

ՇՆՉԱԿԱՆ. որպէս Շնչառական.

Խօթացեալ ինչ ի շնչականացն մասնկանց՝ փոքր եւ խիտ շնչեմք։ նոյն շնչերակք՝ ձայնական համանգամայնզ եւ շնչական գործարան. (Նիւս. բն.։)

Հոգւով բերանոյ նորա ... ո՛չ ոգի ի ձեռն շնչականն գործեաց յառաջ խաղացեալ. (Աթ. ՟Թ։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անշնչական

Ներշնչական

Voir tout