hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.
ᾇσμα, μέλος, ὔμνος cantus, canticum, melos, hymnos եւ hymnarium εἰρμός series. (լծ. եբր. շիր, շիրա. ար. շիւյիր, պ. սիւրուտ. ռմկ. շարգի ). Երգ, եւ երգարան, ընդունարան եկեղեցական երգոց. շարակնոց.
Եւ ասեն՝ Գովեա՛ երուսաղէմ, շարականաւ։ Եւ սկսանին զամբիծսն եւ զԱրարիչն շարականաւ. (Մաշտ. հին.։)
Ծանեաք յերգս ձեր եւ յօրհնութիւնս, որ է շարականք. (Գր. տղ. թղթ.։)
Սղմ. տէր թագաւորեաց. ընդ որ եւ շարական յարմարեն պատշճապէս ի փառս աստուծոյ. (Լմբ. պտրգ.։)
Շարականաց կարգ աճեցնէր, տաղերգութիւնս ի ճահ առնէր. (Լմբ. ի շ.։)
Տէր ներսէս արար յոլով երգս շարականաց. (Ոսկիփոր.։)
Եւ եղանակ շարականիս (կամ շարունակիս), առ ի պատիւ մեծի տօնիս. (Շ. հրեշտ.։ Շ. ոտ.։)
Գերմանոս արար եւ կցուրդս եւ շարականս քաղցրեղանակս. (Հ=Յ. մայ. ՟Ժ.։)
Այս՝ մարտիւրոսի շարական է, զոր եւագր ասացեալ է. (Լծ. եւագր.։)
Ասասցի շարականն, ե՛կ սուրբ հոգի ստեղծօղ բնաւից. (Մաշտ. ջահկ.։)
Ո՛չ տունս շարականաց ուսաք։ Ոչ երգի ի մէջ մեր՝ ո՛չ եղանակս, եւ ոչ շարականաց տունս։ Զի՞նչ հաստատէր երգ շարականացն. (Վրք. հց. ձ. (տպ. եռմոս)։)
Իսկ ի կարգի Շարականիս մերոյ՝ վերնագիրք են ամբողջ երգոց ըստ աւուր պատշաճի, Կանովն. այլ ի վերնագիրս մանկանց դնի ըստ ձ. եւ տպ.
Շարական իգնատիոսի։ Շարական յհ. ոսկեբերանի։ Շարական խնկարկութեան եւ այլն։
Եւ ի մի ձ. յետ աւագ օրհնութեանց դնի.
Աւելորդ շարական յարութեան, Այսօր յարեաւ. իմա՛ իւր սարօքն՝ յաւելեալ յետոյ ի լամբրոնացւոյն։
ՇԱՐԱԿԱՆ. ա. որպէս Յօդական. շարադրական. բաղադրեալ.
Զիմաստնանալն յաղագս ճշմարտապէս միանալոյն շարականիս բնութեան. (Սարկ. հանգ.։)