ՅԱՄԵՄ որ եւ ՅԱՄԵՆԱԼ. (Արմատն է Յամ. եւ նորա՝ Ամ. իբր Ամանակել, որպէս ասի ի յն) χρονίζω, ἑγχρονίζω longo tempore duro, moror, immoror μένω, ἑπιμένω, βραδύνω tardo, cunctor, remano, persisto ἑνδημέω, πολιτεύομαι conversor προσεδρεύω, ἑνδιατρίβω immoror եւ այլն. Ժամանակ անցուցանել. յերկար կալ մնալ. անագանիլ. յապաղել. դեգերիլ. տարտամ լինել. տեւել, եւ դանդաղիլ. ատեն անցընել, ուշանալ.
Ընդ Լաբանայ կեցի, եւ յամեցի մինչեւ ցայժմ։ Ոչ յամեաց պատանին առնել զբանն։ Յամիցէք յերկրին։ Մի՛ յամեսցես հատուցանել։ Յամեցին հետք կառաց նորա։ Յամեաց ի ժամանակէն՝ զոր եդ նմա։ Լո՛ւր Տէր, եւ մի՛ յամեր։ Յամէ տէր իմ ի գալ։ Որ յամենն ի գինւոջ։ Ոչ մինչ ի սպառ յամեաց բարկութիւնն։ Որչափ յամեմք ի մարմնի աստ։ Ի դմին յամեսջի՛ր.եւ այլն։
Յայսպիսի բանս ոչ վայրապար յամեսցի։ Դարձեալ նովին բանիւք զնոյն միտս նշանակէ, եւ յամէ ի բանին։ Ոչ անցանէ փութով, այլ յամէ եւս ի բանն. (Ոսկ. ես. գծ։)
Ի տրտմականսն յամէ, եւ զհեշտականսն հարեւանցի իմն պատմէ. (Ոսկ. ես.։)
Մեք տամք յամել նոցա ի սովորութեանն. (Ոսկ. յհ. ՟Բ. 25։)
Ոչ յամեաց նա ի Կեսարիա. (Խոր. ՟Բ. 77։)
Որչափ յամէ ոք ի հաղորդութենէ, ուրախանան դեւք. զի դիւրորսալի է նոցա հեռացեալն ի փրկական խորհրդոյն. (Խոսր.։ Յամելի. իբր յամեցօղ. Սեբեր.։ Վեցօր.։)
ՅԱՄԵԼ. իբր Երկայնամտել. յարատեւել. հանապազորդել.
Որչափ ինչ չվճարեաց բարեկամութիւնն, զայն վճարեաց յամելն։ Թէպէտեւ շուն իցես (որպէս զքանանուհին), եւ յամիցես, նախամեծար քան զյոյլ որդին լինիցիս։ Ոչ վայրապար խնդրել, այլ յամել ի խնդրուածսն։ Թէպէտեւ ոչ վաղվաղակի բանայցէ զդուռնն, այլ յամել պարտ է. (Ոսկ. մ. ՟Ա. 22. 23։)
ՅԱՄԵՄ, եցի ն. cf. ՅԱՄԵՑՈՒՑԱՆԵԼ. ուշացնել.
Տէր իմ յամէ զ՝գալ. (Մտթ. ՟Ի՟Դ. 48։)
Է ուրեք՝ զի յամէ զտալն. (Խոսր.։)
Բայց Քրիստոս յամէ զզարթնուլն. (Լաստ. ՟Ժ՟Բ։)