va.

to murmur, to mutter, to mumble, to speak through the teeth;
to sing low, to hum, to murmur gently;
to grumble, to whine, to moan.

ն.

եւ ն. μελετάω mussito, murmuro ἑπᾴδω, κωμῳδέω , ἑκτραγωδέω cano, recanto ἁποκλαίω defleo եւ այլն. Մրմունջ առնել. մռմռալ ընդ ունչս կամ իբրեւ զմունջ. յերգ առնուլ եւ հենգնել. հծծել. հեծեծել. ողբալ. մեղմաձայն հնչել. մնչել. շշնջել. եւ Քրթմնջել, տրտնջել.

Մրմնջեսցեն ի միասին, որպէս մրմնջեն ի միտս իւրեանց։ Եւ ոչ այնպէս՝ որպէս ողբան ի մովաբ. մրմնջեսցես, եւ պատկառեսցես։ Մրմնջեսցէ իբրեւ զլալիւնն յազերայ։ Այս ամենայն է՝ զոր մրմնջէին զքէն առակօք. (Ովս. ՟Է. 2։ Ես. ՟Ժ՟Զ. 7։ Երեմ. ՟Խ՟Ը. 32։ Եզեկ. ՟Ժ՟Զ. 44։)

Զվիշտսն աղերսիւ մրմնջօր։ Զայս զերկոսեան խորհուրդս յամենայն վիշտս յանձինս մրմնջեալ՝ ցածուսցուք զտրտմութիւնն։ Զի՞նչ քան զայն բերան ցանկալի կայցէ, որ զգիտիցէ թշնամանել, այլ զօրհնութիւնսն մրմնջել. (Ոսկ. մ. ՟Ա. 13. եւ 10։ ՟Գ. 25։)

Զայս եւ յարտաքնոցն ոմն յերգ արկեալ մրմնջէ զիւր ոսոխ. (Ոսկ. ես.։)

Այսպէս մրմնջեն (այսինքն քաջ վերծանեն) հռետորացն մանկունք. (Մագ. լ։)

Որպիսիս ձայնս մրմնջեցից վհատեցուցիչս. (Նար. ՟Լ՟Թ։)

Առ մարդկօրէն խորհուրդսն, որ մրմնջեն մեզ, եթէ ոչ յօգուտ է հակառակ կալ ամենեւին ընդ դեւս. (Եւագր. ՟Ի՟Գ։)