adj. adv.

ՄՏԱԽՈՀ եւ ՄՏԱԽՈՐՀ. σύννους, στοχαζόμενος cogitabundus, conjectans. Որ խորհի ընդ միտս իւր. խելամուտ. զգաստ. յուզեալ ի միտս. զղջական. եւ Որոճելով. քննելով.

Փոխանակ ծիծաղկոտի՝ մտախո՛հ. (Ածաբ. նոր կիր.։)

Մտախոխ, է սուրբ սրտիւ. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

Ակն ցած, ամփոփեալ գնացք, երեսք մտախորհք. (Բրս. պհ.։)

Օրինակօք ոմամբք կամի մխիթարել զնոսա, եւ մտախորհս առնել. (Ոսկ. գծ.։)

Լինիս արթուն եւ աղօթական եւ մտախորհ. (Վրք. հց. ձ։)

Մեծաւ ծփանօք մտախոհ հասի առ քեզ՝ վասն արանցն անմտութեան. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 8։)

Մտախորհ կայի վասն յանկարծահաս դիպելոյ անքնին սքանչելեացն. (Ագաթ.։)

Անդ կային լուր մտախորհ, եւ գալստեան ակնունէին. (Մագ. ոտ.։)

ՄՏԱԽՈՀ կամ ՄՏԱԽՈՐՀ ԼԻՆԵԼ. διανοέομαι, νοέω, ἑνθυμέομαι cogito, considero, intelligo, mente agito, expendo. Խորհել ի միտս. զտմաւ ածել. ի միտ առնուլ. որոճել. հոգալ.

Մտախոհ եղեւ ի սրտի իւրում. (Ծն. ՟Զ. 6։)

Ի գաղտնիս նորա մտախորհ լինիցի։ Յայսոսիկ ոչ մտախորհ եղիցի սիրտ։ Յամենայն իրի մտախո՛րհ լեր։ Մտախորհ լինիցի յօրէնս բարձրելոյն. (Սիրաք. ստէպ։)

Իբր մտախորհ եղեւ, եկն հրեշտակն առ նմա. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)

Խռովէր, մտախոհ լինէր, գուցէ խաբէութիւն ինչ իցէ. (Բուզ. ՟Դ. 8։)

Մտախորհ լինէր առ ինքեան. (Ճ. ՟Բ.։)

Եդին ի սիրտս իւրեանց. այսինքն մտախորհ եղեն, սկսան քննել. (Մեկն. ղկ.։)

Յայսոսիկ մտախորհ եղեալ՝ գրէ հեղինէ առ որդի իւր. (Վրք. սեղբ.։)

Այնուհետեւ աշակերտքն մտախորհք լինէին վասն ինքեանց՝ յոյժ ծանունս զբանն համարելով. (Նանայ.։)

Զայս ամենայն մտախորհ լինիմ ի տուէ եւ ի գիշերի. (Վրք. հց. ՟Ի՟Բ։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Մտախոհիմ

Մտախոհ լինիմ

Մտախոհութիւն, ութեան

Voir tout