adj.

forgetful, unmindful, liable to forget;
cf. Մատն.

adj.

Ստէպ մոռացօղ. դիւրամոռաց. մոռացական. չյիշօղ. անհոգ. անմտադիր.

Յիշողքն յիշեսցին, եւ մոռացկոտքն յայլում ժամանակի յիշեսցին. (Ճ. ՟Գ.։)

Մի՛ բնաւ մոռացկոտք լիցուք ի սաղմոսս եւ յօրհնութիւնս. (Եղիշ. հայր մեր.։)

Մի՛ թուեսցի քեզ հաշուել զիս կարի մոռացկոտ. (Փարպ.։)

Մարդիկ հանապազ յամենայն տկարք են, եւ պակասամիտք, եւ մոռացկոտք. (Ղեւոնդ.։)

Ոչ վայելուչ է լռութեամբ եւ մոռացկոտ մտօք անփոյթ առնել. (Արծր. ՟Բ. 6։)

Մոռացկոտ է բնութիւն մարդկան, եւ ոչ կարեն առանց գրոյ պահել զյիշատակս։ Որպէս այժմ մոռացկոտաց զմատն կապեն. (Երզն. քեր. եւ Երզն. մտթ.։)