cf. Միախորհուրդ.
ՄԻԱԽՈՀ ՄԻԱԽՈՐՀ եւ ՄԻԱԽՈՐՀՈՒՐԴ. ὀμόνους, ὀμόφρων, συμβαίνων ejusdem mentis, sententiae;
concors. Զմի եւ զնոյն խորհուրդ ունօղ, եւ ունելով. համաշունչ. համամիտ. միակամ. միաբան.
Միախոհ լեալ ընդ նախարարացն։ Զմիախոհս միասնականին հալածէր։ Ոչ հակառակողի են այնպիսի բանք եւ գործք, այլ միաբան եւ միախոհ բնութեան. (Յհ. կթ.։ Տէր Իսրայէլ. յնվր. ՟Ժ՟Ը.։ Նանայ.։)
Քարկոծեցաւ, վասն զի էր միախորհ ժողովոյն նիկիոյ. (Հ=Յ. նոյ. ՟Թ.։)
Միախորհ խորհողացն կամք։ Միախորհ եւ միասիրտ ժողովք։ Միախորհ նոցա ուսուցանեն։ Բանիւք եւ գործովք ի քրիստոս հաւատոցն միախորհք. (Լաստ. ՟Ժ։ Ճ. ՟Ե.։ Սիսիան.։)
Միախորհ եւ միակրօն միաբան նստէին։ Միաբան եւ միախորհք՝ կան եւ կեան առ միմեանս. (Շար.։ Արծր. ՟Գ. 9։)
Ընդդէմ ժողովոյն միախորհ եդին ընդդիմակս. (Ուռհ.։)
Յորժամ միախորհ առնեն զկապակցութիւնն երկուց դիմացն ծնօղքն իւրեանց. (Մխ. դտ.։)
Զնոյն սէր յանձին ունիջիք, համաշունչք՝ միախորհուրդք. (Փիլիպ. ՟Բ. 2։)
Ոչ աստուած ոք հակառակ աստուծոյ է, այլ միաբան եւ միախորհուրդ հօր. (Ոսկ. մ. ՟Ա. 22։)
Համաշունչ եւ միախորհուրդս զամենեսեան առնելով ի մի յոյս կոչմանն քրիստոսի. (Յհ. իմ. եկեղ.։)
Այլ միաբան եւ հաւասար, միախորհուրդք ամենեքին. (Շ. եդես.։)
Ասէին վասն երկուց եղբարց միախորհրդոց. (Վրք. հց. ձ։)
Վայելչաբար սիրով ի միասին միախորհուրդք զմիտս կառավարեալք։ Միաբանք եւ միախորհուրդք եւ հաւասարք առ միմեանս բնակէին իշխանք հայոց. (Յհ. կթ.։ Արծր. ՟Գ. 1։)
Ճշմարտապէս միախորհուրդ է խուժադուժ ազգացն անզգայութիւնն. (Պտմ. աղեքս.։)