va.

to butcher, to slaughter, to kill, to massacre.

ն.

ԽՈՂԽՈՂԵՄ ἁποκτείνω, παρακλείω neco, occido, interficio, jugulo . որ եւ ԽՈԽՈՂԵԼ. (ի ձայնէ զենման արդեօք առեալ. որ եւ ռմկ. խըխ ընել) Զենուլ. սպանանել սրով. փողոտել. չարաչար մեռուցանել, եւ մահուչափ տանջել. Կիսամահ առնել. սպաննել. մորթել. մահուան դուրսը հասցընել.

Կալան նոքա արս յերկրէն, եւ անդեն խողխողեցին (կամ խողխողեցին)։ Անդէն՝ իբրեւ հան, խողխողեաց. (՟Ա. Մակ. ՟Թ. 61։ ՟Բ. Մակ. ՟Դ. 34։)

Տալ հրաման խողխողել սրով. (Խոր. ՟Ա. 26։)

Ոչ այնպէս չարաար մահուամբ զիւրն խողխողէր հարացատ։ Ի թշնամեաց խողխողի զինուք զօրէն պաճարաց. (Պիտ.։)

Գայլ ապականիչ յարձակեալ՝ խողխողէր զընտիրսն ի հօտէ գառանց։ Խողխողեցայք պատարագ ընդունելի. (Շար.։)

Յիշեն զսուրբ քահանայսն, որք խողխողեցան յօտարութիւնս. (Եղիշ. ՟Ը։)

Ի ձեռնաւազակացն սրոյ խողխողեալն. (Նար. ՟Ժ՟Դ։)

Երկնաւոր բժիշկն ոչ սրով խողխողէ։ Թագաւորն սրով խողխողէ, եւ այլ ոչ խօսեցաւ, զի յոյժ խողխողեալ էր ամենայն մարմինն. (Հ=Յ. յունիս. ՟Ը.։)