question;
interrogation, inquiry, demand;
discussion, examination;
perquisition, search, quest;
visit, inquisition;
proposition, thesis;
litigation, contest, dispute, debate, quarrel;
request, requisition;
խօսեսցուք զայսր խնդրոյ, let us discourse on this chapter;
խնդիր առնել, ի խնդիր երթալ, գալ, ելանել, շրջել, անկանել, արկանել, to seek, to look for, to search for or after, to make inquiries, to investigate, to examine, to inquire into;
ի խնդիր լինել ուրուք, to trace, to be in search of, to follow the track of;
խնդիր ի մէջ առնուլ, to commence an argument;
խնդիրս յուզել, to raise a doubt, to create a discussion;
խնդիր եղեւ, there arose a question;
a dispute was raised;
խնդիր ի միջի կայ, the question is;
խնդիր է ինձ ի քէն, խնդիր մի ունիմ ի քէն, I have a favour to beg of you.
(արմատ Խնդրելոյ ըստ ամենայն առման) Որպէս Խոյզ. յոյզ. որոնումն. փնտռելը, փնտռուիլը. Ուստի Ի ԽՆԴԻՐ ԼԻԵԼ, կամ ԵՐԹԱԼ, ԳԱԼ, Կամ, կամ ԵԼԱՆԵԼ, կամ ՇՐՋԻԼ, ԱՆԿԱՆԻԼ՝ է Խնդրել. ζητέω quaero. որպէս Որոնել. խուզարկել.
Քանզի (ի) խնդիր է հերովդէս կորուսնել զմանուկդ։ Գտան էշքն, յորոց դու ի խնդիր երթեալ էիր. (Մտթ. ՟Բ. 13։ ՟Ա. Թագ. ՟Ժ. 2։)
Յոգւոց ելանէին ի խնդիր հացի. (Ողբ. ՟Ա. 11։)
Ե՛կ ի խնդիր լեցուք։ Եկա՛ք ի խնդիր ելցուք նախ ժամանակի, յորում եկն տէրն. (Կոչ. ՟Ժ՟Բ։)
Ի խնդիր էր այլում նիզակի. (Փարպ.։)
Ի խնդիր լինէր խեղդամահ ժանտին. (Յհ. կթ.։)
Ոչ ելէք ի խնդիր տեառն արարչին ձերոյ. (Ագաթ.։)
Յաւիտենական կենացն ի խնդիր ելանել. (Նար. երգ.։)
Ել սաւուղ ի խնդիր կորուսեալ իշոցն. (Նախ. ՟ա. թագ.։)
Որ երկիր ի խնդիր մոլորեալ ոչխարի. (Շար.։)
Ի բժշկաց խնդիր շրջիցիս. (Կոչ. ՟Բ։)
Աւազակաբար ի խնդիրս արկանէր. (Վրք. ոսկ.։)
Եթէ ոչ սքանդանայ ոք, եւ ոչ ի խնդիր անկանի. (Լծ. պորփ.։)
ԽՆԴԻՐ ԱՌՆԵԼ. Նոյն ընդ վ.
Հրամանեաց խնդիր առնել ի տունս մատենագրաց. (՟Ա. Եզր. ՟Զ. 28։)
Սիմոն անուն ... խնդիր արարեալ՝ լուիցես նմա. (Խոր. ՟Բ. 30։)
Քեզ խնդիր ոչ արար. (ՃՃ.։)
Խնդիր հրամայէր առնել՝ զի տեսցեն գտցեն այր մի ճարտար. (Բուզ. ՟Դ. 10։)
ԽՆԴԻՐ. ζήτησις, ζήτημα quaestio, inquisitio, examen. որպէս Քննուծիւն. հարցուփորձ. Վէճ. տարակոյս լուծանելի. խուզարկութիւն բնից.
Միթէ ոչ լինիցին նոցա խնդիրք. (Յոբ. ՟Ժ՟Բ. 6։)
Եղեւ խնդիր յաշակերտացն յովհաննու ընդ հրէից վասն սրբութեան։ Ելանել յերուսաղէմ վասն խնդրոյն այնորիկ։ Խնդիրք ինչ են վասն բանի եւ անուանց եւ օրինակաց իւրեանց։ Խնդիրս ինչ որ վասն պաշտաման իւրեանց ունէին ընդ նմա։ Գիտակ իսկ ես ամենայն կրօնից եւ խնդրոց հրէից։ Խնդիրս յուզեն։ Տապի ի խնդիրս. Ի յիմար եւ յանխրատ խնդրոց հրաժարեա՛։ Զյիմարութեան խնդիրս եւ այլն։
Խնդիր ինչ լինիցի առաջի նորա եդեալ, զոր ոչ կարասցէ լուծանել. (Նոննոս.։)
Դիցուք զլրումն խնդրոյս. (Շ. թղթ.։)
Փիլոնի՝ այնոցիկ որ ի լինելութեանն խնդրոց եւ լուծմանց։ Որ յելսն է խնդրոց եւ լուծմանց. (Փիլ. լին. եւ Փիլ. ել.։)
Իմաստաբար խնդրով. (Պիտ.։)
Ոչ կայր նոցա այց եւ խնդիր. (Խոր. ՟Գ. 27։)
Զխնդիրչափոյ ծածկելոցն. (Նար. ՟Խ՟Ե։)
Եւ սոյն իսկ այս զի արգել, խնդիր ինչ գոյ ի նմա. (Եփր. թագ.։)
Ոչ եթէ այնր ինչ խնդիր է՝ եթէ եւեթ նորս ինչ ասիցեմք. (Սեբեր. ՟Գ։)
Աւելորդ էր ի խնդիր անկանե յաղագ իմաստասիրութեան. իբր խնդիր ի մեջ առնուլ. (Սահմ. ՟Բ։)
Ի խնդիր իմն անկանին յաղագս մանկանցն կոտորածի. (Շ. մտթ.։)
Ի սկիզբն բանիս մեծ իմն խնդիր անկաւ առաջի. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։)
ԽՆԴԻՐ. εἵσπραξις exactio. որպէս Պահանջումն. եւ Իրն պահանջեալ.
Իխնդիր վրիժուց արձակեցից զաջ իմ. (Ագաթ.։)
Ժողովեալ զխնդիր իբրեւ կշիռս վաթսուն հազր դահեկանաց. (Յհ. կթ.։)
ԽՆԴԻՐ. αἵτησις, αἵτημα petitio. որպէս Խնդրուած. հայցւած. նղնչանք. եւ Իրն հայցեալ. Խնդիրք.
Խնդիր մի խնդրեմ ի քէն։ Խնդրեա՛ դու քեզ խնդիր ինչ։ Տացի անձն իմ խնդրոյս իմում. (՟Գ. Թագ. ՟Բ։ 16. 20։ ՟Գ. 5։ Եսթ. ՟Ե. 3։)
Ոչ վրիպել ի խնդրոյն։ Զարժանահայց խնդիրսն ընկալեալ. (Յհ. կթ.։)
Վասն լսելոյ տեառն ամենայն խնդրոյ արժանաւոր վարկանելով զիս՝ մատչիմ աղերսել. (Նար. ՟Ի՟Դ։)
Ոչ ելից զխնդիր խորամանկին. (Շ. մտթ.։)
Աղօթք զկնի կերակրոյ շնորհակալութիւն տուեցելոց լցուցողի, եւ խնդիր խոստացելոցն. (Բրս. թղթ.։)
• , ո հլ. «փնտռտուք, որոնում. 2. վէճի նիւթ, հարցուփորձ, քննութիւն. 3. պահանջ. 4. աղաչանք, աղերս. 5. աղաչած բանը» ՍԳր. Կոչ. Ագաթ. Սեբեր. Բուզ. որից խնդրել ՍԳո.-Եփր. ծն. խնդրակ ՍԳր. Կոչ. խնդրական Ա-գաթ. Ոսկ. խնդրութիւն Եփր. թագ. խնդրուած ՍԳր. վրէժխնդիր ՍԳր. Կիւրղ. ծն. լրախնդիր Ա. թագ. իզ. 21. իմաստախնդիր կամ ի-մաստնախնդիր Փարպ. զուգախնդիր Պիտ. ճամառօտախնդիր Սեբեր. մամռախնդիր Փարպ. մարդախնդիր Սեբեր. պատճառախըն-ղիր Եզն. ջրխնդիր Մծբ. նոր գրականի մէջ՝ արկածախնդիր, բծախնդիր. խնդրագիր. խնդրագիրք, խնդրամատոյց, խնդրատու-խնդրարկու ևն։ Խնդրել «փնտռել» և «աղա-չել» նշանակութեանց յարաբերութեան հա-մար հմմտ. յուզել «փնտռել» և աշխ. ուզել։
• Meillet MSL 9, 153 խինդ և խանդ ձևերի հետ հսլ. chošta, chutčti «ուզել» և լեհ. cheč «փափագ» բառերին է կը-ռում։ Հիւնք. հանում է ընտիր բառից։ Pedersen KZ 38, 388, 40, 178 ընդու-նում է Meillet-ի մեկնութիւնը, իսկ Հայ. դր. լեզ. 138 խինդ բառից՝ -իր մասնիկով։ Մերժում է Walde, էջ 270։
• ԳՒՌ.-Մշ. Սչ. խնդ'րել, Ալշ. խնդ'րվել, Ջղ. Սլմ. խնթրել, Ախց. Երև. Կր. Ննխ. Տիգ. խնթրէլ, Ագլ. Շմ. Ոզմ. Տփ. խնթրիլ, Զթ. խը՛նդ'րիլ, Խրբ. խնդ'իրք՝. այս բոլորը յա-սաջացած են գրական ճամբով։ Միակ հա-րազատ ձևն է Մղ. խնդիլ «ուզել». ինչ. Շէտ. րմ խընդիս «Շատ եմ ուզում, շատ եմ ցան.-կանում»։-Խրիմի և Լեհահայոց խնդրուիլ «աղաչել» կրաւորական ձևի ծագումը Մա-ռեաց աղաւնի 1864, էջ 29 բացատրում է թրք. yalvar olmaq ձևի ազդեցութեամբ՝ որի բուն նշանակութիւնն է «աղաչանք լինել», ինչպէս որ Պլ. օժանդակը թարգմանելով ասւում է յալվար ըլլալ «աղաչել»։ Նոր բա-ռեր են խնդիրքագործ, խնդրաբան, խնդրկու։