ἕκστασις, θαῦμα admiratio, stupor Զարմանալն. զարմանք. հիացումն. ապշութիւն. յափշտակութիւն. արմննալը, արմանք, մտքով յափշտակուիլը.
Զարմացաւ Իսահակ զարմացումն մեծ յոյժ. (Ծն. ՟Ի՟Է. 33։)
Զարմացայ, տեսեալ զնա, զարմացումն մեծ. (Յայտ. ՟Ժ՟Է. 6։)
Եղեւ ի վերայ նորա զարմացումն։ Տեսի ի զարմացման տեսիլ։ Կալ յաղօթս ի տաճարին, լինել ի զարմացման. (Գծ. ՟Ժ. 10։ ՟Ժ՟Ե. 5։ ՟Ի՟Բ. 17։)
Եկեալ պատմէին մեծաւ զարմացմամբ. (Եղիշ. ՟Ը։)
Վասն այլոց այլով իւիք ի զարմացումն եկեալ. (Յհ. իմ. պաւլ.։)
Ի զարմացման եղեալ այրն Աստուծոյ ընդ պատասխանոյն՝ զոր լուաւ ի կնոջէն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։ Ճ. ՟Զ.։)
Զարմացումն քննութեան ընդ մէջ անկեալ՝ եհատ զպատմութիւնն. (Փիլ. սամփս.։)
Ո՜ անհասութեան խորհրդոյս, եւ մեծասքանչ զարմացմանցս. այսինքն հրաշիցս. հրաշալի իրացս. (Կամրջ.։)
Ոչինչ է այլ զարմացումն, քան թէ նորագոյն եւ անսովոր իրաց տեսութիւն. (Երզն. մտթ.։)
Զարմացումն էառ զիս. (Լմբ. առակ.։)
| Singulier | Pluriel | |
|---|---|---|
| nominatif | զարմացումն | զարմացմունք |
| accusatif | զարմացումն | զարմացմունս |
| génitif | զարմացման | զարմացմանց |
| locatif | զարմացման | զարմացմունս |
| datif | զարմացման | զարմացմանց |
| ablatif | զարմացմանէ | զարմացմանց |
| instrumental | զարմացմամբ | զարմացմամբք |