hell;
limbo;
sepulchre, tomb.
վր. ճոճոխէլի. պ. տիւզէխ. ἄδης infernus Խորք երկրի. ծոց հողոյ հեռագոյն ի ծագաց երկնից. որպէս գեհեն. տարտարոս. սանդարամետք. բանտ դիւաց եւ դատապարտելոց. ... Տե՛ս (Ղկ. ՟Ժ՟Զ. 23։ Յայտ. ՟Ա. 18։ Սաղ. ՟Թ. 18. եւ այլն։) որպէս եւ Դրունք դժոխոց ասին բռնութիւնք դիւաց եւ հալածչաց. (Մտթ. ՟Ժ՟Զ. 18։)
Յանշէջ հրոյն զերծցուք, եւ զդժոխօքն արհամարհեսցուք. (Եղիշ. ՟Բ։)
Սմա արդ պարտ է պատուհաս ինչ վերջին. մահ արդ ոչ է վերջին, բայց այն՝ որ ի դժոխսն ցաւք. (Պղատ. օրին. ՟Թ։)
Եւ որպէս Լիմպոս. գոգն աբրահամու, միանգամայն եւ Գերեզման. զի յերկուսին անխտիր հային այս բանք գրոց.
Իջից ես սովին սգով առ որդի իմ ի դժոխս. (Ծն. ՟Լ՟Ե. 34։ տե՛ս եւ ՟Խ՟Բ. 38։ ՟Խ՟Դ. 29. 31։)
Իջուցանէ ի դժոխս, եւ հանէ. (՟Ա. Թագ. ՟Բ. 6։)
Դժոխս ասէ զգերեզմաննն ապականիչ. (Յճխ. ՟Ժ։)
Յո՞ չոգաւ. միթէ ի գերեզմա՞ն երկրի, զոր գիրք դժոխք կոչեն. (Եզնիկ.։)